 |
 |
|
| 13/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Քանի որ վերջին ամիսներին հասարակական միջավայրում ամենահաճախակի կրկնվող բառը «երկխոսությունն» է, ես էլ փորձեմ իմ համեստ լուման ներդնել «երկխոսական» դատողությունների մեջ: Բանն այն է, որ, իմ կարծիքով, այդ երկխոսությունն արդեն իսկ տեղի է ունեցել: Իհարկե՝ եթե մենք այդ բառը մեկնաբանենք լայն իմաստով՝ որպես խաղի որոշակի կանոնների մասին պայմանավորվածություն, որպես համաձայնություն որոշակի թեզի շուրջ:
Անցած տարվա աշնանից ՀՀ առաջին նախագահի քարոզչությունը հիմնված էր մի թեզի վրա. «Նրանք, ովքեր իմ կողքին չեն, Սերժ Սարգսյանի կողմնակիցներն են»: (Ընդգծեմ, որ դա ոչ թե մեջբերում է, այլ քարոզչության «ամփոփում»): Ժամանակը եւ, մասնավորապես, հետընտրական զարգացումները ցույց տվեցին, որ քաղաքական գործիչների կիրառությամբ այդ թեզը հարյուր տոկոսանոց ճշմարտություն է: Ուրիշ հարց, որ այդ «նախապայմանը» չի կարող տարածվել ՀՀ բոլոր քաղաքացիների վրա: Արդյոք Սերժ Սարգսյանը հակադրվո՞ւմ էր այդ թեզին: Ամենեւին. ներկայիս նախագահն էլ, ըստ էության, ասում էր. «Ովքեր Տեր-Պետրոսյանի կողքին չեն, նրանք ընդդիմադիր չեն՝ իմ հաճախորդներն են»: (Դա նույնպես մեջբերում չէ): Դրանից էլ լավ երկխոսությո՞ւն եւ «կոնսենսո՞ւս»:
Այդ «կոնսենսուսի» արդյունքում մենք ունենք իշխանություն, որը մարտի 1-ին արյուն է թափել, որը իր հակառակորդների նկատմամբ գործում է բացառապես ուժային, ռեպրեսիվ մեթոդներով, եւ որը (ինչպես ցույց են տալիս «ծառայողական քննությունները») ի վիճակի չէ ազատվել նույնիսկ իր ամենաօդիոզ դեմքերից: Մյուս բեւեռում կանգնած է ընդդիմությունը, որը համախմբել է ողջ բողոքական ընտրազանգվածը՝ ծայրահեղ կոմունիստներից մինչեւ ծայրահեղ լիբերալների համակիրներով, եւ որը բոլոր քաղաքացիներից պահանջում է կանգնել «հակաավազակապետական» հեղափոխության դրոշների տակ: Իսկ ով չի կանգնում, նա... (որակումների եւ հայհոյանքների շարանը՝ ըստ ձեր ճաշակի):
Քանի որ այդ յուրովի երկխոսությունն արդեն կայացել է եւ կողմերը «պայմանավորվել» են կենաց-մահու պայքար մղել, այսինքն՝ «ծրագրավորված» են միմիայն իրար ոչնչացնելու վրա, խոսել ինչ-որ նոր «երկխոսությունների» մասին՝ անիմաստ է: Կողմերը պարզապես շահագրգռված չեն որեւէ համաձայնության գալու մեջ: Ընդդիմությունը ձգտում է հեղափոխության ճանապարհով («չընտրությունները» ապացուցում են, որ այլ ճանապարհ չկա) տապալել իշխանությունը եւ գալ իշխանության, իսկ իշխանությունը՝ ոստիկանական ծեծուջարդով, հնարավորինս շատ հակառակորդներ բանտերը գցելով վայելել աթոռները 5-10 տարի: Ո՞րն է այստեղ փոխզիջումը: «Քաղաքականության մեջ, ինչպես բիզնեսում, հաջող են համարվում միայն այն գործարքները, որոնցից շահում են երկու կողմերը: Երբ շահում է միայն մեկ կողմը, գործարքն ամենեւին հաջողված կամ տեւական չի կարող լինել»,- հանրահավաքներից մեկում իրավացիորեն նշել է ՀՀ առաջին նախագահը: Հենց այդ պատճառով էլ իշխանություն-ընդդիմություն գործարքը տեղի չի ունենում: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2008-05-13 |
| ՄԵԾԱՐՈՒՄ ԵՆ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ |
| |

Ինչպես ամեն տարի, այս տարվա մայիսի 9-ին նույնպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երկրորդ աշխարհամարտի վետերանների հասցեին ասվում են երախտիքի ջերմ խոսքեր, մատուցվում են նվերներ եւ դրամական պատվո վճարներ։
Կարդացեք |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-13 |
| «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՐՎԱԾ Է ԻՆՔՆԱՀԻԱՑՄԱՄԲ» |
| |
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսպես որակեց 2007-ի բյուջեի կատարողականի երեկվա հաշվետվությունը:
2007-ի բյուջեն կարելի է համարել 3 վարչապետների բյուջե. այն նախագծվեց եւ սկսեց իրականացվել Անդրանիկ Մարգարյանի օրոք, կատարվեց Սերժ Սարգսյանի վարչապետության շրջանում, իսկ կատարողական հաշվետվությունը ներկայացրեց Տիգրան Սարգսյանը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը սա երեկ նշեց որպես բյուջեի հիմնական առանձնահատկություն: Որպես հաջորդ առանձնահատկություն նշվեց մուտքային «աննախադեպ մեծ աճը»: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ եկամտային մասն ավելացել է 33%-ով. «Նախկին 5 տարիների եկամուտի աճի տեմպերը կազմել են 16%, այն պարագայում, որ 2007-ի կատարողականով դա կազմում է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-13 |
| «ՀԻՄԱ ԷՍ ՊԼԱԿԱՏԸ ԿՄՏՑՆԵՄ ԲԵՐԱՆԴ» |
| |
Ըստ «Կանայք հանուն խաղաղության» կազմակերպության ղեկավար Գայանե Մարտիրոսյանի՝ այսպես էր իրեն սպառնացել գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը:
Մայիսի 10-ին Ազատության հրապարակում կազմակերպվել էր ռոք-համերգ, որը գովազդային ակցիա էր. «Ինչ-որ ռուսական բանկ էր ռեկլամ արվում»: Այս մասին մեզ տեղեկացրեց «Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Մարտիրոսյանը, որը ցերեկը տեսնելով հրապարակում ընթացող նախապատրաստական աշխատանքները՝ զրուցել էր դրանք իրականացնող ռուսախոս երիտասարդների հետ. «Հարցրի՝ իսկ ո՞վ է կազմակերպել համերգը, պատասխանեցին՝ մենք: Ասացի՝ լավ, ու որոշեցի ակցիա կազմակերպել»: Բողոքի ցույցի նպատակը նա այսպես բացատրեց. «Մենք բազմիցս հայտեր ենք ներկայացրել Ազատության հրապարակում ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-13 |
| Անմոռանալի օր՝ որ նվիրեց |
| |
«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը
Մարդու անունն ու գործը հիշվում են այնքան, քանի դեռ կան գործիչներ, որոնք երբեք չեն մոռանում, որ մեր այսօրվա խաղաղ երկնքի համար մենք պարտական ենք մեր կողքին ապրող այն մարդկանց, ում սխրանքի շնորհիվ հնարավոր դարձավ Երկրորդ աշխարհամարտի հաղթանակը։ Յուրաքանչյուր տարին մեզանից տանում է այն մարդկանց, ում մաքառումի եւ նվիրումի շնորհիվ 63 տարի առաջ մայիսի 9-ին հնչեց հաղթանակի ղողանջը։ Իսկ այդ հաղթանակը նվաճածներն այսօր ընդամենը ուշադրության, հոգատարության ու շնորհակալական խոսքի կարիք ունեն։ Եվ ահա արդեն որերորդ տարին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երկրորդ աշխարհամարտի վետերաններին մայիսի 9-ին անակնկալ է մատուցվում՝ երախտիքի ջերմ խոսքեր, նվերներ եւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-13 |
| Շիրակում հացադուլավորների թիվն ավելանում է |
| |
Անժամկետ հացադուլի նստած ձորակապցիներին միացել են 7 տարվա ազատազրկման դատապարտված մարալիկցի քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի որդին, աներորդին, նաեւ՝ Գյումրիի ԵԿՄ 15 անդամները:
Մարալիկում կիրակի, ժամը 14.00-ին, Հարություն Ուռուտյանի որդին՝ Բաբկենը, տեղավորվելով քաղաքապետարանի դիմաց, սկսեց իր բողոքի ակցիան: Սակայն նրա խփած վրանը դուր չեկավ Անիի տարածաշրջանի ոստիկանապետի երեք տեղակալներին, որոնք թեեւ իրազեկված էին հացադուլի մասին, սակայն ջանք չխնայեցին բողոքի ձայնը լռեցնելու համար: Փոխոստիկանապետերից ամենաակտիվը՝ Համբարձում Տոնոյանը, չազդվելով լրատվամիջոցների ներկայությունից, Հ. Ուռուտյանի կրտսեր որդուն՝ Գալուստին, քաշպատառ անելով Ուռուտյաններին պատկանող ատամնաբուժարան, սպառնալիքներով փորձում էր հետ կանգնեցնել հացադուլից: Հ. Տոնոյանն այնքան բարձր էր բղավում, որ պատի մյուս կողմից ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-13 |
| ՊԱՅՔԱՐ՝ ՃԻՇՏ ԿԱՆԽԱՏԵՍՈՂՆԵՐԻ ԴԵՄ |
| |
Հայաստանի ԱԳՆ-ի դեմ հայց ներկայացրած նախկին դիվանագետների պաշտպան Լեւոն Բաղդասարյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հրապարակեց հայտարարություն, որում մասնավորապես ասված է, թե Վարչական դատարանի նախնական դատական նիստի ընթացքում «ներկայացվել են սույն գործի հետ կապված բոլոր ապացույցները եւ չկա մի ապացույց, որով կապացուցվի, թե դիվանագետներն իրենց աշխատանքային միջոցներն օգտագործել են կուսակցությունների շահերի, այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար: Որպես ազատման հիմք է ներկայացված դիվանագետների հայտարարությունը, որտեղ ոչ մի բառ կամ խոսք չեք գտնի ինչ-որ կուսակցության հարելու, համակրելու կամ այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու մասին: Ավելին, դիվանագետներին ազատել են զբաղեցրած պաշտոններից անգամ չցանկանալով գրավոր բացատրություն պահանջել, որով եւս մեկ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-13 |
| «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ» |
| |
Արամ Կարապետյանին սուտ մատնության մեջ մեղադրելու բոլոր փորձերը հօդս են ցնդում
Մայիսի 6-ին ՀԺԿ գրասենյակում տեղի ունեցած «կլոր սեղանի» թեման «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու եւ փետրվարի 24-ից կալանքի տակ պահելու իրավաչափության եւ քաղաքական դրդապատճառների հարցն էր:
Նման քննարկումները լինելու են պարբերական եւ ինչպես «Առավոտի» հետ զրույցում պարզաբանել է նախաձեռնող խմբի անդամ, «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը՝ «Այս ամիսների ընթացքում բազմաթիվ նախադեպեր ունենք, որ կուսակցությունների կալանավորված ղեկավարների, անդամների ու համակիրների վերաբերյալ գործերով նախաքննության եւ դատաքննության ընթացքում փաստաբանները տարբեր ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-13 |
| ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՀԱՐՑԵՐԸ ՔՆՆՈՒՄ Է ՃՅՈՒՂ ԱՌ ՃՅՈՒՂ |
| |
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը վստահ է, որ շատ հարցեր օրենսդրական կարգավորում չեն ստանում:
2007 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ թերություններ կան օրենսդրական դաշտի եւ մի շարք այլ խնդիրներում. «Մի շարք այլ խնդիրների հետ կապված ավելի բաց եւ ավելի թափանցիկ հաշվետվություն ներկայացնելու դեպքում Վերահսկիչ պալատը կարող է տալ կոնկրետ եզրակացություններ, մասնավորապես, խոսքը վերաբերում է գնումների ոլորտին: Այսպես, 2007 թվականին բյուջեով նախատեսված էր 193 միլիարդ դրամ, եւ քանի որ սա մանրամասն ներկայացված չէր, մենք չկարողացանք առավել ամբողջական եզրակացություն ներկայացնել, չնայած՝ այս հարցում մենք մեր տեսակետն ունենք, եւ երբ Վերահսկիչ պալատը ճյուղ առ ճյուղ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-13 |
| «ԱրմենՏելի» հերթական «անակնկալը» |
| |
Հազարավոր բաժանորդներ ընկերության սխալի պատճառով «թաղվել» են պարտքերի մեջ
Մի քանի օր է «ԱրմենՏելի» ֆիքսված կապի բազմաթիվ բաժանորդներ ընկերության սպասարկման կետերի աշխատակիցների վրա կռիվ են գալիս:
Օրերս ընկերությունն իր բաժանորդներին հերթական «անակնկալն» է մատուցել: «ԱրմենՏելի» համակարգչային ծրագրում տեղի ունեցած սխալի պատճառով հազարավոր բաժանորդներ ապրիլ ամսին ստիպված կլինեն միանգամից մի քանի ամսվա հեռախոսային խոսակցությունների վարձ վճարել, ընդ որում, կատարված յուրաքանչյուր զանգը համակարգչում ֆիքսվել է եռակի ու քառակի: Այս սխալի հետեւանքով, անտեղյակ բաժանորդները հարկադրված են կատարած ընդամենը մեկ զանգի փոխարեն վճարել իրական արժեքից մի քանի անգամ ավելի: Հարյուրավոր բաժանորդներ դիմելով «ԱրմենՏելին»՝ ստացել են կատարած զանգերի վերծանման թերթիկները ու ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-13 |
| ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՏ ԼԱ՛Վ ԵՂԵՔ |
| |
Ծաղկաձորյան սեմինարի ժամանակ խորհուրդ տվեց ճանաչված կինոգետ Կիրիլ Ռազլոգովը
Մայիսի 9-11-ը Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը կայացավ «Ժամանակակից կինոքննադատության առանձնահատկություններն ու խնդիրները» թեմայով սեմինար՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչների, Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ «Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագրի շրջանակներում: Ի թիվս այլոց, հրավիրված էր նաեւ Մոսկվայի մշակութային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Կիրիլ Ռազլոգովը:
Նա խոսեց ոչ միայն ժամանակակից կինոքննադատության առանձնահատկությունների, այլեւ կինոլրագրության ու փառատոների լուսաբանման մասին: Յուրօրինակ էքսկուրս կատարելով դեպի «Եվրոպայից փախած հրեաների կողմից հիմնված մեծ Հոլիվուդ» ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-13 |
| Դատավորն արհամարհեց ԶԼՄ-ների մասին օրենքը |
| |
Դատը տապալվեց օպերատորների աշխատանքը խոչընդոտելու, նրանց դուրս հրավիրելու պատճառով
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու էր ազատամարտիկներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դեմ հարուցված քրգործի աղմուկ հանած դատավարությունը: Այս անգամ մի նոր ներկայացում էր նախապատրաստվել դատարանում. մուտքի մոտ ազատամարտիկներին «բալետ» անող ժողովրդին «կարգի հրավիրելու» նպատակով երեք շարք ոստիկաններ էին կանգնեցրել: Ընդ որում, շիրակցի ոստիկաններին օգնության էին եկել մայրաքաղաքի ու Վանաձորի գործընկերները: Ինչպես սպասվում էր, այս անգամ դատարանի մուտքը անձնագրերով էր, նույնիսկ խուզարկում էին պայուսակները: Այս ամենին ժողովուրդն արձագանքում էր անեծքներով. «Ստուգում եք, թե ովքե՞ր են հարազատները, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-13 |
| «Գործ են սարքում մարդկանց վրա» |
| |
Ասում է «Հայք» թերթի խմբագիրը, իսկ «Ռադիոլուրի» տնօրենը գտնում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին «Հայք» թերթի խմբագիր Վասակ Դարբինյանն ու «Ռադիոլուրի» տնօրեն Արթուր Սահակյանը: Թեման՝ ԵԽԽՎ-ի վերջին պահանջով ընդդիմության ու իշխանության մի սեղանի շուրջ նստել-բանակցելն էր: Վ. Դարբինյանի համոզմամբ, չարժե շրջանցել խնդրի բուն պատճառը եւ խոսել երկխոսության մասին. «Այսօր իշխանությունը ոչինչ չի անում... պարզապես իմիտացիա է անում՝ շարունակելով կալանավորված պահել մարդկանց, որոնց առաջադրվել են ամենաանհեթեթ մեղադրանքները»: Ա. Սահակյանն էլ, դառնալով ԵԽԽՎ փաստաթղթին, կարծիք հայտնեց, որ իշխանական եւ ընդդիմադիր որոշ ուժեր տարածում են փաստաթղթի միայն այն դրույթները, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-13 |
| ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ |
| |
ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուիգին, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեխանդր Ստաբբին, Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին, Եվրոպական միության նախագահությանն է դիմել Լոռու մարզում գործող Վանաձորի Հելսինկյան իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը:Նա ներկայացնում է 2008թ. նախագահական ընտրությունների նախընտրական եւ հետընտրական փուլը, ծավալված քաղաքական շարժումը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա աջակիցների գլխավորությամբ: «Շարժումն իր զարգացման ընթացքում ներգրավեց տարբեր հայացքների, համոզմունքների, զբաղմունքի տեր մարդկանց, այդ թվում՝ պետական ծառայողների, որոնք բացահայտ կամ ոչ հրապարակային հանդես էին գալիս Հայաստանում ձեւավորված հակաժողովրդավարական ռեժիմի դեմ: Ինչո՞ւ, որովհետեւ ռեժիմը խնդիր էր դրել վերարտադրել ինքն իրեն՝ այլ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-13 |
| ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ |
| |
Ամոյանը նույնպես կմեկնի պեկին
Հռոմում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի եվրոպական գոտու նախավերջին վարկանիշային մրցաշարում 55 կգ քաշային Ռոման Ամոյանն իր քաշային կարգում դառնալով երրորդ մրցանակակիր՝ այս մարզաձեւում նվաճեց օգոստոսին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցության երրորդ ուղեգիրը:
Ցավոք, հաջորդ օրը նրա թիմակիցներ՝ 64 կգ քաշային Խոսրով Մելիքյանը եւ Արման Գեղամյանը (96 կգ) չկարողացան զարգացնել Ամոյանի հաջողությունը: Սակայն մեր ըմբիշները դեռ մեկ հնարավորություն ունեն: Նրանք մայիսի 23-ից սկսած՝ Նովի Սադում մասնակցելու են վերջին վարկանիշային մրցաշարին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հունահռոմեականներից Պեկին մեկնելու իրավունք առաջինը ձեռք էին բերել Արման Ադիկյանը եւ Յուրի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2008-05-13 19:34 |
| |
| |
ԱԳՆ-Ի «ՉԻՍՏԿԱ»-Ն ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈ՞ՒՄ Է
Երեկ ասուլիսում «Առավոտի» հարցին, թե արդյոք իրենց ազատմամբ ավարտվե՞ց այն «չիստկան», որն ԱԳՆ-ից ... |
| |
 |
|
| 2008-05-13 19:33 |
| |
| |
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ԱԶԱՏ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ»
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն ... |
| |
 |
|
| 2008-05-13 19:33 |
| |
| |
«ԲԵՐՄԱՆ ԷԻՆ ԵՆԹԱՐԿԵԼ» ՍՊԱՆՎԱԾԻ ԵՂԲՈՐԸ
Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը հայտնի դեպքերի զոհերից մեկի՝ Գրիգոր Գեւորգյանի եղբորը՝ Գեւորգ Գեւորգյանին (Կոնդ ... |
| |
 |
|
| 2008-05-13 19:32 |
| |
| |
ԱՆՋՈՒՐ ՇԱԲԱԹ
Աջափնյակի Արզումանյան փողոցի 4 շենքի բնակիչները մայիսի 5-ից խմելու ջուր չունեն: Ըստ բնակիչների, վթարի մասին իմանալով, «Երեւան ջուր» ... |
| |
 |
|
| 2008-05-13 19:32 |
| |
| |
ՀՈՎԻՎԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Ս. Շահսու-վարյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ երեկ, ժամը 11-ի սահմաններում ... |
| |
 |
|
| 2008-05-13 19:32 |
| |
| |
ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳ
Ըստ ԱՆ փրկարար ծառայության, օրեր առաջ ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ուսումնական կենտրոնի ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել