 |
 |
|
| 15/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Պե՞տք է, արդյոք, բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, թե՞ ոչ, այս հարցում, կարծում եմ, Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը համակարծիք է: Այո, պետք է: Բանավեճը, ըստ էության, հետեւյալ խնդրի մասին է. ի՞նչ զիջումների է հնարավոր գնալ՝ այդ բարի նպատակին հասնելու համար: Այդ հարցի պատասխանը մեր ԱԳ նախարարությունը չի տալիս, եւ նման պայմաններում պարարտ հող է ստեղծվում թե՛ անկեղծ մտահոգությունների եւ թե՛ շահարկումների համար: Իմ անձնական տպավորությամբ, սակայն, գլխավոր խնդիրը ոչ թե մեր չափից դուրս զիջողական լինելու մեջ է (թե որքանով ենք մենք «փափուկ» կամ «կարծր», հայտնի չէ՝ «դիվանագիտական գաղտնիք» է), այլ՝ թուրքերի անզիջողականության մեջ: Եթե Էրդողանը 4 անգամ հայտարարում է, որ մեր հարաբերությունները կկարգավորվեն միայն Ղարաբաղի հարցի լուծումից հետո, ապա ես (ընդունելով, որ շատ հեռու եմ դիվանագիտությունից) կարծում եմ, որ դրանով խոսակցությունն ավարտված է: Այսինքն՝ ի՞նչ իմաստ ունի բանակցել մի խնդրի շուրջ, որի լուծումն ամբողջությամբ պայմանավորված է մեկ այլ խնդրով: Ենթադրենք, հայ-թուրքական պայմանագրում կամ դրան նախորդող «ճանապարհային քարտեզում» խիստ հայանպաստ դրույթներ են գրված, բայց չէ՞ որ այդ դրույթները, ըստ թուրքական կողմի, միեւնույն է, կյանքի չեն կոչվի մինչեւ ղարաբաղյան խնդրի լուծումը: Էլ ինչի՞ համար ենք մենք քննարկում այդ (մեզ համար անհայտ, ենթադրական) դրույթների «հայանպաստ» կամ «թուրքանպաստ» լինելը, եթե դրանք անիրագործելի են: Իսկ եթե իրագործելի են, ուրեմն մեր իշխանությունները անկեղծ չեն՝ օրը 20 անգամ կրկնելով «առանց նախապայմանների» հանգերգը:
Այս իմաստով Դաշնակցության դժգոհության մեջ տրամաբանություն կա: Այս վերջին զարգացումներից հետո, մնալով իշխող կոալիցիայի մեջ, այդ քաղաքական ուժը կկորցներ իր վերջին անկեղծ կողմնակիցներին՝ պահպանելով, բնականաբար, «կերակրատաշտին» ձգտող պատեհապաշտներին: «Դարավոր ոսոխի» եւ «արյան ծովի» գաղափարախոսությունը դավանող կուսակցությունը չէր կարող մնալ մի իշխանության մեջ, որի գործողությունները տագնապ են առաջացնում նույնիսկ ոչ ազգայնական շրջանակներում: Ոմանք ասում են, որ ՀՅԴ-ն, դուրս գալով կոալիցիայից, դարձյալ շարունակում է իր իշխանական խաղերը: Բացառված չէ: Այդ ամենը պարզ կդառնա մոտակա ամիսներին, եւ որոշիչը ոչ միայն Երեւանի ավագանու ընտրություններն են լինելու: Հայաստանում շատ ավելի էական «թեստեր» կան: Եթե մոտ ժամանակներս սկսեն «խորացած կերպով» ստուգել «դաշնակցականամերձ» գործարարների հարկային պարտավորությունները, կամ եթե Ամալյանի հանձնաժողովը «Երկիր մեդիայում» հայտնաբերի «լուրջ խախտումներ», ուրեմն ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալը խաղ չէ: Հակառակ դեպքում՝ խաղ է: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2009-04-28 |
| ՉԵԿԻՍՏՆԵՐԻ ԲԻԶՆԵՍԸ |
| |

Այս «օբյեկտը» Կիեւյան փողոցում կառուցում է ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝
այն գրանցելով, բնականաբար, իր բարեկամներից մեկի անունով: Թեեւ շենքի սեյսմակայունությունը նման շինարարությամբ ակնհայտորեն խախտվում է, համապատասխան պաշտոնյաները միայն ուսերն են թոթվում՝ ցուցամատը տնկելով դեպի առաստաղ:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| ՀՅԴ-Ն ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԴԱՐՁԵԼ |
| |
Վստահ են Հայ ազգային կոնգրեսում
Երեկ իշխանությանը մաս կազմող կուսակցություններից մեկը՝ ՀՅԴ-ն, հայտարարեց կոալիցիայից դուրս գալու եւ տարբեր պաշտոններից իր ներկայացուցիչներին ետ կանչելու որոշման մասին: Խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանի, ՀՅԴ որոշումը համարեց «ուշացած եւ սկզբունքային», նաեւ չբացառեց «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի միջեւ համագործակցության հնարավորությունը: Հայ ազգային կոնգրեսի եւ Դաշնակցության միջեւ համագործակցությունը բացառեց ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը: Սակայն Կոնգրեսին մաս կազմող ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը երեկ կարծիք հայտնեց, թե Դաշնակցությունը նման որոշման համար բավարար հիմքեր ունի, իսկ «ազգային կարեւորագույն հարցերի վերաբերյալ Կոնգրեսը եւ ՀԺԿ-ն պատրաստ են համագործակցել ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| ՄԻԱՁԱՅՆ ԵՎ ՀՈՏՆԿԱՅՍ |
| |
Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի՝ այսպես է ընդունվել իրենց հայտարարությունը
կոալիցիային ՀՅԴ մասնակցությունը դադարեցնելու մասին:
Քառակողմ կոալիցիա այլեւս չկա
Կոալիցիայի համաձայնագրի 6-րդ կետի համաձայն՝ «Համաձայնագիրը վաղաժամկետ կարող է դադարեցվել անհաղթահարելի սկզբունքային անհամաձայնության առկայության դեպքում, կողմերից մեկի հայտարարությամբ կամ կողմերի միջեւ կայացած համաձայնությամբ»: Ըստ այդմ՝ կարելի է եզրակացնել, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ երեկվա հայտարարությունից հետո՝ կոալիցիայի համաձայնագիրը դադարեցված է, եւ պիտի կնքվի նորը: Սակայն կոալիցիան այդպես չվարվեց անցած անգամ, երբ ՕԵԿ-ը հայտարարեց այդ ձեւաչափից դուրս գալու մասին:
Մինչ կոալիցիային մասնակցությունը դադարեցնելու մասին հայտարարելը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ ՀՅԴ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| ԵԽԽՎ-ն Հայաստանի հարցը կքննարկի հունիսին |
| |
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի երեկվա նիստում Հայաստանի հարցի քննարկումը տեւել էր 10-15 րոպե։ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն «Առավոտին» Ստրասբուրգից հեռախոսով հայտնեց. «Քննարկում, որպես այդպիսին, չի ծավալվել: Եվ հիմնականում հանդես են եկել համազեկուցողները, ես եւ ընդդիմության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը»:
Դավիթ Հարությունյանը տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի կողմից ԵԽԽՎ բանաձեւերի իրականացման մասին: Իսկ ԵԽԽՎ մեր պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչն իր շուրջ 5 րոպեանոց ելույթում պնդել է, թե իրականում ոչինչ էլ չի փոխվել՝ Հայաստանում չի ապահովվում մարդկանց արդար դատաքննության իրավունքը, մարտի 1-ի զոհերի համար մինչ օրս որեւէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության եւ այլն:
«Համազեկուցողները նշեցին, որ թեեւ, իրենց կարծիքով, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| ԻՆՉՈՒ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ |
| |
Ըստ փորձագետ Հայկ Ալումյանի, նրանք ուզում են վավերացնել այն, ինչն իրավական տեսակետից անվավեր է
Անցած շաբաթ թուրքական կառավարամետ «Սաբահ» թերթը հրապարակել էր Հայաստանի եւ Թուրքիայի հետագա հարաբերությունները որոշող «Ճանապարհային քարտեզ» կոչվող փաստաթուղթը, որի առաջին կետով իբր սահմանվում է՝ «Հայաստանն ընդունում է 1921 թվականին Թուրքիայի եւ ՍՍՀՄ-ի միջեւ ստորագրված Կարսի պայմանագիրը»: Անկախ այն հանգամանքից, թե թուրքական թերթի հրապարակումը, ամենայն հավանականությամբ, ապատեղեկատվություն է, հետաքրքիր է, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Կարսի պայմանագիրը եւ ինչո՞ւ են թուրքերն այսօր խոսում դրա մասին: Այս հարցերի շուրջ «Առավոտին» պարզաբանումներ տվեց փորձագետ Հայկ Ալումյանը, նախապես նշելով, որ իր վերլուծություններում հենվել է Հովհաննես Ասրյանի «Արեւելյան Հայաստանի բռնազավթած ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| «Վերջ տվեք փահլեւանությանը» |
| |
Հայաստանի կոմունիստներին՝ ի դեմս ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարի, նույնպես դուր չի գալիս հայ-թուրքական բանակցությունների գաղտնիությունը, ինչի առաջին պտուղը եղավ «ճանապարհային քարտեզի» ստորագրումը ԱԳՆ առաջին դեմքերի մակարդակով եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ վերջին շրջանի հակահայկական հայտարարությունների ներքո: «Դա մի որոգայթ էր հայերի համար, որով միաժամանակ փրկեցին Օբամային, որովհետեւ նրա այցելությունը Թուրքիա եւ այնտեղ արած նրա դերասանական հայտարարությունը, որ Հայոց ցեղասպանության հարցում մնում է իր կարծիքին, դեռ այն ժամանակ գիտեր, որ նման փաստաթուղթ է ստորագրվելու: Թուրքիան օգնեց Օբամային՝ հեռու պահելով նրան «ցեղասպանություն» բառն օգտագործել, եւ գործածեց բոլոր հնարավորությունները, որ այդ հարցը մղվի ետին պլան»,- ասում է ընկեր Թովմասյանը: Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| ԽԱՂԱՏՈՒՆ՝ ԳՅՈՒՂԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ |
| |
Շիրակի մարզի Գետափ գյուղը վերածել են խաղասրահի
Օրերս մեր խմբագրությանն էին դիմել Գետափ գյուղի մի խումբ բնակիչներ, դժգոհելով, որ Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդին՝ գազամատակարարման ու գազիֆիկացման Գյումրիի մասնաճյուղի փոխտնօրեն Ռուստամ Գրիգորյանը, իրենց գյուղի կենտրոնում գտնվող խանութը վարձակալելով՝ «կազինո» է բացել: Անցած շաբաթ եղել է խաղասրահի «պաշտոնական» բացումը: Դժգոհողների ներկայացմամբ՝ խանութը պատկանում է տարածաշրջանի մեծահարուստներից մեկին՝ հանրապետական Գոռ Ստեփանյանին, որը, $30 000 ծախսելով շինարարության վրա ու եկամուտ չստանալով իր բիզնեսից, այն վարձակալության է հանձնել ու նույնիսկ չի էլ հետաքրքրվել, թե ինչի են վերածում իր օբյեկտը: «Եթե Գոռ Ստեփանյանն էդքան շատ էր ուզում գյուղում կազինո ունենալ, ճիշտ կաներ իր բիզնեսը Արթիկում ծավալեր, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| «Հաճախորդիս գրպանը պետք է միշտ լիքը լինի» |
| |
Գայանեն պատճառաբանում է, որ մարմինը վաճառում է, որպեսզի երեխաներին պահի
«3 տարի ա՝ երեխեքիս երեսը կարգին չեմ էլ տեսնում, ստիպված մորս մոտ եմ թողել: Ուրիշ տարբերակ չկար, կամ սովից մեռնելու էինք, կամ էլ պիտի իրար ուշ-ուշ տեսնեինք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց 25-ամյա Գայանեն: Նա Վանաձորից եկել է Երեւան՝ աշխատանք փնտրելու նպատակով: «Հիմա աշխատանք գտնելը շատ դժվար ա, առաջ սրճարանում մատուցող էի, բայց օրական ստացած 1500 դրամով հազիվ հաց էի կարողանում գնել, շատ ժամանակ երեխեքս սոված էին քնում, ես էլ ստիպված եկա Երեւան՝ աշխատանք գտնելու: Սկզբից ծանոթիս միջոցով մի օբյեկտում աման լվացող էի աշխատում, գործս շատ ծանր էր: Առավոտից մինչ ուշ գիշեր աշխատում էի ու կարգին չէի էլ վարձատրվում, բայց ընկերուհիներս խորհուրդ տվեցին էդ գործից հրաժարվեմ, որովհետեւ ինձ համար լավ գործ էին գտել՝ բարձր աշխատավարձով»,- ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| ՀՍԿՈՒՄ ԵՆ, ՈՐ «ԽՈԶԻ ԳՐԻՊԸ» ՉԳԱ |
| |
Խոզի գրիպից զերծ մնալու համար մեր երկրի առողջապահության նախարարությունը առաջին հերթին խիստ հսկողություն կսահմանի օդանավակայանում: Մասնավորապես սահմանվել է բժշկական հսկողություն անապահով երկրներից ժամանող ուղեւորների նկատմամբ՝ ջերմող եւ մյուս բնորոշ ախտանիշներով հիվանդ ուղեւորներին վաղաժամ հայտնաբերելու նպատակով: Ախտանիշների առկայության դեպքում կիրականացվեն համալիր հակահամաճարակային միջոցառումներ: Այս մասին «Առավոտին» հայտնեցին առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, հավելելով, որ Հայաստանում այս հիվանդության դեպքեր չեն գրանցվել: Ըստ նախարարության, կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու համար իրենք ապահովված են դեղորայքով եւ այլ անհրաժեշտ պարագաներով: Գյուղատնտեսության նախարարության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Ալեքսանդր Ալեքսանյանն էլ Panorama.am-ին ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| ԸՆՏՐՎԵՑ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ |
| |
«Ժամանակը երիտասարդներինն է»,- խոստովանում է Ազգային թատերական ստեղծագործական միավորման (ԱԹՍՄ) արդեն նախկին նախագահ, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:
Երեկ Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացավ ԱԹՍՄ-ի առաջին համագումարը, որի ընթացքում ընտրվեց միավորման նոր նախագահ՝ Թատրոն-X փառատոնի գեղարվեստական ղեկավար Արա Խզմալյանը: «Ես հրաժարվում եմ նախագահությունից, որովհետեւ միշտ գալիս է ժամանակը, երբ մարդ պետք է հասկանա, որ, այդ տեղը գրավելով, կարող է արգելակի դեր խաղալ, դանդաղեցնել պրոցեսը: Ժամանակն է, որ գան ավելի դինամիկ ուժեր, որովհետեւ յուրաքանչյուրն ունի իր կատարելու ֆունկցիան: Իմ ֆունկցիան սկզբնական մասն էր՝ միավորումը ստեղծելն ու կայացնելը: Հիմա գալիս է մյուս էտապը, երբ նոր դեմքեր են պետք»,- ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| Գրքերից վախեցել են |
| |
Երեկ «Հայ ասպետ» հեռուստատեսային նախագծի հեղինակ եւ վարող Կարին Տոնոյանը «Առավոտին» մի մտահոգիչ պատմություն պատմեց: Սպասվում էր, որ «Հայ ասպետի» հաջորդ հաղորդումներից մեկին պետք է մասնակցեին նաեւ Ջավախքի դպրոցները: Այդ կապակցությամբ՝ հաղորդման պատասխանատուները որոշել են գրքեր ուղարկել Ջավախք, որպեսզի երեխաները նախապատրաստվեն խաղ-մրցույթին: «Հայ ասպետ» հեռուստախաղի կանոնների համաձայն՝ հեռուստատեսային փուլին մասնակցելուց առաջ երեխաներին տրվում է մեծ քանակությամբ գրականություն եւ մեկ ամիս ժամանակ՝ պատրաստվելու հաղորդաշարին: Այդ գրքերը՝ Պետրոս Բեդիրյանի «Հայ լեզուն եւ մեր խոսքը», «Շրջասությունների բառարանը» եւ «Թեւավոր խոսքերի բառարանը», Մելիք Բախշյանի խմբագրությամբ «Հայ ժողովրդի պատմությունը», Թ. Հակոբյանի «Հայաստանի պատմական աշխարհագրությունը», ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| ՏԱՔ ԴՊՐՈՑ |
| |
Համաշխարհային բանկը $15 մլն է տրամադրել Հայաստանի քաղաքային դպրոցներում՝ լոկալ ջեռուցման համակարգերի վերականգնման համար: Այդ մասին «Արմինֆոյի» թղթակցին հաղորդել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը: «Դա անտոկոս վարկ է, սահմանված է միայն սպասարկման վճար: Եվս $1,7 կազմում է պետբյուջեից համաֆինանսավորումը»,- ասել է նա: Բացի այդ, Բաբայանի խոսքով, հիշյալ ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակներում Հիմնադրամը $3 մլն դրամաշնորհ է ստացել ՀԲ-ից՝ գազային համակարգին միանալու համար ընտանիքներին ոչ մեծ դրամաշնորհներ տրամադրելու նպատակով: «Այդ նպատակով եւս 3 մլն մտնում է իմ կողմից հիշատակված ՀԲ-ի 15 մլն վարկի մեջ: Ըստ որում, մեր գլխավոր նպատակներից մեկը այդ տներում գազամատակարարման անվտանգության ապահովումն է»,- նշել է հիմնադրամի տնօրենը: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| «ՀԱՏՈՒԿ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» |
| |
Երեկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության եւ ՀՀ մշակույթի նախարարության համագործակցության շրջանակներում հերթական ծրագիրն իրականացվեց: Երեւանի թիվ 6 միջնակարգ դպրոցը դեռեւս 2006 թվականից հանդիսանում է գերմաներենի դիպլոմ տրամադրող դպրոց եւ որպես այդպիսին՝ իրավասու է գերմաներենի մեծ ժամաքանակ ունեցող աշակերտներին գերմաներենի դիպլոմ (DSD) ստանալու հնարավորություն ընձեռել։ Բացի այդ, թիվ 6 դպրոցը գործընկերություն է հաստատել Գերմանիայի Դրոյսիգ քաղաքի դպրոցի հետ։ Այս տարի նույնպես դպրոցի աշակերտներն ու աշակերտուհիները մի քանի օրով կմեկնեն այնտեղ։ Երեկ, ըստ ԳԴՀ դեսպանության լրատվական վարչության՝ «հանդիսավոր արարողությամբ տոնվեցին թիվ 6 դպրոցի հատուկ հարաբերությունները Գերմանիայի հետ՝ ԳԴՀ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի, ՀՀ կրթության նախարարության ու պաշտոնական կառույցների ներկայացուցիչների ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| ՃԱՄՊՐՈՒԿԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
| |
Երեկ ՀՅԴ-ն հայտարարեց քաղաքական կոալիցիային իր մասնակցությունը դադարեցնելու մասին: Իսկ դա ենթադրում է, որ դաշնակցական բոլոր նախարարները վայր են դնելու իրենց նախարարական պորտֆելները, այդ թվում՝ նաեւ ԿԳ նախարարը: Իսկ երեկ ԿԳ նախարարությունում եւ նրա տարբեր օղակներում արդեն ճամպրուկային տրամադրություններ էին տիրում, նույնիսկ խոսակցություններ կային, որ հնարավոր է նախարարի փոփոխությամբ պայմանավորված՝ հետաձգվեն որոշ ծրագրեր եւ գործեր:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| «Քաղաքացի» նախագիծ |
| |
Ապրիլի 25-ին Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ
առաջին հայաստանյան «Քաղաքացի» նախագծի շնորհանդեսը:
Մի քանի ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքում 27 դպրոցական եւ 3 պատանեկան թիմեր ներկայացրին համայնքներում առկա հիմնախնդիրների վերաբերյալ իրենց կողմից մշակված հանրային քաղաքականության ծրագրերը:
Նախագծի հայաստանյան պատասխանատու Տիգրան Թովմասյանի խոսքերով, «Քաղաքացի» նախագիծը Քաղաքացիական կրթության կենտրոն (ԱՄՆ, Կալիֆոռնիա) կազմակերպության կողմից մշակված ծրագիր է: Կենտրոնի «Սիվիտաս» միջազգային ծրագրերի բաժնի օժանդակությամբ «Քաղաքացի» նախագիծն իրականացվում է աշխարհի ավելի քան 65 երկրում՝ ներգրավելով շուրջ 2 մլն աշակերտների: Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Կրթության դեպարտամենտի կողմից: Նախագծի գլխավոր նպատակն է օժանդակել աշակերտներին ձեռք ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| ՃԱՇԱԿԸ ԺԱՆԳՈՏԱՑՆԵԼՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ |
| |
Հերթական Mea Culpa-ական պրեմիերան՝ «Ժանգոտ բանալին»
Օրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում դիտեցի «Ժանգոտ բանալի» ներկայացումը՝ Հրանտ Թոխատյանի, Սամսոն Ստեփանյանի, Լուիզա Ներսիսյանի, Վիգեն Ստեփանյանի, Լեւոն Հարությունյանի, Արտաշես Ալեքսանյանի եւ այլոց մասնակցությամբ: Բեմադրիչը, ինչպես Mea Culpa-ի դեպքում, Արթուր Սահակյանն է: Հրաշալի կազմ էր հավաքված, մեր տեղեկություններով՝ $80 000 էր ծախսվել, բայց, պարզվում է, դա բավարար չէ հաջողված ներկայացում ստանալու համար... Դրանում պակաս մեղավոր չեն ներկայացման փողոցային լեզուն, մարդկային անառողջ հոգեբանությանը բնորոշ լուծումները: «Ժանգոտ բանալին» բեմադրված է Վահրամ Սահակյանի հայհոյախառն բառապաշարով ու սցենարով: «Ամենաբարոյական» արտահայտություններն այստեղ «արա»-ն, «տանձիս չի»-ն, «օղռաշ»-ն ու «բռնաբարություն»-ն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| Անիմաստ եւ անհաջող նախագիծ |
| |
«Առանց վերադարձի իրավունքի» ներկայացումը չարդարացրեց հանդիսատեսի սպասելիքները
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի լեփլեցուն դահլիճում 3 օր շարունակ հանդիսատեսը դիտեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի բեմադրած «Առանց վերադարձի իրավունքի» ներկայացումը (դերերում՝ Արմեն Ջիգարխանյան, Նորա Արմանի, արտերկրում ստեղծագործող մի քանի այլ հայ դերասաններ): Պիեսը բելգիահայ դրամատուրգ Կարոլին Սաֆարյանինն էր, երաժշտությունը՝ ԱՄՆ-ում բնակվող Վալդիմիր Ոսկանյանինը, բալետմայստերը Սվետա Երիցյանն էր՝ Վրաստանից: Բեմադրության հիմքում հայ եւ թուրք երիտասարդների փոխհարաբերություններն էին՝ Հայոց ցեղասպանության պրիզմայով:
Նշենք, որ «Առանց վերադարձի իրավունքի» բեմադրության ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ԴԱՏԱՐԿԱՁԵՌՆ |
| |
Թբիլիսիում ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում էր հինգ հոգի (4 տղամարդ եւ 1 աղջիկ):
Մեր հանրապետության ներկայացուցիչները տատամիի վրա անհաջող մրցելույթներ ունեցան եւ տուն վերադարձան դատարկաձեռն:
Մարզասերները բավականին լուրջ ակնկալիքներ ունեին հատկապես մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանից եւ Արմեն Նազարյանից (մինչեւ 66 կգ քաշային կարգ): Սակայն նրանք չարդարացրին սպասելիքները: Հովհաննեսը հենց մեկնարկային գոտեմարտը տանուլ տվեց Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակից Արսեն Գալստյանին ու դադարեցրեց պայքարը: Ճիշտ է՝ Արսենը հետագայում նվաճեց այս քաշային կարգում Հին աշխարհամասի չեմպիոնի կոչումը: Ինչ վերաբերում է Արմենին, նա սկզբում առավելության հասավ թուրք մրցակցի նկատմամբ, այնուհետեւ հաղթեց Հունաստանի ներկայացուցչին, սակայն դրանից հետո ինքը գոտեմարտը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| Հերթական հաղթանակը մոտ է |
| |
Նալչիկում ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ի չորրորդ խաղարկությունը մոտենում է եզրագծին: Աշխարհի 14 լավագույն գրոսմայստերների մասնակցությամբ այս ավանդական մրցաշարի ավարտին մնում է ընդամենը երկու տուր: Նախատեսված 13 տուրից երկու օր առաջ երեկ շախմատիստները պայքարում էին 11-րդում: Առաջատարը՝ մեր հանրապետության լավագույն գրոսմայստեր, օլիմպիական կրկնակի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը, սեւերով ոչ-ոքիի հասավ աշխարհի նախկին չեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Կասիմջանովի հետ «տետ ա տետ» պայքարում եւ, անկախ մյուս պարտիաներում գրանցվելիք արդյունքներից, 7,0 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դերը:
Որ Լեւոնն այս մրցաշարում հաղթողի գլխավոր հավակնորդն է, դեռ մինչեւ Նալչիկի մրցաշարի մեկնարկը նշում էին բոլորը: Եվ ոչ միայն նրա՝ մրցակիցների մեջ ամենաբարձր վարկանիշի համար, այլեւ՝ ցուցադրած ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| Կարգը բարձրացրին |
| |
Տղաները կկարողանա՞ն կրկնել աղջիկների հաջողությունը
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի (ՀԹՖ) մամուլի քարտուղար Արեւիկ Ուդումյանը երեկ տեղեկացրեց, որ ապրիլի 20-27-ը Մալթայում անցկացված «Fed Cup»-ի կանանց թիմային առաջնության եվրոաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ ենթախմբում հաղթելուց հետո՝ Հայաստանի թենիսի կանանց հավաքականը վերադառնում է Երեւան:
Լյուդմիլա Նիկոյան-Աննա Մովսիսյան-Օֆելյա Պողոսյան-Նաիրա Խաչատրյան կազմով մեր քառյակը (թիմի ավագը Աննա Գասպարյանն էր) անցկացրած բոլոր հանդիպումներում պարտության է մատնել մրցակիցներին՝ Լիխտենշտեյնին, Եգիպտոսին, Մոլդովային, Իսլանդիային, Նորվեգիային եւ, դառնալով խմբի հաղթող, բարձրացրել է կարգն ու 2010 թվականին «Fed Cup»-ի մրցաշարի եվրոաֆրիկյան տարածաշրջանի երկրորդ ենթախմբի խաղերին մասնակցելու իրավունք ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| «Փյունիկը»՝ միանձնյա առաջատար |
| |
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հինգերորդ տուրը կայացավ շաբաթ եւ կիրակի օրերին:
Ապրիլի 25-ին Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ կարեւոր հաղթանակ տարավ «Կիլիկիայի» նկատմամբ եւ վաստակած միավորներով հավասարվեց նրան: Հաջորդ օրն անցկացվեց երեք խաղ: Աշտարակի «Միկան», հյուրընկալելով «Ուլիսին», հանդիպեց համառ դիմադրության եւ ի վիճակի չեղավ երեք միավոր վաստակել: Ճիշտ է, «Ուլիսին» էլ չհաջողվեց հաջողության հասնել: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:
Հերթական՝ հինգերորդ, անընդմեջ պարտությունը կրեց «Արարատը»: Այս անգամ հեղինակավոր այս թիմը «Նաիրի» ստադիոնում 0:1 հաշվով պարտվեց տանտիրոջ դերում հանդես եկող «Բանանցին»: Իսկ ահա Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» Կապանում իրեն ամենեւին էլ հյուրի պես չպահեց՝ չորս անպատասխան գնդակ անցկացնելով ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| Ապրիլի 28 |
| |
ԽՈՅ (21.03-20.04)- Գնումներ կատարելիս զուսպ եղեք:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ մոտ նոր հետաքրքրություններ կառաջանան:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ կխանգարի:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրվա երկրորդ կեսը կանցնի շատ արդյունավետ:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Անընդհատ պարապ նստելու փոխարեն ավելի լավ է նոր աշխատանք փնտրեք:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Արտասահմանում բնակվող ձեր բարեկամները ձեզ հաճելի անակնկալ կմատուցեն:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Փոքրիկ անհաջողություններից մի հուսահատվեք, կյանքին թեթեւ նայեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Ռոմանտիկ երեկո անցկացնելու հնարավորությունը ձեր ձեռքից բաց չթողնեք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Գործընկերների կողմից արված կատակներին հումորով վերաբերվեք: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| ՏՈՒՐԻԶՄՈՎ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԻՆ «ՀԱՐԿԱԽԵՂԴ» ԵՆ ԱՆՈՒՄ |
| |
Շիրակի մարզում բիզնեսի այս տեսակը եկամուտ չի ապահովում
Ի տարբերություն բիզնեսի մյուս ոլորտների, օրինակ՝ մանր ու միջին արտադրական ձեռնարկությունների, որոնց ճգնաժամից դուրս հանելու համար կառավարությունը քիչ թե շատ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում, տուրիզմն ընդհանրապես անտեսված է: Ավելին, ոլորտի մասնագետների կարծիքով, պետությունն իր սխալ քաղաքականությամբ, այդ թվում՝ նաեւ հարկային օրենքների հաճախակի փոփոխմամբ, հյուրանոցներին գրեթե անգործ է թողել:
Գյումրիի ամենահին հյուրանոցներից մեկի՝ «Բեռլինի» այցելուներին այսօր մատների վրա կարելի է հաշվել: Հյուրանոցային բիզնեսն այս քաղաքում բնութագրվում է որպես «սեզոնային». ձմեռը՝ «պարապ», մյուս ամիսներին էլ՝ հատուկենտ հյուրերով: Վիճակագրական տվյալները եւս ցույց են ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| Հները փակել են, որ նորերը բացեն |
| |
Այս ամսվա ընթացքում Գյումրիում փակվել է «Հայմամուլի» մի քանի կրպակ: Կրպակների աշխատակիցների հավաստմամբ՝ իրենց չաշխատելու պատճառն այն է, որ թերթեր քիչ են վաճառվում, ինչի հետեւանքով էլ նվազել է սեփականատիրոջ եկամուտն, ու վերջինս որոշել է այլեւս չաշխատեցնել կրպակները: Կրպակավարների պնդմամբ, իրենց հրահանգել են աշխատանքից ազատման դիմում գրել: Այս մասին «Առավոտն» արդեն տեղեկացրել է (23.04.09):
Մայրաքաղաքում եւ մարզերում թերթերի եւ ամսագրերի առաքմամբ եւ վաճառքով զբաղվում է «Press stand» ընկերությունը: Ընկերության ղեկավար Արման Սահակյանի ներկայացմամբ, Գյումրիում, իսկապես, կրպակներ փակվել են, բայց դրանց փոխարեն նորերն են բացվելու. «Դեռ դեկտեմբերի սկզբներից, Գյումրիում մի քանի կրպակ փակել ենք: Նախ՝ ձմեռ էր, ցուրտ, եւ կրպակներն էլ այնպիսի թաղամասում էին տեղադրված, որ առեւտուր չէր լինում: Ուստի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| Գործազուրկներն ավելացել են |
| |
Համաձայն «Զբաղվածության պետական ծառայության», Հայաստանի աշխատունակ բնակչության ավելի քան 58%-ը գործազուրկ է: Գործազրկության ցուցանիշը բարձր է հատկապես հանրապետության մարզերում: Մասնավորապես, Սյունիքի մարզում այն կազմում է 12,8%, Շիրակում՝ 12,7%, Լոռիում՝ 10,8%, Տավուշում՝ 8,5% եւ Կոտայքի մարզում՝ 7,4%: Ծառայության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանի խոսքերով, աշխատանք փնտրողների 20,7%-ը երիտասարդներ են, որոնց թիվն այսօր կազմում է շուրջ 20 500 մարդ: Ըստ Ա. Սիմոնյանի, իրենց կողմից առաջարկվող աշխատանքները տարբեր են, սակայն հիմնականում առաջարկվում է բանվորական աշխատանք: Պարոն Սիմոնյանի տեղեկացմամբ, ապրիլի 1-ի դրությամբ, աշխատանք փնտրողների թիվը հասել է 99 հազարի. «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ այդ թիվը աճել է 11,1%-ով: Եթե 2008-ի սկզբին եղել է 89 100 մարդ, ապա 2009-ի սկզբին նրանց թիվն աճել է 9,8%-ով»: Ա. Սիմոնյանի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| Հայաստան է ներմուծվում անորակ բենզին |
| |
Հայաստան ներմուծվող եւ հայկական շուկայում առավել տարածում գտած ռուսական արտադրության բենզինը իր որակական հատկանիշներով աշխարհի 100 երկրների մեջ զբաղեցնում է 84-րդ տեղը: Ըստ tert.am-ի, այս տվյալները հրապարակել է Վառելիքի որակի ստուգման միջազգային կենտրոնը: Աղբյուրի փոխանցմամբ, կազմակերպության հրապարակած վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է զբաղեցել Գերմանիան, երկրորդը՝ Ճապոնիան: ԱՄՆ-ը հայտնվել է 34-րդ հորիզոնականում: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԸ ԿՆՎԻՐԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ |
| |
«Այսօր խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեր երկրի վրա գնալով հասնում է ահագնացող չափերի»: Երեկ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել «Դեմպրոս» հ/կ-ն: Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Այս ամենի պատճառը միայն այն չէ, որ գերտերություններն ու ֆինանսական հզոր կառույցները դեռ դուրս չեն եկել ճգնաճամից, այլ՝ առաջին հերթին այն, որ մեր կառավարությունն ու հատկապես ֆինանսատնտեսական բլոկի պատասխանատուները բացարձակապես անընդունակ են էքստրեմալ պայմաններում արդյունավետ լուծումներ գտնելու եւ ճգնաժամը, եթե ոչ հաղթահարելու, ապա գոնե մեղմելու հարցում: Դեռ մինչ ճգնաժամը մեր կառավարությունն արդեն գտնվում էր քաղաքական ճգնաժամի ազդեցության տակ, որի արդյունքում էլ կազմել էր տնտեսագիտորեն հիմնազուրկ մի ուռճաչված բյուջե»:
Ըստ հ/կ-ի, մեր ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| 3 ՄԱՀ՝ ՄԵԿ ՕՐՈՒՄ |
| |
Ինչ արժեցավ սպասարկման կենտրոնի շինարարությունը
Անցյալ տարվա հունիսի 18-ը ողբերգական ավարտ ունեցավ գյումրեցի մի ընտանիքի համար: Ռաֆայել Մանուչարյանին պատկանող Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 181/3 հասցեում կառուցվող «Առեւտրի եւ սպասարկման կենտրոնի» շինարարական աշխատանքների ընթացքում կռունկավար Արտաշես Առաքելյանը «ՌԴԿ-250» թրթուրավոր կռունկով հարվածեց կառույցի 2-րդ հարկի պատի մոտ տեղադրված լաստակին, ինչի հետեւանքով լաստակը տեղաշարժվեց, պատը սեղմվեց եւ այն ամբողջությամբ փլուզվեց օբյեկտից ընդամենը 60 սմ հեռավորությամբ գտնվող Հրաչ Հարությունյանի բնակելի տնակ-կացարանի վրա: Փլուզման հետեւանքով տնակում գտնվողներ Ժորժետա, Հասմիկ Հարությունյանները եւ Լուիզա Ադամյանը մարմնական վնասվածքներից տեղում մահացան, իսկ Գայանե Լամբարյանը ստացավ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| Չախալյանի փաստաբանների հայտարարությունը |
| |
«Միասնական Ջավախք» ժողովրդական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի փաստաբաններ Ստեփան Ոսկանյանը, Պատրիկ Արապյանն ու Զուրաբ Ռոստիաշվիլին շաբաթ օրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ըստ այդ հայտարարության, ապրիլի 16–ին, ժամը 13-ի սահմաններում, ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը, որը ներկայումս պահվում է Թբիլիսիի թիվ 8 բանտում, դուրս է տարվել բանտախցից եւ բանտի աշխատակիցների կողմից ենթարկվել դաժան ծեծի:
«Այս նողկալի փաստը վրացական իշխանությունների յուրօրինակ պատասխանն է Չախալյանների գործով վերջերս ընդունված անարդար դատավճռի հետեւանքով հասարակական դժգոհության լայն ալիքին եւ, մասնավորապես, ի պաշտպանություն Վահագն Չախալյանի՝ Փարիզում Վրաստանի դեսպանատան առջեւ տեղի ունեցած բողոքի ցույցին:
Մենք խստիվ դատապարտում ենք մեր պաշտպանյալի նկատմամբ գործված այս զազրելի արարքը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՔՈՉԻՆՅԱՆԸ |
| |
Ըստ դատախազության, Լոռու նախկին մարզպետի եղբայրը յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ
Ապրիլի 27-ին, ժամը 12-ին, Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրի դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, տեղի էր ունենալու Լոռու մարզային դատախազության նախապատրաստած նյութերով՝ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայր, «Ջիլիզայի անտառտնտեսություն» ընկերության նախկին տնօրեն Հովհաննես Քոչինյանի դատավարությունը:
Լոռու մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայրը՝ մասնագիտությամբ պատմաբան Հովհաննես Քոչինյանը, եղբոր պաշտոնավարման օրերին՝ 2003 թվականին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզա անտառտնտեսություն» ընկերության տնօրեն: Նույն օրերից առայսօր «Լալվար» անտառտնտեսության տնօրենն է Հենրիկ Քոչինյանի աներձագը՝ Կամո Շահնազարյանը: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| Սողանքներ եւ սողուններ |
| |
Երկու սպառնալիք, որ դարձել են Աչաջուր գյուղի բնակիչների անբաժան ուղեկիցը
Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչները կրկին տագնապի մեջ են. հերթական գարունը հերթական անհանգստությունն է պատճառել գյուղացիներին: Գարունն ահուդողով են դիմավորում համայնքի հատկապես այն ընտանիքները, որոնց տները սողանքային գոտում են:
Փլուզման շեմին հայտնված թվով 50 ընտանիք ոչ այն է դրսում է ապրում, ոչ այն է՝ ներսում: Ասում են՝ մի քիչ էլ որ արեւը տաքացնի՝ էլ ներս մտնող չկա. ներսը վտանգավոր է, ամեն պահի տունը ոտքերիդ տակից կարող է փախչել:
Սողանքի ամենպահյա վտանգից լարված աչաջուրցիների համար սեփական ծածկը կորցրել է ամուր տանիք լինելու նշանակությունը: Ասում են, եթե այլոց համար տունն իրենց ամրոցն է, որտեղ վստահ ու ապահով են զգում, ապա իրենց համար՝ պոտենցիալ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| ԽՈԶԻ ԳՐԻՊԸ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ |
| |
Ըստ BBC-ի, Մեքսիկայում խոզի գրիպի զոհ է դարձել 103 հոգի: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը հայտարարել էր, որ Մեքսիկայում հայտնաբերված նոր վիրուսը կարող է համաշխարհային համաճարակի պատճառ դառնալ: Բժիշկների կարծիքով, ԱՄՆ հարավում եւ Մեքսիկայում վարակման դեպքերը իրար հետ փոխկապակցված են: Կիրակի երեկոյան Կանադան նույնպես հայտարարեց, որ իր երկրի տարածքում առկա են խոզի գրիպի դեպքեր, ընդ որում՝ 6 հոգի հիվանդացել է Կանադայի տարբեր ծայրերում: Մեքսիկայում ուշադրություն են դարձրել նաեւ այն հանգամանքի վրա, որ խոզի գրիպից մահացածները երիտասարդ մարդիկ են եւ ոչ թե երեխաներ կամ ծերունիներ: Երկրի մայրաքաղաքում փակվել են բոլոր դպրոցները, թանգարանները եւ գրադարանները: Բնակչությանը կոչ է արվում զերծ մնալ ձեռքսեղմումներից եւ սպասքի ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| ՌԱՀՄՈՆԸ ՀՐԱՄԱՅԵՑ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԼԱՄՊԵՐԸ |
| |
Երեկ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ այս տարվա մայիսի 1-ից երկրի բոլոր սովորական լամպերը պետք է փոխարինվեն էներգախնայող լամպերով: Տաջիկստանն այժմ էլեկտրաէնեգիայի խիստ դեֆիցիտ է զգում, այն կազմում է տարեկան 4-5 միլիարդ կիլովատ/ժամ: Ձմռանը հանրապետության բնակիչներն ընդհանրապես զրկվում են էլեկտրաէներգիայից, բացառությամբ երկրի մայրաքաղաք Դուշանբեից: Տաջիկստանի շուկաներում սովորական 100 վատանոց լամպն արժե $0,25-0,5: Էներգախնայող լամպերը մի քանի անգամ թանկ են. չինականներն արժեն $1,5-4, իսկ ավելի որակյալ թուրքականներն ու «Ֆիլիպս» ֆիրմայինը՝ $5-10: Այնինչ, Համաշխարհային բանկի տվյալներով, Տաջիկստանի բնակչության 2/3-ը կամ 4,7 միլիոն մարդ ապրում է աղքատության շեմից ցածր պայմաններում: Հանրապետությունում միջին ամսական աշխատավարձը կազմում է $75: Ռահմոնն իր հրամանագրում հանձնարարել է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| ԿԱՍՊԱՐՈՎԸ ՊԱԽՈՄՈՎԻՆ ՄԱՏ ԱՐԵՑ |
| |
«Նեզավիսիմայա գազետան» հակիրճ անդրադառնում է արեւմտյան թերթերի հրապարակումներին, որոնք անդրադարձել են ռուսաստանյան իրողություններին: Ըստ «Նյու Յորք Թայմսի»՝ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել Սոչիի քաղաքապետի նախընտրական արշավի վերջին միջոցառումներից մեկի ժամանակ: Իշխանության թեկնածու, հետագայում նաեւ քաղաքապետ հռչակված Անատոլի Պախոմովը այցելել էր մի միջոցառման, որը նվիրված էր հայերի ցեղասպանության օրվան: Պախոմովի ելույթից հետո բարձրախոսին է մոտեցել ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարի Կասպարովը: Վերջինս խարազանել է Կրեմլը, ԿԳԲ-ն, ինչպես նաեւ պնդել է, որ խորհրդային իշխանությունն աջակցում էր Թուրքիային՝ ցեղասպանությունից հետո: Կասպարովին փորձել են ընդհատել, սակայն հանդիսատեսը պահանջել է շարունակել ելույթը, որը գրոսմայստերը բարեհաջող ավարտեց: Սոչիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու, կոմունիստ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ ԶՐԿՈՒՄ ԵՆ ԸՆԹՐԻՔԻՑ |
| |
Կիրակի լույս երկուշաբթի գիշերը նախատեսված Վրաստանի նախագահ Սահակաշվիլու պաշտոնական ընթրիքը իսպանացի կոնգրեսականների հետ ընդհատվել է ընդդիմության գործողությունների պատճառով: Ավելի վաղ՝ ապրիլի 24-ին, ընդդիմադիրները պիկետ էին կազմակերպել սրճարանի մոտ, որտեղ գտնվում էր Սահակաշվիլին: Նախագահի հակառակորդները պլանավորում էին սրճարանի մուտքի մոտ շպրտել գազար եւ կաղամբ, սակայն այդ ակցիան կանխվեց ոստիկանության կողմից: Ընդդիմադիրների եւ իրավապահների միջեւ սկսվեց քաշքշուկ, որի ընթացքում նախագահը լքեց սրճարանը: Իսկ կիրակի օրվա ընթրիքը, ըստ Newsru.com-ի, անցավ առանց միջադեպի: Իսպանացի կոնգրեսականները վրացի լրագրողներին ասել են, որ Վրաստանը դեմոկրատական երկիր է եւ բողոքի բոլոր քաղաքակիրթ ձեւերն ընդունելի են, սակայն բոլորը պետք է հաշվի առնեն, որ չի կարելի խանգարել օրինական ընտրված նախագահի գործունեությունը: Ապրիլի 9-ից ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| «ԵՎՐԱԻՆՏԵԳՐՎՈՂ» ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ |
| |
Հայաստանի եւ Ադրբեջանի եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցությունը գնալով ընդլայնվում է, չնայած որ, ընդհանուր առմամբ, ոչ երկու երկրներում, ոչ էլ եվրոկառույցներում հիացած չեն մեկը մյուսով: Համագործակցության հիմքում ակնհայտորեն անհրաժեշտության գիտակցումն է: Կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ ունեն Հայաստանն ու Ադրբեջանն այդ համագործակցությունից եւ դրանցից հատկապես որո՞նք են առաջ մղում երկու երկրներին եվրոպական ուղղությամբ:
Ստորեւ «Եվրաինտեգրվող» Հայաստան եւ Ադրբեջան թեմայով մեր հարցումների հաջորդ արդյունքներն են:
«Առավոտ» եւ Բաքվում «Նովոյե վրեմյա» թերթերում տպագրվող նյութերը պատրաստվել են «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resourses) կազմակերպության աջակցությամբ:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոն
Առաջընթացը կախված է գործընկեր երկրի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| «Միակ կենսունակ կողմնորոշումն այն է, որը տանում է դեպի Թուրքիա, ՆԱՏՕ եւ ԵՄ» |
| |
Հարցազրույց քաղաքագետ, «Հանրապետական այլընտրանք» հասարակական միության համանախագահ Իլգար Մամեդովի հետ
- Ադրբեջանը եւ Հայաստանը պատրաստվում են մասնակցել Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» նախագծին: Ի՞նչ կարող է դա տալ Ադրբեջանին:
- Հազիվ թե «Արեւելյան գործընկերությունն» Ադրբեջանում հնարավոր դարձնի երկար սպասված ճեղքումը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում։ «Արեւելյան գործընկերության» նախաձեռնողների գլխավոր դրդապատճառը մեր վեց երկրների պաշտպանությունն էր ռուսական նկրտումներից։ Եթե այդ նախաձեռնության մեջ գտնվի գործնական հատիկ, դա կլինի միայն վիզային ռեժիմի պարզեցումը Եվրոպա մեկնող ադրբեջանցիների համար։ Տեսականորեն՝ դա կարող է ստեղծել Ադրբեջանից Եվրոպա արտագաղթող աշխատավորների մեծ բանակ, եւ Եվրոպան կունենա Ադրբեջանի վրա ազդելու այնպիսի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| ՀԱՅԵՐԻՆ ՊԵՏՔ ՉԵ՞Ն ԷՐՈՏԻԿ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ |
| |
Եթե անգամ պետք են՝ հայերը սովորաբար ամաչում են «սեքս-շոփ» այցելել ու ճիպոտ, ռետինե տիկնիկ կամ, ասենք, «վիբրատոր» ձեռք բերել:
Հայաստանում «սեքս-շոփ» բացելը դատապարտված է ձախողման: Դրա պատճառը ոչ թե հարկային դաշտի խստությունն է կամ հայերի էրոտիկ երեւակայության բացակայությունը, այլ պարզապես հայկական մտածելակերպը: Սա հավաստիացնում են այն մարդիկ, ովքեր ժամանակին փորձել են Հայաստանում զբաղվել բիզնեսի այս տեսակով, սակայն, առեւտուր չլինելու պատճառով, կարճ ժամանակ անց բիզնեսը ձախողվել է, ու իրենք ստիպված են եղել փակել «սեքս-շոփը»:
Ընդամենը 2-3 տարի առաջ Երեւանում բացվեց նման մի խանութ, բայց պարզվեց, որ հայերը, թեեւ ցանկանում են իրենց սեռական կյանքը բազմազան դարձնել, սակայն ամաչում են օգտվել խանութում վաճառվող զանազան էրոտիկ հագուստներից կամ աքսեսուարներից:
Մեզ հետ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| Աչքերը հոգու հայելին են |
| |
Ըստ հոգեբանի՝ գունավոր ակնոց կրելը իրականությանը դեմ առ դեմ հանդիպելուց խուսափելու միջոց է
«Հայուհիները դեռ ակնոց կրելու կուլտուրա չունեն»,- ասում է «Բռոշ» ակնոցների սրահի աշխատակցուհի Օֆելյան:
Զարգացած երկրներում արեւային ակնոցը վաղուց արդեն դադարել է աքսեսուար լինելուց, սակայն Հայաստանում այն դեռ շարունակում է լինել որպես զարդեղենի մի մաս: Ինչպես ակնոցների վաճառակետերի աշխատակիցներն են բնութագրում՝ աղջիկների մեծ մասի համար այն դեռեւս ձեւական բնույթ է կրում: Օֆելյան նկատում է նաեւ, որ հայուհիների համար ակնոց կրելը մոդայիկ լինելու խորհրդանիշ է. «Ակնոց կրելը դեռեւս մի քանի տարի առաջ այնքան էլ ակտուալ երեւույթ չէր: Առաջ թե՛ աղջիկները, թե՛ տղաները ակնոց կրում էին զուտ արեւից պաշտպանվելու նպատակով: Այսօր պատկերն այլ է: Ակնոցը դարձել է մի տեսակ իմիջի տարր, մասնիկ: Շատերին թվում է, թե ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-28 |
| ՍԻՐՈ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ |
| |
Սերը գիտություն է եւ քիմիական ռեակցիա, որը մարդու օրգանիզմում ավելացնում է ադրենալինի եւ երջանկության հորմոններ...
Սա հորինվածք չէ. գիտականորեն ապացուցված է՝ սիրահարվելն օգտակար է։
Եթե դուք դեռ չեք սիրահարվել, ապա, ծանոթանալով այդ հաճելի զգացողության օգտակարությանը՝ ներքոշարադրյալ 7 կետերին, կփորձեք դա անել...
Երբ սիրահարվում եք, ապա.
1. Ձեր սիրտը սկսում է արագ բաբախել, արյունն ավելի արագ է հոսում երակներով, ուղեղն ավելի շատ թթվածին է ստանում։ Հետեւաբար՝ նվազում է գլխացավերի տոկոսն ու ավելանում են պայծառ մտքերը։ Ձեր արյունատար անոթները նույնիսկ կոփվում են. այժմ դուք կարող եք հանգիստ վազել նույնիսկ բարձրակրունկ կոշիկներով՝ ձեր ոտքերում չզգալով որեւէ ծանրություն ու ցավ։
2. Երջանկության պահերին մարդու օրգանիզմն արտադրում է հատուկ հորմոններ, որոնք կանխում են բորբոքային պրոցեսի ընթացքը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2009-04-28 22:30 |
| |
| |
ԿՈԱԼԻՑԻՈՆ ՆԱԽԿԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ԻՐԱՐ ՄԱՍԻՆ
ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը երեկ հայտարարեց, թե ՀՅԴ-ի համար «Հայ-թուրքական ... |
| |
 |
|
| 2009-04-28 22:30 |
| |
| |
ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ԻՐԱԶԵԿՄԱՆԸ
Երեկ ՀՀ ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀԱԿ-ի՝ նախընտրական քարոզչության ... |
| |
 |
|
| 2009-04-28 22:29 |
| |
| |
ՔԼԻՆԹՈՆԸ ՉԳԻՏԻ՝ ԱՍՏՎԱԾ ԳԻՏԻ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ Երեւանում, համանախագահների տարածաշրջանային այցի ավարտին հրավիրած ... |
| |
 |
|
| 2009-04-28 22:29 |
| |
| |
ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԽԱ՞Ղ Է
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ ԱԺ-ում լրագրողներին ասել է. «Եթե այսքան ժամանակ ճանապարհը փակ է եղել ու հիմա առանց նախապայմանների ... |
| |
 |
|
| 2009-04-28 22:29 |
| |
| |
ԱԺ-Ն ԿՔՆՆԱՐԿԻ՞ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ
Երեկ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգը քննարկելիս «Ժառանգության» պատգամավորները հրատապ համարելով հայ-թուրքական ... |
| |
 |
|
| 2009-04-28 22:29 |
| |
| |
ԴԵՍՊԱՆԻ ԱՆՈՒՆՆ Է՞Լ Է ՀԱՅՏՆԻ
«Tert.am»-ը՝ վկայակոչելով թուրքական Gazeteport թերթը, փոխանցում է, որ արդեն հայտնի է դարձել այն դիվանագետի անունը, որը Հայաստանի եւ ... |
| |
 |
|
| 2009-04-28 22:29 |
| |
| |
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Ռազմական ներկայություն
Յուրի Մերզլյակովը հերքել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված՝ ՀՀ-ում ռուսական ... |
| |
 |
|
| 2009-04-28 22:28 |
| |
| |
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ
Ապրիլի 28-30-ը Լեհաստան կմեկնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած ... |
| |
 |
|
| 2009-04-28 22:28 |
| |
| |
ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է
«Քաղաքականությունը չունի կոմպլեքսներ։ Ելնելով քաղաքական իրավիճակից՝ քաղաքական ուժերը կարող են միավորվել եւ անջատվել»,- երեկ ... |
| |
 |
|
| 2009-04-28 22:28 |
| |
| |
ԱՎԱՆԴԱԿԱՆՆԵՐԸ՝ ԱՎԱՆԴԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Ռամկավար-Ազատական կուսակցության նախագահ Հարություն Առաքելյանը «7 օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՅԴ-ի՝ կոալիցիայից ... |
| |
 |
|
| 2009-04-28 22:27 |
| |
| |
ԱՌԵՎՏՐԻ ԱՌԱՐԿԱ ՉԷ
«Ես չեմ ուզում, որ մենք կասկածենք, որ Հայաստանի կառավարությունը անկեղծ էր Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մեջ: ... |
| |
 |
|
| 2009-04-28 22:27 |
| |
| |
ՀԵՌԱՑԵՔ «ԲԻՐԻՔՈՎ»
«Սերժ Սարգսյանը պետք է հեռացվի իշխանությունից՝ նախքան թուրքերի հետ «հաշտվելու» նրա մոլագարությունը կհատի անդառնալիի սահմանը: Նրա հետ ... |
| |
 |
|
| 2009-04-28 22:26 |
| |
| |
ԱՂՔԱՏՆԵՐԻ ԼԻՄԻՏԸ ԿԱՎԵԼԱՑՆԵՆ
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) որոշել է աշխարհի ամենաաղքատ երկրների համար կրկնապատկել փոխառությունների լիմիտը: Այդ ... |
| |
 |
|
| 2009-04-28 22:25 |
| |
| |
5-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՆ ԿՈՐԵԼ Է
Ապրիլի 24-ի երեկոյան Կոտայքի մարզի Սարալանջ գյուղին հարակից հանդամասում կորել է 5-ամյա Ռոմիկ Հակոբյանը: Երեխան չի հայտնաբերվել: |
| |
 |
|
| 2009-04-28 22:25 |
| |
| |
ԱՐՎԵՍՏԱՆՈՑԻ ԴԵՄ
ՀՀ գլխավոր դատախազությունից երեկ տեղեկացրին, որ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրգործ՝ «Գուգարք արվեստանոց» ՓԲԸ նախկին տնօրենի ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել