08/09/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

Ոչ պայծառ «այլընտրանքներ»
 

Մեր ընդդիմության չափազանց մեղմ վերաբերմունքը հարեւան երկրում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների եւ շարունակվող ներկայության հանդեպ վկայում է այն մասին, որ այսօր մեր՝ անխտիր բոլոր քաղաքական ուժերը ռուսամետ են եւ, հետեւաբար, հիմնազուրկ է պաշտոնական քարոզչության մեղադրանքն առ այն, թե Հայաստանում կա Արեւմուտքի «հինգերորդ շարասյուն», որը ցանկանում է ԱՄՆ-ի պատվերով այստեղ «գունավոր հեղափոխություն» իրականացնել: Այն դեպքում, երբ ստեղծված իրավիճակի համար Ռուսաստանի եւ Վրաստանի պատասխանատվությունը առնվազն 50/50 է, ամեն ինչում Վրաստանին մեղադրելը եւ ռուսներին որպես «փրկիչներ» ներկայացնելը եւս մեկ անգամ հաստատում է, որ քաղաքականության հիմքում ընկած են պրագմատիկ հաշվարկները, ոչ թե, ասենք, «ազատության եւ ժողովրդավարության իդեալները»: Աշխարհում քիչ երկրներ կան, որոնք նույնքան հեռու են այդ «իդեալներից», որքան Ռուսաստանն է, որը չի ձերբազատվել (եւ գուցե երբեք չի էլ ազատվի) խորհրդային բռնապետական եւ կայսերապաշտական գործելաոճից: Նման «ռազմավարական դաշնակից» ունենալով (իսկ այլ դաշնակիցներ հորիզոնի վրա չեն երեւում)՝ Հայաստանը, բնականաբար, նույնպես, իր մասշտաբներով, պետք է օժտված լինի բռնապետության ցցուն հատկանիշներով: Իհարկե, դա չի նշանակում, որ, օրինակ, Միացյալ Նահանգները մարմնավորում է վերոհիշյալ իդեալները: Ներքին կյանքում եւ տնտեսության մեջ հասնելով որոշակի ազատությունների՝ ԱՄՆ-ը, ճիշտ նույն կայսերական ոճով, իր կարգերն է փորձում փաթաթել ամբողջ աշխարհի վզին:

Այստեղից հարց է առաջանում. մի կողմ թողնելով բոլոր տեսակի «իդեալները»՝ Հայաստանի նման փոքր երկրի համար ո՞րն է ավելի ձեռնտու՝ որ աշխարհը լինի միաբեւե՞ռ, թե՞ բազմաբեւեռ: Հարցի պատասխանը կարծես թե ակնհայտ է. որքան շատ են ուժի կենտրոնները, որքան «դիվերսիֆիկացված» են պոտենցիալ «պապաները»` այնքան լավ: Եվ այդ առումով մենք կարծես թե շահագրգռված ենք, որ Ռուսաստանը կամ Չինաստանը աշխարհում «որոշում ընդունողների» դեր խաղան, որպեսզի ԱՄՆ-ը ունենա հակակշիռներ, իրեն չզգա «ձորը դատարկ, աղվեսը՝ խան» վիճակում եւ չպահի իրեն այնպես, ինչպես 90-ականներին նախկին Հարավսլավիայում: Ցավալի փաստ է, որ այսօր Միացյալ Նահանգներին կարող են հակազդել միայն վերոհիշյալ երկու երկրները, որոնց համար մարդը, նրա արժեքները եւ իրավունքները կոպեկի գին չունեն: Գուցե շատ էլ օրինաչափ է, որ հենց նման երկրներն են ի վիճակի ստեղծել «այլընտրանքային ուժային կենտրոններ»:

Հավանաբար, շատ ավելի հաճելի կլիներ, եթե եւս մի «ուժային կենտրոն» դառնար Եվրոպան՝ իր քաղաքակրթական ավանդույթներով: Սակայն Եվրամիությանը առայժմ չի հաջողվել ստեղծել համապատասխան քաղաքական, տնտեսական եւ ռազմական ենթակառուցվածքներ, որոնք թույլ կտային նրան համաշխարհային մասշտաբով որոշիչ գործոն դառնալ: Այնպես որ, մնում է «բավարարվել» եղածներով:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Քաղաքականություն
ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՋԱՐԴ
 

Երեկ առավոտյան՝ 10:30-ի սահմաններում, ոստիկաններն ու նրանց հետ եկած քաղաքացիական հագուստով անձինք Հյուսիսային պողոտայից հանեցին նստացույցի բոլոր ցուցապաստառներն ու լուսանկարները՝ պատճառաբանելով, թե «բողոքել է շենքի սեփականատերը»: «Առավոտի» թղթակցի վկայությամբ՝ պաստառները պոկողները քաղաքական դատավարություններին մասնակցող վկաներն էին: Նույնը կրկնվեց նաեւ երեկոյան՝ 19-19.20-ի սահմաններում: Նստացուցարարներն էլի պաստառներ էին բերել: Եվ կարմիր բերետավորներն ու սափրագլուխները դարձյալ դրանք պոկեցին: Այս անգամ ոստիկանության աշխատանքը համակարգում էին նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության 2 աշխատակիցները: Իսկ երեկոյան, ժամը 22-ի սահմաններում, մի վիճաբանություն ավարտվեց դանակահարությամբ:

 
 
Քաղաքականություն
ՄԵԶ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ
 

ԵԿՄ-ում իրենց անդամակցությունը դադարեցրածներին ասում է ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի նախագահ, գնդապետ Հովհաննես Հարությունյանը, որը դատապարտված է 1,5 տարվա ազատազրկման՝ մի քանի փամփուշտի համար:

- Դուք եւ այժմ բանտում գտնվող մի քանի երկրապահներ բավական վրդովված հայտարարությամբ արձագանքեցիք այն լուրերին, թե ԵԿՄ-ին իրենց անդամակցությունը փետրվարի 24-ից դադարեցրած 15 գեներալներն ու գնդապետներն այժմ «իշխանափոխություն» են նախապատրաստում ԵԿՄ-ում: Ինչո՞ւ են նման անհանգստություն հարուցել այդ լուրերը:

- Նրանց անդամակցության դադարեցման առաջին ու միակ նպատակը հենց այն էր, որ մեզ կալանավորեին, եւ նրանք իրենց նպատակին այդ չափով հասել են: Եվ մեր անհանգստությունը շատ բնական է: ԵԿՄ-ն մեռնող կազմակերպություն չէ, ...

 
 
Քաղաքականություն
«ԳՈՐԾԸ ԼԻՆԻ ՀԻՇԱՏԱԿՈՂ»
 

Ալբերտ Երիցյանը ցանկանում էԱրաբկիրը դարձնել բարեկարգ համայնք

«Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության հիմնադիր նախագահ Ալբերտ Երիցյանի թեկնածության առաջադրումը Արաբկիր համայնքի ղեկավարի սեպտեմբերի 7-ի ընտրություններում անակնկալ էր ինչպես իրենց՝ արաբկիրցիների, այնպես էլ՝ մյուս թեկնածուների համար: Բավականին լուրջ բիզնես ունեցող ճանաչված գործարարին դժվար է կասկածել հարազատ համայնքում ունեցած տնտեսական, առավել եւս՝ քաղաքական ինչ-ինչ հաշվարկների եւ շահախնդրությունների մեջ: Ուստի, Ալբերտ Երիցյանի առաջադրման նպատակն ու ծրագրերը պարզելու համար՝ նրա հետ զրուցեց մեր թղթակիցը:

- Պարոն Երիցյան, Դուք հանրապետությունում ճանաչված գործարար եք, «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության հիմնադիրը, որը ստեղծել է Երեւանի սուպերմարկետների առաջին ցանցը, «Աթենք» մսամթերքի գործարանը եւ արտադրական ...

 
 
Քաղաքականություն
ԼՂ-Ն ԿՀԵՏԵՎԻ՞ ԱԲԽԱԶՆԵՐԻ ՈՒ ՕՍԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ
 

Երեկ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու կոչով միաձայն դիմում է ընդունել՝ ուղղված ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: «Մենք պարտավոր ենք սատարել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ժողովուրդների կայունության, խաղաղության, անկախության ձգտումը»,- պալատի նիստում հայտարարել է ԴԽ-ի նախագահ Սերգեյ Միրոնովը: Նա ասել է, որ նշված տարածաշրջանների ժողովուրդներն անկախություն ձեռք բերելու բոլոր իրավունքներն ունեն՝ առանձնացնելով առաջին հերթին «միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»: Միրոնովը հիշեցրել է, որ դեռ խորհրդային տարիներին եղել են այդ ինքնավար կազմավորումների իրավունքների խախտումներ: «Կարեւոր է, որ Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության իրավական հիմքերը ստեղծվել են մինչեւ ...

 
 
Քաղաքականություն
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ՝ ՀԱՎԱՔԱՐԱՐՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ
 

Երեկ, ժամը 10:30-ի սահմաններում, Հյուսիսային պողոտա են ներխուժել ոստիկաններ եւ քաղաքացիական հագուստով մարդկանց մի խումբ՝ շուրջ 100 հոգի, եւ ջարդել, պատռել ու առեւանգել քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչերով պաստառները, ինչպես նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանին հանձնելու համար նախաձեռնած ստորագրահավաքի ստենդը: Պաստառները փրկելու փորձեր անող նստացույցի մասնակիցներին ոստիկաններն ու սափրագլուխները, ըստ ներկաների, վիրավորել ու ծեծել են: Մասնավորապես հրել ու հարվածել են Անահիտ Գեւորգյանին, Օֆելյա Մարգարյանին, Անահիտ Եղոյանին: Իսկ Ռուզաննա Կարապետյանին եւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գրիգորյանին հայհոյելով ու խփելով գցել են գետնին: Ծեծի է ենթարկվել նաեւ 80-ամյա Հրաչյա Ալոյանը, որն «Ա1+»-ին պատմել է. «Ես փորձում էի փրկել Մյասնիկ Մալխասյանի պաստառը: Ինձ հրեցին, գցեցին գետնին եւ ...

 
 
Քաղաքականություն
Կոնգրեսի հայտարարությունը
 

Հայ ազգային կոնգրեսը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանում սկսված վառելիքի ճգնաժամի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հանրապետությունում վերջին օրերին առկա է տնտեսական լուրջ ճգնաժամ: Ռազմավարական նշանակության ապրանք համարվող հեղուկ վառելիքի պաշարները գրեթե սպառված են, բենզալցակայանների մի մասը չի աշխատում, որոշները բենզինը վաճառում են խիստ սահմանափակ չափերով: Հանրապետությունում 1 լիտր բենզինի ստվերային գինն արդեն հասնում է 1000 դրամի: Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

* Հանրապետության կառավարությունն այսօր ի վիճակի չէ իրականացնել ճգնաժամային կառավարում, մինչդեռ անգամ Ղարաբաղյան պատերազմի եւ շրջափակման ծանր տարիներին պետությունը կարողանում էր կարգավորել նմանօրինակ վիճակները:

* Ճգնաժամը նաեւ անխուսափելի հետեւանքն է այն թեթեւամիտ ...

 
 
Սոցիում
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԳՈՒՄԱՐՆԵՐ Է ԳՐՊԱՆԵԼ»
 

Ե. Զախարյանի որոշմամբ, կենտրոնի բնակիչներին 1 քմ-ի համար պետք է տրվեր ոչ պակաս, քան $944 փոխհատուցում, մինչդեռ մարդիկ ստացել են դրանից 3 անգամ պակաս:

2001-ից սկսված եւ մինչ օրս շարունակվող իրացման գոտիների պատճառով մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ մնացին անօթեւան: Պետությունը, իր «հատուկ կարիքների» համար խղճուկ փոխհատուցմամբ բնակիչներից վերցրեց, իսկ շատ դեպքերում էլ պարզապես բռնագրավեց տասնյակ տարիներով մարդկանց սեփականությունը համարվող տներն ու հողատարածքները:

Բնակարանների հարկադիր առք ու վաճառքը տեղի ունեցավ բազմաթիվ ապօրինություններով, նախապես հաշվարկված գումարի փոխարեն՝ «անկախ» համարվող անշարժ գույքի գնահատման գործակալությունները փորձում էին հնարավորինս իջեցնել 1 քմ-ի համար վճարվող գինը, ինչի արդյունքում քաղաքի ...

 
 
Սոցիում
Ավտոկայանի թաղամասը փտում է
 

Գյումրիի այս թաղամասի հակահիգիենիկ վիճակի պատճառով՝ բնակիչները վարակիչ հիվանդություններով են տառապում:

այանի թաղամասը, որտեղ մոտ 700 տնակ է տեղադրված, գրեթե ամբողջ տարին կեղտաջրերի ու անձրեւաջրերի մեջ է: «Ամբողջ քաղաքի կոյուղաջրերը գալիս-թափվում են մեր թաղամասում, կոյուղագծերն էլ էնքան մաշված են, որ կեղտաջուրն ամբողջովին դուրս է թափվում: Օրերով չենք կարողանում դոմիկներից դուրս գալ: Կոյուղաջրերի գարշահոտությունից խեղդվում ենք: Քիչ է մնում նավակներով ման գանք»,- «Առավոտին» դժգոհեցին ավտոկայանի թաղամասի մի խումբ բնակիչներ: Նշենք, որ այս թաղամասում բնակվում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներ, որոնք անգամ իրենց երեխաների հիվանդանալու դեպքում չեն կարողանում դիմել բժշկի: «Երեխեքը կռիսների հետ են մեծանում, ջրերից պատերն էնքան խոնավ են, որ էրեխուս կոկորդը միշտ բորբոքված է, տենց ...

 
 
Սոցիում
Սեւանը դարձրել են «հոր» սեփականություն
 

Լողափերին հանգստացողներից գումար է կորզվում չմատուցված ծառայությունների համար

Ամռանն ավելի ցցուն է երեւում Սեւանի զավթված լինելը. լճի երկայնքով մեկ ցանկապատեր են, մանր ու մեծ «օբյեկտներ», «տեղի փող» հավաքող՝ հիմնականում ոսկե շղթայով անթրաշ ջահելներ ու փնթի խալաթներով եւ տղամարդկային մականուններով կանայք: Աչքովս եմ տեսել, թե ինչպես են սեւանցիներն ընդվզում, երբ իրենցից էլ են գումար պահանջում: Մի անգամ մի տղամարդ վեճի բռնվեց «փող հավաքողի» հետ, որը սեւանցի չէր ու զայրացավ. «Ես որ տասը տարեկանից էստեղ ձուկ էի բռնում՝ դու որտե՞ղ էիր»: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ «փող հավաքողները» հանդուրժող են միայն ծովագյուղցիների հանդեպ. Սեւանի ավազանում Ծովագյուղն անվանում են Չեչնիա՝ տեղացիների ագրեսիվության ու ...

 
 
Կրթություն
ԴԱՏԱՎՈՐԸ ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵՑ
 

ՀՀՇ վարչության գործադիր քարտուղարը պնդում է, որ ինքը ոչ թե մեղադրյալ է, այլ՝ տուժող

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վարդգես Հայոցյանի դատավարությունը: Նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչի, ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու եւ նրան դիմադրելու մեջ: Դատախազ Աշոտ Նադոյանը, հրապարակելով մեղադրական եզրակացությունը, հայտարարեց, որ «ամբաստանյալը» մարտի 1-ի առավոտյան ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի առաջին դասակի հրամանատար Արթուր Խաչատրյանին դիմադրել է եւ փայտով հարվածել նրա ձախ ձեռքին, ապա բերման ենթարկվել: Դատավարության սկսվելուն պես փաստաբան, պաշտպան Արթուր Գրիգորյանը միջնորդությամբ հանդես եկավ եւ ...

 
 
Կրթություն
Դատավորի «ագրեսիան» ցնցել է երկրապահներին
 

Աշոտ Զաքարյան-Շոթա Սաղաթելյան-Պետրոս Մակեյան եռյակի դատավարությունը

ՀՀ վերաքննիչ դատարանում քաղաքակրթություն ակնկալող գյումրեցիները օրերս արժանացել են դատավոր Արմեն Դանիելյանի «անտաշ ու վայրագ» վերաբերմունքին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը իր անարդար վճռով դրախտ է թվացել: Հիշեցնենք, որ Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի եւ ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանի գործը սկանդալային էր նրանով, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց 2,5-3 տարվա ազատազրկման դատապարտեց: Վերաքննիչ դատարանն էլ առանց լսելու քաղբանտարկյալներին, դակեց 1-ին ատյանի դատավորների վճիռը:

Երեկ այս առիթով Գյումրիի ԵԿՄ անդամները հետեւյալը փոխանցեցին. «Մենք վերաքննիչից արդարադատություն չէինք էլ ...

 
 
Մշակույթ
ՊԼԱԳԻԱ՛Տ, ՊԼԱԳԻԱ՛Տ ՄԻՆՉԵՎ ՎԵ՞ՐՋ
 

Գրագողության ավանդույթներն այսօր էլ շարունակվում են հայկական շոու-բիզնեսում

Գրագողությունը կամ, ինչպես ընդունված է ասել՝ պլագիատը, աշխարհում շատ տարածված է: Մասնավորապես՝ վերջին տարիներին ականատեսն ենք այն բանի, որ հատկապես շոու-բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ մեղադրանքներ են ներկայացնում միմյանց՝ իրենց ստեղծագործությունները գողանալու առիթով: Որքան էլ հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինեն նման մեղադրանքները, դրանք, այնուամենայնիվ, ստվեր են գցում հատկապես ճանաչված կատարողների վրա՝ կասկածի տակ դնելով ստեղծագործության արժեքը։ Ուրիշի հաշվին ծափեր եւ փողեր վաստակելու նման նկրտումները տարածված են ԱՊՀ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում: Օրինակ, ռուսական շոու-բիզնեսի նշանավոր դեմքերից մեկը՝ Իգոր Կրուտոյը, 2003 թ. արժանացավ «Պլագիատ գոդա» մրցանակին՝ «Երբ սերը ինձ մոտ կգա» երգի համար ...

 
 
Մշակույթ
«ՆԱԻՐԻՆ» ՆԱՎԱՐԿԵՑ
 

Մինչեւ մյուս տարի «ԱՅԱՍ» ակումբի նախաձեռնությամբ եւս տասը որսորդական նավ կնավարկի Սեւանում

Ծովային հետազոտությունների «ԱՅԱՍ» ակումբը փորձում է Սեւանում ընդլայնել առագաստանավերի ու նավակների շահագործումը: Օգոստոսի 23-ին «ԱՅԱՍ» ակումբը՝ HSBC բանկի հետ համատեղ, Սեւանի «Վիշապ» ճամբարում հանդիսավոր արարողությամբ իրականացրեց Սեւանի առագաստային նավակի ջրարկումը: Հոգեւորական տեր Կյուրեղը օրհնեց ու օծեց նավը, որից հետո նավորդներն այն ջուրն իջեցրին: Մեկ ժամ հետո, երբ նավակը ջրին ընտելացավ, բոլոր հյուրերը նավարկեցին դրանով:

«ԱՅԱՍ» ակումբի նախագահ եւ «Կիլիկիայի» նավապետ Կարեն Բալայանը նավի օծման ժամանակ ասաց. «Փորձեցինք վերականգնել Սեւանի ձկնորսական ավանդական ավազականավակը, որի մասին առաջինը հիշատակել է ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2008-08-26 18:34
 
 

«ԻՍԿ ՀՀՇ-Ի ԺԱՄԱՆԱԿ ՉԵ՞ՆՔ ԱՐԵԼ»

ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի նախագահ Հովհաննես Հարությունյանը, որն այժմ ...

 

2008-08-26 18:34
 
 

ՍԵՄՆԵԲԻՆ ԽՈՍԵԼ Է ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբին օգոստոսի 24-ին Երեւան է ժամանել ոչ ...

 

2008-08-26 18:33
 
 

ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀՈՒՅՍՆԵՐԸ ԿՏՐԵԼ ԵՆ

Բեռներով բարձված մի քանի վագոն երեկ Վրաստանից արդեն ճանապարհ է ընկել եւ մոտ օրերս կլինի Հայաստանում: Երեկ «Առավոտին» ...

 

2008-08-26 18:33
 
 

ԶՈՀՎԵԼ ԵՆ

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության երեկվա տեղեկատվությամբ 3 օր առաջ Լոռու մարզի Քարկոփ գյուղի մոտ, «ՎԱԶ-21099» մակնիշի ILO 299 պետհամարանիշով ...

 

2008-08-26 18:33
 
 

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԲՈՅԿՈՏԵՑԻՆ ԹՈՒՐՔԻՆ

Ըստ day.az-ի, Նահիդ Էմիլողլուն, որը Բաքվում թուրք երգիչների համերգների հիմնական կազմակերպիչն է, հրաժարվել է Բաքու ...

 

2008-08-26 18:33
 
 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Ամառային 29-րդ օլիմպիադան ավարտվեց: ՄՕԿ-ի անդամ 204 երկրների մարզիկները 16 օր մարզասերներին պահեցին հաճելի լարվածության մեջ: ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+32+16 
 Շիրակ+22+6 
 Արարատ+33+15
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
All About Depression
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

Գլուխ քսաներկուերորդ

Գլուխ քսաներեքերորդ

Գլուխ քսանչորսերորդ

Գլուխ քսանհինգերորդ

Գլուխ քսանվեցերորդ

Գլուխ քսանյոթերորդ

 Teenage Pregnancy - Teenage Sexuality and Sex Education