02/09/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

Զուգահեռներ
 

Որքան էլ դա տհաճ հնչի դաշնակցականների եւ այլ ազգայնականների համար՝ Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունների միջեւ կան շատ ընդհանուր գծեր: Դա, մասնավորապես, վերաբերվում է օրենսդրության բարեփոխումներին, որոնք իբր կոչված են համապատասխանեցնել այդ երկրների օրենքները եվրոպական չափանիշներին: Կա թուրքական ՔրՕրում հիրավի տխրահռչակ մի հոդված՝ 301-ը, որը պատիժ է սահմանում այդ ազգի ինքնությունը վիրավորողների համար: Մասնավորապես, 1915թ. ցեղասպանության մասին խոսելը, այսինքն՝ երկրի պատմական անցյալի մասին կարծիք արտահայտելը, խորապես խոցում է վերոհիշյալ ինքնությունը: Եվրոպացիներին այդ հոդվածը, բնականաբար, դուր չէր գալիս, եւ նրանք տարիներ շարունակ հորդորում էին թուրքական իշխանությանը այն փոխել: Վերջապես մոտ մի ամիս առաջ Թուրքիայի խորհրդարանը իբր մեղմացրեց այդ օրենքը՝ ձեւականորեն փոխեց մի քանի բառ եւ զեկուցեց Եվրոպային, որ ճանապարհը դեպի ժողովրդավարություն վերջնականապես հարթված է:

Նույն ձեւով էլ մերոնք են վարվում: Եվրոպայի խորհուրդը կոչ է անում վերանայել ցույցերն ու երթերն արգելող օրենքը, մեր իշխանությունները չեմուչում են անում, ժամանակ են ձգում, բայց ի վերջո, որոշ կոսմետիկ փոփոխություններ կանեն՝ պահպանելով, իհարկե, անհաճո ցույցերը թույլ չտալու քաղաքապետարանի իրավունքը: Եվրոպացիներն ասում են՝ փոխեք Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմավորման ձեւը, մերոնք ձեւացնում են, թե չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը, բայց, իրականում, շատ լավ էլ գիտեն, որ հաճախականություններ բաշխելը պետք է լինի քաղաքական իշխանության ձեռքում: Նույնը՝ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի վերաբերյալ: Դարձյալ ինչ-որ սակարկությունների փուլ է սկսվել, որոնց էությունը պարզ է՝ իշխանությունը չի ուզում ձեռքից բաց թողնել պետական ագիտպրոբի հզոր հնարավորությունները:

Հետո էլ ասում են՝ էթնիկական անհամատեղելիություն:

 
ԱՌԱՎՈՏ
 
 
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Քաղաքականություն
ԳՆԴԱՊԵՏԻՆ ՇՂԹԱՅԵԼ ԷԻՆ
 

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում մայիսի 14-ին կայացած դատական նիստին գնդապետ, ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի նախագահ Հովհաննես Հարությունյանին բերեցին ոտքերն ու ձեռքերը շղթայված: Հիշեցնենք՝ Հովհաննես Հարությունյանը հրամանատարն է «Արաբկիր» ջոկատի, որը մասնակցել է պաշտպանական մարտերին: 1990-ին նա դարձավ Հատուկ գնդի վաշտի հրամանատարը, որի գործունեության մեջ էր մտնում նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության ապահվումը: 1992թ.-ին Հովհաննես Հարությունյանը դարձավ Հայաստանի Հանրապետության ռազմական ոստիկանության առաջին պետը: ... Այն բանից հետո, երբ Հովհաննես Հարությունյանը նախագահական ընտրություններում դարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը՝ դատապարտվեց մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման՝ ...

 
 
Քաղաքականություն
ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐ Է
 

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին իրավապաշտպանները համարում են խղճի կալանավոր:

Փետրվարի 22-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը համարձակություն էր ունեցել ոչ միայն հայտարարելու, որ աջակցում է Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա գլխավորած շարժմանը, այլեւ ասելու, թե համաձայն է «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ առաջին նախագահի հնչեցրած գնահատականներին: Նա դեռ հրապարակի հարթակում էր, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազը՝ վկայակոչելով, որ օրենքն արգելում է դատախազներին քաղաքականությամբ զբաղվել, միջնորդել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ Գ. Ջհանգիրյանին ազատել զբաղեցրած պաշտոնից եւ հեռացնել դատախազության համակարգից: Ինչպես եւ ակնկալվում էր, հաջորդ օրն եւեթ Ռ. Քոչարյանը ստորագրեց միանգամից երկու ...

 
 
Քաղաքականություն
ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐՆ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
 

Ընդունում է ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը

- 1996-ին ԿԸՀ-ում ԱԺՄ ներկայացուցիչ Վովա Հախվերդյանը մեր թերթում հրապարակած հոդվածում նշել է, որ երբ սեպտեմբերի 25-ին դաժան ծեծի ենթարկելուց հետո միջանցքում իրեն քարշ տալով տանում էին՝ Դուք, որ այն ժամանակ ԿԸՀ-ում ՀՀԿ ներկայացուցիչն էիք, ոչ միայն ձայն չհանեցիք, այլեւ չթաքցրիք հեգնական ժպիտը: Եղե՞լ է նման բան:

- Ճիշտն ասած, ամբաստանություններին ու կեղծիքներին սովորություն չունեմ պատասխանելու, բայց քանի որ սա համապատասխան ենթատեքստով է ներկայացված՝ ասեմ հետեւյալը: Շատերը կարող են վկայել, որ այդ ժամանակ ես չեմ եղել ԱԺ-ում, որտեղ այդ ժամանակ տեղակայված էր ԿԸՀ-ն: Շենքից դուրս եմ եկել ցուցարարների գալուց շուրջ կես ժամ առաջ: Եվ երեկոյան 19-ի սահմաններում, երբ գնացել էի ՀՀԿ-ի գրասենյակ՝ ...

 
 
Քաղաքականություն
Շղթայվածներն ավելի են ուժեղանում
 

Մի՞թե ուզում էինք այսպիսի Անկախ, Ազատ Հայաստան

Մի՞թե ուզում էինք, որ լինեն կախյալ դատարաններ, որ լինեն համատարած կամակատարներ: 2008 թ. փետրվարի 19-ից հետո իշխանությունները հանկարծ «հասկացան», որ իրենց «Հայաստանում» ապրում են եւ նույնիսկ աշխատում քրեածին տարրեր: Որոշեցին շղթայել ոտքերը եւ ձեռքերը եւ ի ցույց բոլորիս՝ դատարան բերել այդպես շղթայված: Կարդալ դատավճիռ, որի վրա իրենք էլ են ծիծաղում... Բայց ընկեր իշխանավորները պետք է հասկանան, որ ինչքան էլ շղթայեն ձեռքեր եւ ոտքեր, միեւնույն է՝ չեն կարող շղթայել նրանց բերանները եւ քաղաքական հայացքները: Շղթայվածներն ավելի են ըմբոստանում եւ ուժեղանում: Ուժեղանում են շղթայվածների ընկերները, հարազատները եւս: Ամեն անգամ, երբ նրանք տեսնում են շղթաները՝ կամքով են լցվում ու վճռականությամբ: Ընկեր իշխանավորները լավ հասկանում են, որ շղթայված են նաեւ իրենց ...

 
 
Սոցիում
4 «ՊԱՆԵԼԻՑ» ԷԼ ԿԶՐԿՎԵՆ
 

Տասը օրից Հայաստանի Հանրապետության մոտ 20 հազար անտունների շարքերը կհամալրի ու փողոցում կհայտնվի ծայրահեղ աղքատ 13 ընտանիք՝ շուրջ 60 մարդ:

Ամեն անգամ, երբ շենքին մեքենա է մոտենում, 5-ամյա Գուրգենը վախվորած հարցնում է. «Թաղապետարանից էկել են մեզ հանե՞ն»:

Կառավարության պատերի տակ ձմեռն անցկացնելուց հետո 11 ամսական Վոլոդյան բրոնխների հիվանդություն է ձեռք բերել: Իսկ քույրը՝ Սվետլանան, կոշիկ չունենալու պատճառով դպրոց չի գնում:

Անահիտի թոռնիկները 10 օրից նույնիսկ այս 4 «պանելից» կզրկվեն:

 

 

Նրանց թվում կան անչափահասներ, միայնակ մայրեր, թոշակառուներ եւ ...

 
 
Սոցիում
Նպաստառուները տուժել են
 

Չնայած նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի խոստումներին

Հայաստանում աղքատության նպաստ ստացողների շարքերն օր օրի նոսրանում են: Ու թեպետ նախագահական ընտրություններից առաջ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այս անգամ թոշակների բարձրացման հետեւանքով որեւէ նպաստառու ցուցակից դուրս չի մնալու, այդուամենայնիվ, աղքատության ընտանեկան նպաստ ստացող հարյուրավոր մարդիկ պետական աջակցությունից զրկվեցին: Այս տարվա հունվար ամսվա թոշակների՝ 60 տոկոսով ավելանալը, այսպես ասած, շատ նպաստառուների աղքատության շեմը կրճատեց: Համենայնդեպս, ՀՀ իշխանություններն այս համոզման են: Ս. Սարգսյանը առանձնացրել էր հատկապես անժառանգ, միայնակ թոշակառուներին, որոնք որեւէ պարագայում նպաստից չէին զրկվելու: Ըստ նրա՝ առաջին հերթին հենց այս խմբի նպաստառուները չպետք է զրկվեին իրենց գումարից: Օրերս «Առավոտին» էր դիմել Վեդու ...

 
 
Սոցիում
Մարզպետի աչքի առաջ կեղվծել է արձանագրությունը
 

Սակայն կեղծարարը ներկայանում է որպես «տուժող»

Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում լսվեց փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում գրանցված, թերեւս, ամենացնցող քրգործերից մեկը: Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 12-ին ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց՝ Գավառ քաղաքի բնակիչներ Սիմոն Ամիրխանյանին եւ Սամվել Կարապետյանին դատապարտել էր 3 տարվա ազատազրկման, դատախազության հրամցրած Քրօրի 38 եւ 150 հոդվածների այն հիմքով, որ վստահված անձինք ճնշում են գործադրել Գավառի թիվ 22/21 տեղամասի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հայթյանի վրա եւ ստիպել են քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունը խեղաթյուրել՝ հօգուտ Տեր- Պետրոսյանի: Ս. Ամիրխանյանը եւ Ս. Կարապետյանը երեկ վերաքննիչ դատարանում պնդեցին, որ այդպիսի բան չի եղել, ...

 
 
Սոցիում
ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ
 

Հայաստանի առաջին Հանրապետության ձեւավորմանը նախորդած Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ղարաքիլիսայի (Վանաձոր) մատույցներում Հայկական կորպուսի եւ աշխարհազորայինների մղած 4-օրյա անհավասար եւ, ի վերջո՝ ողբերգական ավարտ ունեցած ճակատամարտը։

Ավետիս Ահարոնյանի կողմից «20-րդ դարի Ավարայր» բնորոշումը ստացած այս պատմական իրադարձությունը 1918-ի մայիսին Արեւելյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած երեք հիմնական ռազմաբախումներից, անկասկած, ամենախոշորն էր, որի արդյունքում թուրքական բանակն ունեցավ մեծ կորուստներ։ Եթե Սարդարապատում ձեռք բերված եւ Բաշ Ապարանում ամրապնդված առաջին հաղթանակներից հետո Հայկական կորպուսի հիմնական ուժերը Ղարաքիլիսայի մատույցներում ուժասպառության եզրին չհասցնեին հակառակորդի խոշորագույն խմբավորմանը, ապա թերեւս անհնարին կլիներ խափանել ...

 
 
Սոցիում
Բացահայտ ընդվզում՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի
 

«ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ այլ պետությունների կողմից ծավալուն ռազմական օգնության ցուցաբերումը Վրաստանին ապակայունացնում է անդրկովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը»: Այս մասին, ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: «ՆԱՏՕ-ի անդամ պետությունների շարքում Թբիլիսիին՝ ազգային զինված ուժերի ամրապնդմանն օգնություն ցուցաբերելու ուղղությամբ, առավել մեծ ակտիվություն են դրսեւորում Միացյալ Նահանգները, Թուրքիան, Բուլղարիան եւ Չեխիան: Վրաստանը նշանակալի ծավալների սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է ստանում Ուկրաինայից, ընդլայնվում է իսրայելա-վրացական ռազմատեխնիկական համագործակցությունը»,- արձանագրում է ՌԴ պաշտպանական գերատեսչության հայտարարությունը: Նախօրեին ռուս-վրացական ...

 
 
Կրթություն
ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ
 

Չնայած դրան, քննիչը միջնորդել է եւս 2 ամսով երկարացնել Արամ Կարապետյանի խափանման միջոցը՝ կալանքը

«ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ հայտարարում եմ անժամկետ հացադուլ երկու պահանջով. այսօր եւեթ Արամ Կարապետյանը պետք է տեղափոխվի ստացիոնար բուժման՝ այն բժշկական կենտրոնում, որը նպատակահարմար կգտնեն մասնագետները, եւ ես հացադուլը չեմ դադարեցնի, մինչեւ պարոն Կարապետյանն ազատ չարձակվի եւ նրա նկատմամբ հնարածին քրեական գործը չկարճվի»,- երեկ նման հայտարարությամբ հանդես եկավ «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը, իսկ ավելի ուշ նրան միացան Արամ Կարապետյանի եւս չորս համակիրներ՝ Խոստիկյան Ռաֆիկ, Գրիգորյան Էդուարդ, Հարությունյան Աստղիկ, Հովհաննիսյան Ռոզա: Այս կտրուկ քայլի պատճառն այն է, որ գնալով սրվում է ...

 
 
Կրթություն
«ՈՍՏԻԿԱՆԸ» ԽՈՍՏԱՆՈՒՄ Է, ՈՐ ԴԵՌ ԿԵՐԳԻ
 

«Դժբախտ երջանկություն» սերիալից Ռիչարդ Մադլենյանը կվերադառնա օպերային բեմ

Կային ժամանակներ, երբ բարձր էինք գնահատում հատկապես արտերկրյա պրոֆեսիոնալ կրթության այն սկզբունքները, որոնցով անցնում էին հայ արվեստագետները, որովհետեւ այդկերպ ազգային մշակույթի տարածք էր բերվում ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմ, այլեւ արվեստների համաշխարհային դպրոցների ազդեցությունը: Այսօր, սակայն, անգամ իտալական վոկալ դպրոցում կատարելագործված երգիչը պահանջարկ չի վայելում մեզանում, ստիպված լինելով «ինքնարտահայտվել» սերիալներում եւ շոու-բիզնեսում: Խոսքը տվյալ դեպքում մասնագիտությամբ օպերային երգիչ, սակայն հանրությանը որպես «Դժբախտ երջանկություն» սերիալի ոստիկան հայտնի դարձած դերասան Ռիչարդ Մադլենյանի մասին է:

«Առավոտի» հետ զրույցում երգիչը հայտնեց, որ ավարտելով Երեւանի ...

 
 
Մշակույթ
Ներառական «կնճիռներ»
 

Ֆիզիկական եւ մտավոր խնդիրներով երեխաների կրթությունը ուղեկցվում է դժվարություններով

2005-ին ընդունվել է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը, որով ամրագրվել է ներառական կրթություն հասկացությունը: Այժմ պաշտոնապես ճանաչված է ներառական կրթություն իրականացնող 14 դպրոց: Եվս 18-ը վերապատրաստման փուլում է: Այսինքն՝ մտավոր, հենաշարժական, լսողության, տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող երեխաները կարող են իրենց նախընտրած դպրոցում սովորել մյուս աշակերտների հետ: Պարբերաբար վերապատրաստվում են նշված 14 դպրոցների ուսուցիչները, մշակվում են կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող անձանց համար ուսումնական պլաններ: Առաջին հայացքից ամեն ինչ պատրաստ է ներառական կրթության իրականացման համար, ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2008-05-16 20:41
 
 

ԲԱԽՈՒՄՆԵՐԻՑ ՄԱՐԴԻԿ ՉՊԵՏՔ Է ԶՈՀՎԵՆ

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն անդրադառնալով մարտի 1-ի դասերին՝ ասաց. «Կարծում եմ, պետք է լրջորեն զբաղվել նման ...

 

2008-05-16 20:41
 
 

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ ...

 

2008-05-16 20:41
 
 

ՍԱՍՈՒՆԻ ՈՒՂԵՐՁԸ

Երեկ ԱԺ պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար, այսօր ազատազրկման մեջ գտնվող Սասուն Միքայելյանը դիմել է իր համաքաղաքացիներին` կոչ ...

 

2008-05-16 20:40
 
 

ՄԱՐԿԵՍԸ ՎԵՊ Է ԳՐՈՒՄ

Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը, որ մի քանի տարի առաջ հայտարարել էր իր ստեղծագործական ...

 

2008-05-16 20:40
 
 

ՄԱԵՍՏՐՈՆ ՎԱԽՃԱՆՎԵՑ

Մայիսի 7-ին, 70 տարեկան հասակում վախճանվել է Առլինգտոնի ֆիլհարմոնիայի երաժշտական ղեկավար Ռուբեն Վարդանյանը, տեղեկացնում է «Նոյյան ...

 

2008-05-16 20:39
 
 

ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 3,5 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ

Երեկ Երեւանի քրեական դատարանը կայացրեց դատավճիռ, որով մեղավոր ճանաչեց Մկրտիչ Աբրահամյանին ՀՀ քրեական օրենսգրքի ...

 

2008-05-16 20:39
 
 

ՄԻ ՎԵՐՀՈՒՇԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Աշխարհի բոլոր կանանց չես հասցնի սիրել, քանի որ Աստված տղամարդուն այդքան կյանք եւ ուժ չի տվել, ինչպես բոլոր արարածների կյանքը ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+32+16 
 Շիրակ+22+6 
 Արարատ+33+15
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
All About Depression
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

Գլուխ քսաներկուերորդ

Գլուխ քսաներեքերորդ

Գլուխ քսանչորսերորդ

Գլուխ քսանհինգերորդ

Գլուխ քսանվեցերորդ

 Teenage Pregnancy - Teenage Sexuality and Sex Education