 |
 |
|
| 12/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Երեկ «Առավոտի» խմբագրություն եկավ մի մտավորական եւ ինձ ստվարածավալ գիրք նվիրեց: «Այս գիրքը ես գրել եմ Արվեստի ինստիտուտի դեմ»,- բացատրեց իմ հյուրը: Ի պատասխան իմ տարակուսանքի՝ արժե՞, արդյոք, ժամանակ, նյարդեր ու միջոցներ ծախսել՝ որեւէ ինստիտուտի դեմ մի ամբողջ գիրք գրելու համար, զրուցակիցս ինձ «հանգստացրեց»՝ «սա դեռ առաջին հատորն է»: Դա, իհարկե, բացառիկ դեպք չէ համաշխարհային պատմության մեջ. միլիոնավոր մարդիկ իրենց նեղացածությունը, բողոքը, ցասումը (գուցե նաեւ՝ արդարացի) փորձել են արտահայտել բառերով, հոդվածներով, գրքերով ու, ամենակարեւորը՝ գործողություններով: Ինչ-որ մեկի դեմ գիրք գրելը նույնպես իր ավանդույթներն ունի. օրինակ, 1878 թվականին հայաստանցիների միջին եւ ավագ սերնդին հայտնի Ֆրիդրիխ Էնգելսը հրատարակեց «Անտի-Դյուրինգ» կոչվող գիրքը, որը գրված էր բացարձակապես անհայտ փիլիսոփա Եվգենի Դյուրինգի դեմ: Իհարկե, կարելի է առարկել, որ Էնգելսը լծված էր վեհ, գաղափարական պայքարի, իսկ իմ երեկվա հյուրը, հավանաբար, լուծում է զուտ անձնական խնդիրներ: Տեսականորեն դա, իհարկե, ճիշտ է: Բայց նախ՝ աշխարհում ես չեմ հանդիպել որեւէ մարդու, որը ինչ-որ բանի կամ որեւէ անձի դեմ պայքարելիս խոստովանի, որ լուծում է նեղ-անձնական խնդիրներ. ընդհակառակը, նա անպայման կհայտարարի, որ իր պայքարն արդար է ու խիստ գաղափարական: Երկրորդ՝ կոնկրետ Էնգելսի դեպքում ես, միեւնույն է, չեմ հասկանում, թե ինչպես է հնարավոր 300 էջանոց գիրք գրել՝ որեւէ մեկին «սխալ հանելու» համար:
Այսօր Հայաստանի հասարակական կյանքում վխտում են բազմաթիվ հակասերժականներ, հակալեւոնականներ, հակադաշնակցականներ եւ նույնիսկ՝ հակագլոբալիստներ: Բոլորը պայքարի մեջ են, որը, իրենց կարծիքով, վեհ է ու արդար: Եվ այստեղ ես կցանկանայի «պայքար» բառի վերաբերյալ ներկայացնել ժամանակակից չեխ գրող Միլան Կունդերայի տեսակետը. «Բավական է բացել ցանկացած բառարան: Պայքարել՝ նշանակում է հակադրել քո կամքը ուրիշի կամքին՝ այդ ուրիշին կոտրելու, ծնկի բերելու, հնարավոր է՝ սպանելու համար: «Կյանքը պայքար է»՝ այդ նախադասությունը առաջին անգամ արտաբերվելիս հնչել էր որպես մելամաղձոտ ու հեզ հոգոց: Լավատեսության եւ կոտորածների մեր դարը կարողացավ այդ սարսափելի ֆրազը դարձնել բարեհունչ մի երգ: Դուք կասեք, որ որեւէ մեկի դեմ պայքարելը, հավանաբար, վատ է, իսկ, ահա, պայքարել ինչ-որ բանի համար, հանուն ինչ-որ բանի՝ շատ էլ ազնիվ ու գեղեցիկ գործ է: Այո, հոյակապ է երջանկության (սիրո, արդարության եւ այլն) ձգտումը, բայց եթե դուք գերադասում եք այդ ջանքերը կոչել «պայքար» բառով, ապա ձեր այդ ազնիվ ջանքերի տակ թաքնված է ինչ-որ մեկին գետնին տապալելու տենչը: Հանուն պայքարը միշտ կապված է ընդդեմ պայքարի հետ, պայքարի թոհուբոհի մեջ հանուն նախդիրի մասին մոռանում են»:
Պատկերացնում եմ, թե այս մեջբերումը որքան դուր չի գա այսօրվա «պայքարողներին»: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2009-04-30 |
| ԼՂՀ-Ն ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ |
| |

Երեկ ԼՂՀ Ազգային ժողովում ի պատասխան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հարցի, թե Մադրիդյան սկզբունքների շուրջ հնարավո՞ր է հասնել այնպիսի համաձայնության, որը կբավարարի նաեւ ԼՂՀ ժողովրդին՝ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանն (նկարում) ասել է, որ տեղյակ է Մադրիդյան սկզբունքներին. «Գաղտնիք չեմ ասելու, որ Ղարաբաղի կողմից կա կտրուկ անհամաձայնություն մադրիդյան սկզբունքների հետ կապված՝ մի քանի հիմնական կետերի մասով։ Կարող եմ ասել, որ (նախագահի կողմից նույնպես բազմիցս տարբեր առիթներով դրա մասին ասվել է) ԼՂՀ դիրքորոշումը ոչ մի կետով չի փոխվել, որովհետեւ ազատ զարգացումը, անկախ մեր կարգավիճակը եւ անվտանգությունը. սրանք են մեր սկզբունքները, որ պետք է պաշտպանվեն ցանկացած իշխանության ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՊՐԻԼԻ 22-Ը |
| |
Ի՞նչ էր խնդրում հայր Ալիեւը 10 տարի առաջ
1995 թվականի ապրիլի 22-ին ստորագրվել է առաջին հայ-թուրքական միջկառավարական պայմանագիրը՝ Անկարայում: Համաձայնագիրը վերաբերվում էր երկու երկրների միջեւ օդային սահմանի բացմանը: Հայաստանի անունից այն ստորագրել է ՀՀ քաղավիացիայում կառավարության ներկայացուցիչ Շահեն Պետրոսյանը: Այնուհետեւ Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ ստորագրվել է եւս մեկ փաստաթուղթ՝ ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման մասին: Զուգադիպությամբ, թե միտումնավոր, երրորդ հայ-թուրքական փաստաթուղթը՝ եռակողմ հայտարարությունը նույնպես ստորագրվեց ապրիլի 22-ին եւ այս օրերին մեծ աժիոտաժ է առաջացրել Հայաստանում: Շահեն Պետրոսյանի հետ զրույցում փորձեցինք պարզել, թե ինչպես ընդունվեց առաջին համաձայնությունը: «Այն ժամանակ Թուրքիայի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՎ» ԴԵՊԻ Ո՞ՒՐ |
| |
Հարցնում է քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը, որը նախկինում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչն էր:
- ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, այսինքն՝ արվե՞ց այն քայլը, որի առնչությամբ տարաձայնությունների պատճառով Դուք դուրս եկաք կուսակցության շարքերից, քանի որ համարում էիք, թե Դաշնակցությունը 2008-ին չպիտի մտներ կոալիցիա եւ պիտի ստեղծեր երրորդ բեւեռը:
- Իմ կարծիքը չի փոխվել՝ ՀՅԴ-ն այն ուժն է, որ նախագահական ընտրություններից հետո պետք է եւ կարող էր ընդդիմադիր դաշտում ձեւավորել քաղաքական նոր բեւեռ: Բայց կարծում եմ, որ այժմ էլ այդ քայլը դրական ազդեցություն կունենա Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ քաղաքական զարգացումների վրա: Կոալիցիայից ՀՅԴ դուրս գալով՝ իշխանություն-ընդդիմություն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| Երեկ դատարանում «կինո» էին նայում |
| |
Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով հրապարակված ապացույցներում՝ «Մարտի 1»-ին վերաբերող տեսասկավառակներում, ամբաստանվողներին վերաբերող ոչինչ չկար:
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում շարունակվել է Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով դատաքննությունը: «Tert.am»-ի մատուցմամբ, նիստի ժամանակ Ալ. Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հանդես է եկել միջնորդությամբ՝ պահանջելով, որ իր պաշտպանյալի գործում թույլ չտրվի օգտագործել մինչեւ մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում դեպքի վայրի զննության արձանագրությունները։ Պաշտպանը նշել է, որ մինչեւ այդ օրը իրականացված զննումները կատարվել են օրենսդրության խախտումներով՝ ավելացնելով, որ իր պաշտպանյալի գործում առկա ընթերակաների անունները, հակառակ օրենքի պահանջի, կրկնվում են տարբեր քրգործերում։ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| Հանդիպումներ Լեհաստանում |
| |
Լեհաստանում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Լեհաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Շիգլոյի հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստորագրել համագործակցության համաձայնագիր Հայաստանի եւ Լեհաստանի Ազգային անվտանգության խորհուրդների միջեւ, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակը: «Մենք ողջունում ենք Հայաստանի իշխանությունների կառուցողական դիրքորոշումը Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու գործում: Դա կարեւոր է ոչ միայն կովկասյան տարածաշրջանի, այլ նաեւ ողջ Եվրոպայի համար: Մենք պատրաստակամ ենք աջակցել այդ գործընթացին»,- նշել է Ալեքսանդր Շիգլոն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել քաղաքական կոնսուլտացիաներ անվտանգության խորհուրդների միջեւ երկու երկրներին ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՑ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ ՆԱԵՎ ԼՂՀ-ՈՒՄ |
| |
ԼՂՀ Ազգային ժողովում երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արպատ Ավանեսյանը մտահոգություն է արտահայտել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության ծրագրի որոշ կետերի վերաբերյալ, որոնք վերաբերում են Ղարաբաղին: Ըստ «Հետքի»՝ ի պատասխան, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը կարծիք է հայտնել, թե այդ փաստաթուղթն արդեն ինչ-որ իմաստով հնացած է: Նաեւ հավելել է. «Ցանկացած ժողովուրդ, երբ պետություն է ստեղծում, առաջնորդվում է պետության եւ իր ժողովրդի շահերով: Այդ տեսակետից, իհարկե, կարեւոր է, թե ինչ է գրվել Հայաստանում: Բայց շատ ավելի կարեւոր է՝ ինչ ենք անելու եւ ասելու մենք»:
Մեկնաբանելով մայիսի 7-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ համաձայնության ձեռքբերման հնարավորությունը՝ Գեորգի Պետրոսյանը նշել է, թե Ղարաբաղը որպես կողմ պետք է մասնակցի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿԵՑԻՆ ԱՇԽԱՏԵԼ ՄԻԱՍԻՆ |
| |
Եվ խորհրդարանական ընկերները, հավանաբար, կընդունեն այդ առաջարկը
ՀՀԿ գործադիր մարմինը նախորդ օրը երեկոյան նիստ էր գումարել, որի ժամանակ որոշում էր կայացվել, որ կոալիցիոն նախկին գործընկեր Դաշնակցությանը պետք է առաջարկել պահպանել տեղերը խորհրդարանում, բացի ԱԺ փոխնախագահի պաշտոնից: Այդ մասին առաջարկը երեկ հնչեցրեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Հայաստանի Հանրապետության խորհրդարանը ունեցել է նախադեպեր, երբ հանձնաժողովների նախագահի պաշտոնները զբաղեցրել են ընդդիմության ներկայացուցիչներ: Մենք անգամ այդ հնարավորությունը 2008-ի հոկտեմբերին ամրագրեցինք ԱԺ կանոնակարգ-օրենքում՝ սահմանելով համապատասխան բանաձեւ, որը հնարավորություն է տալիս նաեւ ընդդիմադիր խմբակցություններին զբաղեցնել հանձնաժողովի նախագահի եւ տեղակալի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| Ընտրացուցակային մանիպուլյացիաներ |
| |
Ընտրողների եւ ընտրատեղամասերի թիվը պակասելու փոխարեն ավելանում է
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակացույցի 10-րդ կետը սահմանելիս, որն, ի դեպ, ընտրական իրավունքի տեսանկյունից վիճահարույց են համարում Հայ ազգային կոնգրեսն ու Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, հղում էր արել ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 10-րդ հոդվածին, որի 1-ին պարբերությամբ սահմանված է. «Ընտրելու իրավունք ունեցող եւ հաշվառում չունեցող քաղաքացիները քվեարկության օրվանից մինչեւ 21 օր առաջ իրենց համայնքի ղեկավարին, իսկ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչեւ 15 օր առաջ՝ նաեւ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին ԿԸՀ-ի սահմանած կարգով ներկայացնում են ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ: Հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակում ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| ԵՐԵՔ ՏԱՐԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵԾ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ՊԱՏՃԱՌԵԼ |
| |
Երկու օր առաջ «Առավոտի» խմբագրություն այցելած 77-ամյա Մարգարիտա Մելքոնյանն իր դարդն ու ցավը պատմելուց հետո՝ պատրաստվում էր գնալ կառավարության շենքի մոտ ու ինքնահրկիզվել:
Տիկին Մարգարիտան պայուսակից հանեց բենզինով լի շիշն ու պատմեց, որ որոշել է դիմել ծայրահեղ քայլի, քանի որ այլեւս չի կարողանում պետության պատճառով կուտակած «տոկոսների տակից» դուրս գալ:
Մոտ 3 տարի առաջ Երեւանի Ավան համայնքի Աճառյան եւ Ծարավ Աղբյուր փողոցներում շուրջ 9,400 քմ հողատարածք ճանաչվել է բացառիկ գերակա շահ եւ օտարվել: Այս հողատարածքի վրա դեռեւս խորհրդային տարիներից 28 տնտեսվարողներ սպասարկման օբյեկտներ են կառուցել, բիզնես ծավալել՝ այդ կերպ հոգալով իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները:
Հողատարածքն օտարելուց հետո, որոշ ժամանակ անց, այն աճուրդով վաճառվել է «Քառանիշ» ՍՊԸ-ին, որն էլ պարտավորվել էր ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| 84% ջուր են կորցնում |
