18/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Խորացնում են կասկածները
 

Հայաստանի բոլոր քաղաքացիները, անկախ իրենց քաղաքական հայացքներից, ընդունում են, որ ամենաողբերգական բանը, որը տեղի է ունեցել մարտի 1-2-ին, մարդկային զոհերն էին: Եվ դա շատ բնական է. ցանկացած առողջ, նորմալ անձնավորության համար մարդկային կյանքը ամենաթանկ բանն է, իսկ կյանքից զրկելը՝ ամենասարսափելի հանցագործությունը: Բայց արի ու տես, մեր իրավապահները այս երկուսուկես ամսվա ընթացքում զբաղվում են ամեն ինչով, բացի այդ հանցագործությունները բացահայտելուց: Դատվում են, կալանավորվում են, բերման են ենթարկվում հազարավոր մարդիկ՝ զանազան պատճառաբանություններով եւ ամենատարբեր «մեղքերի» համար. մեկը ձեռքին փայտ էր բռնել, մյուսը հանրահավաքում, իշխանությունների կարծիքով, «սխալ բաներ» էր խոսել, երրորդը տանը 30 հատ փամփուշտ ուներ, չորրորդը հանդգնություն էր ունեցել փող փոխանցել Տեր-Պետրոսյանի նախընտրական հիմնադրամին, հինգերորդը «դիմադրել» էր մահակներով եւ էլեկտրաշոկով զինված ոստիկաններին եւ այլն, եւ այլն:

Սակայն 45 օրվա ընթացքում դատախազության հատուկ քննչական խումբը չի հայտարարել. «Ահա այս մարդը (կամ այս ոստիկանը) կրակել էր ահա այս քաղաքացու վրա, որի հետեւանքով վերջինս մահացել է: Իսկ ահա այս պաշտոնատար անձը հրաման է արձակել կրակել քաղաքացիների վրա»: Քանի այս պարզագույն հարցերի պատասխանը չկա, հասարակությունը վստահություն չի ունենա իրավապահների գործողությունների նկատմամբ, մասնավորապես՝ չի հավատա, որ նրանք առաջնորդվում են միմիայն հանցագործությունները բացահայտելու ձգտումով եւ ոչ՝ քաղաքական պատվերներով: Ավելին՝ սպանությունները չբացահայտելով, իրավապահները խորացնում են այն համոզմունքը, որ մարդկային զոհերի մեղքը բացառապես իշխանություններինն է:

 
ԱՌԱՎՈՏ
 
 
Քաղաքականություն
«ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԻ» «ԼԱՎ ՏՂԵՐՔԸ»
 

«Շանթ» հեռուստաընկերության «Վերվարածների ընտանիքում» հաջող ձեւով զուգակցվում է պրոֆեսիոնալ դերասանների եւ սիրողների խաղը: Վերջիններիս՝ Արտավազդ Առաքելյանի՝ Տիկոյի (լուսանկարում), Գեղամ Խանդիլյանի՝ Գոքորի հետ զրուցել է «Առավոտի» թղթակիցը:
Կարդացեք

 
 
Քաղաքականություն
«Ո՞Վ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՀԸ»
 

Հարցնում է քաղբանտարկյալի կինը, ում ամուսնուն անաչառ ախտորոշող բժշկին աշխատանքից ազատում են

«Ես ցանկանում եմ հավատալ, որ նրանք առաջիկայում էլ անդավաճան կմնան իրենց սկզբունքներին»,- դիմելով Հայաստանի բժիշկներին եւ շնորհակալություն հայտնելով նրանց, ովքեր նախորդ օրը կատարել են իրենց մասնագիտական պարտքը եւ Արամ Կարապետյանին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, ասում է քաղբանտարկյալի կինը՝ Գայանե Հայրապետյանը: Նա հորդորում է բժիշկներին՝ «չնայած իշխանության որոշ ուժային կառույցների կողմից առկա ճնշումներին՝ չվախենալ ճշմարտությունն ասելուց: Դուք քաղաքական գործիչներ չեք: Իմանալով, որ ձեզանից մեկը՝ անկախ սրտաբան Արմեն Գասպարյանը, փաստացի ազատված է աշխատանքից, միայն նրա համար, որ ամուսնուս հիվանդության իրական ...

