09/09/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

Մեջբերումներ
 

Այսօր իմ սյունակը հիմնված է լինելու երեք՝ ինձ հոգեհարազատ հեղինակների ցիտատներից, որոնք իրար հետ արտաքուստ ոչ մի կապ չունեն: Եվ առաջինը, անհամեստությանս համար ներողություն խնդրելով, մեջբերում կատարեմ հորս վերջին գրքից. «Երբ մարդն անդամակցում է որեւէ միաբանության կամ օթյակի, կամ էլ «համախոհների կուսակցության», անխուսափելիորեն վտանգ է առաջանում, որ նա այլեւս կդադարի ինքն իրեն ադեկվատ լինելուց: Բարոյականությունը փակ էլիտար ակումբ չի, ոչ էլ գաղտնի ընկերակցություն՝ խիստ կանոնադրությամբ եւ հանդիսավոր, արյան վրա տրված երդումներով՝ պահպանել գաղտնիքը»: Եթե առաջնորդվում ես քո խմբի, թայֆայի, ակումբի, կուսակցության, աղանդի պարտադրված կանոններով, ապա հայտնվում ես Պերճ Զեյթունցյանի վիպակի հերոսի վիճակում՝ նայում ես հայելուն ու, կոպիտ ասած, ինքդ քեզ չես ճանաչում: Էլ ո՞ւր մնաց՝ ադեկվատ գնահատես քո ճանաչած մարդկանց. կուսակցական էթիկան քեզ այլ կանոններ է թելադրում, օրինակ՝ թեկուզ պոլի փետ լինի, միայն թե իմ կողմից խոսի:

Եվ այդ համատեքստում մեկ այլ մեջբերում՝ մեր շատ հայտնի գործընկեր Ավետիս Հարությունյանի մի քանի տարի առաջ գրված հոդվածից. «Իսկ դուք ուզում եք օրենսդրական դաշտ բերել (իբր, մի փախչող են) ու «հանգստացնել» ծտի սիրտ ունեցող գրպանահատներին, մարդկանց չուլաններից ղաուրմա ու թթու «առգրավող» նախկին թաղայիններին ու գաստրոնոմի եկամուտներով ձրի հավ ու ձու տուն տանող ՕԲԽՍ-ի նախկին օպերներին»: Նկարագրված կերպարները չափազանց հյութեղ են եւ ճանաչելի: Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել երկրորդ կերպարի վրա, որի մասին նույն հեղինակը մեկ այլ հոդվածում գրում է. «նախկին միլիցիայի (ոչ ԿԳԲ-ի) շեստյորկա»: Մի տեղ էլ հրապարակախոսը հորդորում է լրագրողներին չանվանել նրան «կագեբեշնիկ», քանի որ դա այդ անձնավորության համար չափազանց բարձր բնորոշում է: Գուցե ղաուրման եւ թթուն չափից դուրս կենցաղային կատեգորիաներ են՝ համեմատած ազգի փրկության, համաշխարհային հեղափոխության եւ համընդհանուր երջանկության տաճար կերտելու վսեմ գաղափարների հետ: Չգիտեմ:

Սակայն այս առումով ներկայացնեմ հաջորդ մեջբերումը՝ այս անգամ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 1997-ի ասուլիսից. «Դա մեծապես կախված է նաեւ ձեզանից, կախված է մամուլից, կախված է մեր հասարակությունից, կախված է մեր մտավորականությունից: Որքա՞ն կարելի է հանդուրժել հեղափոխականությունը, բռնության կոչերը եւ բռնության փաստերը: Ես չեմ տեսնում, որ մեր հասարակությունն իր համար գոնե ինչ-որ իմունիտետ է ստեղծում նման անցանկալի զարգացումներից խուսափելու համար»: Ես էլ չեմ տեսնում: Ավելին՝ իմունիտետ ստեղծելու իմ (որպես մամուլի ներկայացուցչի) փորձերը արժանանում են շահագրգիռ կողմերի՝ հեղափոխականների եւ հակահեղափոխականների, «կարմիրների» եւ «սպիտակների» ակնհայտ դժգոհությանը: Իսկ, ընդհանրապես, մեր հիմնադիր նախագահի մեջբերված խոսքն այնքան դիպուկ է, որ պատրաստ եմ դրա տակ ստորագրել:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Քաղաքականություն
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԵՑ
 

Հարավօսական հակամարտության գոտում արդեն, ըստ էության, լայնածավալ պատերազմ է: Վրացական ուժերը փորձում են ամբողջովին հսկողության տակ վերցնել Ցխինվալն ու շրջակա օսական գյուղերը: Բազմաթիվ երկրներ կողմերին զսպվածության կոչեր են անում: Ռուսաստանը հայտարարում է հակահարված տալու մտադրության մասին: Մի խոսքով, կոնկրետ այս հակամարտությունն այլեւս ապասառեցվում է:
Կարդացեք

 
 
Քաղաքականություն
ԱՐՄԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ ՊԱՏԱՆԴ Է
 

Այսպես է գնահատում 1992-98թթ.-երին Վանո Սիրադեղյանի թիկնազորի ղեկավար Սուրեն Սիրունյանը իր եղբոր՝ Արմեն Սիրունյանի կալանավորումը:

«Մարտի 1»-ի գործով կալանավորվածներից մեկը, ով դեռեւս գտնվում է նախնական կալանքի տակ, քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանի հարազատ եղբայրն է՝ Արմեն Սիրունյանը: Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-308 հոդվածի հատկանիշներով, ասել է թե՝ հանցակցություն պաշտոնեական դիրքի չարաշահմանը: Ըստ գործի նյութերի, ընդդիմության հանրահավաքների շրջանում ՀՀ ԱԱԾ ինչ-որ աշխատակից այդ գերատեսչությունից տեղեկատվության արտահոսք է արել, որը Ա. Սիրունյանը, իբր, փոխանցել է հանրահավաքի ղեկավարներին: Ընդ որում, Ա. Սիրունյանը, ով երբեւէ որեւէ ուժային կառույցի աշխատակից չի եղել, մեղադրվում է այդ արտահոսքի շղթայի օղակներից մեկը լինելու մեջ:

Ա. ...

 
 
Քաղաքականություն
Ի՞ՆՉ ՊԱՏՄԵՑ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ
 

Ազատության հրապարակ էին գնացել առա՞նց զենքի

Հովիկ Թամամյանի երեկվա «զեկույցը»՝ մարտի 1-2-ի դեպքերն ու պատճառները ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նիստում, ամբողջովին կրկնում էր այդ գիշերվա դեպքերից հետո «պատասխանատու» հեռուստաընկերությունների կողմից ամեն ժամ ցուցադրվող ռեպորտաժները:

Հովիկ Թամամյանն ասաց, որ փետրվարի 29-ի լույս մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած «միջոցառման» հանձնարարականն «իջեցրել» է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, իսկ ինքն օպերացիայի պատասխանատուն էր, եւ այն տապալվել է, քանի որ ոստիկանության համակարգում դավաճաններ կան: Փաստորեն, արդեն իսկ կարելի է արձանագրել, որ մարտի 1-2-ի դեպքերի երեք կոնկրետ մեղավոր հայտնի է՝ Հովիկ Թամամյան, Ալեքսանդր Աֆյան, Հայկ Հարությունյան: ...

 
 
Քաղաքականություն
Չստացված ուղեւորություն դեպի Ջավախք
 

Անկիրթ վերաբերմունք Երեւան-Գյումրի երթուղային կայարանում

Երեկ առավոտյան պատրաստվում էի մեկնել Կարս՝ դիտելու Գյումրիի եւ Կարսի միջեւ ֆուտբոլային հանդիպումը: Անշուշտ, ինձ հետաքրքրում էր ոչ թե հանդիպումը, այլ ֆուտբոլային դիվանագիտությունը, որն ընթանում է երկու հարեւան եւ թշնամի պետությունների՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ: Քանի որ հայ-թուրքական սահմանը փակ է, ստիպված ես նախ մեկնել Վրաստան: Ես ընտրել էի հետեւյալ ուղին. «մարշրուտկայով» Գյումրի, ապա Նինոծմինդայով՝ Ախալցխա, այնտեղից՝ Վալե, որը վրաց-թուրքական սահմանին է: Օգտագործելով ամառային արձակուրդները՝ ինձ հետ պապի տուն՝ Ջավախք էին մեկնում կինս եւ երկու մանկահասակ տղաներս:

Երեւանից Գյումրի մեկնող (ավտոկայանը «Ռոսիա» կինոթատրոնի մոտ է) հերթական «մարշրուտկայում» հարեւանությամբ երկու ազատ տեղ չկար, եւ երբ գլուխ գլխի խմբված ...

 
 
Քաղաքականություն
Այրվող Ցխինվալ
 

Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ երեկ վրացական հետեւակային զորքերը բազմաթիվ տանկերի եւ զրահամեքենաների ուղեկցությամբ մտել են Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալ: Կենդանի ուժի ներխուժմանը նախորդել է հրետանային ուժգին նախապատրաստություն: Թեեւ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկատվությունը, թե վրացական զորքերն անմիջականորեն Հարավօսիայի մայրաքաղաքի վարչական սահմաններում են, այնուամենայնիվ, ավելի ուշ վրաստանյան պաշտոնական աղբյուրները անուղղակիորեն հաստատել են, որ «շրջանի վրացական գյուղերի բնակչությանը պաշտպանելու» եւ հակամարտության գոտում «սահմանադրական կարգը վերականգնելու համար» վրացական զինուժը «հարկադրված» գործողություններ է իրականացնում Ցխինվալի մատույցներում:

Միջազգային լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունները բավական ...

 
 
Քաղաքականություն
ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐԵԼԸ ՃԻՇՏ ՉԷ
 

ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արամ Հարությունյանը ներկայացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, ԵԿՄ Վայքի կառույցի փոխնախագահ, ազատամարտիկ Աղասի Մկրտչյանի հետ մեկուսարանում իր հանդիպումը: Ա. Մկրտչյանը հանձնաժողովի անդամին տեղեկացրել է, որ ինքը գազի եւ վառելիքի կտրոններ է բաժանել նախընտրական աշխատանքների կազմակերպման շրջանակում: Նաեւ 5000-ական դրամ է բաժանել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, որը, սակայն, քրեական գործի նյութերում համարվել է ընտրակաշառք, եւ իրեն մեղադրում են հենց ընտրակաշառք բաժանելու մեջ: ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը հարցրեց՝ կա՞ վկայություն, որ այդ գումարները տալով՝ մեղադրյալը հորդորել է քվեարկել թեկնածուներից մեկի օգտին, այն դեպքում, երբ նրանք լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք՝ ներկայացնում էին հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի շահերը եւ այդ գումարը կարող է օրվա ծախսերի ...

 
 
Սոցիում
Հանրակացարանը՝ համակենտրոնացման ճամբար
 

Իրենց կենցաղային պայմաններն այսպես են բնորոշում Սիսակյան թիվ 3 վթարային շենքի բնակիչները:

«Եթե անգամ 3 բալանոց երկրաշարժ լինի՝ մեր շենքը կփլվի: 20 տարուց ավելի է՝ ապրում ենք վթարային շենքում՝ կեղտի ու ջրերի մեջ: Պատշգամբների կողքերից քարերն արդեն պոկվում-թափվում են: Ամեն օր ահը սրտներումս սպասում ենք, որ մնալու ենք փլատակների տակ: Մարդավարի ապրելու ոչ մի պայման չկա»,- «Առավոտին» դժգոհեցին Աջափնյակ համայնքի Սիսակյան 3 հասցեում գտնվող վթարային հանրակացարանի բնակիչները: Այս շենքը նախկինում եղել է «Մետաքս» գործարանի հանրակացարանը, եւ բնակիչների մեծ մասը հենց այդ գործարանում են աշխատել: Այստեղ են բնակվում նաեւ Ադրբեջանից գաղթած փախստական ընտանիքներ: Շենքը 4-րդ կարգի վթարային է եւ ընդգրկված է վթարային շենքերի փոխհատուցման ծրագրում: Մեզ հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ քաղաքային ...

 
 
Մշակույթ
ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՄԵԿԻՆ ԷՐ ՎՍՏԱՀԵԼ
 

Սակայն շատերն են հավակնում համարվել նրա կենսագիրը

Նշանավոր մարդիկ ունեցել են կենսագիրներ, ինչպես Շվեյցերը՝ Բախի, Էքերմանը՝ Գյոթեի, Մորուան՝ Բալզակի համար եւ այլն: Այսօր հայաստանյան իրականության մեջ եւս կենսագիր դառնալու հետաքրքիր «մրցավազք» է սկսվել, որի կենտրոնում մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանն է: «Կենսագիրացուները» երեքն են՝ Սերգեյ Առաքելյան, Ռոբերտ Դավթյան եւ Արմինե Մելիք-Իսրայելյան: «Առավոտը» հակված չէ մրցույթ հայտարարել կենսագիրների միջեւ եւ ոչ էլ ցանկություն ունի տնտեսական մրցակցության հանձնաժողովի իրավասություններն իր վրա վերցնել: Նրանցից ամեն մեկը «առաջնության դափնին» կրելու իրավունք ունի, որովհետեւ յուրաքանչյուրը պնդում է, որ առաջինը ինքն է համակողմանի ներկայացրել երգչուհուն եւ առաջինը ...

 
 
Մշակույթ
Սեր, սեր եւ էլի սեր՝ ըստ Վարդան Պետրոսյանի
 

Նա առաջվանն է եւ դեռ ավելին

Վարդան Պետրոսյանի նախորդ ներկայացումների տոմսերն ավելի հեշտությամբ ձեռք բերեցի, քան «Սեր եւ ատելությանը»: Ու մինչ ես կունենայի ներկայացման տոմսերը, այն դիտելու հետաքրքրությունս բազմապատկվում էր, երբ ընկերներս ու ծանոթներս դիտելուց հետո կիսվում էին իրենց տպավորություններով, հատկապես որ՝ այդ տպավորություններն ու կարծիքները խիստ տարբեր էին ու անգամ ծայրահեղ:

Մի մասը գտնում էր, որ Վարդան Պետրոսյանն այլեւս իշխանամետ է, ինչը քաղաքական կողմնորոշում է տալիս ներկայացմանը, թեեւ դա բաց տեքստով չի մատուցվում հանդիսատեսին: Հայկական ֆորումներից մեկում (www.armtown.com կայքում), օրինակ, կարդում ենք. «Եթե միայն Սերժի մասին կատակեր Վարդանը, ուրեմն նա կլիներ նորից հին անփոխարինելի Վարդանը, իսկ եթե համարձակվում ես Լեւոնին էլ երգիծանքի մեջ ներառել, ուրեմն դու այլեւս Վարդանը չես»: ...

 
 
Մշակույթ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
 

a
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ քսաներեքերորդ

ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Եվ Վիոլետն ասաց՝ «փաստորեն, ձեր կոֆե էփողը ճիշտ ա ասել. մի տարուց ավել «Կենտրոնում» հաղորդում եմ վարել», եւ ես ասացի՝ «ես է՛լ եմ էդ հաղորդմանդ հյուրն էղել», եւ Վիոլետը հարցրեց՝ «հետո՞. է՞լ ինչ էին խոսում», եւ ես ասացի՝ «հետո իմացան, որ բանաստեղծ ես», եւ Վիոլետը հարցրեց՝ «դո՞ւ ասիր», եւ ես ասացի՝ «հա», եւ Վիոլետը հարցրեց՝ «չզարմացա՞ն», եւ ես ասացի՝ «որ իմացան ժուռնալիստ ես՝ ավելի զարմացան», եւ Վիոլետը հարցրեց՝ «խի՞», եւ ես ասացի՝ «իրանք մտածում են, որ ...

 
 
Սպորտ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
 

Առաջին արդյունքները

Երեկ ամբողջ աշխարհը հեռուստաէկրանների առջեւ հետեւում էր ամառային 29-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Սակայն օլիմպիական մրցապայքարը մեկնարկել էր ավելի շուտ: Խոսքը ֆուտբոլի մասին է: «Regnum» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ազգային օլիմպիական հավաքականները խմբային մրցաշարում անցկացրել են մեկնարկային հանդիպումները, որոնցում գրանցվել են այսպիսի արդյունքներ:

«A» խումբ. Ավստրալիա-Սերբիա՝ 1:1, Կոտ-Դ՛Իվուար-Արգենտինա՝ 1:2:

«B» խումբ. Ճապոնիա-ԱՄՆ՝ 0:1, Հոլանդիա-Նիգերիա՝ 0:0:

«C» խումբ. Չինաստան-Նոր Զելանդիա՝ 1:1, Բրազիլիա-Բելգիա՝ 1:0:

«D» խումբ. Հոնդուրաս-Իտալիա՝ 0:3, Կորեա-Կամերուն՝ 1:1:

Հիշեցնենք, որ 2004-ին Աթենքում կայացած նախորդ օլիմպիական խաղերում ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2008-08-09 16:49
 
 

«ՄԵՐ ՄԵՋ ԴԱՎԱՃԱՆ ԿԱՐ»

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովիկ Թամամյանը մարտի 1-2-ի ...

 

2008-08-09 16:49
 
 

ԱՍԵՔ՝ ՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՀՈՅԵԼ

ՀԺԿ մամուլի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը «Առավոտին» հայտնել է, որ օգոստոսի 7-ի առավոտյան Կենտրոնի ոստիկանության քրեական ...

 

2008-08-09 16:49
 
 

ՈՍԿԵՐՉՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Մարտի 1-2-ի դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամներ Արտյուշա Շահբազյանն ու Աշոտ ...

 

2008-08-09 16:49
 
 

ՀԴՄ-ՆԵՐ՝ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Հարկային պետական ծառայության պաշտոնյաները հատկապես վերջին օրերին անընդմեջ հայտարարում են, որ մեր երկրում պետք է հարկվեն ...

 

2008-08-09 16:48
 
 

«ԽԱԽՏԵ՛Ք ԼՌՈՒԹՅՈՒՆԸ»

Բաց նամակ Վեհափառին

Վեհափառ տեր, գաղտնիք չէ, որ հանուն ազատ եւ ժողովրդավար Հայաստանի՝ պայքարի ելած քաղաքացիների ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+36+18 
 Շիրակ+30+9 
 Արարատ+36+16
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
All About Depression
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

Գլուխ քսաներկուերորդ

Գլուխ քսաներեքերորդ

Գլուխ քսանչորսերորդ

Գլուխ քսանհինգերորդ

Գլուխ քսանվեցերորդ

Գլուխ քսանյոթերորդ

 Teenage Pregnancy - Teenage Sexuality and Sex Education