16/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Վիրավորանքի սահմանը
 

Ակնհայտ է, որ իշխանական որոշակի շրջանակներին հանգիստ չի տալիս այն միտքը, որ հեռուստաընկերությունները նրանք վերահսկում են ամբողջությամբ, իսկ ահա տպագիր մամուլը հարաբերականորեն ազատ է այդ ճնշումից: Եվ ահա նրանք ցանկանում են մոգոնել մի օրենք (հեղինակ՝ Կարեն Անդրեասյան), ըստ որի, մամուլի հրապարակումներից «նեղացած» պաշտոնյաները կարող են քաղհայցով դիմել դատարան եւ որպես «վիրավորանքի» կամ «զրպարտանքի» արդյունքում իրենց հասցրած բարոյական վնասի հատուցում, թերթից մեկ միլիոն դրամ վերցնել: Եթե խոսենք զուտ վերացականորեն, ապա, իհարկե, ցանկացած քաղաքացի (այդ թվում՝ պաշտոնյա) պետք է պաշտպանված լինի վիրավորանքից եւ զրպարտանքից: Բայց մեր իրականության մեջ եւ, առաջին հերթին, մեր դատական պրակտիկայի պարագայում բոլորին հայտնի է, թե ինչի համար են գրվում օրենքները, ու ինչի է վերածվում դրանց կիրառումը: Անտարակույս, եթե նման օրենք ընդունվի, դա կդառնա միջոց՝ ընդդիմադիր մամուլը լռեցնելու: Կամ՝ նույնիսկ ավելի վատ. ցանկացած «վիրավորված» մարդ կարող է դատի տալ թերթին՝ նախապես պայմանավորվելով դատավորի հետ. «Դու տուգանիր, հետո մի միլիոնը կկիսվենք»:

Բանն այն է, որ, մասնավորապես, վիրավորանքը չափազանց սուբյեկտիվ հասկացություն է, եւ հայտնի չէ, թե ով ինչի համար կարող է վիրավորվել: Թողնել, որ մեր կաշառակեր եւ «վերեւների» կամքը կատարող դատավորները որոշեն այդ հասկացության սահմանները՝ նշանակում է իշխանության ձեռքը եւս մի մահակ տալ: Օրինակ, ես գրում եմ, որ Կարեն Անդրեասյանը շատ վատ օրենք է գրել: Հնարավոր է, չէ՞, որ պարոն Անդրեասյանը իմ այս գնահատականից նեղանա եւ ինձնից մի միլիոն դրամ պահանջի: Դրանից հետո ամեն ինչ կախված է չափազանց կախյալ դատավորից: Քանի որ խնդրո առարկա օրենքը իշխանահաճո է եւ դատավորները՝ նույնպես, իմ պարտությունը դատարանում «երաշխավորված է»:

Այդ ամենը չի նշանակում, իհարկե, որ ինձ դուր են գալիս ամեն օր իշխանամետ եւ ընդդիմադիր մամուլում տեղ գտնող հայհոյանքները եւ հերյուրանքները: Բայց մեր պայմաններում դրանց հոսքը դատարանների միջոցով չի կասեցվի. դատարանները, ինչպես արդեն ասացի, հերթական անգամ գործիք կդառնան «նեղացկոտ» պաշտոնյաների ու մեծահարուստների ձեռքին՝ անհաճո թերթերի հետ հաշվեհարդար տեսնելու համար: Եվ հակառակը՝ իշխանության համար «հաճելի» տպագիր հայհոյանքները, որոնք նույնքան գռեհիկ են ու անընդունելի, կմնան անպատիժ: Ելքը, ինչպես եւ այլ ոլորտներում, ոչ թե օրենքի ընդունումն է, այլ ամենօրյա, համբերատար աշխատանքը, տվյալ դեպքում՝ հասարակությանը, ընթերցողին, ինչպես նաեւ երիտասարդ լրագրողներին կրթելու ուղղությամբ: Ուրիշ ճանապարհ չկա:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
Քաղաքականություն
ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ ԿԴԱՏԵՆ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
 

Ապրիլի 22-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում, դատավոր Հրայր Սարգսյանի նախագահությամբ, կշարունակվի «Յոթի» գործով անցնող քաղկալանավոր, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ պատգամավորի գործը «Յոթի» գործից առանձնացվեց ապրիլի 1-ին, ՀՀ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ այն բանից հետո, երբ ՀՀ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխությամբ պայմանավորված՝ մեղադրող կողմը վերանայեց «Յոթին» առաջադրված մեղադրանքները եւ նոր մեղադրանքներ առաջադրեց: Պատգամավորը մեղադրվում է «զանգվածային անկարգություններ» կազմակերպելու եւ «ապօրինի զենք-զինամթերք պահելու» մեջ:

 
 
Քաղաքականություն
«ԱՐՋԸ ՎԱԽԻՑ Է ԳՈՌՈՒՄ»
 

Իշխանական ճամբարից հնչող ինքնավստահությունը այդպես է գնահատում ՀԱԿ անդամ Սամվել Գեւորգյանը՝ հավաստիացնելով, որ ընդդիմությունը տեր կկանգնի իրեն տրված ձայներին:

«Եթե այս իշխանությունը բարոյականություն ունենար՝ հաշվի առնելով Հայաստանի ներքին իրավիճակը եւ դրան գումարած՝ ներկայիս արտաքին մարտահրավերները, արդեն պետք է հրաժարական տար: Բայց իրենք ոչ թե վստահ են, այլ վախեցած են: Արջը վախից է գոռում»,- «Առավոտի» դիտարկմանը՝ իշխանական ճամբարից բավական ինքնավստահ հայտարարություններ են հնչում առաջիկա ընտրություններում էլ հաղթանակած դուրս գալու մասին, դրանք ձեզ չե՞ն կաշկանդում, այսպես պատասխանեց ՀԱԿ անդամ Սամվել Գեւորգյանը: Վախեցած լինելու ամենավառ դրսեւորումը պարոն Գեւորգյանը համարում է Հյուսիսային պողոտայում քաղաքական ...

 
 
Քաղաքականություն
ՆՐԱՆՔ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
 

Սերժ Սարգսյանի ութ խորհրդականներից առնվազն չորսը խորհուրդներ են տալիս տնտեսության վերաբերյալ

Ի՞նչ գործառույթներ եւ աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեն նախագահի խորհրդականները: Համաձա՞յն են արդյոք այն տեսակետին, թե խորհրդականի պաշտոնը յուրօրինակ «պատվավոր աքսոր» է, բարոյական փոխհատուցում՝ աշխատանքից ազատված պաշտոնյաների համար: Այս հարցերն էինք երեկ ուղղում նախագահի խորհրդականներին: Բոլոր 8-ի հետ զրուցել չհաջողվեց՝ տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը եւ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը հանրապետությունում չէին: Ի դեպ, վերջինիս աշխատասենյակը ոչ թե նախագահի նստավայրում է, այլ Գլխավոր շտաբի հարեւանությամբ՝ «Մոնումենտի» մոտ: Իսկ նախագահի նորանշանակ խորհրդականներ Մանուկ Վարդանյանն ու Յուրի Վարդանյանը աշխատասենյակներ չունեն, ու ...

 
 
Քաղաքականություն
Մեղադրողների առանցքային վկան
 

«7»-ի գործում մեղադրող կողմի վարկածը «հաստատող» վկա Սամվել Գասպարյանը պնդում է, որ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ ելույթ է ունեցել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Երեկ Շենգավիթ համայնքի 1-ին ատյանի դատարանի շենքում շարունակվեց «Յոթի» գործով անցնող Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատաքննությունը, որն ի հայտ բերեց սույն գործով մեղադրանք առաջադրողների եւ այն պաշտպանողների ապացույցների ողջ «հզորությունը»: Հիշյալ գործով դատակոչված 15 վկաներից երեկ հարցաքննվեցին երեքը: Առաջին երկուսի՝ Պահպանողական կուսակցության անդամ Զավեն Վարդանյանի ու 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Տիգրան Հակոբյանի ցուցմունքները առանձին հետաքրքրություն չէին ներկայացնում, որովհետեւ նրանք երկուսն էլ, ի ...

 
 
Քաղաքականություն
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
 

«Վրաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով ավելի է սրվելու»,- երեկ «Ա1+»-ին ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Իսկ  իրավիճակը ինչո՞վ կավարտվի, պարոն Կարապետյանը չշտապեց կանխատեսել՝ բացատրելով, որ ամեն ինչ կախված է, թե այս օրերի ընթացքում ինչ կորոշի ԱՄՆ-ն. «Այսօր Մըքքեյն է Վրաստանում, վաղն այնտեղ կայցելի  Մեթյու Բրայզան, իսկ Վրաստանի ԱԳ նախարարն էլ ԱՄՆ-ում է, ԱՄՆ-ն մեծ ազդեցություն ունի Վրաստանում: Ինչպիսին կլինի ԱՄՆ կառավարության վերաբերմունքը, դրանից շատ բան կախված կլինի»:

Արամ Կարապետյանը գտնում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Վրաստանին, իսկ կոնկրետ Սահակաշվիլուն՝ դժվարացավ ասել. «Երեկ ԱՄՆ-ն 242 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն է հատկացրել Վրաստանին: Դրանից առաջ 186 միլիոն դոլարի օգնություն էր տրամադրել Արժույթի միջազգային հիմնադրամը: ԱՄՆ-ն փորձում է ...

 
 
Քաղաքականություն
ԲԱԲԱՋԱՆԸ ԳԱԼԻ՞Ս Է
 

Այս պահին վերջնականապես հայտնի չէ՝ արդյոք Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը կմասնակցի՞ Երեւանում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, սակայն հավանականությունը մեծ է։ Այդ մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին դիվանագիտական աղբյուրներից։ Ավելի վաղ նշվում էր, որ Ալի Բաբաջանի այցելությունը Երեւան կարող է չկայանալ՝ քանի որ Թուրքիայի արտգործնախարարը հրավիրվել է նաեւ մասնակցելու ուրբաթ օրը Ճապոնիայում կայանալիք միջազգային խորհրդաժողովին։

Մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ, այդ թվում՝ Wall Street Journal-ը, նշել են, որ Թուրքիայի արտգործնախարարի այցը Հայաստան, այնուամենայնիվ, կկայանա, եւ այցի ընթացքում փաստաթուղթ կստորագրվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ ...

 
 
Քաղաքականություն
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԾՈՒՄ Է ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ»
 

Ըստ Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանի՝ այսպես է պատմության մեջ առաջին անգամ:

- Սերժ Սարգսյանի հայտնի ուղերձից հետո, որում նախագահը խոսեց Իրան-Հայաստան երկաթուղու կառուցան ծրագրի մասին, դուք մեր թերթում հայտարարեցիք, որ եթե նախագահը այդ ծրագիրը կարողանա իրականություն դարձնել՝ կմնա պատմության մեջ, մնո՞ւմ եք այդ կարծիքին:

- Այո, ես մնում եմ նույն կարծիքին եւ շատ ուրախ եմ, որ այս համաշխարհային ճգնաժամի պայմաններում անգամ մեր երկրի իշխանությունը մնում է այսքան հետեւողական, մանավանդ՝ այդ երկաթգծի անհրաժեշտությունն այսօր ավելի կարեւոր է, քան երբեւէ: Թուրքիայի կողմից պայմանների առաջադրումը սահմանը բացելու դիմաց այդ է վկայում, եւ նույնիսկ եթե նախագահի լավատեսությունը արդարանա եւ Թուրքիան բացի ...

 
 
Սոցիում
«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԻՆ» ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԳՅՈՒՄՐԻՆ ԿԱՌՈՒՑԵԼ
 

Գյումրեցի շինարարները կտրականապես հրաժարվում են այս կազմակերպության հետ աշխատել

Երեկ Գյումրիի ամենախուլ թաղամասում՝ Մուշ- 2-ում, պաշտոնապես մեկնարկեց բնակարանաշինության սկիզբը, լցվեց առաջին բետոնը, ընդ որում՝ ոչ թե դհոլ-զուռնայի նվագակցությամբ, ինչպես սովորաբար անում են, այլ՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղոթքի ներքո: Այս տարի նախատեսված է կառուցել 1320 բնակարան: Սակայն մինչ արարողության թատերական մասի սկսվելը, շինհրապարակում հավաքված գյումրեցի շինարարները, լրագրողներին տեսնելուն պես, սկսեցին բողոքել «Գլենդել Հիլզի» առաջարկած «անմարդկային պայմաններից ու խտրական վերաբերմունքից»:

«Եթե էս քաղաքը չկառուցվի, միանշանակ իմացեք, որ դա «Գլենդել Հիլզի» ղեկավարների ամբիցիաների պատճառով է: Չգիտես ով է էս մարդկանց ...

 
 
Սոցիում
Տաքսիներն իրենց տեղը կունենան
 

Մայրաքաղաքում տաքսիները կոնկրետ կայանատեղիներ չունեն, այդ պատճառով էլ դրանք կանգնում են փողոցներում՝ շատ հաճախ խոչընդոտ հանդիսանալով հասարակական տրանսպորտի համար:

Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը քննարկել է մայրաքաղաքում տաքսիների կայանատեղիներ հիմնելու հարցը: Այս մասին երեկ ճեպազրույցում լրագրողներին հայտնել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Գ. Բեգլարյանի խոսքերով, խնդրի առնչությամբ տաքսիստները դիմել են իրեն. «Տաքսու վարորդները փողոցում մոտենում են ինձ եւ շատ պարզ հարց են բարձրացնում, մենք իրավունք ունե՞նք կայանելու տեղ ունենալ, թե՞ ոչ: Այդ մարդիկ իրենց մեքենաները կանգնեցնելու տեղ չունեն։ Օրինական թույլտվություն չունենալու պատճառով՝ ստիպված կանգնում են ...

 
 
Կրթություն
«ԲԱՑԵՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՉՔԵՐԸ»
 

«Առավոտին» դիմած ուսանողը պատրաստ է հանուն իր դասախոսի հրաժարվել ուսումից

Օրերս «Առավոտը» նամակ էր ստացել ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի մի ուսանողից, եւ քանի որ նամակը պարունակում էր որոշ պնդում-մեղադրանքներ, «Առավոտը» փորձեց տեղում՝ Իջեւանում, պարզել նամակում բերված փաստերի իսկությունը:

Մեջբերենք նամակից. «ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում, ուր սովորում եմ, ձերբակալվեց հեռակա ուսուցման բաժնի վարիչ, հայոց լեզվի դասախոս Ֆելմիրա Դավթյանը: Ես ականատեսն ու ունկնդիրն էի կատարվածի, ուստի չեմ կարող լռել, խիղճս տանջում է: Գիտեմ՝ ինչ հալածանքներ կլինեն, բայց ես Ֆ. Դավթյանից արդարության եւ կերած կաթը չպղծելու դասեր եմ ստացել եւ չեմ կարող լռել:

Բուֆետից էի դուրս եկել եւ անցնում էի Դավթյանի լուսամուտի տակով (այն կիսաբաց էր), ...

 
 
Կրթություն
Բուժքույրն անհրաժե՞շտ է
 

Չնչին վարձատրության պատճառով՝ բուժքույրերը ոչ միշտ են լինում դպրոցում

ՀՀ առողջապահության նախարարի 28.11.2008թ. N1746-Ա հրամանի համաձայն՝ հաստատվել են կրթական հաստատությունների բուժօգնության կազմակերպման չափորոշիչներ: Կրթօջախների բուժօգության կազմակերպման գործընթացի մեջ է մտնում նաեւ հանրակրթական դպրոցներում բուժկետերի գործունեությունը, բուժքրոջ աշխատանքը: Այդ փաստաթուղթը մեզ տրամադրեց ՀՀ ԱՆ մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը: Ըստ ամրագրված չափորոշիչների՝ տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունն իր սպասարկման տարածքում գտնվող դպրոցներին ապահովում է առաջին բուժօգնության դեղորայքով եւ պարագաներով: Տարածքային պոլիկլինիկան առանձնացնում է հատուկ պատասխանատու բժիշկ՝ դպրոց-նախադպրոցական ...

 
 
Մշակույթ
ԽՈՍՔ
 

Հետո՞ ինչ, որ 60 տարեկան եմ

Այս հարափոփոխ ու խայտաբղետ աշխարհում ոչ ոք ոչ մեկին եւ ոչնչով չի կարող զարմացնել, առավել եւս՝ գրականությամբ: Դոն Քիշոտ եւ Սանչո Պանսա տեսած մարդկանց գրավելու համար տաղանդն ու երեւակայությունը քիչ են: Թե ի՞նչ է պետք՝ չգիտեմ, բայց ուզում եմ իմանալ:

60 տարին ապրելու համար շատ է, բայց ամենահասարակ բաները հասկանալու համար՝ քիչ: Ամբողջ կյանքում փորձեցի ըմբռնել «հայ» կոչվող հանելուկը. ո՞վ է նա, ինչո՞ւ ենք փշաքաղվում մեր ազգությունը հիշելիս, ինչո՞ւ է մեր զայրույթն ատելության վերածվում, երբ մեկը մեզ ասում է. «Դու հա՛յ չես» եւ ինչո՞ւ է մեկը խոցվում, երբ նրան ասում են. «Դու հա՛յ ես»: Տարօրինակ է, չէ՞, նույն հատկանիշը մարդու մի տեսակին մեծարում է, մյուսին՝ ստորացնում: Մարդկային այդ երկու տեսակի արանքում ...

 
 
Մշակույթ
«Փորձարկվել» Երեւանյան բեմերում
 

Երազում է երիտասարդ դերասանուհի Անահիտ Մութաֆյանը

Ինչպես տեղեկացրել էինք, «Արմմոնո 2009» փառատոնի առաջին փուլը կայացավ Երեւանում, ապրիլի 8-12-ին: Ապրիլի 14-ին Կապանում մեկնարկեց եւ ապրիլի 17-ին կավարտվի երկրորդ փուլը: Երեւանյան փուլում ցուցադրվեց 14 ներկայացում, Կապանում ծրագրված է 11-ը: Փառատոնին իրենց մասնակցությունն են բերել դերասաններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Կամերունից, Գերմանիայից, Ուկրաինայից:

Արդյոք անհրաժե՞շտ էր նորից վերադառնալ մենաներկայացումների փառատոնի գաղափարին: Այս հարցի պատասխանը ստանալու համար պետք չէր սոցիոլոգիական հետազոտություններ անել կամ հարցախույզ անցկացնել մասնագետների ու հանդիսատեսի շրջանում: Բավական էր անցած օրերին հետեւել «Արմմոնո 2009»-ի ներկայացումներին եւ դրանց ...

 
 
Մշակույթ
ՌՈՒՍ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԸ՝ ԵՊՀ-ՈՒՄ
 

Երեկ ԵՊՀ-ի մշակույթի կենտրոնի եւ ռուս բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ նշվեց «Ռուսկի միր» հիմնադրամի հովանու ներքո գործող ռուսական կենտրոնի գործունեության 1-ամյակը, որին ներկա էին «Ռուսկի միր» հիմնադրամի գործադիր տնօրեն Վյաչեսլավ Նիկոնովը, Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի, կինոռեժիսոր Նատալյա Բոնդարչուկը, Հայաստանում Ռուսաստանի եւ Բելառուսի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնատար անձինք:

ԵՊՀ-ում գործող ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսիսյանը նշեց. «Կենտրոնի գործունեությունն ուղղված է Հայաստանում ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի տարածմանն ու զարգացմանը: Պարբերաբար կենտրոնում կազմակերպվում են ստեղծագործական հանդիպումներ, դասախոսություններ, սեմինարներ, կինոդիտումներ»:

«Ռուսկի միր» հիմնադրամի տնօրեն Վ. Նիկոնովը, գնահատելով ...

 
 
Սպորտ
ԱՌԱՋԻՆ «ԶՈՀԸ» ՄԱՄԵԴՅԱՐՈՎՆ Է
 

Երեկ Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Grand Pris» մրցաշարի չորրորդ փուլը


Առաջին ինքնագրերը՝ Նալչիկում:

«Երաժշտության թատրոնում» կազմակերպված բացման հանդիսավոր արարողության ժամանակ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, բարձր գնահատելով կազմակերպիչների՝ մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու ուղղությամբ գործադրած ջանքերը, հատուկ ընդգծել է, որ Նալչիկի այս մրցաշարը մասնակիցների միջազգային վարկանիշային ցուցանիշների վերջին տվյալներով գերազանցում է մինչեւ այժմ անցկացված չորս նախորդներին: Նա, մասնավորապես, նշել է, որ «Grand Pris»-ի վերջին՝ Էլիստայի պայքարում, որտեղ նույնպես հանդես էր գալիս ներկայիս շախմատային վերնախավը, մասնակիցների միջին ...

 
 
Սպորտ
Դեռ չեն հասկանում
 

Կամ էլ, որ ավելի ճիշտ է, իրենց չհասկացողի տեղ են դնում

Մի քանի օր առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ պատվիրակություն էր մեկնել Ստեփանակերտ:

Պաշտոնական այդ այցի ընթացքում, այլեւայլ հարցերից բացի, ԼՂՀ-ի մայրաքաղաքում նոր մարզադպրոց կառուցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, որին, ըստ ամենայնի, ՀԱՕԿ-ի նախագահը անձնական մասնակցության պատրաստակամություն է հայտնել: «Regnum» գործակալությունը տեղեկացնում է, որ պարոն Ծառուկյանը հայտարարել է. «Այդ մարզադպրոցը մարզիկների պատրաստման դարբնոց կդառնա, որտեղից հնարավոր կլինի օլիմպիական խաղերի մասնակիցներ ընտրել»: Նա նաեւ վստահեցրել է, որ Հայաստանի մարզական ...

 
 
Սպորտ
ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ԱՇԽԱՏԱՆՔ
 

Նոր մրցաշրջանի երեք հանդիպումներում կրած պարտությունների պատճառով ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից Կապանի «Գանձասար» թիմի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանն ազատվել է աշխատանքից: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մասնագետի հետ թիմից հեռացել են նաեւ նրա որդին՝ Ալեքսանդր Պետրոսյանը, ազգային հավաքականի նախկին խաղացող Ռոմիկ Խաչատրյանը եւ երկու սերբ լեգեոներականներ: Նախկին գլխավոր մարզչին փոխարինելու է նրա օգնական Ավետիք Սարգսյանը: Ակումբն առայժմ չի որոշել, թե նոր գլխավոր կհրավիրի՞, թե՞ ոչ:

«Գանձասարը» Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ անցած մրցաշրջանում իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր եւ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք նվաճել:

 
 
Սպորտ
«ՓՅՈՒՆԻԿԸ» ԳՐԵԹԵ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է
 

Կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները: Հայաստանի բազմակի չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Փյունիկը» մրցակցի դաշտում հյուրընկալվեց «Ուլիսին», 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ ու եզրափակիչի ուղեգրերից մեկին տիրանալու լուրջ հայտ ներկայացրեց:

Փյունիկցիներն իրենց լուրջ մտադրությունները ցույց տվեցին հենց խաղասկզբին, երբ արդեն երրորդ րոպեին բացեցին խաղի հաշիվը: Դրանից հետո նրանք երկու անգամ մրցակցին ստիպեցին խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Իսկ դաշտի տերերը միայն 60-րդ րոպեին կարողացան խփել միակ «սփոփանքի» գոլը: Երեկ կայացավ նաեւ կիսաեզրափակիչի երկրորդ զույգի հանդիպումը, որում Աշտարակի «Միկան» չկարողացավ առավելության հասնել իր մշտական լուրջ մրցակցի՝ Երեւանի «Բանանցի» ...

 
 
Սպորտ
ԵՐԿՈՒ ՏՂԱ ԵՎ ՄԵԿ ԱՂՋԻԿ
 

Ապրիլի 24-26-ը Թբիլիսիում կայանալու է ձյուդոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի ազգային հավաքականը: Մարզաձեւի հանրապետության ֆեդերացիայից երեկ տեղեկացրին, որ Վրաստանի մայրաքաղաքում մեր երկրի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու են Հովհաննես Դավթյանը՝ մինչեւ 60 կգ քաշային կարգ, Արմեն Նազարյանը՝ 66 կգ եւ Անուշ Հակոբյանը՝ 52 կգ: Հավաքականի մարզիչներն են Արթուր Գեւորգյանը եւ Կարեն Սիմոնյանը:

 
 
Աստղագուշակ
Ապրիլի 16
 

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ ինքնամփոփ կլինեք: Պետք չէ հուսահատվել փոքրիկ անախորժություններից:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն կանցնի հաճելի միջավայրում:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր կատարած բոլոր գնումները կգոհացնեն եւ ձեզ եւ ձեր ընտանիքի անդամներին:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Դուք հանգստի կարիք ունեք: Լավ կլիներ աշխատանքից հետո այցելեիք մարզադահլիճ:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ձեր հավասարակշռված քայլերի շնորհիվ կհասնեք հաջողության: Պետք չէ ամաչել, երբ ձեզ գովաբանում են:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Անցյալի հետ կապված հիշողությունները ձեզ կտանջեն, բայց պետք չէ հուսահատվել, ամեն ինչ դեռ առջեւում է:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր փոքր-ինչ նյարդային կլինեք՝ կապված աշխատանքային խնդիրների հետ: Նախկին սխալները չկրկնելու համար՝ եղեք ուշադիր:

ԿԱՐԻՃ ...

 
 
Տնտեսություն
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՆՎԻՐԵԼ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ
 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարծում է, որ միկրոավտոբուսների ինքնարժեքը 58,3 դրամ է, իսկ ուղեւորափոխադրողները պնդում են, որ վնասով չաշխատելու համար այն պետք է լինի 200 դրամից ավելի:

Մայրաքաղաքի եւ մարզերի ուղեւորափոխադրող ընկերություններն արդեն մեկ շաբաթ է, ինչ պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում եւ հրաժարվում են «գիծ» դուրս գալ: Նրանց հավաստմամբ, արդեն մեկ տարի է՝ աշխատում են վնասով, քանի որ երթուղիները շահագործում են ինքնարժեքից ցածր գնով: Վարորդների ներկայացմամբ, իրենք հազիվ են կարողանում փակել օրվա պլանը, իսկ գծատերերն էլ ոչ մի կոպեկ չեն ուզում իջեցնել օրավարձը, պատճառաբանելով, որ առանց այդ էլ հազիվ են կարողանում ապառիկով վերցրած մեքենաների գումարը փակել ու հարկերը վճարել: Նշենք, որ նախորդ տարի եւս, ...

 
 
Տնտեսություն
Ասուլիս՝ պանիրների եւ երշիկների հարեւանությամբ
 

Երեկ Սեւծովյան բանկի նախագահ Հայրեթթին Կապլանն այցելել էր Իսահակյան փողոցում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետ, որպեսզի սեփական աչքերով տեսնի՝ բանկի կողմից տրամադրված գումարները ծառայե՞լ են նպատակին, թե՝ ոչ: Նշենք, որ Հ. Կապլանը ասուլիսը կազմակերպել էր հենց սուպերմարկետի վաճառասրահում՝ պանիրների, կետչուպների եւ մսամթերքի հարեւանությամբ: Ցույց տալու համար, որ սուպերմարկետում առեւտուրը եռում է, եւ պարոն Կապլանի նախագահած բանկի փողերն աննպատակ չեն ծախսվել, անգամ այն պահին, երբ լրագրողները ձայնագրում էին բանկի նախագահի ասուլիսը, վաճառողուհիները ակտիվորեն առեւտուր էին անում:

Ընդհանուր առմամբ, Հ. Կապլանը Հայաստանում կատարած իրենց ներդրումները արդարացված համարեց եւ ասաց, որ վերջին տարիների ընթացքում ներդրումների ծավալը կրկնապատկվել է. «Դա մինչեւ ճգնաժամն էր: Մեր բաժնետերերը ստացել են մեր ...

 
 
Տնտեսություն
ԾԱԽՍԵՐԸ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ԿՐՃԱՏԵԼ
 

«Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը» երեկ հրապարակել է միջազգային գործարար զեկույցի վերջին տվյալները՝ մասնավոր հատվածի ընկերություններում բիզնեսի պլանավորման ժամանակային փուլերի վերաբերյալ: Հարցմանը մասնակից ընկերությունների 49%-ը նշել է, որ պլանավորումը կատարվում է 1-3 տարի ժամանակահատվածի համար: Նման պատասխան է տվել նաեւ Հայաստանում հարցված ընկերությունների 39%-ը: Նշենք, որ ցանկացած գործարար, բիզնեսի կազմակերպման ժամանակ, կազմում է որոշակի պլաններ, ասենք՝ կատարվելիք ծախսերի կամ ներդրումների աճի վերաբերյալ: Եվ, սովորաբար, բիզնեսմենների համար ապագան լինում է ավելի կանխատեսելի, եթե տնտեսության զարգացման տեմպերը կայուն են եւ մարդիկ կարողանում են իրենց բիզնեսի վերաբերյալ կանխատեսումներ անել:

Ըստ «Գրանթ Թորնթոնի», 1-3 տարի ժամանակահատվածում բիզնեսի պլանավորման ամենաբարձր ցուցանիշներ են գրանցվել ...

 
 
Իրավունք
Երկակի վերաբերմունք ՀՀ եւ Վրաստանի հայ քաղբանտարկյալների հանդեպ
 

Դրա մասին վկայում է Ֆրանսիայում քաղաքական ապաստան ստացած Հայաստանի քաղաքացին

Ապրիլի 14-ին Փարիզում՝ Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատան մոտ, տեղի է ունեցել ցույց՝ ի պաշտպանություն «Միասնական Ջավախք» շարժման ղեկավար Վահագն Չախալյանի, որն ապօրինի զենք պահելու եւ արգելված հանրահավաքի մասնակցելու մեղադրանքներով անցած շաբաթ դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ բողոքի ցույցը, որն ընթացել է «Ազատեք Չախալյանին» եւ «Արդարություն» կոչերով, կազմակերպել էր Ֆրանսիայի հայ համայնքի ղեկավար մարմինը: Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան ընդունել է Հայկական կազմակերպությունների կարգավորող խորհրդի ներկայացուցիչներին, որոնք փոխանցել են համայնքի մտահոգությունները եւ առաջարկել վերանայել Չախալյանի ...

 
 
Իրավունք
ԴԱՀԿ ՊԱՀԵՍՏԻՑ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է
 

«Գույքի գործը»՝ դատարանում

Երբ Սերգեյ Հակոբյանն ու Գայանե Կիրակոսյանը ծնվել են, նրանց ճակատներին, հավանաբար, գրի փոխարեն խզմզանք է եղել, մոտավորապես այսպիսի. «դատարաններից դուրս չգաք»։ Դրա համար էլ ընտանիք կազմած Գայանեն ու Սերգեյը՝ վերջինիս հոր ու եղբոր ընտանիքի հետ ունեցած խնդիրների պատճառով, արդեն 20 տարի իրավադատական քաշքշուկների մեջ են՝ անտուն ու անօգնական։ Ինչպե՞ս։ Սերգեյի թշնամի-հարազատները շրջանառության մեջ են դնում նվիրատվության երկու կասկածելի պայմանագրեր, որոնցով Սերգեյի հայրն իր առանձնատան մի մասը, իբր, նվիրում է Սերգեյի եղբորը, իսկ մյուս մասը՝ քրոջը, որը հաշվառված է հոգեբուժական հիվանդանոցում։ Այդ պայմանագրերը հաշվի առնելով էլ՝ դատարանն ընդամենը 850 դոլարով դադարեցնում է Սերգեյի ընտանիքի չորս անդամների (գրանցված) բնակտարածքի օգտագործման իրավունքը։ Տանիքից զրկվելուց հետո, ...

 
 
Իրավունք
Դատարաններում առավոտները «խաղաղ» էին
 

Ֆոտոլրագրողը հիվանդ էր

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ա. Խաչատրյանի նախագահությամբ, պետք է լսվեր «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի գործի քննությունը: Դատարանում վերջին խոսքով պետք է հանդես գար Գ. Շամշյանը: Երեկ, սակայն, նրա պաշտպան Հովիկ Արսենյանը դատարանին տեղեկացրեց, որ Շամշյանը հիվանդ է եւ խնդրեց մի քանի օր: Դատավորը պահանջեց հիվանդության մասին փաստաթուղթը: Պաշտպանը հայտնեց, որ ֆոտոթղթակիցը այն կներկայացնի: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի 17-ի ժ. 9.30-ը:

Հիշեցնենք, որ մեղադրող Լեւոն Չարխիֆալակյանը պահանջել է 500 000 դրամ տուգանք:

Փաստաբանի «հուշաթերթիկը»

Երեկ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հովիկ Արսենյանը ...

 
 
Մարզեր
ՍՈՒԲՍԻԴԻԱՆ ՕԳՆԵԼ Է
 

Եթե պետությունը էլի օգնի՝ Սյունիքի մարզում կավելանան մշակվող հողերը

Սյունիքում գարնանացանի աշխատանքները բարձրադիր գոտիներում արդեն սկսվել են, իսկ ցածրադիր գոտիներում՝ գրեթե ավարտվել են: Բանջարաբոստանային կուլտուրաները, տնկիներն ու սածիլներն արդեն հողին են պահ տրվել: Գարնան ցորենի սերմացուի պահանջ կզգացվի, իսկ գարու սերմացուով, ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետի, ապահովված է մարզը: «Դեռեւս 2007 թվականին մարզին հատկացված 178 տոննա գարնան գարու սերմացուից ստացված լավ արդյունքի շնորհիվ է, որ այսօր գարնան գարու սերմացուի պակաս չունենք: 35-36 ցենտներ ենք ստացել մեկ հեկտարից, իսկ դա մինչ օրս արձանագրված ամենալավ արդյունքն է»,- հավաստիացնում է Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Քաջիկ ...

 
 
Մարզեր
Վրաստանը փակել է սահմանը
 

Հայաստանում ցրտահարությունները քիչ հավանական են

Հայաստանի Հանրապետությունում վերջին օրերի ցուրտ եղանակի ժամանակ Տավուշում, Կոտայքում, Լոռիում, Արագածոտնում, Վայոց ձորում գրանցվել է -4-ից մինչեւ -10 ջերմաստիճան, իսկ Արարատյան դաշտավայրում +1-ից ցածր ջերմաստիճան չի գրանցվել, առանձին ցածրադիր գոտիներում մեկ-երկու ժամով գրանցվել է 0 կամ -1 ջերմաստիճան, որը չէր կարող վնասակար ազդեցություն թողնել, այնպես որ, Արարատյան դաշտավայրում ցրտահարությունները քիչ հավանական են, կորիզային պտուղները՝ ծիրան, դեղձ, սալոր, չեն տուժի, երեկ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Սակայն վերջնական արդյունքները պարզ կլինեն մի քանի օրից, այս պահին մասնագետները աշխատում են: Պարզ է, որ այն մարզերում, ուր գրանցվել է բացասական ջերմաստիճան, կարող են վնասվել միայն կորիզավոր տեսակները:

Փոխնախարարը ասաց նաեւ, ...

 
 
Մարզեր
Սուբսիդիա չի լինի, բայց հույս կա
 

Տավուշի մարզի 27 հազար 665 հեկտար վարելահողերից այս տարի կմշակվի շուրջ 15 հազարը՝ կեսից քիչ ավելին: Մշակվող տարածքների մեջ սակավ է աշնանացանը՝ 4200 հա: Համեմատության համար նշենք, որ 2004-ին մարզում հացահատիկային մշակաբույսերը 10 774 հա են զբաղեցրել: Ի հաշիվ հացահատիկի, վերջին տարիներին ավելացել են կարտոֆիլի, արեւածաղկի, ծխախոտի, կերային մշակաբույսերի ցանքատարածությունները: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ, գյուղատնտեսության ոլորտի երկարամյա աշխատող Ռազմիկ Մելիքջանյանի խոսքերով, անցյալ տարի կարտոֆիլի լավ բերք է ստացվել, եւ հիմա մարզում առկա է ապրանքային եւ սերմացու կարտոֆիլի ավելցուկ: 2005-ին մարզում ընդամենը 25 հա արեւածաղիկ է մշակվել, իսկ 2008-ին՝ 1050 հա:

Հանրապետությունում մշակվող եգիպտացորենի ցանքատարածությունների 60 տոկոսը Տավուշի մարզում է: Տավուշում եկամտաբեր է ...

 
 
Միջազգային
 

Ֆրանսիան կոչ է անում սահմանափակել ընդլայնումը

Եվրոպական գործերով Ֆրանսիայի պետքարտուղար Բրյունո լե Մերը կարծիք է հայտնել, որ Արեւմտյան Բալկանյան երկրների՝ ԵՄ ընդունելուց հետո պետք է կանգ առնել եւ կենտրոնանալ ինստիտուտների ամրապնդման գործի վրա: Ինչպես հաղորդում է ՌԻԱ- Նովոստին, այսօրվա դրությամբ ԵՄ անդամ թեկնածուի պաշտոնական կարգավիճակ ունեն Խորվաթիան, որը կարող է անդամակցել այդ կազմակերպությանը 2010 կամ 2011 թվականներին, ինչպես նաեւ Թուրքիան, որի ընդունմանը դեմ են ԵՄ ազդեցիկ երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան ու Գերմանիան:

Փորձագետների կարծիքով, ԵՄ-Թուրքիա բանակցությունները կարող են ձգվել 10-15 տարի: Այս տարվա փետրվարին թեկնածու դառնալու հայտ է ներկայացրել Չեռնոգորիան, որի ճակատագիրը, սակայն, առայժմ պարզ չէ: Ալբանիան իր հերթին այս ամսվա ընթացքում նույնպես պատրաստվում է նման հայտ ներկայացնել: ...

 
 
Միջազգային
Վատիկանը չի ընդունում ԱՄՆ-ի դեսպաններին
 

Վատիկանն իր բացասական վերաբերմունքն է արտահայտել ԱՄՆ-ի՝ Սուրբ աթոռում ներկայացուցչի պաշտոնի 3 հավակնորդների հանդեպ՝ հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»: Մերժված թեկնածուների թվում է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի դուստր Քերոլայն Քենեդին, որը հետեւողական պայքար է մղում կանանց աբորտի իրավունք տրամադրելու համար: Քենեդին նաեւ կողմնակից է բնային միջուկների բնագավառում հետազոտությունների ընդլայնմանը: Այդ 2 կետերը առավել մեծ տարաձայնություններ են առաջացնում Վատիկանի եւ ԱՄՆ-ի միջեւ: Սուրբ աթոռը պաշտոնապես հերքում է ամերիկյան դեսպանի վերաբերյալ տարածվող լրատվությունը: Վատիկանի մամուլի քարտուղար Ֆրեդերիկո Լոմբարդին հայտարարել է, որ իրենք չեն ստացել Վաշինգտոնից դեսպանի որեւէ թեկնածության վերաբերյալ առաջարկ եւ հետեւաբար հնարավորություն չեն ունեցել դա պաշտոնապես մերժել: Սակայն իտալական լրատվամիջոցները նշում ...

 
 
Միջազգային
Մահացել է Մորիս Դրյուոնը
 

Երեկ, 91 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի նշանավոր գրող, ֆրանսիական ակադեմիայի անդամ Մորիս Դրյուոնը: BBC-ն հաղորդում է, որ այդ կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր ուղերձում նշում է, որ Դրյուոնը մեծ գրող էր, ֆաշիզմի դեմ դիմադրության շարժման մեծ մարտիկ եւ մեծ քաղաքական գործիչ: Սարկոզիի խոսքերով, Դրյուոնը պատմության մեջ կմնա որպես պարտիզանների հայտնի երգի հեղինակ, որը դարձել է Ֆրանսիական դիմադրության օրհներգը: Ապագա գրողը ծնվել է Ռուսաստանում, սակայն 1908 թվականին ընտանիքով տեղափոխվել է Ֆրանսիա: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա անդամագրվել է Շարլ դը Գոլի «Ազատ Ֆրանսիա» շարժմանը:

Պատերազմի վերջին տարիներին աշխատել էր որպես ռազմաճակատային թղթակից: Դրյուոնը ավելի քան 50 ստեղծագործությունների հեղինակ է: Նրա գրչին են պատկանում «Աշխարհի ուժեղները» եռապատումը, որի համար նա ...

 
 
Միջազգային
ՑՈՒՅՑԵՐ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԵՄ
 

Երեկ Բուդապեշտի փողոցներ էին դուրս եկել ընդդիմության մի քանի հազար կողմնակիցներ, որոնք բողոքում էին երկրի վարչապետի պաշտոնում Գորդոն Վայնաիի նշանակման դեմ: Ոստիկանների խոսքերով, ցուցարարները փորձում էին ներխուժել խորհրդարանի շենք: Ըստ BBC-ի, նրանց դեմ կիրառվել է արցունքաբեր գազ: Բախումների արդյունքում երկու կողմից էլ տուժածներ կան: Ցուցարարները պահանջում են, որ խորհրդարանն ընդհանրապես լուծարվի եւ արտահերթ ընտրություններ անցկացվեն: Գորդոն Վայնաին անկախ քաղաքական գործիչ է, որը մինչ այդ զբաղեցրել է էկոնոմիկայի եւ զարգացման նախարարի պաշտոնը: Նոր վարչապետը խոստանում է անցկացնել կարծր եւ ոչ պոպուլյար բարեփոխումներ, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են տնտեսական խնդիրները լուծելու համար: Վայնաին համաձայն է անցկացնել արտահերթ ընտրություններ՝ այն ...

 
 
Միջազգային
ՄՈՐԱԼԵՍԸ ՀԱՍԱՎ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ
 

Ապրիլի 14-ին Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը դադարեցրել է հացադուլը, որը տեւել է 6 օր: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընդդիմությունը կատարել է Մորալեսի պահանջը եւ խորհրդարանի օրակարգ է մտցրել ընտրությունների մասին օրինագիծը: Այդ օրենքը Մորալեսին հնարավորություն կտա այս տարվա դեկտեմբերին նախագահի պաշտոնում առաջադրվել 2-րդ անգամ, ինչպես նաեւ 19 խորհրդարանական մանդատ կփոխանցվի տեղացի հնդկական փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Այդ քայլը, ընդդիմության կարծիքով, կմեծացնի Մորալեսի շանսերն առաջիկա ընտրություններում: Lenta.ru-ն հիշեցնում է, որ օրենքում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունն առաջացել է այն ժամանակ, երբ 2009-ի փետրվարին Բոլիվիայում ուժի մեջ է մտել նոր Սահմանադրությունը, ըստ որի՝ պետության ղեկավարը կարող է ընտրվել 2-րդ ժամկետով: Մորալեսի կողմնակիցները նույնպես որոշակի զիջումների ...

 
 
Միջազգային
ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
 

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ մասնակցելու է թե խորհրդարանական, թե նախագահական ընտրություններին, հաղորդում է newsru.com-ը: «Ես խնդրում եմ ձեզ մոռանալ հոկտեմբերի 25-ի մասին՝ որպես հերթական նախագահական ընտրությունների լեգիտիմ տարեթվի: Դա հնարամիտ տարեթիվ է, որը ոչնչով հիմնավորված չէ: Ինչ վերաբերում է միաժամանակյա արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետին, ես այժմ պատրաստ չեմ այն նշել: Դա պետք է անեն իրավաբանները՝ պահպանելով սահմանադրության տառն ու ոգին»,- հայտարարել է Յուշչենկոն: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա մասնակցելո՞ւ է առաջիկա ընտրություններին, Յուշչենկոն ասել է, որ պատրաստվում է մասնակցել թե նախագահական եւ թե խորհրդարանական ընտրություններին: Ավելի վաղ Ուկրաինայի պառլամենտը հայտնել էր, որ ...

 
 
Հայդ պարկ
ONE WAY TICKET
 

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ քննարկումները շարունակում են մնալ վերջին տասնօրյակի միջազգային քաղաքական օրակարգի հիմնական խնդիրներից մեկը: Դրա միջազգային տեւական հնչեղությունը պայմանավորված է առնվազն երեք գործոններով. ա. դրկից երկու երկրների՝ Հայաստանի եւ Թուրքիայի գրեթե մեկդարյա թշնամանքով, բ. ԱՄՆ նոր նախագահ Բարակ Օբամայի՝ Թուրքիա կատարած ապրիլյան երկօրյա այցով, գ.Ցեղասպանության ճանաչման նրա խոստման ճակատագրով: Անցյալի, ներկայի եւ ապագայի մշուշի միջից հնարավոր չէ զանազանել Հայաստանի տեղը, դերն ու նշանակությունը: Պատմության ճեպընթացում մեր տոմսը մեկ ուղղությամբ է: Հարյուրամյա դժնդակ հիշողության ցավը ճնշում է սթափության, իրատեսության, ողջամտության զգայարանները, իսկ մենք դեռ չենք հասցրել նայել, թե ի՞նչ ...

 
 
Ժամանց
«ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐ ՉՈՒՆԵՄ»
 

Մոդելային արվեստում Մարիշային օգնում է դաշնակահարի մասնագիտությունը


Մարիշան կիրթ ձեւով մերժում է անպարկեշտ «հրավերները»:

Կային ժամանակներ, երբ մի շարք բառեր բացասական լիցքեր էին առաջ բերում, ստիպում էին դրանց մեջ տեսնել «բուրժուական կայֆեր», «բարոյական շեղումներ»... Դրանց թվում էին մոդելը, թոփ մոդելը, պոդիումը եւ այլն։ Կամաց-կամաց վարժվեցինք եւ հասկացանք, որ այդ բառերը կապված են նաեւ մեր իրականության հետ։ Արդեն մենք էլ ձեւավորել ենք մոդելային դպրոցի որոշ սկզբունքներ՝ ունենալով այնպիսի անհատականություններ, որոնք կարող են խորացնել այդ ամենը եւ մի օր աշխարհին ցույց տալ մերը, ազգայինը։ Մարինե Անտոնյանը (բեմական անունը՝ Մարիշա) մոդելային բիզնեսում, իր խոսքերով, հասցրել է ...

 
 
Ժամանց
Առաջին գիշերից առաջ սթրեսը նորմալ է
 

Սթրես ինֆորմացիայի պակասի՞ց

Շատերի համար ամուսնական նախապատրաստությունները գլխացավանք են, անլուծելի խնդիրներ, որոնք կարող են սթրեսի աղբյուր հանդիսանալ: Սակայն ամուսնական կյանք մտնողների համար մտահոգությունները, ապրումները ոչ այնքան կենցաղային, նախապատրաստական խնդիրների հետ են կապված, որքան՝ առաջին գիշերվա, դրան հաջորդող «կարմիր խնձորի»:

Առաջին ամուսնական գիշեր, առաջին անգամ հարաբերություն, որից ես անտեղյակ եմ, անփորձ, իսկ եթե «չստացվի»... Սրանք յուրաքանչյուր ամուսնանալ պատրաստվող աղջկա մտածմունքներն են:

Կարո՞ղ են, արդյոք, այս մտահոգությունները սթրես առաջացնել, բնակա՞ն է առկա վախը եւ ինչպե՞ս ձերբազատվել դրանից:

«Սթրեսն առաջին մերձեցումից առաջ նորմալ է,- «Առավոտի» հետ զրույցում ասում է սեքսոլոգ ...

 
 
Ժամանց
Ինչպիսի՞ տղաներ են հավանում քեզ
 

Թեստ՝ աղջիկների համար

Գարունը սեր է բերում... Դու դեռ մենակ ես, եւ՝ պատրաստ նոր սիրավեպի՞։ Պարզի՛ր, թե ինչպիսի տղաներ են համակրում քեզ ու գտի՛ր քո սերը...

1. Քնելուց աոաջ դու.

ա) որոշո՞ւմ ես, թե ինչ պիտի հագնես վաղը,

բ) մտքում ինչ-որ երազա՞նք ես պահում,

գ) համբուրո՞ւմ ես մայրիկիդ,

դ) գուցե՝ հաշվո՞ւմ ես մինչեւ 100-ը։

2. Քո կարծիքով՝ ի՞նչն է ամենակարեւորը արշավի ժամանակ.

ա) հայելի՞ն եւ մոծակների դեմ հուսալի քսո՞ւքը,

բ) ընկերական շրջապա՞տը,

գ) կիթա՞ռը,

դ) սննդամթերքով ապահովված լինե՞լը։

3. Հիշո՞ւմ ես, արդյոք. մանկապարտեզում՝ հանդեսի ժամանակ դու.

ա) արտահայտիչ տոնով բանաստեղծություննե՞ր էիր արտասանում,

բ) ծիծաղո՞ւմ էիր Ձմեռ պապի, Ձյունանուշի վրա,

գ) վախեցած թաքնվո՞ւմ էիր մյուս երեխաների հետեւում,

դ) շուրջպա՞ր էիր բռնում։

4. Շաբաթվա քո ամենասիրելի ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009-04-16 21:37
 
 

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՏԵՍԵԼ ԷՐ, ՕԲԱՄԱՅԻՆ՝ ՈՉ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի ...

 

2009-04-16 21:36
 
 

ԵՐԿԱՐ ՆՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՄՆԱԼԸ ԲԹԱՑՆՈՒՄ Է

Մանուկ Թոփուզյանը, որը երկար տարիներ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն էր եւ 2008-ին նշանակվեց ՀՀ նախագահի ...

 

2009-04-16 21:34
 
 

«ՎԱԽԻՑ ՀՈԽՈՐՏՈՒՄ ԵՆ»

«Իշխանությունների արած հարցումներով, որոնք հասել են մեզ, առաջիկա ընտրություններում ընդդիմությունը 70 տոկոս ձայն ունի: Դրա ...

 

2009-04-16 21:34
 
 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇԵՆԳԱՎԻԹՈՒՄ

Երեկ երեկոյան Հայ ազգային կոնգրեսի Շենգավիթի տարածքային կառույցում, որտեղ, ըստ ամենայնի, առաջիկայում կտեղակայվի մայիսի 31-ին ...

 

2009-04-16 21:34
 
 

ԵՄ-Ն ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԿԱՋԱԿՑԻ ՀՀ-ԻՆ

Եվրոպական Միության արտաքին քաղաքականության եւ հարեւանության եվրոպական քաղաքականության գծով հանձնակատար ...

 

2009-04-16 21:34
 
 

ԵՄ-Ն ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԲԱՑԵԼ ՍԱՀՄԱՆԸ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին Թուրքիային կոչ է արել բացել Հայաստանի հետ ...

 

2009-04-16 21:33
 
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

«Կորցրած ճշմարտություն»

Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի մասին մարտաֆիլմ են նկարահանել, հաղորդում է «Թրենդը»: Խորհրդանշական է, որ երկու ...

 

2009-04-16 21:33
 
 

ՄԱՐՔՍԻՍՏՆ՝ ԻՐ ՈՃՈՎ

«Նրանք տարբեր կուսակցական թափթփուկների միջոցով Հակոբյանի հասցեին քսիվներ ուղարկելով են գայթակղված՝ իրականում Լեւոն Տեր-Պետրոսյանի ...

 

2009-04-16 21:33
 
 

ԱՌԱՋԻՆ ԽՈՒՄԲԸ՝ ՄԱՅԻՍԻ ՍԿԶԲԻՆ

Մայիսի 4-5-ը Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելություն ...

 

2009-04-16 21:33
 
 

ՈՉՆՉԱՑՆԵԼ՝ «ՍԻՐԵԼՈՎ»

«Հայ կամավորականների համախմբում» ազգային քաղաքական նախաձեռնության անդամ Վարդան Մալխասյանը համոզված է, որ թուրքերն այժմ ցանկանում են ...

 

2009-04-16 21:32
 
 

ԿԿՐԹԵՆ ՄԱՐԶԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

Հայաստանում ֆինանսական կազմակերպությունների հետ կապված դժգոհությունները հիմնականում առաջանում են այն պատճառով, որ ...

 

2009-04-16 21:31
 
 

ԲԵՆԶԻՆԸ ԿԹԱՆԿԱՆԱ

Վերջին մեկ ամսում Հայաստանում նավթամթերքի գինը 10 դրամով բարձրացել է: Բենզալցակայաններում «Սուպեր ԱԻ 98» տեսակի բենզինի մեկ լիտրը մեկ ամիս ...

 

2009-04-16 21:31
 
 

ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ ԲԱՐՎՈՔ Է

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը երեկ ...

 

2009-04-16 21:30
 
 

ՈՉԻՆՉ ՉԵՆ ԱՆՈՒՄ, ԲԱՅՑ ԳՈՆԵ ԶԳՈՆ ԵՆ

Ըստ պաշտոնական տեղեկատվության, ՀՀ-ում հաշմանդամների թիվը, վերջին ամիսների տվյալներով, հասնում է 170 950-ի, որոնցից 8706-ը՝ ...

 

2009-04-16 21:30
 
 

ՎԵՐԵԼԱԿԻ ԳՈՐԾՈՎ

ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժնում սկսվել է հետաքննություն՝ վերելակից ընկած եւ վիրավորված քաղաքացիների գործով: Ապրիլի 10-ին, ժամը 13.35-ին, ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

 Armenian Medical Network -Health news