02/09/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

Բառապաշարի ազատությունը
 

«Յախքը» լավ բառ չի, երբ իմ աղջիկը նման բառ է ասում, ես նրան սաստում եմ»,- 1995-ին քննարկումներից մեկի ընթացքում մեր գործընկերոջը հորդորեց «Արմենպրեսի» այն ժամանակվա տնօրեն Տիգրան Հակոբյանը: Եվ նա, անշուշտ, իրավացի էր. «ախք»-ով կամ «յախք»-ով սովորաբար խոսում են մանկապարտեզի երեխաները, ընդ որում՝ ոչ բոլորը, այլ միայն նրանք, ովքեր տանը վատ դաստիարակություն են ստացել: Հավանաբար, այդ ճշմարտությունը արդիական է նաեւ այսօր՝ 13 տարի անց, երբ դերերը «փոքր-ինչ» փոխվել են, եւ այսօրվա ընդդիմությունն է նույն բառն օգտագործում իշխանության ներկայացուցչի հասցեին: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, քաղաքական, հասարակական գործիչները, լրագրողները՝ բոլոր նրանք, ովքեր հնարավորություն ունեն իրենց խոսքը հասցնելու քիչ թե շատ մեծ լսարաններին, պետք է ոճի եւ ճաշակի չափանիշ հանդիսանան հանրության համար:

2007-ի նոյեմբերի 3-ին՝ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մի կնոջ միջեւ տեղի ունեցավ ուշագրավ երկխոսություն: «Իմ գնահատականն է, որ հոկտեմբերի 26-ի Ձեր ելույթից հետո՝ սա ճշտում եմ, իմ գնահատականն է՝ վայրահաչություններ սկսվեցին»,- ասաց երիտասարդ կինը, ինչին առաջին նախագահն արձագանքեց. «Եկեք իրենց չնմանվենք, ավելի գեղեցիկ բառեր օգտագործենք»: Եվ այդ նկատողությունն էլ էր տեղին, թեեւ, ճիշտն ասած, մասնավորապես, «Հայլուրի» նախընտրական եւ հետընտրական պահվածքը բնութագրելու համար ավելի գեղեցիկ բառ դժվար է գտնել:

Հիմա էլ ճիշտ նույն ոճով խոսում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արդարանալով, որ նա այլեւս պետության ղեկավար չէ եւ կարող է արտահայտվել «ազատ բառապաշարով»: Նկատենք, որ պարոն Քոչարյանի բառապաշարը երբեք առանձին «կաշկանդվածությամբ» աչքի չի ընկել նաեւ այն ժամանակ, երբ նա զբաղեցնում էր նախագահի բարձր պաշտոնը: Առանց հիշողությունը լարելու՝ կարելի է հիշել «մոսկաներին», «բառաչող կովերին», «վատ պարողներին», «յուղ վառելը», «հետույք փրկելը» եւ այլն: Եթե նախկին նախագահը կարծում է, որ այսօր եկել է բառապաշարը է՛լ ավելի «ազատագրելու» ժամանակը, ապա նա, կարծում եմ, սխալվում է: Բանն այն է, որ Ռ. Քոչարյանը իր կողմնակիցների, 17 «պատասխանատու» հեռուստաընկերությունների եւ մի քանի թերթերի համար շարունակում է մնալ «հեղինակություն», բարձր ինտելեկտի էտալոն, եւ նրանք պարտադիր կերպով ընդօրինակում են երկրորդ նախագահի ոճն ու բառապաշարը: Ճիշտ նույն ձեւով, եթե առաջին նախագահը անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի՝ «Մեդիամաքսին» տված հարցազրույցին, ասելով՝ «վախկոտը, նողկալին եւ անբարոյականը ի՛նքդ ես» (հուսով եմ, այդպես չի լինի), ապա դա հակառակ կողմից էլ կխթանի անմակարդակ բանավեճի շարունակությունը:

Չմոռանանք, որ խոսքը Հայաստանի նախկին նախագահների մասին է: Անկախ նրանց անձնական հատկանիշներից, քաղաքացիների մեջ պիտի որոշակի ակնածանք լինի այդ ինստիտուտի նկատմամբ: Մնում է, որ առաջին դեմքերը եւ նրանց շրջապատը նպաստեն այդ ակնածանքին:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Քաղաքականություն
«ԱՐԳԵԼՔՆԵՐ ՉՈՒՆԵՆ»
 

«Ես գիտեի, որ ստեղծվելու է մի հանձնաժողով, որը պետք է զեկուցեր Սերժ Սարգսյանին ինչ-որ քայլերի մասին, եւ սպասում էի, որ քայլերից մեկն էլ պետք է լինի թուլացումը»,- երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, որը նախորդ օրը ազատվել էր կալանքից: Նա վստահություն հայտնեց, թե իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխությունը պայմանավորված է Եվրախորհրդի կողմից Հայաստանի իշխանությունների նկատմամբ գործադրվող ճնշումներով. «Ինչպես տեսնում եք, որեւէ բարոյական արգելք իշխանությունները չունեն: Ունեն պատրաստի հզոր մի աշխատակազմ՝ ի դեմս ամեն ինչի պատրաստ քննիչների... Եվ, ինչպես տեսնում եք ընթացող դատավարություններից, որեւէ պրոբլեմ չունեն մեկ-երկու ծախու միլիցիոներների որպես վկա բերեն եւ ...

 
 
Քաղաքականություն
ԴԱՏՎՈՒՄ Է «ՏՐԱՖԱՐԵՏԱՅԻՆ» ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ
 

Երեկ Երեւանի քրեական դատարանում մեկնարկել է Վահե Ղազարյանի քրգործով դատավարությունը

Վահե Ղազարյանը, ում դատավարությունը սկսվեց երեկ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության թիկնազորի պետ Ռոմեն Ղազարյանի՝ «Բուդոյի» որդին է: Նրան մարտի 3-ին տնից բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները: «Սահմանադրական կարգի խախտմամբ իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում» Վահե Ղազարյանին «տրաֆարետային» մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ...

 
 
Քաղաքականություն
ՈՒՂՂԱԿԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԻՐԱՐ ՔԱՇՔՇԵ՞Լ ԵՆ
 

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեկ համոզում էր լրագրողներին, որ ինքը երեխա չի ծեծել

- Այսօր ամենամեծ հասարակական հնչեղություն ունեցող հարցը ձեր հանդեպ իրականացրած ծառայողական քննությունն է, ի՞նչ է տեղի ունեցել, ըստ ձեզ («Ազատություն»):

- Ծառայողական քննություն նշանակվել է ՀՀ վարչապետի կողմից, կարծում եմ, այդ հարցը ոչ թե ինձ պետք է ուղղեք, պետք է ուղղեք ծառայողական քննություն կատարողներին:

- Իրականում ի՞նչ է տեղի ունեցել, դուք երեխա՞ եք ծեծել («Ազատություն»):

- Չեմ կարծում, թե ձեզանից որեւէ մեկը էդ կարծիքին է, որ ես կարող եմ երեխա ծեծել, երեխաների մեջ ընդամենը թեթեւ կենցաղային վիճաբանություն է եղել եւ հարթվել է իմ եւ մյուս երեխայի ծնողների հանդիպումից հետո: Այդպիսի խնդիր չկա, այդ մասին ընդհանրապես մեր ...

 
 
Քաղաքականություն
Իրավական «տրյուկներ»
 

Մեկին կդատեն գրիչն ընտրակաշառք դարձնելու, մյուսին՝ իբր ոստիկանին մարմնական վնասվածք պատճառելու համար:

Մարտի 1-ի դեպքերի առիթով կալանավորված Արամ Բարեղամյանի գործն արդեն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան, եւ ամսի 16-ին նշանակված է առաջին դատական նիստը: Քրեական գործի հիմքում ընկած են ոստիկանության ներկայացուցիչների դեմ կատարված գործողությունները, որոնց ընթացքում ոստիկանը ստացել է ծանր մարմնական վնասվածք: Եթե գործը նման սահուն ընթացք ունենար, ինչպես վերոնշյալ շարադրանքն է՝ ոչ մի արտառոց բան չէր լինի: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ նախաքննության մարմինը չի կարողացել ապացուցել Արամ Բարեղամյանին ներկայացված նախնական մեղադրանքը՝ Քրեական օրենսգրքի 225 պրիմ հոդվածը՝ անհնազանդության կոչերը, հընթացս որոշում է կայացվել Ա. Բարեղամյանին մեկ այլ մեղադրանք էլ առաջադրել՝ 112-ի 2-րդ մասով: Այն է՝ անձին ծանր ...

 
 
Քաղաքականություն
ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽՎԵՑԻՆ
 

Ինչպես արդեն հաղորդվել է, մայիսի 12-ին ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նախաքննական մարմինը փոխել էր պետական իշխանությունը յուրացնելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով չհեռանալու մասին ստորագրությամբ: Նման որոշում կայացվել էր՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Կ. Ռուբինյանին նախաքննության այս փուլում կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա՝ նա չի խոչընդոտի նախաքննությանը եւ նման բաներ: Հետաքրքիրն այն է, որ նման միջնորդությամբ Կ. Ռուբինյանի պաշտպան Հովիկ Արսենյանը վաղուց էր դիմել պատկան մարմնին, բայց՝ ապարդյուն, իսկ երկուշաբթի օրը իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը փոխելն ու նրան ազատ արձակելը անակնկալ էր եղել: Հ. Արսենյանն այդ մասին իմացել էր միայն լրագրողներից: ...

 
 
Քաղաքականություն
«ԲԱՐԻ ԿԱՄՔԸ» ՀԵԳՆԵԼՈՒ ՕՐԻՆԱԿ ՉԿԱ
 

ՀՀ նախագահի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը վերջերս ասուլիսում տեսակետ էր հայտնել, թե ձերբակալվածներին ազատ արձակելը կլինի բարի կամքի դրսեւորում, բայց եթե իշխանությունը դրսեւորում է նման կամք՝ ընդդիմությունն անմիջապես դա որակում է իբրեւ վախի դրսեւորում. «Ցանկացած հարցի շուրջ բարի կամքի դրսեւորումը ուզում են անպայման ներկայացնել որպես թուլություն, թե տեսե՜ք, իշխանությունները վախեցան, այ, մենք ճնշո՜ւմ գործադրեցինք...»: Լրագրողները հետաքրքրվել էին, թե արդյոք կարո՞ղ է իշխանության կողմից մի բարի կամքի դրսեւորման դեպք նշել, որն ընդդիմությունը ներկայացրել է որպես վախի նշան, բայց Գառնիկ Իսագուլյանն ասել էր, թե չի ցանկանում անձնավորել: Սակայն օրերս «Ազատություն» ռ/կ-ով նա որոշակիացրեց իր պնդումը՝ նշելով. «Սուրեն Սուրենյանցի պարագայում եղավ միջնորդություն, եւ ...

 
 
Սոցիում
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ՁԵՎԱԿԱՆ Է
 

Հայաստանում կենցաղային եւ համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող տասնյակ ընկերություններ խուսափում են կատարել իրենց երաշխիքային պարտավորությունները:

Հատկապես վերջին տարիներին Հայաստանում կենցաղային ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունները սկսեցին գնված ապրանքի դիմաց սպառողներին տրամադրել երաշխիքային կտրոններ, ինչը նշանակում է, որ եթե գնված ապրանքը որոշակի ժամկետի ընթացքում փչանում կամ վնասվում է արտադրողի, այլ ոչ թե գնորդի մեղքով, ապա վաճառող կազմակերպությունը պարտավոր է այն վերանորոգել կամ փոխարինել նորով: Մեր երկրում երաշխիքային սպասարկմամբ աշխատում են հիմնականում այն ընկերությունները, որոնք ապրանքներ են ներկրում արտերկրից: Իսկ արտերկրի արտադրողները կարեւորում են, որ տարբեր երկրներում գտնվող իրենց մասնաճյուղերը ...

 
 
Սոցիում
Մենթալիտետի հարց է
 

Կովկասցիների իրավունքները նույն կերպ են ոտնահարվում

«Վրաստանում տարեցտարի ընտրություններն ավելի քիչ են թափանցիկ դառնում, իսկ մարդու իրավունքներն էլ խախտվում են ամենաանհավանական մեթոդներով: Վրացիներն, ի տարբերություն մյուս ազգերի, այն աստիճան ավանդապաշտ են եւ հավատացյալ, որ անգամ առանց ընտրակաշառքի, ընդամենը մի երդումով կարող են քվեն տալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Կոբա Չոպլիանին: Նրա պատմելով. «Վրաստանի Սվինետի մարզում, իշխանության թեկնածուի օգտին ձայն տալու համար, գյուղացուն ստիպել են երդվել սրբապատկերի առջեւ: Սակայն գյուղացին հրաժարվել է ոչ թե այն պատճառով, որ ազատ կարող է ձայնը տալ ում ցանկանա, այլ աստվածավախությունից, պարզապես անկեղծ խոստովանել է, որ իր ազգականը հակառակ թեւի թեկնածու է եւ չի կարող իր ...

 
 
Սոցիում
ԲԱԿԻ ԿՈՂՄԻՑ ՊԱԼԱՏ ՄՏՑՆԵԼԸ ԵԼՔ ՉԷ
 

Ասում է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ վիճարկելով Հասարակական պալատի ստեղծման արդյունավետությունը:

Օրերս ստեղծվելիք աշխատանքային խումբը պիտի մինչեւ մայիսի 20-ը մշակի փաստաթուղթ, որով ՀՀ նախագահին առընթեր կձեւավորվի Հասարակական պալատ կամ խորհուրդ (անվանումը դեռ վերջնականապես հստակեցված չէ): Այն պիտի քննարկի պետական նշանակության խնդիրները՝ օրենքներ, նախագահի հրամանագրեր եւ այլն: Սակայն քաղաքագետ Էդվարդ Անտինյանը վերջերս հեռուստաելույթներից մեկում թերահավատություն հայտնեց այդ պալատի ստեղծման նպատակահարմարության վերաբերյալ: Մեր խնդրանքով պարզաբանելով թերահավատության հիմքերը՝ պրն Անտինյանն ասաց, թե իր խոսքն ընդամենը նախազգուշական հորդոր է, թե հետագայում ինչ բարդություններ կարող են առաջանալ, որ դրանց մասին մտածենք հիմիկվանից. ...

 
 
Սոցիում
Հացադուլավորներն ուշաթափվում են
 

Բայց Շիրակի մարզի առողջապահության վարչությանը դա ամենեւին չի հետաքրքրում

Ըստ Շիրակի մարզի 18 հացադուլավորների՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աճապահյանից ու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամներից բացի, իրենցով ոչ մի պաշտոնյա, նույնիսկ՝ մարզի բժիշկները չեն հետաքրքրվում: Բուժաշխատողների ստրկամտությունն այնտեղ է հասել, որ չորս օր ուժեղ գլխացավերի մեջ են թողել Ձորակապում անժամկետ հացադուլի նստած Մուշեղ Սաղաթելյանի որդուն՝ Սեւակին, ով երեկ ուշաթափվել էր: Երեկվա դրությամբ ծանր էր նաեւ Մարալիկում հացադուլի նստած Բաբկեն Ուռուտյանի եւ Կարապետ Լոռեցյանի վիճակը: ԵԿՄ գրասենյակից նույնպես տեղեկացրին, որ գիշերը առողջական խնդիրներ են ծագել գյումրեցի ազատամարտիկներից մի քանիսի մոտ, որոնք առանց այն էլ մի լավ օրի չեն՝ 2-3-րդ կարգի հաշմանդամներ են: Ի տարբերություն բժիշկների, ոստիկանները ...

 
 
Կրթություն
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ «ԱՉՈԿ» ԵՆ ՀԱՎԱՔՈ՞ՒՄ
 

«Մարտի 1»-ի քրգործերի շարքից

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրվող, Թալին քաղաքի 30-ամյա բնակիչ Համլետ Աբրահամյանի գործը: Վերջինս ձերբակալվել էր մարտի 1-ի առավոտյան եւ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու» համար:

Դատական նիստին հետեւող սակավաթիվ քաղաքացիները եւ մեղադրվողի՝ Թալինից մի կերպ Երեւան հասած հարազատները ծափողջույններով դիմավորեցին նրան: Հ. Աբրահամյանի մորաքույր Անահիտ Մելքոնյանը, լրագրողների առաջ սիրտը բացելով, հեծկլտալով ասաց. «Մեր խելոք էրեխին անմեղ տեղը դատում են, ո՞վ պիտի պահի նրա անչափահաս տղային ու կնոջը: Մայրն էլ ...

 
 
Կրթություն
Ողջ Արմավիրը՝ «աշակերտական» հ/կ-ում
 

Կամ տեղի դպրոցներից գումար կորզելու հերթական «հնարքը»

Հանրակրթական դպրոցներից ստացված դժգոհությունների չափով Արմավիրի մարզն ուղղակի ռեկորդակիր է: Երեկ կրկին «Առավոտին» են դիմել արմավիրցիներ ու տեղեկացրել, որ այս մարզի բոլոր դպրոցների ուսուցիչներին ու առաջինից տասնմեկերորդ դասարանի աշակերտներին պարտադրում են դառնալ «Հայ դպրություն» հ/կ-ի անդամ, տարեկան էլ վճարել 600 դրամ անդամավճար, մինչդեռ պարզ չէ, թե ուր են «գնում» այդ գումարները: «Հայ դպրության» համակարգողն էլ, ոչ ավել, ոչ պակաս՝ մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանն է:

Կապվեցինք վերջինիս հետ: Տիկին Սայադյանը խոստովանեց, որ հստակ չգիտի, թե որն է «Հայ դպրության» նպատակը, ինչով է այն զբաղվում, հետո էլ հավելեց. «Դա նոր բան չէ... ...

 
 
Կրթություն
Քոլեջները խնդիրներ ունեն
 

Մայիսի 12-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում ոչ թե թատերական ներկայացում էր, այլ նորաձեւության ցուցադրում: Երեւանի պետական թեթեւ արդյունաբերության, Վանաձորի տեխնոլոգիական, Երեւանի հումանիտար տեխնիկական եւ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջների ուսանողները ներկայացրին իրենց անհատական աշխատանքները: Դրանք ամենօրյա, երեկոյան, հարսանեկան, մանկական, ավանգարդ, սպորտային ոճերում հագուստներ էին, որոնք նաեւ ցուցադրվել էին «Գարուն» փառատոնի ընթացքում: Օրինակ՝ Երեւանի թեթեւ արդյունաբերության պետական քոլեջի ուսանողները ներկայացրին հագուստներ հղիների համար, ժամանակակից ոճի զգեստներ, որոնց վրա ասեղնագործված էին հայկական տարազի տարրեր: Երբ ամառային ամենօրյա զգեստներն էին ներկայացնում՝ միջոցառումը վարողները ասացին, որ դրանք հարմար են «ինտիմ շփումների համար»: ...

