Իշխանության ներկայացուցիչների եւ նրանց քարոզչության մեկնաբանություններից այն տպավորությունն է ստեղծվում, որ մեր ղեկավարները, այնուամենայնիվ, մինչեւ վերջ չեն ըմբռնում ներկայիս հասարակական տրամադրությունները, եւ այդ մոլորությունն անկեղծ է, ձեւական չէ: Նախ՝ նրանք իսկապես հավատացած են, որ ժողովրդի ընդվզումը պայմանավորված է Տեր-Պետրոսյանի անձով: Այսինքն՝ հրեաները եւ մասոնները առաջին նախագահի օգնությամբ կարողացան ինչ-որ զանգվածային հիպնոսի սեանսներ անցկացնել, որի արդյունքում խախտվեց երկրի բնականոն ընթացքը: Այդ սխալ ենթադրությունից ելնելով՝ իշխանությունները գնում են «լուծումների» իրենց ճանապարհով. տասնյակ անմեղ մարդկանց բանտերում պահելով՝ շանտաժել ընդդիմության առաջնորդին, որպեսզի նա «ընդունի ընտրությունների արդյունքները» եւ «գնա երկխոսության»: Այդ ճանապարհը փակուղային է ոչ միայն այն պատճառով, որ առաջին նախագահն իր բնավորությամբ համառ է եւ շանտաժի հետեւանքով տեղի չի տա: Շատ ավելի էական է, որ եթե նույնիսկ այդ մարտավարությունը հաջողությամբ պսակվի, միեւնույն է՝ դա իրավիճակը չի լիցքաթափի: Ենթադրենք, Տեր-Պետրոսյանն ընդունում է ներկայիս նախագահի լեգիտիմությունը եւ «շինիչ երկխոսություն է սկսում», ենթադրենք նույնիսկ, որ առաջին եւ երրորդ նախագահներն ամբողջ օրը գրկախառնված ման են գալիս, դա կարո՞ղ է զսպել ժողովրդի դժգոհության ալիքը: Հավանաբար՝ ճիշտ հակառակը. դա մարդկանց է՛լ ավելի կգրգռի, եւ դժգոհության մի թիրախի փոխարեն նրանք կունենան երկուսը:
Իշխանության երկրորդ սխալ ենթադրությունն այն է, որ այդ դժգոհության արմատները սոցիալական են: (Նկատենք, որ այդ բառը հետխորհրդային երկրներում մեկնաբանում են նեղ իմաստով՝ «սոցիալականը» մեզանում մոտավորապես «ստամոքսայինի» հոմանիշն է): Այստեղ, ըստ ամենայնի, գործում է խորհրդային կարծրատիպը. «մի խումբ թափթփուկներ շահարկում են մեր ժամանակավոր դժվարությունները»: Բայց այդ բացատրությունն էլ չափազանց պարզունակ է: Միանգամայն կուշտ եւ նյութապես ապահով մարդիկ էլ են դժգոհ, որ ստիպված են ամեն քայլափոխի չինովնիկներին կաշառք տալ, որ արժանանում են պետական մարմինների քամահրանքին եւ կեղեքմանը, որ իշխանության հովանավորյալների հանցագործություններն անպատիժ են մնում, որ, վերջապես, իրենց կամքը, որն արտահայտվում է քվեաթերթիկը տուփի մեջ գցելիս, ցինիկաբար արհամարհվում է:
Ներկայացնել դա որպես «լեւոնականների» եւ «սերժականների» հակամարտություն, նշանակում է չհասկանալ դժգոհության բուն պատճառները: Մարդկանց, մեծ հաշվով, ոչ Լեւոնն է պետք, ոչ էլ Սերժը. նրանց պետք է նորմալ, արժանապատիվ կյանք, եւ այդ պահանջն ամենեւին չի սահմանափակվում նյութական կարիքներով: Իշխանությունը պարզապես պետք է հասունանա՝ այդ պահանջը խորապես ըմբռնելու համար:
ԱՌԱՎՈՏ
Քննարկելու համար դուք պետք է գրանցված լինեք. ՄուտքԳրանցվել
Հանրապետության տարբեր վայրերում ծավալված հացադուլային ակցիային երեկ ավելացավ եւս մեկը՝ այս անգամ Հայոց Համազգային շարժում կուսակցության գրասենյակի դիմաց: Երեկվանից հացադուլ են սկսել ՀՀՇ վարչության անդամներ Սարգիս Թամազյանն ու Կարեն Կարապետյանը եւ «Հայք» թերթի տնօրեն Արմեն Զուրաբյանը: Կարդացեք
Հունիսի 5-ին, ժամը 14-ին, խորհրդարանում կկազմակերպվեն լսումներ, որոնց թեման կլինի ոչ թե մարտի 1-2-ի դեպքերի քննարկումը, այլ՝ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը եւ հետընտրական զարգացումները:
Լսումներին զեկուցումով հանդես են գալու մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ գլխավոր դատախազը եւ արդարադատության նախարարը: Հիշեցնենք, որ վերջիններս ծավալուն առարկություններ էին ներկայացրել օմբուդսմենի՝ մարտի 1-ի իրադարձություններին նվիրված արտահերթ զեկույցում արտահայտված մտահոգություններին: Լսումներ անցկացնելու մասին որոշումը երեկ կայացվեց ԱԺ մարդու իրավունքների եւ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Այս հանձնաժողովները ստեղծվեցին մեկ տարի առաջ, որպեսզի խորհրդարանում պաշտոններ տրվեն խորհրդարանական նոր՝ ԲՀԿ ...
«Այն քայլերը, որոնք իշխանությունն է անում եւ առաջարկում, բնավ էլ չեն մեղմում հասարակությունում առկա լարվածության պատճառները: Դրանք ընդամենը լարվածության հետեւանքների վերացման ակնհայտ կոսմետիկ միջոցներ են»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց 1990-ականներին հայտնի քաղաքական գործիչ Ալբերտ Բաղդասարյանը: Խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի՝ հասարակական պալատ կամ հանրային խորհուրդ ստեղծելու առաջարկին եւ արդեն իսկ ստեղծված տարատեսակ հանձնաժողովներին: «Ասենք թե՝ Հայաստանի բոլոր քաղաքական գործիչները մտնում են հասարակական պալատ՝ Արշակ Սադոյանի գլխավորությամբ (վերջինս առաջինը ողջունեց նման պալատի ստեղծումը-Ն. Գ.) ու միմյանց հետ լավ երկխոսում են՝ խորոված-քյաբաբանոցները համատեղ են օգտագործում եւ այլն: Դրանից ժողովրդի ...
Երեկ Մամուլի ազգային ակումբում ներքաղաքական իրավիճակն այսպես բնութագրեց Կարապետ Ռուբինյանը:
ՄԱԱ երեկվա հյուրերից մեկը՝ Լ. Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը հետընտրական իրավիճակը որակեց «թավշյա հեղափոխություն»՝ առանց որեւէ արտաքին օգնության, դրդման եւ գունավորման: Իբրեւ ապացույց՝ պարոն Ռուբինյանը վկայակոչեց հայաստանյան ընտրությունների վերաբերյալ միջազգային դիրքորոշումը: Ներկայիս իրավիճակից ելքի համար բանախոսը երեք ճանապարհ է տեսնում՝ ԵԽԽՎ պահանջների անվերապահ կատարում, ներկայիս լղոզված տարբերակով եվրոպական կառույցներին խաբելու փորձ, կամ էլ՝ «պիտի խաչ քաշեն Եվրոպայի վրա, ներսում մեծացնեն ճնշումները եւ ավելի խորացնեն հեղափոխական իրավիճակը»: «Ի՞նչ պետք է անել, ինչի՞ մասին կարելի է երկխոսել»՝ այս հարցերի պատասխաններն, ըստ Կ. ...
Հայաստանում նախագահական ընտրությունների նախընտրական եւ քվեարկության փուլերն ընթացել են հիմնականում ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան, սակայն խնդիրներ են ծագել առավելապես քվեարկությունից հետո: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) կողմից փետրվարի 19-ի ընտրությունների վերաբերյալ երեկ հրապարակված վերջնական զեկույցում:
«Թեեւ 2008 թվականի նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել էին ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային չափանիշներին նախընտրական եւ քվեարկության շրջանում՝ լուրջ մարտահրավերներ ի հայտ եկան որոշ պարտավորությունների առնչությամբ, մասնավորապես, ընտրության օրվանից հետո»,- նշված է զեկույցում, որը տեղադրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում: Այնուհետեւ զեկույցն արձանագրում է. «Դա անբավարար ...
Երեկ հացադուլավորների թիվն ավելացավ եւս երեքով: ՀՀՇ գրասենյակի մոտ առավոտից հացադուլ են հայտարարել կուսակցության վարչության անդամներ Սարգիս Թամազյանը, Կարեն Կարապետյանը եւ «Հայք» թերթի տնօրեն Արմեն Զուրաբյանը: Հացադուլավորների պահանջները նույնն են՝ ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջների լիարժեք կատարում, ինչն էլ հիմք կհանդիսանա իշխանությունների եւ ընդդիմության երկխոսության համար: «Ժամանակ առ ժամանակ մեզ կմիանան այլ մարդիկ նույնպես, եւ մինչեւ հունիսի 20-ը մենք այս կերպ ենք շարունակելու մեր բողոքները: Չի բացառվում, որ հացադուլային ակցիաները դառնան շատ ավելի մասսայական եւ ընդգրկեն ողջ Հայաստանը: Բողոք արտահայտելու այլ ձեւ մարդկանց չի մնացել, որովհետեւ օրենսդրորեն սահմանափակված են բողոքի մնացյալ ակցիաների կազմակերպումն ու իրականացումը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Կարեն Կարապետյանը: ...
Իսրայելի հանրությունն ընդդիմանում է վարչապետին՝ նրան մեղադրելով «մինչեւ կոկորդը» կոռումպացված լինելու մեջ
Անցած շաբաթը մերձավորարեւելյան ճգնաժամի համատեքստում նշանավորվեց Իսրայելի եւ Սիրիայի միջեւ սկսված աննախադեպ բանակցություններով: Այս երկու պետությունները, որոնք ոխերիմ թշնամիներ են՝ սկսած 1981 թվականից, երբ Իսրայելն օկուպացրեց Սիրիայի տարածքում գտնվող Գոլանի բարձունքները, երբեւէ այս հարցի շուրջ, առնվազն հրապարակայնորեն, խաղաղ բանավեճ ծավալելու փորձ չէին արել: Մի քանի օր առաջ արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իսրայելի արտգործնախարարության նախկին գլխավոր քարտուղար Ալոն Լիելը հայտարարել էր, որ Թուրքիայի միջնորդությամբ սկսված այդ բանակցությունների մեկնարկին Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթը պարտավորվել է խնդրո առարկա տարածքներից ամբողջությամբ դուրս ...
Ամերիկացի ընտրողների շրջանում այդ հատկանիշն այսօր շատ «հարգի» է
Միացյալ Նահանգների առաջիկա նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Ջոն Մկքեյնի հնարավոր պաշտոնակալումը շատ ամերիկացիների կողմից ընկալվում է որպես գործող նախագահ Ջորջ Բուշի նախագահության երրորդ ժամկետ: Հարցը, անշուշտ, չի հանգում միայն նրանց՝ նույն կուսակցությանը պատկանելու իրողությանը: Ճշտորեն համընկնում են նաեւ Մկքեյնի եւ Բուշի մոտեցումները ԱՄՆ-ի համար կենսական արտաքին քաղաքական մի շարք հարցերում: Օրինակ, 71-ամյա Մկքեյնը, ինչպես եւ իր կուսակից Բուշը, համարում է, որ Իրանի հետ ոչ մի պարագայում չի կարելի քաղաքական երկխոսություն սկսել, քանի դեռ այդ երկիրը չի դադարեցրել իր «խիստ կասկածելի» միջուկային ծրագիրն ու այն ամբողջությամբ չի դրել ...
ԵՐԿՐՈՒՄ ՊԻՏԻ ՁԵՎԱՎՈՐՎԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Արթուր Բաղդասարյանի նոր լիազորությունները
Հայաստանում բազմիցս է խոսվել գործուն Անվտանգության խորհուրդ ստեղծելու մասին, մի կառույց, որ գործում է ոչ միայն ԱՊՀ, այլ նաեւ բազմաթիվ եվրոպական երկրներում եւ կոչված է ապահովել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը: Այս տարվա ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզին եւ Ճապոնիայի վարչապետ Ս. Աբեն, հետամուտ լինելով իրենց նախընտրական ծրագրերին, մի դեպքում ձեւավորել են, մյուս դեպքում՝ վերակազմակերպելու միջոցով իրենց երկրներում ստեղծել են անվտանգության խորհուրդներ, որոնք կոչված են կանոնակարգելու եւ համակարգելու այս երկրների ներքին եւ արտաքին անվտանգության խնդիրները: Եվրոպական միությունը նույնպես հայտարարել է անդամ երկրների մասնակցությամբ ԵՄ անվտանգության խորհուրդ ձեւավորելու մասին: Այս ...
Սակայն մեր երկրում նման իրավախախտումների համար ծնողները սովորաբար չեն պատժվում
Ամեն տարի հունիսի 1-ին Հայաստանը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Սակայն մեր երկրում երեխաների իրավունքները ոտնահարվում են թե՛ հասարակական տրանսպորտում, թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում, անգամ ընտանիքում: Հայկական բազմաթիվ ընտանիքներում հաշվի չեն առնվում երեխայի ոչ ցանկությունները, ոչ նախասիրությունները, ոչ էլ իրավունքները: Շատ դեպքերում ծնողներն անում են այն, ինչ իրենք են հարմար գտնում:
Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում մի շարք քաղաքացիներ իրենց ձայնը իշխանություններին հասցնելու համար ընտանիքով ցույցեր, ակցիաներ, հացադուլ են կազմակերպում, մինչեւ անգամ ինքնահրկիզման են դիմում եւ այդ ամենին մասնակից են դարձնում նաեւ իրենց անչափահաս երեխաներին՝ ոտնահարելով նրանց իրավունքները: ...
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միությունը առաջարկում է երկխոսելուց առաջ ազատ արձակել քաղբանտարկյալներին, իսկ ՕԵԿ երիտասարդները դեմ էին նախապայմաններին:
«Հայացք» ակումբի երեկվա հյուրերն էին ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանն ու «Օրինաց երկիր» կուսակցության երիտթեւի ղեկավար Արմեն Հարությունյանը, նրանց բանավեճի թեման էր՝ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում:
Ա. Հարությունյանի ձեւակերպմամբ՝ Հայաստանում այժմ հետընտրական պրոցեսներին բնորոշ ներքաղաքական իրավիճակ է. «Ընտրությունների ավարտ, դժգոհություններ, իշխանության մաս կազմող կոալիցիոն բնույթի քաղաքական ուժեր, որոնցից յուրաքանչյուրը փորձում է պարզաբանել կատարվածը: Կարծիքս մեկն է՝ հետընտրական ժամանակահատվածում ...
«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ վրացիները նորոգման քողի տակ յուրացնում են հայկական հուշարձաններ:
«Վրաստանում բոլոր հայկական եկեղեցիների յուրացման հիմքը նորոգումն է: Այդ քողի տակ վրացիները հուշարձանների վրայից ոչնչացնում են բոլոր հայկական նշանները»,- «Միտք» վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ երեկ կազմակերպված «Վրաստանի արդի հակահայ քաղաքականությունը» թեմայով կլոր սեղանի ժամանակ «Առավոտին» ասաց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը: Երբ հիշեցրինք վերջերս ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված հակահայկական բանաձեւի քվեարկության ժամանակ Վրաստանի կողմ լինելու փաստը, պարոն ...
ԵՄ-ն պարտավոր է առավելագույնս ներազդել կոռումպացված ռեժիմների վրա
Դա է պահանջում այդ ռեժիմներին պատանդ դարձած ժողովուրդների կենսական շահը
Մարդկությունն այսօր ապրում է այնպիսի հզոր ու համատարած ինֆորմացիոն, տնտեսական եւ քաղաքական սերտ կապերի դարաշրջանում, որ աշխարհի շատ, անգամ բռնապետական երկրների ժողովուրդների բախտն այլեւս ամբողջությամբ չեն կարող միանձնյա որոշել նման երկրների թեկուզ բռնապետ ղեկավարները: Շատ դեպքերում այդ, եթե կարելի է ասել՝ «գերյալ» հասարակությունների որոշակի խնդիրների լուծումը վերապահված է հենց ՄԱԿ-ին: Կազմակերպություն, որի առաքելությունը, ի սկզբանե, մոլորակի տարբեր հատվածներում առաջացող ճգնաժամերին (այդ թվում՝ սոցիալ-քաղաքական բնույթի) միջամտելն ու կարելույն չափով կարգավորելն է: Ցավոք, ներկայումս ՄԱԿ-ը, մի շարք պատճառներով, չունի այդ կարգի երկրների իշխանությունների վրա ազդելու բավարար տնտեսական, ֆինանսական եւ ուժային լծակներ, ...
«Ռուսաստանը գնաց պատմության դեմ»: ՌԴ նոր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնակալությունից հետո այս գնահատականն արդեն տեւական ժամանակ է, ինչ գերիշխող է դարձել արտասահմանյան մամուլում: Մասնավորապես, հիշատակվում է, որ իր ողջ պատմության ընթացքում Ռուսաստանում իշխանությունը երբեւէ չէր բաշխվել երկու՝ հեռացող եւ եկող լիդերների միջեւ: Այսինքն՝ իշխանափոխությունը դեռ երբեք փոխադարձ համաձայնությամբ երկիշխանության չէր բերել:
Վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանում այժմ «քաղաքական ճարտարագիտության փորձարկումներ են կատարվում», որի մասնակիցների փոխհամաձայնեցված գործարքը Ռուսաստանը դարձնում է առեղծվածներով լի մի լաբորատորիա: Արտաքինից, թերեւս, ամեն ինչ իդիլիկ է թվում. ամենակարող Պուտինն ինքն է ընտրել Մեդվեդեւին իբրեւ «ժառանգորդ», որը ...
Մայրաքաղաքի վճարովի կանգառներում վարորդը սեփական մեքենան կայանելով, չի կարող վստահ լինել, որ վերադառնալով՝ մեքենան կգտնի այնտեղ, որտեղ կայանել է, կամ այն կլինի նորմալ վիճակում:
Վճարովի ավտոկանգառների տերերը, որպես կանոն, միայն իրենց փողի տերն են, եւ անգամ մեկ րոպե իրենց տարածքում կանգնած մեքենայից 200 դրամ գանձելով, իրենց գործը համարում են կատարված: Եթե առեւանգվի կամ վթարի ենթարկվի կանգառում կայանված մեքենան, ապա ոչ հսկիչները եւ ոչ էլ տարածքի տերը այդ մեքենայի համար որեւէ պատասխանատվություն չեն կրում: Երեւանում վճարովի ավտոկանգառներ հիմնելու մասին քաղաքապետի որոշման համաձայն, կանգառներում կատարված վճարի դիմաց բոլոր մեքենաներին պարտադիր կերպով պետք է տրվի համարակալված կտրոն: Կտրոնների վրա պետք է նշված լինի ոչ միայն վճարած գումարի չափը, ...
Իրավացիորեն ջղայնանում եմ, երբ թուրքական հեռուստաալիքներով դիտում եմ որեւէ հաղորդում, ուր մշտապես այս կամ այդ թուրքը հայտարարում է, որ իրենք անմեղ գառ են ու հայերի հանդեպ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել:
Բայց արի ու տես, որ մեզ մոտ Մայիսի 28-ին ամբողջ օրը հայրենի հեռուստացույցի գրեթե բոլոր ալիքներով խոսում էին հենց նրանք, ում պատճառով ժողովուրդս, Արեւմտյան Հայաստանը եւ 1918-20 թվերին հիմնադրված Հայաստանի Առաջին Հանրապետությունն է կորցրել: Իսկ մեր ԶԼՄ-ներում պատմական ճշմարտությունների վերհանման առթիվ տիրում էր «ձայն բարբառոյ հանապատի» հանցավոր անտարբերությունը: Սեփական սխալները չտեսնելու, բազում բացթողումները չհասկանալու, հարյուրավոր թերություններին չանդրադառնալու, տասնյակ դավադրությունները չդատապարտելու երկարամյա ու տեւական ...
Մենախոսություն ՀՀ երկրորդ «նախագահ» Ռոբերտ Քոչարյանի հետ
Որպես նախաբան
Ձեր դաժան վարքը դրսեւորել եք տարիներ առաջ՝ «Պապլավոկում», երբ Ձեր միամիտ ծանոթը իրեն թույլ տվեց մտերմաբար տալ Ձեր անունը: Մի՞թե կարող էիք նման բան հանդուրժել: Եվ Ձեր թիկնապահներից մեկն այդ մի բառի համար սպանեց նրան, ապա սպանության համար ստացավ նվազագույն պատիժ: Սա է Ձեր «Ոճիր ու պատիժ»-ի սկզբունքը եւ Ձեր՝ Սահմանադրության եւ Քրեական օրենսգրքի ընդունման կերպը:
Ոչինչ չի՛ մոռացվում...
Երկփեղկում
Երբեք չեմ մասնակցել Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած հանրահավաքներին ու երթերին՝ նրա նկատմամբ ունեցած անձնական վերաբերմունքի պատճառով: Սակայն այսօր զգում եմ, թե ինչ մեծ մեղք եմ գործել՝ անձնականս վեր դասելով: Չէ՞ որ ...
Ամսից ավելի է՝ մայրաքաղաքից Ձորաղբյուր մեկնող երթուղին չի սպասարկվում, ինչի հետեւանքով այս գծից օգտվող հարյուրավոր մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում: Մինչ տարվա սկիզբը, գիծը սպասարկում էր թիվ 296 երթուղայինը, որի երթուղին սկսվում էր Նորքի 2-րդ զանգվածից եւ ավարտվում Ձորաղբյուրում: Սակայն ինչ-ինչ պատճառներով թիվ 296-ը դադարեց աշխատել, դրա փոխարեն գծում հայտնվեց թիվ 264 միկրոավտոբուսը: Բնակիչների տեղեկացմամբ, թիվ 296-ի ուղեվարձը 100 դրամ էր, իսկ թիվ 264-ը երթուղին սպասարկում էր 200 դրամով: Ու քանի որ մայրաքաղաքից այդ ուղղությամբ այլ տրանսպորտ չի աշխատում, բնակիչները ստիպված են եղել մի քանի ամիս կրկնակի վճարել 264 երթուղայինին: Սակայն վերջերս ուղեւորները զրկվեցին նաեւ այդ միկրոավտոբուսից: Ուղեւորներից մեկի խոսքերով. «Օրերով 264-ի երես չենք տեսնում, պատահել է ժամերով ապարդյուն սպասել ենք ու ստիպված տաքսիներից ...
ՇԱՏ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐ ՉԳԻՏԵՆ, ՈՐ ՊՈՒՏԻՆՆ ԱՅԼԵՎՍ ՆԱԽԱԳԱՀ ՉԷ
ՌԴ 46 շրջաններում Հասարակական կարծիքի հետազոտման ռուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման մասնակիցների շուրջ 10 տոկոսը համոզված է, որ երկրի նախագահի պաշտոնը տակավին զբաղեցնում է Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: Հարցվածների 4 տոկոսը տեղյակ չէ, թե ով է նախագահը, 14 տոկոսը տեղյակ չէ, թե ով է վարչապետը, 1 տոկոսի կարծիքով՝ կառավարությունը ղեկավարում է Դմիտրի Մեդվեդեւը, նույնքան մարդ ենթադրում է, որ վարչապետը Վիկտոր Զուբկովն է: Մայիսի 17-18-ը անցկացված հարցման հիմնական նպատակն էր պարզել, թե ինչ տպավորություն է թողել մարդկանց վրա մայիսի 8-ին Կրեմլում տեղի ունեցած նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը: Հարցված 1600 ռուսաստանցիների մեծ մասը դրական է գնահատել պաշտոնամուտի արարողությունը: Այն հույսի զգացում է առաջացրել հարցվածների 41 տոկոսի մոտ, երկրի համար ...
«Ժողովուրդն է մեզ առաջնորդում, ոչ թե մենք՝ ժողովրդին: Եթե ժողովուրդն այդքան վճռականորեն տրամադրված է, որ հունիսի 20-ին պիտի ինքնաբուխ հանրահավաք անի՝ մենք պարտավոր ենք նրա կողքին լինել: Ժողովուրդն այնքան հստակ գիտի իր անելիքները, որ համակարգելու կարիք էլ չկա: Այսօր ոչ ոք մարդկանց չի ուղարկում դատական նիստերին մասնակցելու, հացադուլավորներին աջակցելու: Կան մարդիկ, որոնք, չլինելով ոչ մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, Հյուսիսային պողոտայում լիդեր են դարձել եւ կազմակերպված քայլեր են անում: Մենք միայն պիտի պայմանավորվենք, որ ժողովրդին զերծ պահենք սադրանքներից. այդ ճանապարհը մենք մեկ անգամ անցանք, եւ ես կարծում եմ, որ իշխանությունը մեծագույն ցանկության դեպքում չի համարձակվի մեկ անգամ էլ ուժ կիրառել: Դեռ «մարտի 1»-ը մարսելու խնդիր ունեն: Ինչ կանի ժողովուրդը՝ դա կլինի ամենաճիշտը: Մենք կգնանք ժողովրդի ...
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը կտրականապես հրաժարվել է ուսումնասիրել Գյումրիի Սայաթ-Նովայի 9/9ա շենքի շուրջ ստեղծված սկանդալը:
Արդեն երրորդ տարին է, ինչ վերոհիշյալ շենքի բնակիչները մարզպետարանի նախկին աշխատակից Հասմիկ Մելքոնյանի պատճառով արհեստականորեն հայտնվել են անելանելի դրության մեջ: Ժամանակին աշխատելով Շիրակի մարզպետարանում ու բաշխելով «Լինսի» հիմնադրամի բնակարանները, վերջինս սկսել է հարուստ գնորդներ գտնել նաեւ «Վերականգնող» սպառողական կոոպերատիվի անդամների անհատական միջոցներով կառուցած Սայաթ-Նովայի 9/9ա շենքի բնակարանների համար: Ավելին, այս տիկինը, օրինական տերերին բնակարաններից դուրս հրավիրելու պահանջով, վերջերս դատի է տվել նրանց: Շիրակի մարզի վարչական դատարանի նախագահ ...
Միարժեքորեն ընդունում է կողմերից մեկի ցանկացած միջնորդություն, բացառելով մյուսի միջնորդությունները
Շուրջ երեք ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում (դատավոր Վահագ Մելիքյանի նախագահությամբ) քննվում է Հենզել Աբրոյանի հայցն ընդդեմ Թաթուլ եւ Հուսիկ Բաղդասարյանների: Պատասխանող կողմ է ճանաչվել նաեւ ՀՀ դեպոզիտարիատը: Հ. Աբրոյանը պահանջում է ճանաչել «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի 357 բաժնետոմսերի նկատմամբ իր սեփականության իրավունքը, որն, իբր Հ. Բաղդասարյանի համաձայնությամբ, փոխանցել է Թ. Բաղդասարյանին՝ պայմանով, որ դրա դիմաց իրեն տան սարքավորումներ: Դատական նիստն ամեն անգամ հետաձգվում է Հ. Աբրոյանի միջնորդությամբ եւ, որպես կանոն, այդ միջնորդությունները դատավոր Մելիքյանն ընդունում է անվերապահորեն, անկախ նրանից՝ դրանք հիմնավո՞ր են, թե՞ ոչ: Մայիսի ...
Երեկ մանկվարժականի պաշտոնյանյաները արձակ եւ չափածո ձոներգեր կարդացին վերընտրված ռեկտորի պատվին:
Երեկ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացան ռեկտորի ընտրություններ: Միակ թեկնածուն բուհի գործող ռեկտոր, մամուլում ամենաշատը քննադատված Արտուշ Ղուկասյանն էր: Ներկա էին բուհի խորհրդի 28 անդամներ, այդ թվումղղ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանը (ՀՀԿ), Հրանուշ Հակոբյանը (ՀՀԿ), Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ), Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը եւ ուրիշներ: Ժամանել էին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ԿԳ փոխնախարար ու ռեկտորի հարսանիքի քավոր Արա Ավետիսյանն ու մյուս փոխնախարարը՝ Բագրատ Եսայանը: Ինչ վերաբերում է բուհի խորհրդի նախագահ, ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Արամ Կարապետյանին, վերջինս էլ ...
Անցյալ տարի Առինջ գյուղում սպանվեց սահմանապահ զորքերի ռուս սպա Դիմիտրի Երմոլովը, իսկ դեպքի վայրում գտնվող նրա ընկերները ծեծվեցին: Որպես մեղադրյալ կալանավորվեցին Գոռ Բալյանը եւ Արտեմ Անդրեասյանը:
Երմոլովի սպանության դեպքի առթիվ Գլխավոր դատախազությունում հարուցվեց քրեական գործ: Հստակեցնելով կատարվածի հանգամանքները՝ նախաքննությունը հիմնավորված համարեց, որ 2007 թ. օգոստոսի 6-ին, ժամը 00:30-ի սահմաններում Գ. Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի անվտանգության աշխատակիցներ Բալյանը եւ Անդրեասյանը Առինջ գյուղում ծառայություն կատարելու ընթացքում, տարածքում գտնվելու պատճառը պարզելու նպատակով, կանգնեցրել են «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ գտնվել են ՌԴ քաղաքացիներ, զինծառայող սպաներ Անատոլի Կռիլովը, Նիկոլայ Մակարովը, Մինգիյան ...
Կոմպոզիտորի հերթական ձեռնարկը «Ստեֆֆիի երաժշտական օրագիրը» նկարազարդ ալբոմն է՝ մանուկների համար:
Մեր ժամանակներում շատ չեն ստեղծագործողները, որոնք իրենց կարողություներով եւ ճանաչ- վածությամբ կարող էին ճանապարհ հարթել օտար, թեկուզ՝ ռուսական շոու-բիզնեսում, բայց մնացել են հայրենիքում ու նրանց մտահոգողը հետեւյալն է. իրենց արվեստը պե՛տք է այն միջավայրին, ում համար ստեղծագործում են: Ասվածը մասնավորապես կոմպոզիտոր Գայանե Քեոսայանի մասին է, որին 1980-ականներին ոչ միայն հայկական, իսկ վերջին տարիներին՝ նաեւ ռուսաստանյան շոու-բիզնեսում կատարած մի քանի հայտնությունների շնորհիվ ինքնադրսեւորվելու որոշակի հնարավորություն տրվեց:
Գ. Քեոսայանի հետ «Առավոտի» հանդիպման առիթը նրա վերջերս լույս տեսած «Ստեֆֆիի երաժշտական օրագիրը» ...
Այսօր մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գավաթների խաղարկության ավանդական երիտասարդական մրցաշարը: Այն անցկացվում է 2000 թվականից եւ ընդգրկված է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ FILA-ի տարեկան միջոցառումների ծրագրի մեջ:
Երեկ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Վարդանյանը տեղեկացրեց, որ ճանաչված մարզիկի մրցանակների համար պայքարելու նպատակով Երեւան են ժամանել Ռուսաստանի երեք թիմ, հիմնականում՝ Մոսկվա, Դոնի Ռոստով եւ Կրասնոդար քաղաքներից, 20 ըմբիշ՝ Իրանից, 5 հոգի՝ Հունաստանից, 17 մարզիկ՝ Վրաստանից: Հայաստանը ներկայացրել է երեք թիմ, որոնք համալրված են հանրապետության երիտասարդական առաջնությունում լավագույն եռյակներ կազմած ...
Հրավիրում ենք 30-40 տարեկան տղամարդկանց՝ աշխատելու Սաուդյան Արաբիայում որպես տնօրենի օգնական: Պահանջվում է արաբերեն լեզվի գերազանց իմացություն, ցանկալի է նաեւ անգլերեն լեզվին տիրապետելը: Աշխատանքային փորձը պարտադիր է:
Հեռ: 093-43-74-10:
71@mail.ru
Մուտք Գրանցվել