11/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
«Կարեւորագույն» եւ «սադրանքա- խառը»
 

Ինչպես եւ սպասվում էր, երեկ Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն ուղեկցվեցին զինված սադրանքների մի պատկառելի շարքով: Ընդ որում, դրանց մի մասը հրահրված էր աբխազական կողմից, իսկ մնացյալները ծագում էին իշխանական եւ ընդդիմադիր ուժերի պերմանենտ անհամաձայնությունների համատեքստում: Վրաստանի ՆԳ փոխնախարար Էկա Սգուլաձեն երեկ հայտարարել է, որ Ինգուրի գետի մոտակայքում աբխազները պայթեցրել են վրաց ընտրողներին դեպի իրենց տեղամասեր տեղափոխող երկու ավտոբուս: Հաղորդվում է, որ կան վիրավորներ, որոնց տեղափոխել են Զուգդիդիի հիվանդանոց: Ինչպես եւ սպասվում էր, աբխազները հերքում են իրենց մեղսակցությունը տեղի ունեցածում: Ըստ լուրերի, որոշ բնակավայրերում տարերային բախումներ են արձանագրվել նաեւ իշխանամետ եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների միջեւ, ինչի արդյունքում եւս կան տուժածներ:

Ծայրահեղ լարվածության պայմաններում ընթացող այս ընտրությունները, վրաստանյան եւ միջազգային շատ փորձագետների գնահատմամբ, «կարեւորագույն» նշանակություն են ունենալու ինչպես երկրի իշխանական վերնախավի ու, մասնավորապես, նախագահ Սահակաշվիլու, այնպես էլ վրացական ընդդիմության համար: Նշենք, որ ընտրությունների անցկացման կարգի, ինչպես եւ՝ խորհրդարանի կազմի ձեւավորման սկզբունքներում լուրջ փոփոխություններ են արվել: Նախկին 250 տեղի փոխարեն նոր օրենսդիր մարմինը կունենա 150 անդամ, որից 75-ը կընտրվի կուսակցական ցուցակներով, 75-ը՝ մեծամասնական ընտրակարգով:

Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան այսօր առավոտյան, իսկ նախորդ օրերին ընդդիմությունը պնդում էր, որ Սահակաշվիլին փորձում է շրջաններում մեծամասնական ընտրակարգով որքան հնարավոր է շատ կողմնակիցներ «խցկել» նոր խորհրդարան: DPA գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմությունը հայտարարում էր նաեւ, որ իշխանությունները մտադիր են կեղծել ընտրությունները, եւ սպառնում է բողոքի հուժկու ակցիաներով: «Եթե մայիսի 21-ի ընտրությունները կեղծվեն, ապա ժողովուրդն ապստամբություն կբարձրացնի: Եվ դա «թավշյա հեղափոխություն» չի լինի»,- օրերս հայտարարել էր «Ժողովրդի կուսակցության» ղեկավար Կոբա Դավիթաշվիլին: Նշենք, որ վրաստանյան ընդդիմադիր ճամբարի ամենահզոր ուժը «Միավորված ընդդիմություն-Ազգային խորհուրդ-Նոր աջեր» դաշինքն է: Չնայած գրեթե բոլոր կողմերից հնչող մռայլ կանխատեսումներին՝ Սահակաշվիլին հավաստիացնում էր, որ «տեղի են ունենալու օրինակելի եւ արդար ընտրություններ»: Ի դեպ, ինչպես «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նշել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդը, վրացական խորհրդարանի մանդատի համար պայքարում են 10-ից ավելի հայ թեկնածուներ: Վերջիններիս մեծ մասը, սակայն, ըստ Բայբուրդի, հաղթելու քիչ շանս ունի:

 
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
 
 
Քաղաքականություն
ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ԽԱԲՈ՞ՒՄ ԷԻՆ
 

16 տարվա անհայտությունից հետո վերջերս ինտերնետում հայտնվեց ադրբեջանական մի տեսագրություն, որտեղ, ըստ ամենայնի, ցույց են տրվում Մարտակերտի շրջանում 1992թ. զոհված «Արաբո» ջոկատի մարտիկների դիակները: Նման տեսագրության մասին չէին կարող չիմանալ ՀՀ զինվորական ղեկավարներն ու հատուկ ծառայությունները: Չնայած դրան, 16 տարի շարունակ ՀՀ իշխանությունները հստակ տեղեկություններ չէին տալիս ազատամարտիկների հարազատներին եւ նույնիսկ հուսադրում էին նրանց: Երեկ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին (լուսանկարում) 79 զոհվածների ծնողները հիշեցրին, որ 3 տարի առաջ նա իրենց հայտնել է Նոյեմբերյանի ԱԱԾ-ի ղեկավարի տեղեկությունը, ըստ որի՝ 17 անհետ կորածների տեղը բացահայտվել է: «Առավոտի» հարցին, թե այդ ԱԱԾ-ականը որպես վկա ...

 
 
Քաղաքականություն
«ՍԱԴՐՈՂ ԽՈՒՄԲԸ» ՎԱՆՈՅԻ ԹԻԿՆԱԶՈ՞ՐՆ ԷՐ
 

Նախաքննության մարմինը փորձում է ամեն գնով առաջ տանել այս վարկածը՝ որպես ապացույց մատնացույց անելով «կարմիր երիզներով սպորտային շորը»:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ Վարդան Ղավալբաբունցին կալանավորել են մարտի 16-ին՝ իրենց շենքի բակից: «Ծաղկազարդի օրը գնացել էինք եկեղեցի, վերադարձանք՝ դեռ չէինք հասցրել մեքենայից դուրս գալ, հենց բակում ձեռքերը ոլորեցին ու քրեական հանցագործի նման տարան: Երեխաները, որ մեզ հետ էին, մի քանի ժամ ուշքի չէին գալիս կատարվածից»,- պատմում է Վարդանի կինը՝ Սոնան: Վարդանին նախ տարել են ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին, մի քանի ժամ հետո տեղափոխել են ՀՀ գլխավոր դատախազություն: Սոնան պնդում է, որ ամուսնուն դատախազությունում մի քանի ժամ շարունակ դաժան ծեծի են ենթարկել: Վարդանին մեղադրանք է ...

 
 
Քաղաքականություն
ՎՃՌԱԿԱՆ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ՀԱՂԹԱԿԱՆ
 

Սա էր ՀՅԴ 30-րդ ընդհանուր ժողովի կարգախոսը, եւ թեպետ այս ոգով Հրանտ Մարգարյանը փորձեց խոսել աշխարհի 30 երկրներից Հայաստանում ժողովված դաշնակցականների եւ հյուրերի առաջ, սակայն նրա խոսքը մեծ մասով ուղղվեց ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի:

Դաշնակցության 30-րդ ընդհանուր ժողովին երեկ ներկա էին բացառապես իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժերը: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, թե՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը չե՞ն հրավիրվել, պատասխանեց, որ հրավիրվել են բոլոր այն ուժերը, որոնք սովորաբար հրավիրվում են Դաշնակցության ժողովներին: Բայց չէին եկել (բացի «Ժառանգությունից»): Ասաց՝ եթե Ռոբերտ Քոչարյանը Անգլիայում չլիներ, նրան եւս կհրավիրեին: Չհրավիրվածներից էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: ...

 
 
Քաղաքականություն
Ես դիմում եմ Հայաստանի բոլոր լրագրողներին
 

Իմ ամուսինը չվախեցավ ի լուր աշխարհի հայտարարել իր սրտանոթային հիվանդության մասին, որն ի հայտ եկավ՝ հաշվի առնելով ժառանգական հակվածությունը: Այդ մասին ամոթ չէ խոսել: Համատեղ կյանքի տարիներն ինձ թույլ են տալիս հայտարարել, որ նա երբեք ոչնչից չի վախենում: Ես շնորհակալ եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներին՝ իրենց կողմից ներկայացված ճշգրիտ ախտորոշման համար:

«Հայոց աշխարհ» օրաթերթի երեկվա համարում Վրեժ Ահարոնյանը պնդում է, որ Արմեն Գասպարյանն իմ ազգականն է: Դա զազրախոսություն է: Պարոն Ահարոնյան, վախեցեք Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածից, որը նաեւ ձեզ է սպառնում: Մի՞թե «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանները, ովքեր ավելի խիստ ախտորոշում են ներկայացրել, նույնպես իմ ազգականներն են: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ...

 
 
Քաղաքականություն
ԿՐԱԿՈՑ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
 

Երեկ մայրաքաղաքի Տերյան փողոցում, ժ.15.00-ի սահմաններում, Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը կրակել է Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի վրա: Ինչպես «Ա1+»-ին պատմել է Մ. Դանիելյանի ընկերը, իրենք ավտոմեքենայով լուսացույցի տակ կանգնած են եղել, երբ Միքայելը նկատել է Տերյան փողոցով քայլող իր ընկերոջը եւ ավտոմեքենայի միջից ողջունել նրան: Այդ պահին նրանց ավտոմեքենայի ետեւում կանգնած BMW մակնիշի ավտոմեքենան սկսել է առանց դադարի ձայնային ազդանշաններ տալ, իսկ երբ Միքայել Դանիելյանը շրջվել եւ հարցրել է, թե ի՞նչ է պատահել՝ BMW-ից իջել է մի երիտասարդ, հայհոյել Դանիելյանին, հընթացս ասելով՝ «հերիք ա, կյանքներս կերար, ՑՌՈՒ-շնիկ, արվամոլներին ես պաշտպանո՞ւմ», ու գրպանից հանելով ատրճանակը՝ կրակել է Միքայել Դանիելյանի կրծքավանդակին: Ըստ ընկերոջ՝ թեեւ Մ. ...

 
 
Սոցիում
«ԲՈՂՈՔԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՄ»
 

Տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Գուրգեն Սարգսյանի կարծիքով՝ իրեն բաժին հասած գերատեսչությունում, ճիշտ է, խնդիրներ կան, բայց լուծվող են:

- Պարոն Սարգսյան, ընդամենը 3 շաբաթ է, ինչ ղեկավարում եք տրանսպորտի եւ կապի ոլորտը, հասցրե՞լ եք ծանոթանալ Ձեր գերատեսչության աշխատանքներին:

- Պետք է ասեմ, որ նախարարության գործունեության եւ իրավասության ներքո գտնվող 3 հիմնական՝ տրանսպորտ, կապ եւ ճանապարհաշինություն, ոլորտները շատ ընդարձակ են: Ամեն ոլորտ ունի իր ենթաուղիները՝ տարբեր խորությամբ ու բազմաթիվ խնդիրներով: Դրանց մի մասին արդեն տեղյակ եմ, մի մասին հասցրել եմ ծանոթանալ, մի մասին էլ, ճիշտ է, ոչ այնքան խորությամբ, բայց որոշ չափով տիրապետում եմ: Ընդհանուր առմամբ, այս կարճ ժամանակում դաշտը, ինչքանով, որ ես եմ տիրապետում, իմ կարծիքով, ...

 
 
Սոցիում
Քանի օր է՝ հաց չենք առնում
 

Անգամ երկու օրով աշխատավարձի ուշացումը Իվետա Սիմոնյանի ընտանիքի համար ծանր հետեւանքներ է ունենում:

«Տանն այլեւս ալյումինե ոչ մի սպասք ու գործիք չի մնացել, ամբողջը վաճառել ենք, որ յոլա գնանք: Հիմա էլ լույսն են անջատել: Ինչքան խնդրում եմ, որ միացնեն, շուտով փողը կստանամ՝ կտամ, չեն հավատում: Ժամանակ է եղել՝ օրերով լույս չենք ունեցել»,- իր ընտանեկան վատ վիճակն այսպես ներկայացրեց Իվետա Սիմոնյանը: Նա բազմազավակ մայր է, ունի 4 երեխա: Տիկնոջ պատմելով՝ 4 երեխաների հոգսը միայնակ է հոգում, քանի որ երկու տղաներն անաշխատունակ են, աղջիկներն էլ դեռ սովորում են: Ի. Սիմոնյանը Շենգավիթի թիվ 1 մարզադպրոցում հավաքարարություն անելով ընդամենը 29 հազար դրամ է վաստակում: Այդքան գումարով կարողանում են միայն ցամաք հաց գնել եւ մեկ-մեկ էլ ձու, պանիր, շաքարավազ: Կոմունալ վարձերը չվճարելու պատճառով ընտանիքը օրերով ...

 
 
Սոցիում
«Կարկոմավտո» ընկերությունը տասը տարեկան է
 

«Կարկոմավտո» ընկերությունը իր գործունեությունը սկսել է տասը տարի առաջ:Այն ստեղծվել է Հայաստանում ավտոբիզնեսի հիմնադիր, հայտնի գործարար Ռաֆայել Շախմուրադյանի կողմից, որպես ԳԱԶ մակնիշի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:Այսօր էլ ընկերությունը գրավում է առաջատար դիրքեր ռուսական ավտոմեքենաների ներկրման, իրացման եւ հետագա տեխնիկական սպասարկման ոլորտում: Բավական է նշել, որ, բացի ԳԱԶ ավտոմեքենաներից, «Կարկոմավտո» ընկերությունը պաշտոնապես ներկայացնում է ՈՒԱԶ, ԶԱԶ, ՊԱԶ եւ մի շարք այլ հանրահայտ ավտոգործարանների արտադրանք: Սակայն, ինչպես եւ հիմնադրման օրվանից, այնպես էլ ներկայումս, ԳԱԶ մակնիշի ավտոմեքենաները հանդիսանում են «Կարկոմավտո» ընկերության վաճառքների առաջատարը:Այս ռուսական ավտոմեքենաները վաղուց արդեն իրենց ուրույն տեղն են գրավել հայաստանյան ավտոշուկայում դեռեւս ...

 
 
Կրթություն
3 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ՝ ԵՌՕՐՅԱ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՄԱՐ
 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մեր կառավարության տանուլ տված այս գործի արժեքը լավ կլիներ՝ վճարեր այն դատավորը, որը 5 րոպեում «դակել» էր ոստիկանության եզրակացությունը:

ՀԺԿ անդամ Արշամ Գալստյանն արդեն ստացել է 3 հազար եվրոյին համարժեք դրամ՝ որպես վնասի փոխհատուցում ՀՀ կառավարությունից: Փետրվարի 15-ին ուժի մեջ մտավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը «Գալստյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որով դատարանը որոշեց, թե Արշամ Գալստյանը «կրել է ոչ-նյութական վնաս՝ հանրահավաքին մասնակցելու համար անարդար դատաքննության արդյունքում պատասխանատվության ենթարկվելու, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու հնարավորություն չունենալու, ինչի արդյունքում նա ազատազրկվել էր 3-օրյա ժամկետով»: ...

 
 
Կրթություն
«Արաբո» ջոկատը գտնվել է սպանված
 

16 տարի հետո հայտնի է դառնում անհետ կորածների ողբերգությունը

1992 թ. հունիսի 27-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հասանղարա տարածքում անհետ կորավ 79 ազատամարտիկներից բաղկացած ջոկատ: Նրանցից 22-ը «Արաբո» ջոկատից էր, 19-ը՝ Ղարաբաղից, 7-ը՝ «Զեյթուն» ջոկատից, 28-ը՝ Արմավիրի տղաներն էին: Ամեն տարի նրանց կորչելու օրը «Առավոտն» անդրադառնում էր կորածների ճակատագրերին, տպագրում իրենց որդիների վերադարձին հավատացող ծնողների խոսքը: Մենք տպագրել ենք նաեւ պաշտոնական տեղեկություններ այն մասին, որ ազատամարտիկների որոնումը շարունակվում է: Կար վարկած, թե նրանք գերի են եւ կվերադարձվեն բարի կամքի դրսեւորման արդյունքում:

Եվ ահա երեկ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ու Անհետ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Առաքելյանը հայտարարեցին, որ օրեր առաջ ...

 
 
Կրթություն
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ ՌԵԿՏՈՐՆ ՈՒ ՊՐՈՖԵՍՈՐԸ՝ ԳՐԱԳՈ՞Ղ
 

Նրանց համահեղինակությամբ լույս տեսած ձեռնարկը բառացիորեն արտագրված է ակադեմիկոս Վ. Ս. Լեդնյովի գրքից:

2002թ. սեպտեմբերին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր նշանակվեց ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը, որը 2003-ից զբաղեցնում է նաեւ «020-մանկավարժություն եւ հոգեբանություն» մասնագիտությամբ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահի աթոռը: Չնայած մանկավարժական կամ հոգեբանական բազային կրթության ու այդ գիտությունների գծով գիտական աստիճանի կամ կոչման բացակայությանը, Ա. Ղուկասյանը հանրապետությունում միակ մասնագիտական խորհրդի նախագահի պաշտոնն է զբաղեցնում: Երեւի հասկանալով իրավիճակի պայթյունավտանգությունը, նա այդ պատճառով սկսել է հոդվածներ ու գրքեր գրել ոմանց համահեղինակությամբ:

Դրանց թվին է պատկանում նրա եւ ...

 
 
Կրթություն
ԱՆՑԱՆՔ ԵԶՐԱՓԱԿԻՉ
 

Մայիսի 20 լույս 21-ին Բելգրադում արդեն 53-րդ անգամ կայացավ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որին 19 երկրների թվում մասնակցում էր նաեւ Հայաստանը: Մեր երկիրը ներկայացնում էր Սիրուշոն՝ «Քելե-քելե» երգով (երաժշտությունը՝ Հարություն Տեր-Հովակիմյանի, տեքստը՝ Սիրուշոյի): Եզրափակիչ փուլ անցավ 10 երկիր՝ Հունաստանը, Ռումինիան, Բոսնիա-Հերցեգովինան, Ֆինլանդիան, Ռուսաստանը, Իսրայելը, Ադրբեջանը, Հայաստանը, Լեհաստանը եւ Նորվեգիան: Մրցույթի հիմնադիր 4 երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան եւ Միացյալ թագավորությունը, ինչպես նաեւ նախորդ տարի «Եվրատեսիլում» հաղթած Սերբիան, ներկայացնող երգիչները միանգամից հանդես կգան եզրափակիչում՝ մայիսի 24-ին: Նշենք, որ այս տարվա մասնակիցներն ավելի թույլ էին, իսկ շոուի առումով «Եվրատեսիլ-2008»-ը զգալիորեն զիջում էր նախորդ տարիների ...

 
 
Կրթություն
ՓԱԽՈՒՍՏԻ ՄԵՋ ՉԷ
 

Երեկ ՀՀ դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Առավոտին» է ուղարկել նամակ, որում, մասնավորապես, ասված է. «Տեղեկացնում եմ, որ իրեն ծեծելու մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ավագ տեսուչ Դ. Ղազարյանը ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնին հայտնել է 19.05.08թ.: Գրավոր հաղորդման մեջ մասնավորապես ասվում է. մեջբերում եմ ամբողջությամբ. «Հայտնում եմ, որ ս.թ. մայիսի 18-ին՝ ժամը 02-ի սահմաններում, ես իմ անձնական օգտագործման «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջո» ռեստորանի դիմաց, տեղի խաչմերուկ իջնող ճանապարհին վազանց կատարելու ժամանակ թեթեւակի բախվել եմ «Մերսեդես «C» կլասի ավտոմեքենային, որից հետո նշված ավտոմեքենայի վարորդն իր ընկերների հետ միասին ինձ ծեծի են ենթարկել»: Նույն օրը ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական ...

 
 
Մշակույթ
Հայ եւ թուրք երիտասարդները «երկխոսեցին»
 

Ու ամեն ինչ անցավ առանց նենգ «հնարքների» եւ ինտրիգների

Մայիսի 16-19-ը Թուրքիայում էին 20 հայ երիտասարդներ: Նրանք հանդիպումներ ունեցան իրենց թուրք հասակակիցների հետ: Նախաձեռնության հեղինակները Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան եւ Թուրքիայի կամավորականության հիմնադրամն (TOG) էին: Վերջինս, այս տարվանից սկսած, փոխանակման ծրագրեր է իրականացնում: Հայաստանի հետ ձեռնարկը TOG-ի առաջին ծրագիրն է:

Երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանի փոխանցմամբ, ինքը եւ TOG-ի տնօրեն Էվրեն Էրգեշը փետրվարին մեկ այլ երկրում մասնակցելով միջոցառման, որտեղ երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատման հարցն էր քննարկվում, ծանոթացել ու պայմանավորվել էին այս համագործակցության համար:

Ինչ վերաբերում է հայ երիտասարդների Թուրքիա ...

 
 
Մշակույթ
ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ
 

Ո՞վ է մեղավոր

Երկիրը ճգնաժամի մեջ է, այդ ասում են բոլորը: Ճգնաժամը կարճ կարելի է նկարագրել հետեւյալ կերպ. հասարակությունը (առնվազն նրա զգալի մասը) չունի հավատ եւ վստահություն իշխանությունների նկատմամ: Որպեսզի ինձ չմեղադրեն «ապակայունացնող» ու «պետականություն խարխլող» պնդումներ անելու մեջ, բերեմ մի հատված նոր կառավարության Ծրագրից: Այդ Ծրագրի նպատակների շարքում կա այսպիսի մեկը. «հասարակության եւ իշխանությունների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորումը»: Այսինքն, Ծրագիրն ընդունում է, որ այդպիսի մթնոլորտ Հայաստանում ՉԿԱ: Այս Ծրագիրն արժանացել է Ազգային ժողովի հավանությանը, հետեւաբար այս կարծիքին կողմնակից են եւ իշխող քաղաքական ուժերը: Ներառյալ դրանցից խոշորագույնը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

Ավելորդ է ասել, որ սա խիստ վտանգավոր իրավիճակ է: Հասարակական ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2008-05-22 20:17
 
 

2003-ԻՆ ԷԼ ԷԻՆ «ՀԱՐԲԵՑՈՂՆԵՐ, ԹՄՐԱՄՈԼՆԵՐ», 2008-ԻՆ ԷԼ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Գալստյանն ընդդեմ Հայաստանի» գործում ...

 

2008-05-22 20:16
 
 

ՄԱՀԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ

Երեկ հազիվ հասնելով իր բնակարան՝ սրտի տագնապից հանկարծամահ է եղել ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը: ...

 

2008-05-22 20:16
 
 

ՄԱԿԵՅԱՆԵՆՑ ԳՈՐԾԸ ՓԼՎՈՒՄ Է

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի ...

 

2008-05-22 20:16
 
 

ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ

Կարմիր խաչի Երեւանի պատվիրակությունում ՀՀ չորս քաղաքացիների գերեվարման մասին տեղեկատվություն էր ստացվել նրանց ընտանիքներից: ...

 

2008-05-22 20:15
 
 

ԼՃԱԿ՝ ԴՊՐՈՑԻ ՄՈՏ

Արդեն քանի օր է՝ Նուբարաշենում գտնվող Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցի առաջ լճակ է գոյացել: Դպրոցի տնօրեն Սվետլանա Ակոջյանը դեռ 2 օր ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+15+7 
 Շիրակ+7-1 
 Արարատ+16+5
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

 Armenian Medical Network -Health news