14/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
«Փնտրվում են»
 

Արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ Երեւանի մետրոյի կայարաններում հետախուզման մեջ գտնվողների շարքում, տարբեր տեսակի անթրաշ անձնավորությունների եւ ռեցիդիվիստների կողքին, փակցված են նաեւ «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի լուսանկարները: Իբր՝ իմացեք, մետրոյի հարգարժան ուղեւորներ, որ այս մարդիկ փնտրվում են իրավապահների կողմից, եւ եթե հանկարծ տեսնեք նրանց Երեւանի փողոցներում, անպայման զանգահարեք ոստիկանություն: Դա, ակնհայտորեն, խեղկատակություն է. նման լուսանկարներն իմաստ ունեն միայն այն դեպքում, երբ հետախուզման մեջ են հասարակությանն անհայտ մարդիկ, եւ քաղաքացիները հենց այդ նկարներով է, որ պետք է ճանաչեն փախուստի մեջ գտնվող մարդկանց: Տվյալ դեպքում նման խնդիր չկա: Իհարկե, մեր ոստիկաններն այդքանը հասկանում են. պարզապես իշխանության նպատակն է նաեւ ա՛յս ձեւով քարոզել տվյալ գործիչների դեմ, բացի այդ՝ վիրավորել նրանց արժանապատվությունը:

Իրականում նման քարոզչական «հնարքը» վիրավորական է բոլոր քաղաքացիների համար: Կարելի է կիսել կամ չկիսել Նիկոլի քաղաքական հայացքները, հավանել կամ չհավանել նրա լրագրողական ոճը: Բայց հազարավոր մարդիկ ամեն օր գնում են նրա թերթը, եւ դնել նրա նկարը քրեական հանցագործների կողքին՝ նշանակում է արհամարհել այդ ընթերցողների կարծիքը:

Առավել եւս անընդունելի է նման վերաբերմունք ցուցաբերել Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ: Նրա ընտանիքին պատկանող ձեռնարկությունները առ այսօր էլ շարունակում են դասվել ամենախոշոր հարկատուների շարքին: Խելամտությունը պահանջում է հաշվի առնել այդ փաստը: Կառավարությունը օրումեջ ասում է՝ «բերել բոլորին հավասար հարկային դաշտ», «հավասար պայմաններ ստեղծել» եւ այլն: Սակայն քաղաքական պատճառներով հետապնդելով խոշոր գործարարներից մեկին` իշխանությունն իրականում բոլորովին այլ «մեսիջ» է ուղարկում բիզնեսմեններին՝ «մեզ հետ լավ եղեք, մեզ քծնեք, փառաբանեք եւ կարող եք հարկերը չմուծել»: Նման մոտեցումով «հավակնոտ բյուջեներ» կատարելն անիրագործելի է:

Պարոն Սուքիասյանի հետ կապված կա նաեւ այլ կարեւոր հանգամանք: Տեղադրելով Ազգային ժողովի պատգամավորի նկարը քրեականների շարքում՝ իշխանությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ խորհրդարանը, պատգամավորության ինստիտուտը նրա համար կոպեկի գին չունեն: Ընտրված ես, ընտրված չես, քո մեջքին կան հազարավոր քաղաքացիներ, թե չկան` դա որեւէ նշանակություն չունի: Միակ «պետական մարմինը», որը քաղաքացիները պարտավոր են հարգել, ոստիկանական մահակն է:

...Տեսնես, եթե Ռոբերտ Քոչարյանը հետախուզման մեջ հայտնվի՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու, իսկ այնուհետեւ՝ նրանց վրա կրակելու հրամանը տալու մեղադրանքով, նրա նկարը նո՞ւյնպես կախելու են մետրոյի կայարաններում:

 
ԱՌԱՎՈՏ
 
 
Քաղաքականություն
ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԴՐԵՑԻՆ
 

ՀՀ ԱԺ երկու խմբակցություններ՝ «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն, նաեւ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ՀՀ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը եւ խորհրդի նախագահ Սեն Արեւշատյանը մինչեւ մայիսի 20-ն էին դիմել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ միջնորդելով, որ Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի խափանման միջոցը՝ կալանքը, փոխարինվի այլ միջոցով: Նրանք երաշխավորել էին, որ «ազնիվ մտավորական, հայագիտության նվիրյալ գիտնական», Արցախի ազատամարտին իր մասնակցությունը բերած, Սփյուռքի մտավորականների շրջանում հեղինակություն վայելող եւ «հայ միջնադարյան ձեռագրերի բացառիկ մասնագետ» Ա. Բանուչյանը չի խոչընդոտի քրգործի քննությանն ու ազատության մեջ գտնվելով` չի թաքնվի ...

