14/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Դարավոր մոլորություն
 

Կան տարբեր վարկածներ, թե ինչի համար են պետք «100 տոկոսանոց ցուցակները»: Ամենատարածված բացատրությունն այն է, որ այդ ցուցակների միջոցով ճշտվում է Երեւանի ավագանու սպասվող ընտրություններում ընտրակաշառք ստացող «կոնտինգենտը»: Առաջիկա շաբաթներին ընտրակաշառքի մեխանիզմը, անշուշտ, գործի է դրվելու:

«Երբեք չէի հավատա, որ Թումանյան կամ Սայաթ-Նովա փողոցներում ապրող մարդը կարող է ընտրակաշառք վերցնել, բայց անցած ընտրություններում դրանում համոզվեցի»,- օրերս ինձ պատմեց մի երիտասարդ: Ճիշտն ասած, հավատում եմ նրան: Ավելին, վստահ եմ, որ նույնիսկ Երեւանի կենտրոնում ապրող մարդիկ, վերցնելով ընտրակաշառքը, այն միամիտ համոզմունքն ունեն, թե իշխանությունը ինչ-որ գաղտնի կամ, թերեւս, գերբնական միջոցների է տիրապետում՝ վերահսկելու համար, թե ինչպես է կաշառակեր ընտրողը իրեն դրսեւորելու ընտրական տեղամասում: Այդպես ծնողն է զգուշացնում իր 3-4 տարեկան երեխային. «Տես հա, քո սենյակում չարություն չանես, պապան այստեղից ամեն ինչ տեսնում է»: Խնդիրը հենց այն է, որ մեր քաղաքացիների զգալի մասի համար իշխանությունը հենց «պապա» է, որն, ընդհանուր առմամբ, վատ է կատարում իր պարտականությունները, «ժողովրդին լավ չի նայում» եւ այդ նույն ժողովրդի կողմից սովորաբար արժանանում է հայհոյանքների ու անեծքների, եւ որին, սակայն, ընտրությունից ընտրություն մի «փոքրիկ տոն» է պարգեւում՝ 5 կամ 10 հազար դրամի տեսքով: Մարդիկ այդ պարգեւը վերցնում են՝ «շնից մազ պոկելու» տրամաբանությամբ:

Այդ երեւույթն առաջացել է ոչ այսօր, ոչ էլ երեկ: Ընտրակաշառքն ունի հին ու «շատ հարուստ» պատմություն: Տեսնենք, օրինակ, թե ինչպես է այն մեկնաբանում հույն փիլիսոփա Պլուտարքոսը, որն ապրել է մ.թ. 1-2-րդ դարերում. «Նման առեւտուրը (խոսքը ընտրողներին կաշառելու մասին է- Ա. Ա.) ի հայտ է եկել ավելի ուշ, երկար տարիներ անց. այդ ժամանակ արդեն փողը սկսեց դեր խաղալ Հանրային ժողովի ընտրություններում: Այստեղից կաշառակերությունն անցավ դատարաններին եւ զորքին ու պետությունը բերեց մենիշխանության. փողը ստրկացրեց զենքը: Միանգամայն արդարացի է ասել մեկը՝ ժողովրդից ազատությունը առաջինը խլել է այն մարդը, որը հյուրասիրել ու նվերներ է բաժանել նրան»:

Պլուտարքոսի այս վերլուծությունը համապարփակ է ու բազմակողմանի. կաշառակերությունն, ընտրական համակարգից սողոսկելով պետական ինստիտուտներ, ի վերջո, տապալում է ժողովրդավարությունը եւ հանգեցնում միապետության: Բայց առավել արդիականն այստեղ ժողովրդին այլասերելու թեման է՝ հյուրասիրելու եւ նվերներ տալու միջոցով: Ժողովուրդն, այդպիսով, վստահություն է ձեռք բերում, որ ինչ-որ մեկը պետք է «իր մասին մտածի»: Վստահություն, որը դարեր է տեւում:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
Քաղաքականություն
ԱԴՐԲԵՋԱՆԻ՞Ն ԵՆ ՀԱՄՈԶՈՒՄ
 

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ ղարաբաղյան խնդրին: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ պետքարտուղարը, մասնավորապես, ասել է. «Մենք նաեւ հավաստիացրել ենք Ադրբեջանի կառավարությանը, որ մենք ակտիվացնելու ենք մեր ջանքերը՝ լուծելու համար Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առկա այլ խնդիրները: Ինչպես գիտեք, կա Մինսկի խմբի գործընթաց, որում մենք պատրաստվում ենք խորապես ներգրավվել: Եվ դա մենք արդեն անում ենք: Վերջին երեք շաբաթվա մեջ մենք երկու անգամ ...

 
 
Քաղաքականություն
ՀՅԴ-Ի ՈՉ ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
 

ՀՅԴ ղեկավարները երեկ բավական կոշտ քննադատության ենթարկեցին ֆուտբոլային դիվանագիտության հետեւանքները՝ խուսափելով ուղղակի քննադատել այն նախաձեռնող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Երեկ բացելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմակերպած «Հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» խորհրդաժողովը՝ ՀՅԴ բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը խորհրդանշական բնաբան ընտրեց. «Կապված վերջին զարգացումների հետ՝ այսօր առավել քան ճիշտ է հնչում հետեւյալ խոսքը. «Նա, ով չի կարողանում հստակ, պարզ հարգանքով գնահատել եւ արժեւորել իր անցյալը՝ ապագային նայելու է վախով եւ կասկածանքով»։

Առաջին իսկ ելույթում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց. «Ակնհայտ է, որ Թուրքիային ...

 
 
Քաղաքականություն
«ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲԸ» ԴԵՌ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
 

Մեկ-մեկ հիշեցնենք, որ հասարակությունը չմոռանա

«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրելու, վերլուծելու, նաեւ դրա պատասխանատուներին ի հայտ բերելու նպատակով այս պահին մեր հանրապետությունում գործում են երեք տարբեր խմբեր: Նախ, խորհրդարանում ձեւավորվեց ժամանակավոր հանձնաժողովը՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի գլխավորությամբ, այնուհետեւ ընդդիմության նախաձեռնությամբ եւ նույն նպատակով ստեղծվեց «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հանձնաժողովը, եւ, վերջապես, անցյալ տարվա հոկտեմբերի 23-ին ՀՀ նախագահի կարգադրությամբ էլ ձեւավորվեց փաստահավաք խումբ, որի անհրաժեշտության մասին խոսում էին ընդդիմությունն ու միջազգային կառույցների ներկայացուցիչները: Բայց այս երեք հանձնաժողով-խմբերից առնվազն երկուսի՝ ԱԺ ժամանակավոր ...

 
 
Քաղաքականություն
Դատական «թայմ-աութ»
 

Երկ քաղաքական գործերով 4 դատավարություններն էլ հետաձգվեցին

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթանում էին «Յոթի» գործից անջատված մասերով միանգամից երեք դատավարություններ, որոնք երեքն էլ հետաձգվեցին: Դրանցից մեկը՝ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործի դատաքննությունը, շարունակվում էր Շենգավիթ համայնքի 1-ին ատյանի դատարանի շենքում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Դատական այս նիստը մինչեւ ապրիլի 27-ը հետաձգվեց, որովհետեւ դատարան չէին ներկայացել դատակոչված երկու վկաները:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի շենքում նույն ժամին՝ 12:30-ին, նշանակված էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի գործով դատական նիստերը: Երկուսն էլ հետաձգվեցին ամբաստանվողների պաշտպան Մելանյա Առուստամյանի չներկայանալու ...

 
 
Քաղաքականություն
ՄՈՌԱՑԵ՛Ք ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՄԱՍԻՆ
 

ՀՀ ոստիկանությանը կից Հասարակական խորհրդի երեկվա նիստում Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հաստատել է լուրերը, որ ապրիլի 21-ի երեկոյան ոստիկանություն բերման են ենթարկվել ԱԺ պատգամավորներ Լեւոն Սարգսյանի եւ Աշոտ Աղաբաբյանի թիկնապահները՝ հետեւյալ պատճառով. «Խախտումը տեղի է ունեցել իմ աչքի առջեւ՝ 19:40-ին: 3 «ջիփ» մակնիշի մեքենաներ, բարձր տրամադրությամբ, հյուրերին ցույց տալու համար, որ իրենք հնարավորություն ունեն, լսել են համապատասխան երգը՝ «Սա Երեւանն է, այստեղ մենք տանն ենք», էս 3 մեքենաները՝ բարձր արագությամբ, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, կարմիր լույսի տակ անցնում են Ալեք Մանուկյան փողոցով, ժողովուրդը բոլորը դա նկատում է: Բնականաբար, ես արագ արձագանքում եմ, մեր խմբերը՝ ճանապարհային ոստիկանությունը եւ 6-րդ վարչության համապատասխան ծառայություններն ընդամենը 6-7 րոպեի ...

 
 
Քաղաքականություն
ՊԱՊԱՆ ՈՐ ՉԼԻՆԵՐ…
 

Երեկ, ժամը 15:45-ի սահմաններում, Լենինգրադյան փողոցի վրա գտնվող մի երկու շենքերի բնակիչներ, իրենց ասելով՝ «կեսժամանոց բոյեւիկի» կենդանի ականատեսն են եղել: Պարզվում է՝ այդ ժամին 08 080 համարանիշի մի սեւ «Ժիգուլի դեսյատկայի» վարորդ խախտել է երթեւեկության կանոնները եւ չի ենթարկվել ճանապարհային ոստիկանության հրահանգին եւ կանգ չի առել: Ոստիկաններն էլ ընկել էին կարգազանցի ետեւից եւ նրան հաջողացրել էին կանգնեցնել Լենինգրադյան փողոցի 48 եւ 50 շենքերի մոտ միայն: Ականատեսների պատմելով, «դեսյատկայից» դուրս էին թռել աքլորացած մի երիտասարդ եւ նույն մեքենայի էլի մի երիտասարդ ուղեւոր եւ հարձակվել էին ավտոճանապարհային ոստիկանների վրա: Էլ հայհոյանք, էլ ձեռնամարտ... Ականատեսների ասելով, Լենինգրադյան փողոցը այդ կռվի մոտ 30 րոպեի ընթացքում խցանված է եղել: Կենացները քաղցրացել էին, երբ դեպքի վայր էին հասել ...

 
 
Քաղաքականություն
«ԵՐԳՈՂ ՇԱՏՐՎԱՆՆԵՐԸ» ԽԱՆԳԱՐԵՑԻՆ ԱԿՑԻԱՅԻՆ
 

«Ամո՛թ փախչող նախարարին», «Արցախ-Հայաստան միացում», «Հող հանձնողը՝ դավաճան» վանկարկումներով երեկ արտաքին գործերի նախարարության մոտ էին հավաքվել «Միացում» ազգային նախաձեռնության անդամները, որոնց ձայները եւ ուղղակի, եւ ոչ ուղղակի իմաստներով հասանելի չէին հայոց բարձրաստիճան այրերին: Բանն այն է, որ ակցիայի մեկնարկին զուգահեռ, սկսեցին փորձարկվել Հանրապետության հրապարակի երգող շատրվանները, եւ երաժշտության ձայնը պարզապես խլացնում էր ակցիայի սակավաթիվ մասնակիցների ձայները: Արդեն չորս ամիս է, ինչ «Միացում» ազգային նախաձեռնության անդամները դիմել են ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարին՝ հանդիպման խնդրանքով, որի նպատակը պետք է լինի ոլորտի ուղղակի պատասխանատուին ներկայացնել ԼՂՀ հարցի վերաբերյալ իրենց մոտեցումները, ներկայացնել մտավախությունները եւ երաշխիքներ ստանալ, որ նման ...

 
 
Սոցիում
«ԵՐԵՎԱՆԸ ԱՅԼԱՆԴԱԿՎԵԼ Է»
 

Կարծում է 1992-1996 թվականներին Երեւանի քաղաքային խորհրդի գործադիր մարմնի նախագահ աշխատած Վահագն Խաչատրյանը:

- «Երեւանի մասին» օրենքը բավարար հնարավորություն տալո՞ւ է ընտրված ավագանուն աշխատել հանուն Երեւանի եւ ոչ թե հանուն այս կամ այն շահի:

- Դա առաջին հերթին կախված է նրանից, թե ինչպիսին կլինի ավագանին: Օրենքի թերությունների, գուցե նաեւ առավելությունների մասին կարելի է երկար խոսել, բայց առաջին հերթին պրոբլեմը ոչ թե օրենքի մեջ է, այլ այն համակարգի, որը պետք է ապահովի այդ օրենքի կիրառումը, արդար ընտրությունները: Եթե ընտրությունը լինի այնպես, ինչպես գրված է, ապա համոզված եմ, որ առաջընթաց կլինի, եւ ընտրության արդյունքում ստեղծված մարմինը, եթե ինչ-որ տեղ խնդիրներ ունենա օրենսդրության հետ, ընթացքում կշտկի: Ես աշխատել եմ այն ժամանակ, ...

 
 
Սոցիում
ԽՄՈՒՄ ԵՆ՝ ԻՆՉ ԴԵՂ ՊԱՏԱՀԻ
 

Մեր երկրում դեղերը հայերեն մակնշում չունեն եւ վաճառվում են նաեւ առանց բժշկի դեղատոմսի, ինչն էլ «նպաստում» է, որպեսզի սպառողը ինքնաբուժմամբ զբաղվի:

Նախորդ տարվանից ներկրվող մի շարք պարենային եւ ոչ պարենային ապրանքատեսակներ՝ օրենքի պահանջով, պարտադիր հայերեն մակնշմամբ են վաճառվում: Այսինքն՝ հայաստանցի սպառողը կարողանում է ծանոթանալ տվյալ ապրանքի պարունակությանը, պիտանելիության ժամկետին, բացի այդ՝ արտադրողի մասին տեղեկություններ է ունենում: Մեր երկրում, չգիտես ինչու, պարտադիր մակնշման մասին պահանջը չի տարածվում այնպիսի լայն սպառում ունեցող ու մարդկանց առողջության համար խիստ կարեւոր նշանակության ապրանքատեսակի վրա, ինչպիսիք են դեղամիջոցները: Դեղերի ներդիր թերթիկներում, ճիշտ է՝ ռուսերեն, անգլերեն կամ այլ լեզուներով գրված ...

 
 
Սոցիում
Ինսուլին չեն տալիս
 

Գրեթե մեկ ամիս է՝ շաքարախտով հիվանդները չեն կարողանում պոլիկլինիկաներից ստանալ իրենց համար կենսական նշանակություն ունեցող ինսուլին դեղամիջոցը, որը նրանց է տրամադրվում անվճար՝ պետպատվերի շրջանակներում: Մայրաքաղաքի մի շարք պոլիկլինիկաներում բազմաթիվ հիվանդներ ժամերով հերթ են կանգնում, սակայն բժիշկները դեղը բոլորին չեն բաժանում: «Առավոտին» դիմած մի խումբ հիվանդների հավաստմամբ՝ բժիշկները դեղ չտալը այսպես են պատճառաբանել.«Ճգնաժամ է, բյուջեում կրճատումներ են եղել ու արդեն դեղ քիչ են տալու, այնպես որ, պիտի յոլա գնաք»: Հիվանդներն էլ տարակուսում են.« Բայց մենք ո՞նց կարող ենք յոլա գնալ, ինսուլինը հո ցավազրկող չի, որ մի կերպ դիմանանք, օդ ու ջրի պես անհրաժեշտ բան է մեզ համար: Ինչո՞ւ հենց ինսուլինի հաշվին են կրճատում անում: Թող իրենց ...

 
 
Կրթություն
ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎԸ ԿԱՅԱՑԱՎ
 

Երեկ ՀՀ ԳԱԱ-ում արտասահմանյան նորընտիր 79 անդամների մասնակցությամբ շարունակվեց նախորդ օրը սկսված եւ այսօր ավարտվող ԳԱԱ տարեկան ընդհանուր հաշվետու ժողովը:

«Չի կարելի մտնել, ուշացել եք»,- ՀՀ նախագահի թիկնապահները երեկ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր հաշվետու ժողովին մասնակցել չէին արտոնում ԳԱԱ անդամներին, որոնք 5-10 րոպե ուշացել էին իրե՛նց իսկ ընդհանուր ժողովից: Մեր ակադեմիկոսները ըմբռնումով էին մոտենում նախագահի անվտանգության աշխատակիցների պահանջներին եւ ներս մտնելու ձեռնարկներ չէին անում: ԳԱԱ նիստերի մեծ դահլիճից դուրս մնացածների թվում էին հայտնի գիտնականներ 91-ամյա Թինա Ասաթիանին, Ֆրանսիայից ժամանած աստղաֆիզիկոս Զադիկ Մուրադյանը եւ այլք: Եվ միայն այն բանից հետո, երբ ԳԱԱ երիտասարդ աշխատակցուհիները երկար-բարակ բացատրեցին դռների ...

 
 
Կրթություն
«Սփյուռքում հայոց լեզուն վտանգված է»
 

Լուծում կարող է լինել սփյուռքահայ երեխաների համար ՀՀ-ում գիշերօթիկ դպրոցի հիմնումը

«Խորհրդային միության տարիներին կապոցներով գրքեր ու թերթեր էինք ստանում, Հայաստանում ինչ որ տպագրվում էր՝ մեզ էլ էին ուղարկում: Ցանկացած գիրք կարողանում էինք գտնել գրախանութներում,- երանությամբ անցյալն է հիշում իրանահայ գրող, հրապարակախոս, թարգմանիչ Ազատ Մաթյանն ու ավելացնում:- Իսկ այն գրքերը, որոնց տպագրությունը Խորհրդային Հայաստանում արգելվում էր, մենք էինք հրատարակում՝ համայնքի միջոցներով: Հիմա գիրք հրատարակելը թանկ հաճույք է դարձել: Հիմա գրքերն էլ են նվազել, ընթերցողներն էլ»:

Ազատ Մաթյանի հավաստմամբ՝ ամենացավոտը շարունակում է մնալ դասագրքերի հարցը, որոնք կազմվում են տեղում՝ հնացած մեթոդներով: Իրանի հայկական դպրոցներում բոլոր առարկաները դասավանդվում են պարսկերեն: «Շաբաթական 1-2 հայոց լեզվի դասաժամ ...

 
 
Մշակույթ
«ԱՆՊԱՏԿԱՌՈՒԹՅԱՆԴ ՉԱՓ ՈՒ ՍԱՀՄԱ՛Ն ԴԻՐ, ՏՈ՛»
 

Բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը՝ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մասին


Վիլյամ Սարոյանն ու Հրաչյա Հովհաննիսյանը Փարիզում՝ 1972թ.: Լուսանկարը՝ Ա
րա Գյուլերի:

«Առավոտի» ապրիլի 21-ի համարի «Դավոյանը՝ Սարոյանի մասին» հոդվածում անդրադարձ կար Ռազմիկ Դավոյանի հուշագրությանը, որին հետեւել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի արձագանքը: «Պատահաբար թերթից տեղեկացա, որ հասարակությանը որպես գրող ու մարդ ներկայացող ոմն Դավոյան Ռազմիկ հուշեր է գրել Վիլյամ Սարոյանի մասին: Ավելի շատ ստացա այն տպավորությունը, թե Սարոյանն է հուշեր գրել Ռազմիկի մասին, որովհետեւ, քաջ իմանալով վերջինիս, կարող եմ փաստել՝ նա իր հետ պատահած ամեն ինչ ծառայեցնում է սեփական փառքի թմբկահարմանը, իր մասին ինքնահիացական կարծիք ստեղծելուն: Ամենեւին ...

 
 
Սպորտ
ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԵՍՆ ԱՐԴԵՆ ԵՏԵՎՈՒՄ Է
 

Աշխարհի 14 ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ ՖԻԴԵ-ի «Grand Prix» չորրորդ մրցաշարին, որ ընթանում է Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկի «Սինդիկա» հյուրանոցում, մեծ հետաքրքրությամբ են հետեւում ամբողջ աշխարհում:

Այդ հանրապետության նախագահի մամուլի կենտրոնը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ շախմատային խաղատախտակների առջեւ ծավալվող պայքարին ամեն օր ինտերնետի on-line ռեժիմով «մասնակից» են դառնում ավելի քան 120 երկրների շախմատասերներ:

Հայաստանցիներիս համար ուրախալի է, որ Նալչիկում հանդես եկող մեր երկու գրոսմայստերները («Grand Prix»-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը 10 մլն ռուբլի է) հաջող մրցելույթներ են ունենում: Ասվածն առաջին հերթին վերաբերում է ...

 
 
Սպորտ
Նախապատրաստվում են
 

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ մինչեւ 21 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ապրիլի 27-28-ին ուսումնամարզական հավաք է անցկացնելու Երեւանում:

Մեր երիտասարդներն սկսում են նախապատրաստվել Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական մրցաշարին: Երկրորդ խմբում մեր թիմի մրցակիցներն են Թուրքիան, Շվեյցարիան, Վրաստանը, Իռլանդիան եւ Էստոնիան: Հայաստանը մեկնարկային հանդիպումն անցկացնելու է հունիսի 5-ին՝ այդ օրը հյուրընկալվելով Շվեյցարիային, իսկ չորս օր անց Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ուժերը կչափի Թուրքիայի իր հասակակիցների հետ:

Հավաքականի մարզչական շտաբը՝ Ֆլեմինգ Սերիցլեւի գլխավորությամբ, առաջին ուսումնամարզական հավաքին հրավիրել է միայն երկրի ներքին առաջնությունում հանդես եկող ակումբների 22 ...

 
 
Սպորտ
«ԿԱՊՈՒՅՏ» ԵՐԱԶԱՆՔ
 

17-ամյա Նիկոլաս Շտոպելը՝ Գերմանիայի Բոխում քաղաքից, մտադիր է հասնել այն բանին, որ լողի ջրային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիան (FINA) վերացնի գեղալողի մրցումներում տղամարդկանց մասնակցության վրա դրված արգելքը:

Նրա «կապույտ» երազանքը՝ 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում այս մարզաձեւում հանդես գալն է: Եվ դրա համար նա պատրաստ է ամեն ինչի: Մասնավորապես, վերջերս նա «Բոխում» կանանց թիմի կազմում դարձել է երկրի երիտասարդական առաջնության հաղթող: Ազգային մակարդակով ունեցած այս հաջողությունն անգամ նրա առջեւ առայժմ փակ է պահում միջազգային մրցասպարեզները: Բայց Շտոպելը չի պատրաստվում նահանջել: Նա սափրում է ոտքերը, կրում փայլփլուն զգեստներ եւ… զայրացկոտ նամակներով հեղեղում FINA-ի փոստարկղը: «Նրանք ձգձգում են ...

 
 
Սպորտ
ՍԿԶԲՈՒՄ՝ ԱԼԵՔՍ ԱԲՐԱՀԱՄԸ, ՀԵՏՈ՝ ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ
 

Մինչ թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Նոնիտո Դոների պրոումոթեր Բոբ Արումը զանգվածային լրատվամիջոցներին հավաստիացնում է, թե գրեթե անհավանական է, որ իր խնամարկյալը Վախթանգ Դարչինյանին ռեւանշ մրցամարտի հնարավորություն ընձեռի, պատճառաբանելով, որ իրենց այլ մրցակիցներ են հետաքրքրում, ինչպիսին է, օրինակ, WBO-ի վարկածով մինչեւ 53,5 կգ քաշային կարգում աշխարհի ժամանակավոր չեմպիոն մեքսիկացի Ֆեռնանդո Մոնտիելը, վերջինս միանգամայն հակառակ ծրագրեր ունի:

Մոնտիելը օրերս հայտարարել է, թե սպասում է եւ հույս ունի, որ Վախթանգը հուլիսի 11-ին կհաղթի Ջոզեֆ Ագբեկոյին եւ ինքը Վիկի հետ WBO-ի եւ IBF-ի վարկածներով այդ գոտիների միավորման մենամարտ անցկացնելու հնարավորություն կստանա, ինչին վաղուց է ձգտում: Սակայն Մոնտիելը մինչ այդ դեռ պետք է կարողանա հունիսի 27-ին հաղթել Էրիկ Մորելին:

Լրատվամիջոցները ...

 
 
Սպորտ
Հայաստանը՝ հանդիպման վայր
 

«Ապագան քոնն է» բարեգործական հասարակական կազմակերպությունն իրականացնում է կրթական եւ մշակութային ծրագրեր՝ հատուկ հաստատությունների երեխաների, երիտասարդների, մանկատների, ինչպես նաեւ հանրակրթական դպրոցի բարձր դասարանի աշակերտների համար: Կազմակերպության հոգեբանները դասախոսություններ ու հանդիպումներ են կազմակերպում դպրոցներում եւ էքսկուրսիաներ՝ դեպի Հայաստանի տեսարժան վայրեր ու թանգարաններ: Հերթական նախագիծը «Մշակութային բազմազանությունն» էր՝ ուղղված մշակութային երկխոսության խրախուսմանն ու զարգացմանը: Կազմակերպությունը փորձել է համախմբել տարբեր ազգերի երիտասարդներին, որոնք սովորում են Երեւանում, եւ Հայաստանում հաստատված ազգային փոքրամասնությունների եւ այլ երկրի համայնքների ներկայացուցիչներին: Չեն անտեսվել նաեւ փախստականները, ինչպիսիք են Իրաքի եւ Բաքվի հայերը, որոնք ներկայացնելու ...

 
 
Աստղագուշակ
Ապրիլի 23
 

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր խոհարարությամբ զբաղվելու հարմար օր է:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Մի գայթակղվեք ձեր հասցեին հնչեցրած հաճոյախոսություններից:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր մտերիմները ձեր աջակցության եւ խորհրդի կարիքն ունեն:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պարտքով փող խնդրողներին՝ մերժեք, որովհետեւ ուշ կվերադարձնեն:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Մի չարաշահեք մտերիմների համբերությունը:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Զբաղվեք երեխաների դաստիարակությամբ եւ տնային գործերով:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր աշխատանքը ձեզ համար շատ հոգնեցուցիչ կթվա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Ռոմանտիկ ընթրիքի առաջարկ կստանաք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Այսօր կարգավորեք ձեր անձնական գործերը:

ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Անմոռանալի երեկո անցկացնելու համար մի մերժեք ձեր ...

 
 
Տնտեսություն
ԲԵՌՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԿԵՍ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
 

Երկաթուղում պարբերաբար տեղի ունեցող վթարները վկայում են այն մասին, որ հայտարարված ներդրումների ծավալները իրականությանը չեն համապատասխանում:

Վերջին 3 ամսվա ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԵ) միջոցով բեռներ տեղափոխող ընկերությունները պարբերաբար ընկնում են տհաճ պատմությունների մեջ: Երկաթուղու շարքից դուրս եկած շարժակազմի եւ հնամաշ ռելսերի պատճառով՝ բեռներով բարձված վագոնները դուրս են գալիս երկաթգծից՝ վնասներ պատճառելով ներկրողներին ու արտահանողներին:

Երեկ Հաղպատ-Ալավերդի հատվածում դարձյալ շրջվել է ցորենով բեռնված 5 վագոն: Ցորենը Հայաստան էր ներկրում «Մանչո գրուպ» ընկերությունը: Հիշեցնենք, որ նախորդ ամիս էլ Հրազդան-Սոլակ հատվածում գնացքուղուց դուրս էր եկել ոսկու հանքաքարով բեռնված 7 վագոն, որը հանքաքարը ...

 
 
Տնտեսություն
Գազ չենք ստանա, բայց՝ կօգտագործենք
 

Վրաստանում գազատարի վրա կատարվող աշխատանքների պատճառով, այսօրվանից մինչեւ ապրիլի 26-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս առնչությամբ «ՀայՌուսգազարդից» «Առավոտին» տեղեկացրին, որ նշված ժամանակահատվածում որեւէ խնդիր չի լինի եւ Հայաստանի սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահեստավորված գազի հաշվին` առանց սահմանափակումների:

 
 
Տնտեսություն
Թերթ գնելու փոխարեն՝ հաց են գնում
 

Երեկվա դրությամբ Գյումրիում փակվել է թերթի վաճառքով զբաղվող 5 կրպակ: Կրպակավարները կամավոր կամ հարկադրաբար աշխատանքից ազատման դիմում են գրել: Այս մասին տեղեկացնում է «7 օր»-ը: Աղբյուրի փոխանցմամբ, կրպակավար Վերա Հակոբյանին կանչել են մայրաքաղաք եւ ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել: Կրպակավարների շրջանում պտտվող լուրերի համաձայն՝ մի քանի կրպակ էլ կփակվի առաջիկայում: Նրանց հավաստմամբ, առեւտուրը կրճատվել է կրկնակի, եռակի: Թերթեր շատ քիչ են վաճառվում: Ամեն թերթից 1-2 օրինակ են ստանում, այն էլ երբեմն հետ են ուղարկում: «Եթե ամեն թերթից ստանում էինք 5-6 օրինակ, ապա այսօր ամենաշատը 2 օրինակ ենք պատվիրում, վաճառք չկա»,- նշել է կրպակավարներից մեկը: Նրանց խոսքերով, վաճառքը նվազել է հատկապես ապրիլի սկզբից, երբ սկսվեցին համատարած ...

 
 
Տնտեսություն
Գերմանացիներն ու ֆրանսիացիները չեն ուզում Հայաստան գալ
 

Հայաստան այցելող զբոսաշրջիկների ամենամեծ մասնաբաժինը՝ 66,1%, կազմում են Ռուսաստանը եւ ԱՊՀ երկրները: Այնուհետեւ, 21,1%-ը բաժին է ընկնում Արեւմտյան Եվրոպային, 11,2%-ը՝ Մերձավոր Արեւելքին, իսկ մնացածը՝ այլ երկրներին: Այս տվյալները երեկ հրապարակել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը: Հարազատներին եւ ընկերներին այցելելու նպատակով Հայաստան ժամանող զբոսաշրջիկները կազմում են ընդհանուրի 44,8%-ը: Մեծ է նաեւ գործնական եւ համաժողովներին մասնակցության նպատակով կատարվող այցերի թիվը՝ 22,4%: ՀՀ եկողների 13,1%-ը այցելում է հանգստի եւ ժամանցի, 5,4%-ը՝ բուժման եւ սովորելու նպատակով: Մնացած այցելությունները կատարվում են այլ նպատակներով: Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստան այցելած զբոսաշրջիկների գերակշիռ մասը՝ 97,3%-ը, նշել է մեր երկիրը կրկին այցելելու մտադրության կամ երկրի նկատմամբ հետաքրքրվածության մասին: Հայաստան այցելելու ...

 
 
Տնտեսություն
«ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ԾԻԾԱՂԵԼԻ Է»
 

Ոսկերչության եւ ատամնաբուժության մեջ օգտագործվող հատուկ սարքերի, ինչպես նաեւ կարծր համաձուլվածքից պատրաստվող գայլիկոնների ու ֆրեզերների արտադրությամբ զբաղվող «Աստրա» ընկերությունը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով կանգնել է արտադրանքի իրացման խնդիրների առջեւ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ձեռնարկության սեփականատեր Հովհաննես Մկրտչյանը: Նրա ներկայացմամբ. «Բնականաբար, ամենամեծ խնդիրն այսօր արտադրանքի իրացումն է: Ճգնաժամի հետեւանքով պատվերները քչացել են: Միայն 2001 թվականին, Շվեյցարիայից ստացված պատվերները կատարելու համար, աշխատում էինք 24 ժամ՝ 3 հերթափոխով: Իսկ այսօր արդյունաբերական գործարանները գրեթե չեն աշխատում եւ ոչ ոք չգիտի, թե երբ է վերջանալու ճգնաժամը»: Մեր այն հարցին, թե ձեռնարկությունում աշխատակիցների կամ աշխատավարձերի կրճատում սպասվու՞մ է, պարոն Մկրտչյանը պատասխանեց. ...

 
 
Իրավունք
ՎԿԱՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ
 

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կազմակերպելու համար ամբաստանյալներ Ա. Արզումանյանին եւ Ս. Սիրունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքի ապացույցների հետազոտումը: Արդեն հարցաքննվել է 10 վկա, որոնցից 8-ը հրապարակային դատավարության ընթացքում հաստատել է նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները, նախաքննական ցուցմունքներից հրաժարվել է 1-ը, իսկ մյուսը տվել է հակասական ցուցմունքներ՝ մեծամասամբ հաստատելով նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, հրապարակում ենք հատվածներ հարցաքննված վկաների ցուցմունքներից՝ զերծ մնալով մեկնաբանություններից: ...

 
 
Իրավունք
Քրեական գործ՝ սուտ ցուցմունք տալու համար
 

Չխուսափեց պատասխանատվությունից

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության վարորդ-ոստիկան Լեւոն Խաչատրյանին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու փաստը, որն առաջացրել է մարդու մահ:

Լ. Խաչատրյանն իրեն ամրակցված «Սամանտ» մակնիշի ոստիկանությանը պատկանող ավտոմեքենայով 2008 թվականի հուլիսի 7-ին, ոչ աշխատանքային ժամին՝ գիշերվա 1-ին, Կոմիտաս-Գրիբոյեդով խաչմերուկում խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները: Ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց երթեւեկության ուղեմաս եւ բախվել դիմացից եկող «ՎԱԶ -2107» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել «ՎԱԶ -2107» մակնիշի ավտոմեքենայի ...

 
 
Մարզեր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՏ ՀՈՂԵՐ ԶԱՎԹՎԱԾ ԵՆ
 

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում քննարկվել են Այգեգործների ընկերությունների խնդիրները եւ պարզվել է, որ այգեգործները դեռեւս խորհրդային տարիներին տարբեր գերատեսչությունների կողմից կայացրած որոշումների հիման վրա տնօրինում են հողակտորներ, սակայն առ այսօր սահմանված կարգով գույքի պետական գրանցում չեն կատարել։ Ըստ նախարարության՝ հատկապես Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում գրանցված դեպքեր կան, երբ զավթումներ են կատարվել պատմամշակութային նշանակության հողերի նկատմամբ: Հարցերը հստակեցնելու համար ձեւավորվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ սույն նախարարության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ, մեղմ ասած, անմխիթար վիճակում են Հայաստանի ոռոգման համակարգի մայր ջրանցքները: Թե էլ որ ոլորտների ...

 
 
Մարզեր
Լենինը 139 տարեկան է
 

Հայաստանում Լենինի մի արձան է մնացել, այն էլ ոչ թե մայրաքաղաքում կամ այլ քաղաքում, այլ՝ Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում: Ու հիմա հայ կոմունիստները Վլադիմիր Իլյիչի տարեդարձը նշում են հենց այս հուշարձանի մոտ:

Բացառությամբ Վլադիմիր Իլյիչի ծննդյան 50-ամյակի, որը հանդիսավորությամբ նշվել է 1920 թվականին՝ Ալ. Մյասնիկյանի համառ ջանքերի շնորհիվ, այլ տարեդարձեր հանդիսավորությամբ չեն նշվել՝ պրոլետարիատի առաջնորդը նման բաներ չի սիրել: Հայ կոմունիստներն այդ մասին գիտեն, բայց Լենինի ծննդյան օրը տոնի են վերածում եւ Լեռնամերձ գալիս հանրապետության տարբեր քաղաքներից: Երեկ Լենինի 139-րդ տարեդարձն էր եւ հյուրերը մայրաքաղաքից եւ հարեւան համայնքներից էին:

Կարմիր տոների նկատմամբ ...

 
 
Մարզեր
Քմծիծաղենք եւ զարգացնենք
 

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը երեկ լրագրողներին ասել է, թե մամուլում իր հասցեին քննադատությունները պատվիրված են եւ ուղղորդված: Մարզպետը անուններ չի տվել, բայց նկատել է, թե առողջ քննադատությունը ժողովրդավարության բաղադրիչ է ու հավելել է՝ «մեծ մասամբ չեմ էլ պատասխանում, քմծիծաղով եմ վերաբերվում»: Ըստ նրա, քանի որ Կոտայքի մարզում են մի շարք առողջարաններ եւ հանգստի վայրեր՝ Արզնի, Ծաղկաձոր, Հանքավան, ուստի Հայաստան այցելող զբոսաշրջիկների 70%-ը հենց Կոտայքի մարզում է լինում: Սակայն զարգանալու տեղ դեռ ունենք, իսկ Շահգալդյանը կարծում է, որ զբոսաշրջությունը զարգացնելը բարդ է: «Եթե արդյունաբերության զարգացման համար մի քանի գործարան ենք կառուցելու, արտասահմանյան տեխնոլոգիաներ ենք ներմուծելու, ապա պատկերացնում եք, չէ՞, թե երկրում ի՞նչ ...

 
 
Միջազգային
ԵՄ-ն հույս տվեց Թուրքիային
 

Երեկ Եվրամիություն ձգտող Թուրքիան դրական ազդանշաններ ստացավ ԵՄ ղեկավար կառույցներից: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի՝ Պրահայում կայացած ԵՄ-Թուրքիա հանդիպման ժամանակ այդ կազմակերպության մեջ նախագահող Չեխիայի արտգործնախարար Կարլ Շվարցենբերգը (առաջինը՝ աջից) հայտարարեց, որ սկզբունքորեն աջակցում է Անկարայի ջանքերին: Ըստ նրա՝ Թուրքիայի անդամության համար սկզբունքային խոչընդոտներ չկան, սակայն այդ երկիրը պետք է կատարի որոշ կարեւոր պայմաններ եւ մասնավորապես անցկացնի սահմանադրական բարեփոխումներ: Նույն օրը Անկարային աջակցելու մասին հայտարարեց Շվեդիայի վարչապետը: Թուրքիան ունի ԵՄ թեկնածուի պաշտոնական կարգավիճակ դեռեւս 1999 թվականից: Բրյուսելը ջանքեր է գործադրում, որ Անկարան պաշտոնապես ճանաչի Կիպրոսի Հանրապետությունն իր ներկայիս սահմաններով ...

 
 
Միջազգային
Մերձավոր Արեւելքի առաջնորդները կհանդիպեն Վաշինգտոնում
 

Իսրայելի, Եգիպտոսի եւ Պաղեստինյան ինքնավարության ղեկավարները հրավիրվել են Վաշինգտոն՝ Մերձավոր Արեւելքում կարգավորման վերաբերյալ բանակցությունների նոր փուլ սկսելու համար: Ըստ BBC-ի, հունիսի սկզբին Սպիտակ տանը Բենյամին Նեթանյահուն, Հոսնի Մուբարակը եւ Մահմուդ Աբասը հանդիպելու են Բարաք Օբամայի հետ: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Իսրայելի եւ Պաղեստինի պատվիրակությունները բանակցելո՞ւ են առանց միջնորդների: Արաբական երկրների ներկայացուցիչները Նեթանյահուին համարում են խաղաղ բանակցությունների հակառակորդ: Վերջերս Հորդանանի թագավորի (նկարում) հետ հանդիպումից հետո Օբաման հայտարարեց, որ Մերձավոր Արեւելքում խաղաղ գործընթացը շրջափակված է չափազանց մեծ ցինիզմով՝ բանակցություններում հաջողության հասնելու հեռանկարների վերաբերյալ: «Մենք պետք է հետ քայլ ...

 
 
Միջազգային
Սոչիում վրացական լրտես են բռնել
 

Երեկ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է Սոչիում վրացական հատուկ ծառայությունների գործակալ Մամուկա Մայսուրաձեի հայտնաբերման մասին: Ըստ ռուսաստանյան իրավապահների՝ Մայսուրաձեն Սոչիում բացել էր ինտերնետ-սրճարան, որն օգտագործում էր որպես կապի ալիք՝ վրացական հատուկ ծառայությունների հետ: Այդ վարկածի համաձայն՝ Մայսուրաձեն տեղեկատվություն էր հաղորդում Սոչիում օլիմպիական խաղերի նախապատրաստության մասին, ինչպես նաեւ գործակալական ցանց էր ստեղծում: Ռուսաստանյան չեկիստները պնդում են նաեւ, որ ավելի վաղ Մայսուրաձեն ակտիվ կապեր էր պահպանում չեչեն գրոհայինների հետ: Չնայած այդ բոլոր ծանր մեղադրանքներին՝ վրացի բիզնեսմենին լրտեսության մեղադրանք չառաջադրվեց եւ նրան ընդամենը արտաքսեցին ՌԴ-ից, ինչպես դա սովորաբար անում են ...

 
 
Միջազգային
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԳՆԱՑՔԻ ՎՐԱ
 

Հնդկաստանում արգելված Կոմունիստական կուսակցության գրոհայինները երեկ առավոտյան գրավել են մի գնացք, որը տեղափոխում էր 700 ուղեւոր, մի քանի տասնյակ ուղեւոր պահում են որպես պատանդ: Գնացքն անցնում էր Հնդկաստանի արեւելյան նահանգներից մեկում գտնվող խիտ անտառով, որտեղ էլ ավելի քան 200 լավ զինված մաոիստներ իրականացրին իրենց հարձակումը: Ըստ Newsru.com-ի, իրավապահները հայտնում են նաեւ, որ գրոհայինները պայթեցրել են երկաթուղային կայարանը եւ դպրոցը: Գիշերը նույն նահանգում պայթյուն է տեղի ունեցել նաեւ բժշկական կենտրոնում: Կոմունիստական կուսակցության գրոհայինները խիստ ակտիվացել էին խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլից առաջ, որը տեղի կունենա այսօր: Ապստամբները հայտարարել են, որ բոյկոտում են այդ ընտրությունները: Նրանք ահաբեկչական գործողություններ էին իրականացրել ընտրությունների առաջին փուլի ժամանակ: Մասնավորապես ...

 
 
Միջազգային
«ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր
 

ՌԴ Պետդումային վրդովեցրել է, որ Ադրբեջանը, Մոլդովան եւ Հայաստանը մասնակցելու են Վրաստանում ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող «հակառուսական» զորավարժություններին: Ինչպես հաղորդում է «Արմինֆոն»՝ վկայակոչելով ռուսական ԶԼՄ-ները, երեկ ռուսական խորհրդարանի ստորին պալատի նիստի ընթացքում Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի անդամ Սեմյոն Բաղդասարովը («Սպրավեդլիվայա Ռոսիա») նշել է, որ մայիսին նախատեսվող ՆԱՏՕ-ի զորավարժություններն իրենց աշխարհագրական դիրքով եւ մասնակիցների կազմով հակառուսական բնույթ են կրում, «ինչպես նաեւ ուղղված են Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում մեր դաշնակիցների դեմ»: Բաղդասարովի խոսքերով. «Ամենազարմանալին այն է, որ այդ զորավարժությունների կազմում կան ԱՊՀ երկրներ՝ Ադրբեջանը, Մոլդովան, որի կառավարությանը մենք վերջերս պաշպանում էինք իբր Արեւմուտքի ...

 
 
Միջազգային
ՊԱՐԱԳՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՐԱԿՆ ԸՆԿԱՎ ԿԱՆԱՆՑ ՁԵՌՔԸ
 

Մեկ տարի առաջ Պարագվայի քաղաքացիները նոր նախագահ են ընտրել: Ֆերնանդո Լուգոն նախկին եպիսկոպոս է եւ ամեն կերպ ընդգծում է իր ժուժկալ ապրելակերպը: Նա հրաժարվել է ապրել պաշտոնական նստավայրում, աշխատանքի է գնում ոչ թանկ կոստյումներով, առանց փողկապի եւ չի պատրաստվում ամուսնանալ: Սակայն այժմ արդեն 2 կին հայտարարել են, որ Լուգոն իրենց երեխաների հայրն է: Այս տարվա ապրիլին 26-ամյա Ռոզալինա Կարիլիոն խոստովանեց, որ 10 տարի կապված էր Լուգոյի հետ, իրենց հարաբերությունները սկսվեցին այն ժամանակ, երբ ապագա նախագահը երկրի ամենաաղքատ գավառում՝ Սան Պեդրոյում ծառայում էր որպես եպիսկոպոս: 16 տարեկան աղջկան գաղթակղեցին հոգեւորականի գեղեցիկ ճառերը, ինչպես նաեւ կարգալույծ լինելու եւ ամուսնանալու խոստումները: 2007-ին Ռոզալինան Գիլերմո անունով տղա ունեցավ, որը, ականատեսների վկայությամբ, շատ նման է երկրի նախագահին: Երբ գենետիկ ...

 
 
Հայդ պարկ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ
 

Հարցազրույց Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Վահան Դիլանյանի հետ:

- Արդեն տեւական ժամանակ է, ինչ հայ-թուրքական սահմանի բացումն օրակարգային հարց է դարձել: Սակայն վերջին օրերին փորձագետների շրջանում ավելի են ակտիվացել հոռետեսական մոտեցումներն այդ ուղղությամբ, համաձայն որոնց՝ սահմանի բացումն անիրագործելի է: Ըստ Ձեզ, այսօրինակ մեկնաբանությունները հիմքեր ունե՞ն, թե՞ ոչ:

- Անշուշտ, յուրաքանչյուր մեկնաբանություն ունի հիմք: Թուրքական կողմում դրանք պայմանավորված են մի քանի գործոններով՝ հայ-թուրքական ներկայիս հարաբերությունների նկատմամբ Ադրբեջանի խիստ դժգոհությունը, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, վերջին ՏԻՄ ընտրություններում Թուրքիայում այժմ կառավարող «Արդարություն եւ ...

 
 
Հայդ պարկ
Արդյո՞ք տղամարդիկ ժամանել են միայն երգելու
 

Թե՞ թաքցնում են իրենց առաքելության բուն նպատակը

Խոստովանենք, որ հայերիս համար ապրիլի 24-ը զգայուն թեմա է։ Իսկ այս հարցում հայերիս ցուցաբերած յուրաքանչյուր զորակցություն միայն երախտագիտության զգացում է առաջացնում։ Նման զգացողություն էր նաեւ օրեր առաջ, երբ հայտարարվեց, որ Հայաստան է ժամանում «Օկլահոմայի երգող տղամարդիկ» անվամբ ամերիկյան երգչախումբը՝ Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին իրականացված Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգաշարով։

Սակայն արդո՞ք դա հենց այդպես էր։ Խնդիրը, անշուշտ, զուտ բարոյական հարթության վրա է։ Այսօր, ըստ իս, շարունակում է լուրջ մտահոգության առիթ լինել բապտիստական երգչախմբի կայքէջից քաղված եւ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի կողմից հրապարակված փաստաթուղթը, որի նշանակությունը փորձում են մերժել ու անտեսել ավետարանական վերապատվելիները։ Ավելին՝ երգչախմբի ...

 
 
Ժամանց
ԹԵՐԱՊԻԱ ԱՄԱՉԿՈՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
 

Ովքեր խուսափում են հոգեբաններից՝ կարող են զբաղվել պարային թերապիայով

Հոգեբանները սթրեսից ազատվելու բազմաթիվ միջոցներ են առաջարկում՝ քնել, խոսել, շփվել, երազել... Սթրեսից ազատվելու առաջարկ ունեն նաեւ պարուհիները՝ պարային թերապիա: Երկու երիտասարդ աղջիկ, մասնագիտությամբ հոգեբան եւ պարուհի, Հայաստանում առաջին անգամ անցկացնում են պարային թերապիա:

Ի՞նչ է պարային թերապիան, ինչպե՞ս կարող է այն մարդուն դուրս բերել սթրեսից ու դեպրեսիայից: Պարուսույց Էմմա Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում մանրամասնեց. «Պարային թերապիան՝ բուժում է պարի միջոցով: Առաջին անգամ պարային թերապիա անցկացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Ամերիկայում, որով փորձել են մարդկանց ազատել պատերազմի հետեւանքով առաջացած սթրեսից, վախից»: Մյուս պարուսույցը՝ Հասմիկ Ամիրյանը, ավելացրեց. «Պարային թերապիան ...

 
 
Ժամանց
Ձախլիկությունը պաթոլոգիա չէ
 

Ձախլիկներին հատուկ է անսովոր մտածելակերպը

Կարենն առաջին դասարանում է, սիրում է ավելի շատ կարդալ, քան գրել: Ձեռագիրը խառն է, դժվարընթեռնելի: Երբ նկատում է զայրացած մայրիկին՝ գրիչը ձեռքին, թաքնվում է բազկաթոռի կամ դռան հետեւում: «Երբ Կարենը փոքր էր՝ չէի հասկանում, որ ձախլիկ է, թեպետ պատառաքաղն ու գդալը ձախ ձեռքով էր բռնում»,- պատմում է տղայի մայրը՝ տիկին Հասմիկը: Ըստ նրա, Կարենի դպրոց գնալու առաջին շաբաթվա ընթացքում նկատել էր, որ որդին ձախ ձեռքով է գրում եւ սկսել է անհանգստանալ: Հետագայում անհանգստությունը վեր է ածվում բարկության ու նույնիսկ՝ ծեծի. «Գրիչը դնում եմ աջ ձեռքում, մի քանի տառ է գրում, բայց երբ խոհանոց եմ մտնում կամ աչքս թեքում եմ՝ սկսում է նորից ձախով գրել, ջղայնանում եմ, սկսում լացել, որ վերջապես հասկանա, որ չի կարելի ձախ ձեռքով գրել...»:

Հոգեբան Կարինե Նազարյանը խորհուրդ է տալիս ոչ ...

 
 
Ժամանց
ՀՐԵՇՏԱԿԸ ՀԱՆՎԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ
 

Իտալական Սավոնա քաղաքի պատկերասրահում ցուցադրվել է իտալացի նկարիչ Ֆիլիպո Պանսեկայի նոր աշխատանքը, որի վրա պատկերված են Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին եւ հավասար հնարավորությունների խնդիրների նախարար Մարա Կարֆանիան՝ մերկ հրեշտակների տեսքով: Ըստ tert.am-ի՝ կտավի վրա նախկին թոփ-մոդել՝ 32-ամյա Կարֆանիան ամբողջությամբ մերկ է, իսկ Իտալիայի վարչապետի տղամարդկային բարեմասնությունները թեթեւակիորեն ծածկված են շարֆով: Հարկ է նշել, որ Բեռլուսկոնիի եւ Կարֆանիայի հարաբերություններն անցյալում բազմիցս հայտնվել էին ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

 
 
Ժամանց
ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄՐՑԱՆԱԿԻ ԵԶՐԱՓԱԿՉԻ ՄԱՍՆԱԿԻՑ
 

Սթիվեն Քոլի կողմից հրապարակված՝ «Ալ-Ղայիդա» միջազգային ահաբեկչական ցանցի առաջնորդ Ուսամա բեն Լադենի եւ նրա տոհմի կենսագրությունն այս տարի դարձավ լրագրողական ոլորտում ամենամեծ համբավ ունեցող Պուլիցերյան մրցանակի եզրափակչի մասնակից: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին», Կոլումբիայի համալսարանում դափնեկիրների անվանակոչման ժամանակ հայտնեցին մրցանակի ժյուրիի անդամները: Քոլի «Բեն-Լադենները. արաբական ընտանիքը ամերիկյան դարաշրջանում» գրքում արծարծվում է այդ տոհմի պատմությունը՝ մինչեւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ողբերգությունն ընկած ժամանակները: Ժյուրին նշել է այդ գրքի ուսումնասիրության խորությունը եւ թեմայի արդիականությունը: Ըստ ավանդույթի, գաղտնի քվեարկության են դրվում եզրափակիչ անցած երեք թեկնածուների անուններ: Հաղթում է առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն: Բեն Լադենի ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009-04-23 21:58
 
 

ՀՅԴ-ԻՆ ՀԱՐՎԱԾՈՒՄ ԵՆ ՉՈՐՍ ԿՈՂՄԻՑ

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ «Հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ ...

 

2009-04-23 21:56
 
 

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Երեկ լրացավ Հայ ազգային կոնգրեսի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի 50-ամյակը: Ընկերներն ու զինակիցները ...

 

2009-04-23 21:55
 
 

«ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ»

Երեկ «7-ի գործով» ամբաստանվող, ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը դատական նիստի ավարտից հետո դիմելով ...

 

2009-04-23 21:54
 
 

ԸՆԿԵՐ ՕԲԱՄԱՆ ՉԻ ԱՍԻ «ԵՂԵՌՆ» ԲԱՌԸ

Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, որը դաշնակցական է՝ երեկ ՀՅԴ կազմակերպած խորհրդաժողովում հայտարարեց. «Թուրքերը եղել են ...

 

2009-04-23 21:53
 
 

ՀԱԿ-Ը ՄԻԱՅՆ ԱՂՄԿՈ՞ՒՄ Է

Երեկ «Ազդակ» ակումբում անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների պնդումներին, թե ՀՀԿ-ն խախտել է օրենքը՝ մինչ նախընտրական ...

 

2009-04-23 21:53
 
 

ՀՀԿ ՑՈՒՑԱԿՆ ԱՐԴԵՆ ՆՎԱԶԵԼ Է 5 ՀՈԳՈՎ

Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ընտրացուցակով առաջադրվածներից եւս մեկն է ինքնաբացարկի դիմում ներկայացրել ԿԸՀ: ԿԸՀ ...

 

2009-04-23 21:53
 
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Առանձնազրույց

Այսօր Մոսկվայում կկայանա ՀՀ-ի եւ ՌԴ-ի ղեկավարների առանձնազրույցը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Բողոքի ...

 

2009-04-23 21:52
 
 

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿԱՆԴԱՄԱԿՑԵՆ ԲՀԿ-ԻՆ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր «Արմենիա-Մարիոթ» ...

 

2009-04-23 21:51
 
 

ԵՎՍ ԵՐԿՈՒ ՆԵՐՈՒՄ

Ապրիլի 21-ին ազատ է արձակվել «Մարտի 1»-ի գործով անցնող երկու քաղբանտարկյալ, որոնք դեռեւս անցած տարեվերջին ներման հայցով դիմել էին ՀՀ նախագահ ...

 

2009-04-23 21:51
 
 

ՀԱԿ-Ի ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՅԻՍԻ 4-ԻՑ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, մայիսի 2-ին կմեկնարկի Երեւանի ավագանու՝ ...

 

2009-04-23 21:50
 
 

ԲՐԱՅԶԱՆ ՀՈՒՍԱԽԱԲ ՉԻ՞ ԼԻՆԻ

Ամերիկյան միջնորդ Մեթյու Բրայզան հույս է հայտնել, որ «Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորումը լավ զարգացում ...

 

2009-04-23 21:49
 
 

ԽԱՐԴԱԽ ՈՍՏԻԿԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է

Խարդախությամբ ուրիշների ավտոմեքենաներին տիրացած ոստիկանության մայոր Զաքար Զաքարյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: ...

 

2009-04-23 21:49
 
 

Թունաքիմիկատների գերեզմանոցը կբացվի

250 հազար եվրո կպահանջվի մեր երկրում առկա ժամկետանց թունաքիմիկատները հաշվառելու, մոնիտորինգ եւ վերլուծություն անելու, ...

 

2009-04-23 21:49
 
 

Մեր ճարտարապետներն էլ են մտահոգված

«Համաձայն եմ այն ճարտարապետների հետ, որոնք ասում են, որ մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը խաթարվել է՝ ժամանակին ...

 

2009-04-23 21:48
 
 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԵՐՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին երեկ ներման դիմումներ են ուղարկել «Մարտի 1-ի» գործով 5 տարվա ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

 Armenian Medical Network -Health news