 |
 |
|
| 17/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Ինչպես հայտնի է, Վրաստանում եւ Մոլդովայում, Ուկրաինայում եւ Հունգարիայում, Մադագասկարում եւ Թաիլանդում իրավիճակը, մեղմ ասած, շատ տարբեր է: Միակ բանը, որը միավորում է հիշյալ երկրները, ինչպես նաեւ բազմաթիվ այլ պետություններ, հետեւյալն է. այս բոլոր տեղերում ընդդիմությունը պահանջում էր կամ պահանջում է երկրի ղեկավարի անհապաղ հրաժարական: Սա է թերեւս ամենազգալի քաղաքական տարբերությունը թերզարգացած եւ զարգացած երկրների միջեւ. երկրորդ դեպքում ընդդիմությունը հանգիստ սպասում է հերթական ընտրություններին, վստահ լինելով, որ դրանք կանցնեն քիչ թե շատ արդար, առաջին դեպքում ընդդիմությունը պահանջում է հրաժարական եւ իշխանական լծակներ՝ վստահեցնելով հասարակությանը, որ տիրապետելով այդ լծակներին՝ նա կանցկացնի արդար ընտրություններ:
Հայաստանի ընդդիմությունն այդ առումով բացառություն չէ: Ավելին՝ երբեք բացառություն չի եղել, եւ 1992-ից առ այսօր (փոփոխվող կազմերով) պահանջում է նախագահի հրաժարականը: Եթե չպահանջի, նրան ոչ ոք չի հավատա, ու կասկածներ կառաջանան, թե դա իսկական ընդդիմություն չէ, որ դա «իշխանական պրոյեկտ է» եւ այլն:
Դառնանք այդ պահանջի այսօրվա գործնական հետեւանքներին: Այս պահին մեր ընդդիմությունը, ըստ էության, հայտարարում է, որ նախագահի հրաժարականին է հասնելու Երեւանի ավագանու ընտրությունների միջոցով: Թե ինչպես է դա արվելու, չի ասվում, բայց տրամաբանությունը հուշում է երկու տարբերակներից մեկը:
Տարբերակ «Ա» (քիչ թե շատ հավանական). ավագանու ընտրությունները կեղծվում են, դրանից դժգոհ ժողովուրդը դուրս է գալիս փողոց եւ հուժկու հանրահավաքների միջոցով ստիպում է նախագահին հրաժարական տալ:
Տարբերակ «Բ» (անհավանական). ընտրությունները չեն կեղծվում (դա ինքնին ֆանտաստիկա է), ընդդիմության ներկայացուցիչը դառնում է Երեւանի քաղաքապետ եւ, իշխանության մաս կազմելով, ապարատային ինտրիգների միջոցով ստիպում է նախագահին հրաժարական տալ: Մոտավորապես այնպես, ինչպես դա եղավ 98-ի փետրվարին:
«Ա» տարբերակն ունի երկու ենթատարբերակ: «Ա1»՝ գրոհ նախագահական նստավայրի ուղղությամբ (ինչպես վերջերս տեղի ունեցավ Մադագասկարում), եւ «Ա2»՝ պերմանենտ զանգվածային միջոցառումներ (Ուկրաինայի եւ Վրաստանի նման): «Ա1» տարբերակը այսօրվա ընդդիմությունը, բարեբախտաբար, բացառում է: «Հեղափոխության արդյունքում, սովորաբար, մի բռնապետությանը փոխարինում է մի այլ բռնապետություն, որովհետեւ ուժով նվաճված իշխանությունը այլ կերպ, քան ուժով, հնարավոր չէ պահպանել»,- իրավացիորեն նշում է ՀՀ առաջին նախագահը: Իսկ թե ինչո՞վ են սկզբունքորեն տարբերվում նախագահին «հրաժարեցնելու» «Ա1», «Ա2» եւ «Բ» տարբերակները՝ այս հարցի պատասխանը թողնում եմ ընթերցողներին: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2009-04-17 |
| ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԴԱՐՁՆԵԼ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱ՞Հ |
| |

Հայ-թուրքական սահմանի բացման դիմաց Հայաստանը Թուրքիային պետք է առաջարկի դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Երեկ նման հայտարարություն է արել Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա համոզմամբ, դա հայկական կողմին ձեռնտու է, քանի որ Թուրքիայի համանախագահող դառնալու արդյունքում Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում կթուլանան: Հարցին՝ ի՞նչ պետք է անի Թուրքիան Մինսկի խմբի կազմում, Ստ. Գրիգորյանը պատասխանել է. «Թուրքիան կարող է Ադրբեջանին համոզել, որ հակամարտությունները առանց փոխզիջումների չեն լուծվում»: Նա նաեւ խորհուրդ է տվել տարանջատել հայ-թուրքական հարաբերությունները եւ ղարաբաղյան հիմնախնդիրը: Պատասխանելով այն հարցին, թե ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՉԻ ԲԱՑՎԻ |
| |
Գոնե մոտ ապագայի համար կանխատեսում է փորձագետ Ստեփան Սաֆարյանը
Անցյալ տարի Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի՝ Հայաստան կատարած այցից հետո հաճախակի դարձան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, մոտ ապագայում հայ-թուրքական սահմանի բացման մասին ենթադրություններն ու վերլուծությունները: Դրանք ե՛ւ կես տարի առաջ, ե՛ւ այսօր սնվում են ոչ միայն «ֆուտբոլային դիվանագիտության» փաստից, այլեւ հայկական եւ թուրքական կառավարական շրջանակների միջեւ գաղտնի հանդիպումների մասին պարբերաբար շրջանառվող եւ երբեմն պաշտոնական հաստատում ստացող տեղեկություններից: Բնական է սպասել, որ ՍՏՀԿ երկրների ԱԳ նախարարների՝ երեկ Երեւանում տեղի ունեցած հանդիպումից հետո, որին մասնակցում էր նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, այդօրինակ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| ՄԵԾ ՄԱՍԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
| |
Պնդում է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական կենտրոնական շտաբի պետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր
Հարություն Փամբուկյանը:
- ՀՀԿ-ն արդեն իսկ Երեւանի տարբեր համայնքներում բացել է նախընտրական շտաբներ: «Երեւանի մասին» օրենքի նախագծի հեղինակն էլ պարզաբանեց, թե դա օրենքի խախտում չէ: Բայց այնուամենայնիվ՝ ո՞րն է դրա պատճառը, եթե քարոզարշավը սկսվելու է մայիսի 2-ից: Այլ թեկնածուների կողմից պնդումներ կան, թե նման շտաբները դառնում են նախընտրական պայմանավորվածությունների, կաշառք բաժանելու վայրեր:
- Բացարձա՛կ չկան նմանատիպ խնդիրներ: Նախընտրական շտաբները գտնվում են ձեւավորման փուլում, սկսվել են նախապատրաստական աշխատանքներ՝ քարոզչական խմբերի ձեւավորման: Դրանք պետք է որոշակի տեղեկատվություն ստանան կենտրոնական շտաբից, որպեսզի մայիսի 2-ից սկսեն իրենց քարոզչական աշխատանքները: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| Իրենք իրենց տոնը հարամեցին |
| |
Ոստիկաններին հանգիստ չեն տալիս «քաղաքական զբոսանքի» մասնակիցները
Երեկ հայրենի իրավապահները նշեցին իրենց մասնագիտական տոնը. ՀՀ ոստիկանությունը դարձավ 8 տարեկան: Բնականաբար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ եւ իր հրամանագրի համաձայն՝ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի եւ ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության, նաեւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար մեդալներով պարգեւատրեց ոստիկանության մի խումբ աշխատակիցների: ՀՀ նախագահը իր շնորհավորական խոսքում ասաց. «Իմ պահանջն էլ ձեզնից չի փոխվել: Ես մի անգամ արդեն նշել եմ. եթե հասարակությունը վստահում է իրավապահին, ապա, մեծ հաշվով, վստահում է եւ պետությանը: Դուք այն կառույցն եք, որ ամեն քայլափոխի շփվում է մարդկանց հետ: Դա ամենաբարդ աշխատանքներից մեկն է, որի արդյունքում է հիմնականում ձեւավորվում Հայաստանի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| ՀՅԴ-Ն ԿԱՐՈՂ Է ԽԶԵԼ ԿԱՊԵՐԸ |
| |
ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը երեկ «7 օր» կայքէջին տված հարցազրույցում չի բացառել, որ Երեւանի ավագանիում տեղեր ունենալու դեպքում ՀՅԴ-ն կհամագործակցի նաեւ Հայ ազգային կոնգրեսի հետ. «Ավագանու ընտրություններում ՀՅԴ հաղթանակի դեպքում ընդդիմությանը վերապահվելու է վերահսկիչ գործառույթի ոլորտում էական դերակատարություն»։ Ըստ նրա՝ կարող են լինել համագործակցության նաեւ այլ ձեւաչափեր. «Մասնավորապես, նույն կառավարման ոլորտում կլինեն առաջարկներ՝ ներկայացնելու թեկնածուների, ովքեր արհեստավարժ են, անաչառ են եւ վայելում են հասարակության վստահությունը։ Ի վերջո, մայրաքաղաքը ոչ մեկի մենաշնորհը չի կարող լինել։ Անկախ նրանից, թե դա կլինի ընդդիմությո՞ւն, թե՞ կոալիցիոն որեւէ ուժ»:
Արծվիկ Մինասյանը չի համաձայնել, թե ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է ՀՀԿ-ի եւ ՀԱԿ-ի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| «ՁԵԶ ՇՐՋԱՊԱՏԵՔ ՔԱՂԱՔՆ ԻՄԱՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑՈՎ» |
| |
Երեւանի ապագա քաղաքապետին խորհուրդ է տալիս 1975-1985թթ. Երեւանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Մուրադ Մուրադյանը:
- Մեկուկես ամսից «Երեւանի մասին» նոր օրենքով տեղի են ունենալու ավագանու ընտրություններ: Արդյոք ընտրության այս ձեւը լիարժեք հնարավորություն կտա՞ ընտրված ավագանուն եւ քաղաքապետին աշխատել ի շահ Երեւանի:
- Կարծում եմ, լիարժեք հնարավորություն տալու է, եթե ընտրվի այնպիսի քաղաքապետ, որը իրոք սրտացավ վերաբերմունք կունենա քաղաքի նկատմամբ, ավելի շատ անձնազոհ կլինի քաղաքի, քան իր անձի համար:
- Ի՞նչն էր, որ ձեր ժամանակ լավ էր, եւ կուզեիք, որ այդպես լիներ նաեւ այսօր:
- Լավ բաներ շատ կային: Ես, իհարկե, շատ ափսոսում եմ սովետական իշխանության փլուզման համար, որովհետեւ մենք զրկվեցինք շատ լայն հնարավորություններից. առաջին հերթին՝ մարդկանց զրկեցինք աշխատատեղերից, փակվեցին ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| «ԱՐԱԲԿԻՐՈՒՄ» ԱՅԼԵՎՍ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾԻՑ ԱՎԵԼԻ ՀԻՎԱՆԴ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ |
| |
Բժիշկները դա պատճառաբանում են պետպատվերի կրճատումով
«Արաբկիր» բժշկական կենտրոնում անցել են խիստ տնտեսումների: Այս բուժկենտրոնում նախկինի պես այլեւս անսահմանափակ թվով հիվանդներ չեն ընդունում: Եթե մոտ մեկ ամիս առաջ բժիշկները կարող էին նույնիսկ ոչ շտապ ու ստացիոնար բուժում պահանջող հիվանդներին ընդունել, այժմ ընդունում են միայն նույն համայնքի՝ ծայրահեղ վիճակում գտնվող ու նեղ պրոֆիլի հիվանդներին:
Օրերս «Առավոտին» դիմեց մի քաղաքացի, որի 6-ամյա երեխայի ինքնազգացողության վատթարանալու պատճառով կեսգիշերից հետո դիմել էր «Արաբկիր» բուժկենտրոն: Այնտեղ, ճիշտ է, ստուգել են երեխային, բայց չեն ընդունել. «Ուշ ժամ էր, շտապօգնություն չկանչեցի, միանգամից իմ մեքենայով երեխային տարա «Արաբկիր»: Երեխան տաքություն ուներ, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| Շնչում ենք 2 անգամից էլ պակաս թթվածին |
| |
Երեւանում օդի ավազանը անընդհատ աղտոտվում, կանաչ տարածքներն էլ նվազում են: Տարբեր թվային տեղեկություններով, մայրաքաղաքում յուրաքանչյուր հոգու հասնում է 4,7 քմ-ից մինչեւ 7-8 քմ կանաչ տարածք: Իրականում, մեկ շնչին պետք է մոտ 16 քմ կանաչ տարածք հասնի: Այս մասին երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ բնապահպանական ու գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը: Նրա խոսքերով, սովորաբար հ/կ-ներն ավելի ցածր թվեր են նշում, իսկ քաղաքապետարանը՝ ավելի բարձր. «Եթե հավատանք պաշտոնական տվյալներին, Երեւանում կանաչ տարածքները 2 անգամից ավելի քիչ են, քան իրականում պետք է լինեն: Իսկ քաղաքում ընթացող շինարարական աշխատանքների բարձր տեմպերը, կանաչ տարածքների հետզհետե նվազումը նպաստում են օդային ավազանի աղտոտմանը»:
Խ. ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| Կաճի՞, թե՞ կնվազի |
| |
Տնտեսական ճգնաժամի պայմաններում հնարավոր է, որ ներգնա տուրիզմն անկում ապրի: Երեկ «Հայելի» ակումբում նման կարծիք է հայտնել Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նրա կանխատեսումներով, զբոսաշրջության հոսքը կնվազի մոտ 5-7%-ով: Ըստ ասոցիացիայի նախագահի, դրամի արժեւորումը դրական կանդրադառնա ներքին զբոսաշրջության վրա, քանի որ, Հ. Հակոբյանի կարծիքով՝ «Տեղական հյուրանոցները կարող ենք դիտարկել որպես ներքին արտադրողներ»:
Ի տարբերություն Հ. Հակոբյանի, ասուլիսին ներկա էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը պնդել է, որ 2009 թվականին զբոսաշրջության աճի տեմպերի անկում Հայաստանում չի լինի: Ավելին, նրա խոսքերով, չնայած ճգնաժամին՝ «ակնկալում ենք 1% աճ»: Մինչեւ 2008 թվականը զբոսաշրջության տեմպերի ամենամյա աճը միջինը տատանվել է 4-4,5%-ի սահմաններում. 2007 ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| Համայնքապետերը չարաշահել են |
| |
Երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով Վերահսկիչ պալատի բացահատումներին, ասել է, որ մի շարք երեւույթներ արդեն իսկ օրինաչափություն են դարձել Հայաստանում. «Բացի նրանից, որ մենք պետք է բավականին խիստ գնահատականներ տանք այն պաշտոնատար անձանց, ովքեր թույլ են տալիս խախտումներ, նաեւ ակնհայտ է, որ անհրաժեշտություն կա համակարգային օրենսդրական որոշ փոփոխություններ իրականացնել, որոնք, կարծում ենք, կզսպեն այն ռիսկերը, որ այսօր դեռեւս առկա են: Առաջին հերթին խոսքն այն մասին է, որ հողերի սեփականաշնորհման ոլորտում համատարած են չարաշահումները: Համայնքներում տարրական կանոններ չեն պահպանվում, եւ Վերահսկիչ պալատի կողմից բացահայտված երեւույթները վկայում են այն մասին, որ մարդիկ շատ հաճախ համայնքային հողերն օտարում են ոչ թե համայնքի բյուջեն համալրելու, այլ անձնական նպատակներից ելնելով: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՑԿԵՂԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է |
| |
«Հայաստանում կան քաղցկեղը բուժելու բոլոր հնարավորությունները: Եթե հիվանդը մեզ է դիմում քաղցկեղի ոչ վերջին փուլում, ապա մենք վիրահատության, քիմիաթերապիայի միջոցով կարողանում ենք բուժել այն»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց ուռուցքաբան Լուսինե Սադոյանը: Նրա խոսքերով, ոչ ոք ապահովագրված չէ քաղցկեղից, այն բնորոշ ախտանշաններ չունի, ուստի ահազանգի դեպքում պետք է անպայման լուրջ քայլերի դիմել: Բժշկի ներկայացմամբ, մեր երկրում քաղցկեղից մահացությունների 50-60%-ի պատճառը մարդկանց անտեղյակությունն ու անտարբերությունն է. «Մենք, չգիտես ինչու, չենք խոսում քաղցկեղի մասին: Մեր հասարակությունն անտեղյակ է այս բնագավառից: Հետաքրքիր է՝ ՁԻԱՀ-ն ավելի սարսափելի հիվանդություն է, բայց դրա մասին հիվանդի հետ խոսում ենք, իսկ քաղցկեղի մասին՝ լռում»: Մասնագետների ներկայացմամբ, համակարգիչը, բջջային հեռախոսը, ժամանակակից ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ |
| |
Սեպտեմբերից հանրակրթական համակարգ մուտք գործելիք տարբերակված դասագրքերը մասնագետների մեջ «կռիվ են գցել»:
Դեռ հունվարին մի առիթով ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 1-ից ավագ դպրոց մուտք կգործեն տարբերակված դասագրքեր՝ յուրաքանչյուր առարկայից երկու տիպի. հոսքային ուսուցման համար՝ խորացված եւ խառը հոսքերի համար՝ ավելի պարզեցված: Արդեն կայացել են որոշ դասագրքերի մրցույթներ, ինչպիսին են «Հանրահաշիվը», «Երկրաչափությունը», «Համաշխարհային պատմությունը»: Հայտնի է, որ դասագրքերի մրցույթն անցկացվում է գնումների գործակալությունում: Այս գործընթացի հետ կապված՝ «Առավոտը» բողոք-նամակ էր ստացել «Հայ գրականություն» դասագրքի հեղինակային խմբից՝ հանձին ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի, բանասիրական գիտությունների դոկտորներ Դավիթ Գասպարյանի եւ Հենրիկ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| Միլիոնատեր չէ |
| |
Երեկ «Առավոտին» զանգահարեց Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը եւ իր վրդովմունքն արտահայտեց մեր թերթի երեկվա համարում տպագրված «Բացեք ճշմարտության աչքերը»” հոդվածի մեջ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի մի ուսանողի (ուսանողի տվյալները խմբագրությունում են) նամակից արված մեջբերման կապակցությամբ, որում ուսանողը պնդում էր, որ քաղաքապետը միլիոնատեր է եւ Ֆրանսիայում ունի ապարանքներ: Պարոն Ներսիսյանը կտրականապես հերքում էր իր «միլիոնների մասին» ուսանողի խոսքերը՝ համարելով դրանք հերյուրանք, ստահոդ եւ հիմքից զուրկ շարադրանք: Իսկ ինչ վերաբերում է հոդվածի բուն բովանդակությանը, ապա «Բացեք ճշմարտության աչքերը» հոդվածում տեղ է գտել նաեւ պարոն Ներսիսյանի տեսակետը, տպագրված է այդ ամենի մասին քաղաքապետի կարծիքը: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| Տագնապալի, բայց՝ ոչ աղետալի |
| |
Հանրակրթական հաստատություններում մարտի կեսերին անցկացված ընթացիկ ստուգումներն ամփոփելու նպատակով երեկ «Նովոստի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպեց ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը:
Ըստ պարոն Մկրտչյանի՝ ԳԹԿ-ն միայն ավարտական եւ միասնական քննությունները կազմակերպելու համար չէ, իրենց նպատակն ու գործառույթները շատ ավելի լուրջ են. «Կամաց-կամաց գնում ենք մեր հիմնական նպատակին՝ հանրակրթության որակի բարձրացմանը», ինչին կնպաստի նաեւ ընթացիկ գնահատումը: Այս անգամ ԳԹԿ-ն կազմակերպել եւ անց է կացրել Արագածոտնի մարզի եւ հանրապետության ոչ պետական դպրոցների ընթացիկ գնահատումը, իսկ ՀՀ մյուս դպրոցներում ընթացիկ գնահատումն անց է կացվել այդ դպրոցների ուժերով: ԳԹԿ տնօրենը ներկայացրեց Արագածոտնի մարզի եւ մասնավոր դպրոցների 11-րդ դասարանցիների ցույց տված արդյունքների ամփոփումը: Իսկ արդյունքները, ըստ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| Հիշատակի երեկո |
| |
«Նոյյան տապանը» հաղորդում է, որ հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» կոմիտեի նախաձեռնությամբ ապրիլի 19-ին Ամստերդամի Սբ. Մովսես եւ Ահարոն եկեղեցում տեղի կունենա Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Ելույթներով հանդես կգան Ամստերդամի համալսարանի դասախոս, Հոլոքոստի եւ Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի հետազոտող դոկտ. Թոն Զվանը, Հոլանդիայի խորհրդարանի պատգամավոր Հարի Վան Բոմելը, Բոխումի Ռուր համալսարանի Սփյուռքի եւ Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Միհրան Դաբաղը, արձակագիր եւ բանաստեղծ Ռեջեբ Մարաշլին, հրապարակախոս Օսման Քյոքերը, Բելգիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը, Իսրայելի մասին տեղեկատվության եւ վավերագրության կենտրոնի տնօրեն Ռոնի Նաթանիելը: Գեղարվեստական ելույթներով հանդես կգան Նիկոլայ Ռոմաշուկ կրտսերը, Ռուզան Հակոբյանը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| Մաթեւոսյանական պուրակ |
| |
Ապրիլի 15-ին «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի հրավերով ճանաչված ռուս գրող Անդրեյ Բիտովը այցելեց Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայր՝ Ահնիձոր: Նրան ուղեկցում էր Հ. Մաթեւոսյանի ընտանիքը: Մեծ գրողի ծննդավայրում ծառատունկ անցկացվեց, եւ ստեղծվեց Հրանտ Մաթեւոսյանի անվան գրական պուրակ: Ե՛վ հայ մտավորականները (Ռուբեն Հովսեփյան, Հրաչյա Սարուխան, Լեւոն Խեչոյան, Ֆելիքս Մելոյան եւ այլոք), ե՛ւ Ա. Բիտովը իրենց ծառերը տնկեցին՝ Մաթեւոսյանի հիշատակին:
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Գ. ՇԱՄՇՅԱՆԻ |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| ԲՈՒՀԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ |
| |
Երեկ ԵՊՀ-ում մեկնարկեց «Ուսուցումը Հայաստանում-2009» միջազգային 8-րդ ցուցահանդեսը, որին մասնակցում էին ՀՀ տարբեր բուհեր: Այդ բուհերի ներկայացուցիչները ցուցադրեցին այն ամենը, ինչ առնչվում է իրենց բուհին՝ սկսած ուսումնական գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցերից, մինչեւ պատվոգրեր ու մրցանակներ: «Առավոտը» զրուցեց նրանցից ոմանց հետ, պարզելու, ինչ խնդիրներ ունեն: Կրթության միջազգային ակադեմիայի հասարակական աշխատանքների գծով պրոռեկտորի օգնական Գայանե Աբրահամյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Բոլոր բուհերն էլ ունեն ուսանողների առօրյան՝ կրթական պրոցեսից դուրս հետաքրքիր դաձնելու խնդիրը»: Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Նարեկ Մանթաշյանը բարձրացրեց հետեւյալ հիմնախնդիրները. «Դրանց թվում են կրեդիտային համակարգի ոչ լիարժեք ներդրումը, բոլոնյան համակարգի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
|
| |
ՆԺՈՒՅԳԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՄԲԸ
Ինչ լավ է, որ այս գարնանը ծիրանենին, կարծես թե, խուսափեց ցրտից. տարօրինակ մի ծառ, որն անընդհատ խաբվում է՝ ինչպես մեր ժողովուրդը պատմության եւ բանասիրության մեջ, ու գրեթե անկենդան թվացող ճյուղերի վրա փրփուրի նման բացվում են ամենաքնքուշ ծաղիկները թվացյալ աշխարհի: Եվ դո՛ւ, հայ տղամարդ, ծիրանի ծաղիկների ծփանքը աչքերիդ մեջ՝ որպես հարեւանի նորահարսի գեղեցկություն, մտնում ես տուն: Եվ որդիդ առանց բարձրաձայնելու ասում է՝ հայրիկս եկավ, մայրդ ու հայրդ ասում են՝ տղաս եկավ, Աստծուն փառք, կինդ մտածում է՝ ինչ լավ է, որ ամուսինս եկավ, ոչինչ, որ էլի ուշ է եկել: Եվ դո՛ւ, հայ տղամարդ, չնայած որ ծիրանի ծառ չունես քո այգում եւ, անկեղծ ասած, այգի էլ չունես, այնինչ, բոլոր ծիրանենիները, միեւնույն է, քոնն են, բայց դու, համենայնդեպս, հույս ունես, որ մի օր կունենաս քո ծիրանի ծառը, թեկուզ եւ միակը, ինչպես քո սերն է, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| «ՏԻԿՆԻԿՆԵՐԻՆ ԿԴԱՐՁՆԵԻ ԸՆՏԱՆԻՔԻՍ ԱՆԴԱՄ» |
| |
Ասում է տիկնիկավար, ՀՀ վաստակավոր դերասանուհի Լուսինե Սարգսյանը
Հայաստանում խամաճիկային թատերարվեստն ունի շուրջ 20-ամյա պատմություն եւ միայն վերջերս Երեւանի խամաճիկների թատրոնի տիկնիկավար դերասանուհի Լուսինե Սարգսյանն առաջինը արժանացավ վաստակավորի կոչման:
Տիկնիկավարն ուսանել է Սանկտ Պետերբուրգի թատերական ակադեմիայի մարիոնետային բաժնում, ճանաչված տիկնիկավար, բեմադրիչ եւ մանկավարժ Նիկոլայ Նաումովի արվեստանոցում: Վերջինիս հայ հանդիսատեսը ծանոթ է Երեւանում նրա իրականացրած «Արքայադուստրը եւ արձագանքը», «Սիրո պատմություն», «Ծիտը» բեմադրություններից: Անվանի արվեստագետը մեզանում հայտնի է նաեւ երկրաշարժից հետո իր յուրատեսակ օգնությամբ. 1989թ. նա եկավ եւ Սանկտ Պետերբուրգի ակադեմիայի մարիոնետային բաժնում ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| Մի անգամ Գնդասարում |
| |
Ռաֆիկ Կարապետյանը ծնվել է Արարատի մարզի Զանգակատուն գյուղում: Նա «Անանուն լեռնանցք» օդերեւութաբանական կայանի տնօրենն է, աշխատանքին զուգահեռ էլ զբաղվում է գրականությամբ: Այժմ պատրաստվում է առանձին գրքով հրատարակել հայրենի գյուղի պատմությունը՝ համագյուղացի նշանավոր մարդկանց, այդ թվում՝ Պարույր Սեւակի հետ կապված հուշապատումներով: Ներկայացնում ենք հատվածներ ապագա գրքից:
1968 թ. օգոստոսի գեղեցիկ օրերից մեկն էր: Աշխատանքից վերադառնալիս քայլեցի Սեւակի պապենական այգի տանող ճանապարհով՝ բանաստեղծի հետ մի երկու խոսք փոխանակելու ցանկությամբ: Իմ բախտը բերեց. Սեւակը նոր էր ժամանել ընկերներով եւ ավտոմեքենայից ծանրոցներն իջեցրել, ծխում էր: Ճանաչեցի նրա հետ եկածներին՝ մեկը գինեգործ Վաչե Սաֆարյանն էր, մյուսը՝ բանաստեղծ Վարդգես Բաբայանը: Բոլորին ձեռքով բարեւեցի: Սեւակն ուրախացավ ինձ տեսնելով, ասաց, որ որոշել ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| ԿԻԼՈԳՐԱՄՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԷԻՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՇԱՏ ՄՈՏ |
| |
Բուխարեստում անցկացված ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանը կանանց եւ տղամարդկանց պայքարում ընդհանուր թիմային հաշվարկով ճանաչվեց հինգերորդը:
Երեկ «Առավոտը» զրուցեց ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ՝ խնդրելով գնահատել մեր մարզիկների մրցելույթները:
- Նախորդ առաջնությունների հետ համեմատած, այս անգամ որոշակի նահանջ է գրանցվել: Այդ մասին ի՞նչ կասեք:
- Թող տարօրինակ չթվա, բայց ընդհանուր մասնակցությունը համարում եմ բավարար: Այստեղ նկատի պետք է առնել, որ հատկապես տղաների թիմը հանդես էր գալիս երիտասարդական կազմով: Եվ հատկապես նրանց մրցելույթները գնահատում եմ լավ: Սկսեմ 69 կգ քաշային կարգում հանդես եկած 19-ամյա Առաքել Միրզոյանից: Նա, որ սովորաբար հանդես է գալիս մեկ աստիճան ցածր քաշային կարգում, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| Արոնյանը դարձավ միանձնյա առաջատար |
| |
Նալչիկում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Grand Prix» շարքի չորրորդ մրցաշարը
Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մեկնարկային տուրում արագ պարտության մատնելով ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին՝ ապացուցեց, որ ինքն այստեղ, իրոք, հաղթողի գլխավոր հավակնորդն է ոչ միայն իր ամենաբարձր վարկանիշով, այլեւ՝ խաղով:
Դրան հակառակ, Պետեր Լեկո-Գատա Կամսկի զուգը յուրատեսակ ռեկորդ սահմանեց: Նրանք կատարեցին 121 քայլ եւ ի վերջո համաձայնեցին բաժանել միավորը:
Երեկ երկրորդ տուրում վիճակահանության արդյունքում Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը հանդիպում էին իրար հետ: Ընդ որում, սպիտակներով խաղում էր Լեւոնը: Շախմատասերների մեծ մասը մտածում էր, թե հայրենակիցները, ամենայն հավանականությամբ, արագ հաշտության պայմանագիր կկնքեն: Մանավանդ, որ նրանց դիմակայությունը կայանում է մրցաշարի սկզբնական հատվածում, ու հիմնական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| Ապրիլի 17 |
| |
ԽՈՅ (21.03-20.04)- Պետք չէ կենտրոնանալ անհեթեթ մտքերի վրա, մտածեք հաճելի պահերի մասին:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր բանակցություններ վարելու համար արդյունավետ օր է: Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Չափից շատ համեստությունը ձեզ միայն կխանգարի:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր ծանոթությունները ոչ միայն հաճելի, այլեւ օգտակար կլինեն ձեզ ու ձեր աշխատանքին:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր աշխատանքի նկատմամբ անտարբեր կլինեք, իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է լիցքաթափվել, հանգստանալ:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հարմար օր է հանդիպումների գնալու, հաճելի ժամանակ անցկացնելու համար:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Եթե սիրահարված եք, մի թաքցրեք, արտահայտեք ձեր զգացմունքները, հակառակ դեպքում՝ հետո ուշ կլինի:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Հնարավոր է մեկնեք գործուղման, որը ձեզ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻՆ |
| |
Դրամի արժեզրկմամբ պայմանավորված՝ մարդիկ գերադասում են իրենց ավանդները պահել դոլարով, ինչի հետեւանքով էլ երկրում առաջացել է դոլարիզացիա, այլ կերպ ասած՝ երբ մարդիկ դրամի փոխարեն գործարք են կատարում դոլարով:
Հատկապես վերջին ամիսներին Հայաստանում կտրուկ բարձրացավ դոլարի պահանջարկը, ինչը պայմանավորված է հիմնականում դոլարի արժեւորմամբ եւ ազգային արժույթի նկատմամբ անվստահությամբ: Մի քանի ամսվա ընթացքում առեւտրային բանկերն իրենց պահուստների զգալի մասը դրամից փոխեցին դոլարի, քանի որ ազգային արժույթի շարունակական արժեզրկման հետեւանքով իրենք հսկայական վնասներ կկրեին: Նույն կերպ էլ բնակչության մեջ նկատվեց դրամը դոլարի փոխելու միտում: Արդյունքում, Կենտրոնական բանկն արձանագրեց, որ Հայաստանում դոլարիզացիան հասել է բավականին բարձր մակարդակի՝ ավանդների ավելի քան 70%-ն արտարժույթով է: Աշխարհի բոլոր երկրների ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| «Պատասխան տվեք՝ իրացման գոտու «գենոցիդի» համար» |
| |
Երեկ մայրաքաղաքի իրացման գոտու բնակիչները դարձյալ հավաքվել էին կառավարության շենքի առջեւ: Նրանք հույս ունեն, որ, ի վերջո, իրենց խնդիրները կլուծվեն եւ վարձով բնակվելու կամ փողոցում մնալու փոխարեն՝ պետության հատուկ կարիքների համար վերցված իրենց սեփական տների համար փոխհատուցում կստանան: «Սեփականության իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Վաչագան Հակոբյանը երեկ «Առավոտին» փոխանցեց, որ, իրենց տեղեկություններով, գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը իր «ռեյտինգը» բարձրացնելու համար որոշել է մի քանի բնակիչների հարցեր լուծել եւ նրանց նորմալ փոխհատուցում տրամադրել, սակայն փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը ամեն կերպ խոչընդոտում է:
Ըստ Վ. Հակոբյանի, Կ. Դավթյանը իրացման գոտու բնակիչների ցուցակի մեջ ավելացրել է մարդկանց անուններ, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| Շինարարությունն ավարտել են, աղբի մասին՝ մոռացել |
| |
Մայրաքաղաքի Պարոնյան փողոցում գտնվող թիվ 24 դպրոցի խաղահրապարակում մեծ քանակությամբ շինարարական աղբ է կուտակվել: Ամեն օր աղբի հարեւանությամբ խաղում են դպրոցի աշակերտներն ու հարակից բնակելի շենքերի երեխաները: Բացի այն, որ երեխաները անընդհատ խաղում են փոշու եւ կեղտի մեջ, այնտեղ առկա տարբեր շինանյութերն ու երկաթի կտորները կարող են վնաս պատճառել երեխաներին:
Թե ինչու թիվ 24 դպրոցի տնօրինությունը որեւէ քայլ չի ձեռնարկում աղբահանությունը կազմակերպելու համար, «Առավոտը» փորձեց պարզել դպրոցի նորանշանակ տնօրեն Աշոտ Ավետիսյանից: Նրա խոսքերով, դպրոցի ետնամասում տեղակայված դաշտում արդեն 5 ամիս է, ինչ նման վիճակ է տիրում. «Շինարարները խոստացել էին, որ աշխատանքներն ավարտելուց հետո կմաքրեն, սակայն չեն արել: Ես ընդամենը 15 օրվա տնօրեն եմ, որից 10 օրն այդ հարցով եմ զբաղվում»:
Դպրոցում շինարարական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| ՊԱՏՌԵԼ ԷՐ ՏԱԲԱՏԸ, ՊՈԿԵԼ ԳՈՏԻՆ |
| |
«Սուտ մատնության» դիմեց
ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններից մեկում օրեր առաջ լսվեց աղմկահարույց մի գործ, որի նիստերը երբեմն ընթացան դռնփակ դահլիճում: Քրեական գործը, որը հարուցվել էր մարմնավաճառությամբ զբաղվող հայտնի անձնավորության նկատմամբ, ներկայացնում եմ ամբողջությամբ, նախապես փոխելով միայն հերոսների անուն-ազգանունները: Ակնկալում եմ, որ «Առավոտի» որեւէ ընթերցող չի մեղադրի տողերիս հեղինակին՝ խիստ անձնական կյանքի մանրամասները ներկայացնելու նպատակով հերոսների տվյալները չհրապարակելու համար:
2 երեխաների մայր Ծաղիկ Հովհաննիսյանն անցյալ տարվա օգոստոսի 8-ին ներկայացավ ոստիկանության կենտրոնականի բաժին: Նրա տաբատը եւ վարտիքը պատռված էին, գոտին՝ պոկված: Նա ոստիկաններին հայտնեց, որ իրեն մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի եւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| Եվրոդատարանի երեկվա օրը |
| |
282 հազար եվրո` Չեչնիայի բողոքի համար
Ռուսաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տանուլ է տվել 2001-2003 թթ. Չեչնիայի 4 բնակիչների անհետացման գործը, որի համար պետք է վճարի 282 հազար եվրո: Ըստ «Կոմերսանտի», տուժողները հավատացրել են, որ իրենց հարազատներն անհետացել են ռուսական զինվորականների կողմից ձերբակալվելուց հետո: Հայցվորները մի քանի անգամ դիմել են Ռուսաստանի դատական ատյաններին, սակայն դատարանները չեն կարողացել ինչպես հարկն է քննել իրենց հարազատների անհետացման հանգամանքները: Ստրասբուրգի դատարանի պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ պետությունը դատարանին չի տրամադրել պահանջվող նյութերը, ինչպես նաեւ՝ համոզիչ բացատրություններ Չեչնիայի քաղաքացիների անհետացման եւ նրանց ձերբակալման հիմքերի մասին: Համաձայն դատարանի որոշման, Ռուսաստանը պետք է տուժողներին վճարի 211 հազար եվրո՝ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| ՀՈՍՈՂ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ |
| |
Ջրին սպասելով՝ աչքները ջուր է կտրել
Ջողազի ջրամբարի ջրերով Նոյեմբերյանի տարածաշրջանում նախկինում ոռոգվող հազարավոր հեկտար հողերը հայ-ադրբեջանական հակամարտության սկսվելուց հետո դարձան անջրդի, քանզի ոռոգման խողովակաշարը ձգվում էր ադրբեջանական տարածքով: Արդեն 18 տարի Ոսկեւանի ենթաշրջանի հողերը չեն ոռոգվում: 2006-ին ԻՖԱԴ կազմակերպության 2.9 միլիոն դոլար ֆինանսավորմամբ սկսվեց Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեւան-Կոթի 37 կմ (ճյուղավորումներով հանդերձ) ինքնահոս ջրագծի կառուցումը: Նոյեմբերյանի սարերից, Ոսկեպար գետից սկիզբ առնող ջրատարը պետք է սահմանամերձ Կոթի, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեւան գյուղերում ոռոգելի դարձնի շուրջ 1100 հեկտար հողատարածություն: Ոսկեպարում ոռոգելի կդառնա 500, Կոթիում՝ 380, Ոսկեւանում՝ 100 հա, Բաղանիսում՝ 70 հեկտար: Այս ծրագիրը ի սկզբանե ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| Մեկի փոխարեն՝ 3 շուկա |
| |
Բագրատաշենի շուկայի փակումից երկու տարի հետո փորձ է արվում կրկին հայ-վրացական սահմանում վերականգնել առեւտուրը: Նման մի շուկա բացել էր Բագրատաշենի բնակիչներից մեկը: Սակայն այստեղ առեւտրի պայմանները հարմար չէին, նեղվածք էր: Երբ Բագրատաշենի նախկին գյուղապետ Հովսեփ Օգումցյանը, Պտղավանում վարձակալությամբ տարածք վերցնելով, շուկա գործարկեց, այս շուկայի առեւտրականները, այդ թվում՝ Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանցիները, թողեցին այդ տարածքը եւ տեղափոխվեցին Պտղավան: Օգումցյանի տնօրինած շուկան գործում է ամեն կիրակի, այստեղ հիմնականում հագուստ եւ գյուղատնտեսական մթերք են վաճառվում: Բագրատաշենցի մեկ այլ գործարար էլ Բագրատաշենի մաքսակետի շենքի հենց հետնամասում տարածք է կահավորել եւ առաջիկայում հավանաբար որպես շուկա կգործարկի:
Սակայն բոլոր ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| Արձագանքում է Մայր աթոռը |
| |
«Առավոտի» մարտի 11-ի համարում «Խրախճանք՝ ժանտախտի պահին» հրապարակման մեջ անդրադարձել էինք Էջմիածին քաղաքի Ներսիսյան անտառներում տիրող վիճակին: Անտառի տակ իրենց վերջին հանգրվանն են գտել 1915 թվականի ցեղասպանությունից փրկված, սակայն սովից, տիֆից, խոլերայից մահացած մեր հայրենակիցները: Անտառը հիմնվել է ամեն տեսակ վարակների տարածումը կանխելու համար, իսկ մեր օրերում անտառում խրախճանքի օբյեկտներ են կառուցվել՝ ահազանգել էինք մենք: Նաեւ այնքան էլ բարոյական չէինք համարել գերեզմանների վրա տնկված անտառը ժամանցի գոտու վերածելը:
Հրապարակումից մոտ մեկ ամիս անց՝ ապրիլի 6-ին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի վարչակազմակերպական գործերի կառավարիչ տեր Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային կենտրոն ու պարզաբանումներ խնդրել: Մեկ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| Վորոնինը համաներում է հայտարարում |
| |
Այսօր Մոլդովայի ԿԸՀ-ն ավարտեց ապրիլի 5-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ձայների վերահաշվարկը: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի՝ արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը մոտակա օրերին ուղարկվելու է Սահմանադրական դատարան: Ինչպես հայտնի է՝ ընդդիմությունը վիճարկում է ընտրությունների արդյունքները, որտեղ կոմունիստները ստացել են ձայների 50%-ից ավելին, բայց մյուս կողմից չի մասնակցում ձայների վերահաշվարկին: Չորեքշաբթի օրը Մոլդովայի նախագահը եւ կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Վորոնինը համաքաղաքացիներին են դիմել հեռուստաուղերձով: Վորոնինը կողմ է արտահայտվել, որպեսզի Քիշնեւում ապրիլի 6-7-ին կայացած զանգվածային անկարգությունների մասնակիցներին համաներում հայտարարվի: Ըստ Վորոնինի, բացառություն պետք է անել միայն կրիմինալի համար: ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| ՌԴ օմբուդսմենը թերություններ է նկատել |
| |
ՌԴ-ում մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինը չորեքշաբթի օրը ներկայացրեց իր ոլորտի վերաբերյալ տարեկան զեկույցը, հաղորդում է «Գազետա» թերթը: Այդ փաստաթղթում, մասնավորապես, քննադատվում են ընտրական գործընթացը Ռուսաստանում եւ այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել համապատասխան օրենքներում: Մասնավորապես, օմբուդսմենը սխալ է համարում ընտրագրավի վերացումը, քվեաթերթիկներում «բոլորին դեմ» կետի բացակայությունը, ինչպես նաեւ հասարակական միավորումներից ընտրվելու արգելանքը: Լուկինը նշում է նաեւ ադմինիստրատիվ ռեսուրսի չափազանց մեծ ճնշումը քաղաքացիների կամքի արտահայտության վրա, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցներով միայն մեկ կուսակցության (խոսքը, հավանաբար, «Եդինայա Ռոսիայի» մասին է) լուսաբանման ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| Ստրասբուրգում քննվելու է Վրաստանի հայցը |
| |
Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ սկսել է քննել Վրաստանի հայցը՝ ընդդեմ Ռուսաստանի: Հիմնական մեղադրանքն է վրացի միգրանտների իրավունքների խախտումը՝ վերջիններիս Ռուսաստանից արտաքսելու ժամանակ: Ձեւական առումով հայցը կապված չէ 2008-ի օգոստոսին Հարավային Օսեթիայում տեղի ունեցած իրադարձությունների հետ, սակայն, իրավաբանների կարծիքով, եվրոպացիների որոշակի բացասական վերաբերմունքն այդ պատերազմի նկատմամբ կարող է ազդել Եվրոդատարանի որոշման վրա: Newsru.com-ը հիշեցնում է, որ վրացիների արտաքսումը Ռուսաստանից՝ սկսվել է 2006 թվականի սեպտեմբերին բռնկված լրտեսական սկանդալից հետո: Այն ժամանակ Թբիլիսին լրտեսության մեջ է մեղադրել մի քանի ռուսաստանյան սպայի: Դրանից հետո Մոսկվան լայնամասշտաբ ակցիա է սկսել Վրաստանի անօրինական ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՏԵԽԱՍՈՒՄ |
| |
ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում տե ղի է ունեցել բողոքի ակցիա՝ հարկերի բարձրացման դեմ: Ելույթ ունենալով հանրահավաքի ժամանակ՝ Տեխասի նահանգապետ Ռիկ Փերին ակնարկեց, որ չի բացառում Տեխասի դուրս գալն ԱՄՆ կազմից, հաղորդում է «AP» գործակալությունը: «Մենք շատ սցենարներ ունենք,- հայտարարել է նահանգապետը:- Մենք մեծ երկիր ենք եւ որեւէ պատճառ չունենք խզելու մեր դաշինքը, սակայն եթե Վաշինգտոնը շարունակի իր քիթը խոթել ԱՄՆ ժողովրդի գործերի մեջ, ապա պարզ է, թե դա ինչով կարող է վերջանալ: Տեխասը յուրահատուկ տեղ է՝ չափազանց անկախ իր ոգով»: Փերիի ճառի ժամանակ բազմահազարանոց ամբոխից կոչեր էին հնչում ԱՄՆ կազմից դուրս գալու մասին: Ըստ նահանգապետի՝ Տեխասը տնտեսապես հզոր է, մինչդեռ Վաշինգտոնում ֆինանսական խժդժություններ են տեղի ունենում: «Միլիոնավոր ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| «ԱԼ-ՂԱԻԴԱՆ» ՀԱՍԱՎ ՌՈՒՍԱՍՏԱՆ |
| |
Ռուսաստանի հատուկ ծառայությունները բացահայտել են «Ալ-Ղաիդայի» մտադրությունը՝ մի շարք ահաբեկչություններ կազմակերպել Ռուսաստանում ուղղափառների Զատիկի օրերին: Ըստ Newsru.com-ի, ահաբեկիչները պատրաստվում էին սպանել դաշնային անվտանգության ծառայության բարձրաստիճան մի սպայի, պայթեցնել Մոսկվայում այդ ծառայության շենքերից մեկը, ինչպես նաեւ՝ Կազանում ավիաձեռնարկությունը եւ կաշվի գործարանը: Հատուկ ծառայությունների սպային մտադիր էին սպանել Ռոստով-Մոսկվա խճուղում՝ պայթուցիկ նյութերով բեռնված ավտոբուսի միջոցով: Մոսկվայում ահաբեկչության համար ծրագրվում էր օգտագործել 2 միկրոավտոբուս: Հատուկ ծառայությունները հայտնում են, որ «Ալ-Ղաիդայի» անդամներն արդեն իսկ ժամանել էին Կազան՝ ձեռքներին ունենալով կեղծ անձնագրեր: Նրանցից 3-ը ռուսաստանցի մահմեդականներ էին, որոնք տիրապետում էին ոչ միայն ռուսերենին, այլեւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| ԹՈՒՐՔ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ԴԺԳՈՀ Է |
| |
Թուրքական ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ, Մեջլիսի պատգամավոր Թորգուլ Թուրքեշը Day.az-ին տված հարցազրույցում հայտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացման մասին բանակցությունները սկսվել են դեռեւս անցած տարի՝ Շվեյցարիայում: Իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ Թուրքիա այցելեց Բարաք Օբաման: Ըստ պատգամավորի, թուրքական կառավարության՝ այդ ուղղությամբ արվող քայլերի մանրամասները չեն հրապարակվում եւ այժմ մարդկանց կանգնեցրել են կատարված փաստի առաջ: «Քանի դեռ Հայաստանը չի վերադարձրել գրավյալ տարածքները եւ չի հրաժարվել «ցեղասպանության» հետ կապված իր հավակնություններից, սահմանները չեն կարող բացվել: Այդ պայմանները պետք է լինեն քաղաքական գործիչների եւ դիվանագետների բանակցությունների թեման»,- հայտարարել է Թուրքեշը: Ըստ նրա, իշխող կուսակցության ինչպես արտաքին, այնպես էլ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| ONE WAY TICKET |
| |
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Սկիզբը՝ նախորդ համարում
3.
Don՛t worry, be happy
Թեպետ ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն Օսմանյան Թուրքիա ժամանեց (1913 թ.) իր երկիրն առավել պատշած մակարդակով ներկայացնելու նպատակով (1913-1916 թթ.), սակայն նա իր դիվանագիտական ներուժն ի սպաս դրեց երիտթուրքերի ցեղասպան ծրագրերը չեզոքացնելու համար: Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթին Մորգենթաուն զգուշացնում էր. «Ամերիկացիները զայրացած են հայերի ոչնչացման ձեր ծրագրերից: Դուք ձեր ծրագրերը պետք է կառուցեք ելնելով մարդասիրական սկզբունքներից, այլ ոչ թե ազգային խտրականության, հակառակ դեպքում Մ. Նահանգները կդադարի ձեզ համարել բարեկամ եւ իրավահավասար երկիր: Ամերիկացիները պարզ մատերիալիստներ չեն, ովքեր միշտ վազում են փողի ետեւից, նրանք հումանիստներ են, որոնք մտածում են ողջ աշխարհում իրավարարության, արդարադատության եւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| ՏՂԱՄԱՐԴԻԿ ՆՈՒՅՆԻՍԿ ՄՏՈՎԻ ԵՆ ՀԱԿՎԱԾ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ |
| |
Դավաճանելու համար կոնկրետ պատճառներ պետք չեն
Տխուր վիճակագրություն. սոցիոլոգները պնդում են, որ կանանց 97%-ը բախվել է ամուսնու դավաճանության հետ կամ ունի բոլոր հիմքերը դրանից զգուշանալու համար:
Տղամարդկանց շրջապատում բարձր հեղինակություն է վայելում նա, ով չի վազում շրջազգեստների հետեւից, բայց ստեղծված հնարավորության դեպքում պահը բաց չի թողնում: Այն տղամարդիկ, որոնք հավատարիմ են իրենց կանանց, հաճախ արժանանում են իրենց ընկերական շրջապատի քննադատությանը կամ ավելի վատ՝ ծաղրին, ու եթե ոչ բացահայտ, ուրեմն՝ գաղտնի:
Հոգեբան Անի Խաչատրյանի խոսքերով, տղամարդու դավաճանությունը ինքնահաստատման դրսեւորումներից մեկն է. «Բոլոր տղամարդկանց մոտ էլ դավաճանությունը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| Ողնաշարի ծռումներ՝ բարձրակրունկ կոշիկներից |
| |
Դեռահասին արգելված է բարձրակրունկը
«Օրեր առաջ դպրոցից եկա, կոշիկներս հանեցի եւ նկատեցի, որ ամբողջ մաշկս կարմրել էր, ոտքերս լվացի, մի քանի ժամ հետո սկսվեց անտանելի քոր ու այդպես չկարողացա քնել...»,- պատմում է 15-ամյա Աստղիկը, որը կոշիկների հետ կապված՝ միշտ վիճում է մայրիկի հետ, որովհետեւ վերջինս դեմ է, երբ դուստրն այդ տարիքում բարձրակրունկ կոշիկ է հագնում: Այս անգամ նրանք հիվանդանոց էին եկել ոչ թե բողոքելու, որ բարձր կրունկներից գերհոգնածություն է առաջանում Աստղիկի մոտ, այլեւ հասկանալու, թե ինչո՞ւ է մաշկը կարմել եւ ինչպե՞ս պայքարել քորի դեմ: Բացի դա, Աստղիկը վերջերս մի քանի անգամ ուշագնաց է եղել, ինչը եւս մայրը կապում է նրա կրած կոշիկների հետ. «Ամառ-ձմեռ ուզում է բարձրակրունկ հագնել, ինչ անում եմ՝ չեմ կարողանում պոկել էդ անտեր կոշիկներից...»,- ասաց տիկին Գոհարը: Վերջինիս խոսքերով՝ շատ է բարկանում ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| Ձերբակալել են թմրաբարոնին |
| |
Կոլումբիայի անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են տարիներ շարունակ հետախուզման մեջ գտնվող երկրի ամենաազդեցիկ թմրաբարոնին։ Ինչպես հայտնել են կառավարության աղբյուրները, Դանիել Ռենդոն Էռերային, ով հայտնի է «Դոն Մարիո» մականունով, ձերբակալել են Կոլումբիայի հյուսիսարեւմտյան Նեկոկլի շրջանում։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Երկար ժամանակ էր, ինչ կառավարությունը 2 մլն դոլար պարգեւ էր խոստացել նրան, ով կկարողանար թմրաբարոնի մասին տեղեկություններ հաղորդել, որոնք կօգնեին երկրի իրավապահ մարմիններին ձերբակալել «Դոն Մարիոյին»։ Դանիել Ռենդոնը մեղադրվում է Կարիբյան ավազանի շրջանում հարյուրավոր տոննա կոկաինի անօրինական փոխադրման, առուվաճառքի մեջ։ Հայտնի է, այս տարվա ընթացքում «Դոն Մարիոն» իր մարդկանցից յուրաքանչյուրին 1000 դոլար պարգեւատրում էր խոստացել՝ յուրաքանչյուր ոստիկանի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-17 |
| Մել Գիբսոնը բաժանվում է |
| |
Հոլիվուդյան աստղ Մել Գիբսոնի կինն ապահարզան է ներկայացրել 28 տարի համատեղ կյանքից հետո, պատճառաբանելով, որ անընդհատ տարաձայնություններ են ունենում: Ռոբին Գիբսոնը հավակնում է ստանալ ամուսնու կարողության ու փողերի մի մասը, որը Մելը աշխատել է իր ողջ կարիերայի ընթացքում: Ենթադրվում է, որ զույգը ամուսնական պայմանագիր չի կնքել, ինչը նշանակում է, որ Ռոբինը կարող է Կալիֆոռնիայի նահանգի օրենսդրությամբ ստանալ դերասանի 640 միլիոն դոլար գնահատվող կարողության մի մասը: Հավելենք նաեւ, որ Մելը եւ Ռոբինը ամուսնացել են 1980թ., նրանք ունեն 7 երեխա:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2009-04-17 21:46 |
| |
| |
ԲԱՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Իմ օրոք քաղաքում 4 միլիոն 565 հազար քմ բնակելի տներ են կառուցվել, ստեղծվել են նոր բնակելի թաղամասեր Նորքի 6, 7, 8-րդ ... |
| |
 |
|
| 2009-04-17 21:45 |
| |
| |
ՀՀԿ-Ն ՍՈՑՀԱՐՑՈՒՄ Է ՊԱՏՎԻՐԵԼ: ԸՍՏ ԱՄԵՆԱՅՆԻ՝ ԱՀԱՐՈՆԻՆ
Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հարություն Փամբուկյանն «Առավոտի» ... |
| |
 |
|
| 2009-04-17 21:44 |
| |
| |
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ
Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար ձեւավորված միջկառավարական հանձնաժողովը, որի հանդիպումներն ու ... |
| |
 |
|
| 2009-04-17 21:43 |
| |
| |
ՀՀԿ-Ի ՑՈՒՑԱԿԸ ՆՎԱԶՈՒՄ Է
Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով առաջադրվածների թիվը երեկ եւս ... |
| |
 |
|
| 2009-04-17 21:43 |
| |
| |
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՊԱՏՐԱՍՏ Է
Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակից հայտնում են, որ երեկ կայացել է տեղեկատվական անվտանգության հայեցակարգի ... |
| |
 |
|
| 2009-04-17 21:43 |
| |
| |
ՓԵԼՈՍԻՆ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է
Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին վերահաստատել է իր աջակցությունը Միացյալ Նահանգների կողմից Հայոց ... |
| |
 |
|
| 2009-04-17 21:42 |
| |
| |
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԱՐԺԱՆՔ
Երեկ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Ս. Շահսուվարյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ ապրիլի 1-ից ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադում ... |
| |
 |
|
| 2009-04-17 21:41 |
| |
| |
ՍԱՅԱԹԸ՝ ԳԵՐԱԶԱՆՑԻԿ
Նախագահ Սերժ Սարգսյանը, Ոստիկանության օրվա կապակցությամբ, երեկ ոստիկանության մի խումբ աշխատակիցների պարգեւատրեց մեդալներով: ... |
| |
 |
|
| 2009-04-17 21:41 |
| |
| |
ՀՐԴԵՀ՝ ՀԱՑԻ ՏԱՂԱՎԱՐՈՒՄ
Ապրիլի 16-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մարտունիի Մյասնիկյան փողոցում գտնվող հացի տաղավարում: ... |
| |
 |
|
| 2009-04-17 21:41 |
| |
| |
ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔՈՎ
Այսօր, ժամը 9:30-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «վերջին խոսքով» հանդես կգա «Առավոտ» եւ «ՉԻ» թերթերի ... |
| |
 |
|
| 2009-04-17 21:40 |
| |
| |
«ՄՈՏ ԵՆՔ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ»
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն երեկ հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան որեւէ փաստաթուղթ չեն ստորագրի իր թուրք ... |
| |
 |
|
| 2009-04-17 21:40 |
| |
| |
«ՄԻԱՅՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻՑ ՀԵՏՈ»
Պաշտոնական Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն հայ-ադրբեջանական ... |
| |
 |
|
| 2009-04-17 21:40 |
| |
| |
ԼԱՎ ՕՐԵՐԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ
Արարատի մարզի Արտաշատի շրջանի ջրանցքի վիճակին ծանոթանալուց հետո, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը այցելել է նաեւ ... |
| |
 |
|
| 2009-04-17 21:39 |
| |
| |
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐ
Հայաստանի անկախության տարիներին Կոմպոզիտորների միությունը բարոյական անկում ապրեց եւ այսօրվա դրությամբ հանրապետության ... |
| |
 |
|
| 2009-04-17 21:39 |
| |
| |
ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ
Ապրիլի 24-ին Սանտա Մոնիկայում՝ «Aero Theatre» սրահում կցուցադրվի Ատոմ էգոյանի վերջին՝ «Adoration» («Երկրպագություն») ֆիլմը: Գլխավոր ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել