11/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Ինչպես միշտ
 

Երեկ կայացած Երեւանի ավագանու ընտրությունները որեւէ ձեւով չէին տարբերվում նախորդ բոլոր ընտրություններից: Իշխանությունը ողջ ուժով աշխատեցրեց կեղծիքների այն մեխանիզմը, որը «հղկված» է վերջին 14 տարիների ընթացքում՝ բռնություններ, լցոնումներ, ընտրակաշառք, վարչական ռեսուրս, քվեարկության իրավունք չունեցող մարդկանց «ներմուծում» եւ այլն: «Յուրահատկությունը» թերեւս այն է, որ այս անգամ իշխանության «ենիչերիները» եւ հատկապես օլիգարխների մարդանման թիկնապաhների ավազակախմբերը կատաղի պայքար էին ծավալել ֆոտո եւ տեսախցիկների ու լրագրողների դեմ, որպեսզի իրենց հանցագործությունները եւ (պայմանականորեն ասած) «դեմքերը» մամուլում չհայտնվեն:

Այսքանով հանդերձ, կարելի է նաեւ արձանագրել, որ ընտրություններն այս արդյունքը չէին ունենա, եթե ընդդիմությունը վերջին ամիսների ընթացքում կոպիտ սխալներ թույլ չտար: Եթե ընդհանրացված նշենք ամենաէական բացթողումը, ապա դա, անշուշտ, քաղաքական վատ մենեջմենթն է, տարրական կազմակերպվածության պակասը: Ընդդիմությունը օժտված է բավականին մեծ մարդկային ու քարոզչական ռեսուրսով, որը, իմ տպավորությամբ, նախագահական ընտրություններում նա օգտագործել է 50%-ով, իսկ հիմա՝ 10%-ով: Հասարակ մի հարց՝ ովքե՞ր էին այն մարդիկ, որոնք երեկ ընտրական տեղամասերում պետք է հակադրվեին այնտեղ «տիրություն անող» քրեական տարրերին: Թե՞ հույսը դրել էին 20 տարեկան աղջիկ լրագրողների վրա:

Որպես հսկայական թերություն, ես կնշեի դոգմատիզմը եւ նեղմտությունը, որը թույլ չտվեց օգտագործել, մասնավորապես, «Ժառանգության» քաղաքական ռեսուրսը: Այսօրվա ընդդիմադիր առաջնորդների համար բավարար չէ, որ մարդը կամ մարդկանց խումբն ընդհանուր առմամբ կիսի իրենց գաղափարները: Նրանք շանտաժի միջոցով պահանջում են, որ դու բղավես ճիշտ նրանց ինտոնացիայով, ճիշտ նույն խոսքերը: Օրինակ, եթե ասում ես՝ «ավազակապետական վարչակազմ», կասկածներ կան, որ ծախվել ես իշխանությանը, որովհետեւ պետք է ասես՝ «ավազակապետական խունտա»: Կամ՝ եթե իշխանություններին անվանում ես «մոնղոլ», ապա կատարյալ ընդդիմադիր չես: Անհրաժեշտ է անվանել՝ «թաթար-մոնղոլ»: Քանի որ ներկայումս կան ընդդիմադիր կանոնիկ տեքստեր, կան նաեւ ընդդիմադիր կրոնի հավատաքննիչներ, որոնց գործն է՝ որոշել, թե ով որ չափով է համապատասխանում իրենց դոգմաներին:

Հնարավո՞ր էր, արդյոք, նման մտածողությամբ համախմբել ողջ բողոքական, ընդդիմադիր ընտրազանգվածը, որպեսզի նա միասնականորեն դիմադրեր ընտրակեղծարարներին: Այդ հարցի պատասխանը հայտնի է:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
Քաղաքականություն
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
 

Երեկ առավոտյան թիվ 10/20 ընտրական տեղամասում իր քաղաքացիական պարտքն էր կատարում մարտի 1-ի գործով մեղադրվող նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա ասաց, որ ավագանու ընտրություններից ակնկալում է միայն հաղթանակ: «Քանի՞ անգամ կարելի է գողանալ ընտրության արդյունքները»,-
հարցրեց քաղբանտարկյալը: Հետագա ժամերին պարզվեց, որ հարցը հռետորական էր:

 
 
Քաղաքականություն
ՀՅԴ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
 

Ներկայացնում ենք այն խախտումները, որոնց վերաբերյալ երեկ ահազանգեր էին ստացել ՀՅԴ նախընտրական կենտրոնական շտաբը եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանի քաղաքացիական աջակցության կենտրոնը:

Զոքանչի ձեռքը թեթե՞ւ էր

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը երեկ Արաբկիրի Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցում տեղակայված 4/17 ընտրատեղամաս քվեարկելու էր եկել ընտանիքի՝ ընտրության իրավունք ունեցող մյուս անդամների, այդ թվում՝ կնոջ, քենու, զոքանչի եւ աներոջ հետ։ Քաղաքապետի ՀՅԴ թեկնածուն անգամ ասաց, թե հավատում է, որ զոքանչի թեթեւ ձեռքով արված ընտրությունն անպայման հաջողություն կբերի: Եթե նա նման պնդում աներ մինչ քվեարկությունը՝ վստահ ենք, որ Արծվիկ Մինասյանի օգտին կքվեարկեր ...

 
 
Քաղաքականություն
ՈՒԶՈՒՄ ԷԻՆՔ ՆՈՐՄԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 

Իսկ ստացվեց՝ ինչպես միշտ

Երեկ Երեւանում տեղի ունեցան Երեւանի ավագանու ընտրություններ: Դրանք, ինչպես եւ կանխատեսվում էր, ուղեկցվեցին զանգվածային կեղծիքներով, ահաբեկումներով, բախումներով, բռնություններով, այդ թվում նաեւ՝ լրագրողների նկատմամբ, եւ մեր հանրությանն արդեն քաջ հայտնի լցոնումներով ու ընտրողներ բերելով: Դրանց մասին միայն Հայ ազգային կոնգրեսում կուտակված ահազանգերը երեկ ուշ երեկոյան կազմում էին ավելի քան 13 էջանոց եւ 100-ից ավելի օրինախախտումներ պարունակող տեղեկանք:

Դրանցից ամենաարտառոցները տեղի են ունեցել Մալաթիա-Սեբաստիա համայնքում, բայց քանի որ «Առավոտը» դրանց առանձին է անդրադառնում, ուստի մենք կներկայացնենք այն ահազանգերը, որոնք Կոնգրեսը ստացել է Երեւանի մյուս համայնքներից՝ ըստ տեղամասերի: Այսպես, ժամը՝ ...

 
 
Քաղաքականություն
Ընտրությունները ժողովրդավարական չէին
 

ՀՀ-ն հերթական անգամ չկատարեց ԵԽ առջեւ ստանձնած իր պարտավորությունները

Երեկ Երեւանի ավագանու ընտրություններին զուգահեռ՝ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ստիպված էր երկու անգամ մամուլի ասուլիս հրավիրել՝ մայրաքաղաքի թվով 13 ընտրատարածքներում տեղի ունեցող խայտառակ ընտրություններին անդրադառնալու եւ դրանց առնչությամբ գնահատական տալու համար: «Իշխանությունները ցույց տվեցին իրենց կրիմինալ դեմքն ու անցկացրեցին հերթական կրիմինալ ընտրությունները Հայաստանում»,- արդեն քվեարկության ավարտից հետո, ժ. 21-ին հայտարարեց Լեւոն Զուրաբյանը: Նրա կողմից տեղի ունեցած ընտրություններին տրված ամփոփ գնահատականն այս էր՝ «դրանք բնութագրվում են համատարած ընտրակաշառքներով, ինչն առկա էր բոլոր համայնքներում»: Լ. Զուրաբյանն ...

 
 
Քաղաքականություն
Լուրջ խախտումներ չեն եղել
 

Երեկ քվեարկության ավարտից հետո մեր խնդրանքով գնահատելով ընտրությունների ընթացքը՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «ՀՀԿ նախընտրական շտաբը եւ ես՝ որպես մամուլի խոսնակ, բավական նորմալ ենք գնահատում քվեարկության ընթացքը: Գտնում ենք, որ լուրջ խախտումներ տեղի չեն ունեցել: Քվեարկությունը հիմնականում անցել է մեր երկրի ստանձնած պարտականություններին համապատասխան, եւ հիմնականում պահպանվել է օրենքի տառը: Շատ լավ, հրապարակային էին աշխատում թե՛ ոստիկանության, թե՛ դատախազության մարմինները եւ հստակ արձագանքում ԶԼՄ-ների ցանկացած փաստի: Ավելի հրապարակային աշխատեց նաեւ ԿԸՀ-ն, ինչը բնականաբար դրական ազդեց ընտրությունների ընթացքի վրա: Կային նաեւ թերացումներ, որոնց մասին ողջ օրվա ընթացքում հրապարակվեցին որոշակի տեղեկություններ: Բայց հիմնականում այս ընտրությունները որակապես տարբերվեցին նախագահական ...

 
 
Քաղաքականություն
«ՊԵՐԵԴ ԼՈՄՈՄ-ՆԵՏ ՊՐԻՅՈՄԱ»
 

Ամփոփ այսպես նկարագրեց Երեւանի ավագանու ընտրությունը ԿԸՀ-ում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, ով երեկ ամբողջ օրը թիվ 7 ընտրատարածքում հետեւել էր ընտրության ընթացքին:

Մայրաքաղաքի թիվ 7 ընտրատարածքը, որն ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա համայնքը եւ Շենգավիթ համայնքի մի քանի տեղամասեր, երեկ ընտրությունների ընթացքում կատարված կեղծիքների թվով առաջատարն էր: Ընտրակեղծիքների «պատասխանատուն» այդ տարածքում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էր: Նա իր ենթականերով իր առաքելությունը «փայլուն» կատարեց: Հիշեցնենք, որ դեռ նախընտրական շրջանում 7-րդ ԸԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչը գործարքի մեջ էր մտել պատգամավորի հետ՝ արդյունքում ընդդիմությունը հանձնաժողովներում բավականին քիչ թվով անդամներ ուներ: Դեռ առավոտյան 11.30-ի դրությամբ 7-րդ ընտրատարածքի ...

 
 
Քաղաքականություն
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՐԵԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷԻՆ
 

«Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները ընտրախախտումներ գրեթե չեն արձանագրել:

Դավիթաշենում՝ կռիվներ, որոնք կողմերը հերքում են

Դավիթաշենի թաղապետ Արթուր Գեւորգյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում հերքեց լուրերը, թե ԲՀԿ ներկայացուցիչների եւ իր միջեւ բախում է եղել: «Նման բան չկա, որեւէ բան չի եղել, ամեն ինչ անցնում է նորմալ, առանց լուրջ միջադեպերի»,- ասաց ՀՀԿ-ական թաղապետը: Ի դեպ, լուրը հերքեցին նաեւ ԲՀԿ նախընտրական շտաբում: ԲՀԿ մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը «Առավոտին» ասաց, որ որեւէ միջադեպ Դավիթաշենի թաղապետի եւ ԲՀԿ-ն ներկայացնող նրա հորեղբոր՝ Ռուբեն Գեւորգյանի միջեւ չի եղել։ Ինքը՝ պարոն Գեւորգյանը, մեր հեռախոսազանգերին երեկ չպատասխանեց:

Դեռ մայիսի 30-ի լույս 31-ի ...

 
 
Քաղաքականություն
«Օրինաց»-ում տարօրինակ խաղաղություն էր
 

«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական շտաբում երեկ նախանձելի հանգստություն էր, ելումուտ գրեթե չկար:

«Առավոտը» իր զարմանքը հայտնեց այս կապակցությամբ եւ հարցրեց՝ ինչպե՞ս կարող են օրինացականները որեւէ խախտում չարձանագրել, երբ ամեն րոպե այս կամ այն տեղամասից ահազանգեր են գալիս՝ ինչ-որ կռիվների, կրակոցների եւ քաշքշուկների մասին: Ի պատասխան, կուսակցության մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը «Առավոտին» ասաց. «Նման դեպքերը, եթե իրոք կատարվում են, իհարկե, դատապարտելի են, բայց ես չէի ուզենա առաջ ընկնել եւ չճշտված տեղեկությունների հիման վրա եզրակացություններ անել: Համենայնդեպս, մեր շտաբը այս պահի դրությամբ (ժամը 15-ի սահմաններում- Մ. Ե.) որեւէ միջադեպի մասին տեղեկություն չի գրանցել: Եվ քանի դեռ չկա պաշտոնական որեւէ ...

 
 
Քաղաքականություն
ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՏԵՂԱՄԱՍԵՐԻՆ ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ԱՆՈՒՄ
 

Դպրոցներում տեղակայված որոշ ընտրական տեղամասերում քվեարկության ողջ ընթացքը վերահսկվում էր դպրոցների տնօրենների կողմից, որոնք պարզաբանում էին, թե՝ «եկել են իրենց տանը տիրություն անելու»:

Չնայած Երեւանի ավագանու ընտրությունների արտաքուստ խաղաղ ընթացքին, այնուամենայնիվ, ընտրատեղամասերում բռնության դեպքերը, ծեծկռտուքներն ու մարդկանց իրավունքների խախտումները բազմաթիվ էին: Մեր այցելած գրեթե բոլոր ընտրատեղամասերի առջեւ մեծ թվով մեքենաների կուտակումներ էին: 10/11 ընտրատարածք մեր այցելության պահին՝ դարձյալ նույն իրավիճակն էր: Ըստ «Հայ ազգային կոնգրեսի» վստահված անձ Լուսինե Չալուբյանի, «մեքենաների մեջ երիտասարդ տղաներ են, որոնք ամեն վայրկյան պատրատ են կռվի»: Նրա խոսքերով. «Դա մեզ անհանգստացնում է: Նկատողություն ենք անում, հեռանում են, բայց հետո դարձյալ վերադառնում են»: Մեր ...

 
 
Քաղաքականություն
ԾԵծել են, ահաբեկել ու հափշտակել
 

Ըստ ՀԱԿ-ի՝ երեկ մի քանի տեղամասերում տեղի ունեցած «բռնարարքների պարագլուխները ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանն ու Լեւոն Սարգսյանն են»

Երեկ առավոտյան ժամը 8-ին արդեն Հայ ազգային կոնգրեսը արձանագրել էր, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններն ընթանում են բռնություններով եւ սահմանադրական նորմերի խախտումներով: Երեկ հրավիրված ասուլիսում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրեց մայրաքաղաքի ընտրատեղամասերում մինչեւ ժ. 12.30-ը տեղի ունեցած ավելի քան 30 խախտման մասին:

Մասնավորապես, ընտրական տեղամասերում ՀԱԿ-ի վստահված անձինք տեղեկացրել են, որ սկսած առավոտյան ժամը 8-ից, «Տաքսի Z», «Միլենա» տաքսիները եւ թիվ 5 երթուղային տաքսիները, որոնք պատկանում են Ավանի թաղապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանին, տրամադրված են բնակիչներին տեղամասեր տեղափոխելու ...

 
 
Քաղաքականություն
ՈՒՂԵՑՈՒՅՑՆ ԱՌԱՎՈՏՆ ԷՐ ԲԵՐՎԵԼ
 

Երեկ ժամը 8.00-ից Երեւանի ավագանու ընտրություններին ընտրողների քվեարկության համար բացվեցին թվով 439 ընտրական տեղամասեր: ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության տվյալների համաձայն, ընտրողների ցուցակներում ընդգրկված է 771 477 քաղաքացի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված են 29 տեղական հասարակական կազմակերպությունների 5953 եւ Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 15 ներկայացուցիչներ:

Երեկ ժ. 8.30-9-ի սահմաններում ահազանգ ստացվեց այն մասին, որ Նորագավիթի թիվ 12/10 եւ թիվ 12/11 ընտրատեղամասերում «ասեղ գցելու» տեղ չկա: Պատճառն այն էր, որ տարեց ընտրողներին տեղամասեր էին բերել 261 երթուղու գազելներով: Վերջիններս կապ չունեն Նորագավիթի «գծի» հետ, քանի որ սպասարկում են Երեւան-Աբովյան երթուղին: Այլ փոխադրամիջոցների մեջ նկատեցինք 28-70, 31-42, 08-56, 28-08 համարանիշի ...

 
 
Քաղաքականություն
 

ՎԵՐԵԼԱԿՆԵՐՆ ԱՄԵՆԱԱԿՏԻՎՆ ԷԻՆ

Երեկ ոչ պակաս հետաքրքիր անցավ Նոր Նորքի Գայի պողոտայի բարձրահարկ շենքերի բնակիչների ընտրական «կոմպանիան»: Այստեղ ակտիվ քարոզչություն իրականացրին վերելակները, որտեղ փակցված էին հանրապետականներ Գագիկ Բեգլարյանի եւ Տարոն Մարգարյանի գունավոր լուսանկարները: Ուսումնասիրված 20 եւ ավելի բարձրահարկ շենքերի վերելակներում այսպիսի ցուցապաստառներ էին: Ի դեպ, նման քարոզչական նկարներ մենք հայտնաբերեցինք նաեւ քաղաքի կենտրոնի բարձրահարկ, մասնավորապես՝ Թումանյան փողոցում գտնվող շենքերում:

ՃԱՂԱՎԱՆԴԱԿԻ ԵՏԵՎՈՒՄ ԷԻՆ

Նոր Նորքի Գայի պողոտայում գտնվող այս չգործող թերթուամսագրերի կրպակը երեկվանից շնչում էր: Նրա ներսում փակցված լուսանկարներում շողշողում էր ավագանու թեկնածուներից մեկի ...

 
 
Քաղաքականություն
ՕԵԿ-Ն ԷԼ «ՏԵԽՆԻԿԱ» ՈՒՆԵՐ
 

Երեկ առավոտից մինչեւ ուշ երեկո մենք շրջել ենք նաեւ Երեւանի Նոր Նորք համայնքի թիվ 2 ընտրատարածքի տասնյակ ընտրական տեղամասերում: Այս համայնքում անցկացված ընտրությունները մայրաքաղաքի մյուս համայնքներից ոչնչով առանձնահատուկ չէին: Կեսօրից հետո մեր այցելած մեկ տասնյակից ավելի տեղամասերում ասում էին, թե քվեարկությունը նորմալ է ընթանում, բայց այ, տեղամասերից դուրս, դրանց հարող տարածքներում փող բաժանելը համատարած բնույթ էր կրում: Փող բաժանվում էր ոչ միայն տեղամասերի մոտ կանգնած «Գազելներից», այլեւ ավտոտնակներից: Օրինակ՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում մեր ֆոտոխցիկը արձանագրեց, թե ինչպես շենքերի արանքում գործող մի ավտոտնակի ներսում, հենց մուտքի մոտ, մի սեղանիկ էր դրված, որտեղ մարդիկ ելումուտ էին անում եւ ուղեւորվում մոտակա ընտրատեղամասեր: Ընդհանրապես, երեկ Նոր Նորքում իրավիճակը հատկապես լարված էր, որովհետեւ ոչ ...

 
 
Սոցիում
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԳՐԿԱԾ ԵՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ
 

Համայնքի ղեկավարները չեն կատարել օրենքով իրենց վրա դրված պարտականությունները, ինչի հետեւանքով տեղաշարժվելու խնդիրներ ունեցող քաղաքացիները չեն կարողացել գնալ ընտրության:

Երեկ՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը, մայրաքաղաքում բնակվող բազմաթիվ հաշմանդամների ընտրական իրավունքը խախտվեց: Խախտվեց հենց միայն այն պատճառով, որ հենասայլակով կամ կույր հաշմանդամները, եթե անգամ կարողացել էին տնից դուրս գալ ու մի կերպ հասնել ընտրատեղամաս, ապա ընտրատարածք մուտք գործելու համար նրանցից մեծ ջանքեր են պահանջվել: Տեղաշարժվելու խնդիրներ ունեցող հաշմանդամները քվեարկությանը մասնակցելու համար ստիպված են եղել մեծ դժվարությամբ ու կողմնակի մարդկանց օգնությամբ բարձրանալ ընտրատեղամասերի աստիճաններով: Մայրաքաղաքի ընտրատեղամասերի ճնշող ...

 
 
Սոցիում
Եկան, լցոնեցին, գնացին
 

Հանձնաժողովի նախագահի տեղակալ «Գեւորգի» ղեկավարությամբ

«Առավոտը» երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8/20 ընտրատեղամասում ականատես եղավ ընտրախախտումների մի քանի դեպքերի: Մեր հարցին ի պատասխան՝ հանձնաժողովի անդամները պնդում էին, որ ընտրությունները ընթանում էին առանց լուրջ միջադեպերի, սակայն երբ պատրաստվում էինք լքել ընտրատեղամասը, ՀԱԿ-ի վստահված անձը մեզ խնդրեց մնալ մինչ ընտրությունների ավարտը, քանի որ, նրա հավաստմամբ՝ «մթնոլորտը լարված է, եւ ընտրակեղծիքներ դեռ լինելու են»: Նշված տեղամասում սափրագլուխ, բաց վարդագույն վերնաշապիկով մի երիտասարդ քվեարկեց երկու անգամ: Սա նկատեց նաեւ դիտորդը: Սակայն մինչ վերջինս կհասցներ այդ մասին տեղեկացնել «զբաղված» հանձնաժողովի նախագահ Արամայիս Բաբայանին, երիտասարդը կատարեց իր ...

 
 
Սոցիում
ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԷՐ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻՆ
 

Երեկ մայրաքաղաքի տարբեր համայնքների կանգառներում մարդկանց կուտակումներ էին առաջացել:

Բանն այն է, որ գծատերերը երթուղուց հանել էին միկրոավտոբուսները եւ դրանք տրամադրել էին ընտրողներին «պատվավոր կերպով» ընտրատեղամասեր տանելու համար: Մասնավորապես, ամբողջ օրվա ընթացքում գիծ դուրս չեն եկել թիվ 41, 25, 116, 20, 70, 82, 19, 5, 84, 123, 83, 56, 58, 261,100 եւ 4 երթուղայինները: Պատգամավորներին, թաղապետերին ու պետական այլ պաշտոնյաներին պատկանող երթուղիները օգտագործվել են՝ ընտրողների աչքին բարձրանալու եւ հավելյալ ձայներ հավաքելու համար: Միկրոավտոբուսներից մի քանիսն էլ՝ հիմնականում «Գազել» մակնիշի, հատկապես առավոտյան ժամերին կայանված են եղել տարբեր ընտրատեղամասերի մոտակայքում: Ըստ մի քանի կուսակցություններից ստացված տեղեկատվության, քվեարկության մտնելուց առաջ՝ այդ միկրոավտոբուսներից մարդկանց ընտրակաշառք է բաժանվել: ...

 
 
Կրթություն
ԹՎԵՐԸ ՎԵՐՋՈՒՄ ԵՆ ՆԿԱՐՈՒՄ
 

Այս համոզմանն են դիտորդներն ու վստահված անձինք

Վերջին երկու տարվա ընթացքում տեղի ունեցած ընտրություններում ընտրախախտումների մեթոդները, ինչպիսիք են՝ «Կարուսել», «լցոնումներ» կամ բացահայտ ընտրակաշառքներ բաժանելը, փոխվել են: Ընտրակեղծարարներն այլեւս այնքան էլ մեծ ջանքեր չեն գործադրում իշխանության թեկնածուի օգտին ձայներ կորզելու համար, քանի որ, ինչպես դիտորդներն ու վստահված անձինք են վստահեցնում՝ «ամեն բան ընտրատեղամասը փակվելուց հետո է տեղի ունենում, երբ քվեաթերթիկների հաշվարկ է ընթանում»:

Երեկ «Առավոտը», շրջելով Դավիթաշեն եւ Ավան համայնքների ընտրատեղամասերում, արձանագրեց, որ ընդհանուր առմամբ ընտրությունները, գոնե՝ արտաքուստ, խաղաղ էին ընթանում, եւ արտառոց ոչ մի դեպք չի արձանագրվել: Սակայն ինչպես Հայ ազգային կոնգրեսի վստահված անձինք էին ասում՝ դե, թեթեւակի ...

 
 
Կրթություն
Ի՞նչ փող, ի՞նչ բան...
 

Դպրոցներում պնդում են, որ իրենք դրամահավաք չեն իրականացնում

«Առավոտի» մայիսի 29-ի համարում լույս տեսած «Շրջանավարտների ծնողները «քամվում են» հոդվածը բազում արձագանքներ ստացավ: Եթե անանուն հանդես եկող ծնողները շնորհակալություն էին հայտնում, որ անդրադարձել ենք այդ ցավոտ թեմային ու մի քանի բան էլ իրենց կողմից էին ավելացնում, ապա դպրոցների ուսուցիչներն ու իրենց անունները տալուց չխուսափող ծնողները ճիշտ հակառակը՝ պնդում էին, որ ոչ մի դրամահավաք էլ չկա, եւ մեզ նման տեղեկություններ հաղորդողները ուղղակի հերյուրանքներ են տարածում: Մասնավորապես, երեկ վերոհիշյալ հոդվածին արձագանքեց Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցի ծնողական խորհուրդը՝ ի դեմս 9-րդ դասարանի ծնողներ Շուշանիկ Դիլբանդյանի, Մարիամ Մինասյանի, 11-րդ դասարանի ծնող Թամարա Ավետիսյանի: Նրանք «Առավոտին» փոխանցեցին հետեւյալը. ...

 
 
Մշակույթ
ՄԵՐ ՎԼԱԴԻՆ ՈՒ ՎԻՏՏԻՆ
 

Սիրված դերասանուհի Ալլա Թումանյանը կրկին էկրանին է

Խորհրդային տարիներին մենք զարմացած գավառեցու հիացմունքով խոսում էինք արտասահմանյան կինոյի աստղերի մասին, չնկատելով հայրենական որոշ արվեստագետների, որոնք աստղ էին՝ այդ հասկացության ողջ ընկալմամբ: Ինչո՞վ, ասենք, աստղ չէին Բելլա Դարբինյանը, Զառա Տոնիկյանը, Էլվինա Մակարյանն ու Գեորգի Մինասյանը կամ դերասանուհի Ալլա Թումանյանը, որը հայկական էկրանում ջնջեց հայ կնոջ մի քիչ խորհրդային ստերեոտիպը ու հաստատեց նոր հերոսուհու ժամանակը՝ դարձյալ մի քիչ եվրոպական արտաքինով, մազերի ժամանակակից սանրվածքով, ինտելեկտով ու նրբագեղությամբ: Հենց այսպես դրոշմվեց մարդկանց մտապատկերում դերասանուհի Ա. Թումանյանը, որին մշտապես հիշելու պահանջն այսօր առավել հրամայական է դառնում, երբ հայկական ...

 
 
Մշակույթ
«Ջեմ սեշըն»՝ «Ուլիխանյանում»
 

Երաժիշներին համախմբելու լավ առիթ

«Հայկական ջազը հասկանալ է պետք, եթե հասկացար՝ կսիրես»,- ասում է «Ուլիխանյան» կվինտետի սաքսոֆոնահար Դմիտրի Արզումանյանը։ «Ուլիխանյան» մշակութային ակումբում սովորական է դարձել նույն հարկի տակ հայկական եւ արտասահմանյան ջազի վարպետներ, երիտասարդ ջազային երաժիշտներ եւ ուղղակի ջազի սիրահարներ հյուրընկալելը. առիթը ամեն ամիս ակումբում անկացվող «ջեմ սեշըններն» են։

Օրերս ակումբում կայացավ հերթական «ջեմ սեշընը», որը պետք է անցկացվեր ջազմեն Վահագն Հայրապետյանի գլխավորությամբ, սակայն վերջինս այդպես էլ չներկայացավ։ Դ. Արզումանյանի խոսքերով, «ջեմ սեշընը» երաժշտական ակտ է, որի ժամանակ երաժիշտները հավաքվում են եւ առանց նախապես համատեղ պատրաստվելու՝ նվագում, իմպրովիզներ ...

 
 
Մշակույթ
Շորտեր, ռոք եւ ո՛չ ՀԳՄ անդամությանը
 

Շաբաթ օրը «Հայելի» ակումբում բանաստեղծ Վահե Արսենը, գրաքննադատ Հասմիկ Հակոբյանը, արձակագիր Հովհաննես Թեքգյոզյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին այն մասին, թե ինչո՞ւ այս տարի գրականության ոլորտում նախագահի երիտասարդական մրցանակին ոչ ոք չի արժանացել: Հ. Հակոբյանը կարծիք հայտնեց, որ ներկայացված 18-25 տարեկան 12 երիտասարդների գրական ստեղծագործությունները հավանաբար չեն համապատասխանել տվյալ մրցանակի համար սահմանված չափանիշներին: Վահե Արսենի համոզմամբ, մրցանակ, այնուամենայնիվ, պետք է տրվեր. «Չեմ կարծում, որ երիտասարդական մրցանակի տեղը պիտի թափուր մնար, այն պարագայում, երբ ամեն օր գործ ենք ունենում մասսայական ոչ մշակութային երեւույթների եւ «աստղային» պատերազմների հետ, երբեմն էլ ուրախությամբ է դիտարկվում, թե գրականություն ու գրող չկա»: Հակառակ կարծիքի էր Հ. Թեքգյոզյանը՝ որեւէ ուրիշ ...

 
 
Սպորտ
ԻՍԿԱԿԱՆ ԿՈՐՅՈՒՆԻ ՊԵՍ
 

Եվ այսպես, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում AIBA-ի աշխարհի պատանիների առաջնությունը հատեց եզրագիծը:

Յոթ օրվա ընթացքում ռինգում իրենց կարողությունները ցուցադրեցին աշխարհի 42 երկրների 255 պատանի բռնցքամարտիկներ, որոնցից միայն 52-ին հաջողվեց մեդալ նվաճել: Եվ ուրախությամբ պիտի արձանագրել, որ Հայաստանի ներկայացուցիչներն անմասն չմնացին խաղարկված ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներից:

Մեր հավաքականից գերազանց հանդես եկավ 46 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը: Նա վճռորոշ մենամարտում միավորների 10:4 տարբերությամբ վստահ պարտության մատնեց հնդիկ Սանդիփին եւ նվաճեց իր կյանքում աշխարհի առաջնության անդրանիկ ոսկե մեդալը, որը նաեւ մեր երկրի համար միակ բարձրագույն մրցանակը եղավ այս առաջնությունում:

Մինչ այդ՝ Կորյունը երեւանյան ռինգում անցկացրել էր եւս չորս մենամարտ ու բոլորում էլ բացահայտ ...

 
 
Սպորտ
ԱԲՐԱՀԱՄԻ ՄՐՑԱԿԻՑԸ ԾԱԳՈՒՄՈՎ ԹՈՒՔ Է ԼԻՆԵԼՈՒ
 

IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ռինգ կվերադառնա հունիսի 27-ին: Այդ օրը նա Բեռլինի «Schmeling Halle» մարզասրահում իր չեմպիոնական գոտու հերթական պաշտպանությունը կանցկացնի ծագումով թուրք՝ գերմանաբնակ Մախիր Օրալի հետ:

Աբրահամը նախապես պլանավորել էր հանդիպել չեմպիոնական տիտղոսի պարտադիր հավակնորդ Ջովաննի Լորենցոյի հետ: Սակայն այն բանից հետո, երբ բանակցությունները փակուղի մտան, IBF-ը հավանություն տվեց Օրալի հետ գոտու կամավոր պաշտպանությանը: Այդ մենամարտի կազմակերպման վերջնաժամկետը սեպտեմբեր ամիսն է: «Շատ ուրախ եմ, որ ռինգ մտնելու եմ կրկին Բեռլինում,- լրատվամիջոցներին ասել է «Արքա Արթուրը»:- Անցած տարի Կիլլում կայացած իմ նախորդ մարտից հետո ես դադար էի տվել: Բայց հիմա արդեն սկսել եմ մարզումներս: Ռինգ կմտնեմ լավ մարզավիճակում եւ հույս ունեմ, որ իմ երկրպագուներն այս ...

 
 
Սպորտ
ՀԱՋՈՐԴԸ ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻ Է
 

Արդեն տեղեկացրել ենք, որ թեթեւագույն քաշային կարգում WBA/WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը գոտիների պաշտպանության հաջորդ մարտն անցկացնելու է հուլիսի 4-ին՝ Համբուրգում, եւ որ նրա մրցակիցը հայտնի էր դառնալու մոտ օրերս: Եվ ահա երեկ տեղեկացանք, որ այդ օրը «Մարդասպան թագուհին» հանդիպելու է արգենտինացի Կարոլինա Մարչելա Գուտիերես Գայտեի հետ, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 16 մենամարտ, հաղթել՝ 15-ում, որից 11-ը՝ ժամկետից շուտ, եւ կրել մեկ պարտություն՝ նոկաուտով:

 
 
Սպորտ
«ՔԻՆԳ ՔՈՆԳՆ» ՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ
 

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոն (նկարում) սկսել է ակտիվորեն նախապատրաստվել հուլիսի 11-ին Վախթանգ Դարչինյանի հետ կայանալիք մարտին: Բռնցքամարտիկը ներկայումս մարզվում է Ֆլորիդայի նահանգի Դերֆիլդ Բիչ քաղաքում:

Մասնագետները համոզված են, որ Դարչինյան-Ագբեկո մենամարտը խոստանում է լինել չափազանց համառ, քանի որ «Կատաղած ցուլ» Վիկը եւ «Քինք Քոնգ» Ջոզեֆը ռինգում չեն սիրում ոչ միայն նահանջել, այլեւ՝ պարտվել ու գերադասում են հարձակվողական ոճը:

 
 
Աստղագուշակ
Հունիսի 1
 

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք հաճելի գործերով:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Ժամանակն է մտածեք հանգստի մեկնելու մասին:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Անհեթեթ խոսակցություններին լուրջ մի վերաբերվեք:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Մոռացեք բոլոր խնդիրներն ու հաճելի ժամանակ անցկացրեք:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր խնջույքի մասնակցելու հրավեր կստանաք:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Երկար սպասված հեռախոսազանգը կխոցի ձեր սիրտը:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Որոշումներ կայացնելիս երկար մտածեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Այսօր գնացեք հարազատներին տեսության:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Երեկոյան սիրելիի հետ հաճելի ժամանակ անցկացրեք:

ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Մի թերագնահատեք ձեր աշխատակիցներին:

ՁՈՒԿ (20.02-20.03)- Շահավետ համագործակցության ...

 
 
Միջազգային
Տաջիկ կալանավորները «առաջատար» են
 

Տաջիկստանի քաղաքացիներն ամենաշատն են նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքացիների շարքում, ովքեր այս պահին նստած են ռուսաստանյան կալանավայրերում: Ըստ newsru.com-ի՝ ՌԴ քրեակատարողական հիմնարկների դաշնային ծառայության ներկայացուցիչը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ այժմ ազատազրկման վայրերում է գտնվում Ռուսաստանում տարբեր տեսակի հանցագործություններ կատարած նախկին ԽՍՀՄ-ի 24416 քաղաքացի, որոնցից մոտ 5,5 հազարը տաջիկներ են: Այդ ցուցակում երկրորդ տեղում են Ուկրաինայի քաղաքացիները (4360), նրանց հաջորդում են ուզբեկները եւ ադրբեջանցիները, համապատասխանաբար՝ 4 եւ 3 հազար: Հայաստանցիները տվյալ ցուցակի «միջնամասում» են՝ 1207 ազատազրկված: Ամենափոքր թիվը ռուսաստանյան ՔԿՀ-ներում կազմում են էստոնացիները՝ ընդամենը 15 հոգի:

 
 
Միջազգային
Կազիմիրովը հերքում է Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
 

«Ես կտրականապես դեմ եմ իմ առաջարկների օգտագործմանը ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում, որին իմ կողմից դրանք ուղղված են եղել, այլեւ բացարձակ այլ՝ Հայաստանում նախընտրական պայքարի շրջանակներում: Եվ, իհարկե, դեմ եմ Երեւանում տեղի ունեցած վերջին նախընտրական հանրահավաքի ժամանակ նույն նպատակով դրանց բացահայտ խեղաթյուրմանը»,- «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել հայտնի ռուսաստանցի դիվանագետ, նախկինում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կազիմիրովը՝ արձագանքելով մայիսի 29-ի հանրահավաքում հնչած ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մտքերին (կարդացեք «Առավոտի» մայիսի 30-ի համարում):

Վ. Կազիմիրովը շեշտել է. «Այն, ...

 
 
Միջազգային
Հարավային Օսեթիան խորհրդարան է ընտրում
 

Այսօր առավոտյան Հարավային Օսեթիայում բացվել են ընտրատեղամասեր, եւ սկսվել են 5-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները: Newsru.com-ը տեղեկացնում է, որ Հարավային Օսեթիայի Հանրապետության ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հայտարարում են զանգվածային խախտումների մասին: Ըստ նրանց՝ ուժայիննները ստիպում են մարդկանց գնալ ընտրական տեղամասեր:

Ավելի վաղ՝ գործող նախագահ Էդուարդ Կոկոյտիի հակառակորդները հայտարարել են, որ չեն պատրաստվում պայքարել պառլամենտում տեղ գրավելու համար: Նրանց խոսքերով՝ ընդդիմությունը ծրագրում է մասնակցել արտահերթ նախագահական ընտրություններին եւ առաջադրել միասնական թեկնածու: 95 ընտրական տեղամասերում քաղաքացիներն ընտրելու են 34 պատգամավորից բաղկացած խորհրդարան: Ընտրություններին մասնակցում է 4 կուսակցություն: ...

 
 
Միջազգային
ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՆՈՐԻՑ ՆԵՂԱՑԱՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ
 

Ուրբաթ օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հանդես գալով հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին նվիրված խորհրդակցության ժամանակ, պահանջեց նախարարներից Մոսկվայից ողորմություն չխնդրել: «Չի՞ ստացվում Ռուսաստանում, պետք չէ խոնարհվել, նվնվալ, լացել, պետք է երջանկությունը փնտրել մոլորակի այլ մասերում: Ես միտումնավոր եմ այս մասին խոսում հրապարակավ»,- հայտարարել է Լուկաշենկոն: Նա հիշեցրել է վերջերս Ղազախստանի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների մասին, ըստ որի՝ Բելառուսը 40 հազար տոննա շաքար է վաճառելու այդ երկրին: «Ուրեմն, ինչո՞ւմն է խնդիրը: Ինչո՞ւ եք դուք ձեր քիթը խոթում Ռուսաստան, որտեղ ձեզ մերժում են: Մի՞թե դուք չեք հասկանում, որ կրկին ստեղծվել է մի իրավիճակ, երբ մեզ ուզում են վերցնել մերկ ձեռքերով եւ ձրի»,- զայրացավ ...

 
 
Միջազգային
ՍՓԻՒՌՔԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԷՐ
 

Կարդալով Հայաստանի ընդդիմադիր օրաթերթերից մեկում Եւրատեսիլի մասին գրուած յօդուածը, անկեղծ ըսած չզարմացայ, բայց ափսոսանք ու մտահոգութիւն յառաջացաւ իմ մտքիս մէջ: Ինչո՞ւ աւաղ եւ ինչո՞ւ մտահոգուած եմ:

Շաբաթ օրն էր, մայիսի 16, ընտանիքի բոլոր վեց անդամներով նստած էինք հեռատեսիլին դիմաց եւ անհամբեր կը սպասէինք Հայաստանը ներկայացնող կամ Հայաստանի մշակոյթը ներկայացնող Ինկա եւ Անուշի ելոյթը. կը շեշտեմ՝ Հայաստանի Եռագոյնը եւ մշակոյթը ներկայացնող քոյրերը, եւ Ո՜Չ Հայաստանի իշխանութիւնը կամ անոր ներքին ու արտաքին քաղաքականութիւնը ներկայացնողները...

Սփիւռքը՝ որ Հայաստանի Հանրապետութեան անբաժանելի մասը կը կազմէ, շատ լաւ ու աչալուրջ կը հետեւի Հայաստանի քաղաքական եւ ընկերային զարգացումներուն եւ պէտք եղած ատեն իր խիստ կամ դրական գնահատանքը կու ...

 
 
Հայդ պարկ
ԳՈԴՈՅԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
 

Կրկին պատմության քառուղիներով

Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար՝

Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար...

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Սկիզբը՝ նախորդ համարում

Նախապայմանների մասին

Հայաստանի իշխանությունների պնդումները՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների բացակայության վերաբերյալ, վերջին շրջանում ստացել են հետաքրքիր ձեւակերպումներ: Մասնավորապես, ըստ արտգործնախարար Նալբանդյանի, «երբ որ ասում ենք առանց նախապայմանների են կարգավորվում հարաբերությունները, մենք նկատի ունենք՝ որեւէ նախապայման չկա Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված եւ որեւէ նախապայման չկա Ցեղասպանության ճանաչման հետ» (Հայաստանի Հանրապետություն, 28 ապրիլի, 2009 թ.): ...

 
 
Ժամանց
ԿԱՆԱՑԻ, ՀԱՄԱՐՁԱԿ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ
 

Այսպիսին են հայուհիները՝ ամերիկացի դիզայների աչքերով

Օրերս Երեւանում կայացավ ԱՄՆ-ում հիմնված folk դիզայն ստուդիայի կոկտեյլ - ցուցադրությունը: folk-ի դիզայն ըմբռնումն է՝ ոգեշնչվելով ավանդական տարրերով, ստեղծել կանանց հագուստների եւ աքսեսուարների առաջադեմ եւ յուրօրինակ նմուշներ: folk-ի դիզայներական եւ աշխատանքային թիմը ղեկավարում է ամերիկացի դիզայներ եւ ոճագետ Ջինա Հոլդարը, որն արդեն 2 տարի ամուսնու հետ բնակվում է Երեւանում: Դիզայնի ասպարեզում երկար տարիների փորձ ունեցող Ջինայի հավաքածուները՝ ժողովրդի մշակույթի եւ ավանդույթի հանդեպ հարգանքի ու ըմբռնման արդյունք են: Նրա աշխատանքները ցուցադրվել եւ վաճառվել են Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, իսկ երեւանյան ցուցադրությունը տարբերվում էր նախորդներից, այստեղ առաջին անգամ ...

 
 
Ժամանց
Ասենք ո՛չ՝ «Մադոննա» սպասքեղենին
 

Մոռանա՞նք մեր պապերի թողած կամոդները, թե՞ շարունակենք դրանց վրա բյուրեղապակյա սպասք շարել:

«Տան ինտերիերին հետեւելը, ուշադրություն դարձնելը՝ չի նշանակում կահավորել-ձեւավորել տունն այնպես, ինչպես հարեւանինն է»,- ասում է «Էկո» կազմակերպության տնօրեն, «Դիզայն էքսպո 2009» ցուցահանդեսի կազմակերպիչ Զառա Ակունցը:

Օրերս «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում բացվել էր «Դիզայն էքսպո 2009» առաջին միջազգային ցուցահանդեսը, որը հնարավորություն տվեց ծանոթանալ դիզայներական մտքի նոր միտումներին թե՛ տարածքների ներքին եւ արտաքին հարդարման, թե՛ տպագրության եւ ինտերնետային դիզայնի ոլորտներում: «Փորձել ենք ներկայացնել դիզայնի տարբեր ասպեկտները՝ ինտերիերային, գրաֆիկ դիզայն, վեբ դիզայն եւ այլն: Նշեմ, որ այս ցուցահանդեսին չներկայացավ հագուստի դիզայնի ճյուղը, մեր կանչին միայն «Ադամմա» ...

 
 
Ժամանց
ԱՄԵՆ ԻՆՉ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
 

Ցուցահանդես՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այդ առիթով մայիսի 29-ից Մոսկվայի տան մշակութագործարարական կենտրոնում բացվել էր «Մանկության աշխարհ EXPO 2009» 3-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որտեղ յուրաքանչյուր այցելու, անկախ տարիքից, տոնական մթնոլորտի շնորհիվ հայտնվում էր մանկության աշխարհում:

«Այս ցուցահանդեսն առաջին քայլն է երեխաների եւ դպրոցականների համար պրոֆեսիոնալ ցուցահանդեսի կազմակերպման գործում: Նպատակը՝ տվյալ ոլորտի զարգացումն է, բարձրակարգ արտադրողների եւ մասնագետների ներգրավումը, երեխաների համար նախատեսված ապրանքների տեսականիով հայաստանյան շուկայի հարստացումը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ցուցահանդեսի կազմակերպիչ Ադելինա Քոչարյանը:

Ցուցահանդեսում ներկայացված են երեխաների ...

 
 
Ժամանց
Տուգանք՝ ծխելու, թե՞ չծխելու համար
 

Հայաստանում մեծահասակ բնակչության մեկ երրորդը ծխում է

Երեկ Ծխելու դեմ պայքարի միջազգային օրն էր: Այս օրը սահմանվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից՝ 1987թ.: Նշենք, որ, վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր տարի ծխելու հետեւանքով առաջացած տարբեր հիվանդություններից մահանում է 5 մլն մարդ, ինչը գերազանցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, տուբերկուլյոզից եւ մալարիայից մահվան բոլոր դեպքերը միասին վերցրած: Ըստ բժիշկների՝ ծխողների մեծամասնությունը ծխելուց առաջացած հիվանդությունների հետեւանքով մահանում է միջին տարիքում՝ ծխել սկսելուց 25-30 տարի անց, երբ առավել քան առկա է որեւէ լուրջ հիվանդություն զարգանալու հավանականությունը: Ավելորդ չէ հիշեցնել բոլոր ծխախոտամոլներին, որ ծխախոտը պարունակում է նիկոտին, որն էլ միջազգային առողջապահպան մարմինների կողմից ճանաչված է որպես կախվածություն առաջացնող ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009-06-01 23:52
 
 

ԱՌՋԵՎՈՒՄ ԵՐԵՔՆ ԵՆ

Երեկ գիշեր, ժամը 01:44-ի դրությամբ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված նախնական արդյունքների համաձայն, ...

 

2009-06-01 23:51
 
 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԷԼ Է ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾԵԼ

Թեեւ քվեարկության ու դրա նախորդ օրն արգելված է քարոզչությունը՝ ե՛ւ մայիսի 30-ին, ե՛ւ 31-ին ՀՀԿ ցուցակը գլխավորող Գագիկ ...

 

2009-06-01 23:50
 
 

«ԼԱՎԱԳՈՒՅՆ» ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Սկսած 2007 թվականից, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գարեգին ...

 

2009-06-01 23:48
 
 

«ԻՐԱՑՎԱԾՆԵՐԸ» ՉԸՆՏՐԵՑԻՆ

Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցության իրավունքից զրկված են եղել մայրաքաղաքի 68 բնակիչներ: Նրանք պետության հատուկ ...

 

2009-06-01 23:48
 
 

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՄԱՐԴ Է ԲԵՐԵԼ

Երեկ մայրաքաղաքից ժամանակավորապես բացակայող երեւանցիներին «ձեռք են բռնել» մարզերի բնակիչները: Հանրապետության տարբեր ...

 

2009-06-01 23:48
 
 

ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՃՇՏՎՈՒՄ ԵՆ

ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից «Առավոտին» տեղեկացրին, որ երեկ, ժամը 10.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ...

 

2009-06-01 23:48
 
 

ՄԻՋԱԴԵՊԸ ՊԱՐԶՎՈՒՄ Է

Ոստիկանությունը պարզում է 9/1 ընտրատարածքում տեղի ունեցած միջադեպի մանրամասները. ժ. 10:25-ի սահմաններում 9/1 տեղամաս է ներխուժել ԱԺ ...

 

2009-06-01 23:47
 
 

ՉԵՆ ԲԱԽՎԵԼ

Երեկ Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի եւ Դավիթաշեն համայնքի ԲՀԿ կառույցի ղեկավար Ռուբեն Գեւորգյանի («Ծաղիկ Ռուբո») միջեւ ...

 

2009-06-01 23:47
 
 

ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ ԴԱՏԱՎՈՐԸ

Մայիսի 29-ի ուշ երեկոյան հանկարծամահ է եղել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ...

 

2009-06-01 23:46
 
 

ԾՆՆԴԱԲԵՐԱԾՆԵՐՆ ՈՒ ՎԻՐԱՀԱՏՎԱԾՆԵՐՆ ԷԼ ՉԸՆՏՐԵՑԻՆ

Երեւանի ավագանու ընտրություններին հնարավորություն չեն ունեցել մասնակցելու նոր ծննդաբերած կանայք եւ նոր ...

 

2009-06-01 23:46
 
 

ԳՈՐԿՈՒՆ ՈՒ ՇԱՆԹԻՆ ՉԵՆ ՏԱՐԲԵՐՈՒՄ

Շաբաթ օրը ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ուղարկած տեղեկատվությունն այն մասին ...

 

2009-06-01 23:45
 
 

ԿԳՈՒՆԱԶԱՐԴԵՆ ՍԵՂԱՆՆԵՐԸ

Հայաստանում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը համատեղ իրականացնում են Համահայկական ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+15+7 
 Շիրակ+7-1 
 Արարատ+16+5
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

 Armenian Medical Network -Health news