 |
 |
|
| 14/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտոնական քարոզչությունը պատրաստ է ցանկացած երկրում ընդդիմության ցանկացած ակտիվությանը կպցնել «գունավոր հեղափոխություն» պիտակը՝ դրանից բխող բոլոր «սարսափելի» բացահայտումներով՝ միջազգային դավադրություն, Սորոսի ֆոնդ, աշխարհի ուժային կենտրոններում մշակվող «տեխնոլոգիաներ» եւ այլն: Վերջերս ՌԴ պրոպագանդան այդ տեսակի «մութ ուժերի» դավադրություն է բացահայտել նաեւ Մոլդովայում: Ռուսների համար միակ բացառությունը այս օրերին Թբիլիսիում անցկացվող ընդդիմության ցույցերն են. այստեղ, ըստ նրանց, արտահայտվում է ժողովրդի իրական ցասումը բռնապետ եւ հակազգային իշխանությունների դեմ, իսկ ահա մնացած տեղերում՝ Բելգրադից սկսած Քիշնեւով վերջացրած, զուտ «տեխնոլոգիաներ են»: Դրանք Արեւմուտքում մշակում են չարամիտ «քեռիները», որոնք ցանկանում են այդ երկրների ղեկին դնել իրենց խամաճիկներին:
Այդ ամենը, իմ կարծիքով, քարոզչական առասպելաբանության ոլորտից է: Իրականում կան մի շարք երկրներ (մասնավորապես, հետխորհրդային), որտեղ սոցիալական, իրավական, քաղաքական խնդիրները չափազանց ցավոտ են ու խրոնիկ բնույթ են կրում: Այստեղ հսկայական է ժողովրդի դժգոհությունը, եւ բնական է, որ այդ դժգոհության, նույնիսկ ատելության օբյեկտը իշխանությունն է: Հետեւաբար, հիշյալ պետություններում կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք, առանց որեւէ Սորոսի հիմնադրամի հրահրման, պատրաստ են փողոց դուրս գալ: Այդ երկրներից մի քանիսում ժողովրդի դժգոհությունը ճնշվում է հենց «արմատից», ու նման երկրներում (ասենք, Թուրքմենստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ռուսաստանում) ընդդիմության ցույցեր ընդհանրապես չեն անցկացվում՝ պարզապես արգելված են, ու վերջ: Երկրների մեկ այլ խմբում (օրինակ, Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Լատվիայում) հանրահավաքները հնարավոր են: Ընդդիմադիր զանգվածների այդ ցույցերը կհասնեն իրենց նպատակին (իշխանափոխությանը), թե ոչ՝ բացարձակապես կանխորոշված չէ ինչ-որ արեւմտյան «տեխնոլոգիաներով»: Երբ այդ հանրահավաքները ձեռք են բերում պերմանենտ բնույթ՝ դրանց հաջողությունը կամ անհաջողությունը պայմանավորված է միայն մեկ գործոնով՝ որքանով դաժան կգտնվեն իշխանությունները՝ այդ ցույցերը բռնությամբ կասեցնելու իրենց ձգտման մեջ: Մասնավորապես, Հայաստանում, ինչպես տեսանք, դաժանության պակաս չի զգացվել:
Ուրիշ հարց, թե որքանով է իմաստալից նախագահի հրաժարականը մշտապես պահանջելը (ինչը սովորաբար բոլոր նման երկրներում ընդդիմադիր ցույցերի գրեթե միակ պահանջն է), եւ ինչպես է փոխվում կյանքը՝ նույնիսկ եթե այդ պահանջը կատարվում է: Բայց դա առանձին խոսակցության թեմա է: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2009-04-15 |
| ԵՐԹԸ ԿԱՅԱՑԱՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԵՐԹՈՒՂՈՎ |
| |

Երեկ, ինչպես եւ նախորդ օրերին, Հյուսիսային պողոտան փակ էր «քաղաքական զբոսանքի» համար: Ոստիկանները ցերեկվանից ամուր օղակի մեջ էին առել պողոտա տանող բոլոր ճանապարհները, թեեւ նախորդ օրը ոստիկաններից մեկը քաղաքացիներին կեսբերան առաջարկել էր հավաքվել Հյուսիսային պողոտայի վերջնամասում՝ դեպի Աբովյան տանող հատվածում: Հայրենի իրավապահները, որոնք երեկ նկատելիորեն պակաս ագրեսիվ էին, սիրահոժար կերպով ուղեկցեցին «քաղաքական զբոսանքի» մասնակիցների երթը, որը կայացավ իրենց՝ ոստիկանների նախանշած երթուղով. նախ՝ Թումանյան, ապա՝ Աբովյան փողոցով: Նպատակը քաղաքացիներին մինչեւ Կորյուն փողոց՝ ՀԱԿ-ի գրասենյակ, հասցնելն էր, բայց դա չստացվեց: Աբովյան փողոցում մարդիկ, ովքեր երթի ողջ ճանապարհին մեր համաքաղաքացիներին իրազեկում ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱԿՆԿԱԼԻ Է ԵԿԵԼ |
| |
Ապրիլի 27-30-ը Ստրասբուրգում կայանալիք ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի լիագումար նիստում Հայաստանի վերաբերյալ հարց
ընդգրկված չէ:
ԵԽԽՎ պաշտոնական կայքում, որտեղ տեղադրված է ապրիլի 27-30-ը կայանալիք նստաշրջանի օրակարգային հարցերի ցանկը, Հայաստանի մասին որեւէ նշում չկա: Հիշեցնենք, որ Խորհրդարանական Վեհաժողովի հունվարյան նստաշրջանում Հայաստանի պատվիրակությունը ձայնի իրավունքից զրկվելու ռեալ վտանգից հազիվ խույս տվեց, թեեւ ԵԽԽՎ թիվ 1643 բանաձեւի 11-րդ կետում, այդուհանդերձ, ասված էր, որ «Վեհաժողովը դեռեւս դժգոհ է եւ լրջորեն մտահոգված այն անձանց վիճակով, ովքեր ազատությունից զրկվել են 2008 թ. մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների կապակցությամբ եւ հնարավոր է՝ ձերբակալվել եւ դատապարտվել են քաղաքական շարժառիթներով: Այնուհանդերձ, Վեհաժողովը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| ՕԲԱՄԱՆ ԵՌԱԳՈՒՅՆՈՎ ՉԷՐ ՄՏՆԵԼՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԵՋԼԻՍ |
| |
Ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը
- Որքանո՞վ եք իրատեսական համարում այն լավատեսությունը, որը վերջերս արտահայտեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, թե Հայաստան-Թուրքիա հաջորդ ֆուտբոլային խաղի ժամանակ ինքը կա՛մ կանցնի բաց սահմաններով, կա՛մ էլ կլինի դրա նախօրյակին։
- Կարծում եմ, որ լավատեսությունն ընդհանրապես մեր նախագահի դրական կողմերից է: Բայց նա արտահայտեց նաեւ բավական իրատեսական տեսակետ՝ այդ նույն հարցազրույցի ընթացքում ասելով, թե չի բացառում, որ թուրքական կողմի համար այս ամբողջ հարաբերությունների՜, բանակցությունների՜ գործընթացն ընդամենը Ցեղասպանության ճանաչումից խուսափելու համար է, եւ որ նրանք ի վերջո կարող են վերադառնալ նախապայմանների, որոնք մեզ համար ընդունելի չեն: Ես ողջունում եմ այս ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| Սահմանի բացումից Հայաստանը չի շահելու |
| |
Կարծում է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը եւ պայմաններ է առաջարկում Թուրքիային:
- Ի՞նչ գործընթացներ են ընթանում տարածաշրջանում եւ ինչքանո՞վ են դրանք առնչվում հայ-թուրքական սահմանի բացմանը, հաշվի առնելով նաեւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ակտիվությունը։
- 2008-ի օգոստոսյան պատերազմը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի առջեւ դրեց իրենց ռազմավարությունների վերանայման խնդիր։ Նոր գեոքաղաքական իրավիճակը խնդիրներ հարուցեց նաեւ Թուրքիայի համար։ Վերջինս համոզվեց, որ ՆԱՏՕ-ական երաշխիքը բավարար չէ Բաքու-Ջեյհան նավթամուղի անվտանգ շահագործման համար։ Ադրբեջանը հասկացավ, որ կարող է անհրաժեշտություն առաջանալ հրաժարվել «Նաբուկո» նախագծից։ Տարիներ շարունակ ներդրվող, ամրապնդվող թուրք-արեւմտյան ազդեցությունը սկսեց արագորեն զիջել իր տեղը ռուսական ազդեցությանը։ Բնականաբար, Թուրքիան տարածաշրջանում ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ՝ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ |
| |
«Հայ կամավորականների համախմբում» ազգային քաղաքական նախաձեռնությունը դատապարտում է «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի համակարգող Վահագն Չախալյանի նկատմամբ կայացված 10-ամյա բանտարկության դատավճիռը: Հիշեցնենք, որ դատավճիռը կայացվել էր նախորդ շաբաթ՝ Թբիլիսիում: «Վահագն Չախալյանի եւ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի մյուս անդամների դեմ միջնադարյան դաժանությամբ եւ օրինականության աղաղակող խախտումներով զուգակցվող քաղաքական հալածանքն ակնհայտորեն միտված է Ջավախքի բնիկ հայ բնակչության իրավազուրկ վիճակի ամրապնդմանը, հասարակական եւ մշակութային դաշտի բնաջնջմանը եւ, որպես հետեւանք, տարածքի շուտափույթ եւ անդառնալի հայաթափությանը»,- ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ: Նախաձեռնության անդամները գտնում են, որ տարիներ շարունակ Ջավախքի միակ «անկախ եւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| ՄԻ ՔԻՉ ՆԵՂԱՑԵԼ ԵՆ |
| |
Երեկ Ադրբեջանի խորհրդարանի նիստի օրակարգում ներառված էր քննարկում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման հարցի շուրջ: Առաջինն այդ թեմային անդրադարձել է պատգամավոր Խադի Ռաջաբովը, հայտարարելով, որ այդ հարցում Ադրբեջանի իշխանությունն ու ընդդիմությունը միասնական են: Պատգամավոր Իգբալ Աղազադեն ասել է, թե Ադրբեջանը Թուրքիայից ավելի մոտ ոչ ոք չունի, այդ երկիրը միշտ պատմության ամենադժվար պահերին եղել է Ադրբեջանի կողքին: Նա կարծում է, որ հարկավոր է քննարկել ոչ թե Թուրքիայի, այլ Իրանի վարքագիծը: Նրա ասելով, իրանական «Սահար» հեռուստաալիքն իր հաղորդումներում հեգնանքով է անդրադարձել ադրբեջանաթուրքական հարաբերություններին: Պատգամավոր Իքրամ Իսրաֆիլը հանդես է եկել «Մուսաֆաթի» անունից, նշելով, թե սահմանների բացումը կարող է բացասաբար անդրադառնալ ադրբեջանաթուրքական հարաբերությունների վրա: Միեւնույն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| «ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՏԻՐՈՋ ԶԳԱՑՈՒՄԸ» |
| |
Ասում է Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ համամասնական ցուցակում 5-րդ հորիզոնականում գտնվող Սուրեն Աբրահամյանը:
- «Երեւանի մասին» օրենքը տալո՞ւ է հնարավորություն, որ ընտրված ավագանին կարողանա իսկապես ղեկավարել քաղաքը։
- Նախորդ օրենքի համեմատությամբ՝ սա կարելի է մեկ քայլ առաջ համարել, սակայն խնդիրն ամբողջական չի լուծվում: Կիսատ օրենք է՝ որոշակի քաղաքական նկրտումների հագուրդ տալու նպատակով ստեղծված: Ամենաճիշտն ու իրականը քաղաքի համար կլիներ ուղղակի քաղաքապետի ընտրությունը: Սա հնարավորություն կտար, որպեսզի ընտրված քաղաքապետը իր ավագանիով կամ խորհրդով կարողանար Երեւան քաղաքի պրոբլեմներն ամբողջացնել եւ, ինչու չէ, նաեւ լուծումներ տալ:
- Բավականին ժամանակ է անցել այն ժամանակներից, երբ դուք էիք քաղաքապետ, եւ այսօրվա ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| ՇԻՐԱԿՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԿԹԱՆԿԱՆԱ |
| |
Ներմարզային երթուղիների մրցույթը շահած 13 կազմակերպությունից 10-ը թանկացման հայտ է ներկայացրել
Գազի թանկացմանը համընթաց, արդեն կես ամիս է՝ Գյումրիի Բուլվարային թաղամասը սպասարկող միակ տրանսպորտը՝ թիվ 10 ավտոբուսը, դադարեցրել է իր աշխատանքները: «Ձեռ չի տալիս ու վերջ»,- հեշտ-հանգիստ պատճառաբանում են վարորդները: Գյումրիի քաղաքապետարանն էլ իրեն չի կոտորում լուծում փնտրելու եւ ուղեւորների իրավունքները պաշտպանելու համար: Երեկ նմանատիպ մի սպառնալիք էլ Շիրակի մարզպետին են ներկայացրել գյուղերը սպասարկող երթուղագծերի տերերը, որոնք միաբերան պահանջում են վերանայել մրցույթի պայմաններն ու տրանսպորտը թանկացնել 50 դրամով: Իսկ այս պահանջը նեղն է գցել ոչ միայն մարզպետարանի ներմարզային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| Ինքնասպան կլինեն, ընտանիքներ կքայքայվեն |
| |
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը հատկապես դեռահասների եւ երիտասարդների շրջանում կարող է հանգեցնել ինքնասպանությունների, դեպրեսիայի եւ սթրեսի դեպքերի աճի, ճարպակալման, օրգանիզմի աճի դանդաղեցման։ Նման կանխատեսում է անում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Ըստ նույն աղբյուրի, կավելանան թերսնուցման դեպքերը, միկրոէլեմենտների պակասի պառճառով՝ հղի կանանց եւ կերակրող մայրերի շրջանում սակավարյունության դեպքերը, կնվազի բուժօգնության դիմելիությունը, անցում կկատարվի ավելի էժան եւ ցածրորակ սննդի, կքայքայվեն ընտանիքներ: Ճգնաժամի պատճառով ծնունդների թիվը եւս կնվազի, իսկ մահացության դեպքերը կավելանան: ԱՀԿ-ն ահազանգում է նաեւ, որ բարձր եկամուտ ունեցող երկրներում սրտի հիվանդություններից մահացության դեպքերն արդեն իսկ աճել են 6,4%-ով, ցածր եկամուտ ունեցող երկրներում՝ 4 անգամ։ Հնարավոր է, որ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| Գործազուրկներն ավելանում են |
| |
ԱՊՀ երկրներից գործազրկության ամենաբարձր տոկոսը, 2009 թվականի հունվարի դրությամբ, գրանցվել է Հայաստանում՝ կազմելով 6,5% կամ 76 հազար մարդ: «Ռեգնումի» փոխանցմամբ, այս մասին հայտնում է Արհմիությունների համընդհանուր համադաշնությունը: Ըստ այդ տվյալների, միջին աշխատավարձը մեր երկրում կազմում է $308, ինչն ավելի շատ է, քան Ղրղըզստանում ($138), Մոլդովայում ($244), Ուկրաինայում ($216) եւ Տաջիկստանում ($85, որն ամենացածրն է ԱՊՀ-ում): Հարեւան Ադրբեջանում միջին աշխատավարձը $362 է, իսկ գործազուրկներն այստեղ 44,5 հազար են, այսինքն՝ կազմում են բնակչության ընդամենը 1%-ը: Գործազրկության ամենացածր տոկոսը ԱՊՀ տարածքում գրանցվել է Ղազախստանում եւ Բելառուսում, համապատասխանաբար՝ 0,7% եւ 0,9%: Ղազախստանում միջին աշխատավարձը կազմում է $505, իսկ Բելառուսում՝ $348: Ամենաբարձր միջին աշխատավարձը Ռուսաստանում է՝ $517: Այստեղ գործազրկությունը 2,3% է (1,7 միլիոն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| Ալերգիա՝ աղտոտ մթնոլորտի պատճառով |
| |
Մեր երկրում գործող բնապահպանական կազմակերպությունները փաստում են, որ հանրապետության բնակավայրերից ամենաաղտոտվածը մայրաքաղաքի մթնոլորտն է:
Մասնագետների ներկայացմամբ, պատճառը զանգվածային ծառահատումներն են ու համատարած շինարարությունից առաջացած կեղտն ու փոշին: Այդ ամենի հետեւանքով, վերջին տարիներին հատկապես ալերգիկ հիվանդությունները գլուխ են բարձրացրել: Այսօր ամենատարածված ալերգիան պոլինոզն է, որը պայմանավորված է եղանակային պայմաններով: Ալերգիոլոգ Ինեսա Մելիքյանի ներկայացմամբ, այս ալերգիան առաջանում է ծաղկափոշիներից, երբեմն էլ ատոպիկ բրոնխիալ ասթմայի զարգացումներ է ունենում:
«Ինչպես բոլոր ալերգիկ հիվանդությունները, պոլինոզը եւս շատ տարածված հիվանդություն է, դրա հիմնական առաջացման պատճառը մթնոլորտի աղտոտումն է, ինչի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| ՋՐԱՆՑՔԸ՝ ԱՂԲԱՎԱՅՐ |
| |
Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության տարածած հաղորդագրության, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը անցած շաբաթավերջին շրջայց է կատարել Արտաշատի ջրանցքի երկայնքով՝ Երեւանով անցնող հատվածից՝ Տիգրան Մեծի պողոտային զուգահեռ մինչեւ Մխչյանի պոմպակայանի ժայթքման կետ, եւ պարզել, որ ողջ ջրանցքը վերածվել է աղբավայրի։ Հարակից տնտեսություններն ու կազմակերպություններն աղբն ու կեղտաջրերն ուղղակի ջրանցքն են լցնում։ Ստեղծված ծայրահեղ հակասանիտարական վիճակում ջրանցքի թողունակությունը՝ նախագծային 16 մ/վրկ-ից, իջել է մինչեւ 7 մ/վրկ-ի։
Արմեն Գեւորգյանը անթույլատրելի է համարում, որ ջրանցքի ամբողջ երկայնքով՝ թե՛ մայրաքաղաքի հատվածում, թե՛ գյուղերի ու ամառանոցների տարածքներում եւ անգամ՝ դաշտավայրերում, տեխնիկական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱՀՍԿԵԼ «ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ» ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ |
| |
Դրա համար կարգ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ
Օրերս «Առավոտը» տեղեկություններ ստացավ, որ Արամայիս Երզնկյանի անվան թիվ 118 դպրոցում 2-րդ դասարանի աշակերտների համար անցկացվում են անգլերենի լրացուցիչ՝ շաբաթական մեկժամյա պարապմունքներ, եւ դրանց համար երեխաներից հավաքվում է 500-ական դրամ: Մանրամասները ճշտելու համար զրուցեցինք դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանի հետ: Նա հաստատեց մեր տեղեկությունը եւ պարզաբանեց. «Ուսումնական պլանով 2-րդ դասարանի համար անգլերենի դասաժամեր նախատեսված չեն, ուստի ծնողները ցանկություն հայտնեցին, որպեսզի իրենց երեխաները շաբաթական մեկ անգամ ունենան անգլերենի բանավոր դասաժամ: Ուստի նրանց հետ, ինչպես կարգն է, կնքվել է պայմանագիր, այնուհետեւ այդ մասին տեղեկացվել է ԿԳՆ-ին, ստացել ենք նաեւ Կրթության ազգային ինստիտուտի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| «Հրանտին ընդունել եմ որպես եղբայր» |
| |
Անդրեյ Բիտովը հանդիպեց համալսարանականների հետ
«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի եւ ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետի հրավերով Հայաստանում է «Дружба народов», «Новый мир», «Иностранная литература", "Звезда" եւ այլ ամսագրերի մրցանակակիր, 1997-ից Երեւանի պատվավոր քաղաքացի, ռուս գրող Անդրեյ Բիտովը:
«Ուղիղ 43 տարի առաջ Եվրոպայում հայտնվելու փոխարեն պատահաբար հայտնվեցի Հայաստանում եւ դրա համար չեմ զղջում»,- երեկ ԵՊՀ-ում կայացած հանդիպման ժամանակ ասաց գրողը: Հայաստան առաջին այցելությունից 3 տարի անց հեղինակը գրեց «ձՐՏՍՌ ԸՐՎպվՌՌ»՝ Հայաստանին նվիրված առաջին գիրքը. «Ես զարմանում եմ, թե ինչ առողջություն եմ ունեցել այդ ժամանակ, երբ մեկ շաբաթվա այցից հետո գրել եմ գիրքը: 40 տարի է անցել... Երբեք չէի մտորել այդ մասին»: Ինչպես հեղինակը նշեց. ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| «ՀԱՅԵ՛Ր, ՆԵՐԵՑԵ՛Ք ՄԵԶ» |
| |
Նոր փաստագրական ֆիլմ՝ ապրիլի 24-ին ընդառաջ
Լրագրող Արտյոմ Երկանյանի ֆիլմը հայերից ներողություն խնդրելու նախաձեռնությամբ հանդես եկած թուրք մտավորականների, նրանց ընդդիմախոսների եւ առհասարակ այդ թեմայի մասին է:
Պրոֆեսոր Ահմեդ Ինսել, տնտեսագետ Չինգիզ Աքթար, լրագրող Ալի Բայրամօղլու, քաղաքագետ Բասքն Օրան. սրանք այն չորս թուրքերի անուններն են, որոնք չվախեցան նայել պատմության խորքը եւ նախաձեռնեցին այս արշավը: Եվ միայն այն բանից հետո, երբ այս չորսից բացի եւս երեք հարյուր հոգի իրենց վրա վերցրին համահեղինակության առաքելությունը, նախաձեռնությունը ներկայացրին լայն լսարանին՝ ինտերնետ կայքի միջոցով:
«Բացի չորս գործիչներից, հանդիպել եմ նրանց ամենախիստ քննադատների, եթե ոչ թշնամիների հետ, որոնց նպատակն այս մարդկանց քրեական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| «Ինձ համար էլ առեղծված է» |
| |
Էմմա Մակարյանն ամուսնու՝ գրող, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի մասին
Այս տարի գրող, հրապարակախոս, ԳԽ պատգամավոր Վարդգես Պետրոսյանը կդառնար 77 տարեկան, եթե 1994 թվականին նրա խորհրդավոր սպանությունը չիրագործվեր: Վ. Պետրոսյանը աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, եղել է «Պիոներ կանչ» թերթի, «Գարուն» երիտասարդական ամսագրի գլխավոր խմբագիր: 1975-89թթ. նախագահել է Երեւանի գրողների միությունը:
«Ապրիլի 15-ին լրանում է Վարդգես Պետրոսյանի մահվան 15 տարին: Սակայն Գրողների միության երկարամյա նախագահի մահվան տարելիցը կարծես պետականորեն հարկ չի համարվում նշել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Վարդգես Պետրոսյանի կինը՝ Էմմա Մակարյանը: «Աշտարակի մարզպետարանն ու քաղաքապետարանը նշելու են մահվան 15-ամյա տարելիցը: Օրինակ՝ 75-ամյակի կապակցությամբ 2007-ի հոկտեմբերի 6-ին Աշտարակում բացվեց ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| ԵՐԿՈՒ ԱՌԱՋԱՏԱՐ |
| |
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրում «Գանձասարը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով տանուլ տվեց «Ուլիսին», «Միկան» երկու անպատասխան գնդակ անցկացրեց «Արարատի» դարպասը, «Փյունիկը» հաղթեց «Կիլիկիային», իսկ «Բանանցը» արտագնա խաղում առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ՝ 2:1:
Երեք տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ունեն բարձրագույն խմբի մասնակից ութ թիմերից երկուսը՝ «Միկան» եւ «Փյունիկը», որոնք էլ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
1. Միկա 3 3 0 0 7-2 9
2. Փյունիկ 3 3 0 0 5-0 9
3. Բանանց 3 2 1 0 3-2 6
4. Ուլիս 3 2 1 0 3-4 6
5. Կիլիկիա 3 1 0 2 2-2 3
6. Շիրակ 3 1 0 2 4-5 3
7. Գանձասար 3 0 0 3 1-5 0
8. Արարատ 3 0 0 3 0-5 0
Չորրորդ տուրի հանդիպումները կկայանան ապրիլի 18-ին եւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| Առաջնությունը՝ Վանաձորում |
| |
Հայաստանի երրորդ քաղաքում՝ Վանաձորում, մեկնարկել է բռնցքամարտի հանրապետության մեծահասակների առաջնությունը, որին Երեւանից բացի մասնակցության հայտ են ներկայացրել եւս յոթ մարզերի՝ Շիրակի, Լոռիի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի եւ Վայոց ձորի 110 մարզիկներ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարության տեղեկացմամբ, երկրի ներքին առաջնության արդյունքներով՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը կհավաքագրի մեր ընտրանու կազմը, որի ութ ներկայացուցիչներ մայիսի 12-17-ը Չեխիայում հանդես կգան միջազգային ներկայացուցչական մրցաշարում:
Հավաքականի մարզիչների համոզմամբ՝ Չեխիայում կայանալիք այդ մրցաշարը մեր տղաների համար օգոստոս ամսին Միլանում մեկնարկող աշխարհի առաջնության նախապատրաստական կարեւոր փուլ կարող է լինել: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| Պլյուշչենկոն, այնուամենայնիվ, |
| |
որոշել է վերադառնալ մեծ սպորտ
Գեղասահքի սիրահարները հիշում են օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի սառցե շոուն Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Այն ժամանակ «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում Պլյուշչենկոն ասել էր, թե չի բացառում իր վերադարձը մեծ սպորտ եւ մասնակցությունը Վանկուվերում 2010 թվականին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին, որտեղ, իր իսկ խոսքերով, վերադարձի դեպքում պայքարելու է միայն ոսկե մեդալի համար:
Ռուսաստանյան լրատվամիջոցներն արդեն մի քանի օր է, ինչ նշում են, որ Պլյուշչենկոն վերջնականապես որոշել է իրագործել իր այդ ծրագիրը: Իսկ երեկ Պլյուշչենկոյի մարզական տնօրեն Արի Զաքարյանը հաստատել է, որ 2006 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոնը սկզբունքային որոշումն արդեն կայացրել է:
Պլյուշչենկոն ապրիլի վերջին ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| ԴԱՐՉԻՆՅԱՆ-ԱԳԲԵԿՈ՝ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ |
| |
«Allboxing.ru»-ն, վկայակոչելով «Fightnews.com»-ը, տեղեկացնում է, որ առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանն արդեն հուլիսին կփորձի աշխարհի չեմպիոնի գոտի նվաճել իր համար արդեն երրորդ քաշային կարգում: Վիկը հուլիսի 11-ին մենամարտելու է IBF-ի վարկածով թեթեւագույն քաշային կարգում չեմպիոնական տիտղոսի տիրակալ, Նյու Յորքում բնակվող գանացի Ջոզեֆ «Քինգ Կոնգ» Ագբեկոյի հետ: Վերջինն այդ տիտղոսը նվաճել է 2007 թվականին՝ յոթերորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով Լուիս Պերեսին: Ագբեկոն իր մարզական կարիերայում կրել է ընդամենը մեկ պարտություն՝ 2004-ին, Վլադիմիր Սիդորենկոյից: Մարզասերները հիշում են, որ Վիկը նույնպես ընդամենը մեկ անգամ է ճաշակել պարտության դառնությունը: Ջոզեֆ «Քինգ Կոնգ» Ագբեկոն աչքի է ընկնում ագրեսիվ մարտաոճով:
Դարչինյանը վաղուց է հայտարարել բարձր քաշային ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼ |
| |
«Ջիհան» գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի ուշուի ֆեդերացիան հրաժարվել է մասնակցել ապրիլի 24-26-ը Հայաստանում կայանալիք միջազգային մրցաշարին: Հարեւան երկրի ուշուի ֆեդերացիայի նախագահ Էբուբեքիր Հոջաօղլուն հայտարարել է, որ իրենք հրաժարվում են Երեւան ժամանել, քանի որ, իրենց կարծիքով, ճիշտ չէ մասնակցել մրցապայքարին այն ժամանակ, երբ Հայաստանում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
«Մենք դեմ ենք, որպեսզի սպորտն օգտագործվի քաղաքական նպատակների համար»,- հայտարարել է Հոջաօղլուն: Ավելի վաղ թուրքական կողմը համաձայնել էր մասնակցել մրցմանը, սակայն այն ժամանակ ժամկետներն այլ էին՝ ապրիլի 18-19-ը: «Ջիհան» գործակալությունը, վկայակոչելով ադրբեջանական «Day.az»-ը, նշում է, որ Ադրբեջանի ուշուի ֆեդերացիայի նախագահ Ազեր Հասանովը նամակ է գրել իր թուրք գործընկերոջը եւ հորդորել ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐԸ ՍՐՏԱՏՐՈՓ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ |
| |
Հայ գործարարները հավաստիացնում են, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում չեն թողնի, որ արտերկրի բիզնեսմեններն իրենց ճնշեն:
Չնայած հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման վերաբերյալ խոսակցությունները վերջերս այնքան հասունացան, որ թվում էր՝ սահմանի բացումը պետք է որ արդեն կայացած իրողություն լիներ, սակայն օրերս մեր քաղաքական գործիչներից ոմանք հայտարարեցին, որ դա անհնարին են համարում: Այդուհանդերձ, մեր գործարարները հույսեր են փայփայում, որ իրենց ապրանքները մի օր կկարողանան կարճ ճանապարհով ներմուծել եւ արտահանել:
«Առավոտը» փորձեց Հայաստանի բիզնես ոլորտի ներկայացուցիչներից պարզել, թե ի՞նչ դրական եւ բացասական ազդեցություն կունենա սահմանի բացումը մեր տնտեսության եւ մասնավորապես՝ իրենց բիզնեսի վրա:
«Վեդի Ալկոյի» ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| Հաշվարկում են, թե որքան կարժենա «ճաշի սեղանը» |
| |
«Սթար» ընկերությունը եւ «Արմինֆո» տեղեկատվական գործակալությունը համատեղ՝ սպառողներին են ներկայացնում «Arminfo Star» առաջին անկախ սպառողական ինդեքսը։ Այն ըստ էության հանդիսանում է ճաշի սեղանի ինդեքս (Dining Table Price index- DTPI): «Arminfo Star» նախագծի շնորհիվ փորձ է արվում արտացոլելու միջին խավի ամենամասսայական՝ պարենային ապրանքների ծախսերը։ Այսպես, սպառողական ինդեքսը 2009 թվականի մարտին՝ փետրվարի համեմատությամբ, կազմել է 116,43 դրամ։ Հետեւաբար, պարենային զամբյուղի արժեքը, որի շնորհիվ կարելի է ճաշի սեղան գցել, մարտ ամսին աճել է 16,4%-ով։ Մեկ գնման միջին արժեքը, նույն ժամանակահատվածում, իջել է աննշան՝ 2589-ից հասնելով 2452 դրամի։ 44 տեսակի սննդամթերքից 30-ի գները աճել են, իսկ 14-ի գները՝ նվազել։ Մարտ ամսին ամենաշատը բարձրացել են՝ թեյի (55%), նարինջի (53,7%), բանանի (38,9%) եւ բուսական յուղի (37,2%) գները։ Մնացած 26 տեսակի ապրանքների ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| «Ալիշանի» հարցը կքննարկի օպերատիվ շտաբը |
| |
«Գյուղատնտեսությունը եւ, մասնավորապես, գյուղմթերքների վերամշակումը մեր տնտեսության առաջնահերթություններից են: Կառավարությունում ստեղծված օպերատիվ շտաբը, բնականաբար, ուշադրությամբ ուսումնասիրում է այդ ոլորտի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններն ու առաջարկությունները՝ պետության կողմից ոլորտին հնարավոր աջակցություն ցույց տալու համար»,- երեկ այս մասին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Մասիսի «Ալիշան» ընկերություն կատարած այցելության ժամանակ: Նշենք, որ ընկերությունը հիմնադրվել է 7 տարի առաջ եւ զբաղվում է մրգերի եւ բանջարեղենի վերամշակմամբ: «Ալիշան» ընկերությունում ներկայումս առկա խնդիրներից առանձնացնելով հարկային դաշտի հետ հարաբերությունների, շրջանառու միջոցների համալրման հարցերը, վարչապետը վստահեցրել է, որ դրանք կքննարկվեն օպերատիվ շտաբի կողմից: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| «ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԸ» ՉԻ՞ ՈՒԶՈՒՄ ՎՃԱՐԵԼ |
| |
Երեկ Գյումրիի Մուշ-2 թաղամասում շինարարները բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանց հիմնական դժգոհությունն այն է, որ իրենք չեն կարողանում աշխատել, քանի որ շինաշխատանքների սկիզբն անընդհատ ձգձգվում է: Այս մասին տեղեկացնում է «7 օր»-ը: Ցուցարարները բողոքել են, որ դեռ փետրվար-մարտ ամիսներից իրենք գնում-գալիս են: «Արդեն երկու ամիս է՝ ցուցակներ են կազմում ու բրիգադներ ձեւավորում, հետո ասում են՝ գնացեք, մենք բրիգադիրներին կզանգենք, կգաք կաշխատեք, մինչեւ հիմա զանգում են»,- նշել է բանվորներից մեկը:
Շինարարները պատասխանատուներից հետաքրքրվել էին, թե մոտավորապես ինչքա՞ն են սպասելու։ Կառուցապատող կազմակերպության՝ «Գլենդել Հիլզի» ներկայացուցիչները բանվորներին ասել էին, որ իրենք էլ չգիտեն, թե երբ են սկսվելու շինաշխատանքները: Աղբյուրի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| ՊԱՐՏՔԱՏԵՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ԿԽԱՅՏԱՌԱԿԵՆ |
| |
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը հայտնվել է բավականին դժվար իրավիճակում:
Տարեսկզբից նվազել են ինչպես ընկերության եկամուտները, այնպես էլ պետության կողմից տրվող սուբսիդիաները: Երեկ ասուլիսում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Նա հայտարարել է նաեւ, որ առաջիկայում ընկերությունը ստիպված կլինի կրճատել մի քանի տասնյակ աշխատակիցների, քանի որ կփակվի ընկերության մասնաճյուղերից մեկը: Բացի այդ, Պ. Լորենը ասել է, որ ճգնաժամին դիմակայելու համար «Հայջրմուղկոյուղին» 20%-ով կկրճատի նաեւ աշխատակիցների աշխատավարձերը: Ընկերության տնօրենի ներկայացմամբ, իրենք դժվար իրավիճակում են հայտնվել ոչ միայն ճգնաժամի, այլ նաեւ սպառողների մեղքով, քանի որ ներկայումս 100 հազարից ավելի բաժանորդներ կանոնավոր վճարումներ չեն կատարում, սակայն ընկերությունը, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| ԼՐԱԳՐՈՂԻՆ «ՎԱՅՐ ԳՑԵՑԻՆ» |
| |
«Ա1+»-ի լրագրող Դավիթ Ջալալյանը ոստիկանության Կենտրոնի բաժնում բացատրություն է տվել, որ ապրիլի 8-ի երեկոյան Հյուսիսային պողոտայում իրեն ոչ թե ոստիկանները ծեծել են, այլ պարզապես ետ-ետ է գնացել ու մեջքի վրա վայր ընկել, ինչից էլ ստացել է վնասվածքները: Այս մասին «Հետքին» հաղորդեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ «մեջքի վրա ընկած» լրագրողը վնասվածք էր ստացել որովայնի շրջանում, ինչը հստակ երեւում է նաեւ դեպքից հետո արված լուսանկարներում: Դրանց հետ միասին «Ա1+»-ի կայքէջում տեղադրված է նաեւ Դավիթի տեսաձայնագրառումը, որտեղ ֆիքսված է, թե ինչպես են ոստիկանները Հյուսիսային պողոտայում հավաքված քաղաքացիներին քաշքշում: Նկարահանումն ավարտվում է այն պահին, երբ ոստիկաններից մեկը (կադրում դեմքը չի երեւում) ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍՏԻՊԵԼ Է ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ |
| |
«Տանիքը»՝ կարիճի դաջվածքով
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, օրեր առաջ ավարտվեց աշխատանքային թրաֆիքինգի մի գործ եւս: Շահագործվել էին անչափահաս երեխաներ, որոնք զբաղվել են «հրապարակային գործունեությամբ»՝ մուրացկանությամբ:
Նախկինում 2 անգամ դատված Գարիկ Հովհաննիսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Նա, փաստացի ամուսնության մեջ գտնվելով Լ. Մ.-ի հետ, նրա անչափահաս որդու՝ Վահան Իշխանյանի միջոցով ծանոթացել է նրա ընկերոջ՝ Արման Հակոբյանի հետ: Վերջինս «Վարդաշեն» կրթահամալիրի սան է: Գարիկը, իմանալով, որ Արմանը զբաղվում է մուրացկանությամբ, չի ցանկանում հաճախել դպրոց եւ ապրում է ծանր պայմաններում, առաջարկել է, որ նա Վահանի հետ կանգնի փողոցներում եւ փող մուրա: Սակայն հավաքած գումարները նրանց «տանիքը»՝ Գարիկը, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| Հաշմանդամ է դարձել ծառայության ժամանակ |
| |
Զինծառայողին թողել են իր ցավի հետ
Ազատամարտիկ, արցախյան պատերազմի մասնակից, ԵԿՄ անդամ Սամվել Մամիկոնյանի որդին՝ Գեւորգը, պաշտպանության նախարարության Տավուշի զորամասում 2003թ. ստացել է ողնաշարի կոտրվածք: 1-ին կարգի հաշմանդամը տնից դուրս է գալիս միայն բուժման նպատակով, ծնողների օգնությամբ, քայլում է հենակներով՝ հենվելով կրունկի վրա: ՀՀ նախագահին, ՀՀ պաշտպանության նախարարին, ՀՀ առողջապահության նախարարին, ՀՀ ԱԺ-ին ուղարկված տասնյակ դիմումները նախկին զինծառայողին, նրա ազատամարտիկ հորն ավելի են զայրացրել, քանի որ բոլորը ձեռքերը լվացել են եւ չեն ուզում մասնակցել զինվորի հետ կապված խնդիրների լուծմանը: Նախկին զինծառայողի հայրը դիմել է պաշտպանության նախարարին, խնդրելով օգնել որդուն «Ջերմուկ» առողջարանում բուժման կուրս անցնել: Նախարարը դիմել է առողջապահության նախարարին, եւ ահա Ս. Մամիկոնյանը ստացվել է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ |
| |
Գեղարքունիքի մարզի գյուղացիները տագնապ են հնչեցնում
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն արդեն զգացնել է տալիս՝ թողնելով իր լուրջ հետեւանքները մեր փոքր հայրենիքի տնտեսական զարգացման վրա: Իրենց հաց հանապազօրյան հայթայթող մարդկային հոծ զանգվածները կանգնած են լուրջ խնդրի առջեւ՝ ի՞նչ միջոցներով, ինչպե՞ս եւ ինչքա՞ն կարող են դիմանալ ու դիմագրավել նորանոր հարվածներին:
Բարեկամ-հարազատների կողմից, որոնք գտնվում են արտերկրներում, օգնություն ակնկալել չեն կարող, որովհետեւ նրանց վիճակը նույնպես բարվոք չէ՝ հայտնի պատճառներով: Սեփական ուժերով վաստակելու համար աշխատել է պետք, աշխատելու համար՝ աշխատատեղ, որը չկա, իսկ կենսական նվազագույն պայմանները բավարարել է պետք: Ո՞ւր գնալ, ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել: Այս հարցերի պատասխանները ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| Լեռնագոգին սպառնում է անապատացումը |
| |
Հողը տվել են, իսկ ոռոգման ջրի մասին՝ մոռացել
Գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանում լեռնագոգցիներն անգործ են: Ոչ իրենց կամքով: Ճակատագրի բերումով բնակություն են հաստատել այնպիսի վայրում, որտեղ, իրենցից բացի, մեկ էլ օձեր ու կարիճներ են ապրում: Չոր ու աղուտային հողերը նպաստավոր պայմաններ են հատկապես վերջիններիս համար:
Համայնքի բնակիչները ցավով են խոսում այն մասին, որ կարող էին իրենք էլ հող մշակելով ապրել, ինչպես բոլոր նորմալ գյուղերում, բայց ստիպված են նստել-սպասել, թե երբ քաղաք գնացող կլինի, որ խնդրեն՝ շուկայից մթերք բերի: Լեռնագոգում ոչ շուկա կա, ոչ նորմալ խանութ, բայց սա չէ, որ անհանգստացնում է լեռնագոգցիներին:
Երբ 1998 թվականին գյուղի խոզաբուծական երեք ֆերմաների հողերը սեփականաշնորհեցին բնակիչներին, նրանք հույսեր փայփայեցին, որ մի օր էլ Լեռնագոգում ոռոգման համակարգ կկառուցեն, եւ իրենք էլ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| Նախապայման՝ նույնիսկ մշակույթում |
| |
Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուկրուլ Գունայը (նկարում) հայերի հետ համագործակցության կոչ է արել՝ Անիի ավերակները վերականգնելու գործում, բայց, թուրքական «Հյուրիեթի» փոխանցմամբ, նախարարը նախապայման է դրել՝ «նախ պետք է լուծվի Lեռնային Ղարաբաղի հարցը», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Կովկասում չի կարող խաղաղություն հաստատվել, եթե Ադրբեջանը անտեսվի,- ասել է Թուրքիայի մշակույթի նախարարը:- Մենք երբեք չպետք է մոռանանք, որ Lեռնային Ղարաբաղը դեռ Հայաստանի տիրապետության տակ է»։ Իբրեւ հայ-թուրքական համագործակցության լավ օրինակ, Գունայը իր հարցազրույցում նշել է, որ համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահար Իդիլ Բիրեն իր կովկասյան շրջագայության ընթացքում համերգներով հանդես կգա նաեւ Հայաստանում։ «Մենք դեռ զգայուն ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| Կուդրին. ճգնաժամը կարող է տեւել 50 տարի |
| |
Ռուսաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը գտնում է, որ ճգնաժամից դուրս գալու գործընթացը կարող է տեւել 10-20-50 տարի: «Մոտակա տարիներին մենք չենք ունենա այնպիսի բարենպաստ պայմաններ, որոնք ունեցել ենք 2000-2004 թվականներին»,- հայտարարել է Կուդրինը՝ իր նախարարության ընդլայնված կոլեգիայի նիստում: Նախարարը հիշեցրեց, որ ԱՄՆ-ի տնտեսությունը անկում է ապրում արդեն մի քանի ամիս շարունակ եւ իրավիճակը համեմատեց ամերիկյան տնտեսության 90-ականների ճգնաժամի հետ, երբ անկումը տեւել էր 8 ամիս, իսկ վերականգնումը՝ 92: «Այժմ մենք գործ ենք ունենալու ԱՄՆ տնտեսության առնվազն 16-18 ամիսների անկման հետ: Դա նշանակում է, որ ճգնաժամից դուրս գալը կտեւի մի քանի տարի»,- նախազգուշացրել է Կուդրինը: Նրա խոսքերով, Ռուսաստանը պետք է պատրաստ լինի, որ ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| Հյուսիսային Կորեան դուրս եկավ բանակցություններից |
| |
Հյուսիսային Կորեան շարունակելու է զարգացնել միջուկային զսպման ուժերը եւ միջուկային հետազոտությունները: Փհենյանը նաեւ հայտարարել է, որ դուրս է գալիս 6 երկրների մասնակցությամբ ընթացող միջուկային զինաթափման վերաբերյալ բանակցություններից: Այդ երկրի իշխանությունները հայտարարեցին, որ նման բանակցությունները համարում են անիմաստ եւ անօգուտ: «Մենք այլեւս երբեք չենք մասնակցի այդպիսի բանակցությունների եւ մեզ կապված չենք զգա նման բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններով»,- ասված է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության հայտարարության մեջ: Այդպիսով, Փհենյանը պաշտոնապես դուրս է գալիս Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի բանակցություների ֆորմատից, որը ձեւավորվել է դեռեւս 2003 թվականին: Հյուսիսային ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| ԻՐԱՆՈՒՄ ԴԱՏՈՒՄ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ |
| |
Այս շաբաթ Իրանում սկսվել է ամերիկացի կին լրագրողի դատավարությունը: 31-ամյա Ռոքսաննա Սաբերին, որն իրանական ծագում ունի, մեղադրվում է լրտեսության մեջ: BBC-ին հաղորդում է, որ իրանցի պաշտոնյաների տվյալներով, դատավարությունը երկար չի տեւի, եւ դատավճիռը կկայացվի մոտակա շաբաթների ընթացքում: Ավելի վաղ Սաբերիին ներկայացվել են պակաս լուրջ մեղադրանքներ: Սկզբից նրան մեղադրել են, որ մի շիշ գինի է ձեռք բերել, այնուհետեւ՝ լրագրողական աշխատանքը առանց հավատարմագրման կատարելու համար, սակայն վերջերս Իրանի դատախազությունը հայտարարեց, որ Սաբերին խոստովանել է իր լրտես լինելը: Մարտ ամսին լրագրողի ծնողները դիմել են Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Համենեիին՝ խնդրելով ազատ արձակել աղջկան, որը, նրանց խոսքերով, խելագարության եզրին է: Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ՝ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՐՑՈՒՄ |
| |
Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել իր նոր ռազմավարությունը միջուկային զենքի վերաբերյալ Իրանի հետ իր բանակցություններում: Ըստ Newsru.com-ի, Բարաք Օբամայի վարչակազմը եվրոպական դաշնակիցների հետ նոր առաջարկություններ է պատրաստում Իրանի խնդրով: Նոր ռազմավարության արմատական ազդեցությունը կլինի այն, որ ԱՄՆ-ն չի պահանջի Իրանից անհապաղ փակել միջուկային օբյեկտները: Ամերիկյան դիվանագետները հայտնել են լրագրողներին, որ, ի վերջո, ցանկացած վարչակազմ Իրանից պահանջելու է ամբողջությամբ վերջ տալ ուրանի հարստացմանը, ինչպես որ դա պահանջում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մի քանի բանաձեւերը: Բանակցությունների հիմնական թեմաներից մեկն է լինելու Իրանին ուղղված առաջարկությունը՝ բացել իր միջուկային ծրագիրը լայնամասշտաբ ստուգումների համար: Ռազմավարության փոփոխությունը հիմնականում պայմանավորվում է նրանով, որ Միացյալ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| «THE BEATLES»-Ի ՊՐՈԴՅՈՒՍԵՐԸ ՄԱՐԴԱՍՊԱՆ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ |
| |
Լեգենդար պրոդյուսեր Բիլ Սպեկտորը, որն աշխատել է Էլվիս Պրեսլիի, «Բիթլզի», Շերի եւ Թինա Թյորների հետ, մեղավոր է ճանաչվել դերասանուհի Լանա Քլարկսոնի սպանության մեջ: Այս մասին հաղորդում է «Գազետա» թերթը: Լոս Անջելեսի դատարանը ապացուցված համարեց, որ 2003-ին Սպեկտորը սպանել է Քլարկսոնին՝ կրակելով նրա գլխին, իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ենթադրվում է, որ կոնֆլիկտի հիմքն էր կնոջ մերժումը՝ պրոդյուսերի հետ սեռական կապի մեջ մտնելու: Տարիներ շարունակ Սպեկտորը փորձում էր ապացուցել, որ Քլարկսոնը ինքնասպանություն է գործել: Մասնավորապես նա վարձել էր 13 փաստաբան, որոնցից շատերի աշխատավարձը տարեկան կազմում էր $1 միլիոն: Բացի այդ, նա ծախսել է 100 հազարավոր դոլարներ քրեագետների աշխատանքների վրա, որոնք պետք է ապացուցեին, որ դերասանուհին ինքն է հրաժեշտ տվել կյանքին: Այժմ երդվյալ ատենակալները Սպեկտորին ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| «ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ» |
| |
Լրացավ հայ մեծ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 95-ամյակը, մի քնարերգու, ում անվան հետ են կապված հայրենի գրականության մեջ բանաստեղծական ինքնատիպ մի ուղղություն եւ դասական դպրոց:
Համո Սահյանը, ինչպես վկայում են նրա բանաստեղծական ներշնչումները, հասակ է առել եւ հասունացել ծննդավայրից եւ հայրենի բնաշխարհից քաղած կենսական տպավորությունների հարուստ պաշարների հիմքի վրա: Այդ հանգամանքով էլ բացատրվում է նրա բանաստեղծական տեսողականության արժանահավատությունը, բնականությունը եւ խորությունը։ Բանաստեղծի ներշնչարանը մշտապես եղել են հայրենի Լոր գյուղը, Սյունիք աշխարհը, որոնք անհիշելի ժամանակներից գոյություն են ունեցել եւ սյունն են եղել այն ինքնության, որ կոչվել է Հայաստան: Հենց այդ բնարմատի վրա է աճել նաեւ Համո Սահյանի տոհմածառը՝ ընդամենը մի քանի տասնյակ տուն ունեցող գյուղում, որը հետո աշխարհին հայտնի պիտի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| ԱԳՐԵՍԻԱՅՈՎ՝ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՄԱՍԻՆ |
| |
Կամ սերիալներից՝ մինչեւ Սերժ Սարգսյան
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, հոգեբանական գիտությունների դոկտոր Սվետլանա Հարությունյանը եւ բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը: Թեման էր՝ «ԶԼՄ-ների ազդեցությունը դեռահասների վրա»: Հոգեբանն ասաց, որ այսօր ունենք ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ ինֆորմացիոն էկոլոգիայի խնդիր: Նաեւ, վկայակոչելով գիտական տվյալները, փաստեց, որ հատկապես դեռահասների ագրեսիան չափազանց բարձր է, եւ այդտեղ ոչ վերջին դերն ունի հեռուստատեսությունը: Ըստ հոգեբանի բերած տվյալների՝ դեռահասները մեկ տարվա ընթացքում տեսնում են մինչեւ 4000 ագրեսիայի տեսարան, որը նրանց չձեւավորված հոգեկանի վրա, բնականաբար, բացասական ազդեցություն է թողնում:
Մարինե Պետրոսյանը համաձայն չէր ասվածի հետ. «Եթե հեռուստատեսությամբ դեռահասը ոչ մի ագրեսիա չտեսնի, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-15 |
| Սահմանագոտու պատանի ինտելեկտուալները |
| |
Բարի ավանդույթի համաձայն, արդեն 8 տարի է, որ Տիեզերագնացության օրը՝ ապրիլի 12-ին, Նոյեմբերյան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճում կայանում են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի փառատոներ, որոնց մասնակցում են Նոյեմբերյանի տարածաշրջանի դպրոցների թիմեր: Փառատոնը նախաձեռնել է Նոյեմբերյանի «Նիկա» ինտելեկտուալ կրթության ակումբի նախագահ Արմեն Ամիրաղյանը: Այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցում էր Վրաստանին սահմանակից Դեղձավան գյուղի ութամյա դպրոցի թիմը, իսկ ընդհանուր առմամբ մրցում էր 18 թիմ:
Մրցույթը կայացավ 2 փուլով, հնչեց 34 հարց: Պատանի գիտակները դրսեւորեցին արագ եւ ճիշտ տրամաբանելու կարողություն, թիմային խաղ, բազմակողմանի իմացություն: Հաղթող ճանաչվեց Նոյեմբերյանի թիվ 1 դպրոցի «ՏԻԿ» թիմը, լավագույն գիտակ ճանաչվեց նույն թիմի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2009-04-15 22:53 |
| |
| |
ԽՈՍԵՑԻՆ 9-ԻՑ 5-Ը
Մեր թերթը սկսում է հարցազրույցների շարք՝ Երեւանի քաղաքապետ աշխատած գործիչների հետ: Երեւանի քաղաքապետերից, բնականաբար, ... |
| |
 |
|
| 2009-04-15 22:53 |
| |
| |
ՀԱՅԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐՆ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ՞ ԵՆ
Հայերի եւ թուրքերի միջեւ գոյություն ունի էթնիկ անհամատեղելիության խնդիր: Այդ մասին հայտարարել է Հոգեբանական ... |
| |
 |
|
| 2009-04-15 22:53 |
| |
| |
ԿԱՐԳԱԽՈՍԸ ՀԱՅՏՆԻ Է
Հանրապետական կուսակցության կարգախոսը Երեւանի առաջիկա ավագանու ընտրություններում` «Քեզ համար, Երեւան»: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ ... |
| |
 |
|
| 2009-04-15 22:53 |
| |
| |
ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
Երեկ «Առավոտի» խմբագրություն զանգեց հայտնի գրող Լեւոն Խեչոյանը եւ իր խոսքն ասաց քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի շուրջ ... |
| |
 |
|
| 2009-04-15 22:52 |
| |
| |
ՊՈՂՈՍՅԱՆԸ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԷՐ
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կենսագրության մեջ նշված է, որ նա 2004 թվականին պաշտպանել է թեկնածուական ... |
| |
 |
|
| 2009-04-15 22:52 |
| |
| |
ԲՀԿ-Ի ՑՈՒՑԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՈՍՐԱՆԱԼ
Երեւանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրվածներից եւս մեկն է ... |
| |
 |
|
| 2009-04-15 22:52 |
| |
| |
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Այց Թուրքիա
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատրաստվում են այցելել Թուրքիա, հաղորդում է ... |
| |
 |
|
| 2009-04-15 22:52 |
| |
| |
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐԻ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵՑ ԵԴ
2008թ. նախագահական ընտրություններից հետո, փետրվարի 24-ին, իբր, «ապօրինի զենք-զինամթերք» պահելու կասկածանքով կալանավորված եւ ... |
| |
 |
|
| 2009-04-15 22:51 |
| |
| |
ՇԱՆԹԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ «ՎԱՐԴԱՇԵՆ»
Երեկ «Յոթի» գործով անցնող քաղկալանավոր Շանթ Հարությունյանը վերջապես տեղափոխվեց «Վարդաշեն» ՔԿՀ: Հիշեցնենք, որ մարտի 17-ին նա ... |
| |
 |
|
| 2009-04-15 22:51 |
| |
| |
ԵՎՍ ԵՐԵՔ ԴԻՏՈՐԴ
ԿԸՀ պաշտոնական կայքից երեկ տեղեկացանք, որ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի՝ մայիսի 31-ին կայանալիք ընտրություններում դիտորդական ... |
| |
 |
|
| 2009-04-15 22:51 |
| |
| |
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈԽԱՆՑՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Ապրիլի 15-16-ը Երեւանում անցկացվելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների ... |
| |
 |
|
| 2009-04-15 22:50 |
| |
| |
ԿԱՂՔԱՏԱՆԱՆՔ
«Հայաստանում տնտեսական աճը հանգեցրել է աղքատության էական նվազեցման, սակայն այս նվաճումներն այժմ վտանգված են։ Համաշխարհային տնտեսական ... |
| |
 |
|
| 2009-04-15 22:50 |
| |
| |
ՋԱՀԵԼՆԵՐԸ ՓՐԿՎԵԼ ԵՆ
Ապրիլի 12-ին՝ ժամը 19.36-ին, ահազանգ է ստացվել, որ երկու երիտասարդ հայտնվել են Երեւանի Հրազդան գետում գոյացած կղզյակում («Մանկական ... |
| |
 |
|
| 2009-04-15 22:48 |
| |
| |
ԴԱՆԱԿԱՀԱՐԵՑ ԱՄՈՒՍՆՈՒՆ
Ապրիլի 12-ին, ժ. 13.30-ին, ոստիկանության Կապանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վայր ընկնելու հետեւանքով որովայնի շրջանում ... |
| |
 |
|
| 2009-04-15 22:48 |
| |
| |
ՁՈՐՆ ԷՐ ԸՆԿԵԼ
Լոռու մարզում՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին, դեռեւս չպարզված հանգամանքներում ձորն է ընկել «Ֆորդ-Էքսկորտ» մակնիշի XXX 898 պետհամարանիշի ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել