|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Եթե իրականություն դառնան ԵԽԽՎ 1609 բանաձեւի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության բոլոր առաջարկները (ինչը գործնականում բացառված է), ապա ցանկացած քաղաքական ուժ պարզապես կերազի խորհրդարանում փոքրամասնություն կազմել: ԱԺ փոխնախագահ, խորհրդարանական մշտական հանձնաժողովների 4 նախագահներ, Մարդու իրավունքների պաշտպան, գլխավոր դատախազ, Վերահսկիչ պալատի նախագահ, «Ալիկ Հարությունյան», «Ամալյան»՝ այդ բոլոր «քվոտաները», ըստ «Ժառանգության» նախագծի, պետք է պարտադիր ամրագրվեն ընդդիմության ներկայացուցիչների համար: (Գուցե «գաիշնիկնե՞րն» էլ ընդդիմությունից լինեն, որպեսզի վարորդներից կաշառք չվերցնեն): Այդ դեպքում քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների ժամանակ պետք է ձգտեն հաղթահարել 5 տոկոսանոց արգելքը, բայց հնարավորինս քիչ տեղեր ունենան ԱԺ-ում՝ իշխանություն չլինելու համար:
Առաջարկների հակասականության պատճառը նախեւառաջ այն է, որ հստակ չէ, թե ինչ ասել է «ընդդիմություն»: Մասնավորապես, այսօր հասարակության կողմից որպես ընդդիմություն է ընկալվում միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թիմով, որոնք գրեթե ներկայացված չեն խորհրդարանում: Բայց կան այլ ուժեր, ասենք` Գեղամյանը կամ ռամկավարները, որոնք իրենց նույնպես ընդդիմություն են համարում եւ նույնպես չկան ԱԺ-ում: Հետեւաբար, պետք է ինչ-որ ֆորմալ հիմք լինի, ըստ որի` այս կամ այն քաղաքական ուժը դասվի ընդդիմադիրների շարքին: Այդ տրամաբանությամբ ձեւակերպումը կարող է հետեւյալը լինել. «Ընդդիմադիր է մարդկանց այն խումբը, որը անցել է խորհրդարան, բայց պաշտոններ չի ստացել»: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ հենց այդ մարդկանց պաշտոններ տան, նրանք կդադարեն ընդդիմություն լինելուց: Եթե դատախազությունը տալիս եք նրանց, ապա էլ ի՞նչ ընդդիմություն: Ի դեպ, «Ժառանգության» առաջարկներից ամենատարակուսելին հենց այս կետն է: Ըստ դասական եվրոպական պատկերացումների (եւ ՀՀ օրենքների), դատախազը չպիտի լինի ոչ իշխանությունից, ոչ էլ ընդդիմությունից. դա քաղաքակիրթ երկրներում ապաքաղաքական պրոֆեսիոնալ է, որի միակ առաքելությունը պետք է լինի հանցագործություններ բացահայտելը: Ուրիշ հարց, որ Հայաստանում ոստիկանությունը, դատախազությունը եւ դատարանները իշխանության քաղաքական գործիքն են: Բայց արդյոք իրավիճակը կշտկվի՞, եթե նրանք դառնան ընդդիմության քաղաքական գործիք:
«Ժառանգության» առաջարկներում, անշուշտ, կան նաեւ արժեքավոր կետեր: Դրանք վերաբերում են, մասնավորապես, ընտրական գործընթացի բարելավմանը եւ մամուլի ազատությանը: Հավանաբար, բարեփոխումներին պետք է մոտենալ հենց այդ տեսանկյունից. ոչ թե ընդդիմադիրներին պաշտոններ տալ, այլ՝ իշխանությունը դարձնել լեգիտիմ եւ վերահսկելի: Բայց դա այսօրվա իշխանություններին «չի սպառնում»: |
| |
| ԱՌԱՎՈՏ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ |
|
 |
|
 |
| 2008-05-21 |
| ՍՊԱՍՈՒՄ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆԸ |
| |

«Ես անհամբերությամբ սպասում եմ հետընտրական շրջանի եւ մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ կալանավորված անձանց ազատ արձակման մասին լավ լուրերի»,- այդ մասին ե՛ւ «ԱրմԻնֆո»-ին, ե՛ւ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցներում ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բոյեր-Բուքիքիոն: Հավելել է. «Ինձ համար այն հանգամանքը, որ այդ մարդկանց ներկայացվել են քրեական մեղադրանքներ՝ նրանց ազատ արձակելու համար խոչընդոտ լինել չի կարող»: ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը նաեւ ասել է, թե Հայաստանի իշխանությունների, երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նաեւ հետընտրական իրադարձությունների առնչությամբ կալանավորվածների կանանց հետ կայացած քննարկումներից ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-21 |
| ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՀԱՅՏՆԻ Է, ԲԱՅՑ ԲՌՆՎԱԾ ՉԷ |
| |
Բռնված չէ, թերեւս, այն պատճառով, որ ոչ միայն ԱԺ պատգամավորի որդի է, այլեւ՝ դատախազ
Երեկ «Առավոտը» «Պատգամավորի որդին ոստիկանի է ծեծել» վերտառությամբ տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ ԱԺ պատգամավորներից մեկի որդին մայիսի 18-ին ծեծի է ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժնի սպա Դավիթ Ղազարյանին: Մեզ հաջողվեց հավելյալ մանրամասներ ճշտել այս միջադեպի առնչությամբ, նաեւ արդեն հրապարակված տեղեկատվության որոշ ճշգրտումներ անել: Մեր լավատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, երբ Նոր Նորքի ոստիկանության կապիտան եւ հիշյալ բաժնի միակ կրիմինալիստ Դ. Ղազարյանը իր անձնական «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենայով աշխատանքից տուն՝ դեպի Կենտրոն վերադառնալիս է եղել: Մյասնիկյանի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-21 |
| ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ |
| |
«Առավոտի» հարցազրույցը նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի հետ
- Պարոն Աբրահամյան, ձեր գլխավորությամբ գործող աշխատանքային խումբը երկրի նախագահին է ներկայացրել ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջների իրականացման գործընթացների ժամանակացույցը: Սակայն, ընդդիմության գնահատմամբ, այն, ինչ անում են իշխանությունները, ընդամենը իմիտացիա է եվրոպացիների աչքին թոզ փչելու եւ ժամանակ ձգելու համար:
- Խորհրդարանի այս քառօրյայի օրակարգում ներառված է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքի լրամշակումը, որը կատարվել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ միասին, խորհրդարանում առաջիկայում ստեղծվելու է մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ժամանակավոր հանձնաժողով, մշակվել են գործուն մեխանիզմներ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-21 |
| Գրիգոր Ոսկերչյանը դիմել է Արմեն Հարությունյանին |
| |
«Ոտքի վրա» առաջադրված հերթական մեղադրանքի եւ ըստ դրա «գործ սարքելու» դեպքերի մասին:
«Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղկալանավոր Գրիգոր Ոսկերչյանը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը եւ Աբովյանի տարածաշրջանի շտաբի պետն էր, մոտ տասն օր առաջ նամակ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: Երեկ նամակի մի օրինակը Գ. Ոսկերչյանի հարազատները փոխանցեցին «Առավոտին»: «Իմ քրեական գործի շրջանակներում, ինձ հասած տեղեկություններով, տուժում են բազմաթիվ անձինք: Պարբերաբար ԱԱԾ Աբովյանի բաժանմունք եւ ՀՀ գլխավոր դատախազություն բերման ենթարկվածները հարցաքննվում են օրենքի կոպիտ խախտումներով՝ հայհոյանքներ, սպառնալիքներ, մարդու արժանապատվության եւ ինքնության վիրավորում, ստորացում, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-21 |
| ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ԿԱՆԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ |
| |
ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի տիկնոջ՝ Մելիսա Բրաունի կողմից համակարգվող քաղբանտարկյալների կանանց տարերայնորեն սկսված շարժումը առաջիկայում ավելի կազմակերպված տեսք կստանա ու կվերածվի մի նոր եւ բացառապես կանանց քաղաքացիական շարժման: Այդ շարժումն իր առջեւ խնդիր է դնելու պայքարել այն բանի համար, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն: Երեկ այս մասին հայտարարվեց քաղբանտարկյալների կանանց երկրորդ ասուլիսում: Շարժմանն այսօր մաս են կազմում ոչ միայն քաղբանտարկյալների կանայք, այլեւ կանայք, ովքեր քաղբանտարկյալ ամուսիններ, հայրեր եւ հարազատներ չունեն, բայց ուզում են Հայաստանը տեսնել առանց քաղբանտարկյալների եւ ժողովրդավարական: Շարժման ակտիվ մասնակիցներից մեկը՝ հայտնի դիրիժոր Օհան Դուրյանի կինը՝ տիկին Ալիսը, երեկ սփյուռքահայ կանանց կոչ արեց միանալ հայաստանցի կանանց պայքարին՝ «Հայրենիքը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-21 |
| ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՐԿՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆ Է |
| |
Երեկ խորհրդարանական հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ երկրում մարտին կատարված դեպքերի համար պատասխանատուն երկրի երկրորդ նախագահն է՝ Ռոբերտ Քոչարյանը:
Հասարակությունը պետք է պատասխանատվության կանչի նրան. «Մինչ այսօր հասարակությունը չի ստացել պատասխանը, թե ովքեր են այդպիսի խոշոր գործողությունների (որոնք հիմնականում ոստիկանության կողմից էին իրականացվում եւ համեմատելի են միայն արտաքին թշնամու հանդեպ կատարվող գործողություններին) հանցավոր հրամաններ տվողները, որոնցով հասցվել է շատ անգամ ուղղակի անդառնալի վնաս քաղաքացիներին եւ ծառայողներին: ՀՀ սահմանադրությամբ մարդու իրավունքների, ազատությունների եւ օրինականության պահպանման երաշխավոր է հանդես գալիս հենց երկրի նախագահը, եւ հենց երկրի նախագահն է այսօր պատասխանատու այդ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-21 |
| Ծննդաբերությունն ան-վը-ճար է |
| |
Հղիները կստանան մայրության սերտիֆիկատ
Չնայած մեր երկրում ծննդաբերությունն ու հղի կանանց կոնսուլտացիան անվճար են, սակայն երեխայի ծնունդը յուրաքանչյուր ընտանիքի վրա թանկ է նստում: Ամենահամեստ հաշվարկներով՝ հղիությունից մինչեւ երեխայի ծնունդ ընտանիքը վճարում է 150-200 հազար դրամ: Անկախ նրանից, թե առողջապահության նախարարությունը կլինիկաներին յուրաքանչյուր ծննդկանի համար որքան գումար է պետական բյուջեից հատկացնում, բժիշկներն իրենց մաղարիչը, միեւնույն է, պահանջում են: Նկատենք, որ շատ հղիներ անգամ տեղյակ էլ չեն, որ կարող են հանրապետության ցանկացած ծննդատանը ծննդաբերել: Անգամ մասնավոր հիվանդանոցներում ծննդաբերելու պարագայում պետությունը այդ բուժհիմնարկներին փոխանցում է գումարը: Սակայն ըստ մասնագետների, մասնավոր բուժհիմնարկների ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-21 |
| ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՅԱԼ ՉԿԱՅԱՑԱՎ |
| |
Հրավիրյալներից ոչ մեկը չարձագանքեց «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերին՝ քննարկել ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված գործողությունները:
«Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը (լուսանկարում) երեկ իզուր էր սպասում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի նախասրահում, որտեղ պիտի դիմավորեր Լեւոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, Արմեն Ռուստամյանին եւ Արթուր Բաղդասարյանին: Այս գործիչներին նախօրեին ՌԱՀՀԿ էր հրավիրել Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, թե երկխոսության մասին խոսում են բոլորը, «սակայն խոսքը գործի չի վերածվում»:
Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն այս առնչությամբ հրապարակել էր նրա խոսնակը՝ երկխոսություն սկսելու համար առաջադրված նախապայմաններից ոչ մեկը չի կատարվել: Եվ եթե ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-21 |
| «ՎԱՐՉԱՊԵՏԸ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱՔՅԱԼԸ ՉԷ» |
| |
Նրան արդարացնում է գրող Հովհաննես Գրիգորյանը, իսկ Արեւշատ Ավագյանը, ընդհակառակը՝ գոհ չէ Տիգրան Սարգսյանից:
Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, գրող, հրապարակախոս Արեւշատ Ավագյանը եւ գրող Հովհաննես Գրիգորյանը: Նրանք խոսեցին օրեր առաջ ԵՊՀ դասախոս Կարլեն Մատինյանի՝ դրամաշորթության մեղադրանքով ձերբակալության եւ մշակութային խնդիրների մասին: Հյուրերը ողջունեցին այն փաստը, որ իշխանությունները սկսել են գործնական քայլերով պայքարել կաշառակերության դեմ: Սակայն նրանց մոտ մի շարք «ինչուներ» են առաջացել: «Ինչո՞ւ հենց ԵՊՀ-ում դա տեղի ունեցավ, երբ ավելի հայտնի կաշառակերները այդպես էլ չեն բացահայտվում: Ինչո՞ւ անպայման ավելի փոքր մակարդակի կաշառակերը պիտի առաջին հերթին պատժվեր, երբ կաշառակերությամբ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-21 |
| Լիբանանի կառավարությունում ՀՅԴ-ն տեղ չունի |
| |
Ուստի դարձել է ընդդիմություն
Այսօր տեղի է ունենալու Հայ Հեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի բացումը, ուր որոշվելու է աշխարհասփյուռ դաշնակցականների առաջիկա 4 տարիների ռազմավարությունը: Այս առիթով Հայաստան են ժամանել նաեւ Լիբանանի ՀՅԴ կենտրոնի ներկայացուցիչ Հովիկ Մխիթարյանը եւ Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Վերջիններս երեկ «Հայելի» ակումբում հանդիպեցին լրագրողներին:
Հ. Մխիթարյանը նախ անդրադարձավ վերջին 3 տարիներին Լիբանանում ծավալվող քաղաքական իրադարձություններին, տեղի հայերի մասնակցությանը դրանց եւ Լիբանանի ներկայիս վիճակին. «Այսօրվա կացությամբ երկիրը բնականոն վիճակի մեջ է եւ ապահով է, թեեւ դեռ ընտրված նախագահ չունի: Ցանկալի է, որ նախագահ դառնա բանակի հրամանատարը: Լիբանանն ունի ընդամենը նախարարների խորհուրդ, որի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-21 |
| Դատախազությունն արհամարհո՞ւմ է դիմումը |
| |
Մաքսիմ Գաբրիելյանի բազմաթիվ դիմումները՝ կապված սեփականությունը կորցնելու հետ, պետական մարմիններում մատնվել են անուշադրության:
Նախկին Շահումյանի անվան կոլտնտեսության ակումբի մի մասը, որը ծառայել է որպես արհեստանոց, 25.10.1992թ. երկու տարի ժամկետով վարձակալական իրավունքով տրվել է Մաքսիմ Գաբրիելյանին: Այնուհետեւ Երեւան քաղաքի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն 05.10.95թ. որոշմամբ բավարարել է վարձակալ Մաքսիմ Գաբրիելյանի խնդրանքը եւ արհեստանոցը սեփականաշնորհել է նրան, որը հաստատվում է նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երեւանի Աջափնյակ-Դավիթաշեն տարածքային մարմնի ղեկավարի գրությամբ:
Սեփականաշնորհման որոշումից հետո Մ. Գաբրիելյանը դիմել է պետական կառավարման համապատասխան մարմնին՝ անշարժ գույքի նկատմամբ իր իրավունքը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-21 |
| ԽՆԱՄԻԱԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ |
| |
ԵՊՀ-ում դրան նորմալ են վերաբերվում
Շուտով կլրանա ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնավարման 2 տարին: Մի խումբ համալսարանականներ «Առավոտին» դժգոհեցին, որ այդ ընթացքում բազմաթիվ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից՝ թոշակի անցնելու պատրվակով, աշխատանքի են ընդունվել ուսանող-աշխատակիցները, որոնք ամեն ինչ հարմարեցնում են իրենց անձնական գրաֆիկներին: «Երեւանի պետական համալսարանն այսօր վերածվել է ընտանեկան, խնամիաբարեկամական համալսարանի»,- նեղսրտեց մի համալսարանական եւ ասածը հաստատեց կոնկրետ օրինակներով: Օրինակ, հետբուհական կրթության վարչությունում Ժասմինա Աղասյանի ենթակայությամբ աշխատում է քույրը՝ Ասյան, ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյանի կինը՝ Հասմիկ Մովսիսյանը: Հ. Ժամհարյանի վարչությունում են ավագ տեսուչ Զառա ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-21 |
| ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ ԱՆՑԵԼ |
| |
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում լսվեց Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի գործը: Վկաների ցուցմունքներն անելանելի կացության մեջ դրեցին քաղաքական պատվեր իրականացնողներին: Բոլոր վկաները միաբերան պնդեցին, որ նախաքննական ցուցմունքները «ծայրից ծայր» թելադրված են կամ քննիչների ձեռքով գրված: Նրանցից մեկը՝ Գյումրիի թիվ 41 դպրոցի ուսուցիչ Լյուքսեն Մելիքյանը հայտարարեց, որ ցուցմունքում տեղ գտած բառերը չեն համապատասխանում իր «լեքսիկոնին», եւ քանի որ ինքը չի սիրում, երբ իրեն թելադրում են, ուստիեւ քննիչին «զզված» խորհուրդ է տվել անձամբ գրել, ինքն էլ ստորագրել է. «Ես այնքան վրդովված էի ինձ թելադրություն տալուց, որ մտածում էի շուտ դուրս գալ դատախազությունից, եւ եթե անգամ այդ պահին ստորագրել տային մեկի մահախոսականը, հնարավոր է, որ ստորագրեի»: Նա ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-21 |
| Հայ արդի երաժշտության խնդիրներն ու զարգացումները |
| |
Այս թեման էր ճանաչված արվեստագետների մտահոգության առանցքում
«Առավոտը» տեղեկացրել էր ապրիլի 17-ին մեկնարկած «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական չորրորդ փառատոնի մասին, որը կշարունակվի մինչեւ հունիսի 15-ը: Մեզանում անցկացվող նման միջոցառումների պրակտիկայում առաջին անգամ այս փառատոնի կազմակերպիչները երեկ հրավիրել էին կլոր սեղան-քննարկում՝ «Հայ արդի երաժշտության խնդիրներն ու զարգացումները» թեմայով, որին մասնակցում էին կոմպոզիտորներ, երաժշտագետներ եւ երաժիշտներ: Ներկա էին Հայկական երաժշտական համաժողովի (ՀԵՀ) նախագահ, կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը եւ իր ղեկավարած կազմակերպության անդամներ, երաժշտագետ Մարգարիտ Ռուխկյանը, կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երկանյանը, ՀՀ երաժշտագետների եւ կոմպոզիտորների ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2008-05-21 20:21 |
| |
| |
«ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԹԵ՛ ԱՅՍ ԳԻՇԵՐ, ԹԵ՛ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ»
«Հատկապես ներազգային հրամայականների առումով հաղորդակցական ուղիները միշտ բաց պետք է պահենք եւ ... |
| |
 |
|
| 2008-05-21 20:21 |
| |
| |
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱ
«Ո՛չ»,- այսպես արձագանքեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, երբ «Առավոտը» հետաքրքրվեց, թե ... |
| |
 |
|
| 2008-05-21 20:21 |
| |
| |
ՀԱՑԱԴՈՒԼԸ ԴԱԴԱՐԵՑՐԻՆ
Ի պաշտպանություն ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի, հացադուլի նստած 10 անձինք երեկ հացադուլը դադարեցրին: Չորս կանայք՝ հացադուլավոր ... |
| |
 |
|
| 2008-05-21 20:20 |
| |
| |
1 ԴԵՄ
Երեկ 97 կողմ եւ մեկ դեմ ձայներով ԱԺ փոխնախագահ ընտրվեց ՀՅԴ խմբակցության նախկին ղեկավար Հրայր Կարապետյանը:
ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ ... |
| |
 |
|
| 2008-05-21 20:19 |
| |
| |
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ
«Մենք պատրաստ ենք երկխոսության ձեռք մեկնել իշխանություններին՝ մեր ոտնահարված իրավունքները վերականգնելու հարցում: Մենք էլ ... |
| |
 |
|
| 2008-05-21 20:19 |
| |
| |
ՆՈՐԵՐԸ՝ ԵՎՐԱԽՈՐՀՐԴՈՒՄ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության կազմում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին ... |
| |
 |
|
| 2008-05-21 20:19 |
| |
| |
ՆՈՐԻՑ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ
Հերթական հրդեհն է բռնկվել գազալցակայաններից մեկում: Ըստ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի ... |
| |
 |
|
| 2008-05-21 20:19 |
| |
| |
ԶԱՆԳԵՔ «ՏԽՐՈՒՆՈՒՆ»
«Մայիսի վերջից Երեւանի բոլոր բուհերում սկսվում է քննաշրջանը: Կոռուպցիոն ռիսկերն ու դրսեւորումները հիմնականում արտահայտվում են ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +32 | +16 |
| Շիրակ | +22 | +6 |
| Արարատ | +33 | +15 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել