 |
 |
|
| 12/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Հայաստանում եւ, մասնավորապես, Երեւանում խնդիրներ կան, որոնք, ըստ ամենայնի, անլուծելի են: Փոխվում են նախագահները, վարչապետերն ու քաղաքապետերը, անց են կացվում առաջին, երկրորդ կամ վեցերորդ սերնդի բարեփոխումներ, հնչում են մեջբերումներ Ներսես Շնորհալուց եւ զանազան աղոթքներ, սակայն այդ խնդիրները չեն լուծվում: Որովհետեւ աղոթքներով այս հարցին չես օգնի. պետք է բռունցքը խփել սեղանին եւ ասել՝ «վե՛րջ տվեք»: Իսկ դրա կամքը ոչ ոք չունի:
Խնդիրը, որը տվյալ դեպքում նկատի ունենք, արտաքուստ մանր է թվում, բայց այս կաթիլի մեջ արտացոլվում է այն պղտոր ջուրը, որը մեզ շրջապատում է: Խոսքը «երաժշտական» տեռորի մասին է, որը Հրազդանի ձորի ռեստորաններում սկսվում է ամեն տարվա մայիսին եւ ավարտվում ուշ աշնանը: Դա շարունակվում է առնվազն 9 տարի, եւ նույնքան ժամանակ «Առավոտն» ու մնացած թերթերը ահազանգում են այդ երեւույթի մասին: Բայց պետական որեւէ մարմին ի զորու չէ կտրել այդ ռեստորաններից հնչող ռաբիս զռզռոցների հզոր դեցիբելները, որոնք խելքահան են անում շրջակա շենքերի բնակիչներին:
Երբ Թատերական հրապարակում 9 օր հանրահավաք էր գնում, իշխանությունը հայտարարում էր, որ աղմուկը խանգարում է բնակիչներին, եւ դա դարձավ մարտի 1-ի ուժային ակցիայի պատրվակներից մեկը: Բացառված չէ, որ Հյուսիսային պողոտայում ապրող միլիոնատերերից ոմանց հրապարակի ձայներն իսկապես խանգարում էին, եւ նրանց նուրբ ճաշակն ու անդորրը պահպանելու համար ոստիկանական ուժերը հարձակվեցին ընդդիմադիր ցուցարարների վրա ու կազմակերպեցին դաժան ծեծուջարդը: Հրազդանի ձորի մոտակայքում էլիտար շենքեր չկան, ուստիեւ պետությունը ոչ թե 9 օր, այլ 9 տարի մատը մատին չի խփում «ոչ էլիտար» բնակիչներին «երաժշտական» ահաբեկչությունից պաշտպանելու համար: Ի դեպ, այդ տեռորի զոհերից մեկն էլ 85-ամյա ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանն է, որի ստեղծագործությունը, կարծես թե, «պաշտոնապես» ընդունված է ներկայիս Հայաստանում: Բայց աշխարհահռչակ արվեստագետի բողոքներն, իհարկե, համեմատության որեւէ եզր չունեն Հյուսիսայինի «պուզատիների» դժգոհությունների հետ:
Այս տարի շրջակա բնակիչների վրա հարձակման առաջամարտիկը «Գեղամա» քեֆուրախության համալիրն է: Ասում են, թե նրա իրական տերը ոստիկանության գեներալներից մեկն է: Հօգուտ այդ ենթադրության խոսում է կիլոմետրերով տարածվող զռզռոցների երգացանկը՝ «Վլադիմիրսկի ցենտրալ», «Վոտ կակայա դոլյա վարավսկայա» եւ այլն: Ինչ խոսք, նման երգերը միանգամայն համապատասխանում են «պագոնավորների» գեղագիտական պատկերացումներին եւ ներքին հակումներին: Բայց եթե «օբյեկտի» տերը որեւէ օլիգարխ է, դա էլ որեւէ ձեւով իրավիճակը չի փոխում: Նրա բիզնեսին դիպչել, միեւնույն է, ոչ ոք չի համարձակվի: |
| |
| ԱՌԱՎՈՏ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2008-05-30 |
| ՍԻՆ ՀՈՒՅՍԵՐ |
| |

ՀՀՇ առաջին վարչության անդամ Ալբերտ Բաղդասարյանը հունիսի 20-ին կայանալիք հանրահավաքի հետ կապվող բոլոր հույսերը համարում է սին. «Փետրվարի 26-ին կես միլիոնից ավելի մարդ էր հավաքվել՝ ի՞նչ եղավ»: Ամսի 20-ի հանրահավաքը, ըստ նրա, եվրոպական չինովնիկների՛ն է մտածելու տեղիք տալու, եւ, կախված դրա արդյունքներից, հայրենի իշխանությունները կկողմնորոշվեն՝ գնա՞լ զիջումների, թե՞ Եվրոպային ալտերնատիվներ փնտրել, ինչի մասին նույնիսկ գնացող նախագահն էր խոսում. «Մեր մութ ուղեղները կլուսավորեն՝ կիմանանք, թե ո՞ւր ենք գնալու»: Հարցազրույցը կարդացեք վաղվա համարում: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-30 |
| ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՇՈՇԱՓԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԴԵՌ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ |
| |
Սակայն Հայաստանի կոալիցիոն ուժերը իրենք իրենցից արդեն գոհ են
Մայիսի 26-27-ը Կիեւում տեղի է ունեցել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որը քննարկել է 1609 բանաձեւի պահանջների կատարման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից մինչ այժմ կատարված քայլերը: Ըստ հանձնաժողովի գնահատականների, ԵԽԽՎ բանաձեւի պահանջները կատարելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները շոշափելի արդյունքներ չեն տվել: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ապրիլի 17-ին ընդունած բանաձեւը Հայաստանին առաջարկում է մինչեւ Վեհաժողովի ամառային նստաշրջանը իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների անկախ քննություն, երկրում քաղաքական երկխոսություն ծավալել եւ ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, հակառակ դեպքում՝ Հայաստանը կզրկվի ձայնի իրավունքից: Մոնիտորինգի հանձնաժողովը Կիեւում հույս է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-30 |
| ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ, ԻՐՈՔ, ՊԱՇԱՐՎԱԾ Է |
| |
Արդեն երեք ամիս հայրենի իրավապահները ՀՀ «այլախոհ» քաղաքացիներին թույլ չեն տալիս զբոսնել Ազատության հրապարակում:
Մարտի 1-ի վաղ առավոտից ի վեր, երբ հայրենի ոստիկանությունը որոշեց Ազատության հրապարակը բռնի ուժով եւ վայրագ միջոցներով «մաքրել» իրենց սահմանադրական իրավունքների համար պայքարողներից, այն պաշարված է: Ազատության հրապարակում կարելի էր անցկացնել Սերժ Սարգսյանի՝ որպես երկրի նախագահի, երդմնակալության առիթով կազմակերպված զորահանդեսը, այդ հրապարակը ապրիլի 23-ին բաց էր իշխանական կոալիցիայի անդամ կուսակցություններից մեկի՝ ՀՅԴ-ի կողմից անցկացվող զանգվածային միջոցառման եւ ապրիլքսանչորսյան «ջահերով երթի» մեկնարկի համար, այդ հրապարակում կարելի էր անցկացնել համերգ կամ Վերջին զանգի արարողություն, բայց այդ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-30 |
| Բյուրոյի անդամները կդառնան ՀՀ քաղաքացի |
| |
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը երեկ վստահեցրեց, որ Բյուրոյի այն անդամները, ովքեր ՀՀ քաղաքացիություն չունեն, շատ արագ կդիմեն քաղաքացիություն ստանալու համար:
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Բյուրոյի այն անդամները, որոնք ՀՀ քաղաքացիներ չեն, առաջիկայում կդառնան ՀՀ քաղաքացի, նաեւ, որ բոլոր դաշնակցականները ամբողջ աշխարհում կանեն ամեն ինչ, որ հնարավորինս արագ ստանան ՀՀ քաղաքացիություն: Հիշեցնենք, որ 30-րդ Ընդհանուր ժողովում եւս արտերկրի դաշնակցականներից դա էր ակնկալվում: «Առավոտը» հետաքրքրվեց՝ ի՞նչ պատճառով է Բյուրոն դառնում հայաստանակենտրոն, ինչո՞ւ են Բյուրոյի անդամները դառնում ՀՀ քաղաքացիներ, արդյոք ո՞չ այն պատճառով, որ արտերկրում դաշնակցական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-30 |
| ԳԱԶԱՆՆԵՐԻՑ «Գ» ՏԱՌՆ Է ՄՆԱՑԵԼ |
| |
Կենդանաբանական այգու որոշ կենդանիների վանդակները կիսավեր են ու նեղ, իսկ կենդանիներն էլ անխնամ են ու հյուծված:
Առյուծը հազիվ է տեղավորվել իր նեղ խցում, նույնիսկ չէր արձագանքում այցելուների ձայներին:
Բորենու վանդակը կրկնապատնեշ չունի, եւ գիշատչի հետ «ծանոթությունը» երեխաների համար կարող է վատ հետեւանքներ ունենալ:
Ուղտերն այնքան գզգզված ու անխնամ էին, որ այցելուների մեջ միայն խղճահարություն էին առաջացնում:
Երեւանի կենդանաբանական այգին 30 տարուց ավելի չի վերանորոգվել: Վերջին անգամ մասնակի վերանորոգման աշխատանքներ են կատարվել 80-ականներին: Այսօր այգու վիճակը բավականին ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-30 |
| «Օրերով վիզ եմ ծռել» |
| |
Հաշմանդամ Հրաչյա Հակոբյանը օրեր շարունակ առողջապահության նախարարությունից մուրացել է իրեն հասանելիք պետպատվերը:
«Ամեն օր հեռուստացույցով մեր պաշտոնյաներն ասում են, որ աղքատության հաղթահարման համար մի քանի միլիոն դոլար են բերել, կամ էլ այսինչ բանկը էսքան վարկ տվեց: Բայց երբ հերթը մեզ է հասնում՝ էդ փողերը չկան: Բա ո՞ւր կորան էդ գումարները: Էդ ո՞նց են հաղթահարում աղքատությունը, որ օր օրի աղքատներն ավելի են շատանում: Պետությունն անգամ հաշմանդամ ու սոցիալապես անապահովին հասանելիք անվճար բուժօգնություն չի տալիս, էլ ինչի՞ մասին է խոսքը»,- իր բողոքն այսպես ձեւակերպեց երեկ «Առավոտի» խմբագրություն այցելած Հրաչյա Հակոբյանը: Նա մի կերպ էր հասել խմբագրություն, քանի որ վատառողջ էր: Առողջապահության նախարարություն նրա մի քանի այցերն անպտուղ էին եղել: Հ. Հակոբյանը 3-րդ կարգի հաշմանդամ է եւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-30 |
| ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ» |
| |
Երեկ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի թիվ 2 հատուկ արհեստագործական ուսումնարանի 5 շրջանավարտների «վերջին զանգն» էր: 
ՔԿՀ անչափահասների տեղամասի պետ Գագիկ Ներսիսյանը որոշել էր անակնկալ մատուցել ուսումնարանի սաներին եւ ուսուցիչներին: Սպիտակ վերնաշապիկով դատապարտյալ-շրջանավարտները (նրանք սովորաբար սեւ, համարակալած արտահագուստով են-Ռ.Մ.) պատրաստել էին գրական-երաժշտական միջոցառում: Ըստ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Մելանյա Ղուկասյանի, իր սաները «սովորական շրջանավարտների նման չեն, նրանց երազանքներն ու ցանկություններն այլ են»: Ուսուցչուհին տեղեկացրեց, որ միջոցառման սցենարը պատրաստել են իրենք՝ սաները, Գ. ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-30 |
| Կարծրատիպերը՝ ըստ հայերի եւ արտասահմանցիների |
| |
ԵԽ փորձագետները հայերին փորձեցին ցույց տալ կարծրատիպերը կառավարելու հմտություններ ու խուսափեցին սուր հարցադրումներից:
Երեկ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում մեկնարկեց «Ինչպես խուսափել կարծրատիպացումից» խորագրով երկօրյա բանաժողովը: Քննարկմանը մասնակցում էին ԵԽ փորձագետներ, ՀՀ բուհերի դասախոսներ եւ հանրակրթական դպրոցների ուսուցիչներ: ԵԽ փորձագետ Գուդրուն Ռագնառսդոտտիրը «Կարծրատիպ եւ կանխակալություն» թեմայով զեկուցում կարդաց եւ հարցուպատասխանի միջոցով փորձեց ցույց տալ, թե ինչ է կարծրատիպը եւ ինչպես կարելի է այն կառավարել ու կանխել: «Առավոտի» հետ զրույցում նա նկատեց. «Կարծրատիպերը կարելի է հաղթահարել կրթության, հանդուրժողականության, արդյունավետ գործունեության միջոցով: Պիտի յուրաքանչյուրին թույլ տալ արտահայտել սեփական կարծիքը, դիտարկումները, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-30 |
| ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՆԹԱՐԿՎԵ՞Ց ԱԳՆ-Ի ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ |
| |
ՀՀ վարչական դատարանը երեկ մերժեց ԱԳՆ նախկին չորս աշխատակիցների հայցը
Հիշեցնենք, որ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը բարձրաստիճան պաշտոնյաներ Մարթա Այվազյանին, Կարինե Աֆրիկյանին, Առաքել Սեմիրջյանին եւ Վլադիմիր Կարապետյանին աշխատանքից ազատել էր այն բանի համար, որ նրանք փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո երկրում ծավալված իրադարձությունների կապակցությամբ զսպվածության կոչ էին արել: Հայցվորները պահանջում էին վերականգնել իրենց աշխատանքում եւ փոխհատուցել այս ընթացքում կրած նյութական վնասները:
Դատավոր Հովսեփ Բեդեւյանի կայացրած վճռում մասնավորապես նշվեց, որ պաշտոնյաները քաղաքական գործունեություն են ծավալել եւ քաղաքական գնահատականներ են տվել, օգտագործել են իրենց աշխատանքային լծակները՝ խախտելով ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-30 |
| Հանձնաժողովը կառավարել է «Մըստոյեն տղոնց խումբը» |
| |
Իրականում ինչ է կատարվել Գյումրիի թիվ 34/06 ընտրական հանձնաժողովում
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանի դատավարությունը: Դատավոր Վահե Խալաթյանը հարկադրված եղավ որպես իրեղեն ապացույց քրգործին կցել հանրապետությունով մեկ պտտվող տեսաերիզը, ուր, մասնավորապես, նկարահանված են, դատախազության բառերով ասած, «սպառնալիքներով ու հայհոյանքներով թիվ 34/06 ընտրական հանձնաժողովի աշխատանքները մոտ երեսուն րոպե խոչընդոտած» Պետրոս Մակեյանի գործողությունները: Տեսաերիզում Մակեյանը, մտնելով վերոհիշյալ հանձնաժողով, նախագահ Սիլվա Հովհաննիսյանին ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-30 |
| ԹԱՏՐՈՆԻ ՄԱՐԴԻԿ՝ ԹԱՏՐՈՆԻ ՕՐԵՆՔԻ ՄԱՍԻՆ |
| |
«Առավոտի» հարցախույզը՝ մտավորականների շրջանում
Ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող հայ թատրոնը հայտնվել է բազմաթիվ չլուծված խնդիրների եւ օրենսդրական ձգձգվող կարգավորումների առջեւ: 5 տարուց ավելի է՝ կառավարություն-ԱԺ «չվերթով» է անցնում «Թատրոնի մասին» օրենքի նախագիծը, այդպես էլ վերջնական տեսքի չգալով եւ «չհանգրվանելով» ԱԺ օրակարգում: «Առավոտի» հետ զրուցած թատերական գործիչների կարծիքով, «Թատրոնի մասին» նախագծում բավական մակերեսային է ներկայացված թատրոնը, որը ընդամենը դիտարկվում է որպես ՊՈԱԿ:
Հիշեցնենք, որ տարիներ շարունակ՝ սկսնակներից մինչեւ կոչումավոր դերասանները, բողոքում են ՊՈԱԿ-ի դեմ, պնդելով, որ այն սահմանափակում է ստեղծագործողների իրավունքները եւ ամեն ինչը կենտրոնացնում տնօրենի ձեռքում: Հստակեցված չէ ոչ միայն տնօրենի, այլեւ գեղարվեստական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-30 |
| Արտագնա ցուցահանդես Գորիսում |
| |
Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի տպավորությունները
Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը մայիսի 20-23-ը արտագնա ցուցահանդես է ունեցել Գորիսի պատկերասրահում: Ըստ նկարչի, այդ միջոցառումը Գորիսի ու Ֆրանսիայի Վիեն քաղաքների քույրանալու շրջանակներում էր կազմակերպված: Ցուցահանդեսի մտահղացումն էլ Գորիսի պատկերասրահի տնօրեն, ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ Ժիրայր Մարտիրոսյանինն էր:
«Ցանկացած նկարչի համար հաճելի անհրաժեշտություն են արտագնա ցուցահանդեսները: Նման ակցիաներն ի վերջո առիթ են մշակույթը Երեւանից մարզեր «արտահանելու», որովհետեւ Երեւանը հոգնել է կուտակումներից, մինչդեռ մարզերը մշակութային քաղց ունեն»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Ն. Աղաբաբյանը եւ հավելեց, որ հաջորդ այցելությունը Գորիս՝ նկարիչ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-30 |
| «ՔԵԼԵՆ»՝ ՀՈՒՆԱՐԵՆ |
| |
Երեկ «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում կայացավ «Եվրատեսիլ-2008»-ին 4-րդ հորիզոնականը զբաղեցրած Սիրուշոյի ասուլիսը: Նա ասաց, որ սիրով է համաձայնել այն առաջարկին, որ Բելգրադում իր երգի ժամանակ բեք-վոկալում ելույթ ունենան Ռազմիկ Ամյանն ու Տիգրան Պետրոսյանը. «Համաձայնեցի ոչ միայն նրա համար, որ երկուսն էլ շատ լավ ձայն ունեն, այլ նաեւ նրա համար, որ «Քելե-քելեն» ամուր ու խրոխտ հնչի: Դա մտածված ու, իմ կարծիքով, ճիշտ ընտրություն էր»: «Երգչի համար կարեւոր մրցանակներից է նաեւ այն, որ համատեղ աշխատանքի համար բազմաթիվ առաջարկներ են ստացվել: Օրինակ, համագործակցելու ենք Հունաստանի խոշոր ձայնագրման ընկերություններից մեկի՝ «EMI» ստուդիայի հետ»,- ասաց Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը եւ ավելացրեց, որ, ըստ հավանականության, առաջին համատեղ աշխատանքը կլինի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-30 |
| ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԷՐԳՐԻՑ» |
| |
Երեկ Հ. Թումանյանի տուն-թանգարանում հրավիրված ասուլիսի հյուրը Երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանն էր, որն անդրադարձավ «Երիտասարդության դերը սոցիալական աշխատանքներում» ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերից Թուրքիա մեկնած 20 հայ երիտասարդների այցին: Նրա ձեւակերպմամբ, ծրագիրը նպաստեց հայ եւ թուրք երիտասարդների միջեւ երկխոսության ծավալմանն ու կամավորականության գաղափարի տարածմանը: Նա հիշեցրեց, որ ծրագիրը երկուստեք շարունակական է լինելու: Լ. Ասատրյանն, անդրադառնալով հայ եւ թուրք երիտասարդների շփմանը, ասաց. «Երբ խոսում էինք իրենց հետ, պարզվեց, որ իրենք էլ ունեին նույն կարծրատիպերը՝ ինչ-որ մեզ մոտ կա իրենց հանդեպ... Կարեւորն այն է, որ հայ եւ թուրք երիտասարդներն այժմ ոչ միայն գործընկերային, այլեւ ընկերական հարաբերություններ են հաստատել եւ մինչ այսօր փոխադարձ կապը էլեկտրոնային ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-30 |
| ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆ՝ ԿԱՄԵՐԱՅԻՆԻ ՀԵՏ |
| |
Մայիսի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) համերգը: Մենակատար՝ Պ. Չայկովսկու անվան միջազգային մրցույթի արծաթե շքանշանակիր Սուրեն Բագրատունի, թավջութակ (ԱՄՆ): Ծրագրում՝ Ա. Քորելլի, Վ. Շարաֆյան, Մ. Թիփեթ, Ա. Շնիտկե:Նշենք, որ Սուրեն Բագրատունին դեռեւս միջազգային ճանաչում է ստացել Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանելիս: ԱՄՆ-ում կատարողական վարպետության համար արժանացել է Նյու-Ինգլենդի երաժշտական կոնսերվատորիայի դիպլոմի: Ս. Բագրատունին ելույթներ է ունեցել Մոսկվայի ֆիլհարմոնիկ, Հայաստանի ֆիլհարմոնիկ, Շտուտգարդի ֆիլհարմոնիկ, Boston Pops, Փարիզի L’ Orchestre Jeune ֆիլհարմոնիկ, Weimar Staatskapelle, Ռոստոկի, Էրֆուրտի, Շուհլի ֆիլհարմոնիկ եւ Բեռլինի Halle նվագախմբերի մասնակցությամբ: Նա ելույթներ է ունեցել Լինքոլնի կենտրոնի կամերային երաժշտության միության հետ, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-30 |
| ՊԱՐԱԿԱՆՈՆ ԱՄԻՍ |
| |
Եվ քանի որ հալածվածը, ճնշվածը առավել մեծ է եւ ավելի ուշադիր, քան հալածողը, ուրեմն Զաքիյան փողոցի մայթեզրի իմ հրաշալի ծառը պիտի որ ապրեր անպայման, չնայած որ մի օր, չասեմ միտումնավոր, թերեւս պատահաբար, աշնանամուտի չորացած խոտերին նետված մի ծխախոտով կրակի բաժին դառցավ: Եվ տղայիս հետ պատշգամբում կանգնած՝ ես տեսա, թե ինչպես է վառվում իմ ծառը, բայց ափսոս չհասցրեցինք փրկել: Դա անշուշտ Մովսեսի ծառը չէր, որովհետեւ հետո ձմեռ եկավ: Իսկ բացվող գարնան մեջ, երբ մյուս ծառերը կանաչ սաղարթներով շարունակում էին իրենց արմատների կենսագրությունը, իմ ծառից հետք անգամ չէր մնացել: Բայց երեւի ես համառ մարդ եմ. մոտավորապես հիշելով ծառի տեղը՝ դանակով փորեցի կարծրացած հողը եւ, զարմանալի բան՝ տեսա իմ ծառի արմատը, որ կարծես թե մի այլ կյանքում արդեն տեսել էի: Ու սկսեցի կանոնավոր անհուսահատությամբ ամեն օր ջրել թվացյալ չորացած արմատը: Եվ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2008-05-30 20:14 |
| |
| |
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը երեկ Կիեւում ավարտած իր նիստում որոշ մտահոգություններ է հայտնել ԵԽԽՎ 1609 բանաձեւի ... |
| |
 |
|
| 2008-05-30 20:14 |
| |
| |
ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ - ՀԵՌԱՑԵԼ Է
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից տեղեկացնում են, որ Ռուբեն Հակոբյանը հեռացվել է կուսակցությունից՝ «հակականոնադրային ... |
| |
 |
|
| 2008-05-30 20:13 |
| |
| |
ԿԱՍԿԱԾՎՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՀԱՅԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Օքսնարդ փողոցի եւ Վիթսեթ պողոտայի տարածքում գտնվող ավտոկայանատեղիում մայիսի 20-ին տեղի ունեցած սպանության ... |
| |
 |
|
| 2008-05-30 20:13 |
| |
| |
ԵՐԿԻՐԸ ՀԵԾԱՆԻՎ Է
Իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը «եթե պետք է լինի, ապա պետք է լինի հիմնարար հարցի շուրջ՝ ինչպիսի՞ Հայաստան ենք մենք ... |
| |
 |
|
| 2008-05-30 20:13 |
| |
| |
ԿԲԱՑՎԻ ԷԼԻՏԱՐ ԹԱՂԱՄԱՍ
Երկու օրից Հյուսիսային պողոտայում կբացվի եւս 2 նոր էլիտար թաղամաս: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ... |
| |
 |
|
| 2008-05-30 20:12 |
| |
| |
ԴԻ՝ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՃՈՒՄ
Մայիսի 27-ին, ժամը 20.48-ին, Երեւանի Շենգավիթ համայնքի ոստիկանության բաժնից ԱԻՆ փրկարար ծառայություն տեղեկություն էր ստացվել, որ ... |
| |
 |
|
| 2008-05-30 20:12 |
| |
| |
ԵՐԿՈՒ ՋԻՎԱՆ՝ ՆՈՒՅՆ ԲԵՄՈՒՄ
Անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը այսօր Լոս Անջելեսի «Ռոյս» դահլիճում ելույթ կունենա կոմպոզիտոր եւ ռեժիսոր Մայքլ ... |
| |
 |
|
| 2008-05-30 20:10 |
| |
| |
ԴԻՐՔԵՐԸ ԶԻՋԵՑ
Ռումինիայի Բազնա քաղաքում շարունակվում է շախմատի «Արքաների մրցաշար» անվանումը կրող միջազգային մրցաշարը: Հինգերորդ տուրում ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +15 | +7 |
| Շիրակ | +7 | -1 |
| Արարատ | +16 | +5 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել