14/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
«Ատելության մթնոլորտ»
 

Իշխանության ներկայացուցիչների վերջին շրջանի սիրված թեմաներից է «ատելության մթնոլորտը», որը նրանց կարծիքով ստեղծվել է Տեր-Պետրոսյանի՝ քաղաքականություն վերադառնալուց հետո: Նախ՝ դժվար է պատկերացնել ընդդիմության հազարավոր կողմնակիցներին եւ պատահական անցորդներին, որոնց վրա մարտի 1-2-ին հարձակվել են ոստիկանական ուժերը, ծեծել-ջարդել, կրակել են, էլեկտրաշոկ կիրառել եւ այլն, առանց որեւէ հիմքի տարել են քաղմասներ, եւ այսքանից հետո այդ բոլոր քաղաքացիները պիտի անհուն սիրո՞վ լցված լինեն իշխանությունների նկատմամբ: Պակաս էական չէ նաեւ այն, որ «ատելության մթնոլորտի» անընդունելիության մասին կարող են խոսել նրանք, ովքեր 10 տարի շարունակ սիրո, հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտ են սփռել Հայաստանով մեկ: Երկրի ներկայիս իշխանավորները հաստատ նման մարդկանց շարքից չեն:

Դրանում համոզվելու համար բավական է վերհիշել, թե 1998-ից առայսօր ինչեր էր խոսել «Հայլուրը» (ամենազանգվածային լրատվամիջոցի մայր հաղորդումը) «նախկին իշխանությունների» մասին: Միայն պետական մտածողություն ունեցողը, այսինքն՝ նա, ով ցանկացած «նախորդ իշխանություն» ընկալում է իր պատմական կոնտեքստում եւ չի փորձում «նախկիններին» փնովելու հաշվին ինքնահաստատվել, միայն նման քաղաքական ուժը իրավունք ունի դիմացինից նույնպիսի մոտեցում պահանջել:

Անվիճելի է, որ ընդդիմությունը պետք է զուսպ եւ հանդուրժող լինի: Բայց նրանից հարյուրապատիկ լայնախոհ պետք է լինի իշխանությունը, քանի որ հենց նրա՛ ձեռքին են ուժային եւ վարչական լծակները: Մեզ մոտ, կարծես թե, հակառակն է:

 
ԱՌԱՎՈՏ
 
 
Քաղաքականություն
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԻ ՄՆԱ
 

«Ես միշտ խուսափել եմ գնացած մարդկանց մասին խոսել: Բայց տասը տարի իրեն համարելով եւ լինելով ՀՀ նախագահ՝ Քոչարյանը պատմության մեջ չի մնա: Եվ իր համար ավելի լավ, որ չի մնա, այլապես լավ ձեւով չեն հիշելու: Նույնիսկ մարդիկ, ովքեր ընդամենը երկու ամիս առաջ քծնում էին իրեն, իր միջոցով չգիտես ինչերի են հասել՝ իր կողքը չկանգնեցին: Ինքը մենակ մնաց: Իսկ Տեր-Պետրոսյանի կողքին ժողովուրդը 10 տարի անց էլ կանգնեց: Այդ մասին թող ինքը մտածի: Եթե ուրիշ ոչինչ չաներ Ռ. Քոչարյանը, միայն ազգին փողի ասեղի վրա նստեցնելու մոլուցքը բավական է, որ նրան ազգը չընդունի: Ինչ մնում է նրա ասածներին՝ այդ գռեհիկ բառապաշարն էլ մարդու ներքին կուլտուրայի, ինտելեկտի, կրթվածության խնդիր է»,- նախկին նախագահի մասին նման կարծիք արտահայտեց ՀԱԱԿ նախագահ Հովհաննես ...

 
 
Քաղաքականություն
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՇՏԿԵԼ ԻՐ ՍԽԱԼՆԵՐԸ
 

1609 բանաձեւի անհապաղ կատարման պահանջներից մեկն էր նաեւ «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ, ժողովներ անցկացնելու մասին» օրենքը փոփոխելը:

Խորհրդարանը երեկ նորից սկսեց քննարկել «Ժողովներ, երթեր, ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքի հերթական փոփոխությունները: Մարտյան դեպքերից հետո շուտափույթ փոփոխված այս օրենքը «փոփոխության» հետեւանքով դարձավ ավելի վատը (անուն էլ ստացավ՝ «Օրենք ցույցերն արգելելու մասին»), իսկ Վենետիկի հանձնաժողովը հանդես եկավ խիստ գնահատականներով եւ ստիպեց վերանայել կատարված փոփոխությունները: Հիշեցնենք, որ Վենետիկի փորձագետների հետ Տիգրան Թորոսյանը ապրիլի 15-18-ը քննարկեց փոփոխությունները, որից հետո նրանք ԱԺ ուղարկեցին իրենց հերթական գնահատականը: Շաբաթ օրվանից Վենետիկի ...

 
 
Քաղաքականություն
«ՄԵՆՔ ԼՈՒՐՋ ԳԻՆ ԵՆՔ ՏՎԵԼ, ՈՐ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ԼԱՎ ԱՊՐԵՆ»
 

Կարծում է ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը՝ հուսալով, որ նրանք էլ դա կհասկանան

- Պարոն Հովհաննիսյան, տարիներ շարունակ Դուք ղեկավարել եք եվրոպական ինստիտուտների հետ աշխատող խորհրդարանական պատվիրակությունը, ի՞նչ կասեիք հայաստանյան ընտրություններին այդ կառույցների գնահատականների վերաբերյալ:

- ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի գնահատականները հայաստանյան ընտրություններին իրական վիճակին ադեկվատ չէին: Ես միշտ ինձ այդ հարցը տվել եմ. արդյո՞ք եվրոպացիները չե՞ն հասկանում մեր իրականությունը, թե՞ ընդամենն առաջնորդվում են բանաձեւերով, որոնք օգտագործվում են եվրոպական ինստիտուտներում: 2008-ի ընտրությունների ժամանակ ես կարծում էի, որ եվրոպական կառույցների դիրքորոշումը հստակ կլինի եւ կարտահայտի իրական վիճակը: Այո, մասամբ նաեւ նրանց գնահատականները ...

 
 
Քաղաքականություն
Ընտրողները պահանջում են ազատել իրենց ընտրյալներին
 

Երեկ խորհրդարանի մոտ էին հավաքվել ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի ընտրողների ներկայացուցիչները:

Մարդիկ բերել էին յուրաքանչյուր պատգամավորի ընտրատարածքի ընտրողների ստորագրություններով դիմումներ, որոնցով պահանջում են ազատ արձակել իրենց ընտրյալներին, որպեսզի նրանք կարողանան կատարել ընտրողներին տված խոստումները: Դիմումները հաստափոր տրցակներ էին, որոնցից յուրաքանչյուրում 10-11 հազարական ստորագրություններով նամակներ էին: ԱԺ նախագահին հասցեագրված նամակում նշված է. «Փետրվարի 19-ից հետո ՀՀ-ում ստեղծված բռնության եւ անհանդուրժողականության մթնոլորտն անջրպետ է առաջացրել ժողովրդի եւ իշխանության միջեւ: Հակաօրինական տարբեր պատճառաբանություններով հարյուրավոր ...

 
 
Սոցիում
«ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
 

Ավանի բնակիչներն այսպես որակեցին իրենց համայնքում կիրակի օրը տեղի ունեցած թաղապետի ընտրությունները, որի ընթացքում որեւէ ընտրակեղծիք տեղի չունեցավ:

Մայիսի 18-ին Ավան համայնքում թաղապետի ընտրություններ էին: Առաջադրված միակ թեկնածուն գործող թաղապետ Տարոն Մարգարյանն էր, որն էլ վերընտրվեց 18 հազար 578 ձայնով: Նրան դեմ էր ընդամենը 105 հոգի, անվավեր քվեաթերթիկները 174-ն էին: Ավանի մոտ 24 հազար բնակչությունից թաղապետի ընտրություններին մասնակցել է 18 857 քաղաքացի:

Թիվ 1/09 տեղամասում գրանցված 1951 հոգուց կեսօրին քվեարկել էր արդեն մոտ 500 հոգի: Ըստ տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Առնակ Մանուչարյանի, չնայած ակտիվ մասնակցությանը՝ կուտակումներ չեն եղել. «Երբ առավոտյան 8-ին պետք է բացեինք տեղամասը, դռան առջեւ արդեն մի խումբ էր գոյացել: Նրանք րոպե առաջ էին ուզում իրենց քաղաքացիական պարտքը կատարել»: Առաջին ...

 
 
Սոցիում
Շաբաթօրյակ՝ հակասանիտարական պայմաններում
 

Աշակերտները օգտագործած ներարկիչները, աղբի տոպրակներն ու սատկած կենդանիների դիակները հավաքում են առանց ձեռնոցների:

Քաղաքապետարանի նախաձեռնած «Մաքուր Երեւան» ակցիայի շրջանակներում՝ մայրաքաղաքի մի շարք դպրոցների տնօրեններ շաբաթ օրերը աշակերտներին դպրոցի բակն ու հարակից տարածքները մաքրել են տալիս: Առաջին հայացքից գովելի է, երբ երեխաներն իրենց ուսուցիչների հետ միասին սրտացավորեն մաքրում են իրենց շրջապատը, հոգ տանում մաքրության պահպանման համար: Սակայն պետք է նկատել, որ նման շաբաթօրյակները կազմակերպվում են երեխաների համար հակահիգիենիկ պայմաններում: Աշակերտները ոչ մի կերպ պաշտպանված չեն ինֆեկցիոն հիվանդություններից, վիրուսակիր նյութերից: Շրջապատը աղբից մաքրելու համար երեխաներին չեն տրամադրվում ձեռնոցներ, հիգիենիկ տոպրակներ եւ այնպիսի պարագաներ, որոնք երեխաներին հնարավորինս զերծ ...

 
 
Սոցիում
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ ԼՍԵԼԻ ԿԼԻՆԻ՞
 

Երեկ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը՝ հանձին «Ժառանգության», հրապարակել են այն քայլերը, որոնք առաջարկում են իրականացնել ԵԽԽՎ 1609 բանաձեւի իրագործման նպատակով:

«Ժառանգությունը» երեկ տարածել է «Առաջնահերթ բարեփոխումների ամփոփ ծրագիր», որում ամփոփված են այն առաջարկները, որոնք ըստ կուսակցության՝ պիտի իրականացվեն ի կատարումն ԵԽԽՎ «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» թիվ 1609 բանաձեւում ամրագրված դրույթների: «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ նաեւ մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը, որին ներկա է եղել ԵԽԽՎ 1609 բանաձեւի իրագործման համակարգման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ...

 
 
Կրթություն
«Պատվիրատուն ճնշել է, որ ինձ դատեք»
 

Դատարանում մեղադրողին ասաց «ամբաստանյալ» Խաչիկ Գասպարյանը

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ) քննության դրվեց ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, 2-րդ կարգի հաշմանդամ, 41-ամյա Խաչիկ Գասպարյանի քրեական գործը: Նա մեղադրվում է «Մարտի 1-ի» գործով. նրան մեղադրանք է առաջադրվել Քրօրի 316 հոդվածի առաջին մասի՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: Դատարանում Խ. Գասպարյանը, վերապատմելով նախաքննական մարմնին տված ցուցմունքները, հայտնեց, որ մարտի 1-ի առավոտյան, լսելով Ազատության հրապարակում կատարվածի մասին, Մասիվից, ուր այդ օրերին գիշերել է ծանոթ կնոջ տանը, շտապել է Արշակունյաց պողոտա՝ այնտեղ կայանած սեփական մեքենան վերցնելու նպատակով ու անակնկալի է եկել: «Ոստիկաններին թվաց, թե ես Սասուն ...

 
 
Կրթություն
ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ
 

Փաստաբան Սեդա Սաֆարյանը համոզված է, որ Մուշեղ Սաղաթելյանին կալանավորել են նրա քաղաքական հայացքների համար:

1998 թ. իշխանափոխությունից հետո քրեական պատիժների իրականացման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանն արդեն երկրորդ անգամ է կալանավորվում՝ իր կարծիքը բարձրաձայն արտահայտելու համար: Առաջին անգամ նա դատապարտվեց, երբ հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ի սպանդի կազմակերպման մեջ կասկածում է ՀՀ նախկին եւ ներկա նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Իսկ հիմա ավելի քան երկու ամիս նա պահվում է «Վարդաշենի» մեկուսարանում եւ մեղադրվում ՀՀ ՔՕ միանգամից մի քանի հոդվածների հատկանիշներով՝ ՔՕ 225-րդ հոդվածի պրիմ (զանգվածային անկարգությունների կազմակերպում), 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացում), 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ...

 
 
Կրթություն
Փորձում են նորացնել կրթությունը
 

Հայաստանում նորարարական կրթության շարժումը հիմնականում ուղեկցվում է ուսուցիչների դիմադրությամբ:

2000-ին ստեղծված, սակայն վերջին տարիներին բավականին պասիվ դիրքերում գտնվող «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան օրերս գումարեց իր ընդհանուր ժողովը: Ինչպես նշեց ասոցիացիայի նորընտիր նախագահ, «Բյուրակն» կրթահամալիրի տնօրեն Վահրամ Ղազարյանը, ասոցիացիայի նպատակն է նպաստել կրթության զարգացմանը, մանկավարժական նորարարության ներդրմանն այդ համակարգում: ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը փաստեց. «Երեխաների դաստիարակությունը պիտի դրվի գոնե 4 հենասյուների վրա: Դրանցից է քաղաքացիական, բարոյականության կրթությունը, հանդուրժողականությունը եւ առանց խտրականության կրթությունը: Ես հավատում եմ միայն այն կրթությանը, որը պետության համար պատրաստում է բարեպաշտ, հանդուրժող, առաքինի ...

 
 
Մշակույթ
ՎԱՍՏԱԿԱԾ ՊԱՐԳԵՎՆԵՐ
 

Գալյա Նովենցի ու Երվանդ Ղազանչյանի անցած ուղին

Օրերս Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը թատրոնի եւ կինոյի նշանավոր դեմքեր Գալյա Նովենցին եւ Երվանդ Ղազանչյանին հանձնեց հայոց եկեղեցու բարձր պարգեւը՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ»:

70-ամյա ամուսիններն այն անհատականություններից են, որոնք վաղուց մտել են ազգային կինոյի եւ թատրոնի պատմության մեջ, հատկապես Գ. Նովենցը արտերկրում դարձել է հայ կնոջ տիպար: Կինոգետներից շատերը դերասանուհուն համարում են իր սեփական դեմքն ու դիմագիծը ունեցող արվեստագետ, որը որքան ճանաչելի է էկրանից ու բեմից, նույնքան անճանաչելի է կյանքում, որովհետեւ տիրապետում է այն բարդ արվեստին, ինչը կոչվում է «հոգու գրիմ»: 30-ից ավելի ֆիլմերում (ռեժիսոր Ա. Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն», Ֆ. ...

 
 
Մշակույթ
Արեւելահայերենը՝ ինտերնետում եւ առօրյայում
 

www.eanc.net կայքում այսուհետեւ կարելի է գտնել արեւելահայերենին վերաբերող տարբեր նյութեր: Երեկ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մասնաշենքում տեղի ունեցավ «Արեւելահայերենի ազգային կորպուսի» («ԱՐԵՎԱԿ») շնորհանդեսը: «Կորպուսը որոշակի լեզվով ստեղծված էլեկտրոնային ձեւով ներկայացված տեքստերի հավաքածու է՝ լեզվաբանական որոնման համակարգով: Այն թույլ է տալիս լուծել ավանդական լեզվաբանական խնդիրներ, ընձեռում է լեզվի արդյունավետ ուսուցման հնարավորություն: Նախատեսված է ոչ միայն լեզվաբանների, այլեւ ուսուցիչների, ուսանողերի համար»,- ասաց «ԱՐԵՎԱԿ»-ի հիմնադիրներից՝ Մոսկվայի պետական համալսարանի դոկտոր-պրոֆեսոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի ռուսերենի ինստիտուտի կորպուսային լեզվաբանության բաժնի վարիչ Վլադիմիր Փլունգյանը: Կորպուսի ստեղծման աշխատանքները սկսվել են 2006-ին, 2007-ին այն ...

 
 
Մշակույթ
Երկու կոմպոզիտոր՝ նույն թեմայով
 

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին կոմպոզիտորներ Արամ Սաթյանն ու Լեւոն Չաուշյանը: Նրանք խոսեցին առաջիկայում ստեղծվելիք մշակութային ալիքի եւ մշակութային քաղաքականության մասին:«Շատ ողջունելի է, որ նման ալիք ենք ունենալու... Այսօր ոչ մի հեռուստածրագիր չունի երաժշտական խմբագիր: Այսինքն՝ հեռուստաընկերությունները չեն կարող երաժշտական որոշակի քաղաքականություն վարել: Եթե հիշենք՝ մինչ 1997թ. կար հեռուստատեսության եւ ռադիոյի երաժշտական խմբագրություն: Ի դեպ, ինքս էլ աշխատել եմ այդտեղ: Կար դասական երաժշտություն, կար ժողովրդական, էստրադային եւ ջազային երաժշտություն: Իմիջիայլոց, այդ սկզբունքով են աշխատում աշխարհի բոլոր հեռուստառադիոկայանները: Հեռուստատեսությունն ու ռադիոն ոչ միայն տեսնելու եւ լսելու համար են, այլ նաեւ՝ ստեղծելու: Այս առումով՝ մշակութային ալիքը կարող է մեծ դեր ունենալ: Այդ դերի մեջ ...

 
 
Սպորտ
ԶԼՄ-ների միջեւ առաջնության հրավեր
 

«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍել» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի տղամարդկանց եւ կանանց անհատական 2-րդ առաջնությունը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ: Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է.

1. Մինչեւ մայիսի 20-ը «Առավոտ» օրաթերթ (հասցեն՝ Արշակունյաց 2, 15-րդ հարկ, հեռախոս՝ 58-64-29, (093)84-08-07, (091)13-08-07) ներկայացնել լրատվամիջոցի պաշտոնական բլանկի վրա լրացված եւ ղեկավարի ստորագրությամբ ու կլոր կնիքով հաստատված հայտ (մասնակցի անուն-ազգանունը, զբաղեցրած պաշտոնը):

2. Մասնակիցների հաշվառումը եւ վիճակահանությունը կկատարվի ժամը 10.00-ից մինչեւ 10.45-ը: Ուշացողները մրցմանը չեն մասնակցի:

2. ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2008-05-20 19:59
 
 

ՈՒՇԱՑԱԾ, ԲԱՅՑ ՀՐԱՏԱՊ ՔՆՆԱՐԿՈՒՄ

«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ նամակով դիմել է Սերժ Սարգսյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, Գագիկ ...

 

2008-05-20 19:59
 
 

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

«Ժառանգություն» կուսակցության վարչության մայիսի 17-ին տեղի ունեցած նիստում որոշում է ընդունվել հետաձգել ...

 

2008-05-20 19:59
 
 

Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ՝ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, Գայանե Կարախանյանի նախագահությամբ, դռնփակ ...

 

2008-05-20 19:59
 
 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ ՈՍՏԻԿԱՆԻ Է ԾԵԾԵԼ

«Առավոտի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, կիրակի օրը՝ մայիսի 18-ին, պատգամավորներից մեկի որդին ծեծի է ենթարկել ...

 

2008-05-20 19:58
 
 

ԳՐԻՇԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ

Ըստ lragir.am-ի՝ ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը երեկ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիգորի ...

 

2008-05-20 19:58
 
 

ՀԵՊԱՏԻՏԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է

ՀՀ-ում 1999-ին գրանցվել է հեպատիտի 3207 դեպք, իսկ 2007-ին՝ 1060: Երեկ այս մասին հայտնեցին հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության ...

 

2008-05-20 19:58
 
 

ԿԱՐՏԱՔՍԵ՞Ն

Հունիսի 9-ին լրանում է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի բանտարկության ...

 

2008-05-20 19:58
 
 

WWW.ANDRE.AM-Ը՝ ՆՈՐՈՎԻ

Շրջագայություն Անդրեի հետ www.andre.am ինտերնետային կայքում. այսպես է նկարագրում երգիչը իր ինտերնետային կայքէջը, որն օրերս նրան նվիրեցին ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

 Armenian Medical Network -Health news