18/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Ընդամենը փոքր խաղաքարտ էր
 

Ինչպես հայտնի է, ապրիլի 22-ին ԱՄՆ Կոնգրեսում պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ Ղարաբաղին: Տիկին Քլինթոնն այս հարցում տոգորված է լավատեսությամբ («հույս ունենք, որ առաջիկա ամիսների ընթացքում որոշ լուծում կլինի»), ինչը ցանկացած ամերիկացու համար սովորական տրամադրություն է եւ, կասեի նույնիսկ՝ կենսակերպ: Բայց հետաքրքիր է, թե ինչով է նա հիմնավորում իր լավատեսությունը. «Մենք հավաստիացրել ենք Ադրբեջանի կառավարությանը», «մենք երկու անգամ Պետքարտուղարության պաշտոնյա ենք ուղարկել Ադրբեջան» (ընդգծումն իմն է - Ա. Ա.): Առաջին հերթին տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղն արդեն իսկ համաձայն են այդ «որոշակի լուծմանը» եւ մնում է միայն համոզել ադրբեջանցիներին: Տպավորությունը, հավանաբար, այնքան էլ ճշգրիտ չէ: Բանն այն է, որ Հայաստանին համոզելու կամ, անհրաժեշտության դեպքում, ճնշում գործադրելու «պարտականությունը» դրված է ոչ թե ԱՄՆ-ի, այլ Ռուսաստանի վրա. «մեր հարցով» Միացյալ Նահանգները բանակցում է ՌԴ-ի հետ, եւ եթե այդ երկու գերտերությունները վերջնական համաձայնության են եկել Ղարաբաղի հետագա ճակատագրի վերաբերյալ, ապա մեր դիմադրելու, չհամաձայնելու, բողոքելու ռեսուրսը, մեղմ ասած, սահմանափակ է:

Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ վերջին արտաքին քաղաքական զարգացումների առանցքում ոչ թե հայ-թուրքական հարաբերություններն են (որոնց կարգավորումը, ինչպես համոզվեցինք, շատ մշուշոտ հեռանկարներ ունի), այլ հենց Ղարաբաղի հարցը: Այս խաղի հիմնական մասնակիցների ուժերը զգալիորեն անհավասար են. առանց Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համաձայնության՝ այս տարածաշրջանում էական հարցեր չեն լուծվի, Թուրքիան կարող է շոշափելի ազդեցություն ունենալ այդ հարցերի վրա, Ադրբեջանը հնարավորություն ունի երբեմն ինքնուրույն քայլեր անելու, իսկ մենք կարող ենք միայն օգտվել մնացած խաղացողների հակասություններից: Երբ դրանք չկան, մեր գործը բարդանում է: Վերցրեք թեկուզ ապրիլի 22-ի չարաբաստիկ համատեղ հայտարարությունը: Այն, անշուշտ, պետք էր Թուրքիային եւ Միացյալ Նահանգներին (բազմիցս գրվել է, թե ինչի համար) ու ամենեւին պետք չէր մեզ: Բայց վերոհիշյալ երկու պետությունների ներկայացուցիչները վերջին շրջանում սերտ շփումների մեջ էին ՌԴ պատասխանատուների հետ: Այդ երեքը, իհարկե, իրենց առեւտուրն էին անում բազմաթիվ այլ խնդիրների շուրջ: Եվ այդ եռակողմ փաստաթուղթը ստորագրելու Հայաստանի համաձայնությունը ռուսների խաղաթղթերի մեջ էր, իհարկե, ոչ «տուզ» էր, ոչ էլ նույնիսկ «ղառի վալետ», բայց դա մի քարտ էր, որը մյուսների հետ համադրությամբ հնարավորություն տվեց նրանց այլ հարցերում որոշակի հաջողությունների հասնել:

Այս է, կարծում եմ, եռակողմ հայտարարության ողջ «գաղտնիքը»: Բայց դա, կրկնեմ, դատարկ, տվյալ պահին որոշակի դեր խաղացած թուղթ էր: Առաջիկա ամիսներին խոսքը գնալու է Ղարաբաղի մասին:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
Քաղաքականություն
ԴԵՎԻՍԸ ԿՐԿԻՆ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է
 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ վերստին բարձրաձայնեց իր մտահոգությունը, որը կրկնում է մեկ տարուց ավելի: ‘«Ա1+»-ի խնդրանքով գնահատելով Հայաստանում առկա քաղաքական իրավիճակը՝ նա հիշեցրեց, որ չնայած որոշակի առաջընթացին՝ 2008թ. մարտի 1-ի սպանությունների համար որեւէ մեկին մեղադրանք դեռեւս չի առաջադրվել: ‘«Մինչդեռ այդ ոստիկանության գործն է»,- ասաց նա: Պարոն Դեւիսը նկատել է, որ երբ ինքը ժամանակ առ ժամանակ խոսում է ՀՀ ներկայացուցիչների հետ, վերջիններս ասում են, թե հետաքննություն է արվում Մարտի 1-ի դեպքերի հետ կապված: «Բայց դա նույն բանը չէ: Ոստիկանության խնդիրն է հանցագործությունների բացահայտումը, իսկ սպանությունը հանցագործություն է»,- շեշտեց նա: Միաժամանակ նա հայտնեց իր հիասթափությունը, որ ...

 
 
Քաղաքականություն
ՄՏԱՀՈԳՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՄՏԱՀՈԳՎԵԼ
 

Անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը, ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այդ հարցի շուրջ տարբեր կարծիքների են:

Անկախ պատգամավոր, ՀՀԿ նախկին փոխնախագահ, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով՝ Հայաստանը խաղում է ուրիշի խաղը, եւ այդ խաղը, ըստ մեր զրուցակցի, «ոչ միայն Միացյալ Նահանգների, այլեւ Թուրքիայի խաղն է»: Տիգրան Թորոսյանը վստահ է, որ այս պահին լուրջ մտահոգությունների հիմք կա. «Հաշվի առնենք մի քանի հանգամանք: Առաջինը՝ խոսվում է գործողությունների ծրագրի մասին, այսպես կոչված՝ ճանապարհային քարտեզի, բայց այն չի հրապարակվում: Եթե այդ փաստաթղթի հետ կապված համաձայնություն է ձեռք բերվել, այն ստորագրվել է, ինչի մասին խոսում է ԱԳ նախարարների հայտարարությունը, ապա ինչո՞ւ չի հրապարակվում: Այս հարցը որեւէ լավատեսական հիմքեր ...

 
 
Քաղաքականություն
«ԻՆՉՈ՞Ւ ՀԱՏԿԱՊԵՍ ԱՊՐԻԼԻ 23-Ի ԳԻՇԵՐԸ ՉՔՆԵՑԻՆ»
 

ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը Հայաստանում չի բացառում հեղափոխական զարգացումները

- Ի՞նչ եք կարծում, ՀՅԴ-ն արդար, ազնիվ մղումներո՞վ լքեց կոալիցիան, թե՞ այլ պատճառներ կային։

- ՀՅԴ-ն չէր կարող դուրս չգալ կոալիցիայից։ Այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ մտնելով կոալիցիա՝ ՀՅԴ-ն կորցրել էր իր բոլոր գաղափարական ծրագրային հենքերը։ Սոցիալիստ լինելով՝ դարձան լիբերալ կուրսի կողմնակից, ազգային խնդիրներ իրենց առաջ դնելով՝ հայ-թուրքական մերձեցում, որի մասին, որքան հասկացա, իրենց տեղյակ չեն պահել, Արցախի հիմնախնդրի հետ կապված նույնպես զարգացումներն այդքան լավ չեն գնում։ Կոալիցիայից դուրս չգալը կլիներ Դաշնակցության վերջը, շատերը կլքեին շարքերը, Սփյուռքը երես կթեքեր։ Ռեալ ու հստակ դիրքորոշում էր, ու չեմ կարծում, որ դրա տակ այս պահին ենթատեքստ կա։ ...

 
 
Քաղաքականություն
«...Թե չէ՝ մյուս ոտքդ էլ կկոտրեմ»
 

Դատախազությունում այսպես էին հարցաքննում մարտի 1-2-ի դեպքերի վիրավորներին

Երեկ տեղի ունեցավ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցեցին մարտի 1-ի գիշերը «Չերյոմուխա 7»-ից եւ այլ հատուկ միջոցներից վիրավորված քաղաքացիներ: Խոր Վիրապի բնակիչ Խաչիկ Դավթյանը Մաշտոցի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում վիրավորվել էր ոտքից եւ կյանքին սպառնացող ծանր վնասվածք էր ստացել: Երեկ նա հանձնաժողովականներին որոշ մանրամասներ պատմեց իր վիրավորվելու եւ հարցաքննությունների մասին: Ըստ ականատեսի, մարտի 1-ի գիշերը ոստիկանները եւ ժողովուրդը կանգնած են եղել դեմ-դիմաց, եւ ոստիկանները փորձել են մարդկանց ցրել, ոստիկանների ետ քաշվելուց հետո եկել են ջրցան մեքենաները. «Ես էլ մարդկանց հետ հասա պրոսպեկտի անկյունը, մինչեւ «մոստ» ...

 
 
Քաղաքականություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԵԽԽՎ-ՈՒՄ
 

Հայ պատվիրակներից եւ ոչ մեկը չի կարողացել կամ չի ցանկացել մասնակցել այդ քննարկմանը

Ապրիլի 27-ի երեկոյան ԵԽԽՎ-ն քննարկել է Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցող, Գերմանիայի պատվիրակ Հոլգեր Հայբախի զեկույցը՝ «Արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանությունը»: Եվ ընդունվել է համանուն բանաձեւը, որի քվեարկությանը Հայաստանի պատվիրակության անդամներից մասնակցել է միայն «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, որը 83 կողմ քվեարկածներից մեկն է: Ուշագրավ է, որ բանաձեւին դեմ քվեարկած 3 պատվիրակներն էլ ռուսներ են:

Այս բանաձեւի սեղմագրում նշված է. «Եվրոպայի խորհրդի անդամ մի քանի պետություններ եւ հատկապես Վրաստանը եւ Հայաստանը վերջերս հայտարարել էին արտակարգ դրություն՝ թույլ տալով մարդու իրավունքների լուրջ խախտումներ, որոնք ...

 
 
Քաղաքականություն
Ուրեմն էլ ինչո՞ւ էին մեղադրում թուրքերի հետ քիրվայության համար
 

ՀՀԿ խոսնակը պնդում է, թե հանրապետականները 2008-ին չեն հնչեցրել նման մեղադրանքներ

Երեկ «Նովոստի» մամուլի կենտրոնում հյուրընկալված ՀՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հերթական անգամ հայտարարեց, թե ՀՀԿ-ն մշտապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակիցն է եղել եւ ունեցել է հստակ դիրքորոշում, այն է՝ հաստատել դիվանագիտական հարաբերություններ առանց որեւէ նախապայմանի:

Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ իշխանական ուղղորդված հակաքարոզչությունն իրականացվում էր նաեւ թուրքական դրոշի օգնությամբ։ Այն ժամանակ մեջբերումներ էին արվում թուրքական մամուլից՝ փորձ անելով ապացուցել, թե Տեր-Պետրոսյանը Թուրքիայի նախընտրելի թեկնածուն է, պնդումներ էին արվում, թե Տեր-Պետրոսյանն ուզում է ...

 
 
Սոցիում
«ԳՅՈՒՏԻՆ ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԱՆՈՒՄ»
 

«Հույսիտ» գյուտի հեղինակ, գիտնական Ռուբեն Յադոյանը պնդում է, որ իր հայտնագործածը ջրակլանիչ եւ ջրապահպան

աննախադեպ հնարավորություններով նյութ է եւ կլուծի բնապահպանական, քաղաքաշինական ու գյուղատնտեսական մի շարք խնդիրներ:

Մինչ մեր Գիտությունների ազգային ակադեմիան տարեկան հավաքներ է անցկացնում, որտեղ գեղեցիկ ելույթներ են հնչում՝ լի փոխադարձ մեծարանքի խոսքերով ու մեր գիտական ներուժի զարգացման մասին դեկլարատիվ մտքերով, մինչ նորագույն տեխնոլոգիաները առաջնահերթություն համարող մեր նախկին եւ ներկա կառավարությունների ղեկավարները հայտարարում են գիտության հանդեպ հատուկ հոգածության մասին, արդեն 20 տարի է՝ որոշ հայ գիտնականների արած հայտնագործությունը մատնված է անուշադրության:

Դեռեւս 20 տարի առաջ ԳԱԱ երկրաբանական ...

 
 
Սոցիում
Երեխաները մրսում են
 

Մի խումբ ծնողներ դժգոհություն են հայտնում, որ Էրեբունի համայնքի մանկապարտեզներում ջեռուցումը դադարեցված է, ինչի հետեւանքով էլ մանուկները հիվանդանում են:

Էրեբունի համայնքի որոշ մանկապարտեզներում, մասնավորապես՝ Սարի թաղի մանկապարտեզներում, ջեռուցում չկա, շատ ցուրտ է: Ծնողների ներկայացմամբ, շատ երեխաներ հիվանդանում են ու մանկապարտեզից բացակայում: Ջեռուցումը այս համայնքում դադարեցվել է մարտի 15-ից եւ մանկապարտեզների աշխատակիցները երեխաների հետ ստիպված են «յոլա գնալ» էլեկտրական տաքացուցիչներով: Ծնողների ներկայացմամբ, տաքացուցիչները միացվում են միայն խաղասենյակներում, իսկ ննջասենյակներում ցուրտ է եւ երեխաները քնում են այդ ցածր ջերմաստիճանում: «Հոգատար դաստիարակներն աշխատում են քնի ժամին էլ զբաղեցնել նրանց, որպեսզի փոքրիկները չննջեն սառը անկողիններում: Եթե ավագ խմբերի հետ դա հաջողվում է, ...

 
 
Սոցիում
ԴՈՆՈՐԻ ՌԵԵՍՏՐ՝ ՀԱՄԱՅՆ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
 

Երեկ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում» բացվել է «Ցողունային բջիջների հավաքագրման կենտրոն»: Կենտրոնի բացումով այսուհետեւ հնարավոր կլինի ախտորոշել եւ բուժել արյան չարորակ հիվանդությունները: Կենտրոնի բացման համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հատկացրել է 106 միլիոն դրամ:

«Մեր ընկերությունը, որպես «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի երկարամյա կորպորատիվ գործընկերն ու աջակիցը, այս անգամ եւս խոշոր սոցիալական ներդրում իրականացրեց, որն ամբողջությամբ ուղղվեց վտանգված կյանքերի փրկության վեհ առաքելության իրականացմանը»,- կենտրոնի բացման ժամանակ նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նշենք, որ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը» շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն է եւ մոտ 10 տարի է՝ գործունեություն է ծավալում Հայաստանում ...

 
 
Կրթություն
«ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
 

Ըստ Իսիկ համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկան Բյուլենտ Արասի՝ իրենց երկիրը ցեղասպանությունը կընդունի որպես մեծ ցավ:

Երեկ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի կազմակերպած «Կովկաս 2008» միջազգային գիտաժողովի ընթացքում տարածաշրջանի եւ եվրոպական երկրների գիտնականներ, լրագրողներ եւ քաղաքական գործիչներ քննարկեցին այն ուշագրավ իրադարձությունները, որոնք 2008-ի ընթացքում տեղի էին ունեցել Կովկասում:

Ադրբեջանի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովն իր խոսքում առանձնացրեց 2008-ին կատարված 4 կարեւոր իրադարձություն, որոնք մեծ ազդեցություն են թողել Ադրբեջանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքականության վրա. «Առաջինը օգոստոսյան իրադարձություններն էին, որոնք մեծ ազդեցություն ունեցան հատկապես Լեռնային ...

 
 
Կրթություն
Մանկապարտեզ են փակում
 

Դեբեդավանի գյուղապետարանը նո՞ր է լսում ֆինանսական ճգնաժամի մասին

Վրաստանի հետ սահմանակից Դեբեդավան համայնքի ավագանին մարտի 20-ին որոշում է կայացրել. «Ելնելով համայնքի հնարավորություններից, ֆինանսական-տնտեսական ճգնաժամի ազդեցությունից, «Դեբեդավանի մանկապարտեզ» ՊՈԱԿ-ի գործունեությունը ժամանակավորապես կասեցնել 01.04.09թ. մինչեւ 30.09.09թ.»: Որոշման տակ առկա է Դեբեդավանի գյուղապետ Սալավաթ Բաբայանի ստորագրությունը: Դեբեդավանի մանկապարտեզը ոչ թե պետական ենթակայության ոչ առեւտրային, այլ համայնքայի՛ն ենթակայության ոչ առեւտրային կազմակերպություն է՝ ՀՈԱԿ: Զարմանալի է, որ համայնքի ավագանին եւ համայնքի ղեկավարը չգիտեն այս մասին: Տարօրինակ է նաեւ, որ մանկապարտեզի գործունեությունը կասեցրել են ֆինանսատնտեսական ճգնաժամի ...

 
 
Մշակույթ
«ԼԱՎ ՏՂԱ» ԵՐԵՎԱԼՈՒ ԽՆԴԻՐԸ ՉԷ»
 

Իր թմրամոլ հերոսին արդարացնում է դերասան Արտաշես Մխիթարյանը


«Արնախումի ընտանիքում»՝ Արտաշես Մխիթարյանը (կենտրոնում)՝ դերասաններ
Գրիգոր Գաբրիելյանի եւ Նաիրա Շահիրյանի հետ:

Արտաշես Մխիթարյանը Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասաններից է: Չնայած կարճ ժամանակ է, ինչ նա բեմում է, խաղացել է Ա. Խանդիկյանի շեքսպիրյան ներկայացումներում՝ «Ռոմեո եւ Ջուլիետ», «Համլետ», «Մակբեթ»: Սակայն հասցրել է թատրոն բերել ժամանակակից հերոսի մի տեսակ, որն, ըստ էության, «անտիհերոսն» է, իր մեջ կրելով այն բոլոր բարքերը, որոնք ժամանակակից «ոսկե երիտասարդության» հատկանիշներ ունեն: Նման դերերից էր Դմիտրին՝ Վալերի Սիգարեւի «Ֆանտոմային ցավեր» ներկայացման մեջ (բեմադրիչ՝ Գ. Խաչատրյան) եւ ...

 
 
Մշակույթ
Բարոյահոգեբանական ճգնաժամի հետեւանքները
 

Մտավորականները կոչ են անում կյանքից հեռացած մեծերին չխառնել անձնական վեճերի մեջ

«Առավոտի» ապրիլի 21-ի համարում տպագրված «Դավոյանը՝ Սարոյանի մասին» հոդվածին, որը վերաբերում էր բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի հուշագրությանը, երկու օր անց հետեւեց «Անպատկառությանդ չափ ու սահման դիր, տո՛» հոդվածը՝ բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի արձագանքով: Վերջինս պնդում էր, որ իր հայրը՝ բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանն ու Վիլյամ Սարոյանը մտերմագույն ընկերներ են եղել, մինչդեռ Ռ. Դավոյանը անհարկի արտահայտություններ է անում նրանց հարաբերությունների վերաբերյալ՝ սեփական կենսագրությունը հորինելու համար:

Այժմ խմբագրությունը շարունակում է նորանոր արձագանքներ ստանալ երկու հրապարակումների առիթով: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

Գրաքննադատ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանն «Առավոտին» հայտնեց. «Ես ...

 
 
Սպորտ
ԴԺՎԱՐՆ ԱՌԱՋԻՆՆ Է
 

Մայիսի 23-30-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:

Հաշվի առնելով, որ տվյալ մարզաձեւում այդ մակարդակի մրցաշար Հայաստանում առաջին անգամ է կայանալու, երեկ զրուցեցինք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի հետ:

- Մեր համալիրը հիմնանորոգումից հետո ի վիճակի է ընդունել տասնյակ մարզաձեւերի ամենաբարձր կարգի մրցումներ: Սակայն, որքան տեղյակ ենք, մինչեւ մարզակառույցի վերաշահագործումն էր աշխարհի առաջնության անցկացումը Հայաստանին վստահվել:

- Այո: Դա այդպես է: Ասեմ, որ ոչ մի մարզաձեւի միջազգային կամ, մեր պարագայում, եվրոպական ֆեդերացիա հենց այնպես նման պատասխանատու որոշում չի կայացնում: Աշխարհի պատանեկան առաջնությունը Հայաստանում ...

 
 
Սպորտ
Բոլոր հարցերի պատասխանն՝ այսօր
 

Նալչիկում ընթացող ՖԻԴԵ-ի «Grand Prix» մրցաշարն այսօր հատում է եզրագիծը: Աշխարհի 14 ուժեղագույն գրոսմայստերները եզրափակիչ՝ 13-րդ տուրում վերջնական պատասխան կտան, թե մրցաշարային աղյուսակում ով ինչ տեղ կզբաղեցնի:

Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաքում ծավալված շախմատային ճակատամարտն, իսկապես, իր լարվածությամբ աննախադեպ է եւ մրցաշարի ավարտին հասել է գագաթնակետին: Դա, հասկանալի է, դուր է գալիս մարզաձեւի սիրահարներին: Իսկ հայաստանցիների համար, թերեւս, ամենահետաքրքիրն է, քանի որ նախավերջին տուրից հետո հաղթողի եւ մրցանակակիրների կոչման համար պայքարում են մեր հանրապետության ներկայացուցիչներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանն ու հունգարացի Պետեր Լեկոն, որն իր անձնական կյանքը վաղուց ի վեր կապել է հայուհու հետ ու կիսով չափ «մերոնքական» է:

Երեկ կայացած 12-րդ տուրում մինչ այդ միանձնյա առաջատար Արոնյանը ...

 
 
Աստղագուշակ
Ապրիլի 29
 

ԽՈՅ (21.03-20.04)- Ձեր ավելորդ հուզականությամբ կազդեք գործընկերների նյարդերին:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Բարենպաստ օր է ցանկացած հարց լուծելու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր ծանոթություններ հաստատելիս՝ ապագայում անձնական հաջողություններ կունենաք:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հնարավորություն կունենաք ստանալ ձեզ հուզող հարցերի պատասխանները:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրը լի է նոր հետաքրքրություններով:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Օրիգինալ եւ համարձակ որոշումներ կայացնելու համար շատ բարենպաստ օր է:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Անսպասելի կլուծվեն բոլոր ֆինանսական հարցերը:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Ժամանակն է տեղավորվեք որեւէ կայուն աշխատանքի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Սիրո հարցում հաջողություններ կունենաք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Զեր ծ մնացեք չմտածված քայլեր կատարելուց:

ՋՐՀՈՍ ...

 
 
Տնտեսություն
ՈՄԱՆՔ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԵՆ ՏՎԵԼ, ՈՄԱՆՔ՝ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԵԼ
 

Սեփական եկամուտները հավաքելու անկարողությունից դրդված՝ Շիրակի մարզի որոշ գյուղապետեր դիմել են ծայրահեղ քայլերի:

Շիրակցի գյուղապետերը իրենց վատ աշխատանքով շարունակում են «խայտառակ անել» մարզպետ Լիդա Նանյանին, որն ամեն անգամ մարզխորհրդի նիստերի ժամանակ ստիպված նրանց հիշեցնում է, որ սեփական եկամուտների չհավաքագրման առումով Շիրակի մարզը «ռեկորդակիր» է:

Նախորդ օրը, Շիրակի մարզպետարանում հրավիրած ասուլիսի ժամանակ ֆինանսատնտեսական վարչության պետ Հովսեփ Սիմոնյանը «Առավոտի» խնդրանքով հրապարակեց այն գյուղերի ցանկը, որոնց գյուղապետերը, այսպես ասած, անպատասխանատու են: Դրանք են՝ Սարագյուղը, Վարդաղբյուրը, Փոքր Սեպասարը, Կրասարը, Արփենին, Սիզավետը, Բավրան, Մուսայելյանը, Մեծ Սարյարը, Ցողամարգը, Գյուլուբուլաղը, Կաքավասարը, Ղազանչին եւ Մեծ Սեպասարը: Հ. Սիմոնյանը չի արդարացնում այն ...

 
 
Տնտեսություն
Հայերը Թուրքիայում աշխատանք կգտնեն
 

Ըստ «Հանուն ապագայի քաղաքացիական նախաձեռնության» համակարգող Լեւոն Երզնկյանի՝ հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի, որ մեր հայրենակիցներն առանց դժվարությունների գնան Թուրքիայում աշխատելու:

«Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանին ձեռնտու է բոլոր առումներով՝ սկսած տրանսպորտից, մինչեւ քաղաքականություն ու սոցիալական հարցեր: Օրինակ, մեր քաղաքացիները կարող են գնալ եւ աշխատել Թուրքիայում: Ճիշտ է, հիմա էլ են գնում, բայց՝ դժվարություններով: Իսկ Ղարաբաղի հարցի լուծումից հետո կիրագործվեն բազմաթիվ ներդրումային եւ զարգացման ծրագրեր, որոնք այժմ Ադրբեջանը պետական մակարդակով արգելում է իրականացնել»,- «Առավոտի» հետ զրույցում սահմանի բացման տնտեսական նշանակության վերաբերյալ նման կարծիք հայտնեց «Հանուն ապագայի քաղաքացիական նախաձեռնության» համակարգող Լեւոն Երզնկյանը: Ըստ Լ. Երզնկյանի, ...

 
 
Տնտեսություն
«ՆԱԻՐԻՏԻՆ» ԳՈՎԵՐԳԵՑԻՆ
 

«Նաիրիտ» գործարանի արտադրական ներկա կարողություններին եւ զարգացման հնարավորություններին ծանոթանալու նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելել է գործարան: Վարչապետը նշել է, որ ներկայումս առաջնահերթ խնդիրը գործարանի իրական կարողությունների պարզումն ու արտադրողականության ավելացումն է, մասնավորապես՝ մինչեւ տարեվերջ բութադիենային տեխնոլոգիայով կաուչուկի արտադրության կազմակերպումը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ եթե «Նաիրիտը» աշխատի մշակված զարգացման ծրագրին համապատասխան եւ իր ամբողջ հզորությամբ, ապա կնպաստի տասնյակ ձեռնարկությունների արագ գործարկմանն ու հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը: «Նաիրիտի» հիմնախնդիրների թվում վարչապետը կարեւորել է նաեւ բարձր որակավորում ունեցող մասնագետներով ապահովումը:

Իր խոսքում Տ. Սարգսյանը ասել է. «Սա կառուցվածքաստեղծ գործարան է, նրա ...

 
 
Իրավունք
«ՄԱՐԶԻ ՄԻԱԿ ԿԱՇԱՌԱԿԵՐԸ ԵՍ ԷԻ»
 

Նախկին դեկանն իրեն «կալանավոր Ֆեմիդա» է համարում

Արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ-ում է գտնվում ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի նախկին դեկան, ՀՀԿ անդամ Ֆելմիրա Դավթյանը: Նրան առաջադրվել է մեղադրանք՝ կաշառակերության համար: Երեկ Ֆ. Դավթյանը տեղեկացրեց, որ նամակ է ուղարկել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կազմակերպություններին եւ ՀՀ նախագահին: Նա խնդրում է, որ իրեն թույլ տան 10-ամյա որդու հետ հեռանալ Հայաստանից կամ՝ իր նկատմամբ իրականացնել մահապատիժ, քանի որ չի ընդունում իրեն մեղսագրվածը: «ՀՀ Տավուշի մարզը հրեշտակների բնակավայր է: Մարզպետ, քաղաքապետ, գազի վարչության տնօրեն, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն, էլցանցի տնօրեն. բոլորը հրեշտակներ են եւ իրենց հալալ քրտինքով են ապրում: Մարզի միակ կաշառակերը ես եմ»,- ...

 
 
Իրավունք
Ոստիկանությունը չի վախենում
 

Ըմբռնողի ասուլիսը

Երեկ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ներկայացրեց հանրապետության քրեական իրավիճակը՝ 3 ամիսների ընթացքում: Նա արձանագրեց, որ նկատվում է հանցագործությունների «աննախադեպ աճ»: Նախորդ տարվա 3 ամիսների ընթացքում 57%-ով դրանք ավելացել են: Ա. Սարգսյանը ողջ ասուլիսի ընթացքում ցանկացած նախադասության մեջ օգտագործում էր վաղուց մոռացված «ըմբռնումով ենք մոտենում» բառակապակցությունը:

Այսպես ըմբռնումով էին մոտենում դիտավորյալ մարմնական վնասվածքի դեպքերի բացահայտմանը, կանխարգելիչ միջոցառումներին, թմրանյութերի հայտնաբերմանը եւ, իհարկե, հանրապետության երեւելիների եւ նրանց հարազատների կողմից կատարված հանցագործություններին ու դրանց բացահայտմանը, թեեւ Ա. Սարգսյանը հավատացնում էր, որ ոստիկանությունը տանուլ չի տալու այն խաղը, որ սկսել է եւ, անկախ անձերից, բոլորը ենթարկվելու են ...

 
 
Մարզեր
ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՄ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
 

Արմավիրի մարզում փորձում են «ուժով» լուծել աղբահանության հարցը

Այս օրերին, երբ ողջ աշխարհում անցկացվում են Երկրի օրվան նվիրված բնապահպանական ու շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունք ձեւավորելու տարատեսակ միջոցառումներ, Հայաստանի որոշ մարզերում այդ ամենից անտեղյակ կամ «անտեղյակ» բնակիչները շարունակում են սառնասրտորեն փչացնել շրջակա միջավայրը՝ «հեղեղելով» այն աղբակույտերով:

Արմավիրի մարզխորհրդի նիստերում որքան հաճախակի են անդրադառնում մարզի աղբահանության ու էկոլոգիայի հարցերին, այնքան մի շարք համայնքներում ավելանում է աղբն ու պակասում տիրոջ վերաբերմունքը սեփական բնակավայրի նկատմամբ:

Կառավարության հանձնարարությամբ եւ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կարգադրությամբ՝ Արմավիրի սանիտարական ...

 
 
Մարզեր
Ալավերդին՝ Երեւանին
 

Մարզերի բնակիչները հույսեր են կապում Երեւանի ավագանու ընտրությունների հետ

Երեւանում կատարվող քաղաքական անցուդարձի, մասնավորապես՝ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ ալավերդցիների կարծիքները միանշանակ չէին: Միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքով գործազրկության ավելացումն ու ապրիլյան թանկացումներն են պատճառը, որ Ալավերդիում շատերը անտրամադիր են եւ Երեւանի հավեսը չունեն, այնուամենայնիվ, եղան նաեւ կարծիք հայտնողներ:

«Ես գտնում եմ, որ մեր երկրի մարզերը մայրաքաղաքի անցուդարձին մասնակից չեն եւ դա համարում եմ իշխանությունների վատ աշխատանքի արդյունք: Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններին ես հետեւում եմ ուշադիր: Մայրաքաղաքում, երբ ընտրությունների թեկնածուների առաջադրումները սկսվեցին, ես վախենում էի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է չառաջադրվի, պատվից վեր ...

 
 
Միջազգային
ՌԴ պետդումայի պատգամավորը՝ միջազգային հետախուզման մեջ
 

Երկուշբաթի օրը Ինտերպոլը պաշտոնապես միջազգային հետախուզման մեջ հայտարարեց ՌԴ Պետդումայի պատգամավոր եւ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի զինակից եւ բարեկամ Ադամ Դելիմխանովին (ձախից՝ առաջինը): Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի՝ նման որոշման համար հիմք հանդիսացավ Դուբայի ոստիկանության դիմումը, համաձայն որի՝ Դելիմխանովը մասնակցել է մեկ այլ չեչեն հրամանատար Սուլիմ Յամադաեւի դեմ մահափորձին: Ինտերպոլի եւ Դուբայի ոստիկանության բանակցությունների նման արդյունքի մասին հայտնի դարձավ կիրակի օրը, երբ Ինտերպոլն իր հրապարակած հաղորդագրությունում բարձր գնահատեց իրավապահների գործողությունները հիշյալ հանցագործության հետաքննության ընթացքում: Այժմ Դելիմխանովի լուսանկարը տեղադրված է Ինտերպոլի կայքում՝ հետախուզման մեջ գտնվողների շարքում: Քանի որ Ռուսաստանը աշխարհի շատ երկրների նման իր քաղաքացիներին Ինտերպոլին չի ...

 
 
Միջազգային
Կոմունիստները պայքարում են քաղաքական տեռորի դեմ
 

Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մեղադրում է իշխանությանը բացահայտ էքստրեմիզմի եւ քաղաքական ահաբեկչության համար: Ըստ Newsru.com-ի, նման հայտարարության համար հիմք են հանդիսացել մի շարք փաստեր. Լենինի արձանների նկատմամբ վանդալիզմի դրսեւորումներ, սպառնալիքներ ընդդիմության ակտիվիստների հասցեին, ավազակային հարձակումներ ընդդիմության առաջնորդների վրա: Բացի այդ, կոմունիստների հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ վտանգավոր միտում է նկատվել՝ օգտագործել իշխանության կուսակցության երիտասարդական հարվածային խմբերը՝ ընդդիմության միջոցառումները տապալելու նպատակով: Կոմունիստները կարծում են, որ այդ բոլոր գործողությունները համակարգային բնույթ են կրում՝ հատուկ առանձնացնելով դատական ...

 
 
Միջազգային
Հավատում են սոցիալիզմին եւ դոլարին
 

Անցած կիրակի օրը լատինամերիկյան Էկվադորի Հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթել է գործող նախագահ Ռաֆայել Կոռեան: Ձախ հայացքներ ունեցող գործչին ձայն է տվել ընտրողների կեսից ավելին: Նրա հիմնական մրցակիցը ստացել է ձայների 1/3-ը: Այդպիսով, Կոռեան վերընտրվում է նախագահի պաշտոնին՝ ընտրությունների առաջին իսկ փուլից հետո: Էկվադորի նախագահը ինքն է նախաձեռնել հանրաքվե, ըստ որի՝ պետք է փոխվեր Սահմանադրությունը եւ նրան հնարավորություն տրվեր երկրի ղեկավար ընտրվել երկու 4-ամյա ժամկետով: Այդպիսով, Կոռեան բոլոր շանսերն ունի իշխանության գլխին մնալ մինչեւ 2017 թվականը: «Վրեմյա նովոստեյ» թերթը հիշեցնում է, որ լիազորությունները երկարացնելու ճանապարհով գնացել են Լատինական Ամերիկայի մի շարք երկրների ղեկավարներ: Ներքին ...

 
 
Միջազգային
ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԵՎ ՎՈՐՈՆԻՆԸ ՊՐԱՀԱ ՉԵՆ ԳՆԱ
 

Բելառուսի եւ Մոլդովայի նախագահները չեն մասնակցի Արեւելյան գործընկերությանը նվիրված համաժողովին, որը կայանալու է մայիսի 7-ին՝ Պրահայում: Ըստ Gazeta.ru-ի, դրա մասին հայտարարեց ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան: Մոլդովայի նախագահը (նկարում) ապրիլին Քիշնեւում տեղի ունեցած իրադարձություններից հետո առանձին ձգտում չունի շփվելու եվրոպացիների հետ, իսկ Լուկաշենկոյի Պրահա ժամանելը կարող է առիթ դառնալ քաղաքական սկանդալների: Ըստ որոշ լրատվամիջոցների, Մինսկի եւ Բրյուսելի միջեւ գոյություն ունի ջենթլմենական համաձայնություն, ըստ որի՝ Բելառուսի առաջնորդը չի մասնակցի համաժողովին, սակայն երկիրը կդառնա Արեւելյան գործընկերության լիիրավ մասնակից: Ավելի վաղ ԵՄ-ում նախագահող Չեխիայի ղեկավար Վացլավ Կլաուսն իր տարակուսանքը հայտնեց բելառուսական պատվիրակության հրավերի կապակցությամբ: Կլաուսի ...

 
 
Միջազգային
ԼԱՏՎԻԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է $666 ՄԻԼԻՈՆ
 

Լատվիայի մասնագետները հաշվարկել են առաջին գումարը, որը, Ռիգայի կարծիքով, պետք է վճարի Ռուսաստանը՝ փոխհատուցելու համար խորհրդային օկուպացիայի շրջանում հասցրած վնասը: Ըստ Newsru.com-ի, երկրի տնտեսական եւ սոցիալական միջավայրին հասցրած վնասը կազմում է $665,72 միլիոն, իսկ ամբողջ փոխհատուցումը կարող է գերազանցել $18,7 միլիարդը: Լատիշ փորձագետները գտնում են, որ նման փոխհատուցում պահանջելը միանգամայն իրատեսական է, սակայն պարզ չէ, թե ով է այն վճարելու: Անցած տարի լատվիական կողմի հաշվարկները ցույց տվեցին, որ կոմունիստական օկուպացիոն ռեժիմից ուղիղ ժողովրդագրական կորուստները կազմում են մոտ 10 միլիոն մարդ-տարի: Իր հերթին Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում քննարկել վնասը փոխհատուցելու խնդիրը: Մոսկվայում Ռիգայի դժգոհություններն անվանում են իրական տեսակետից անհիմն եւ 2 երկրների հարաբերությունների վատթարացմանն ...

 
 
Միջազգային
ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ ՕԲԱՄԱՅԻՑ
 

Հինգշաբթի օրը՝ ապրիլի 30-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման 100-րդ օրն է, որին նա մոտեցել է հոյակապ ցուցանիշներով՝ երեկ հրապարակված համազգային արդյունքների համաձայն: 47-ամյա նախագահի գործունեությանն ընդհանուր առմամբ հավանություն է տալիս ամերիկացիների 69%-ը: Դա վերջին 2 տասնամյակների ընթացքում երկիրը ղեկավարող բոլոր նախագահների հաշվարկով լավագույն ցուցանիշն է: Հարցվածների մեծամասնությունը նշել է, որ նախագահը կատարել է այն կարեւոր խոստումները, որոնք տվել է նախընտրական արշավի ժամանակ եւ կարողանում է ճիշտ ղեկավարել երկրի տնտեսությունը ճգնաժամի պայմաններում: Բացի այդ, ամերիկացիների 2/3-րդը հավանություն է տալիս Օբամայի արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ նրա մոտեցումները՝ բժշկական ապահովագրության բարեփոխումներին, հարկերին, գլոբալ տաքացման եւ այլ կարեւոր հարցերում: Նույնիսկ նախագահի ընդդիմախոս ...

 
 
Հայդ պարկ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՁԱՅՆԵՐԸ ԲԱՇԽՎԵԼՈՒ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ
 

Նվիրվում է հաստիքային սոցիոլոգներին, ՀԱԿ-ին, ՀՀԿ-ին եւ մյուսներին

Այս թեմայով գրիչ վերցնելուս մղումը իշխանությունների արդեն սովորություն դարձած այն գործելակերպն է, որով ընտրություններից 2-3 ամիս առաջ հաստիքային սոցիոլոգների միջոցով ասպարեզ են իջեցնում իրենց ընտրական նպատակները նախանշող, միաժամանակ իրականության հետ կապ չունեցող թվեր եւ վերլուծություններ: Այն, ինչ ասելու եմ, իմ անձնական ցանկությունը չէ, ոչ էլ նախասիրություններս են, այլ իրերի իրական վիճակն է, որի հետ հաշվի չնստել չեն կարող ոչ ՀՀԿ-ն, ոչ ՀԱԿ-ը եւ ոչ էլ մյուսները: Դա բխում է հենց իրենց շահերից, ինչպես նաեւ իրականությունը ճշգրիտ արձանագրելու եւ անհրաժեշտ հետեւություններ անելու բոլորիս նպատակից:

Մենք պետք է անկեղծորեն արձանագրենք, որ մայրաքաղաքի հասարակության ճնշող ...

 
 
Հայդ պարկ
Հայոց վիշտը՝ ըստ FT-ի
 

«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված «Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ հայտարարությունը շատ լավ լուր է: 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածից եւ զանգվածային արտաքսումից ի վեր՝ երկու ժողովուրդների պատմական թշնամությունը ապակայունացրել է տարածաշրջանը, մեկուսացրել ու աղքատության հասցրել Հայաստանին եւ մթագնել Թուրքիայի հարաբերությունները Եվրոպայի եւ Ամերիկայի հետ: Այժմ վերքերի ապաքինման հնարավորություն է ստեղծվել»,- ըստ «Արմինֆոյի», գրում է The Financial Times թերթը՝ «Հայոց վիշտը» հոդվածում: Այնուամենայնիվ, անցած շաբաթ արված հայտարարությունը՝ համաձայնության հստակ պայմանների կամ դրա կատարման ժամանակացույցի վերաբերյալ որեւէ ակնարկ չի պարունակել: «Ըստ երեւույթին, այդ հայտարարությունն արվել է հապճեպ՝ հնարավորություն տալու ԱՄՆ նախագահ Բարաք ...

 
 
Ժամանց
ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՄՏՆԵԼ ԾՆՈՂՆԵՐԻ ՆՆՋԱՍԵՆՅԱԿ
 

Մամայի ու պապայի սենյակում քնելով՝ երեխան անսեռ ու անկիրք կմեծանա

«Մա՛մ, ես չեմ նայում, ականջներս էլ կփակեմ... Ինչ ուզում եք, արեք...»,- այս խոսքերով է գիշերը երեխայի ներկայությունը ամուսնական պարտականությունները կատարելուց հրաժարվելու պատճառ բռնող մորը «հանգստացրել է» 4-ամյա տղան:

Զարգացած երկրներում ընդունված է նորածին երեխայի համար հատկացնել առանձին սենյակ: Իսկ հայկական սովորության համաձայն, նորածին երեխան ծնված օրվանից քնում է ծնողների սենյակում: Մի՞թե երեխային ծնողների ննջարանում քնեցնելը բխում է ծնողների հոգատարությունից, թե՞ սա հատուկ մտածված քայլ է հայ մայրերի կողմից, որպեսզի «պետք եղած» դեպքում խուսափեն ամուսնական պարտականություններից: Հոգեբան Արմեն Կարախանյանը գտնում է, որ երեխային ծնողների հետ նույն սենյակում քնեցնելը հոգատարության եւ ուշադրության նշան չէ: ...

 
 
Ժամանց
Խռմփոցը վնասակար է սրտին
 

Այն սահմանափակում է օդի անցումը թոքեր

Ձանձրացնող է, առողջության համար վնասակար եւ, ինչպես վկայում է համաշխարհային դատական վիճակագրությունը, լրջորեն ազդում է ամուսնական կյանքի ամրության վրա: Խոսքս ոչ թե խանդի մասին է, այլ սովորական խռմփոցի: Շատ կանայք հուսահատության մեջ են ընկնում ամենօրյա գիշերային աղմուկից, չեն կարողանում լիարժեք հանգստանալ ու, ի վերջո, փրկությունը գտնում են ամուսնալուծության մեջ:

Ֆիզիոլոգ Կարեն Ասատրյանը խռմփոցը բնութագրում է հետեւյալ կերպ. «Դա քնի ժամանակ արձակվող ձայն է, որն առաջանում է ցածր քիմքի շարժումներից, գլխավորապես քթով շնչելու դեպքում: Սակայն խռմփացնելու դեմ միակ միջոցը բռունցքով ամուսնու կողքին հրելը չէ: Բժիշկները եւ հետազոտողները տասնյակ տարիներ փորձում են գտնել այլ ելք: Չէ՞ որ եթե մարդը չքնի ...

 
 
Ժամանց
ԺԱՄԱՆԱԿԱԿԻ՞Ց ԵՆ, ԱՐԴՅՈՔ, ՁԵՐ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ
 

Պատասխանեք առաջարկված հարցերին եւ պարզեք, թե ինչպիսի՞ն են ձեր հայացքները։

1. Ի՞նչ եք երազել դառնալ մանուկ հասակում.

ա) օդաչու (1),

բ) ինժեներ (2),

գ) ոսկերիչ (1)։

2. Դուք հնարավորություն ունեք հանգստանալու։ Ո՞ւր կմեկնեիք.

ա) արկածային Ամազոնիա (2),

բ) Կանարյան կղզիներ (0),

գ) կմնամ տանը (1)։

3. Ենթադրենք՝ վաղը կարող եք մեքենա գնել. ի՞նչ կնախընտրեիք.

ա) շքեղ «Մերսեդես» (2),

բ) հայրենական արտադրության որեւէ հարմար մեքենա (1),

գ) ոչ թանկարժեք արտասահմանյան մակնիշի օգտագործված մեքենա (0)։

4. Ամեն օր ստիպված եք երթեւեկել հասարակական տրանսպորտով։ Ճանապարհին դուք.

ա) գի՞րք եք կարդում (2),

բ) թերթում եք օրվա լրագրերը (1),

գ) պարզապես նայում եք պատուհանից դուրս (1)։

5. Հետաքրքրվո՞ւմ եք քաղաքականությամբ։ Ո՞ւմ օգտին կքվեարկեիք.

ա) ամենաուժեղ ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009-04-29 22:04
 
 

ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԿԲԱԺԱՆԵՆ ՇԱԲԱԹԱՎԵՐՋԻՆ

Երեկ երեկոյան գումարվել էր ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում մասնավորապես պիտի քննարկվեր ...

 

2009-04-29 22:03
 
 

«ԴԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ»

«Փաստորեն, կոալիցիան փլուզվել է, բայց կոալիցիայի մյուս անդամներն ասում են՝ ամեն ինչ լավ է։ Ամբողջ քաղաքակիրթ ...

 

2009-04-29 22:03
 
 

ԵՐԿՈՒ ԿԱՐԾԻՔ

ԱԺ նախկին նախագահ, այժմ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը չուզեց որեւէ գնահատական տալ Դաշնակցության՝ կոալիցիայից դուրս գալու քայլին, սակայն ...

 

2009-04-29 22:02
 
 

ԻՍԿ Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՀՅԴ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

«Կոալիցիան ռեստորան չի, որ մտնես, ուտես, խմես՝ դուրս գաս»,- «Առավոտի» հետ զրույցի ընթացքում այսպես արձագանքեց ...

 

2009-04-29 22:02
 
 

ԿԼԻՆԻ՞ ՀԱՏՈՒԿ ԶԵԿՈՒՑՈՂ ՀՀ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանն «Ա1+»-ին հայտնել է, թե Ստրասբուրգում է երկու ...

 

2009-04-29 22:02
 
 

ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԵԽԽՎ-ԻՆ

«Երկիր» միությունն ապրիլի 27-ին չորս լեզուներով կազմված նամակով դիմել է ԵԽԽՎ պատվիրակներին՝ ահազանգ հնչեցնելով 2008-ի հուլիսից ...

 

2009-04-29 22:02
 
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Մեկնարկ

Արեւելյան գործընկերության ծրագրի մեկնարկը Եվրամիությունը նախատեսում է տալ մայիսի 7-ին Պրահայում կայանալիք գագաթաժողովին: ...

 

2009-04-29 22:01
 
 

ՀՅԴ-ԻՆ ՏԵՂ ՉՄՆԱՑ

Քաղաքագետ-վերլուծաբան Իգոր Մուրադյանը երեկ ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ իշխանությունների պնդումները, թե հայ-թուրքական ...

 

2009-04-29 22:01
 
 

ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱ

«Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ սկզբունքայնություն եւ հետեւողականություն չի ցուցաբերում մարդու իրավունքների ...

 

2009-04-29 22:01
 
 

ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ «ԱՂԵՏ ՉԷ»

Մարզպետարանի «Առավոտի» աղբյուրների հաղորդմամբ, Հայ հեղափոխական դաշնակցության՝ կոալիցիայի շարքերից դուրս գալը բավականին ...

 

2009-04-29 22:01
 
 

ԽՈՍԵԼՈՒ ԹԵՄԱ ԿԱՐ

2009թ. ապրիլի 24-ին Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Հրայր Հովնանյանը նամակ է ուղարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ արտահայտելով խորը ...

 

2009-04-29 22:00
 
 

ԼԵՎՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵՑ

2008-ի նախագահական ընտրություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտվեց, բայց հաղթեց «լեւոնականությունը». ըստ http://ar.newsarmenia.ru/ կայքէջի՝ ...

 

2009-04-29 21:59
 
 

ՎԵ՞ՐՋ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻՆ

Պետք է կանխել Հայաստանի քաղաքացիների անօրինական միգրացիայի հոսքը, վերինտեգրել վերադառնալ ցանկացողներին՝ աջակցելով ...

 

2009-04-29 21:59
 
 

ԵՐԵԽԱՆ ԴԵՌ ՉԻ ԳՏՆՎԵԼ

Երեկ «Առավոտում» տեղեկացրել էինք, որ ապրիլի 24-ի երեկոյան Կոտայքի մարզի Սարալանջ գյուղին հարակից հանդամասում կորել է 5-ամյա Ռոմիկ ...

 

2009-04-29 21:59
 
 

ՀՐԱԺԱՐՎԵՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ

Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության, Երեւանի Արաբկիրի 51-րդ փողոցի 9-րդ շենքի թիվ 41 բնակարանում ընկել էր եւ չէր կարողացել դուռը բացել տանտերը: ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

 Armenian Medical Network -Health news