15/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Խճճվեցին
 

Անցած տարվա նոյեմբերի 3-ին, ԱՄՆ նախագահական ընտրություններից մեկ օր առաջ, հյուրընկալվելով «Ուրվագիծ» հաղորդաշարին եւ պատասխանելով Պետրոսի հարցին՝ «Օբաման եւ ցեղասպանությունը» թեմայով, ես համոզմունք հայտնեցի, որ այս մի նախընտրական խոստումը ԱՄՆ նախագահը չի կատարի եւ իր երկրի կողմից՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը չի նպաստի: Մոտ երկու շաբաթ առաջ նույն հաղորդաշարում նույն թեմայով հարցին ես պատասխանեցի, որ Օբաման ապրիլի 24-ին չի արտասանի «ցեղասպանություն» բառը: Հիմա, երբ, կարծես թե, վերջնականապես պարզ է, որ այս հարցում մեզ համար նպաստավոր զարգացումներ չեն սպասվում, ուզում եմ ասել, որ այդ ամենը կանխատեսելու համար մեծ հմտություններ պետք չեն. պետք է ընդամենը իմանալ, որ ԱՄՆ-ը չի ճանաչի ցեղասպանությունը միայն մի պատճառով՝ դա այս պահին չի բխում այդ երկրի շահերից: Թե ինչ կլինի մեկ տարի, առավել եւս՝ 10 տարի հետո, այ, նման կանխատեսումներ անելն է դժվար:

Փոխարենը փորձենք գնահատել՝ որքանով է հայերիս համար կարեւոր այդ ճանաչել/չճանաչելը, արտասանել/չարտասանելը: Ինձ թվում է՝ շատ կարեւոր է: Եթե ԱՄՆ-ի նման գերտերությունը՝ պաշտոնապես մարդասիրության, արդարության, մարդու իրավունքների գաղափարների ջատագովը, ընդունի, որ մեր ժողովրդի նկատմամբ տեղի է ունեցել ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիայով նախատեսված հանցագործություն (եւ ոչ միայն՝ սպանդ, կոտորած, ոճրագործություն, ինչպես, հավանաբար, մի քանի օրից կասի Օբաման), դա բոլոր կողմերից ճիշտ կլինի՝ թե’ պատմական արդարության, թե’ մեր ազգային արժանապատվության, թե’ նման հանցագործություններն աշխարհի որեւէ անկյունում կանխարգելելու համար: Բայց արդյոք չճանաչելը եւ չարտասանելը ճակատագրական ողբերգությո՞ւն կլինի Հայաստանի համար: Կարծում եմ՝ ոչ: Արդյոք Ցեղասպանության ճանաչումը մեր պետության թիվ մեկ խնդի՞րն է: Դարձյալ՝ ոչ:

Այստեղ է, որ մեր իշխանությունը, եթե մեղմ ասենք, փոքր-ինչ խճճվել է: Եթե մենք պետական մակարդակով զբաղվում ենք Ցեղասպանությամբ, ինչպես նաեւ, բնականաբար, հայ-թուրքական հարաբերություններով ու Ղարաբաղով, ապա դա դիմացիններին հնարավորություն է տալիս մտցնել այդ երեք հարցը, այսպես ասած, «մեկ փաթեթի» մեջ: Դա Թուրքիայի եւ Ադրբեջանի կարեւոր նպատակներից մեկն է, որին նրանք, ոչ առանց մեր օգնության, հասել են: Ինչքան էլ ասենք՝ «առանց նախապայմանների», միեւնույն է՝ այս դեպքում մենք մտնում ենք մի առեւտրի մեջ, որը մեզ համար ամենեւին էլ ձեռնտու չէ: Ավելին, այստեղ էլ պարզ չէ՝ որեւէ զիջման դիմաց մենք կստանա՞նք որեւէ առավելություն, թե՞ ոչ: (Դա, անշուշտ, առանձին խոսակցության թեմա է):

Հետեւաբար այսօր հասունացել է առաջնահերթությունները եւ մարտավարությունը հստակեցնելու անհրաժեշտությունը: Դա շատ ցանկալի է անել՝ նախքան այդ հարցերի վերաբերյալ որեւէ որոշում ընդունելը:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
Քաղաքականություն
ՆՈՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
 

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի ապրիլի 1-ի որոշմամբ «Յոթի» գործը մասնատվեց 5 տարբեր գործերի, որոնք այլեւս քննվելու են 5 տարբեր դատարաններում: Դեռ ապրիլի 1-ին հայտնի էր միայն այն, որ քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով դատավարությունը շարունակվելու է նույն դատավորի՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Երեկ Վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ Ալինա Ենգոյանը «Առավոտի» հարցին ի պատասխան՝ հավաստիացրեց, որ միայն այսօր պարզ կլինի, թե մյուս ամբաստանվողների գործերը կոնկրետ որ դատավորներին կմակագրվեն: Այդուհանդերձ, «Առավոտին» հայտնի դարձավ, որ քաղկալանավոր Հակոբ Հակոբյանի գործը մակագրվել եւ փոխանցվել է դատավոր Գագիկ Ավետիսյանի, Գրիգոր Ոսկերչյանինը՝ ...

 
 
Քաղաքականություն
ԿՎԵՐԱՆԱՅՎԵ՞Ն, ԹԵ՞ ՈՉ
 

Խոսքը ՀՀ ՔՕ փոփոխության ենթարկված 225-րդ հոդվածի տարբեր մասերով արդեն դատապարտված անձանց գործերի մասին է:

Այսօր Շենգավիթ համայնքի 1-ին ատյանի դատարանի շենքում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, կշարունակվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի վարույթում գտնվող «Յոթի» գործով դատավարությունը: Իհարկե, ամբաստանվողի աթոռին այսօր նստած կլինեն կամ, գուցե, դատական նիստի ողջ ընթացքում առաջվա նման կանգնած կմնան երկու քաղկալանավորներ՝ Ալեքսանդր Արզումանյանն ու Սուրեն Սիրունյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին դատավորի որոշմամբ «Յոթի» գործը մասնատվեց 5 տարբեր գործերի, որոնք լսվելու են տարբեր դատարաններում:

ՀՀ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում կատարված փոփոխություններից հետո «Յոթին» ...

 
 
Քաղաքականություն
«ՈՒԺԸ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է»
 

Ասում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը

- Երեւանի ավագանու ընտրությունները դեռ չեն մեկնարկել, բայց ռազբորկաները, կռիվները, կրակոցները արդեն սկսվել են. ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական այսպիսի վիճակը, այս ամենը մինչեւ ո՞ւր կհասնի:

- Քաղաքական ուժերի համամասնական ցուցակների ձեւավորումից հետո կարծես աշխուժություն է մտել բոլոր համայնքներում, եւ նրանք, ովքեր հայտնվել են ցուցակներում եւ ավելի շահագրգռված են, փորձում են ինքնադրսեւորվել: Երեւի պատճառն այն է, որ երիտասարդներ են, անփորձ են քաղաքականության մեջ, չեն պատկերացնում՝ քաղաքական ընտրարշավը կամ աշխատանքը ինչ է նշանակում, եւ անցել են անձնական ռազբորկաների: Այս ամենի արդյունքում եղան եւ զոհեր, եւ ձերբակալություններ: Իհարկե, բացասական երեւույթ է, որը քննադատվում է եւ մեր ...

 
 
Քաղաքականություն
Թող քաղաքապետը մտածի
 

Վարդան Ղուկասյանի հիմնական մրցակիցը՝ Մարտուն Գրիգորյանը, ստանձնեց ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարությունը:

Շիրակի մարզային կառույցի գրասենյակը պաշտոնապես բացելու ու հումանիտար օգնություն բաժանելու նպատակով երեկ Գյումրիում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: Նա Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում գյումրեցի անօթեւան մի ընտանիքի բնակարան նվիրեց, շտապօգնության մի նոր մեքենա էլ կանգնեցրեց Գյումրիի շտապօգնության կայանի բակում, չմոռացավ նաեւ հաշմանդամներին եւ Օպերայի ու բալետի մեներգիչ Արտակ Կիրակոսյանին, որի ողնաշարը վնասվել էր Սարդարապատում: Իսկ մինչ այդ, կուսակցության ղեկավարը նորաբաց գրասենյակի ժապավենը կտրելուն պես, մամուլի ասուլիս հրավիրեց ու պատասխանեց որոշակի քաղաքական հարցերի: «Առավոտի» այն հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» ...

 
 
Քաղաքականություն
ՀԻՄԱ ԷԼ՝ ՄԱՅԻՍԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
 

ԱԺ-ն այս քառօրյա նիստի օրակարգը հաստատելիս որոշեց մինչեւ 90 օրով հետաձգել նստաշրջանի մեծ օրակարգում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի ու Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությունն ընդգրկելու հարցը: Հիշեցնենք, որ ըստ այդ նախաձեռնության՝ պիտի ուժը կորցրած ճանաչվի 2008-ի սեպտեմբերի 10-ին ԱԺ սահմանած արգելքը՝ մինչեւ 2010 թ. հուլիսի 20-ը հեռարձակման արտոնագրման մրցույթներ չհայտարարելու վերաբերյալ:

«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ որոշեցին այդքան հետաձգել՝ նախագծի համահեղինակ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Նախ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի ապրիլի 3-ի նիստում առաջարկել էինք մեր նախաձեռնությունը հետաձգել ոչ թե 90, այլ 60 օրով: Հանձնաժողովի այդ ...

 
 
Քաղաքականություն
Ի ՎԵՐՋՈ՝ ԿԼԻՆԵ՞Ն ՀՍՏԱԿ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
 

Որպեսզի ՀՀ նախագահի ստեղծած «անկախ» հանձնաժողովը հեշտությամբ ազատ չարձակի մարդասպաններին եւ շարունակի ազատազրկման մեջ պահել քաղաքական դրդապատճառներով բանտարկվածներին:

«Առավոտը» վերջին տարիներին պարբերաբար անդրադարձել է ՀՀ նախագահի նշանակած՝ «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովի գործունեությանը: Վերջինս Թալինում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ քաշքշուկի պատճառով խուլիգանության համար ազատազրկված «Հանրապետություն» կուսակցության անդամ Սափեյան եղբայրներին, զինծառայությունից խուսափելու համար դատապարտված «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին եւ քաղաքական ...

 
 
Սոցիում
ՍԵՔՍՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
 

Սեքսապաթոլոգները խորհուրդ են տալիս սեռական հարաբերություններում լինել ազատ ու անկաշկանդ

«Ֆրիգիտ կանայք չկան, կան ապաշնորհ տղամարդիկ»,- թեւավոր դարձած այս խոսքերի հետ համակարծիք են շատ բժիշկ-սեքսապաթոլոգներ: Նրանց խոսքերով՝ ամուսնական զույգերը տարիներով սեռական հարաբերություն են ունենում, սակայն կանայք այդպես էլ հաճույքի գագաթնակետին չեն հասնում: Մասնագետների հավաստմամբ՝ այսօր ամուսնական զույգերը կամ, առհասարակ, սեռական զուգընկերները, խնդիրներ ունենալու դեպքում, գրեթե չեն դիմում սեքսապաթոլոգների: Բժիշկների օգնությանը չդիմելու հիմնական պատճառը հայկական մենտալիտետն է: Որոշ զույգեր ամաչում են, որոշներն էլ նույնիսկ չեն գիտակցում, որ սեռական կյանքում միմյանց չհասկանալը լուրջ խնդիր է եւ պետք է դիմել բժշկի:

«Առավոտի» հետ զրույցում սեքսապաթոլոգ Անաիդա Թումանյանը վստահեցրեց, որ ...

 
 
Սոցիում
«Մի քանի կոպեկի համար սրան-նրան օրհնում ենք»
 

Ռուզանն իր 2 աղջիկներին դպրոցից հանել է, որ իր հետ մուրացկանություն անեն

«Օր չկա, որ կիսաքաղց չքնենք: Ամբողջ օրը փողոցներն ընկած փող եմ մուրում, որ գոնե հաց առնեմ, երեխեքս սոված չմնան: Օր ա լինում, որ բացի հացից ուրիշ ուտելիք էլ եմ բերում, բայց դա հազվադեպ ա պատահում: Երեխեքս կարոտ են մի լավ բանի, բացի չոր հացից ու մի դատարկ ճաշից՝ բան չեն ուտում, լինում են օրեր, որ դրան էլ են կարոտ մնում»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց տիկին Ռուզանը:

«Ամուսինս վաղուց է մեզ լքել ու հեռացել, երեխեքիս միակ խնամակալը ես եմ, երբ ամուսինս մեզ հետ էր, գոնե էսքան վատ չէինք ապրում, շուկայում բանվորություն էր անում, ու մեր օրվա հացն ու մի բան էլ ավելի ունենում էինք, հետո պատճառաբանեց, որ հոգնել է ցածր աշխատավարձով ամբողջ օրը չարչարվելուց ու որոշել է Հայաստանից գնալ, որովհետեւ Սոչիում լավ աշխատանք են առաջարկել: Էդպես ...

 
 
Կրթություն
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՈՒՍՈՒՄԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՔԵԼՈՒ ՄԻՋՈ՞Ց
 

Մասնագետների կարծիքով՝ հարցի լուծման լավագույն տարբերակը Հայաստանում կրթված անձանց համար նպաստավոր պայմաններ
ստեղծելն է:

Ժամանակին արտերկրում ուսում ստացած անձանց, այսպես ասած, մատով էին ցույց տալիս: Սակայն այսօր թվում է՝ այժմ կա ամեն ինչ արտասահմանում կրթությունը կազմակերպելու համար. ՀՀ-ում գործում են այդպիսի ծրագրեր իրականացնող մի շարք միջազգային կազմակերպություններ, ՀՀ-ի՝ միջազգային կառույցներին անդամագրվելը հայաստանցի ուսանողների տեղաշարժն ավելի հեշտ է դարձնում, կան ինֆորմացիա ստանալու լայն հնարավորություններ եւ այլն: Բայց արիուտես, որ, այսքանով հանդերձ, արտերկրում կրթությունը շարունակել ցանկացող ուսանողները որոշ խնդիրներ ունեն: Օրինակ՝ ԵՊԼՀ ուսանողուհի Անին «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Ինչպես գրեթե ...

 
 
Կրթություն
Ահաբեկչություն՝ գործընկերների հանդեպ
 

Քիմիկոսները պատասխանում են քիմիկոսին

«Ստիպված եմ եղելությունը պատմել բոլորին»։ Այս արտահայտությամբ է սկսվում ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Գեւորգյանի՝ «Առավոտ» թերթում (25 մարտի 2009թ.) տպված հերթական հոդվածը։ Մենք էլ ենք սկսում նույն տողերով։ Այո, ստիպված ենք իրականությունը բարձրաձայնել։ Հոդվածագիրը վերջին տասնամյակում բազմիցս դժգոհել է, որ իր, այսպես կոչված, «քիմիայի նոր տեսությունը» չի ընդունվում Հայաստանի քիմիական հանրության կողմից։ Խորամուխ չլինելով մանրամասների մեջ՝ միանգամից նշենք, որ Ա. Գեւորգյանի «քիմիայի տեսությունը անվրեպ» դարձնելու առաջարկը հիմնված է բացարձակապես անհիմն եւ իմաստազուրկ թվաբանական հաշվարկների եւ դիլետանտական ...

 
 
Մշակույթ
ՊԱԼԱՏԱԿԱՆ ԵՐԱԺԻՇՏ Է ԺԱՄԱՆԵԼ
 

Բրիտանացի դիրիժոր Քրիստոֆեր Ուորեն-Գրինը հպարտ է այդ «պիտակով»


Քրիստոֆեր Ուորեն-Գրինը հիացած է
Սվետլանա Նավասարդյանի արվեստով:

Այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն առաջին անգամ կղեկավարի բրիտանացի ճանաչված երաժիշտ Քրիստոֆեր Ուորեն-Գրինը, որին արտերկրյա մամուլը հաճախ անվանում է «պալատական երաժիշտ», հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա բարձր է գնահատվում Միացյալ թագավորության պալատական վերնախավի կողմից, իր մասնակցությունը բերելով բրիտանական արքունիքում տեղի ունեցող միջոցառումներին: Կարելի է հետեւություն անել, որ արքունիքում բարձր են գնահատում դասական եւ պրոֆեսիոնալ երաժշտարվեստը, որովհետեւ հենց այդ երաժշտությունն է հարգի ինչպես պալատական արարողությունների, այնպես էլ ...

 
 
Մշակույթ
Ագուլեցին՝ Զատիկի մասին
 

Նա խորհուրդ է տալիս ստեղծագործաբար մոտենալ տոներին

«Սուրբ Զատիկը գեղեցիկ տոն է, այն իր մեջ կրում է հայեցիության մեծ խորհուրդ»,- երեկ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին:

Ապրիլի 12-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Զատիկի` Հարության տոնը: Նկարչուհու խոսքով՝ Զատիկը հատուկ նախապատրաստություն է պահանջում. «Ներկայացնում եմ մի քանի աշխատանք, որոնք բնութագրում են Սուրբ Զատկի տոնակատարությունը, թե ինչպես պետք է զարդարել Զատկի սեղանը, ինչ պետք է դնել սեղանին: Զայրանում եմ, որ այսօր հայ կանայք Զատկի սեղանը զարդարում են փայլփլուն խաղալիքներով, խանութից ձեռք բերված թռչուններով ու ծտերով, ձուն ներկում տարբներ գույներով: Չի կարելի. չես հասկանում՝ ինչ մշակույթ է ...

 
 
Սպորտ
ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԵՐԿՐՈՐԴՆ ԵՆՔ
 

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը վերադարձավ Երեւան: Սակայն Եվրոպայի քառակի չեմպիոն Յուրի Պատրիկեեւը թիմի հետ չէր: Նա Վիլնյուսից մեկնել էր Կրասնոդար՝ ընտանիքի մոտ:

Հենց «Զվարթնոց» օդանավակայանում կազմակերպված հանդիսավոր դիմավորումից անմիջապես հետո «Առավոտը» զրուցեց գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի, 74 կգ քաշային կարգում Հին աշխարհամասի նորընծա չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի եւ ոսկե մեդալի գլխավոր հավակնորդ համարվող, սակայն ձախողված Ռոման Ամոյանի (55 կգ քաշային կարգ) հետ:

Ռոման Ամոյան. Հասկանալի է, նա անտրամադիր էր եւ աշխատում էր խուսափել հարցերից: Բայց, այնուամենայնիվ, «Առավոտին» ասաց. «Ինչ խոսք, որ դժգոհ եմ ինձանից: Այդպես պատահեց: Բայց անցածը ետ չես բերի: Կարծում եմ, որ նման բան էլ ...

 
 
Սպորտ
ՄԵԿՆԱՐԿԸ՝ «ՈՍԿՈՎ»
 

Արդեն մի քանի օր Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը մրցապայքարն սկսեց երեկ՝ տղամարդկանց մինչեւ 69 կգ քաշային կարգում: Ու այն պսակվեց ոսկե մեդալով: Մեր երկրին հաղթանակ բերեց Առաքել Միրզոյանը՝ օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին: Նա երկամարտում ցույց տվեց 336 կգ արդյունք: Առաքելը փոքր «ոսկու» արժանացավ նաեւ պոկում վարժությունում՝ 151 կգ, իսկ հրումում սանձելով 185 կգ ծանրաձողը՝ արժանացավ այդ մրցաձեւում Եվրոպայի առաջնության արծաթե մեդալին:

Ցավոք, այս քաշային կարգում մեր երկրորդ մասնակիցը՝ Գեւորգ Կակոյանը, հրում վարժությունում ստացավ զրո միավոր եւ զրկվեց բարձր տեղերի համար պայքարելու հեռանկարից:

 
 
Սպորտ
NO DOPING
 

Արդեն երեկ Երեւանում լուրեր էին սկսել տարածվել, որ Վիլնյուսում հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Ադրբեջանն ու Շվեյցարիան բողոք են ներկայացրել, իբրեւ թե Արսեն Ջուլֆալակյանն արգելված խթանիչներ է օգտագործած եղել, եւ իրավասու ատյանները զբաղվում են այդ հարցով:

Ուշ երեկոյան կրկին դիմեցինք հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին՝ պարզաբանում ստանալու համար: «Նման խնդիր ընդհանրապես չի եղել ու չի կարող լինել,- ասաց նա:- Ընդունված կարգի համաձայն, ցանկացած մարզաձեւում, այդ թվում նաեւ՝ ըմբշամարտում, մեդալակիրները պարտադիր դոպինգ-ստուգում են անցնում: Վիլնյուսում «ոսկին» նվաճելուց հետո Արսենը մյուս մրցանակակիրների նման մեզը հանձնել է, որը եղել է 75 գրամ: Հաջորդ օրն առավոտյան հակադոպինգային ծառայության ներկայացուցիչը մոտեցել է մեզ եւ պարզաբանելով, որ 74 կգ քաշային կարգում ...

 
 
Սպորտ
ՆՐԱՆՔ ԿՕԳՆԵՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
 

Երեկվա «Առավոտում» տեղեկացրել էինք, որ հայաստանցի գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը մասնակցելու են ապրիլի 14-19-ը Նալչիկում կայանալիք ՖԻԴԵ-ի «Grand Pris» մրցաշարին: Երեկ հանրապետության շախմատի ֆեդերացիայից տեղեկացանք, որ Նալչիկում Արոնյանին օգնելու է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, իսկ Հակոբյանին՝ գրոսմայստեր Սերգեյ Գալդունցը: Տեղեկացանք նաեւ, որ դրանից հետո Գաբրիելը գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի հետ միասին մեկնելու է ԱՄՆ: Նրանք Չիկագոյում եւ Լաս Վեգասում մասնակցելու են շախմատի միջազգային երկու բաց մրցաշարերի:

 
 
Սպորտ
«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԸ» ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
 

ՀՖՖ-ն իր պաշտոնական կայքում տեղեկատվություն է հրապարակել, ըստ որի՝ «Լեռնային Արցախ» ակումբի թիմը ֆինանսավորման բացակայության պատճառով չի մասնակցի ֆուտբոլի հանրապետության 1-ին խմբի առաջնությանը:

 
 
Սպորտ
ԱՆՁՐԵՎՆ ԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԹԵԼԱԴՐԵՑ
 

Ավտոարշավի «Ֆորմուլա 1» դասում աշխարհի առաջնության երկրորդ մրցափուլը, որն ընթանում էր Մալայզիայում եւ կրում էր «Մալայզիայի Գրան պրի» անվանումը, 33-րդ շրջանից հետո դադարեցվել է հորդառատ անձրեւի պատճառով: Ըստ «Drom» հանդեսի, մեկնարկի ժամանակ եղանակային պայմանները նորմալ են եղել: Սակայն 23-րդ շրջանից սկսել է անձրեւ տեղալ, որը եւս տասը շրջան անց այնքան հորդառատ է դարձել, որ կազմակերպիչները հարկադրված այն ընդհատելու որոշում են կայացրել: Եվ քանի որ երկինքը պարզելու հույս չի եղել, մարզաձեւի միջազգային ֆեդերացիան (FIA) որոշել է կրկնական մեկնարկ չհայտարարել եւ արշավորդներին տալ ընդհանուր միավորների այն քանակը, որը նրանք վաստակած են եղել անցած 31 շրջաններում (ընդհանուր առմամբ՝ նախատեսված էր անցնել 56 շրջան): Արդյունքում հաղթող է ճանաչվել «Brawn GP» թիմի ներկայացուցիչ Ջենսոն Բաթընը: Երկրորդ տեղը բաժին է ...

 
 
Սպորտ
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
 

Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով երեկ Լիտվա մեկնեցին Հայաստանի սամբոյի երիտասարդական եւ պատանեկան հավաքականները: Պատվիրակության կազմում ընդգրկված է 14 մարզիկ: Մրցանակակիրները հայտնի կդառնան ապրիլի 12-ին: Առաջնությունում հայտավորված են շուրջ 30 երկրների ներկայացուցիչներ:

 
 
Աստղագուշակ
Ապրիլի 8
 

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր պատրաստ եղեք ձեր մասին քննադատություններ լսելուն: Մի կաշկանդվեք, ամեն ինչ դեռ առջեւում է:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք շատ բարձր տրամադրությամբ: Ձեր բոլոր հանդիպումները բարեհաջող կանցնեն: Երեկոն շատ խոստումնալից է:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Առավոտից սկսած՝ ձեր մտքերը զբաղված կլինեն նոր գործեր սկսելով ու դրանցից շահույթներ ստանալով: Մի քիչ էլ մտածեք ձեր անձնական կյանքը կարգավորելու մասին:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր աշխատեք լեզու գտնել ղեկավարության հետ, որովհետեւ դա նախ ձեր շահերից է բխում: Ձեզ ավելի կոռեկտ պահեք:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Բացահայտում արած չեք լինի, եթե պարզեք, որ գործընկերներն ու մտերիմները միշտ պատրաստ են ձեզ օգնել: Եթե ինչ-որ բանի կարիք ունեք՝ դիմեք նրանց:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր սիրելիի հանդեպ ցուցաբերած ձեր ...

 
 
Տնտեսություն
ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ, ՈՐ ՓՈԽԱՐԺԵՔԸ «ԼՈՂԱ»
 

Տնտեսագետները կարծում են, որ Կենտրոնական բանկը հիմա էլ ակտիվորեն միջամտում է Հայաստանի ֆինանսական շուկայում, ինչի հետեւանքով էլ դոլարի փոխարժեքը ոչ թե լողացող է, այլ՝ կայուն:

Հայաստանում փոխարժեքի լողացող կուրսին վերադառնալու որոշման մասին հանրությանը տեղեկացնելիս՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ իրենց միջամտությունները շուկայում կլինեն մինիմալ. «Բայց եթե մենք տեսնում ենք շուկայում կտրուկ տատանումներ, որոնք կարող են ունենալ շատ անցանկալի հետեւանքներ, այդ պարագայում, իհարկե, միջամտելու ենք: Դա վերաբերում է փոխարժեքի շատ վերեւ գնալուն էլ, շատ ներքեւ իջնելուն էլ»: Սակայն որոշ տնտեսագետների եւ քաղաքական գործիչների կարծիքով, այսօր էլ փոխարժեքը չի կարելի անվանել լողացող, քանի որ Կենտրոնական բանկը նախկինի ...

 
 
Տնտեսություն
Հասարակական տրանսպորտից օգտվելը ռիսկային է
 

Շատ երթուղայիններ «գիծ են դուրս գալիս» տեխնիկապես անսարք, մաշված ու կեղտոտ վիճակում:

Այսօր մայրաքաղաքի որոշ երթուղային տաքսիներից օգտվելու համար առնվազն պետք է սուր զգացողությունների սիրահար լինել կամ էլ, այլընտրանք չունենալով, մեծ ռիսկի դիմել եւ, այնուամենայնիվ, օգտվել այդ տրանսպորտից: Հասարակությանը սպասարկող որոշ միկրոավտոբուսներ գտնվում են տեխնիկապես այնքան վատ վիճակում, որ թերություններն ու անսարք վիճակը նկատելու համար պարտադիր չէ ավտոնորոգման մասնագետ լինել: Որոշ միկրոավտոբուսներ «գիծ են դուրս գալիս»՝ վստահ չլինելով տեղ կհասնեն, թե՝ չէ: Որպես կանոն, հնամաշ երթուղայինների նստելատեղերը կա՛մ պոկված են, կա՛մ էլ ամբողջ ընթացքի ժամանակ շարժվում են, դուռը լավ չի փակվում, նույնիսկ որոշ ապակիներ բացակայում են, կամ դրանց ...

 
 
Տնտեսություն
Տաքսիստների հաշվին՝ կպայքարեն ճգնաժամի դեմ
 

Անհատ տաքսիների վարորդները երեկ դարձյալ հավաքվել էին կառավարության շենքի առջեւ եւ պահանջում էին, որ մեր երկրի ղեկավարները գոնե ժամանակավորապես «իրենց հանգիստ թողնեն», մինչեւ կարողանան որոշ գումար աշխատել ու մուծել լիցենզիայի համար պահանջվող գումարը, որը կազմում է մոտ 113 հազար դրամ:

Վարորդներից մեկը «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց, որ արդեն մի քանի օր է, ինչ 3 հազար դրամից ավելի չի կարողանում աշխատել. «Էդ փողով լույսի փողը տամ, հաց առնեմ՝ ընտանիքս ուտի, թե վարկով վերցրած մեքենայիս փողը փակեմ»: Վարորդի ներկայացմամբ, երբ իրենք հանդիպել են տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցչի հետ ու ասել, որ ճգնաժամի հետ կապված իրենց գործերը շատ վատ են՝ պատվերներ գրեթե չեն լինում, նա պատասխանել է. «Դուք միայն ձեր մասին եք մտածում, բայց եթե հարկ չտաք, պետությունը չի կարողանա ճգնաժամի դեմն ...

 
 
Իրավունք
Ֆոտոթղթակցին ուզում են փակի տակ պահել
 

Մեղադրողը գտել է Գագիկ Շամշյանի «հանցանքը» ծանրացնող հանգամանքներ

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում կշարունակվի «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 3-ի դատական նիստում էր, ըստ էության, բացահայտվել իշխանությունների եւ դատախազության կողմից ֆոտոթղթակցի ճակատագրի վերաբերյալ ծրագրած սցենարը: Այն է՝ Շամշյանին գոնե մի երեք ամիս փակի տակ պահել, ինչը ֆոտոթղթակցի պաշտպան Հովիկ Արսենյանը գնահատում է որպես լրագրողի վրա ճնշման մի ձեւ: Այսպես, գործով մեղադրող Չարխիֆալակյանը դատարանում հայտարարել էր իր «գտածոյի»՝ ի պատասխան իր հարցման ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից ստացված ...

 
 
Իրավունք
ԿՆԻՔԸ ԿՓՈԽԱՐԻՆՎԻ
 

Կձեւավորվի ստորագրությունների նմուշների էլեկտրոնային բազա

Ապրիլի 1-ին լրացավ ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության» գործունեության 15 տարին: «Առավոտը» զրուցեց պետական ռեգիստրի գործակալության պետ Արմեն Գեւորգյանի հետ:

- Պարոն Գեւորգյան, խնդրում ենք ներկայացնել պետական ռեգիստրի ձեւավորման ընթացքը եւ գործառույթները:

- «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը», նախքան այդպիսին դառնալը, անցել է ձեւավորման մի քանի փուլ: Նախ ուզում եմ հիշեցնել, որ մինչեւ 1994 թ. ապրիլի 1-ը իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը գրանցվում էին շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների եւ այլ իրավասու պետական մարմինների կողմից: Եվ ահա, ի կատարումն ՀՀ Գերագույն ...

 
 
Իրավունք
Նախկին քննիչի դիտարկումները
 

Սարգիս Հացպանյանի արարքում բացակայում է հանցակազմը

Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Սարգիս Հացպանյանի նկատմամբ քրեական հետապնդման հիմքը «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի հետ նրա հարցազրույցն է, ըստ որի՝ նա մեղադրվում է «սուտ մատնություն» կատարելու համար. իբր Ռոբերտ Քոչարյանը եւ Դաշնակցությունը նախապատրաստում են մահափորձ Սերժ Սարգսյանի նկատմամբ:

«Սուտ մատնության» հանցագործության հանցակազմն ունի առանձնահատկություններ եւ գործով ճշմարտության հասնելու համար անհրաժեշտ է պարզաբանել այդ հանգամանքները: Մասնավորապես.

1. Իրականում չկատարված, նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին հայտարարությունը, հաղորդումը մատնություն կատարողը ո՞ր մարմիններին է հղել եւ ի՞նչ ձեւով (բանավոր, գրավոր, անստորագիր): ...

 
 
Մարզեր
ՊԱՅՔԱՐ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՄԱՐ
 

Վիրահայերին պակասում է միասնականությունը եւ սա կարող է կործանել Ջավախքը


Արտուշ Գրիգորյանը վստահ է, որ խնդիրների մասին բարձրաձայնել է պետք, իսկ Օֆելյա Գրիգորյանը կարծում է, որ Ջավախքի խնդիրները լուծելու մի հնարավորություն
բաց ենք թողել:

Վրաստանում հայկական կազմակերպությունների պակաս չկա ու չկա նաեւ մի կարեւոր բան՝ իրար նկատմամբ հանդուրժողականություն, համախմբվածություն, միասնականություն: Սա այն դեպքում, երբ բոլոր կազմակերպությունների նպատակը նույնն է՝ բարեկեցիկ եւ խաղաղ կյանք Ջավախքում, Վրաստանի կյանքին լիարժեք ինտեգրված հայ քաղաքացի, ազգային որեւէ խտրականության բացառում: Առավել ցավալի է, երբ հայկական կազմակերպությունների անհամախումբ ...

 
 
Մարզեր
Քաջերու Ոստանը
 

Չորք-Մարզպանի մեծ հերոսամարտի 100-ամեակին ընդառաջ

Բոլոր անոնք որոնք չունին շէկ կտոր մը երկաթի,

Կամ բազուկներ բարկաշարժ

կատաղութեամբ զարնելու

Թո՜ղ Խումբ առ խումբ մեր սեմերէն ներս մտնեն

Չորք-Մարզպանը հարուստ է կրակով եւ կտրիճով:

Սիամանթօ

Չորք-Մարզպանի Մեծ հերոսամարտը (Ապրիլ 2-18,1909), փայլուն օրինակ մըն է հայկական ազատագրական պայքարի երկար շղթային։ Պատմական Կիլիկիոյ այս գաւառակը մղած է երեք հերոսական ինքնապաշտպանական կռիւներ Օսմանեան Թուրքիոյ դէմ՝ 1895-ին, 1909-ին (Մեծ Հերոսամարտ) եւ 1919-1921: Երեք հերոսամարտերուն չորք-մարզպանցիներ պարտութիւն չեն կրած, այլ ընդհակառակը, մեր հերոս մարտիկները դուրս գալով իրենց արծուեբոյնէն եւ հալածելով թշնամիները՝ չէզոքացուցած ...

 
 
Միջազգային
«Բարիշում» են Կուբայի հետ
 

Վերջին 50 տարվա ընթացքում առաջին անգամ ամերիկացի կոնգրեսականները հանդիպեցին Կուբայի ղեկավարի հետ: Ըստ gazeta.ru-ի, բանակցությունները, որոնց, բացի Ռաուլ Կաստրոյից, մասնակցում էին նաեւ Կուբայի խորհրդարանի նախագահը եւ արտգործնախարարը, անցել են «փակ ռեժիմով»: Սակայն պատվիրակության ղեկավար, Կալիֆոռնիան ներկայացնող կոնգրեսական Բարբարա Լին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ հանդիպումը կարող է սկիզբ լինել Կուբայի ներկայացուցիչների հետ «անկեղծ քննարկումների» համար, այդ թվում նաեւ՝ մարդու իրավունքների խնդրի շուրջ: ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են 50 տարի առաջ, իսկ 47 տարի առաջ սկսվել է կղզու տնտեսական շրջափակումը, որը նախաձեռնել էր այն ժամանակվա նախագահ Ջոն Քենեդին: 2004 թվականին Ջորջ Բուշ կրտսերը խստացրեց պատժամիջոցները, մասնավորապես՝ արգելելով ԱՄՆ-ից Կուբա ներմուծել ...

 
 
Միջազգային
Աղբյուրները ցամաքում են
 

Բելառուսի ընդդիմությունը լուրջ ֆինանսական դժվարությունների առջեւ է կանգնել: Որոշ գործիչներ այդ դժվարությունները բացատրում են արտասահմանից ուղարկվող գումարների կրճատմամբ, ոմանք էլ դա կապում են տնտեսական ճգնաժամի հետ: Առաջինը նյութական խնդիրների մասին հայտարարեց «Բելառուսական ժողովրդական ճակատի» փոխնախագահ Վիկտոր Իվաշկեւիչը: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի՝ նա օրերս լրագրողներին պատմել է, որ արտասահմանյան օգնության կրճատման պատճառով կուսակցությունը գրասենյակային տարածք վարձելու խնդիրների առաջ է կանգնել: Նրա խոսքերով, բավարար չեն միջոցները նաեւ բողոքի ակցիաներին քարոզչական նյութեր պատրաստելու համար: Այժմ ընդդիմության ակտիվիստներին առաջարկվում է ցույցերի գալ սեփական դրոշներով եւ պաստառներով: «Արտասահմանյան հիմնադրամները, որոնք զբաղվում են ժողովրդավարության աջակցությամբ, չեն օգնում ...

 
 
Միջազգային
Սեփական օրինակով
 

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, իր խոստման համաձայն, ներկայացրեց սեփական եկամուտների մասին հռչակագիրը: Ըստ այդմ, 2008 թվականին Մեդվեդեւի եկամուտները կազմել են 4 միլիոն 139 հազար ռուբլի: ՌԴ առաջին տիկին Սվետլանան սեփական եկամուտներ չունի, սակայն սեփական բանկային հաշվի վրա պահում է 135 հազար ռուբլի: Սվետլանային են պատկանում նաեւ 1999 թվականի արտադրության «Ֆոլքսվագեն Գոլֆը» եւ ավտոտնակը: Բացի այդ, նախագահը եւ առաջին տիկինը Մոսկվայում ունեն բնակարան՝ 367,8 քմ մակերեսով, ունեն հաշիվներ 9 ռուսաստանյան բանկերում՝ 2,8 միլիոն ռուբլու, ինչպես նաեւ վարձակալում են հողամաս՝ 4700 քմ մակերեսով: Եկամուտների այդ հռչակագրից կարելի է ենթադրել, որ նախագահ դառնալուց հետո Դմիտրի Մեդվեդեւը հարստացել է, բայց ոչ մեծ չափով: Բանն այն է, որ նախագահի թեկնածուները օրենքով պարտավոր ...

 
 
Միջազգային
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱ՞Կ Է
 

Ուկրաինան հեղափոխական իրավիճակում է, բնակչության 2/3-ը ամբողջությամբ կորցրել է վստահությունը գործող իշխանության նկատմամբ: Այդ մասին է հայտարարել երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Արսենիյ Յացենյուկը: vesti.ru-ի տվյալներով, Յացենյուկը պատրաստվում է հայտարարել իր թեկնածությունը Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջադրելու մասին: Այս- օր քաղաքական գործիչը դառնալու է 35 տարեկան եւ հնարավորություն կստանա մասնակցելու նախագահական կամպանիային: Ուկրաինայի խորհրդարանը որոշել է նախագահական ընտրություններն անցկացնել այս տարվա հոկտեմբերի 25-ին, սակայն երկրի նախագահ Վիկտոր Յուշչենկոն առաջարկում է այլ տարեթիվ՝ 2010-ի հունվարը: Յացենյուկն արդեն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ դառնալու դեպքում անցկացնելու է արեւմտամետ քաղաքականություն, բայց միաժամանակ բարելավելու է հարաբերությունները Ռուսաստանի հետ: Գերագույն Ռադայի ...

 
 
Միջազգային
ՎՐԱՑԻՆԵՐԸ ԿԱԼԱՆԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՎ
 

Ապրիլի 5-ին վրացական սահմանապահ մոտորանավակները կալանել են թուրքական «Դենֆա դեմետ» նավը, որը Աբխազիա է հասցրել 1 միլիոն տոննա վառելաքսուքային նյութեր: Կիրակի օրը նավը դուրս է եկել Սուխումի նավահանգստից եւ չեզոք գոտում բռնագրավվել է վրացական իրավապահների կողմից: Այժմ թուրքական նավը գտնվում է Փոթի նավահանգստում, իսկ Թուրքիայի քաղաքացիներից կազմված 10 հոգանոց անձնակազմը ձերբակալվել է: Վրացական կողմը բազմիցս է կալանել Թուրքիայից եկած նավերը, եւ ինչպես «Ռիա նովոստիին» ասել է Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբան, իր գերատեսչությունն այդ հարցի շուրջ պատրաստվում է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ: Արտասահմանյան ընկերությունները, վախենալով վրացի իրավապահների նման գործելակերպից, հրաժարվում են Աբխազիա վառելիք տեղափոխել: Երկուշաբթի օրը Վրաստանը կալանել է «Վ. Ուսպենսկի» շոգենավը եւ ...

 
 
Միջազգային
ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՇՆԵՎՈՒՄ
 

Մոլդովայի մայրաքաղաքում շարունակվում են բախումները ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության եւ ոստիկանության միջեւ: Հանրահավաքի մասնակիցները փորձել են գրավել նախագահի նստավայրը, սակայն իրավապահները կարողացել են դիմակայել: Դրանից հետո ընդդիմության կողմնակիցներին հաջողվել է ներխուժել խորհրդարանի շենք, որի պատուհաններից սկսեցել են շպրտել համակարգիչներ եւ կահույք: 2 կողմից էլ կան տուժածներ: Ոստիկանության ներկայացուցիչները ընդդիմության գործողությունները բնութագրել են իբրեւ զանգվածային անկարգություններ, սակայն խոստանում են անել ամեն ինչ, որպեսզի զոհեր չլինեն: Հանրահավաքի մասնակիցներն այրում են ընտրություններում հաղթած կոմունիստների կարմիր դրոշները, վանկարկում են հակակոմունիստական կարգախոսներ, զերծ չեն մնում նաեւ ...

 
 
Հայդ պարկ
ԱՆՈՒՆ ԵՎ ԻՆՔՆՈՒԹՅՈԻՆ
 

Անվանակոչությունը ժողովրդի մշակույթի անբաժանելի մասն է

Ազգային ինքնության որոնումներում մենք էլ շատերի պես երբեմն հասնում ենք պատմության հեռավոր խորքերը, փորձում մեր տեսակը պահպանելու հնար ու հենարան գտնել նույնիսկ առասպելաբանության մեջ, հնօրյա առասպելից նորօրյա տոն ենք բխեցնում, եւ այդ ամենը հանուն մի գերնպատակի՝ որ պահպանել կարողանանք մեր ազգային ինքնությունը: Բայց հեռավոր նպատակներում՝ այդպես հայասեր, ազգասեր ու հայրենասեր, մենք զարմանալիորեն անզգույշ, անփույթ, ակամա ազգադավ ենք մեր ընտանեկան-անձնական ինչ-ինչ որոշումներում: Օրինակ՝ այնպիսի որոշումներում, որոնք վերաբերում են մեր երեխաների անուններին:

Ցանկացած ժողովրդի անվանակոչության մշակույթը նրա ընդհանուր մշակույթի մասն է: Եվ եթե որեւէ մշակույթ իրեն արարած ժողովրդին՝ ...

 
 
Հայդ պարկ
ՀՌԱՀ-ը կա՞, թե՞ չկա
 

Սույն թվականի մարտի 19-ին ավարտվել են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ Ահարոն Մկրտչյանի, Արտակ Զաքարյանի, Վահագն Ավագյանի պաշտոնավարման ժամկետները, սակայն մինչ այժմ թափուր տեղերի նշանակումներ չեն կատարվել: Ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի (2007 թվականի փետրվարի 26-ին ընդունված եւ ՀՀ նախագահի կողմից 2007 թվականի մարտի 20-ին ստորագրված փոփոխություններով), նշանակումները պետք է կատարեն Ազգային ժողովը եւ ՀՀ նախագահը: Ընդ որում՝ «Ազգային ժողովը հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Ազգային ժողովի որոշմամբ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հանրապետության Նախագահը հանձնաժողովի անդամի նշանակումը կատարում է Հանրապետության Նախագահի հրամանագրով»: Այսինքն՝ նշանակումների հստակ ժամկետ չի ...

 
 
Ժամանց
ՑՈՓ ՈՒ ՇՎԱՅՏ ԿՅԱՆՔԻ ԳԵՐԻՆԵՐԸ
 

Չամուսնացած տղամարդիկ միշտ խոցելի են ու հասանելի

Որո՞նք են սոցիալապես ապահով, լիարժեք ամուսնական կյանքի պատրաստ երիտասարդ տղամարդկանց՝ ամուսնանալու ցանկություն, ձգտում չունենալու պատճառները: Այս հարցը թերեւս կհետաքրքրի բոլոր այն աղջիկներին, կանանց, ովքեր երկար ժամանակ շփվելով նմանատիպ տղամարդկանց հետ, հանկարծ հայտնաբերում են, որ նրանք ամենեւին էլ չէին պատրաստվում ամուսնանալ իրենց հետ, թեեւ այդ քայլն անելու համար նրանց ինչ-որ բան ոչ պակասում էր, ոչ էլ խանգարում:

Այս թեմայի շուրջ «Առավոտը» զրուցեց հոգեբան Մարինա Թեւոսյանի հետ: Ըստ նրա՝ ամեն ինչով ապահովված տղամարդիկ ցոփ ու շվայտ կյանքի գերիներն են. «Նրանց ավելի շատ գրավում են կյանքի հաճույքները, ամեն ինչից ազատ ու անկաշկանդ օգտվելու անսպառ ցանկությունը, ամեն ինչ ստանալու հակումը: Նրանց համար կյանքը խաղ է, լրջության տարրը ...

 
 
Ժամանց
Ծխելը՝ նյարդերը հանգստացնելու միջո՞ց
 

Ըստ մասնագետների՝ ծխախոտից հրաժարվելու համար առաջին 3 շաբաթն է դժվար

Վերջերս Ամերիկայի Ֆլորիդա նահանգի օկրուգային դատարանը Philip Morris USA ծխախոտային ընկերությանը պարտավորեցրել է 8 մլն դոլար վճարել թոքերի քաղցկեղից մահացած մոլի ծխողի այրուն, որի ամուսինը մահացել էր 55 տարեկանում: Մահացածի կնոջ խոսքերով՝ նա ծխել սկսել էր 15 տարեկանից:

Հետաքրքիր է, որ բոլոր ծխողներն էլ գիտակցում են ծխելու վատ հետեւանքների մասին, բայց ծխելը թողնելու հարցում կոնկրետ քայլեր քչերն են անում: «Ծխում եմ 12 տարեկանից ու, անկեղծ ասած, չեմ էլ փորձել թողնել: Շատ ընկերներ ունեմ, ովքեր բազմաթիվ փորձեր արել են, բայց արդյունքում ոչինչ չի ստացվել: Իսկ ես չեմ էլ փորձում, որովհետեւ հաստատ գիտեմ, որ արդյունքում ոչինչ էլ չի ստացվելու, միայն զուր տեղը նյարդերս են խանգարվելու: Կարծում եմ, որ ծխելը թողնելու համար շատ մեծ կամք է պետք»,- ասում է ...

 
 
Ժամանց
ԿԱՄԱՍՈՒՏՐԱՅԻ «ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ ՀԱՍՑՐԵԼ Է ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԻՆ
 

Տարեց ամուսիններին տեղափոխել են հիվանդանոց, երբ վերջիններս գտնվում էին «ողջագուրվելու» «ինդրանի» դիրքում։

Ըստ tert.am-ի, 51-ամյա Վալենտինա Շ.-ն եւ նրա քաղաքացիական ամուսինը՝ 56-ամյա Իվան Ս.-ն տուժել են ընկերների նվիրած «սիրո վարպետություն» ուսուցանող Կամասուտրայի պատճառով։

«Այդ ամենին հնարավոր չէր նայել առանց ժպիտի,- պատմել է Life.ru-ի թղթակցին փրկարարներից մեկը, ով այդ գիշեր ժամանել էր դեպքի վայր,- երկու արդեն ոչ այնքան երիտասարդ սիրեկաններ մի այնպիսի դիրքում էին...»։

Մարտի 19-ի կեսգիշերին վերոնշյալ սիրեկանները որոշել էին փորձել «ինդրանի» անվանումը կրող դիրքը. կինը՝ միսիոներական, իսկ տղամարդը՝ «գերիշխող» դիրքում է, բայց... շրջված 180 աստիճանով...

Ամենահետաքրքիր պահին կնոջ մոտ ջղաձգություն է սկսվել եւ տղամարդը հայտնվել է ծուղակում ու չի կարողացել դուրս պրծնել։ Երկու ...

 
 
Ժամանց
ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԵՆ
 

www.qahana.am կայքի «վերջին հարցեր» էջում մարդիկ հնարավորություն ունեն հոգեւոր սպասավորներին հղել բազմաբնույթ հարցեր՝ փորձելով ստանալ դրանց պատասխանները: Այս անգամ կայքի այցելուներից մեկին հետաքրքրել էր, թե կնոջ եկեղեցի մտնելն առանց գլխաշորի՝ մե՞ղք է:

Ըստ տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի. «Ոչ թե մեղք է, այլ ճիշտ չէ: Ցանկացած հաստատություն կամ կազմակերպություն ունի որոշակի կանոններ, որտեղ անձը պարտավոր է դրանք կիրառել: Բացի այդ, եկեղեցում կնոջ գլխաշորով գտնվելն ավանդված է, ինչպես գրված է Աստվածաշնչում. «Եվ դուք ինքնե՜րդ դատեցեք, վայե՞լ է կին արարածին գլխաբաց աղոթքի կանգնել Աստծու առաջ» (Ա Կորնթաց. 11:13): Այսպիսով, կինն աղոթելիս պարտավոր է գլուխը ծածկել եկեղեցում: Եթե կինը տանն էլ աղոթում է, պետք է գլուխը ծածկի»:

Մեկ այլ հարց. «5 տարի առաջ բաժանվել եմ կնոջիցս՝ նրա դավաճանության պատճառով: ...

 
 
Ժամանց
ՀԱՐՁԱԿՈՒՄ՝ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐԻ ՎՐԱ
 

Օրերս հայտնի է դարձել, որ հարձակում է իրականացվել հայտնի ռուսաստանցի կինոռեժիսոր Մարլեն Խուցիեւի վրա։ Ինչպես հաղորդում է «նւՏ ԾՏրՍՉօ»-ն, դա տեղի է ունեցել նախօրեին, Մոսկվայում՝ ռեժիսորի տան մուտքի մոտ։

Ըստ ոստիկանության տվյալների՝ դա սովորական կողոպուտ էր. հանցագործը սպառնալիքներով խլել է 83-ամյա ռեժիսորից բջջային հեռախոսը եւ փողերը՝ մոտավորապես հազար ռուբլի։

Այժմ ոստիկաններն իրականացնում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Մարլեն Խուցիեւը ասել է, որ իրեն լավ է զգում։

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009-04-08 22:04
 
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՄԻԱՅՆ ԾԱՌԱՅՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները երեկ ԱԺ ամբիոնից խիստ քննադատության ...

 

2009-04-08 22:03
 
 

ՉԻ ՀՈՐԴՈՐԻ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՓՈՂՈՑ

«Ցանկացած քաղաքական ուժի ձայն տվածների 25-30 տոկոսը ընտրությունների արդյունքներից դժգոհ լինելով՝ պատրաստ է տվյալ ուժի համար ...

 

2009-04-08 22:02
 
 

ԲԱՑԱՍԱԿԱՆԻ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

«Երբ ես տարեսկզբին խոսում էի սոցիալական պայթյունի մասին, իշխանական լրագրողները հեգնում էին: Դա եղավ եւ դեռ շարունակվում է: ...

 

2009-04-08 22:02
 
 

ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼ ԻՐ ՀԱՅՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

Այսօր, ժամը 12-ին, Վարչական դատարանում պիտի կայանա Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի հայցի քննարկումը, ...

 

2009-04-08 22:01
 
 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԳԻՏԻ՞ ՄԵՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՃԻՇՏ ԱՆՈՒՆԸ

ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ քննարկեց «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ...

 

2009-04-08 22:01
 
 

ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՆՈՐ ԷՆԵՐԳԱԲԼՈԿՈՒՄ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԸ

ԱԺ-ն երեկ քննարկեց «Հայաստանի Հանրապետության նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին» օրենքի ...

 

2009-04-08 22:01
 
 

ԲՆԱԿԵՑՆԵԼ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

«Միացում» ազգային նախաձեռնությունը երեկ «Ուրբաթ» ակումբում ներկայացրել է մի հաղորդագրություն, որում Հայաստանի ...

 

2009-04-08 21:54
 
 

«ԱՅԴ ՅՈԹ ՄԱՐԴԻԿ ՄԵԶ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԵՆ»

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստի մասնակիցներին ողջունելով՝ ԱԺ ...

 

2009-04-08 21:54
 
 

«ԿԱՊ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ»

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նորանշանակ մամուլի խոսնակ Նաիրի Պետրոսյանը երեկ խնդրեց իր անունից գրել, որ անցած շաբաթվա վերջում ...

 

2009-04-08 21:54
 
 

ՏՈՆԸ ՆՇԵՑԻՆ ՆԱԵՎ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ

Քաղբանտարկյալների կանայք եւ արդեն ավելի քան մեկ տարի «քաղաքական զբոսանքի» մասնակցող կանայք ապրիլի 7-ը նշեցին ...

 

2009-04-08 21:48
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԾԵՐԱՆՈՒՄ Է

«Տարեցները բարոյական արժեքների, ազգային ավանդույթների կրողներն են, բայց միաժամանակ նրանք ուշադրության կարիք ունեն: Յուրաքանչյուր ...

 

2009-04-08 21:48
 
 

ԿԴԱՌՆԱՆ ԱՎԵԼԻ ՀՈՒՍԱԼԻ

Առողջապահության համաշխարհային կազմա կերպությունը (ԱՀԿ) պետություններին, առողջապահության ոլորտի պատասխանատուներին առաջարկել է ...

 

2009-04-08 21:48
 
 

«ՆԱԻՐԻՏԻ» ՀՐԴԵՀԸ

Նախորդ օրվա 2-րդ կեսին ԱԻՆ փրկարար ծառայությունում ստացվել էր տեղեկություն, որ հրդեհվում է «Նաիրիտ» ՓԲԸ-ի սարքավորումների պահեստը: Պարզվել ...

 

2009-04-08 21:47
 
 

ԹԱՐՄԱՑՐԵԼ ԷԻՆ

Ապրիլի 3-ին «Առավոտում» տպագրել էինք ֆոտոմեղադրանք՝ կապված ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական www.

pastaban.am կայքէջի, մասնավորապես՝ «Հանրային ...

 

2009-04-08 21:47
 
 

ՆՈՐԱԾԻՆԸ՝ ԱՐԿՂԻ ՄԵՋ

Ապրիլի 6-ին, ժ. 20.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՀԱ Բ-2 թաղամասի թիվ 134 շենքի 9-րդ հարկում նորածին երեխա են ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

 Armenian Medical Network -Health news