12/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Ճանապարհային սուտ քարտեզ
 

Ինչպես եւ սպասվում էր, թուրքական կողմը «արտահոսք» թողեց նախորդ օրը Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրած հայ-թուրքական համատեղ հայտարարության «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ: Այդ «արտահոսքը», ամենայն հավանականությամբ, պարզ ապատեղեկատվություն է: Համենայնդեպս, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, ի պատասխան մեր հարցի, խորհուրդ տվեց նման լուրջ հարցերում հիմնվել միայն պաշտոնական տեղեկատվության վրա: Բայց «ճանապարհային քարտեզի» ներկայացված, ենթադրաբար, կեղծ տարբերակը, միեւնույն է, հետաքրքիր է՝ իմանալու համար դիմացինիդ ցանկություններն ու ձգտումները: Եվ այսպես, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, թուրքական «Սաբահ» թերթը հայտնում է, որ «ճանապարհային քարտեզը» բաղկացած է 5 կետից. 1/ հայկական կողմը ճանաչում է Կարսի պայմանագիրը, 2/ Ցեղասպանության խնդիրը քննարկելու համար ստեղծվում է պատմաբանների հանձնաժողով, 3/ բացվում է հայ-թուրքական սահմանը եւ ստորագրվում է առեւտրի մասին պայմանագիր, 4/ Անկարան եւ Երեւանը Վրաստանում հավատարմագրում են իրենց դեսպաններին, որից հետո հաստատում են անմիջական դիվանագիտական հարաբերություններ, 5/ «ճանապարհային քարտեզի» այն խնդիրները, որոնք կարիք ունեն օրենսդրական հաստատման, կքննարկվեն Թուրքիայի խորհրդարանում: Ի դեպ, «Սաբահը» գտնում է, որ Կարսի պայմանագիրը կնքվել է Թուրքիայի եւ Խորհրդային Միության միջեւ, ինչը, մեղմ ասած, ճշգրիտ տեղեկատվություն չէ. ԽՍՀՄ-ը, ինչպես հայտնի է, ձեւավորվել է 1922-ի դեկտեմբերի 30-ին, իսկ հիշյալ պայմանագիրը ստորագրվել է 1921-ի հոկտեմբերի 13-ին, եւ ստորագրող կողմերից մեկը միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող «Հայկական ԽՍՀ-ն» էր: Այդ իսկ պատճառով այսօր, եթե Հայաստանի Հանրապետությունն իսկապես ճանաչի Կարսի պայմանագիրը, հետագայում դա կարող է նոր խնդիրներ առաջացնել: Իսկ թե որքանով էր այդ փաստաթուղթը (եւ դրան նախորդող Մոսկովյան պայմանագիրը) մեզ համար անբարենպաստ՝ այդ մասին գիտի ցանկացած դպրոցական: Հետեւաբար, եթե մենք այսօր հայտարարեինք, որ ճանաչում ենք սույն պայմանագրի դրույթները, դա չպատճառաբանված զիջում կլիներ, եւ հուսանք, որ Հայաստանի ոչ մի կառավարություն նման քայլի չի գնա:

Նույնը, որոշ վերապահումներով, կարելի է ասել նաեւ «պատմաբանների հանձնաժողովի» մասին: Վերապահումները կապված են այն հարցի հետ, թե ինչ լիազորություններով են օժտված լինելու այդ պատմաբանները, եւ որն է լինելու նրանց քննարկման բուն առարկան:

Հիմա մենք չէինք քննարկի «ճանապարհային քարտեզի» ենթադրական կետերը, եթե այդ փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվեր: Որքան շուտ դա լինի՝ այնքան լավ: Թե չէ՝ տագնապալից կասկածները (ընդունենք՝ նաեւ թուրքական քարոզչության հրահրմամբ) բազմանալու են:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
Քաղաքականություն
ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԹԻԿՈՒՆՔԻՑ
 

Երեկ Ծիծեռնակաբերդ էին այցելել նաեւ հազարավոր սփյուռքահայեր, որոնցից շատերը հայրենիք էին ժամանել հենց Ցեղասպանության օրվա կապակցությամբ: Հայաստան էին ժամանել նաեւ արդեն 5 տարի Արտաշատի քույր քաղաքը համարվող Ֆրանսիայի Քլամար քաղաքի քաղաքապետը, փոխքաղաքապետը եւ եւս 32 ֆրանսահայեր: Նրանցից մեկը՝ Ստեփան Էլմուզյանը, «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Հատուկ եկել եմ Հայաստան՝ ծաղիկ դնելու եւ հարգելու հիշատակը մեր հայրենակիցների»: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ սփյուռքի մեր հայրենակցի կարծիքը հետեւյալն էր. «Մինչեւ Թուրքիան չընդունի Ցեղասպանությունը, մենք նրանց հետ չենք կարող որեւէ հարաբերություն ունենալ: Սակայն բոլորս էլ գիտենք, թե ինչպես են աշխատում Թուրքիայի դիվանագետները: Մեզ ասում են, ...

 
 
Քաղաքականություն
«ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԱՐՑԱԽԸ»
 

ՀԱԿ-ը հակադարձում է Արցախի խորհրդարանի պատգամավորի մեղադրանքներին

«Մակերեսային մեկնաբանություններին չեմ պատասխանի, միայն կասեմ, որ ՀԱԿ-ը խնդիր է դրել, որ Ղարաբաղի ժողովուրդը պաշտպանի իր իրավունքները: Եթե Վահրամ Աթանեսյանը դա չի հասկանում՝ ես ցավում եմ իր համար»,- «Առավոտի»՝ ցանկանում եք արցախցիների ձեռքո՞վ Հայաստանում իշխանափոխություն անել հարցին այդպես արձագանքեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Հիշեցնենք, որ մեր թերթին տված հարցազրույցում Արցախի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Վահրամ Աթանեսյանը՝ ի պատասխան առաջին նախագահի կոչի, ասել էր, որ արցախցիները երբեք չեն կանգնի Տեր-Պետրոսյանի կողքին, եւ հավելել, որ Արցախում հասկանում են ՀԱԿ-ի հրահրած ինտրիգը՝ «Ցանկանում են մեր ձեռքով Հայաստանում ...

 
 
Քաղաքականություն
ՉԱՂԱՎԱՂԵԼ ՓԱՍՏԵՐՆ ՈՒ ՔՆՆԱԴԱՏԵԼ ՓԱՍՏԱՐԿՎԱԾ
 

Ընդդիմությանն ու կոալիցիոն գործընկերներին կոչ է անում ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

- Ե՛վ ընդդիմությունը, ե՛ւ անկախ փորձագետները, նաեւ իշխանական կոալիցիային մաս կազմող ՀՅԴ-ն հայտարարեցին, որ Ցեղասպանության տարելիցից առաջ Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի համատեղ հայտարարությունը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, բխում էր Թուրքիայի շահերից եւ նշանակում էր նպաստել նաեւ այն բանին, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման հանգիստ խղճով կարողանա խույս տալ իր ուղերձում ցեղասպանություն բառն օգտագործելուց:

- Նախ՝ շեշտեմ, այսօր էլ Ցեղասպանության տարելիցի առնչությամբ իր ուղերձում ՀՀ նախագահը նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը արդարության վերականգնման ...

 
 
Քաղաքականություն
«Խաղը սահմանափակվում է կոնկրետ ժամանակով»
 

Նկատի ունենալով «ֆուտբոլային դիվանագիտությունը»՝ նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Երեկ եթեր է հեռարձակվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Russia Today հեռուստաալիքին: Պատասխանելով լրագրող Ալեքսանդր Գուրնովի հարցին՝ «որքանո՞վ եւ ի՞նչ չափով են 1915թ. դեպքերը բարդացնում ձեր հարաբերությունները Թուրքիայի հետ: Կա՞ն, արդյոք, այդ հարաբերությունների կարգավորման հեռանկարներ մեր օրերում», ՀՀ նախագահն ասաց. «Ինչպես նշեցի, 1915 թ. ապրիլի 24-ը ամեն օր ներկա է մեր կյանքում: Բայց նաեւ, ինչպես գիտեք, ես անցյալ տարի Թուրքիայի նախագահ պարոն Գյուլին հրավիրեցի Երեւան, որպեսզի նախ միասին դիտենք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, ապա նաեւ խոսենք մեր հարաբերությունների մասին: Ինչպես գիտեք, պարոն Գյուլն ընդունեց այդ հրավերը, եկավ Երեւան, եւ մենք սկսեցինք Թուրքիայի հետ ինտենսիվ բանակցություններ ...

 
 
Քաղաքականություն
«ԹՈՒՐՔԻԱՆ ՊԻՏԻ ԱՊԱՇԽԱՐԻ»
 

Այս կարծիքին է Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը

«Եթե մեր ազգի 50%-ից ավելին այցելել է Թուրքիա, ուրեմն փակ սահմանների մասին խոսելն ավելորդ է: Այսօր թուրք հասարակությունը խաբված է, նրան պատմությունը մատուցել են խեղաթjուրված, դաստիարակել են այնպես, իբր ցեղասպանությունը ոչ թե իրենք են իրականացրել, այլ իրենք են ցեղասպանության զոհ, ուստիեւ անհրաժեշտ է նրանց հետ շփվել ու շփվելով բացատրել, որ իրենք դահիճ են»,- «Առավոտի» հետ զրույցում հայ-թուրքական հարաբերությունների ու սահմանի բացման վերաբերյալ ասաց Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: «Անպայման չէ, որ թուրքին չբարեւենք, որպեսզի լինենք պահանջատեր, կարելի է պահանջատեր լինել նաեւ թուրքին բարեւելով: Ես անձամբ դրա կողմնակիցն եմ, ...

 
 
Քաղաքականություն
Դաշնակցականները դժգոհ են, բայց չեն խռովի
 

Ըստ ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանի, եթե հանրապետության նախագահի հետ քննարկումից հետո պարզվի, որ քաղաքական ուղեգծի փոփոխություն է տեղի ունեցել, ապա իրենք դուրս կգան կոալիցիայից:

Ապրիլի 22-ին Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների կողմից համատեղ ստորագրված հայտարարությունը, ըստ ՀՅԴ-ի՝ անընդունելի է եւ դատապարտելի: Կուսակցության կողմից նախօրեին հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ «հայ ժողովրդի մեծագույն ողբերգության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի անմիջական նախօրեին եւ Թուրքիայի ղեկավարների վերջին շրջանում կատարած՝ արցախյան հիմնախնդրի եւ ընդհանրապես բացահայտ հակահայկական հայտարարությունների ու նախապայմաններ թելադրելու ...

 
 
Քաղաքականություն
ՍԴՀԿ ԿՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
 

«Հայկական ցեղասպանութեան տարելիցի նախօրէին Հայաստանի իշխանութիւնները մատուցեցին հերթական անակնկալը: Ապրիլ 22-ին Հայաստանի եւ Թուրքիոյ արտաքին գործոց նախարարները համատեղ յայտարարութեամբ մը եկան տեղեկացնելու, թէ երկու երկիրները համաձայնութեան հանգած են իրենց միջեւ յարաբերութիւններու կարգաւորման համապարփակ շրջանակի շուրջ եւ ընդունած են «ճանապարհային քարտէզ»,- ասված է ՍԴՀԿ ԿՎ երեկ տարածած հայտարարության մեջ: ՍԴՀԿ ԿՎ-ն՝ «Խիստ մտահոգիչ ու դատապարտելի կը գտնէ սոյն յայտարարութիւնը, ուր կը բացակային յստակ կէտեր՝ գոյացած համաձայնութեան շուրջ: Մեզի համար հասկանալի ըլլալով հանդերձ Հայաստանի իշխանութիւններու ձգտումը՝ Թուրքիոյ հետ յարաբերութիւններու բարելաւման հարցով, մենք ունինք խոր կասկածներ խնդիրի լուծման ժամանակի, ձեւաչափի եւ կերպի ընտրութեան վերաբերեալ: Թուրքիան տակաւին չէ վերացուցած ...

 
 
Սոցիում
ԲՌՆԻ ՈՒԺՈՎ ՏԱՐԵԼ ԵՆ, ՀԻՄԱ ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԱՆՈՒՄ
 

Չեռնոբիլյան աղետի հետեւանքների վերացմանը մասնակցած հայ լիկվիդատորները մի շարք հիվանդությունների տեր են դարձել, սակայն նրանց խնդիրներով գրեթե չեն զբաղվում:


«Չեռնոբիլը խլել է առողջությունս»- ասում է Գրիգորի Զախարյանը:

Այս տարի Չեռնոբիլում տեղի ունեցած ԱԷԿ-ի վթարի 23-րդ տարելիցն է:

Գրիգորի Զախարյանը 22 տարի առաջ մասնակցել է չեռնոբիլյան աղետի հետեւանքների վերացմանը: Նա, իր կամքով, Չեռնոբիլ էր գործուղվել նախկին «Արմավիա տրեստից»: «Մեզ ասել էին, որ պետք է շինարարություն անենք, տարան տարբեր օբյեկտներում աշխատելու, շենքեր, քոթեջներ էինք սարքում»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Գ. Զախարյանը: Այնտեղ նա մնացել է մեկ ամիս, վերադառնալուց հետո բուժզննում է անցել եւ իմացել, որ սրվել են ...

 
 
Սոցիում
«Քուչեքն ընկած՝ ապրում եմ»
 

Տիկին Կատյան բնակվում է տնակում

«10 տարի ապրում էինք էս «դոմիկում» ու լույս չունեինք: Աստված պահի, բալա ջան, մի օր քո նման մեկը եկավ, նկարեց, ժուռնալի մեջը դրեց: Երեւանի լույսի դիրեկտորը եկավ ու լույս քաշեց, շատ լավ մարդ էր»,- մեզ հետ զրույցում պատմեց 76-ամյա Կատյա Շահազիզյանը: Նա արդեն 10 տարի բնակվում է իր քույրիկին հատկացված Էջմիածնի Չարենցի թաղամասի թիվ 52 «դոմիկում», քանի որ մնացել է անտուն: Նրա 2 որդիները բնակվում են Ռուսաստանում. «Այնտեղ ամուսնացել են, ամեն մեկը 2 երեխա ունի, բայց ի՞նչ անեն, որ մի մեր չեն կարում պահեն»:

Տիկին Կատյայի ամուսինը թոքախտով հիվանդ է եղել, եւ նրանք 1973-ին ամուսնալուծվել են՝ «որ երեխեքս էլ թոքախտով չհիվանդանան»: Ամուսնալուծությունից հետո տիկին Կատյան դիմել է Աշտարակի շրջանային ժողդատարան՝ հայց ներկայացնելով իր նախկին ամուսնու՝ Լեւոն Շահազիզյանի ...

 
 
Սոցիում
ԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ ԳՑԵԼ ԵՆ ԴՌՆԵԴՈՒՌ
 

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Շամխալ Զոհրաբյանը 73 տարեկան է՝ թոշակառու: Մեծահասակ այս մարդը տասը տարուց ավելի ընկած է ՀՀ իշխանությունների դռները, սակայն որեւէ մի գերատեսչություն անգամ մատը մատին չի տալիս Շ. Զոհրաբյանի խնդիրը լուծելու համար: Օրերս «Առավոտի» խմբագրություն այցելած Շ. Զոհրաբյանն իր հետ փաստաթղթերի մի ամբողջ տրցակ էր բերել: Դատելով նրա մոտ եղած 200-ից ավելի ստացականներից, որոնք Շ. Զոհրաբյանը ստացել է բողոք-դիմումներն այս կամ այն գերատեսչություն հանձնելիս, պարզ է դառնում, որ նա այս տարիների ընթացքում գրեթե բոլոր իրավասու մարմիններին դիմել է:

«Հայաստանում այնպիսի մարմին չկա, որ դիմած չլինեմ, 1 արկղ պաշտոնական գրություններ ունեմ: Հանրապետության գլխավոր դատախազին միայն 200 նամակ եմ գրել: Մարտունու ոստիկանություն էլ եմ դիմել, մի անգամ այնտեղից եկան ու ասացին, որ եթե կաշառք տամ, ...

 
 
Կրթություն
ԱՇԽԱՐՀՆ՝ ԱՌԱՆՑ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ
 

Ներառական կրթությունը՝ ճանապարհ դեպի հավասար հնարավորությունների եւ հանդուրժողականության աշխարհ

Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցը Հայաստանում (նույնիսկ՝ ԱՊՀ-ում) առաջինը սկսեց ներառական կրթություն իրականացնել: ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, որ 9 տարի տնօրինել է այդ դպրոցը, պատմում է. «Նոր էի նշանակվել թիվ 27 դպրոցի տնօրեն, 1999 թ. փետրվարն էր, մի հավաքույթի ժամանակ դիտում էինք տեսագրված ներկայացում, որի մեջ խաղում էին հաշմանդամ երեխաներ: Այնքան տպավորված էի, որ հետաքրքրվեցի ու պարզեցի, որ դա «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության թատերական խմբի ներկայացումն է: 1999 թվականին ես արդեն 33 տարվա մանկավարժական փորձ ունեի եւ իմ գործունեության ընթացքում ոչ մի այդպիսի երեխայի չէի հանդիպել, հարցրեցի՝ որտե՞ղ են այդ ...

 
 
Կրթություն
ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
 

Banks.am պորտալի, ՀՀ կառավարության ու Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» ուսանողական ռեֆերատների մրցույթի շրջանակներում «Մեդիամաքս» գործակալությունը ստացել է 36 ռեֆերատ: Ըստ «Մեդիամաքսի»՝ մրցութային հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել հետեւյալ բուհերի ուսանողների աշխատանքները՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (12), Երեւանի պետական համալսարան (9), Գավառի պետական համալսարան (3), Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա (3), Հայաստանի պետական ագրարային համալսարան (2), Արցախի պետական համալսարան (2): Մեկական ռեֆերատ են ներկայացրել Ֆրանսիական համալսարանի, Ռուս-հայկական համալսարանի, Երեւանի գյուղատնտեսական համալսարանի եւ «Հայբուսակ» համալսարանի ուսանողները: Եվս մեկ ռեֆերատ է ներկայացվել սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության ...

 
 
Կրթություն
ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԹՈՇԱԿԻ ԳՈՒՄԱՐ ՉՈՒՆԻ
 

Մոսկվայի Վիճակագրության եւ տեղեկատվության տնտեսագիտական ինստիտուտի Երեւանի մասնաճյուղում ուսանողները այս տարվա հունվարից թոշակ չեն ստանում: Բուհի ռեկտորատից ու հաշվապահությունից ուսանողներին ասում են, որ Մոսկվայից այդ նպատակով գումար չեն ուղարկում, իրենք էլ չեն կարող իրենց միջոցներով թոշակի համար գումար հատկացնել: Այս առնչությամբ «Առավոտը» պարզաբանումներ խնդրեց ինստիտուտից: Ռեկտորատից հորդորեցին այդ հարցով դիմել հաշվապահություն, իսկ հաշվապահության աշխատակիցը միայն ասաց, որ իրենք իսկապես ունեն նման պրոբլեմ. «Մենք արդեն հոգնել ենք ուսանողներին բացատրել, թե ինչու իրենք թոշակ չեն ստանում: Այդ խնդրի առնչությամբ մենք մեզ պաշտպանված ենք զգում»: Իսկ թե ինչի հետ է կապված այդ պրոբլեմը՝ պատասխաններ չտվեցին:

Հիշեցնենք, որ 3 տարի առաջ էլ էր նույն բուհում նման խնդիր ծագել: Այն ժամանակ ուսանողներից ...

 
 
Մշակույթ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
 

a
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ հինգերորդ

ԱՆՀԱՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՄՈՎ ԽՆՁՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո նվիրյալ հեղափոխականները, հեղափոխությամբ ներշնչվածներն ու անձամբ Պետրոսյան Երվանդը գնում են իրենց տներն ու համբերությամբ սպասում են իրենց բախտին, եւ առավել գործազուրկներն ու անհամբերները վերստին հեղափոխական միջավայր ու մթնոլորտ են փնտրում, եւ առավել ժրաջաններն էդ միջավայրն ու մթնոլորտն անմիջապես գտնում են, իսկ ինչ վերաբերում է անձամբ Պետրոսյան Երվանդին, վերջինս իր բախտին համբերատար սպասելով՝ երբեմն տրտնջալով, բայց հիմնականում անտրտունջ ...

 
 
Սպորտ
ՎԻԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ԲՈԲ ԱՐՈՒՄԻՆ
 

Աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, որը պատրաստվում է հուլիսին չեմպիոնական գոտի նվաճել իր համար արդեն երրորդ՝ թեթեւագույն, քաշային կարգում՝ այն վերցնելով IBF-ի վարկածով գործող չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյից, պատասխանել է Նոնիտո Դոների պրոումոթեր Բոբ Արումի՝ վերջերս իր հասցեին արած հայտարարությանը:

«Ես Դոների հետ կհանդիպեմ ցանկացած ժամանակ եւ ցանկացած վայրում,- լրատվամիջոցներին ասել է նա:- Գլխավորը, որ Նոնիտոն այդ ժամանակ գոտի ունենա եւ մարտից չվախենա: Բոբ Արումը սիրում է խոսել իր տղաների մասին, որպեսզի նրանց ավելի ճանաչելի դարձնի: Նա ասում է, թե ես հանդիսատեսին չեմ գրավում: Քրիստիան Միխարեսի հետ իմ մենամարտին, չնայած հորդառատ անձրեւ էր, ավելի շատ մարզասեր էր եկել, քան նույն օրը Լաս Վեգասում նույն քաշային կարգի բռնցքամարտիկների ...

 
 
Սպորտ
12-րդ խաղացողը
 

Մարզասերը ցանկացած սպորտային միջոցառման կամ իրադարձության կարեւոր գործող անձն է, որին հաճախ մարզիկից կամ թիմից պակաս կարեւոր դերակատարություն չի վերապահվում:

Լավագույն օրինակը տալիս է ֆուտբոլը, որտեղ տրիբունաներում տեղ զբաղեցրած հանդիսատեսը համարվում է թիմի 12-րդ խաղացող եւ որի՝ սիրելի թիմին աջակցել-ոգեւորելու ակտիվության աստիճանից է հաճախ կախված պայքարի վերջնական ելքը: Ֆուտբոլասերը նման է անբուժելի հիվանդի, որը, սակայն, դրանից երջանիկ է ու «բուժվել»՝ մտքով անգամ չի անցկացնում: Տարբեր երկրներում ֆուտբոլասերներին տարբեր կերպ են կոչում՝ երկրպագու, ցավորդ, ցավքաշ, ֆանատ, տիֆոզի... Ու այս բնութագրումները մեկ ընդհանուր իմաստ են պարունակում՝ մոլագարության աստիճանի հասնող նվիրվածություն սիրած մարզաձեւին: Ֆուտբոլասերն անհամբերությամբ է սպասում իր կուռք թիմի կամ ֆուտբոլիստի հետ հաջորդ հանդիպմանը: ...

 
 
Սպորտ
ԱԲՐԱՀԱՄԻ ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ԾՐԱԳՐԵՐԸ
 

Միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ԶԼՄ-ներին պատմել է պարտադիր հավակնորդ Ջովաննի Լորենցոյի հետ մենամարտում իր գոտու 10-րդ պաշտպանության նախապատրաստության, միջին քաշային կարգում WBC/WBO վարկածներով չեմպիոնական գոտիների տիրակալ Կելլի Պավլիկի հետ գոտիների միավորման մենամարտի հավանականության, իր՝ երկրորդ միջին քաշային կարգ տեղափոխվելու, ինչպես նաեւ այն մասին, թե ինչո՞ւ է Բեռլինի կենտրոնում վարսավիրանոց բացել:

«Ես արդեն սկսել եմ լրջորեն նախապատրաստվել դոմինիկացի Ջովաննի Լորենցոյի հետ մենամարտին, -ասել է նա: -Լորենցոն ուժեղ մրցակից է, պանչեր (նոկաուտ անող): Ռաուլ Մարկեսի հետ նա պայքարեց 12 ռաունդ եւ միավորների չնչին տարբերությամբ պարտվեց: Կարծում եմ՝ մեր մենամարտը նույնպես հետաքրքիր կլինի»:

Աբրահամը հույս է հայտնել, որ Լորենցոյին հաղթելուց հետո կկարողանա Պավլիկի ...

 
 
Սպորտ
Ի ՆՇԱՆ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ
 

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արեւիկ Ուդումյանը երեկ տեղեկացրեց, որ ապրիլի 19-ից Մալթայում գտնվող մեր հանրապետության աղջիկների հավաքականը «Fed Cup»-ի եվրո-աֆրիկյան 3-րդ գոտու խաղարկության շրջանակներում անցկացրել է երեք հանդիպում ու բոլորում էլ հաղթել. Մոլդովային՝ 3:0, Լիխտենշտեյնին՝ 2:1, եւ Նորվեգիային՝ 3:0:

Երեկ՝ ապրիլի 24-ին, մեր աղջիկները պետք է ուժերը չափեին Եգիպտոսի հետ: Արեւիկ Ուդումյանի փոխանցմամբ, հայ թենիսիստուհիները կորտ մտնելու էին սեւ թեւակապերով:

 
 
Աստղագուշակ
Ապրիլի 25
 

ԽՈՅ (21.03-20.04)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Անսպասելի հեռախոսազանգ կստանաք:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք երեխաներին:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հարմար օր է գնումներ կատարելու համար:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություններ կունենաք:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ամուսնության առաջարկություն կստանաք:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր եղեք համբերատար:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում կատարելիս չեք փոշմանի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Հոգու տխուր վիճակը կփոխարինվի ուրախությամբ:

ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ՁՈՒԿ (20.02-20.03)- Երեկոյան կմասնակցեք խնջույքի:

 
 
Իրավունք
ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ ԾԽԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
 

Ցուցափեղկերում ծխախոտի պատկեր չեք տեսնի

ՀՀ արդարադատության նախարարության գնահատմամբ, ծխախոտի օգտագործման բնագավառում հսկողություն իրականացնող մարմիններ դեռ չեն սահմանված: Գործող օրենքը հնարավորություն չի տալիս իրական պայքար մղել ծխախոտի դեմ, քանի որ այն չի նախատեսում սահմանափակումներ՝ 18 տարին չլրացած անձանց կողմից ծխելու, նրանց ծխախոտ տրամադրելու, նրանց ներկայությամբ ծխելու համար, անուղղակի իրականացվում է ծխախոտ օգտագործելու գովազդը՝ մասնավորապես հեռուստատեսությամբ եւ քանի որ չի նախատեսված պատասխանատվություն, ապա ծխախոտը վաճառվում է ցանկացած վայրում: Ըստ ՀՀ կառավարությանը տրամադրած վիճակագրության, 2005թ. հանրապետություն ներմուծվել է 2895 տոննա սիգար եւ սիգարետ, իսկ 2007թ. 358 տ-ով ավելի՝ 3253 տ: 2008 թ. 10 ամիսների ընթացքում՝ 2700 տ եւ, ըստ կանխատեսումների, ներմուծման քանակն այս տարի ավելի է լինելու: Նույն ...

 
 
Իրավունք
Չհարգեց իմ իրավունքը
 

Դատավորին պատիժ հասնո՞ւմ է

Հայցով դիմեցինք ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Շենգավիթի տարածքի ստորաբաժանման նախկին գրությունն անվավեր ճանաչելու համար: Դրանում նշված էր, որ, իբր, սեփականաշնորհման իրավունքի իմ վկայականում նշված է «ինքնակամ կառուցված մակերես»: Ի պատիվ կադաստրի այս տարվա փետրվարի 20-ի գրության (թիվ 2/754) վերացվեց նախորդ գրությունում տեղ գտած անճշտությունը եւ հայտնվեց՝ «Ինքնակամ շինությունները պետական գրանցում են ստացել Սերգեյ Ավագյանի անունով»: Այսինքն, այս գրությամբ հաստատվեց այդ տարածքների՝ ինձ պատկանելը:

Մարտի 5-ի դատական նիստի սկզբում նշված գրությունը հանձնվեց վարչական դատարանի դատավոր Գալուստ Ղարիբյանին: Խնդրանքով դիմեցի հարգարժան դատավորին՝ նիստը 1-2 օրով հետաձգել իմ փաստաբանի բացակայության եւ իմ վատ լսելու պատճառով: Պարզապես ...

 
 
Իրավունք
ՎԱՆԱՁՈՐԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԸ
 

Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակում տեղի է ունեցել «Միգրացիայի եւ ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության» թեմատիկ ծրագրի «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» նախագծի շրջանակներում գործնական հանդիպում:

«People In Need» չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Էդուարդ Սարգսյանը եւ Լոռու մարզի Միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Արայիկ Զալյանը ներկայացրին ծրագրի շրջանակներում իրականացվելիք գործողությունները: Ըստ Վանաձորի իրավապաշտպան կազմակերպության, նախատեսվում է կանխել Հայաստանի քաղաքացիների անօրինական միգրացիայի հոսքը, վերաինտեգրել վերադառնալ ցանկացողներին՝ աջակցելով վերապատրաստման դասընթացներով, մատուցել խորհրդատվական ծառայություն տարբեր ոլորտներում՝ տրամադրելով փոքր դրամաշնորհներ ...

 
 
Իրավունք
ՅՈԹ ՊԱՏՃԱՌ` ՀՕԳՈՒՏ ԲԱՆՏԻ
 

1. Բանտում (օրենքի համաձայն) յուրաքանչյուր բանտարկյալի տրամադրվում է 6 քմ տարածք։

- Աշխատանքի վայրում ձեր աթոռը՝ սեղանով եւ ազատ տարածքով հանդերձ, զբաղեցնում է ընդամենը 1 քմ (կամ՝ ավելի քիչ)։

2. Բանտում ձեզ անվճար կերակրում են՝ օրական 3 անգամ։

- Աշխատանքում դուք ունեք միայն մեկ անգամ ճաշելու իրավունք, այն էլ՝ վճարովի։

3. Բանտում օրինակելի վարքի համար կրճատվում է ձեր դատվածության ժամկետը։

- Աշխատանքի վայրում օրինակելի վարք ցուցաբերելու դիմաց ավելացնում են ձեր աշխատանքի ծավալը։

4. Բանտում ձեզ ուղեկցում է պահակային ծառայողը՝ ձեր դեմ բացելով եւ հետեւից փակելով դռները։

- Աշխատավայրում դուք ինքներդ են քարշ գալիս բանալիների խրձով կամ «մագնիսական քարտով»։

5. Բանտում կարող եք ազատորեն խաղաթուղթ խաղալ եւ անեկդոտներ պատմել։

- Աշխատանքի վայրում դրա համար պարտադիր կպատժվեք՝ ...

 
 
Մարզեր
ԱԽ, ԱՅԴ ՃԳՆԱԺԱՄԸ
 

Հարցազրույց՝ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի հետ

- Ի՞նչ իրավիճակ է ստեղծել Լոռու մարզում միջազգային տնտեսական ճգնաժամը, եւ մարզպետարանը հակաճգնաժամային ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում:

- Տնտեսական ճգնաժամի արդյունքում խնդիրներ են ունենում մարզի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները՝ Ալավերդու Էյ-Սի-Փի ընկերությունը, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը եւ Վանաձորի քիմիական համալիրի մեջ մտնող կազմակերպությունները, հիմնականում՝ քիմիական գործարանը: Բնական է, որ ՀՀ կառավարությունը իր հակաճգնաժամային քաղաքականությամբ որոշակի աջակցություն ցուցաբերում է տնտեսավարող սուբյեկտներին: Մենք Ալավերդու հարցում հույսներս միայն պետական աջակցության եւ գործարանի ղեկավարության կողմից իրականացվող քաղաքականության վրա չենք դրել: ...

 
 
Մարզեր
«Պարտավոր ենք ապրել»
 

«Զանգակը»՝ հանուն երեխաների ինտեգրման

«Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի» «Մենք պարտավոր ենք ապրել» ծրագրով կրթադաստիարակչական կենտրոններ են ստեղծվել Երեւանում, Մեծամորում եւ Վանաձորում: Վանաձորի «Զանգակ» կենտրոնը գործում է 2003 թվականից: Այս ընթացքում կենտրոնի ծառայություններից օգտվել եւ օգտվում է մոտ 200 ընտանիք, 300 դպրոցահասակ երեխա: Ծրագրի շահառուները սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն են:

«Մենք երեխաներին տալիս ենք հիմնականում հոգեբանական օգնություն: Մեր մոտ աշխատում են հոգեբաններ, մանկավարժներ: Դպրոցից հետո ամեն օր 3 ժամ այստեղ անցկացնելով, երեխան լիցքաթափվում է, շփվում այլ երեխաների հետ, եւ շատ բարդույթներ են հաղթահարվում»,- պատմում է կենտրոնի սոցաշխատող Էլմիրա Գեւորգյանը: Ծրագրի ...

 
 
Միջազգային
Լուկաշենկոն չի ուզում փոխվել
 

Մինսկի եւ Արեւմուտքի երկխոսությունը չի բերի Բելառուսի ղեկավարության քաղաքականության փոփոխության: Այս մասին հայտարարեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով երկրի խորհրդարանում: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, Լուկաշենկոն քննադատել է Բրյուսելի կողմից առաջադրված Մինսկի եւ ԵՄ-ի մերձեցման նախապայմանները, որոնց թվում են ընտրական օրենսդրության ազատականացումը, կուսակցությունների գործունեության պայմանների բարելավումը եւ ԶԼՄ-ների ազատությունը: «Լուկաշենկոյից պահանջում են փոխել օրենսդրությունը, քանդել ընտրական համակարգը, իսկ ԶԼՄ-ները տալ ընդդիմությանը: Եթե թողնես, որ մեր ընդդիմությունը մուտք գործի ԶԼՄ-ներ, ապա բնակչության 95%-ն այդ ընդդիմությունից կփախչի՝ ինչպես բորոտներից»,- հայտարարել է Լուկաշենկոն: Նրա կարծիքով՝ ընդդիմության համոզմունքը, որ Արեւմուտքը պետք է ...

 
 
Միջազգային
Էստոնիայի նախկին վարչապետին չեն թողնում Ռուսաստան
 

Էստոնիայի նախկին վարչապետ, խորհրդարանի պատգամավոր Մարտ Լաարին մերժել են տրամադրել Ռուսաստանի մուտքի վիզա: Լաարի օգնականները պնդում են, որ այդ որոշումը կապված է նախկին վարչապետի քաղաքական գործունեության հետ, որի առանցքում է կոմունիզմի հանցագործությունների հետաքննությունը եւ դրանց դատապարտումը: Մարտ Լաարը բազմիցս հայտարարել է, որ կոմունիստական տեռորը նույն կարգի երեւույթ է, ինչպես «երրորդ ռեյխի» հանցագործությունները: Նրա կարծիքով՝ հիտլերյան Գերմանիայի եւ ստալինյան Ռուսաստանի միջեւ առանձին տարբերություն չկա, եւ Երկրորդ համաշխարհային պատերազմը այդ երկու առաջնորդների համատեղ մեղքն է: Նախկին վարչապետը գտնում է, որ նացիզմի հանցագործությունները ապացուցվել եւ դատապարտվել են Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, իսկ ահա կոմունիստական ...

 
 
Միջազգային
Ֆավորիտը իշխանության թեկնածուն է
 

Կիրակի օրը Սոչիում կայանալու են քաղաքապետի ընտրությունները, որտեղ հաղթելու մեծ շանսեր ունի իշխանության թեկնածու եւ քաղաքապետի պաշտոնակատար Անատոլի Պախոմովը: «Կոմերսանտ» թերթի թղթակիցն արձանագրում է, որ քաղաքում սակավաթիվ են նախընտրական պաստառները, ավելին՝ դժվար է հայտնաբերել Պախոմովի նախընտրական շտաբը: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունում ասացին, որ ընտրությունների հետ որեւէ կապ չունեն եւ չգիտեն, թե որտեղ է գտնվում շտաբը: Տեղացի բնակիչները հուշեցին, որ շտաբը գտնվում է հյուրանոցներից մեկում, սակայն այնտեղ էլ հերքեցին շտաբի առկայությունը եւ ուղարկեցին Պախոմովի հասարակական ընդունարան: Գործող քաղաքապետի կողմնակիցները հրաժարվեցին թղթակցին տրամադրել թեկնածուի քարոզչական նյութերը, ասելով, որ դրանք նախատեսված են միայն ընտրողների ...

 
 
Միջազգային
60 ԶՈՀՎԱԾ՝ ԲԱՂԴԱԴՈՒՄ
 

Երեկ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի է ունեցել կրկնակի ահաբեկչություն, որի զոհը դարձավ առնվազն 60 հոգի, եւս 125 հոգի վիրավորվել է: Ինչպես հայտնում է BBC-ն, երկու մահապարտ ահաբեկիչներ պայթեցրել են իրենց շիիթական տաճարի դարպասի մոտ՝ այն ժամանակ, երբ հավատացյալները հավաքվել էին աղոթքի: Իրաքի իշխանությունները հայտարարում են, որ մահացածների թվում են Իրանից եկած 25 ուխտավորներ: Ռադիոկայանը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ եւս երկու ահաբեկչության զոհ դարձավ 80 իրաքցի: Ավելի վաղ, Միացյալ Նահանգները հայտարարում էր, որ իրավիճակը Իրաքում կայունացել է եւ մինչեւ 2010 թվականի օգոստոս ամերիկյան զորքերը դուրս են բերվելու այդ երկրից: Այս պահին Իրաքում գտնվում է 142 հազար ամերիկյան զինծառայող: 2003 թվականի մարտից առ այսօր Միացյալ Նահանգները կորցրել է 4253 զինծառայող: Իր հերթին Իրաքի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին 4 ...

 
 
Միջազգային
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ
 

Մասաչուսետսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 82 անդամներ, ներառյալ պալատի նախագահ Ռոբերտ Ա. Դելեոն, նամակ են հղել ԱՄՆ Կոնգրեսին՝ կոչ անելով ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը»՝ վկայակոչելով Արեւելյան Մասաչուսետսի Հայ դատի հանձնախումբը, նամակը հեղինակել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ եւ նահանգային Ներկայացուցիչների պալատի անդամ Պիտեր Քութուջյանը: Վերջինս հիշատակել է իր նախնիներին, ովքեր ցեղասպանության ժամանակ գաղթել են իրենց հայրենի Մարաշից, ցեղասպանությունից տուժած միլիոնավոր հայերի, եւ կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին՝ ճանաչել Ցեղասպանությունը: Ըստ նրա, մարդկության դեմ այսպիսի ոճիրները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ արդարացիորեն չի ճանաչվել Հայոց ցեղասպանությունը: Նամակում կոչ է արվում ԱՄՆ Կոնգրեսին՝ վավերացնել Ներկայացուցիչների պալատի ...

 
 
Միջազգային
ԳՅՈՒԼԸ ՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ
 

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն ու վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հանդես են եկել հայտարարությամբ, որով հավաստիացնում են, թե Ադրբեջանը չպիտի անհանգստանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական «Հյուրիեթ» թերթը: Այդ հրապարակման համաձայն, ապրիլի 23-ին Գյուլը, զրուցելով լրագրողների հետ, նշել է, որ իր երկրի եւ Ադրբեջանի միջեւ որեւէ չհասկացվածության պահ չկա: «Այն, ինչ տեղի է ունենում՝ բխում է թե Թուրքիայի եւ թե Ադրբեջանի շահերից: Եթե նախաձեռնած համաձայնագիրն ընդունվի, դա օգուտ կբերի Թուրքիային, Ադրբեջանին, հայերին եւ ամբողջ կովկասյան տարածաշրջանին»,- նշել է Գյուլը: Թուրքիայի նախագահը նաեւ հստակեցրել է, որ համաձայնագիրը միայն նախաձեռնված է, բայց ոչ ստորագրված, թուրքական օրենքների համաձայն՝ նման համաձայնագիրը պետք է նաեւ ...

 
 
Հայդ պարկ
ՉՈՒՆԵՆԱԼ ՉՄՈՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Նորայր Անդրանիկի Շահբազյանը Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած Շուշիի առանձնակի գումարտակի բժիշկն է եղել 1992-1998 թվականներին: Հիմա՝ խաղաղ պայմաններում նախընտրում է ներկայանալ այլ կերպ՝ ՀՀ հասարակ քաղաքացի: Նրա հետ զրույցը ապրիլի 24-ի, մեր խոսքի ու գործի տարբերությունների, մեր մասին է:

- Ինչո՞ւ եղավ ապրիլի 24-ը: Ի՞նչն էր մեզ պակասում:

- 20-րդ դարում հայերի ցեղասպանություն եղավ, հետո, մոտ 20 տարի անց՝ հրեաների: Այստեղ շատ հետաքրքիր զուգահեռ կա: Երկու ազգեր, հարյուրավոր տարիներ պետություն չունեին, ցեղասպանություն եւ պետության ձեւավորում: Կարեւոր չէ՝ ով է իրականացրել, ձեռագիրը նույնն է: Հրեական պետությունը ձեւավորվեց արաբների մեջ եւ այսօր հավերժ պատերազմի մեջ է եւ, իմ կարծիքով, տանուլ է տալու՝ հավերժ պատերազմով հարց չի լուծվում: Եվ հայկական ...

 
 
Հայդ պարկ
Մի ընտանիքի պատմություն
 

«Ես էլ հայ եմ եւ հայրենիքում ապրելու իրավունք ունեմ»

Հայաստանի թե՛ խորհրդային, թե՛ հետխորհրդային հանրապետությունների ցավոտ հարցերից մեկը արտագաղթն էր: Արտագաղթ հիմա էլ կա: Բայց կա նաեւ ներգաղթ՝ հատկապես Մերձավոր Արեւելքի երկրներից: 5 տարի առաջ Հայաստանում մշտական բնակություն հաստատած Գայմագամյան ընտանիքի հավաստմամբ, իրենց ծանոթ- բարեկամներից շատերը կուզեին Հայաստանում բնակվել, եթե միայն Հայաստանում հարմար աշխատանք ունենան:

Գայմագամյանների ընտանիքը Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 5 տարի առաջ՝ նպատակ ունենալով 2 աղջիկ զավակներին՝ Սոնային եւ Արազին, հայրենիքում մեծացնել ու հայեցի կրթություն տալ: «Ծնողներս որոշել էին, որ պետք է Հայաստան տեղափոխվենք դեռեւս 10 տարի առաջ, սակայն որոշ խնդիրներ կային, որոնք մինչեւ չլուծեինք, չէինք կարող: 5 տարի առաջ վաճառեցինք բնակարանն ու ոգեւորված եկանք ...

 
 
Ժամանց
ԲՈՒՍԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԳՐԵՍԻԱՅԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՄԻՋՈՑ
 

Միս ուտելիս ճաշակում ենք նաեւ անասնական բնազդնե՞ր

«Արդեն 7 տարի է՝ հրաժարվել եմ մսից ու այլ մսամթերքներից: Ամեն ինչ սկսվեց այն օրից, երբ որոշեցի պաս պահել: Սկզբում մի փոքր դժվար էր հարմարվել, բայց օրեցօր ավելի ու ավելի էի զգում, թե օրգանիզմս որքան թեթեւ է ու որքան շուտ եմ հագենում բուսական մթերքներից: Պատճառն այն է, որ բուսամթերքների մեջ շատ վիտամիններ եւ օգտակար նյութեր կան, ու քաղցը հաղթահարվում է նման մթերքների օգտագործումից: Մեր ընտանիքը բազմամարդ է, ու միայն ես եմ բուսակեր, բայց իմ ճաշացանկի առողջ սնունդը կարծես թե ընտանիքիս մյուս անդամների համար էլ գնալով դառնում է ընդունելի»,- պատմում է 29-ամյա Աննա Հակոբյանը:

Հարվարդի համալսարանի սննդաբան Ջին Մեյերի հաշվարկներով՝ եթե մսի արտադրությունը նվազի ընդամենը 10%-ով, դա տեղ կազատի հացահատիկի այնպիսի քանակության համար, որը բավարար կլինի 60 ...

 
 
Ժամանց
Անունն է որոշում մարդու ճակատագիրը
 

Տարօրինակ անունները դեռ չեն մոռացվել

«Անունիս հետ կապված շատ խնդիրներ եմ ունեցել կյանքում ու երբեք չեմ սիրել իմ անունը»,- ասում է 60-ամյա Լենին Մալխասյանը: Նա պատմում է, որ դեռ մանուկ հասակից անընդհատ կռիվների մեջ է եղել անվան պատճառով: «Բակի տղաները հետեւիցս գոռում էին Լենին պապիկին նվիրված հայտնի զվարճալի տողերը: Իսկ ավելի մեծ տարիքում ամաչում էի անունիցս, փորձում էի թաքցնել, քանի որ այն մարդիկ, ովքեր չէին սիրում Լենինին, ինձ մի տեսակ լավ չէին վերաբերվում»,- ասում է Լենինը: Եվ նա որոշում է իր անունը փոխել՝ դառնալով Մուշեղ: Բայց այս նոր անունը չի ընդունում նրա շրջապատը: Հայտնվում են մարդիկ, ովքեր անընդհատ հիշեցնում են նրան իր իսկական անունը. «Մի անգամ ուժեղ կռվեցի ծնողներիս հետ՝ ինձ այդպես կոչելու համար ու հեռացա տնից, բայց, դե, հետո հասկացա, որ նրանք իրականում մեղք չունեն իմ անհաջողությունների ...

 
 
Ժամանց
ՎՏԱՆԳԱՎՈ՞Ր ԵՔ, ԱՐԴՅՈՔ, ՄԵՔԵՆԱՅԻ ՂԵԿԻՆ
 

Բացահայտում՝ ավտոսիրողների մասին

Ավտոսիրողների ուշադրությանն ենք ներկայացնում թեստ, որի հարցերին պատասխանելով՝ կպարզեք, թե դուք ինչպե՞ս եք ձեզ զգում մեքենայի ղեկին եւ ո՞ր տիպի վարորդների խմբին են պատկանում։

Եթե դուք.

- ընդհատում եք ձեր զրուցակցին,

- անընդհատ շտապում եք՝ ձգտելով տեղավորվել ձեզ համար նախատեսված (կամ՝ հատկացված) ժամկետի մեջ,

- փորձում եք միաժամանակ կատարել մի քանի աշխատանք,

- պարտադիր բուռն մասնակցություն եք ունենում քննարկումներին (անկախ քննարկման թեմայից), ապա դասվում եք «ա» կարգի վարորդների խմբի, ասել է թե՝ դուք չափազանց վտանգավոր եք ավտոմեքենա վարելիս։

Իսկ եթե դուք.

- անհանգստանում եք եւ չեք վտանգում ձեր հեղինակությունը,

- երբեւէ կոշտ դիրքորոշում եւ դիմադրություն չեք ցուցաբերում,

- ոչ մի պարագայում չեք շտապում, ապա դուք «բ» կարգի ...

 
 
Ժամանց
ԶԱՆԳԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
 

Հայաստանյայց առաքելական եկեղեցում զանգակ կիրառվել է 7-րդ դարից: Այսօր էլ այն անբաժան է հայոց եկեղեցու ծիսակատարություններից: Զանգի գյուտն արվել է Իտալիայի Նոլա քաղաքում: Հայաստանում առաջին անգամ զանգի մասին հիշատակել է Սուրբ Հովնան Մարդակունի իմաստասեր հայրապետը:

Զանգի ձայնը զարմանալի ազդեցություն ունի մարդու վրա: Տխրության պահին այն թախծալից է, իսկ ուրախության ժամանակ՝ ուրախալի: Եկեղեցական ծիսակարգում զանգ օգտագործելը՝ հիմնականում ընդհանուր աստվածապաշտական արարողությունների ժամանակ հավատացյալ ժողովրդին եկեղեցի հրավիրելն է: Եկեղեցու զանգերը միաժամանակ հրեշտակաց սպասավորության խորհրդանիշն են եւ նմանողություն ունեն Գաբրիել հրեշտակի փողի հետ, երբ ավետում եւ փող է հնչեցնում: Քրիստոսի ծննդյան ժամանակ հրեշտակները «Փառք ի բարձունս» են երգում՝ փառք բարձունքներին եւ երկրին խաղաղություն: Այդ ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009-04-25 21:46
 
 

ՕԲԱՄԱՆ ՉԿԱՏԱՐԵՑ ԽՈՍՏՈՒՄԸ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում չօգտագործեց «ցեղասպանություն» բառը՝ ...

 

2009-04-25 21:45
 
 

«ԱՐՏԱՌՈՑ ԲԱՆ ՉԿԱ»

«Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ սկսված պրոցեսը, գոնե պաշտոնապես, արդեն գրեթե մեկ տարի շարունակվում է: ...

 

2009-04-25 21:44
 
 

«ՀԱՎԵԼՅԱԼ ՓԱՍՏԵՐԻ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆ»

«Մենք չէ, որ Միացյալ Նահանգներին դրդում ենք ճանաչելու ցեղասպանությունը: Միացյալ Նահանգները Օսմանյան ...

 

2009-04-25 21:44
 
 

ԷԼԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

«Առավոտի» տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են մայիս ամսին համաներում հայտարարել: Նման տեղեկություններ, իհարկե, ...

 

2009-04-25 21:44
 
 

ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ԻՄԱՍՏ ՉՈՒՆԻ

Երեկ Հյուսիսային պողոտայում, մինչեւ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթող մեկնարկելիք երթը, Հայ ազգային կոնգրեսի ...

 

2009-04-25 21:44
 
 

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

«Դաշնակցականները միշտ էլ պոռոտախոսել են, պոռոտախոսում են եւ կպոռոտախոսեն։ Նրանք մի օր առանց իշխանության չեն կարող»,- երեկ «7 օր» ...

 

2009-04-25 21:43
 
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Հարգանքի տուրք

Երեկ Մոնտեբելլոյի Հայ նահատակների հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին նվիրված միջոցառում: ...

 

2009-04-25 21:43
 
 

ՀԻՄՔ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ

«Այսօր ոչ մի օբյեկտիվ հիմք չկա, որպեսզի ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ մոտակա ժամանակներում բեկում լինի»,- «Նոյյան տապանին» ասել է ...

 

2009-04-25 21:42
 
 

ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

ԵԽԽՎ նստաշրջանի երկրորդ մասի (ապրիլի 27-30-ը) աշխատանքներին մասնակցելու համար Ստրասբուրգ կմեկնի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի ...

 

2009-04-25 21:42
 
 

ԵՐԹԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ

94 տարի առաջ տեղի ունեցած Հայոց եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար երեկ Եռաբլուր այցելեցին նաեւ ...

 

2009-04-25 21:42
 
 

ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՃԻՇՏ

«Դաշնակցության՝ կոալիցիայից դուրս գալը համարում եմ շատ ճիշտ, կարծում եմ՝ վաղուց պետք է դուրս գային։ Դաշնակցությունը չի կարող ...

 

2009-04-25 21:42
 
 

ՀԻԱՑՄՈՒՆՔ

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ապրիլի 23-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» ...

 

2009-04-25 21:41
 
 

ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Նալչիկում Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը միավորը բաժանեցին, համապատասխանաբար, Բորիս Գելֆանդի եւ Վասիլի Իվանչուկի հետ: 10-րդ ...

 

2009-04-25 21:41
 
 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՇԱՏ ՄՈՏ Է

«Ես դեռեւս մի քանի տարի առաջ եմ հայտնել իմ կարծիքը. վստահ եմ, որ շատ շուտով Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: ...

 

2009-04-25 21:41
 
 

ԽՈՇՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՄՔԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը հայ-թուրքական հարաբերությունների զարգացման «շատ կարեւոր» փուլ է ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+15+7 
 Շիրակ+7-1 
 Արարատ+16+5
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

 Armenian Medical Network -Health news