 
 
Քաղաքականություն
ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԵՆԱԼԸ ՊԱՏԺԵԼԻ ԱՐԱՐՔ Է
 

Մատենադարանի փոխտնօրեն, հայ միջնադարյան ձեռագրերի բացառիկ մասնագետ Արշակ Բանուչյանը հետապնդվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցը լինելու համար:

2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Մատենադարանի արտաքին կապերի գծով փոխտնօրեն, «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արշակ Բանուչյանը համարձակվել էր բարձրաձայն հայտնել իր քաղաքացիական դիրքորոշման եւ քաղաքական նախընտրությունների մասին եւ, կանգնելով ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին ու միանալով նրա գլխավորած շարժմանը, դարձել էր Վայքում նրա նախընտրական շտաբի համակարգողն ու վստահված անձը: Ա. Բանուչյանին ճանաչողները պնդում են, որ նա ազնվագույն մարդ է, հայրենասեր ու մտավորական՝ իր ուղնուծուծով: Այսօր այս մարդը ...

 
 
Քաղաքականություն
«ԴԱ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՉԷ, ՄԻՏԻՆԳԱՎՈՐՆԵՐ ԵՆ»
 

Այս միտքն ուղիղ 4 տարի առաջ, ապրիլյան դեպքերից հետո, «Առավոտի» հետ զրույցում հնչեցրել է այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Նաեւ ասել էր. «Փողոցով, միտինգով եթե մենք թույլ տանք, որ իշխանություն փոխվի, ուրեմն մեր պետականության վրա խաչ ենք քաշում։ Դա ժողովուրդ չէ, միտինգավորներ են։ Եկեք միտինգ անողներին եւ ժողովրդին չնույնացնենք։ Եթե միտինգավորները օրենք են խախտում, յուրաքանչյուր պետության խնդիրն է՝ պահպանել օրենքը: Եկեք մի փոքր վերլուծություն անենք։ Ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարականը։ Հրաժարականների շարքում կարող է լինել նաեւ ԱԺ լուծարումը։

Նախորդ ԱԺ-ում 1% էլ չհավաքած կուսակցությունն այսօր ակտիվացել է եւ պահանջում է ԱԺ-ի լուծարում։ Ես, իհարկե, դա լուրջ չեմ ընդունում» («Առավոտ», 20 ապրիլի, ...

 
 
Քաղաքականություն
Էպիլեպսիայով հիվանդին պահում են մեկուսարանում
 

«Առավոտն» արդեն անդրադարձել է Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ Գեւորգ Մանուկյանին, ում դեռ մայիսի 9-ին կանչել էին հարցաքննության՝ հանրահավաքներին մասնակցելու համար, ապա Էջմիածնից տեղափոխել Երեւան եւ երկու օր պահել դատախազությունում ու մեկուսարանում:

Հարցաքննության ժամանակ Գեւորգը մի քանի անգամ ուշագնաց է եղել, սակայն հաշվի չի առնվել նրա փաստաբանի եւ ոչ մի միջնորդություն՝ Գեւորգին բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Ավելին, նրան ոստիկանությունում փորձել են ուշքի բերել ու այդ վիճակով ցուցմունքներ են կորզել, այն դեպքում, երբ տղան անմեղսունակ է եւ համապատասխան փաստաթղթեր ունի: Գեւորգը էպիլեպսիայի նոպաներ է ունեցել ե՛ւ դատախազությունում, ե՛ւ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում, որտեղ մի քանի օր է անցկացրել, սակայն ամենուր գործել են նույն ձեռագրով՝ ջուր եւ ...

 
 
Քաղաքականություն
Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ
 

Ծանոթ ֆրանսիացիներիցս մեկը, որ ամուսնացել է հայուհու հետ եւ Հ1-ի արբանյակային հեռարձակմամբ Ստրասբուրգից հետեւել էր մարտին Երեւանում կատարվածին՝ զայրացած զուգահեռ էր տանում. «Մեզ մոտ անցած տարի Փարիզում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, երբ մեքենաներ էին շուռ տալիս, այրում դրանք եւ այլն՝ զոհվեցին ընդամենը 2 հոգի: Այն էլ այն պատճառով, որ ոստիկանական հետապնդումներից թաքնվելով՝ գնացել թաքնվել էին մի վայրում, ուր էլեկտրահարվել էին: Բայց հասարակությունն էլի մեղադրում էր կառավարությանը, թե ուր պետք էր հասցնել մարդկանց, որ անգամ մահը գերադասեին հետապնդումներից»:

Այս պատմությունը վերհիշեցի ՀՀՇ վարչության փոխնախագահ, 42-ամյա Անդրանիկ Հովակիմյանի կապակցությամբ, որի հիվանդ սիրտը չդիմացավ մարտի 1-ի հետեւանքով առաջացած ահավոր սթրեսին: Ի՞նչ աստիճանի պետք էր հասցնել մարդուն, որ անգամ սրտի ...

 
 
Սոցիում
Կկատարվե՞ն ԵԽԽՎ պահանջները ժամանակին
 

«Ժառանգությունը» կարծում է, որ՝ ոչ, իսկ ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի պատգամավորները պնդում են, որ երկխոսությունն

իշխանության եւ ընդդիմության միջեւ արդեն կայացել է:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ ԵԽԽՎ Հայաստանին վերաբերող բանաձեւի որեւէ կետ մինչ այսօր չի կատարվել: Թվարկեց չկատարված կարեւոր կետերը՝ քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին ազատ արձակելը, քաղաքական երկխոսություն սկսելը, հեռուստատեսությամբ ընդդիմությանը բավարար եթեր տրամադրելը, հանրահավաքներին առնչվող օրենսդրության մեջ պահանջված փոփոխությունները. «Ազատ արձակման տակ մեր իշխանությունները հասկանում են՝ դատել եւ ազատ արձակել: Անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի երկխոսության առաջարկից հետո որեւէ լուրջ տեղաշարժ այս ոլորտում չկա: Պահանջներից մեկը ժողովներ, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու ...

 
 
Սոցիում
ՀՈՂՆ Ո՞ՒՄ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ
 

Սեփականությունը խլել են՝ առանց սեփականատիրոջ իմացության

Ապրիլի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունը հանդես եկավ հաղորդագրությամբ, որով տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի Արաբկիրի ստորաբաժանման աշխատակիցները կեղծել են պաշտոնական փաստաթղթեր, իսկ ստորաբաժանման պետ Ստյոպա Շահբազյանը արգելանքի տակ գտնվող գույքը վաճառել է՝ տալով գույքի վերաբերյալ կեղծ տեղեկություններ: ՀՀ նախագահին, վարչապետին եւ «Առավոտ» թերթին է դիմել Գարիկ Ալթունյան- Փափազովը: Նա տեղեկացնում է, որ իր սեփականության նկատմամբ նույն տարածքի կադաստրում տեղի է ունեցել ոտնձգություն, որի մասին տեղյակ է պահել կադաստրի պատասխանատու Մանուկ Վարդանյանին, սակայն ահազանգին համարժեք ոչինչ չի ձեռնարկվել:

Նախապատմությունը հետեւյալն է. ՀՍՍՌ աշխատավորների դեպուտատների ...

 
 
Սոցիում
Մնջոյանը հանձն չի առել
 

Վերջին շրջանում ԶԼՄ-ներով շրջանառվող տեղեկությունը, թե «Դրոյի» գործով մահապատժի դատապարտված

Արմենակ Մնջոյանը մամուլի միջոցով հանձն է առել իրեն մեղսագրված 3 սպանություններից մեկը, իրականությանը

չի համապատասխանում:

Իրականությանը չեն համապատասխանում նաեւ որոշ շահագրգիռ անձերի կողմից արված այն մեկնաբանությունները, թե իբր՝ ՀՅԴ-ին սկսում են հիշեցնել՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունը չպաշտպանելու համար:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ Մնջոյանն երեկ «Առավոտին» ուղարկած նամակում հայտնել էր. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ձերբակալմանս առաջին իսկ օրից՝ 1995թ. փետրվարի 2, առայսօր չեմ ընդունել ինձ առաջադրված ոչ մի մեղադրանք: Նախաքննության եւ դատաքննության ժամանակ հրաժարվել եմ ցուցմունքներ տալուց:

ԶԼՄ-ների հետ ...

 
 
Սոցիում
«Փ» ՏԱՌՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ, ԲԱՑԻ ՓՐԿՉԻՑ
 

Կարապետիչն այսպես բնորոշեց որոշ քաղաքական ուժերի

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերը ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն ու ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն էին, թեման՝ ՀՀ ներքաղաքական վիճակը: Հ. Առաքելյանն ասաց, որ ՀՌԱԿ-ը մարտի 1-ի դեպքերը որակել է իբրեւ հակաքրիստոնեական ոճիր. «Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականին, ապա մենք զերծ մնացինք գնահատական տալուց, որովհետեւ դա կրիմինալ ոլորտից է, իսկ քաղաքական կազմակերպությունը պետք է քաղաքական գնահատականներ տա միայն քաղաքական երեւույթների հանդեպ: Մարտի 1-ը քաղաքական գործընթաց չէ, որ գնահատականներ տանք»: Տ. Կարապետյանը չհամաձայնելով Հ. Առաքելյանի խոսքերին, ասաց, որ, իր կարծիքով, դա քաղաքական բախում էր, որովհետեւ կուտակվել էին բազմաթիվ խնդիրներ, որոնք չէին գտնում իրենց լուծումները ...

 
 
Սոցիում
ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԵՆ ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ, ԵՐԲԵՄՆ ԷԼ՝ ՍԽԱԼ
 

Մինչ այսօր մեր երկրում ապահովագրական ընկերություններն աշխատում են առանց «ռիսկը» գնահատող մասնագետների, ինչի հետեւանքով նրանց սահմանած սակագները շատ մոտավոր են, իսկ երբեմն էլ՝ պարզապես սխալ:

Մասնագետների հավաստմամբ, ապահովագրական ընկերություններում եւ ֆինանսական այլ կառույցներում չափազանց կարեւոր է ակտուարների դերը, այսինքն՝ այնպիսի մասնագետների, որոնք կարողանան կանխատեսել ապագայում տեղի ունեցող անցանկալի դեպքերի հավանականությունը եւ գտնել միջոցներ՝ դրանց ազդեցությունը փոքրացնելու համար: Սակայն այսօր Հայաստանի գրեթե բոլոր ապահովագրական ընկերություններն աշխատում են առանց ակտուարների, ինչի հետեւանքով վերջիններիս փոխարեն աշխատող այլ մասնագետների կատարած հաշվարկներն ու վերլուծությունները ոչ միշտ են լինում ճիշտ ու հիմնավոր: Արդյունքում՝ սխալ կամ խիստ մոտավոր կանխատեսումների ...

 
 
Սոցիում
Գանձում են՝ թուղթ լրացնելո՞ւ համար
 

Հայաստանից Վրաստան մեկնող վարորդների հավաստմամբ, Բագրատաշենի մաքսատան աշխատակիցները սահմանի վրա

իրենցից ապօրինի գումարներ են պահանջում:

Հայաստանի քաղաքացիները սեփական մեքենայով Վրաստան մեկնելիս ամեն անգամ ստիպված են լինում սահմանի վրա որոշակի գումար վճարել, որպեսզի Վրաստան մտնելու թույլտվություն ստանան: Բագրատաշենի մաքսակետում մեր քաղաքացիներից գանձում են 6500 դրամ՝ Վրաստան մտնելու եւ նույնքան էլ այնտեղից Հայաստան վերադառնալու ժամանակ: Ըստ վարորդների, միանգամայն անհասկանալի է, թե հատկապես մատուցած ո՞ր ծառայության դիմաց է մաքսատունը 13 հազար դրամ պահանջում, ընդ որում, նրանց հավաստմամբ, մաքսատան աշխատողների համար կան հատուկ արտոնություններ ունեցող վարորդներ, որոնք ոչ միայն այդ գումարը չեն վճարում, այլ նույնիսկ մաքսակետում ոչ մի րոպե չեն կանգնում եւ մաքսային ձեւակերպումները ...

 
 
Սոցիում
ՏՈՒՐԻՍՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ
 

Մարտիմեկյան հայտնի դեպքերից հետո հազարավոր տուրիստներ, վախենալով իրենց անվտանգության համար, մինչ այսօր էլ հրաժարվում են գալ Հայաստան:

Մեր երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո՝ տասնյակ պետությունների վստահությունը Հայաստանի հանդեպ նվազեց: Մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ճապոնիայում, Ավստրիայում, Գերմանիայում հակաքարոզչություն էր իրականացվում Հայաստանի դեմ, ու օրեր շարունակ տարբեր լրատվամիջոցներով լուսաբանվում եւ ցուցադրվում էին մայրաքաղաքի ջարդված խանութների ու այրվող մեքենաների կադրերը:

Արդյունքում՝ հազարավոր տուրիստներ, վախենալով իրենց անվտանգության համար, Հայաստանի տուրիստական գործակալությունների հետ նախօրոք կնքած պայմանագրերը անորոշ ժամանակով հետաձգել են կամ ընդհանրապես չեղյալ են համարել: Բացի ...

 
 
Սոցիում
«Բոշի թա՞ղն» էլ կիրացվի
 

Քանաքեռի որոշ տարածքներ, բարեկարգելու անվան տակ, ցանկանում են իրացնել ու վաճառել մեծահարուստներին:

Մոտ ապագայում մայրաքաղաքի իրացվող տարածքների թիվը կավելանա եւս մեկով եւ ամենայն հավանականությամբ հարյուրավոր ընտանիքներ կհամալրեն հանուն պետական շահի վտարված բնակիչների շարքերը: Մեր աղբյուրների հավաստմամբ, քաղաքային իշխանություններն առայժմ չեն համարձակվում այս տեղեկությունը հրապարակավ հայտնել, քանի որ մտավախություն ունեն, որ ցուցարարների նոր բանակ կառաջանա: Ըստ նախագծի՝ պետք է իրացվի Քանաքեռ համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցու հարեւան տարածքը եւ տեղում կառուցվի «էլիտար» թաղամաս: Այս տարածքը հայտնի է «Բոշի թաղ» անվանումով: Մեր տեղեկություններով՝ այս տարածքի վրա արդեն իսկ աչք ունեն մի քանի մեծահարուստներ: Ամառանոցներ կառուցելու համար տարածքը շատ հարմար է. Քանաքեռում օդը մաքուր է, ...

 
 
Սոցիում
ԴԵՂԱԳՈՐԾՆԵՐԸ ԿՄՆԱՆ ԱՆԳՈՐԾ
 

Նրանք կամ պետք է հսկայական ծախսեր անեն ու դեղերն արտադրեն եվրոպական չափանիշներով, կամ, պարզապես, շուկայից դուրս գան:

Մեր երկրում գործող մի շարք դեղ արտադրող ընկերություններ շուտով անգործության կմատնվեն: Բանն այն է, որ Հայաստանում խորհրդային տեխնոլոգիաներով արտադրվող դեղերը միջազգային շուկայում այլեւս տեղ չունեն: Դեղարտադրության մեր չափանիշներն աշխարհում ընդունելի չեն, այդ պատճառով էլ օտարերկրյա ընկերությունները հերթով հրաժարվում են մեզ հետ համագործակցելուց: Խորհրդային պահանջներով դեղ կարելի էր արտադրել ցանկացած շենքում. պարզապես տարածքը պետք է փոքր-ինչ հեռու լինի բնակելի թաղամասից եւ շրջապատված բուսականությամբ, որպեսզի բույսերը արտանետված վնասակար նյութերը կլանեն:

Այդ չափանիշներով մեր դեղ արտադրող ընկերությունները, մասնավորապես՝ ԳԱԱ Ալ. Մնջոյանի անվան ինստիտուտը, իր դեղերով ...

 
 
Սոցիում
Շինարարությունը օդը չի՞ աղտոտում
 

Ըստ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, մայրաքաղաքում ընթացող լայնածավալ շինարարությունը

ոչ թե աղտոտում է օդը, այլ հակառակը՝ նպաստում է աղտոտվածության նվազմանը:

Վերջերս Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ափի հարակից տարածքներում էկոլոգիական լուրջ խնդիրներ են առաջացել: Մասնավորապես, ջրի տակ է մնացել մոտ 2500 հա անտառային տարածք, բացի այդ, հատվել են 50-60 տարեկան հարյուրավոր ծառեր: Բուսական ծածկույթի՝ ջրի տակ մնալու հետեւանքով, Սեւանն այսօր կանգնած է աղտոտվելու, իսկ ափամերձ տարածքներում՝ նաեւ ճահճացման լուրջ վտանգի առաջ: Նշենք նաեւ, որ մինչ այժմ կատարված մաքրման աշխատանքներն այնքան էլ արդյունավետ չեն անցել, քանի որ հատված ծառերի բազմաթիվ կոճղեր մնացել են ջրի տակ: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ «երբ ...

 
 
Սոցիում
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐ
 

Մայիսի 15-ին «Առավոտ» օրաթերթում կարդացի «Ընդմիջումից հետո» վերնագրով խմբագրական առաջնորդողը, որը, մեղմ ասած, տարակուսանք առաջացրեց։

Միանգամից ասեմ, որ տարակուսանքիս պատճառը «Առավոտի» հետ համագործակցող APR Group սոցիոլոգիական (ընկերության կամ գործակալության՝ պարզ չէ) հարցման արդյունքները չեն։ Ես՝ որպես Հայաստանի շարքային քաղաքացի, շատ վաղուց չեմ համտեսում գիտության այդ ճյուղի պտուղները։ Չեմ համտեսում ոչ թե այն պատճառով, որ դառն են, այլ որովհետեւ անհամ են։

Մարդու ամենամեծ ունակություններից մեկը համեմատական դատողությունն է։ Եվ այդ ունակությամբ ես չեմ վստահում ոչ միայն APR Group-ի, այլեւ մյուս բոլոր սոցիոլոգիական ընկերությունների կողմից հրապարակվող տվյալներին։ Բանն այն է, որ առօրյա շփումներում իմ ստացած ինֆորմացիան ...

 
 
Սոցիում
Թորոսյանն իրազեկեց Ստոյանին
 

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը Ստրասբուրգում հանդիպել է Ագոյի խմբի նոր ղեկավար Ստելյան Ստոյանի հետ: Ինչպես տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահը արձանագրել է, որ 2001թ.-ից Եվրախորհուրդը մեծապես աջակցել է ՀՀ-ին ժողովրդավարության զարգացման հարցերում: Ագոյի խմբի ղեկավարի խնդրանքով ԱԺ նախագահը իրազեկեց 1609 բանաձեւի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես՝ մարտյան իրադարձությունների պարզաբանման նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին, որի աշխատանքներում ներգրավված են լինելու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաեւ՝ միջազգային կազմակերպությունների փորձագետներ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նաեւ նշված է. «Համակողմանի քննարկվեց մարտյան իրադարձությունների հետեւանքով ...

 
 
Կրթություն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼ ԷՐ ՕՐԵՆՔՆԵՐԸ
 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ զեկույցում թվարկված են այն բազմաթիվ օրինախախտումները, որոնք թույլ էր տվել ոստիկանությունը մարտի 1-ին:

ՀՀ ոստիկանությունը մինչ այժմ չի արձագանքել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ ապրիլի 25-ին հրապարակած արտահերթ զեկույցին հետընտրական զարգացումների վերաբերյալ: Հիշեցնենք, որ օրերս Եվրամիությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով Հայաստանի իշխանություններին հորդորում էր «կազմակերպել այս զեկույցի ավելի լայն քննարկումներ» եւ հետեւել այդտեղ շարադրված հարցերի լուծմանը:

Մեջբերենք այդ զեկույցից որոշ հարցադրումներ եւ արձանագրումներ, որոնք, որքան հայտնի է, մինչ այժմ չեն դարձել քննության առարկա: Համենայնդեպս, Հատուկ քննչական ծառայության այն ...

 
 
Կրթություն
Ավարտական խնջույքը դարձել է արգելված «պտուղ»
 

Որքան պետական մարմիններն արգելում են «վերջին զանգի» խնջույքի կազմակերպումը, այնքան շրջանավարտներն ավելի են ձգտում դրան:

Այսօր դպրոցի «վերջին զանգը» կհնչի ՀՀ 13 հազար 300 շրջանավարտի համար: Ավարտական օրը շրջանավարտները կնշեն ինչպես միշտ՝ դպրոցներում ուսուցիչներին լացացնելով ու նրանց նմանակումները կատարելով: «Էլիտար» դպրոցներում «վերջին զանգը» կնշվի ոչ պակաս, քան որեւէ թատրոնի բեմում: Փոքրաթիվ են այն դպրոցները, որոնք «վերջին զանգը» կնշեն վերջին դասով: Սակայն ավարտական խնջույքի մասին մտածում են բոլորը: Այն վերջին տարիներին «արգելված պտղի» նման է: Պետական մարմինները որքան շատ են դպրոցներին արգելում այդպիսի միջոցառումներ, շրջանավարտներն այնքան ավելի են ձգտում դրանց: Օրինակ՝ քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը «Առավոտին» հավաստիացրեց. ...

 
 
Կրթություն
Ներընտանեկան վեճ՝ հանուն բուհի
 

«Քըրք Քրքորյան» համալսարանի հիմնադրի զավակները միմյանց հետ «լեզու չեն գտնում»

Երեկ 600 ուսանող ունեցող «Քըրք Քրքորյան» համալսարանի աշխատակազմն ու ուսանողները վրդովված հավաքված էին բուհի բակում, արեւի տակ: Պատճառն այն էր, որ մայիսի 22-ին Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության Երեւանի քաղաքային բաժնի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժանմունքի ներկայացուցիչները արգելանքի տակ էին առել շենքը՝ կնքելով այն: Համալսարանի պրոռեկտոր Ալբերտ Ոսկանյանը «Առավոտին» ներկայացրեց կատարվածը. «Մայիսի 22-ի առավոտյան համալսարանի հետ կապ չունեցող անձինք եկել ու ուսանողներին եւ դասախոսներին հանել են շենքից՝ ասելով, թե այստեղ գործ չունեն: Այդ մարդիկ Արայիկ Մկրտչյանն ու իր ընկերներն էին: Նա համալսարանի հիմնադրի՝ մեկ տարի առաջ վախճանված Ավետիք Մկրտչյանի որդին է, որը խնդիրներ ունի քրոջ՝ բուհի ...

 
 
Կրթություն
 

Գերեզմանագողությունը ծաղկում է

Չի բացառվում, որ ձեզ նվիրած ծաղկեփնջի նախկին տերը հանգուցյալ է

Այսօր մայրաքաղաքի գրեթե բոլոր գերեզմանատները անտերության են մատնված, ինչի հետեւանքով ալան-թալանի են ենթարկվում: Թաղման հաջորդ օրն իսկ հարազատներն այցելելով հանգուցյալի շիրմին՝ ոչ մի հատիկ ծաղիկ եւ ծաղկեպսակ չեն հայտնաբերում: Թաղման թափորի հեռանալուց հետո, մութն ընկնելուն պես, «գերեզմանագողերը» գործի են անցնում՝ մաքրազարդելով թարմ շիրիմները: Թալանում են օղորմաթասի սպասքից, ծաղիկներից, եղեւնիներից սկսած մինչեւ գերեզմանի ցանկապատի ալյումինե զարդանախշերը: Թալանչիներն առիթից օգտվում են, որ գերեզմանատներում գիշերային պահակներ չկան: «Առավոտը» պարբերաբար բողոքներ է ստանում հանգուցյալների հարազատներից: Նրանց խոսքերով, մեծ ծախսեր են անում, իրենց հանգուցյալի գերեզմանը սարքում են, սակայն երբ ...

 
 
Կրթություն
ԱՃՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄՓՈՓՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈ՞ՒՄ
 

Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը չբացառեց «Արաբո» ջոկատի զոհված ազատամարտիկների «վերադարձը»:

Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում երեկ հավուր պատշաճի էին պատրաստվել, որովհետեւ պետք է այցելեր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա հանդիպեց բուհի «Զինվորական մանկավարժություն եւ հոգեբանություն» ֆակուլտետի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Վերջիններս հիմնականում աչքի ընկան իրենց քծնախառն հարցադրումներով եւ գովեստի շռայլ խոսքերով՝ ուղղված նորանշանակ նախարարին: Իսկ պարոն Օհանյանը, ընդառաջ գնալով «ձոներգների» տարափին, ասաց. «Այս պաշտոնը պատասխանատվության աստիճանի բարձրացման համար է, այլ ոչ թե՝ իմ իրավունքների»: Բուհի ռեկտոր Ա. Ղուկասյանը Ս. Օհանյանին շնորհեց ...

 
 
Կրթություն
Դատախազության պատասխանը
 

ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է «Առավոտ» օրաթերթի մայիսի 21-ի թիվ 84-ում տպագրված «Դատախազությունն արհամարհում է դիմումը» հոդվածին: «Դատախազությունում օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվում ստացված բոլոր դիմումներին, որոնց քննարկման արդյունքների մասին դիմումատուները տեղյակ են պահվում։ Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացի Մաքսիմ Գաբրիելյանին, ապա տեղեկացնեմ, որ նրանից ՀՀ դատախազությունը ստացել է մեկ դիմում՝ 2006 թ. հունիսի 20-ին։Դիմումը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում, որը 22.06.06թ. ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննարկմանը, ինչի մասին Մ. Գաբրիելյանը գրավոր տեղեկացվել է։ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում նշված դիմումն ուսումնասիրվել է եւ դեռեա 19.07.2006 թ. Մ. Գաբրիելյանին ուղարկվել է գրավոր պատասխան, որի լուսապատճենը կցվում է։Միաժամանակ ուզում եմ ...

 
 
Կրթություն
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ «ԿՔՇԵՆ» ՀՐԱՊԱՐԱԿ
 

Այսօր երեկոյան ժամը 19-ին շրջանավարտները կհավաքվեն Ազատության հրապարակում, որտեղ, բացի քաղաքապետի շնորհավորանքը լսելուց, կունկնդրեն հայ էստրադայի ներկայացուցիչներին: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունն այսկերպ իբր փորձում է արգելել «վերջին զանգի» առիթով կազմակերպվող խնջույքները: Կարելի է կարծել՝ օպերայի սրճարաններում երեխաները չեն կարող ալկոհոլային խմիչքներ օգտագործել ու մինի-խնճույքներ կազմակերպել: Ըստ մեր տեղեկությունների, բոլոր տնօրեններին ու դասղեկներին վարչությունը ստորագրել է տվել, որ իրենց սաներն անպայման «կքշվեն» Ազատության հրապարակ ու այնտեղ կմնան մինչեւ միջոցառման ավարտը՝ ժամը 23-ը: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը, բնականաբար, հերքեց լուրը, հետո էլ հավելեց. «Մենք ուղղակի հրավիրել ենք, ու բոլորն էլ գալիս են»: Փոխանցելով ...

 
 
Կրթություն
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈւՄ
 

Մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը մեկ ամսով կասեցրել է մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Բարսեղյանի ծառայողական պարտականությունների կատարումը, իսկ Քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշել է ծառայողական քննություն անցկացնել նախարարության աշխատակազմում: Երեկ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն «Առավոտին» հայտնեց, որ ծառայողական քննությունը նշանակվել է իր որոշ հանձնարարականները չկատարելու պատճառով: Մեր հարցին՝ դրա տակ կա՞ «կրիմինալ», տիկին Պողոսյանը պատասխանեց. «Ոչ, նման բան չկա... Հարցը կապված է ընդամենը մեր ներքին կառավարման խնդիրների հետ: Ծառայողական քննությունից հետո կպարզվի, թե հանձնարարականների չկատարման համար ո՞վ է մեղավոր եւ համապատասխան որոշում կկայացվի»: Պրն Բարսեղյանը մինչ մշակույթի նախարարություն գալը, աշխատել է այնպիսի կառույցներում, որոնք ...

 
 
Մշակույթ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
 

Կունկնդրենք «ԱԼԻԱՋ»-ին

Այսօր, առաջին անգամ Հայաստանում, Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում, «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական չորրորդ փառատոնի շրջանակներում, դասական արվեստի երկրպագուներին կներկայանա ճանաչված «ԱԼԻԱՋ» սաքսոֆոնահարների կվինտետը (Գերմանիա): Այլ կոմպոզիտորների գործերի կողքին երաժիշտները հանդես կգան նաեւ Ա. Խաչատրյանի «Սուսերով պարի» մեկնաբանմամբ: Դժվար է պատկերացնել, որ եղել են ժամանակներ, երբ պղնձի եւ ցինկի համաձուլվածքից պատրաստված բուրժուական գործիք համարվող սաքսոֆոնը խորհրդային ժողովուրդների համար պարզապես արգելված էր: Միայն 1934թ. ռուս անվանի կոմպոզիտոր Ա. Գլազունովը համարձակվեց ներկայացնելու իր սաքսոֆոնի եւ լարայինների համար գրած կոնցերտը: Ավելի ուշ ռուս ...

 
 
Մշակույթ
 

Ես չեմ հավատում պարտադրված խոստումներին

Օսիպ Մանդելշտամի այս տողերը գրված են 1933-ին, ստալինյան բռնապետության օրոք: Այսօր այս տողերը մեր մասին են: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ իշխանությունը ոչ մի կապ չունի իր ժողովրդի հետ, որտեղ Ազգային ժողովը բացարձակապես չի արտացոլում երկրի քաղաքական ուժերի հարաբերակցությունը, որտեղ իշխանությունը սպանում է խաղաղ ցուցարարներին եւ ձերբակալում անմեղ մարդկանց:

Այս ամենը անհանդուրժելի է եւ չի կարելի հավատալ այս ռեժիմին, որը կոսմետիկ, մակերեսային փոփոխություններով փորձում է փրկել հանցավոր իշխանությունը: Ու եթե չլիներ այս համաժողովրդական պոռթկումը, փոփոխությունների մասին կարելի էր միայն երազել: Ակնհայտ է, որ այս թվացյալ փոփոխությունները, որոնց մասին դեռ միայն խոսում են, նախատեսում են մեկ նպատակ՝ երկարաձգել ռեժիմի կյանքը: Անգամ եթե այդ մտադրությունները ...

 
 
Մշակույթ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
 

a
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ տասներկուերորդ

ԵՎՍ ՄԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ

Ես էս վեպս գրելն ու տպելը դադարեցրի դեռեւս փետրվարի տասնվեցին, երբ նախընտրական կրքերը գագաթնակետին հասան, ու էդ օրերին արդեն սկսեցի ներքաղաքական սյուժեներով չարագուշակ երազներ տեսնել եւ արթնանալով՝ չէի կարողանում որեւէ բան գրել, եւ չգրելս նույնպես վատ նշան էր, որովհետեւ վերջին տասը տարիներին ոչ մի օր մեջ տված չկայի ու օրական ինչ-որ բան գրում էի, ինչպես ռուսն է ասում՝ «նի դնյա բեզ ստռոչկի», բայց սույն թվի փետրվարի տասնվեցից հետո, երբ նախընտրական կրքերը գագաթնակետին հասան, ես սկսեցի չարագուշակ երազներ տեսնել ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2008-05-24 06:28
 
 

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՎԱՅՐՈՒՄ ԽԱՆՈՒԹՆԵՐ ՉԷԻՆ ԹԱԼԱՆՎԵԼ

Թեեւ քննությամբ ապացուցված չէ, որ մարտի 1-ին խանութների թալանն իրականացրել են ընդդիմադիրները, եւ մինչ ...

 

2008-05-24 06:27
 
 

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ» ՊԱՇՏՈՆՆԵՐ ԿՏԱՆ

Երկուշաբթի կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում կլինի ԱԺ Կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու ...

 

2008-05-24 06:26
 
 

«ՈՉ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆ ԷԼ ԱՐԳԵԼԵՑԻՆ

«Երիտասարդ պահպանողականներ» հ/կ-ն մայիսի 19-ին Երեւանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկում մայիսի ...

 

2008-05-24 06:23
 
 

ՇԱՐԺԱՌԻԹՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԼԻՆԵԼՆ Է

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել Հելսինկյան ասոցիացիայի ...

 

2008-05-24 06:19
 
 

ԻՆՉՊԵՍ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ

Օրերս տեղի ունցավ ապրիլին հայտարարված՝ «Ո՞րն է հանդուրժողականության սահմանը» թեմայով հանրապետական դպրոցական շարադրությունների ...

 

2008-05-24 06:17
 
 

ՊԱՉ-ՊՌՈՇՏԻԻՑ ԽՈՒՍԱՓԵՔ

Չնայած առողջապահության նախարարության պատասխանատուները հերքում են, որ մայրաքաղաքում դեղնախտ է տարածված, սակայն որոշ ...

 

2008-05-24 06:16
 
 

«ԲԻ ԼԱՅՆԸ»՝ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆՈՒՄ

«Բի Լայն» ընկերությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ տեղեկացնելով, որ Հայաստանի դատական ատյաններում ...

 

2008-05-24 06:15
 
 

Ուղղում

Նախորդ օրվա «Առավոտի» «Քաղաքապետի թեկնածուին հեռացրին ՀՀԿ-ի շարքերից» հրապարակման մեջ Հրազդանում առաջադրված քաղաքապետի թեկնածուներից ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

 Armenian Medical Network -Health news