16/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Անկայունու- թյան գործոնները
 

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ «Էկոնոմիստ» պարբերականին կից վերլուծական կենտրոնի վերջին զեկույցի համաձայն՝ Հայաստանում սոցիալական ընդվզումները մեծ վտանգ են ներկայացնում գործող իշխանության համար: «Հեղինակավոր կենտրոնի փորձագետները այս եզրակացությանը հանգել են՝ ուսումնասիրելով երկրի տնտեսական իրավիճակն ու քաղաքական կայունության մակարդակը, այդ թվում՝ սոցիալական անհավասարությունը, կոռուպցիան, իշխանության նկատմամբ վստահության աստիճանն ու սոցիալական ընդվզումներին հասարակության հակվածությունը»,- նշում է ռադիոկայանը:

Ընդհանուր առմամբ քաղաքական անկայունության գործոնները (սոցիալական հսկայական բեւեռացումը, համատարած կոռուպցիան, իշխանության նկատմամբ վստահության ցածր աստիճանն ու սոցիալական ընդվզումներին հասարակության հակվածությունը) ճիշտ են նշված, եւ դրանք, օրեցօր վատթարացող տնտեսական իրավիճակի հետ միասին, անշուշտ, կարող են խնդիրներ ստեղծել իշխանությունների համար:

Փոքր-ինչ չափազանցված է, թերեւս, թվարկված գործոններից մեկի՝ սոցիալական ընդվզումների ազդեցությունը: Վերջերս նման՝ զուտ սոցիալական ընդվզումների առնվազն երկու առիթ կար. տոնավաճառներում ՀԴՄ-ների տեղադրումը եւ տաքսիստների գործունեության սահմանափակումը: Ընդվզո՞ւմ են արդյոք տոնավաճառների առեւտրականները եւ տաքսիստները: Այո, բայց այդ ընդվզումն իրենից մի հսկայական հուժկու ալիք չէր ներկայացնում՝ Ֆրանսիայում, օրինակ, նման ալիքները կարող են սասանել կառավարության դիրքերը: Մեզ մոտ հավաքվեցին, բողոքեցին, հետո իշխանությունն էլի իր ուզածն արեց: Գործի բերումով ես հաճախ եմ շփվում թե առեւտրականների, թե տաքսիստների հետ: Նրանց հիմնական «փաստարկը» հետեւյալն է. իսկ ինչո՞ւ են «ստվերի դեմ պայքարը» սկսել մեզանից՝ թող սկզբից հարկային դաշտ բերեն իրենց «թայֆայի» անդամ հանդիսացող օլիգարխներին, որոնք թաքցնում են հազարապատիկ ավելի մեծ եկամուտներ, հետո միայն զբաղվեն մեզ նման խեղճուկրակ մարդկանցով: Էմոցիոնալ առումով նման պնդումը միանգամայն ընկալելի է եւ արտացոլում է վերոհիշյալ հետազոտության մեկ այլ գործոն՝ իշխանության նկատմամբ վստահության ցածր աստիճանը: Ես կասեի՝ իսպառ բացակայությունը:

Սակայն նման «լոկալ» սոցիալական բողոքները, կրկնեմ, իշխանությունների համար մեծ խնդիր չեն: Կեղծված ընտրություններն, օրինակ, շատ ավելի բուռն ցասում են առաջացնում: Իրավացի է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. մեր ժողովրդի համար առաջնայինը արդարության պահանջն է: Պարզապես պետք է հասկանալ, որ խոսքը միայն պատմական արդարության մասին չէ:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
Քաղաքականություն
ԼՈԿԱԼ ԲԱԽՈՒՄՆԵՐ, ԵՂԵԼ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐ
 

«Այսօր, ժամը 18.00-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ եւ հատուկ ջոկատի ստորաբաժանումները շրջապատել են Հյուսիսային պողոտան՝ ապօրինաբար արգելելով քաղաքացիների մուտքը այնտեղ: Այս ընթացքում խոչընդոտվել է նաեւ լրագրողների աշխատանքը: Այս ամենն ուղեկցվել է քաղաքացիների նկատմամբ բռնություններով»,- երեկ իրենց սահմանադրական իրավունքն իրացնող քաղաքացիների ու նաեւ լրագրողների նկատմամբ ոստիկանության եւ կարմիր բերետավորների կողմից իրականացված բռնի գործողությունների առնչությամբ հայտարարել էր Հայ ազգային կոնգրեսը: Վերջինիս տվյալներով՝ 11 հոգի, այդ թվում՝ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին, բայց ժամեր անց բոլորին ազատ են արձակել:

 
 
Քաղաքականություն
ԱՊՐԻԼԻ 9-ԻՑ ԱՊՐԻԼԻ 9-Ը
 

Որքա՞ն առաջ գնաց Հայաստանն այս մեկ տարվա ընթացքում

2008 թվականի ապրիլի 9-ից մինչ օրս նախագահ Սերժ Սարգսյանը 28 ծավալուն հրապարակային ելույթ է ունեցել: Մինչդեռ բոլորն են հիշում, որ նախորդ պաշտոնները զբաղեցնելիս (այդ թվում նաեւ՝ ՀՀ վարչապետի) Սերժ Սարգսյանը առանձնապես հրապարակային դեմք չէր եւ հայտնի էր ավելի շատ որպես ստվերային գործիչ: Նախագահ դառնալուց հետո, փաստորեն, նա փոխել է իր իմիջը եւ սկսել է խոսել: Եթե երկրի նախագահը ամսվա մեջ թեկուզ երկու անգամ հրապարակային խոսք է ասում, նշանակում է՝ ասելիք ունի, պատկերացնում է իր աշխատանքը, սկսել է կարեւորել հասարակությանը հաշվետու լինելու եւ նրա հետ մշտական երկխոսության մեջ մտնելու հանգամանքը: Անցած տարվա փետրվարի 19-ի ընտրություններից մինչ այս պահը բավական դրամատիկ իրավիճակների ենք ականատես եղել. մարտի 1-ի ողբերգության եւ անհեթեթ դատավարությունների ...

 
 
Քաղաքականություն
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԵԽ-Ն ՊԱՀՄՏՈՑԻ ԵՆ ԽԱՂՈՒՄ
 

Ասում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը

Իսպանիայի Վալենսիա քաղաքում մարտի 30-31-ին տեղի ունեցած ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստին մասնակցած հայ խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, դեռեւս մանրամասներ չէր պատմել քննարկումների ընթացքի մասին: Ուստի փոքր-ինչ ուշացումով խնդրեցինք ներկայացնել դրանք: Ըստ նրա՝ խոսել է Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Հոլովաթին, համազեկուցողներից Պրեսկոտը ներկա չէր. «Ու թեեւ ընդհանրապես ընդունված է, որ համազեկուցողն է սկսում քննարկումը՝ այս դեպքում անմիջապես խոսքը տրվեց մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին, ապա՝ ինձ, որպես ընդդիմադիր ներկայացուցչի, հետո՝ Արմեն Ռուստամյանին: Հետո եղավ ...

 
 
Քաղաքականություն
«Հանցակազմը բացակայում է»
 

Երեկ շարունակվեց «7»-ի կազմաքանդված գործի մի մասը՝ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավարությունը:

Երեկ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի վարույթում գտնվող «7»-ի մասնատված գործով Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ «7»-ի գործը տրոհվեց 5 մասերի, որոնք լսվելու են տարբեր դատարաններում: ՀՀ Քրօրի 225 եւ 300 հոդվածներում կատարված փոփոխություններից հետո վերանայվեցին «7»-ին առաջադրված մեղադրանքները՝ 225 հոդվածի 3-րդ մասով նրանց առաջադրված մեղադրանքները փոխվեցին 225-ի 1-ին մասի՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում: Երեկվա նիստը տեւեց 4,5 ժամ: Ալ. Արզումանյանը եւ Ս. Սիրունյանը ողջ ընթացքում կանգնած մնացին: Նիստի սկզբում պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանից ...

 
 
Քաղաքականություն
Մեկ տարին՝ ըստ ՀԱԿ-ի
 

Երեկ Հայ ազգային կոնգրեսը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարելիցի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես արձանագրվել է, որ իր երդմնակալությունը «իշխանության բռնազավթիչը համարձակվեց իրականացնել միայն ամայության մեջ՝ Երեւանի կենտրոնը մի քանի կիլոմետր շառավղով մարդազերծելով ու զինված ուժերի աչալուրջ հսկողությամբ», իսկ պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Ս. Սարգսյանը՝

«- Չպատժելով ընտրությունների ժամանակ հարյուրավոր օրինախախտներին ու իրական հանցագործներին, ընդհակառակը՝ բոլորին առնելով պաշտպանության տակ, ապացուցեց, որ նաեւ ինքն է եղել փետրվարի 19-ի ընտրախախտումների դժոխային մեխանիզմի ստեղծողներից ու հրահանգողներից մեկը։

- Ամեն ինչ արեց՝ պարտակելու համար 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների բարբարոսական ջարդը, նույն օրը երեկոյան ...

 
 
Քաղաքականություն
ԷԼԻ ԿԱՏԱՂԵԼ ԵՆ
 

Երկրորդ օրն է, ինչ իրավապահները հետեւողականորեն արգելափակում են քաղաքացիների մուտքը Հյուսիսային պողոտա:

Իսկ երեկ բանը հասել է նաեւ բռնություն գործադրելուն: Ժամը 17.00-ի սահմաններում ոստիկաններն արգելափակել էին Հյուսիսային պողոտայի այն հատվածը, որտեղ մարդիկ սովորաբար հավաքվում են: Նրանց, ում հաջողվել է մի քիչ առաջանալ, ոստիկանները ուժի կիրառմամբ դուրս են բերել պողոտայի տարածքից, առարկողներին՝ նախ 3-4 կանանց, ապա նաեւ «ՀԺ»-ի լրագրող Հայկ Գեւորգյանի որդուն՝ Վահագն Գեւորգյանին, ձեռքերը ոլորելով նստեցրել են ոստիկանական «գազելներն» ու տարել ոստիկանության Կենտրոնի բաժին, իսկ մյուսներին «ետ մղել» մինչեւ Կարապի լիճ: Քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ թեթեւ բախում է եղել: Ոստիկանների եւ անձամբ ՊՊԾ-ի պետ Ռոբերտ Մելքոնյանի կողմից ծեծի է ենթարկվել նաեւ «Ա1+»-ի ֆոտոլրագրող Դավիթ Ջալալյանը, երբ ...

 
 
Սոցիում
ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՈՒՄՆ Է
 

16-րդ ֆորումում այս խնդիրն են բարձրացնելու մտավորականները

Ապրիլի վերջին տասնօրյակում կայանալու է հանրապետության մտավորականների 16-րդ ֆորումը, որի քննարկումների հիմքում լինելու են հայ ազգի բարոյական առողջացման խնդիրները: Հիշեցնենք, որ ֆորումի ավագանու անդամներ են Երվանդ Մանարյանը, Հրաչյա Մաթեւոսյանը, Օհան Դուրյանը եւ ընդդիմադիր հայացքների տեր մի շարք այլ մտավորականներ: Ֆորումի համակարգող խորհրդի անդամ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ ավագանու եւ համակարգող խորհրդի վերջին մի քանի համատեղ նիստերի ընթացքում եկել են այն եզրակացության, որ «բոլոր լրջագույն կորուստների կողքին մենք ունենում ենք մի այնպիսի կորուստ, որը հետագայում հնարավոր չէ վերականգնել՝ երկրի, ազգի եւ հասարակության բարոյական կորուստը. դա ...

 
 
Սոցիում
Մավրը, Դեզդեմոնա խաղացողներն ու հեռացող Յագոն
 

Շեքսպիրյան կրքեր՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումների քննարկման ժամանակ:

Խորհրդարանը մինչեւ հիմա չի լսել ո՛չ ՀՀ դատախազության 2007-ի գործունեության մասին հաղորդումը, ո՛չ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ 2007-ի ընթացքում գործունեության եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցը: Չլսված այս զեկույցների կույտը մի քիչ պակասեց, քանի որ 2009 թվականի ապրիլի 8-ին ԱԺ-ն վերջապես ժամանակ գտավ քննարկելու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2007-ի գործունեության վերաբերյալ հաղորդումը, որը ներկայացրեց խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Ավելին՝ դրանից անմիջապես հետո սկսեցին քննարկել Հանրային հեռուստառադիոընկերության 2008-ի գործունեության վերաբերյալ հաղորդումը: «1 տարին անցավ՝ ինչպես 1 ...

 
 
Սոցիում
ՀԱՑԻ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԱՐԺԵՔ ՉԷ
 

Մինչ օրս Հայաստանում գործում է խորհրդային տարիներին հաստատված հացի տեխնիկական կանոնակարգը

Անցյալ տարի ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշմամբ էականորեն խստացվեցին հացի արտադրությամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պահանջները: Մասնավորապես, որպես պարտադիր պահանջ սահմանվեց հացի որակի, բաղադրության եւ արտադրողի մասին տվյալներով տեղեկատվական թերթիկի առկայությունը վաճառքի կետերում, ինչպես նաեւ համապատասխան մակնշումը գնապիտակի վրա: Սակայն, ինչպես լինում է սովորաբար, այս որոշումը եւս իրականություն չդարձավ: Ոլորտի վերահսկողությունն իրականացնող մարմինը՝ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունը, որոշ ժամանակ ստուգայցեր իրականացրեց, հայտնաբերեց խախտումներ, տուգանեց մի քանի ընկերությունների, եւ այսքանով հարցը ...

 
 
Սոցիում
Ցույցը կիսատ մնաց
 

Երեկ առավոտյան մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը լավ չէր աշխատում

Որոշ երթուղագծերի վարորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժգոհելով գազի թանկացումից: Վարորդների ներկայացմամբ, իրենք ոչ մի կերպ չեն տեղավորվում իրենց ծախսերի մեջ. «Հերիք չի էդքան բարձր օրվա պլան ենք տալիս, հիմա էլ այդքան թանկ գնով գազ ենք լիցքավորում: Էլ չենք ասում, որ գազալցակայաններում նոր մախինացիաներ են սկսվել. եթե նախկինում այդչափ լիցքավորումով մի քանի պտույտ էինք անում, հիմա կիսատ են լիցքավորում ու ճանապարհի կեսից գազը վերջանում է»: Միկրոավտոբուսների վարորդներն իրենց ցույցը կազմակերպել էին Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող Անդրանիկի արձանի հարեւանությամբ:

Նրանք, ի նշան բողոքի, տասնյակ երթուղայիններ կանգնեցրել էին այդ հատվածում եւ ուղեւորներին ...

 
 
Սոցիում
Քաղաքապետը դժգոհ է
 

Երեկ Երեւանի քաղաքապետարանում հրավիրված հերթական աշխատանքային խորհրդակցության օրակարգի գլխավոր հարցն առնչվում էր քաղաքացիների դիմումներին տրվող պատասխանների բովանդակությանն ու ժամկետներին: Նիստը վարել է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քաղաքապետը մտահոգիչ է համարել այն, որ քաղաքապետարան ուղղված բնակիչների դիմումների պատասխաններն ուշացվել են։ Անցյալ տարի Երեւանի քաղաքապետարանը ստացել է 87 հազար 600 դիմում, որոնցից 5 հազար 200-ին մինչ օրս պատասխան չի տրվել. «Դա նշանակում է, որ ավելի քան 5 հազար մարդ դժգոհ է քաղաքապետարանից։ Ես դա անընդունելի եմ համարում»,- նշել է Գագիկ Բեգլարյանը։ Քաղաքապետը խիստ հանձնարարական է տվել՝ կուտակված դիմումներին մեկամսյա ժամկետում հիմնավոր պատասխանել: Եթե անգամ քաղաքացու ...

 
 
Կրթություն
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
 

Մենք շարունակում ենք պարտվողի դիրքերում մնալ

«Սա մի երեւույթ է, որ ֆաշիստական Գերմանիայի ինֆորմացիայի տխրահռչակ նախարար Գեբելսի շնորհիվ առավել տարածվել է դեռեւս 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին: Իսկ տեխնոլոգիաների զարգացմանն ու ինֆորմացիայի տարածման ակնթարթությանը զուգահեռաբար, մարդիկ սկսեցին գիտակցել, որ հակառակորդի նկատմամբ ցանկացած հաղթանակ պետք է ունենա նաեւ տեղեկատվական բաղկացուցիչ»,- ասում է ԵՊՀ «Տեղեկատվական պատերազմներ» առարկայի դասախոս Դավիթ Ալավերդյանը: Նրա խոսքերով՝ սովորաբար տեղեկատվական պատերազմը հանդիսանում է շարունակություն կամ նախերգանք սովորական պատերազմի, մշտապես ուղեկցում է իրական պատերազմը, հաճախ էլ մաս է կազմում դիվանագիտական պատերազմների:

Տեղեկատվական պատերազմում օգտագործվող զենքը տեղեկատվական արտահոսքերն են կամ ավելի հաճախ՝ ...

 
 
Կրթություն
Միասնական քննությունները՝ հունիսի 2-ից
 

Ըստ ԳԹԿ փոխտնօրենի՝ այս տարի քննությունների անցկացման ընթացակարգում փոփոխություններ չեն նախատեսվում:

Ընդամենը մեկ շաբաթից՝ ապրիլի 16-ին, վերջնականապես կավարտվի պետական ավարտական եւ միասնական քննությունների հայտագրման գործընթացը: Ի՞նչ է կատարվում հիմա ԳԹԿ-ում, ինչպե՞ս են պատրաստվում առաջիկա քննություններին:

Մեր այս հարցերին պատասխանեց ԳԹԿ փոխտնօրեն Արմեն Փաշայանը. «Մարտի 16-ին ավարտվել է պետական ավարտական եւ միասնական քննությունների հայտագրման գործընթացի առաջին փուլը: Այժմ ԳԹԿ-ում դիմում-հայտերը բազայավորվում են: Ստացված տվյալների համաձայն՝ կազմվում են ցուցակներ, որոնք ուղարկվում են դպրոցներ՝ ճշգրտման: Մինչեւ ապրիլի 16-ը շրջանավարտները հնարավորություն կունենան հաստատել նախապես իրենց ներկայացրած հայտերը կամ դրանցում կատարել փոփոխություններ. այն է՝ փոխել ընտրված առարկան կամ քննության ...

 
 
Մշակույթ
ԲՅՈՒՐԵՂԱՊԱԿՈՒ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
 

Թանգարանի հիմնադիր Սերգեյ Գասպարյանն այլ բան է պնդում, թանգարանին «ապաստան» տված Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը՝ լրիվ հակառակը:


Սերգեյ Գասպարյանը պնդում է, որ իր «Զվարթոց» աշխատանքը գողացված է:

«Առավոտի» խմբագրություն էր եկել Բյուրեղավանի նախկին «Հայբյուրեղապակի» գործարանի գլխավոր նկարիչ Սերգեյ Գասպարյանը, որը ժամանակին կիրառական արվեստի նմուշների թանգարան է ստեղծել: Նա մեծ ավանդ ունի հայկական բյուրեղապակու արտադրության պատմության մեջ, նրա աշխատանքները մասնակցել են բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների: Նման մի ցուցահանդեսից հետո՝ 1973-ին, «Սովետսկայա կուլտուրա» ամսագիրը գրել էր, որ արվեստաբանության մեջ ի հայտ է եկել նոր հասկացություն՝ հայկական ...

 
 
Մշակույթ
Մեր «ստանդարտները» «Արմյանսկիի» սրտով չեն
 

Կարծում է ՈՒՀԱ «Արմյանսկի ստանդարտ» թիմի անդամ եւ ադմինիստրատոր Վահագն Դավիթավյանը:

Ուրախների եւ հնարամիտների առաջին հայկական ակումբը (ՈՒՀԱ), որն ասպարեզ եկավ 1980-ականներին, Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի թիմն էր, նրան հաջորդեց Երեւանի բժշկական համալսարանի թիմը, որը հետագայում վերանվանվեց «Շարմ», ավելի ուշ երեւան եկան «Նոր հայերը»: Այդ թիմերն իրենց ժամանակին մեծ հաջողությամբ ներկայացան ԽՍՀՄ-ում: Այսօր արդեն ՈՒՀԱ ակումբներ գործում են ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում:

Ապրիլի 2-ին, մասնակցելով Օդեսայում կայացած ՈՒՀԱ-ի միջազգային միության Ուկրաինայի առաջին լիգայի 1/8 եզրափակիչին, ԱՊՀ 23 թիմերի հետ պայքարում Վանաձորի «Արմյանսկի ստանդարտը», 10 հնարավորից հավաքելով 10 միավոր, անցավ միանգամից կիսաեզրափակիչ, որը ...

 
 
Սպորտ
ՀԱՂԹԵՑ ԻՆՔՆ ԻՐԵՆ
 

Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ Հայաստանից մրցահարթակ մտավ 63 կգ քաշային Մելինե Դալուզյանը: Նա պոկում վարժությունում ցույց տվեց 100 կգ, հրումում՝ 128 (այս արդյունքը Հայաստանի ազգային հավաքականի մեդալների պաշարը համալրեց մեկ փոքր բրոնզե մեդալով) եւ երկամարտի 228 կգ արդյունքով մրցապայքարն ավարտեց չորրորդ հորիզոնականում:

Առաջին հայացքից նախորդ օրը տղամարդկանց 69 կգ քաշային կարգում առաջին անգամ Հին Աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճած երիտասարդ ծանրորդ Առաքել Միրզոյանի նվաճման ֆոնի վրա Եվրոպայի չեմպիոնուհու եւ աշխարհի ուժեղագույն ծանրորդուհիներից մեկի համար այս ցուցանիշը որպես նահանջ կարելի է գնահատել: Սակայն սա իրականում հաղթանակ է: Հաղթանակ՝ նախ եւ առաջ ինքն իր նկատմամբ, որը Մելինեի պարագայում ավելի է, քան հերթական անգամ Եվրոպայի առաջնության պատվո պատվանդանի առաջին ...

 
 
Սպորտ
Միշտ ինչ-որ բան փորձում է խանգարել
 

Երեկվա համարում տեղեկացրել ենք, որ ֆինանսների բացակայության պատճառով «Լեռնային Արցախը» վերջին պահին հրաժարվել է մասնակցել այսօր մեկնարկող ֆուտբոլի Հայաստանի առաջնության 1-ին խմբի առաջնությանը եւ այդպիսով որոշակի խնդիրների առջեւ կանգնեցրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

ՀՖՖ-ն դեռ մարտ ամսին արդեն կազմել էր խաղացանկը, որին մասնակցելու հայտ, բացի «Լեռնային Արցախից», պաշտոնապես ներկայացրել էր եւս 9 թիմ:

Հրաժարվելու իրավունքը ակումբի հովանավոր տերերինն է: Եթե պատճառը վերագրենք համաշխարհային ճգնաժամին, ինչը բացառված չէ, ոչ ոք այսօր նրանց չի կարող մեղադրել: Բայց այս դեպքում, այնուամենայնիվ, առաջանում են հարցեր, որոնք բավականին հետաքրքիր են թվում:

Եթե պատճառն իսկապես ճգնաժամն է, ապա մեր «հարազատ» փողատերերը եւ գործարարները, որոնք ապրում են դրսերում, դրա ազդեցությունը սեփական ...

 
 
Սպորտ
 

ԷՍՏՈՆԻԱՅԻՑ ԷԼ ՀԵՏ ՄՆԱՑԻՆՔ

Երեկ ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցանկը, որում Հայաստանը նահանջել է եւս չորս հորիզոնականով եւ հանգրվանել 124-րդ հորիզոնականում:

Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի որակավորման փուլի 5-րդ խմբում մեր մրցակիցներից Իսպանիան շարունակում է պահպանել առաջատարի դերը: Մյուս երկրների ազգային հավաքականները զբաղեցնում են հետեւյալ տեղերը.

14. Թուրքիա -3 քայլ

38, Բոսնիա +20

62. Բելգիա -13

115. Էստոնիա +11:

Վերջին տարիներին Էստոնիան ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում գերազանցեց Հայաստանին:

ՏԵՂԻ ՏՎԵՑԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԻՆ

Ֆուտբոլի աշխարհի 2010 թ. առաջնության ...

 
 
Աստղագուշակ
Ապրիլի 9
 

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր լավ կլինի փոքր-ինչ զգույշ լինել, որովհետեւ օրվա վերջում հնարավոր է տխրեք՝ ինչ-որ բան կորցրած լինելու պատճառով:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Գործնական մեծ հաջողություններ մի ակնկալեք, այսօր աշխատանքային արգելակման մեջ կլինեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոյան հնարավոր է տրամադրության անկում: Հարազատները ձեր հոգեկան եւ ֆինանսական աջակցության կարիքն ունեն:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր լավ առումով կբախվեք ֆանտաստիկ հաջողությունների: Ստեղծված հնարավորությունները ձեռքից բաց մի թողեք:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հետեւելով ձեր ներքին ձայնին՝ շատ անսպասելի կհանդիպեք ռոմանտիկ ու վստահելի զուգընկերոջ:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր հնարավոր է անախորժություններ լինեն աշխատանքային հարցերում, այդ պատճառով խորհուրդ չի տրվում մեկնել գործուղման:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Տղամարդի՛կ, ժամանակ առ ժամանակ նվերներ գնեք ձեր ...

 
 
Տնտեսություն
ՕԳՆՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ ՓՄՁ-ՆԵՐԻՆ, ԱՅԼ՝ ԲԱՆԿԵՐԻՆ
 

Համաշխարհային բանկի տրամադրած 50 միլիոն դոլարը առեւտրային բանկերը կբաշխեն իրենց ուզած տոկոսադրույքով

Նախորդ շաբաթ որոշվեց, որ Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից տրամադրվող $50 միլիոնը պետք է տնօրինեն Հայաստանի 8 առեւտրային բանկեր: Այս գումարը նախատեսված է իբրեւ փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցելու համար: Սակայն, ծանոթանալով վարկավորման պայմաններին, պարզ է դառնում, որ դրանք ձեռնտու չեն նույնիսկ խոշոր տնտեսվարողների համար, ուր մնաց՝ թե դրանից կարողանան օգտվել միջին ու մանր բիզնեսով զբաղվողները:

$50 միլիոն վարկը ՀԲ-ն մեր Կենտրոնական բանկին է տրամադրել 26,5 տարի մարման ժամկետով, ընդ որում՝ 5 տարին արտոնյալ է, այսինքն՝ առաջին 5 տարվա ընթացքում ԿԲ-ն մայր գումարից ոչ մի կոպեկ պարտք չի վերադարձնելու, այլ միայն մարելու է վարկի տոկոսները: Նշենք, որ վարկը բանկերին տրամադրվելու է 8-9%-ով։ Սակայն այս տոկոսադրույքը չի ...

 
 
Տնտեսություն
«Նաիրիտն» իր աջակիցներին չի բացահայտում
 

Նախորդ տարեվերջից գործունեությունը դադարեցրել էր «Նաիրիտ» քիմիական գործարանը: Այս տարվա մարտից գործարանը վերագործարկվեց, ինչի արդյունքում էլ հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցների մի մասը նորից անցավ աշխատանքի: Ու քանի որ «Նաիրիտի» ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունն իր հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում ոչ մի կոպեկ ֆինանսական օգնություն գործարանին չի տրամադրել, «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներով է վերագործարկվել գործարանը, սակայն պարզվեց, որ «Նաիրիտի» ղեկավարությունն այդ տեղեկությունը համարում է գաղտնի եւ չի ցանկանում բացահայտել իր աջակիցներին: Հարցի առնչությամբ գործարանի լրատվական ծառայությունից «Առավոտին» փոխանցեցին. «Նաիրիտ գործարան» ընկերության ֆինանսավորման աղբյուրների քննարկումը թերթերի էջերում մենք ...

 
 
Տնտեսություն
Գյուղացիներին վաճառել են ապօրինի թույներ
 

Մայրաքաղաքի Բագրատունյաց 70/22 հասցեում երեկ հայտնաբերվել է քիմիական նյութերի ապօրինի արտադրամաս: Պետական եկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, առանց պետական արտոնագրի եւ գրանցման, քիմիական նյութերի արտադրությամբ է զբաղվել քաղաքացի Աշոտ Մելիքյանը: Ձեռնարկատերը զբաղվել է բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների արտադրությամբ եւ վաճառքով: Հարկայինի աշխատակիցների այցելության պահին արտադրամասում առկա են եղել գյուղատնտեսական թունաքիմիկատներ, քիմիական կիսաֆաբրիկատներ եւ տարբեր նյութերի խառնուրդներ, ընդհանուր առմամբ՝ 1350 կիլոգրամ:

 
 
Տնտեսություն
Հակաճգնաժամային ծրագրերից գոհ են
 

Հանրապետության ընթացիկ տնտեսական իրավիճակի քննարկման նպատակով երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն:

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը եւ միության ավելի քան երեք տասնյակ ընկերությունների, ձեռնարկությունների ղեկավարներն իրենց կարծիքներն ու առաջարկություններն են ներկայացրել ներկայիս տնտեսության իրավիճակի վերաբերյալ:

Վ. Սաֆարյանի ներկայացմամբ, իրենք քննարկել են կառավարության հակաճգնաժամային ծրագիրը եւ ըստ էության համամիտ են այդ ծրագրում ամրագրված մոտեցումներին: Նրա խոսքերով, հատկապես կարեւոր են կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում տեղական արտադրության խթանման, վարկավորման ծավալների մեծացման, հարկային քաղաքականության բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները: Վ. Սաֆարյանը նշել է, որ իրենց միությունը ...

 
 
Տնտեսություն
ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
 

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, բանկերի կողմից վարկավորման ծավալների կրճատման պատճառներ են հանդիսանում բանկերի զգուշավորությունը, եւ նաեւ այն, որ վարկառուները հիմնականում խուսափում են արտարժույթով վարկեր վերցնելուց: Այս մասին Ա. Ջավադյանը ասել է երեկ հրավիրված ասուլիսում: ԿԲ ղեկավարի ներկայացմամբ, այս տարվա մարտ ամսին իրականացվել է 52 միլիարդ դրամի վարկավորում, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ պակաս է 18 միլիարդ դրամով: Ա. Ջավադյանը նշել է նաեւ, որ կապված դրամով տրվող վարկերի պահանջարկի ավելացման հետ, բանկերը ստիպված բարձրացրել են դրանց տոկոսադրույքները: ԿԲ նախագահը տեղեկացրել է նաեւ, որ կառավարության եւ Կենտրոնական բանկի ջանքերով, ստեղծվելու է հիպոտեկային հիմնադրամ, որը կնպաստի երկրում շինարարության տեմպերի աճին: Հիմնադրամի կանոնադրական կապիտալը 30 ...

 
 
Իրավունք
ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԼՌԵՑՆԵԼ
 

Մեղադրողը ֆոտոթղթակցի գործով պահանջեց տուգանք

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մինչ Գ. Շամշյանի պաշտպան Հովիկ Արսենյանը դատարան կհասներ (տրանսպորտային խցանումների պատճառով նա 10 րոպե ուշացումով ներկայացավ- Ռ. Մ.), «մեղադրյալը» զբաղվեց իր մասնագիտական գործունեությամբ, լուսանկարեց մեղադրող Լեւոն Չարխիֆալակյանին: Վերջինս էլ ֆոտոթղթակցին մտերմաբար հայտնեց իր ցանկությունը, թե՝ այնպես նկարիր, որ 50 տարեկան չերեւամ: Գ. Շամշյանը նկարեց եւ ասաց. «Ըհը, իսկական օլիգարխի նմանվեցիք», ինչն ակնհայտորեն դուր եկավ մեղադրողին:

Պաշտպանը ներկայացավ, եւ ...

 
 
Իրավունք
Հողատարածքը փակել է «հողի հարեւանը»
 

Սեփականատիրոջ իրավունքը խախտված է

Անշարժ գույքի կադաստրի վարչության պետ Մանուկ Վարդանյանին (արդեն՝ նախկին- Ա. Հ.) դիմել է Երեւան Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքեխվյան փ. 31/1 շենքի 2-րդ բն. բնակիչ Գեորգի Սաղաթելի Առաքելյանը: Նա «Առավոտին» պատմեց հետեւյալը. «Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում փեսայիս՝ Ա. Ղազարյանին, սեփականության իրավունքով պատկանող 8000 քմ հողատարածքը մշակվում է իմ կողմից, որի համար կա համապատասխան լիազորագիր։ Հողատարածք մուտք գործելու ճանապարհը հարեւան հողատիրոջ՝ Արսեն Հակոբյանի կողմից արդեն 8 տարի փակված է, եւ այն ապօրինի օգտագործվում է։ Բազմիցս մի քանի հողատերերով բանավոր դիմել ենք գյուղապետ Ա. Պապիկյանին՝ հարցը կարգավորելու համար, սակայն՝ անարդյունք»։ Հարեւանները 2006 թ. հուլիսին գրավոր դիմել են գյուղապետին՝ հարցին օրենքի սահմաններում լուծում տալու խնդրանքով եւ ստացել ...

 
 
Մարզեր
ՊԱՌԱԿՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ
 

Հայ-թուրքական սահմանը կարող էր բացվել դեռեւս 2006-ին

Հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսում են բոլորը, սակայն ընդամենը երկու ծայրահեղ դիրքերից: Առաջին, որ սահմանի բացումը ձեռնտու է մեզ, երկրորդ՝ որ սահմանի բացումը անթույլատրելի է: Մեկ-մեկ կարծիք է հնչում, թե սահմանը փակ է թուրքական կողմից, եւ հենց Թուրքիան էլ պետք է բացի փակ «դուռը»: Քչերին է հայտնի, որ 2006 թվականին Թուրքիան փորձել է բացել կամ գոնե մասամբ բացել փակ սահմանը: Սակայն ոչ թե հայերի նկատմամբ հանկարծ ծնված սիրուց, այլ՝ սեփական ու Ադրբեջանի շահը հետապնդելով: Սահմանը չի բացվել, դրանից շահել է Թուրքիան:

Մեր տրամադրության տակ է Նորվեգիայի արտաքին գործերի թագավորական նախարարության խողովակներով պաշտոնապես տարածված մի փաստաթուղթ, որը վկայում է, որ Թուրքիան նախաձեռնել է հայ-թուրքական մերձեցում: Նշված փաստաթղթով Նորվեգիայի արտաքին ...

 
 
Մարզեր
Ֆրանսիական հանդիպումներ
 

ՀՀ Սփյուռքի նախարարության պատվիրակությունը, նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, ապրիլի 2-ից Ֆրանսիայում է:

Ապրիլի 7-ին նախարարությունը տեղեկություն է տարածել, թե Հրանուշ Հակոբյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել ֆրանսահայ համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարների, ինչպես նաեւ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի, Սենատի նույն խմբի նախագահ Սերժ Լագոշի եւ ֆրանսահայ մասնագիտական միությունների ներկայացուցիչների հետ: Առնուվիլ քաղաքում ՀՀ Սփյուռքի նախարարը հանդիպել է քաղաքապետ Միշել Օմասին եւ տեղի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այս քաղաքի 43 հազար բնակչից 7 հազարը հայ է, քաղաքային խորհրդում հինգ հայ կա:

Հրանուշ Հակոբյանը այցելել է Հրանտ Դինքի անվան եւ Դպրասեր ...

 
 
Միջազգային
Ընտրություններում հաղթեց մահացածը
 

Երեքշաբթի օրը ԱՄՆ Միսուրի նահանգի Մինֆիլդ քաղաքի ընտրություններն անսպասելի արդյունքներ տվեցին: Քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզվել է, որ ձայների ճնշող մեծամասնությունն է ստացել Հարրի Սթոունբրեյքերը, որը մահացել է մեկ ամիս առաջ: 69-ամյա Սթոունբրեյքերին, որը մահացել է մարտի 11-ին՝ սրտի կաթվածից, իրենց ձայներն են տվել քաղաքի բնակիչների 90%-ը: Քաղաքապետի մահվան օրը քվեաթերթիկներն արդեն տպագրված էին եւ քվեարկությունն արդեն սկսվել էր: Տեղացի դիտորդները գտնում են, որ Սթոունբրեյքերի ժողովրդականությունը բարձրացել է միայն նրա մահվանից հետո: Նախկին շինարարը, որն ամբողջ կյանքն ապրել է Մինֆիլդում, թոշակի անցնելուց հետո սկսել էր մասնակցել ընտրություններին եւ 3 անգամ ընտրվել է քաղաքապետի պաշտոնում: Այժմ քաղաքի խորհուրդը պետք է նշանակի քաղաքապետի պաշտոնակատար՝ մինչեւ 2010 թվականի ապրիլին կայանալիք նոր ընտրությունները: ...

 
 
Միջազգային
Ֆուհիմորին կարող է դատապարտվել 30 տարվա ազատազրկման
 

Երեքշաբթի օրն ավարտվեց Պերուի նախկին նախագահ՝ 70-ամյա Ալբերտո Ֆուհիմորիի գործով դատաքննությունը: Ընդհանուր առմամբ անց է կացվել 150 նիստ, որոնց ընթացքում դատավորները լսել են ավելի քան 80 վկայի: Արդյունքում Ֆուհիմորին մեղավոր է ճանաչվել մարդու իրավունքների մի շարք խախտումներում: Դատախազը պահանջել է պատժի առավելագույն չափ՝ 30 տարի ազատազրկում: Նախկին նախագահը մեղադրվում է 1990-ականների սկզբին մաոստների ապստամբությունը դաժանորեն ճնշելու համար: 1991-92 թվականներին Ֆուհիմորիի անմիջական ղեկավարությամբ անց են կացվել օպերացիաներ, որոնց արդյունքում գնդակահարվել է 25 ապստամբ: Նախկին նախագահն անում է ամեն ինչ՝ այդ հանցագործությունը պարտակելու համար: Բացի այդ, Ֆուհիմորիին մեղադրում են մարդկանց՝ 1 լրագրողի եւ 1 բիզնեսմենի առեւանգման մեջ: Պերուի նախկին նախագահն իրեն մեղավոր չի ճանաչում: «Գազետա» թերթը հիշեցնում է, որ ...

 
 
Միջազգային
Քիշնեւում կրքերը հանդարտվել են
 

Մոլդովական ոստիկանության հատուկ ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել խորհրդարանի եւ նախագահական նստավայրի շենքերը Քիշնեւում, որոնք ավելի վաղ գրավել էին ընդդիմության կողմնակիցները: Ըստ BBC-ի, այժմ այդ շենքերի շրջակայքում որեւէ ցուցարար չի երեւում: Ընդդիմության առաջնորդները կոչ են արել լքել Մոլդովայի մայրաքաղաքի կենտրոնը՝ վերադառնալու խոստումով: Անկարգությունների պատճառով տուժել է մոտ 100 հոգի: Ոստիկանությունն իր հերթին հաղորդում է, որ վիրավորվել է 96 ոստիկան, որոնցից 43-ը տեղափոխվել են հիվանդանոց եւ 2-ը ծանր վիճակում են: Ոստիկանության խոսնակը նաեւ հայտնել է, որ երեկ իրավապահները կարողացան Քիշնեւի կենտրոնում ցրել կողոպտիչների մի մեծ խումբ: Ըստ նրա, ոստիկանությունը զենք օգտագործել է, ճիշտ է, կրակում էր դատարկ փամփուշտներով: ...

 
 
Միջազգային
«ԳՆԴԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՇՏՈՒՄ Է»
 

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանի կարծիքով, այս պահին պետք է վստահել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այն գործընթացին, որի մեջ Հայաստանը ներգրավվել է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մեկնաբանելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ներկա բանակցային գործընթացը, Վարդան Օսկանյանը նշեց, որ Հայաստանի բոլոր նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, իսկ այժմ նաեւ Սերժ Սարգսյանը, Թուրքիայի հետ հարաբերությունները «նորմալացնելու» ցանկություն ունեցել են: «Այստեղ արդեն մոտեցումների խնդիր է, թե այդ նպատակին հասնելու համար ինչպիսի՞ մարտավարություն է կիրառվում: Ահավասիկ, այստեղ է, որ տարբերվում են քաղաքականության մանրամասները»,- նշեց Հայաստանի նախկին արտգործնախարարը: Օսկանյանի կարծիքով. «Այս ...

 
 
Միջազգային
ՎԵՐՄՈՆՏ ՆԱՀԱՆԳՈՒՄ ԹՈՒՅԼԱՏՐՎԵՑԻՆ ՄԻԱՍԵՌ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 

Ամերիկյան Վերմոնտ նահանգը օրինականացրել է միասեռ ամուսնությունները. այս տարվա սեպտեմբերի 1-ից սկսած՝ արվամոլներն ու լեսբուհիները կարող են պաշտոնապես ամուսնություն կնքել: Երեքշաբթի օրը նահանգի կոնգրեսը ձայների մեծամասնությամբ ընդունեց համապատասխան օրենք՝ զրկելով այդպիսով նահանգապետ Ջիմ Դուգլասին վետոյի իրավունքից: Newsru.com-ը հիշեցնում է, որ Դուգլասը խոստացել է դիմադրել նման օրենքի ընդունմանը, քանի որ գտնում է, որ ամուսնությունը միություն է կնոջ եւ տղամարդու միջեւ: Օրինագծի քննարկումը բավականին դրամատիկ բնույթ էր կրում. ոչ ավանդական կողմնորոշում ունեցող կոնգրեսականներն իրենց գործընկերներին ներկայացրին սեփական սիրային պատմությունները՝ որպեսզի համոզեն, թե որքան կարեւոր է նման օրենքի ընդունումը: Օրենսդիրներից ոմանք իսկապես ազդվեցին այդ պատմություններից, ոմանք էլ կողմ քվեարկեցին՝ պարզապես կուսակցական ...

 
 
Միջազգային
ԱՀԱԲԵԿԻՉ ԹՈՇԱԿԱՌՈՒՆ
 

Ապրիլի 7-ին Գերմանիայում, Բավարիայի Լանդսհուդ քաղաքի դատարանի շենքում 60-ամյա թոշակառուն սպանել է 1 մարդու եւ վիրավորել եւս երկուսին: Հանցագործության պատճառը բարեկամների հետ երկար տարիներ ձգվող դատական վեճն էր: Դատական նիստի ընդմիջման ժամանակ նա սպանել է եղբոր 48-ամյա կնոջը, ծանր վիրավորել է փաստաբաններից մեկին եւ վնասել է մի կնոջ ձեռքը: Դրանից հետո հանցագործը ինքնասպանություն է գործել՝ կրակելով իր գլխին: Հաղորդում է Lenta.ru-ն: Ատրճանակը, որով իրականացվել է հանցագործությունը, դեռեւս 70-ական թվականներից օրինական ձեւով պատկանում էր այդ մարդուն: Բարեկամներից մեկի խոսքերով, թոշակառուն թողել է հրաժեշտի նամակ, որում նշում էր, թե արդեն տասնամյակներ շարունակ ահաբեկչության է ենթարկվում իր բարեկամների կողմից: Նամակում ասվում էր նաեւ, որ ինքը պատրաստվում է պատժել իր բարեկամներին եւ վճարել դրա համար ամենաբարձր գինը՝ ...

 
 
Հայդ պարկ
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔԻ ԵՐԵՔ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ
 

Վարդան Դեւրիկյանի նոր գիրքը

Ոչ մեծ չափի այս գրքույկը՝ փայլող գույներով եւ փայլուն թղթի վրա, հայկական մանրանկարների ու եվրոպական գեղանկարչության կտավների հիանալի վերատպությամբ, ներկայացնում է միայն մեկ թեմա, միայն մեկ սյուժե, սակայն ինչպիսի՝ Խորհրդավոր ընթրիքը: Սա միայն մի դրվագ է ավետարանական պատմությունից, Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի պատմությունից: Կարեւոր չէ, դուք կաթոլիկ եք, թե ուղղափառ, կամ պատկանում եք Հայ առաքելական եկեղեցուն: Քրիստոնեության յուրաքանչյուր ճյուղ պատվում է խորհրդավոր ընթրիքը՝ որպես իր պատմության կարեւորագույն իրադարձություն:

Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը մենք գտնում ենք վերջերս հրատարակված «Խորհրդավոր ընթրիք. հայկական ավանդույթից մինչեւ Լեոնարդո» գրքում, որի հեղինակ Վարդան Դեւրիկյանը ...

 
 
Հայդ պարկ
Ընտրակաշառքն ու մարմնավաճառությունը
 

Նվիրում եմ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի ավագանու ուղղակի եւ քաղաքապետի անուղղակի՝ առաջին ընտրությանը

Այս զուգահեռներն անցկացնելու միտքը ծագեց, երբ մի երեկո տուն էի գնում Երրորդ մասով, «Մայամի» ռեստորանի մատույցներով, Երեւանյան լճի կողքով: Հիշելի ժամանակներից «Մայամի» ռեստորանից ոչ շատ հեռու մարմնավաճառներն իրենց «ապրանքն» են վաճառում: Շատ ավելի մոտ անցյալում հայրենի իշխանությունները որոշեցին պայքարել այս արատավոր երեւույթի դեմ: Հիմա մարմնավաճառները կանգնում են նույն «Մայամի» ռեստորանի մոտ, սակայն դիմացի մայթին՝ նախկին «կայանատեղից» առավելագույնը 50 մետր հեռու: Զուտ ձեւական առումով անօրինական «առեւտուրը» դադարեցվել էր, «առեւտրի» տեղը մաքրվել, բայց իրականում՝ ամեն ինչ առաջվա պես էր մնացել: Այսպես է նաեւ ընտրակաշառքի դեպքում՝ իրական պայքարի ...

 
 
Ժամանց
«ՍԻՐՈ» ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 

Դեռահասների ինքնատիպ ճաշակը

«Սիրում եմ քեզ մեր տան շան պես, ուզում եմ գզեմ, վախում եմ կծես»:

«Սիրում եմ քեզ իմ անգին,

Գդալով տամ քո գանգին,

Քո սիրո դարդից

էնքան եմ լացել,

Հնդիկ դերասան

Ջիմին եմ դարձել,

Սիրում եմ քեզ այլանդակ

Դու իմ սրտի կարկանդակ»:

«Մի քիչ կամաց հետեւդ շարժի կամ ինձ տեղափոխի առաջի գրպան, արդեն գլուխս պտտվում ա ու սիրտս էլ խառնում ա: Քո հեռախոս...»:

«Սեքսը մաթեմատիկա է: Պետք է վերցնել կնոջը, գումարել անկողինը, հանել շորերը, բաժանել ոտքերը եւ հուսալ, որ մնացորդներ չլինեն»...

Այս եւ այլ «գլուխգործոցներին» ցանկության դեպքում կարելի է հանդիպել http://sms2send.com-ում, որից օգտվում են հիմնականում դեռահասները:

Այժմ ինտերնետը հասանելի է գրեթե բոլորին, իսկ վերջինիս ընձեռած հնարավորությունները շատ են ու տարբեր: ...

 
 
Ժամանց
Բացահայտում՝ շուրթերի միջոցով
 

Շուրթերն «արտացոլում» են մարդու խառնվածքը

Ասում են՝ նայելով մարդու դեմքին, կարող ես իմանալ նրա զգացմունքների, կենսափորձի, հաճախ նաեւ՝ հնարավորությունների մասին: Չինացի ֆիզիոգնոմիստները բերանը համարում են մարդու ճակատագիրն ու խառնվածքը որոշող կարեւորագույն միջոցներից մեկը. մարմինը բերանի միջոցով է ստանում ինչպես սնունդը, այնպես էլ՝ օդը: Երկուսն էլ հույժ կարեւոր գործոններ են կյանքի պահպանման համար: Բերանը նաեւ խոսակցական ապարատ է, հենց նրա միջոցով ենք մենք կարողանում արտահայտել մեր մտքերը՝ բացահայտելով մեր խառնվածքի յուրահատկությունները:

Եվ ինչպես գիտնականներն են պնդում՝ բերանի չափն ու ձեւն օգնում են լուսաբանել մարդու ներքին էներգիան, այսինքն՝ որքան ուժեղ է նա հոգեպես, եւ որքանով՝ ընդունակ դիմակայել բոլոր մահերին ու հաղթել հանուն կյանքի մղվող պատերազմում...

Կատարյալ է համարվում այն ...

 
 
Ժամանց
ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ԿԻՆԸ
 

Կալիֆոռնիայի նահանգի բնակչուհի Գերտրուդ Բեյնսը, որը 115 տարեկան է, պաշտոնապես «Գինեսի ռեկորդների գրքի» կողմից ճանաչվել է երկրագնդի ամենատարեց կին, հաղորդում է «Նոյյան տապանը»՝ վկայակոչելով կալիֆոռնիական հեռուստատեսությունը:

Ըստ բժիշկների, Բեյնսը սոսկ երկու բողոք ունի եւ դրանք երկուսն էլ բացառապես խոհարարական բնույթի են: Ի պատասխան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից ստացված շնորհավորանքի, Բեյնսը մտադրություն է հայտնել կրկին նրա օգտին քվեարկել 2012 թվականին:

Բեյնսը աշխարհի ամենատարեց կին է ճանաչվել այն բանից հետո, երբ այս տարվա հունվարին Պորտուգալիայում 115 տարեկան հասակում վախճանվեց Մարիա դի Ժեզուսը:

 
 
Ժամանց
ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱՆ ԿՀԱՄԱԼՐԻ ՄԱԴԱՄ ՏՅՈՒՍՈՅԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
 

Վաշինգտոնում Մադամ Տյուսոյի թանգարանը հանրության ուշադրությանը կներկայացնի Միացյալ Նահանգների գործող նախագահի տիկնոջ՝ Միշել Օբամայի մոմե արձանը։ Այդ մասին հաղորդում է «Segodnya.ua»-ն։ «Սա աննախադեպ իրադարձություն է մեզ համար։ Այցելուները կկարողանան մոտ տարածությունից տեսնել արձանը, լուսանկարվել եւ նույնիսկ ողջագուրվել Միշել Օբամայի հետ»,- նշել է թանգարանի ներկայացուցիչ Գլեդվին Լոպեսը։ Միշել Օբաման կդառնա ԱՄՆ երրորդ առաջին տիկինը, ում մոմե արձանը կտեղադրվի թանգարանում։ Միշելից առաջ նման պատվի էին արժանացել միայն Ժակլին Քենեդին ու Հիլարի Քլինթոնը։

 
 
Ժամանց
ՏՂԱՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է ՀՈՐ ՊԱՀՊԱՆԱԿՆԵՐԸ
 

Օրերս ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված 4-ամյա Մայքի կյանքը բժիշկները մի կերպ են փրկել: Տղան հիվանդանոց է տեղափոխվել ստամոքսի խանգարումով: Բժշկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Մայքի հիվանդության պատճառը ոչ թե նրա ընդունած մանկական սնունդն է, այլ պահպանակները, որը նա երկար ժամանակ ծամելուց հետո կուլ է տվել, կարծելով, որ մաստակ է: Տղան ծնողներին պատմել է, որ հայրիկի աշխատասենյակում խաղալիս պատահաբար մի տուփ է գտել, բացել է ու սկսել ծամել, որովհետեւ դրանցից իր սիրելի մաստակի՝ Hubba-Bubba-ի համն էր գալիս (մաստակը ելակի համ ունի): Մայքի հայրը դժբախտ պատահարից հետո շտապել է տուն ու հայտնաբերել, որ որդին ելակի համով 6 հատանոց պահպանակի տուփից «օգտագործել» է հինգը՝ հայրիկի համար թողնելով միայն մեկը:

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009-04-09 22:52
 
 

ԵԽԽՎ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ

«Առավոտի» հարցին՝ Հայաստանի հարցը կքննարկվի՞ ԵԽԽՎ ապրիլի 27-ից սկսվող լիագումար ...

 

2009-04-09 22:51
 
 

ԱՌԱ՞Ջ, ՀԱՅԱՍՏԱՆ

Մեկ տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանը ձեռքը դրեց Սուրբ Տիրամոր Աստվածաշնչի վրա եւ երդվեց, որ լինելու է բոլորի նախագահը: Պատգամավորները ...

 

2009-04-09 22:51
 
 

ԴԻՄԵԼ Է ԵԴ

«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե Եվրոպական դատարանի վճիռների ինչ տարափ է տեղալու ՀՀ-ի դեմ՝ Ձեր անօրինականությունների պատճառով: Ես, որպես ՀՀ քաղաքացի, ...

 

2009-04-09 22:50
 
 

«ՍԻԼ»-Ի ԴԵՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ կառավարությանը հարց ուղղեց «Սիլ կոնցեռնի» կազմում գործող ...

 

2009-04-09 22:50
 
 

ՆՈՐ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿՆԵՐ՝ ԿՈԱԼԻՑԻՈՆ ՈՒԺԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻՑ

Երեւանի ավագանու ընտրություններին «Օրինաց երկրի» ընտրացուցակով առաջադրվածներից մեկն ինքնաբացարկի ...

 

2009-04-09 22:50
 
 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ը ԿԳԱ, ԵԹԵ ՀՐԱՎԻՐԵՆ

Մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին ԵԱՀԿ-ն դիտորդական առաքելություն չի իրականացնի: Այս մասին ...

 

2009-04-09 22:48
 
 

ՀԱՑԱԴՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտվածների խցում գտնվող Արման ...

 

2009-04-09 22:48
 
 

ՀՐԴԵՀ՝ ՎԱԳՈՆ-ՏՆԱԿՈՒՄ

Երեկ ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացրին, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Բյուրեղավանի Սարգսյան փողոցի թիվ 11 շենքի բակում գտնվող ...

 

2009-04-09 22:47
 
 

ՇՐՋՎԵԼ ԷՐ ԲԵՌՆԱՏԱՐ

Երեւանի Ազատության պողոտայի եւ Բաբայան փողոցի խաչմերուկում շրջվել էր ավազով բարձված «ԶԻԼ-130» մակնիշի 09 ՏԼ 016 պ/հ բեռնատար ավտոմեքենան:

 

2009-04-09 22:47
 
 

ՉԱԽԱԼՅԱՆԻՆ՝ 10 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

Հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների «Երկիր» միությունից երեկ տեղեկացրին, որ ապրիլի 6-7-ին ...

 

2009-04-09 22:47
 
 

ՎԱՐՈՐԴԸ ՀԱՆՁՆԵԼ Է

Երեկ «Առավոտին» էր դիմել Ն. Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Միշել Ավանեսովան: Նա 3 օր առաջ թիվ 51 երթուղային ...

 

2009-04-09 22:47
 
 

ՀՐԴԵՀ՝ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՒՄ

Երեկ հրդեհ է բռնկվել Երեւանի Դավիթաշենի 1-ին թաղամասի թիվ 43 շենքի բակում կայանված ավտոմեքենայում: Այրվել էր Ա. Մարգարյանին պատկանող ...

 

2009-04-09 22:46
 
 

ՍԿՍԵՑԻՆ ՀԻԱՍԹԱՓՎԵԼ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Թուրքիայում պատասխանելով լրագրողների հարցին, ասել էր, որ հայերի ցեղասպանության վերաբերյալ իր տեսակետը չի ...

 

2009-04-09 22:46
 
 

ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ԾԵՐԵՐԻՆ

Երեկ թիվ 181 դպրոցի 9ա դասարանի աշակերտներն այցելեցին Մալաթիա-Սեբաստիա համայնքի ծերերի տուն-ինտերնատ՝ նրանց ապրիլի 7-ը շնորհավորելու: ...

 

2009-04-09 21:34
 
 

ՎԵՐԸՆՏՐՎԵՑ

ՀՀ ԳԱԱ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ «ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանը միաձայն ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

 Armenian Medical Network -Health news