 |
 |
|
| 15/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Չորեքշաբթի օրը, ԱԺ-ում հաղորդմամբ հանդես գալուց հետո, ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը, բանավեճն ավարտելով, հանդես եկավ հետեւյալ նկատառումով. «Ընդունելով քննադատությունը՝ ուզում եմ որոշակի պարզաբանում տալ: Գիտեք, որ բոլոր երկրներում գունավոր հեղափոխությունների հիմնական դաշնակիցը դառնում է Հանրային հեռուստատեսությունը. նման բան եղել է Վրաստանում, իսկ այսօր՝ մի ուրիշ երկրում: Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր կարող երբեք հույս ունենալ, ինչպես բազմաթիվ անգամներ հայտարարել էր, որ շուտով Հանրայինում այս-այն կլինի, դիսիդենտներ կառաջանան: Բայց ուզում եմ ասել՝ նա լինի, թե մեկ այլ գունավոր հեղափոխության նախաձեռնող, համենայնդեպս, քանի ես այստեղ եմ՝ Հանրային հեռուստառադիոընկերությունը երբե՛ք չի դառնալու որեւէ գունավոր հեղափոխության գործիք»: Կարելի է, իհարկե, խոսել որոշ մասնավոր անճշտությունների մասին: Օրինակ, Տեր-Պետրոսյանին «գունավոր հեղափոխության նախաձեռնող» անվանելը առնվազն անբարեխղճություն է: Մարդը, որն ասում է, «ապստամբության կամ հեղափոխության հնամաշ գաղափարները պետք է վերջնականապես դուրս մղվեն մեր երկրի քաղաքական օրակարգից», ինչպե՞ս կարող է գունավոր կամ թեկուզ անգույն հեղափոխության ջատագովը լինել:
Բայց առավել սկզբունքայինն այստեղ ամբողջական խնդրի նենգափոխումն է: Այսինքն՝ միանգամայն ճիշտ պնդումը («Հանրայինը չպիտի դառնա գունավոր հեղափոխության գործիք») ներկայացվում է որպես պատասխան՝ միանգամայն այլ թեմայով հնչած քննադատությանը: Իրականում ոչ ոք չի մեղադրում պարոն Հարությունյանին՝ գունավոր հեղափոխությանը չնպաստելու համար: Հիմնական (եւ, ինձ թվում է, միանգամայն արդարացի) քննադատության թեման այն է, որ նրա ղեկավարած կառույցները միտումնավոր ձեւով ապատեղեկատվություն են սփռում, քարոզչական նպատակներով դուրս են գալիս բոլոր տեսակի մասնագիտական եւ էթիկական նորմերի սահմաններից: Հանրայինը դա անում է միշտ եւ հատկապես՝ ընտրությունների ժամանակ: Ստանդարտ արդարացումը՝ «չէ՞ որ ընդդիմադիր թերթերն էլ են այդպես վարվում», իմ կարծիքով, լուրջ չէ. թերթը հնարավոր չէ համեմատել հեռուստատեսության, առավել եւս՝ հանրայինի հետ, որը գոյատեւում է հարկատուների հաշվին:
Ընդհանրապես լրատվամիջոցը չպիտի նպաստի եւ, ավելացնեմ, չպիտի էլ խանգարի հեղափոխությանը, հակահեղափոխությանը, «կարմիրներին», «սպիտակներին», ազգայնականներին, կոսմոպոլիտներին, «նատուրալներին», լեսբուհիներին եւ այլն: Եթե նման խմբերից որեւէ մեկը ցանկանում է իր թռուցիկները բաժանել ժողովրդին՝ իրենց իրավունքն է: Բայց դա լրատվամիջոցի գործառույթների հետ որեւէ կապ չունի: Մեր գործն այդ բոլորի մասին տեղեկատվություն տալն է: Եվ, իմ պատկերացմամբ, այս հարցում պրոֆեսիոնալիզմի եւ անկողմնակալության օրինակ պիտի ծառայեն հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2009-04-10 |
| ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԶԻՋԵԼ Է ԻՐ ՏԵՂԸ |
| |

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Փաստարկ» ակումբում հայտարարել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, համաձայն իր դիմումի, ԵԽԽՎ Հայաստանի խորհրդարանի պատվիրակության կազմում իր տեղը զիջել է խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին, իսկ ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պատվիրակության կազմում՝ Ստեփան Սաֆարյանին: Խմբակցության ղեկավարն այդ մասին արդեն տեղյակ է պահել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: «Ժառանգության» ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանն ասել է, որ կուսակցության առաջնորդի այդ քայլը դեռեւս նախորդ տարի հունիսին նրա արած այն հայտարարության շարունակությունն է, որ ինքը չի մասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստերին, քանի դեռ Եվրոպան եւ Հայաստանը չեն համապատասխանում եվրոպական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| ԿԱՍԻ՞ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՈՉ, ՄԻ՞ԹԵ ՆՈՒՅՆԸ ՉԷ |
| |
ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի կարծիքով՝ այնքան էլ նույնը չէ:
- Ձեզ չե՞ն նյարդայնացնում հեռուստաէկրաններից եւ թերթերից տարբեր քաղաքական գործիչների կողմից հնչող գուշակությունները՝ Բարաք Օբաման կասի՞ ցեղասպանություն բառը, թե՞ չի ասի: Մի՞թե դա այդքան կարեւոր է, մի՞թե դրանից փոխվելու է պատմական ճշմարտությունը:
- Բնական է, որ Օբաման ողբերգական իրադարձությունները կանվանի կամ չի անվանի ցեղասպանություն՝ դրանից պատմությունը չի փոխվելու, եւ մեզ համար որեւէ բան չի փոխվելու, սակայն ԱՄՆ-ը մնում է այս աշխարհի ամենակարեւոր կենտրոններից մեկը, եւ այս երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարեւոր փաստ կարող է լինել: Եվ Օբամայի հայտարարությունից սպասելիքներ ունեն հայերը թե՛ Հայաստանում եւ թե՛ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| ՃԻՇՏ ԵՆ ԱՐԵԼ, ՈՐ ՍԵՐԺԻՆ ՉԵՆ ԸՆՏՐԵԼ |
| |
Վերլուծելով Սերժ Սարգսյանի նախագահության մեկ տարին՝ ասաց ՀՀ շարքային քաղաքացի Անուշ Ղարիբյանը
Ուղիղ 1 տարի առաջ՝ ապրիլի 9-ին, Ոստիկանական ստորաբաժանումների ու ոստիկանության ակադեմիայի կուրսանտների կողմից տոտալ շուրջկալի մեջ վերցված Օպերայի եւ բալետի թատրոնի շենքում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի՝ որպես մեր երկրի ղեկը ստանձնած մարդու երդմնակալությունը: Սույն արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը, դիմելով ժողովրդի այն հատվածին, որը ՀՀ նախագահի ընտրություններում պաշտպանել էր այլ թեկնածուների, հայտարարել էր. «Դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջեւ անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փոխադարձ հասանելիության ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| Ոստիկանները երթ են կազմակերպում |
| |
Արդեն երկու օր է, ինչ Հյուսիսային պողոտայից քշվածները Կենտրոնում ինքնաբուխ երթ են անում
Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը, ի պատասխան «Առավոտի»՝ ապրիլի 8-ին Հյուսիսային պողոտայում հավաքված քաղաքացիներին պողոտայի տարածքից հեռացնելու եւ նրանցից ոմանց ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու պաշտոնական պարզաբանում ստանալու խնդրանքին, փոխանցեց. 08.04.2009 թվականին ոստիկանության Կենտրոնական բաժին է ստացվել 4 քաղաքացիների եւ «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի, «Բեքո», «Գես» խանութների եւ «Սեգաս», «Ֆրեդո» սրճարանների տնօրենների դիմումները, որ Հյուսիսային պողոտայում եւ հարակից տարածքներում տեղի են ունենում մարդկանց տեւական կուտակումներ, որոնք խանգարում են շրջապատի բնակչության հանգիստը, առեւտրային կետերի հաճախորդների ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| «Հավերժ է միայն չինական պարիսպը» |
| |
Հանրային հեռուստառադիոընկերության 2008-ի գործունեության վերաբերյալ հաղորդման շուրջ նախօրեին սկիզբ առած բանավեճը երեկ էլ շարունակվեց ԱԺ-ում: Եվ մասնավորապես «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում հակադարձեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի՝ նախորդ օրն արած կսմիթներին: «Մավրն արեց իր գործը՝ մավրը կարող է հեռանալ» արտահայտությանը նա պատասխանել էր. «Մավրը, այսինքն՝ ես, վաղուց կամ, բայց պրակտիկայում առայժմ միայն յագոներն են հեռացել: Ես մի՛շտ կամ»: Իսկ Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե իրենք մավրեր տեսել են, ու կարծում է՝ էլի կտեսնեն. «Հավերժ է միայն չինական պարիսպը: Մնացած ոչինչ այս աշխարհի երեսին հավերժական չէ»: «Բա սե՞րը»,- տեղից չհամաձայնեց ՀՀԿ պատգամավոր Էդվարդ Շարմազանովը: Չենք համաձայնի նաեւ մենք, քանզի չինական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| ԿԱՍԿԱԾՎՈՂԸ ԿԻՆ Է |
| |
Ապրիլի 5-ին Էջմիածին քաղաքի մատույցներում, Զվարթնոց կամրջի վրա, կատարված Ջիվան Գասպարյանի սպանության վերաբերյալ քրեական գործով ձերբակալվել է Էջմիածին քաղաքի բնակչուհի, 1972 թ. ծնված Արմինե Հովսեփյանը:
Համաձայն մեր տեղեկությունների՝ վերջինիս ձերբակալման պատճառը Ջիվան Գասպարյանին ունեցած խոշոր չափի դրամական պարտքն է եղել: Չի բացառվում, որ սպանության շարժառիթը հենց պարտքն է: Արմինե Հովսեփյանն Էջմիածնում հայտնի է իր ոչ լավ համբավով: Թերեւս դա էր պատճառը, որ նրա ձերբակալության մասին լուրը հարեւաններին անակնկալի չի բերել: Ըստ վերջիններիս՝ երիտասարդ կինը նաեւ վաշխառու էր ու տղամարդկանց իր ցանցը գցելու միջոցով գումարներ շորթելու վարպետ: Մարդիկ չեն բացառում, որ Ջիվան Գասպարյանը եւս կարող էր հայտնվել Արմինեի որոգայթում:
Նկատենք, որ Ջ. Գասպարյանը «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ էր եւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ |
| |
Երեկ լրագրողական կազմակերպությունները դատապարտել են ս.թ. ապրիլի 8-ի երեկոյան, Երեւանի Հյուսիսային պողոտայում, «Ա1+»-ի լրագրող Դավիթ Ջալալյանի՝ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու փաստը: «Սա առաջին դեպքը չէ, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը ապօրինաբար խոչընդոտում են հենց իրավապահները, վստահ լինելով, որ չեն պատժվի»,- ասված է երեկ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի», Երեւանի մամուլի ակումբի, ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան»-ի եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի անունից երեկ տարածված հայտարարության մեջ: Վերջիններս դատապարտել են ոստիկանների անհամաչափ գործողությունները լրագրողի նկատմամբ եւ ՀՀ ոստիկանության ղեկավարությունից պահանջել՝ նշանակել ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՊԱԼԱՏԸ՝ ԵՌԱՆԿՅՈՒՆԱՁԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑ |
| |
Իսկ պալատում գործող հայտնի «զագսը» տեղափոխվելու է մեկ այլ հաստատություն, որտեղ նորապսակները, ամուսնությունը գրանցելուց հետո, մեղրամիս էլ կանցկացնեն:
4-5 տարի առաջ Երիտասարդության պալատը՝ ժողովրդի լեզվով ասած «կրծած կուկուրուզը», քանդվել է՝ տեղում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Տարածքի սեփականատեր «Ավանգարդ Մոթորսը» 2 նախագիծ է ներկայացրել, որոնցից ոչ մեկը դեռեւս քաղաքաշինության խորհրդի կողմից չի հաստատվել: Այդուհանդերձ, մեր քաղաքացիներին շատ է հետաքրքրում, թե, ի վերջո, իրենց սիրելի պալատի փոխարեն ինչ է կառուցվելու:
Նշենք, որ նախագծերից մեկը, ճիշտ է, չի հաստատվել, բայց, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, կիսով չափ հավանության է արժանացել: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| Զանգուն «բուրում» է |
| |
Գետը թափված աղբի գարշահոտությունից՝ բնակիչները չեն կարողանում լուսամուտ բացել
«Ինչքան կարելի է դիմանալ այս անտանելի վիճակին, չէ՞ որ մեզ ապրելու նորմալ պայմաններ են պետք, մեկ-մեկ կասկածում եմ, որ ոչ թե 21-րդ դարում եմ ապրում, այլ՝ նախնադարում»,- մեզ հետ զրույցում դժգոհեց Երկաթուղայինների 9-րդ փողոցի բնակիչ տիկին Գայանեն: Նրանց փողոցը գտնվում է Գետառի հարեւանությամբ, որը տարիների ընթացքում վերածվել է աղբանոցի:
Տիկին Գոհարի ներկայացմամբ էլ՝ «11 տարի է, ինչ ամուսնացած եմ, բայց երբեք Գետառը մաքուր չեմ տեսել, միշտ էլ լցված է եղել աղբով, իսկ ամռան շոգին, երբ անհնար է լինում առանց լուսամուտները բացելու յոլա գնալ, մենք ամուր փակում ենք լուսամուտները, որպեսզի Գետառի տհաճ հոտը տուն չմտնի»:
«Սովետի օրոք Գետառը մաքուր է եղել, եւ մենք ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ |
| |
Երեւանի Հ/ա թաղամասում, ինչպես եւ մյուս համայնքներում, քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվել են ծառահատման աշխատանքներ: Օրեր շարունակ թափված ճյուղերը չեն տեղափոխվել, իսկ դրա հետեւանքով առաջացած աղբը այդպես էլ չի մաքրվել:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ |
| |
Թիվ 110 երթուղային տաքսիներից մեկի վարորդը որոշել էր անձամբ եւ շահավետ ձեւով լուծել կանգառից դուրս իջնելու ցանկություն ունեցող ուղեւորների հարցը՝ «տուգանել» նրանց, եւ «տուգանքը»՝ գրպանել:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| «ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ» |
| |
Երեկ կազմակերպված՝ բուհական խնդիրներին վերաբերող քննարկման ժամանակ հայտարարեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը:
2005-ի մայիսի 18-ին Հայաստանը միացավ Բոլոնիայի գործընթացին: Այդ ժամանակվանից ի վեր ՀՀ կրթական համակարգում սկսվեցին կատարվել մի շարք բարեփոխումներ, որոնք բազում տարաձայնությունների տեղիք տվեցին:
Վ. Թեքեյանի անվան մշակութային կենտրոնում երեկ կազմակերպված քննարկումը հենց այս թեմայով էր, որի ժամանակ տեղի ունեցավ նաեւ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի եւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի հեղինակած «Բոլոնիայի գործընթաց. համալսարանական կրթություն եւ ակադեմիական ազատություններ» գրքի շնորհանդեսը: Համահեղինակները խոսեցին այն խնդիրների մասին, որոնց ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| «Ցեղասպանություն՝ առանց մեկնաբանո ւթյան» |
| |
Նոր փաստեր Եղեռնի մասին հերթական ֆիլմում
Հայոց Մեծ եղեռնի 94-ամյակի կապակցությամբ ԵՊՀ մշակույթի կենտրոնը երեկ կազմակերպել էր ռեժիսոր Կարեն Գեւորգյանի «Ցեղասպանություն՝ առանց մեկնաբանության» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի գաղափարի եւ սցենարի հեղինակ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ նկարի հիմքում ընկած են գերմանական «Շպիգել» հրատարակչության նախկին գլխավոր խմբագիր, բազմաթիվ քաղաքական վերլուծական գրքերի հեղինակ, լրագրող Վոլֆգանգ Գուստի հրատարակած փաստաթղթերն ու Լեփսիուսի արխիվային նյութերը: «Մի օր ձեռքս ընկան ԳԱԱ Ցեղասպանության բաժնի վարիչ, Ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն Ստեփան Ստեփանյանի հրատարակած Վոլֆգանգ Գուստի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերի ռուսերեն թարգմանությունները, եւ նրա օգնությամբ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| ՀԱՆՈՒՆ ՀԱՆՈՒՆԻ |
| |
Թերեւս, միանշանակ ճիշտ է, որ պաշտպանված ամրոցը, եթե չի կարող գրավել կազմակերպված զորքը, կարող է գրավել ոսկով բարձած մի ավանակ: Ճիշտ է, իհարկե, եթե խոսքը վերաբերվում է օտար ամրոցին եւ օտարամուտ ոսկուն: Բայց երբ խոսքը սեփական պետության եւ հայրենիքի մասին է, չեմ կարծում, որ օտարի ոսկով բարձած ավանակը կարող է գրավել ամրոցը: Ուստի, զարմանում եմ, որ վերջերս մեզ մոտ աշխուժացել են օտար աղբյուրներ հիշատակող եւ տարաշխարհիկ եզրակացություններ անող չպատճառաբանված ոգեւորվող վերլուծաբան-հաբեթները՝ իբր թե ահա, ահա Հայաստանում կսկսվի սոցիալական անհնազանդություն: Այնինչ, ես հստակ տեսնում եմ, որ մեր երկրում երբեք չի լինի, ինչպես եւ երբեք չի եղել, այդպիսի արտառոց իրավիճակ: Չնայած, որ ամեն մարդու համար հացը թանկ է, բայց հայի համար այսօր կարծես թե կա հաց հանապազօրյայից ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| «ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԵՔԻԱԹՆ Է» |
| |
Ասում է երիտասարդ դերասանուհի եւ բեմադրիչ Նարինե Գրիգորյանը
Թատերական աշխարհում, հատկապես՝ ռեժիսուրայում, սերնդափոխությունը դանդաղ է ընթանում: Լավ է, որ թեեւ դանդաղ, բայց արդեն երիտասարդներն էլ լուրջ հայտեր են ներկայացնում՝ պարտադրելով խոսել իրենց մասին: Շնորհալի երիտասարդ արվեստագետների թվում է դերասանուհի եւ բեմադրիչ Նարինե Գրիգորյանը, ինչպես իր կոլեգաներն են անվանում՝ Նարինկան: Նրա աշխատանքները՝ որպես դերասանուհի ու բեմադրիչ, Համազգայինի բեմում եւ Տիկնիկային թատրոնում միայն ուրախ տրամադրություններ են առաջացնում: Արվեստագետը երեք հետաքրքիր բեմադրություն է իրականացրել տիկնիկայինում, դրանք են. ըստ Գ. Կարապետյանի բանաստեղծությունների՝ «Աչքերի որս», ըստ Մ. Ցվետաեւայի ինքնակենսագրականի՝ «Վիպակ Սոնեչկայի մասին» ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| «Երեւանոտ» իրավիճակների արդյունքը |
| |
«Վարդագույն քաղաքի գույնը»՝ Երեւանի մասին
Լույս է տեսել Սերգեյ Սարգսյանի «Վարդագույն քաղաքի գույնը» գիրքը: Թբիլիսիում ծնված, Մոսկվայում եւ Կուրսկում ապրած, այնուհետեւ 1995-ից Երեւանում հաստատված 27-ամյա հեղինակը, որ սովորել ու հիմա էլ աշխատում է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, այն նվիրել է Երեւանին: Սերգեյը գրում է, որ գիրքը ստեղծվել է ընկերների, երեւանցիների, պատահական անցորդների ու այն «երեւանոտ» իրավիճակների շնորհիվ, որոնցում հայտնվում ենք ամեն օր: Նրա երազանքն է Հայաստանը վերջապես տեսնել «առանց ակնհայտ ապուշ մարդկանց»:
Գիրքը աշխատանքի ժամին «օդնոկլասնիկներում», աշխատանքից հետո՝ երեւանյան կոլորիտ ունեցող սրճարաններում ու օբյեկտներում անցկացնող երիտասարդների մասին է. Բրյուսովի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| ԳՈՀ Է, ՈՐ ԱՆԴԱՄ ՉԷ |
| |
Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ գրող Սեւակ Արամազդի (Հովհաննիսյան) «Արմէն» վեպի եւ Մոսկվայում հրատարակված ռուսերեն բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Սեւակ Արամազդը հրատարակել է 6 գիրք, գեղարվեստական թարգմանություններ է արել գերմանալեզու գրականությունից, ունի նաեւ գրականագիտական եւ փիլիսոփայական հոդվածներ:
«Առավոտի» հետ զրույցում գրողն ասաց. «Արմէնը» հայ էության, ճակատագրի գեղարվեստական վերարտադրումն է: Յուրաքանչյուր հայ կարող է իրեն ճանաչել Արմենի կերպարի մեջ, որը դառնում է իրական զոհ: Ամեն հայ զոհ է այն իմաստով, որ ինքն իրենից անկախ պատճառներով չի կարողացել գտնել իր ինքնությունը եւ վերամիավորվել իր էության հետ»: Գիրքը հրատարակվել է գրողի ֆինանսական միջոցներով. Գերմանական բանկից վերցրած վարկով:
1988-ից Սեւակ Արամազդը Հայաստանի գրողների ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ |
| |
Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության աղջիկների մրցապայքարը Հայաստանի կանանց հավաքականի հաշվարկն ավելացրեց երեք մեդալով:
Մինչեւ 69 կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Նազիկ Ավդալյանը, թեեւ համառ պայքարում Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Օքսանա Սլիվենկոյին, սակայն վստահ առավելության հասավ մեկ այլ ռուսաստանցու՝ Տատյանա Մատվեեւայի նկատմամբ:
Պոկում վարժությունը Ավդալյանը սկսեց 105 կիլոգրամից եւ առաջին իսկ մոտեցումով բարձրացրեց այն, ինչին Սլիվենկոն պատասխանեց 106 կգ-ով: Շատ շուտով, բայց արդեն երկրորդ մոտեցումից, նրանց պայքարին միացավ ուկրաինուհի Յուլյա Արտյոմովան, որը սկզբնական 103 կիլոգրամից հետո հաջողությամբ հաղթահարեց նախ՝ 106, ապա՝ 108 կիլոգրամը:
Պատվիրած 110 կգ-ն Նազիկը երկրորդ մոտեցմամբ ձախողեց եւ հենց այդ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| Հակոբյանը գիտի Ռուսաստանի ձախողման պատճառները |
| |
Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի կազմում համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում տվել է համաշխարհային օլիմպիադաներում Ռուսաստանի ընտրանու անհաջողությունների իր մեկնաբանությունը:
Ի տարբերություն մեր հավաքականի համախմբվածությանը եւ թիմում տիրող միասնականության մթնոլորտի, Վլադիմիրի կարծիքով՝ «Ռուսաստանի հավաքականում բացակայում է թիմային ոգին: Եթե անկողմնակալ լինենք, նրանց հավաքականը ուժեղ է բոլոր թիմերից: Այդ է վկայում նրանցից յուրաքանչյուրի չափազանց բարձր վարկանիշը: Սակայն հնարավոր է, որ նրանց հավաքականի անդամները մի փոքր «երես են առել» միջազգային խոշոր մրցաշարերում, բոլորն էլ ֆինանսապես ապահովված են: Ու դրանից է, որ օլիմպիադաներին այնքան էլ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| Նրանք կխաղան Երեւանում |
| |
«Armchess.am»-ը հրապարակել է օգոստոսի 8-24-ը Երեւանում առաջին անգամ կայանալիք ՖԻԴԵ-ի տղամարդկանց «Գրան պրի» մրցաշարի մասնակից այն 14 գրոսմայստերների անունները, որոնց ըստ գործակիցների ընտրել եւ նրանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել Շախմատի միջազգային ֆեդերացիան:
Բացի մեր հանրապետության ներկայացուցիչներ Վլադիմիր Հակոբյանից եւ Լեւոն Արոնյանից, այստեղ հանդես կգան գրոսմայստերներ Եվգենի Ալեքսեեւը, Էտյեն Բակրոն, Պավել Էլյանովը, Բորիս Գելֆանդը, Էռնեստո Ինարկիեւը, Վասիլի Իվանչուկը, Դմիտրի Յակովենկոն, Գատա Կամսկին, Սերգեյ Կարյակինը, Ռուսլան Կասիմջանովը, Պետեր Լեկոն եւ Վան Յուեն: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՀ Է ՄՆԱՑԵԼ |
| |
Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր համակարգող Իվան Խոդաբաշը մեկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Երեւան: Այցի նպատակը եղել է մայիսի 23-30-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության նախապատրաստության ընթացքին տեղում ծանոթանալը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ պարոնայք Խոդաբաշը եւ ՀԲՖ-ի նախագահ Արման Մուրադյանը այցելել են մարզահամերգային համալիր, որտեղ համակարգողը ծանոթացել է մարզակառույցում կատարված եւ կատարվող բոլոր աշխատանքներին, այդ թվում նաեւ՝ կազմակերպական բնույթի: Այնուհետեւ Իվան Խոդաբաշը եւ Հայաստանում մարզաձեւի ղեկավարը շրջել են այն հյուրանոցներում, որտեղ հանգրվանելու են աշխարհի տարբեր երկրներից ժամանող պատվիրակությունները, իսկ վերջում քննարկել աշխարհի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| ԳՈԼՖՆ Է՞Լ Է ՄԱՀԱՑՈՒ ՄԱՐԶԱՁԵՎ |
| |
Ամուսնու եւ երեխաների հետ սովորականի պես ակտիվ հանգիստն անցկացնելու ժամանակ, գոլֆ խաղալիս, մահացել է ճապոնուհի, 38-ամյա Տակաե Գասեն: Բայց պատճառը ոչ թե սրընթաց գնդակը կամ անզգույշ շարժված մականից ստացված հարվածն է եղել, այլ՝ դաշտի տվյալ հատվածում, որտեղ Տակաեն իր ամուսնու եւ երեխաների հետ հերթական անգամ զբաղվում էր ընտանիքի սիրած մարզաձեւով, ձնհալի հետեւանքով առաջացած հինգ մետրանոց ջրափոսը: Ողբերգական միջադեպը կատարվել է Հոկայդո կղզում գտնվող «Le Petaw Golf Club» ակումբում: Կատարվածի հետաքննությամբ զբաղվում է ոստիկանությունը: Վերջինի հրապարակած նախնական արդյունքներով, գոլֆի խաղադաշտի այդ հատվածը ձմեռային արձակուրդներից հետո վերջերս է վերաբացվել, որի տակ այդ ընթացքում անձրեւների հետեւանքով առաջացած խորխորատներ են առաջացած եղել: Եվ Գասեն փլուզման պատճառով ընկել է հինգ մետր խորությամբ այդպիսի ջրափոսերից ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ԿԱՏԱԿ՝ ԲԵՔՀԵՄԻ ՀԵՏ |
| |
Մեծ Բրիտանիայի լրատվամիջոցները, հիշելով ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնության որակավորման փուլի ապրիլի 1-ին «Ուեմբլի» ստադիոնում կայացած Անգլիա-Ուկրաինա հանդիպման (այն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 2:1) նախապատրաստությունը, մի հետաքրքիր պատմություն են նկարագրում:
Հավաքականի վերջին՝ բաց մարզմանը, ֆուտբոլիստների մարտական ոգին բարձրացնելու նպատակով հրավիրվել էր Բրիտանիայի թագավորական ծովային հետեւակի 30 զինվոր: Վերջիններս էլ, գիտենալով, որ այդ հանդիպումը կայանալու է կատակի միջազգային օրը, որոշել էին՝ ով ինչպես կարող է զվարճացնել մարզիկներին: Եվ դա նրանց ընդհանուր առմամբ հաջողվել է: Սակայն մի ֆուտբոլիստ՝ հանրահռչակ Դեւիդ Բեքհեմը, այդ օրը երբեք չի մոռանա: Երբ Բեքհեմը բարեւելով սեղմել է իրեն բաժին հասած զինվորի ձեռքը, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| Ապրիլի 10 |
| |
ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Երեկոյան կմասնակցեք խնջույքի:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք երեխաներին:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հարմար օր է գնումներ կատարելու համար:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություն կունենաք:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր եղեք համբերատար:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում կատարելիս չեք փոշմանի:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Հոգու տխուր վիճակը կփոխարինվի ուրախությամբ:
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Ամուսնության առաջարկություն կստանաք:
ՁՈՒԿ (20.02-20.03)- Անսպասելի լավ լուր կլսեք: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| ԶՈՔԱՆՉՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՑ ՉԵՆ ՕԳՏՎԻ |
| |
Ճգնաժամից խուսափելու համար նախարարություններում անցել են վառելիքի եւ գրենական պիտույքների տնտեսումների:
Գրեթե բոլոր նախարարություններն էլ ճգնաժամից խուսափելու համար անցել են ծախսերի հարկադրված տնտեսումների: Դա, իհարկե, արվեց կառավարության որոշմամբ, սակայն կան նաեւ հեռատես նախարարություններ, որոնք ժամանակին կանխատեսել էին մոտալուտ ճգնաժամն ու նախապես՝ պետբյուջեի հարուստ ժամանակներում հասցրել են գնել թե գույք, թե գրենական պիտույքներ եւ թե ծառայողական մեքենաներ: Ճգնաժամը կարծես թե էկոնոմիկայի նախարարության «դուռը չի թակել»: Այս նախարարությունում էլ որոշ ծրագրերի ծախսերի վերաբաշխում կատարվել է, սակայն, ի տարբերություն այլ նախարարությունների, տնտեսումների կարիք չունեն: «Առավոտի» հետ զրույցում նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վարչության ծրագրերի բաժնի պետ Արտակ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| Կաջակցեն շինարարներին ու չշահած ՀԴՄ-ների տերերին |
| |
Կառավարության երեկվա նիստում որոշվել է կառուցապատողներին տրամադրել 20 միլիարդ դրամի չափով պետական երաշխիքներ, ինչը նշանակում է, որ նրանք հնարավորություն կունենան առեւտրային բանկերից ներգրավել վարկային միջոցներ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր առեւտրային բանկերի լիկվիդայնության մակարդակը շատ բարձր է, եւ միակ գործոնը, որը զսպում է նրանց ավելացնելու վարկավորման ծավալները՝ ռիսկայնության գնահատումն է: Տ. Սարգսյանը տեղեկացրել է, որ աջակցություն ստանալու համար բոլոր կառուցապատող ընկերությունները կարող են դիմել կառավարության օպերատիվ շտաբ եւ ներկայացնել համապատասխան փաստաթղթերը, որոնց ցանկը կտեղադրվի կառավարության պաշտոնական կայքէջում: Վարչապետը ասել է նաեւ, որ առաջին հերթին նախապատվությունը կտրվի այն շինարարական օբյեկտներին, որոնք անավարտ են, սակայն շինարարությունը կատարված է մինչեւ 75%-ով: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| Դեղորայքն ու ափիոնը հայտնաբերել են |
| |
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները երեկ «Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւոր, Ռուսաստանի քաղաքացի Նարինե Նալբանդյանի ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերել են 35 անուն չհայտարարագրված դեղորայք, որը նա փորձել է թաքցնել մաքսային հսկողությունից: Մաքսայինի աշխատակիցները երեկ Մեղրիի մաքսակետում կանխել են նաեւ 22,8 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի ներմուծումը հանրապետություն: Թմրամիջոցը հայտնաբերվել է ուղեւորային ավտոբուսի վարորդ Դոլատի Թուրքփուր Բաբակի բաճկոնի գրպանում: Նրա մոտ հայտնաբերվել է նաեւ դեղորայքի 80 դատարկ սրվակ: Նշենք, որ 1 գրամ ափիոնի արժեքը մոտ 20 հազար դրամ է:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| «ՀԱՐԿԱՏՈՒ ԼԻՆԵԼԸ ՇԱՏ ԼԱՎ ԲԱՆ Է» |
| |
Մեկ տարուց ավելի է, ինչ անհատ տաքսիների վարորդները պարբերաբար կազմակերպվող ցույցերի միջոցով բողոքում են կառավարության կողմից իրենց լիցենզավորելու եւ հարկային դաշտ բերելու որոշման դեմ: Տաքսի ծառայությունները նրանց չմիացան եւ որոշեցին սուսուփուս, առանց աղմուկ բարձրացնելու, վճարել պետական տուրքը, սակաչափիչներ տեղադրել ու, մեղմ ասած, գլուխներն ազատել հարկայինից: Իսկ անհատ տաքսիների վարորդների ցույցերը տվեցին իրենց պտուղները, այն է՝ երկարացվեց պարտադիր լիցենզավորման ժամկետը եւ, բացի այդ, նախապես որոշված 250 հազար դրամ պետական տուրքի փոխարեն նրանցից պահանջեցին վճարել ընդամենը 25 հազար դրամ: Այս հանգամանքը հարուցեց տաքսի ծառայությունների տերերի դժգոհությունը, որոնց կարծիքով, ենթարկվելով կառավարության որոշմանը, իրենք անհատ տաքսիների ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| ԲՈՐՇՉԻ ՀԱՄԸ ՊԱԿԱՍԵԼ Է |
| |
Բայց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխություններից, ըստ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի՝ այդպես էլ պաղպաղակի համ չի գալիս:
Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենսդրության փոփոխությունների փաթեթը մշակողները երեկ ողջ աշխատանքային օրվա ընթացքում դռնփակ քննարկումներ էին անցկացնում Եվրոպայի խորհրդի փորձագետ Իվ Սալոմոնի հետ, որը փորձաքննության է ենթարկել այդ փաթեթը: Փորձագետի եզրակացությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ գերազանցապես դրական է. առաջարկվող փոփոխությունները համարվել են «նշանակալի առաջընթաց», եւ որպես միակ էական չլուծված խնդիր նշվում է հեռուստաոլորտը կարգավորող մարմինների ձեւավորման կարգը: Մինչդեռ Երեւանի մամուլի ակումբը, «Ինտերնյուսը» եւ մի քանի այլ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| Նրանք իրենց մեղավոր չճանաչեցին |
| |
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայքների 1-ին ատյանի դատարանում շարունակվել է «Յոթի» գործով անցնող Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով դատավարությունն ու մտել է բուն դատաքննության պրոցես:
Երեկ դատարանում հրապարակվել է այս երկու գործիչների մեղադրական եզրակացությունը, որով առաջադրված մեղադրանքներում ո՛չ Ալ. Արզումանյանը, ո՛չ Ս. Սիրունյանն իրենց մեղավոր չեն ճանաչել: Ըստ մեղադրական եզրակացության, որն ի դեպ, «Յոթի» միասնական գործի մեղադրական եզրակացության փաստացի կրկնությունն է, Ալ. Արզումանյանը մարտի 1-ին, Մյասնիկյանի արձանի մոտ անկարգությունները կազմակերպել, մարդկանց զենքով, պայթուցիկ նյութերով զինել է այնքանով, որ «իր հեղինակությամբ ազդել է զանգվածների վրա», եւ, որ Ս. Սիրունյանը նրա հետ հեռախոսայցի ժամանակ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| «ԵՍ ՄԱՏՆԻՉ ՉԵՄ, ԼՐՏԵՍ ՉԵՄ, ԴԱՎԱՃԱՆ ՉԵՄ» |
| |
Ասաց Սարգիս Հացպանյանն՝ իր վերջին խոսքում, եւ հարցազրույցի համար դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվեց Սարգիս Հացպանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է անցյալ տարվա նոյեմբերի 4-ին «Հայկական ժամանակին» տված հարցազրույցի կապակցությամբ, որով փոխանցել էր մեկ այլ քաղաքացուց լսած, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հնարավոր մահափորձի նախապատրաստման մասին տեղեկությունը: Երեկ Ս. Հացպանյանը հանդես եկավ 33 էջից բաղկացած պաշտպանական ճառով, որը տեւեց 2,5 ժամ: Ս. Հացպանյանն ասաց, որ 5 ամիս է՝ ինչ ազատազրկված է: Նա համաձայն չէր իրեն մեղսագրված «սուտ մատնություն» հոդվածի հետ: «Միակ բանը, որ գիտեմ, 321 թերթից բաղկացած «քրեական գործը» ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| «Սուտ մատնությունը» փնտրվեց բուժհիմնարկում |
| |
Դատաքննությունն ավարտվեց
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Ա. Օհանյանի նախագահությամբ, քննվեց եւ ավարտվեց սուտ մատնության մեջ մեղադրվող Հրաչ Գրիգորյանի գործը: Վերջինս, ինչպես «Առավոտում» տեղեկացրել ենք, էլեկտրիկ է աշխատել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա հաղորդմամբ դիմել էր ոստիկաններին, որ իր գործընկերներն անցյալ տարվա մայիսի 9-ին, Հաղթանակի օրը նշելուց հետո, աշխատավայրում՝ մահճակալի ծածկոցն իր վրա գցելով, գողացել են իր կոշիկները, կրակվառիչը, 239 հազար դրամը, «Հայէկոնոմբանկ» եւ «ՎՏԲ» բանկերի պլաստիկ քարտերը, 2 արծաթյա մատանի: Էրեբունու ոստիկանությունը նախաքննություն «իրականացնելուց» հետո «պարզել է», որ քաղաքացին զբաղվել է սուտ մատնությամբ եւ գործն, ըստ էության, «բարձել» են նրա վրա: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| ՏՈՒՆԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է, ԳԵՐԵԶՄԱՆԸ՝ ԿՈՐԵ՞Լ |
| |
Հարեւան-բարեկամ Վրաստանում ՀՀ քաղաքացին չի կարողանում պաշտպանել իր իրավունքները
2008 թ. մարտի 31-ին Թբիլիսի քաղաքի Կինձմարաուլի նրբանցքի 20-րդ մասնաշենքի 22-րդ բնակարանում մահացել է 72-ամյա Հակոբ Ասատուրի Բաբայանը: Մահից 3 օր անց հարեւաններից մեկը՝ Էդուարդ Սուքիասյանը, անհանգստանալով, որ Հակոբի տան դուռն արդեն մի քանի օր չի բացվում, դիմել է ոստիկանություն: Ոստիկանությունը ժամանել է ահազանգից՝ երկու, Հակոբի մահից՝ հինգ օր հետո:
Բերդի տարածաշրջանի Թոուզից (այժմ՝ Տավուշգյուղ) սերված Հակոբը անցյալ դարի 50-ական թվականներից, զինծառայությունից հետո, բնակություն էր հաստատել Վրաստանի մայրաքաղաքում, աշխատանքի անցել ռազմական ինքնաթիռներ արտադրող գործարանում: Աշխատանքային ողջ գործունեությունը անցկացրել է նույն ձեռնարկությունում, հմտացել ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| Խանութը՝ Տաճարից բա՞րձր |
| |
Խորհրդային տարիներին հսկայական ջանքերի գնով էր հաջողվում ինչ-որ չափով պահպանել Էջմիածին քաղաքի կենտրոնը ցածրահարկ շենքերով կառուցապատման միտումը, որ դեռ քաղաքի մուտքից երեւային բոլոր եկեղեցիների վեղարները: Դա տուրիստների վրա անջնջելի տպավորություն պետք է թողներ: Մեր օրերում, երբ այդքան շատ են խոսում զբոսաշրջությանը զարկ տալու մասին, Էջմիածնի կենտրոնում, Մայր տաճարի հենց հարեւանությամբ, վեր է խոյանում այս «վրակառույցը»: Ապշել կարելի է այն պատվիրողի ու ապագա բնակչի վրա: Ի՞նչ խղճով են Տաճարի բարձրությանը հասնող կառույցի հեղինակները նայելու Տաճարին ու Խաչին, երբ խաթարում են քաղաքի քիչ թե շատ պահպանված յուրահատուկ ճարտարապետական ոճը:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| Հանուն երեխաների |
| |
Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում ապրիլի 11-ին տեղի կունենա «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) մասնաճյուղ՝ «Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնի» (ԵԶՎԿ) բացումը:
Մարզերում բնակվող հատուկ կարիքներով երեխաների համար մասնագիտացված վերականգնողական բժշկական ծառայությունները եւ մասնագիտական խնամքն առավել հասանելի դարձնելու նպատակով՝ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն, գործընկերների աջակցությամբ, դեռեւս 2003 թվականին է նախաձեռնել մարզերում մասնաճյուղերի հիմնադրումը: Իջեւանի ԵԶՎԿ-ն բժշկական վերականգնողական ծառայություններ եւ մասնագիտական խնամք է տրամադրելու Տավուշի մարզում բնակվող ֆիզիկական, մտավոր, լսողական, խոսքի, վարքագծային եւ զարգացման այլ հապաղումներով երեխաներին:
Երեխաների վերականգնողական բուժումն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| Բնակարանաշինությունը սկսվել է |
| |
Շիրակի փոխմարզպետ Սամվել Պետրոսյանը երեկ հայտարարել է, որ Շիրակի մարզում ընդհանուր առմամբ նախատեսվում է կառուցել 2482 բնակարան, որից 2300-ը՝ Գյումրիում: Ըստ փոխմարզպետի, նոյեմբերին Գյումրիում նախատեսվում է շահագործման հանձնել 1320 բնակարան, եւ դրա շնորհիվ մարզկենտրոնում մոտ 90%-ով կլուծվի անօթեւանության խնդիրը:
Փոխմարզպետը ասել է, որ Գյումրիում բնակարանների շինաշխատանքներն սկսվել են եւ ապրիլի 3-ի դրությամբ՝ մոտ 10 շենքերի հիմքերն արդեն փորվել են: Գյուղական բնակավայրերում բնակարանների շինաշխատանքները դեռեւս չեն սկսվել, ինչը պայմանավորված է տեխնիկական մի շարք խնդիրներով, որոնք առաջիկայում կլուծվեն: Սամվել Պետրոսյանը ասել է նաեւ, որ անցյալ տարի մարզում վերանորոգվել է 21 դպրոց, իսկ այս տարի նախատեսվում է վերանորոգել 38-ը: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| «ԼՂ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԿՀԵՌԱՆԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ» |
| |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ պրոֆեսոր Թիլման Ալերթի՝ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ ապրիլի 7-ին հեռարձակված կենսագրական հարցազրույցի սղագրությունը
- Ուրախ եմ, որ կարող ենք զրուցել: Ես աշխատում եմ Մայնի Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան hամալսարանում, եւ մասնագիտական ոլորտներիցս մեկը քաղաքական գործիչների կենսագրությունների, կարիերաների ուսումնասիրությունն ու վերլուծությունն է: Շատ դժվար է հասկանալ այն հարաբերությունը, որ գոյություն ունի պաշտոնի, ասենք՝ նախագահի պաշտոնի եւ անձի միջեւ, որը զբաղեցնում է այդ պաշտոնը: Դա դժվար է եւ Հայաստանում, եւ Գերմանիայում: Շատ բան կարելի է հասկանալ, երբ ծանոթանում ես մարդու ընտանիքի կենսագրությանը, երբ ընկալում ես, թե ինչ է արել մինչեւ այդ պաշտոնը զբաղեցնելը: Ուրախ եմ, որ Հայաստանում եմ եւ կարող ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՏՆՎԱԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ |
| |
Անլեգալ հաստատվելու արդյունքը
«Ես ինձ համարում եմ աշխարհի ամենաերջանիկ մարդը, չնայած ճակատագիրն իմ հանդեպ քմահաճ եղավ»,- «Առավոտի» հետ զրույցում անկեղծացավ երկու անգամ ամուսնացած, երեք տղաների մայր՝ 32-ամյա Աննա Ալավերդյանը:
Դեռեւս 1993-ին՝ դպրոցն ավարտելիս, Աննայի նպատակներն ու ապագայի հետ կապված պլաններն այլ էին՝ պարապմունքներ, ընդունելության քննություններ, երազանք՝ դառնալ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի ուսանողուհի:
«Դպրոցն ավարտելուց հետո, անկախ իմ կամքից, սխալ դասավորվեց կյանքս, ես, համենայնդեպս, այդպես չէի պլանավորել: Ամուսնացա մի մարդու հետ, ում չէի ճանաչում: Դա իմ ընտրությունը չէր: Ամուսնացա առանց սիրելու, բացարձակ չեմ հասկացել սիրելն ինչ է: Այդ ժամանակ ծնողներս ամուսնալուծված էին, հայրս ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| Կծու պղպեղը՝ իմունիտե՞տ |
| |
Մարդիկ, ովքեր «չար աչք» ունեն, օժտված են բացասական էներգիայով
«Վերջերս ծաղկաման էի նվեր ստացել: Հարեւանուհիս եկավ ու սկսեց ժամերով զննել այն: Շատ էր հավանել ու անընդհատ ասում էր, թե ինչքան գեղեցիկ է: Հենց նա գնաց՝ ծաղկամանն ընկավ ու կոտրվեց: Բա աչք չի, ի՞նչ ա»,- պատմեց Գայանե Ղարիբյանը: Տիկին Գայանեն 45 տարեկան է: Նա հավատում է, որ կան մարդիկ, ովքեր «չար աչք» ունեն: Սովորաբար, «աչքով տալը» հիվանդությունների հանկարծակի ի հայտ գալու, անձնական կյանքում անհաջողությունների եւ այլնի հետ է կապվում: «Աչքով տալու» թեման հիմնականում հոլովվում է կանանց զրույցներում: Սակայն դա չի նշանակում, թե տղամարդիկ չեն վախենում «աչքով տալու» երեւույթից: Տիկին Գայանեի ամուսինը՝ Վարուժան Սիմոնյանը, զբաղվում է առեւտրով: Նրա համար շատ կարեւոր է, թե առավոտյան աշխատանքի գնալիս իրեն առաջինը ով կհանդիպի. ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-10 |
| ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ |
| |
Տիրոջ խաչելություն եւ թաղում
Ավագ ուրբաթ օրվա խորհուրդը ծանրացած է խաչելության պատմության վրա: Օրվա արարողություններն սկսվում են Ավագ հինգշաբթի երեկոյան Խավարման կարգով:
Խավարում. Խաչելությունից առաջ Տիրոջ գլխին փշե պսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին, ապա խաչեցին, ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տվեցին եւ մեռնելուց հետո էլ տեգով խոցեցին: Քրիստոս այս բոլոր չարչարանքները հանձն առավ եւ խաչափայտի վրա հոգին ավանդեց՝ մարդկության փրկության եւ մեղքերի քավության համար:
Խավարման արարողության ժամանակ խորանի վրա վառվում են տասներկու հավասարաչափ մոմեր եւ մեկ հատ մեծ՝ նրանց միջեւ: «Խավարման» ընթացքում ավետարաններից կարդացվում են յոթ հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի՝ Գեթսեմանիի պարտեզում աղոթելը, Հուդայի մատնելը, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2009-04-10 21:47 |
| |
| |
«ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԵՐՋԱՆԻԿ ՕՐԸ ԿԼԻՆԻ, ԵՐԲ ԼՂ-Ն ԱՆԿԱԽ ՃԱՆԱՉՎԻ»
Ապրիլի 7-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվեց ՀՀ նախագահ ... |
| |
 |
|
| 2009-04-10 21:47 |
| |
| |
ԲԱՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՉԵՆ ՀԱՄԱԼՐՈՒՄ ՀՌԱՀ-Ը
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն «Առավոտում» նշել էր, որ մարտի 19-ին ավարտվել ... |
| |
 |
|
| 2009-04-10 21:46 |
| |
| |
ՄԻԱԿ ԼՈՒՍԱՎՈՐ ԿԵՏԸ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկնարկից մեկ տարի անց Հայաստանում կա ընդամենը մեկ լուսավոր կետ: Հայ ... |
| |
 |
|
| 2009-04-10 21:46 |
| |
| |
ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՆՈՒՅՆ ԳԵՏԸ ՉԵՍ ՄՏՆԻ
«Մարդիկ իրենց ազատությունից պետք է օգտվեն օրենքի շրջանակներում»,- «ԱրմԻնֆո»-ին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ ... |
| |
 |
|
| 2009-04-10 21:45 |
| |
| |
ԵՎՍ ՄԻ ՏԱՐԻ՝ ԶՈՐԱԿՈՉԻՑ ԽՈՒՍԱՓԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱԺ-ն երեկ քննարկեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ... |
| |
 |
|
| 2009-04-10 21:45 |
| |
| |
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ՝ ՋԱՎԱԽՔԻ ԵՎ ԼՂՀ-Ի ՀԱՄԱՐ
ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը լրացում է առաջարկել «Կրթության մասին» օրենքում. «Արգելվում է ուսումնական ... |
| |
 |
|
| 2009-04-10 21:44 |
| |
| |
ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ՝ ՄԵՆՔ ԼԱՎ ԵՆՔ
Երեկ Երեւանում մեկնարկած Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ֆինանսական հարցերով ... |
| |
 |
|
| 2009-04-10 21:44 |
| |
| |
ԽԱՂԱՏՆԵՐԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐԵՑԻՆ
Չնայած մեր երկրում խաղատների դեմ խաղամոլների հարազատները վերջերս բողոքի ակցիաներ են կազմակերպում ու կոչ անում փակել բոլոր ... |
| |
 |
|
| 2009-04-10 21:43 |
| |
| |
ԳՈՒՄԱՐ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ, ՈՐ ԼՌԵՆ
Երեկ Հյուսիսային պողոտայի բնակիչներն ու Դալմայի այգիների հողօգտագործողները ՀՀ կառավարության շենքի հարեւանությամբ կրկին ... |
| |
 |
|
| 2009-04-10 21:43 |
| |
| |
22 ՀԱԶԱՐ ՈՐՍՈՐԴ ԿԱ
ՀՀ բնապահպանական պետական տեսչության տվյալներով, վերջին ամիսների ընթացքում արձանագրվել է որսի կանոնների շուրջ 5-7% խախտում: Որսագողերը ... |
| |
 |
|
| 2009-04-10 21:43 |
| |
| |
ԱԿՏԻՎ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը երեկ պաշտոնապես հրապարակել է 2009 թ. առաջին եռամսյակի սեւ ցուցակը: Ցուցակում տեղ են գտել Երեւանի ... |
| |
 |
|
| 2009-04-10 21:43 |
| |
| |
ՇԵՆՔԻ ՀԻՄՔԸ ԴԵՌ ՉԵՆ ԳՑԵԼ
«Առավոտի» հարցին, թե արդարադատության նախարարությունը ե՞րբ կվերադառնա իր նախկին տարածքը, որը հրդեհվել էր, երեկ ԱՆ մամուլի ... |
| |
 |
|
| 2009-04-10 21:42 |
| |
| |
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է
ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ է նշանակվել Անատոլի Մաթեւոսյանը: Հիշեցնենք, որ Ա. Մաթեւոսյանը ՀՀ ... |
| |
 |
|
| 2009-04-10 21:40 |
| |
| |
ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ՉԷ՞
Օրերս մամուլում մի տեղեկություն էր հրապարակվել, որի համաձայն՝ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի դպրոցի տնօրեն Նարինե Աբրահամյանն իր դիմումի ... |
| |
 |
|
| 2009-04-10 21:39 |
| |
| |
ՏԵԽՆՈՊԱՐԿԸ ԿԿԱՌՈՒՑՎԻ
Ինչպես հաղորդում է Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ կառավարության երեկվա ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել