15/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
«Թույլիկ» խաղաքարտեր
 

«Ադամանդե ձեռքը» հայտնի կինոկատակերգության մեջ տնային կառավարիչը մի ամբողջ տրցակ վիճակախաղերի տոմսեր է առնում՝ «իրեն վստահված տարածքի» բնակիչներին պարտադրելու համար: Երբ ինչ-որ մեկը կասկած է հայտնում՝ «իսկ եթե չվերցնե՞ն», տնային կառավարիչը վստահորեն պատասխանում է. «Եթե չվերցնեն՝ կանջատենք գազը»: Այս դրվագը հիշեցի՝ կարդալով «Ռեգնումի» հաղորդագրությունն այն մասին, թե Ադրբեջանը սպառնացել է զրկել Թուրքիային գազից, եթե վերջինս բացի Հայաստանի հետ սահմանը: Նման պարզունակ շանտաժը, որքան հասկանում եմ, միջազգային հարաբերությունների անբաժանելի մասն է: Ամեն մեկն իր ձեռքին ունի ինչ-որ խաղաքարտեր, որոնք սպառնում է գործի դնել, եթե դիմացինը կատարի իր համար անցանկալի քայլեր:

Հարցն այն է, թե ում խաղաքարտերն են ավելի զորեղ: Այսինքն՝ տեսականորեն հնարավոր է, որ ի պատասխան Ադրբեջանի այս շանտաժի, Թուրքիան ասի. «Հեչ էլ պետք չէ ինձ քո գազը, ես գազի այլ աղբյուրներ ունեմ»: Կամ՝ երբ նույն Թուրքիան շանտաժում է ԱՄՆ-ին, ասելով՝ «եթե ճանաչես հայերի ցեղասպանությունը՝ կզրկվես տարածաշրջանում իմ աջակցությունից», Միացյալ Նահանգները (դարձյալ՝ ենթադրաբար) կարող է ասել. «Ոչինչ, յոլա կգնամ առանց քո նման դաշնակցի»: Կամ՝ երբ Լուկաշենկոն Ռուսաստանից 100 միլիարդ ռուբլի փող է ուզում, Մոսկվան չի տալիս, Մինսկն էլ ասում է՝ «դե, որ այդպես է, ես Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը չեմ ճանաչի»: Դրան ռուսները, սկզբունքորեն, հնարավորություն ունեն արձագանքելու. «Դու գիտես: Բայց այս օրը դու դեռ կհիշես»:

Մի խոսքով, եթե այն «խաղաքարտերը», որոնք դիմացինդ թափահարում է քո քթի առաջ, իսկապես սպառնալիք են ներկայացնում, դու ստիպված ես հաշվի առնել վտանգը եւ համապատասխան մեջոցներ ձեռնարկել: Եթե դրանք իրականում այնքան էլ վախենալու չեն, դու կարող ես ժպտալով ասել. «Ես գիտեմ, եղբայր, որ դու բլեֆ ես անում»:

Մեր այսօրվա իրավիճակը (մասնավորապես՝ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու հեռանկարը) գնահատելով՝ ցավով պետք է արձանագրենք, որ մեզ «վախեցնողներն» ավելի շատ են, քան մեզնից «վախեցողները»: Այլ կերպ ասած՝ մեր խաղաքարտերը, թող ներվի ասել, «թույլիկ» են: Մեր միակ լուրջ գործոնն այդ ամբողջ խաղում Սփյուռքն է, «հայկական լոբբին», ինչը, համաձայնեք, բավարար չէ: Խաղաքարտերի թուլությունն ունի, իհարկե, առարկայական պատճառներ: Բայց դրան ավելացել են մեզ թուլացնող գործոններ, որոնցից մենք կարող էինք խուսափել: Շարունակում եմ պնդել, որ դրանց մեծ մասը կապված է ներքին հասարակական համաձայնության բացակայության հետ, որն իր հերթին պայմանավորված է ժողովրդավարական ազատությունների էական սահմանափակումներով, քաղբանտարկյալների առկայությամբ, մշտապես կեղծվող ընտրություններով եւ համընդհանուր անվստահության մթնոլորտով:

Նման պայմաններում «այլ տեղերում» ընդունվող որոշումներին դիմակայելը գրեթե անհնարին է:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
Քաղաքականություն
ԾԱՂՐԱԾՈՒԻՆ ՈՒՂԱՐԿԵՔ ԿՐԿԵՍ
 

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը «7 օր» կայքէջի թղթակցի խնդրանքով անդրադառնալով այն իրողությանը, որ ՀԱԿ անդամ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը Կոնգրեսի ու նրա ղեկավարության մասին վարկաբեկող հայտարարություններ է անում, սակայն շարունակում է մնալ ՀԱԿ համամասնական ցուցակում՝ ասել է. «Քաղաքականության մեջ միշտ էլ գործել է ծաղրածուների ինստիտուտը: ՀԱԿ-ի տակտիկական սխալն այն է եղել, որ ինքն էլ է որոշել օգտվել այդ ինստիտուտից: Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանին ես երբեք լուրջ չեմ վերաբերվել»: Սուրեն Սուրենյանցը նաեւ հավելել է. «Կարծում եմ, ՀԱԿ-ը պետք է սկզբունքայնություն դրսեւորի եւ ծաղրածուին ուղարկի կրկես»:

 
 
Քաղաքականություն
ՊԱՏԸ ԿԱ՞, ԹԵ՞ ՔԱՆԴՎԵԼ Է
 

Մեկ տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանը իր երդմնակալության արարողության ժամանակ կոչ արեց «քանդել չհասկացվածության պատը»: Երեկ «Առավոտը» փորձեց պարզել՝ ի՞նչ է արվել այս ուղղությամբ մեկ տարվա ընթացքում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում գրված է. «Այսօր առավելապես պետք է կենտրոնանանք ապագայի վրա, չփոշիացնենք մեր կարողություններն անցյալի բացթողումների եւ սխալների վերաբերյալ անհարկի բանավեճերում, այլ համագործակցենք ու կառուցողական երկխոսություն ծավալենք այն նպատակների եւ խնդիրների շուրջ, որոնք վերաբերում են մեր ազգային-պետական առաջնահերթություններին եւ միտված են ապագայի կերտմանը: Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է տիրի փոխադարձ հարգանքի, սիրո եւ ներողամտության մթնոլորտ:

Հայաստանը, որին մենք ...

 
 
Քաղաքականություն
ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ, ԱՆՀԵԹԵԹ ՈՒ ՀԻՄՆԱԶՈՒՐԿ
 

Այսպես են փաստաբաններ Մելանյա Առուստամյանը, Վարդուհի Էլբակյանը, Հովիկ Արսենյանը եւ Լիպարիտ Սիմոնյանը գնահատում «Յոթի» գործը 5 առանձին գործերի մասնատելու մասին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումը:

Պարզվում է՝ ապրիլի 1-ին, երբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում «Յոթի» գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց գործը մասնատել 5 առանձին մասերի, առաջնորդվել էր բացառապես ազնիվ նպատակներով եւ դատաքննությունը չձգձգելու, այն ողջամիտ ժամկետում ավարտելու, 7 քաղբանտարկյալների շահերը չոտնահարելու մտահոգությամբ եւ ամենեւին էլ ոչ այս գործի դատավարության նկատմամբ հանրության ուշադրությունը շեղելու նպատակով: Համենայնդեպս, այդպես է ստացվում ՀՀ Վճռաբեկ դատարանի կայքէջում դրված այն հաղորդագրությունից, որով ...

 
 
Քաղաքականություն
Ռազբորկա՝ մահացու ելքով
 

ՀՀԿ-ականները կրակել են իրար վրա

«Ապրիլի 2-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ որովայնի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1976 թ. ծնված Կարեն Հակոբյանը, որը, գիտակցության չգալով, մահացել է: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում, Րաֆֆու փողոցի թիվ 85 շենքի հետնամասում հրազենային վնասվածքը Կ. Հակոբյանին հասցրել է անհայտ անձը եւ դեպքի վայրից դիմել փախուստի: Դեպքի վայրից զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր եւ 4 պարկուճ: Կատարվում է նախաքննություն»: Սա ոստիկանության պաշտոնական կայքէջից վերցված տեղեկատվությունն է նախորդ գիշերը Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած «ռազբորկայի» մասին: Դեպքի առիթով «Առավոտին» հաջողվեց ճշտել ...

 
 
Քաղաքականություն
Համաձայնագիրը պատրաստ է
 

Երեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, թե հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է ու մնում է միայն հարմար պահ գտնել այն ստորագրելու համար: Ըստ նրա՝ հայտնի են նաեւ ստորագրվելիք համաձայնագրի կետերը՝ սահմանի բացում, միջազգայնորեն ընդունված սահմանների ճանաչում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ համատեղ հանձնաժողովների ստեղծում, այդ թվում եւ՝ պատմաբանների հանձնաժողովի: Դ. Շահնազարյանի համոզմամբ, եթե այս վերջին կետը ներառվում է ընդհանուր համաձայնագրի մեջ, ապա փաստացի դառնում է դիվանագիտական հարաբերության հաստատման եւ սահմանի բացման նախապայման:

Կոնգրեսի ներկայացուցիչը նաեւ կարծիք է հայտնել, թե ԼՂՀ կարգավորման հարցը ընդամենը ձեւականորեն ներառված չի ...

 
 
Քաղաքականություն
ԻՆՉՈ՞Ւ ԱՌԱՋԱԴՐԵՑԻՆ ԱՐԾՎԻԿԻՆ
 

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը պատասխանելով «Հրապարակ» թերթի հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ-ն որոշեց իրեն առաջադրել, երբ այդ կուսակցությունում կան ավելի հայտնի եւ քաղաքականացված դեմքեր՝ ասել էր. «Դաշնակցական եմ եւ պարտավոր եմ կատարել այն որոշումը, որը կուսակցությունը կայացրել է: Բայց ավելի կոռեկտ կլինի, որ պատասխանը հնչեցվի, օրինակ, Արմեն Ռուստամյանի կողմից»: «Առավոտն» այդպես էլ վարվեց՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հավելյալ հետաքրքրվելով՝ արդյոք ճի՞շտ են լուրերը, թե Արծվիկ Մինասյանին առաջադրել են, քանի որ ինքն ու Վահան Հովհաննիսյանը հրաժարվել էին գլխավորել ցուցակը: «Պատճառը շատ հստակ է,- պատասխանեց պրն Ռուստամյանը:- Մեր ընտրողներն էլ կամաց-կամաց պիտի գիտակցեն, որ խոսքն ավագանու ընտրության մասին է: Իհարկե, այդ ընտրությունները ...

 
 
Քաղաքականություն
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
 

Կանխատեսում է Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամը

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամն ապրիլի 2-ին համացանցի իրենց պաշտոնական կայքէջում հրապարակել է Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ իրենց տեսակետը, որը կներկայացնենք հատվածաբար:

«Արեւային քաղաքի քաղաքական կրքերը» վերնագրված այս հրապարակման մեջ հիշեցնելով, որ Երեւանում է բնակվում Հայաստանի բնակչության գրեթե կեսը, եւ այստեղ է կենտրոնացած մեր երկրի պետական կառավարման ապարատը՝ «Սիվիլիթասը» նշում է. «Այդ ամենն ինքնին վկայում է, որ երբ մայրաքաղաքի կառավարման համակարգի ձեւավորման հիմքում դրվել է ընտրովիության սկզբունքը՝ այդ ընտրությունը լինելու է ավելին, քան միայն տեղական ...

 
 
Քաղաքականություն
Երեւանին պետք է նշանակովի քաղաքապետ
 

ՄԻԱԿ-ում այս կարծիքին են

Միացյալ ազատական ազգային կուսակցությանը (ՄԻԱԿ) հետաքրքրում եւ մտահոգում են հանրապետությունում տեղի ունեցող բոլոր քաղաքական իրադարձությունները, պարզապես վերջերս տեղի ունեցած համագումարի որոշմանը հավատարիմ՝ երկամյա պատմություն ունեցող կուսակցությունում առաջնահերթ են համարում կուսակցական շինարարությունը: Ի դեպ, դա զուգորդվում է նաեւ առաջիկայում «օրենսդիր մարմնում լրջագույն մասնակցություն ունենալու» պատրաստություններով: Այդ է պատճառը, որ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններին ՄԻԱԿ-ը չի մասնակցում: Բայց այդ մասին ուրույն կարծիք ունեն: «Քանի որ Երեւանը մեծ ֆինանսական եւ մարդկային ռեսուրս ունեցող համայնք է, ուստի Երեւանի քաղաքապետի պաշտոնը պետք է լինի նշանակովի՝ հանրապետության նախագահի ...

 
 
Կրթություն
ԱՇԽԱՐՀԻ ՇՈՒՐՋԸ՝ 80 ԱՍՏՂԱԴԻՏԱԿՈՎ
 

Տիեզերադիտման 24 ժամ

«Առավոտն» արդեն անդրադարձել է Աստղագիտության միջազգային տարվա (ԱՄՏ) շրջանակներում անցկացվող եւ անցկացվելիք միջոցառումների ծրագրին (03.03.09, «Պատուհան դեպի տիեզերք»): Հերթական մեծածավալ միջոցառումը կայացավ երեկ: Ինչպես տեղեկացրեց Հայաստանում ԱՄՏ ծրագրերի համակարգող Արեգ Միքայելյանը՝ «Աշխարհի շուրջ՝ 80 աստղադիտակով» խորհրդանշական անունով միջոցառումն սկսվել է ապրիլի 3-ին, Գրինվիչի ժամանակով առավոտյան ժամը 9-ին եւ կտեւի մինչեւ ապրիլի 4-ի առավոտյան ժամը 9-ը. «Այդ ընթացքում, 24 ժամ շարունակ կայացավ (կայանում է) Համաշխարհային համացանցային հեռարձակում, որին մասնակցում էր 80 աստղադիտակ՝ աշխարհի տարբեր երկրներում. տարբեր աշխարհագրական երկայնությունների վրա, տարբեր միջօրեականների վրա տեղադրված ...

 
 
Կրթություն
Ապագան լավագույն ուսուցչինն է
 

Արձագանք՝ 17.02.2009 թ. «Առավոտում» տպագրված «Հրատարակիչները դասագիրք գրող են ման գալիս» հոդվածին

Հանրակրթական դպրոցների «Հանրահաշվի» 6-8-րդ դասարանների (այժմ՝ 7-9 դասարանների) դասագրքերի լույսընծայման պահից մինչ այժմ ուսուցիչների կողմից դասագրքերի վերաբերյալ դեռ հնչում են բազմաբնույթ կարծիքներ:

Նախկին (խորհրդային) դասագրքերը ինչքան էլ որ լավն էին, համապատասխանում էին ժամանակի պահանջներին եւ ծառայում էին տվյալ գաղափարախոսությանը, այժմ, ելնելով կրթական համակարգի առջեւ ծառացած հիմնախնդիրներից, պահանջվում են կառուցվածքով ու բովանդակությամբ նոր դասագրքեր։ Մեր սեփական կրթական համակարգը կառուցելու համար մեզ անհրաժեշտ էր ունենալ դասագրքեր՝ գրված հայ երեխաների համար։ Համեմատաբար կարճ ժամանակահատվածում ստեղծվեցին մի ...

 
 
Մշակույթ
15-ԱՄՅԱ ՄԱՆԿԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ
 

Հոբելյանական միջոցառումները մեկնարկել են


Ստեփան Գեւորգյանի ղեկավարած նվագախումբը՝ «Ա. Բաբաջանյան» համերգասրահում:

Կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի ջանքերով 1956թ. Երեւանում բացվեց Դպրոցականի ֆիլհարմոնիա, որի գեղարվեստական խորհրդի նախագահն էր Էդվարդ Միրզոյանը: 1994թ. ԱԺ պատգամավոր Յուրի Բախշյանի շնորհիվ այն վերաբացվեց Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ՝ Մանկական ֆիլհարմոնիա անվամբ: Այժմ էլ կրում է նրա անունը: Այս տարին հոբելյանական է վերջինիս համար:

Օրերս «Ա. Բաբաջանյան» համերգասրահում մեկնարկեց հոբելյանական համերգաշար, որը կավարտվի աշնանը՝ գալա համերգով, Ազգային օպերային թատրոնում: Կայացած միջոցառմանը հավուր պատշաճի ներկայացան Մանկական ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների ...

 
 
Մշակույթ
«Հայ կնոջ կերպար գոյություն չունի»
 

Կարծում է «Ամբողջը եւ հիմա» ցուցահանդեսի կազմակերպիչ Եվա Խաչատրյանը

«Ամբողջը եւ հիմա». այս կարգախոսը 1968-ին սեռական հեղափոխության նշանաբաններից էր, որը մի խումբ հայուհիներ համապատասխանեցրել են կանանց հայաստանյան խնդիրների համատեքստին: Հենց այս կարգախոսի ներքո էլ օրերս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիակենտրոնում բացվեց կին արվեստագետների ցուցահանդես, որը կտեւի մինչեւ ապրիլի 17-ը:Ցուցահանդեսի համադրող, արվեստի քննադատ Եվա Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ իրենք ինչ-որ առումով հակադրվում են կանանց միամսյակի պաշտոնական տոնակատարություններին, որոնք ամեն տարի կրկնում են միմյանց. «Մենք ուզում ենք հիշեցնել կանանց իրավունքների պաշտպանության մասին, իսկ երկիրը՝ չգիտես ինչ է տոնում»: Ցուցահանդեսին վերաբերող բուկլետում արտահայտված էր մասնակից կին արվեստագետների ...

 
 
Մշակույթ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
 

a
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ երկրորդ

ՀԱՐԱԶԱՏ ԽԱՂԵՐ

Եվ հիմա Ծաղկաձորի մեր ստեղծագործական տան իմ սենյակում նստած՝ իմ ու Խչոյի զրույցն եմ հիշելով գրի առնում, ավելի ճիշտ՝ ավարտում, իսկ ավելի ճիշտ՝ իմ ու Խչոյի էդ ամբողջ խոսակցությունն արդեն երրորդ շաբաթն է՝ հիշելով գրի եմ առնում Ծաղկաձորի մեր ստեղծագործական տան իմ էս սենյակում, իսկ ավելի ստույգ՝ ես Ծաղկաձորի մեր ստեղծագործական տան իմ էս թիվ 203 սենյակում յոթերորդ գիրքս բարեհաջող ավարտել եւ արդեն նույն հաջողությամբ ութերորդն եմ սկսում, եւ առաջին նախագահի առաջին հանրահավաքի երեկոյան հրապարակի «Եվրոֆուտբոլի» տարածքում ...

 
 
Սպորտ
ՈՐՊԵՍԶԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԱՇԽԱՏԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ
 

Կայացավ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գործկոմի նիստը, որում քննարկվեցին եւ ընդունվեցին մի շարք կարեւոր որոշումներ: Դրանց շուրջ «Առավոտը» զրուցեց ֆեդերացիայի առաջին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանի հետ:

- Սկսվել է Լոնդոն-2012-ի նախապատրաստության քառամյա փուլը: Կարծում եմ, որ գործկոմի նիստի օրակարգային հարցերը գլխավորապես դրան պետք է ուղղված լինեին:

- Անշուշտ: Չնայած ֆեդերացիայի նորընտիր ղեկավարությունն անցած ժամանակաընթացքում զբաղված է եղել մեր հավաքականների ուսումնամարզական հավաքները, սահմանված ժամկետներում ըմբշամարտի երկու ոճերում տարբեր տարիքային խմբերի Հայաստանի առաջնությունների անցկացումը նախապատրաստելով եւ կազմակերպելով, միջազգային պաշտոնական մրցումներում, այդ թվում՝ աշխարհի գավաթի առաջնությանը, մեր առաջատար մարզիկների հաջող մասնակցությունն ապահովելով, ...

 
 
Սպորտ
Հաղթանակի գինը
 

Մեծ սպորտում հաղթանակները հեշտ չեն տրվում: Առաջինը դառնալու համար մարզիկը պետք է կամավոր հրաժարվի առօրյա կյանքի բազմաթիվ հաճույքներից ու վայելքներից, երբեմն նաեւ՝ ընտանիքի անդամների ու հարազատների հետ շփումներից, յուրաքանչյուր օրվա մեծ մասն անցկացնի դահլիճում կամ ստադիոնում, մարզումների ժամանակ, ինչպես ասում են, «սեփական քաշով մեկ քրտինք թափի», սնվի չափավոր, այն էլ, միայն՝ ինչ թույլատրել է մարզիչը կամ բժիշկը, ապրի խիստ ռեժիմով: Միայն այս դեպքում նա կարող է չեմպիոնական փառքին հավակնելու հույս փայփայել: Բայց միշտ չէ, որ այդ զրկանքների դիմաց մարզիկը փոխհատուցվում է: Իսկ եթե վերջնական հաղթանակը, այնուամենայնիվ, ժպտում է նրան, ապա միայն ծանր փորձությունների ենթարկելուց հետո, որոնք երբեմն շատ դաժան են լինում ու առողջության համար վտանգավոր:

Այդպիսի մարզաձեւերից է պրոֆեսիոնալ բռնցքամարտը, որտեղ ռինգ ...

 
 
Սպորտ
ԿԱՆԱՆՑ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԸ ԼՈՆԴՈՆ- 2012-Ի ԾՐԱԳՐՈ՞ՒՄ
 

Արտասահմանյան մարզական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մտադիր է այս տարվա օգոստոսի 13-ին Բեռլինում նշանակված գործկոմի նիստում վերջնականապես կողմնորոշվել, թե կանանց սիրողական բռնցքամարտն արժե՞ ընդգրկել 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ծրագիր:

ՄՕԿ-ը ժամանակին հայտարարել է, որ այդ խնդրով սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) ներկայացրած միջնորդությունը քննարկման փուլում է: Հիշեցնենք, որ մարզաձեւը դեռ Պեկինի օլիմպիական խաղեր մտցնելու նախորդ նախաձեռնությունը եղել է 2005 թվականին: Սակայն անհաջողության է մատնվել, քանի որ այն ժամանակ Միջազգային օլիմպիական կոմիտեն գտավ, որ կանանց բռնցքամարտն աշխարհում դեռ անհրաժեշտ տարածում չունի:

ՄՕԿ-ի հայտարարության մեջ նշված է նաեւ, որ ներկայումս համապատասխան հանձնաժողովը զբաղվում է այդ ...

 
 
Աստղագուշակ
Ապրիլի 4
 

ԽՈՅ (21.03-20.04)- Բավական է տխրեք, փոքրիկ անհաջողությունների հետեւանքով կյանքը չի վերջանում: Կյանքին նայեք գունավոր ակնոցով:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեզ տարբեր հարցերի պատասխաններ է հուզում, բայց դրանք իմանալու համար ոչ թե դիմեք խորամանկությունների, այլ պարզապես ուղիղ հարցրեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր ավելի լավ է չզբաղվեք բիզնեսով, որովհետեւ հաջողության հասնելը քիչ հավանական է:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Օրվա ընթացքում անսպասելի լուրեր կստանաք, որոնք ձեզ այնքան էլ դուր չեն գա:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր ձեզ համար շատ անհանգիստ օր կլինի: Բայց երեկոն անկրկնելի կլինի, եթե ընդունեք սիրելիի հրավերը:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Եթե այսօր զբաղվեք տնային գործերով, ժամանակ տրամադրեք սիրելի անձնավորությանը՝ ձեր տրամադրությունը շատ բարձր կլինի:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ձեր ...

 
 
Տնտեսություն
ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ
 

Ըստ «Տաքսի ծառայությունների ասոցիացիայի» նախագահ Էդուարդ Կիրակոսյանի, ի տարբերություն անհատ տաքսիստների, ցույցեր անելու փոխարեն՝ իրենք հարցն ավելի քաղաքակիրթ են լուծում:

Դեռեւս երկու տարի առաջ սկսված արտոնագրման գործընթացը՝ տաքսու վարորդների պարբերական բողոքի ցուցերի արդյունքում, երկու անգամ հետաձգվեց: Այդ ընթացքում նախապես սահմանված տարեկան վճարը 200 հազար դրամից նվազեցվեց մինչեւ 25 հազար: Ընդառաջելով անհատ տաքսու վարորդների պահանջներին՝ կառավարությունը վերանայեց նաեւ լիցենզավորման կարգի որոշ կետեր՝ թեթեւացնելով վարորդներից պահանջվող փաստաթղթային փաթեթը: Մեխանիզմներ մշակվեցին նաեւ սակաչափիչների ու լուսաչափիչների ձեռքբերման վճարումը հեշտացնելու ուղղությամբ: Տաքսիստների համար ամենադժվար իրագործելի պահանջներից, թերեւս, ...

 
 
Տնտեսություն
Ցույց՝ ի պաշտպանություն տեղական լոլիկի
 

Երեկ կառավարության շենքի առջեւ հավաքվել էին Արմավիրի եւ Արարատի մարզի գյուղացիները եւ բողոքում էին, որ տեղական լոլիկն ավելի թանկ է, քան ներմուծվողը: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը: Մարզի բնակիչները դժգոհել են, որ Հայաստան ներկրվող մեկ կիլոգրամ լոլիկի մաքսազերծման արժեքը 420 դրամ է, եւ եթե դրան գումարվի նաեւ ճանապարհածախսը եւ ապրանքի գինը, ապա Թուրքիայից ներմուծվող լոլիկը պետք է լինի շատ ավելի թանկ, քան տեղականը, սակայն ճիշտ հակառակն է: Ըստ գյուղացիների, դրա պատճառն այն է, որ ներմուծված լոլիկի 70-80%-ը չի մաքսազերծվում: Նրանցից մեկի խոսքերով. «Հիմնականում լոլիկը գալիս Թուրքիայից: Սակայն 20 տոննայի փոխարեն մաքսազերծվում է ընդամենը 300-400 կիլոգրամը: Դրսում լոլիկի ինքնարժեքը 800 դրամ է, իսկ մեզ մոտ վաճառվում է ընդամենը 400-500 դրամով, պոմիդորը բերում են ու ներկայացնում որպես սոխ: Մինչդեռ այսօր 1 կիլոգրամ լոլիկ ...

 
 
Տնտեսություն
«Ընդհատակյա» ձեռնարկատերերին հայտնաբերել են
 

Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները երեկ բացահայտել են, որ մայրաքաղաքի Իսակովի պողոտայի թիվ 52/20 հասցեի հարեւանությամբ աշխատող կահույքի արտադրամասը գործում է ապօրինի: Կոմիտեի աշխատակիցների այցելության պահին արտադրամասում եղել է 3 աշխատակից, բացի այդ, ստուգման պահին ականատես են եղել պատրաստի կահույքի վաճառքի փաստի, իսկ արտադրամասում եղել են կիսապատրաստի պահարաններ: Երեւանի մեկ այլ՝ Բագրատունյաց 69 հասցեում հայտնաբերվել է, որ այդտեղ գտնվող ինքնակամ կառույցները քաղաքացի Վիոլ Սահակյանի կողմից համապատասխան վարձավճարի դիմաց տրամադրվել են 3 տնտեսվարողների, որոնք էլ զբաղվել են ապօրինի ձեռնարկատիրությամբ: Այդ տարածքները օգտագործվել են որպես պահեստներ՝ առանց հարկային մարմիններում գրանցվելու եւ հաշվառվելու: Պահեստներում հայտնաբերվել են ...

 
 
Տնտեսություն
Կօգնեն կառուցել երկաթգիծը
 

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի Հանրապետության ճանապարհների եւ հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանին անդրադարձել է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության խնդրին: Նա նշել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ՀՀ էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի նախարարների հետ, որի արդյունքում էլ այդ նախագծի գործնական նախապատրաստման համար ստեղծվել է աշխատանքային խումբ: Հ. Բեհբահանին վստահեցրել է, որ Իրանը պատրաստակամ է օժանդակել Հայաստանին՝ հնարավորինս կարճ ժամկետներում նախագիծն իրականացնելու համար. «Հայաստանի հարավային ճանապարհն այսօր առավել քան հուսալի է, եւ մենք ձգտելու ենք ամեն ինչ անել, որ հնարավորինս հեշտացվի կապը եւ երթեւեկությունը մեր երկրների միջեւ»: Տ. Սարգսյանի համոզմամբ էլ, Հայաստան-Իրան երկաթգծի գործարկումը կնպաստի, որպեսզի կտրուկ ավելանան մեր ...

 
 
Իրավունք
ՓԵՍԱՅԻՆ ՍՊԱՆԵԼ Է ԿՆՈՋ ԵՂԲԱՅՐԸ
 

Իրեղեն ապացույցները բացակայում են

2008թ. հուլիսի 19-ին Սանկտ Պետերբուրգից Հայաստան վերադարձավ ՌԴ քաղաքացի Մանուկ Միսակյանը: Նա գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, պաշտպանության նախարարության կողմից ազատվել էր գարնանային զինակոչից: «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ մշակույթի, գիտության, կրթական բնագավառներում համագործակցության պայմանագրի» համաձայն, Մ. Միսակյանն ընդունվել էր Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրա:

Օդանավակայանից Մ. Միսակյանը զանգահարեց Էջմիածին, աներոջ տուն, ուր այդ ժամանակ գտնվում էին աները, զոքանչը, կինը, երեխաներն ու կնոջ եղբայրը: Նա հասավ Էջմիածին ընկերների՝ Կարեն Մանուկյանի, Վարդան Մահտեսյանի, Արթուր Սեդրակյանի հետ:

Ընկերները մեքենայի մեջ սպասում էին Մ. Միսակյանին: Վերջինս ցանկանում էր ...

 
 
Իրավունք
Ասուլիս՝ նշանակումից հետո
 

Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը եւ

տնտեսական եւ քաղաքացիական գործերով պալատի նախագահ Սլավա Սարգսյանը հանդիպեցին լրատվամիջոցների հետ:

2008 թ. սեպտեմբերի 17-ից՝ Արման Մկրտումյանի նշանակումից հետո, սա առաջին հանդիպումն էր: Դատարանի նախագահը ամփոփեց դատաիրավական բարեփոխումները, տեղեկացրեց, որ այս փուլում լուծարվել է հավատարմագրված փաստաբանների ինստիտուտը վճռաբեկ դատարանում, քաղաքացիները օգտվում են դատական իշխանության պաշտպանության արդյունավետ եռաստիճան համակարգից, կրկնակի բարձրացել է դատավորների աշխատավարձը: Դատաիրավական բարեփոխումների այս փուլում, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի, պարզեցվել են «նոր երեւան եկած հանգամանքները», ինչը նշանակում է, որ ...

 
 
Մարզեր
ԻՐԱՐԱՆՑՈՒՄ՝ ԱԿՆԱԼԻՃԻ ԴՊՐՈՑՈՒՄ
 

Կրթական բարեփոխումների արդյունքում՝ դպրոցի ճամփան դառնալու է դժվար ու երկար

Ավագ դպրոցի մասին լուրն իսկական իրարանցում է առաջացրել ոչ միայն միջնակարգ հաստատություններում, այլեւ դպրոցականների ու նրանց ծնողների շրջանում: Դժգոհ են հատկապես գյուղական համայնքների բնակիչները, որոնց երեխաները հաջորդ ուսումնական տարվանից դպրոց գնալու համար ստիպված են լինելու երկար ու ձիգ ճանապարհ կտրել:

Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում սովորողների ծնողները, օրինակ, դեմ են, որ իրենց երեխաներն ուսումը շարունակեն Մեծամորի դպրոցում, այն պարզ պատճառով, որ Մեծամորը իրենց գյուղից 5 կմ հեռու է: Աշակերտների ծնողների վրդովմունքը ոչ միայն հեռավորությունն է, այլ նաեւ, իրենց կարծիքով, երկակի ստանդարտների կիրառումը՝ ...

 
 
Մարզեր
ՀԱՆՈՒՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ
 

Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ՝ «Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի» պատասխանատուները հանրությանը տեղեկացնում-իրազեկում են ծրագրի մանրամասների մասին: ԱԱՊԲ ծրագիրը իրականացվում է բոլոր մարզերում, մեկնարկել է 2005-ի սեպտեմբերից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Նպատակն է ողջ հանրապետությունում ապահովել առողջության առաջնային պահպանման ծառայությունների մատչելիությունն ու որակի բարելավումը: Կազմակերպվել եւ կազմակերպվում են բնակչության իրազեկման լայնածավալ արշավներ: Կատարվելիք աշխատանքներում հատկապես կարեւորվում է առողջության առաջնային պահպանման հաստատությունների, մասնավորապես՝ գյուղական համայնքների ամբուլատորիաների, ...

 
 
Մարզեր
ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանը կը շահի առաջին մրցանակը
 

Տասնամեակէ ի վեր աւանդութիւն դարձած է ԱՐԱՐԱՏ տարեցներու տան մէջ կազմակերպել հայոց պատմութեան եւ մշակոյթին նուիրուած ընդհանուր զարգացման մրցոյթ (Armenian Quiz Bowl), զոր խանդավառութեամբ կը ղեկավարեն տէր եւ տիկին Արշակուները: Կը մասնակցին գրեթէ բոլոր հայկական վարժարաններու 8-րդ դասարաններու ներկայացուցիչները: Պատրաստութիւնը երկար ու յամառ աշխատանք կը պահանջէ թէ՛ աշակերտներէն եւ թէ՛ ուսուցիչեն:

ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանը կը ներկայացնէին Գաթրինա Գարապօղոսեան, Գարլա Մարուքօղլու եւ Միրէյ Ադամեան։ Անոնք անցնող ամիսներուն ամենայն աչալրջութեամբ ու պատասխանատւութեամբ պատրաստուեցան իրենց հայերէնի ուսուցչուհի տիկ. Էլիզապէթ Միրզոեանի հսկողութեան տակ՝ տիրանալով Աոաջին մրցանակին, հաւաքելով 96 միաւոր:

Ներկայ էին հոծ թուով աշակերտներ ու ծնողներ, որոնք եկած էին քաջալերելու իրենց վարժարանի մասնակիցները: ...

 
 
Մարզեր
Ժամանակավոր զբաղվածություն՝ Սյունիքում
 

ՀՀ կառավարության՝ «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով Սյունիքի մարզին 97 միլիոն դրամ է հատկացվել: Արդեն հաստատված 24 ծրագրերը կմեկնարկեն ապրիլ ամսին: Այս ծրագրերից երեքը կիրականացվի Մեղրիում եւ Ագարակում, վեց ծրագիր՝ Կապանի, երեքը՝ Գորիսի շրջաններում, իսկ մյուս 12 ծրագրերը՝ Գորիսում եւ նրա գյուղական համայնքներում: Կապանում կծախսվի 30 միլիոն դրամ, 28 միլիոն՝ Գորիսում, 26 միլիոն՝ Սիսիանում, իսկ Մեղրիում եւ Ագարակում՝ 11 միլիոն:

Ըստ Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանի, մարզից 368 գործազուրկ ժամանակավոր աշխատանք կունենա եւ կկատարի մասնագիտություն չպահանջող աշխատանքներ՝ բարեկարգում, կանաչապատում եւ այլն: Ծրագրերը կտեւեն 1-3 ամիս, աշխատողները մեկ օրվա աշխատանքի համար կստանան 2400 դրամ աշխատավարձ:

 
 
Մարզեր
Սրբապատկերը կվերադարձնեն վանքին
 

ԼՂՀ նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում ծառատնկման, սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքների միամսյակին, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին եւ դպրոցականների ռազմական ճամբարների կազմակերպմանը:

Ըստ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության, երկրի ղեկավարը կարեւորել է շրջակա միջավայրի պահպանությունը՝ այն համարելով առողջ ապրելակերպի կարեւոր նախապայման: Հավաքի ժամանակ հայտարարվել է, որ Արցախի թեմի վերաբացման 20-ամյակի կապակցությամբ Արցախի պատմա-երկրագիտական թանգարանում պահվող Ավետման սրբապատկերը կվերադարձվի Գանձասարի վանքին: Սրբապատկերի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 7-ին:

 
 
Միջազգային
G20-ի առաջնորդները կծախսեն $1,1 տրիլիոն
 

Հինգշաբթի օրը Լոնդոնում կայացած 20 առավել զարգացած երկրների համաժողովում որոշում է ընդունվել Համաշխարհային բանկին եւ Արժույթի միջազգային հիմնադրամին տրամադրել ավելի քան 1 տրիլիոն դոլար՝ ճգնաժամի դեմ պայքարելու նպատակով: Մասնավորապես, ԱՄՀ-ի միջոցները նախատեսվում է մեծացնել 3 անգամ՝ հասցնելով $750 միլիարդի: Ընդ որում, Չինաստանը հիմնադրամին կտա $40 միլիարդ, իսկ Եվրամիությունն ու Ճապոնիան՝ $100 միլիարդ: Բացի այդ, մոտ ժամանակներս $250 միլիարդ հատկացվելու է համաշխարհային առեւտուրը աշխուժացնելու համար: Սպասվում է, որ մոտ ժամանակներս պատժամիջոցներ են մտցվելու, այսպես կոչված, օֆշորային գոտիների նկատմամբ այն տարածքներում, որտեղ հարկային պարտավորությունները խիստ ցածր են, ինչը փողերի լվացման եւ հարկերից խուսափելու հնարավորություն է տալիս: Ինչպես հայտնում է ...

 
 
Միջազգային
Գերմանիայում կբացեն հյուրանոց՝ նուդիստների համար
 

Այս տարի Գերմանիայում նախատեսվում է բացել առաջին հյուրանոցը, որտեղ կարող են իջեւանել միայն նուդիստները, իսկ որեւէ հագուստ կրելը արգելվելու է: Այդ գաղափարն իրականացնող գործարարները ցանկանում են հիշյալ նպատակի համար հարմարեցնել արդեն գոյություն ունեցող մի հյուրանոց, որը գտնվում է Ֆրանսիայի սահմանին մոտ՝ անտառային վայրում: Մուտքը հյուրանոց բաց է լինելու միայն նուդիստական շարժման կողմնակիցների համար, եւ բոլորը՝ թե սպասարկող անձնակազմը, թե հյուրերը պարտավոր կլինեն հյուրանոցի ներսում հրաժարվել հագուստից: Տարածաշրջանի տուրիստական դեպարտամենտի ներկայացուցիչները նման գաղափարն արտասովոր են համարում, սակայն դրանում որեւէ դատապարտելի բան չեն տեսնում: Տեղական իշխանությունները հույս ունեն, որ նման հյուրանոցի առկայությունը կաշխուժացնի ...

 
 
Միջազգային
Կոմունիստներին պատժեցին «պուտլեր կապուտ» պաստառի համար
 

Վլադիվոստոկի դատախազությունը նախազգուշացրել է ՌԴ Կոմկուսի տեղական կազմակերպությանը՝ հանրահավաքներից մեկի ժամանակ ցուցադրված «Պուտլեր կապուտ» պաստառի համար: Ըստ դատախազության, նման պաստառը գնահատական է պարունակում Ռուսաստանի ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինի հասցեին եւ այդպիսով վիրավորում է պետական իշխանության ներկայացուցչին: Դատախազությունը նշում է, որ նման պաստառի օգտագործումը հետագա միջոցառումների ժամանակ անթույլատրելի է: Իրենց հերթին, կոմունիստները նշում են, որ պատրաստվում են վիճարկել այդ պատժամիջոցը վերադաս դատախազական ատյաններում: ՌԴ Կոմկուսի վարկածով, պաստառի հեղինակը նկատի ուներ ոչ թե վարչապետ Պուտինին, այլ ավտոբիզնեսով զբաղվող կոնկրետ մի գործարարի, որի իսկական ազգանունը հենց Պուտլեր է: Վերջինս ավտոմեքենաների ...

 
 
Միջազգային
ՓՈՂԸ ՉՏՎԵՑԻՆ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՉՃԱՆԱՉՎԵՑ
 

Հինգշաբթի օրը Բելառուսը տհաճ անակնկալ մատուցեց Մոսկվային: Իր առաջին գարնանային նստաշրջանը գումարած բելառուսական խորհրդարանի օրակարգում բացակայում է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչման խնդիրը: Միչդեռ օգոստոսյան պատերազմի ավարտից հետո այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մի քանի անգամ խոստացել էր, որ խորհրդարանն այդ հարցով անպայման որոշում կընդունի: Վերջին այդ խոստումը նա տվել է 2 շաբաթ առաջ՝ ՌԴ նախագահ Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ: Մոսկվայում կովկասյան 2 երկրների ճանաչման խնդիրը չքննարկելը գնահատեցին որպես «դեմարշ»: Մինսկն էլ Մոսկվայից դժգոհելու իր պատճառներն ունի: Օրերս ՌԴ ֆինանսների նախարարությունը մերժել է Բելառուսին 100 միլիարդ ռուբլի վարկ տրամադրելու խնդրանքը: Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ճանաչման հետաձգումը փորձագետները կապում են հենց այդ մերժման հետ, սակայն դա միակ պատճառը ...

 
 
Միջազգային
ՕԳՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻՆ
 

Շվեյցարական Դիգնիտաս հիվանդանոցը, որն օգնում է կյանքից հեռանալ ծանր հիվանդություններով մարդկանց, վերջերս հայտարարեց, որ հնարավորություն կտա ինքնասպանություն գործել միանգամայն առողջ մի կնոջ: Կանադայի մի քաղաքացի, որի անունը չի բացահայտվում, որոշել է կյանքին հրաժեշտ տալ իր ամուսնու հետ միաժամանակ, քանի որ վերջինս տառապում է անբուժելի հիվանդությամբ: Հիվանդանոցի հիմնադիր Լյուդվիգ Մինելին, պատասխանելով քննադատներին, նշում է, որ ցանկացած մարդ իրավունք ունի ինքնակամ զրկվել կյանքից: Ցյուրիխում գտնվող հիվանդանոցն արդեն օգնել է ինքնասպանություն գործել հարյուրավոր մարդկանց: Ընդ որում, Մինելին խոստովանում է, որ երբեմն ինքնասպանություն գործելու խնդրանքով դիմել են նաեւ հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ, սակայն դրանում նա մեղադրում է հոգեբույժներին, որոնք հրաժարվում են համագործակցել Դիգնիտասի հետ, հաղորդում է ...

 
 
Միջազգային
ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է 300 ՑՈՒՑԱՐԱՐ
 

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 300 հոգու, որոնք բողոքի ակցիաներ էին անցկացնում Ստրասբուրգում՝ երեկ սկսված ՆԱՏՕ-ի համաժողովի առթիվ: Ըստ lenta-ru-ի, ձերբակալությունները տեղի են ունեցել ցուցարարների եւ իրավապահների բախումներից հետո: Այդ ընթացքում ոստիկանությունը ստիպված է եղել օգտագործել արցունքաբեր գազ: Դիմակներ հագած բողոքի ակցիայի մասնակիցները ապրիլի 2-ին անցել են Ստրասբուրգի կենտրոնով՝ վառելով աղբի դույլերը եւ ջարդելով ավտոբուսների կանգառները: Այնուհետեւ ոստիկանությանը հաջողվել է ետ մղել ցուցարարներին իրենց ճամբարը, որը գտնվում է քաղաքի ծայրամասում: Բախումների ժամանակ տուժել է գերմանացի մի ֆոտոթղթակից: ՆԱՏՕ-ի հոբելյանական նստաշրջանը տեղի էր ունենում ապրիլի 3-4-ին՝ Ստրասբուրգում եւ գերմանական Կել եւ Բադեն-Բադեն քաղաքներում: Հանդիպմանը մասնակցելու է ալյանսի անդամ 28 երկիր՝ ներառյալ վերջերս ...

 
 
Ժամանց
ՄԵՐՍՈՒՄՆ ԷՐՈՏԻԿԱ ՉԷ
 

Բայց կարող է այդպիսին դառնալ մերսվողի մտքում

«Մի ժամանակ անընդհատ գլխացավ էի ունենում, գիշերները չէի կարողանում քնել, ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց գնալ մերսումների: Մի քանի ամիս հաճախելուց հետո ինքնազգացողությունս լավացավ, բայց հետո մերսման կուրսը կիսատ թողեցի. նախ շատ թանկ էր, հետո էլ մեր բակում սկսել էին չարախոսել, թեպետ չգիտեմ՝ ինչ վատ բան կա դրանում»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց 25-ամյա Իզաբելլան: Նա միակն էր այն տասնյակ հարցվածներից, որ երբեւէ եղել էին մերսման սրահում: Մնացածները հիմնականում նշեցին, որ մերսման անհրաժեշտություն կամ չեն զգացել, կամ էլ այդ մասին մտածելու ժամանակ չեն ունեցել:

«Առավոտը» զրուցեց «Տիբեթ» սրահի թայ (թայլանդական) մերսման մասնագետ, Թաիլանդում մասնագիտական պատրաստություն ...

 
 
Ժամանց
Գործարար մարդու տասը պատվիրանները
 

1. Հարգե՛ք իշխանությունը: Բիզնեսում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հարգել գործընկերներին եւ այն պետության օրենքները, որտեղ գործունեություն եք ծավալում: Հավասարապես հարգեք թե՛ ձեր ղեկավարներին, թե՛ ձեզ հավասար հասարակական դիրք ունեցող աշխատողներին եւ թե՛ ձեր ենթականերին:

2. Եղե՛ք նպատակասլաց, քանզի նպատակին հասնելու համար հարկ է կենտրոնացնել ողջ կենսական ուժը: Ձեր առջեւ միշտ կոնկրետ նպատակ դրեք եւ մի՛ շեղվեք ձեր հիմնական նպատակից: Բայց, միեւնույն ժամանակ, ձեր նպատակին հասնելու համար մի՛ խախտեք բարոյական նորմերի սահմանը:

Գործարար մարդը պետք է կարողանա ռացիոնալ օգտագործել իր ժամանակը, միջոցները եւ տաղանդը: Նրա բարոյական արժեքները եւ անձնական գործերը երբեք չպետք է հակասեն կազմակերպության շահերին ու նպատակներին, միեւնույն ...

 
 
Ժամանց
 

ՀԱՎԱՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ «ԿԱԴԻԼԱԿԸ» ՇՈՅՈ՞ՒՄ ԵՆ ՁԵԶ

Ամենայն հավանականությամբ, յուրաքանչյուր մարդ, նույնիսկ՝ Ռոկֆելերի թոռը, երազում է հարստանալ։ Երբեմն այդ երազանքը իրականություն է դառնում։ Ցանկանո՞ւմ եք իմանալ՝ ինչպիսին են միլիոնատեր դառնալու ձեր հնարավորությունները։ Այդ դեպքում պատասխանեք ներքոշարադրյալ թեստի հարցերին:

1. Ինչպե՞ս է հնարավոր հեշտությամբ փող աշխատել.

ա) աշխատել, աշխատել ու կրկին աշխատել, ռիսկի դիմել եւ գործի մեջ փող ներդնել (6 միավոր),

բ) ժառանգություն հուսալ կամ լոտո խաղալ (0 միավոր),

գ) աստիճանաբար կառուցել սեփական կարիերան կամ քաղաքականությամբ զբաղվել (3 միավոր):

2. Ձեր կարծիքով, որքա՞ն եկամուտի ակնկալիքը կարող է ստիպել ամենահարուստներին մտնել գործարքի մեջ.

ա) 500 հազարից մեկ միլիոն դոլար (0 միավոր),

բ) մինչեւ 10 միլիոն (3 միավոր),

գ) 100 միլիոն ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009-04-04 22:10
 
 

ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՊՕՐԻՆԻ ԷՐ

Ապրիլի 1-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի որոշմամբ՝ «Յոթի» գործը մասնատվեց 5 ...

 

2009-04-04 22:10
 
 

ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը ...

 

2009-04-04 22:10
 
 

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄՈՄԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ, լսվեց մասնագիտությամբ ...

 

2009-04-04 22:10
 
 

ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԱՆՏԵՍՎԵՑԻՆ

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը երեկ քննարկեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում «Ժառանգություն» ...

 

2009-04-04 22:09
 
 

ՀՌԱՀ-Ը ՈՉ ՄԻ ԽԱԽՏՈՒՄ ՉԻ ՆԿԱՏԵԼ

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը երեկ լսել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ...

 

2009-04-04 22:09
 
 

ՍԵՐԻԱԼ ՉՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԸՆԿԵԼ Է

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը երեկ ԱԺ գիտության, կրթության, ...

 

2009-04-04 22:09
 
 

«ԺՈՂՈՎՐԴԻՆ ՄԱՇԿԱՀԱՆ ԵՆ ԱՆՈՒՄ»

Նկատի ունենալով ջրի, գազի, էլեկտրաէներգիայի սակագների ապրիլյան թանկացումները, որը ենթադրում է նաեւ կենսապահովման ու առաջին ...

 

2009-04-04 22:09
 
 

ՏԱՆՋԱԼԻՑ ՀԱՐՑԵՐ

«Անկեղծորեն ասեմ, էդ հարցը ինձ էլ էր տանջում՝ կատարո՞ւմ է իր նախընտրական խոստումները, թե՞ ոչ, հատկապես հրապարակում արված խոստումները ...

 

2009-04-04 22:08
 
 

ԲԱՆԿԵՐԻՆ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ

Այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտերկրից Հայաստան փոխանցվող դրամական ...

 

2009-04-04 22:08
 
 

ԴԻԱԿ՝ ՋՐԱՆՑՔՈՒՄ

Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության, ապրիլի 2-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Ղուկասավան գյուղի ջրանցքի մեջ ...

 

2009-04-04 22:08
 
 

ԴԻԱԿ՝ ՁՈՐՈՒՄ

Երեկ Երեւանի Դավիթաշենի 1-ին թաղամասի թիվ 79 տանը հարակից ձորում հայտնաբերվել է 66-ամյա Սուրիկ Հայկի Բուդաղյանի դիակը:

 

2009-04-04 22:08
 
 

ԲԵՌՆԱՏԱՐԸ ՇՐՋՎԵԼ ԷՐ

Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Աշտարակեցու փողոցում՝ գերեզմանատան մոտ, դեռեւս չպարզված հանգամանքներում վթարի է ենթարկվել «ԴԱԵ-95» մակնիշի ...

 

2009-04-04 22:08
 
 

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ԴԱՏԱՎՈՐԻ

Եթե արդարադատությունը շարունակի «բռնաբարվել» իշխանության կողմից, փաստաբանները սկզբում կլքեն նիստերի դահլիճները, ապա՝ ...

 

2009-04-04 22:07
 
 

ԹԱՂԱՊԵՏԸ՝ ՆԿԱՐՉՈՒՀՈՒ ԴԵՄ

Նոր Նորքի 1-ին զանգվածի Լվովյան փողոցի 13 շենքի բնակչուհի Երանուհի Պետրոսյանին նախկին թաղապետ Մկրտիչ Մինասյանը 2002 թ. նվիրաբերության ...

 

2009-04-04 22:07
 
 

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ «ԿՆԵՐՄՈՒԾՎԻ»

Հայաստանում Գերմանիայի շաբաթներ ի շրջանակում Գյոց Բերնաու եւ Սայալի Դադաս դուետը ապրիլի 2-ին հանդես եկավ Ա. ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

 Armenian Medical Network -Health news