02/09/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

Օրենքի սահմանը
 

Թվում է, թե մեր իշխանությունը եւ մասնավորապես՝ ոստիկանությունը դեռ վերջնականապես չեն որոշել, թե ինչ է նշանակում «հասարակական կարգ» եւ ումից պետք է այն պաշտպանել: Օրինակ, նրանց համար առայժմ պարզ չէ, թե երբ եւ ինչպես է պետք քայլել Հյուսիսային պողոտայում, որպեսզի դա լինի, այսպես ասած, «օրինական քայլվածք», ու երբ է այդ քայլվածքը դուրս գալիս օրենքի սահմաններից: Որպես օրինակ վերցնենք թեկուզ ինձ. օրերս անցնում էի այդ պողոտայով՝ որեւէ քաղաքական նպատակ չհետապնդելով: Դեռ ավելին՝ հեղափոխական երիտասարդների նկատմամբ առանձնապես ջերմ զգացմունքներ չունենալով: Եթե ուզում եք, հակիրճ ասեմ, թե ինչու. «ժողովրդավարական իդեալներ» ունենալու տեսակետից նրանց մոտ ամեն ինչ կարգին է, իսկ ահա գիտելիքների, կրթության ու, առավել եւս, դաստիարակության առումով, մեղմ ասած, դեռեւս աշխատելու տեղ կա: Բոլոր դեպքերում նրանք ինձ չեն խանգարում՝ ինչ ուզում են, թող վանկարկեն: Քայլում եմ ես, ուրեւմն, Հյուսիսային պողոտայով, ու հանկարծ գետնի տակից «բուսնում են» հակառակ ճամբարի երիտասարդներ, որոնց ես ավելի քիչ եմ հավանում, որովհետեւ գլխներին կարմիր բերետներ կան: Եվ այդ տղաները սկսում են ինձ բացատրել՝ «էստեղ չի կարելի», «էն կողմ գնա», «էնդեղով անցի»: Նորից եմ ասում՝ մի հատ կողմնորոշվեք՝ կա՞ն արդյոք մեր մայրաքաղաքում անցորդների համար ինչ-ինչ արգելված գոտիներ, ու ինչպես եւ երբ են դրանք առաջանում:

Բայց եկեք զուտ տեսականորեն ենթադրենք, որ ոստիկանների գործողություններն օրինական են: Եթե այդպես է, եթե ոստիկաններն ամաչելու բան չունեն եւ պարտավոր են բռնություն կիրառել զբոսանքի դուրս եկած մարդկանց հանդեպ, ապա ինչո՞ւ են նրանք խոչընդոտում այդ «փայլուն օպերացիաների» նկարահանմանը՝ հարձակվելով լրագրողների վրա:

10 տարի առաջ ես ընկերոջս հետ Լոնդոնում պատահաբար հայտնվել էի Դաունինդ սթրիթ 10-ի մոտակայքում: Վարչապետի նստավայրից մի 10 մետր հեռավորության վրա ասիական արտաքինով մոտ 20-30 երիտասարդներ ինչ-որ բանի դեմ բողոքում էին՝ անհայտ լեզվով կարգախոսներ վանկարկելով: Երբ երիտասարդներն անցան որոշակի գծած սահմանը, ոստիկանները նրանց բավականին կոպիտ ձեւով հետ վերադարձրին՝ ուշադրություն չդարձնելով այդ ամենը նկարահանող տեսախցիկներին, նաեւ՝ մեր ֆոտոխցիկներին: Ավելի ճիշտ, նրանք աչքի պոչով տեսնում էին տեսախցիկները, եւ դրանց առկայությունը, իմ տպավորությամբ, ստիպում էր ոստիկաններին ավելի «ջանասեր» լինել: Երբ միջադեպն ավարտվեց, մոտեցանք ոստիկաններին, ներկայացանք ու խնդրեցինք մեզ հետ լուսանկարվել: «O, journalists», - ժպտացին երկու մետրանոց տղաները ու իսկույն նկարահանվելու համար դիրք ընդունեցին: Բրիտանացի ցանկացած ոստիկան գիտի, որ լրագրողը կոնֆլիկտի կողմ չի՝ նա իրադարձությունը արձանագրողն է:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Քաղաքականություն
ՀՅԴ-Ն ՉԻ ԾԱՓԱՀԱՐՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ ԱԺ ճեպազրույցում գնահատելով ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի գործունեությունը՝ ասաց. «Ծափահարելու առանձնապես պատճառներ չկան: Կարծում եմ, որ այս 1 տարվա մեջ կարելի էր շատ ավելիին հասնել, քան հաջողվել է։ Մյուս կողմից՝ ամենակարեւոր նվաճումը, այնուամենայնիվ, առկա է՝ դա երկրում վերահաստատված ներքին կայունությունն է»: Առկա դժվարություններն էլ Վահան Հովհաննիսյանը բաժանեց երկու մասի, որից մեկը ճգնաժամն է, իսկ երկրորդը՝ Ադրբեջանի, Թուրքիայի ճնշման ավելացումը. «Այս ամենը օբյեկտիվ դժվարություններ են ստեղծում մեզ համար: Բայց ակնհայտ է, որ կան նաեւ սուբյեկտիվ դժվարություններ, որոնք կարելի է կապել ժողովրդավարությունը, որպես հասկացություն, տարբեր կերպ ընկալելու ...

 
 
Քաղաքականություն
ՈՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ՉԼԻՆԵՆ «ՄՇՏԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ» ՄԵՋ
 

Մեկնաբանություններ Հյուսիսային պողոտայում կատարվածին

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Ռադիոլուրին» պարզաբանելով, թե ինչու է արգելվում քաղաքացիների մուտքը Հյուսիսային պողոտա՝ ասել էր, թե ստացվել են դիմումներ մասնավորապես «Ecco» եւ «Guess» խանութների, նաեւ՝ «Հին Երեւան Հոլդինգ» ՍՊԸ տնօրեններից, որոնք նշում են. «Հյուսիսային պողոտայում եւ հարակից տարածքներում տեղի են ունենում քաղաքացիների տեւական կուտակումներ, որոնք խանգարում են շրջապատի բնակչության հանգիստը, առեւտրային կետերի հաճախորդների անդորրը, նրանց պահում մշտական լարվածության մեջ»: Ըստ Սայաթ Շիրինյանի, այս դիմումներից հետո՝ «Հյուսիսային պողոտայում կուտակված քաղաքացիները հրավիրվել են ...

 
 
Քաղաքականություն
«ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԹՇՆԱՄԱՆՔԸ ԲԱՑԱՌԵԼ»
 

Ասում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկ տարի անց եւս եւ առաջարկում է մեր օգնությամբ քանդել անհանդուրժողականության պատերը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսում յուրաքանչյուր լրատվամիջոց մեկ հարց տալու իրավունք ուներ: «Առավոտը» ՀՀ նախագահին դիմեց հետեւյալ հարցով. «Դուք ձեր ելույթներում խոսում էիք մեր միջեւ չհասկացվածության պատի վերացման, հասարակական հանդուրժողականության, համերաշխության եւ այլնի մասին: Պարոն Սարգսյան, դուք արդեն մեկ տարի այս երկրի նախագահն եք, մեկ տարվա ընթացքում, անձամբ ձեր կարծիքով, ձեզ հաջողվե՞լ է քանդել այդ անհանդուրժողականության պատը, եթե չի հաջողվել, ինչո՞ւ: Դո՞ւք չուզեցիք, թե՞ ձեզ խանգարեցին, ո՞վ խանգարեց, ինչո՞ւ, ինչպե՞ս»: Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ...

 
 
Քաղաքականություն
Ե՞վս մի քաղբանտարկյալ
 

Այս անգամ «վիրավորողն» ու «դիմադրողը» նախկին ոստիկան է

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այսօրվա դրությամբ քաղբանտարկյալների թիվը եւս մեկով ավելացավ: ՀՀ ՔՕ 136 հոդվածի եւ 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, համապատասխանաբար՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» եւ «վիրավորանք», նախատեսված արարքներ կատարելու մեջ առայժմ միայն որպես կասկածյալ ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Կենտրոն բաժնի նախկին ոստիկան Աշոտ Թադեւոսյանը: Հիշեցնենք, որ 2008թ. հետընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ նա հրապարակայնորեն այրել էր ոստիկանի իր վկայականն ու միացել Համաժողովրդական շարժմանը: Նա եւ իր ընկերը՝ Մխիթար Հարությունյանը, ոստիկանության նույն բաժին բերման էին ենթարկվել ...

 
 
Քաղաքականություն
«ԿԵՂՏՈՏ» ՓՈՂԵՐԻ ՏՈԿՈՍԸ
 

Այս շաբաթ խորհրդարանի նիստում «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը մի տվյալ ներկայացրեց, թե վերջին 6 ամսում փողերի լվացման 15 հանցագործություն է բացահայտվել, եւ արդեն կան դատավճիռներ: Սա առիթ տվեց, որ վերհիշենք Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին առաջադրված նույն մեղադրանքը, որը նախ միացրին «Մարտի 1»-ի գործին, հետո էլի անջատեցին: «Առավոտի» հարցին, թե ի՞նչ փուլում է այս գործը՝ Մնացական Սարգսյանը պատասխանեց. «Նախաքննությունն ընթացքի մեջ է: Հարցում է ուղարկվել Ռուսաստանի դատախազություն, որպեսզի այնտեղ կատարվեն քննչական համապատասխան գործողություններ եւ մեզ տրամադրվեն: Առ այսօր մենք դրանք չենք ստացել, ...

 
 
Քաղաքականություն
«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊՈՄԻԴՈՐՆ ԱՅՍՏԵՂ ՇՈՒԿԱ ՉԻ ԳՏՆԻ»
 

Համոզված է «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը

- Եթե հայ-թուրքական հարաբերությունների զարգացումները հանգեցնեն սահմանի բացմանը՝ ի՞նչ կտա դա մեզ:

- Քաղաքական տեսանկյունից անախրոնիզմ է, երբ պետությունը գտնվում է շրջափակման մեջ՝ իր հարեւանների կողմից: Ուրեմն բացումն, ինքնին, նշանակում է քաղաքական-դիվանագիտական հարաբերությունների առողջացում. դա շատ կարեւոր գործընթաց է: Տնտեսական առումով՝ գյուղատնտեսական ապրանքներով եւ էժան այլ ապրանքներով Թուրքիայի կողմից կարող է հեղեղվել Հայաստանը, որը վտանգ կառաջացնի մեր ազգային արդյունաբերության նկատմամբ՝ նման բան գոյություն չունի: Որովհետեւ շրջափակման տարիներին ձեւավորված մեր տնտեսությունը յուրահատկություններ ունի, որտեղ չի տեղադրվում թուրքական ապրանքը: Մեր ...

 
 
Քաղաքականություն
Երեւանում հաշվառվածներն ավելանում են
 

Նախապատրաստվում ենք Երեւանի ավագանու ընտրություններին

Որ մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններն առանց զանգվածային կեղծիքների չեն անցնելու՝ հասկանալի ու պարզ է թեկուզ նրանից, որ արդեն իսկ երեւանցի ընտրողների անձնագրային, հեռախոսահամարի ու ընտրատեղամասի մասին տվյալներ ու ստորագրություններ են հավաքվում: Թե ի՞նչ պետք է արվի այդ ցուցակների հետ, իհարկե, ենթադրություններ կային. այդ տվյալների հիման վրա կազմվելու են «լրացուցիչ» կոչվող ընտրացուցակներ, որոնցում եղած «լժե» ընտրողների թիվը հետո կհամապատասխանեցվի «կարուսելի» կամ լցոնման արդյունքում, օրինակ՝ ՀՀԿ-ին «կողմ» քվեարկածների թվի հետ: Բայց խնդիրն այն է, որ, ինչպես ՀԱԿ-ում էին կանխատեսել, իշխանությունները պիտի լայնամասշտաբ կեղծիքների գնան՝ իրենց համար ցանկալի թեկնածուի անցողիկությունն ապահովելու համար: Իսկ ...

 
 
Կրթություն
ԱՐՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ...
 

Ինչպես են գիտության դոկտոր դառնում եւ դարձնում՝ Հայկական մանկավարժական համալսարանում

1995թ. Մանկավարժական համալսարանի ընդհանուր մանկավարժության ամբիոնի վարիչ Միքայել Մանուկյանը հաջողությամբ պաշտպանեց «Անձի ձեւավորման հիմնախնդիրը աշակերտական ինքնավարության համակարգում» վերնագրով դոկտորական ատենախոսությունը: Թե՛ համալսարանին առընթեր գործող գիտական աստիճաններ շնորհող ԲՈՀ-ի 020 մասնագիտական խորհրդի անդամները, փորձագետներն ու ընդդիմախոսները, թե՛ ԲՈՀ-ի աշխատակիցները չուզեցին նկատել հետեւյալ ժամանակավրեպ դրույթը. «Աշակերտական ինքնավարության գործունեության մեջ վերջին տարիներին տեղ գտած տեսական թերություններից են զուգահեռականությունը եւ կրկնօրինակումը կոմերիտական, պիոներական եւ աշակերտական այլ կազմակերպությունների եւ ակտիվի գործունեության միջեւ» (էջ 32): Մի՞թե այս դոկտորականին ...

 
 
Կրթություն
Դուռ բացող-փակող, պահակ, բերք հավաքող...
 

Սրանք անչափահասների աշխատանքի՝ ՀՀ-ում ամենատարածված ձեւերից են

Անչափահասների՝ որպես էժան աշխատուժի շահագործման խնդիրը կա աշխարհի բազում երկրներում: Այս առումով ամենաանմխիթար վիճակում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռումինիան, որտեղ խնդիրն ավելի ծավալվեց հատկապես գիշերօթիկ հաստատությունների փակումից հետո: Չնայած ՀՀ-ն այս պրոբլեմի տարածվածության առումով «նորելուկներից» է, բայց, ինչպես նշում են մասնագետները, անչափահասների աշխատանքի հիմնախնդիրը մեր երկրում էլ աննշան չէ: Վերջերս ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցներով՝ Սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից «Անչափահասների աշխատանքը ՀՀ-ում» թեմայով հետազոտություն կատարվեց, որի շրջանակներում ուսումնասիրություններ արվեցին ՀՀ տարբեր շրջաններում: Ուսումնասիրվել է 1066 ընտանիք, որից 65-ում հայտնաբերվել է առնվազն 1 աշխատող երեխա, իսկ այդ երեխաների ...

 
 
Մշակույթ
ՍԱԴՈՅԱՆԱԿԱՆ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ»
 

Հայ կոմպոզիտորը «հյուրընկալել» է ամերիկացիներին

Միջազգային նշանակության կամ հնչեղության մշակութային միջոցառումները գլխավորապես անց են կացվում միջպետական համաձայնագրերով: Բայց արվեստը ինքնին դիվանագիտություն է, բարեկամության կամուրջ, ուստի հաճախ մեզանում եւ տարբեր երկրներում ապրող արվեստագետներն իրենք են դառնում նախաձեռնությունների հեղինակ, ձեւավորում ավանդույթներ: Կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանը 1990-ականներից ի վեր կազմակերպում եւ անց է կացնում յուրօրինակ երաժշտական ակցիաներ, որոնց նպատակն է Հայաստան բերել ոչ միայն այլ երկրներում ծնված երաժշտական ստեղծագործություններ, այլեւ ամեն ինչ անել մեր ազգային կոմպոզիտորական եւ կատարողական դպրոցները օտարներին ներկայացնելու համար:

«Երաժշտական կամուրջ» խորագրով համերգը, ...

 
 
Մշակույթ
Կնշենք Սուրբ Զատիկը
 

Ինչը մեկնաբանում է քահանան

Այս տարի ապրիլի 12-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Զատիկը: «Ես ավելի շատ սիրում եմ ասել Սուրբ Հարության տոն, թեեւ սխալ չէ եւ վատ չէ, երբ ասում ենք Սուրբ Զատիկ, որովհետեւ Զատիկը հին կտակարանյան ծագում ունի եւ այդտեղից եկող խորհուրդ է»,- ասում է Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Եսայի քահանա Արթենյանը: Նրա խոսքերով. «Շատ կարեւոր է, որ հենց այս գիտակցությամբ օգտագործենք «զատիկ» բառը, քանի որ զատիկ նշանակում է զատվել, բաժանվել ստրկությունից»: Տեր Եսայու մեկնաբանությամբ, ըստ Հին կտակարանի, Մովսեսի առաջնորդությամբ Եղյա ժողովուրդը կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ Աստծո ընտրյալ ժողովուրդը դուրս եկավ Փարավոնի ստրկությունից եւ գնաց դեպի խոստացված երկիր եւ ժառանգեց այն. «Սա որպես մեծ ...

 
 
Մշակույթ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
 

a
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ երրորդ

 

ՀԻՆ ՕՐԵՐԻ ՉՍՐԲԱԳՐՎԱԾ ՔՐՈՆԻԿՈՆ

 Եվ ես ժպտալով Մարտինին ասացի՝ «փաստորեն, սրբագրիչի գործը շատ լարված ու շատ վտանգավոր գործ ա», եւ Մարտինը ժպտալով ասաց՝ «հազարից մեկ ա ըսենց չեպե պատահում», եւ ես հարցրի՝ «քո սմենի վախտ հեչ պատահել ա՞», եւ Մարտինն ասաց՝ «պատահել ա՝ սխալ ա գնացել, բայց ինձնից բացի՝ ոչ մեկը չի իմացել», եւ ես զարմացած հարցրի՝ «բա խմբագիրն իրա թերթը չի կարդո՞ւմ», եւ Մարտինն ասաց՝ «մինչեւ տպվելն ինչ կարդում՝ կարդում ա. տպվելուց հետո որ չեպե չի ըլնում՝ չի կարդում», եւ ես ասացի՝ «որ էս ...

 
 
Սպորտ
ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԵՐԿՐՈՐԴՆ Է
 

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը երեկ ավարտեց մրցելույթները Եվրոպայի առաջնությունում։

Մեր աղջիկներից վերջինը մրցահարթակ մտավ 75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, որը իր եւ հավաքականի հաշվարկին բերեց երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Մրցակցության ամբողջ ընթացքում երկրորդը ճանաչվելու համար հիմնական պայքարն ընթանում էր Հռիփսիմեի եւ Իսպանիայի ներկայացուցիչ Լիդիա Վալենտինի միջեւ: Այստեղ մրցակցությունից դուրս էր ռուսաստանցի Լիդիա Զաբոլոտնայան:

Պոկում վարժությունը Խուրշուդյանն սկսեց 111 կգ-ից, այնուհետեւ իր կամքին ենթարկեց նաեւ 116 կիլոգրամը, սակայն վերջին մոտեցմամբ անհաջողության մատնվեց 120 կգ-ում: Դրա փոխարեն Զաբոլոտնայան եւ Վալենտինը բարձրացրին այդ կիլոգրամները: Եվ քանի որ ռուսաստանցին անձնական քաշով թեթեւ էր, նրան էլ շնորհվեց փոքր «ոսկին»:

Հրում մրցաձեւում Հռիփսիմեն միանշանակ ...

 
 
Սպորտ
Լուրջ փորձություն՝ ապագայի համար
 

Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում մինչեւ 85 կգ քաշային կարգում Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանում էին Գեւորիկ Պողոսյանը եւ Արամ Անդրիկյանը:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի բացակայությամբ, մարզիչները մեծահասակների մրցապայքարում իրենց կարողություններն ստուգելու իրավունք առաջին անգամ ընձեռել էին այս երիտասարդներին: Երկու ծանրորդներն էլ դրանից առաջ իրենց լավագույն կողմերով էին դրսեւորել պատանեկան եւ երիտասարդական պաշտոնական մրցումներում: Սակայն մեծահասակների միջեւ պայքարն էապես տարբերվում է թե իր մակարդակով, թե լարվածությամբ:

Ուղիղ հեռարձակմամբ հեռուստաեթերին հետեւող մարզասերները տեսան, թե նրանք ինչպիսի կռիվ տվեցին նախ եւ առաջ ծանրաձողի, ապա՝ ...

 
 
Սպորտ
ԳԻՏԱԿՑՎԱԾ ԻՆՔՆԱԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆ
 

Սպորտը առողջության թիվ մեկ գրավականն է: Ու դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող: Մարդու մարմինը մշտապես պետք է շարժման մեջ լինի, աշխատի որոշակի լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ: Դա օրգանիզմի մշտապես լիցքավորման պահանջն է, որը նախանշված է ի վերուստ: Հակառակ դեպքում՝ ժամանակից շուտ վրա հասնող ծերությունն անխուսափելի է: Ասվածը սովորական մահկանացուների համար վերաբերում է առողջ ապրելակերպ վարելուն, ամենօրյա լիցքային վարժություններին եւ, վերջապես, առողջարարական ֆիզկուլտուրային:

Այլ բան է մեծ, այլ կերպ ասած՝ պրոֆեսիոնալ սպորտը, որը անհատից անմնացորդ կլանում է ամեն ինչ: Ու դեռ հայտնի չէ, թե վերջն ի՞նչ կլինի: Պրոֆեսիոնալ մարզիկը գիտի, թե ինչի՞ է գնում, ի՞նչ գնով եւ ի՞նչ անակնկալների կարող է ...

 
 
Սպորտ
ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
 

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը, նշելով, որ որոշումը կայացվել է ֆեդերացիայի գործկոմի նիստում, որը նախագահել է ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Օրակարգում եղել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածության հարցի քննարկումը:

Ներկայացնելով խնդիրը՝ ՀՖՖ նախագահը պարզաբանել է 2010 թվականի աշխարհի գավաթի որակավորման փուլում մեր ընտրանու անհաջող ելույթների եւ գլխավոր մարզիչ Յան Պոուլսենին պաշտոնանկ անելու որոշման պատճառները, որից հետո առաջարկել է քննարկել մինչեւ ընտրական փուլի ավարտը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Իվո Շուշակի թեկնածությունը, որն այդպիսի աշխատանքի փորձ ունի եւ որի համար էլ նրան կարելի է այդ հնարավորությունն ընձեռել, իսկ հաջող աշխատանքի պարագայում ...

 
 
Աստղագուշակ
ԱՊՐԻԼԻ 11
 

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հարազատները կաջակցեն ձեզ նոր գործեր սկսելու հարցում:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր զբաղվեք սպորտով, հետեւեք ձեր կազմվածքին:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Խուսափեք ավելորդ ծանրաբեռնվածությունից, հանգստյան օրերին մոռացեք աշխատանքի մասին:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Գնացեք քաղաքից դուրս՝ ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր հնարավորություն կունենաք լիարժեք լիցքաթափվելու:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Վերջապես կազատվեք այն մարդկանցից, որոնք ամբողջ շաբաթ ձանձրացնում էին ձեզ:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր անսպասելի, բայց հաճելի հյուրեր կունենաք:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Մտերիմների հետ շփվելիս՝ նրանց նկատմամբ ավելի ջերմ եղեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Եթե սիրո հարցում անհաջողություններ ունեք, մի տխրեք, հիշեք, որ առջեւում գարուն է: ...

 
 
Տնտեսություն
ԿԹԱՆԿԱՑՆԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
 

Ըստ ուղեւորափոխադրող ընկերությունների՝ մինչ Երեւանի քաղաքապետի ընտրությունները, քաղաքային իշխանությունները չեն թույլատրի բարձրացնել հասարակական տրանսպորտի ուղեվարձը:

Համաձայն 2001-ից գործող կարգի, հանրային տրանսպորտի որեւէ երթուղու մրցութային փաթեթում սահմանված սակագինը փոփոխելու համար երթուղին սպասարկող ընկերությունը պետք է հայտ ներկայացնի համապատասխան գերատեսչությանը՝ տնտեսապես հիմնավորելով սակագնի փոփոխության անհրաժեշտությունը:

Եթե Երեւան քաղաքում կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից մինչ օրս ոչ մի հայտ չի ներկայացվել Երեւանի քաղաքապետարան, ապա միջմարզային երթուղիները սպասարկող 18 ընկերություն արդեն իսկ ուղեվարձի փոփոխման հայտով դիմել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը՝ պահանջելով ...

 
 
Տնտեսություն
Չշահած ՀԴՄ կտրոնները եւս կշահեն
 

Տեսնելով, որ ՀԴՄ կտրոնների միջոցով վիճակահանություն կազմակերպելու գաղափարն այնքան էլ չի արդարացնում ակնկալվող սպասելիքները, քանի որ յուրաքանչյուր ամիս հազարավոր կտրոններից հատուկենտ շահումներ են գրանցվում, մեր կառավարությունը որոշել է այլ մեթոդի դիմել: Որպեսզի վիճակահանությունից հիասթափված քաղաքացիները գնումներ կատարելիս շարունակեն պահանջել ՀԴՄ կտրոնները, որոշվել է նրանց խրախուսել: Սկսած այս տարվա ապրիլի 1-ից, չշահած կտրոնները դեն նետելու փոխարեն պետք է խնամքով պահել, քանի որ դրանցով եւս կարելի է որոշ գումար «վաստակել»: Այսուհետեւ, երեք ամիսը մեկ անգամ, այսինքն առաջին փուլում ապրիլ-մայիս-հունիս ամիսներին, եթե հավաքած 50 եւ ավելի կտրոնների վրա ֆիքսված ընդհանուր գումարը գերազանցի 100 հազար դրամը, ապա պետությունը, որպես բոնուս, սպառողին կվերադարձնի այդ գումարի 2,5%-ը՝ 2500 դրամը: Սա շահում ստանալու համար ...

 
 
Տնտեսություն
«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԸ» ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԱՆՈՒՄ
 

Երեկ Գյումրիի Մուշ-2 թաղամասում բողոքի ակցիա են կազմակերպել մոտ 300 շինարարներ: Նրանք բողոքել են, որ «Գլենդել Հիլզ» շինկազմակերպությունը, որը աղետի գոտում բնակարանաշինություն է իրականացնելու, պատրաստվում է իրենց շատ ցածր վճարել՝ կատարվելիք աշխատանքների համար: Այս մասին տեղեկացնում է «7օր.am»-ը: Աղբյուրի փոխանցմամբ, ըստ շինարարների հաշվարկի, առաջարկվող գնային քաղաքականության պայմաններում իրենց աշխատավարձը կկազմի ընդամենը 50-60 հազար դրամ: Շինարարներից մեկն ասել է, որ ի պատասխան իրենց բողոքի, կազմակերպությունից պատասխանել են, որ ճգնաժամ է, եւ իրենք չեն կարող համապատասխան չափով վճարումներ կատարել: «Ուզում եք աշխատեք, չեք ուզում՝ մի աշխատեք, այլ ցանկացողներ շատ կլինեն»,- պատասխանել են բանվորներին:

Բանվորների խոսքերով, փորձ է արվում ...

 
 
Տնտեսություն
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ՈՂՋԱՄԻՏ ԼԻՆԵԼ
 

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների գծով տնօրեն Մասուդ Ահմեդը Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տվել ողջամտություն ցուցաբերել եւ նախապատրաստվել շատ ավելի բացասական տնտեսական զարգացումների: Այս մասին Մ. Ահմեդը ասել է երեկ Երեւանում տեղի ունեցած «Գլոբալ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա» թեմայով քննարկման ժամանակ:

ԱՄՀ ներկայացուցիչն իր ասածը հիմնավորել է նրանով, որ Ռուսաստանի տնտեսական անկումը դեռեւս ամբողջապես չի անդրադարձել Հայաստանի վրա, հետեւապես, մինչեւ իրավիճակի կայունանալը, հնարավոր է տնտեսական վիճակի ավելի վատթարացում: Մ. Ահմեդի ներկայացմամբ, սկսած 2010 թվականից, տնտեսական վիճակը աշխարհում կսկսի կայունանալ. «Չնայած տնտեսական աճ գործնականում չի գրանցվի, սակայն կլինի իրավիճակի ...

 
 
Տնտեսություն
ԱԱՀ-Ն ԴԵՂՈԼՈՐՏԻՆ ՎՆԱՍՈՒՄ Է
 

Մի շարք գործարարներ վստահեցնում են, որ այսօր դեղի բիզնեսով զբաղվելը բավականին եկամտաբեր է, այդուհանդերձ, նրանց ներկայացմամբ, կան որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են դեղագործական ոլորտում բիզնես ծավալելուն:

Երեկ Մոսկվայի տանը կազմակերպված «Առողջություն եւ դեղագործություն, Էքսպո-2009» խորագիրը կրող միջազգային ցուցահանդեսի ժամանակ «Առավոտը» զրուցեց մի շարք դեղագործական ընկերությունների հետ, որոնք ներկայացրել էին իրենց արտադրանքը՝ դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ եւ բժշկական կլինիկաներ: Ցուցահանդեսին մասնակցում էր մոտ 50 տեղական եւ արտասահմանյան դեղագործական ընկերություն:

Դեղագործական ընկերությունները, ներկայացնելով իրենց ապրանքները, ծանոթանում էին նաեւ մրցակիցների տաղավարներին:

«Առավոտի» հետ ...

 
 
Իրավունք
Կողոպտել են բենզալցակայան
 

Ապրիլի 9-ին ոստիկանության Վայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել «Վայք-Գազ» ՍՊԸ բենզալիցքավորման կայանի լիցքավորող, 1966 թ. ծնված Հրաչիկ Բ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, 3 անհայտ անձինք զինված հարձակում են գործել Երեւան-Մեղրի ճանապարհին գտնվող նշված բենզալիցքավորման կայանի վրա, հրազենային վնասվածքներ հասցրել Հրաչիկ Բ.-ի ձախ ձեռքին եւ գլխին, հափշտակել մոտ 120 հազար դրամ եւ բջջային հեռախոս, ապա մուգ գույնի «ՎԱԶ-2108» կամ «ՎԱԶ-2109» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի՝ Երեւանի ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

 
 
Իրավունք
Տաքսու վարորդ են սպանել
 

Երեւանում կատարվել է տաքսու վարորդի դաժան սպանություն: Ինչպես հաղորդում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը, մարտի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1981 թ. ծնված Գարիկ Սարուխանյանը մարտի 29-ին, ժամը 22-ին, դուրս է եկել տնից եւ չի վերադարձել, իսկ մարտի 31-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցների կողմից նրան պատկանող՝ տաքսու պարբերանշանով, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում կանգնեցնելու փորձ կատարելու ժամանակ 2 ուղեւորն ու վարորդը, թողնելով այն, դիմել էին փախուստի: Ապրիլի 8-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, սպանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1989 թ. ծնված Մանուկ Ս.-ին եւ 1984 թ. ծնված Վարդան Վ.-ին: Վերջիններս խոստովանել ...

 
 
Իրավունք
Անմարդաբնակ տունը ջեռուցվե՞լ է
 

«Տեսուչը ապօրինաբար պարտքեր է գրել ինձ վրա, ինչի պատճառով էլ լույսս անջատել են, բայց ես այդ տանը չեմ բնակվում, մանավանդ ձմռան ամիսներին հարազատներիս մոտ եմ լինում, միայն օրվա ընթացքում գալիս եմ տեսնեմ՝ տունս ինչ վիճակում է եւ գնում եմ, ինչպե՞ս կարող է դատարկ տանը 18 հազար 800 դրամի լույս օգտագործվել: Հիմա օրերով լույս չունեմ»,- օրերս նման բողոքով «Առավոտին» էր դիմել Էջմիածնի Աթաբեկյան 1-ին փակուղու թիվ 1 տան բնակիչ՝ 80-ամյա Սարայի Մանուկյանը: Նրա խոսքերով, տեսուչ Օգսեն Մկրտչյանն իր դեմ լարված է եւ անձնական դրդապատճառներով է իրեն անլույս թողնում ու մեծ պարտքերի տակ գցում: Ս. Մանուկյանի ներկայացմամբ, ինքը միայնակ թոշակառու է, ի վիճակի չէ այդ գումարները վճարել, հենց այդ պատճառով էլ հարազատների տանն է բնակվում, որպեսզի էլեկտրաէներգիա չծախսի: Այս առնչությամբ «Հայէլցանցեր» ընկերության մամուլի քարտուղար ...

 
 
Իրավունք
Լիցենզիաներն ուժի մեջ են
 

«Առավոտ» օրաթերթի նախորդ համարում հրապարակված «Խաղատները լիցենզավորվեցին» նյութում մեջ նշել էինք, որ ֆինանսների նախարարությունը 12 խաղատան լիցենզիա է տրամադրել: Ֆիննախից հայտնեցին, որ նշյալ խաղատներին ոչ թե նոր լիցենզիաներ են տրամադրել, այլ ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ՝ ուժի մեջ են 116 շահումով խաղի, 12 խաղատան եւ 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:

 
 
Մարզեր
ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ԹՈՌՆ՝ ԸՆԴԴԵՄ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՏՂԱՅԻ
 

Հայկաձորի վանքի արտերը մնացել են միայն ժողովրդի հիշողության մեջ

ՀՀ քաղաքացներ Միշա Ներսիսյան եւ Ասյա Հովհաննիսյան ամուսինները, սկսած ՀՀ անկախության առաջին օրերից, պայքարում են ծննդավայր՝ Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի ջրաղացին եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն երկրորդ կյանք տալու համար:

Եվ եկեղեցին, եւ ջրաղացը Արաքս գետի ափին են՝ սահմանամերձ հատվածում, եւ դրանց մոտենալու համար սահմանապահների հատուկ թույլտվությունն է պետք: Հայկաձորի գյուղական արխիվների համաձայն, ջրաղացը գործել է մինչեւ 1963 թվականը, եւ ոչ միայն հայկաձորցիք, այլեւ հարեւան գյուղերի բնակիչներն էլ են օգտվել այս ջրաղացից: Եկեղեցին վաղուց չի գործում: Միշա Ներսիսյանն էլ, որ հոգեւորականի թոռ է, որոշել է նորոգել ջրաղացը, շահագործել այն եւ ստացած եկամուտը ամբողջությամբ ուղղել ...

 
 
Մարզեր
ՉՈՐՍ ԴԻՄՈՒՄ՝ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ
 

Հայաստանի համայնքների ասոցիացիան (ՀՀԱ) երեկ մի քանի հարցով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին:

Ինքնակամ շինարարության կանխարգելման եւ կասեցման ու հետեւանքների վերացման օրեսդրական անկատարությունը շտկելու գործում մասնակցություն ունենալու համար ՀՀԱ-ն Հովիկ Աբրահամյանին խնդրում է ձեւավորել ոլորտային օրենսդրություններում համապատասխան փոփոխություններ նախապատրաստող աշխատանքային խումբ:

Երկրորդ դիմումով ՀՀԱ-ն առաջարկում է ձեւավորել «ՀՀ Ազգային ժողովի նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերով խորհուրդ»: Երրորդ՝ ՀՀԱ-ում կարծում են, որ ֆինանսական համահարթեցման մասին օրինագիծը «դեռեւս մեծ բանավեճերի տեղիք է տալիս կոնցեպտուալ եւ օրենսդրական լուծումների տեսանկյունից, պարունակում է մեծ թվով ռիսկեր։ Այն անցումային այս փուլում էականորեն ազդելու է համայնքների բյուջեի ձեւավորման ...

 
 
Մարզեր
ԿՐԿԻՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՐՁԱԿՈՒՄ
 

Հայաստանի համայնքների միությունը երեք տարեկան է եւ անցած երեք տարում միության կայքը երեք անգամ «կոտրել» են ադրբեջանցի հակերները: Վերջին անգամ՝ երկու օր առաջ: Այսօր կայքը տեսքի է բերված: Ինչպես տեղեկացանք ՀՀ համայնքների միությունից, երեք անգամ էլ կայքը «կոտրվել» է նույն ձեռագրով՝ հակերները տեղադրում են կախաղան բարձրացված մարդու, գետնին ընկած դիակի եւ նման այլ լուսանկարներ եւ «Հայերը Խոջալուում ցեղասպանություն են իրականացրել» թեմայով կարճ տեքստեր: Հարձակվողները նաեւ ստորագրություններ են թողել՝ բաքիողլու, ռամիզ, դոյչ:

Համայնքների միությունում կարծում են, որ ադրբեջանցիներն առավել հաճախ հարձակվում են այն կայքերի վրա, որոնց մշտական այցելուների մեջ քիչ չեն միջազգային կառույցները:

Նկատենք, որ հայկական կայքերի վրա հարձակումները վերջին տարիներին պարբերաբար կրկնվում են: Ադրբեջանի ...

 
 
Մարզեր
«Հնարամտությունը» կանխվել է
 

Խմբագրություն այցելած տիկինը խնդրեց անունը չնշել, պարզապես՝ Արմավիրի մարզի դպրոցականի ծնող եւ ասաց, թե Արմավիրի մարզի դպրոցների աշակերտներին պարտադրվում են օրագրեր, որոնց վրա հատուկ նշում կա՝ «Արմավիրի մարզի միջնակարգ դպրոցների համար»: Տիկինը ուներ նման օրագրի մի նմուշ: Հատուկ արմավիրցիների համար օրագիրը՝ ոչ թերթերի քանակով, ոչ բովանդակությամբ չի տարբերվում սովորական օրագրերից, իսկ բողոքավոր ծնողը պնդում էր, թե խանութում սովորական օրագիրը արժե մոտ 300 դրամ, իսկ այս հատուկը իրենց պարտադրվում է 450 դրամով: Որոշ ծնողներ արդեն գնել են դրանցից:

Տիկնոջ՝ գաղտնի մնալու համառ ցանկությունը տարօրինակ էր, սակայն, նկատի ունենալով նման մի նախադեպ, երբ նույն Արմավիրի մարզի դպրոցներին համազգեստ պարտադրելու փորձ էր արվում եւ որը կարվելու էր մարզպետի որդուն պատկանող ընկերությունում, որոշեցինք արձագանքել բողոքին ...

 
 
Մարզեր
Սյունեցիք կողմնորոշվել են
 

Սյունիքի մարզի 2000 շրջանավարտներից մոտ 1200-ը այս տարի կմասնակցի պետական ավարտական քննություններին, իսկ մնացած 800 տասներորդցիները ցանկություն են հայտնել մասնակցել բուհական կենտրոնական քննություններին: Մարտի 16-ին հայտագրումն ավարտվել է, հայտերը ներկայացվել են գնահատման եւ թեստավորման կենտրոն, իսկ այս օրերին մարզի ավարտական դասարանների աշակերտները նախնական հայտերում վերջին ճշգրտումներն ու փոփոխություններն անելու հնարավորություն ունեն մինչեւ ապրիլի 15-ը, որից հետո հայտերի վերջնական տարբերակները կուղարկվեն ԳԹԿ:

Միասնական քննությունների անցկացման համար մարզից երկու դպրոց է ընտրվել՝ Կապանի թիվ 9 եւ Գորիսի թիվ 3 կրթօջախները: Քննությունների ընթացքը հսկելու համար նախապես կընտրվի 35 խստապահանջ ուսուցիչ, բնականաբար՝ ոչ տվյալ մասնագիտության: Այս տարի կենտրոնացված բուհական քննությունները կանցկացվեն բոլոր ...

 
 
Մարզեր
Մեկ հաղթող արդեն կա
 

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին Սյունիքից մասնակցում է 62 աշակերտ: Թեեւ հանրապետական փուլն այս օրերին շարունակվում է, մարզի դպրոցականների հաջողություններն արդեն երեւում են: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի կրթահամալիրի հենակետային վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Արփինե Թորոսյանը կենսաբանություն առարկայից առաջին կարգի դիպլոմ է շահել եւ հնարավորություն ստացել մասնակցելու Ճապոնիայում կայանալիք միջազգային օլիմպիադային: Արփինե Թորոսյանը այժմ նախապատրաստվում է մասնակցել միջազգային մրցույթին: Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում Սյունիքի մարզից երկու այլ դպրոցական շահել է երկրորդ կարգի դիպլոմ, չորս աշակերտ՝ երրորդ կարգի դիպլոմ, իսկ հինգ մասնակից արժանացել է գովասանագրի: Դեռեւս ոչ բոլոր առարկաներից է ավարտվել օլիմպիադան եւ ...

 
 
Միջազգային
Նացիստները համառուսաստանյան ջարդ են նախապատրաստում
 

Ռուսաստանյան նացիստները պատրաստվում են մայիսի 5-ին համառուսաստանյան ջարդ կազմակերպել: Իրենց կայքերում տարածված հաղորդագրությունների համաձայն՝ այդ օրը նրանք պատրաստվում են ոչ միայն սպանել օտարազգիներին, այլեւ՝ այրել պետական շենքեր, ինչպես նաեւ՝ իշխող կուսակցության գրասենյակներ: «Սպանեք, պայթեցրեք, ոչնչացրեք, ջարդեք, ծեծեք, կոչեր գրեք պատերի վրա, արեք, ինչ ուզում եք, ինչ ճիշտ եք համարում, սակայն, հանուն ձեր զինակիցների, անգործության մի մատնվեք»՝ ըստ newsru.com-ի, այդպիսի կոչով է հանդես եկել ջարդերը նախաձեռնող «Ռուսկայա վոլյան»:

Անկարգությունների ամսաթիվը պատահաբար չի ընտրվել. մայիսի 5-ին լրանալու է այդ խմբի առաջնորդ Մաքսիմ Բազիլեւի մահվան 40 օրը: Բազիլեւը մահացել է Պետրովկայի մեկուսարանում՝ տարօրինակ հանգամանքներում: Բազիլեւի ...

 
 
Միջազգային
Նարնջագույն հեղափոխությունը դարձավ կարմիր
 

Երեկ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի փողոցներ էին դուրս եկել հազարավոր ցուցարարներ, որոնք պահանջում են գործող վարչապետ Աբխիսիտ Վեդչաչիվայի հրաժարականը: Հետաքրքիրն այն է, որ ընդամենը չորս ամիս առաջ դարձյալ զանգվածային ցույցերի արդյունքում հրաժարական էր տվել նախորդ վարչապետ Սոմչայ Վոնգսավատը: «Գազետա» թերթը նշում է, որ այդ ցույցերը հիշեցնում են նախորդ լայնամասշտաբ բողոքի ակցիան, որը կաթվածահար էր արել Թաիլանդի կառավարության աշխատանքը անցած տարվա օգոստոսից մինչեւ դեկտեմբեր: Բանգկոկի փողոցներում ցույց են անում մոտավորապես նույն քանակությամբ մարդիկ եւ առաջ են քաշում նույնատիպ պահանջներ: Սակայն այս անգամ ցուցարարների շապիկները ոչ թե նարնջագույն են, ինչպես չորս ամիս առաջ, այլ՝ կարմիր, իսկ դա նշանակում է, որ այս անգամ փողոց են դուրս եկել հակառակ ...

 
 
Միջազգային
Ամերիկացիները փորձում են ազատել նավապետին
 

Ամերիկյան զինված ուժերն ակտիվացնում են իրենց ներկայությունը Սոմալիի մոտակայքում ծովահենների կողմից առեւանգված ԱՄՆ քաղաքացի նավապետին ազատելու համար: Ամերիկյան նավերից մեկն արդեն իսկ գտնվում է այն նավակի կողքին, որտեղ ծովահենները պահում են Ռիչարդ Ֆիլիպսին: Այժմ բանակցություններ են վարվում նավապետին ազատելու ուղղությամբ: bbc.com-ը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ ծովահենները հարձակվել էին դանիական ընկերությանը պատկանող «Մայերսկ Ալաբամա» նավի վրա, որը մարդասիրական բեռ էր տանում Ուգանդայի եւ Սոմալիի համար: Նավի վրա էին գտնվում մոտ երկու տասնյակ ԱՄՆ քաղաքացիներ, որոնք կարողացան ետ մղել ծովահենների գրոհը: Վերջիններիս հաջողվեց միայն առեւանգել նավապետ Ֆիլիպսին: ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները գտնում են, որ պատանդի ազատման դիմաց ...

 
 
Միջազգային
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՄԵՐԺԵՑ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
 

Երեկ Թբիլիսիում վերսկսվեցին ընդդիմության ցույցերը, որոնց պահանջն է Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլիի հրաժարականը: Նախորդ օրը ընդդիմադիրները Սահակաշվիլուն 24 ժամ ժամանակ էին տվել՝ իր հրաժարականը ներկայացնելու համար, սակայն Վրաստանի ղեկավարը հրաժարվել է կատարել վերջնագրի պահանջը, ասելով, որ ղեկավարելու է երկիրը մինչեւ 2013 թվականը: Նա ասել է նաեւ, որ պատրաստ է ընդդիմադիրների հետ քննարկել բոլոր խնդիրները՝ կապված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, երկրի անվտանգությունն ապահովելու եւ ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու հետ: Ըստ ընդդիմադիրների՝ նման պատասխանը Վրաստանի ներկայիս նախագահի ոչ ադեկվատ լինելու եւս մի ապացույցն է: Ըստ newsru.com-ի՝ ընդդիմությունը հայտնում է նաեւ, որ նախորդ գիշեր Ռուսթավելի պողոտայի մոտակայքում ռետինե մահակներով դաժանորեն ...

 
 
Միջազգային
«ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՀԵՏՔԸ» ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ
 

Ապստամբություն, պետական հեղաշրջում, անկարգություններ, հետընտրական պրոցեսներ՝ այդ որակումներն են տալիս մեկնաբանները այս շաբաթ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում տեղի ունեցած իրադարձություններին: «Վրեմյա նովոստեյ» թերթի կարծիքով, իրադարձություններն իսկապես բազմաշերտ էին, եւ այստեղ իր հատուկ տեղն ունի, այսպես կոչված, «ռումինական վարկածը»: Ըստ թերթի՝ Մոլդովայի գլխավոր դատախազը հայտարարել է հետեւյալը. «Հիմա մենք չենք կարող հրապարակել մեր կողմից քննվող գործի բոլոր մանրամասները, սակայն «ռումինական հետքը» հստակորեն նշմարելի է. դրա մասին են վկայում իրեղեն ապացույցները»: Երկրի հատուկ ծառայություններն այժմ շարունակում են հարյուրավոր ձերբակալված ցուցարարների հարցաքննությունը: Քիշնեւի պահանջով ձերբակալություններ են իրականացնում նաեւ Ուկրաինայի իշխանությունները. մասնավորապես, Օդեսայում ...

 
 
Միջազգային
ԲՈԼԻՎԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՍԿՍԵԼ
 

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը եւ իրեն սատարող արհմիութենական առաջնորդները հացադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի ընդդիմադիր խորհրդարանականների դեմ, որոնք ձգձգում են նոր նախընտրական օրենքի ընդունումը: Ըստ «Նոյյան տապանի», Բոլիվիայի նոր Սահմանադրության համաձայն, որն ուժի մեջ է մտել փետրվարի 7-ին՝ համաժողովրդական հանրաքվեով հավանության արժանանալուց հետո, դեկտեմբերի 6-ին երկրում պետք է կայանան համընդհանուր ընտրություններ, որոնց ընթացքում քաղաքացիները կընտրեն նախագահ, փոխնախագահ եւ խորհրդարանի անդամներ: Բոլիվիական ընդդիմությունը մտադիր է բոյկոտել ընտրությունները, քանի որ ընդդիմադիրները համաձայն չեն նոր նախընտրական օրենքի որոշ կետերի հետ: Ընդդիմադիրների կարծիքով, կառավարությունը ցանկանում է խաբել քաղաքացիներին եւ ընդունել «մթին եւ ...

 
 
Հայդ պարկ
ՀԵՏԱՔՐՔՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
 

«Ողջո՜ւյն բարեմիտ ընթերցողին»

Մեր գործընկեր, լրագրող Արմեն Սարգսյանը ինձ՝ «Առավոտի» ընթերցողների խմբագրին, հետեւյալ նամակն է հասցեագրել, որը ներկայացնում եմ որոշ կրճատումներով եւ իմ մեկնաբանություններով:

«2009 թվականի մարտի 4-ի «Առավոտում» կարդացի մի լուր՝ «Կանաչ ակնոց՝ կովերի համար» վերնագրով։ Ըստ դրա՝ «Առավոտի» տեղեկություններով, Հայաստանի գյուղնախարարությունը մտադիր է զարկ տալ կանաչ ակնոցների արտադրությանը։ Մինչ արտադրությունը՝ այն «կիրառվել» է Սյունիքի մարզի գյուղերից մեկում»։ Կիրառողն էլ Սարգիս Սարգսյանն է եղել։ Էլի հետաքրքիր բաներ կան գրված։

Մասնագիտական եւ սպառողական հետաքրքրությունս բավարարելու համար, քանի օր է՝ փորձում եմ պարզել, թե ո՞ր գյուղում է ապրում Սարգիս Սարգսյանը, իրակա՞ն է, արդյոք, այդ խորհրդավոր նորարարը, ...

 
 
Հայդ պարկ
«Իրանական առաջին դետեկտիվը»
 

Ֆրանսիական մամուլն այսպես որակեց Նաիրի Նահապետյանի՝ «Ո՞վ է սպանել այաթոլլահ Կանունիին» վեպը, որ լույս տեսավ այս տարվա սկզբին եւ գրավեց թե՛ քննադատների, թե՛ ընթերցողների ուշադրությունը:

Փարիզում ամեն տարի տեղի ունեցող «Գրքի սալոնի» կազմակերպիչները տպագրում եւ բաժանում են այն հեղինակների ստվար ցուցակը, ովքեր մեկ շաբաթվա ընթացքում, զանազան ստենդներում պիտի ստորագրեն իրենց գրքերը: Հայկական ազգանունները հինգն էին, որոնցից միայն մեկն էր ինձ անծանոթ՝ Նաիրի Նահապետյան: Ազգանունի ճիշտ տառադարձումը ֆրանսերեն (Nahapռtian եւ ոչ թե Nahabռdian, ինչպես սովորաբար արվում է ֆրանսալեզու երկրներում) եւ մանավանդ գրքի վերնագիրը հուշեցին, որ հեղինակը պարսկահայ է: Իսկ քիչ հետո երբ մոտեցա «Լիանա Լեւի» հրատարակչության ստենդին, ապա փաստեցի, որ Նաիրին երիտասարդ, նրբակազմ մի կին է, որի առջեւ ընթերցողների բազմություն ...

 
 
Ժամանց
ԿՐԿԻՆ ՋԱՎԱԽՔԻ ՄԱՍԻՆ
 

Վահե Սարգսյանի «Ջավախքը 1988-2008 թթ.» գրքի առիթով

Երեկ Ազգային գրադարանում «Ջավախքը 1988-2008 թթ.» հայերեն եւ ռուսերեն գրքերի հրատարակման առթիվ կազմակերպվել էր «կլոր-սեղան», որի ժամանակ գրքի հեղինակ, «Միտք» վերլուծական կենտրոնի վերլուծաբան Վահե Սարգսյանը, գիտավերլուծական հաստատությունների ղեկավարները, գիտնականները քննարկեցին Ջավախքի հիմնախնդիրը, Վրաստանի ներքաղաքական իրավիճակը:

«Միտք» վերլուծական կենտրոնի կողմից լույս ընծայված «Ջավախքը 1988-2008 թթ.» գրքում ներկայացվում են Ջավախքի, ջավախահայության հետ կապված հիմնական խնդիրները: Գրքի հեղինակ Վահե Սարգսյանը նշեց. «Մինչեւ հիմա Ջավախքի մասին հայ հասարակության առջեւ դրված հայեցակարգ չկա, որի պատճառով տարբեր շրջանակներ փորձել են Ջավախքը շահարկել՝ ելնելով իրենց քաղաքական շահերից կամ նկատառումներից: Տարբեր շրջանակներ ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009-04-11 21:44
 
 

ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ ՉԵՆ

«Իհարկե, մարտի 1-ի հետեւանքները հաղթահարված չեն, իհարկե, մեր հասարակությունում չի տիրում համերաշխություն, ...

 

2009-04-11 21:44
 
 

ԺՈՂՈՎՈ՛ՒՐԴ, ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԵՂԵՔ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով Հյուսիսային ...

 

2009-04-11 21:43
 
 

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԽՆԴՐԵ՞Ն

«Ցավում եմ, որ մեր բնական դաշնակիցների շրջանում գտնվեցին մարդիկ, ովքեր տրվեցին պիտակավորումներ տալու գայթակղությանը։ Կարծում եմ՝ ...

 

2009-04-11 21:43
 
 

ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆՇՎԵՑ ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երեւանում ապրիլի 6-8-ն անցկացված Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ընդունած ...

 

2009-04-11 21:43
 
 

ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎԱ՞Ծ ՉԵՆ

ՀՅԴ-ն մոտ 20 օր հետո հանրությանը կներկայացնի մի ամփոփ վերլուծություն, որում կներկայացվեն սահմանի բացման բոլոր ...

 

2009-04-11 21:43
 
 

ՄԵՐ ՆՈՍՏՐԱԴԱՄՈՒՍԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Վարդերի հեղափոխության հաջորդ օրը կանխատեսել էր, որ Շեւարդնաձեն ...

 

2009-04-11 21:42
 
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Կայցելեն Բաքու

Թուրքիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ պատրաստվում են այցելել Բաքու`կապված հայ-թուրքական սահմանի բացման ծրագրերի ...

 

2009-04-11 21:42
 
 

ԲԵԳԵՆԸ ԶԱՐՄԱՑԵԼ ԷՐ

ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստի աշխատանքների ընթացքում կոալիցիայի պատգամավորները պնդել են, թե անհնար է ...

 

2009-04-11 21:42
 
 

ԳԱՅԼԵՐ ԵՎ ԱԿԱՆՆԵՐ

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ընտանի կենդանիների վրա գայլերի հարձակման հերթական դեպք է արձանագրվել Լոռու մարզում: ...

 

2009-04-11 21:42
 
 

ՇԱՆԹԻՆ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ «ՎԱՐԴԱՇԵՆ»

Արդեն 25 օր է, ինչ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը գտնվում է «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկայում, որտեղ դատաբժշկական ...

 

2009-04-11 21:41
 
 

ՄԱՐԴԱՈՐՍ

Երեկ երեկոյան ՀՀ քաղաքացիներն ու ՀԱԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչները Կորյուն փողոցից խաղաղ երթով շարժվել էին Հյուսիսային պողոտա, որը նախորդ ...

 

2009-04-11 21:41
 
 

ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ ԵՆ ՈՒ ԲՈՒԺՈՒՄ

Երեկ «ԱրԲեՍ» առողջության եւ ցերեկային խնամքի կենտրոնը նշեց իր 10-ամյակը: «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական խորհրդատու Արա ...

 

2009-04-11 21:41
 
 

14-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՓՈՐՁԵԼ Է ԻՐԵՆ ՍՊԱՆԵԼ

Ապրիլի 9-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի եւ ճանապարհային ...

 

2009-04-11 21:41
 
 

ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՆԱԿՑԵԼ ՄՐՑՈՒՅԹԻ

ՀՀ Սփյուռքի նախարարությունը մտադիր է իրականացնել լրագրողների համար ամենամյա մրցանակաբաշխություն՝ Հայաստան-Սփյուռք ...

 

2009-04-11 21:40
 
 

ՉԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ

Ադրբեջանցի լրագրողները պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել Թուրքիայում՝ Հայաստանի հետ սահմանի հնարավոր բացման հետ կապված: Ինչպես ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+32+16 
 Շիրակ+22+6 
 Արարատ+33+15
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
All About Depression
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

Գլուխ քսաներկուերորդ

Գլուխ քսաներեքերորդ

Գլուխ քսանչորսերորդ

Գլուխ քսանհինգերորդ

Գլուխ քսանվեցերորդ

 Teenage Pregnancy - Teenage Sexuality and Sex Education