|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Երբ ընդդիմությունը հաջողության այս կամ այն աստիճանով ակտիվորեն մասնակցում է քաղաքական պայքարին, իշխանությունն, ի թիվս այլ ամբաստանությունների, առաջ է քաշում «դրսի ուժերին ծախված լինելու» մեղադրանքը: Շատերը գուցե մոռացել են, բայց Հայաստանում 1996-ի նախագահական ընտրություններից հետո այն ժամանակվա իշխանությունը (այսօրվա ընդդիմությունը) նույնպես հնչեցնում էր այդ մեղադրանքը ԱԺՄ-ի հասցեին: Վազգեն Մանուկյանի կողմնակիցները, ըստ պաշտոնական վարկածի, նույնպես սնվում էին արեւմտյան զանազան հիմնադրամներից՝ Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու, ղարաբաղյան բանակցություններում մեր դիրքերը թուլացնելու եւ այլ հրեշավոր նպատակների համար: Եվ այն ժամանակ էլ տրվում էր ամերիկյան NDI-ի (Ազգային ժողովրդավարական ինստիտուտի) անունը՝ որպես Հայաստանի պետականության դեմ ուղղված դավադիր կենտրոններից մեկի:
Ինչպես եւ շատ այլ դեպքերում, այստեղ էլ հնարավոր չէ ասել, որ դա զուտ հայկական երեւույթ է. արտաքին «թշնամիներին» վկայակոչելով՝ հաշիվներ մաքրել ներքին հակառակորդների հետ՝ այդ հնարքը նույնքան հին է, որքան քաղաքականություն կոչվածը: Օրինակների հետեւից դարերի խորքը չգնալու համար, հիշեցնենք թեկուզ մեր ռուս բարեկամների փորձը նույն («արեւմտյան դավադրություն») շարքից: Անցած տարվա ՌԴ Պետդումայի ընտրություններից առաջ հանդես գալով իշխանամետների վերջին հավաքին՝ ՌԴ այն ժամանակվա նախագահ Պուտինը ընդդիմության հասցեին հնչեցրեց հետեւյալ մեղադրանքը. «Նրանք բորենիություն են անում ամերիկյան դեսպանատան մոտ», ինչը կարելի է երկակի հասկանալ՝ կամ փող են մուրում, կամ երկրից են բողոքում օտարներին, կամ երկուսը միասին:
Հիմա էլ մեր իշխանությունը, ի դեմս Դաշնակցության առաջնորդ Հրանտ Մարգարյանի, հայտնաբերել է Հայաստանի դեմ «հուդամասոնական դավադրության» նման մի բան, որի իրականացնողը, բնականաբար, Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունն է, իսկ պատվիրատուները՝ տարբեր կասկածելի միջազգային կազմակերպություններ, մասնավորապես՝ Freedom house-ը եւ նույն NDI-ը: Այսինքն՝ Հայաստանը վերջին 10 տարվա ընթացքում հաստատուն քայլերով գնում էր դեպի ժողովրդավարություն, համընդհանուր բարեկեցություն եւ ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծում, բայց դա դուր չէր գալիս որոշ չարամիտ «կենտրոնների», եւ ահա նրանք գտան Լեւոնին, փող տվեցին նրան եւ փորձեցին կասեցնել մեր երկրի հոյակապ ընթացքը:
Կրկնենք. ներքին խնդիրները «թշնամական կենտրոնների» նենգությամբ բացատրելը ոչ առաջին դեպքն է համաշխարհային պատմության մեջ, ոչ էլ՝ վերջինը: Բայց ահա այն, որ «դրսից ղեկավարվելու» մասին խոսում է մի կուսակցության առաջնորդ, որի ղեկավար կազմի կեսը Հայաստանի քաղաքացիներ չեն, դա արդեն «տեղական սպեցիֆիկա» է: |
| |
| ԱՌԱՎՈՏ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ |
|
 |
|
 |
| 2008-05-23 |
| ՊԱՏԺԵՔ ԶՈՀԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ |
| |

Ստրասբուրգում գտնվող ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին: Ըստ ԱԺ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ժամանակ անդրադառնալով մարտին Հայաստանում տեղի ունեցածին՝ ԱԺ նախագահը նշել է. «Ողբերգական դեպքերի պատճառ չէր կարող լինել մարդկանց դժգոհությունը սոցիալական վիճակից, որովհետեւ վերջին տարիներին այն աստիճանաբար բարելավվել է, իսկ հունվարից 60 տոկոսով բարձրացել են թոշակները, զգալիորեն ավելացել են աշխատավարձերը: Պարզունակ է նաեւ այն մոտեցումը, թե խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը ուժ է կիրառել: Նկարահանումները վկայում են, որ այնտեղ ոչ միայն խաղաղ ցուցարարներ կային, այլեւ մետաղե ձողերով ու մոլոտովյան կոկտեյլներով զինվածներ, կիրառվել են նռնակներ, հանրահավաքի վայրից ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-23 |
| ԷԼ ԹՇՆԱՄԻ Ո՞ՆՑ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ |
| |
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին հարցնում է ՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը
ՀՅԴ Ընդհանուր ժողովի բացման նիստում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարեց. «Մարտի 1-ին իշխանությունները պատրաստ չէին: Ընդդիմությունը պատրաստ էր։ Մեզ համար հարց է՝ ինչո՞ւ իշխանությունները պատրաստ չէին»: Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում գտնվող ցուցարարների վրա նախահարձակ եղած իշխանության նման պաշտպանությանն անդրադառնալով՝ ՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանն ասաց. «Այս հայտարարությունից հարց է առաջանում. իսկ եթե պատրաստ լինեին, ի՞նչ էր լինելու՝ զոհերը ոչ թե 10-ն էին լինելու, այլ հազա՞րը: Ուզում եմ հիշեցնել, որ այս իշխանությունները նաեւ պատրաստ չէին 1999-ի հոկտեմբերի 27-ին, թեեւ այն կանխելու համար բավարար ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-23 |
| «ՎՍՏԱՀ ՉԵՄ, ՈՐ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՅԵՐ ԶՈՀՎԵՑԻՆ» |
| |
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Հովսեփյանը վստահ է, որ մեր հասարակության բեւեռացման պատասխանատուն բոլորս ենք
- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում իրավիճակը նախագահական ընտրություններից հետո:
- Բնականաբար, անկյունադարձ էր, բավական դժբախտ անկյունադարձ, որ կարելի էր այդ բոլորի առաջն առնել՝ միանշանակ է։ Բայց, ցավոք, դա տեղի չունեցավ, եւ, ինչպես Հրանտ Մարգարյանը իր խոսքում ասաց, այդ բեւեռացումը (իսկ որ այն պե՛տք է ստեղծվեր՝ հստակ էր) տարավ այն բախումին, որը հանգեցրեց մարտի 1-ի դեպքերին: Անշուշտ, այդ բոլորի գնահատականները պետք է տալ, առավելապես ապագայի քայլերը հստակեցնելու համար, եւ այդ իմաստով մեծ մարտահրավերների առաջ ենք:
- Ինչո՞վ եք բացատրում, որ Դաշնակցությունը բոլոր նախընտրական շրջաններում շարունակ ընդդիմադիր ելույթներ է ունենում, բոլոր ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-23 |
| «Դուշի վիկինգով ի նարոդա նե պոռադնիլիս» |
| |
Գտնում է մարքսիստ Դավիթ Հակոբյանը
«Աշխարհում 5 հազար տարվա քաղաքակրթության մեջ կա՞ իրավաբանական որեւէ կետ, որտեղ կոչ է արվում նստել երկխոսության կամ բանակցությունների՝ գողի հետ: Իշխանագողությունը որպես պետական հանցագործություն՝ համարվում է ավելի ծանր հանցագործություն, քան սոված մարդու կողմից մի պատառ հացի գողությունը»,- այսպես է վերաբերվում Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը եվրոպական կառույցների կողմից հնչող երկխոսության առաջարկներին՝ դրանք որակելով հոխորտանքներ: Ներողություն խնդրելով առաջին նախագահից՝ բանախոսն ասում է, որ «իշխանագողության» հիմքերը Հայաստանում դրվել են նրա պաշտոնավարության ընթացքում եւ 15 տարվա պատմություն ունեն. «Հատկապես դավալեցի չարաճճի տղան: Այո, մեր ազգային հերոս Վազգենը, որը երեք պետական հեղաշրջումների հեղինակն է»: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-23 |
| Սահակաշվիլին ջախջախիչ հաղթանակ է տանում |
| |
Նախնական տվյալներով, Վրաստանի խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տանում նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: Երեկ առավոտյան Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է տեղամասերի շուրջ մեկ քառորդում ձայների հաշվարկման արդյունքները, ըստ որոնց՝ «Միացյալ ազգային շարժումը» ստացել է ընտրողների ձայների 63,3 տոկոսը, մինչդեռ «Միացյալ ընդդիմություն-Ազգային խորհուրդ-Նոր աջեր» դաշինքին բաժին է հասել ընդամենը 13 տոկոսը: Խորհրդարանում խմբակցություն ունենալու համար սահմանված 5 տոկոսի շեմը հաղթահարել են նաեւ «Քրիստոնեա-դեմոկրատական շարժում» կուսակցությունը՝ 8,2 տոկոս, եւ Լեյբորիստական կուսակցությունը՝ 6,2 տոկոս:
«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, դիմելով Վրաստանի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-23 |
| «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՇՏՈՆՆԵՐ ՉԻ ՈՒԶՈՒՄ |
| |
«Ունի 6 պատգամավոր, բայց 10 պաշտոնի է հավակնում»,- այսպես էր արձագանքել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ժառանգություն» կուսակցության «Առաջնահերթ բարեփոխումների ամփոփ ծրագրում» պարունակվող այն առաջարկներին, թե ընդդիմությանը պիտի տրամադրվեն ԱԺ մեկ փոխնախագահի, 9 մշտական հանձնաժողովներից 4-ի նախագահների եւ 5-ի փոխնախագահների պաշտոնները: Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված «Ժառանգության» քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանն «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով Արմեն Ռուստամյանի այս դիտարկմանը՝ ասաց. «Մեր առաջարկն ուղղված չէ «Ժառանգություն» կուսակցության դերակատարման բարձրացմանը. խոսքը վերաբերում է, թե ընդհանրապես ինչպիսի՞ն պետք է լինեն իշխանության եւ ընդդիմության հարաբերությունները, որպեսզի թե՛ մեկը, թե՛ մյուսն ունենան բավարար ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-23 |
| ՎԱՐԴԵՆԻՍԸ «ԾԵՐԱՆՈՒՄ» Է |
| |
Այս քաղաքում մնացել են միայն ավագ սերնդի ներկայացուցիչները, քանի որ նորաստեղծ ընտանիքներն արտագաղթում են: 
Մոտ մեկ տարի առաջ Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը, որտեղ, ըստ առաջնահերթությունների, մատնանշված էին գերակա խնդիրները, որոնք պետք է լուծումներ ստանան առաջիկա 5 տարիների ընթացքում: Դրանցից մեկը վերաբերում է տարածքային համաչափ զարգացմանը, ինչը ենթադրում է Երեւան քաղաքի «բեռնաթափում» եւ մարզերում սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի ակտիվացում:
Անցել է մեկ տարի, սակայն կառավարության ծրագիրը, մեղմ ասած, շրջանցել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքը: Այս քաղաքը տարեցտարի դատարկվում է. արտագաղթողների թիվն ավելանում է, ճանապարհներն անանցանելի են ու ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-23 |
| Քաղաքապետը խոստումը չի կատարում |
| |
Սուտ խոստումներ տալով՝ բնակչին խաբել են ու կենտրոնում ունեցած տարածքը ձեռքից առել
Իրացման գոտու հարյուրավոր բնակիչներ, որոնք չէին համաձայնում պետության առաջարկած չնչին փոխհատուցմանը, իրենց բնակարաններից ԴԱՀԿ-ի թեթեւ ձեռքով պարզապես դուրս շպրտվեցին: Նշենք, որ բնակարանները հոժարակամ չլքող բնակիչներին դատի էր տվել Երեւանի քաղաքապետարանը: Հօգուտ քաղաքապետարանի կայացրած վճիռների դեպքում, ԴԱՀԿ-ն մեկ օր անգամ չէր հապաղում իր առաքելությունը կատարելու համար: Սակայն այսօր, երբ պարտվողի դերում հայտնվել է քաղաքապետարանը, չգիտես ինչու, ԴԱՀԿ-ն թերանում է իր պարտականությունների մեջ:
Դեռեւս 2004-ին Երեւանի քաղաքապետարանի եւ Աբովյան 1/2 հասցեի բնակիչ Մանյա Հայրապետյանի միջեւ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի՝ Մ. Հայրապետյանը պարտավորվել է վերոնշյալ հասցեում գտնվող 8,2 քմ մակերեսով գործող ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-23 |
| «3 ՌՈՒԲԼԻԱՆՈՑ» ԸՆԹԵՐԱԿԱՆԵՐ |
| |
Մոտավորապես այսպես կարելի է բնութագրել այն մարդկանց, ովքեր միաժամանակ երկու «դեպքի վայրերում» են եղել եւ արձանագրություն են ստորագրել:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ռոմեն Ղազարյանի որդու՝ Վահե Ղազարյանի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը, որն ընթացել է Երեւան քաղաքի քրեական դատարանում՝ զավեշտական փաստեր է ի հայտ բերել, ինչի մասին Վ. Ղազարյանի պաշտպանները ենթադրում էին դեռ նախաքննության ժամանակ:
Հիշեցնենք, որ Վ. Ղազարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ այն բանում, իբր, 2008թ. մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատան մոտ գտնվող շինարարությունից պոկել է ձողեր եւ Երեւանի քաղաքապետարանի դիմաց ձողեր եւ քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ: Նախորդ դատական նիստին հարցաքննվել էին ոստիկանության Շենգավիթի բաժնի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-23 |
| Քաղաքապետի թեկնածուին հեռացրին ՀՀԿ-ի շարքերից |
| |
Մայիսի 25-ին Հրազդանում կայանալու են համայնքապետի ընտրություններ
Առաջադրված է երկու թեկնածու՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը եւ արդեն նախկին ՀՀԿ-ական Մովսես Մովսիսյանը, որն օրերս է հեռացվել կուսակցության շարքերից: Հարկ է նշել, որ Մովսիսյանը Հանրապետական կուսակցության «հնաբնակներից» է եւ կուսակցության անդամ է 1993-ից: Կուսակցության խորհրդի նման որոշումը թեկնածուն հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել, միայն ասաց. «Ես այդ կուսակցության անդամ դարձել եմ այն ժամանակ, երբ ընդամենը 150-200 մարդ կար նրա կազմում եւ կարիերայի խնդիր մեր առջեւ չկար: Այն ժամանակ կուսակցության Խորհրդի նախագահը լուսահոգի Աշոտ Նավասարդյանն էր: Ես քաղաքական ճանապարհ եմ անցել Անդրանիկ Մարգարյանի, Ռազմիկ Զոհրաբյանի, Վազգեն Կարախանյանի, Մուշեղ Լալայանի հետ: Նրանք շարունակում են մնալ իմ ընկերները: Իսկ այդ որոշումը ինձ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-23 |
| ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ ԴԺԳՈՀԵՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻՑ |
| |
Ուսանողներից ոմանք էլ՝ Բոլոնյան գործընթացի որոշ տարրերից
Երեկ Երիտասարդական համահայկական հիմնադրամը Թեքեյան կենտրոնում կազմակերպել էր քննարկում՝ «Բոլոնյան գործընթացի հիմնախնդիրները» թեմայով: Մասնակցում էին ոչ միայն բուհերի ուսանողներ ու դասախոսներ, այլեւ ՀՀ նախագահի կրթության հարցերով խորհրդական Սերգո Երիցյանն ու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը: Վերջին երկուսը ոչ միայն պատասխանեցին ուսանողների հարցերին, այլեւ ներկայացրին «100 հարց եւ պատասխան Բոլոնիայի գործընթացի մասին», «Բոլոնիայի գործընթացի եւ կրթության որակի հիմնախնդիրները» գրքերը: Հեղինակների փոխանցմամբ, այս գրքերում մեկնաբանվել են բարձրագույն մասնագիտական կրթության որակի ապահովման ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-23 |
| ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԽԱՂՈՒՄ Է ՀԻՇՈՂՈՒԹՅԱՄԲ |
| |
«Լեդի Մակբեթին» մարմնավորած Արմինե Մացակյանը կույր է
Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մայիսի 30-ին կկայանա «Լեդի Մակբեթ» մոնոներկայացումն՝ ըստ Շեքսպիրի: «Առավոտի» հետ զրուցած մասնագետները նշեցին, որ սա բացառիկ երեւույթ է մեր իրականությունում, քանի որ հերոսուհու կերպարը մարմնավորելու է 7-8 տարի առաջ տեսողությունը լիովին կորցրած դերասանուհի Արմինե Մացակյանը:
Նշենք, որ Մոսկվայում գործում է «Ներքին տեսողություն» անունով կույր դերասանների թատրոն, Ռոստովի մարզում էլ կա ժողովրդական թատրոն՝ նման դերասաններով:
Ինչ վերաբերում է Ա. Մացակյանին, ըստ մեր զրուցակիցների, դերասանուհին կարողանում է շեքսպիրյան տեքստը եւ հերոսուհու հոգեվիճակները մատուցել վարպետորեն, հոգեբանական նրբություններով: Նա խոսքն ու գործողությունը համադրում է ներդաշնակորեն: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-23 |
| Պ. Ֆոմենկոյի թատրոնը՝ հայկական բեմում |
| |
Այս թատրոնը հանդուրժում է անգամ այլ դպրոցի պատկանող ռեժիսորների բեմադրություններ:
«Որտեղ սկսվում են քաղաքականությունն ու ֆինանսները, այնտեղ վերջանում է արվեստը»,- «Առավոտի» այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում մշակութային գործիչների՝ կուսակցականացվելուն, «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» մոսկովյան թատրոնի տնօրեն Անդրեյ Վորոբյովը երեկ այսպես պատասխանեց: Հետո էլ շարունակեց. «Դրանք կարեւոր ինստիտուտներ են, որոնց վրա կառուցվում է երկրի ապահով ապագան... սակայն երբ արվեստագետը սկսում է զբաղվել բիզնեսով կամ քաղաքականությամբ, միանգամից կորցնում է այն ամենը, ինչ նախկինում իրեն արվեստագետ էր դարձնում»: Ա. Վորոբյովին հիշեցրինք նաեւ Միխայիլ Շվիդկոյի՝ վերջերս ՀՀ-ում հայտնած այն միտքը, թե ռուսաստանյան արտիստները բավականին «թանկ» են եւ նրանց դժվար կլինի բերել Հայաստան: «Մեզ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-23 |
| ԵՐՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ |
| |
Երբեմն այն, ինչին որ մենք մեր կյանքի ընթացքում ձգտում ենք, շատ հաճախ ավելի պարզունակ պատկերով է ներկայանում մեզ, քան այն, ինչը մենք վաղուց արդեն գիտեինք: Մարդը զարմանալի բնույթ ունի, որ շարունակ մրցակցում է ժամանակի ու տարածության հետ՝ լինելով նրանց ծնունդը: Որոնում է, գտնում եւ, իր իսկ գտածը մոռանալով, շարունակում է որոնել: Եվ իր թվացյալ անհորիզոն կյանքի ընթացքում շարունակ կառուցում, ստեղծում է, որպեսզի հետո իր իսկ ձեռքով ավերի իր ստեղծածը, ինչը որ դեռ չի հասցրել ավերել ժամանակը: Եվ ստացվում է այնպես, որ այս գաղտնախորհուրդ պտույտի մեջ ամեն ինչ շարժվում-հոսում է, բայց ոչինչ տեղ չի հասնում: Հոսում է ոչ միայն ջուրը, այլ խուլ գիշերների մեջ, մեր աչքից աննկատ, շնչում-շարժվում է նաեւ հողը՝ իր ներսից լույս աշխարհ բերելով մանր ու մեծ քարեր, նույնքան ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2008-05-23 21:03 |
| |
| |
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ
ՀՅԴ Ընդհանուր ժողովում իր ելույթում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասաց, թե ԵԽԽՎ առաջադրած ... |
| |
 |
|
| 2008-05-23 21:02 |
| |
| |
ՀԺԿ-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 10-ԱՄՅԱԿԸ
Այսօր լրանում է 10 տարին, ինչ տեղի ունեցավ ՀԺԿ հիմնադիր ժողովը: ՀԺԿ խոսնակ Ռուզան Խաչատրյանն «Առավոտին» հայտնեց, որ այսօր ... |
| |
 |
|
| 2008-05-23 21:02 |
| |
| |
ՈՍՏԻԿԱՆԻ ՄԱՅՐԸ ՀԵՐՔՈՒՄ Է
Երեկ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը նամակի տեսքով արձագանքել էր «Առավոտի»՝ «Հանցագործը հայտնի է, բայց ... |
| |
 |
|
| 2008-05-23 21:02 |
| |
| |
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԹՈՇԱԿՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ ԵՆ
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին բնակարան կառուցելու համար 2008-ի պետբյուջեից կհատկացվի գումար: Իսկ Երեւանի ... |
| |
 |
|
| 2008-05-23 21:01 |
| |
| |
«ՇՈՒՇԻՆ»՝ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԳԻ
Երեկ «Առավոտը» ստացել է «Շուշի» բարեգործական հիմնադրամի հայտարարությունը, որտեղ ասվում է. «Շուշի» բարեգործական ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +32 | +16 |
| Շիրակ | +22 | +6 |
| Արարատ | +33 | +15 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել