 |
 |
|
| 14/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
«Հուրախություն մեր ցեղի գոյության թշնամիների, որմնացան քարոզներ լսվեցին Հայ հեղափոխության հենց առաջին տարիներում: Դա արտահայտությունն էր մեր ժողովրդի որոշ տարրերի ստրկական հոգեբանության: Այդ քանդիչ տարրերը չուզեցին հասկանալ – չեն ուզում հասկանալ եւ այսօր – թե թշնամանալ հարազատ եղբոր դեմ հենց այն պատճառով, որ նա իր կուսակցության փարախեն չէ՝ կնշանակե տկարացնել արտաքին թշնամու դեմ ուղղված հարվածի թափը»: Այս միտքը մոտ 80 տարի առաջ արտահայտել է Գարեգին Նժդեհը: Թեեւ հասկանալի է, որ տվյալ դեպքում նա խոսում է Հայ հեղափոխական դաշնակցության մասին, բայց պարզ է նաեւ, որ այս դատողությունն այսօր արդարացի է նույն Հանրապետականի կամ ՀՀՇ-ի, կամ թեկուզ «Ազգային միաբանության» կիրառությամբ: Եթե քեզ «բախտ չի վիճակվել» լինել տվյալ կուսակցության անդամը կամ համախոհը, դա դեռ չի նշանակում, որ դու իրավունք չունես ունենալ քո սեփական կարծիքը, կամ՝ որ այդ կարծիքը սխալ է ու վնասակար:
Արմեն Շեկոյանի վեպի վերջին հատվածներում շատ դիպուկ է նկարագրված, թե ինչպես էին 90 թվականի գարնանը «հակամարտում» ասպարեզից հեռացող կոմունիստները եւ փաստացի իշխանություն վերցրած ՀՀՇ-ականները: Թե այն ժամանակ, թե հետագա տարիներին եւ թե այսօր ոչ հեղափոխական, ոչ էլ հակահեղափոխական կուսակցականներն իմ մեջ որեւէ համակրանք չեն առաջացրել: Սակայն այստեղ կա մի նրբություն. կոմունիզմը դրսից ներմուծված, վերացական գաղափար էր, որին (համենայնդեպս, իմ գիտակցական կյանքի ընթացքում) ոչ ոք չէր հավատում: 1991 թվականից հետո կուսակցական թշնամանքն առաջացավ ազգային գաղափարի կամ գաղափարների շուրջ, ինչը եւ ցավալի է, եւ տարօրինակ՝ այդ ինչպե՞ս է ազգային գաղափարներին «հաջողվում» բաժանել ազգը:
Կուսակցական ֆանատիզմի հակառակ կողմն է կուսակցությունների գաղափարազրկությունը: Եթե կուսակցությունը մի թայֆա է, որը դավանում է ինչ-որ գաղափար, իսկ թայֆայից դուրս գտնվող բոլոր մարդիկ սխալ են, ապա գաղափարը կամաց-կամաց անհետանում է, եւ դրան փոխարինում է մաքուր նյութական շահը: Դա, բնականաբար, վերաբերվում է նախեւառաջ իշխող կուսակցություններին, որոնց անդամագրվում կամ «համակրում են»՝ միմիայն «փող շինելու» նպատակով:
Այդ գաղափարազուրկ վիճակի հետեւանքով մեզ մոտ ստեղծվում են զավեշտական իրավիճակներ: Օրինակ, իշխանամետ կուսակցություններից մեկի առաջնորդը դառնում է Հանրային խորհրդի (այսինքն, ըստ մտահղացման, ապաքաղաքական մարմնի) համակարգող, իսկ այդ խորհրդի կազմի մեջ մտնում են մի շարք այլ իշխանամետ կուսակցականներ: Կամ մեկ այլ իշխանամետ կուսակցության ղեկավար դառնում է փոխարտգործնախարար: Դա դեռ ոչինչ. պարզվում է, սակայն, որ այդ պաշտոնը զբաղեցնելիս նրան արգելվում է խոսել ներքաղաքական խնդիրների մասին: Բայց էլ ի՞նչ կուսակցական, որը հնարավորություն չունի հասարակությանը ներկայացնել իր գաղափարները: Կամ կուսակցությունը պետք է թողնի, կամ՝ պաշտոնը: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2009-04-22 |
| ԵՂԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ |
| |

«Հանձնաժողովը պարզել է, որ եղել է ուսուցման եւ պատասխանատվության այդ բացը, վստահ եմ, որ եղել է նաեւ կազմակերպման, ուսուցման այդ ամբողջ ներքին կանոնակարգի ոչ պատշաճ կիրառում»,- «Առավոտի» հետ զրույցում գնահատելով ոստիկանության գործողությունները մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ եւ կրկնելով իր ցանկությունը՝ հանձնաժողով հրավիրել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, ասաց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:
Կարդացեք |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ «ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ |
| |
Չորս մեղադրանք՝ ուղղված ՀՀ օմբուդսմենին
Ստացվել է այնպես, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի գործունեությունից հավասարապես դժգոհ են ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը: Ա. Հարությունյանն ինքը ՀՀ օմբուդսմենի 2008թ. տարեկան զեկույցը ներկայացնելիս այս առնչությամբ ասել էր, թե ընդդիմության եւ իշխանության ձեռքը կրակն է ընկել. «Երբ ասում եմ մի բան, որը բխում է իշխանության շահերից, ընդդիմության համար դառնում եմ «պրոյեկտ», երբ ասում եմ մի բան, որ դուր է գալիս ընդդիմությանը, իշխանության համար դառնում եմ «դրսի համար աշխատող»: Այսուհանդերձ, հայրենի ընդդիմությունը շարունակում է դժգոհություն հայտնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես պաշտոնատար անձի, գործունեության կամ, ինչպես Քաղբանտարկյալների ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| «ԷՐԴՈՂԱՆԸ ԹՈՂ ՄՈՌԱՆԱ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» |
| |
«Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Վահրամ Աթանեսյանը եւ հավելեց, որ ԼՂՀ-ում հասկանում են ՀԱԿ-ի հրահրած ինտրիգը:
- Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն չորրորդ անգամ Թուրքիայի վարչապետը հայտարարում է, որ առանց Ղարաբաղի հարցի լուծման՝ անհնար է հայ-թուրքական սահմանի բացումը. դա ԼՂՀ-ում մտահոգություններ չի՞ առաջացնում:
- Թուրքիայի պարոն վարչապետն ինքը պետք է մոռանա հայ-թուրքական սահմանի բացման մասին, եթե դրա նախապայմանը ղարաբաղյան խնդրի կարգավորման այն տարբերակն է, որն ինքն է պաշտպանում:
- Հայկական քաղաքական շրջանակներում, մասնավորաբար՝ արմատական ընդդիմությունը մտավախություն ունի, որ Հայաստանի իշխանությունները գնում են ազատագրված տարածքների վերադարձի գնով ԼՂՀ հարցի լուծմանը եւ որպես ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| «Ոչ բոլորն են ցանկանում, որ ճշմարտությունը հնչի» |
| |
Դժգոհում է մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը
- Դեռ մեկ ամիս առաջ ասել էիք, որ պատրաստվում եք հանձնաժողով հրավիրել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին: Կատարե՞լ եք Ձեր մտադրությունը:
- Եղել է աշխատանքային խորհրդակցություն պարոն Հարությունյանի հետ, այն հարցերը, որ տալիս ենք փոխոստիկանապետերին, տվել եմ նաեւ նրան, ստացել եմ պատասխանները եւ տեղեկացրել հանձնաժողովին: Բայց հանձնաժողովի մոտ էլի հարցեր կան, եւ եղավ առաջարկ, որ, ամեն դեպքում, Հ. Հարությունյանը պետք է հրավիրվի հանձնաժողով: Հանձնաժողովի եզրակացության մեջ անդրադարձ է լինելու մեր առջեւ դրված երեք կետերից երկուսին՝ բռնություններին եւ ոստիկանության գործողությունների իրավաչափությանը: Վերջին 3-4 ամիսներին հանձնաժողովը փորձում էր խորանալ «Չերյոմուխա-7»-ի հարցում, որ գոնե ճշտեր «Չերյոմուխա-7»-ից զոհված երեք քաղաքացիների ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| «ՀՅԴ-ն դասական ընդդիմություն է կոալիցիայի մեջ» |
| |
ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանը պնդում է, թե իշխանության մաս դարձած ուժը չպիտի բերանը փակած նստի
«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանի՝ մեր թերթում արտահայտած կշտամբանքին, թե ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող թեկնածուն «գործադրում է իր գործընկերների կողմից վաղուց կիրառվող քարոզչական հնարքը, այն է՝ «ընդդիմություն՝ իշխանության ներսում» գործելաոճը, որն արդեն հայտնի, եթե չասեմ՝ մաշված ընտրական տեխնոլոգիա է»՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանն ասաց. «Կարծում եմ, կշտամբելու կարիք չկա՝ մենք այդ առիթը չենք տվել: Ընտրություններից առաջ կամ ամբողջ քարոզարշավի ընթացքում մենք ոչ թե ընդդիմանում ենք իշխանությանը կամ իշխանավորներին, այլ խոսում ենք երկրի թերությունների, իշխանավորների թերացումների մասին. դրանք կարող են նաեւ մեզ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| ԾԻՐԱՆՆ ՈՒ ԴԵՂՁԸ ՔԻՉ ԿԼԻՆԵՆ |
| |
Չնայած ցրտի պատճառով պտղատու այգիներին հասցված վնասի չափերը դեռ ճշտվում են, մարզպետարաններում արդեն գիտեն, թե որ պտուղներն են հատկապես ցրտահարվել:
Վերջին օրերին ջերմաստիճանի կտրուկ նվազման պատճառով մի շարք մարզերում գյուղացիների այգիները ցրտահարվեցին: Հողի հետ գործ ունեցող մարդիկ վստահեցնում էին, որ ցրտից հիմնականում տուժել են ծիրանենին եւ դեղձենին, որոնք ապրիլի առաջին կեսի բարձր ջերմաստիճանի պատճառով հասցրել էին ծաղկել: Հակառակ մարզերի բնակիչների հավաստիացումներին, որ իրենց այգիները տուժել են՝ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները համոզիչ ելույթներ են ունենում, թե՝ ցրտահարությունից գյուղացու բերքը գրեթե չի տուժել: Մեզ հետ զրույցում մարզպետարանների գյուղատնտեսության վարչության աշխատակիցները նույնպես հիմնականում ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| Գազոնը սալիկապատել են |
| |
Արդեն մի քանի օր է՝ Աբովյան-Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկին հարող հատվածում կանաչապատ տարածքը ինչ-որ մարդիկ սալիկներով պատել են՝ տեղում հավանաբար փոքրիկ կրպակ, պաղպաղակի սարք կամ «մինի» սրճարան հիմնելու նպատակով: Նույն պատկերն է նաեւ Սայաթ-Նովայի փողոցի մեկ այլ հատվածում՝ «Անի» հյուրանոցից դեպի Խանջյան տանող փողոցի եզրին: Չնայած սալիկները շարված են առանց «ցեմենտ-բետոնի», բայց արդեն գազոնին վնաս է հասցվել:
Երեկ «Առավոտն» այս առնչությամբ փորձեց Կենտրոն համայնքի կանաչապատ տարածքների համար պատասխանատու «Կենտրոն կանաչապատում» ընկերությունից պարզել, թե գազոնապատ տարածքներն ի՞նչ նպատակով են սալիկապատվել: Ընկերության տնօրեն Արտակ Մարուքյանը մեր ահազանգից հետո այցելելով նշյալ հասցե, ժամը մոտավորապես 17-ի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| Թամանյանի աստիճանները քարուքանդ են |
| |
Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ մայրաքաղաքով մեկ բարեկարգման աշխատանքներ են ընթանում: Այս օրերին նորոգվում են նաեւ ամիսներ շարունակ անբարեկարգ վիճակում գտնվող Ալեքսանդր Թամանյանի արձանի դիմաց գտնվող աստիճանները: Ընդ որում, աստիճանները ու հարակից տարածքները բարեկարգելու նպատակով այդտեղ բերված շինանյութը այդ աշխատանքների համար պատասխանատուները լցրել են արձանի հարեւանությամբ գտնվող գազոնի վրա:
Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| Անքնությունից՝ հիվանդացել է |
| |
Նարեկը 20 տարեկան է, միաժամանակ ե՛ւ սովորում է, ե՛ւ աշխատում: Աշխատել սկսել է 2-րդ կուրսից: Նարեկի պատմելով, աշխատել է գիշերները, ինչի պատճառով այժմ առողջական լուրջ խնդիրներ ունի. «Ցերեկը՝ դաս, գիշերը՝ աշխատանք: Իմ այդ գրաֆիկը շարունակվեց մի քանի տարի»: Շուտով, Նարեկի պատմելով, ընկերները, հետո ընտանիքի անդամները նկատել են վարքագծի փոփոխություն. «Ես դարձել էի դյուրագրգիռ, մտազբաղ, ուժասպառ: Դասերս մղվել էին 2-րդ պլան, սկսել էի ծխել, վիճակս գնալով սրվում էր: Մայրս դիմել էր հոգեբանի, մի քանի անգամ գնացել եմ նրա մոտ, սակայն ի վիճակի չէի հետեւել հոգեբանի խորհուրդներին, կամքի ուժ չէի գտնում մեջս՝ հաղթահարելու ստեղծված վիճակը: Նույնիսկ ընկերուհիս, ում ամենաշատն էի պատմում իմ հիվանդության մասին, չէր ցանկանում լսել եւ, ի վերջո, բաժանվեցինք»:
Մեզ հետ զրույցում հոգեբան Մարտին Վարդանյանն ասաց, որ անքնությունը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| ՀՍԿՈՒՄ ԵՆ, ՈՐ ՑՈՒՑԱԿՆԵՐ ՉՄՏՆԵՆ |
| |
Շիրակում նպաստառուների ցուցակները ստուգելուց ու կարգի բերելուց հետո «Փարոս» ստացող մարդկանց թիվը նվազել է: Շիրակի մարզպետարանի սոցիալական բաժնի պետ Ռաֆիկ Փոթինյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ նպաստառուների պակասելու պատճառն այն է, որ շատերը, բավականին մեծ եկամուտներ ունենալով, թաքցրել են այն ու, չքավոր ձեւանալով, ընդգրկվել ցուցակում: Այդ ապօրինությունը հայտնաբերել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
«Պետական նպաստների մասին» օրենքի 25 հոդվածը՝ «Ոչ հավաստի տեղեկությունների տրամադրումը, որը կբերի նպաստի չափի ավելացման կամ նպաստի ստացման», տվյալ դեպքում նախատեսում է անմիջապես զրկել նպաստից, ետ գանձել գումարը կամ գանձել դատական կարգով: Այս օրենքը կիրառվեց, եւ մեծ թվով ընտանիքներ նպաստի համակարգից դուրս մնացին: Կառավարության կողմից ընթացքում որոշակիորեն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| ԹՇՆԱՄՈՒ ԿԵՐՊԱՐԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ |
| |
Արտաքին եւ ներքին «թշնամիները» հայ իրականությունում
«Կերպարի մասին խոսելիս մի քանի նրբերանգ պետք է հաշվի առնել. նախ, թուրք ասելով, մենք կոնկրետ ո՞ւմ նկատի ունենք: Մեզ համար թուրքն այն էր, որ յաթաղանով մեր նախնիների՞ն էր կոտորում ջարդի ժամանակ, թե՞ թուրքը Թուրքիայի բոլոր բնակիչներն են, թե՞ թուրքը Ադրբեջանի բնակիչներն են, թե՞ թուրք ասում ենք յուրաքանչյուր այն մարդուն, ով պոտենցիալ կամ իրական դավաճան է, կամ երբ ուզում ենք անպատվել մարդուն՝ անկախ արարքից»,- ասում է սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Նվարդ Մելքոնյանը:
Ըստ Ն. Մելքոնյանի՝ այդ կերպարը ձեւավորվում է սոցիալականացման ընթացքում եւ շատ լուրջ նստած է մեր գենետիկ հիշողության մեջ: «Սերունդ, որը չի մեծացել ղարաբաղյան հակամարտության ժամանակ, չգիտի դա ինչ է, ու Ղարաբաղն իր համար «էկզոտիկ» բառ է, միեւնույն է՝ թուրք ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| ՀՀ ԳԱԱ ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐ |
| |
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 63 նորընտիր արտասահմանյան անդամներ ժամանել են Հայաստան՝ մասնակցելու ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին:
Երեկ տեղի է ունեցել նրանց առաջին հանդիպումը ՀՀ ԳԱԱ ղեկավարության եւ գործընկերների հետ՝ տեղեկացնում է ԳԱԱ լրատվականը: Ապրիլի 23-ին ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամները գիտական զեկույցներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքների տարեկան ժողովների ընթացքում, կհանդիպեն Հայաստանի առաջատար բուհերի դասախոսների եւ ուսանողների հետ, դասախոսություններ կկարդան ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներում, կներկայացնեն իրենց առաջարկությունները՝ ՀՀ ԳԱԱ-ի հետ համագործակցության եւ գիտության զարգացման հնարավոր ուղիների վերաբերյալ: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| ԴՊՐՈՑ՝ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՎՐԱ |
| |
«Արմինֆոն», հղում կատարելով թուրքական «Ռադիկալ» թերթին, տեղեկացնում է, որ Վանի վիլայեթի Գեւաշ գավառի Այդընօջաք գյուղում 3 օր առաջ սկսվել է նոր դպրոցի շինարարությունը, եւ հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ մարդկային գանգեր եւ ոսկորներ, որոնք բանվորները հավաքել ու նետել են մոտակա փոսի մեջ: Գյուղացիների վկայությամբ, որոնց նախնիներն ավելի քան 200 տարի ապրել են այդ գյուղում, դպրոցի շինհրապարակի տեղում եղել է հին հայկական գերեզմանատուն, որի շիրմաքարերը ժամանակի ընթացքում տեղահանվել են՝ կենցաղային նպատակներով օգտագործելու համար: Գյուղացիները ճիշտ չեն համարում դպրոցի կառուցումը հին գերեզմանատան վայրում, հայտարարելով, որ անկախ այնտեղ թաղվածների հավատից եւ կրոնից, դա անհարգալից վերաբերմունք է հանգուցյալների հիշատակի եւ պատմության նկատմամբ: Գեւաշի կառավարիչ Թահսին Աքսուն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁՆ ԷԼ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՐԵԼ |
| |
Մի քաղաքական գործիչ, որը չէր ցանկացել հրապարակել իր անունը, տեղեկացրել էր, որ երբ իր երեխայի ուսման վարձը մուծելու համար բուհում հարցրել էր, թե որ բանկում պետք է վճարում կատարի, նրան պատասխանել էին՝ «ցանկացած, բացի՝ «Հայէկոնոմբանկից»: Այս մասին գրել էինք թերթի նախորդ համարում: «Առավոտը» փորձեց «Հայէկոնոմբանկից» պարզել՝ ուսման վարձի վճարումներ իրենց բանկում իսկապե՞ս չեն կատարվում: Բանկի վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանի ներկայացմամբ. «Մենք ունենք բուհական համակարգից հաճախորդներ, որոնք մեզ մոտ են վճարում ուսման վարձը եւ սպասարկվում են մեր բանկի կողմից: Խնդիրը կարող է կապված լինել այն բանի հետ, որ միգուցե որոշ բուհերի անպատասխանատու աշխատակիցներ, ընդգրկված լինելով այս կամ այն կուսակցության մեջ, քաղաքական հայացքներից ելնելով՝ փորձում են խոչընդոտել, որպեսզի իրենց ուսումնական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| Բուհական ընթացիկ քննություններ |
| |
Երեւանի պետական համալսարանում ընթացիկ քննություններն անցկացվում են 1995թ.-ից: Մի քանի տարի որոշ ֆակուլտետներում հիմնական մասնագիտական առարկաները հանձնում էին երկու ընթացիկ քննությունով, իսկ ոչ մասնագիտականները՝ մեկ: 4 տարի է, ինչ բուհերում մեկ փուլով ընթացիկ քննություն չի լինում: Ընթացիկ քննությունները գնահատվում են 20 միավորանոց համակարգով (8-12՝ երեք, 13-17՝ չորս, 18-20՝ հինգ) եւ անցկացվում են գրավոր եղանակով:
Ուսանողը ցանկության դեպքում կարող է հանրագումարային քննությանը չմասնակցել եւ միջանկյալների արդյունքում հավաքած միավորներին համապատասխան գնահատական ստանալ: Սա չի վերաբերում այն ուսանողներին, ովքեր ուզում են հինգ ստանալ: Հանրագումարային քննությանը հինգ կարող է ստանալ նա, ում երկու ընթացիկի միջինը 12.5 միավորից բարձր է:
Արեւելագիտության ֆակուլտետի դասախոսներից մեկն ասաց, որ անգամ եթե ուսանողը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| ՈՒՆԵՆՔ ՕՊԵՐԱՅԻՆ ՌԵԺԻՍՈՐՆԵՐ |
| |
Բայց նրանց ներուժը չի օգտագործվում

Վ. Փոշատյանը (ձախից)՝ դերասաններ Ա. Ասլանյանի եւ
Մ. Մխիթարյանի հետ, «Էտյուդ» ֆիլմի նկարահանման հրապարակում:
Վերջին տարիներին խոսվում է այն մասին, որ օպերային թատրոնի ամենաթույլ տեղը ռեժիսուրան է, եւ քիչ են ծնվում վառ ու գունեղ օպերային բեմադրություններ: Ասվածը կապվում է Հայաստանում երաժշտական թատրոնի կամ օպերային ռեժիսորի մասնագիտության բացակայության հետ եւ նշվում է միայն պետերբուրգյան համապատասխան բարձրագույն կրթություն ստացած Արմեն Մելիքսեթյանի անունը: Սակայն մոռացության է տրվում այն հանգամանքը, որ 1996թ. հանգուցյալ Տիգրան Լեւոնյանի ղեկավարությամբ Երեւանի թատերական արվեստի պետական ինստիտուտում բացվեց օպերային ռեժիսուրայի բաժին, որն ավարտեց 5 հոգի, եւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| Սարյանի կտավները՝ թելով կախված |
| |
Կամ ոչ մշակութային քաղաքականության հետեւանքները
«Շատ ուրախ եմ, որ Երեւանը կառուցվում է եւ վերածվում մայրաքաղաքի: Ես նույնպես երազում եմ կառուցել մի տնակ ու արվեստանոց, նույնիսկ մի առանձին փոքրիկ պատկերասրահ՝ իմ գործերի համար»: Իր ապագա տան մասին այդպես է գրել մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը դեռեւս 1927-ին, եւ այն կառուցվել է Սուրբ Զորավոր եկեղեցու հարեւանությամբ: Արվեստանոցը նախատեսված էր երկրորդ հարկում այնպես, որ, դուրս գալով պատշգամբ, նկարիչը կարողանար տեսնել Արարատ լեռը եւ Սուրբ Զորավորի գմբեթները: 1965 թ. արդեն կայացվում է որոշում, ըստ որի՝ Սարյանի տանը կից պետք է կառուցվի թանգարան:
Թանգարանի ողջ պատմության ընթացքում եղել են բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասը լուծվել է, մյուս մասը՝ առ այսօր անհանգստացնում է թանգարանի տնօրենին եւ աշխատակիցներին: Մի քանի տարի առաջ թանգարանը չուներ ազդանշանային ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| ՄՐՑԱՆԱԿԸ՝ ՀԱՅԻՆ |
| |
Ամերիկահայ Քրիստ Հովույանը ապրիլի 18-ին Իտալիայի Մարոստիկա քաղաքում ստացել է «Ումորիստի ա Մարոստիկա» ծաղրանկարի միջազգային փառատոնի գլխավոր մրցանակը: Այս փառատոնը համարվում է ամենահեղինակավորն իր տեսակի մեջ:
Նշենք, որ Քրիստ Հովույանը գլխավոր մրցանակի է արժանացել ե՛ւ 2005, ե՛ւ 2007 թթ.: Մարոստիկան հայտնի է որպես շախմատի քաղաք, եւ ամեն 2 տարին մեկ քաղաքի գլխավոր հրապարակում շախմատ են խաղում կենդանի քարերով, ի հիշատակ 15-րդ դարում կայացած շախմատային մենամարտի, որին մասնակցեցին երկու ազնվական՝ Ռինալդո դը Անգարանոն եւ Վիեռի դա Վալլոնարան՝ Մարոստիկա ամրոցի տիրակալի գեղեցկուհի դուստր Լիոնորայի հետ ամուսնանալու նպատակով:
ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԲԱՑՎԵՑ
ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ երեկ Երեւանում բացվեց Ճարտարապետների ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| ՎԱՆԱՁՈՐԻ «ԼՈՌԻ» ՍՏԱԴԻՈՆԸ ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԻ |
| |
Ժամանակին ֆուտբոլը հանրապետության երրորդ քաղաքում առաջատար մարզաձեւերից էր: Վանաձորցի տարիքով մարզասերները հիշում են, որ «Լոռի» թիմի հանդիպումներին, որ անցկացվում էին համանուն ստադիոնում, տրիբունաներում ասեղ գցելու տեղ չէր լինում:
Հիմա պատկերը միանգամայն հակառակն է: Ֆուտբոլը, որպես պրոֆեսիոնալ մարզաձեւ, աստիճանաբար ետին պլան մղվելով, գրեթե մոռացության է մատնվել՝ տեղը զիջելով սիրողական մակարդակից էլ ցածր սակավաթիվ խմբերին:
Ստեղծված իրավիճակը, հասկանալի է, երկար շարունակվել չի կարող: Անհրաժեշտ է կտրուկ ու գործնական քայլերի դիմել, ինչին էլ ձեռնամուխ է եղել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Մարզաձեւը մեռյալ դիրքից հանելու առաջին նախապայմանը համապատասխան պայմաններ ստեղծելն է: Հենց այդ նպատակով էլ ՀՖՖ նախագահը ճանաչողական այցով մեկնեց Վանաձոր եւ քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու պատգամավոր ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| Առջեւում Չեխիան է |
| |
Վանաձորում ավարտվել է սիրողական բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել են մայրաքաղաքի, ինչպես նաեւ հանրապետության յոթ մարզերի 10 բռնցքամարտիկներ:
Տասնմեկ քաշային կարգերում ծավալված պայքարից հետո հանրապետության չեմպիոնի կոչում նվաճել են. 48 կգ քաշային կարգ՝ Հովհաննես Դանիելյան (Երեւան), 51 կգ՝ Արթուր Մովսիսյան (Երեւան), 54 կգ՝ Դերենիկ Գիժլարյան (Էջմիածին), 57 կգ՝ Ազատ Հովհաննիսյան (Մասիս), 60 կգ՝ Արա Պուլուզյան (Էջմիածին), 64 կգ՝ Վոլոդյա Հայրապետյան (Վանաձոր), 69 կգ՝ Սամվել Մաթեւոսյան (Վանաձոր), 75 կգ՝ Անդրանիկ Հակոբյան (Էջմիածին), 81 կգ՝ Մյասնիկ Սարգսյան (Արարատ), 91 կգ՝ Ցոլակ Անանիկյան (Էջմիածին), +91 կգ՝ Հովհաննես Օհանյան (Գյումրի):
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս առաջնության արդյունքներով Հայաստանի ազգային հավաքականի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| Հանդես են գալիս Մալթայում |
| |
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկատվություն է տարածել, ըստ որի՝ հանրապետության կանանց հավաքականը մեկնել է Մալթա, որտեղ հանդես է գալու եվրոաֆրիկական երրորդ գոտու որակավորման մրցաշարի կանանց թիմային «Fed Cup» մրցաշարում: Մեր ընտրանու մրցակիցները լինելու են Ֆինլանդիայի, Եգիպտոսի, Ալժիրի, Հունաստանի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Լիխտենշտեյնի, Մոլդովայի, Նորվեգիայի եւ Մալթայի հավաքականները:
Մալթայում Հայաստանը ներկայացնելու են Լյուդմիլա Նիկոլյանը, Աննա Մովսիսյանը, Օֆելյա Պողոսյանը եւ Նաիրա Խաչատրյանը: Թիմի ավագը Աննա Գասպարյանն է:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| «ՓՅՈՒՆԻԿԸ» ԱՆՑԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ |
| |
Ապրիլի 21-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Փյունիկ» - «Ուլիս» թիմերի պատասխան հանդիպումը, որը 1-0 հաշվով շահեցին փյունիկցիները, եւ անցան եզրափակիչ: Առաջին խաղը նույնպես ավարտվել էր «Փյունիկի» հաղթանակով՝ 3-1 հաշվով:
Մյուս կիսաեզրափակիչ զույգի՝ «Բանանց»-«Միկա», պատասխան խաղը կանցկացվի ապրիլի 22-ին: Առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1-1: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| Ապրիլի 22 |
| |
ԽՈՅ (21.03-20.04)- Զվարճանալու փոխարեն մտածեք աշխատանք գտնելու մասին:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Բիզնեսում հաջողություններ կունենաք:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Վարձահատույց լինելու ժամանակն է:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Սպորտով զբաղվելը կօգնի լիցքաթափվել:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Զբաղվեք երեխաների դաստիարակությամբ:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հաճելի հեռախոսազանգը ձեզ կզարմացնի:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Կենտրոնացեք միայն աշխատանքի վրա:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Մի մոռացեք ընկերներին:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21. 12)- Հետեւեք ձեր առողջությանը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Անակնկալներն անխուսափելի են:
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Տհաճ իրավիճակներում մի կորցրեք ինքնատիրապետումը:
ՁՈՒԿ (20.02-20.03)- Աշխատանքից հետո գնացեք զբոսանքի: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՈՒ ԿՐԱԿՆ ԸՆԿԵԼ |
| |
Հայաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ մեկ ամսից ստեղծելու է հիփոթեքային ընկերություն, սակայն ընկերության անելիքները դեռեւս անորոշ են:
Կենտրոնական բանկը որոշել է Հայաստանում ստեղծել հիփոթեքային ընկերություն, եւ, չնայած այն հավաստիացումներին, որ մոտ մեկ ամսից արդեն հիփոթեքային հիմնադրամը կգործի, դեռեւս ոչինչ որոշված չէ. ո՞րն է ընկերության հիմնադրման նպատակը, ի՞նչ տոկոսադրույքով եւ քանի՞ տարով են տրվելու վարկերը, նույնիսկ շենքն ընտրված չէ, բայց ԿԲ-ն արդեն բարձրաձայնում է, որ ամենամոտ ապագայում նորաստեղծ հիմնադրամի շնորհիվ կավելանան բնակարանով ապահովված մարդիկ:
Հայտնի է միայն, որ հիփոթեքային ընկերությունը լինելու է պետական-մասնավոր կառույց՝ որպես վարկային կազմակերպություն: Հասկանալի է, որ ընկերությունը չի զբաղվելու ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| Կմաքսազերծեն հրապարակային |
| |
Երեկ Գործարարության աջակցման խորհրդի նիստում քննարկվել են գործարար համայնքի ներկայացուցիչների կողմից բարձրացված ավելի քան մեկ տասնյակ առաջարկություններ: Խորհրդի քարտուղար, «Զարգացման հայկական գործակալության» գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի ներկայացմամբ, այդ առաջարկությունները հիմնականում վերաբերել են հարկային ու մաքսային ոլորտներում, առեւտրի բնագավառում, մասնավորապես՝ գյուղական վայրերում ՀԴՄ-ների կիրառման, փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության, էներգախնայողության բնագավառներում եւ մի շարք օրենքներում ակնկալվող փոփոխություններին: Այս մասին տեղեկացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Որոշվել է Պետեկամուտների կոմիտեում կազմակերպել դասընթացներ՝ ապրանքների մաքսային արժեքի որոշման ժամանակ ներմուծողներին ընձեռվող որոշակի հնարավորությունների ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| «Բիլայնը» մեղադրում է «ՄՏՍ»-ին |
| |
«ՎիմպելԿոմ» ընկերությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որտեղ նշել է, որ բջջային կապի օպերատոր «ՄՏՍ» ընկերությունը, թյուրիմացության մեջ գցելով բաժանորդներին, հայտարարել է, որ առաջինն է գործարկել Հայաստանում երրորդ սերնդի ցանցը, այլ կերպ ասած՝ 3G-ն: Մինչդեռ, «ՎիմպելԿոմը» հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. «2008 թվականի հունիսի 19-ին «ԱրմենՏել» ընկերությունը, որը Հայաստանի տարածքում հանդես է գալիս «Beeline» ապրանքանիշով, հայտարարել էր 3G ցանցը Երեւան քաղաքում փորձնական-առեւտրային շահագործման հանձնելու մասին: Իսկ 2008-ի սեպտեմբերի 26-ին Հայաստանում հայտարարվեց 3G ցանցը առեւտրային շահագործման հանձնելու մասին»: Այդպիսով, ըստ «ՎիմպելԿոմի», նախքան «ՄՏՍ»-ը, «ԱրմենՏելն» արդեն գործարկել էր երրորդ սերնդի առաջին ցանցը Հայաստանում: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| Երկաթուղին արդեն նախագծում են |
| |
Հայ-իրանական երկաթուղու շինարարության համար Իրանը Հայաստանին կտրամադրի $400 միլիոն: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Նշենք, որ ճապոնական «Պադեկա» ընկերությունը արդեն սկսել է երկաթուղու կառուցման նախագծային եւ նախահաշվարկային աշխատանքները, որի իրականացման համար $1 միլիոն տրամադրելու է Ասիական զարգացման բանկը: Ակնկալվում է, որ, բացի իրանական կողմից եւ Ասիական զարգացման բանկից, երկաթուղու կառուցմանը կաջակցի նաեւ Համաշխարհային բանկը:
Նախնական հաշվարկներով՝ երկաթգծի կառուցումը կարժենա $1,5-2 միլիարդ: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| Մեր խոշորագույն ներդրողը Ռուսաստանն է |
| |
Այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանի պետբյուջեի եկամուտները նվազել են 14,6%-ով՝ ընդհանուր առմամբ կազմելով 84 մլրդ 644,9 մլն դրամ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, նշված ժամանակահատվածում հարկային մուտքերից պետբյուջեի եկամուտները կրճատվել են 17,5%-ով: 5,4%-ով կրճատվել է նաեւ պարտադիր սոցիալական վճարումների ծավալը՝ կազմելով մոտ 12 մլրդ 782 մլն դրամ: Աղբյուրի համաձայն, մեր երկրի տնտեսության մեջ ընդհանուր արտասահմանյան ներդրումների ծավալը նախորդ տարի կազմել է $1 մլրդ 934 մլն, որը, 2007-ի համեմատությամբ, ավելի է 43,1%-ով:
Ինչպես եւ նախորդ տարիներին, Հայաստանում կատարած ներդրումների ծավալով խոշորագույնը Ռուսաստանն է, որը նախորդ տարի կատարել է մոտ $714 մլն 509 հազարի ներդրում: Երկրորդ տեղում Արգենտինան է: Այդ երկիրը Հայաստանում նախորդ տարվա ընթացքում կատարել ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| ՓՈՔՐ ՍԵՂԱՆԻԿՆԵՐԻՑ՝ ՄԵԾ ՀԱՐԿԵՐ |
| |
Մայրաքաղաքի «Ֆիրդուսի» տոնավաճառի առեւտրականները երեկ «Առավոտի» հետ զրույցում դժգոհեցին, որ խիստ կրճատվել են առեւտրի ծավալները, ինչի հետեւանքով իրենք չեն կարողանում վճարել ոչ տեղի վարձը, ոչ էլ հարկայինի գումարը: Բացի այդ, առեւտրականների ներկայացմամբ, իրենք ապրանքների ձեռքբերման համար վարկ են վերցրել «Արդշինինվեստբանկից» եւ հիմա շատերը չեն կարողանում փակել վարկի տոկոսները: Տոնավաճառի աշխատակիցներից մեկի խոսքերով. «Բանկի տոկոսներն ու հարկայինի փողը փակելու համար՝ ամսվա վերջին շատ ապրանքներ ստիպված իրենց գնով ենք վաճառում: Բայց անգամ էդ ժամանակ էլ առեւտուր անող չկա: Մարդկանց ձեռքին շոր ու կոշիկ առնելու փող չկա, հազիվ օրվա սննդի մասին են մտածում»: Առեւտրականներից մեկի ներկայացմամբ էլ. «Մենք պատրաստ ենք հենց հիմա թողնել մեր աշխատատեղերն ու գնալ, բայց եղած ապրանքն ի՞նչ անենք, կամ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| ՆՈՐ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՀԵՌՈՒՍՏԱՈԼՈՐՏՈՒՄ |
| |
Հերթական անգամ հեռուստաընկերության արտոնագիրը փաստացի փոխանցել են այլ անձի: Տվյալ դեպքում՝ խոսքը «Comedy Club»-ի սեփականատեր Արթուր Ջանիբեկյանի մասին է:

Արթուր Ջանիբեկյանն այժմ նաեւ «Ա-TV» հեռուստաընկերության
տնօրենների խորհրդի նախագահն է:
«Երեւան» հեռուստաընկերությունը (կամ ինչպես իրեն վերջերս սկսել է անվանել՝ Ե1-ը) ամեն օր հեռարձակում է SMS-ներով փոխանցված այս կարգի հայտարարություններ. «Կկատարեմ կանանց ամենաամոթալի ցանկությունները, եւ հեռախոսահամար, կամ՝ «Ամուսիններին դավաճանել ցանկացող կանայք՝ զանգահարեք», եւ էլի հեռախոսահամար: Այս հայտարարություններին զուգահեռ՝ ավելի վաղ հաղորդվում էր, թե դրանք գրաքննվում են, եւ դուրս են բերվելու գովազդային ու քաղաքականությանը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է |
| |
Ասում է արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Հմայակ Նավասարդյանը:
- Պարոն Նավասարդյան, ի՞նչ գործառույթներ ունեն ՔԿԱԳ գործակալությունն ու համանուն բաժինները:
- Քաղաքացիական կացության ակտով սահմանվում է անձի իրավական կարգավիճակը, ինչը եւ թույլ է տալիս անհատականացնել մարդուն այլ քաղաքացիների միջավայրում (անունը, տարիքը, ազգությունը եւ այլն): Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը կարեւոր նշանակություն ունի քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության առումով եւս: Այս ամենով հանդերձ, պետք է նշեմ, որ մեր ազգաբնակչության մի ստվար խմբի մոտ մեր ոլորտի վերաբերյալ դեռեւս որոշ թյուրըմբռնումներ կան: Այսպես, մինչ օրս որոշ քաղաքացիների մոտ թյուրիմացաբար ձեւավորվել է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| Աշխատանքից ազատել են |
| |
Անվանափոխում, ոչ թե հաստիքների կրճատում
Լուսինե Բաբագուլյանը 2004 թ. դեկտեմբերի 8-ին աշխատանքի է ընդունվել Երեւանի քաղաքապետարանի «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՊՓԲ ընկերությունում՝ որպես համակարգչային օպերատոր: 2005-ի մարտից նրան տեղափոխել են «Հասցեավորման եւ ծառայությունների մատուցման բաժին»՝ որպես առաջատար մասնագետ: 2008 թ. փետրվարի 7-ին նրան զգուշացրել են հաստիքի կրճատման մասին եւ նույն թվականի ապրիլի 7-ին ազատել աշխատանքից: Ազատելու հրամանի հիմքում նշված է եղել, որ, համաձայն Երեւանի քաղաքապետի 2008 թ. փետրվարի 1-ի Հ 373-Ա որոշման, ընկերության կառուցվածքում կատարվել է փոփոխություն եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 3-րդ կետի համաձայն, Լուսինեին ազատել են աշխատանքից: Սակայն նույն օրը աշխատանքի է ընդունվել նոր աշխատող, այսինքն՝ նրա աշխատանքից ազատելը հաստիքի կրճատում չէր: Լ. ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| ՉԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ |
| |
Անասնագողության հերթական դեպքը՝ Նոյեմբերյանում
Ավելի քան մեկ ամիս առաջ՝ մարտի 18-ին, «Առավոտը» «Չբացահայտվող հանցագործություն» հրապարակմամբ տեղեկացրել էր, որ Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերում անասնագողությունը սովորական առօրյա է եւ չբացահայտվող հանցագործություն: Հրապարակումից հետո բան չի փոխվել: Կամ եթե փոխվել է, ապա՝ ոչ ի նպաստ գյուղացիների:
Տագնապի զանգը վաղուց՝ արդեն 17 տարի ղողանջում է, սակայն լսող-արձագանքող չկա: Սահմանագոտու բնակիչները տագնապած եւ զայրացած են: «Չբացահայտվող հանցագործություն» հրապարակման մեջ ներկայացված դեպքերից հիշեցնենք, մասնավորաբար, ոսկեւանցի Սեյրան Մելքոնյանի երկու կովը գողանալու դեպքը: Սեյրան Մելքոնյանն ասում է, որ գողության հետքերը դեպի Կմբրհատ կոչվող տարածք են տանում, Ադրբեջանի հետ սահման: Մելքոնյանները չգիտեն, թե այսուհետեւ ինչպե՞ս ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| 2005-ԻՑ ՄՆԱՑԱԾ ԽՆԴԻՐ |
| |
Ապրիլի 18-ին Մեղրի-Երեւան մայրուղու Կապան-Գորիս հատվածում (միջպետական մայրուղու 243+40 կմ-ում) սողանքի հետեւանքով ճանապարհը անանցանելի էր դարձել՝ սարից հողը եւ քարե մեծ զանգվածները լցվել ու փակել էին ճանապարհը: Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի խոսքով, նույն օրը՝ թեեւ դժվարությամբ, բայց հաջողվել է բացել ճանապարհը: Այս օրերին հերթապահություն էր սահմանված, ըստ մեր զրուցակցի, խնդիրը առկա է դեռեւս 2005 թվականից եւ այսօր էլ այդ ճանապարհով երթեւեկելը վտանգավոր է: Կառավարությունը այս տարի 250 միլիոն դրամ է տրամադրել այս վտանգավոր հատվածը շրջանցող այլընտրանքային 1.7 կմ ճանապարհահատված կառուցելու համար: Աղաբեկյանը նշեց, որ այդ աշխատանքները սկսվել են եւ հնարավորինս կարճ ժամկետներում պետք է ավարտվեն՝ անվտանգ ուղեւորափոխադրումներ եւ երթեւեկություն ապահովելու համար:
Ի դեպ, շրջանցիկ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| ՎՆԱՍՆԵՐԸ ՄԵԾ ԵՆ |
| |
Ապրիլի լույս 14-ի գիշերը Դեբեդի հովտում օդի ջերմաստիճանը կազմել է -2.5, իսկ հողի մակերեւույթին՝ -5.2 աստիճան: Պտղավանի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանը հայտնեց, որ ցրտահարվել է դեղձի ծաղիկների 60-70%-ը: Ծաղիկները ցրտահարությունից սեւացել են, կուչ եկել: Քանի որ ապրիլի 14-ից հետո անընդհատ անձրեւներ են, ուստի դեռեւս հնարավոր չէ ցրտահարության վնասները ճշտել: Միայն արեւային եղանակի դեպքում, երբ ցրտահարված ծաղիկները կթափվեն, կճշտվեն վնասները: Արճիսում, Պտղավանում, Լճկաձորում, Հաղթանակում, Բագրատաշենում ստեղծվել են ցրտահարության վնասները ճշտող տեղական հանձնաժողովներ: Արդեն իսկ ակնհայտ է, որ պատճառված վնասը փոքր չէ:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| Սփյուռքահայ ճարտարապետները հիացած չեն |
| |

Տեղեկացրել ենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Երեւանում բացվել է «Հայկական ճարտարապետության 21-րդ դարը» ճարտարապետների համահայկական համաժողովը: Համաժողովին մասնակցող սփյուռքահայ ճարտարապետներ՝ Ռուսաստանից եկած Հրաչյա Արմենակյանը եւ Կարեն Բալյանը դժգոհ են Երեւանի այսօրվա տեսքից: Վերջին ժամանակներս Երեւանում կառուցված նոր շենքերի եւ Հյուսիսային պողոտայի մասին խոսելով՝ Հրաչյա Արմենակյանն ասել է. «Ինձ շատ են դուր գալիս մեր մայրաքաղաքի նորակառույցները, ինչպես նաեւ Հյուսիսային պողոտան: Սակայն քաղաքում առանց այդ էլ քիչ են ծառերը, իսկ եղածներն էլ հատվում են: Կարծում եմ՝ դա լուրջ խնդիր է Երեւանի համար»:
Կարեն Բալյանն էլ նշել է, որ Երեւանը վերջին ժամանակներս փոխվել է: «Մայրաքաղաքում տիրող քաոսը ապօրինի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| Ակամա փրկված գրադարանը |
| |
Հրազդանի թիվ 5 գրադարան մտնելու համար փոքր-ինչ ճարպկությունը չի խանգարի: Կրթամշակութային սույն հաստատությունը երկհարկանի շենքի առաջին հարկում է, բայց ընդամենը երեք աստիճանը «հաղթահարել» է պետք, որովհետեւ աստիճանների փոխարեն պարզապես քարեր են դրված: Ներսում էլ մտահոգվելու տեղ կա: Պատերն ու հատակն իրենք էին պատմում իրենց մասին՝ կաթոցներից էլ առաստաղի ծեփը թափվել էր: Հրազդանցի գրքասերների բախտից, շենքի երկրորդ հարկում, գրադարանի ճիշտ գլխավերեւում, տեղավորվել է քաղաքի հեռուստաընկերություններից մեկը: Շենքի տանիքին տեղադրված են ալեհավաքները, իսկ դրանց տակ՝ թանկարժեք տեխնիկան է ու, բնականաբար, կաթոցները բացառել է պետք եւ հեռուստաընկերության ղեկավարությունը վերանորոգել է շենքի տանիքի իր հատվածը՝ փրկելով նաեւ գրադարանը: ![]() |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| Ռասիզմի փոխարեն՝ պայքարեցին իրար դեմ |
| |
Երկուշաբթի օրն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ելույթը Ժնեւում կայացած ՄԱԿ-ի ռասիզմի դեմ պայքարի կոնֆերանսում, ինչպես եւ սպասվում էր, սկանդալ առաջացրեց: Newsru.
com-ը հիշեցնում է, որ Իրանի նախագահը Իսրայելն անվանեց ամենադաժան եւ ռասիստական ռեժիմ ունեցող երկիր: Այդ հայտարարությունը զայրույթ առաջացրեց մի շարք եվրոպական երկրների պատվիրակների մոտ, որոնք, ի նշան բողոքի, թողեցին նիստերի դահլիճը:
Ամենասուր հակազդեցությունը Ահմադինեջադի ելույթը առաջացրեց, բնականաբար, Իսրայելում: Այդ երկրի նախագահ Շիմոն Պերեսը, ելույթ ունենալով Երուսաղեմում, հայտարարել է, որ Իրանի նախագահի հայտնվելը Ժնեւում՝ խայտառակություն է ողջ մարդկության համար: «Ժնեւում տեղի ունեցող ռասիզմին նվիրված ֆորումն ինքն իրենով մարմնավորում է ռասիզմը: Այդ կոնֆերանսում ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| Լուկաշենկոն գնում է Վատիկան |
| |
Ապրիլի վերջին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպելու է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հետ: Ըստ «Կոմերսանտ» թերթի, դա կլինի Լուկաշենկոյի առաջին պաշտոնական այցը Արեւմտյան Եվրոպա՝ 1995 թվականից հետո, երբ նա այցելել էր Ֆրանսիա: Մինչեւ վերջին ժամանակներս արեւմուտքի դռները փակ էին Բելառուսի առաջնորդի համար, որին համարում էին Եվրոպայի վերջին կոմունիստական դիկտատոր: Այցը հետաքրքիր է նաեւ նրանով, որ Բելառուսի իշխանությունների հարաբերությունները երկրի կաթոլիկ համանքի հետ՝ բավականին լարված են: Մինսկը հաճախ էր կասկածում Լեհաստանից եկող կաթոլիկ հոգեւորականներին՝ երկրի դեմ դավադրությունների մեջ, եւ սովորաբար գործն ավարտվում էր այդ քահանաների արտաքսմամբ: 2006-ին նախագահական ընտրություններում պաշտոնական քարոզչությունում լուրեր էին շրջանառվում, որ ընդդիմության թեկնածուն կաթոլիկ է, չնայած վերջինս ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| Չեյնին արդարացրեց «ոչ ստանդարտ» հարցաքննությունները |
| |
ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնին կողմ արտահայտվեց, այսպես կոչված, հարցաքննության «ոչ ստանդարտ» մեթոդներին, որոնք կիրառել է Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ)՝ ահաբեկչության մեջ կասկածյալների նկատմամբ: Չեյնիի կարծիքով, այդ պրակտիկան հաստատեց իր արդյունավետությունը, քանի որ թույլ տվեց հատուկ ծառայություններին երկրի անվտանգության համար կարեւոր ինֆորմացիա հայթայթել, հաղորդում է «Գազետա» թերթը: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Չեյնին հայտարարել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը պետք է հրապարակի փաստաթղթեր, որոնք կլուսաբանեն նման հարցաքննությունների արդյունավետությունը եւ դա հնարավորություն կտա անաչառ գնահատել նման պրակտիկայի կիրառումը: Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը գաղտնազերծել է 4 փաստաթուղթ, որոնցում Ջորջ Բուշի վարչակազմը հիմնավորում էր ահաբեկչության մեջ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| ԼԵՆԻՆԻ ԿՈՍՏՅՈՒՄԸ ՉԹԱՐՄԱՑՎԵՑ |
| |
Դամբարանում գտնվող Լենինի դիակն այս տարի նոր կոստյում չի ունենա: Ինչպես տեղեկացնում է newsru.com կայքը, 2 ամիս տեւած պրոֆիլակտիկայից հետո Իլյիչին այդպես էլ չզգեստափոխեցին, չնայած դրա անհրաժեշտությունը վաղուց արդեն հասունացել է: Լենինը 17 տարի դամբարանում պառկած էր ռազմական համազգեստով, սակայն հետագայում այն փոխարինվեց քաղաքացիական կոստյումով: Զմռսված դիակը անհրաժեշտ է վերազգեստավորել 3 տարին մեկ անգամ, սակայն այժմ դրա համար միջոցներ չկան: Իր վերջին կոստյումը Լենինը «հագել» է դեռեւս 2003 թվականին: Մասնագետները պատմում են, որ սկսած 1992 թվականից, պետությունը զմռսման համար որեւէ գումար չի հատկացրել եւ ամեն ինչ կատարվում է բարեգործների միջոցներով: Դիակն ամեն տարի ենթարկվում է կենսաքիմիական մշակման եւ այդ տեխնոլոգիայի շնորհիվ, ըստ նույն մասնագետների, Լենինը պահպանվելու է եւս 100 տարի: Նոր կոստյում Լենինի համար ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| ԵԱՀԿ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ ԱՐՏԱՔՍԵՑԻՆ |
| |
Օրերս ԵԱՀԿ 2 խաղաղապահ ձերբակալվել է Հարավային Օսեթիայում: Այդ հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտիի խոսքերով, դիտորդները մեքենայով ապօրինաբար անցել են Հարավային Օսեթիայի սահմանը՝ Ցխինվալիի շրջանում: Ըստ BBC-ի, Կոկոյտին դիտորդների գործողություններն անվանել է սադրիչ եւ խոստացել, որ արտգործնախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Անցած տարի Ռուսաստանը խոչընդոտել է Հարավային Օսեթիայում ԵԱՀԿ դիտորդների առաքելության ժամկետի երկարացմանը, պահանջելով, որ վերջիններիս մանդատը համապատասխանեցվի հանրապետության անկախ կարգավիճակին, սակայն քանի որ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչել է միայն Ռուսաստանը՝ խնդիրը փակուղի մտավ: Դանիել Օրտեգան՝ Նիկարագուայի նախագահը, հայտարարել է, որ ճանաչելու է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը, սակայն առայժմ պաշտոնական քայլերի չի դիմել: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ |
| |
Այլմոլորակայիններ գոյություն ունեն եւ նրանք բազմիցս շփման մեջ են մտել մարդկանց հետ, սակայն ԱՄՆ-ի եւ այլ երկրների իշխանությունները դա թաքցնում են: Երեկ ուֆոլոգների միջազգային կոնֆերանսում հայտարարել է ամերիկյան տիեզերագնաց Էդգար Միտչելը: 1971 թվականին Միտչելը «Ապոլլո 14» տիեզերանավով հասել էր Լուսին: Հետագայում նա դուրս է եկել NASA-ից եւ զբաղվում էր հոգեբանությամբ: Այժմ 78-ամյա տիեզերագնացը շարունակում է պնդել, որ այլմոլորակայինների գոյությունն անվիճելի է: Հետաքրքիր է, որ ապագա տիեզերագնացն իր մանկությունն անց է կացրել Ռոզուել քաղաքում, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, 1947 թվականին վայրէջք էր կատարել «թռչող ափսեն»: Սակայն, Միտչելի խոսքերով, զինվորականները, ահաբեկելով տեղի բնակիչներին, ստիպեցին նրանց լռել այդ իրադարձության մասին: ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| ՏՂԱՄԱՐԴԻԿ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ԵՐԳԵԼՈՒ |
| |
Հայտարարում է վերապատվելի Գարիկ Խաչատրյանը
Վերջին օրերին Հայաստանի ավետարանչական համայնքի հրավերով ԱՄՆ-ից «Օկլահոմայի երգող տղամարդիկ» անվամբ բապտիստական երգչախմբի Հայաստան այցելության շուրջ կրքերը բորբոքված են: Մայր աթոռը եւ Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես են եկել հայտարարություններով, կայացել է նաեւ մամուլի ասուլիս: Մայր աթոռը խստորեն դատապարտել է միջոցառմանը ներգրավված կազմակերպություններին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը շահարկելու եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցին անվանարկելու համար:
Երեկ «Առավոտի» խմբագրություն այցելեցին հրավիրող կողմի ներկայացուցիչներ՝ վերապատվելի Գարիկ Խաչատրյանն ու ամերիկացի Գրեթչեն Բրաունը: Գ. Խաչատրյանը նշեց, որ երգչախմբի երգացանկում ոչ միայն եկեղեցական երգեր են, այլեւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| Կանայք կթուլացնեին լարվածությունը |
| |
ԲՀԿ ցուցակով ավագանու ընտրություններին մասնակցող անկուսակցական Նատալիա Լափաուրիի կարծիքով՝ վարչական շրջանների ղեկավարների նշանակումը պետք է թողնել ապագա քաղաքապետի միանձնյա հայեցողությանը:
- Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել քաղաքականությամբ:
- Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրվելը, ըստ էության, իմ գործունեության շարունակությունն է, քանի որ 1996 թվականից՝ տեղական ինքնակառավարման համակարգի հաստատումից, ես աշխատում եմ այս ոլորտում, 12 տարի է Հայաստանի համայնքների միության գործադիր տնօրենն եմ, Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության քարտուղարն ու նաեւ Նոր Նորք համայնքի ավագանու անդամ։ Իսկ Երեւանի ապագա ավագանին գործունեության լայն հնարավորություններ կտա, մանավանդ որ, իր ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ՄՐՑՈՒՅԹ |
| |
Օրերս Հայաստանի երաժշտական ընկերության «Արեւ արտ» ցուցասրահում բացվեց «Ազատություն» խորագրով քանդակագործության ցուցահանդես, որտեղ ներկայացված են հայ քանդակագործներ Գեւորգ Մշեցու, Գարեգին Դավթյանի, Լեւոն Թոքմաջյանի, Աշոտ Բաղդասարյանի եւ այլոց վերջին տարիների աշխատանքները: Ցուցահանդեսի ընթացքում «Արվեստ. 21-րդ դար» հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ մրցույթ, որի ընթացքում ներկայացված քանդակագործները գնահատեցին մեկը մյուսի աշխատանքները, որոշելով տվյալ օրվա լավագույն երեք ցուցանմուշները: «Արվեստ. 21-րդ դար» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարգարյանի խոսքով, ցուցահանդես-մրցույթի նպատակն է փոքր-ինչ խրախուսել քանդակագործներին: Ցուցահանդես-մրցույթի մասնակից Աշոտ Բաղդասարյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ մրցույթի մասին ոչինչ չի իմացել. «Ինձ ասել են կա ցուցահանդես, ես էլ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՈՂՋ ԵՐԵՎՈՒՅԹ Է |
| |
Իսկ սեռական դաստիարակությունը՝ անհրաժեշտություն
Այն պահից սկսած, երբ երեխան սկսում է տարբերել «ապերիկին» ու «քույրիկից», նրա մոտ սեռերի տարբերությանը վերաբերող հարցեր են ծագում: Տարիների ընթացքում այդ հարցերը շատանում են, բայց եթե ծնողները սկզբում հաճույքով պատասխանում էին, թե ինչո՞ւ են, ասենք, Մարինեի մազերը երկար, իսկ Սերգեյինը՝ կարճ, ապա հետագայում, երբ այդ հարցերն ավելի ինտիմ բնույթ են կրում, ծնողները շփոթվում են: Սեռական դաստիարակությունն անհրաժեշտություն է, բայց ճիշտ ինֆորմացիայի պակասը հաճախ հանգեցնում է հակառակ արդյունքի: Սեռական դաստիարակության պատասխանատվությունն առաջին հերթին դրված է ծնողների վրա, ապա՝ դպրոցական հատուկ ծրագրերի: Ամերիկացի հոգեբանները ծնողների վերաբերմունքը սեռական հարցերի շուրջ խմբավորում են չորս տեսակի մեջ: Ճնշող տեսակի դեպքում ծնողները ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| Սնահավատությունը՝ միստիկ մտածողության արդյունք |
| |
Մոգական հիմք ունեցող սնահավատություններն իրականում տրամաբանական բացատրություն չունեն
«Չեմ կարծում, որ շատ սնահավատ եմ, բայց կան բաներ, որոնց նկատմամբ որոշակի նախապաշարումներ ունեմ: Դրանք հիմնականում այն երեւույթներն են, որոնք սերնդեսերունդ փոխանցվել, հասել են մեզ: Օրինակ, տատս թույլ չէր տալիս, որ գիշերով տունը ավլենք: Ասում էր՝ «խերը» տնից հանում եք: Գիտեմ, որ դժվար թե դրանից մեր տան «խերը» կորչի, բայց, միեւնույն է, մինչեւ հիմա հետեւում եմ տատիս ասածներին: Ամեն դեպքում մտածում եմ, որ մեծ կին էր, մի բան գիտեր, որ ասում էր: Եվ հետո, տարիներով եկած բան է, գուցե ինչ-որ իմաստ ունի»,- ասում է 35-ամյա Վարդուհին:
28-ամյա Արմենն էլ կարծում է, որ սնահավատությունն ավելի բնորոշ է կանանց. «Տղամարդիկ հիմնականում առաջնորդվում են բանականությամբ, իսկ կանայք՝ բնազդներով: Կարծում եմ, որ սնահավատությունն էլ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-22 |
| ՀՈՒՄՈՐԻ ԻՆՉՊԻՍԻ՞ ԶԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՔ |
| |
Հավանաբար, քչերն են խոստովանում, որ հումորի զգացում չունեն։ Իսկ այդպե՞ս է դա իրականում, թե՞ ոչ։ Որպեսզի ձեզ համար պարզ դառնա այդ հարցի պատասխանը, առաջարկում ենք ներքոշարադրյալ կատակային թեստը։
Յուրաքանչյուր հարցի անհրաժեշտ է պատասխանել «այո» կամ «ոչ»։
Եվ այսպես.
1. Դուք սիրո՞ւմ եք ծիծաղել։
2. Կարողանո՞ւմ եք անհարմար իրավիճակներից հումորով դուրս գալ։
3. Համաձա՞յն եք այն մտքին, թե ամուսնությունն ամենածիծաղելի բանն է աշխարհում։
4. Ծիծաղո՞ւմ եք դուք մենակ ժամանակ՝ ինքներդ ձեզ հետ, երբ կարդում կամ հեռուստացույցով ինչ-որ հումորային հաղորդում եք դիտում։
5. Եթե նկատել եք, որ ձեզ խաբում են, կարո՞ղ եք անտեսել այդ հանգամանքը՝ ձեւացնել, որ չգիտեք այդ մասին։
6. Ձեր մտերիմները, ընկերները ուրախ պատմություններ եւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2009-04-22 21:53 |
| |
| |
ԱՌԱՅԺՄ ՊԱՏՃԱՌ ՉԿԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ
Երեկ «Փաստարկ» ակումբում պատասխանելով կոալիցիայից դուրս գալու հավանականության մասին ... |
| |
 |
|
| 2009-04-22 21:53 |
| |
| |
3 ՕՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 19-ին մահացել է «Յոթի» գործով անցնող քաղբանտարկյալ, ՀՀՇ վարչության անդամ եւ Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի մայրը՝ 72-ամյա ... |
| |
 |
|
| 2009-04-22 21:53 |
| |
| |
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉՊԻՏԻ ԻՐԱՐ ԽՈՉԸՆԴՈՏԵՆ
Արձագանքելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի այն դիտարկմանը, թե ոստիկանությունը, խոչընդոտելով ... |
| |
 |
|
| 2009-04-22 21:53 |
| |
| |
ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԷԼ ՉՊԻՏԻ ՔՎԵԱՐԿԵԻՆ
Երեկ ասուլիսում խոսելով Երեւանի ավագանու ընտրություններին հաշվառում չունեցող բնակիչներին ընտրելու ... |
| |
 |
|
| 2009-04-22 21:52 |
| |
| |
ՀՔԾ ՊԵՏՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՊԱՇՏՊԱՆԻՆ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ դիմել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին՝ նշելով, ... |
| |
 |
|
| 2009-04-22 21:52 |
| |
| |
ԿՈԱԼԻՑԻՈՆ ՈՒԺԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՆ ԷԼԻ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ
ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյանը «ՆՏ»-ին երեկ հայտնել է, որ Երեւանի ավագանու ընտրություններում ... |
| |
 |
|
| 2009-04-22 21:52 |
| |
| |
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Այց Երեւան
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Երեւանում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նրանք կայցելեն ... |
| |
 |
|
| 2009-04-22 21:52 |
| |
| |
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏԵՑԻՆ
«Ժառանգություն» կուսակցության երիտասարդները երեկ 1915 թվականի ցեղասպանության հերթական տարելիցին նվիրված երթով Երեւանի Սարյան ... |
| |
 |
|
| 2009-04-22 21:51 |
| |
| |
ՖՐԵՅԶԵՐՆ ԸՆԴԴԵՄ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԻ
Այժմ որպես հայ-թուրքական սահմանի վերաբացման հնարավոր ժամկետ է դիտարկվում այս տարվա հոկտեմբերը, երբ Հայաստանի ... |
| |
 |
|
| 2009-04-22 21:51 |
| |
| |
ՆԱՎՈՅԻ ՇՔԱԽՈՒՄԲԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է
Երեկ «Առավոտում» տպագրվել էր Գագիկ Շամշյանի արած լուսանկարը, ուր երեւում է, թե ինչպես էին արտասահմանյան մակնիշի 5 շքեղ ... |
| |
 |
|
| 2009-04-22 21:47 |
| |
| |
Դ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
2009թ. ապրիլի 21-ին Բրյուսելում Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների դաշինքի խումբը կազմակերպել էր ԵՄ Արեւելյան ... |
| |
 |
|
| 2009-04-22 21:47 |
| |
| |
ՀԱԿ-Ը ԴԻՄԵԼ Է ՍԴ
Հայ ազգային կոնգրեսը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ԿԸՀ-ի կողմից «Ընտրական օրենսգրքի» առնչությամբ արված մեկնաբանությունը, ըստ ... |
| |
 |
|
| 2009-04-22 21:47 |
| |
| |
ԹՄՐԱՆՅՈՒԹԸ՝ ՍՈԽԻ ՄԵՋ
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախորդ օրը ստացվեց հերթական ահազանգը: Ըստ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի, ... |
| |
 |
|
| 2009-04-22 21:44 |
| |
| |
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԴԵՄ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Լոտոս-ՎԻՊ» զարգացման հիմնադրամի տնօրենի ... |
| |
 |
|
| 2009-04-22 21:44 |
| |
| |
ԹՈՒՐՔԱՀԱՅԵՐԸ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ
«Առավոտը» տեղեկացրել է, որ Թուրքիայում հայերեն ռադիոհաղորդումներ պետք է հեռարձակվեն: Նախաձեռնությունը Թուրքիայի ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել