 |
 |
|
| 18/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Երբ պաշտոնյան սպառնում է լրագրողին՝ «ես ձեզ կոչնչացնեմ, ձեր թերթը կփակեմ» եւ այլն, դա սովորական «միջազգային պրակտիկա է», ոչ մի արտառոց բան դրանում չկա: «Ազգային սպեցիֆիկան» ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ պաշտոնյան ավելացնում է՝ «ես դրա համար ունեմ իրավական հիմքեր»: Իհարկե, ունի: Կոնկրետ թերթի վերաբերյալ կարելի է մոգոնել, որ, ասենք, X ձեռնարկությունը Y ձեռնարկության հետ պատրաստվում էր 1 միլիոն դոլարի պայմանագիր կնքել, իսկ ահա թերթի հրապարակման պատճառով գործարքը չկայացավ, եւ հիմա այդ 1 միլիոնը պետք է վճարի լրատվամիջոցը: Ձեռնարկությունները, ինչպես հայտնի է, իշխանավորների ձեռքին են եւ կեղծ պայմանագրեր կարող են կնքել տոննաներով: Բայց կարելի է այդքան բարդ սխեմաների վրա չտանջվել եւ անցանկալի լրագրողի գրպանը թմրանյութ գցել՝ «անկախ դատարանը» մեկից մեկ կհաստատի, որ նա զբաղվում է թմրաբիզնեսով: Եթե իշխանությանը դուր չեկող մարդիկ մեղադրվեն նույնիսկ Ջոն Քենեդիի սպանությունը կազմակերպելու մեջ՝ դա էլ է միանգամայն ընդունելի «իրավական հիմք». մեր դատավորներին իրավապահները ինչ թուղթ էլ դեմ տան, նրանք կկարդան դա որպես դատավճիռ:
Ինչը լիքն է մեր երկրում՝ «իրավական հիմքերն» են: Դուք կարծում եք՝ մի քանի տասնյակ մարդ բանտերում է պահվում առա՞նց այդ հիմքերի: Իհարկե՝ ոչ: Բա «Լեւոն, Լեւոն» գոռա՞լը: Սխալ բաներ են գոռացել եւ հիմա կրում են իրենց արժանի պատիժը: Չէ՞ որ «շեֆերի» ականջի համար տհաճ կարգախոսներ հնչեցնելը զանգվածային անկարգություն է եւ իշխանությունը յուրացնելու փորձ: Եվ իզուր է Մարդու իրավունքների պաշտպանը կասկածում՝ դատախազությունը եւ արդարադատության նախարարությունը մի ամբողջ բրոշյուր են գրել իրավական հիմքերից կազմված: Հենց դրանով են տարբերվում հաջող կադրերը անհաջողներից:
Ավելին, եթե, ասենք, որեւէ «06» վազանց է կատարում որեւէ «ջիպի», ապա վերջինիս վարորդն իր թիկնազորով բավարար իրավական հիմքեր ունի «06»-ի տիրոջը քացու տակ գցելու: Որովհետեւ պետության կայունությունը եւ բարգավաճումը դրված է «ջիպավորի» եւ նրա հաստավիզ «ախրանայի» մարզված ուսերին, իսկ նրանց ոտքերի տակ ընկնողը, հակառակը, իրավիճակն ապակայունացնող տարր է:
Ընդհանրապես, «բիլակներ» ունենալը անժխտելի իրավական հիմք է: Դա են ապացուցում Աշոտ Մանուչարյանի, Հովհաննես Գալաջյանի, Սուրեն Աբրահամյանի, Նարեկ Գալստյանի անպատիժ ծեծերը: Իսկ երեկ նույն հիմքերով գազանաբար ծեծվել է ընդդիմության մեկ այլ երիտասարդ ակտիվիստ՝ Արսեն Խառատյանը:
Արսենին ծեծողները հաստատ չեն հայտնաբերվի: Բավարար իրավական հիմքեր չկան: |
| |
| ԱՌԱՎՈՏ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2008-05-29 |
| «ԵԿԵԼ ԷԻՆ՝ ՄԵԶ ՍՊԱՆԵԻՆ» |
| |

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, որը եղել է մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակիցը, երեկ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ, ըստ էության, հայտարարեց, որ ցուցարարներն այդ օրը եկել էին, մասնավորապես, իրեն սպանելու: Պատասխանելով մեր հարցին՝ ինչո՞ւ հիշյալ դեպքերից հետո միայն ընդդիմության ներկայացուցիչներ են ձերբակալված եւ ոչ մի ոստիկանի դեմ քրգործ չի հարուցվել, երբ կան հրազենով սպանված քաղաքացիներ, պարոն Հունանյանը վրդովվեց. «Ի՞նչ գործ ունեին, եկել էին ոստիկանների հետ կռիվ էին անում: Ես էլ եմ էնտեղ եղել եւ պարզ ասում եմ, գնա բոլորին ասա (փոխոստիկանապետը լրագրողին որոշել էր դիմել «դու»-ով – խմբ.)՝ մենք խաղաղ կանգնած էինք, իրենք եկան մեզ ծեծելու, իրենք ջարդվեցին, դրա համար էս վիճակն ա, եղա՞վ, եկել էին՝ մեզ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-29 |
| ԸՆԴԴԻՄԱԴԻՐ «ՄԱՅԻՍԻ 28» |
| |
«Կանգնեք մինչեւ վերջ»,- Սարդարապատում ժողովրդին խորհուրդ տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը
«Այս երկրի բախտը դուք եք վճռելու: Չպիտի հոգնեք, պետք է պայքարեք այնքան ժամանակ, մինչեւ հասնեք ձեր նպատակին: Դա իմ խնդիրը չէ: Բացարձակապես ինձ համար չէ, ինչ որ անելու եք՝ ձեր երեխաների համար եք անելու: Եթե այս գիտակցությունը չունեցաք՝ մենք շատ փորձանքների կգանք: Ուրիշ բան չեմ ասում. կանգնեք մինչեւ վերջ»,- երեկ Սարդարապատում ժողովրդի հետ զրուցելիս նման հորդորով հանդես եկավ ՀՀ առաջին նախագահը: Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա գլխավորած Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները՝ առաջին նախագահին սատարող քաղաքական ուժերը եւ հասարակության ընդդիմադիր հատվածը, Սարդարապատի հուշահամալիր այցելեցին կեսօրին եւ ծաղկեպսակ դրեցին 1918 թվականի հերոսամարտի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-29 |
| ԻՇԽԱՆԱԿԱՆ «ՄԱՅԻՍԻ 28» |
| |
«Մարզային սեղաններ»՝ Սարդարապատում
Երեկ առավոտից դեպի Սարդարապատի հուշահամալիր էր ձգվում իշխանական ավտոշարասյունը. մեծ ու միջին բոլոր պաշտոնյաները, իշխանամետ քաղաքական գործիչները, սփյուռքից եկած հյուրերը երեկ ժամանեցին Սարդարապատ՝ մասնակցելու տոնական միջոցառումներին:
Ժամը 11-ից մի քանի րոպե առաջ Սարդարապատ եկավ նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Հավանաբար, պաշտոնը հանձնելուց հետո սա առաջին դեպքն էր, երբ նախկինը հայտնվում էր իր երբեմնի ստորադասների շրջապատում, ինչը վերջիններիս շրջանում առաջացրեց որոշակի կաշկանդվածություն:
Սերժ Սարգսյանի գալուց հետո սկսվեց միջոցառումը: Ուղղաթիռները օդ բարձրացան եւ եռագույն դրոշներ նկարեցին երկնքում, պարաշյուտիստները հնարքներ ցուցադրեցին: Դրանից հետո Սերժ Սարգսյանը եւ նրան շրջապատած մարդիկ ուղեւորվեցին դեպի տոնական սեղանները: Ռոբերտ Քոչարյանը աննկատ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-29 |
| Հին ընկերները գնում են, գալիս են նորերը |
| |
Ըստ որոշ պնդումների՝ սա ոչ թե ՀՅԴ-ի, այլ Սերժ Սարգսյանի որոշումն էր՝ փոխել բոլոր նրանց, ովքեր աշխատել են Ռոբերտ Քոչարյանի հետ:
ՀՅԴ Բյուրոյի անդամ դառնալը դաշնակցական երեք նախարարներն էլ «Առավոտի» հետ զրույցում ներկայացրին որպես իրենց համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն: Բայց ակնհայտ էր, որ այդ «պատիվը» այնքան էլ իրենց սրտով չէր, ինչպես նախորդ օրը փորձում էր ներկայացնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Գյուղնախարար Դավիթ Լոքյանին հիշեցնելով Հրանտ Մարգարյանի միտքը, որ նախարարներն իրենք են որոշել թողնել պաշտոնները, հարցրինք՝ ինչո՞ւ են հրաժարվել նախարարի պաշտոնից, մի՞թե այլեւս անելիք չունեին այդ ոլորտներում. «Նախարարությունում շատ անելիք կա, կշարունակեն մեր կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուները: Նաեւ շատ անելիք ունենք ՀՅԴ Բյուրոյում, աշխարհի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-29 |
| «Էականորեն խախտված» ընտրություններ |
| |
«Մարդու իրավունքների ապահովման բնագավառում Հայաստանի կառավարության գործունեությունը մնում է անբավարար»: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին ասված է ազատության եւ ժողովրդավարության խորացման մասին ԱՄՆ Պետդեպի 2008 թ. զեկույցում, որը հրապարակվել է երեկ: «2008 թվականի փետրվարին անցկացված նախագահական ընտրություններն էականորեն խախտված էին»,- ընդգծում է Պետդեպը՝ մատնանշելով, մասնավորապես, կառավարության թեկնածուի շահեկան դիրքը, քվեատուփերի լցոնման, ընտրակաշառքի, բազմակի քվեարկության, ընտրողների ահաբեկման, ընտրական հանձնաժողովների ընդդիմադիր անդամների եւ ընդդիմության վստահված անձանց դեմ բռնությունների դեպքերը եւ ընտրողների կասկածելիորեն բարձր ակտիվությունը: «Մարտի 1-ին կառավարությունն արտակարգ դրություն մտցրեց եւ ուժ կիրառեց՝ ցրելու համար ցուցարարների մեծ զանգվածը, սահմանափակելով ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-29 |
| ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԷՆԵՐԳԻԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿՕԳՏԱԳՈՐԾԵՆ |
| |
Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը գտնում է, որ արտակարգ իրավիճակների ժամանակ երիտասարդների էներգիան իրենց պետք կգա:
- Պարոն Շահգելդյան, Ձեր ղեկավարած գերատեսչությունում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են սպասվում: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ փոփոխությունները եւ, Ձեր կարծիքով, դրանք ի՞նչ արդյունք կտան:
- Երբ որոշում ընդունվեց ձեւավորել արտակարգ իրավիճակների նախարարություն, նպատակն էր այս ոլորտում քաղաքականության իրականացման եւ ռազմավարության մշակման նկատմամբ ցուցաբերել համակարգային մոտեցում:
Այստեղ կա 3 հիմնական գործառույթ՝ կանխատեսում, փրկարարական եւ աջակցողական գործողություններ եւ հետեւանքների առաջնային վերացում: Նախարարության կազմում յուրաքանչյուր կառույց ունենալու է իր հստակ դերն ու ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-29 |
| Եզդին քուրդ չի |
| |
Եզդին եզդի է
Երեկ Զովունի գյուղի մատույցներում եզդիները բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանց բարկացրել էր օրերս մի խումբ քրդերի արած հայտարարությունը, թե եզդիներն ու քրդերը նույն ազգն են: Ակցիան ղեկավարում էր, ինչպես ինքը ներկայացավ՝ Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: Նա, վկայակոչելով պատմությունը, ասաց, որ եզդիներն աշխարհի հնագույն ազգերից մեկն են. «1100 տարի առաջ եզդիներն ունեցել են 33 տառ: Այդ տառերը գրվել են մեր Ավետարանում եւ թարգմանվել են տարբեր լեզուներով: Եթե մեկ ազգ այդքան վաղուց ունեցել է իր գիրն ու գրականությունը, ինչպե՞ս կարող է այսօր դառնալ քուրդ կամ մեկ այլ ազգ: Մենք համայնք ունենք, եւ մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում համայն աշխարհի առաջ, որ ասենք, որ մենք եւ քրդերը տարբեր ենք»:
Մեր դիտարկմանը, թե քրդերն էլ վստահեցնում են, որ իրենք էլ իրենց պատմությունն ունեն եւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-29 |
| ԸՄԲՈՍՏԻ «ՀՈԴՎԱԾԸ» ՓՈԽՎԵԼ ԷՐ |
| |
Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ այդ ըմբոստը՝ Գագիկ Մաթեւոսյանը, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով հացադուլ էր հայտարարել:
Ակնհայտ է, որ իշխանությունները լիովին յուրացրել են իրենց քաղաքական հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու բոլոր հնարավոր եւ անհնարին մեթոդները եւ դրանք գործի են դնում մասնավորապես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարած քաղաքացիներին պատժելու նպատակով: Ասենք՝ եթե իշխանությունը որոշել է պատժել ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին, ապա կալանավորում է ոչ միայն Ս. Միքայելյանին, այլեւ նրա համախոհներին:
Նման մի օրինակ է Հրազդանի բնակիչ Գագիկ Մաթեւոսյանի քրգործը, որը գտնվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ այսօր շարունակվելու է արդեն մեկնարկած ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-29 |
| ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԲԱԺԱՆՎԱԾ ԵՆ |
| |
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանին, ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանին եւ ՀՀ մյուս քաղբանտարկյալներին սատարելու նպատակով մեկ օր է՝ ինչ 51 քաղաքացի հացադուլ է հայտարարել Գյումրիի ԵԿՄ գրասենյակում եւ Պարոնյան 3 հասցեի սեփական տանը:Տեղեկացնենք, որ նրանցից 16-ը հաշմանդամ է, 12-ը՝ ազատամարտիկ, 4-ը՝ շարքային քաղաքացի: Հացադուլավորների մեջ կա 77-ամյա մի կին: Շիրակի մարզի առողջապահության վարչությունը հարկ չի համարել բժշկական որեւէ խումբ ուղարկել: Ըստ հացադուլավորների, մարզի որեւէ պատասխանատու կառույց իրենցով չի հետաքրքրվել: Սակայն ազատամարտիկներին առավել զայրացրել է այն, որ նախորդ օրը՝ դատարանում հացադուլ հայտարարելու պահին, իրենցից քսան մետր հեռավորության վրա գտնվող Գյումրիի ակադեմիայում կառավարական պարգեւներ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-29 |
| ԾԱՐԱՎ ԱՂԲՅՈՒՐԸ ԿԵՂՏՈՏ Է |
| |
Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ծարավ աղբյուրի փողոցը կիսաքանդ, խորդուբորդ եւ գրեթե անանցանելի վիճակում է: Բանն այն է, որ անցյալ տարվա ամռանը «Երեւան ջուր» ընկերությունը այդ փողոցի ջրատար խողովակները փոխել է, որից հետո քանդած հատվածի միայն մի մասն է ասֆալտապատել:«Մեր համայնքի ղեկավարներից ոչ մեկի պետքը չէ, որ մեր փողոցը քանդված է, ավտոմեքենաները դժվարանում են այդ հատվածով երթեւեկել, այնպիսի տպավորություն է, կարծես հեռավոր գյուղում ենք ապրում»,- «Առավոտին» դժգոհեցին այդ փողոցի մի խումբ բնակիչներ: Նրանց պատմելով՝ անձրեւների ժամանակ անհնար է այդ ճանապարհով անցնել, քանի որ փոսերը անձրեւաջրերով են լցվում ու ճանապարհն ամբողջությամբ ցեխ է լինում: Պարզվում է, ճանապարհների կիսաքանդ վիճակն այս համայնքի միակ խնդիրը չէ: Բնակիչները դժգոհում են նաեւ, որ Թբիլիսյան խճուղի-Ծարավ աղբյուրի փողոցների ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-29 |
| Դպրոցները կվերականգնե՞ն կորցրած վստահությունը |
| |
ԳԹԿ-ն դպրոցներին այդ շանսը կտա՝ միասնական քննությունների ավարտական հատվածի ստուգումը թողնելով նրանց վրա:
Հունիսին կայանալիք միասնական քննությունները ավարտականի մասով կստուգվեն հանրակրթական դպրոցներում: Այս փաստն արդեն հասցրել է ծնողների եւ աշակերտների մտահոգության առիթ դառնալ: Նրանց մեծամասնությունը մտավախություն ունի, որ անցյալ տարվա պես դպրոցները կդիմեն բազում զեղծարարությունների:
Դեռ անցյալ տարի «Առավոտն» անդրադարձել էր այն խնդրին, որ հանրակրթական դպրոցներում գրավորները օբյեկտիվ չէին գնահատվել, նույնիսկ քննությանը չներկայացած կամ «անբավարար» ստացած երեխան վերաքննությունից հետո 20 էր ստացել: Անցյալ տարի ԳԹԿ-ի իրականացրած ուսումնասիրություններն էլ էին ցույց տվել, որ հատկապես Երեւանի դպրոցները, մեղմ ասած, չափն անցել էին: Ուստի ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանից ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-29 |
| «ԱՌԱՎՈՏԻ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ |
| |
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից «Առավոտին» տեղեկացրին, որ ծանոթացել են օրաթերթի թիվ 87-ում (24.05.08թ.)տպագրված «Հողն ո՞ւմ է պատկանում» խորագրով հոդվածին, որտեղ վիճարկվում էր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման պետ Ստյոպա Շահբազյանի գործողությունների օրինականության հարցը: «Տեղեկացնում եմ, որ նշված հոդվածը դատախազությունն ուղարկել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ այնտեղ նշված փաստերը ստուգելու եւ ընթացքը լուծելու համար, քանի որ սույն վարչությունում է քննվում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Արաբկիր» տարածքային ստորաբաժանման գրանցման բաժնի առաջատար մասնագետ Արմինե Չոբանյանի, նույն ստորաբաժանման գրանցման բաժնի պետի տեղակալ Վրեժ Ամիրխանյանի, գրանցման բաժնի պետ Հրաչ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-29 |
| ԺԻՍԼԻՆԸ ՄԻ ՔԻՉ ՀԱՅ Է |
| |
Ճանաչված ջութակահարն ասաց, որ իր առաջին կինը հայուհի է, որդին էլ հայկական արտաքին եւ հոգի ունի
«Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 30-ին կմեկնարկի Ա. Խաչատրյանի անվան արդեն ավանդական դարձած միջազգային մրցույթը: Այս տարի հերթը ջութակահարներինն է: Մայիսի 31-ից հունիսի 5-ը երաժշտասերները կարող են ներկա գտնվել մրցույթի երեք փուլերին, որոնց ընթացքում կհանդիպեն հայաստանցի, ռուսաստանցի, ճապոնացի, ֆրանսիացի, մեքսիկացի եւ առաջին անգամ՝ հարավկորեացի երաժիշտների: «Առավոտին» մրցույթի պատասխանատու քարտուղար Աննա Տեր-Հովակիմյանը հայտնեց, որ ժյուրին կգլխավորի ճանաչված ջութակահար Էդուարդ Թադեւոսյանը, իսկ անդամներն են Գրիգորի Ժիսլինը (Գերմանիա), Ալեքսանդր Տրոստյանսկին (Ռուսաստան), Կարեն Հարությունյանը (Բելգիա), Վլադիմիր Լանցմանը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-29 |
| Երջանկության բանաձեւն՝ ըստ աստղաբանի |
| |
Էլյա Հովհաննիսյանի «դեղատոմսը»
Եթե ֆիզիկայի օրենքում մագնիսի դրական դաշտը ձգում է բացասականին, մարդու հոգեւոր աշխարհում ճիշտ հակառակն է՝ դրական մտքեր ունեցողները ձգում են դրական լիցքեր, չարակամներն էլ շրջապատվում են բացասականով: Այս կարծիքին է աստղաբան, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը:
«Գիտությունը, տեխնիկան զարգանում են, բայց մարդու հոգեւոր աշխարհը չի զարգանում, հանդարտություն չի գտնում: Մարդիկ ակամա ռոբոտի են նմանվում կամ բնազդով ապրում: Ասենք, մարդը երազում է հասնել իր սիրած էակին, կարծում է դրանով հարցը լուծվում է, բայց սիրածին հասնելուց հետո հիասթափվում է, ապա մտածում է՝ հարուստ լինեմ՝ կհանգստանամ, բայց դա էլ չի օգնում: Վերջում կառչում է այն մտքից, որ իր բոլոր դժբախտությունների պատճառը կառավարությունն է: Բայց ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-29 |
| «Ալտերնատիվը» մեկնարկեց |
| |
Մայիսի 27-ից «ՆՓԱԿ»-ում արդեն 10-րդ անգամ մեկնարկել է «Ժամանակակից փորձառություն» ալտերնատիվ արվեստի փառատոնը: Մասնակցում են 60 արվեստագետներ՝ Հայաստանի տարբեր մարզերից: «Փառատոնի նպատակն է՝ մի հարկի տակ հավաքել երիտասարդ արվեստագետներին եւ նրանց տալ ինքնարտահայտվելու եւ ինքնադրսեւորվելու հնարավորություն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց փառատոնի համադրող, «ՆՓԱԿ»-ի կերպարվեստի բաժնի ղեկավար Դավիթ Կարեյանը: Ինչպես տեղեկացրեց մեր զրուցակիցը, այս տարի փառատոնում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ. փառատոնը Երեւանի սահմաններից դուրս է եկել:
Ներկայացված են գեղանկարներ, գծանկարներ, գրաֆիկա, վիդեո-արտ եւ այլ ժանրի գործեր: «Ժանրերի առումով փառատոնը սահմանափակումներ չի առաջադրում. ամեն ինչ թողնում ենք մասնակցի հայեցողությանը: Քանակի առումով էլ է այստեղ ազատ. ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-29 |
| Կարայանի «Փրկությունը» |
| |
Ճանաչված արձակագիր, հրապարակախոս եւ բանաստեղծ Ռոբերտ Կարայանի «Փրկություն» խորագրով վեպը՝ նվիրված Սարդարապատի հերոսամարտին, փառապանծ հաղթանակի 90-ամյակի առիթով վերջերս վերահրատարակվել է մշակույթի նախարարության աջակցությամբ: Օրերս էլ կայացել է գրքի շնորհանդեսը: Այդ առիթով Հրաչօն գրել է. «Վիպասան Ռոբերտ Կարայանի սարդարապատյան ճակատամարտի նվիրումի մասին կարելի է երկար խոսել ու երկար գրել: Նա էնքան կենդանի ոճով է գրում, որ թվում է՝ մի մասնակից էլ ինքն է... Դեռ շատ է գրվելու մեզ մեր առաջ ու աշխարհի առաջ պարզերես անող մեր սքանչելի Սարդարապատի մասին, հարկավոր է նաեւ մտածել, որ վաղուց ժամանակն է նման գրքերը թարգմանել ու հրատարակել օտար լեզուներով: Արցախյան հաղթակռվին աշխարհն ականատես եղավ, թող որ մեր անցած մորմոքուն կռիվներին էլ գրքատես լինի: Ես չեմ ուզում խոսքս երկարել: «Փրկություն» վեպի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-29 |
| ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ |
| |
Առանձնահատուկ ատելություն
Կոլումբիացի բռնցքամարտիկ Էդիսոն Միրանդայի առանձնահատուկ ատելությունը IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հանդեպ՝ չի մեղմանում:
Հունիսի 21-ին նրանց միջեւ ԱՄՆ-ում կայանալիք ռեւանշ մրցամարտից առաջ, որին երկու բռնցքամարտիկներն էլ նախապատրաստվում են ամենայն լրջությամբ, մի քանի լրագրողներ նկատել էին, որ Միրանդան տարօրինակ կերպով հայտարարություններ չի անում: Սակայն դա այնքան էլ այդպես չէ: «Ոչ, ես չեմ լռում,- Պուերտո Ռիկոյի իր մարզումային ճամբարից անմիջապես արձագանքել է կոլումբիացին:- Ամեն անգամ պարկին հարվածելիս Աբրահամի անունն եմ տալիս: Նպատակս անցած անգամվա արածս (նկատի ունի Աբրահամի ծնոտը կոտրելը- Ա. Հ.) ավելի լավ կատարելն ու նրան նոկաուտի ենթարկելն է: Աբրահամն այս անգամ եզրափակիչ գոնգը չի լսի: Ես երբեք այս աստիճան կենտրոնացած չեմ եղել առաջիկա ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-29 |
|
| |
ԽՈՅ 21.03-20.04: Սիրո մեջ զուգընկերոջ ցանկությունները մի մերժեք:
ՑՈՒԼ 21.04-21.05: Օրը հագեցած կլինի իրադարձություններով եւ արկածներով:
ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Դուք պիտի կենտրոնանաք ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ձեւեր գտնեք:
ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Տանը գործերը կբարելավվեն:
ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ցերեկը մի բան կանեք, որի պատճառով երեկոյան կսպասեք հետեւանքներին:
ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հավանաբար արժե մտածել հանգստի մասին:
ԿՇԵՌՔ 24.09-23.10: Այսօր աննախադեպ հաջող օր է ձեզ համար, վիճակախաղի տոմս ձեռք բերե՛ք:
ԿԱՐԻՃ 24.10-22.11: Այսօր ձեռնպահ մնացեք կտրուկ քննադատություններից:
ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12: Կարողացեք զսպել ձեր ատելությունը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01: Ֆինանսական հարցերում լուծումների հաջողություն կունենաք:
ՋՐՀՈՍ 21.01-19.02: Մշտական լարվածությունը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2008-05-29 20:44 |
| |
| |
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին Դաշնակցությունը կհրապարակի իր նոր նախարարների անունները: Աշխատանքի եւ սոցիալական ... |
| |
 |
|
| 2008-05-29 20:44 |
| |
| |
ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԽՈՒՄԲԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ
ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի անդամները մտադիր են կրկին Հայաստան ժամանել հունիսի երկրորդ կեսին՝ հունիսի 23-ին կայանալիք ... |
| |
 |
|
| 2008-05-29 20:44 |
| |
| |
ԾԵԾՈՂՆԵՐԻՆ ԴԺՎԱ՞Ր Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
Երեկ, ժամը 13.30-ի սահմաններում, Երեւանում՝ Վերնիսաժի մոտակայքում, Նալբանդյան-Ալավերդյան խաչմերուկում, ծեծի է ... |
| |
 |
|
| 2008-05-29 20:42 |
| |
| |
ՆՈՐ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄ
Երեւանի քրեական դատարան է մուտքագրվել Մհեր Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը: Նա մեղադրվում է «Մարտի 1-ի» գործով՝ ՀՀ քրեական ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել