15/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Դավադրության տեսությունից
 

Երեկ մեծ ցավով իմացա, որ նախորդ օրը երեկոյան իր տան շքամուտքի մոտ դաժան ծեծի է ենթարկվել հայտնի ռուս իրավապաշտպան Լեւ Պոնոմարյովը: Ես պատիվ եմ ունեցել մեկ անգամ շփվելու Լեւ Ալեքսանդրովիչի հետ. 1991 թվականի ամռանը մենք ուղղաթիռով գնում էինք Ղարաբաղ: Պոնոմարյովը ժողովրդավարների «առաջին ալիքի» այն ներկայացուցիչն է, որը հենց սկզբից միանշանակ կերպով պաշտպանեց մեր ժողովրդի արդար պայքարը, քանի որ մարդու ազատ ապրելու իրավունքը նրա համար ամենակարեւոր առաջնահերթությունն է:

Ելցինի ժամանակ Պոնոմարյովի նման մարդիկ որոշակի կշիռ ու հեղինակություն ունեին՝ նրանց կարծիքի հետ հաշվի էին նստում: Պուտինի դարաշրջանում փոխվեց գաղափարախոսությունը՝ այն հարմարեցվեց «միջին ռուսաստանցու» մտածելակերպին: Ըստ դրա՝ հրաշալի, անզուգական մի երկիր (Խորհրդային Միությունը) քանդեցին հիմար ու չարամիտ դեմոկրատները, օտարերկրյա հատուկ ծառայությունները եւ հուդամասոնական դավադիրները, իսկ հիմա (Պուտինի ժամանակ եւ Պուտինի շնորհիվ) Ռուսաստանը «վեր է կացել ծնկած վիճակից» ու դեռ ցույց կտա իր «յուրահատուկ ճանապարհի» առավելությունները: Այդ «դերժավնիկական» գաղափարախոսության անբաժանելի մասն է այլատյացությունը, օտարազգիների նկատմամբ քամահրական եւ ագրեսիվ վերաբերմունքը: Պատահական չէ, որ ծայրահեղ ազգայնական շարժումները թաքուն կերպով խրախուսվում են իշխանությունների կողմից, իսկ այդ ուղղվածության որոշ երիտասարդական շարժումներ բացահայտորեն հանդես են գալիս Պուտինի դրոշի տակ: Պատահական չէ նաեւ, որ Ռուսաստանում վերջին տարիներին հաճախ են սպանվում կամ ծեծվում ժողովրդավարական հայացքներ ունեցող իրավապաշտպանները, փաստաբանները, լրագրողները: Պոնոմարյովը նրանցից մեկն էր:

Նույն գաղափարախոսության շրջանակներում ՌԴ-ում վերջերս լույս է տեսել պատմության դասագիրք՝ ոստիկանության ակադեմիայի համար, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է. «սիոնիստները ֆիզիկապես ոչնչացրել են Ստալինին», «ԽՍՀՄ փլուզում... այն, ինչ չկարողացավ անել գերմանական ֆաշիզմը, իրագործեցին սիոնիստները», 1992-ին Գորբաչովը, իբր, ասել է՝ «այն, ինչ ես արեցի Խորհրդային Միության հետ, արեցի հանուն Մովսես մարգարեի»: Եվ այլն: Գրքի տպաքանակն առգրավվել է, թե չէ՝ պատկերացնում եմ, ինչպես են աշխատելու այդ ոգով դաստիարակված ոստիկանները:

Ինչպես հայտնի է, երբ Ռուսաստանում փռշտում են, Հայաստանում համաճարակ է սկսվում: Երեկ mail-ով ստացա մի հայտարարություն, որում Հայկ Նազարյան ներկայացած անձնավորությունը «արորդիների» ինչ-որ կազմակերպության անունից պնդում է, որ «մարտի 1-ի» պատասխանատուն սիոնիստական եւ մասոնական կազմակերպություններն են եւ «նրանց գործակալ» Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նորմալ երկրներում նման տեքստերի համար մարդուն կդատեին: Բայց քանի որ այս դեպքում ռասիստական հերյուրանքների թիրախը ՀՀ առաջին նախագահն է ու նրա կինը, հայտարարության հեղինակներին չեն պատժելու: Գուցե՝ նույնիսկ խրախուսելու են:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
Քաղաքականություն
40 ՏՈԿՈՍԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑՆԵԼ ՀԱԿ-Ը ԵՎ ՀՀԿ-Ն
 

Սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը երեկ ՄԱԱ-ում հայտարարեց, թե Երեւանի ավագանու ընտրություններում երկու քաղաքական ուժ կարող է հաղթահարել 40 տոկոսանոց շեմը՝ ՀՀԿ-ն ու Հայ ազգային կոնգրեսը. «Եվ հիմնական պայքարն ընթանալու է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Բեգլարյանի միջեւ»: Հարցին՝ «Արդյոք 2008թ.-ի նախագահական ընտրություններում քվեների 22%-ը ստացած Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը ներկայումս աճե՞լ է»՝ Գեւորգ Պողոսյանը պատասխանեց. «Դուք երկու բան հաշվի չեք առնում, որ նախագահական ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը մրցում էր Սերժ Սարգսյանի հետ, հիմա իր մրցակիցն ուրիշ մարդ է: Երկրորդը՝ դուք հաշվի չեք առնում, որ նախագահական ընտրություններից հետո 1 տարի անցել է, մթնոլորտը չի փոխվել, ...

 
 
Քաղաքականություն
«ՄԵՆՔ ՊԻՆԴ ԿՊԱԾ ԵՆՔ ՄԵՐ ՀՈՂԻՆ»
 

Ապրիլի 2-ին նշվում է Հանրապետական կուսակցության հիմնադրման օրը: 19 տարի առաջ այս օրը Աշոտ Նավասարդյանի եւ նրա համախոհների նախաձեռնությամբ հիմնադրվեց մի կուսակցություն, որն առայժմ ավելի երկար իշխանության մաս է եղել, քան ընդդիմություն:

Հանրապետականի հոբելյանի կապակցությամբ «Առավոտին» հարցազրույց տվեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա ներկայացմամբ՝ «Հանրապետականը ունեցել է եւ ունի լուրջ պատմություն, լուրջ գաղափարախոսություն եւ, ինչպես շուրջ 20 տարի առաջ, այնպես էլ այսօր, ունի լրջագույն դերակատարություն երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ: Եվ սա պատահական չէ, որովհետեւ մեր կուսակցությունն ազգային-պահպանողական կուսակցություն է, ոչ թե այլոց նման ...

 
 
Քաղաքականություն
«ՅՈԹԻ» ԳՈՐԾԸ ԿԱԶՄԱՔԱՆԴԵՑԻՆ
 

Կազմաքանդողն էլ այս անգամ ոչ թե ընդդիմությունն էր, այլ մեղադրողներն ու դատավորը

ՀՀ ԱԺ-ում ընդունված ու արդեն օրենքի ուժ ստացած ՀՀ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխություններից հետո շատ քչերը կարող էին պատրանքներ տածել, թե այդ փոփոխությունների համատեքստում կփոխվեն, մասնավորապես, «Յոթի» գործով անցնող քաղբանտարկյալների խափանման միջոցները, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվեր, եւ նրանք հենց դատարանի դահլիճից ազատ կարձակվեին: Բայց այն, ինչ երեկ տեղի ունեցավ «Յոթի» գործով Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի շենքում վերսկսված դատավարության ժամանակ, իսկապես անակնկալ էր: Նախ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը երեկ շատ գործնական տրամադրվածությամբ մտավ նիստերի դահլիճ ու միանգամից ազդարարեց՝ «շարունակվում է դատական նիստը», ...

 
 
Քաղաքականություն
Ազատամարտիկը՝ կոնյակի գո՞ղ
 

Այժմ էլ իրավապահները ՀԱԿ-ի ներկայացուցիչներին կասկածում են խանութ թալանելու ու գողոնը թաքցնելու մեջ:

Երեկ, առավոտյան ժամը 8-ին, Շիրակի մարզի մի խումբ ոստիկաններ լցվել են գյումրեցի ազատամարտիկ Սերիկ Տոնոյանի բնակարանը՝ քնից արթնացնելով ու լեղապատառ անելով ընտանիքի անդամներին: Ոստիկանները փնտրել են Գյումրիի Անի թաղամասի սննդի խանութներից մեկում դեռեւս անցած տարի կատարված գողության գողոնը: Իսկ թե ինչպես է ազատամարտիկի անունը հայտնվել կասկածյալների ցանկում՝ «հյուրերը» պարզաբանել են, թե ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, թե գողոնը՝ կոնյակը, ծխախոտը եւ հեռուստացույցը, պահվում է հենց Սերիկ Տոնոյանի նկուղում: Տանը ոչինչ չհայտնաբերելով ու այս մասին արձանագրություն կազմելով՝ ազատամարտիկին բերման են ենթարկել Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժին: Չորս ժամ ապօրինի պահելով՝ ...

 
 
Քաղաքականություն
ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ՝ «ԱՌԱՎՈՏԻՆ»
 

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ, իրականացրել է ծրագիր՝ «Եվրոպական թեմաների լուսաբանումը հայաստանյան ԶԼՄ-ներում»: Ծրագրի ամփոփման կապակցությամբ երեկ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում Բրիտանական դեսպանատան ներկայացուցիչ Նաիրա Սուլթանյանն ասաց, որ առկա է հակաեվրոպական ալիք, եւ ամեն օր մեր մամուլում կարելի է հանդիպել գոնե մի պարբերության՝ ընդդեմ Եվրոպայի:

«Եվրոպական ինտեգրացիա» հ/կ-ի պատասխանատու քարտուղար Տիգրան Պետրոսյանը ելույթում նկատեց, թե եվրոպական թեմաներին անդրադարձը մեր ԶԼՄ-ներում կրում է իրավիճակային, իրադարձային բնույթ. «Չի նկատվում թեմայի համակարգային լուսաբանման հստակ քաղաքականություն»: Բացի այդ՝ սահմանափակ է ներկայացվում եվրոպական կառույցների գործունեությունը. ասենք՝ ԵԱՀԿ ...

 
 
Սոցիում
«ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐ ՈՒ ԱՊԱԶԳԱՅԻՆ ԴԵՄՔԵՐ ԵՆ»
 

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը կարծում է, որ Սեւանա լճի ավազանում վերամշակման գործարան կառուցելն ուղղակի «դիվերսիա» է մեր երկրի դեմ:

Չնայած այն փաստին, որ «ՀՀ Սեւանա լճի մասին» օրենքն արգելում է լճի ջրհավաք ավազանում հանքարդյունաբերական ձեռնարկությունների կառուցումն ու շահագործումը, Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող ընկերությունները չեն հրաժարվում տեղում հանքաքարի վերամշակման գործարան կառուցելու ծրագրից, ինչը, բնապահպանների կարծիքով, կարող է աղետալի հետեւանքներ ունենալ մեր երկրի բնապահպանական անվտանգության համար:

Դեռեւս նախորդ դարի 60-ական թվականներին, երբ հայտնաբերվեց Սոթքի ոսկու հանքավայրը, խորհրդային իշխանությունների կողմից քննարկվեց տեղում հանքաքարի վերամշակման գործարան կառուցելու ծրագիրը, սակայն, հաշվի առնելով բնապահպանական վնասն ու ...

 
 
Սոցիում
Վելիչկովը գնում է
 

Երեկ «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն, ազգությամբ բուլղարացի Նեյչո Վելիչկովը որոշել է ազատվել զբաղեցրած պաշտոնից եւ վերադառնալ հայրենիք՝ Բուլղարիա: Նա իր այդ քայլը պատճառաբանել է ընտանեկան խնդիրներով: Մինչ նոր տնօրենի նշանակումը, ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի «ԱրմենՏելի» ֆինանսական գծով փոխտնօրեն Կարեն Շահնազարյանը: Ն. Վելիչկովի հեռանալու մասին տեղեկությունը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Նշենք, որ պարոն Վելիչկովը ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել 2008-ի մայիսին: Երեկ պարոն Վելիչկովը հավաքել է ընկերության մենեջերներին եւ հրաժեշտ տվել:

 

 
 
Սոցիում
Քաղաքապետը՝ Նոր Նորքում
 

Երեկ նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Երեւանի բոլոր թաղապետերի մասնակցությամբ Նոր Նորք համայնքի թաղապետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Այնուհետեւ պարոն Բեգլարյանը շրջել է այդ համայնքի բոլոր զանգվածներով՝ ծանոթանալու Նոր Նորքում իրականացվող կանաչապատման, սանմաքրման, ասֆալտապատման եւ այլ բարեկարգման աշխատանքներին: Ըստ քաղաքապետարանի պատասխանատուների, մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, պետք է մաքրվեն 4700 բակային տարածքներ, 100-ից ավելի նրբանցքներ ու փողոցներ: Բացի այդ, փողոցներում կտեղադրվեն 1200 նոր եւ մեծ աղբամաններ: Այդ բոլոր աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչեւ ապրիլի 25-ը: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

 
 
Սոցիում
Միացրել են կոյուղուն
 

«Երեւան ջուր» ընկերության աշխատակիցները Վարդաշենի 4-րդ փողոցում վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում կոյուղատար խողովակն ամրացրել են խմելու ջրի խողովակին: Այս մասին հայտնում է «Panorama.am»-ը:

Խմբագրություն ահազանգած բնակիչները հայտնել են, որ ջուր չեն խմում, իսկ այդ նույն փողոցում գործում է նաեւ մանկապարտեզ. «Չգիտենք ինչ անենք, զանգենք ընկերությո՞ւն, թե՞ սանէպիդկայան: Խոլերայի բուն է»: Լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ «Երեւան ջուր» ընկերությունից հայտնել են, որ խնդրի վերաբերյալ մեկնաբանություններ կտան ավելի ուշ:

 
 
Սոցիում
Լույսերը չանջատեցին
 

Աշխարհն էկոլոգիական աղետից փրկելու համար մարտի 28-ին ողջ աշխարհում մեկ ժամով պետք է անջատեին լույսերը: «Միացի՛ր կլիմայի փոփոխության դեմ պայքարին, անջատի՛ր լույսը» կարգախոսով բնապահպանական ակցիան Հայաստանում նախաձեռնել էին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF), ԵՊՀ երիտասարդ էկոլոգների խումբը եւ որոշ բնապահպաններ: Ըստ կազմակերպիչների, ակցիայի նպատակն է կոչ անել խնայել համաշխարհային էներգետիկ ռեսուրսները եւ ջերմոցային գազերի արտանետումը կրճատել, քանի որ այդ երեւույթների հետեւանքով տեղի է ունենում կլիմայի փոփոխություն:

Վերոնշյալ բնապահպանների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր համաքաղաքացիներն ակցիային այնքան էլ լուրջ չեն վերաբերվել, եւ մեկ ժամով լույսից զրկվելու փաստը նույնիսկ ...

 
 
Կրթություն
ԷԺԱ՜Ն ԿՈՒՐՍԱՅԻՆ, ԹԱ՜ՐՄ ՌԵՖԵՐԱՏ
 

Ուսանողները հնարավորություն ունեն կարճ ժամանակում եւ մատչելի գներով ռեֆերատներ, կուրսային, դիպլոմային աշխատանքներ գնել «ֆիրմաներից»:

«Մեր կուրսում մեծամասամբ տղաներ էին սովորում: Ես եւ իմ համակուրսեցի աղջիկները ստիպված էինք նրանց փոխարեն գրել ռեֆերատներ, կուրսայիններ եւ այլ աշխատանքներ: Ես ռուսերենից լավ էի, ու միշտ ինձ էին խնդրում ռեֆերատների համար նյութեր թարգմանել: Դե, ես էլ չէի կարողանում մերժել»,- մեզ հետ զրույցում պատմեց Տաթեւիկը: Նա արդեն երեք տարի է, ինչ ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: Տաթեւիկը տնտեսագետ է, սակայն իր մասնագիտությամբ աշխատելուց բացի, լրացուցիչ գումար է վաստակում ռեֆերատներ, կուրսայիններ, դիպլոմային աշխատանքներ գրելով եւ թարգմանություններ կատարելով: «Ինձ համար սա ...

 
 
Կրթություն
Դուրս մնացածների ճակատագիրն անորոշ է
 

Լիցենզիաները կասեցված 13 մասնավոր բուհերի ուսանողների մեծ մասը դեռ «հանգրվան» չի գտել

Երեկ «Առավոտը» ՀՀ ԿԳ նախարարության «Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մհեր Մակիչյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում է լիցենզիաները կասեցված բուհերի ուսանողների հետագա վերաբաշխման հարցը: Հիշեցնենք, որ ԿԳ նախարարի հրամանով մարտի 2-ից լիցենզիաները կասեցված այդ բուհերի մոտ 1100 ուսանողներին հնարավորություն էր տրվել մինչեւ մարտի 20-ը դիմումներ գրել՝ այլ բուհեր տեղափոխվելու նպատակով: Սակայն չեն դադարում ուսանողների բողոքները, որ այն բուհերից շատերը, որոնք տեղ են գտել նախարարության ներկայացրած ցանկում՝ որպես «ընդունող կողմ», այսինքն՝ ուր կարող էին տեղափոխվել «կասեցված» բուհերի ուսանողները, պատրաստ չեն ընդունելու իրենց:

Պարոն Մակիչյանը պատասխանեց, որ ...

 
 
Կրթություն
ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔ
 

Երեւանի պետական համալսարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ Վաշինգտոնում կայացած Ֆիլիպ Ջեսսափի անվան դատախաղ-մրցույթում Մայր բուհը ներկայացնող թիմը գերազանցել է Օքսֆորդի եւ Քեմբրիջի համալսարանների թիմերին: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Միջազգային ասպարեզում ամենահեղինակավոր՝ Ֆիլիպ Ջեսսափի անվան դատախաղ-մրցույթին Հայաստանը ներկայացնում էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը, որը դեռեւս փետրվարի սկզբին ազգային մրցափուլում հաղթող էր ճանաչվել: Հայաստանը Ֆիլիպ Ջեսսափի անվան դատախաղ-մրցույթին 5-րդ անգամ է մասնակցում, իսկ ԵՊՀ-ն ներկայացնող իրավաբանների այս թիմը՝ 2-րդ: Վաշինգտոնում հավաքվել էին աշխարհի 80 երկրների համալսարանների շուրջ 130 թիմեր, որոնք իրենց գիտելիքներն ու հմտությունները չափում էին միջազգային իրավունքի առավել վիճահարույց եւ արդիական հիմնահարցերի ոլորտում: ...

 
 
Կրթություն
ՀՐԱԺԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ
 

«Առավոտի» տեղեկություններով՝ Հայաստանում հունիս-հուլիս ամիսներին պաշտոնապես բացվելիք Գերմանական համալսարանի ռեկտոր պիտի նշանակվեր ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Ստացված տեղեկության իսկությունը ճշտելու համար դիմեցինք պարոն Սաֆրաստյանին: Նա նշեց, որ, իրոք, իրեն ռեկտորի պաշտոնը ստանձնելու առաջարկ եղել է, բայց ինքը մերժել է. «Հրաժարվեցի, քանի որ ես արեւելագիտության ինստիտուտի տնօրենն եմ, եւ ինձ համար ավելի կարեւոր է արեւելագիտությունը: Իսկ ռեկտորի պաշտոնը լրացուցիչ պարտականություններ եւ ժամանակ է պահանջում: Բայց կընտրվեմ համալսարանի գիտական խորհրդի նախագահի պաշտոնում: Իսկ Գերմանական համալսարանի ռեկտորը կլինի գերմանացի հայտնի մի պրոֆեսոր: Համալսարանը երկու մասնաճյուղ է ունենալու, որոնցից մեկը գործելու է Հայաստանում, մյուսը՝ Գերմանիայում, գերմանացի ...

 
 
Մշակույթ
ՄԱՆՎԵԼԸ՝ ԼԱԳՈՍԻՑ
 

Կամ՝ ինչպես ինտեգրվել նիգերիական մշակույթին եւ հետն էլ Թաթա լսել


Մանոն եւ իր ընկերները՝ նիգերիական ճաշ պատրաստելիս:

Բալի գինու եւ հատկապես իկոսի ապուրի հայրենիքը համարվում է Նիգերիան: Իկոսի ապուրը, որ պատրաստվում է չորացրած ձկից ու սնկից, նիգերիական ազգային ճաշատեսակ է, այդպիսին է նաեւ սպիտակ կարտոֆիլից պատրաստվող պանտետիամը: Վերջինիս հետ մատուցում են ոգելից խմիչք՝ կայկայ, որը պատրաստվում է տեղական բույսերից: Ես անձամբ չեմ համտեսել կայկայ եւ Նիգերիայում էլ չեմ եղել, դրա մասին իմացել եմ Նիգերիայում ապրող Մանվել Քոնյանի հետ զրուցելիս: Մանվելը 33 տարեկան է, Սիրիայից տեղափոխվել է Լագոս 4 տարի առաջ: Նա մենեջեր է աշխատում մի ընկերությունում: Մտերիմները Մանվելին կոչում են Մանո: Նա ապրում է Լագոսում, որտեղ ...

 
 
Մշակույթ
Հայկական ակնկալիքներն ու Կաննը
 

Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը սպասում է միջազգային հրավերի:


Հովհ. Գալստյանը՝ Սիրի Հելենե Մյուլլերի հետ՝ նկարահանման հրապարակում:

Անցյալ տարի Կաննի միջազգային 61-րդ կինոփառատոնում Հայաստանը ներկայացավ որպես էքսպերիմենտալ, սիրողական կինո ունեցող երկիր՝ արտամրցութային ծրագրում կինոռեժիսոր Արման Թադեւոսյանի «Փոխակերպումներ» ֆիլմով: Վերջին շրջանում խոսվում է տարիների ընդմիջումից հետո հիշյալ կինոփառատոնում, որը կբացվի մայիսի 13-ին, «Խճճված զուգահեռներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմով Հայաստանի մասնակցության մասին: Հիշեցնենք, որ մենք Կաննի փառատոնին խաղարկային ֆիլմով ներկայացել ենք 42 տարի առաջ՝ ճանաչված կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի «Բարեւ, ես եմ» ...

 
 
Մշակույթ
ԱՊՐԻԼԻ 1-Ը՝ ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐՈՎ
 

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց «Ճգնաժամը հանեց համը» խորագրով երգիծանկարների ապրիլմեկյան ցուցահանդեսը: Ներկայացված էին Երգիծանկարիչների ասոցիացիայի անդամների՝ ազատ նկարիչների 160-ից ավելի աշխատանքներ: Երգիծանկարիչների ասոցիացիայի անդամ Արզօն երգիծանքի միջոցով, բացի ճգնաժամի թեմայից, ներկայացրել էր նաեւ մարտի 1-ը, «7-ի գործով» դատավարությունը եւ այլն: Նա «Առավոտին» ասաց. «Եթե այսպիսի իշխանություն, կառավարություն ունենք, կյանքը շատ հետաքրքիր է, երբեք տխուր չի լինում: Ճգնաժամն էլ էն գլխից մեր գլխին եղել է»:

Ցուցահանդեսի ամենատարեց մասնակից՝ 82-ամյա Գեորգի Յարալյանն իր խոսքում նշեց. «Երգիծանկարչությունը լավ մասնագիտություն է, բայց մի քիչ անշնորհակալ է: Ես կուզենայի շախմատիստ լինել, որովհետեւ հաղթանակը երեւում է անմիջապես, իսկ էստեղ այսօր նոր երեւաց»: Հարություն ...

 
 
Սպորտ
ԵՎՍ ՄԵԿ «ԲՐՈՆԶ»
 

7 մասնակից եւ 3 մեդալ

Երեկ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որտեղից Հայաստանի ազգային հավաքականը վերադառնում է մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալով: Մրցաշարի երկրորդ օրը մրցագորգը տրամադրվել էր 60, 74 եւ 96 կիլոգրամ քաշային կարգ ունեցող ըմբիշներին: Հայաստանի ազգային հավաքականը վերը նշված քաշերում ներկայացուցիչներ ուներ. Արթուր Առաքելյան, Սուրեն Մարկոսյան եւ Էդգար Ենոքյան: Մեր այս երեք ըմբիշներից առավել հաջող մասնակցություն ունեցավ մինչեւ 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը: Նա վիճակահանությամբ պայքարի մեջ ներգրավվեց երկրորդ փուլից եւ հերթականությամբ պարտության մատնեց Էլդար Կուրանիձեին (Վրաստան), Սերգեյ Պերնիկաուին (Բելառուս), սակայն երրորդ գոտեմարտում տանուլ տվեց ի վերջո արծաթե ...

 
 
Սպորտ
Սկանդալ՝ խաղից առաջ
 

Ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնության որակավորման փուլի 5-րդ խմբի ետնապահներ՝ Էստոնիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների պատասխան հանդիպումը, որում, շնորհիվ 83-րդ րոպեին Սանդերս Պուրիի խփած միակ գոլի, նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեցին տանտերերը, դժվար թե ֆուտբոլային հասարակության հատուկ ուշադրությանն արժանանար, եթե հանդիպման մեկնարկից առաջ Էստոնիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Այվար Պոխլակը հիստերիկ սկանդալ չսարքեր:

Իրազեկ լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հայաստանցիները հանդիպումից առաջ հանգիստ մարզվում էին խաղադաշտում (տաքացնում էին մկանները), երբ այդ երկրի ֆուտբոլային թիվ մեկ չինովնիկը անսպասելի՝ բռունցքներով եւ հյուրերի հասցեին լկտի հայհոյանքներով հարձակվել է նրանց վրա, որի արդյունքում հավաքականը որոշել է լքել դաշտը: ...

 
 
Սպորտ
Ո՞Վ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՊՈՈՒԼՍԵՆԻՆ
 

Երբ ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Էստոնիա ազգային հավաքականների՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայացած հանդիպումից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեր ընտրանու գլխավոր մարզիչ, դանիացի Յան Պոուլսենին ազատեց զբաղեցրած պաշտոնից, նրան արագ փոխարինող գտնելու խնդիրը օրակարգային դարձավ: Ճիշտ է, ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել է, բայց գլխավոր մարզիչ հնարավորին չափ շուտ գտնելն անհրաժեշտություն է:

«Regnum» գործակալությունը, վկայակոչելով «Միկայի» տեխնիկական տնօրեն Արմեն Պետիկյանին, չի բացառում, որ Յան Պոուլսենի արդեն նախկին պաշտոնին հավակնողների ցուցակում առաջինը Աշտարակի «Միկա» թիմի գլխավոր մարզիչ, խորվաթ մասնագետ՝ 62-ամյա Իվո Շուկաշն է: Նրա հավաստմամբ, ...

 
 
Սպորտ
ԳԼԽԻՆ ՍԱՐՔԵԼ ԵՆ
 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ վերջերս Վարշավայում անցկացված Ֆելիքս Շտամի միջազգային ներկայացուցչական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի փոխչեմպիոն, 91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանը գրավել է երկրորդ տեղը: Բայց ինչպե՞ս:

Ֆեդերացիայի տարածած հաղորդագրության համաձայն, հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակիչում հաղթել է Լիտվայի ներկայացուցչին ու մտել եզրափակիչ: Սակայն վճռորոշ մենամարտից առաջ, որում մեր մարզիկը պետք է հանդիպեր ռինգի տեր երկրի բռնցքամարտիկի հետ, վերջինի համերկրացի բժիշկը Ցոլակին արգելել է մտնել ռինգ, պատճառաբանելով, որ նա լուրջ վնասվածքներ ունի: Ինքը՝ Ցոլակ Անանիկյանը, եւ մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն արդեն Երեւանում հայտարարել են, որ Ցոլակը վնասվածքներ չի ունեցել, եւ դա արվել է երկու պատճառով: Նախ, որ լեհ բռնցքամարտիկը ...

 
 
Աստղագուշակ
Ապրիլի 2
 

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք հաճելի գործերով:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Ժամանակն է մտածեք հանգստի մեկնելու մասին:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Անհեթեթ խոսակցություններին լուրջ մի վերաբերվեք:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Մոռացեք բոլոր խնդիրներն ու հաճելի ժամանակ անցկացրեք:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր խնջույքի մասնակցելու հրավեր կստանաք:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Երկար սպասված հեռախոսազանգը կխոցի ձեր սիրտը:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Որոշումներ կայացնելիս երկար մտածեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Այսօր գնացեք հարազատներին տեսության:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Երեկոյան սիրելիի հետ հաճելի ժամանակ անցկացրեք:

ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Մի թերագնահատեք ձեր աշխատակիցներին:

ՁՈՒԿ (20.02-20.03)- Շահավետ համագործակցության ...

 
 
Տնտեսություն
ՀԱՐԿԱՅԻՆԻ ՀՈՒՅՍԸ «ԳՈՐԾ ՏՎՈՂՆԵՐՆ» ԵՆ
 

Պետեկամուտների կոմիտեում հույս ունեն, որ հարեւան-բարեկամների միջոցով կհայտնաբերեն բոլոր այն մարդկանց, որոնք տան պայմաններում հարկայինից թաքուն փող են աշխատում:

Եթե մեր քաղաքացիներից ոմանք կարծում են, որ տանը նստած կարող են փող աշխատել, ասենք՝ գաթա կամ «բուլկի» թխել ու վաճառել, կամ էլ վարսավիրությամբ զբաղվել ու հանգիստ խղճով գումարը ծախսել, ապա նրանց խորը հիասթափություն է սպասվում: Պարզվում է, որ հարկայինի աշխատակիցները «ընդհատակյա» ինֆորմացիա են հավաքում, թե յուրաքանչյուր մարդ իր բնակարանում ինչ գործով է զբաղվում: Օրինակ, եթե մեկն իր հարեւանին վատություն անելու համար զանգի Հարկային ծառայություն եւ «գործ տա», որ իր հարեւանը, ասենք, Դուբայից հագուստ է բերում եւ վաճառում, ապա հարկայինի աշխատակիցներն անմիջապես անցնում են գործի եւ տեղում բռնացնում ապօրինի առեւտրականին: Բացի այդ, երբ ...

 
 
Տնտեսություն
Մտածում են՝ բարձրացնե՞ն, թե՝ չէ
 

Երեւանի «Նաիրիտ» քիմիական գործարանը ապրիլի կեսերից կտա վերագործարկումից հետո առաջին արտադրանքը: Գործարանի ղեկավարությունը որոշել է ետ կանչել հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցներին: «Նաիրիտի» լրատվական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ պարապուրդում գտնվող 1500 աշխատակիցների մի մասին ետ են կանչել, իսկ 702-ը դեռեւս հարկադիր պարապուրդի մեջ է. «Քանի որ արտադրամասերը աստիճանաբար են վերագործարկվում, հետեւաբար աշխատակիցներին էլ մաս-մաս ենք ետ կանչում: Պարապուրդում գտնվող բոլոր աշխատակիցներն էլ աստիճանաբար ետ կգան գործի, եւ երբ սկսենք ամբողջությամբ աշխատել՝ մյուսները եւս կանցնեն աշխատանքի»:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս «նաիրիտցիները» պարբերաբար ցույցեր էին կազմակերպում, դժգոհելով, որ գործարանը չի վճարել աշխատավարձերը, բացի այդ, նրանք պահանջում էին 50%-ով բարձրացնել ...

 
 
Տնտեսություն
Ռուսաստանի վարկը մեզ վրա «էժան չի նստի»
 

«Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը երեկ տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկայացրել է, թե ինչ ազդեցություն է ունեցել տնտեսական ճգնաժամը տարածաշրջանի 2 երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա: Ըստ փորձագետի, Հայաստանի միջազգային արժույթի պահուստը 2008-ի հունիսի 1-ի տվյալներով կազմել է $1 մլրդ 547 մլն, իսկ այս տարվա հունվարին՝ ընդամենը $1 մլրդ 260 մլն: Հ. Խուշուդյանի հավաստմամբ, դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Կենտրոնական բանկը ժամանակավոր հրաժարվեց լողացող կուրսի քաղաքականությունից, եւ որոշ ժամանակ փորձեց դոլարի փոխարժեքը պահել 305 դրամի սահմանում: Փորձագետի խոսքերով, Ադրբեջանի Կենտրոնական բանկը իր ազգային արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ պահելու համար ծախսել է $300 մլն. «Ադրբեջանի ներքին պարտքը նախորդ տարի աճել է 22,9%-ով եւ այս տարվա հունվարի ...

 
 
Տնտեսություն
«Հայփոստը» չի ընդառաջում առեւտրականներին
 

«Հայփոստի» վարչական շենքում բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող 45 տաղավարների աշխատակիցներ կարող են դառնալ գործազուրկ: Բանն այն է, որ «Հայփոստում» հրաժարվում են նրանց հետ պայմանագրեր կնքել, պարտադրելով մարել նախկին պարտքերը, որոնք կուտակվել են մի քանի տարվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը: Նշենք, որ տաղավարների աշխատակիցների պարտքերը տատանվում են 300 հազարից մինչեւ 800 հազարի սահմանում: «Մեզ պարտադրում են 3 օրվա ընթացքում մարել պարտքերը, այլապես պայմանագիր չեն կնքում: Մեր պարտքից չենք հրաժարվում: Թող ժամանակացույց կազմեն, մենք 1 տարվա ընթացքում կմարենք մեր պարտքերը»,- ասել են վաճառողները: Մեկ այլ առեւտրականի ներկայացմամբ էլ, որն արդեն հրաժարվել է իր տաղավարից. «Ես տեղափոխվելու եմ ուրիշ տարածք, քանի որ եւ տեղի վարձավճարն է շատ, եւ առանց պայմանագրի մեզ չեն կարող ստիպել մարել ...

 
 
Իրավունք
ԵԽ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱԿԱՆ Է
 

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունները, որոնք ԵՄԱ նախագահն անվանել էր «բորշչի համով պաղպաղակ», դուր են եկել ԵԽ փորձագետին:

ԱԺ նախագահը երեկ ստացել է Եվրոպայի խորհրդի իրավական եւ մարդու իրավունքների ներուժի ամրապնդման դեպարտամենտի փորձագետի եզրակացությունը Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենսդրության մեջ մի քանի պատգամավորների նախաձեռնած փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Այս մասին մեզ հայտնեց այդ փաթեթի համահեղինակներից մեկը՝ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը. «Պետք է փաստեմ, որ հիմնականում դրական են գնահատված այն փոփոխությունները, որոնք մենք ամրագրել ենք առաջին ընթերցմամբ ընդունված փաթեթում»:

Իրոք, ըստ ԵԽ փորձագետ Իվ Սալոմոնի եզրակացության՝ ...

 
 
Իրավունք
Ինչո՞ւ անուն չեն տալիս
 

Տիգրան Կարապետիչը զարմանում է, թե ինչո՞ւ են կեղծիքների մասին ընդդիմադիրների ահազանգերն անանուն:

Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Ժողովրդական կուսակցության» ցուցակը կազմված է 20 մարդուց: Նրանցից երեքը թոշակառուներ են, 8-ը չեն աշխատում: Կուսակցության ցուցակը ղեկավարող ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանից «Առավոտը» երեկ հետաքրքրվեց՝ կուսակցական գործազուրկ ընկերներին աշխատանքի տեղավորելու խնդի՞ր կա: Պարոն Կարապետյանն ասաց. «Նրանք չեն աշխատում՝ ոչ թե չեն ուզում աշխատել, այլ աշխատանքի տեղ չկա. աշխատել են, հետո դուրս են մնացել: Ես հասկանում եմ, որ դուք հումոր եք դնում ենթատեքստում, բայց մենք մեր ընկերներին աշխատանքի տեղավորելու հարց չենք լուծում, մենք մտածում ենք ժողովրդի ...

 
 
Իրավունք
ԲԱԲԿԵՆՆ ՈՒԶԵԼ Է 6 ՄԼՆ, «ՏՎԵԼ» ԵՆ 20 ՄԼՆ՝ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԴԻՄԱՑ
 

Վիճարկվում էր գրավադրման պայմանագիրը

Ինչպե՞ս եղավ, որ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Հ. Մարգարյանի, վճռեց բավարարել Կարեն Հարությունյանի հայցը. թույլ տվեց, որ վերջինիս կողմից Ռոբերտ Մարտիրոսյանին «հանձնված» 20 մլն դրամի դիմաց բռնագանձում տարածվի Բաբկեն Մելքոնյանի՝ Սարի թաղում գտնվող առանձնատան, հողի վրա եւ վաճառվի հրապարակային սակարկություններով: Բայց Բաբկեն Մելքոնյանը պնդում է, որ Կարենին գումար պարտք չէ: Կարենի փաստաբանն էլ հակադարձում է, որ իր վստահորդը 20 մլն դրամ փոխանցել է Բաբկենի լիազորած անձ Ռոբերտ Մարտիրոսյանին՝ 1 ամսով եւ վերջինիս հետ կնքել անշարժ գույքի գրավադրման հիպոտեկային պայմանագիր: Այսինքն, եթե Բաբկենը 1 ամսից չվերադարձներ 20 մլն-ը, նրա անշարժ գույքը պետք է իրացվեր եւ գումարը վերադարձվեր Կարենին: Բաբկենն էլ պարզաբանում է, որ ...

 
 
Իրավունք
Գեներալը՝ անզորի դեմ
 

Առանց զգուշացնելու՝ աշխատանքից ազատել են

Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 8-ին ավարտվել էր Անզոր Իսախանովի հայցի քննությունը: Վերջինս աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում՝ որպես հյուսն-ապակեգործ: Իր արձակուրդից մնացած 11 օրերն օգտագործելու խնդրանքով դիմել է ինստիտուտի վարչակազմին: Սակայն, երբ վերադարձել է արձակուրդից, տեղեկացել է, որ իրեն աշխատանքից ազատել են: Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը վերականգնեց Անզոր Իսախանովի նյութական եւ աշխատանքային իրավունքները:

Երեկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (դատավորներ Նազարյան, Հակոբյան, Սահակյան կազմով) սկսվեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բերած բողոքի քննությունը: Բողոքաբերը ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մ. Կարապետյանն էր, ...

 
 
Իրավունք
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՈՐԴԻՆԵՐԸ
 

Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

«Առավոտի» տեղեկություններով, մարտի 29-ին Վանաձորի՝ նախկինում «Բաթում» կոչվող ռեստորանին հարող տարածքում դանակահարվել է Հ. Գաբոյանը: Նույն քաղաքի բնակիչ, անչափահաս Վ. Ծաղկյանը վիճաբանել է համաքաղաքացի Հ. Գաբոյանի հետ: Փոխադարձ վիճաբանության ընթացքում Վ. Ծաղկյանը դիտավորությամբ իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածել է Հ. Գաբոյանի կրծքավանդակին եւ որովայնին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Դեպքի վայրում պատահաբար գտնվող անձանց կողմից Հ. Գաբոյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվել է բուժօգնություն: Հ. Գաբոյանի կյանքը հաջողվել է փրկել:

Վ. Ծաղկյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: «Առավոտի» տեղեկություններով, անչափահաս հանցագործը ...

 
 
Իրավունք
ՏՈՒԳԱՆՔ, ՈՐԸ ՏԵՎԵՑ 2 ՏԱՐԻ
 

«Առավոտի» ս/թ փետրվարի 19-ի համարում տպագրվել էր «Կապի աշխատանքի պատճառով» հոդվածը: Անդրադարձել էինք, թե ինչպես քաղաքացի Ա. Ստեփանյանը ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար 2 տարի առաջ տուգանվել էր, բայց խնդրել էր տարաժամկետում՝ 6 ամսով: 4 ամիս հետո մուծել էր 150 000 դրամ տուգանք, սակայն կապի բաժանմունքի աշխատակցի սխալի հետեւանքով այն փոխանցվել էր այլ հիմնարկություն, ուստի եւ ճանապարհային ոստիկանությունը հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ հնգապատիկ ավելի գումար բռնագանձելու։ Դատական պրոցեսը տեւեց մեկ տարի: Տեղի ունեցավ դատական 9 նիստ: Դատարանն այս տարվա մարտի 25-ին «կարողացավ» վճիռ կայացնել, այն էլ՝ ի վնաս ճանապարհային ոստիկանության: Դատական բոլոր ծախսերը դրվեցին հենց հայցվորի վրա։

Ճանապարհային ոստիկանությունը, 1 տարի առաջ, տեսնելով մուծված գումարի անդորրագիրը, կարող էր ...

 
 
Մարզեր
ԿԵՍ ՏԱՐԻ ԱՆՑ
 

Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 2-ին ժողովրդին եւ Ազգային ժողովին ուղղված ուղերձի 6 ամիսը լրանալու կապակցությամբ փորձեցինք պարզել այդ ուղերձի այսօրվա «ճակատագիրը»՝ Ալավերդիում:

Սերժ Սարգսյանի ուղերձում տեղ գտած կրթության ոլորտի մասին տեսակետ լսելու փորձերում տխուր իրողության հանդիպեցինք Ալավերդի քաղաքի թիվ 12 միջնակարգ դպրոցում: Մարտի 31-ին դպրոցի միջանցքում հանդիպած առաջին մարդը դպրոցի ուսմասվար Ռաֆիկ Խեչումյանն էր: «Մենք չենք կարող այդ մասին Ձեզ հետ խոսել, եթե դպրոցի տնօրենը մեզ թույլ չտա: Նա էլ դպրոցում չէ, տանն է, զանգեք եւ ստացեք թույլտվություն»,- գլխով տնօրենի աշխատասենյակի դուռը ցույց տալով՝ մեր հարցին այսպես պատասխանեց ուսմասվարը: Ուսմասվարին հիշեցրինք, որ խոսքը երկրի նախագահի ուղերձի մասին ...

 
 
Մարզեր
Ինձ զրպարտում են
 

Սադրանքներ Տավուշի մարզում՝ «Առավոտի» թղթակցի դեմ

Լրագրողական աշխատանքիս 18 տարիների ընթացքում միշտ խուսափել եմ անձիս հետ կապված դեպքերը հանրության սեփականությունը դարձնել: Սակայն հիմա հայտնվել եմ, չգիտեմ ինչպես անվանել՝ զրպարտանքի՞, թե՞ դավադրության թիրախի ոչ հաճելի դերում: Ամեն ինչ սկսվեց այս տարվա հունվարի 21-ին (տարեսկզբից թղթակցում եմ «Առավոտին»), երբ «Առավոտ» օրաթերթի մարզային լուրերի էջի պատասխանատու Արամ Զաքարյանը էլեկտրոնային փոստով ինձ ուղարկեց, ավելի ճիշտ՝ վերադարձրեց իբր տպագրության համար թերթին ուղարկած իմ տեղեկատվությունը:

Դրանով իբր թերթին տեղեկացրել եմ Իջեւանի Գետահովիտ գյուղի մի խումբ բնակիչների անունից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հղված բաց նամակի մասին: Նամակի տակ նշված էր՝ Ամիրաղյաններ, ...

 
 
Միջազգային
Վերջապես հանդիպեցին
 

Աֆղանստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքը երեկ Հաագայում հանդիպել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Մուհամադ Մեհեդի Աղունզադեի հետ: Ամերիկյան աղբյուրների համաձայն, հանդիպումը կրել է կարճատեւ եւ ջերմ բնույթ: Ամերիկացի եւ իրանցի դիվանագետների այդ առաջին շփումը տեղի է ունեցել Աֆղանստանի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովի ժամանակ: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշեց, որ առաջին հանդիպումը պլանավորված չէր, ավելացնելով, որ Հոլբրուքը եւ Աղունզադեն պայմանավորվել են կապի մեջ մնալ:

Ըստ BBC-ի, Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ լարվածության թուլացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց երկու երկրների միջեւ հարաբերությունները բարելավելու պատրաստակամության մասին: Ելույթ ունենալով նույն համաժողովում՝ Քլինթոնը նշել է, որ Աֆղանական պետությունը պետք է պայքարի ...

 
 
Միջազգային
«Ջեներալ մոթորսը» կսնանկանա
 

Երեկ ամերիկյան ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող «Ջեներալ մոթորս» (GM) ընկերության նոր գլխավոր տնօրեն Ֆրեդերիկ Հենդերսոնը հայտարարեց, որ պատրաստ է վերակազմավորել կոնցեռնը՝ վերջինս սնանկացնելու ճանապարհով: Ըստ «Գազետա» թերթի, նա հայտնեց, որ եթե արհմիությունների եւ վարկատուների հետ բանակցությունները հաջող չանցնեն, ապա GM-ը ստիպված կլինի մինչեւ այս տարվա ամառ դիմել սնանկացման մասին հայցով: Նա նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է սատարի ընկերությանը $50 միլիարդի չափով: Ըստ Հենդերսոնի, մինչեւ 2012 թվականը կփակվի GM-ի առնվազն 14 գործարան: Սակայն, փորձագետների կարծիքով, ավտոմոբիլային գիգանտի սնանկացումն ավելի թանկ կարժենա, քան դրա գործունեության շարունակումը: Ճիշտ է, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ընդհակառակը, վստահ է, որ GM-ը պետք է ...

 
 
Միջազգային
Իսրայելում նախարարները շատացել են
 

Երեքշաբթի երեկոյան տեղի ունեցավ Իսրայելի նոր կառավարության երդմնակալության արարողությունը: 59-ամյա Բենյամին Նեթանյահուի կառավարությունը ծնվեց տարբեր կուսակցությունների հետ բանակցությունների արդյունքում եւ այդ երկրի պատմության մեջ ամենաբազմամարդն է: Այդպիսով, վարչապետ Նեթանյահուն վարձահատույց եղավ իշխող կոալիցիայի իր գործընկերներին՝ աջակցության համար: Այդ նպատակով նա ստիված եղավ ստեղծել նախարարների նոր պաշտոններ: Օրինակ, հետախուզության եւ գաղտնի ծառայությունների նախարար, ազգային փոքրամասնությունների գործերով նախարար, հաղորդակցությունների եւ սփյուռքի նախարար: Նոր կառավարությունում կլինեն նաեւ նախարարներ՝ առանց պորտֆելի, որոնց գործառույթներն առայժմ հստակեցված չեն:

Նեթանյահուի նոր կաբինետում մեծ տեղ է հատկացվելու նախկին ԽՍՀՄ-ից եկած հայրենադարձներին: Արտգործնախարարի պաշտոնն է զբաղեցնելու ...

 
 
Միջազգային
ՌԻՈՅՈՒՄ ԵՏՆԱԽՈՐՇԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՄՆԱՑԱԾ ՔԱՂԱՔԻՑ
 

Բրազիլական Ռիո դե Ժանեյրոյի կառավարությունը պատրաստվում է 3 մետրանոց քարե ցանկապատ կառուցել քաղաքի ետնախորշերի շուրջ: Իշխանությունները պնդում են, որ այդ միջոցառումն ուղղված է բացառապես բնապահպանական խնդիրների լուծմանը: Այդպիսով, ըստ Ռիոյի քաղաքապետարանի, փրկվելու են քաղաքը շրջապատող անտառները: Ըստ բրազիլացի փորձագետների, 2005-2008 թվականներին անտառները Ռիոյի շուրջը ոչնչացվել են 2 անգամ ավելի արագ, քան նախորդ 3 տարիներին, եւ հիմնական պատասխանատվությունն, ըստ «Գազետա» թերթի, իշխանությունը դնում է ետնախորշերի բնակիչների վրա, որոնք ընդլայնում են իրենց ապրելու միջավայրը: Պատը կառուցելու համար կառավարությունը պատրաստվում է քանդել մոտ 600 տուն, որոնց բնակիչներին խոստացվել է բնակարան տրամադրել նույն շրջանում: Ենթադրվում է, որ այս տարվա վերջին պատեր կկառուցվեն ետնախորշային 40 շրջաններում: Այդ նպատակի համար ...

 
 
Միջազգային
ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ԻՐԱՔԻՑ
 

Մարտի 31-ին Մեծ Բրիտանիան սկսել է իր զորքերի դուրսբերումն Իրաքից: Այդպիսով, Բրիտանիան դա անում է իր հիմնական դաշնակիցներից՝ ամերիկացիներից 1 տարի շուտ: Ըստ որոշ տվյալների՝ ԱՄՆ զորքերն Իրաքից դուրս են բերվելու 2010 թվականի օգոստոսից ոչ շուտ: Բրիտանացի զինվորականներն առանձնապես չեն թաքցնում, որ իրաքյան կամպանիան անհաջողության է մատնվել: Այժմ Իրաքում ծառայում է 4100 բրիտանացի: Նրանց հիմնական աշխատանքն է նախապատրաստել իրաքցի զինվորականներին եւ ոստիկաններին՝ այդ երկրում անվտանգություն ապահովելու համար: Ի դեպ, նշվում է, որ զորքերի դուրս բերելուց հետո էլ, որը հավանաբար կավարտվի այս տարվա հուլիսին, Իրաքում կմնա 400 հրահանգիչ: Բրիտանական զորքերի զուտ ռազմական գործողությունները մեծ հաջողություններ չեն արձանագրել: 2003 թվականից ի վեր բրիտանացի զինվորները ...

 
 
Միջազգային
ԽՈՍՏԱՑԱՆ ԶԻՆԱԹԱՓՎԵԼ
 

Ռուսաստանի եւ ԱՄՆ ղեկավարներ՝ Դմիտրի Մեդվեդեւը եւ Բարաք Օբաման երեկ առաջին անգամ հանդիպեցին Լոնդոնում՝ ֆինանսական ճգնաժամին նվիրված 20 երկրների համաժողովում: Բանակցությունների առաջին արդյունքները հայտնի են, նախագահները խոստանում են մինչեւ տարվա վերջ ավարտել աշխատանքը ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման ուղղությամբ: Ըստ ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրների, Մեդվեդեւը եւ Օբաման հանդես կգան 2 համատեղ հայտարարություններով, որոնցից առաջինը նվիրված կլինի հենց այս խնդիրներին, իսկ 2-րդում խոսվելու է ավելի ընդհանուր հարցերի մասին, սակայն կրկին անդրադարձ կլինի սպառազինությունների վերահսկողության թեմային: Newsru.com-ը հիշեցնում է, որ ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը ստորագրվել է 1991 թվականի հուլիսի 31-ին եւ գործելու է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 5-ը: ...

 
 
Միջազգային
ՈՒՂՂՈՒՄ
 

«Առավոտի» ապրիլի 1-ի համարի 11-րդ էջում հրապարակված «Վալենսային նորից վիրավորել են» լուրի առաջին նախադասությունն ապրիլմեկյան կատակ չէր: Պարզապես թարգմանիչը սխալմամբ է գրել. «Չեխիայի նախկին նախագահ Լեխ Վալենսան...»: Դե, ում հայտնի չէ, որ Վալենսան լեհ է եւ Լեհաստանի նախկին նախագահը: Կարծում ենք, որ պարոն Վալենսան հիմա էլ մեր թերթից չի վիրավորվի, այսուհանդերձ հայցում ենք նրա եւ ընթերցողների ներողամտությունը:

Ուղղումը պատրաստել է «Առավոտի» ընթերցողների խմբագիր Մեսրոպ Հարությունյանը:

 
 
Հայդ պարկ
ՌՈՒԲՈՆ՝ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ
 

Ռուբենի մասին պատմում են նրա ընկերները եւ գործընկերները

«Պատկեր» ստուդիայի հիմնադիր, բազմաթիվ մրցանակների եւ միջազգային մամուլում հրատարակված գործերի հեղինակ, տեղական եւ միջազգային մրցանակների արժանացած Ռուբեն Մանգասարյանի ընկերները չեն հավատում, որ նա այլեւս չկա:

Ռուբեն Մանգասարյանը ծնվել է 1960 թվականի հունիսի 29-ին, Երեւանում: Մոտ 25-ամյա փորձ ունեցող ֆոտոլրագրողի նկարները պատկերում են Հայաստանի անցած պատմական ճանապարհը, նրա ողբերգական եւ ծանր տարիները՝ Սպիտակի երկրաշարժ, Ղարաբաղյան շարժում, պատերազմ, սոցիալական ծանր իրականություն, Հայաստանի անկախացում, հայ-թուրքական հարաբերություններ եւ այլն: Ռ. Մանգասարյանը հեղինակ է մի քանի տասնյակ լուսանկարչական ռեպորտաժների, որոնք տպագրվել են «Թայմս», «Բոստոն Գլոբ», ...

 
 
Ժամանց
ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՍՊԻՏԱԿ ԽԱԼԱԹՈՎ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ
 

Ըստ բժշկի՝ ամենակարեւորը երեխայի վստահությունը շահելն է

Դեռեւս հին ժամանակներում գտնում էին, որ բժշկության հիմքը կազմում են երեք գործոններ՝ դանակը, բույսերը եւ խոսքը, ու վերջինիս ազդեցությունը մարդու վրա հատկապես ավելի զգալի է. խոսքով կարելի է եւ՛ խոցել, եւ՛ բուժել: Բժշկության մեջ մարդու վրա խոսքով ներգործելը հոգեբուժությունն է: Այն բժշկի եւ հիվանդի միջեւ ստեղծվող վստահության ու հավատի վրա խարսխվող այն հոգեբանական մթնոլորտն է, որը միշտ պետք է դրական ազդեցություն ունենա, հակառակ դեպքում՝ խոսք անգամ չի կարող լինել բուժման մասին: Եթե որեւէ մեկի մեղքով բժշկի եւ հիվանդի միջեւ փոխադարձ կապ չէր ստեղծվում, Հիպոկրատը խորհուրդ էր տալիս հիվանդին հանգիստ թողնել՝ վերջինիս չվնասելու համար:

Ընդհանուր հոգեբուժության առանձին ճյուղ է համարվում մանկական հոգեբուժությունը:

Հայաստանում այն բավական ...

 
 
Ժամանց
Փիրսինգը չի ավելացնում սեքսուալությունը
 

Ըստ մասնագետի՝ կան օրգաններ, որոնց անատոմիական կառուցվածքն արգելում է դրանց դիպչել

2000թ. նոյեմբերի 15-ին ՄԵծ Բրիտանիայում Գինեսի ռեկորդների գրքի թեկնածու Լեսլի Հոբբելսը չափից դուրս փիրսինգով տարվելուց՝ հանկարծամահ եղավ: Լեսլին հայտնի էր Կարմիր Սոնյա անունով: Նրա մարմինը «զարդարում» էր 118 տարբեր առարկա, այդ թվում՝ 28 ամրակ, 13 օղ՝ ականջին, 13 շյուղ՝ փորին, 13 օղ՝ շրթունքներին եւ նույնքան օղ՝ քթին, երկու գնդիկ՝ լեզվին: Մնացած անցքերը եղել են մարմնի այլ մասերում: Կարմիր Սոնյայի մահվան պատճառը դարձել էր մարմնին արված անցքերից օրգանիզմ թափանցած վարակը, որն էլ առաջացրել էր սրտի կանգ:

Ընդհանրապես, փիրսինգ բառն առաջացել է անգլերեն pierce՝ ծակել բառից: Այն բոդի արտի ուղղություններից մեկն է: Փիրսինգի էությունն այն է, որ դեմքի եւ մարմնի տարբեր մասերում արված անցքերում դրվում են հնարավոր զարդարանքներ: Ոչ վաղ ...

 
 
Ժամանց
Nokia-ն ինքնուրույն կհավաքի հեռախոսները
 

Nokia ընկերությունը հրաժարվել է հեռախոսներ հավաքող ընկերությունների ծառայություններից: 2008թ. Nokia-ի հեռախոսների 17%-ը հավաքել են պայմանագրային հիմունքներով աշխատող այլ ընկերություններ: Nokia-ի գլխավոր գործընկերը թայվանական Foxconn, BYD, Elcoteq եւ Jabil Circuit ընկերություններն էին: Nokia-ն դիմում էր պայմանագրերով աշխատող ընկերությունների օգնությանը, քանի որ իր արտադրական հզորությունները չէին բավարարում բջջային հեռախոսների աճող պահանջարկը: Ըստ tert.am-ի, համաշխարհային ճգնաժամի պատճառով հեռախոսների վաճառքը կտրուկ նվազեց, ու այս տարի թայվանական ընկերությունները Nokia-ից շուրջ $5 մլրդ չեն ստանա:

 
 
Ժամանց
 

Թեթեւաթլետը մերկ վազել է փողոցներով

Ձողացատկի Ֆրանսիայի չեմպիոն եւ 2007 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Ռոմեն Մեսնիլը մերկ վազել է Փարիզի փողոցներով եւ Ինտերնետում տեղադրել է այդ իրադարձության մասին պատմող տեսահոլովակը՝ հովանավոր գտնելու նպատակով։ Նշենք, որ Ռ. Մեսնիլը պայմանագիր ուներ Nike ընկերության հետ, սակայն վերջինս չէր ցանկացել երկարաձգել այն։ Մեսնիլի տեսահոլովակը ցուցադրվել է ֆրանսիական հանրային հեռուստաալիքներով։ Մի շարք մարզիկներ բարդություններ են ունեցել՝ հովանավորչական պայմանագրեր կնքելու առումով, քանի որ ընկերությունները կրճատում են իրենց ծախսերը՝ ֆինանսական ճգնաժամի պայմաններում։

 
 
Ժամանց
Էրոտիկ հեքիաթներ՝ մեծահասակների համար
 

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում բնակվող՝ մասնագիտությամբ սննդի տեխնոլոգ Ջորջ Սքոթերսը 80 տարեկան հասակում սկսել է գրքեր գրել, հրատարակել ու վաճառել: 3 գրքի հեղինակ Ջ. Սքոթերսի գրքերում միայն հեքիաթներ են: Նա հեքիաթներ է հորինում, բայց ոչ թե երեխաների, այլ մեծահասակների համար: Հեղինակի հեքիաթները էրոտիկ բնույթի են: Յուրաքանչյուր հեքիաթում մանրամասն նկարագրվում է սեռական հարաբերության որեւէ էքստրեմալ տեսարան: Ջ. Սքոթերսի գրքերը, որոնք տպագրվել են 10 000-ական օրինակով, հաջողությամբ վաճառվում են նաեւ Կալիֆոռնիայից դուրս: Հեղինակը երկու ամսից պատրաստվում է հրատարակել արդեն իր չորրորդ գիրքը, բայց մինչ այդ նա եւս 10 000-ական օրինակով վերահրատարակելու է իր նախորդ 3 գրքերը: Նշենք նաեւ, որ հեքիաթագրի ստեղծագործությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել ամերիկյան կինոշուկայում: Այժմ էրոտիկ ֆիլմեր նկարահանող որոշ ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009-04-02 21:48
 
 

ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԵ՞Լ ԵՆ

Հայաստանի լրագրողական մի քանի կազմակերպություններ քննադատել էին ...

 

2009-04-02 21:48
 
 

ՏՈՒԺՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐԻՆ «ՑԱՆԵՑԻՆ»

Երեկ «Յոթի» գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի կայացրած որոշումից հետո պարզ ...

 

2009-04-02 21:47
 
 

ՓԱԽԵԼ Է «ԿԳԲ-Ի ԲԱՆՏԻՑ»

Երեկ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից (հայտնի է որպես «ԿԳԲ-ի բանտ») փախել է սպանության համար ...

 

2009-04-02 21:47
 
 
 ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ԴԵՄԱԳՈԳԻԱՅՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ

Երեւանի փոխքաղաքապետը, ինչպես նաեւ՝ ՀՀԿ-ի տարբեր գործիչներ հերքում են, թե ցուցակներով տվյալներ են հավաքվում Գագիկ ...

 

2009-04-02 21:47
 
 

ՄԻ ՕՐՈՒՄ ՓՈԽԵՑ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

«Ես հիմքեր չունեմ ենթադրելու, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո կձեւավորվի նոր կոալիցիա, որի մեջ կմտնի նաեւ Հայ ազգային ...

 

2009-04-02 21:46
 
 

ԱՌԱՅԺՄ՝ ՄԵԿ ԴԻՏՈՐԴ

ԿԸՀ-ի պաշտոնական կայքից երեկ տեղեկացանք, որ առաջիկա ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար առայժմ մեկ ...

 

2009-04-02 21:44
 
 

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՌՈՒԲԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ

«Թերթ» էլեկտրոնայինը նկատել է, որ պետեկամուտների կոմիտեի ՀԾ ներքին դիտարկումների եւ վերահսկողության վարչության ...

 

2009-04-02 21:44
 
 

ԳԻԶԻՐՅԱՆԸ ՎՐԵ՞Ժ Է ԼՈՒԾՈՒՄ

«Առավոտի» լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ՝ Արթիկի քրեակատարողական հիմնարկում շիրակցի քաղբանտարկյալներ Պետրոս Մակեյանի եւ ...

 

2009-04-02 21:44
 
 

ՀԱ՛Մ՝ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱ՛Մ՝ ՈՒՂԵԳԻՐ

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին ...

 

2009-04-02 21:43
 
 

ՊԵՏՆ ԱՐԳԵԼԵՑ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ

ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի՝ ՀՀ արտգործփոխնախարար նշանակվելուց հետո, «Առավոտին» տված տարբեր հարցազրույցներում պրն Քոչարյանի ...

 

2009-04-02 21:43
 
 

ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՇԱՐԻԿՈՎԸ

«Յոթի» գործով անցնող քաղկալանավոր, ՀՀ ԱԺ պատգամավոր եւ արցախյան ազատամարտի մասնակից Սասուն Միքայելյանը արձագանքել է ՀՀԿ ...

 

2009-04-02 21:43
 
 

ՀԱՄԱՏԱՐԱԾ ԹԱՆԿԱՑՐԵԼ ԵՆ

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում, նախորդ ամիսների համեմատությամբ, թանկացել են որոշ պարենային ապրանքատեսակներ: ...

 

2009-04-02 21:42
 
 

ՆՎԱԶԵՑՐԵԼ ԵՆ ՍԱԿԱԳԻՆԸ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վրացական երկաթուղու հետ համատեղ որոշել է ապրիլի 1-ից նվազեցնել Կարմիր Բլուր-Փոթի-Կարմիր ...

 

2009-04-02 21:40
 
 

ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐ

Երեկ ՀՀ ոստիկանության ՏՎ-ից «Առավոտին» տեղեկացրին, որ հարուցվել է քրեական գործ: Հայաստանի ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղի ...

 

2009-04-02 21:40
 
 

ՎԱՐՈՐԴԻՆ ՍՊԱՆԵ՞Լ ԵՆ

Մարտի 31-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դալմայի այգիներ կոչվող տարածքում կայանված «Կոնկորդ» տաքսի ծառայության ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

 Armenian Medical Network -Health news