 |
 |
|
| 14/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Երեկ ինձ բերեցին մի դատարկ բլանկ, որը կոչվում է «100% ցուցակ»: Բերողը իմ ծանոթներից էր, որը բացարձակապես չի զբաղվում ոչ քաղաքականությամբ, ոչ լրագրությամբ (եւ, հետեւաբար, որեւէ խնդիր չունի՝ մեկին սեւացնելու կամ սպիտակեցնելու), իսկ թուղթը կարողացել է հայթայթել Կենտրոնի դպրոցներից մեկում: Այդ ծանոթին ես վստահում եմ 100%-ով՝ նա խաբելու շահագրգռություն չունի, եւ, հետեւաբար, դպրոցներում իսկապես շրջանառվում են նման թղթեր: Այլ հարց է, թե՝ ով եւ ինչի համար է դա անում:
Այստեղ տարբերակներն, ըստ էության, երեքն են:
1. Դա անում է գործող քաղաքապետի քաղաքական կամ վարչական թիմը, քանի որ բլանկի վերեւի աջ մասում նշված է Գագիկ Բեգլարյանի անունը: Նման բան ենթադրելով՝ պետք է ընդունենք, որ երկար տարիներ մայրաքաղաքի Կենտրոնի թաղապետ աշխատելով, պարոն Բեգլարյանն այնքան միամիտ ու անփորձ է մնացել, որ չգիտի՝ Երեւանում ցուցակներ կազմելով հնարավոր չէ հաղթել ընտրություններում. մայրաքաղաքի ցանկացած, նույնիսկ ամենատգետ բնակիչ տեղյակ է՝ ցուցակում ընդգրկվելու եւ ընտրություններում այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելու մեջ որեւէ կապ չկա: Գուցե ինչ-որ մի հեռավոր, սարերի մեջ կորած գյուղում կարելի է նմանատիպ «բարաթներով» մարդկանց խաբել կամ ահաբեկել, բայց Երեւանում դա բացառված է: Ուզում եմ հավատալ, որ այդ պարզ ճշմարտությունը հայտնի է նաեւ առաջիկա ընտրությունների բոլոր մասնակիցներին:
2. Դա ինչ-որ իշխանամետ հիմարների կամ ընտրությունների վրա բիզնես անող խմբերի նախաձեռնությունն է: Այդ խմբերը, ցանկանալով իշխանության առաջ «միավորներ» հավաքել, կազմում են այդ անհեթեթ ցուցակները, որ հետո ցույց տան «վերեւներին», թե՝ տեսեք, քանի մարդ եմ հավաքագրել: Որ այդ «հավաքագրումը» ընտրությունների արդյունքների վրա որեւէ ազդեցություն չի ունենա, նրանց չի հետաքրքրում՝ կարեւորը «նաչալստվայի» աչքին ջանասեր երեւալն է: Փորձը ցույց է տալիս, որ նման «հավաքագրումները» կատարվում են նաեւ փողով՝ մեկ մարդը 5-20 հազար դրամ:
3. Դա կարող են անել նաեւ Գ. Բեգլարյանի ընդդիմախոսները, որոնք այդ պահին ներկայացնում են մնացած 6 կուսակցությունները: Այդ դեպքում մենք գործ ունենք հակաքարոզչության նոր, հմտորեն մշակված մի ձեւի հետ, որը հաջողության դեպքում լայնորեն կիրառվելու է հետագա ընտրություններում:
Անկախ նրանից, թե այդ 3 տարբերակից որն է ճիշտը, անձամբ ինձ համար այստեղ կա մեկ տհաճ նրբերանգ. դարձյալ դպրոցներն ու դրանց տնօրենները, ուսուցիչները ներգրավվում են տգեղ քաղաքական խաղերի մեջ: Հնարավոր չէ՞, արդյոք, օրենքով ապաքաղաքականացնել դպրոցները: Թե չէ՝ նախագահները, նախարարները, պատգամավորները, քաղաքապետերը կգան ու կգնան, իսկ մեր երեխաները կմնան այդ «մանկավարժների» հույսին: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2009-04-01 |
| ԱԶԱՏ ՉԵ՞Ն ԱՐՁԱԿԵԼՈՒ |
| |

«Համոզված եմ, որ Հայաստանում քաղաքական պատճառներով ձերբակալվածների ազատ
արձակման գործընթաց գոյություն չունի: Դա միայն իմիտացիա է»,- «Ուրբաթ» ակումբում հայտարարել է Հովհ. Իգիթյանը՝ հավելելով, թե չի կարծում, որ կա մինչեւ Երեւանի քաղաքապետի ընտրությունները մասնավորապես «Յոթի» գործով անցնող մեղադրյալներին ազատ արձակելու հնարավորություն կամ մտադրություն:
Կարդացեք |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| «ՄԵՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԵՎ ՑՈՒՑԱԿԸ ԼԱՎՆ ԵՆ» |
| |
Վստահ է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը
- «Բարգավաճ Հայաստան»-ի համար Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքակա՞ն են, թե՞ սովորական ՏԻՄ ընտրություններ են:
- Իմ անձնական կարծիքն ասեմ՝ չի կարող սա չլինել քաղաքական ընտրություն, որովհետեւ քաղաքական կուսակցություններ են մասնակցում այս ընտրություններին, եւ սա քաղաքական պատասխանատվության հարց է, սա ոչ թե պարզապես մեկ, երկու, 20 կամ 123 հոգու պետական պաշտոնի մղելու հարց է, այլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից երաշխավորված մարդկանց՝ քաղաքական ասպարեզ հանելու հարցն է: Մենք մեր ցուցակին այդպես ենք վերաբերվում: Սա Գագիկ Ծառուկյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտն է Երեւանի կառավարմանը: Մենք ինչո՞ւ ենք կարեւորում, օրինակ, մեր ծրագրի ստեղծումը: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| ՆԱ ՆԱԽ՝ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ԷՐ, ՀԵՏՈ՝ ՎԿԱ |
| |
Իսկ հիմա «Վարդաշեն» ՔԿՀ պետի նախկին տեղակալ Գագիկ Հովհաննիսյանը քաղկալանավոր է
2007թ. սեպտեմբերի 4-ին «Վարդաշեն» ՔԿՀ պետի տեղակալ, մայոր, իսկ այսօր քաղբանտարկյալ Գագիկ Հովհաննիսյանի դեմ քրեական գործ էր հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ բռնություն գործադրելու մեղադրանքով: Քրգործը հարուցվել էր նույն ՔԿՀ-ի կալանավոր, նախկինում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված՝ «Պուտանկա» մականունով Ռոբերտ Կարապետյանին ծեծելու փաստի առնչությամբ: Ու թեեւ քրգործը հարուցվել էր դեռեւս 2007թ. սեպտեմբերին, այդուհանդերձ, Գ. Հովհաննիսյանին ձերբակալել էին միայն 5 ամիս անց՝ 2008թ. փետրվարի 7-ին: Մինչ այդ Գ. Հովհաննիսյանը գործում ներգրավված է եղել որպես կասկածյալ, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| «Սեւ PR-ով մի զբաղվեք» |
| |
Փոխքաղաքապետ Կամո Արեյանը պնդում է, որ քաղաքապետարանը՝ իր կառույցներով, եւ թաղապետարանները լծված են համաքաղաքային ծրագրերի իրագործմանը:
«Դրանք հերթական նախընտրական շահարկումներն են՝ դեռեւս քարոզարշավը չսկսված, որոնց մեջ ներքաշվում են նաեւ հանրակրթական համակարգը, առանձին կառույցներ: Երեւանի քաղաքապետարանի կողմից քաղաքապետարանին ենթակա հանրակրթական դպրոցներին որեւէ նման հրահանգ չի տրվել, չի էլ տրվելու, նման թերթիկներ չեն բաժանվել եւ չեն էլ բաժանվելու, մանավանդ, որ նման ցուցակներ կազմելու անհրաժեշտությունը չկա»,- այսպես արձագանքեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը «100 տոկոսանոց» ցուցակների մասին մամուլի հրապարակումներին, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների տնօրեններին, թաղապետարանների բոլոր աշխատակիցներին տրվել են հանձնարարականներ ավագանու եւ քաղաքապետի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| ԿՈԱԼԻՑԻԱ ՀՀԿ-Ի ԵՎ ՀԱԿ-Ի ՄԻՋԵ՞Վ |
| |
Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ նախընտրական շտաբը գլխավորելու է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Այս մասին երեկ «Հայացք» ակումբում կայացած ասուլիսում տեղեկացրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը: Նա նաեւ հայտնեց, թե արդեն նախապատրաստել են իրենց ծրագիրը, եւ անհրաժեշտ համարեց, որ այս ընտրություններում մրցակցությունը ծավալվի ծրագրերի շուրջ:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արդյոք, որ ընտրությունների վերջին փուլում ՀՅԴ-ն պաշտպանի ՀՀԿ թեկնածուին՝ Արտաշես Շահբազյանը պատասխանեց. «Շատ քիչ հավանական եմ համարում նման զարգացումը, որովհետեւ մենք ցանկանում ենք ինքնուրույն գնալ եւ ապահովել մեր արժանի տեղն ավագանու ընտրություններում»: Ավելի ուշ ասաց. «Եթե իսկապես առողջ մրցակցություն լինի ուժերի միջեւ, ապա մենք առավելագույնս կկարողանանք ցույց ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| ՉԵՄ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ԿՈՂՄԻՆ |
| |
Ասում է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը
- Բազմաթիվ մեկնաբանություններ կան, թե քաղաքապետի ընտրություններում կոալիցիայի մաս կազմող ուժերի թեկնածուները՝ բացի ՀՀԿ-ից, առավել պատրաստվում են ուղղակի ձայներ հավաքել՝ հետո Երեւանի ավագանու կազմում կոալիցիան վերստեղծելու համար: Որքանո՞վ եք իրական համարում այս սցենարը:
- Յուրաքանչյուր սցենար, բնականաբար, ունի ապրելու իրավունք: Բայց այս դեպքում, առնվազն մեր մասով՝ համարում եմ այս սցենարը ոչ իրատեսական եւ ոչ ճշգրիտ: Նախ՝ թեեւ կոալիցիայի մեջ ենք, բայց ունենք մեր հստակ դիրքորոշումն առնվազն սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ: Սա առավելապես վերաբերում է նաեւ Երեւանին: Եվ այստեղ հիմնական խնդիրը ոչ թե պարզապես զարգացում ապահովելն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| ԵԽԽՎ-ում ապուշներ չկան |
| |
Իսկ Հայաստանո՞ւմ
Երեկ մամուլի տարբեր ակումբներում հյուրընկալվել էին Հայ ազգային կոնգրեսի երկու ներկայացուցիչներ, որոնք նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավարներ են եղել: Խոսքը ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի եւ Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի մասին է: Նրանք երկուսն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են ինչպես մեր երկրի ներքաղաքական իրավիճակին եւ քաղբանտարկյալների ճակատագրին, այնպես էլ Իսպանիայի Վալենսիա քաղաքում մարտի 30-ին տեղի ունեցած ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում ՀՀ հարցի քննարկմանը:
Հովհաննես Իգիթյանը նշել է, որ նախօրեին ԵԽԽՎ հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը որպես «Յոթի» գործում «դրական» տեղաշարժ է ներկայացրել ՀՀ ՔՕ այն հոդվածների փոփոխությունները, որոնք, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆԸ «ՋԻՓԵՐԸ» ՇՐՋԱՓԱԿՈՒՄ ԵՆ |
| |
Վանաձորում շտապօգնության կանչերին բժիշկները ուշացումով են արձագանքում, քանի որ ժամեր է պահանջվում՝ մինչեւ կողմնակի ավտոմեքենաների շրջափակումից դուրս գան:
Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրի շրջակայքը մշտապես խցանված է ավտոմեքենաներով, ինչն էլ պատճառ է դառնում, որպեսզի շտապօգնության մեքենաները չկարողանան ժամանակին տեղ հասնել ու հիվանդին շտապ- օգնություն ցուցաբերել: Որոշ վանաձորցիներ էլ մեզ հետ զրույցում հավաստեցին, որ բժիշկներն ուշացումով են տեղ հասնում: Շատ հաճախ հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենաները հարկադրված կանգ են առնում հիվանդանոցի մուտքի մոտ, որպեսզի ճանապարհ բացվելուց հետո կարողանան ներս մտնել: Հիվանդանոցային համալիր մեր այցելության օրը նույն վիճակն էր: Նույնիսկ շտապօգնության մեքենաներից մեկի վարորդը վիճաբանության մեջ մտավ մի «Ջիփի» վարորդի հետ, քանի որ վերջինս ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| Բնակիչներին ջրից զրկել են |
| |
«Երեւան ջուրը» հրաժարվում է բնակչի հետ ջրամատակարարման պայմանագիր կնքել, պատճառաբանելով, որ դա կամ պետք է անեն ամբողջ շենքի բնակիչները, կամ էլ՝ համատիրությունը:
Կառուցապատում իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերությանը պատկանող Արգիշտի 11/3 շենքում 4 օր ջուր չի մատակարարվել։ Բանն այն է, որ շենքի բնակիչները չեն համարվում «Երեւան ջուր» ընկերության բաժանորդ, բաժանորդը ջրի խողովակների ցանցի սեփականատեր «Գլենդել Հիլզն» է, որն էլ քանի օր է՝ հրաժարվել է բնակիչների փոխարեն ջրի վարձ վճարել, ինչի պատճառով էլ շենքում ջուրը կտրել են։ Շենքի բնակիչ Շուշան Դոյդոյանի խոսքերով, իրենց ոչ ոք չի զգուշացրել, որ պետք է բաժանորդ դառնան ջուր մատակարարող ընկերությանը. «Հանկարծակի վերցրել են ու ջուրը կտրել: Մենք նոր ենք տեղեկանում, որ պետք է պայմանագիր կնքեինք «Երեւան ջրի» հետ։ Եթե ավելի վաղ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| ԲԱՐՁՐԱՀԱՐԿԸ՝ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ |
| |
Մինչդեռ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը հայտարարում է, որ այդ շենքը թիվ 145 դպրոցի համար վտանգ չի ներկայացնում:

Արդյո՞ք նորակառույցի եւ դպրոցի միջեւ այս տարածությունը
18 մ է կազմում»:
Արաբկիր համայնքի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցի անմիջապես դեմ-դիմաց շինարարություն է ընթանում, ընդ որում՝ դպրոցից շատ փոքր հեռավորության վրա: Դպրոցի տնօրեն Ժաննա Թադեւոսյանը «Առավոտի» հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց այդ կապակցությամբ. «Արդեն երկու անգամ դիմել եմ Երեւանի քաղաքապետին, պատրաստվում եմ եւս մեկ անգամ նոր քաղաքապետին նամակով դիմել: Այժմ իմ, դպրոցի աշխատակազմի եւ ծնողական խորհրդի առաջնային մտահոգությունը աշակերտների անվտանգության հարցն է: Բառացիորեն մի քանի օր առաջ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| Հանրակացարանային ռոմանտիկա |
| |
Այստեղ ապրելով՝ համ ինքնուրույնություն ես ձեռք բերում, համ իսկական ընկերներ
«2005 թվականին, երբ ընդունվեցի ԵՊՀ, Երեւանում մնալու խնդիր առաջացավ: Չէինք ուզում բարեկամի տանը մնալ, որովհետեւ դա իր դժվարություններն ունի»,- պատմում է Անժելան: Ծնողներն էլ չէին ուզում, որ նոր քաղաք եկած երեխան մենակ մնար: Այնուամենայնիվ, նա սկսեց ապրել մորաքրոջ տանը: Ընտանիքը մեծ էր, եւ Անժելան դարձավ բազմանդամ ընտանիքի տասներորդ անդամը: «Բարեկամի տանն ապրելը նման է ուրիշի տուն հարս գնալուն: Ստիպված հարմարվում ես այդ տան կենցաղին: Չնայած հարազատի տանն ես, բայց երբեմն ստիպված ես լինում սահմանափակել այս կամ այն ցանկությունդ»,- ասում է նա: Անժելան այդպես ապրեց 1.5 տարի, մինչեւ մորաքրոջ ընտանիքը մեկնեց ԱՄՆ, իսկ բնակարանը տրվեց վարձակալության: «Ստիպված եղա տեղափոխվել մեկ այլ բարեկամի տուն: Կես տարի էլ այնտեղ մնալուց հետո ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| «ԷՐԳԻՐ» ՌԵՍՏՈՐԱՆՈՎ ԷՐԳՐԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼ ԵՆ» |
| |
ՀՅԴ մասին երեկ ասաց կուսակցության երբեմնի համակիր, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերը հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հ/կ-ի պատասխանատու, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ու Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էին: Նրանց կարծիքով, այսօր մակերեսային վերաբերմունք կա ազգային արժեքների հանդեպ:
Ս. Կարապետյանը, օրինակ, գտնում է, որ ապրիլքսանչորսյան միջոցառումները հաճախ վերածվում են շոուի, եւ Ծիծեռնակաբերդ այցելողներից շատերի ծաղիկներն անկեղծ չեն. վկան՝ հուշահամալիր տանող ճանապարհի ապականությունն ու մարդկանց անլուրջ վերաբերմունքն է: Հուշարձանագետի համոզմամբ, պատճառն այն է, որ հեռացել ենք ազգային արմատներից ու մեզ հարազատացրել օտարը: «Ես տարիներ շարունակ ձգտում եմ հասկացնել մեր պետական այրերին, որ ծաղիկներ դնելուց ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| Կոմպոզիտորների միության վարկանիշը զրո է |
| |
Համոզված է այդ միության անդամ Լեւոն Չաուշյանը

Լ. Չաուշյանը արտահերթ համագումար էր պահանջում:
Հայաստանյան ստեղծագործական որոշ միություններում, գարնան գալուն պես, էլ ավելի են թեժացել կրքերը: Չի բացառվում, որ Գրողների միությունում սկիզբ առած կռիվների, պարզաբանումների, մեկ-մեկ էլ՝ ձեռնամարտի ու «ռազբորկաների» ավանդույթը փոխանցվի նաեւ Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միություն: Առաջնորդվելով հ/կ-ների մասին օրենքի դրույթներով՝ կոմպոզիտոր, միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը արդեն պաշտոնապես հայտարարել է մայիսի 23-ին կայանալիք համագումարի մասին, իսկ կոմպոզիտոր, Հայկական երաժշտական համաժողովի նախագահ Լեւոն Չաուշյանի հայտարարություններն ու իրական քայլերը «իրար հետ չեն խոսում»: Բանն այն է, որ օրեր առաջ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| ՄԵԿԱԿԱՆ «ԱՐԾԱԹ» ԵՎ «ԲՐՈՆԶ» |
| |
Երեկ Վիլնյուսում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը
Յոթ քաշային կարգերում չեմպիոնի եւ մրցանակակիրների կոչման համար պայքարելու հայտ ներկայացրել էին երեք տասնյակից ավելի երկրների ազգային ֆեդերացիաներ: Սպասվում էր, որ պայքարը լինելու էր անակնկալներով լի: Մրցավայր մեկնած մարզական լրագրող Կարեն Գիլոյանի հաղորդած տեղեկատվության համաձայն՝ առաջին սենսացիոն անակնկալը Լիտվայի մայրաքաղաքում գրանցվել է մինչեւ պայքարն սկսվելը: Եվ դրա հեղինակը Մակեդոնիան է, որի ազգային հավաքականը բժշկական ստուգման արարողությունից հետո ամբողջական կազմով որակազրկվել է:
Երեկ՝ մեկնարկային օրը, մրցագորգը տրամադրվել էր մինչեւ 55, 66, 84 եւ 120 կիլոգրամ քաշային ազատ ոճային ըմբիշներին: Հայաստանի մարզական դրոշի պատիվն ըստ քաշերի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| Առաջընթացը տեսանելի է |
| |
«Առավոտին» տված հարցազրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը:
Օրերս ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնության արդյունքներով կազմավորվեց հանրապետության այդ տարիքային խմբի հավաքականը, որն սկսում է նախապատրաստվել մրցաշրջան 2009-ի պաշտոնական մրցումներին:
- Գո՞հ եք առաջնությանը մասնակցած ըմբիշների մրցելույթների մակարդակից:
- Միանգամից ասեմ, որ այս առաջնությունը կրկին ցույց տվեց, որ ըմբշամարտը մեզանում իրավամբ է հենակետային համարվում: Ավելին, արդեն մինչեւ 96 եւ 120 կգ քաշային կարգերում մարզիկներ ունենք, որոնց կարելի է փորձարկել նաեւ միջազգային մրցագորգերում, մի բան, որից վերջին տարիներին նեղված ենք եղել: Հասկանալի է, որ բոլոր մասնակիցները հավասար ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| ԲԵՔՀԵՄՆ ԱՄԵՆԱԹԱՆԿՆ Է |
| |
Անգլիայի ազգային հավաքականի եւ «Միլանի» կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը գլխավորում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը: «Լոս Անջելես Գալակսի»՝ ամերիկյան ակումբին անդամագրված ֆուտբոլիստի տարեկան եկամուտը 32,4 միլիոն եվրո է: Վարկանիշային դասակարգման այս ցուցակը կազմել է Ֆրանսիայի «France Football» հանրահայտ հանդեսը: Բեքհեմը 2007 թվականին հինգ տարի ժամկետով պայմանագիր էր ստորագրել «Գալակսիի» հետ: Սակայն այս տարվա սկզբից վարձակալությամբ հանդես է գալիս Իտալիայի «Միլանում»: Ենթադրվում էր, որ արդեն մարտին նա վերադառնալու էր ԱՄՆ, սակայն Բեքհեմին հաջողվեց համաձայնության գալ այդ կարգավիճակը մինչեւ 2009-ի տարեվերջ երկարաձգելու հարցում:
Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակի առաջին տասնյակը կազմել են: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| ԱՅՍՕՐ՝ ԱՌԱՆՑ ՊՈՈՒԵԼՍԵՆԻ |
| |
Այսօր կայանալիք Էստոնիա-Հայաստան պատասխան հանդիպումում մեր ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի դերը կկատարի Պոուլսենի օգնական Վարդան Մինասյանը: Այն բանից հետո, երբ Յան Պոուելսենն ազատվեց ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, Վարդան Մինասյանը նշանակվեց գլխավոր մարզչի պաշտոնակատար, մինչեւ պարզ կլինի, թե ո՞վ է դառնալու Հայաստանի հավաքականի հերթական գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք, որ Պոուելսենին առաջարկվել է աշխատել որպես ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն:
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է նաեւ, որ երեկ, վաղ առավոտյան. Տալլին մեկնած մեր հավաքականի կազմում վնասվածքների պատճառով բացակայում են դարպասապահ Ռոման Բերեզովսկին եւ կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| Ապրիլի 1 |
| |
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեր տեսած երազն իրականություն կդառնա:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր սիրելին ձեր աջակցության կարիքն ունի:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հետեւեք ձեր առողջությանը:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Երեկոյան անսպասելի ու հաճելի հյուրեր կունենաք:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Երբեք ուշ չէ սեր խոստովանելու համար:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ձեզ անհաջողակի տեղ մի դրեք, դա ամենեւին էլ այդպես չէ:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Եթե խնդիրներ ունեք՝ դիմեք մտերիմներին:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Այսօր զբաղվեք ընտանեկան հարցերով:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Որոշումներ կայացնելիս երկար մտածեք:
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Այսօր ձեզ հաճելի երեկո է սպասվում:
ՁՈՒԿ (20.02-20.03)- Մի տարվեք անհեթեթ մտքերով: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է |
| |
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, եթե կենսաթոշակներն ու նպաստները գոնե 20%-ով չբարձրացվեն, ապա երկրում սոցիալական լարվածությունը կլինի անխուսափելի:

Ըստ Վ. Դալլաքյանի, եթե կառավարությունը բարի կամք դրսեւորի՝ թոշակներն ու նպաստները կբարձրանան:
Հայաստանի Կենտրոնական բանկը այս տարվա համար կանխատեսել էր ընդամենը 8% գնաճ, սակայն դոլարի արժեւորումը ցույց տվեց, որ նախորդ ամիս մի շարք ապրանքներ թանկացան միջինը 15-20%-ով: Նկատի ունենալով այն, որ այսօրվանից գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո դարձյալ թանկացումներ կլինեն, ապա պարզ է դառնում, որ 8%-անոց գնաճը, մեղմ ասած, անիրատեսական է: Երկրում սոցիալական լարվածությունից խուսափելու համար, Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| Հայաստանի դիրքորոշումը չի ներկայացվելու |
| |
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների, մարտին երկրում գնաճը կլինի 1-1,5%-ի սահմանում: Այս մասին երեկ լրագրողներին ասել է բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: Խոսելով վերաֆինանսավորման տոկոսադրույքների հնարավոր փոփոխության մասին՝ Վ. Գաբրիելյանը թեեւ նշել է, որ գնաճային ճնշումների պատճառով առաջիկայում Հայաստանում տոկոսադրույքների իջեցում չի լինի, սակայն հավելել է. «Միաժամանակ, ելնելով այն բանից, որ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարներն ամենահոռետեսականը չեն՝ չենք բացառում, որ տարվա ընթացքում տոկոսադրույքները կիջնեն»:
Անդրադառնալով այս տարվա ապրիլի 2-ին Լոնդոնում կայանալիք «G-20»-ի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովին, որտեղ մասնակից երկրները պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումը տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ, ԿԲ փոխնախագահը ասել է. «Հայաստանը ունի հստակ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| Տնտեսության անկումը կշարունակվի |
| |
Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ ) կանխատեսումների, տնտեսական ճգնաժամի պայմաններում արտաքին պահանջարկի նշանակալի կրճատումը եւ անբարենպաստ առեւտրի պայմանները կշարունակեն Հայաստանի տնտեսության վրա բացասաբար անդրադառնալ: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը:
Ըստ կանխատեսումների, շինարարության ոլորտում 2009-ին շարունակվելու է նվազման միտումը, ինչը պայմանավորված է արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտներում ներդրումային նախագծերի շարունակական հետաձգմամբ, ինչպես նաեւ շինարարության աճի տեմպերի ակնկալվող նվազմամբ:
2008-ի վերջին երկու ամիսներին մանրածախ առեւտրաշրջանառության ոլորտում արձանագրված աճի տեմպի նվազման միտումները կդրսեւորվեն նաեւ այս տարի: ԱՄՀ-ն եւ ՀԲ-ն վերանայել են նաեւ արդյունաբերության ոլորտի կանխատեսումները եւ այստեղ եւս արձանագրել ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| ՀԱՅԿԱԶԸ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՏԱՐԱԾՔՆ Է ՈՒԶՈՒՄ |
| |
Դիմում՝ տասը տարի անց

Վիճելի տարածքը Կլարա Ավանեսյանինն է:
Կենտրոն համայնքի Խորենացու 3-րդ նրբանցքի 32 տունը դեռեւս 1935 թ. պատկանում է Կլարա Ավանեսյանի ընտանիքին, որի մի մասին ամեն կերպ փորձում է տիրանալ տիկին Կլարայի դիմացի տան հարեւան Հայկազ Թությանը: Ինչպե՞ս: Խոսքը Երեւանի «Բարեկամություն» հանրախանութի խաչմերուկին հարող հատվածում գտնվող կիսահողաշեն մի առանձնատան մասին է, որի հետնաբակում կառուցված փոքրիկ շինությունը հանգիստ չի տալիս Թությանին: Բանն այն է, որ նշյալ փոքրիկ շինությունը սկզբում (ավելի փոքր մակերեսով) եղել է Ավանեսյանի ընտանիքի սեփական ցախանոցը, որը հետո մի փոքր մեծացրել են պետությունից վարձակալած՝ իրենց տան եւ փողոցի միջեւ ընկած 25 քմ տարածքի հաշվին: Եվ ահա 1992-ին հարեւանը՝ Հայկազ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ |
| |
ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ -1
Հետո կասեք՝ խնձորը լվա, նոր կեր
Օրեր առաջ Մալաթիայի շուկայում ականատես եղանք, թե ինչպես է վաճառակետերից մեկում մոտ հինգ կիլոգրամ սուրճը թափվել գետնին: Իրեն չկորցրած «բիզնեսմենը» կողքին հայտնված տատիկի օգնությամբ հավաքում էր այն, իսկ այդ պահին մեր անհարկի հարցին՝ «հետո դա վաճառելո՞ւ եք», բնականաբար, նա գերադասեց չպատասխանել:
Մ. Մ.
ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ -2
Դրոշի ներքո
Երեւանի կենտրոնում՝ Սարյան փողոցին հարող այս հատվածում երեկ նկատեցինք, որ շինարարություն է կատարվում Խորհրդային Հայաստանի դրոշի ներքո: Կարծեցինք՝ ապրիլմեկյան կատակ է, բայց պարզվեց, որ դրոշն այնտեղ է մի քանի ամիս: Խորհրդային կարգերը չվերադառնա՞ն:
Լ. Ս. ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| ԱՇԽԱՏԵՆՔ ԲՈԼՈՐՍ |
| |
Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է
Երեկվանից երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի եւ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ:
Երկրի ղեկավարը այցը սկսեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից: Պատվիրակությունը նաեւ հարգանքի տուրք մատուցեց Երկրորդ աշխարհամարտում եւ արցախյան գոյամարտում զոհվածների հիշատակին եւ ծաղիկներ դրեց նրանց հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:
Սերժ Սարգսյանը մարզի խնդիրները քննարկեց մարզպետարանում հրավիրված փակ խորհրդակցությունում, որից հետո լրագրողներին տրամադրվեց պաշտոնական տեղեկատվություն: Ըստ այդմ, քննարկվել են ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| «Ապրեք, էրեխեք, բայց մեզ պես չապրեք» |
| |
Թումանյանի ծննդավայրի՝ Դսեղի երիտասարդները իրենց հուզող խնդիրներին լուծումներ են առաջարկում:
Արդեն մեկ տարուց ավելի է՝ Լոռու մարզի Դսեղ գյուղում գործում է երիտասարդական գործունեության ակումբը: Այն զբաղվում է գյուղի երիտասարդության խնդիրներով՝ բարձրացնում դրանք, քննարկում, լուծումներ առաջարկում եւ դիմում գյուղապետարանին ու մարզպետարանին: Մի քանի տարի առաջ, երբ գյուղի երիտասարդների հետ զրուցում էի նրանց հուզող խնդիրների մասին, պարզեցի, որ դրանք բավականին շատ են, ու ոչինչ չի արվում լուծումներ գտնելու համար: «Գյուղում երիտասարդների համար ոչ աշխատատեղեր կան, ոչ ժամանցի վայրեր: Երիտասարդներին ոչինչ չի մնում, քան գնալ գյուղից»,- ասում էր Աննան, ով ավարտել էր «Մխիթար Գոշ» համալսարանը եւ վերադարձել գյուղ: Իսկ այսօր Աննան երիտասարդական գործունեության ակումբի անդամ է: «Գյուղում շատ անելիքներ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| Օբաման մեկնեց Եվրոպա |
| |
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ սկսել է իր առաջին եվրոպական շրջագայությունը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ առաջիկա շաբաթվա ընթացքում նա կայցելի Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չեխիա, Lեհաստան եւ Թուրքիա, որտեղ կներկայացնի Վաշինգտոնի դիրքորոշումը ժամանակակից աշխարհի հրատապ խնդիրների վերաբերյալ՝ ֆինանսատնտեսական ճգնաժամից մինչեւ ահաբեկիչների դեմ պայքարը Աֆղանստանում եւ Պակիստանում: Ակնկալվում է, որ Lոնդոնում՝ աշխարհի 20 գերտերությունների գագաթաժողովի շրջանակներում, Օբաման կհանդիպի Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդներին, ովքեր վերջին ամիսներին հետեւողականորեն հայտարարում են դոլարի գերակայությանը վերջ տալու եւ նոր համաշխարհային արժույթ ստեղծելու անհրաժեշտության մասին: Տնտեսական ճգնաժամի շուրջ դժվարին քննարկում է սպասվում նաեւ բուն ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| Լիբիայի ափերի մոտ նավ է խորտակվել |
| |
Երեկ Լիբիայի ափերի մոտ Եվրոպա ուղեւորվող նավ է վթարվել: Ըստ BBC-ի, նավի վրա են գտնվել ավելի քան 200 միգրանտներ: Լիբիայի իրավապահները հայտնում են 21 զոհվածի եւ մի քանի տասնյակ անհայտ կորածների մասին: Իրենց հերթին եգիպտական աղբյուրները հայտնում են, որ զոհվածների թվում կա առնվազն 10 եգիպտացի: Օգնության հասած լիբիական նավերին հաջողվել է փրկել 20 հոգու: Ըստ որոշ տեղեկությունների, սուզվել է ոչ թե 1, այլ 2 նավ եւ 2-րդի վրա նույնպես գտնվել է 300 միգրանտ: Նմանատիպ դեպք տեղի է ունեցել անցած տարվա հունիսին: Այն ժամանակ նավաբեկման են ենթարկվել 40 եգիպտացիներ, որոնք ցանկանում էին հասնել Եվրոպա: Վերջին ժամանակներս Լիբիան դարձել է խոշոր միջանկյալ կենտրոն աֆրիկացի անօրինական միգրանտների եւ եվրոպական երկրների միջեւ: Ամեն տարի Միջերկրական ծովով Եվրամիության երկրներ են հասնում տասնյակ հազարավոր անօրինական միգրանտներ: Իտալիայի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| Ուզում էին տապալել Լոնդոնի համաժողովը |
| |
Լոնդոնում ապրիլի 1-ին սկսվող 20 երկրների համաժողովից առաջ բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է 5 հոգու, որոնք, ինչպես ենթադրվում է, պատրաստվում էին տապալել միջոցառումը: Նրանց մոտից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ նյութեր: 5 հոգի, այդ թվում՝ 16-ամյա մի պատանի եւ երկու 20-ամյա աղջիկ, ձերբակալվել են Պլիմուտ քաղաքի մոտակայքում: Ահաբեկչության մասին օրենքի համաձայն՝ նրանց կարելի է կալանքի տակ պահել մինչեւ 28 օր: Երիտասարդների մոտ հայտնաբերվել են խաղալիք ավտոմատներ եւ ատրճանակներ, ինչպես նաեւ պայթուցիկ սարքեր: Բացի այդ, նրանք ունեին «քաղաքական գրականություն». ըստ ամենայնի, խոսքը անարխիստական բնույթի նյութերի մասին է: Ոստիկանները, սակայն, խոստովանում են, որ պայթուցիկ նյութերը մեծ հզորության չէին եւ խոշոր ավերածությունների պատճառ չէին կարող դառնալ: Հատկապես նշվում է, որ ձերբակալվածները կապ չունեն կրոնական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| ՎԱԼԵՆՍԱՅԻՆ ՆՈՐԻՑ ՎԻՐԱՎՈՐԵԼ ԵՆ |
| |
Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսան երեկ իր ինտերնետ բլոգում հայտարարել է, որ այլեւս հրաժարվում է մասնակցել պաշտոնական միջոցառումներին ու հանդիպումներին: Բացի այդ, «Սոլիդարնոստ» հակակոմունիստական շարժման հիմնադիրը հայտնեց, որ վերադարձնելու է իր բոլոր շքանշաններն ու կոչումները եւ մեկնելու է երկրից: Վալենսայի զայրույթն է առաջացրել հերթական գիրքը, որի ավելի քան 600 էջում Հիշողության ազգային ինստիտուտի 24-ամյա պատմաբանը ներկայացնում է նախկին նախագահի յուրովի գրված կենսագրությունը: Հեղինակը մասնավորապես պնդում է, որ Վալենսան համագործակցում էր կոմունիստական ռեժիմի հատուկ ծառայությունների հետ, իսկ երիտասարդ տարիներին ուներ արտամուսնական որդի, որը մահացել է 4 տարեկան հասակում: Այդ սկանդալային տեղեկությունները պատմաբանը հիմնավորում է մոտ 50 վկաների հետ զրույցներով, սակայն որեւէ վկայի անուն գրքում ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| ՆԱԽԱՐԱՐԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՊՈՌՆՈ ԷՐ ՆԱՅՈՒՄ |
| |
Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ջեկի Սմիթի կարիերան հարվածի տակ է հայտնվել ամուսնու պատճառով: Վերջինս, ինչպես պարզվեց, հակում ունի պոռնո ֆիլմեր նայելու՝ պետության հաշվին: 46-ամյա Ռիչարդ Քիմլին, որն իր տիկնոջ մոտ աշխատում է որպես օգնական՝ տարեկան 20 հազար ֆունտ աշխատավարձով, հեռուստատեսությամբ պոռնո ֆիլմեր էր նայում եւ դրանց համար վճարում էր խորհրդարանի կողմից հատկացվող օրապահիկներից: Ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ անհրաժեշտ է վերանայել կառավարության եւ խորհրդարանի ծախսերի ներկայիս համակարգը: Ամենազավեշտականն այն է, որ սկանդալի պատճառը ընդամենը 10 ֆունտն էր, որը Քիմլին ավելացրել է սեփական գրպանից մուծվող 57 ֆունտին: ՆԳ նախարարի վերաբերյալ վարվում է մեկ այլ ծառայողական քննություն՝ այն պատճառով, որ Ջեկի Սմիթը իր հիմնական բնակության ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ |
| |
Վերջին մի քանի ամսվա ընթացքում Ադրբեջանի հատուկ ծառայությունները հայտնաբերել են «Ալ-Ղաիդայի» հետ կապված 9 ահաբեկչական խումբ: Այդ մասին, ըստ «Ռեգնումի», երեկ հայտնել է այդ երկրի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմեդովը: Այդ պաշտոնյայի խոսքերով, ահաբեկիչները մեղադրվում են պետական դավաճանության, իշխանության բռնի յուրացման եւ պետության հիմքերի խարխլման համար: Նախարարը հայտնել է, որ այդ մեղադրանքներով 140 հոգի քրեական պատասխանատվության է կանչվել, իսկ 4-ը՝ անվտանգության մարմիններին դիմադրություն ցույց տալու համար, ոչնչացվել է: «Բոլոր այդ խմբերը ծրագրում էին զենքը ձեռքին պայքարել Ադրբեջանի՝ որպես աշխարհիկ եւ ժողովրդավարական պետության դեմ»,- հայտարարել է Մահմեդովը: Քաղաքագետ Արիֆ Յունուսովի կարծիքով, Ադրբեջանը գնում է Ուզբեկստանի ճանապարհով: «Այնտեղ նույնպես ոչնչացրին ընդդիմությանը, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| ԶԱՐՄԱՆԱԼԻ Է |
| |
Մեր կյանքում զարմանալի շատ բաներ կան: Զարմանալի են, ասենք, մարդկային ձեւախեղումները:
Մենք ապրում ենք փոքր երկրի փոքր քաղաքում, որտեղ հասարակական եւ քաղաքական դաշտում եղած բոլորն էլ իրար գիտեն եւ գաղտնիքներ չկան: Գիտեն ե՛ւ իրար անցյալ, ե՛ւ ներկա: Գիտեն՝ ով ինչ եւ ինչպես է արել ու անում: Ու զարմանում ես, թե ինչ թեթեւությամբ են, իշխանությունից զրկվելուց անմիջապես հետո, երեկվա ընտրակեղծիքների ու բռնությունների համահեղինակները դառնում արդարության, բարոյականության ու հանդուրժողականության մարտիկ եւ զարմանալուն զուգընթաց պատկերացնում ես, թե ինչ եռանդով, իշխանական բուրգում մնալու դեպքում, կշարունակեին ստել, կեղծել ու արդարացնել իշխանության կատարած ցանկացած անբարո քայլ:
Զարմանալի է, երբ մինչեւ ատամները զինված, պետական բոլոր լծակներին տիրապետող եւ այդ լծակները միայն իր անձնական իշխանությունը պահելուն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| Կյանքը բեսամթ լոքշ ա |
| |
Հավայի լռվել ենք
Վերջին ժամանակներս հաճախակի է խոսվում հայոց լեզվի որակական անկման մասին: Այն տպավորությունն է ստեղծվում, թե հասարակության (հատկապես մեծ սերնդի) կողմից վերջապես պահանջ կա վեր բարձրացնելու մայրենի լեզվի անաղարտության խնդիրը: Սա ուրախալի փաստ է... Թվում է՝ սառույցը հալչում է...
Մեր հասարակությունը, հատկապես երիտասարդությունը, այժմ ունի այլ պահանջներ, որոնք վերաբերում են նաեւ լեզվագործածությանը: Այս «պահանջների» արդյունքն է, որ մեր օրերում լեզվի ցանկացած ոճի պարագայում՝ լինի դա գործառական, պաշտոնական, հրապարակախոսական, անգամ՝ գեղարվեստական, գերակշռող են դառնում առօրյա-խոսակցականի տարրերը: Բնականաբար, վերջիններիս հետ մեկտեղ գրական լեզվի ասպարեզ նաեւ մուտք է գործում ժարգոն կոչվածը, քանի որ այն խոսակցականի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ ԽԱՂԻ ՄԻՋՈՑՈՎ |
| |
Ըստ հեղինակի, խաղն ուսանողներին կսովորեցնի հետաքննական լրագրություն
«Երբ 2009 թ. «ԷՄ-ԷԼ-ԱՅ» լրատվական գործակալությունից ստացանք հաղորդագրություն, որ սույն թվականի փետրվարի 25-ին տնից դուրս է եկել հայտնի լրագրող Մարիամ Գրիգորյանը եւ այլեւս չի վերադարձել, «ՅՈՒ-ԷՍ-Ի-ԷԼ ՄԵԳԶԻՆ» լրատվական գործակալությունը միանգամից անցավ նրա որոնման աշխատանքներին: Օգնության միակ օղակը լրագրողի մայրն էր՝ տիկին Լաուրան, որը մեզ հանձնեց Մարիամի օրագիրը, որտեղ նա պատմում էր «Կյանքի խոսք» աղանդի մասին»... Սա հատված է «Հետաքննական լրագրության եւ տեղեկատվական իրավունքի մրցույթ» խաղից, որը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: Խաղի հեղինակ Կարեն Անդրեասյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ առաջին անգամ խաղն իրականացվել է անցյալ տարի եւ հովանավորվել է Նիդեռլանդների ԱԳ նախարարության ու Եվրոպական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| Հատուկ դպրոց՝ Ճապոնիայում |
| |
Խոսքը «ԾՈսՖփՌՍ տՏ ՉօջՏՉց» աշխատելու մասին է
Տղամարդիկ մարմնավաճառների մոտ գնում են տարբեր պատճառներով, սակայն հիմքում սեռական ցանկությունների բավարարումն է: Իսկ կանայք օգտվում են «ԾՈսՖփՌՍ տՏ ՉօջՏՉց»-ների ծառայություններից: Կա կարծիք, որ այս տղամարդիկ սպասարկում են էլիտային եւ հիմնականում՝ հայտնի տղամարդկանց կանանց: Այդ «ժիգալոները» հնազանդորեն կատարում են իրենց «տիրուհու» բոլոր սեռական ցանկություններն ու հրահանգները՝ դրա դիմաց ստանալով խոշոր գումար: Եթե ոմանց թվում է, թե «ժիգալո» աշխատելը դյուրին գործ է, ապա դա այդքան էլ այդպես չէ, որովհետեւ այդ աշխատանքին անցնելիս, մի շարք երկրներում, պետք է անցնել որոշակի դպրոց: Օրինակ, Ճապոնիայում փող աշխատելու համար մարմնավաճառությամբ զբաղվելու ճանապարհն ընտրած տղաներին, որպես կանոն, աշխատանքի են ընդունում միայն հասարակաց տները, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-01 |
| ԹԵՍՏ՝ ՄԻԱՅՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ |
| |
1. Ե՞րբ եք վերջին անգամ սեքսով զբաղվել:
ա) Ի՞նչ է նշանակում՝ երբ, ես հիմա էլ եմ զբաղվում (15):
բ) Դա եղավ վերջինը (5):
գ) Հստակ չեմ հիշում (0)։
2. Ո՞րն է ձեր սեռը.
ա) Հրաշալի (15):
բ) Պարզ չէ (0):
գ) Դժվարանում եմ պատասխանել (5)։
3. Դուք հակաբեղմնավորիչներ օգտագործո՞ւմ եք:
ա) Մշտապես (0):
բ) Երբեք (15):
գ) Միայն սեռական ակտի ժամանակ (5)։
4. Ձեզ մոտ ուշացումներ լինո՞ւմ են:
ա) Ամսականի (15):
բ) Ամսական տրվող աշխատավարձի (0):
գ) Մտավոր զարգացման (5)։
5. Ձեզ ձգո՞ւմ է:
ա) Պատմական հայրենիքը (0):
բ) Թթու ուտելիքը (15):
գ) Հակառակ սեռը (5)։
6. Սրտխառնոց (փսխում) ունենո՞ւմ եք:
ա) Այո, միայն հեռուստացույցով նորություններ դիտելիս (5):
բ) Դա միակ բանն է, որ այժմ զգում եմ (10):
գ) Նկատի ունեք՝ Ժան Պոլ Սարտրի սիրավե՞պը. ես այն շատ խորն եմ զգում (0)։
7. Արդյոք այնպիսի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2009-04-01 22:13 |
| |
| |
ՀՅԴ-Ն ՊԱՀԱՆՋԵԼ ԷՐ ՉԿԻՐԱՌԵԼ ՎԱՐՉԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐԸ
Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանն «Առավոտին» ... |
| |
 |
|
| 2009-04-01 22:13 |
| |
| |
ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴԸ՝ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐԻ
Մարտի 9-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատավորը, առանց որեւէ մեկի միջնորդությանը սպասելու, որոշեց ... |
| |
 |
|
| 2009-04-01 22:12 |
| |
| |
«ՏՐՎԱԾ Է ՀՍՏԱԿ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ»
Երեանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը «Առավոտի» թղթակցի հետ իր զրույցում վստահեցրեց, որ քաղաքապետի կողմից էլ տրված է ... |
| |
 |
|
| 2009-04-01 22:11 |
| |
| |
ՀՀԿ-ԱԿԱՆԸ ՀՅԴ-ԱԿԱՆԻՆ ԱՆՎԱՆԵԼ Է «ԲԱԽՏ ԲԱՑՈՂ»
«Ես այդ բախտ բացողներին ինչո՞ւ մեկնաբանեմ, ի՞նչ իմանամ՝ քանի տոկոս են հավաքելու»,- «7 օր»-ին ասել է ՀՀԿ-ական ... |
| |
 |
|
| 2009-04-01 22:11 |
| |
| |
ՍԵԿՎԵՍՏՈՐԻ ՀԵՏ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
Հայաստանի բյուջեի սեկվեստոր՝ կնշանակի կառավարության զուգահեռ հրաժարական. «Արմինֆո»-ին ասել է ԱԺ տնտեսական հարցերի ... |
| |
 |
|
| 2009-04-01 22:11 |
| |
| |
ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ «ԲԱՐԵՀԱՋՈՂ» ԱՎԱՐՏՈՎ
Մի քանի օր առաջ մայրաքաղաքի կենտրոնում կրկին կրակոցներ են հնչել: «Գոլդեն թուլիփ» հյուրանոցում ծեծկռտուք է տեղի է ունեցել ... |
| |
 |
|
| 2009-04-01 22:11 |
| |
| |
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Կարծիք
«Կարծում եմ, որ ԱՄՆ նախագահը պետք է Հայաստանին հատուկ ուղերձ հղի՝ զավթողական քաղաքականությունից հրաժարվելու կոչով»,- հայտարարել է ... |
| |
 |
|
| 2009-04-01 22:10 |
| |
| |
ԸՆԴԴԵՄ ՀՏՊԻՏԱԽԱՂԻ
Մտավորականների ֆորումի ավագանու եւ համակարգող խորհրդի հերթական հայտարարությամբ, հեղինակները արձանագրելով, որ «Ոճիրը ազգային ... |
| |
 |
|
| 2009-04-01 22:10 |
| |
| |
«ՆՇԱՆԱԿԵՔ ԱՆԿԱՇԱՌՆԵՐԻՆ»
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը երեկ «Ազատություն» ... |
| |
 |
|
| 2009-04-01 22:10 |
| |
| |
«ԲՋՆԻԻ» ԳՈՐԾԻ «ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Որպես Հայաստանի քաղաքացի՝ ես հասկանում եմ, որ որոշ հարցերի պետք է մոտենալ «ըմբռնումով», հանրապետությունում այդ մոտեցումն ... |
| |
 |
|
| 2009-04-01 22:09 |
| |
| |
ՎՍՏԱՀԵԼ Է ՄԻԱՅՆ 4-ՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում` դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, երեկ ... |
| |
 |
|
| 2009-04-01 22:09 |
| |
| |
ԹԱՔՆՎԱԾՆԵՐԻՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ
Այս տարվա առաջին 2 ամիսներին Հարկային ծառայությունը իրականացրել է չգրանցված աշխատողների ստուգումներ եւ հայտնաբերել 253 թաքնված ... |
| |
 |
|
| 2009-04-01 22:09 |
| |
| |
ԱՊՐԻԼԻ 1-Ը՝ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՕՐ
Այսուհետեւ մեր երկրի քաղաքացիները ստիպված կլինեն ավելի քան 20%-ով ավելի վճարել կոմունալ ծախսերի համար: Այսօրվանից թանկանում են գազը, ... |
| |
 |
|
| 2009-04-01 22:09 |
| |
| |
ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ ԿԾԱՂԿԱՊԱՏԵՆ
«Ընթացիկ տարվա 3 ամիսներին Երեւանի քաղաքապետարանում արձանագրվել է բնապահպանական նորմերի խախտման 6 ահազանգ, որից 3-ի ... |
| |
 |
|
| 2009-04-01 22:08 |
| |
| |
«ՄԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
Բնապահպանները փորձում են օգնել բնապահպանության նախարարությանը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց ասուլիսի ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել