11/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
«Քաղաքական»՝ հայկական իմաստով
 

Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու անդամներ եւ ՀՀԿ-ի ցուցակով Երեւանի ավագանու տեղերի հավակնորդներ Կարեն Հակոբյանի եւ Արթուր Սեդրակյանի միջեւ կոնֆլիկտը, ըստ երեւույթին, իսկապես քաղաքական բնույթ չէր կրում: Շատ հավանական է, որ նրանք չեն կարողացել իրար հետ կիսել ինչ-որ «բուդկա», հողատարածք կամ բիզնես: Կամ՝ իրար «սխալ են բարեւել», կամ էլ՝ մեկը մյուսի «ջիպին» ճանապարհ չի տվել: Մեր «էլիտայի» բարքերը քաջ հայտնի են, եւ մենք բոլորս անգիր գիտենք, թե ինչու մեր «լավ, թասիբով» տղերքը կարող են իրար սպանել:

«Քաղաքականության» հետ (այն յուրահատուկ իմաստով, որը մենք Հայաստանում ներդնում ենք այդ բառի մեջ) կապ ունի այն հանգամանքը, որ ՀՀԿ-ի, ինչպես նաեւ այլ իշխող կուսակցությունների ցուցակներում տեղ են գրավում հենց այդպիսի մարդիկ: Վերջին 14 տարում հենց նման «հեղինակություններն» են կոչված ապահովել ընտրությունների «սահուն ընթացքը»: Թե ինչպես է դա արվում, դարձյալ ոչ մեկի համար գաղտնիք չէ: Բայց, այնուամենայնիվ, հիշեցնեմ: Ընտրություններից առաջ նրանք ընտրակաշառք են բաժանում, փակում են պարտքերը, ոմանց օգնում են («ես էնքա՜ն բան եմ արել էս ժողովրդի համար»), ոմանց՝ սպառնում ու ահաբեկում: Ընտրությունների ժամանակ նրանք լցոնում են քվեատուփերը, «կարուսել» են կազմակերպում, ծեծով-ջարդով «լռեցնում են» տեղամասերում ընդդիմության ներկայացուցիչների բողոքները, վերջնական արձանագրություններում գրել են տալիս ոչ այն արդյունքները, որոնք գրանցվել են իրականում եւ այլն: Ո՞ւմ պիտի իշխանությունը հանձնարարի այդ «սեւագործ աշխատանքը»: Դժվար թե՝ ջութակի դասատուներին կամ կրտսեր գիտաշխատողներին: Դա պետք է անեն «մայլում ավտարիտետ» վայելող ու քրեական հակումներ ունեցող «տղերքը»: Ինչպե՞ս կարելի է այդ տղաներին շահագրգռել, որ նրանք ապահովեն իշխանությունների հաղթանակը: Նախեւառաջ, իհարկե, նյութապես՝ «պրախոդ» տալով որոշակի բիզնեսներում: Բայց, ինչպես հայտնի է, «ոչ միայն հացիվ»: «Տղերքը» իրենց աշխատանքից պետք է նաեւ բարոյական բավարարվածություն ստանան: Որպես օրինակ վերցնենք թեկուզ խորհրդարանական ընտրությունները. ենթադրենք, «Ալրաղացի Լյովը», իհարկե, վերոհիշյալ ձեւերով կծառայի իշխանություններին: Բայց նա կանի դա մի տեսակ «անհավես», «անջիգյար», եթե հանդես գա միայն «կողքից օգնողի» դերում: Այլ բան է, երբ նրան հնարավորություն է տրվում այդ «պայքարի» արդյունքում կոչվել «Ազգային ժողովի պատգամավոր»՝ չնայած նա նույնքան հեռու է օրենսդիր աշխատանքից, որքան ես՝ տիեզերագնացությունից: Իշխող կուսակցությունների՝ Երեւանի ավագանու համար կազմված ցուցակներում հիմնականում ընդգրկված են փոքր մասշտաբի «ալրաղացիկներ», որոնք նկարագրված ձեւերով «ձայներ են բերելու» իրենց քաղաքական թիմերին, իսկ հետո վայելելու են «քաղաքի օրենսդիրներ» լինելու փառքը: Ահա թե ինչով են ավարտվելու կուսակցական համամասնական ցուցակներով անցկացվող «քաղաքական» ընտրությունները:

Ճիշտն ասած, ես այս պահին որեւէ նշան չեմ տեսնում, որ ընտրությունների ընթացքը ինչ-որ ձեւով շեղվելու է փորձարկված սցենարից: Տա Աստված, իհարկե, սխալվեմ:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
Քաղաքականություն
ԿԱՐԾԻՔԸ ՉԻ ՓՈԽԵԼ
 

Երեկ Անկարայում գտնվող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ իր կարծիքը Հայոց ցեղասպանության մասին չի փոխել. «Ես իմ տեսակետները չեմ փոխել: Բայց ես կուզեի կենտրոնանալ ոչ թե իմ, այլ թուրք եւ հայ ժողովուրդների տեսակետների վրա: Եթե նրանք կարող են առաջ շարժվել՝ լուծելով իրենց ողբերգական ու դժվարին պատմության խնդիրները, այս պայմաններում ողջ աշխարհը նրանց պետք է աջակցի: Ինձ ոգեշնչել են այն լուրերը, որ Աբդուլա Գյուլի պաշտոնավարման օրոք բանակցային գործընթաց է սկսվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, որի նպատակն է մի շարք կուտակված հարցերի լուծումը գտնելը, այդ թվում՝ այս մի խնդրի լուծումը: Ես կուզեի հնարավորինս աջակցել այս բանակցություններին, որոնք շարունակվում են եւ կարող են շատ շուտով արդյունքի հանգեցնել: Ես նախագահին ասացի, որ ...

 
 
Քաղաքականություն
«ՈՒՆԵՆՔ ԿԱՅՈՒՆ, ՀՍՏԱԿ ԵՎ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»
 

Առաջիկա ընտրությունների դրական եւ բացասական կողմերը՝ ըստ Հրանուշ Խառատյանի

Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունները «հենց այս տարի եւ այս ձեւով» ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համարում է ուշագրավ ու կարծում է, որ այդ ընտրությունները զգալի չափով պետք է փոխեն քաղաքական հարաբերությունների ձեւավորման ընթացքը: Միաժամանակ, նա ափսոսանք է հայտնում, որ այս ընտրությունները եւս, ինչպես Հայաստանում մինչ օրս տեղի ունեցած բոլոր ընտրությունները, կանցնեն անձերի շուրջ եւ ոչ թե քաղաքական կամ, որ ավելի կարեւոր է՝ Երեւան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի շուրջ: Նրա համոզմամբ, եթե տվյալ անձերը համայնքի հետ հետագա աշխատանքում ունենան խնդիր կամ ձեռքբերում, ապա դա նույնպես կապվելու է անձերի, ոչ թե քաղաքական ուժերի հետ, եւ այդպիսով ...

 
 
Քաղաքականություն
«ՄԵՐ ԽՈՍՔԸ ԳՈՐԾ Է, ԵՎ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»
 

Վստահ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը

- «Բարգավաճ Հայաստանը» եւս, մյուս կուսակցությունների նման, հայտարարում է, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է հաղթելու նպատակով. իրո՞ք այդքան մարտական եք տրամադրված:

- Իսկ ինչո՞ւ եք կասկածում, մի՞թե ձեզ համար պարզ չէ, որ Ծառուկյան Գագիկը ինչ որ անում է, անում է ամենաբարձր մակարդակով՝ միայն ամենալավը: Մեր ցանկությունն է՝ հաղթել: Մենք մեր համամասնական ցուցակը հենց այնպես չենք կազմել, մեր ցուցակում դրել ենք մարդկանց, ովքեր հայտնի են հասարակությանը: Մեր թեկնածուն սիրված է եւ որպես ղեկավար, ե՛ւ որպես մասնագետ, ե՛ւ մեր ցանկությունն է, որ ինքը կարողանա ընտրվել եւ նույն գործունեությունը իրականացնել Երեւան քաղաքում: Մենք ընտրությունների գնում ենք ...

 
 
Քաղաքականություն
Հերթական «ռազբորկան»
 

Հանցագործները, ըստ պաշտոնական վարկածի, «անհայտ անձինք են»

Ըստ որոշ լուրերի, ապրիլի 4-ին իրար են բախվել Արտաշատում «Գազի Հովո» անունով հայտնի «Նորայր» ՍՊԸ-ի՝ գազալցակայանի սեփականատեր Հովիկ Ղազարյանի եւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գերդաստանները: Թե որն է այս կոնֆլիկտի շարժառիթը՝ այնքան էլ պարզ չէ: ՀՀ ոստիկանությունը դեպքի առնչությամբ տարածած իր հաղորդագրության մեջ միտումնավոր կերպով չի մատնանշել միջադեպի մասնակիցների անունները: Սակայն նույն օրն արդեն Արտաշատում լուրեր էին պտտվում, որ «գործող անձանցից» էին Հովիկ Աբրահամյանի եւ նրա եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի տղաները:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, ապրիլի 4-ին, ժ. 23.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ կրակել են Մրգավան գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Արթուր Ղազարյանի («Գազի ...

 
 
Քաղաքականություն
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
 

ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի որոշ պատգամավորներ երեկ կողմ քվեարկեցին, որ օրակարգում ներառվի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի նախաձեռնությունը՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, որին ՀՀԿ-ն դեմ էր գրեթե ողջ կազմով (մի քանի հանրապետականներ քվեարկել էին ձեռնպահ): Օրենքի նախագծով առաջարկվում էր, որ որպես տաքսի կարելի լինի օգտագործել ոչ թե մինչեւ 10, այլ 15 տարվա հնության ավտոմեքենաները: Բացի այդ՝ առաջարկվում էր տաքսիներին տալ ոչ թե դեղին, այլ հիմնական համարանիշներ, ուղղակի նաեւ հատկացնել դիմապակու փակցման հատուկ կտրոն: Ահա այս նախաձեռնությունը տապալվեց, քանի որ քննարկման օգտին քվեարկեցին 21 հոգի, դեմ՝ 56-ը, իսկ 21-ը մնացին ձեռնպահ: Ընդ որում՝ կողմ քվեարկածների մեջ էին ԲՀԿ-ականներ Աշոտ Տոնոյանը, Վերսանդիկ Հակոբյանը, Ռուստամ Գասպարյանը եւ Ռոբերտ Զաքարյանը: Իսկ ...

 
 
Քաղաքականություն
ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՅԺՄ ՉՈՒՆԵՆ
 

Այսպիսին է իշխող մեծամասնության վերջնական պատասխանը համաներման եւ կալանավորված պատգամավորների վերաբերյալ որոշումը չեղյալ համարելու առաջարկներին:

ԱԺ նախագահի մոտ մարտի 30-ին կայացել էր խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել էր կալանավորված պատգամավորների դիմումը՝ ուժը կորցրած ճանաչել խորհրդարանի այն որոշումները, որոնցով իրենք զրկվեցին անձեռնմխելիությունից: Խորհրդակցության ավարտից հետո խմբակցությունների ղեկավարներն ասել էին լրագրողներին, թե որոշել են սպասել՝ մինչեւ պարզ դառնա, թե «7»-ի գործով դատաքննության ընթացքում ինչպես են վերաորակվելու մեղադրանքները: Մասնավորապես՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը լրագրողներին ասել էր, թե անհրաժեշտ է սպասել մինչեւ ապրիլի 1-ը, երբ գլխավոր դատախազությունը կհստակեցնի, ...

 
 
Քաղաքականություն
Կրկին՝ «100 տոկոսանոց ցուցակի» մասին
 

Չնայած այն բանին, որ իշխանություններն ու մասնավորապես ՀՀԿ ներկայացուցիչները համառորեն հերքում են Երեւանի քաղաքապետի ընտրություններում որպես ՀՀԿ-ի թեկնածու Գագիկ Բեգլարյանի օգտին քվեարկելու հավաստիացում «100 տոկոսանոց ցուցակ» կոչվող բլանկներով կազմակերպված լայնամասշտաբ ստորագրահավաքի փաստը, այդուհանդերձ, այդպիսի ստորագրահավաքը մայրաքաղաքի տարբեր համայնքներում թափով շարունակվում է: Անցյալ շաբաթավերջին այդպիսի առաջադրանք ստացած մի քաղաքացի առանց իրեն շատ համոզելու համաձայնեց իր ձեռքին եղած «100% ցուցակ» կոչվող ձեւաթղթերից մեկ դատարկ օրինակ էլ մեզ տրամադրել: Այդպիսի ցուցակով ոմն Նարինե անցյալ շաբաթ այցելել է նաեւ Շենգավիթ համայնքի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 1 շենք, ապա տնետուն անցել հիշյալ հասցեի բոլոր բնակարաններով: ...

 
 
Սոցիում
ԱԼԿՈՀՈԼԸ «ՏՈՒՆ Է ՔԱՆԴՈՒՄ»
 

Բժիշկների բնորոշմամբ, խմիչքից կախվածությունը գրեթե անբուժելի է

Երեւանում բնակվող Արշակյանների ընտանիքի անհաջողությունները սկսվում են այն բանից հետո, երբ ընտանիքի հայրը՝ 58-ամյա Արայիկ Արշակյանը, գումար վաստակելու նպատակով կնոջն ու 2 երեխաներին թողնում է ու մեկնում Ռուսաստան: Չկարողանալով հարմար աշխատանք գտնել` Ա. Արշակյանը մոտ 3 տարի ի վիճակի չի լինում ընտանիքին օգնել: Երբ գումար է հայթայթում ու վերադառնում Հայաստան, զգում է, որ ընտանիքում երբեմնի անդորրն ու ջերմությունն այլեւս չկա: Նա պարզում է, որ ընտանիքի անդամները, չկարողանալով տանել սոցիալական խնդիրների բեռը, դարձել են ալկոհոլիկներ:

Բժիշկ մասնագետների տվյալներով, ալկոհոլիկների թիվը մեր երկրում գնալով ավելանում է: Ընդ որում, հայ կանայք էլ են սկսել խմել:

Հոգեբան, կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն Դավիթ Գեւորգյանի խոսքերով, ...

 
 
Սոցիում
Դրսո՞ւմ են կորչում
 

Արտերկրից մեր երկիր առաքված ծանրոցներն ու նամակները կամ տեղ չեն հասնում, կամ հասնում են վնասված ու թալանված: Նման դժգոհություն մեր խմբագրությունը շատ հաճախ է ստանում: Չնայած դրան, ծանրոցների ու նամակների համար պատասխանատու «Հայփոստ» ընկերությունը վստահեցնում է, որ կորուստները մեր երկրից դուրս են տեղի ունենում: Ընկերության լրատվական բաժնի ղեկավար Դավիթ Ղամբարյանի պարզաբանմամբ, ծանրոցների փոխադրման անվտանգությունը ապահովում են համապատասխան երկրների փոխադրող կազմակերպությունները. «Ներկայումս արտերկիր ուղարկվող փոստի մեծ մասը փոխադրվում է օդային ճանապարհով, եւ քանի որ օրական ուղիղ չվերթների սակավության խնդիր կա, այդ պատճառով փոստի վնասման եւ կորստի հավանականությունը մեծանում է, ինչն էլ պայմանավորված է տարանցիկ երկրներում առաքանիների բեռնաթափման եւ բեռնավորման հետ»:

Ըստ Դ. Ղամբարյանի` ...

 
 
Սոցիում
Հանձնում են մանկատուն, բայց չեն հրաժարվում
 

«Ինչպես կարելի է երեխայի աչքի առաջ բռնաբարել մանկատան աշխատակցուհուն, կամ էլ անչափահաս երեխան սպանություն է գործում: Ինչպես կարելի է նման բաներ ցուցադրել եւ մարդկանց էլ համոզել՝ թե այդ ամենը կազմված է իրական փաստերի հիման վրա»,- մեզ հետ զրույցում վրդովված ասաց Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը: Նրան զայրացրել էր «Հ1» հեռուստաընկերությունով հեռարձակվող «Որբերը» կինոնկարը, որտեղ, ըստ տնօրենի, ամեն բան չափազանցված է եւ ֆիլմում կատարվող դեպքերը, ի ցույց դրվող դաժանություններն ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը: Հ. Մկրտչյանի խոսքերով, գործող բոլոր մանկատների աշխատակիցները երեխաներին սիրում են, հակառակ դեպքում՝ չէին կարողանա աշխատել նրանց հետ: Նշյալ մանկատունը գործում է 11 տարի: Այդտեղ խնամվում է հիմնականում մտավոր եւ ֆիզիկական որոշ խնդիրներ ունեցող 1-ից 13 ...

 
 
Սոցիում
ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ԵՆ
 

Մոտ 1 ամիս է՝ թիվ 36 ավտոբուսը, որը սպասարկում է Նոր Նորքի զանգված-Չարբախ երթուղագիծը, չի գործում: Օրերս «Առավոտին» էին դիմել այդ երթուղուց օգտվող ուղեւորներ, դժգոհելով, որ կանգառում ժամերով սպասում են, բայց 36-ն այդպես էլ չի գալիս, չնայած որոշ ժամանակ առաջ ավտոբուսը նորմալ սպասարկել է: «Սկսել էինք մարդավարի երթեւեկել, բայց մեր ուրախությունը կարճ տեւեց: Նորից մի կերպ խցկվում ենք մարշրուտկա ու մի ոտքի վրա տեղ հասնում: Ավտոբուսը լավ էր, էլի, ազատ տեղեր շատ էր լինում, եթե նույնիսկ նստելու տեղ չէր էլ լինում, կանգնած էլ շատ հարմար էր երթեւեկելը: Իսկ մարշրուտկաներում, պատկերացնո՞ւմ եք Չարբախից Նոր Նորք՝ կռացած, կծկված, իրար վրա ելած ոնց կգնանք: Թե ինչո՞ւ հանեցին ավտոբուսները, չեն էլ ասում: Շատ հարմար ու քաղաքակիրթ տրանսպորտ էր»:

Այս ...

 
 
Սոցիում
$11900 նվեր մարզպետի՞ն
 

Մի քանի օր է՝ մեր օրաթերթը Շիրակի մարզի որոշ գյուղապետերից (անուն-ազգանուն չենք հրապարակում իրենց խնդրանքով, վերջիններս վախենում են ավելորդ քաշքշուկների մեջ հայտնվելուց) ահազանգ է ստանում այն մասին, որ Շիրակի մարզպետարանի տարածքային վարչությունը մարզպետ Լիդա Նանյանի ապրիլի 7-ը շնորհավորելու նպատակով ամեն մի գյուղապետի պարտադրում է 100 դոլար «մուծվել»: Գյուղապետերը հասկանալով, որ Լիդա Նանյանը հանրապետության միակ կին մարզպետն է եւ արժե նրա տոնը շնորհավորել, այնուամենայնիվ, նրանց ուղեղի մեջ չի տեղավորվում գումարի չափը. եթե ի նկատի ունենան, որ Շիրակի մարզում 119 համայնք կա, ուրեմն նվերը 11 հազար 900 դոլար կկազմի: Եվ սա այն դեպքում, երբ Շիրակի գյուղերը աղքատության մեջ փտում են. մարզը սեփական եկամուտների հավաքագրման առումով ռեկորդակիր է, հանրապետության ամենացածր ցուցանիշը միշտ այստեղ է արձանագրվում: Մենք ...

 
 
Կրթություն
ՉՈՐՐՈՐԴ «ՄԱՅՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»
 

Օրիորդաց վարժարա՞ն, թե՞ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

2006-2007 ուստարում Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունված 60 ուսանողից 10-ը արական սեռի ներկայացուցիչ էր: Այս փաստը մեծ ոգեւորություն էր առաջացրել, քանի որ ժուռնալիստիկայի ֆակուլտետի պատմության մեջ երբեք նման բան չէր եղել: Լրագրողի մասնագիտություն ստանալ ցանկացող 10 տղա՝ այն էլ մի կուրսում, երբ այս ֆակուլտետում տղաների թիվը մինչ այդ չէր անցել վեցից:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը համոզված է, որ ֆակուլտետի գլխին կախված չէ օրիորդաց վարժարան դառնալու վտանգը, ինչպես բանասիրական ֆակուլտետի դեպքում: «Ես կարծում եմ, որ լրագրողի մասնագիտությունն այսօր Հայաստանում եւ աշխարհում ամենահարգված մասնագիտություններից մեկն է: Բայց, ի ...

 
 
Կրթություն
Ոստիկանը՝ հնազանդեցնո՞ղ
 

Երեկ կեսօրին Ազգային ժողովի շենքի առջեւ տեղի ունեցավ «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ-ի եւ մի խումբ երիտասարդների կողմից կազմակերպված բողոքի ցույց՝ ընդդեմ ՀՀ կառավարության առաջարկած՝ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի մի շարք դրույթների: Միջոցառման նպատակն էր վերախմբագրել հիշյալ օրենքի նախագծի 17-19-րդ հոդվածները, քանի որ վերջիններիս կիրառումը հղի է ոստիկանական ահաբեկչության վտանգով, մարդկանց ազատությունների եւ իրավունքների լայնածավալ խախտումներով, ինչպես նաեւ ոստիկանի՝ որպես մարդկանց ազատությունների ու իրավունքների պաշտպանի կոչումը քաղաքացիներին հնազանդեցնող մի մարմնի վերափոխմամբ: Մենք գտնում ենք, որ այդ oրենքի կիրառմամբ խախտվում է ոստիկանի՝ որպես մարդկանց ազատությունների ու իրավունքների պաշտպան լինելու կոչումը, եւ ...

 
 
Կրթություն
Երբ գալիս է ապրիլի 7-ը...
 

Երբ մոտենում են մարտի 8-ն ու ապրիլի 7-ը՝ դպրոցական երեխաներ ունեցող ծնողները սկսում են դրամ խնայել, վստահ լինելով, որ ուսուցիչներին նվերներ գնելու համար անպայման գումար է հավաքվելու: Այս գործի կազմակերպումը սովորաբար դրված է յուրաքանչյուր դասարանի ամենաակտիվ ծնողներից մեկի վրա, որին «ծնողկոմիտե» են կոչում: Նա գործընթացն իրականացնում է դասղեկի հետ: Սակայն նվեր գնելու արարողությունը հաճախ չի սահմանափակվում միայն դպրոցի ուսուցիչներով, տնօրենով: Կանանց միամսյակի առիթով անուշադրության չեն մատնվում նաեւ քաղաքապետարանի կրթության վարչության պետի պաշտոնակատարն ու տեղակալը, տեսուչները: Նրանց էլ է նվեր մատուցվում՝ կլորիկ գումարի տեսքով: Օրինակ՝ Կենտրոն համայնքի դպրոցներից մի քանիսում աշխատող ուսուցիչներ, որոնք հասկանալի պատճառներով չցանկացան իրենց անունները հրապարակվի թերթում, պատմեցին, որ նշված ...

 
 
Կրթություն
Գյումրիի թիվ 19 դպրոցն էլի մնաց անտնօրեն
 

Ինչպես հայտնի է՝ վերոհիշյալ դպրոցում կառավարման խորհրդի անդամները դատի են տվել Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին՝ իրենց լիազորությունները «անօրինական» դադարեցնելու պատճառով: Մինչ դատարանում վիճարկվում է այդ հարցը, երեկ կառավարման խորհրդի «նորընտիր» կազմը պատրաստվում էր դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնել: Սակայն մրցույթը չկայացավ, քանի որ դատական ակտերի հարկադիր կատարողները դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Բաղդասարյանին ներկայացրին ՀՀ վարչական դատարանի կատարողական թերթիկը, որով մինչեւ վճռի կայացումը արգելվում է «Գյումրու թիվ 19 դպրոց ՊՌԱԿ–ի՝ Շիրակի մարզպետի 2009թ. փետրվարի 20-ի որոշմամբ հաստատված կառավարման խորհրդի կազմի գործունեությունը», ու նաեւ կասեցվում են այդ կազմի կայացրած բոլոր որոշումներով պայմանավորված գործողությունները: Տեղեկացնենք, որ այս անգամ ...

 
 
Կրթություն
«Գորշ կարդինալուհին»
 

Երեւանի պետական համալսարանի մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտ Հռիփսիմե Մաճկալյանը նշանակվել է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ուսումնական գծով վարչության պետի տեղակալ: Մինչ այս, Հռիփսիմե Մաճկալյանը նույն բուհում երկու տարի համակարգչային օպերատոր էր: Հատուկ Հռիփսիմե Մաճկալյանի համար մանկավարժականում մի սենյակ նորոգվել եւ նոր կահույքով համալրվել է: Ինչպես պնդում են մանկավարժականի որոշ դասախոսներ՝ Հռիփսիմե Մաճկալյանի խոսքը ռեկտորի մոտ «ասնավանի ա». «Եթե Մաճկալյանին դուր չեկար, հաշվի, որ ռեկտորի հետ պրոբլեմներ ունես»: Ռեկտորը նրան է վստահում ինչպես բուհի, այնպես էլ մագիստրատուրայի ընդունելության քննությունների կազմակերպման մի շարք կարեւոր հարցեր: Մեր աղբյուրների համաձայն, Հռիփսիմե Մաճկալյանի հանդեպ այս վերաբերմունքի պատճառը նրա եւ բուհի ռեկտորի անձնական ջերմ հարաբերություններն ...

 
 
Մշակույթ
Հայկական զարդանախշերը՝ Ամերիկա
 

Տավուշի մարզում շատ տարածված է սպիտակ փոքր կտորների վրա հայկական գորգերի զարդանախշերի ասեղնագործումը: Շուրջ մեկ ամսվա տքնաջան, մանրակրկիտ աշխատանքի արդյունքը տեղացի միջնորդ գնորդները գնահատում են 3 հազար դրամ: Միջնորդների միջոցով դրանք արտահանվում են ԱՄՆ: Սահմանամերձ մարզում նման միջնորդներ կան, որոնցից յուրաքանչյուրը տասնյակ կանանց եւ աղջիկների բաժանում է մեր ազգային գորգերի լուսապատկերները, կտորը եւ թելը: Գործազուրկ կանայք էլ ճարահատյալ, իրենց աչքի լույսի հաշվին, փորձում են ընտանեկան բյուջեն համալրել: Բայց գրոշներ են վաստակում, մեծ-մեծ փողերը մնում են միջնորդներին:

 

 
 
Մշակույթ
ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
 

Կամ՝ անկեղծանում են հայտնի կանայք

Մարտի 8-ից ապրիլի 7-ը համարվում է կանանց միամսյակ: Դա որոշ գծուծ եւ բազմազբաղ տղամարդկանց ուղղակի նյարդայնացնում է, որոշներին էլ հնարավորություն ընձեռում՝ դրսեւորել իրենց կնամեծարությունը: Կան տղամարդիկ էլ, որ կանանց հանդեպ ուշադիր են ողջ տարվա ընթացքում: Եվ ուշադրության արտահայտությունը ամենեւին էլ շքեղ նվերները չեն, որովհետեւ սիրող կանայք նյութապաշտ չեն լինում. բավական է գեղեցիկ մի անակնկալ, փոքրիկ խենթություն, անսպասելի մի ժեստ կամ անկեղծ խոստովանություն, եւ սիրեցյալդ երջանիկ է: Այս թեմայով «Առավոտը» փոքրիկ հարցախույզ անցկացրեց տարբեր ոլորտներում հայտնի կանանց հետ:

Շոկոլադե սրտիկներ եւ քնքուշ երկտողեր

«Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե ...

 
 
Սպորտ
ԵՐԿՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ «ՈՍԿԻ» ԵՎ ԹԻՄԱՅԻՆ «ԲՐՈՆԶ»
 

Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը նվաճեց անհատական երկու ոսկե մեդալ եւ 33 երկրների պայքարում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին եւ Լեհաստանին:

Մեր թիմի հաշվարկին առաջին «ոսկին» բերեց մինչեւ 74 կգ քաշային, աշխարհի երիտասարդների չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի որդին: Մինչեւ եզրափակիչ հասնելը` նա մրցագորգի վրա անցկացրեց չորս գոտեմարտ՝ միմյանց հետեւից պարտության մատնելով խորվաթ Զուգայ Նեվենին, գերմանացի Ադամ Յուրեձկոյին, լատվիացի Ալեքսանդրս Վիշնյակովսին եւ բելառուս Ալեքսանդր Կիկինյովին: Վճռորոշ գոտեմարտում Արսենի մրցակիցը մարզաձեւի Ուկրաինայի անչափ ուժեղ դպրոցի ներկայացուցիչ Վոլոդիմիր Շացկիխն էր: ...

 
 
Սպորտ
Լեւոնն ու Վլադիմիրը՝ ՖԻԴԵ-ի «Գրան պրիում»
 

Հայաստանի երկու ուժեղագույն գրոսմայստերները՝ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը ապրիլի 14-30-ը մասնակցելու են Նալչիկում կայանալիք ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարին:

Բացի նրանցից, այնտեղ հանդես գալու հայտ ներկայացրել են Պետեր Լեկոն (Հունգարիա), Ալեքսանդր Գրիշչուկը եւ Պյոտր Սվիդլերը (երկուսն էլ՝ Ռուսաստան), Վասիլի Իվանչուկը, Սերգեյ Կարյակինը եւ Պավել Էլյանովը (բոլորն էլ՝ Ուկրաինա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Էտյեն Բակրոն (Ֆրանսիա), Շախրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Գատա Կամսկին (ԱՄՆ), Ռուստամ Կասիմջանովը (Ուզբեկստան):

 
 
Սպորտ
Մերոնք սկսում են այսօր
 

Ռումինիայի մայրաքաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ազգային հավաքականն արդեն մի քանի օր է, ինչ մրցավայրում է: Երեկ մարզաձեւի մեր ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ թե տղաները, թե աղջիկներն իրենց նորմալ են զգում ու պատրաստվում են իրենց մրցահերթին:

Հայաստանի ծանրորդներից Բուխարեստում այսօր առաջինն ասպարեզ են մտնելու 69 կգ քաշայիններ Առաքել Միրզոյանն ու Գեւորգ Կակոյանը: Տեւական բուժումից հետո վաղն իր առաջին լուրջ մեկնարկն է ունենալու Մելինե Դալուզյանը, որը հանդես է գալիս իր՝ 63 կգ քաշային կարգում: Ապրիլի 9-ին մեր հանրապետությունը Եվրոպայի առաջնությունում ունենալու է երեք մասնակից. Նազիկ Ավդալյան՝ 69 կգ քաշային կարգ եւ Գեւորգ Պողոսյան ու Արամ Անդրիկյան (երկուսն էլ՝ 85 կգ): Մեկ օր անց կհասնի 75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանի հերթը: Ապրիլի ...

 
 
Սպորտ
Հավասար պայքար՝ հատկապես աղջիկների մեջ
 

Կիրակի օրը «No Problem» ժամանցի կենտրոնում կայացավ «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» դարցի 2-րդ մրցաշարը, որը նախաձեռնել էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ «Առաքելություն Արեւելք» դանիական կազմակերպության հետ համատեղ:

Մրցաշարը նվիրված էր մայրության եւ գեղեցկության տոնին եւ նպատակ ուներ՝ հանրության ուշադրությունը սեւեռել հատկապես հաշմանդամ կանանց իրավունքների պաշտպանությանը: Միջոցառումն իրականացվեց Հայաստանի դարցի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ եւ «No Problem» ժամանցի կենտրոնի եւ «Կոկա-կոլա Արմենիա» ընկերության աջակցությամբ:

Մարզական միջոցառմանը մասնակցեցին հաշմանդամության խնդրով զբաղվող հ/կ-ների եւ զանգվածային լրատվամիջոցների 60 ներկայացուցիչներ: Ուրախալի է, որ այս կարգի մրցումներում առանձնակի ակտիվություն են դրսեւորում ...

 
 
Սպորտ
Պրոդյուսերի խաբեությունը
 

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Հրազդանի քաղաքապետարանից դիմում էր ստացվել, որ «Դինա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենը խաբեությամբ քաղաքապետարանից հափշտակել է 150 հազար դրամ: Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության Մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները պարզել են, որ «Դինա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենը Երեւանի բնակիչ՝ 35-ամյա Հակոբ Վ.-ն է, որը ս/թ փետրվարի 20-ին ՌԴ Մոսկվա քաղաքում ՀՀ շախմատի արքաների պատվին նվիրված համերգային միջոցառում կազմակերպելու պատրվակով Հրազդանի քաղաքապետարանից, ՃՇՇ-ից, ինչպես նաեւ Դիլիջանի քաղաքապետարանից խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակել է 541 հազար դրամ: Պարզվել է նաեւ, որ վստահություն ձեռք բերելու նպատակով Հակոբ Վ.-ն հանդես է եկել երգիչ ...

 
 
Աստղագուշակ
 

Ապրիլի 7

ԽՈՅ (21.03-20.04)- Աշխատանքից հետո կարող եք լիարժեք լիցքաթափվել:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Գործընկերների կողմից արված կատակներին հումորով վերաբերվեք:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն անցկացրեք սիրելիի հետ:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ կխանգարի:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Անընդհատ պարապ նստելու փոխարեն ավելի լավ է նոր աշխատանք փնտրեք:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Փոքրիկ անհաջողություններից մի հուսահատվեք, կյանքին թեթեւ նայեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Ռոմանտիկ երեկո անցկացնելու հնարավորությունը ձեր ձեռքից բաց չթողնեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Օրվա երկրորդ կեսը կանցնի շատ ...

 
 
Տնտեսություն
ՎՃԱՐԵՔ ԿԱՄ ՏԱՐԱԾՔՆ ԱԶԱՏԵՔ
 

«Հայփոստի» ղեկավարությունը դժգոհում է իր գլխավոր մասնաշենքի տաղավարների վարձակալներից, վարձակալներն էլ՝ «Հայփոստից»:

«Մեզ մոտ անվտանգության կանոններն ապահովված չեն: Եթե մեկ օր չգանք գործի, ու այդ օրը մեր խանութների ապակիները կոտրեն ու ապրանքը տանեն, դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրի: Մեզ ղեկավարությունն ասում է, որ դա իրենց չի հետաքրքրում, դրա համար պատասխանատու չեն: Գոնե շենքում տարրական մաքրություն ապահովեն, մեր շենքն ամբողջությամբ կորած է կեղտի մեջ: Գոնե նորմալ զուգարան լիներ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում նման դժգոհություն հայտնեցին Երեւանի Սարյան փողոցում գտնվող «Հայփոստի» գլխավոր մասնաշենքում տաղավարներ վարձակալած աշխատակիցները, որոնք հիմնականում բջջային հեռախոսներ են վաճառում: Նրանց խոսքերով, ղեկավարությանը հետաքրքրում է միայն տեղի վարձը գանձելը. ...

 
 
Տնտեսություն
«Ծեր» տաքսիներին արգելում են փողոց դուրս գալ
 

Երեկվանից Ճանապարհային ոստիկանության եւ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության աշխատակիցները մայրաքաղաքի փողոցներում ուշադիր հսկում են, որ հայտնաբերեն բոլոր այն տաքսիները, որոնք աշխատում են առանց դեղին պետհամարանիշների, այսինքն՝ առանց լիցենզավորման:

Ոստիկաններն ու տեսչության աշխատակիցները պետք է «աչքները չորս արած» զննեն երթեւեկող բոլոր տաքսիներին, եւ եթե նրանցից որեւէ մեկը հնամաշ տեսք ունենա՝ անմիջապես կանգնեցնեն ու ստուգեն տվյալ մեքենայի փաստաթղթերը՝ պարզելու, թե մեքենան քանի տարվա հնություն ունի: Եթե պարզվի, որ որպես տաքսի ծառայող ավտոմեքենայի տարիքը 10 տարուց ավելի է, ապա բացի այն, որ նրա գործունեությունը դադարեցվելու է, վարորդին պարտադրվելու է, որ նա ներկայանա նախարարություն եւ հաշվառվի: Այս մասին ...

 
 
Իրավունք
ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ՝ ՓԱԹԵԹՈՎ
 

Հայացք՝ Արաքսի այն ափից

Ազգային գործողության կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մեհթաթ Մելենը կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը՝ մնացած բոլոր երկկողմ կնճիռները հարթելու պարագայում. «Չես կարող Հայաստանի կամ Կովկասի որեւէ այլ պետության հետ քննարկել միայն մեկ հարց՝ սահմանները: Պետք է ամեն բան քննարկես՝ սփյուռքի պահվածքը Միացյալ Նահանգներում եւ սահմանների բացումն, իհարկե, որովհետեւ մենք որոշ առեւտուր անում ենք, բայց չես կարող առանձին քննարկել՝ առանց քննարկելու Ղարաբաղի հարցը: Չես կարող խոստանալ որեւէ մեկին, ԱՄՆ-ին, որ սահմանը վաղը բացվելու է: Որովհետեւ դու պետք է ամբողջական ծրագիր ունենաս, որը քննարկվում է, թե չէ՝ չգիտեմ»:

Չնայած, որ Հայաստանում ավելի շատ հակված են Թուրքիայի հետ հարաբերությունների «փուլ առ ...

 
 
Իրավունք
Հարկերից «խուսափողը»
 

Ցուցմունքում «գյումրեցու լեզվով» բառ չի եղել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ, մարտի 3-ին լսվեց մասնագիտությամբ շինարար Դավիթ Գալստյանի դեմ հարուցված քրգործը: Վերջինս մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, 7 միլիոն 519 հազար 900 դրամի չափով հարկային պարտավորություններից խուսափելու մեջ: Գործով վկա Հարկային պետական ծառայության 5 օպերլիազորները, Դավիթ Գալստյանի գործունեությունը «կլասիկ» ապօրինություն որակելով, տեղեկացրին, որ նրա արտադրամասը հինգ տարբեր հասցեներում փնտրելուց հետո, վերջապես հայտնաբերել են Օհանյան 326 հասցեում՝ ձեռնարկատիրոջ սրբատաշ, երկհարկանի շքեղ առանձնատան բակում: Եվ մինչ վկաները ոգեւորված մանրամասնորեն պատմում էին, թե ինչպես հայտնաբերեցին 7 ինքնաշեն սարքավորումներ, 2 տեսակի սպիտակ մոմեր, արտադրամասի ...

 
 
Իրավունք
ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՉՏՐՎԵՑ
 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին է դիմել 2 տարի առաջ՝ մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության վարչական շենքից ցած նետված Լեւոն Գուլյանի հայրը՝ Աշոտ Գուլյանը: «Երկու տարի առաջ ոստիկանության մի շարք աշխատակիցների անօրինական, կամայական եւ հանցավոր գործողությունների հետեւանքով իմ որդին՝ Լեւոն Գուլյանը զրկվեց կյանքից:

Մեր ընտանիքի համար այս երկարատեւ ու տառապալից ամիսների սպասումները, ըստ էության, որեւէ արդյունք չեն տվել: Քրեական գործում որեւէ տեղաշարժ չի արձանագրվել՝ նույնիսկ այն բանից հետո, երբ 2008 թ. հունիս եւ հուլիս ամիսներին դատական երկու ատյաններ, վերացնելով քրեական գործը կարճելու մասին որոշումը, հաստատեցին, որ գործի նախաքննությունը չի եղել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ, ոստիկանության աշխատակիցների գործողություններին չի տրվել ...

 
 
Մարզեր
Տգեղ կին չկա
 

Ալավերդցի կանանց գեղեկցության գաղտնիքը

Ալավերդցի 24-ամյա վարսահարդար Տիգրան Հախինյանն արդեն 5 տարի ամեն օր սպասարկում է քաղաքի բազմաթիվ կանանց: «Տիգրանը հրաշալի վարսահարդար է, ճաշակով, բարեհամբույր, մի խոսքով՝ ունի այն ամենը, ինչ պետք է երիտասարդ վարսահարդարին, որպեսզի հաճախորդը հաճելի տպավորություններով հեռանա: Սանրվածքից էլ եմ շատ գոհ լինում, մեր քաղաքի կանանց պահանջներին համապատասխանում է, ես գոհ եմ, իր աշխատանքը իմ պահանջներին էլ է բավարարում: Միշտ բարձր տրամադրությամբ եմ նրա մոտից դուրս գալիս»,- վարսահարդարին այսպես բնութագրեց ալավերդցի Անահիտ Իշխանյանը: Տիգրանի հաճախորդների ցանկը ընդգրկում է սոցիալական տարբեր խավերի կանանց: Սակայն նրա համար հաճախորդը ընկալվում է ոչ իր վճարունակությամբ կամ դիրքով: «Ես գտնում եմ, որ տգեղ կին ...

 
 
Միջազգային
ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԹՈԻՐՔԻԱՆ Է
 

Երեկ Ստամբուլում բացվել է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո անցկացվող «Քաղաքակրթությունների դաշինք» 2-րդ ֆորումը: Հայաստանը պաշտոնապես չի միացել դաշինքին, սակայն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հրավիրվել է մասնակցելու այս միջոցառմանը: Համաժողովին մասնակցում է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը երեկ գիշեր Պրահայից ուղեւորվեց Թուրքիա: Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ թուրք-ամերիկյան բանակցությունների հիմնական հարցերից մեկը լինելու է Հայաստանին վերաբերող խնդիրը: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ասել էր, թե Բարաք Օբամայի հետ կայանալիք հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու են նաեւ Հայաստանին ու Lեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ: Թուրքիա մեկնելուց առաջ, Պրահայում Եվրամիություն-ԱՄՆ ...

 
 
Միջազգային
ՅԱՄԱԴԱԵՎԻՆ ՍՊԱՆԵԼ Է ԴԵԼԻՄԽԱ՞ՆՈՎԸ
 

Էմիրաթներում չեչեն հայտնի հրամանատար Սուլիմ Յամադաեւի սպանության պատվիրատուն հայտնի քաղաքական գործիչ, Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովն է: Ըստ «Գազետա» թերթի, այդպիսի հայտարարություն է արել կիրակի օրը Դուբայի ոստիկանության պետ Դահի Հալֆան Թամիմը: Նա հայտնել է նաեւ, որ գործով արդեն կա 2 ձերբակալված, որից մեկը Իրանի քաղաքացի է: Ձերբակալվածներից մեկը ցուցմունք է տվել, որ մարտի 28-ին իրեն ատրճանակ է փոխանցել Դելիմխանովի թիկնապահներից մեկը: Հենց այդ ատրճանակից էլ սպանվել է Յամադաեւը: Թամիմը հատուկ նշել է, որ կասկածյալը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի մոտիկ ընկերն է եւ բարեկամը: Ըստ ոստիկանապետի, եւս 4 կասկածյալներ հասցրել են փախուստի դիմել եւ, ըստ որոշ ենթադրությունների, այժմ գտնվում են Ռուսաստանում: Նրանք բոլորը, ինչպես եւ Դելիմխանովը, Ինտերպոլով հետախուզման մեջ են հայտարարվելու: Սակայն ...

 
 
Միջազգային
ԱՐՅՈՒՆՈՏ ՈԻԻՔԵՆԴ ԱՄՆ-ՈՒՄ
 

Անցած 3 օրվա ընթացքում ԱՄՆ-ում տեղի է ունեցել զանգվածային սպանությունների 3 դեպք, հաղորդում է «Վրեմյա նովոստեյ» թերթը: Ապրիլի 4-ին 23-ամյա տղամարդը բարիկադներով պատնեշել է իր տունը եւ, զինված դիմադրություն ցույց տալով, սպանել է 3 ոստիկանի, որից հետո ձերբակալվել է: Նույն օրը Վաշինգտոն նահանգում աշխատանքը կորցրած 35-ամյա հայրը սպանել է իր 5 երեխաներին՝ 7-16 տարեկան, եւ հայտնաբերվել է մահացած: Բայց ամենացնցող սպանությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը, երբ 42-ամյա ԱՄՆ քաղաքացի Ջիվերլի Վոնգը ներխուժել է Ամերիկյան քաղաքացիական ասոցիացիայի շենք՝ այն ժամանակ, երբ այնտեղ քննություն էր ընթանում ամերիկյան քաղաքացիություն ստանալու համար: Վոնգը պատանդ է վերցրել, սպանել 14 հոգու, վիրավորել է 26-ին, որից հետո ինքնասպանություն է գործել:

 
 
Հայդ պարկ
ՀԵՏՕԳՈՍՏՈՍՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ
 

Օգոստոսյան պատերազմից հետո անվտանգության հին եւ նոր կազմակերպությունների, երկկողմանի նոր հարաբերությունների հաստատման եւ Հայաստանի ու Ադրբեջանի վրա այդ ամենի ազդեցության մասին են հայ եւ ադրբեջանցի մասնագետների հետ մեր հերթական զրույցները:

Բոլոր նյութերը պատրաստվում են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Բաքվում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրով, որին աջակցում է «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resourses) միջազգային կազմակերպությունը:

Թուրքիայի համար հարաբերությունների նորմալացումն այնքան էլ անհրաժեշտ եւ շտապ գործ չէ

Հարցազրույց Ռազմավարական վերլուծության «Spectrum» կենտրոնի վերլուծաբան, պահեստի փոխգնդապետ Սերգեյ Սարգսյանի հետ

- Որքանո՞վ է իրատեսական ...

 
 
Հայդ պարկ
«ՀԱՊԿ՝ պերճախոս պատասխան Չի նաստանի նկրտումներին»
 

Հարցազրույց պատմական գիտությունների դոկտոր, Ադրբեջանի ԳԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի աշխատակից Ալի Աբասովի հետ

- Որքանո՞վ է իրատեսական Թուրքիայի առաջարկած «Անվտանգության կովկասյան պլատֆորմի» իրագործումը:

- «Անվտանգության կովկասյան պլատֆորմի», ինչպես Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման ցանկացած այլ մոդելի իրականացումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ ողջ տարածաշրջանը, այն կազմող բոլոր երեք հանրապետությունները կմտնեն անվտանգության միասնական համակարգի՝ ՆԱՏՕ-ի կամ ՀԱՊԿ-ի մեջ: Ավելի պարզ ասած՝ տարածաշրջանը պետք է դառնա միայն մեկ կողմի շահերի ոլորտ, ինչպես, օրինակ, ԽՍՀՄ-ի ժամանակ էր, որը միայնակ իշխում էր այդ տարածքում: Քանի որ մոտ ապագայում նման իրավիճակի առաջացման հավանականությունը ...

 
 
Հայդ պարկ
Խճճվել են Գեւորգյանների մեջ
 

Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանի պաշտոնական մեկնարկը կտրվի մոտ մեկ ամիս հետո, բայց ընտրարշավի հիմնական մասնակիցների համար այն վաղուց արդեն կարծես տրված է: Եվ պատահական չէ, որ, վերլուծաբանների կանխատեսմամբ, երեւանյան ընտրությունները հարուստ են լինելու նոր քաղաքական տեխնոլոգիական հնարքներով եւ մեզանում դեռեւս «չտեսնված» PR «գլուխգործոցներով»: Ասվածի վառ վկայությունն է օրերս Դավիթաշեն համայնքում ընտրապայքարի մասնակիցներից մեկի կողմից ակտիվորեն կիրառվող նախընտրական մարտավարությունը: Ըստ մեր խմբագրությանը դիմած համայնքի որոշ բնակիչների, այս օրերին իրենց բնակարան են այցելում «ագիտատորների» խմբեր, որոնք բառացիորեն հայտարարում են, որ «իրենք քարոզում են ԲՀԿ-ի օգտին եւ աշխատում են Գեւորգյանի համար»: Տեխնոլոգիական «նոու հաուն» այստեղ կայանում է նրանում, որ չի ...

 
 
Ժամանց
ՀԱՅ ԿԻՆՆ ՈՒ ԽԱՂԱՏՈՒՆԸ
 

Պաշտոնյաների կանայք հիմնականում «ռուլետկա» են խաղում

Արտասահմանյան շրջագայությունների ժամանակ, երբ արտերկրում գտնվելը սոսկ առեւտրի նպատակ չի հետապնդում, հայուհիները բաց չեն թողնում նաեւ տվյալ երկրի ժամանցի վայրերում, այդ թվում եւ՝ խաղատներում գոնե մեկ անգամ լինելու հնարավորությունը:

Որ ժամանակակից հայ կինն արդեն կոտրել է կարծրատիպը՝ թե խաղատունն ու կինը անհամատեղելի հասկացություններ են, վկայում են խաղատներում աշխատող տղամարդիկ:

Տղամարդը, ում հետ զրուցեցինք ազարտային կանանց թեմայով, Երեւան-Էջմիածին մայրուղու Արգավանդ գյուղի մատույցներում գտնվող խաղատներից մեկի պատասխանատու աշխատողներից է եւ համաձայնեց մեզ հետ զրուցել` չբացահայտվելու պայմանով: 10 տարի աշխատում է այդ ոլորտում, բայց խաղատներ հաճախող կանանց աճ ...

 
 
Ժամանց
ԷՍ ԻՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀԱՅԵՐՈ՜Վ
 

Հերթական համահայկական մրցանակաբաշխությունը՝ Կրեմլում

Ապրիլի 4-ին դարձյալ Մոսկվայի Կրեմլյան պալատում կայացավ «Տաշիր-2009» երաժշտական մրցանակաբաշխությունը, որը ժամեր շարունակ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում էր, եւ, ինչպես տաշիրցիներն էին նշում, այն դիտում էր 137 երկիր: Թե ինչու էր 137 երկրի հայերի համար միջոցառումը վերջին ժամերին անցկացվում միայն ռուսերեն, դա այլ թեմա է: Ներկայացվեց նաեւ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձի տեսագրությունը, որտեղ նա ասում էր, թե փառատոնը հայ-ռուսական բարեկամության յուրօրինակ հաշվետվություն է:

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ «Տաշիրը» «խոպանի» հրաշալի առիթ հանդիսացավ շոու-բիզնեսի այն ներկայացուցիչների համար, որոնց միջոցառման կազմակերպիչ «Արարատ պրոդաքշընը» համարում է յուրային:

«Տաշիր-2009»-ն էլ ...

 
 
Ժամանց
«Առեղծված», որ բացահայտվեց մահից հետո
 

Արտագնա աշխատանքի արդյունքը՝ ՁԻԱՀ

«Ինչքան ինձ հիշում եմ, միշտ ստիպված եմ եղել ինչ-որ դժվարություններ հաղթահարել ու կյանքս նորովի վերսկսել»,- պատմում է 29-ամյա Սեդան (հերոսուհու անունը փոխված է): Ճակատագիրը հենց սկզբից էլ բարեհաճ չէր գտնվել Սեդայի հանդեպ. չորս տարեկան էր, երբ մայրը մահացավ, իսկ երեք տարի անց անսպասելի կաթվածից մահացավ նաեւ հայրը: Ինքը, քույրն ու երկու եղբայրները մնացին միայնակ: «Եղբայրներս աշխատում էին, քույրս մի կերպ տան գործերն էր հասցնում, իսկ ես դպրոցական էի ու դպրոցից վերադառնալիս փորձում էի գոնե ինչ-որ ձեւով օգնել քույրիկիս»: Տան հոգսն ու ծախսերը շատ էին, մի կերպ էին կարողանում ծայրը ծայրին հասցնել ու բնական էր, որ այդ կենցաղային կարիքները ուսմանը ժամանակ չէին թողնում. «Մինչեւ վերջ դպրոց չգնացի. բավարարվեցի 8-ամյա կրթությամբ: Չնայած փոքր էի, բայց ձեռքից՝ բավական շնորհքով, ...

 
 
Ժամանց
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴԵՊՐԵՍԻԱՆԵՐԸ
 

Հոգեբանները խորհուրդ են տալիս քնել ու երազել

«Գարնանը կանայք դառնում են ավելի հուզական եւ խոցելի»,- ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի էլ՝ «տղամարդիկ էլ դառնում են ավելի ագրեսիվ»:

Երեկ «Հայելի» ակումբում հոգեբանները խոսեցին գարնանային դեպրեսիաների, կանանց մոտ սթրեսի առաջացման եւ դրանց դեմ պայքարի մասին:

Ս. Խուդոյանի ձեւակերպմամբ, «Գարունը այդպես կտրուկ սթրեսային գոտի չի կարելի դիտել: Գարնանը նաեւ դրական էմոցիաներն են շատ: Դա խիստ անհատական է: Սթրեսները՝ կապված երկրի ֆիզիկական վիճակի փոփոխության, արեւի, ճառագայթման, օդի ճնշման հետ՝ ազդում են կենսաբանական ռիթմերի ոլորտի վրա: Դրանք կարող են առաջ բերել ինչպես էյֆորիկ, այնպես էլ դեպրեսիվ վիճակներ: Կան աֆեկտիվ սեզոնային խանգարումներ, օրինակ՝ մանյակալ դեպրեսիվ պսիխոզը, որը հենց գարնանն ու աշնանն է ի ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009-04-07 21:56
 
 

ԳԻՏԵ՞Ն ԻՐԵՆՑ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Առավոտի» հետ զրույցում ...

 

2009-04-07 21:55
 
 

ԸՆԴՈՒՆԵ՞Լ ԵՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Այն փաստը, որ ընդդիմությունը մասնակցում է քաղաքային իշխանության համար մղվող պայքարին, ավելին, որ Տեր-Պետրոսյանը համաձայնեց ...

 

2009-04-07 21:55
 
 

ԹՈՂ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԻ ԴԱՏԱՐԱՆԸ

ԱԺ-ն երեկ սկսեց քննարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունը՝ «Քրեակատարողական օրենսգրքում»  ...

 

2009-04-07 21:55
 
 

ԵԿԵՂԵՑԻՆ ԴԵ՞Մ Է ՆԱՎԱՍԱՐԴԸ ՆՇԵԼՈՒՆ

ՀՅԴ խմբակցության մի շարք պատգամավորներ եւ Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը նախաձեռնել էին «Հայաստանի ...

 

2009-04-07 21:55
 
 

ՀԱՃՈՒՅՔ՝ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄԻՑ

«Ուզում եմ հասկանալ, երբ որոշ լրագրողներ «սեկվեստր» բառն օգտագործում են՝ հաճո՞յւք են ստանում»,- երեկ ԱԺ միջանցքում ...

 

2009-04-07 21:54
 
 

ՀՀԿ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՎԵՐՋԻՆՆ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵՑ

Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով ...

 

2009-04-07 21:54
 
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Կոչ-նամակ

Եվրոպական 22 երկրների ավելի քան 340 հայկական կազմակերպություններ ԱՄՆ նախագահին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով նամակ են ...

 

2009-04-07 21:54
 
 

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱ՞Ր

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանն առաջիկայում ...

 

2009-04-07 21:53
 
 

ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ՄԵՂԱՅԱԿԱՆՈՎ

«Առավոտի» տեղեկություններով՝ կիրակի օրը Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանության բաժին է մեղայականով ներկայացել Արթուր ...

 

2009-04-07 21:53
 
 

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

Պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հարցազրույցներ է տվել եվրոպական եւ ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների, ...

 

2009-04-07 21:53
 
 

ԽՈՍԵԼ ԵՆ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, ...

 

2009-04-07 21:53
 
 

ՍՊԱՆԵԼ ԵՆ ՀՐԱԶԵՆՈՎ

Ապրիլի 5-ին, երեկոյան 21:00-21:30-ի սահմաններում, Երեւան-Էջմիածին ավտոմայրուղու Զվարթնոցի հատվածում տեղի է ունեցել սպանություն: Անհայտ անձը, ...

 

2009-04-07 21:52
 
 

«ԾԱՂՐԱԾՈՒՆ» «ՃՊՈՒՌՆԵՐԻՆ» ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ

Մարքսիստ Դավիթ Հակոբյանը երեկ զանգահարեց խմբագրություն՝ ի պատասխան մեր թերթում շաբաթ օրը հրապարակված Սուրեն ...

 

2009-04-07 21:51
 
 

ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԻ ՀՈՍՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՎԱԶԵԼ

Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած տեղեկատվության համաձայն, բանկային համակարգի ...

 

2009-04-07 21:51
 
 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԸ ԷԺԱՆԱՑԵԼ ԵՆ

Նախորդ շաբաթվա համեմատությամբ, այս շաբաթ Հայաստանում մեկ գրամ ոսկու գինը նվազել է 0,1 տոկոսով, հասնելով մոտ 10 հազար 900 դրամի: ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+15+7 
 Շիրակ+7-1 
 Արարատ+16+5
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

 Armenian Medical Network -Health news