Գաղտնիք չէ, որ բարիքն ու չարիքը, արդարությունն ու անարդարությունը մեր կողմից ընկալվում են խիստ սուբյեկտիվորեն՝ այն տեսանկյունից, թե որքանով է դա մեզ համար բարի եւ արդար, ոչ թե՝ ընդհանրապես: Նույն ընկալումը գոյություն ունի նաեւ քաղաքական ուժերի մոտ: Օրինակ, դաշնակցականները կամ ԱԺՄ-ականները գտնում են, որ երբ 90-ականներին իրենք էին հեղափոխություն անում Տեր-Պետրոսյանի դեմ՝ դա ճիշտ էր, անհրաժեշտ էր, քանի որ իրենք մարմնավորում էին բոլոր առաքինություններն ու մարդկության լավագույն ձգտումները, եւ, հետեւաբար, իրենց գործն արդար էր: Բայց հիմա, երբ Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են հեղափոխություն անում իրենց դեմ, նույն մարդիկ (օրինակ, արտգործնախարարի նորաթուխ տեղակալ Շավարշ Քոչարյանը կամ նախկինում կախաղանների կոչ անող նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը) վստահ են, որ հեղափոխությունն անընդունելի է, վտանգավոր է, ծառայում է դրսի մութ ուժերին եւ այլն: Նույնն, իհարկե, կարելի է ասել հակառակ կողմից. առաջին նախագահի կողմնակիցները համոզված են, որ 90-ականների՝ իրենց դեմ կազմակերպված հեղափոխական շարժումը մի խումբ «աբիժնիկների» արկածախնդրություն էր, իսկ ահա իրենց այսօրվա հեղափոխությունը մաքուր է եւ զուլալ ու միտված է ազգի փրկությանը:
Այդպիսով, ոչ ոք չի ընդունում, որ հեղափոխությունն ընդհանրապես վատ, սխալ, դատապարտելի երեւույթ է՝ անկախ նրանից, թե ով, ինչու եւ ում դեմ է այն իրագործում: Իսկ վատ է, մասնավորապես, այն պատճառով, որ հասարակությունը բաժանում է երկու մասի՝ «ով մեզ հետ չէ՝ նա մեր դեմ է» հայտնի սկզբունքով՝ ներգրավելով այդ պրոցեսի մեջ, նախեւառաջ, երիտասարդությանը: Հիշենք, օրինակ, թե ինչպես էր իշխանությունն իր «խունվեյբիններին» ուղարկել «Զվարթնոց» օդանավակայան եւ «հասարակական պարսավանքի» ենթարկել նույն Շավարշ Քոչարյանին՝ Ստրասբուրգում «ոչ հայրենասիրական» ելույթի համար: Կամ՝ ինչպես էին «Կայունություն» հասարակական շարժում» կոչվող Սերժ Սարգսյանի «խունվեյբինները» եկել Մամուլի շենքի մոտ, հայտարարում, որ ես հայ չեմ, թուրք եմ, եւ պահանջում էին, որ ես գնամ Թուրքիա:
Այժմ առավել ակտիվ են ընդդիմության «խունվեյբինները», որոնց մի մասը կրում է «Հիմա» նախաձեռնության անվանումը: Եվ ահա նրանք որոշել են կազմել Համաժողովրդական շարժման գաղափարները չկիսող մարդկանց, այսպես ասած, «Շինդլերի ցուցակը» եւ այդ ձեւով արտահայտել իրենց «հասարակական պարսավանքը»: Ըստ «Հիմա»-ի, մասնավորապես, Ռոբերտ Ամիրխանյանը, Հրանտ Թոխատյանը, Արմեն Մազմանյանը, Արա Երնջակյանը եւ այլք «չհայ» են, այսինքն՝ հայ չեն: Ասեմ, որ ինձ էլ հաճախ դուր չեն գալիս այդ գործիչների հրապարակային ելույթները, բայց համաձայն չլինելը մի բան է, իսկ ազգային հողի վրա «բաժանումներ» կատարելը՝ բոլորովին այլ: Ոչ մի անհատ կամ կազմակերպություն չի կարող նման հարցերում դատավոր լինել:
Առաջներում դաշնակցականներն էին ասում՝ «ով դաշնակ չի՝ հայ չի»: Դաշնակներից պրծանք (նրանք իշխանություն դարձան), հիմա էլ նրանց դերը «Հիմա»-ն է ստանձնել:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Քննարկելու համար դուք պետք է գրանցված լինեք. ՄուտքԳրանցվել
«Ամբողջ Թատերական հրապարակի երկաթյա նստարանները եւ Կարապի լճի մոտի փայտի աթոռներն այդ ընթացքում, այսինքն՝ առավոտյան, բոլորը պոկված էր, եւ ցուցարարների դիմացի մասով կառուցված էր արգելափակոց, բարիկադ»,- երեկ «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստում պատմեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, որը հայտնեց, թե ինքն էր պատասխանատուն մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում հասարակական կարգի ապահովման համար: Հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Արտյուշ Շահբազյանի հարցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակում մեկուսացվե՞լ է, պրն Աֆյանը պատասխանեց, թե ինքը տեսել է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգնած էր: Մի հատ ծառ ունենք ըտեղ՝ պուլպուլակներից մի քիչ էս կողմի վրա, հանգիստ ձեւով կանգնած էր ըտեղ»: Լուսանկարից ...
Անվտանգության ծառայության պաշտոնաթող գնդապետ Գուրգեն Եղիազարյանը մարտի 1-ի դեպքերի համար մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին:
Նախկինում ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ, ազգային անվտանգության պաշտոնաթող գնդապետ Գուրգեն Եղիազարյանը, «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Մարտի 1»-ի ողբերգական իրադարձություններին, հայտարարեց, որ առնվազն 10 զոհերի համար պատասխանատուն երկրի նախկին եւ ներկա նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են: Պաշտոնաթող գնդապետի ասելով, իշխանություններն ու պատկան մարմինները փորձում են այդ դեպքերի համար պատժել մի երկու ոստիկանի. «Հիմարություն է խոսել եւ ակնարկել ընդամենը երկու ոստիկանի մեղավորության մասին: Եթե կա մեկը, որը պետք է պատժվի այդ ողբերգության համար, ապա դա պետք է լինի Ռոբերտ Քոչարյանը»:
Մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած գործողությունների պատասխանատվությունը երեկ ստանձնեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը:
Մարտի 1-2-ի դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը երեկ հրավիրել էր ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Ալեքսանդր Աֆյանին, որը պարզաբանումներ տվեց մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունների վերաբերյալ: Նա նախ նշեց, որ որպես տեղակալ, ինքն է պատասխանատու հասարակական կարգի ապահովման համար. «Այդ պարտականությունները դրված են եղել ինձ վրա՝ հասարակական կարգի ապահովում Թատերական հրապարակում»: Նշենք նաեւ, որ ավելի ուշ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հարցին, թե արդյոք նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապ ...
Հյուսիսային պողոտայից բերման ենթարկելու բոլոր դեպքերը խախտում համարելու առաջարկի պատասխանն այս է:
Այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հունիսի 25-ին հրապարակեց, թե իրավունքների խախտում է տեսնում Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանին մարտի 26-ին Հյուսիսային պողոտայից բերման ենթարկելու եւ ոստիկանությունում 3,5 ժամ պահելու ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Կենտրոնի բաժնի եւ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների գործողություններում, ինքը՝ Կարեն Հեքիմյանը, եւ այդ կուսակցության կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղար Թաթուլ Մկրտչյանը դժգոհություն հայտնեցին այս որոշումից: Պաշտպանին հուլիսի 3-ին ուղարկված նամակում Կարեն Հեքիմյանը մասնավորապես խնդրել էր պարզաբանել. «Կարո՞ղ է արդյոք Ձեր որոշումը որպես նախադեպ կիրառվել հարյուրավոր այն քաղաքացիների ...
ԳՈՒԼՈՒԶԱԴԵ. «ԲՐԱՅԶԱՆ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԴՈՒՐՍ ՏԱԼԻՍ»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել Ադրբեջանում: Հիշեցնենք, որ ամերիկացի դիվանագետը մի քանի օր առաջ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ժամանակ լրատվամիջոցներին ասել էր, թե Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրենք պետք է որոշեն մարզի կարգավիճակը: «Կանցկացվի հանրաքվե, որի ժամանակ ղարաբաղցիները կարտահայտեն իրենց կամքը, իհարկե՝ բոլոր փախստականների վերադարձից հետո»,- մանրամասնել էր Բրայզան:
«Որեւէ հանրաքվեի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ այդ քայլը կհանգեցնի Ղարաբաղի կորստին»,- ըստ PanARMENIAN.Net տեղեկատվական կայքի, այս մասին նախօրեին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն՝ մեկնաբանելով Բրայզայի վերոհիշյալ արձանագրումը: Քաղաքագետի խոսքերով, չարժե ուշադրություն դարձնել Մեթյու Բրայզայի հայտարարությունների վրա: «Նա ...
Անկախ այն բանից, որ աշտարակցիները քաղաքապետից դժգոհում են, նա վստահ է, որ վերընտրվելու է
Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը քաղաքում կատարվող ցանկացած բարի գործ իրեն է վերագրում: Այն, որ կառավարության հատկացրած գումարով քաղաքում երաժշտական դպրոց է կառուցվում, այն, որ Վեհափառի օժանդակությամբ եւ պետբյուջեից տրամադրված գումարներով Ներսես Աշտարակեցու արձանն է տեղադրվում, այն, որ Աշտարակի մայրուղիները գրեթե ամբողջովին լուսավորվել են ու քաղաքի համար կարեւորություն ներկայացնող նման տասնյակ գործեր քաղաքապետը ներկայացնում է այնպես, որ այսօր փոքրից մինչեւ մեծ, բոլոր աշտարակցիները կարծում են, թե Գ. Թամազյանը սեփական գրպանի հաշվին է քաղաքի համար «բարերարություններ» անում: Այս մասին վկայում են աշտարակցիները:
Ըստ ազատամարտիկ Երվանդ Արամյանի, Գ. Թամազյանը ապօրինի գործարքները օրինական է ...
Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ Ասյա Ասրյանն ընդամենը մեկ պարկ ալյուրի համար արդեն քանի ամիս է՝ մարզպետարանի ու գյուղապետարանի դռներն է ընկած: Կնոջ պատմելով, գյուղապետն ուղարկում է մարզպետի մոտ, մարզպետարանից էլ խորհուրդ են տալիս գյուղապետին դիմել: Ու մինչ մարզի բնակիչների համար պատասխանատու մարզպետն ու գյուղապետը Ա. Ասրյանին օգնելու հարցը միմյանց վրա են գցում, կինը երեխաների օրվա հացը մուրացկանությամբ է վաստակում:
«Երեք անչափահաս երեխա ունեմ: Մեզ մոտ աշխատանք չկա, որ գոնե աշխատեմ՝ երեխաներիս պահեմ: Ամուսինս Սեւանի հոգեբուժարանում է, ես էլ ոչ մի օգնող ձեռք չունեմ: Պետությունից ընդամենը 26 հազար դրամ նպաստ եմ ստանում, դրանով ինչպե՞ս ծայրը ծայրին հասցնեմ, ինչպե՞ս 3 երեխա պահեմ: Ինչքան ժամանակ է՝ ...
«Արցախ» ակումբի երեկվա հյուրը ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանն էր, որն անդրադարձավ ներքաղաքական կյանքում երիտասարդության դերին: Ա. Զաքարյանի ձեւակերպմամբ, ոչ միայն ՀՀ-ում, այլեւ ամբողջ աշխարհում երիտասարդությունը քաղաքական դաշտում միշտ ունեցել եւ պահպանել է իր ուրույն դերակատարությունը, հանդես գալով իբրեւ հասարակական-քաղաքական համակարգի հիմնական շարժիչ ուժ: Ըստ Ա. Զաքարյանի, թե ինչպիսի գաղափարական հոսանքների են հարում երիտասարդները՝ ամբողջական պատասխան տալ հնարավոր չէ. «Ցավոք, մեզանում քաղաքական կուսակցությունները գաղափարական ուղենիշների առումով տարբեր վարքաբանություն են դրսեւորում ու շատ դժվար է տարանջատել կուսակցությունների այս կամ այն քաղաքական հոսքում լինելը: Առաջին՝ կուսակցությունները փորձում են երիտասարդական դաշտում իրականացնել ...
Գյումրեցիներին այդպես էլ անհայտ մնացին իրավապահների կողմից շաբաթ օրը Գյումրիի կենտրոնական շուկայում կազմակերպված ծեծուջարդի իրական պատճառները:
Արդեն չորրորդ օրն է՝ Գյումրիում շրջանառության դրված միակ թեման «Լաչինի միջանցք» կոչվող շուկայի հատվածում տեղի ունեցած դեպքն է: Գյումրիի պատմության մեջ առաջին անգամ է, երբ օրը ցերեկով «քացու» տակ են գցում շուկայում կանգնած «բիրժեւիկներին» ու նրանց «թասիբին» կանգնողներին, ընդ որում, ըստ ականատեսների, 10 ոստիկանով խփում էին մեկին: Շուկայում այդ պահին գտնվողների ներկայացմամբ, մայրաքաղաքի ոստիկանները առավոտյան ժամը 10-ին սկսել են «կանդալել» տարադրամի առեւտրով զբաղվողներին, իսկ նրանց, ովքեր փորձել են բացատրություն պահանջել՝ ջարդուփշուր են արել: Մենք դեպքի վայրում եղանք այն ...
Վայոց ձորում ընթացած «Կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման, բացահայտման եւ քննության առանձնահատկությունները» թեմայով շրջիկ խորհրդակցության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տեղեկացրեց, որ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ոստիկանության Գյումրիի բաժնի պրոֆիլակտիկ բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ, ոստիկանության մայոր Սեյրան Պետրոսյանը: ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը հայտնեց նաեւ, որ ձերբակալվել են եւս 5-ը, մասնավորապես՝ մեկը քաղաքապետարանի աշխատակից, ոստիկաններ եւ տարադրամի փոխանակման կետի աշխատակիցներ: Պարզվել էր, որ ոստիկանության մայոր Պետրոսյանը պարեկապահակային ծառայության ջոկի հրամանատար, ոստիկանության ավագ Սարգիս Պարսամյանի, վաշտի ոստիկաններ Հովհաննես Գրիգորյանի եւ Գրիգոր Հայրապետյանի միջոցով Գյումրիի ...
Ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի, վնասազերծվել է մաքսանենգությամբ զբաղվող կայուն հանցավոր խումբ:
Հանցավոր խումբը ղեկավարել է «Գվարզին» ՍՊԸ տնօրեն, Նոյեմբերյանի շրջանի Պտղավան գյուղի բնակիչ Յուրա Նարիմանի Հարությունյանը, որը անհատ ձեռներեց «Էդիկ Էվինյան» կազմակերպության միջոցով զբաղվել է Թուրքիայից Հայաստան ապրանքների ներկրմամբ: Բեռնատարներով ապրանքը, ըստ նախնական վարկածի, հասցվել է մինչեւ ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Դեղձավան գյուղի հարակից վրացական տարածք, որտեղից այն վերաբարձվել է բարձր անցողականություն ունեցող մի քանի փոքր բեռնատարների մեջ եւ գիշերվա ժամերին, շրջանցիկ ճանապարհներով մաքսանենգորեն տեղափոխվել է Հայաստանի տարածք:
Յու. Հարությունյանի եւ նրա խմբի կողմից թաքցվել է ...
Եվ ցանկանում են այն հանձնել իրենց շարմական ընկերներին ու մոսկվաներում բալագանային հումոր տարածող իրենց եղբայրներին:
Շուրջ 7 ամիս Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնն անորոշ խաղերի մեջ ներքաշելուց, այստեղ ապօրինություններ գործելուց, մշակույթի նախարարությունն իբր այստեղ հարցերը լուծել-ավարտելուց հետո՝ «վերջապես» իր ավերիչ ու ապազգային ծրագրերը նաեւ Սունդուկյանի անվան թատրոն տարավ՝ առիթ գտնելով թափելու որոշ ապաթատրոնական չինովնիկների հոգիներում կուտակված մաղձն ու թույնը, տգիտությունն ու վրեժի ծարավը: Այն, ինչ կատարվեց Սունդուկյանի անվան թատրոնում՝ չափազանց սխալ կլիներ միայն ու միայն անձնավորված պայքար համարել Վահե Շահվերդյանի դեմ, չնայած ե՛ւ անձնավորումն է առկա, եւ՛ քաղաքական հետապնդումը, ե՛ւ անհատականությանը ոչնչացնելու մոլուցքը... 1977-ին մի խումբ սունդուկյանցիների գործիք դարձնելով՝ ...
Ի պատասխան «Առավոտում» (26.07.08) տպագրված «Գոշավանքը պղծում են» հոդվածի:
Չէի ուզենա երբեւիցե գրիչ վերցնել ձեռքս եւ պարապ գործով զբաղվել: Շուրջ 30 տարի առաջ մեկնել եմ Հայաստանից Ուկրաինա՝ սովորելու: Այնպես ստացվեց, որ բուհն ավարտելուց հետո ամուսնացա ու աշխատանքի անցա Կիեւում: Երկար ժամանակ Հայաստանում չէի եղել: Երբ մի քանի տարի առաջ ժամանեցի Հայաստան՝ քրոջս ամուսնու հետ ընտանիքներով շրջագայություններ կատարեցինք Հայաստանի պատմամշակութային վայրերով: Հատկապես տպավորիչ էր «Ոսկե շղթա» (Դիլիջան-Վանաձոր-Օձուն-Հաղպատ-Սանահին-Մակարավանք-Իջեւան) կոչվող երթուղին: Ուղղակի տպավորված էինք Սեւանվանք-Հայրիվանք-Նորադուս-Սելիմ-Խնձորեսկ-Տաթեւ-Նորավանք-Քարահունջ երթուղուց: Իսկ իմ հարազատ քաղաքը՝ Դիլիջանը, իր շրջակայքով, ուղղակի հիասքանչ է: Չես կարող չտպավորվել Հաղարծին եւ Գոշավանք այցելություններից: ...
Հրավիրում ենք 30-40 տարեկան տղամարդկանց՝ աշխատելու Սաուդյան Արաբիայում որպես տնօրենի օգնական: Պահանջվում է արաբերեն լեզվի գերազանց իմացություն, ցանկալի է նաեւ անգլերեն լեզվին տիրապետելը: Աշխատանքային փորձը պարտադիր է:
Հեռ: 093-43-74-10:
71@mail.ru
Մուտք Գրանցվել