14/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Ընդմիջումից հետո
 

Փետրվարի 19-ի ընտրություններից հետո սոցիոլոգիան, հասկանալի պատճառներով, որոշ ժամանակով դադար էր վերցրել. երբ հազարավոր մարդիկ փողոց են դուրս գալիս, շատ բնական է, որ «սոցիոլոգիական մուսաները լռում են»՝ որեւէ բան «չափելու» անհրաժեշտությունը, կարծես թե, վերանում է: Մանավանդ, որ «հեղինակավոր» սոցիոլոգիական ընկերությունները ընտրություններից առաջ ամեն ինչ սխալ էին «չափել». համաքայլ գնալով պաշտոնական քարոզչության հետ` նրանք ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին «հրում էին» չորրորդ-հինգերորդ տեղ: Եվ միայն «Առավոտի» հետ համագործակցող APR Group-ի հարցումների արդյունքներով էր, որ առաջին նախագահը երկրորդ տեղում էր: Դա մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ այդ ընկերության հարցումներին կարելի է վստահել:

Մայիսի 8-14-ը նույն սոցիոլոգիական ընկերությունը «Առավոտի» պատվերով հեռախոսային հարցում է անցկացրել Երեւանի 663 բնակիչների շրջանում: Թեման՝ Հայաստանի նոր կառավարությունն էր: Ինչպես միշտ, հարկ ենք համարում հիշեցնել, որ մենք ընդամենը փոխանցում ենք հարցման տվյալները եւ բոլոր ոգեւորվածներին ու դժգոհներին խորհուրդ ենք տալիս դիմել APR Group՝ 091-300-748 հեռախոսահամարով:

Եվ այսպես, «Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր կառավարությունից» հարցին մեր համաքաղաքացիների 43,59%-ը պատասխանել է՝ «ոչինչ էլ չի փոխվի»: Լավատեսները՝ «ամեն ինչ կփոխվի դեպի լավը» պատասխանով, նույնպես քիչ չեն՝ 41,63%: Ավելի փոքր տոկոս են կազմում նրանք, ում կարծիքով «ամեն ինչ կփոխվի դեպի վատը»՝ 13,73%, եւ միայն 1,06%-ն է դժվարացել պատասխանել այդ հարցին:

Հաջորդ հարցը «բաց» է եղել. քաղաքացիները պիտի իրենք նշեին պատասխանի մինչեւ երեք տարբերակ՝ «Որո՞նք են այն առաջնային հարցերը, որոնց լուծմանը պիտի ուղղված լինի կառավարության գործունեությունը» հարցին: Ամենամեծ՝ 42,08%-ը, ստացել է «գնաճի կանգնեցում» պատասխանը, դրանից հետո գալիս է «աշխատատեղերի ստեղծում» տարբերակը՝ 37,1%, «սոց. խնդիրների լուծում» է նախընտրում 28%-ը: Իսկ ահա «մարտի 1-ի իրավական գնահատականը» հուզում է ընդամենը 3,32%-ին, համարյա նույնքան են այն երեւանցիները, ում հուզում է «Ղարաբաղի հարցի լուծումը»՝ 3,77%: Պատասխանի մյուս տարբերակներում էլ գերակշռող թիվ են կազմում սոցիալական բնույթի խնդիրները:

Հետաքրքիր են նախարարներին վերաբերող հարցերի պատասխանները: Ըստ հարցվողների մեծամասնության (ընդամենը 8,3%)՝ «առավել արհեստավարժը» այս կառավարությունում Դավիթ Լոքյանն է, նրանից հետո (6,64%)` Հարություն Քուշկյանը: Մնացածներն ունեն ավելի ցածր վարկանիշ: «Ոչ ոք»՝ պատասխանել է հարցվողների 14,48 %-ը, իսկ ահա 58,07%-ը դժվարացել է պատասխանել: «Ամենաազնիվը» (ընդամենը՝ 2,71%) Սեյրան Օհանյանն է, նրան հաջորդում է Դավիթ Լոքյանը՝ իր 2,11%-ով, «ոչ ոք» ազնիվ չէ, կարծում է երեւանցիների 19,31%-ը, եւ 69,08%-ը դժվարանում է պատասխանել: «Պետական մտածողությամբ» ամենաօժտվածը, ըստ հարցվածների 4,52%-ի՝ Սեյրան Օհանյանն է, ապա՝ Էդուարդ Նալբանդյանը՝ իր 4,22%-ով, «ոչ ոք»՝ կարծում է երեւանցիների 21,27%-ը, եւս 62,44%-ը դժվարանում է պատասխանել:

 
ԱՌԱՎՈՏ
 
 
Քաղաքականություն
«ՄԻՏԻՆԳ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ»
 

Քաղաքական ծանր «երաշտից» հետո քաղաքացիական հասարակությունը, որի սաղմը նորից փորձում է ծլարձակել իր աճի համար ըստ էության անհամապատասխան հայաստանյան քաղաքական դաշտում, համառորեն շարունակում է պահանջել հարգել իր իրավունքները, մասնավորապես՝ հանրահավաքներ, ցույցեր, երթեր անելու իր սահմանադրական իրավունքը: Իսկ քաղաքապետարանը շարունակում է անհաղորդ մնալ նրանց պահանջներին:
Կարդացեք

 
 
Քաղաքականություն
ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ԷԼ ԳՐԵԹԵ ԱՆՏԵՍՎԵՑԻՆ
 

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի 8 առաջարկներից իրականացվել է միայն 1-ը՝ արտակարգ դրությունը վերացնելու վերաբերյալ:

Հաղորդել ենք, որ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն ապրիլի 30-ին ԵԽ նախարարների կոմիտեին է ներկայացրել իր հատուկ առաքելության զեկույցը՝ 2008-ի մարտի 12-15-ի այցի արդյունքներով: Այս զեկույցը Հայաստանում հայտնի էր դարձել 1 ամիս առաջ: Եվ ավելի վաղ էին հայտնի դարձել Համմարբերգի առաջարկները, որոնք, ինչպես նշված է այս զեկույցում. «Ուղղված են կառավարությանը՝ որպես մարդու իրավունքների նկատմամբ հարգանք երաշխավորելու պատասխանատու եւ միջազգային համաձայնագրերով պարտավորված կողմի: Այդուհանդերձ, հանձնակատարը նաեւ դիմում է Հայաստանի քաղաքական ընդդիմությանն այս առաջարկների էական իրականացմանը ...

 
 
Քաղաքականություն
«Ո՞Վ Ա ՔԵԶ ՓՈՂ ՏՎԵԼ»
 

Էջմիածնի ոստիկանները հիմնականում այս հարցն են տալիս բերման ենթարկվածներին

Օրեր առաջ ՀՀ ոստիկանության Էջմիածնի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել Հայթաղ գյուղի բնակիչ Արթուր Գրիգորյանին՝ նույն պատճառով, ինչ պատճառով այս օրերին բերման կամ հետապնդումների են ենթարկվում ՀՀ այլ քաղաքացիներ: Շատերի նման՝ Արթուրն էլ համարձակություն է ունեցել բարձրաձայնել եւ պաշտպանել իր քաղաքական հայացքները: Արթուրն անկուսակցական է, բայց սերտորեն համագործակցում է ՀԺԿ-ի հետ, 2003թ. ընտրություններում ակտիվ աշխատանք է ծավալել հօգուտ Ստեփան Դեմիրճյանի, իսկ այս նախագահական ընտրություններում եղել է համաժողովրդական շարժման ակտիվիստներից, բուռն գործունեություն է ծավալել՝ ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, մասնակցել է ...

 
 
Քաղաքականություն
Սպասում են նախագահի «սիրառատ» գործերին
 

ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջների կատարմանն ուղղված աշխատանքային խումբն առաջարկներ է ներկայացրել Սերժ Սարգսյանին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ ԵԽԽՎ-ի հայտնի բանաձեւի առաջարկների իրագործման համակարգման նպատակով: Խմբում ընդգրկված են ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամները, նախագահի օգնականը, ԱԳ եւ արդարադատության փոխնախարարները, գլխավոր դատախազի տեղակալը, ՀՀՌԽ եւ ՀՌԱՀ նախագահները: Խմբին հանձնարարված էր երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ: Մայիսի 13-ին դրանք ներկայացվել են նախագահին: Բայց խմբի այն անդամները, ումից փորձում էինք պարզել, թե ի՞նչ են առաջարկել, հույժ գաղտնի էին պահում դա:

Կոնկրետ քայլեր իշխանությունները դատապարտված են կատարել, այլապես Հայաստանը ԵԽԽՎ-ում կզրկվի ձայնի իրավունքից: Սակայն երեկ պարզեցինք, որ իշխանությունները ...

 
 
Քաղաքականություն
«ՄԻ-ՏԻՆԳ»
 

Երեկ Համաժողովրդական շարժման, «Հիմա» երիտասարդական շարժման ներկայացուցիչները եւ այլախոհ քաղաքացիները հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ «Ժողովրդավարությանը խաբել չի՛ կարելի», «Կատարե՛ք ԵԽԽՎ-ի պահանջները», «Մի՛ պղծեք ժողովրդավարությունը», «Ոչ՝ ստրկությանը, մորթապաշտությանը, ոչ լեգիտիմին» եւ այլ պաստառներով: Արդեն հայտնի վանկարկումներին երեկ ավելացել էր եւս մեկը՝ «Մի՛-տինգ, մի՛-տինգ»: «28 հայտ ենք ներկայացրել հանրահավաք անցկացնելու, բոլորն էլ ոչ հիմնավոր, շինծու պատճառաբանություններով քաղաքապետարանը մերժել է: Այսօր պահանջել ենք, որ ի գիտություն ընդունվի մայիսի 23-ին, 24-ին հանրահավաքներ անցկացնելու մեր հայտերը եւ ապահովվի մեր ներկայացուցչի մասնակցությունը քննարկվող նիստում, որտեղ թույլատրվում կամ չի թույլատրվում հանրահավաք անցկացնելը: Քաղաքապետարանից ...

 
 
Սոցիում
ԱԳՆ-Ն ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ Է ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ
 

Համոզված են պաշտոնանկ արված 4 դիվանագետները

Երեկ ՀՀ վարչական դատարանում ընթացավ ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին չորս աշխատակիցների հայցի քննությունն՝ ընդդեմ ԱԳՆ նախկին նախարար Վարդան Օսկանյանի որոշման: Հիշեցնենք, որ դիվանագետները փետրվարի 24-ին հանդես էին եկել նախագահական ընտրություններում արձանագրված խախտումների վերաբերյալ հայտարարությամբ եւ զսպվածության կոչ էին արել, ինչի պատճառով էլ ԱԳ նախարարը նրանց ազատել էր աշխատանքից:

ԱԳՆ իրավաբանական վարչության պետ Սաթենիկ Աբգարյանը եւ խորհրդական Լեւոն Ամիրջանյանը երեկ հանդես եկան միջնորդությամբ՝ պահանջելով լրացուցիչ ապացույցներ, այն հիմնավորմամբ, որ մայիսի 12-ին պաշտոնանկ արված դիվանագետները հրավիրած ասուլիսում տարաբնույթ դիտարկումներ են արել: Դիվանագետների պաշտպան ...

 
 
Սոցիում
«ԱրմենՏելն» առողջությունս քայքայել է»
 

Պրովայդերների հավաստմամբ, «ԱրմենՏելը» թույլ չի տալիս, որ ինտերնետ ծառայությունների մատուցման ոլորտում գործեն նաեւ այլ օպերատորներ:

Հայաստանում ինտերնետ ծառայություն մատուցող տասնյակ ընկերություններ այսօր հայտնվել են անելանելի վիճակում ու կանգնել փակուղու առաջ, քանի որ «ԱրմենՏել» ընկերության պատճառով իրենք չեն կարողանում բաժանորդներին նորմալ կերպով ինտերնետ կապ մատուցել: Խնդիրն այն է, որ, ըստ պրովայդերների, մեր երկրում ինտերնետ հասանելիության ոլորտում գոյություն չունի ազատ մրցակցություն եւ իրենք տեխնիկապես չեն կարող կապը ձեռք բերել այն գնով, ինչ գնով ձեռք է բերում «ԱրմենՏելը»: Բացի այդ, եթե անգամ դա հնարավոր լիներ տեխնիկապես, ըստ այս ոլորտի մասնագետների, խնդրի լուծումը միլիոնավոր դոլարների հետ է կապված, քանի որ յուրաքանչյուր բաժանորդի համար պետք է նվազագույնը 200 դոլարի ...

 
 
Սոցիում
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ
 

Ո՞վ եւ ինչպե՞ս կարող է ստանալ

Վերջին շրջանում քաղաքացիները հաճախակի են դիմում ընտանեկան նպաստի կապակցությամբ: Այս հոդվածը հնարավորինս ամբողջական պատասխան տալու մտադրությամբ է պայմանավորված, որը հիմնականում անդրադառնալու է բոլոր հարցադրումներին, որոնք արծարծվում են քաղաքացիների հեռախոսազանգերում, դիմումներում, նրանց ընդունելությունների ժամանակ:

Ընտանեկան նպաստի ծրագիրը գործում է արդեն 10-րդ տարին, այն սոցիալական աջակցության հասցեական ծրագիր է՝ ուղղված աղքատ ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանը: Հասցեականություն ասելով՝ այս պարագայում հասկանում ենք, որ ծրագրում պետք է ընդգրկվեն աղքատ ընտանիքները:

Իսկ ինչպե՞ս է որոշվում, թե ո՞ր ընտանիքն է աղքատ

Ակնհայտ է, որ ընտանիքի նյութական աղքատության մակարդակն անմիջականորեն կապված է ընտանիքի եկամուտների հետ, սակայն ոչ մեկի համար ...

 
 
Սոցիում
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ – 18
 

Թեկուզ այրող հիշողությունից դողացող ձեռքերով

Երբ «Առավոտի» մայիսի 6-ի համարում կարդացի Վովա Հախվերդյանի հոդվածը, սարսռացի: Ազդված էի մինչեւ հոգուս խորքը: Օրեր շարունակ ընդհատակի իմ մենության մեջ մտովի զրուցում էի հեղինակի հետ, քննարկում: Մտքումս տասնյակ հոդվածներ գրվեցին, սակայն «Առավոտին» ուղարկելն իմ կողմից կլիներ անտակտություն, քանի որ ինքս էլ Ս. Սարգսյանի «երդմնակալության» առիթով ֆշշացնողներից էի եւ եմ: Ֆշշացնելու մասին պարոն Արամ Աբրահամյանն էր գրել այդ օրերին: Իսկ հիմա, երբ իր հերթական խմբագրականում տեսա, թե ինչպես է ինքն էլ խոցվել կառավարության «հետաքննությունից», որ արվել էր Սյունիքի մարզպետի քաջագործության մասին մի հրապարակման առիթով, կարող եմ հանգիստ սրտով շարադրել մտքերս: Հիմա պարոն Աբրահամյանը, ...

 
 
Կրթություն
ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ՉԵՆ ՈՐՈՇ ԴՊՐՈՑՆԵՐԻ
 

Չնայած ոլորտում իրականացվում են շահավետ թվացող բազում ծրագրեր

ՀՀ դպրոցներում ներկայումս կա մոտ 8500 համակարգիչ՝ չհաշված «Պենտիում 3»-ից ցածր հզորություն ունեցողները: Եթե 2006-ին համակարգիչ ունեցող դպրոցների տեսակարար կշիռը 53% էր, ապա 2007-ին՝ 92.15%: Ըստ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տրամադրած տվյալների՝ դրական միտում է նկատվում նաեւ մեկ աշակերտին բաժին ընկած համակարգիչների քանակի մասով: Եթե 2006-ին 71 աշակերտին էր բաժին ընկում 1 համակարգիչ, ապա 2007-ին՝ 49: Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ)՝ ՀՀ դպրոցներ ներմուծման գործընթացի համար պատասխանատու են ԿՏԱԿ-ը, Կրթության ազգային ինստիտուտը, Կրթական ծրագրերի կենտրոնը: Դպրոցներին՝ համակարգչային հագեցվածության շահավետ տարբերակ է առաջարկվում Համաշխարհային բանկի (ՀԲ) ...

 
 
Մշակույթ
Իգիթյանը գովեց իշխանություններին
 

Մյուս արվեստագետներն էլ՝ ապագա մշակութային ալիքը

«Հայելի» ակումբի երեկվա հյուրը արվեստաբան Հենրիկ Իգիթյանն էր, թեման՝ առաջիկայում ստեղծվելիք մշակութային հեռուստաալիքը: Նրա համոզմամբ, եթե որեւէ նոր բան է ստեղծվում, նախ եւ առաջ պետք է մտածել, թե ով է ղեկավարելու տվյալ կառույցը: «Դիտում եմ ռուսական «Կուլտուրա» ալիքը, որովհետեւ այնտեղ Շվիդկոյ կա, նրա ինտելեկտն ու տակտը ինձ շատ են դուր գալիս... Իմ կարծիքով, վատ տեսակի արվեստ չկա, կան վատ կատարողներ: Հաճախ ասում են՝ զուռնա-դուդո՞ւկ եք սիրում: Եթե սիրում եմ դասական երաժշտություն, ջազ, ուրեմն իրավունք չունե՞մ զուռնա- դուդուկ էլ սիրելու, կամ չասելու, որ Արամ Ասատրյանի երգն ինձ վրա ազդեց... Չէ՞ որ մարդ եմ, ունեմ զգացմունքներ: Եթե Ասատրյանին լսեմ, Մոցարտին պակա՞ս եմ սիրելու»,- նշեց բանախոսը: Մշակութային հիմնախնդիրներին դառնալով էլ ասաց. «Ես ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2008-05-15 20:07
 
 

ԴՐԺԵԼ ԵՆ ՀԻՊՈԿՐԱՏԻ ԵՐԴՈՒՄԸ

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը Հայաստան մարտի 12-15-ն այցելության վերաբերյալ իր ...

 

2008-05-15 20:07
 
 

ՇՈՒՐՋ 30 ՀՈԳՈՒ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ՀԺԿ խոսնակ Ռուզան Խաչատրյանը տեղեկացրեց, որ երեկ շուրջ 30 հոգի բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին: ...

 

2008-05-15 20:06
 
 

ԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐ

Անդրադառնալով մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրգործերին եւ կալանավորվածներին՝ ԲՀԿ ...

 

2008-05-15 20:06
 
 

ԻՍՐԱՅԵԼՆ ՈՒԺԵՂ Է ԻՐ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ

«Մերձավոր Արեւելքն ապրում է Իրանի սպառնալիքի տակ, որն ավերածություն է սփռում Լիբանանում, ինչպես նաեւ Գազայում, որտեղ ...

 

2008-05-15 20:06
 
 

ԳՈՐԾԱՐԱՐԸ ՏՏ-ԻՑ ԳԱՂԱՓԱՐ ՉՈՒՆԻ

Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում կտրուկ վատացել են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածության արդյունքները: ...

 

2008-05-15 20:05
 
 

ԳԱՌՆԵՑՈՒ ԱՂՈԹԱԳԻՐՔԸ

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել վարդապետ-մատենագիր Հովհաննես Գառնեցու աղոթագիրքը, որում տեղ է ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

 Armenian Medical Network -Health news