Հայաստանի խորհրդարանը, մեղմ ասած, մեր ամենահեղինակավոր պետական կառույցներից չէ՝ սրա հետ, հավանաբար, ոչ ոք չի վիճի: Պատճառները բազմապիսի են: Դրանցից մեկը ԱԺ-ի գործառույթների երկվությունն է: Մի կողմից՝ խորհրդարանը պետք է հիմնականում մշակի երկրի օրենսդրությունը. այդ աշխատանքը կարող են կատարել միայն օրենսդրության մեջ խորացած մարդիկ՝ անկախ իրենց հիմնական մասնագիտությունից: Մյուս կողմից՝ տեսականորեն ճիշտ է նշվում, որ ԱԺ-ն քաղաքական մարմին է եւ այնտեղ պետք է բանավիճեն ընտրողների վստահությունը ստացած կուսակցությունները: Դասական ժողովրդավարության պայմաններում այդ երկվությունը հաղթահարվում է հետեւյալ կերպ. քաղաքացիների մի մասը ձայն է տալիս, ասենք, ազատական ուղղվածության կուսակցություններին, մյուսը՝ սոցիալիստներին (դիտմամբ ներկայացնում ենք փոքր-ինչ պարզեցված տարբերակը), եւ խորհրդարանում օրենսդրություն մշակելիս «բալանսի են բերվում» քաղաքացիների տարբեր խմբերի շահերը:
Ավելորդ է նշել, որ Հայաստանի խորհրդարանը չափազանց հեռու է ներկայացված սխեմայից: Նախ՝ սկսած 1995 թվականից մեր Ազգային ժողովը ոչ մի օրենսդրություն էլ չի մշակում, այլ միայն «դակում է» գործադիրի ուղարկած տեքստերը (որովհետեւ ճնշող մեծամասնություն են կազմում գործադիրի «դաբրոյով» անցած պատգամավորները): Երկրորդ՝ ներկայիս խորհրդարանի ուժերը որեւէ գաղափարախոսություն չեն ներկայացնում եւ, հետեւաբար, գաղափարական խնդիրների շուրջ չեն կարող բանավիճել: Երրորդ՝ այս Ազգային ժողովը սարսափելի հեռու է ժողովրդից, քանի որ ընդդիմությունն այնտեղ զուտ խորհրդանշական ներկայություն ունի:
Այսքանից հետո ասել, թե խորհրդարանի մշտական հանձնաժողովների թիվը 12-ի հասցնելով՝ ԱԺ-ի արդյունավետությունը կբարձրանա, կնշանակի պարզապես ծաղրի ենթարկել ողջ հասարակությանը: Հասկանալի է, որ դա արվում է, որպեսզի կոալիցիոն բոլոր կուսակցություններն իրենց լավ զգան, հպարտանան, որ խորհրդարանում պաշտոններ ունեն, ստանան չինովնիկներին հասանելի բոլոր հաճույքները: Բայց զուտ գործնական առումով այդ «կոալիցիոն պայմանավորվածությունները» որեւէ իմաստ չունեն: Ֆիկտիվ խորհրդարանում ֆիկտիվ պաշտոններ բաժանելը նման է ինքնանպատակ մի խաղի, ընդ որում՝ հարկատուների հաշվին, որովհետեւ նոր առանձնասենյակները, քարտուղարուհիները եւ ծառայողական մեքենաները սպասարկվելու են, բնականաբար, բյուջեի հաշվից:
Իսկ գործնականում, մեր խորհրդարանում այդքան պատգամավորներ չկան, որոնք իրենց մտավոր մակարդակով կարողանան աշխատել 12 մշտական հանձնաժողովներում, ուստի դրանց արդյունավետությունը զրոյական է լինելու:
ԱՌԱՎՈՏ
Քննարկելու համար դուք պետք է գրանցված լինեք. ՄուտքԳրանցվել
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանի եւ Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի դատը, որը պարբերաբար վերածվում է ֆարսի: Երեկ գործի քննությունը հետաձգվեց մինչեւ վաղը, սակայն հիսուն գյումրեցիներ, այդ թվում՝ քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանը հենց դատարանի դահլիճում նախազգուշական հացադուլ հայտարարեցին: Կարդացեք
«Ազատություն քաղբանտարկյալներին եւ ԵԽԽՎ 1609 բանաձեւի լիարժեք կատարում»՝ սրանք այն պահանջներն են, որ ՀՀ իշխանություններին ներկայացնում են երեկ կեսօրից Եռաբլուրում անժամկետ հացադուլի նստած 9 ազատամարտիկները: «Մենք գտնում ենք, որ կալանավորվածներին անօրինական են պահում բանտերում՝ իրենց քաղաքական հայացքների համար: Մենք ուզում ենք, որ լիարժեք վերականգնվեն խաղաղ հանրահավաքներ անցկացնելու մեր՝ ՀՀ քաղաքացիներիս իրավունքները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արտակ Այվազյանը: Մեր դիտարկմանը, որ իշխանություններին չի հուզում այս ծայրահեղ միջոցը, քանի որ այս երեք ամիսների ընթացքում բազում նման դեպքեր ազդեցություն չգործեցին նրանց վրա, մեր զրուցակիցն ասաց. ...
Այսքան է պահանջել Կորյուն Փիլոյանը Կարեն Թարխանյանի համար, ով հրաժարվել է Համաժողովրդական շարժման առաջին դեմքերի դեմ ցուցմունք տալ:
27-ամյա Կարեն Թարխանյանը ձերբակալվել է մարտի 4-ի երեկոյան եւ տեղափոխվել Կենտրոնի ոստիկանություն: Մոր՝ Հասմիկ Զաքինյանի վկայությամբ, այնտեղ նրան դաժան ծեծի են ենթարկել: «Դա նկարագրելու բան չի. միայն հոլիվուդյան ֆիլմերում տեսած կլինեք, թե էդտեղ ինչեր են անում»,- այսպես է պատասխանել Կարենը հարազատների հարցին՝ թե ոստիկանությունում ինչպե՞ս են վարվել իր հետ: Ճակատագրի հեգնանքով, նրան բերման է ենթարկել նույն ոստիկանը, ում ձեռքից Կարենը մի քանի անգամ «դուրս է պրծել»՝ առանց գումար տալու: «Ես դաստավկա արի՝ հանձնեցի ձեզ»,- Կենտրոնի ոստիկանությունում ասել է նա ու հեռացել: Հիմա այդ ոստիկանն ասպարեզում չկա, երկու այլ ոստիկաններ են ցուցմունք տալիս, որ Կարենին իրենք ...
Դաշնակցության 30-րդ Ընդհանուր ժողովի հայտարարությունը
Հայ Յեղափոխական Դաշնակցության 30-րդ Ընդհանուր ժողովը վերահաստատում է, որ կուսակցությունը հավատարիմ է ազգային գաղափարախոսությանը, հեղափոխական ավանդներին, ընկերվարական համոզումներին եւ իր ծրագրային նպատակներին: ՀՅԴ գործունեության առանցքը հայ ազգի լինելիության ապահովումն է, որի բաղկացուցիչներն են՝ հայ անկախ պետականությունը՝ իր անվտանգության, քաղաքական, ընկերային-տնտեսական, հոգեւոր-մշակութային ստորոգելիներով, եւ բովանդակ հայության կարողականությունը:
Մեկնելով վերոնշյալից՝ ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը գտնում է, որ՝
- Հայաստանի Հանրապետությունը դիմագրավում է կայացման եւ ժողովրդավարացման դժվարին փուլ:
- Արցախի հիմնահարցը սպասում է արդարացի լուծման, որին անհրաժեշտ է հասնել բանակցությունների միջոցով, նաեւ՝ Ադրբեջանի ծրագրերի ...
ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության բացառումն առաջնային է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում: Երեկ Երեւանում կայացած ասուլիսին այսպիսի կարծիք հայտնեց ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ, Ռուսաստանյան դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, քանի դեռ ադրբեջանական կողմը ռազմական ռեւանշի հույս ունի, իսկ հայկական երկու կողմերը ռազմական գործողությունների վերսկսման մտավախությամբ ձգտում են պահպանել ամենաձեռնտու մարտական դիրքերը, քաղաքական կարգավորման գործընթացում առաջխաղացում ակնկալելն անհնար է: Ռուս դիվանագետը նշեց նաեւ, որ ներկայումս կարգավորման բանակցություններում, ի շարս այլ հարցերի, քննարկվում է հայկական զինուժի՝ «զբաղեցրած տարածքներից» փուլ առ փուլ դուրսբերման հարցը:
«ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ, ՈՐ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԱՌՆԱ ԱՄԲՈԽԻ ՊԱՐՏԱԴՐԱՆՔ»
Հարցազրույց ՀՀ ԳԽ, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի հետ
- Պարոն Հակոբյան, նախ ուզում եմ ճշտել Ձեր կուսակցական կարգավիճակը, որովհետեւ տարբեր տեղեկություններ են պտտվում կուսակցությունում Ձեր լինել-չլինելու մասին: Ո՞րն է իրականությունը:
- Իրականությունն այն է, որ իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել ՀՅԴ-ից:
- Վերջերս Դուք մեր թերթում հանդես եկաք «Երկու քարի արանքում. ո՞րն է ելքը» բավականին հետաքրքիր, բայց եւ վիճելի հոդվածով, որը մեծ արձագանքներ ունեցավ: Գո՞հ եք արձագանքներից:
- Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Առավոտին»՝ հոդվածի հրապարակային քննարկումը ապահովելու համար: Շնորհակալ եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր թե՛ ձեր, թե՛ մյուս թերթերում անդրադարձան հոդվածին: Կարծում եմ, որ քննարկումը բավականին ...
Վերջին օրերին մամուլում անընդհատ հրապարակումներ են լինում՝ նվիրված Սարդարապատի հերոսամարտի 90-րդ տարելիցին, որոնց ենթատեքստում 1918-20 թթ. Հայաստանի դաշնակցական կառավարության գովքն է: Այս իրողության դեմ ըմբոստանում է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Երեկ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն «Առավոտի» հետ զրույցում պատմական էքսկուրս կատարելով՝ նկատեց. «Այսօր շատ ու շատ գեներալներ, անհատներ փառաբանվում են՝ իբր կազմակերպել եւ առաջնորդել են այդ հերոսամարտը, մինչդեռ փաստն այն է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն այդ օրերին լքված էին: Նազարբեկյանը՝ ում այսօր մեծարում են, այն օրերին գնահատվել է բացասական կերպար:Երբ թուրքական զորքն արդեն մտնում էր Ալեքսանդրապոլ, նա փախել է քաղաքից, իսկ տեղի ժողովուրդը, իրեն հատուկ հումորով, մեքենայի ետեւից գոռացել է՝ «Նազադ, բեգոմ. օսկով Ղարսը ...
Առավոտի» հարցերին Հրանտ Մարգարյանի պատասխանները-
Հետընտրական շարժման մասին խոսելիս շեշտեցիք, որ դա ՀՀՇ-ական շարժում էր, չե՞ք ընդունում, որ դա համաժողովրդական շարժում էր:- Ամեն ուժ, ամեն կազմակերպություն, նույնիսկ ամեն անհատ խոսում է ժողովրդի անունից: Եթե մեկը որդեգրում է ժողովուրդ բառը, դա անպայման չի նշանակում, որ դա ժողովրդային է: - Կարելի՞ է այսօր ՀՅԴ-ն համարել Սերժ Սարգսյանի քաղաքական հենարանը, արդեն մոռացա՞ք Ռոբերտ Քոչարյանին: - Մենք ոչ Ռոբերտ Քոչարյանի հենարանն ենք եղել, ոչ Սերժ Սարգսյանի, մենք Դաշնակցություն ենք, որ մեր քաղաքական համոզումներից, մեր պահանջներից ելնելով՝ կայացնում ենք համաձայնություն, տեղի է ունենում համագործակցություն: ՀՅԴ-ն չի կարող որեւէ մեկի հենարանը լինել, բայց կարող է այս պետականության, այս ժողովրդի համար լինել հենարան: - Ինչո՞վ է պայմանավորված գործող նախարարներին ...
Նախորդ օրը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում լսվեցին ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի եւ Սիլվա Ասատրյանի պաշտպաններ Անժելա Կարապետյանի եւ Կարեն Մեժլումյանի պաշտպանական ճառերը: Հիշեցնենք, որ նրանց պաշտպանյալները մեղադրվել են ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ 2001թ. դեկտեմբերի 29-ին մահափորձ կատարելու համար եւ դատապարտվել են համապատասխանաբար 11 եւ 9 տարվա ազատազրկման:
ԱԱԾ փոխգնդապետը Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում հրաժարվել էր մեղադրանքն ընդունել եւ գտնում էր, որ սադրանքը կազմակերպել են Հայաստանի անվտանգության մարմինները, որպեսզի ինքը՝ որպես կարեւորագույն ինֆորմացիայի կրող, հանրապետությունից դուրս չգա: Իսկ վերաքննիչ քրեական դատարանում «կուռկուռի ձագ» դարձած գործակալը ...
Վկաները ոչ միայն կեղծ ցուցմունքներ են տալիս, այլեւ՝ խոչընդոտում լրագրողների գործունեությունը
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ՝ 67-ամյա Միսակ Հովակիմյանի դատավարությունը: Մ. Հովակիմյանին նույնպես մեղսագրվել է Քրօրի 316 հոդվածի առաջին մասը՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժ գործադրելը եւ չենթարկվելը»: «Ամբաստանյալը» ձերբակալվել է մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, Մաշտոց-Պուշկին փողոցների հատման կետում, թեեւ գործով վկաներն իրենց ցուցմունքներում փաստեցին, որ Մ. Հովակիմյանին ձերբակալել են Մաշտոց-Թումանյան փողոցների հատման կետում: Հիշեցնենք նաեւ, որ նախորդ նիստի ժամանակ վկա Գարիկ Շուշանյանը ցուցմունք էր տվել, որ Մ. Հովակիմյանը սպառնացել է իրեն՝ ասելով. «Դուք ձեր հալը կտեսնեք, դուք ...
Երեկվանից բանկի պահոցում սկսվել են դրանց տեսակավորման ու բաշխման աշխատանքները
Երեկ ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը, ԳԹԿ-ի տնօրեն Մանուկ Մկրտչյանն ու աշխատակիցները մի քանի լրագրողների հետ այցելեցին «Արարատբանկ», որի պահոցում Լոնդոնից Երեւան տեղափոխված՝ ՀՀ պետական միասնական քննությունների թեստերն են պահվում: Երեկվանից մեկնարկել են դրանց կոմպլեկտավորման, ըստ մարզերի դիմորդների թվի՝ բաշխման ու տեսակավորման աշխատանքները, որոնք, Բ. Եսայանի հավաստմամբ, կտեւեն 2-3 օր: Նշենք, որ պահոցի 2 բանալիներից մեկը գտնվում է փոխնախարարի, իսկ մյուսը՝ ԳԹԿ տնօրենի մոտ: Մինչ պահոց մտնելը, լրագրողներս կատակում էինք, իսկ եթե հանկարծ սխալմամբ Զիմբաբվեի թեստերը Հայաստան փակ արկղերով «ժամանած» լինե՞ն: Բ. Եսայանը բացեց պահոցի դուռը, այնուհետեւ Մ. Մկրտչյանի ...
Կարծում են հայաստանյան մշակութային օջախների ղեկավարները
Այսօր պետական քաղաքականության հիմքում դրված է Հայաստանը տարածաշրջանային մշակութային կենտրոն դարձնելու հայեցադրույթը, ինչի իրագործումն անհնար է՝ առանց զբոսաշրջային ինդուստրիայի հետ համագործակցության: Ամառը զբոսաշրջության լավագույն սեզոնն է, մինչդեռ նախկին խորհրդային մոդելով մեզ մոտ թատրոնների եւ երաժշտական կոլեկտիվների համար հուլիսի վերջից օգոստոսի վերջը արձակուրդի շրջան է: Այնինչ, օրինակ, Ռուսաստանը վերջին տարիներին մշակել է մշակութային օջախների հերթափոխային աշխատանքի սկզբունքը, ինչի շնորհիվ թատերասերները երբեք չեն հայտնվում փակ դռների առջեւ:
«Առավոտն» այս թեմայով զրուցեց որոշ հայաստանյան մշակութային օջախների ղեկավարների հետ:
Ի թիվս այլ փոփոխությունների, «Բազե-2008»-ին կլինեն հոգեւոր դպրանոցի սաների ու հաշմանդամների ջոկատներ:
Երեկ Համահայկական երիտասարդական հիմնադրամի գրասենյակում ասուլիս էր հրավիրվել՝ «Բազե 2008» երիտասարդական հավաքը ներկայացնելու համար: Ներկա էին «Բազեի» տնօրեն Արթուր Սողոմոնյանը, փոխտնօրեն Հայկ Բալայանը, գեղարվեստական ղեկավար Գեւորգ Եղիազարյանը, մարզական ղեկավար Գագիկ Սարգսյանն ու լրատվության պատասխանատու Աստղիկ Ավետիսյանը: Այս տարի «Բազե» հավաքը կկայանա հուլիսի 11-18-ը՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, կմասնակցի շուրջ 650 երիտասարդ: Բանախոսների խոսքերով, հավաքի նպատակը մեկն է՝ աշխարհասփյուռ հայ երիտասարդներին մեկ հարկի ներքո հավաքելը: Ինչպես նախորդ յոթ «Բազեներին», այնպես էլ այս անգամ հավաքին մասնակցելու ցանկություն հայտնած երիտասարդներն ընտրվելու են իրենց ...
Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի մուլտիպլիկացիայի բաժինն այս տարի տվեց իր առաջին շրջանավարտները: Դեռեւս 5 տարի առաջ ինստիտուտում բացվել է մուլտիպլիկացիոն ռեժիսուրայի բաժին՝ ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանի նախաձեռնությամբ: Օրերս 4 հոգուց բաղկացած կուրսը ներկայացավ դիպլոմային աշխատանքներով: «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց 4 կարճամետրաժ մուլտֆիլմ՝ «90-60-90» (Վանուհի Դունամալյան), «Դեպի ներքեւ» (Լեւոն Պետրոսյան), «Հարբած հավերը» (Արթուր Միքայելյան) եւ «Հուղարկավորություն» (Արման Յարալյան): Ֆիլմերից մեկի՝ «Հարբած հավերի» հիմքում ընկած է իրական պատմություն. թռչուններն, ուտելով ալկոհոլով թաթախված խաղողի հատիկներ, հարբում են եւ քնում: Իսկ տերերը, կարծելով՝ սատկած են, փետրահան են անում հավերին ու նետում ձորը: Հետո հավերը «սթափվում» են եւ մերկ վերադառնում ...
Հրավիրում ենք 30-40 տարեկան տղամարդկանց՝ աշխատելու Սաուդյան Արաբիայում որպես տնօրենի օգնական: Պահանջվում է արաբերեն լեզվի գերազանց իմացություն, ցանկալի է նաեւ անգլերեն լեզվին տիրապետելը: Աշխատանքային փորձը պարտադիր է:
Հեռ: 093-43-74-10:
71@mail.ru
Մուտք Գրանցվել