 
 
Քաղաքականություն
ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ ԵՆ
 

Հիվանդ մարդուն ոչ միայն ծեծել են, այլեւ «անզգույշ» կրակել վրան ու թողել, որ արնաքամ լինի

Այս պահին դժվար է հստակ ասել, թե 2008թ. փետրվարի 20-ից եւ հատկապես մարտի 1-ի իրադարձություններից հետո ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», հատկանիշներով ՀՀ քանի՞ քաղաքացի է կալանավորված, քանիսի՞ գործերն են, որ այս օրերին քննվում են դատարանում եւ քանի՞սն են արդեն դատապարտվել այդ հոդվածով: Փոխարենը կարելի է պնդել, որ այդ հոդվածը ամենահարմարն է ընդդիմադիր գործիչներին եւ այլախոհ քաղաքացիներին բանտարկելու եւ դատելու համար: Դրա համար միայն պետք է, որ որեւէ ոստիկան, կապ չունի՝ նա իսկապե՞ս «հանցագործության» վկա է եղել, թե ոչ, ցուցմունք տա, որ ինքը տեսել է, թե այսինչը իր գործընկեր ոստիկանին հրել է, կամ, ...

 
 
Քաղաքականություն
Մինչ հունիսի 9-ը
 

Մարտի 1-ի հանձնաժողովի հարցը կլուծվի՞ հաջորդ քառօրյայում

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ որոշեց մինչեւ 30 օրով հետաձգել «Նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հաղթահարման ուղիներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկումը: Հիշեցնենք, որ այդ նախագիծը ներկայացրել է անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մարտի 24-ին՝ մինչ ապրիլի 17-ին ԵԽԽՎ բանաձեւի ընդունումը, որով եւս առաջարկվում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով: ԵԽԽՎ բանաձեւում եւ դրանից շուրջ 1 ամիս առաջ շրջանառության մեջ դրված որոշման նախագծում կան նաեւ բազմաթիվ այլ համահունչ դրույթներ: «Ես գլոբալ եմ դրել խնդիրը ՝ քաղաքական բարեփոխումներ իրականացնել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ֆորմատով»,- իր ...

 
 
Քաղաքականություն
Մոսկվան ընդվզում է ՆԱՏՕ-ի, իսկ ՄԱԿ-ը՝ Մոսկվայի դեմ
 

«ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ այլ պետությունների կողմից ծավալուն ռազմական օգնության ցուցաբերումը Վրաստանին ապակայունացնում է անդրկովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը»: Այս մասին, ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: «ՆԱՏՕ-ի անդամ պետությունների շարքում Թբիլիսիի ազգային զինված ուժերի ամրապնդմանն օգնություն ցուցաբերելու ուղղությամբ առավել մեծ ակտիվություն են դրսեւորում ԱՄՆ-ը, Թուրքիան, Բուլղարիան եւ Չեխիան: Վրաստանը նշանակալի ծավալների սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է ստանում Ուկրաինայից, ընդլայնվում է իսրայելա-վրացական ռազմատեխնիկական համագործակցությունը»,- արձանագրում է ՌԴ պաշտպանական գերատեսչության հայտարարությունը:

Նախօրեին ռուս-վրացական հակամարտության ...

 
 
Քաղաքականություն
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻ ԴՐՎԱԳ
 

«Հայաստանում լավատեսության մասին կարելի է խոսել միայն այն պահից, երբ այսօրվա իշխող վերնախավն իր մեջ ուժ կգտնի քաղաքական որոշումներ ընդունելու ասպարեզ թույլ տալ մտնել նաեւ իր նման չմտածող մարդկանց»,- ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը, որը Մամուլի ազգային ակումբի եւ ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի երեկ կազմակերպած «Պառլամենտարիզմի 18 տարին Հայաստանում» թեմայով քննարկման զեկուցողն էր: Արա Սահակյանի այս խոսքերն ուղղված էին մյուս զեկուցողին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանին. «Հասկանո՞ւմ եք՝ մենք տիպաբանորեն տարբեր մարդիկ ենք: Դուք ինձ նման, այստեղ ներկա մարդկանց նման՝ մտածող, այլ կերպ մտածող, արժեքային այլ համակարգ ունեցող մարդկանց դուրս եք շպրտել քաղաքական միջավայրից: Հայաստանում չի կարող քաղաքական միջավայրն առողջանալ, Հայաստանն ինքը չի կարող զարգանալ, եթե ...

 
 
Սոցիում
ԲԱՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԷՐ
 

Սահմանադրությամբ նախատեսված չէ, որ զինված ուժերը կարող են օգտագործվել արտակարգ դրության պայմաններում:

19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը, որը մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ստացած հրազենային վնասվածքներից ապրիլի 11-ին մահացավ հիվանդանոցում՝ զորակոչվել էր 2007-ին, եւ ծառայությունն անցնում էր ոստիկանության զորքերում: Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզան Հարությունյանը, «Ազգի» թղթակցին ասել էր. «Եթե իմանայի գնացել է պատերազմ, կռիվ, էդքան չէի տանջվի, բայց քաղաքի կենտրոնում փողոցային կռվի պատճառո՞վ...»:

Արդյոք ապահովագրվա՞ծ ենք այն հեռանկարից, որ ժամկետային զինծառայության ուղարկելով մեր որդիներին՝ հետո նրանք չեն հայտնվելու մեր դիմաց, ներքաղաքական բախումների ընթացքում: Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի գնահատականով՝ ՀՀ սահմանադրությունը չի նախատեսում բանակի ...

 
 
Սոցիում
«Առբաժվարը գաղութի ֆելդշերի է հիշեցնում»
 

Այսպիսի տպավորություն են ստացել հացադուլավոր ազատամարտիկները Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության նորաթուխ պետի ցուցաբերած վերաբերմունքից:

Հինգ օր շարունակ հացադուլի նստած գյումրեցի 14 ազատամարտիկները, լսելով Վարդաշենի քրեակատարողական հիմնարկից իրենց «Կումայրի» ջոկատի հրամանատար Աշոտ Զաքարյանի հորդոր-հրամանը, նախորդ օրը՝ ժամը 21.00-ից, ժամանակավորապես դադարեցրին հացադուլը: Հիշեցնենք, որ բողոքի ակցիան հենց հրամանատարի՝ Աշոտ Զաքարյանի համար էր, որին առանց հիմնավոր փաստերի մեղադրում են «խուլիգանությամբ ընտրական գործընթացը ձախողելու» մեջ: Մինչ հացադուլի դադարեցումը, նրանցից մեկի՝ Մկրտիչ Բաղդասարյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, ու նրան շտապ տեղափոխել էին Գյումրիի Սամարիթեր հիվանդանոց: Այս դեպքից հետո Գյումրիում քաղբանտարկյալների պաշտպանության ու ...

 
 
Սոցիում
ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ
 

Խոշոր հարկատուների վճարած հարկերի գերակշիռ մասը անուղղակի հարկերն են, ինչը նշանակում է, որ բյուջեն, ըստ էության, լցնում են ոչ թե տնտեսվարողները, այլ՝ սպառողները:

Հայաստանի ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին խոսք գնալիս՝ մեր իշխանավորները անընդհատ խոսում են միայն բյուջեն լցնելու մասին, եւ տպավորություն է ստեղծվում, թե հարկային ու մաքսային մարմինները, բացի պետբյուջեի գումարների հավաքագրումից, այլ գործառույթներ չունեն: Եթե նրանք լրջորեն ուսումնասիրեն Հարկային պետական ծառայության հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկը, ապա կհայտնաբերեն, թե մեր պատգամավորներն ու օլիգարխներն ինչպես են կատարում իրենց հարկային պարտավորությունները, եւ ինչ մեթոդներով ու կոնկրետ ում դեմ է պետք պայքարել այդ ստվերը կրճատելու համար: Տնտեսագետների հաշվարկներով, մեր տնտեսության կեսից ավելին պատկանում է 44 մարդու եւ ...

 
 
Սոցիում
Միակ երիկամն էլ է հիվանդ
 

Չնայած դրան, բժշկասոցիալական փորձաքննության գործակալության մասնագետները գտնում են, որ կինը լիարժեք առողջ է:

«19 տարեկանում վիրահատել են ու հեռացրել երիկամներիցս մեկը: 1995-ին մեր պետության օրենսդրությամբ ճանաչվել եմ 2-րդ կարգի, այնուհետեւ 3-րդ կարգի հաշմանդամ եւ ստացել 2-3 հազար դրամ թոշակ, սակայն սկսած 1998-ից, այլեւս գումար չեմ ստացել եւ զրկվել եմ հաշմանդամության կարգից»,- օրերս նման բողոքով «Առավոտին» էր դիմել 53-ամյա Աննա Հովհաննիսյանը: Չնայած նա տարբեր բժիշկների մոտ հետազոտվել է ու նրանք հաստատել են, որ Ա. Հովհաննիսյանն իսկապես ունի երիկամային անբավարարություն, սակայն նրան մինչ օրս բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (ԲՍՓ-ն) հաշմանդամության կարգ չի տալիս՝ պատճառաբանելով, որ նրա միակ երիկամը շատ էլ առողջ է: Գործակալության մասնագետների ներկայացրած փաստաթղթերում նշված է, որ կա ...

 
 
Սոցիում
«ԿՈՄՍՈՄՈԼԱՏԻՊ ԲԱԶԵՆԵՐ ԵՎ ԽՓՆՎԱԾ ՌԵՎՈԼՅՈՒՑԻՈՆԻՍՏՆԵՐ»
 

Սա է այսօրվա երիտասարդությունն՝ ըստ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի

Ազգային ժողովրդավարների դաշինք (ԱԺԴ) կուսակցության մի խումբ ակտիվիստներ քաղաքական ակումբ ստեղծելու մասին իրենց մտադրությունը հայտնեցին երեկվա մամուլի ասուլիսում՝ տեղեկացնելով, որ նախաձեռնող խումբն արդեն ձեւավորվել է: Նախաձեռնության անդամ Կարեն Վարդանյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում էր, թե իրենք՝ մտահոգ երկրի ապագայով, կարեւորում են երիտասարդ թարմ ուժերի ներգրավումը երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Ըստ ԱԺԴ-ական երիտասարդ հռետորի, չկա փոխադարձ շփում, ուստի երիտասարդական քաղաքական ակումբի հիմնադրումը եւ գործունեությունը, որն իր դռները կբացի «ցանկացած քաղաքական կողմնորոշում ու կուսակցական պատկանելություն ունեցող երիտասարդի ...

 
 
Սոցիում
«ՄԵԾԱՄՈՐ Ք. Հ. 1969»-Ը՝ ԱՅՍՕՐ ԵՎ ՄԻՇՏ
 

Հարցազրույց «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանի հետ

Մայիսի 8-ին, 9-ին եւ 10-ին «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, Աշոտ Ադամյանի մասնակցությամբ, ներկայացրեց «Մեծամոր Ք. հ. 1969» էսսե-մենաներկայացումը՝ ըստ Հրանտ Մաթեւոսյանի համանուն գործի: Բեմադրիչը գրողի որդին՝ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանն է, երաժշտությունը Վահագն Պապայանինն է: Պրեմիերայի առիթով զրուցեցինք Դավիթ Մաթեւոսյանի հետ:

- Հե՞շտ էր մոտենալ մի գործի, որի հեղինակը ոչ միայն մեծ գրող է, այլեւ՝ Ձեր հայրը: Խոսքս հոգեբանական պատնեշի հաղթահարման մասին է...

- Ինձ շատ են հարցրել՝ ինչո՞ւ չկամ գրականության մեջ... Ձեր հարցի պատասխանն ու հանգույցն էլ այդտեղ է: Ես գրականության մեջ չեմ, որովհետեւ ...

 
 
Սոցիում
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐՆ ԱՆՏԵՍՎԱԾ ԵՆ
 

Այսօր մեր երկրում հաշվառված է մոտ 13000 բռնադատված ու նրանց ժառանգներ

Հայաստանում գործող օրենքը աքսորի ճանապարհին ծնված երեխաներին չի ճանաչում որպես տուժող, թեպետ նրանք տառապել են իրենց ծնողների հետ միասին: «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում 2006 թ. հունիսի 21-ին կատարված փոփոխությունից հետո ամեն տարի հունիսի 14-ը մեր երկրում նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օր: Կասկադի բարձունքում տեղադրված է բռնադատության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Այս ամենը կարեւոր, բայց ոչ ամբողջական լուծումներ են աքսորի տանջանքներն ապրածների եւ նրանց ճակատագիրը կիսած ժառանգների համար: Թեեւ կարգավիճակի հարցը, իրավունքներին վերաբերող դրույթներն ամրագրված են 12 հոդվածից բաղկացած «Բռնադատվածների մասին» օրենքում, սակայն, ...

 
 
Սոցիում
ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր
 

Այո, բայց փոփոխություններից հետո

Տարբեր քաղաքական ուժերի եւ մեկնաբանների կողմից համընդհանուր ճգնաժամից դուրս գալու համար առաջարկվում է նշանակել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Համաձայն լինելով առաջարկվող գաղափարին՝ միաժամանակ ծնվում են նոր հարցադրումներ:

Նախ Հայաստանում համակարգային տոտալ ճգնաժամի պատճառներից մեկն այն է, որ ոչ ֆորմալ ինստիտուտները ոչ միայն առավելություն, այլ ավելին՝ իրենց ազդեցիկությամբ գերազանցում են ֆորմալ ինստիտուտների կոմպետենտությանը: Ճիշտ է, միայն իրապես դեմոկրատական ընտրություններ անցկացնելը դեռեւս պետության զարգացման երաշխիք չէ, բայց դա դեռ չի նշանակում, որ հասարակական այլ խոցերի դեռեւս անբուժելիության փաստը պիտի հնարավորություն տա պղծելու ընտրական համակարգը։

Ամբողջ խնդիրն այն է, որ, ցավոք, գծագրված չէ Հայաստանի՝ որպես ...

 
 
Կրթություն
89-ամյա ԵՊՀ
 

Համալսարանականները խոսեցին իրենց ձեռքբերումներից եւ խնդիրներից

Երեկ ԵՊՀ հիմնադրման 89-ամյակն էր: Համալսարանում այն նշում էին ամենամյա «Լավագույն ուսանող» եւ ներհամալսարանական Ուրախների եւ հնարամիտների ակումբի հաղթող թիմի մրցանակաբաշխությամբ: Արդեն 8-րդ տարին անցկացվող «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությանն այս տարի չէին մասնակցում հայ եւ ռուս բանասիրության ֆակուլտետները: Այս կապակցությամբ ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը «Առավոտին» տեղեկացրեց. «Մշակվել է կանոնակարգ, որի սահմաններում ֆակուլտետները պիտի ներկայացնեին 3-ական ուսանող: Սակայն վերջին պահին ռուս եւ հայ բանասիրության ֆակուլտետները դուրս են մնացել մրցույթից: Նշված ֆակուլտետները կանոնակարգից բխող սահմանների եւ ժամկետների մեջ չեն ...

 
 
Կրթություն
«Հարամեցին ինքնասպան լինելս»
 

Լրտեսության մեջ մեղադրվողն ահազանգում է

2006 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը լրտեսության մեղադրանքով ՌԴ քաղաքացի Ռուստեմ Գապպասի Վալիախմետովին դատապարտեց 11,5 տարվա ազատազրկման: 2007թ. ապրիլի 4-ին ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը նախորդ ատյանի դատավճիռը թողեց անփոփոխ: Սակայն Ռուստեմն իր մեղքը չի ընդունել եւ հրաժարվել է իրեն մեղսագրված բոլոր մեղադրանքներից: 2007թ. նոյեմբերի 1-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատը դարձյալ մերժեց նրա բողոքը, հիմնավորելով, թե նա չունի ապացույցներ եւ հակափաստեր:

«Հարգելի խմբագրություն,- գրում է Ռուստեմը,- ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ ունեմ ՀՀ անվտանգության ծառայությանը եւ Դաշնային անվտանգության ծառայությանը (ՖՍԲ) ...

 
 
Կրթություն
ԵՐԲԵՎԷ ԿԵՐԳԵՆ-ԿՊԱՐԵ՞Ն ՀԱՅ ԱՐԴԱՐԱԴԱՏՆԵՐԸ
 

Տպավորություններ թբիլիսյան միջազգային կոնֆերանսից

«Հասարակությունն ու արդարադատությունը» թեմայով մայիսի 5-ին Թբիլիսիում հրավիրված միջազգային կոնֆերանսին մասնակցում էին «Առավոտ» օրաթերթն ու «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը: Գերմանիայի տեխնիկական համագործակցության (GTZ) շնորհիվ միմյանց հետ հանդիպեցին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի դատավորները, փաստաբաններն ու իրավաբանները: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր եւ կոնֆերանսին առանձին զեկուցումով հանդես եկավ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Արմեն Մկրտումյանը: Նա ներկայացրեց դատական համակարգի ներկայիս գործունեությունը: Պետք է նկատել, որ սարուձորի ...

 
 
Կրթություն
Դատարանի ու ՊՆ-ի որոշումներն իրար հակասում են
 

Դրա արդյունքում եղբայրը քրոջից ու նրա երկու հաշմանդամ որդիներից պահանջում է բնակարանը կիսել եւ իրեն բաժին հատկացնել:

1978-79թթ. Թագուհի Կուրդիյանը հանդիսացել է Երեւանի Ավան համայնքի Սայաթ-Նովա թաղամասի 1/2 շենքի թիվ 20 բնակարանի վարձակալը: 1980թ. ամուսնացել է եւ ունի երկու որդի: Նրանք մինչ օրս հաշվառված են նշված բնակարանում: Ըստ Թ. Կուրդիյանի, փոխադարձ պայմանավորվածությամբ իր հայրն ու մայրը՝ Ալեքսանդր եւ Մանյա Կուրդիյանները, ժամանակավոր բնակվել են իր բնակարանում՝ մինչեւ իրենց համար նոր բնակարան կգտնեին, քանի որ տունը վաճառել էին եւ հայտնվել փողոցում: 1982թ. քրոջ բնակարանում հաշվառվել է նաեւ Գարիկ Կուրդիյանը:

Երբ Հայաստանում սկսվել է հանրային եւ պետական բնակելի ֆոնդի տները կանխիկ գումարով քաղաքացիներին վաճառելու գործընթացը, Թ. Կուրդիյանը այդ բնակարանը գնել է եւ 1993թ. բնակարանը սեփականության ...

 
 
Կրթություն
«ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ» ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ
 

ՀՀ քաղաքացին դիմել է Ստրասբուրգ՝ ընդդեմ ՌԴ-ի

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 8-ին, դատավոր Լ. Ավետիսյանի նախագահությամբ, քննության դրվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության հայցը, որը ներկայացրեց ավագ դատախազ Լեւոն Մուսախանյանը: ՀՀ քաղաքացի, իրավաբան Արսեն Մկրտչյանից պետությունը պահանջում է 1 մլն-ից ավելի գումար: Ա. Մկրտչյանի նկատմամբ 2004թ. հարուցվել էր քրեական գործ: Նա մեղադրվել էր խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հասնող գումար հափշտակելու մեջ: 2004 թ. օգոստոսի 16-ին նրա նկատմամբ կայացվել էր որոշում՝ խափանման միջոց ընտրելով կալանքը: Նույն օրը քրեական գործի վարույթը կասեցվել էր, քանի որ Արսեն Մկրտչյանը բացակայել է հանրապետությունից: Դատարանում Մկրտչյանը ցույց տվեց ...

 
 
Կրթություն
Ո՞վ է վավերացրել կեղծ կտակը
 

Երեւանի Մաշտոցի շրջանի քննչական բաժնում գործերից մեկի նախաքննության ընթացքում բացահայտվել է կեղծ կտակ, որը հաստատվել է Վանաձորի նոտարական գրասենյակում։

Ըստ կտակի, Երեւանի Աջափնյակ համայնքի Աբելյան փողոցի թիվ 3 շենքի 23 բնակարանի բնակիչ Շահումիկ Ղազարյանը իբր իր ամբողջ շարժական եւ անշարժ գույքը կտակել է Վալիդա Մելքումյանին։ Կեղծված կտակը իբր 2001 թվականին հաստատվել է հանգուցյալ նոտար Սոնա Վերանյանի կողմից, գրանցվել նրա սեղանամատյանում, ինչպես նաեւ նոտարների կողմից՝ կտակների գրանցման ընդհանուր գրքում։ Սակայն, ըստ նախաքննության ընթացքում արված փորձաքննության, այն հաստատվել է ավելի ուշ՝ նոտարի սպանությունից հետո։ Նշենք, որ Վերանյանի սեղանամատյանները նրա մահից հետո որոշակի ժամանակ մնացել են Վանաձորի նոտարական գրասենյակում եւ հասանելի են եղել գրասենյակի աշխատակիցների համար։ Փորձաքննությունը ...

 
 
Կրթություն
Քաղաքապետարանի շենքում՝ դատարան
 

Կարգադրիչները միայն օրինական պահանջնե՞ր են կատարում

Համաձայն նոր դատական օրենսգրքի, այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում գործում են նոր դատարաններ: Առաջին ատյանի դատարաններն արդեն երկուսն են՝ ընդհանուր իրավասության դատարաններ եւ մասնագիտացված՝ քրեական ու քաղաքացիական դատարաններ: Դատական քննությունը ողջամիտ ժամկետներում ավարտելուն, ինչ խոսք, մեծապես խանգարում էր նաեւ առաջին ատյանի դատարանների ծանրաբեռնվածությունը: Այդ հանգամանքը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց նաեւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը: Ըստ նրա, դատական համակարգի փոփոխություններից հետո, այժմ անհամեմատ ավելի հանգիստ պայմաններում են դատավորներն աշխատում: «Ես կողմ կլինեի նույնիսկ, որ ոչ միայն դատարանները մասնագիտացվեին, այլեւ դատավորները: Անշուշտ, էլ ...

 
 
Մշակույթ
Մշակութային խճանկար
 

Անդրեն՝ նորովի

Այսօր «Սթար սիթի» խանութում կկայանա երգիչ Անդրեի ինտերնետային կայքի շնորհանդեսը: Հիշեցնենք, որ այն «ջարդվել» էր ադրբեջանցի մոլեռանդ հակերների կողմից՝ «Եվրատեսիլ-2006» մրցույթից առաջ. պատճառը երգչի ղարաբաղյան ծագումն էր:

«Հոգեւոր» ոտնձգություն

Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը մտահոգություն եւ զայրույթ է արտահայտում «Սուրբ Նորաշեն եկեղեցու եւ եկեղեցուն կից տարածքի դեմ ոտնձգության առնչությամբ, որ կազմակերպել է Վրաց ուղղափառ եկեղեցու սպասավոր հայր Տարիել Սիկինչելաշվիլին»:

Ինչպես նշված է թեմից ստացված հաղորդագրության մեջ, Սուրբ Նորաշեն եկեղեցին կառուցվել է XV դարի կեսին՝ իբրեւ Հայկական առաքելական սուրբ եկեղեցի եւ հիմնադրման օրից եղել է Վիրահայոց թեմի կազմում: 20-րդ դարի 30-ական թվականներին եկեղեցին հոգեւոր մյուս շինությունների հետ ...

 
 
Մշակույթ
«ՍԽՈԴԿԱՅԻՑ ՀԵՏՈ»
 

Հարցազրույց «Վերվարածներն ընտանիքում» հեռուստասերիալի «լավ տղաներ» Գոքորի եւ Տիկոյի հետ

Զրուցակիցներս են Արտավազդ Առաքելյանը, ով կերպավորում է Տիկոյի դերը եւ Գեղամ Խանդիլյանը, որ հանդես է գալիս որպես Գոքոր:

- Ձեզ դիմելու եմ ձեր կերպարների անուններով: Մինչ հեռուստասերիալում հայտնվելը ինչո՞վ էիք զբաղվում:

Տիկո- Ծնվել եմ դերասանուհի Ռուզաննա Գեւորգյանի ընտանիքում: Մայրս հատկապես հայտնի է «Լեոնիդ Ենգիբարյան» ֆիլմից: Ավարտել եմ ռուսական միջնակարգ դպրոցը: Ապրել եմ Կրասնոդարում, հետո եկել Հայաստան: Զբաղվել եմ քիկ-բոքսինգով: 2005թ. դարձել եմ եռամարտի Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն եմ: Ազատազրկվել եմ 6 տարով, նստել եմ Նուբարաշենի մեկուսարանում, Արթիկի գաղութում:

- Ասում են՝ մականուն էլ ունես:

- ...

 
 
Մշակույթ
Իշխանության ձեւավորման ազգային եղանակը
 

Քաղաքական միֆեր եւ իրականություն

Մեզանում շրջանառության մեջ է դրված այն քաղաքական միֆը, որ հանրապետության կառավարությունը ձեւավորվում է խորհրդարանական մեծամասնության հիմքի վրա: Միֆ, որն ամրագրված չէ ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ էլ երկրի օրենսդրությամբ, սակայն, որի հետ այսօր հաշվի են նստում թե՛ երկրի նախագահը, թե՛ Ագգային ժողովի պատգամավորները: Միֆ, որի շրջանակներում հանրապետության նախագահը, սահմանադրորեն իրեն վերապահված լիազորությունների ներքո, վարչապետի եւ կառավարության ամբողջ կաբինետի ընտրությունը կատարելիս ստիպված է լինում ելնել ոչ միայն բացառապես ազգային շահերից եւ նպատակներից, այլ նաեւ ներկուսակցական եւ ներխորհրդարանական մանր-մունր փոխհարաբերություններից: Իսկ Ազգային ժողովի պատգամավորներն ընտրության հաջորդ օրը ստիպված են լինում մտածել ոչ թե օրինաստեղծ առաքելության շուրջ, այլ ամեն ...

 
 
Մշակույթ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
 

a
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ տասնմեկերորդ

ՀՈԳԵԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ

Ես սկզբում մտածում էի՝ արտակարգ դրությունը կհանվի, Նիկոլի «Հայկական ժամանակը» կտպվի, ու ես էլ հանգիստ խղճով ի՛մ «Հայկական ժամանակը» կշարունակեմ տպել, բայց հետո մտածեցի ու հասկացա, որ մարդիկ էս վեպիս ու Հրուշի պատմության շարունակության հավեսն ու սիրտը չունեն, որովհետեւ, ինչպես չարագուշակ ենթադրում էի, զոհեր տվինք, եւ իմ չարագուշակության հիմքն իրավիճակի գերլարվածությունն էր, որովհետեւ ընդդիմությունը իշխանություններին իշխանությունը հանձնելու տարբերակ չէր թողել, ինչպես որ հիմա՝ էս պահին ...

 
 
Սպորտ
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
 

Արոնյանն իրեն նման չէ

Սոֆիայում վեց գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող շախմատի «Mtel Masters» 20-րդ կարգի միջազգային մրցաշարում Լեւոն Արոնյանը, որ մրցաշարի մեկնարկից առաջ հաղթողի գլխավոր հավակնորդներից էր համարվում, իրեն նման չէ:

Խաղացված յոթ տուրերում նա չորս անգամ ոչ-ոքի է արել, կրել երեք պարտություն եւ դեռեւս իր անվան դիմաց հաղթական միավոր չի գրանցել: Այսպիսի անհաջող մրցելույթ Հայաստանի լավագույն շախմատիստը վաղուց չէր ունեցել: Սոֆիայի մրցաշարի մեկնարկային մի քանի տուրերից հետո գրել էինք, որ, ըստ ամենայնի, Արոնյանն այս անգամ լավ մարզավիճակում չէ: Ու մեր ենթադրությունը, ինչպես երեւում է, ճիշտ դուրս եկավ: Սակայն սպորտը մնում է սպորտ, առավել եւս՝ շախմատը, եւ հնարավոր չէ, որ նույն շախմատիստը մշտապես հաղթանակներ տանի ...

 
 
Սպորտ
ԶԼՄ-ների միջեւ առաջնության հրավեր
 

«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍել» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի տղամարդկանց եւ կանանց անհատական 2-րդ առաջնությունը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ: Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է.

1. Մինչեւ մայիսի 20-ը «Առավոտ» օրաթերթ (հասցեն՝ Արշակունյաց 2, 15-րդ հարկ, հեռախոս՝ 58-64-29, (093)84-08-07, (091)13-08-07) ներկայացնել լրատվամիջոցի պաշտոնական բլանկի վրա լրացված եւ ղեկավարի ստորագրությամբ ու կլոր կնիքով հաստատված հայտ (մասնակցի անուն-ազգանունը, զբաղեցրած պաշտոնը):

2. Մասնակիցների հաշվառումը եւ վիճակահանությունը կկատարվի ժամը 10.00-ից մինչեւ 10.45-ը: Ուշացողները մրցմանը չեն մասնակցի:

2. ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2008-05-17 18:05
 
 

ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒԺ ԿԻՐԱՌՎԵՑ

Երեկ, ժամը 13-ի մոտ, ոստիկանության Երեւանի բաժնի աշխատակիցները՝ պետի ծառայության գծով տեղակալ Տարոն ...

 

2008-05-17 18:05
 
 

ԻՆՔՆԱԲՈՒԽ ՑՈՒՅՑ՝ ՄԻԱՅՆ 6 ԺԱՄՈՎ

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի երեկ տված դրական եզրակացությամբ՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր ...

 

2008-05-17 18:05
 
 

ԲԱՆՏԻՑ ԿԱՄ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ ՉԵՆ ԳՐԱՆՑՈՒՄ

«Հայելի» ակումբում երեկ ՀՀԿ անդամ Կարեն Ավագյանը եւ «Հանրապետության» անդամ Սուրեն Սուրենյանցը պետք է բանավիճեին ...

 

2008-05-17 18:05
 
 

ԻՐԵՆ ՏՈՒԺՈՂ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ սկսվեց ...

 

2008-05-17 18:04
 
 

ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ

Երեկ Ավանի թիվ 180 ներառական դպրոցում տեղի ունեցավ «ՎիվաՍելլ»-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ ծրագրի շրջանակներում ...

 

2008-05-17 18:04
 
 

ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ

ՀՀ նախագահը մարտի 20-ին հրամանագիր է ստորագրել. ապրիլ-հունիս ամիսներին 2008 թ. պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ...

 

2008-05-17 18:04
 
 

ՄԻՋԻՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ Է

Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության, Բերդ-Երեւան ավտոճանապարհին բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 13 ԼԼ 517 պետհամարանիշով եւ «ՎԱԶ-2106» ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

 Armenian Medical Network -Health news