 
 
Մշակույթ
Պետականորեն աջակցել տիկնիկային արվեստին
 

Մանուկների դաստիարակության «դեղատոմսը»՝ ըստ դրամատուրգ Պետրոս Մարտիրոսյանի

Տիկնիկային արվեստին առնչվող մտահոգություններով «Առավոտին» էին դիմել ամուսիններ, դրամատուրգ Պետրոս Մարտիրոսյանը եւ թարգմանչուհի Զեմֆիրա Մարտիրոսյանը:

Լայն հանրությունը դրամատուրգին անմիջապես կճանաչի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում նրա «Թզուկի երգը» ներկայացումով: Տեղեկացնենք, որ ամուսինները Սպայի տանը 1996թ. հիմնել էին «Թմբուկ» տիկնիկային թատրոնը, որը գործել է մինչեւ 2007թ.: Այս ընթացքում թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ինչպես Հայաստանում ու Արցախում, այնպես էլ Ուկրաինայում, Բելառուսում, Չեխիայում, Հունգարիայում, Բուլղարիայում: Հայ դրամատուրգի գործերը բեմադրվել են Ուկրաինայի, Բելառուսի տարբեր քաղաքներում, ...

 
 
Սպորտ
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
 

Նահանջը շարունակվում է

Սոֆիայում ընթացող շախմատի «Mtel Masters» 20-րդ կարգի միջազգային մրցաշարում անհաջողությունը շարունակում է հետապնդել Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին:

Առաջին շրջանի եզրափակիչ՝ հինգերորդ տուրում սպիտակներով հանդես եկող Արոնյանը 44-րդ քայլում իրեն պարտված ճանաչեց Վասիլի Իվանչուկից, իսկ ուկրաինացին տարավ իր հինգերորդ անընդմեջ հաղթանակը: Նույն օրը Տոպալովը առավելության հասավ Բու Սյանչժիի նկատմամբ, իսկ Ռաջաբով-Չեպարինով պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

«Mtel Masters»-ի առաջին շրջանի ավարտից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:

1. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 5,0 միավոր

2. Վ. Տոպալով (Բուլղ.) 3,5

3-4. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) 2,0

3-4. Իվան Չեպարինով (Բուլղարիա) 2,0

5. Լեւոն ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2008-05-14 19:36
 
 

«ՀԱՐԱՅՀՐՈՑԸ ՄԻ ԳՑԻՐ»

Սյունիքի մարզպետը երեկ ժամանել էր խորհրդարան՝ մասնակցելու բյուջեի հաշվետվությանը: Պատգամավորներից ոչ մեկը մարզպետին ...

 

2008-05-14 19:36
 
 

ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԳԶՐՈՑՆԵՐՈՒՄ

Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի 75-ամյակի կապակցությամբ հրատարակվել է «Կաթիլներ մեծ ծովից» ...

 

2008-05-14 19:36
 
 

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԱՆԿԵՂԾ» ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Կիսլյակի մասնակցությամբ մայիսի 12-ին Անկարայում ...

 

2008-05-14 19:35
 
 

ԻՋԵՑՐԵԼ ԵՆ

Հանրապետության ավտոգազալցակայաններում իրացվող գազի գինն իջել է: Այս մասին հայտնում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական ...

 

2008-05-14 19:35
 
 

ՄԱՀ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՈՒՄ

Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության, Արմավիր-Երեւան ավտոճանապարհին՝ «Սարդարապատ Գրուպ» գազալցակայանի տարածքում, Հ. Ծատուրյանին ...

 

2008-05-14 19:35
 
 

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

2007 թվականին պետական բյուջեից դատական համակարգի կարիքների համար տրամադրվել է 3 մլրդ 892 մլն 732 հազար 500 դրամ: Փաստացի ծախսվել է 3 ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+32+16 
 Շիրակ+22+6 
 Արարատ+33+15
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
All About Depression
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

Գլուխ քսաներկուերորդ

Գլուխ քսաներեքերորդ

Գլուխ քսանչորսերորդ

Գլուխ քսանհինգերորդ

Գլուխ քսանվեցերորդ

 Teenage Pregnancy - Teenage Sexuality and Sex Education