| |
«Այս տարի մայրաքաղաքում ջրամատակարարման տեւողությունը հասել է միջինը 21 ժամի: Այս ցուցանիշը բարելավվելու է՝ ընդհուպ մինչեւ օրը 24 ժամը»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց «Երեւան ջուր» ընկերության արտաքին կապերի եւ հաղորդակցության տնօրեն Ռոբերտ Նազարյանը: Նրա ներկայացմամբ՝ Երեւանում նախատեսում են կառուցել 150 բակային պոմպակայան, որոնք հնարավորություն կտան ավելացնել բարձրահարկ շենքերում ջրամատակարարման ժամերը եւ զգալիորեն խնայել դրա համար անհրաժեշտ էլեկտրաէներգիան: Նախատեսվում է նաեւ կառուցել 2 նոր ջրագիծ եւ վերակառուցել կարգավորիչ 4 ջրամբար: Ռոբերտ Նազարյանի խոսքերով, ոլորտում առկա խնդիրներից է ջրի կորուստը, որը աղբյուրից մինչեւ ծորակ կազմում է 84%: Սակայն, ըստ բանախոսի, ջրագծերի փոփոխման արդյունքում ջրի կորուստները աստիճանաբար կկրճատվեն:
Նշենք, որ եկող ամիս Հանրային ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| Խոզի գրիպից պաշտպանվա՞ծ ենք |
| |
Ամբողջ աշխարհում, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, մինչեւ 7 միլիոն մարդ կարող է մահանալ խոզի գրիպի համաճարակի դեպքում:
Որպեսզի վարակը մեր երկիր մուտք չգործի, այս օրերին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում սահմանվել է շուրջօրյա սանիտարակարանտինային հսկողություն: Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Սահակյանի ներկայացմամբ՝ Մեքսիկայում ու ԱՄՆ-ում գրանցված խոզի գրիպի հենց առաջին դեպքերի մասին ահազանգ ստանալուն պես, օդանավակայաններում ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ. համաճարակի առումով բոլոր անապահով, անբարենպաստ երկրներից եկող չվերթները հստակեցվել են: Այս մասին գրում է «Ա1+ը»:
«Հենց ինքնաթիռը տվյալ երկրից տարանցիկ ուղիներով ՀՀ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| Միգրանտներին կօգնեն |
| |
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով՝ աշխատելու նպատակով արտերկիր մեկնողների թիվը պակասել է: Երեկ այս մասին հայտնել է տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության միգրացիոն ծրագրերի բաժնի պետ Իրինա Դավթյանը: Նրա ներկայացմամբ, վերջին 3 ամիսներին 30%-ով նվազել են նաեւ տրանսվերտները:
«ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Գայանե Արսենյանն էլ նշեց, որ «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» նախագծի հիմնական նպատակն է աջակցել հանրապետություն վերադարձած մարդկանց ու կանխել քաղաքացիների անօրինական միգրացիայի հոսքը: Տիկին Արսենյանը նաեւ հայտնեց, որ սույն ծրագրով իրենք համապարփակ փաթեթ են ներկայացնելու վերադարձողներին՝ աշխատանք գտնելու խնդրի վերաբերյալ. «Իրենց կառաջարկվեն վերապատրաստման, որակավորման դասընթացներ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| Սեւանի ձկնապաշարը վտանգի մեջ է |
| |
Երեկ Սեւանա լճի հիմնական խնդիրների հետազոտման հանձնաժողովը նիստ է անցկացրել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Խոսելով լճի ձկնապաշարների մասին, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ասել է. «Լճի ձկնապաշարը աղետալի դրության մեջ է: Որսագողության պատճառով մենք այսօր 50 անգամ ավելի քիչ ձկնապաշար ունենք, քան նախկինում»:
Ըստ Վ. Մովսիսյանի, անհրաժեշտ է արհեստական եւ բնական մեթոդներով վերականգնել լճի ձկնապաշարը: Նրա խոսքերով. «Պետք է ամենաքիչը երկու տարի զբաղվել վերարտադրությամբ, ինչից հետո 10 անգամ ավելի շատ ձուկ կբռնենք, քան այսօր»: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| ՈՐՈՇ ԴՊՐՈՑՆԵՐ ԿՓԱԿՎԵՆ |
| |
10 մասնավոր դպրոցների գործունեությունը հարցականի տակ է
Փետրվարին ԿԳՆ կրթության պետական տեսչությունը ստուգումներ իրականացրեց ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող 49 ոչ պետական ուսումնական հաստատություններում: Դրան զուգահեռ՝ ավարտական դասարաններում թելադրության եւ թեստերի միջոցով իրականացվեց նաեւ աշակերտների գիտելիքների ստուգում: «Առավոտը» զրուցեց տեսչության պետի տեղակալ Ռաիսա Գալստյանի հետ: Պարզվեց, որ արդյունքները գոհացուցիչ չեն ո՛չ ուսումնական գործընթացի կազմակերպման՝ կրթության բնագավառի օրենսդրության համապատասխանության, ո՛չ էլ աշակերտների գիտելիքների մակարդակի առումով: Տիկին Գալստյանը նշեց «ICUPC» ՍՊԸ-ի մասին. «2008-ի նոյեմբերին 23 ոչ պետական ուսումնական հաստատություններում ուսումնասիրության ժամանակ այդ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| «Մանկավարժական» հնարքներ |
| |
Կամ ինչ չպետք է անի ռեկտորը
Բուհերի մի մասն իրեն կից քոլեջ ունի, որոնց շրջանավարտները տվյալ բուհն են ընդունվում՝ շրջանցելով ընդունելության կենտրոնացված քննությունները, հարցազրույցների կամ էլ տվյալ բուհի կողմից կազմակերպված ընդունելության քննությունների միջոցով: Բուհին է վերապահված նաեւ հեռակա բաժանմունքի ընդունելության քննությունների կազմակերպումը: Եթե սրան ավելացնենք ուսանողների՝ բուհից բուհ, ֆակուլտետից ֆակուլտետ տեղափոխվելու կարգի լիբերալացումը՝ «հիմնավորված» Բոլոնիայի հռչակագրի սկզբունքներով, եւ հայկական հնարամտությունը, ապա ակնհայտ են դառնում այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք իր մեջ պարունակում է վերոհիշյալ հռչակագրի «ուսանողների շարժունակության խթանում» դրույթի իրագործման հայկական տարբերակը:
Խոսենք կոնկրետ օրինակներով: Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| «ՊԻՏԻ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ ԿԱՆԳՆԵՆ» |
| |
Ամերիկացի ռեժիսոր, կինոդերասան Մայքլ Սթոունն այսպես արտահայտվեց ցեղասպանություն եւ վայրագություններ կազմակերպողների հասցեին:
«Յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի լինելու ոչ թե հետեւորդ, այլ առաջնորդ»,- ԵՊՀ պատմության ֆակուլտետում կազմակերպված հանդիպման ժամանակ ուսանողներին ասաց ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր, պոետ Մայքլ Սթոունը: Նա Հայաստան է ժամանել երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հետ համագործակցության արդյունքում ստեղծված «Կանգնեք, մարդիկ» վերնագրով՝ Ցեղասպանությանը նվիրված ֆիլմի ցուցադրության կապակցությամբ, որը տեղի կունենա այսօր: Երեւանյան ցուցադրությունից հետո, ֆիլմը, որին զուգակցվում են նաեւ էրգրի երգերը՝ Ֆ. Մարտիրոսյանի կատարմամբ, կշրջի ողջ աշխարհով:
Ֆ. Մարտիրոսյանը ներկայացրեց, թե ինչի մասին է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| «Ոչինչ պիտի ունենանք...» |
| |
Ամերիկահայ Հովսեփ Թոքաթը կոչ է անում տեր կանգնել ազգային արժեքներին
Վերջերս նորից թերթում էի ամերիկահայ Հովսեփ Թոքաթի «Հայ արծաթագործ վարպետներ» աշխատանքը: Ինչպես հեղինակն է խոստովանում՝ «արվեստաբան չլլալով հանդերձ», փորձել է պաշտպանել այն արժեքները, որոնք «կը յափշտակուէին Հայու ձեռքէն ու կը վերագրուէին օտարներուն», իրողություն, որը, ցավոք, եզակի երեւույթ չէ մեր մշակույթի պատմության մեջ: Հիշյալ պարագայում խոսքը մեր հարեւանների կողմից հայոց մշակույթը սեփականացնելու, յուրացնելու մշտապես իրականացվող քաղաքականության մասին է: Այս առումով հեղինակի աշխատանքն անգնահատելի է, քանի որ այն գրված է նաեւ անգլերեն, ինչը անգլիալեզու ընթերցողին հնարավորություն է տալիս ծանոթանալու Վանի եւ շրջակայքի հայ արծաթագործությանը, դրա առանձնահատկություններին եւ արհեստագործական հմտություններին, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| ՈՎ ԱՇԽԱՏԻ՝ ՆԱ ԿՈՒՏԻ |
| |
Վիլնյուսում ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճի ազգային հավաքականների համար հաջորդ կարեւորագույն մեկնարկը սեպտեմբերին Դանիայում կայանալիք աշխարհի առաջնությունն է:
Ինչպե՞ս են մեր առաջատար ըմբիշները նախապատրաստվում, առաջիկա չորս ամիսներին ֆեդերացիան եւ հավաքականների մարզիչներն ի՞նչ ծրագրեր ունեն կազմած: Այս խնդիրների շուրջ խոսեցինք ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանի հետ:
- Պարոն Ենոքյան, Վիլնյուսի մրցագորգը հաջողակ էր մեր երկու ոճերի համար: Նախորդ տարիների համեմատությամբ առաջընթաց արձանագրվե՞լ է:
- Եթե նկատի ունեք մեդալները՝ այո: Բայց ասեմ, որ մեր հավաքականների տղաները պատահական մարդիկ չեն եւ միշտ էլ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մեդալի ռեալ հավակնորդների ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| Հայկական եռերգություն |
| |
Նալչիկում ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ի չորրորդ խաղարկությունն ավարատվեց հայկական շախմատի նոր փայլուն հաղթանակով:
Գլխավոր գործող անձինք մեր հանրապետության եւ համաշխարհային շախմատի գերաստղեր Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանն էին, ինչպես նաեւ հայկական ընտանիք կազմած հունգարացի Պետեր Լեկոն:

Լեւոն Արոնյան
Եզրափակիչ՝ 13-րդ տուրից առաջ Արոնյանն ու Լեկոն՝ գեղեցկուհի Սոֆիի ամուսինը եւ գրոսմայստեր Արշակ Պետրոսյանի փեսան, վաստակել էին 7,5-ական միավոր: Ընդ որում, Լեկոն բավականին ծանր պայքարով էր կարողացել մրցաշարի նախավերջին օրը հավասարվել Լեւոնին: Եվ ասես, ճակատագրի քմահաճույքով, վիճակահանությամբ հենց Լեւոնն ու Պետերը եզրափակիչում պետք է խաղատախտակի առջեւ նստեին միմյանց դեմ: Ինչպես եւ սպասվում էր, երկու գրոսմայստերներն էլ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է 1990-ԻՆ ՈՐԴԵԳՐԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ |
| |
Երեկ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող Րաֆֆի Հովհաննիսյանի հարցերին պատասխանելով՝ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ձեզնից որեւէ մեկը իրենց եւ միջազգային հանրությանը հիշեցնելո՞ւ է, թե իրականում ո՞վ է օկուպանտը հայոց բարձրավանդակի, Նախիջեւանի, Շահումյանի, Գարդմանից աշխարհի: Երկրորդը՝ ի՞նչ դրույթներ է պարունակում համապարփակ շրջանակը, որը համաձայնեցված է կողմերի միջեւ, ի՞նչ դրութներ է պարունակում ճանապարհային քարտեզը այդ լույսի ներքո»,- երեկ կառավարությանը հարցեր տալու իրավունքից օգտվելով՝ անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանին այսպիսի հարց ուղղեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ի պատասխան, վարչապետն ասաց. «Ես շատ քաջ գիտակցում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները շատ զգայուն թեմա ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| Գազը խնայողաբար են օգտագործում |
| |
Այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 11,8 %-ով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները:
Այդ ընթացքում «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից իրացվել է 625,5 մլն խմ գազ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 11,2%-ով: Այս մասին տեղեկացնում են ընկերության լրատվական ծառայությունից: Աղբյուրի տեղեկացմամբ, այս տարի բնակչության կողմից սպառվող գազի ծավալները նվազել են 9,4%-ով: Գազի սպառման ծավալները նվազել են նաեւ էներգետիկայի եւ արդյունաբերության բնագավառներում: Ավելացել են միայն ավտոգազալիցքավորման ճնշակայանների կողմից սպառված բնական գազի ծավալները՝ կազմելով 69,9 մլն խմ:
Նշենք, որ վճարած հարկերի չափով, «ՀայՌուսգազարդը» հանրապետության 300 խոշոր հարկատուների ցանկում երկրորդ տեղում է: Ընկերությունը այս տարվա առաջին երեք ամիսներին պետբյուջե է վճարել 3 ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| Չցանկացավ խոսել «Բջնիի» մասին |
| |
Երեկ «Ազդակ» մամուլի ակումբը հանդիպման էր հրավիրել ՀՖՖ նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանին: Նախապես լրագրողներին տեղեկացվել էր, որ պարոն Հայրապետյանը խոսելու է «Բջնի» հանքային ջրերի գործարանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին: Սակայն, նախատեսված ժամից մոտ կես ժամ անց գործարարը դեռեւս «Ազդակում» չէր: Ավելի ուշ լրագրողներին տեղեկացրին, որ անհայտ պատճառներով Ռ. Հայրապետյանը հրաժարվել է ներկայանալ ասուլիսին: Հիշեցնենք, որ մոտ 4 մլրդ 441 մլն դրամով «Բջնի» գործարանը աճուրդով գնել էր Ռ. Հայրապետյանը, սակայն աճուրդը չեղյալ էր համարվել:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| Հույսները դրել են արտերկրի փողերի վրա |
| |
2009 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրված 6,1%-ի չափով տնտեսական անկումը «դժվար կլինի ետ շրջել»: Երեկ այս մասին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նախարարը նշել է, որ ստեղծված իրավիճակը թերեւս հնարավոր կլինի փոքր-ինչ շտկել դրսից ստացվող ֆինանսական աջակցության շնորհիվ. «Հուլիսին մենք ակնկալում ենք ֆինանսական միջոցների ներհոսք, ինչը թույլ կտա մեղմել անկումը»: Ն. Երիցյանը հիշեցրել է նաեւ, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով՝ զարգացած երկրների տնտեսությունների անկման գագաթնակետը կլինի այս տարվա վերջին: Նախարարի խոսքերով, Հայաստանն այն երկրների խմբում է, որոնք տնտեսության աճ կունենան միայն 2010 թվականից:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ն. Երիցյանը տեղեկացրել է նաեւ, որ հուլիսի 7-8-ը Երեւանում տեղի կունենա «Համաշխարհային ճգնաժամի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| Հայաստանը՝ ոսկեգործության կենտրոն |
| |
Արտասահմանյան մի շարք երկրներում ոսկերչության եւ ադամանդագործության ոլորտներում առաջատար հայկական մասնավոր ընկերությունների մի քանի սեփականատերեր եւ Համաշխարհային հայ ոսկեգործների միության անդամները երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են մեր երկրում ոսկերչության եւ ադամանդագործության ներկա վիճակը: Տ. Սարգսյանի խոսքերով, ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում շատ կարեւոր է հայրենիքի եւ Սփյուռքի գործարարների ջանքերի համատեղումը:
Արտերկրի հայ գործարարները առաջարկել են Հայաստանում ստեղծել հիմնադրամ՝ ոսկեգործության, ադամանդագործության, ժամագործության, մարկետինգի բնագավառներում որակյալ կադրերի պատրաստման եւ աշխարհին ներկայացնելու նպատակով: Ոլորտի խոշորագույն հայկական ընկերությունների ղեկավարները նշել են, որ այդ ծրագրերի իրականացումը հնարավորություն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔ |
| |
Նույն բնակարանի նկատմամբ կա ուժի մեջ մտած երկու վճիռ
«Առավոտն» օրեր առաջ անդրադարձավ («Սեփական բնակարանից զրկված») Պուշկին-Տերյան փողոցների հատման վայրում բնակելի շենքի շինարարությանը, որն իրականացրել էր «Դվինկոնցեռն» ՓԲԸ-ն: Բնակելի շենքը բնակիչներին պետք է հանձնվեր դեռ 1996թ. դեկտեմբերին: Այդ շենքի 4-րդ հարկի 9-րդ բնակարանը (3 սենյականոց) պետք է հանձնվեր 4 անձից բաղկացած Համազասպ Եղիյանի ընտանիքին՝ ըստ «Դվինկոնցեռն» ՓԲԸ-ի հետ կնքած պայմանագրի: Սակայն այդ բնակարանները դեռ բնակիչներ չունեն, ավելին՝ ներքաշվել են դատական վեճի մեջ:
Համազասպ Եղիյանի մահվանից հետո նրա զավակը՝ Արմեն Եղիյանը տեղեկանում է, որ շենքի անավարտ բնակարանը հանձնվել է մեկ այլ քաղաքացու՝ Հովհաննես Վարդանյանին: Մենք տեղեկացրել էինք նաեւ, որ Եղիյանների տունն այդ տարածքում է գտնվել, այն իրացվել է պետության կողմից ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| Վարորդը դժգոհ է քննիչից |
| |
Եվ հույսը դրել է գլխավոր դատախազի վրա
2009 թ. փետրվարի 18-ին Երեւանի Պարոնյան եւ Ձորափի փողոցների խաչմերուկում տեղի էր ունեցել ավտովթար. բախվել էին «Տաթեւ» տաքսի ծառայության եւ BMW ավտոմեքենաները: Վթարից տուժել էին երկու մեքենաներն էլ: Տաքսիին հասցվել էր 756 000, իսկ BMW-ին՝ 622 000 դրամի վնաս: ՀՀ ճանապարհային ոստիկանությունը գտել էր, որ մեղավոր են երկու վարորդներն էլ եւ նրանց նկատմամբ սահմանել էր վարչական տույժ՝ 20000-ական դրամ:
Սակայն տաքսու վարորդ Հովհաննես Պետրոսյանը երեկ «Առավոտին» ասաց, որ ինքը երթեւեկության կանոնների խախտում չի կատարել եւ քննիչ Մանվել Մուրադյանի «անարդար, խիստ կողմնակալ եւ ճշմարտության տարրական էլեմենտներից զուրկ քննության» արդյունքում է կայացվել նման որոշում: Հ. Պետրոսյանը պնդում էր իր այդ գնահատականը եւ հայտնեց, որ այս մասին տեղյակ է պահել անգամ ՀՀ գլխավոր դատախազին: Նա ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| ԹԵՂՈՒՏԻՆ «ԹԵՂՈՒՏԻՑ» ՕԳՈՒՏ ՉԿԱ՞ |
| |
Հանքավայրի շահագործման ծրագիրը ոչ բոլորի սրտով է
Դեռ 2008 թվականի մայիսի 3-ին Թեղուտի հանքավայրի բացման ծրագրի մեկնարկի ժամանակ Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը առաջին հերթին ակնկալում էր համայնքի բյուջեի մուտքերի ավելացում, գյուղացիների կենսամակարդակի բարձրացում եւ համոզված էր. «Հայաստանի ամենահարուստ համայնքներից մեկը Թեղուտը կլինի, մյուսը՝ Շնողը»: Թեղուտ համայնքի 2008 թվականի բյուջեով եկամուտները պետք է կազմեին 27,8 մլն դրամ, փաստացի մուտքերը կազմել են 19, 1 մլն դրամ: Իսկ 2007 թվականին մուտքերը կազմել են 11,7 մլն դրամ: 2008-ին, նախորդ տարվա համեմատությամբ, 16 մլն դրամ եկամուտների աճը իրականում պայմանավորված է Թեղուտի հանքավայրը շահագործելու ծրագրով, սակայն ի վնաս գյուղի եւ գյուղացիների՝ Թեղուտի հողատարածքների նախատեսվածից ավելի օտարումով:
2007 թվականին հողի օտարումից համայնքի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| Գերեզմանոցի սպասելիս |
| |
Ապագա գյուղի բնակիչները չեն ուզում, որ Լուսագյուղի բնակիչները վերջին հարգրվան գտնեն իրենց գերեզմանոցում:
Արմավիրի մարզի Ապագա եւ Լուսագյուղ գյուղերը, պարզվում է՝ կիսելու բան ունեն, իսկ կիսելու առարկան՝ Ապագայի վարչական տարածքում գտնվող գերեզմանոցն է:
Չնայած անվանը, Ապագան հին գյուղ է՝ հիմնականում սասունցիներով բնակեցված: Սրա համեմատությամբ՝ Լուսագյուղն ավելի երիտասարդ է, որտեղ ապրում են Ապագայից Լուսագյուղ տեղափոխվածները: Ասել է թե՝ Լուսագյուղը Ապագայից սերած համայնք է: Ինչպես ցանկացած երկու հարեւան համայնքների պարագայում, Ապագայի եւ Լուսագյուղի դեպքում՝ առավել եւս, գյուղերի բնակիչները բարեկամական ու ազգակցական սերտ կապեր ունեն: Այս հանգամանքը, սակայն, չի խանգարում, որ բարեկամ գյուղերը վեճի թեմա եւ առարկա ունենան:
Երկու համայնքներն ունեն մեկ ընդհանուր գերեզմանոց, որտեղ հաշտ ու խաղաղ, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| Զինվորը չզբաղվել մաթեմատիկա՞ |
| |
2000 թվականին կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի՝ մարզպետարանների կրթության վարչությունները, զինվորական գործի մասնագետներ ներգրավելով, պետք է հանրակրթական դպրոցներում ստուգեն նախնական զինվորական պատրաստության ուսուցման վիճակը: Սակայն այս վերահսկողությունն արդեն 9 տարի «քնած» է: Առկա բացը լրացնելու համար պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը հանդիպում է դպրոցների տնօրենների, զինղեկների հետ: Հերթական հանդիպումը Նոյեմբերյանի թիվ 1 միջնակարգ դպրոցում էր: Տարածաշրջանի դպրոցների ղեկավարների ու զինղեկների առաջ երկու ժամանոց ելույթում Սեյրան Օհանյանի խորհրդականը անդրադարձավ դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, դպրոցներում զինվորական գործի եւ ֆիզկուլտուրայի լիարժեք ուսուցմանը, դպրոցները՝ ուսումնական զենքով, զինասենյակները՝ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| Մեդվեդեւը կարող է հրաժարական տալ |
| |
Տնտեսական ճգնաժամի հետագա խորացման դեպքում՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին հրաժարական է սպասվում: Ըստ Newsru.com-ի, այդպիսի կանխատեսմամբ է հանդես եկել ամերիկյան «Եվրազիա գրուպ» խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտանում է շուկաների վերլուծության վրա: Փորձագետները կանխատեսում են նաեւ ուժայինների ազդեցության էական աճ: Ըստ զեկույցի, գործազրկության եւ գնաճի հետ զուգահեռ, ուժեղանալու են բողոքի ակցիաները ռուսաստանյան խոշոր քաղաքներում: Այդ պայմաններում «Յեդինայա Ռոսիան» եւ Կոմկուսը ճնշում են գործադրելու վարչապետ Վլադիմիր Պուտինի վրա՝ պահանջելով փոխվարչապետներ Կուդրինի եւ Շիվալովի հրաժարականները: Միաժամանակ, նույն փորձագետները կանխատեսում են, որ ժողովրդավարացման փորձերի հանդեպ հիասթափության ալիքի վրա հրաժարական կտա Դմիտրի ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| Տուգանք՝ հայհոյանքի համար |
| |
ԱՄՆ Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել օրենքը, ըստ որի՝ հեռուստատեսային ծրագրերի հեղինակները տուգանվելու են ուղիղ եթերում օգտագործվող հայհոյանքների համար: Նման որոշում էր ընդունել հեռահաղորդակցության պետական հանձնաժողովն այն բանից հետո, երբ 2003 թվականին հանրահայտ «You2» խմբի մենակատարը սեռական բնույթի հայհոյանք է արտաբերել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ: Սակայն հեռուստաընկերությունների ներկայացուցիչները դիմել են Նյու Յորքի դատարան, խնդրելով պարզաբանել, թե ո՞րն է հայհոյանքի սահմանը եւ, արդյոք, դա չի՞ խախտում խոսքի ազատության իրավունքը: Այն ժամանակ դատարանը որոշեց, որ հանձնաժողովը բավարար պարզաբանումներ չի տվել կիրառվելիք կանոնների վերաբերյալ, եւ նրա առաջարկած հեռուստատեսային բառապաշարի վարքականոնը կամայական է եւ մշուշոտ: Սակայն երեքշաբթի օրը Գերագույն դատարանը հանձնաժողովի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| Ռուսական զինվորականները ձերբակալել են ծովահեններին |
| |
Ռուսաստանի ռազմածովային ուժերի հրամանատարությունը բանակցություններ է վարում օտարերկրյա պետությունների իշխանությունների հետ՝ ձերբակալված ծովահեններին հանձնելու վերաբերյալ: Newsru.com կայքը հիշեցնում է, որ օրերս ռուսաստանյան «Ադմիրալ Պանտելեեւ» նավը կարողացավ Սոմալիի մոտակայքում գրավել մի նավ՝ 29 ծովահեններով եւ մեծ քանակությամբ զենքով: Այժմ, ըստ ռուս զինվորականների՝ ծովային ավազակների հետ կատարվում են քննչական գործողություններ: Ըստ նույն աղբյուրի, ծովահենների հետագա ճակատագիրը որոշվելու է ՌԴ արտգործնախարարության հետ համագործակցությամբ: Որոշ տվյալների համաձայն, ծովահենների հենց այս խումբը 2 անգամ անհաջող փորձ արեց գրավելու ռուսաստանյան ծովային բեռնանավը: Ծովահենների նավի տեղազննության ժամանակ հայտնաբերվել են 7 «Կալաշնիկով» ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
|
| |
ԱՌՆԵՏԱՎԱԶՔԸ՝ ԱՄՆ ՍԵՆԱՏՈՒՄ
Փենսիլվանիա նահանգից հանրապետական սենատոր Ալեն Սպեկտերը հայտարարել է, որ անդամագրվում է իշխող դեմոկրատական կուսակցությանը, որի ներկայացուցիչն է նաեւ, ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Սպեկտերի անցումը դեմոկրատական ճամբար՝ վերջիններիս կապահովի 59 տեղ 100-ից, ինչը կզրկի հանրապետականներին դեմոկրատների օրենսդրական նախաձեռնությունները շրջափակելու հնարավորություններից: Ըստ BBC-ի, սպասվում է, որ դեմոկրատները Սենատում կստանան նաեւ 60-րդ ձայնը, երբ դատարանում կավարտվի Մինեսոտա նահանգի ընտրությունների վերաբերյալ քննությունը: «Ես գտնում եմ, որ իմ քաղաքական հայացքներն ավելի դեմոկրատական են, քան հանրապետական»,- իր ճամբարափոխությունն այդպես է բացատրում Փենսիլվանիայի սենատորը: Ըստ լուրերի՝ նախագահ Բարաք Օբաման ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՆՈՐԻՑ ԱՆԴՐԱԴԱՐՁԱՆ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏԻՆ |
| |
Երեկ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում հերթական անգամ քննարկվեցին Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պատերազմի հետեւանքները: Ըստ վեհաժողովի համազեկուցողների, այդ խնդրում որեւէ առաջընթաց չի նկատվում: Նրանց հիմնական հետեւությունն այն է, որ Վրաստանը չի կատարել ԵԽ որոշ պահանջներ, մինչդեռ Ռուսաստանը արհամարհել է դրանց մեծ մասը, ընդ որում՝ ամենակարեւորները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Մասնավորապես՝ խոսքն այն մասին է, որ Ռուսաստանը չի հրաժարվել Աբխազիայի եւ Հարվային Օսեթիայի անկախության ճանաչումից, ինչի մասին ասված է ԵԽԽՎ նախորդ 3 բանաձեւերում: Ըստ ռուսաստանյան պատվիրակության նախարար Կոնստանտին Կոսաչովի՝ վեհաժողովը պետք է արիություն ունենա եւ զբաղվի ոչ թե Ռուսաստանով, այլ Վրաստանով, քանի որ ռուսաստանյան զորքերը կմնան այդ հանրապետությունում այնքան ժամանակ, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| ԱՌԱՋԻՆ ԶՈՀԸ՝ ԱՄՆ-ՈՒՄ |
| |
ԱՄՆ-ում հայտնի է դարձել խոզի գրիպի պատճառով առաջին մարդու մահվան մասին: Հիշյալ գրիպի պատճառով՝ Տեխասի նահանգում մահացել է 23 ամսական մի երեխա: Ինչպես հայտնում են ամերիկյան իշխանությունները, դա առաջին մահվան դեպքն է՝ համաճարակի էպիկենտրոն համարվող Մեքսիկայի սահմաններից դուրս: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ներկայումս ԱՄՆ-ում գրանցված է խոզի գրիպով հիվանդների ամենամեծ թիվը՝ 64 հոգի: Մեքսիկայի առողջապահության նախարարությունը հաստատում է խոզի գրիպից մահանալու ընդամենը 7 դեպք, մնացած 159 հոգին, ըստ նախարարության, մահացել է թոքաբորբից: Եվրոպայում գրանցվել է այդ հիվանդության 2 դեպք՝ Իսպանիայում եւ 5 դեպք՝ Մեծ Բրիտանիայում: Չորեքշաբթի խոզի գրիպի մասին հայտարարեցին Գերմանիայի, Նոր Զելանդիայի եւ Իսրայելի իշխանությունները: ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| ՆՐԱ ՏԱՐԵՐՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆ ԷՐ |
| |
Լրանում է Ջոն Կիրակոսյանի ծննդյան 80-ամյակը
Անցյալ դարի կեսերին Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում տեղի ունեցավ մի նշանակալի նորություն, որի դրական հետեւանքները զգացվում են մինչեւ այսօր: Խորհրդային Միության արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Մոլոտովի անունը կրող Երեւանի պետական համալսարանում բացվեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, որն իր կարճատեւ գոյության ընթացքում՝ 1945-53թթ., թեեւ ունեցավ ընդամենը չորս ավարտական կուրս, սակայն խոր հետք է թողել մեր հանրապետության պետական, հասարակական-քաղաքական եւ գիտական-մշակութային կյանքում: Նորությունն այն էր, որ առաջին անգամ պետական մակարդակով եւ պետական ծրագրով խնդիր դրվեց Խորհրդային Հայաստանի համար պատմաբանների, բանասերների, իրավաբանների, փիլիսոփաների, տնտեսագետների եւ այլ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| Կոչ ենք անում շտկել քաղաքական սխալը |
| |
Ապրիլի 24-ի նախօրեին ներկայիս իշխանությունները ազգային անվտանգության, պատմական արդարության եւ երկրի ապագա զարգացման կարեւորագույն հարցերը կիսագաղտնի ու կասկածելի խաղարկումների առարկա դարձրին։
Ցանկացած քաղաքական պայմանագիր Թուրքիայի հետ պետք է լինի ազգային համաձայնության, լայն հասարակական քննարկման եւ մասնագիտական ռազմավարական վերլուծության արդյունք։
Փոխարենը կատարվում են սրբապղծությանը հավասարազոր սակարկումներ, որոնք պառակտում են ազգը երկրի ներսում եւ Սփյուռքում, չեզոքացնում են Հայոց հարցի միջազգային ճանաչմանն ուղղված սերունդների աշխատանքը, նսեմացնում Մեծ եղեռնի նահատակների սուրբ հիշատակը։ Սա տեղի է ունենում աննախադեպ քաղաքական լարվածության ու անվստահության, սոցիալական բեւեռացման, տնտեսական սուր ճգնաժամի եւ բարոյական անկման պայմաններում, երբ խաթարված է ազգի դիմադրողականությունը, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓԱՌԱԲԱՆՈՂ ՖՐԱՆՍԻԱՑԻՆ |
| |
Հանուն Հայաստանի՝ պատրաստ է նույնիսկ զենք վերցնել
«Չնայած մարդիկ այստեղ այնքան էլ լավ չեն ապրում, բայց փոխարենը՝ մեծ սիրտ ունեն»,- ասում է ֆրանսահայ Փոլ Ժակոտենը, ով ծնվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում: «Այն, որ Ֆրանսիայի եւ Հայաստանի հայերը տարբերվում են միմյանցից, դա բնական է, սակայն կա մի ընդհանուր բան. հայերը իրենց տուն մտնողին մինչեւ չհյուրասիրեն՝ չեն թողնի, որ գնա»,- հպարտանում է Փոլը, որի մայրը հայ է, իսկ հայրը՝ ֆրանսիացի: «Իմ մեջ ավելի շատ հայկական արմատներն են խոսում: Ես սկսել եմ ապրել Հայաստանով: Մայրս ժամանակին լավ հոգ է տարել այդ մասին՝ ինձ հայեցի դաստիարակություն տալով: Իհարկե, չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր թողնում ու հեռանում են մեր երկրից, բայց կարծում եմ՝ հենց դա է պատճառը, որ Հայաստանը ոտքի չի կանգնում»,-կարծում է նա: Մեր զրուցակցի փոխանցմամբ, տասնհինգ տարեկանից ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| Սեքսի պակասը՝ անքնության պատճառ |
| |
Անքնությամբ տառապում են շատերը, իսկ դրա իրական պատճառները հավանաբար հայտնի են շատ քչերին: Բայց եթե մարդը քնելու հետ կապված խնդիրներ է ունենում՝ չպետք է անմիջապես դիմել բժշկի կամ օրական մի քանի դեղահաբ «ըմբոշխնել»: Պետք չէ քնաբեր խմել ու անկենդան մարդու պես պառկել, հատկապես այն դեպքում, երբ ձեր կողքին մի համակրելի տղամարդ (կամ հմայիչ կին) է պառկած: Անքնությունից խուսափելու համար ավելի կարեւոր է հասկանալ՝ ինչից է այն առաջացել:
Անքնության վերաբերյալ տարբեր բժիշկներ տարբեր կարծիքներ են հայտնում: Ոմանք համոզված են, որ անքնությունը, հավանաբար, գերհոգնածության հետեւանք է ու պետք է մի քանի օր հանգստանալ: Որոշ բժիշկներ էլ խորհուրդ են տալիս դիմել թերապեւտին, որովհետեւ հնարավոր է, որ դա ստենոկարդիայի, խոցային հիվանդությունների, գաստրիտի, պանկրեատիտի ցավային ախտանիշների պատճառով լինի։ Բժիշկների մի մասն էլ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| Սեքսը՝ կախվածությո՞ւն |
| |
Ամերիկացի սեքսապաթոլոգ Լ. Հավան մի հետազոտություն է արել, որի շնորհիվ բացահայտել է, որ սեքսը շատ նման է թմրանյութերին: Ըստ Լ. Հավայի, յուրաքանչյուր նորմալ մարդ, որը ֆիզիկապես առողջ է եւ պարբերաբար զբաղվում է սեքսով, անկախ իր կամքից՝ սեքսից կախվածության մեջ է, ինչպես թմրամոլը հերոինից կամ մորֆիից: Սեքսապաթոլոգի հետազոտությունը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ մի շարք երկրներում: Այդ պատճառով էլ տարբեր երկրների գիտնականների մի խումբ հավաքվելով ԱՄՆ-ում, որոշել են լրջորեն զբաղվել Հավանի կատարած աշխատանքով: Գիտնականները պարզել են, որ ինչպես հերոինն է արյան միջոցով շատ արագ անցնում ուղեղ եւ վերածվում մորֆիի մոլեկուլների՝ առաջացնելով նեյրոնների էլեկտրամագնիսային գրգռում, գրեթե նույնը տեղի է ունենում սեքսով զբաղվելու ժամանակ: Հերոինից՝ նյարդային բջիջների զանգվածային մահացումներից խուսափելու ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ ՍԵՔՍԻ ՀԱՄԱՐ |
| |
Բրիտանական աղբյուրների համաձայն, Մեծ Բրիտանիայի Սանդերլենդ քաղաքի բնակչուհին կարող է 4 տարվա ազատազրկման ենթարկվել, եթե շարունակի սեռական ակտի ժամանակ շատ բարձր ձայներ հանել եւ խանգարել հարեւանների հանգիստը:
Ըստ նույն աղբյուրի, «ձայնավոր սեքսի» համար նման խիստ պատիժը ճարահատ ու արդեն այլընտրանք չունեցող որոշում է: Բանն այն է, որ «հանցագործ» կնոջ տնից ոչ հեռու բնակվող մարդիկ բազմաթիվ անգամ են բողոք ներկայացրել պատկան մարմիններին, եւ այս բողոքների արդյունքում կինը մի քանի անգամ տուգանվել է: Տուգանքների ընդհանուր գումարը անցնում է մի քանի հարյուր ֆունտ ստերլինգից: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-04-30 |
| Խաչի պատմությունը |
| |
Մենք՝ հայերս, Քրիստոսի խաչի հանդեպ բացառիկ սեր, հարգանք ու երկյուղածություն ունենք: Քրիստոնյաներս պատվում ենք խաչը, որովհետեւ դրա արժեւորության աղբյուրը Քրիստոսն է: Խաչի հանդեպ սերն ու հարգանքը բխում է Աստծուց եւ վերադառնում է դեպի Աստված: Խաչը դարձել է քրիստոնեության խորհրդանիշ՝ մատնանշելով նաեւ Քրիստոսի ներկայությունը: Սակայն մինչ քրիստոնեության խորհրդանիշ լինելը՝ այն եղել է մարդկության հայտնագործած մահապատժի գործիքներից ծանրագույնն ու ամենաանմարդկայինը:
Հին աշխարհում խաչելը՝ որպես պատիժ, կիրառվել է Հռոմեական կայսրության մեջ՝ ավազակների, ապստամբ գերիների կամ ծանր հանցագործների նկատմամբ: Խաչը անիծյալ ու մահացու գործիք էր, իսկ դրան դատապարտվածը՝ անարգանքի ու նախատինքի արժանի: Հիսուս Քրիստոսն էլ անարգվեց մարդկանցից, խաչվեց եւ մահացավ խաչի վրա: Սակայն երբ Հարություն առավ, խաչն այլեւս մահվան ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2009-04-30 21:34 |
| |
| |
ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՎԵԼԻ ԱՆԿԵՂԾ ԷՐ, ՔԱՆ ԵՐՐՈՐԴԸ
«Քաղաքական որեւէ կողմնորոշում, կեցվածք կարելի է չընդունել, բայց պետք է հարգել, եթե դա ... |
| |
 |
|
| 2009-04-30 21:34 |
| |
| |
ՍԴ-Ն ԿԱՍԵՑՐԵՑ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ԴՐՈՒՅԹԸ
Դեռ ապրիլի 16-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Հայ ազգային կոնգրես» նախընտրական դաշինքի լիազոր ... |
| |
 |
|
| 2009-04-30 21:33 |
| |
| |
ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 3 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ
«Տասը տարի իրենք այս ծրագրի մեջ կային, ինչի՞ հենց այսօր որոշեցին դուրս գալ կոալիցիայից»,- ... |
| |
 |
|
| 2009-04-30 21:33 |
| |
| |
ԵԹԵ ՕՐԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԻՆ՝ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՑՈՒՑՎԵ՞Ր
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանը երեկ «Ուրբաթ» ... |
| |
 |
|
| 2009-04-30 21:33 |
| |
| |
ՊԱՇՏՈՆԸ ՊԱՀԵԼ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԶԻՆԱՆՈՑԻ ՀԱՄԱՐ
«Լրագրի» թղթակցի հարցին, թե տարօրինակ է, որ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից՝ արտաքին քաղաքականության ոլորտում ... |
| |
 |
|
| 2009-04-30 21:33 |
| |
| |
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴՐՈՇ ՆՎԻՐԵՑ
Չկալովկա գյուղի 2-րդ դասարանի աշակերտ Ռաֆայել Հունանյանը նամակ էր ուղարկել ՀՀ նախագահին. «Շատ եմ տխրում, որ մեր տանը մեծ դրոշ ... |
| |
 |
|
| 2009-04-30 21:32 |
| |
| |
ԱՀԱՎՈ՜Ր ՃՇԳՐԻՏ ՀԱՐՑՈՒՄ
Երեկ «Դե ֆակտո» ակումբում «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը հայտնել է, որ ապրիլի 18-19-ին անցկացրել են ... |
| |
 |
|
| 2009-04-30 21:32 |
| |
| |
ՓԱՍՏԱՀԱՎԱՔԸ ՆՅՈՒԹ ՏՎԵԼ Է
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «Առավոտին» տված հարցազրույցում դժգոհել էր, որ ... |
| |
 |
|
| 2009-04-30 21:32 |
| |
| |
«ՏՈՒՆ ԵԿԵՔ» ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԽՈԶԻ ԳՐԻՊԸ
ՀՅԴ պատգամավոր Բագրատ Սարգսյանը երեկ առողջապահության նախարար Արտյոմ Քուշկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներ են ... |
| |
 |
|
| 2009-04-30 21:32 |
| |
| |
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՍՏԱՑՄԱՆ ՕՐԸ ԳԱՂՏՆԻ՞Ք Է
Նախօրեին մամուլում հրապարակվել էր տեղեկատվություն այն մասին, որ Հայաստանի կառավարության միասնական գանձապետական հաշիվը ... |
| |
 |
|
| 2009-04-30 21:31 |
| |
| |
ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է «ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միությունը երեկ ասուլիսում դիմել է ՀՀ կառավարությանն ու ... |
| |
 |
|
| 2009-04-30 21:31 |
| |
| |
ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐ
Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային թունավորման ախտանշաններով Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց են ... |
| |
 |
|
| 2009-04-30 21:31 |
| |
| |
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻԱԿ
Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 11 տանը այրված անկողնում հայտնաբերվել է մոտ 40-ամյա անձը չպարզված տղամարդու դիակ: |
| |
 |
|
| 2009-04-30 21:31 |
| |
| |
ԹԵՐԹԻ ԴԵՄ
Ապրիլի 30-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կլսվի պատվի-արժանապատվության հայցի քննություն: Կենտրոնի ... |
| |
 |
|
| 2009-04-30 21:30 |
| |
| |
Ջուրը քիչ է
Ըստ Արագածոտնի մարզպետարանի, անցած ձմեռը սակավ էր տեղումներով եւ արդյունքում՝ Ապարանի ջրամբարում կուտակված է ընդամենը 11 միլիոն խորանարդ մետր ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +15 | +7 |
| Շիրակ | +7 | -1 |
| Արարատ | +16 | +5 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել