02/09/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

«Հայրենա- սիրության» հետեւանքները
 

Իլհամ Ալիեւի բանակցությունները ՌԴ նախագահի հետ, որին հետեւելու են Սերժ Սարգսյանի եւ Ալի Բաբաջանի այցերը Մոսկվա, վերջինիս ակտիվ շփումները Երեւանում ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ ցույց են տալիս, որ տարածաշրջանում ստեղծված փխրուն status quo-ն մոտ ժամանակներս փոխվելու է: Ավելի ճիշտ, շարունակելու է փոխվել, որովհետեւ անցած տարվա օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած պատերազմից եւ ՌԴ-ի կողմից՝ Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի ճանաչումից հետո խոսել ինչ-որ «սառեցված» իրավիճակների մասին, կարծես թե, անիմաստ է: Այստեղ պետք է, հավանաբար, մեկ անգամ եւս արձանագրել, որ նրանք, ովքեր 1997 թվականին կողմ էին արտահայտվում ղարաբաղյան հակամարտության «սառեցմանը», ճիշտ դուրս եկան միայն զուտ ձեւականորեն: Այո, պատերազմ, բարեբախտաբար, չի սկսվել, բայց դա ամենեւին չի նշանակում, որ չի փոխվել ուժերի հարաբերակցությունը: Այն փոխվել է, եւ՝ ամենեւին ոչ մեր օգտին:

Ինչպես արդեն գրել էի, ամենամտահոգիչ երեւույթը, որն այսօր առկա է տարածաշրջանում, այն է, որ Թուրքիային եւ Ադրբեջանին հաջողվել է մեկ «փաթեթի» մեջ հավաքել տարբեր խնդիրներ. 1/ ցեղասպանության ճանաչումը, 2/ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, 3/ Ղարաբաղի խնդիրը: Հենց այդ հայեցակարգային մոտեցման վրա են հիմնված Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) վերջին առաջարկները՝ «Opening Minds, Opening Borders» պերճախոս վերնագրով (տես՝ http://www.crisisgroup.org/ home/index.cfm?id=6053&l=1): Այդ փաստաթուղթը կարծես թե նվիրված է միայն հայ-թուրքական հարաբերություններին, բայց դրանք այնքան են շաղկապվում երկու մնացած հարցերի հետ, որ պարզ է դառնում՝ դրանից հնարավոր չէ խուսափել: Օրինակ, Թուրքիայի կառավարությանը խորհուրդ է տրվում խուսափել Հայաստանին սպառնալուց կամ պատժելուց՝ այն բանի համար, որ երրորդ երկրները որոշումներ են ընդունում կամ հայտարարություններ են անում ցեղասպանության վերաբերյալ: Իսկ Հայաստանի կառավարությանը «սիմետրիկ» առաջարկ է արվում՝ խուսափել ցեղասպանության ճանաչման հետ կապված հայտարարություններից եւ գործողություններից, որոնք կարող են բորբոքել Թուրքիայում հասարակական կարծիքը ներկայիս գործընթացի (այսինքն՝ հայ-թուրքական հաշտեցման) դեմ:

Պարզ է, որ ոչ միայն ես, այլեւ աշխարհում որեւէ հայ չէր ցանկանա, որ Հայաստանի կառավարությունը բանակցեր նման դրույթների շուրջ: Գուցե ճիշտ այդպիսի ձեւակերպումներով խնդիրներ դրված չեն հայ-(ռուս-ադրբեջանա)-թուրքական բանակցությունների սեղանին, բայց, հիշեցնեմ, որ ՄՃԽ-ն իր առաջարկությունները օդից չի վերցնում՝ այդ կազմակերպության փաստաթղթերն առնվազն արտացոլում են բանակցությունների տրամաբանությունը: Իսկ այդ տրամաբանության համաձայն, ցեղասպանությունը դառնում է քաղաքական սակարկությունների առարկա, եւ պատճառը մեր իշխանության վերջին 11 տարվա դիրքորոշումն է՝ դնել ցեղասպանության ճանաչումը (վերքաղաքական, ազգային խնդիրը) Հայաստանի պետական քաղաքականության առանցքում: Այդ «ազգային-հայրենասիրական» դիրքորոշման պտուղներն են, որ մենք այսօր քաղում ենք:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Քաղաքականություն
ԽՈՍՏԱՑԱՎ ԼԻՆԵԼ ԲԱՑ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ
 

«Դժբախտաբար, այսօր շատ «ըսի-ըսավ»-ներով ենք առաջնորդվում. ես, որ հիմա իշխանության մեջ չեմ, դրսից եմ նայում, շատ բան զգում եմ, իսկապես, առաջ, երբ այդ խնդիրը իմ առաջ դրվում էր՝ ավելի բաց, թափանցիկ լինել, հիմա, խոստովանեմ, առավել
գիտակցում եմ դրա անհրաժեշտությունը:
Ես այնքանով, որ թափանցիկ եւ բաց չեմ եղել ձեզ հետ 10 տարիների ընթացքում, կփորձեմ դա կոմպենսացնել, առաջինը՝ այս գրքով, բայց հիմնականը՝ երկրորդ գրքով, որը
մոտ ապագայում լույս կտեսնի»,- երեկ իր «Անավարտ տասնամյակ» գրքի շնորհանդեսից առաջ հրավիրած ասուլիսում ասաց ԱԳ նախկին նախարար, «Սիվիլիթասի» հիմնադիր Վարդան Օսկանյանը:
Կարդացեք

 
 
Քաղաքականություն
ՍՏՈՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՉԵՍ ՀԱՍՆԻ
 

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը վստահ է, որ հանրային խորհուրդը քաղաքական կառույց է

- Պարոն Մելիքյան, ի՞նչ եք սպասում Հանրային խորհրդից, որը վերջերս իր ձեւավորման ուղղությամբ որոշակի քայլեր է արել:

- Մեկ տարի առաջ, երբ սկսվեց շրջանառվել այդ գաղափարը, ասվում էր, որ այն կոչված է ապահովելու հասարակության եւ գործող իշխանության միջեւ կապը: Ասվում էր նաեւ, որ խորհուրդը պետք է լինի ապաքաղաքականացված: Խորհրդի կանոնադրությունում, իսկապես, վերապահումներ եւ մի շարք սահմանափակումներ կան. պետական որոշ պաշտոնյաներ` նախագահը, ԱԺ պատգամավորները չեն կարող լինել խորհրդի անդամ: Բայց մի շարք հակասություններ էլ կան: Բավական չէ, որ հանրային խորհրդում այսօր ներկայացված են մի շարք քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, նրանցից մեկն էլ ...

 
 
Քաղաքականություն
«ՎԵՐԱԴԱՍՆ ԱՍՈՒՄ ԷՐ՝ ՕՐԵՆՔԸ ՊԻՏԻ ՎԵՐՑՆԵՆՔ»
 

Այդպիսի ցուցմունք է տվել մեղադրող կողմի վկաներից մեկը

Երեկ «Յոթի» գործով անցնող Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով դատաքննության հերթական նիստում ցուցմունքներ տվեցին դատակոչված 5 վկաներ: Նրանցից առնվազն երկուսի դատաքննական ցուցմունքները խիստ ուշագրավ էին, մեկը՝ այն առումով, որ դահլիճում ներկաների ծիծաղն էր առաջացնում, մյուսը՝ այն պատճառով, որ հանցագործության մասին հայտարարություն էր պարունակում:

Երեկ առաջինը ցուցմունք տվեց վկա Յուրա Պողոսյանը: Վերջինս «Այգ» ՍՊԸ տնօրեն Վոլոդյա Հովհաննիսյանի վարորդն էր: Այն մարդը, ով 2008թ. հետընտրական հանրահավաքների շրջանում փետրվարի 23-ին կամ 24-ին գազի իտալական վառարաններ էր տեղափոխել Ազատության հրապարակ, որպեսզի այնտեղ շուրջօրյա հանրահավաքի մասնակիցները տաքանային: ՀՔԾ-ն ...

 
 
Քաղաքականություն
«Թուրքերի առաջ պետք է ժամկետներ դնել»
 

Վստահ է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը

«Սիվիլիթասի» հիմնադիր, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ անկեղծորեն խոստովանեց, որ շատ է կարոտել լրագրողներին, եւ իր «Անավարտ տասնամյակ» գրքի շնորհանդեսը պարզապես պատրվակ է լրագրողների հետ շփվելու: Գրքում տեղ են գտել 1998-2008 թթ. Վարդան Օսկանյանի ելույթները: Հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերին պատասխանելով՝ Վարդան Օսկանյանը նկատեց. «Ինձ համար վերջերս մի քիչ անհասկանալի դարձավ իրավիճակը: Մինչ այդ եւ հայկական, եւ թուրքական հայտարարությունները քիչ թե շատ համահունչ էին, եւ բոլորը կարծես օպտիմիստական էին, եւ ես, իրոք, եկել էի այն եզրակացության, որ ինչ-որ մի բան կատարվում է: Թեեւ իմ կասկածանքը ունեցել եմ՝ հենվելով իմ 10 տարվա փորձի վրա: Իրոք, ես հավատում էի եւ դեռ ուզում եմ հավատալ ու ցանկանալ, որ դրական արդյունք կլինի, եւ ...

 
 
Քաղաքականություն
2008-ԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, 2009-ԻՆ՝ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ
 

Էներգետիկ քաղաքականության ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Միլովն անդրադառնալով Մոլդովայի խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգություններին՝ նշել է. «Ինձ թվում է, մենք ականատես ենք դառնում քաղաքական նոր տեխնոլոգիայի հաջող փորձարկմանը, որը կիրառում են հետխորհրդային տարածքի ավտորիտար եւ կիսաավտորիտար վարչակարգերը՝ իրենց քաղաքական դիրքերն ամրապնդելու, հանրության առջեւ հավելյալ լեգիտիմացման եւ ընդդիմության վարկաբեկման համար»: Ըստ ՌԻԱ գործակալության հաղորդման՝ Վլադիմիր Միլովը նշել է, թե այս տեխնոլոգիայի էությունը պարզ է՝ սկզբում իշխող ուժի օգտին կեղծվում են ընտրությունները, հետո բողոքող ընդդիմությունը խաղաղ ցուցարարների է դուրս բերում հրապարակ, իսկ հետո, չգիտես որտեղից, քաղաքի փողոցներում են հայտնվում ջարդարարների եւ սադրիչների խմբեր, որոնք սկսում են ավերել ...

 
 
Քաղաքականություն
Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՀԵՏ
 

200 հարցվածների 92%-ը դեմ է արտահայտվել թուրքական ընկերություններին ՀՀ նոր ատոմակայանի բաժնետոմսերի վաճառքի գաղափարին: Միանշանակ կողմ է արտահայտվել միայն 1,5%-ը:

2009 թվականի մարտի 12-ից «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն անցկացրել է հարցազրույցների շարք՝ Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ: Հարցմանը մասնակցել են պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, վերլուծաբաններ, ուսանողներ՝ շուրջ 200 հոգի: Արծարծված թեմաներից մեկն էլ վերաբերում է Թուրքիայի հնարավոր մասնակցությանը հայկական նոր ատոմակայանի կառուցմանը: Ներկայացնենք որոշ պատասխաններ այս թեմայով տրված հարցերին, մասնավորապես՝ ազգային անվտանգության ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ ատոմակայանի կառուցմանը Թուրքիայի մասնակցության ...

 
 
Քաղաքականություն
Մենք եւս ընդդիմություն ենք
 

Հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը

«Ես ինքս հետեւելու եմ թե՛ ծրագրերին, թե՛ ելույթներին: Ինչպես միշտ, մայիսի 31-ին իմ քվեն կատարելու եմ քաղաքացիական խղճի մտոք եւ «Ժառանգություն» կուսակցության հորդորի շրջանակներում»,- երեկ «Հայացք» ակումբում նման հայտարարություն է արել Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ lragir.am-ի, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ «Ժառանգությունն» ընտրական հանձնաժողովների իր տեղերը չի վստահում Հայ ազգային կոնգրեսին, որպեսզի էլ ավելի սերտանա Կոնգրեսի եւ «Ժառանգության» գործակցությունը նախընտրական շրջանում, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Նկատի առնելով, որ սա Երեւանի քաղաքապետի եւ ավագանու առաջին ընտրությունն է, վարչությունը որոշել է, որ մեր դերակատարությունը նաեւ պետք է լինի այն, որ մենք գնահատում ենք ...

 
 
Կրթություն
ԳԵՆԵՏԻԿ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
 

Այն, ինչի մասին լռում է առաջին սերունդը, երկրորդ սերունդը կրում է իր մարմնի մեջ

Երբ հինգ տարի առաջ Նվարդ Մելքոնյանի ընտանիքը պիտի մեկներ Անթալիա՝ հանգստանալու, նրա հինգ տարեկան տղան ասաց. «Ես չեմ գա, ընդեղ հայերին սպանում են»: «Դա խոսակցություն էր, որ իմ ընտանիքում երբեք չէր վարվել, ես իրեն այդ ոգով չէի սոցիալականացրել: Հավանաբար, դա կողքից լսած խոսակցություն էր, ու երեխայի մեջ արդեն տպավորված էր»,- ասում է Ն. Մելքոնյանը ու սկսում պատմել այս խնդրի հետ իր առաջին «առճակատման» ու առաջին տպավորությունների մասին. «Ես շատ փոքր էի, երբ տեսա մի ֆիլմ, որը պատմում էր Եղեռնի մասին: Տատիկիս հարց տվեցի, նա պատմեց: Ես հիշում եմ իմ շոկը եւ հիշում եմ իմ այդ զգացումը, որ սա ինձ հետ է եղել: Թեեւ դա ինձ համար այնքան հոգեհարազատ էր, որ նման ...

 
 
Կրթություն
ՄՐՑԱՆԱԿ՝ Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ
 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը՝ Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու, ինչպես նաեւ նրա գիտական ժառանգության զարգացումը խթանելու նպատակով, նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 16-ի հրամանագրով հիմնվել է ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ: Մրցանակը շնորհվելու է աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար` անկախ գիտնականի քաղաքացիությունից: Մրցանակը տրվելու է երկու տարին մեկ անգամ, եւ մրցանակաբաշխության առաջին տարին համարվելու է 2010 թվականը: Նախատեսված է, որ մրցանակի չափը լինելու է $500 000-ին համարժեք դրամ: Հրամանագրով ՀՀ կառավարությանը հանձնարարվել է մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման եւ ...

 
 
Կրթություն
ԿՐԿԻՆ ԱՆԹԱՓԱՆՑ «ԼՈՒՅՍԻ» ՄԱՍԻՆ
 

Այսօր, ապրիլի 18-ին, լրանում է «Լույս» հիմնադրամի գրանցման 1 տարին: 2008թ. ապրիլի 11-ին ՀՀ նորընտիր նախագահը եւ նորանշանակ վարչապետը համատեղ ներկայացրին այդ հիմնադրամի գրանցման հայտը: Ապրիլի 18-ին հիմնադրամը գրանցվեց: Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամը պիտի ծառայեր արտասահմանյան հեղինակավոր բուհերի հայ ուսանողներին օժանդակելու կարեւոր ռազմավարական նպատակին:

Անցել է ուղիղ մեկ տարի: Այս մեկ տարվա ընթացքում, կարելի է ասել, ոչինչ չի արվել: Եթե չհաշվենք այն, որ ավելի քան երեք ամիս առաջ, հունվարի 9-ին, կայացել է հիմնադրամի տնօրենի մրցույթը, եւ, ըստ ոչ այնքան պաշտոնական աղբյուրների (քանի որ պաշտոնական հաղորդագրություն այդպես էլ չեղավ՝ չհաշված վարչապետի նախկին մամլո խոսնակ Դիանա Մնացականյանի բանավոր խոսքը), կա այդ մրցույթի հաղթողը՝ ամերիկահայ գիտնական, կրթական բնագավառում բավականին ճանաչված եւ լուրջ հարգ ...

 
 
Կրթություն
ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԿԳՆ-Ն «ՄԵՐԺԵԼ» Է
 

«Առավոտը» բազմիցս անդրադարձել է այն 1100 ուսանողների ճակատագրին, որոնք սովորում էին լիցենզիաները կասեցված 13 մասնավոր բուհերում: «Առավոտում» (02.04.2009) տպագրված «Դուրս մնացածների ճակատագիրն անորոշ է» հոդվածում ԿԳՆ «Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մհեր Մակիչյանը տեղեկացրել էր, որ այդ պահի դրությամբ իրենք տեղեկություններ ունեն միայն 350 ուսանողի մասին: Այդ ուսանողները դիմում էին ներկայացրել, որպեսզի շարունակեն կրթությունը:

Երեկ «Առավոտը» պարոն Մակիչյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ եղավ այդ ուսանողների ճակատագիրը: Նա պատասխանեց. «Այդ 350 դիմումներին նախարարությունը համաձայնություն չի տվել՝ դրանցում տեղ գտած անճշտությունների պատճառով: Մասնավորապես խնդիրն այն էր, որ ուսանողները սովորել են նախկինում չհավատարմագրված ուսումնական ...

 
 
Մշակույթ
ՀԱՅԿԸ ՓԱՅԼԵՑ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ
 

Հայ քանդակագործի «Ընտանիք» կոմպոզիցիան ուշադրության է արժանացել


Հայկ Թոքմաջյանն իր «Ընտանիքի» հետ: Քանդակագործի իսրայելական մրցանակը:


Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը մասնակցել է մարտի 29-ից ապրիլի 14-ը Իսրայելի Մալո Տարշիհա քաղաքում կայացած Քանդակագործների 19-րդ միջազգային սիմպոզիումին: Նրա «Ընտանիք» կոմպոզիցիան արժանացել է քաղաքապետարանի հատուկ մրցանակին: Հ. Թոքմաջյանն «Առավոտին» պատմեց, որ սիմպոզիումի այս տարվա թեման քաղաքային կյանքն էր: Տարբեր երկրների քանդակագործները նախապես էսքիզներ էին ուղարկել միջոցառման կազմակերպիչներին, դրանց ուսումնասիրության արդյունքում ընտրվել էր 10 քանդակագործ. ...

 
 
Մշակույթ
ՕԿԼԱՀՈՄԱՅԻ ՏՂԱՄԱՐԴԻԿ՝ ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻՆ
 

Երեւանյան հայտագրերը այսօրվա դրությամբ լռում են համերգասրահներում կայանալիք Մեծ եղեռնի նահատակների հիշատակին նվիրված միջոցառումների մասին, իսկ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ ակադեմիական երգչախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, մեկ օր անց հանդես կգան Վերդիի «Ռեքվիեմի» կատարմամբ: Ամերիկայից էլ ժամանել է «Singing Men of Oklahoma» արական երգչախումբը, որը ապրիլի 24-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում՝ սկսած ժամը 15-ից մինչ ուշ երեկո, կներկայացնի հոգեւոր երաժշտություն: Մուտքն էլ ազատ է:

«Առավոտի» հետ զրույցում երգչախմբի ղեկավար, երաժշտագիտության դոկտոր Բիլլ Գրինն ասաց, որ իրենց՝ քրիստոնյաների համար մեծ պատիվ է առաջին անգամ Հայաստան այցելելը՝ որպես առաջինը քրիստոնեություն ընդունած երկիր, եւ իրենք հայաստանյան ելույթներով ցանկանում են հարգանքի տուրք մատուցել հայ ...

 
 
Մշակույթ
ՊՐՈՖԵՍՈՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ
 

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ապրիլի 20-ին կկայանա ցերեկույթ՝ նվիրված կլարնետահար, ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային նվագարանների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աբգար Մուրադյանի ծննդյան 65-ամյակին: «Առավոտի» հետ զրույցում երաժշտագետ Մհեր Նավոյանը տեղեկացրեց, որ հոբելյարին իրենց խոսքով կպատվեն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը, պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանը, Դանիել Երաժիշտը, այլ արվեստագետներ եւ, բնականաբար, կոնսերվատորիայի ուսանողներ: Աբգար Մուրադյանի մասին երաժշտագետի խոսքը հակիրճ էր ու բովանդակալից. «Հոբելյարը հայ կատարողական արվեստի ակնառու դեմքերից է: Փողային նվագարանների հայ ժամանակակից կատարողական արվեստում նա մշտապես աչքի է ընկել վառ ու ընդգծված անհատականությամբ, բազմաժանր երաժշտի իր երկացանկով: Ճանաչված երաժշտի նվագը մշտապես հնչել է նուրբ ...

 
 
Մշակույթ
Ո՞Վ Է ՈՍՏԻԿԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՔԱՎՈՐԸ
 

Ոստիկանության օրվա կապակցությամբ ապրիլի 16-ին ոչ միայն մեդալներ հանձնվեցին համակարգի աշխատակիցներին, այլեւ համերգ կայացավ շոու-բիզնեսի ճանաչված եւ անհայտ ներկայացուցիչների մասնակցությամբ:

Փոքրիկ «բեմադրություններ» էլ կային, օրինակ, թե ինչպես է ոստիկանության ազնվագույն աշխատակիցը կանգնեցնում խախտում կատարած «թույն» համարով մի մեքենայի, եւ նրա «հաբռգած» վարորդն ու ուղեւորը ոստիկանին սպառնում են ամեն ինչով, այդ թվում՝ իրենց քավորով. «Արա, գիտե՞ս ով ա իմ քավորը...»: Հիրավի, տարածված եւ օրենքի պաշտպանին հնազանդեցնող հայկական ժողովրդական «տրյուկ»: Բայց արի ու տես, որ «բեմադրության» ոստիկանը ավելի ծանրակշիռ «փաստարկ» ունի. «Իսկ դու գիտե՞ս ով ա իմ քավորը, օրե՛նքն ա»: Այս ամենին հետեւում է երիտասարդներին ձեռնաշղթաներ հագցնելն ու ոստիկանի խոսքը. «Բա՜, դե իմացեք, ...

 
 
Մշակույթ
ԲԻՏՈՎԸ՝ ՍԼԱՎՈՆԱԿԱՆՈՒՄ
 

Ռուս նշանավոր գրող Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» գիրքը՝ Ռուս-հայկական սլավոնական համալսարանի նախաձեռնությամբ եւ թարգմանչուհի Անահիտ Խաչատրյանի ջանքերով, հրատարակվել է հայերեն: Երեկ Ռուս-հայկական սլավոնական համալսարանում կայացավ գրքի շնորհանդեսը ու համալսարանի ուսանողների հանդիպումը գրողի հետ: Մշակույթի փոխնախարար, կինոգետ Դավիթ Մուրադյանի խոսքով՝ «Հայաստանի դասերը» օգնում է՝ վերաիմաստավորել Հայաստանի դերն ու նշանակությունը: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն էլ ասաց. «Իր հարցազրույցներից մեկում Բիտովը խոստովանել է, որ ամբողջ կյանքը ճանապարհորդություն է եղել եւ այն վաղուց դադարել է հոբի լինելուց: Գուցե այդ նախախնամության շնորհիվ է, որ 1967թ. սեպտեմբերյան մի առավոտ Բիտովն այցելեց Հայաստան: Արդյունքում ծնունդ տրվեց «Հայաստանի դասերը» վիպակին, որն իսկապես ցնցում առաջացրեց մեր սերնդի ...

 
 
Մշակույթ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
 

a
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ չորրորդ

 ՀՐԱՑԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԸ

 Երբ Արոն ավտոմատով վերադարձավ ու նստեց, Հայրյանն Արոյի ուսին թփթփացնելով ասաց՝ «միշտ պիտի զենքդ մոտդ պահես, տղա ջան», եւ Արոն ժպտալով ասաց՝ «ճիշտ այդպես, ընկեր գնդապետ», եւ Հայրյանն Արոյին ժպտալով ասաց՝ «թե չէ՝ մեր էս կոմունիստները զենքդ կխլեն ու հենց էս կաբինետում քեզ կգնդակահարեն», եւ Արոն նախ Հայրյանին նայեց, հետո նայեց Հայրյանի դիմաց նստած կոմունիստին, հետո նորից Հայրյանին նայեց ու ժպտալով ասաց՝ «ըտենց ղալաթ չեն անի, ընկեր գնդապետ», եւ Հայրյանը միանգամայն լուրջ տոնով ասաց՝ «կանեն. ես իմ ...

 
 
Մշակույթ
ՄԻԱՑԵԼ ԵՆ
 

Երգիչ Շարլ Ազնավուրը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, շախմատի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հիլդա Չոբանյանը միացել են Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի կողմից ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված բաց նամակին, որում համոզմունք են հայտնել, որ ԱՄՆ նախագահը հարազատ կմնա Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ունեցած գաղափարներին:

Ինչպես ասված է ԱՄՆ նախագահին ուղղված նամակում, որի տեքստը «Նոյյան տապանին» է տրամադրել Եվրոպահայերի միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը, «Մենք՝ Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչներս, դիմում ենք Ձեզ՝ շնորհակալության խորը զգացումով Ձեր նախընտրական գործընթացի ժամանակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտած դիրքորոշման համար եւ համոզված ենք, որ շարունակելով ...

 
 
Սպորտ
ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է
 

Մեր զրուցակիցն է ՀՀ ԱԱԾ աշխատակից, ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը

- Պարոն Խալիկյան, մենք Ձեզ շնորհավորում ենք Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով պարգեւատրվելու կապակցությամբ:

- Ես ինձ շատ պարտավորված եմ զգում: Հասարակական-քաղաքական կյանքին հնարավորինս ակտիվ մասնակցությունը իմ մեջ սերմանվել է մանկուց: Ես համադասարանցիներից առաջինն եմ դարձել հոկտեմբերիկ, պիոներ, կոմերիտական, ընտրվել եմ դրուժինայի խորհրդի նախագահ, դպրոցի կոմերիտմիության քարտուղար, պարգեւատրվել եմ «Արտեկ» համամիութենական ճամբարի ուղեգրով, ընտրվել եմ Հայաստանի շախմատիստի կենտրոնական տան սկզբնական կուսկազմակերպության քարտուղար: Չեմ վախեցել հանուն Ղարաբաղը Հայաստանին միացնելու՝ առաջին միտինգին մասնակցել: Իմ ուժերի ներածի չափով մասնակցել եմ ...

 
 
Սպորտ
Հաղթանակի քաղցրությունը
 

Սպորտում ամենաքաղցրը հաղթանակի զգացումն է: Ու այդ ակնթարթը վայելելու նպատակով մարզիկն իր կյանքի լավագույն տարիներն է նվիրաբերում: Բայց, ավաղ, այդ զգացումը բոլորը չէ, որ ապրելու առիթներ ունենում են:

Հաղթանակը յուրաքանչյուր մարզիկի համար իր չափորոշիչներն ու արժեքն ունի: Դա կարող է լինել խփած գոլը, դիպուկ նետումը, եթե, նույնիսկ, ինքդ կամ քո թիմը վերջին հաշվով պարտվում եք, մրցակցին անգամ մեկ սանտիմետրով կամ վայրկյանի հարյուրերորդ մասով գերազանցելը, թեկուզ եզրագիծն առաջինը չես հատում, մեկ կիլոգրամ ավելի բարձրացնելը, երբ դա անում ես կյանքում առաջին անգամ: Այստեղ, գուցե, ավելի կարեւոր է ոչ թե պատվո պատվանդանի աստիճաններից մեկին բարձրանալը, այլ զգացումն առ այն, որ ճիշտ ժամանակում հայտնվեցիր ճիշտ տեղում, գերազանցեցիր բոլորին կամ ինքդ քեզ, արեցիր այն, ինչի մասին միշտ երազել ես: Ու հենց այդ ժամանակ է, որ ...

 
 
Աստղագուշակ
Ապրիլի 18
 

ԽՈՅ (21.03-20.04)- Շատ արդյունավետ օր է, երեկոն կանցնի շատ բուռն, գիշերը՝ թեժ:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը լի է արկածներով, բայց մի կորցրեք չափի զգացումը:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Բարեհաջող օր է նոր գործ սկսելու, պայմանագրեր կնքելու համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անհեթեթ պատճառներից առաջացած խոսակցությունները կփչացնեն ձեր տրամադրությունը:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Դուք հանգստի կարիք ունեք, երեկոն անցկացրեք տանը:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք խոհանոցային գործերով, ձեր պատրաստած համեղ կերակուրները կգոհացնեն ընտանիքի անդամներին:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Դուք լիցքաթափվելու կարիք ունեք: Ընկերների հետ գնացեք զբոսանքի:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Մոռացեք բոլոր խնդիրների մասին ու գնացեք քաղաքից դուրս հանգստանալու:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Այսօր շրջապատված կլինեք տխուր մարդկանցով, բայց ...

 
 
Տնտեսություն
ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ՀՈՒՅՍԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՐԱՆՆ Է
 

Հայաստանի տրանսպորտային բեռնափոխադրողների 50 տոկոսը պարապուրդի մեջ է. նրանք հույս ունեն, որ գոնե մրգի արտահանման սեզոնում կաշխատեն նախկին տեմպերով:

Միջազգային շուկաներում առաջացած իրացման խնդիրների հետեւանքով, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում կտրուկ նվազել են արտահանման ծավալները: Վճարունակության անկման եւ պահանջարկի պակասի պատճառով էլ կրճատվել են ներմուծման ծավալները: Տնտեսագետների գնահատականներով, վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը առաջին անգամ նման տեմպերով անկում է արձանագրում: Ապրանքաշրջանառության ծավալների անկումը ուղղակիորեն անդրադարձել է նաեւ Հայաստանի տրանսպորտային բեռնափոխադրողների վրա: Մեր երկրում գործող մի քանի հարյուր բեռնատարները, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կիսով ...

 
 
Տնտեսություն
8 ամիս՝ «մեկ պատուհանում»
 

Քաղաքացիները ամիսներ շարունակ սպասում են Երեւանի քաղաքապետարան ուղարկված դիմումների պատասխանին:

Նախորդ շաբաթ Երեւանի նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հավաքել էր իր ենթականերին եւ հրահանգել, որ հնարավորինս կարճ ժամկետներում ընթացք տան քաղաքապետարանին ուղղված բոլոր դիմումներին: Մեր տեղեկություններով, դեռ նախկին քաղաքապետի ժամանակվանից այդ կառույցում բազմաթիվ անպատասխան դիմումներ են կուտակվել: Մինչ այսօր քաղաքացիներից ոմանք դեռեւս համբերատար սպասում են ամիսներ առաջ ուղարկված իրենց դիմումների պատասխանին:

Երբ կառավարությունը որոշեց, որ մինչեւ 2001 թվականը կառուցած 300 քմ ինքնակամ շինությունները ենթակա են սեփականաշնորհման, բազմաթիվ երեւանցիներ շտապեցին քաղաքապետարան, հույս ունենալով, որ իրենց ինքնակամները կսեփականաշնորհեն: Սակայն, դիմելով քաղաքապետարանի «մեկ պատուհանին» եւ ...

 
 
Իրավունք
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԱՎՈՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է
 

Բարեգործականի վարկը չմարելու պատճառով դիմել է ծայրահեղ քայլի

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ Վարազդատ Սահակյանն անցյալ տարվա հունիսի 29-ին ինքնասպան եղավ: Նա տանը խմել էր «ԲԻ-58» թունաքիմիկատ: Վարազդատին տեղափոխեցին հիվանդանոց: Սակայն բժիշկներին չհաջողվեց փրկել նրա կյանքը, եւ նա իր մահկանացուն կնքեց հաջորդ օրը՝ հունիսի 30-ին: Արմավիրի մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանի կողմից հարուցվեց քրեական գործ: Նախաքննությունն իրականացնողներին հետաքրքրում էր մեկ հարց. արդյո՞ք Վարազդատին դրդել են ինքնասպանության, ի՞նչն է, ի վերջո, եղել այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ Սահակյանի՝ ինքնասպանության դիմելու «թելերը» տանում են այլ տեղ: Վ. Սահակյանը 2007թ. դեկտեմբերին Երեւանի Երզնկյան 52 ...

 
 
Իրավունք
Շամշյանը դատապարտվեց
 

Ֆոտոլրագրողը հրաժարվեց «վերջին խոսքից»

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ա. Խաչատրյանի նախագահությամբ, լսվեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի գործի քննությունը: Վերջինս մեղադրվում էր մեկ այլ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար: Իսկ «անհարգալից վերաբերմունքը» նա դրսեւորել է անցյալ տարվա օգոստոսի 5-ին՝ Սմբատ Այվազյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ: Ֆոտոլրագրողը չի ենթարկվել դատավոր Գ. Ավետիսյանի հրահանգին, ըստ մեղադրանքի, չի դադարեցրել լուսանկարումը:

Գ. Շամշյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հովիկ Արսենյանը միջնորդեց, որ գործը կարճվի եւ հանցակազմի բացակայության հիմքով դադարեցվի իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը: «Նա ...

 
 
Միջազգային
Լեզվակռվի նոր առիթ
 

Մոսկվան եւ Թբիլիսին նոր առիթ են գտել փոխադարձ մեղադրանքների համար: Այս անգամ խոսքը գարնան վերջին նախատեսված ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասին է, որոնք պետք է անցկացվեն Թբիլիսիում եւ Վրաստանի Վազիանի ռազմաբազայում: Այդ կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նման միջոցառումները կարող են Վրաստանի ղեկավարության մոտ առաջացնել ամենաթողության ու անպատժելիության զգացողություն եւ կխանգարեն ճիշտ հետեւություններ անել 2008 թվականի օգոստոսի իրադարձություններից: Մայիսի 6-ից հունիսի 1-ն անցկացվելիք զորավարժություններին պետք է մասնակցի 1300 զինվորական՝ 19 երկրից: Մոսկվայի կարծր արձագանքը ստիպել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին արդարանալ, թե զենք եւ հրասայլեր այդ զինավարժությունների ժամանակ չեն օգտագործվելու, իսկ միջոցառումները ...

 
 
Միջազգային
ԵՄ երկրներ՝ առանց վիզաների՞
 

Երեկ Բրյուսելում ավարտվեց Եվրամիության համաժողովը, որի արդյունքում հրապարակվել է «Արեւելյան գործընկերության» ծրագրի հռչակագիրը: Այդ ծրագրի անդամ կարող են դառնալ հետխորհրդային տարածքի 6 երկրներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան եւ Բելառուսը: Պայմանն այն է, որ հիշյալ երկրները պետք է դավանեն ժողովրդավարական արժեքներ, ապահովեն օրենքի գերակայությունը, հարգեն մարդու իրավունքները եւ որդեգրեն տնտեսության ղեկավարման շուկայական սկզբունքներ: Այդ պայմանները հարգելու դեպքում թվարկված երկրները կարող են տարբեր ծրագրերի սահմաններում ստանալ նյութական օգնություն, ԵՄ-ի հետ ստեղծեն ազատ առեւտրի գոտի եւ հեռանկարում հնարավորություն ունենան ԵՄ-ի հետ վիզային ռեժիմների վերացման: Ըստ gazeta.ru-ի, համատեղ ծրագրերի համար մինչեւ 2013 թվականը հատկացվելու է 600 միլիոն եվրո: Հետխորհրդային 6 երկրներից ...

 
 
Միջազգային
Քննարկվել է Ղարաբաղի հիմնահարցը
 

Երեկ Մոսկվայում տեղի են ունեցել բանակցություններ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Բանակցությունների օրակարգում էր նախ եւ առաջ գազի խնդիրների շուրջ համագործակցության հարցը: Ինչպես հիշեցնում է «Ազատություն» ռադիոկայանը, դեռեւս անցած տարվա ամռանը «Գազպրոմը» պատրաստակամություն է հայտնել ձեռք բերել ադրբեջանական գազը՝ շուկայական գներով: Մարտի վերջին կողմերն այդ հարցով հուշագիր են ստորագրել, իսկ այժմ բանակցություններ են գնում գազի մատակարարման պայմանների եւ ծավալների վերաբերյալ:

Դմիտրի Մեդվեդեւը եւ Իլհամ Ալիեւը քննարկելու են նաեւ Ղարաբաղի հիմնահարցը: Ինչպես «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեն, առ այսօր Ռուսաստանն առանձնապես շահագրգռված չէ լուծել ղարաբաղյան խնդիրը, ...

 
 
Միջազգային
ՉԱՎԵՍԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՏԱՊԱԼԵԼ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
 

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը խոստացավ վետո դնել լատինամերիկյան երկրների համաժողովի ցանկացած հռչակագրի վրա, եթե այդ հանդիպմանը չմասնակցի Կուբան: Կոնֆերանսին, որը երեկ մեկնարկել է Տրինիդատ եւ Տոբագոյում, մասնակցում է 34 երկրի պատվիրակություն: Ըստ BBC-ի, ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարել են, որ հանդիպմանը կարող են մասնակցել միայն դեմոկրատական պետությունները: Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները վերացրել են ամերիկյան քաղաքացիների դեպի Կուբա ուղեւորվելու սահմանափակումները, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել Կուբային՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ թուլացնել ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողությունը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը նույնպես մասնակցելու է կոնֆերանսին, հայտարարել է, որ ցանկանում է հասկանալ, թե արդյոք Կուբան պատրա՞ստ է ...

 
 
Միջազգային
ՄԵԴՎԵԴԵՎԸ ԿՈՂՄ Է «ՀԱՅԴ ՊԱՐԿԻՆ»
 

Չորեքշաբթի օրը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանդիպել է մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: Բարձրացրած խնդիրներից մեկը վերաբերում էր քաղաքացիների խաղաղ ցույցերի եւ երթերի իրավունքի համատարած խախտումներին: Մեդվեդեւը համաձայնել է, որ նման խնդիր իսկապես գոյություն ունի: «Իշխանությունները, իհարկե, երբեք չեն ուզում թույլատրել նման միջոցառումներ, եւ դա մասամբ կարելի է հասկանալ: Բայց բոլոր դեպքերում նման որոշումները հիմնված չեն օրենքի վրա»,- նշել է ՌԴ նախագահը: Ըստ նրա, շատ բան կախված է իշխանությունների ներքին կուլտուրայից: «Ոմանք բանականություն են ունենում՝ որոշում ընդունելու միջոցառումն ավելի անվտանգ տեղում անցկացնելու վերաբերյալ, ոմանց էլ բանականությունը չի հերիքում, եւ նրանք պարզապես արգելում են»,- նկատել է Ռուսաստանի ղեկավարը: Մեդվեդեւի կարծիքով, հարցը չի կարող լուծվել ...

 
 
Միջազգային
ՂՐՂԸԶԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ Է
 

Պատմության մեջ առաջին անգամ Ղրղըզստանի ընդդիմությունը կարող է առաջ քաշել միասնական թեկնածու՝ առաջիկա նախագահական ընտրություններում: Ըստ ամենայնի, այդպիսի թեկնածու կդառնա նախկին վարչապետ, «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Ալմազբեկ Աթամբաեւը: 52-ամյա գործչի՝ որպես միասնական թեկնածուի ընտրությունը, ըստ «Կոմերսանտի», հեշտ չի անցել: 2005 թվականին նա մասնակցում էր Կակաչների հեղափոխությանը, որի արդյունքում պաշտոնանկ է արվել այն ժամանակվա նախագահ Ասկար Ակաեւը: Նոր իշխանության ժամանակ Աթամբաեւը կարճ ժամանակ աշխատեց որպես արդյունաբերության նախարար, սակայն շատ արագ անցավ ընդդիմության շարքերը: Այնուամենայնիվ, 2007 թվականի գարնանը, ընդդիմության զանգվածային ցույցերից առաջ, նախագահ Կուրմանբեկ Բակիեւը նրան առաջարկել էր վարչապետի ...

 
 
Հայդ պարկ
ԱՆՀԻՄՆ ԲՈՂՈՔՆԵՐ
 

ԿԳ նախարարության պարզաբանումը դասագրքերի մրցույթի վերաբերյալ

Ավագ դպրոցի «Հայ գրականություն» դասագրքի մրցույթին մասնակցած հեղինակային խմբի անդամները (Սերգեյ Սարինյան, Դավիթ Գասպարյան, Հենրիկ Բախչինյան) օրերս մամուլում հանդես են եկել բաց նամակով՝ 2009 թվականին Պետական գնումների գործակալության հայտարարած մրցույթի վերաբերյալ: Նրանք դժգոհություն են հայտնում իրենց հեղինակած դասագրքերի՝ մրցույթի հենց առաջին փուլում դուրս մնալու կապակցությամբ:

Չնայած դասագրքերի մրցույթի առաջին՝ նախնական փուլի կազմակերպումը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության իրավասությունը չէ, բայց հեղինակային խմբի անդամները հանդիպել են ԿԳ նախարարի հետ ու առաջարկներ ներկայացրել այդ առումով: Հանդիպումից հետո էլ հեղինակային խմբի անդամները հանդես են եկել բաց նամակով. հայտնել են իրենց մտահոգությունները ...

 
 
Հայդ պարկ
131 պատգամավորը խիստ շատ է
 

Պետք է լինի ամենաշատը 101՝ եւ բոլորը համամասնական

Հիմնավորումը պարզ է ու «տեսանելի». բոլոր 131-ը չէ, որ հետամուտ են իրենց պատգամավորական պարտականությունների կատարմանը: Չաշխատող «ազգընտիրները» ԱԺ քառօրյա նիստերին են հաճախում միայն, այն էլ՝ «շեֆերի կամոք»՝ պահանջվող «կողմ» սեղմումների քանակն ապահովելու համար: Իսկ խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքներին կանոնավոր մասնակցելու մասին խոսելն իսկ ավելորդ է. նման «մանրուքների» համար նրանք «բանուգործը» հո չե՞ն թողնի:

ԱԺ պատերից ներս պատգամավորների մեծամասնության համար հետաքրքրությունների շրջանակը, թերեւս, խիստ սահմանափակ է՝ բուֆետ, կառավարության հետ հարցուպատասխանի օրերին՝ նախարարներին հանդիպելու եւ սեփական հարցերը լուծելու առիթ, երբեմն նաեւ՝ վերջին ...

 
 
Ժամանց
ԾԱՂԿԵՓՈՒՆՋ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
 

Իկեբանան՝ իբրեւ արտահայտչամիջոց

«Միայն թե զգույշ պտտիր բռնակը, հակառակ դեպքում՝ մի ամբողջ ստեղծագործությունս կփչացնես»,- ասում է 22-ամյա Լինը, ում սենյակը ոտք դնելով՝ կարծես հայտնվում ես ծաղիկների ու բույսերի թանգարանում: Լինը ճապոնուհի է եւ Հայաստան է եկել ուսումը շարունակելու նպատակով, իսկ ազատ ժամանակ էլ զբաղվում է ընկերներին իկեբանայի արվեստին ծանոթացնելով:

Իկեբանան ծաղկահարդարման, ծաղկեփունջ կազմելու, ծաղիկներից, տերեւներից ու այլ գեղազարդող նյութերից կոմպոզիցիա ստեղծելու արվեստ: Իկեբանան ունի 1500 տարվա պատմություն, սակայն սկսել է արվեստ համարվել միայն 15-րդ դարի կեսերից: Իկեբանայի առաջին դպրոցի ստեղծողը եղել է Կիոտո քաղաքի Ռակակուդո բուդդայական տաճարի մի հոգեւորական: «Իկե» ճապոներեն նշանակում է կյանք, իսկ «բանա»՝ ծաղիկ, այսինքն՝ «իկեբանան» կենդանի, ապրող ...

 
 
Ժամանց
Չիրականացած երազանքները մի «փաթաթեք» երեխայի վզին
 

Պետք չէ երեխային ստիպողաբար տանել դաշնամուրի

Դեռահասության շրջանում երեխաները դառնում են անհնազանդ, դյուրագրգիռ եւ գրեթե բոլոր հարցերում հակառակվում են ծնողներին: Դեռահասներին հաճախ թվում է, թե ծնողներն անտեսում են իրենց կարծիքն ու ստիպում անել այն, ինչ ծնողն է նպատակահարմար գտնում: Այդ պատճառով էլ շատ հաճախ ծնող-երեխա լարված փոխհարաբերությունները ընտանիքում անցանկալի հետեւանքներ են առաջացնում: Օրինակ, 14-ամյա Ալինայի ծնողները խուճապի մեջ են. նրանք դժվարությամբ են հասկանում իրենց աղջկան, Ալինան էլ չի կարողանում «լեզու գտնել» ծնողների հետ: Վերջիններս երեխային մեղադրում են իրենց չհնազանդվելու մեջ, Ալինան էլ իր հերթին դժգոհ է, որ ծնողները իրենց կարծիքն են պարտադրում: Ինչպես վարվել, որպեսզի ծնող-երեխա փոխհարաբերությունները լարված ...

 
 
Ժամանց
«AFTERSHOCKREPUBLIC»-Ը՝ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆԵՐՔՈ
 

Սփյուռքահայ երիտասարդներն ուզում են ապրել հայրենիքում

Երեւանյան ակումբներին («Ulikhanyan», «Ակումբ», «Ակումբ 12», «Աստրալ», «Ավանգարդ-ֆոլք», «Ստոպ» եւ այլն) ավելացավ եւս մեկը՝ «Aftershockrepublic»-ը: Ապրիլի 16-ին Տերյան 91 հասցեում կայացավ «Aftershockrepublic»-ի հանդիսավոր բացման արարողությունը՝ տարբեր ոլորտների ու հատկապես շոու-բիզնեսի ճանաչված ներկայացուցիչների մասնակցությամբ, տոմսերի զվարճալի խաղարկությամբ, անակնկալներով: Մթնոլորտը շիկացրին «Կատուները»՝ Վահագն Հայրապետյանի ղեկավարությամբ:

«Aftershockrepublic»-ի հիմնադիրները 27-28 տարեկան սփյուռքահայ երիտասարդներ են՝ Հակոբ Բարսեղյանը՝ ԱՄՆ-ից եւ Միհրան Գրիգորյանը՝ Իսրայելից: «Առավոտի» հետ զրույցում Հակոբն ասաց. «Արդեն 4 տարի է Հայաստանում ամառներն աշխատում ենք գիշերային կյանքի «կազմակերպման» ուղղությամբ, ...

 
 
Ժամանց
ԽԵԼԱՑԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՍԵՐՄՆԱԲՋԻՋՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՈՐԱԿՈՎ ԵՆ
 

Ինտելեկտի (IQ) բարձր ցուցանիշ ունեցող տղամարդու սերմնաբջիջն ավելի բարձր որակական հատկանիշներ ունի՝ համեմատությամբ այն մարդկանց, ովքեր այդքան էլ աչքի չեն ընկնում իրենց ինտելեկտուալ ունակություններով:

Այս մասին հաղորդում է BBC-ն՝ նկատի ունենալով Intelligence հանդեսում հրապարակված հետազոտության արդյունքները:

Աշխատանքի ընթացքում ուսումնասիրվել են 425 ամերիկացի զինվորների տվյալներ, ովքեր 1985թ. ներկայացրել են իրենց սերմնաբջջի օրինակները եւ անցել են ինտելեկտուալ թեստեր: Այս մասին հաղորդում է «Независимая газета»-նЖ

www.tert.am-ը գրում է, որ տվյալ հետազոտության մեջ ամենաուշագրավը հետեւյալ փաստն է. եթե բարձր IQ–ի ցուցանիշն իրոք կապված է բարձրորակ սերմնաբջջից, ապա ինչու մինչ օրս բնական ընտրության արդյունքում «ինտելեկտուալները» էվոլյուցիայի ընթացքում չեն խեղդել «հիմարներին»Ж

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009-04-18 21:39
 
 

ՎԿԱՆԵՐԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵԻՆ

Երեկ քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով դատակոչված 5 վկաներից ...

 

2009-04-18 21:38
 
 

ՀՌԱԿ ԱՏԵՆԱՊԵՏՆ ԷԼԻ ԱՆՎԱՆԱՐԿԵԼ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

ՀՌԱԿ վարչության ատենապետ Հարություն Առաքելյանը՝ հարցին, թե ինչպես է գնահատում 2009 թ. փետրվարի 21-ին ՀՀ վարչապետի ...

 

2009-04-18 21:38
 
 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

Երեկ Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող կուսակցությունների՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության ...

 

2009-04-18 21:38
 
 

ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՉԵՆ ՄԵԿՆԻ ՂԱՐԱԲԱՂ

Մի խումբ թուրք լրագրողներ ապրիլի 18-ին մեկօրյա այցով մտադիր էին լինել ԼՂՀ-ում, սակայն այցը չի կայանա: Ինչպես հայտնի է ...

 

2009-04-18 21:38
 
 

ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԻՑ

ԵԽԽՎ-ն ապրիլի 28-ին քննարկելու է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանների վիճակը, նաեւ հանրային ...

 

2009-04-18 21:37
 
 

ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅԴՊԵՍ ՉԻ ԱՍԵԼ

Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Նալբանդովն ապրիլի 16-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի հետ ունեցած ...

 

2009-04-18 21:37
 
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Կարծիք

Եվրամիությունում Թուրքիայի ինտեգրման գործընթացում դիտվում է երկրորդ շնչառություն, կարծում է Եվրամիություն-Թուրքիա համատեղ ...

 

2009-04-18 21:37
 
 

ՊԱՏԵՐԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

«Մենք ինքներս ենք հանդես եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ, քանի որ գտնում ենք, որ 21-րդ դարում ...

 

2009-04-18 21:37
 
 

«ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԵԼՈՒ ԵՆ»

Հայ-թուրքական սահմանի բացման հավանականությունը «շատ մեծ է», այսօր Երեւանում ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար ...

 

2009-04-18 21:37
 
 

ԱԴԱՆԱՅԻ ԿՈՏՈՐԱԾԻ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու բոլոր թեմերի եկեղեցիներում ապրիլի 19-ին՝ հընթացս Սուրբ եւ ...

 

2009-04-18 21:36
 
 

ԱՐԵՎ, ՀԵՏՈ ԿՐԿԻՆ՝ ԱՆՁՐԵՎ

Այսօր դեռ ամպամած կլինի եւ անձրեւ կգա: Կիրակի օրվանից հանրապետության արեւմտյան շրջաններում եղանակը կպարզվի, որի հետեւանքով օդի ...

 

2009-04-18 21:36
 
 

ՃԳՆԱԺԱՄԸ «ՋՐԻ ԵՐԵՍ ՀԱՆԵՑ» ՄԵՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի կարծիքով, համաշխարհային տնտեսական ճգնաժամը նպաստեց, որպեսզի մեր ...

 

2009-04-18 21:35
 
 

ԱՐՋԸ ՀՈՇՈՏԵԼ Է ՀՈՐԹԵՐԻՆ

Նախօրեին Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի մերձակայքում, առավոտյան ժամը 5-ի սահմաններում, արջը մտել է գոմ եւ հոշոտել 2 հորթի եւ վնասել՝ ...

 

2009-04-18 21:35
 
 

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է

Մինչ մայրաքաղաքի ու հանրապետության այլ քաղաքների գծատերերը մտորում են քաղաքային տրանսպորտը թանկացնել-չթանկացնելու ...

 

2009-04-18 21:35
 
 

ՁՈՐՆ ԷՐ ՆԵՏՎԵԼ

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Սյունիքի մարզի Գորիսի «Դիտակետ» կոչվող տարածքից ձորն է նետվել Գորիսի Օրբելյանների փողոցի ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+32+16 
 Շիրակ+22+6 
 Արարատ+33+15
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
All About Depression
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

Գլուխ քսաներկուերորդ

Գլուխ քսաներեքերորդ

Գլուխ քսանչորսերորդ

Գլուխ քսանհինգերորդ

Գլուխ քսանվեցերորդ

 Teenage Pregnancy - Teenage Sexuality and Sex Education