16/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Գառների լռությունը
 

Ընտրությունների գիշերը ես մոտ երեք ժամ անց եմ կացրել հեռուստացույցի մոտ՝ պարբերաբար փոխելով «պատասխանատու» հեռուստաալիքները: Ինձ, ինչպես եւ հազարավոր հայաստանցիներին, հետաքրքրում էր օպերատիվ լրատվությունը Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ: Ես, բնականաբար, չէի սպասում, որ հիշյալ հեռուստաընկերությունները ներկայացնեն ճշմարտությունը, պատմեն, օրինակ, թե ինչպես են տեղամասերում հաստավիզ քրեական տարրերը բռնությամբ դուրս հանում ընդդիմության ներկայացուցիչներին ու լրագրողներին (խոսքը նորմալ, ոչ «պատասխանատու» լրագրողների մասին է), որպեսզի դափոններով քվեաթերթիկներ լցնեն: Այդպիսի հերոսություն մեր հեռուստաալիքներից ոչ ոք, բնականաբար, չէր ակնկալում: Բայց նույնիսկ խիստ գրաքննության պայմաններում, որը կա հայկական եթերում, հնարավոր էր կազմակերպել ուղիղ միացումներ ԿԸՀ-ից, հարցազրույցներ ստուդիաներում (թեկուզ իշխանությանը լոյալ փորձագետների եւ գործիչների հետ), ռեպորտաժներ տեղամասերից, որտեղ ձայների հաշվարկ է կատարվում եւ այլն: Այդ ամենը չարվեց: Փոխարենը հեռուստաընկերությունները ցույց տվեցին առավոտյան նկարահանված ռեպորտաժները, թե ինչպես է «իր քաղաքացիական պարտքը կատարում» այս կամ այն թեկնածուն: Հետո՝ մի քանի «սինխրոն» տեղամասային հանձնաժողովների նախագահների հետ, ովքեր իրականում կոծկում էին կամ նույնիսկ կազմակերպում էին ընտրակեղծիքները եւ, սակայն, «պատասխանատու եթերում» հայտարարում էին, որ «այս պահի դրությամբ ամեն ինչ հանգիստ է եւ խաղաղ»: Բայց ինչ վերաբերում է երեկոյան ծավալվող իրադարձություններին, ապա հեռուստաընկերությունները որոշել էին ոչ մի (նույնիսկ սուտ, ինչպես որ դա սովորաբար լինում է) տեղեկատվություն չհաղորդել:

Դա կարելի է, իհարկե, բացատրել նրանով, որ Տիգրան Կարապետիչը եւ դաշնակցականները չափից դուրս շատ էին հիասթափված ընտրությունների արդյունքներից, իսկ ԲՀԿ-ին այդ արդյունքները նույնքան ոգեւորել էին, ուստիեւ «ԱԼՄ»-ն, «Երկիր Մեդիան» եւ «Կենտրոնը» առանձնապես ասելու բան չունեին: Բայց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հեռուստաընկերությունները ղեկավարվում են ոչ թե կուսակցություններից, այլ նախագահական նստավայրից, որտեղից էլ հրահանգված էր ապահովել կատարյալ լռություն: Ինչն էր այդ հրահանգի պատճառը՝ դժվարանում եմ ասել: Գուցե կար մտավախություն, որ ուղիղ եթերի պայմաններում ինչ-որ մեկը սխալմամբ որեւէ «անպատասխանատու» բառ ասի, եւ հետո դա տհաճ պատմությունների պատճառ դառնա:

Փաստն այն է, որ իրենց «բիզնես» հռչակած հեռուստաընկերությունները ստիպված էին կորցնել իրադարձությունների կիզակետում լինելու հոյակապ բիզնես-հնարավորությունը: Իսկ մեր՝ քաղաքացիներիս հույսը մնաց ինտերնետը:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
Քաղաքականություն
ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ
 

Երեւանի ավագանու ընտրությունների կազմակերպումը ընդհանուր առմամբ համապատասխանում էր եվրոպական չափանիշներին: Հայաստանցիների համար նման սենսացիոն եզրակացության են եկել Եվրոպայի խորհրդի դիտորդները: Երբ երեկվա ասուլիսում լրագրողները նկատեցին, որ Հայաստանում չի եղել որեւէ ընտրություն, որի ընթացքում լրագրողների հանդեպ այդչափ բռնություններ կիրառվեն, որքան մայիսի 31-ին կայացած ընտրություններում, դա ե՞ւս տեղավորվում է եվրոպական չափանիշների մեջ, դիտորդական առաքելության ղեկավար Նայջլ Մերնեգոնն արձագանքեց «Դա մեր կոմպետենցիայի մեջ չի մտնում՝ որպես դիտորդական առաքելություն»:
Կարդացեք

 
 
Քաղաքականություն
ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ ՉԻ՞ ՎԱՃԱՌՎՈՒՄ
 

Ընտրությունների պատկերը՝ սեփական փորձի հիման վրա

Չնայած արդեն շուրջ 20 տարի է, ինչ մասնակցում եմ ընտրությունների, բայց հատկապես այս անգամ ականատես դարձա այնպիսի խախտումների, որոնց մասին մինչ այժմ միայն լսել էի կամ գրել՝ այլոց վկայությամբ:

Նախ՝ ինքս տեսա հօգուտ քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածուի լրացված «100 տոկոսանոց» ցուցակը: Հետո՝ ինձ առաջարկեցին անունս գրել հօգուտ ԲՀԿ-ի լրացվող ցուցակում: Ընդ որում՝ այդ առաջարկն անողը հավելեց, թե հետո կարող եմ քվեարկել այնպես, ինչպես ցանկանում եմ: Ինչքան հասկացա, հենց ինքն էլ մտադիր չէր քվեարկել «Բարգավաճ Հայաստանի» օգտին՝ մարդն ուղղակի գործ էր գտել, փող էր աշխատում:

Եվ այնուամենայնիվ՝ ե՛ւ ԲՀԿ-ի, ե՛ւ հատկապես ՀՀԿ-ի ղեկավար գործիչները լրագրողների աչքերի մեջ ուղիղ նայելով ...

 
 
Քաղաքականություն
ՀԱԿ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
 

ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը

Երեկ Մատենադարանին հարող տարածքում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հետընտրական առաջին հանրահավաքը: Ու թեեւ կարծիք կար, թե ընդդիմության կողմից իր ձայներին տեր չկանգնելու դեպքում ՀԱԿ-ին համակրող հատվածն այլեւս կհիասթափվի ու Կոնգրեսի հանրահավաքներին այլեւս չի գա, այդուհանդերձ, երեկվա հանրահավաքը նախորդներից պակաս մարդաշատ չէր: Ավելին, այն բանից հետո, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հանրահավաքի մասնակիցները դիմավորեցին «Լեւոն», «Պայքար, պայքար մինչեւ վերջ» ու «Հիմա» երկարաշունչ վանկարկումներով, հանրահավաքը վարող Արարատ Զուրաբյանը հաճելի անակնկալի գալով՝ անկեղծացավ, թե՝ «շատ դժվար էր սկսել, որովհետեւ մտածում էինք, որ մեր ժողովուրդը կարող է մի քիչ կոտրված ...

 
 
Քաղաքականություն
«Օրինաց երկիրը» վերահաշվարկ է պահանջում
 

ՕԵԿ անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը երեկ «Առավոտին» ասաց, որ իրենք դիմել են ընտրատարածքային հանձնաժողովներին՝ մի քանի ընտրատեղամասերում վերահաշվարկ անցկացնելու խնդրանքով:

- Ձեզ գոհացնո՞ւմ են ընտրությունների արդյունքները:

- Ես սպասում էի, որ ընտրողների մասնակցությունը լիներ ավելին, քան եղավ: Փաստ է, որ Երեւանի ավագանու ընտրությունն առաջին անգամ էր, եւ մասնակցության ցուցանիշն այնքան էլ բարձր չեղավ: Ես դեռ երեկ արձանագրեցի, որ մենք ստանալու ենք վստահության քվե, ինչքան որ կստանանք: Հիմա մենք ստացել ենք, նախնական տվյալներով՝ շուրջ 21 հազար ձայն, եւ այսօր ժամը 14-ի դրությամբ գրեթե բոլոր քաղաքական ուժերը դիմումներ են ներկայացրել տարբեր ընտրական տեղամասերում վերահաշվարկի համար: Մենք եւս դիմումներ ենք ներկայացրել, ուղղակի չկրկնվեու համար դիմումներ ենք ներկայացրել այն տեղամասերի ...

 
 
Քաղաքականություն
ՀՅԴ-ն չի ստորագրի ընտրությունների եզրափակիչ արձանագրությունը
 

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը

Երեւանի ավագանու ընտրությունները մենք դիտարկում էինք իբրեւ քաղաքական համակարգի կայացման, մայրաքաղաքի կառավարման նոր մոդելի ձեւավորման, 2008թ. նախագահական ընտրություններից հետո ստեղծված առճակատման ու թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, հասարակության համախմբման հնարավորություն:

Մենք նաեւ հավատում էինք, որ արդարացի ընտրությունների պարագայում առիթ կընձեռվի երկրում ժողովրդավարության հիմքերն ամրապնդելու եւ ապացուցելու, որ կարող ենք զարգացման նոր ճանապարհ դուրս գալ: Ցավոք, այդպես չեղավ:

Հերթական անգամ կատարվեց այն, ինչ տեղի էր ունեցել նախկինում: Դարձյալ ընտրություններում դերակատար եղան թաղային եւ օլիգարխիկ հեղինակությունները, ընտրակաշառքը, վարչական լծակների օգտագործումը:

Փաստորեն՝ գաղափարական մոտեցումները, ծրագրային հարցադրումները, նպատակային ...

 
 
Քաղաքականություն
ՖԵՈԴԱԼԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻՆ ՀԱՐԱԶԱՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 

Այդպես է անցած ընտրությունները գնահատում «Ժառանգության» ներկայացուցիչը

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Առավոտին» փոխանցեց, որ արդեն ժամանակն է, որ ընտրախախտումներին տրվի ոչ թե քանակական, այլ որակական գնահատական. «Արդեն բացահայտ կարելի է ասել, որ տարբեր համայնքներում տեղի ունեցան այնպիսի ընտրություններ, որ եթե վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում լինեին ընտրություններ, հենց այդպիսին կլինեին: Մենք տեսանք բացարձակ-հլու-հնազանդ, կիսաբաց ընտրություն: Տիպական օրինակ էր Էրեբունի համայնքում կատարվածը: Նույնիսկ ծեծկռտուք պետք չէր իրականացնել: Վախը արդեն ամբողջովին արմատավորված է այնտեղ: Վերահսկելի քվեարկություն էր՝ բնակարանից մինչեւ քվեատուփ, երբ կոնկրետ անձինք բնակիչներին հատուկ հատկացված ...

 
 
Քաղաքականություն
Ճաշակին ընկեր չկա
 

Եվրոպայի խորհուրդը գոհ է Երեւանի ավագանու ընտրություններից, իսկ մեր իրավապաշտպանները՝ դժգոհ:

Ընտրությունը եղել է բավարար, դրական. սա Եվրոպայի խորհրդի ՏԻՄ ընտրությունները դիտարկող Կոնգրեսի դիտորդական առաքելության գնահատականն է նախորդ օրը կայացած Երեւանի ավագանու ընտրություններին: ԵԽ դիտորդները մեր ընտրությունները դիտարկել են մոտ մեկուկես տասնյակ դիտորդներով, նրանց նախնական եզրակացությունը, որը հրապարակեց ԵԽ դիտորդական առաքելության ղեկավար բրիտանացի Նայջլ Մերնեգոնը՝ այսպիսին է. «Կոնգրեսի պատվիրակությունը ողջունում է, իր գոհունակությունն է հայտնում այս ընտրություններից, որ Հայաստանը իր սեփական միջոցներով նպաստեց տեղական ժողովրդավարության ներդրմանը: Ընդհանուր կազմակերպվածությունն ընտրությունների կատարվեց եվրոպական չափանիշներին համապատասխան: Այս մասով դիտորդական առաքելությունը նշեց ...

 
 
Սոցիում
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՄԻ՛ ԱՆՏԵՍԵՔ
 

Ըստ մասնագետների, երեխայի ճիշտ դաստիարակության համար կարեւոր է նրանց լավ խնամել, ընտանեկան ջերմություն տալ ու նրանց համար հավասարակշռված ծնողներ լինել:

«Մեր կենտրոնում կա երեխա, որը ծնված օրվանից տրվել է ուրիշ ընտանիքի, քանի որ նրա մայրը մարմնավաճառությամբ է գումար աշխատել: Հետո ստացվել է այնպես, որ այդ երեխային տվել են մեկ այլ ընտանիքի, որտեղ երեխա չեն ունեցել, սակայն սոցիալական դժվարությունների պատճառով այդ երեխան 9 տարեկանից սկսել է տարբեր ճանապարհներով գումար աշխատել, այդ թվում՝ սեռական, որպեսզի ընտանիքը պահի: Այսօր մենք ունենք մի իրավիճակ, որ այդ երեխան բազմաթիվ խնդիրներ ունի՝ ընկճված է եւ չի կարողանում ճիշտ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում»,- երեկ երեխաների պաշտպանության օրվա առիթով «Առավոտի» հետ իր զրույցն ...

 
 
Սոցիում
Ուղեւորների իրավունքները ոտնահարվեցին
 

Երեկ կրկին մարզային տրանսպորտը ուղեւորներին չէր սպասարկում: Այս էլ որերորդ անգամ ՀՀ իշխանությունների հրահանգով մարզերի երթուղագծերը, առանց որեւէ հիմնավոր պատճառաբանության, չեն աշխատում՝ ուղեւորներին թողնելով կանգառներում կանգնած: Այս հանգամանքը հարուցել է բազմաթիվ ուղեւորների զայրույթը: Մասիսի բնակիչներից ոմանք, զանգելով «Առավոտի» խմբագրություն, խիստ վրդովված ասացին. «ՀՀ իշխանությունները արհամարհում են քաղաքացիների՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը ու չեն մտածում, որ մարդկանց անհարմարություն են պատճառում իրենց քմահաճույքից ելնելով: Ինչ է թե՝ Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք է անելու, արգելում են մարդկանց մայրաքաղաք գալ, անկախ նրանից, թե ինչի՞ համար են գալիս: Մեկը հիվանդանոց է գալիս, մյուսը քննության է, մեկ ուրիշը քաղաքում շտապ գործեր ունի, նրանց ո՞վ է թույլ տվել նման խոչընդոտներ ստեղծել ու ...

 
 
Սոցիում
Ավազի լվացման գործ ով
 

Արձագանքում են «Առավոտի» հրապարակմանը

«Առավոտ» օրաթերթում (27.05.09թ.) տպագրվել էր Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչների նամակը՝ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղնշանակության հողը ավազահանքի վերածվելու վերաբերյալ:

Արձագանքելով հիշյալ հրապարակմանը՝ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը երեկ տեղեկացրեց, որ Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը գրավոր դիմել է Արմավիրի դատախազություն՝ հայտնելով, որ Եղեգնուտ գյուղում գտնվող «Բետարտշին» ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից գյուղատնտեսական նշանակության այլ հողերից ապօրինի ավազ է արդյունահանվել:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ «Բետարտշին» ՍՊԸ-ին հարակից գյուղատնտեսական նշանակության այլ հողերի տարածքում կան ջրափոսեր, ինչի ...

 
 
Սոցիում
ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ 115 ՄԱՐԴ ԽՈԶԻ ԳՐԻՊ Է
 

Արգենտինայում եւս 15 մարդ վարակվել է H1N1-ով: Այսպիսով, այդ երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 115-ի: Այս մասին հայտնում է «Panorama.am»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին: Աղբյուրը հայտնում է, որ Արգենտինայի հյուսիսային գավառներից մեկում՝ Ժուժույում արդեն մահացել է մի երիտասարդ, որի մոտ առկա են եղել հիվանդության բոլոր ախտանիշները:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ, Արգենտինայի առողջապահության փոխնախարար Կարլոս Սորատտին նշել է, որ ներկայումս մասնագետները կատարում են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, որ հաստատեն կամ հերքեն երիտասարդի մահվան պատճառը խոզի գրի՞պն է, թե՝ ոչ: Կ. Սորատտիի խոսքերով, հետազոտության արդյունքները պարզ կլինեն առաջիկայում:

Կ. Սորատտին նաեւ նշել է, որ վարակվածների 90%-ը դպրոցահասակ երեխաներ են: Այդ կապակցությամբ որոշում է ընդունվել ...

 
 
Կրթություն
ԿԱ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՊԱԿԱՍ
 

Շատ դիմորդներ երեկ՝ դիմում-հայտերի ընդունման վերջին օրը, նոր-նոր են սկսել հետաքրքրվել, թե երբ են գործերը հանձնելու:

Մայիսի 11-ից մեկնարկեց դիմորդների հայտագրման գործընթացը: Իսկ երեկ՝ ժամը 18-ին, այդ գործընթացն ավարտվեց: Հիշեցնենք, որ բուհերի ընդունող հանձնաժողովներն աշխատում էին ամեն օր՝ առանց հանգստյան օրերի, ժամը 9-18-ը, իսկ դիմորդները պետք է վճարեին 1500 դրամ՝ իրենց գործերը հանձնելու համար: Դեռ առաջին օրերից դիմորդներն արդեն դժգոհում էին, ինչին «Առավոտն» անդրադարձել է 13.05.2009թ. համարում:

Երեկ էլ շրջայց կատարեցինք ՀՀ տարբեր բուհերի ընդունող հանձնաժողովներ՝ պարզելու՝ ինչպիսի՞ն է իրավիճակը: Ծնողների եւ դիմորդների հետ զրույցում պարզվեց, որ այժմ նրանց դժգոհություններն ավելի տեխնիկական բնույթի են: Օրինակ՝ ծնող Մանվել Կարապետյանը, ում զավակը դիմելու է Հայաստանի պետական մանկավարժական ...

 
 
Կրթություն
Ապագա եվրոպացին՝ հայ երիտասարդի աչքերով
 

Ըստ այս թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքների՝ հայերը շատ չեն տարբերվում եվրոպացու կերպարից:

«Ինչպիսի՞ն ես պատկերացնում Եվրոպայի քաղաքացուն ապագայում». մարտին ՀՀ 10-18 տարեկան երիտասարդների շրջանում այս թեմայով շարադրությունների մրցույթ էր հայտարարվել, որի արդյունքները երեկ ամփոփվեցին ԿԳՆ-ում: Շարադրությունների այս մրցույթը անցկացվել էր Եվրոպայի խորհրդի 60-ամյակի կապակցությամբ: Նախարարություն էր ներկայացվել 70 շարադրություն, որից հանձնաժողովը լավագույն է ճանաչել 17-ը: Մրցույթի երկրորդ փուլն անցկացվել է մայիսի 29-ին, որին մասնակցել է լավագույն աշխատանքների 15 երիտասարդ հեղինակ:

Մրցութային հանձնաժողովը երեք տարիքային խմբերում՝ 10-13, 14-16, 17-18, ընտրել է մեկական շարադրություն, որոնց հեղինակներին երեկ դիպլոմներով պարգեւատրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա, ողջունելով երեխաներին, ...

 
 
Մշակույթ
«ԲԱԼԵՏԱՅԻՆ ԷՏՈՒԱԼԻ» ՀԱՅԱԶԳԻ ԱՍՊԵՏԸ
 

Հեռախոսային հարցազրույց՝ բալետային արտիստ Արման Գրիգորյանի հետ

Ցյուրիխի օպերայի եւ բալետի թատրոնի մենապարող, միջազգային մի շարք մրցույթներում բարձր պարգեւների արժանացած Արման Գրիգորյանի դափնիները 2008թ. ավելացան եւս մեկով՝ Կաննի «Բալետային էտուալով»: Վերջինիս տիրոջը որոշում են ճանաչված բալետային քննադատները: Նշենք, որ իր հռչակով եւ պրոֆեսիոնալ պահանջներով այս մրցանակը համազոր է Կաննի միջազգային փառատոնի Գրան պրիին, եւ Ա. Գրիգորյանը բալետի հայ արտիստներից առաջինն է նման ձեռքբերումով:

- Յուրի Գրիգորովիչի՝ Խաչատրյանի «Սպարտակի» բեմադրությունն ապացուցեց, որ կարելի է փոքր եկեղեցում էլ մեծ պատարագ անել: Այս փաստը չի՞ հրապուրում Ձեզ, չասենք ընդմիշտ վերադառնալու, բայց գոնե՝ պարելու երեւանյան «Սպարտակում»:

- Ես ...

 
 
Մշակույթ
Կուսակցությունները լավ են լուսաբանվել իրենց TV-ներում
 

Ըստ ԵՄԱ դիտարկումների, միայն սեփական հեռուստաալիք չունեցող ՀԱԿ-ին են բաժին ընկել բացասական լուսաբանումները:

2009 թ. ապրիլի 16-ից մայիսի 29-ը ԵՄԱ-ն Բաց հասարակության ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ իրականացրել է հեռուստաալիքներով Երեւանի ավագանու ընտրությունների լուսաբանման դիտարկումը: Հետազոտությունն անցկացվել է 2 փուլով՝ նախընտրական քարոզչության նախաշեմ եւ նախընտրական քարոզչության ժամանակաշրջան: Երեկ «Ուրբաթ» ակումբում ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց 7 հեռուստաալիքների շրջանում («Հ1», «ԱԼՄ», «հ2», «ԱրմՆյուզ», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Շանթ») անցկացված մոնիտորինգի նախնական արդյունքները: Հետազոտությունն անցկացրածները այն կարծիքին են, որ ընտրությունների առավել հավասարակշիռ լուսաբանում է եղել «Հ1»-ի եթերում: «Հ1»-ով հիշատակումների ...

 
 
Մշակույթ
Հետեւողական «գաղտնապահություն»
 

«Առավոտի» մայիսի 5-ի համարում տպագրված «Թաքո՞ւն մրցույթ» լուրում նշել էինք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը 2009թ. հունվարից ապրիլ ժամանակահատվածում մշակութային իրադարձություններ լուսաբանող լրագրողների եւ ԶԼՄ-ների համար հայտարարել էր մրցույթ՝ 8 անվանակարգերում (այդ թվում՝ լավագույն վերլուծական եւ քննադատական հոդված, լավագույն հեռուստալրագրող, լավագույն ինտերնետային հոդված եւ այլն): Ըստ նախարարության mincult.am պաշտոնական կայքէջի, մրցույթի արդյունքները պիտի ամփոփվեին մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության օրը: Ինչպես եւ սպասվում էր, այդ օրը ամփոփում չկայացավ: Մեր հրապարակման մեջ կարծիք էինք հայտնել, որ արդյունքները կա՛մ թաքուն են ամփոփել, կա՛մ նախարարությունը, ինչպես միշտ, ճշտապահ չի գտնվել ժամկետների հարցում:

Երեկ, mincult.am-ում հայտնված տեղեկատվությունը մոտ մեկ ամիս ուշացումով վերջապես ...

 
 
Սպորտ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆԸ՝ «ՄԵԾ ՇԼԵՄԻ» ՀԱՂԹՈՂ
 

Մայիսի վերջին օրը Մոսկվայի «Դրուժբա» մարզահամալիրում ավարտվեց ձյուդոյի մեծահասակների «Մեծ Շլեմ» անվանումը կրող միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 39 երկրների 320 մարզիկներ, այդ թվում՝ նաեւ կանայք:

Տղամարդկանց մրցապայքարում Հայաստանը ներկայացնում էին մինչեւ 60 կգ քաշայիններ Հովհաննես Դավթյանը եւ Արթուր Սրապյանը, ինչպես նաեւ Արմեն Նազարյանն ու Համբարձում Տոնոյանը (երկուսն էլ՝ մինչեւ 66 կգ քաշային կարգ), իսկ աղջիկների պայքարում մեր միակ մասնակիցը մինչեւ 52 կգ քաշային Անուշ Հակոբյանն էր:

Մոսկովյան տատամին անչափ հաջողակ եղավ Հովհաննեսի համար: Նա նախնական գոտեմարտերում հերթականությամբ պարտության մատնեց ռուսաստանցի Սերգեյ Լեպիկին, ուզբեկ Ռիշոդ Սոբիրովին, Բեսլան Մուդրանովին (Ռուսաստան) եւ մտավ եզրափակիչ, որտեղ նրան ...

 
 
Սպորտ
ՀԱՅՈՒՀԻՆ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
 

Պոլտավայում եզրագիծը հատեց շախմատի Ուկրաինայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցող 41 վարպետները շվեյցարական մրցակարգով 9 տուրում որոշում էին չեմպիոնուհուն եւ մրցանակակիրներին:

Առաջնության ավարտին ընդամենը երկու հոգի էին կորցրել 1,5 միավոր՝ գրոսմայստերներ Եվգենիա Դոլուխանովան՝ Խարկովից, եւ Տատյանա Վասիլեւիչը: Սակայն 7,5-ական միավոր վաստակած այս շախմատիստուհիներից լրացուցիչ գործակիցներով հաղթանակը շնորհվեց հայուհուն:

Պոլտավայում Ուկրաինայի ուժեղագույն շախմատիստուհիների պայքարին մասնակցում էին մեր եւս երկու հայրենակիցներ՝ Դիանա Հարությունյանը (Ղրիմ) եւ Լյուդմիլա Ասլանյանը (Դնեպրոպետրովսկ), որոնք նույնպես իրենց դրսեւորեցին լավագույն կողմերով: Վաստակելով հավասար՝ 5,5-ական միավոր, Դիանան հանգրվանեց 7-րդ, իսկ Լյուդմիլան՝ ...

 
 
Սպորտ
ՀԱՂԹԵՑ ՂԱԶԱԽ ՇԱԽՄԱՏԻՍՏԸ
 

Ավարտվեց շախմատի «Գյումրի- 2009» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Վրաստանի 10 շախմատիստներ: Նրանցից հինգը կրում են գրոսմայստերի կոչում:

Վերջին տուրում մրցաշարի միջնամասից առաջատարի դերն ստանձնած ղազախ գրոսմայստեր Ռինատ Ջումաբաեւը, առավելության հասնելով Գեւորգ Հարությունյանի նկատմամբ, ինը հնարավորից վաստակեց 7,0 միավոր եւ մրցակիցների համար դարձավ անհասանելի, իսկ ամփոփիչ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ստացավ:

1. Ռինատ Ջումաբաեւ 7,0 միավոր

2. Արթուր Չիբուխչյան 6,0

3. Արա Մինասյան 5,5

4. Թամազ Գելաշվիլի 5,5

5. Պավել Պոնկրատով 4,0

6. Գեւորգ Հարությունյան 4,0

7. Սամվել Տեր-Սահակյան 3,5

8. Ռոբերտ Հովհաննիսյան 3,5

9. Դավիթ Քալաշյան 3,0

10. Դավիթ Հարությունյան 3,0

 
 
Սպորտ
ՖԻՖԱ-Ն ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑ
 

ՖԻՖԱ-ի 2014 թվականի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցաշարը կայանալու է Բրազիլիայում: Օրերս ՖԻՖԱ-ն հայտարարեց այն 12 քաղաքների ցանկը, որտեղ կայանալու են այդ հանդիպումները: Դրանք են՝ Բելու-Օրիզոնտե, Բրազիլիա, Կույաբա, Կուրիտիբա, Ֆորտալեզա, Մանաուա, Նատալ, Պորտու-Ալեգրի, Ռասֆի, Ռիո դե Ժանեյրո, Սալվադոր, Սան Պաուլու:

Ընտրված քաղաքները կամ Բրազիլիայի նահանգների մայրաքաղաք են, կամ վարչական խոշոր կենտրոններ:

Ընտրության առումով ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլաթերը հայտարարել է. «Բրազիլիայում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը հսկայական է: Հետեւաբար, 12 քաղաքների ընտրություն կատարելը ծանր էր: Բայց մենք ցանկացել ենք, որպեսզի աշխարհի առաջնությունը հաջող անցկացվի զուտ մարզական նկատառումներով: Եվ դա է ամենագլխավորը»:

 
 
Սպորտ
ԳՈԼԱՌԱՏ ՏՈՒՐ
 

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրն առանձնացավ գոլառատությամբ: Չորս հանդիպումներում ընդհանուր առմամբ արձանագրվել է դարպասի 16 գրավում:

Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Կիլիկիային» եւ պահպանեց իրեն հետապնդող «Միկայի» նկատմամբ հինգ միավորի առավելությունը: Աշտարակցիներն իրենց հերթին մեկ անպատասխան գնդակ անցկացրին «Արարատի» դարպասը: Մյուս երկու հանդիպումներում գրանցվեցին այսպիսի խոշոր հաշիվներ. «Բանանց»-«Շիրակ»՝ 5:1, «Ուլիս»-«Գանձասար»՝ 5:0: Տասը տուրից հետո մրցաշարային աղյուսակում թիմերը դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ:

1. Փյունիկ 10 9 1 0 27-6 28

2. Միկա 10 7 2 1 20-8 23

3. Բանանց 10 7 0 3 18-11 21

4. Ուլիս 10 6 1 3 15-8 19

5. Շիրակ 10 ...

 
 
Սպորտ
ԵՐԵՔ ՀԱՂԹՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
 

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի մրցանակների խաղարկության երիտասարդական միջազգային ավանդական մրցաշարը, որի հիմքը 9 տարի առաջ դրել է մարզաձեւի Երեւանի ֆեդերացիան:

Այս անգամ մրցաշարին մասնակցում էին չորս երկրների (Հայաստան, Ռուսաստան, Հունաստան եւ Վրաստան) քառասուն երիտասարդ ըմբիշներ: Մեր հանրապետության ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկան 50 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, Լեւոն Ջուլֆալակյանի կրտսեր որդին՝ Արամ Ջուլֆալակյանը՝ 66 կգ, եւ Էդուարդ Սողոմոնյանը՝ 96 կգ: Նրանք բոլորն էլ բարձրացան պատվո պատվանդանի առաջին աստիճանին:

Ինչպես տեղեկացրեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գեւորգյանը, մրցաշարի կազմակերպիչները, ինչպես նաեւ ֆեդերացիան ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը բոլոր ...

 
 
Աստղագուշակ
Հունիսի 2
 

ԽՈՅ (21.03-20.04)- Ավելորդ հուզմունքը միայն կխանգարի:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Ղեկավարվեք ձեր սրտի ձայնով:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Առաջարկների վերաբերյալ երկար մտածեք:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Չափից շատ սկզբունքայնությունն այսօր ձեր օգտին է:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Զբաղվեք խոհանոցային գործերով:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հոգեկան հանգստի կարիք ունեք:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Կտրուկ որոշումներ մի կայացրեք:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Զուգընկերոջ նկատմամբ կոպիտ մի եղեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Ձեզ կզարմացնի ձեր զուգընկերոջ անակնկալը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Գնահատեք ձեր մտերիմների հոգատարությունը:

ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Խելամիտ եղեք, գնումներ կատարելիս գումարը մի շռայլեք:

ՁՈՒԿ (20.02-20.03)- Զվարճացեք, որքան կարող եք:

 
 
Տնտեսություն
11 ԴՐԱՄԻ ԱՌԵՎՏՈՒՐ ԵՆ ՖԻՔՍԵԼ
 

Մայրաքաղաքի որոշ սուպերմարկետներում մի քանի հազար դրամի գնումներ կատարելու դեպքում՝ ՀԴՄ կտրոնի վրա ընդամենը մի քանի դրամի առեւտուր է ֆիքսվում:

Խոշոր տնտեսվարողներին հարկային դաշտ բերելու համար կառավարությունը ինչ մեթոդների ասես, որ չդիմեց: Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները ծպտված մտնում էին սուպերմարկետներ, մի քանի հարյուր դրամի առեւտուր անում, հետո էլ՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար խանութի տիրոջը խոշոր տուգանքի ենթարկում: Բացի այդ, հարկային տեսուչները, անբարեխիղճ հարկատուներին դաս տալու համար, պարբերաբար լայնածավալ ստուգումներ էին իրականացնում, ակտեր կազմում եւ ժամանակավորապես դադարեցնում առեւտրի կետի գործունեությունը: Չբավարարվելով այդքանով, Պետեկամուտների կոմիտեն պարբերաբար, գովազդների միջոցով սպառողներին հորդորում ...

 
 
Տնտեսություն
Առանց անձնագրի՝ ոչ մի զեղչի քարտ
 

Հայաստանյան մի քանի սուպերմարկետներում, մասնավորապես՝ «Երեւան Սիթիում», «Սթարում» եւ «SAS»-ում, 10 հազար դրամ եւ ավելի առեւտուր անելու դեպքում հաճախորդներին տրամադրում են զեղչի քարտ՝ հետագայում խանութից որոշակի զեղչով գնումներ կատարելու համար:

Զեղչի քարտերը տրամադրելու համար այս սուպերմարկետներում հաճախորդից պահանջում են անձնագիր եւ սոցիալական քարտ, ինչն էլ քաղաքացիների դժգոհության առիթ է դարձել, քանի որ, նրանց խոսքերով, «ընդամենը մի քանի տոկոս զեղչի համար մեր անձնական տվյալները պահանջելու կարիք չկա, դա գաղտնի ինֆորմացիա է եւ ոչ մի երաշխիք չկա, որ դրանք չեն կարող օգտագործվել այլ նպատակներով»:

Թե ինչու են զեղչի քարտ տրամադրելու համար պահանջում սպառողի անձնական տվյալները, «Առավոտը» փորձեց ճշտել վերոնշյալ սուպերմարկետներից: «Երեւան Սիթիի» տնօրեն Վահրամ ...

 
 
Տնտեսություն
Ադամանդագործներն աջակցության կարիք ունեն
 

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ ազդեցություն է թողել առանց այն էլ «հազիվ շունչ» քաշող ոսկերչության եւ ադամանդագործության ոլորտի վրա: Այս տարվա առաջին եռամսյակում ադամանդի արտադրությունը, նախորդ տարվա համեմատությամբ՝ նվազել է մոտ 50%-ով, այսինքն՝ մինչեւ 1,8 մլրդ դրամով: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանը: Նրա վստահեցմամբ՝ երեսակման ոլորտում սպասվում է աշխատատեղերի եւ աշխատավարձերի կրճատում:

Ոլորտը ծաղկեցնելու համար որոշվել է ալմաստի հումք գնելու նպատակով Ռուսաստանից $100 միլիոնի նպատակային վարկ ստանալ: Ներկայումս Հայաստանը բանակցություններ է վարում «ԱԼՌՈՍԱ» ալմաստ արդյունահանող ընկերության հետ՝ հումքի ...

 
 
Իրավունք
ԻՆՉՊԵՍ ԽԱԲԵՑԻՆ 80-ԱՄՅԱ ԿՆՈՋԸ
 

Նազարովան հանցավոր խմբի դեմ է, ոչ թե՝ մեկ մեղադրյալի

2006թվականին Մարիա Նազարովան, որը ցանկանում էր տուն գնել, իր հարեւանուհու՝ Իրինա Այվազյանի միջոցով ծանոթանում է բրոքեր Ագնեսա Պապյանի հետ: Վերջինս Մ. Նազարովային խոստանում է սենյակ՝ Ավանում գտնվող նախկին հանրակացարանի շենքում: Վկայի ներկայությամբ Մ. Նազարովան բրոքերին տալիս է $7500: Որոշ ժամանակ անց Ա. Պապյանը Նազարովային տանում է Կառավարական 3-րդ շենք, ծանոթացնում «սոցապնախարարության աշխատակից» Արմեն Պետրոսյանի հետ, նրան ներկայացնելով որպես «պուպ զեմլի», ասելով, որ նրա միջոցով շուտով կլուծվի բնակարանի հարցը:

Մ. Նազարովան $500 տալիս է Արմեն Պետրոսյանին, վերջինս թելադրում, Նազարովան էլ գրում է դիմում եւ միասին գնում են պետգույքի վարչության պետ Կարինե Կիրակոսյանի մոտ, ...

 
 
Իրավունք
Ոստիկանները «զբաղվում» են
 

Ահազանգերը շարունակվում են

Հայաստանի ոստիկանությունը երեկ հայտնեց, որ «զբաղվում» է Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններում խախտումների վերաբերյալ դատախազությունից ուղարկված ԶԼՄ-ների հրապարակումներով: Մասնավորապես, կատարվում է հետաքննություն հետեւյալ ահազանգերի կապակցությամբ.

1. Ընտրության օրը, ժամը 18-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունից ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են ստացվել, որ «Lragir.am» ինտերնետային կայքէջում տեղադրվել է տեղեկատվություն, որ թիվ 13/18 տեղամասում կանխվել են քվեաթերթիկների լցոնումների փորձեր, ինչի վերաբերյալ ընտրական հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն:

2. Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են ստացվել, որ «a1plus.am» կայքէջում տեղադրվել է տեղեկատվություն, որ թիվ 12/27 տեղամասում կանխվել են ...

 
 
Իրավունք
Դատախազը չի բողոքարկել դատավճիռը
 

«Միասնական Ջավախք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի դատական գործը մայիսին ուղարկվել է Թբիլիսիի վերաքննիչ դատարան: Բողոքարկման դիմումներ է ներկայացրել միայն պաշտպանական կողմը, իսկ դատախազը, որը ուներ վճիռը բողոքարկելու իրավունք, չի օգտվել դրանից:

Վերաքննիչ դատարանը, վրացական օրենսդրության համաձայն, լսելու է պաշտպանական կողմին եւ իրավունք չի ունենա խստացնել Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից սահմանված պատիժը:

 
 
Իրավունք
Բռնություն՝ Արմեն Չախալյանի նկատմամբ
 

Մայիսի 30-ին Ախալքալաքի ոստիկանությունը ձերբակալել է ջավախահայ քաղաքական ակտիվիստ, 10 տարվա ազատազրկման դատապարտված Վահագն Չախալյանի եղբայր Արմեն Չախալյանին՝ իրենց ընտանիքին պատկանող մեքենան առանց վարորդական իրավունքի վարելու պատրվակով: Մի քանի ժամ անօրինական կալանքի տակ պահելուց եւ նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելուց հետո՝ Ա. Չախալյանին ազատ են արձակել, իսկ մեքենան, «էվակուատորի» միջոցով, տեղափոխել Ախալցխա:

 
 
Մարզեր
ՋԱՅԼԱՄՆԵՐ ԵՎ ՃԱԳԱՐՆԵՐ՝ ՀԱՂԹԱՆԱԿՈՒՄ
 

Խոզերի զանգվածային հիվանդությունից հետո Տավուշի մարզում փորձում են զարգացնել անասնապահության այլ ուղղություններ

Տնտեսական ճգնաժամը ստիպում է գյուղատնտեսության (մասնավորապես՝ անասնապահության) զարգացման նոր ուղիներ փնտրել: Այս փնտրտուքի արդյունքում Տավուշի մարզում սկսել են ջայլամ ու աքսելերատ ճագար աճեցնել: Ծրագրերն իրականացվում են «Գյուղատնտեսական բարեփոխումների ծրագրի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի «Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի» շրջանակներում տրամադրված դրամաշնորհներով: Դեբեդի հովտում գտնվող Հաղթանակ գյուղում սկսվել է աֆրիկյան սեւ ջայլամների, իսկ Ադրբեջանին սահմանամերձ Բաղանիսում՝ աքսելերատ (գերարագ զարգացող) ճագարների բուծումը: Նպատակն է նվազեցնել աղքատությունը, գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաները ...

 
 
Մարզեր
ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿՀԱՆԳՍՏԱՆԱՆ «ՍԻՐԱՆՈՒՅՇՈՒՄ»
 

Հայ օգնության ֆոնդի կողմից իրականացվող «Հայաստանի երեխաների հովանավորչություն» ծրագրում Սյունիքից ընդգրկված միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ 216 երեխաներից 50-ը հունիսի 2-25-ը Վայոց ձորի «Սիրանույշ» մանկական ճամբարում կանցկացնի իր ամառային հանգիստը: Հայ օգնության ֆոնդի հովանավորչության տակ գտնվող մինչեւ 16 տարեկան երեխաներին այս ծրագրով տարեկան երկու անգամ $100 գումար է տրամադրվում:

Ըստ Սյունիքի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նաիրա Ավանեսյանի, այս տարի «Հայաստանի երեխաների հովանավորչություն» ծրագրում ընդգրկված երեխաների թիվը 35-ով ավելացել է: Ընդհանուր առմամբ, Սիսիանի տարածաշրջանից ծրագրում ընդգրկված է 87 ծնողազուրկ երեխա, Գորիսի տարածաշրջանից՝ 69, 35-ը՝ Կապանի եւ 25-ը՝ Մեղրիի տարածաշրջաններից:

 

 
 
Մարզեր
Ո՞ւմ բախտն է բացում ճգնաժամը
 

Տեղեկացրել ենք, որ «Արմենիա» անունով մի զբոսանավ այս տարվա մայիսի 28-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի նավահանգստից դուրս է եկել շուրջերկրյա ճանապարհորդության՝ գրող Զորի Բալայանի գլխավորությամբ: Ճամփու դնողների ղեկավարն էլ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է եղել: «Արմենիան» անցնելու է Ջիբրալթարը, Հարավային Ամերիկան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, լինելու է Ինդոնեզիայում, Սինգապուրում, Հնդկական թերակղզում, Պարսից ծոցում, Կարմիր ծովում, Սուեզի ջրանցքում, Միջերկրական ծովում: Պետության հաշվին իրականացվող այս ծրագրում Զորի Բալայանը ընդգրկել է նաեւ որդուն՝ Հայկին:

Հրանուշ Հակոբյանը նավի անձնակազմին ուղղված իր խոսքում Զորի Բալայանին անվանել է «հեքիաթային հերոս», ով, ըստ նախարարի՝ բոլորի սիրելին է եւ ով պետության հաշվին այս ...

 
 
Մարզեր
Մարզերը ֆինանսավորվել են 95-100%-ով
 

Երեկ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային հարցերի եւ տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ մարզպետները ներկայացրել են ՀՀ 2008 թվականի պետական բյուջեից համայնքներին տրված ֆինանսական միջոցների եւ իրականացված ծրագրերի կատարողականները:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ մարզերի ֆինանսավորումը կազմել է 95-100%: Արագածոտնի մարզի ֆինանսավորումը եղել է 4,5 մլրդ դրամ, բոլոր ծրագրերն իրականացվել են 100%-ով: Արմավիրի մարզին հատկացվել է 6,233 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99,1%: Գեղարքունիքի մարզին հատկացվել է 6 մլրդ 811 մլն դրամ, կատարողականը կազմել է 97%: Նախատեսված որոշ ծրագրեր կիրականացվեն այս տարի:

Լոռու մարզի ֆինանսավորումը 6,9 մլրդ դրամ է, ծրագրերն իրականացվել են 100%-ով: Կոտայքի մարզը ֆինանսավորվել է 5 մլրդ 900 հազար դրամ՝ ծրագրերն ...

 
 
Միջազգային
Սպանվել է ամերիկացի բժիշկ
 

Կիրակի օրը Կանզաս նահանգի Ուիչիտա քաղաքի լյութերական եկեղեցում սպանվել է բժիշկ Ջորջ Թիլլերը, որը համարվում էր ուշ աբորտների ամենահայտնի մասնագետներից մեկը: Newsru.com-ը տեղեկացնում է, որ ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ մարդասպանը՝ կանզասցի Սքոթ Ռեյդերը, ձերբակալված է եւ այժմ ցուցմունքներ է տալիս: Թիլլերը եկեղեցում օգնում էր քահանային, իսկ նրա կինը երգում էր երգչախմբում: Բժշկի ընտանիքը՝ այրին, 4 երեխաները եւ 10 թոռները հայտարարություն են հրապարակել, որտեղ սպանությունն անվանել են անասելի ողբերգություն: Թիլլերը որպես բժիշկ աշխատում էր 1973 թվականից եւ հայտնի էր աբորտների խնդրի վերաբերյալ իր ազատական հայացքներով: Նա գտնում էր, որ կինն իրավունք ունի ցանկացած պահի ընդհատել հղիությունը, հատկապես այն դեպքերում, եթե խոսքը գնում է ապագա հաշմանդամի ...

 
 
Միջազգային
Բեռլուսկոնին պաշտպանեց իր «մասնավոր կյանքը»
 

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դատական որոշմամբ հասավ նրան, որ Սարդինայում գտնվող իր Սերտոսա առանձնատան հյուրերի լուսանկարների հրապարակումն արգելվի: Ըստ The Times-ի՝ այդ լուսանկարների զգալի մասում պատկերված են բիկինիով կամ ընդհանրապես առանց հագուստների աղջիկներ: Վերջիններիս թվում է 18-ամյա Նոյեմի Լեթիսիան (նկարում), որն անախորժությունների պատճառ դարձավ Բեռլուսկոնիների ընտանիքում: Վարչապետի տիկինը հայտարարեց, որ չի կարող ապրել մի մարդու հետ, որը հարաբերությունների մեջ է մտնում անչափահասների հետ:

Ավելի քան 300 լուսանկարների հեղինակը պապարացի Անտոնելո Ձապադուն է, որի մասին Բեռլուսկոնիի փաստաբանները դատարանում հայտարարեցին, թե լուսանկարիչը կոպտորեն միջամտել է ուրիշների անձնական կյանքին: Վարչապետի իրավաբանների տվյալներով՝ Ձապադուն ...

 
 
Միջազգային
Գլոբալ տաքացման զոհերը կավելանան
 

Global humanitarian forum միջազգային կազմակերպությունը, որը ղեկավարում է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, զեկույց է հրապարակել, որում կանխատեսում է գլոբալ տաքացման վնասներն ու մասշտաբները: Lenta.ru-ն հաղորդում է, որ ուսումնասիրությունների տվյալներով՝ ներկայումս աշխարհում գլոբալ տաքացման պատճառով տարեկան մահանում է մոտ 300 հազար մարդ:

Բանն այն է, որ կլիմայի փոփոխությունը հանգեցնում է բնության աղետալի երեւույթների, մասնավորապես՝ երաշտի ու ջրհեղեղների աճին: Բացի այդ, փոփոխվող կլիման բացասաբար է ազդում զարգացող պետությունների գյուղատնտեսության վրա, ինչը հանգեցնում է սովի: Մահացածների 90%-ը հենց այդ երկրներից է: Գիտնականները պնդում են, որ 2030 թվականին տաքացման զոհերի թիվը կհասնի տարեկան 500 հազարի: Քոֆի Անանի խոսքերով՝ ներկայումս աշխարհի բոլոր ...

 
 
Միջազգային
ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ԱՆԳՐԱԳԵՏ ԷԻՆ
 

Ղրղըզստանի նախագահի պաշտոնի երկու հավակնորդ չկարողացավ հանձնել պետական լեզվի իմացության պարտադիր քննությունը եւ դուրս մնաց ընտրարշավից: Ըստ ԿԸՀ-ի՝ լեզվի քննությունից անբավարար են ստացել գործարար Կուրմանբեկ Էշեմբաեւը եւ նախկին զինծառայող Ազամատ Ուլամաեւը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ քննությունը հաջող հանձնելու համար թեկնածուները պետք է ղրղզերեն ներկայացնեն իրենց նախընտրական ծրագիրը՝ գրավոր եւ բանավոր: Նախընտրական «շարադրության» ծավալը պետք է կազմի ոչ պակաս, քան 100 բառ, իսկ սխալների թիվը չպիտի գերազանցի 12-ը: Բացի այդ, թեկնածուն պետք է կարդա գեղարվեստական որեւէ երկից մի հատված: Հանձնաժողովը գնահատում է ոչ միայն հավակնորդի սխալները, այլեւ՝ բառապաշարը, առանց ակցենտի, գրական խոսքը եւ նույնիսկ առոգանությունը: Քննական հանձնաժողովի նախագահը լրագրողներին ասաց, որ անհարմար է զգում ...

 
 
Միջազգային
ԵՄ-Ն ՔՆՆԱԴԱՏԵՑ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 

Եվրամիության ղեկավարությունը ոչ լեգիտիմ անվանեց մայիսի 31-ին Հարավային Օսեթիայում կայացած ընտրությունները: Այդ մասին հաղորդում է AFR գործակալությունը: ԵՄ-ում նախագահող Չեխիայի հայտարարության մեջ ասված է, որ Եվրոպան չի ընդունում ոչ ընտրությունների լեգիտիմությունը, ոչ էլ դրանց արդյունքները: «Նման ընտրությունների անցկացումը վկայում է այն մասին, որ ցանկություն չկա փնտրել Վրաստանում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ճանապարհներ»,- գտնում է Եվրամիությունը: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԵՄ-ն կրկին իր աջակցությունն է հայտնում Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը: Հարավային Օսեթիայում կիրակի օրն անցկացված ընտրություններին մասնակցել է իշխանամետ «Միասնություն» կուսակցությունը, որը եւ, բնականաբար, հաղթել է, ...

 
 
Միջազգային
6 ՏԱՐՈՒՄ՝ 200 ՄԼՆ ԵՎՐՈ
 

Փարիզյան Chopard ոսկեղենի բուտիկից թանկարժեք քարերի եւ զարդերի կողոպուտի մեջ ոստիկանությունը կասկածում է «Վարդագույն հովազին»՝ միջազգային հանցավոր կազմակերպությանը, որն արմատներով Բալկաններից է եւ մասնագիտանում է ոսկերչական խանութների կայծակնային եւ շատ մանրամասն պլանավորած կողոպուտների մեջ: Այդ մասին տեղեկացնում է The Times-ը: Chopard-ի կողոպուտը տեղի է ունեցել մայիսի 30-ին եւ տեւել է ընդամենը 2 րոպե: Խանութ է մտել մոտ 50 տարեկան մի տղամարդ՝ էլեգանտ կոստյումով եւ ֆետրե գլխարկով, խանութի աշխատակիցների վրա է պահել ատրճանակը, ցածրաձայն հրամայել է ցուցափեղկից հավաքել բոլոր զարդերը, որից հետո դուրս է եկել եւ կորել ամբոխի մեջ: Նա իր հետ տարել է մոտ 6 մլն եվրո արժողությամբ զարդեր:

«Վարդագույն հովազն» իր առաջին կողոպուտն իրականացրել է Լոնդոնում՝ 2003-ին: Դրանից հետո նրանք կատարել են մոտ 120 հարձակում աշխարհի 20 ...

 
 
Միջազգային
ԻՆՔՆԱԹԻՌ Է ԿՈՐԵԼ
 

Interfax-ը տեղեկացնում է, որ Air-France ավիաընկերության Airbus օդանավը, որը Ռիո դե Ժանեյրոյից ուղեւորվում էր Փարիզ, երկուշաբթի օրը անհետացել է ռադարների տեսադաշտից՝ Բրազիլիայի ափին: Ինքնաթիռում 215 ուղեւոր կար: Երեկ ուշ երեկոյի դրությամբ ինքնաթիռը չէր հայտնաբերվել: Ըստ ամենայնի, այն ընկել է Ատլանտյան օվկիանոս: Շանսերը, որ ինքնաթիռում գտնվածները կփրկվեն, գրեթե զրոյական են:

 
 
Հայդ պարկ
«ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԵՌԱՆԿՅՈՒՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ»
 

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա բարդ եռանկյունու միայն մեկ կողմն է: Այսօր փորձ է արվում մոտենալ հակասությունների գրեթե դասական դարձած կառույցին մյուս գագաթից՝ հայ-թուրքական ուղղությունից: Այսպես թե այնպես, հարաբերությունները փոխկապված են, հետեւանքները՝ փոխազդեցիկ: Սակայն ի՞նչ սպասելիքներ ու մտավախություններ են կապված քաղաքական այս «նոր եռանկյունաչափության» հետ, որքանո՞վ են դրանք հիմնավոր, ի՞նչ ազդեցություններ՝ եռանկյունու տիրույթից դուրս: Շարունակում ենք ներկայացնել Հայաստանում եւ Ադրբեջանում անցկացված հարցազրույցները, որոնք կօգնեն հասկանալ այս հարցերի պատասխանները: «Առավոտ» եւ Բաքվում «Նովոյե վրեմյա» թերթերում տպագրվող նյութերը պատրաստվել են Conciliation Resourses միջազգային կազմակերպության աջակցությամբ:

 
 
Հայդ պարկ
«Հայաստանն ավելի շատ է շահագրգռված Թուրքիայի հետ սահմանի բացմամբ»
 

 Հարցազրույց ռազմական փորձագետ Ազադ Իսազադեի հետ

- Ո՞ր երկիրը՝ Հայաստա՞նը, թե՞ Թուրքիան, ավելի կշահի հայ-թուրքական սահմանի բացումից, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից։

- Անկասկած, երկու կողմերն էլ օբյեկտիվորեն շահագրգռված են սահմանի բացմամբ։ Եթե Թուրքիային ավելի շատ հետաքրքրում է հարցի քաղաքական կողմը, ապա Հայաստանն ավելի շահագրգռված է տնտեսապես։ Ընդ որում՝ երկու կողմերն էլ ունեն նաեւ երկրորդական շահեր, այդ թվում՝ քաղաքական եւ տնտեսական։ Սակայն, իմ կարծիքով, Հայաստանը պետք է ավելի շատ շահագրգռված լինի սահմանի բացմամբ, քանի որ մեկուսացված է էներգետիկ, տրանսպորտային եւ այլ տնտեսական նախագծերից։ Թուրքիայի համար նման որոշման կարեւորությունը պայմանավորված է ԵՄ մտնելու հարցում առկա ...

 
 
Ժամանց
ՏԳԵՂ ԿԱՆԱՅՔ ՍԵՔՍՈՒԱԼ ԵՆ
 

Կարծում է հոգեբանը եւ վստահեցնում, որ երջանկությունը ներքին եւ արտաքին աշխարհի հետ ներդաշնակ ապրելն է

Ասում են՝ մի ծնվիր գեղեցիկ, ծնվիր երջանիկ: «Երբեք չես կարող ասել, թե այս կամ այն աղջիկը երջանիկ է կամ հաջողակ, որովհետեւ գեղեցիկ է,- ասում է հոգեբան Աննա Աբրահամյանն ու շարունակում:- Երջանիկ լինելը գեղեցկության հետ բացարձակ կապ չունի: Նախ պետք է հասկանալ՝ ինչ է երջանկությունը, հետո նոր դա կապել գեղեցիկ կամ հաջողակ լինելու հետ»:

Երբեմն տարբեր հայտարարություններում կարդում ես՝ պահանջվում է գեղեցիկ արտաքինով աղջիկ, ու տվյալ հայտարարության հեղինակները հիմնականում հաշվի չեն առնում, որ իրենց հաստատությունում աշխատելու համար արտաքինը բացարձակ կապ չունի աշխատողի գիտելիքների ու իր գործում հմուտ լինելու հետ: Կամ երբեմն փողոցով քայլելիս հանդիպում ես ոչ գրավիչ արտաքինով աղջիկների՝ շատ գեղեցիկ ...

 
 
Ժամանց
Calvin Clein-ի նոր բույրը
 

Վերջերս Calvin Clein բրենդը դերասանուհի Եվա Մենդեսին առաջարկել է իր արտադրանքը ներկայացնել համաշխարհային շուկայում ու դառնալ Calvin Clein-ի դեմքը: Ե. Մենդեսը համաձայնել է շարունակել Calvin Clein-ի այն ավանդույթը, որ վերջինիս գովազդներում միայն շքեղ կանայք են լինում: Մինչ Ե. Մենդեսը՝ հայտնի բրենդը ներկայացրել են մի շարք միջազգային ճանաչում ունեցող անձինք: Այժմ Calvin Clein-ը թողարկել է մի օծանելիք, որի անվանումը դեռեւս գաղտնի է պահվում: Ֆիրմայի սեփականատերը պլանավորել է, որ նոր օծանելիքը շուկայում կհայտնվի այս տարվա աշնանը: Ըստ ֆիրմայի ներկայացուցիչ Կեթրի Ուոլշի, իրենք հրավիրել են Մենդեսին այն պատճառով, որովհետեւ վերջինս միշտ գեղեցիկ, թեթեւ, գունավոր ու երիտասարդ կնոջ կերպարի մեջ է եւ այդկերպ նա դուր է գալիս ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց: Կ. Ուոլշի խոսքերով, Եվայի մեղմ ու քնքուշ կերպարը շատ համապատասխան է իրենց թողարկած նոր ...

 
 
Ժամանց
Դյուժեւի սերը
 

Հայտնի ռուս դերասան Դմիտրի Դյուժեւն ու նրա հարսնացու Տատյանան այս տարվա փետրվարի 14-ին դարձան ամուսիններ: Զույգն իրենց ամուսնության օրը պատահական չէր ընտրել, այդ օրը սիրահարների տոնն է: 29-ամյա դերասանը պատմել է, որ իր հարսնացուի հետ ծանոթացել է փակ խնջույքներից մեկի ժամանակ: Նա տեսել է անկրկնելի, գեղեցկուհի աղջկան, անմիջապես հավանել, բայց երկար ժամանակ չի համարձակվել մոտենալ նրան: Այդ օրը, արդեն շատ ուշ երեկոյան, Դիման, վախենալով այն մտքից, որ էլ երբեք չի տեսնելու գեղեցկուհուն՝ համարձակություն է ձեռք բերել ու գնացել իր ապագայի հետ հանդիպելու. մոտեցել է աղջկան, ծանոթացել ու սիրահարվել նրան: Հաջողված ծանոթությունից հետո զույգի միջեւ սիրավեպ է սկսել: Դիման այնքան է տարվել աղջկանով, որ ամեն օր աշխատանքից առաջ ու ավարտին պարտադիր հանդիպել է նրան ու նույնիսկ հանգստյան օրերն է նրա հետ անցկացրել: Դիման ասել է, որ ...

 
 
Ժամանց
Ռուսախոսներն ու հայ գրականությունը
 

Հայ-ռուսական համալսարանում օրերս պոեզիային նվիրված միջոցառում էր: Առաջին կուրսի ուսանողները, ավարտելով հայ գրականություն առարկայի դասընթացը, ամփոփում էին տարվա ընթացքում իրենց ստացած գիտելիքները: Միջոցառման կազմակերպիչը բուհի դասախոս, գրականագետ Մարգարիտ Խաչատրյանն էր: «Երբ սեպտեմբերին պատմվածք էի կարդում նրանց համար՝ զարմացած ինձ էին նայում: Ուրախ եմ, որ գոնե մի բան սովորել են,- ռուսախոս սաների մասին ասաց նա՝ հավելելով,- այս միջոցառումը նվիրված էր Իսահակյանի պոեզիային, սակայն հնչեցին նաեւ Սահյան, Թումանյան, զուգահեռներ անցկացվեցին Շիրազի հետ»: Ուսանողների շրջանում տիրող այն կարծիքին, թե պոեզիան գործնականում պետք չէ, տիկին Խաչատրյանը պատասխանեց. «Արդյոք ամեն ինչ պետք է պրակտի՞կ լինի»: Ուսանողներից շատերը համակարծիք էին, որ պոեզիայում գրողը պետք է պատկերի կյանքը այնպիսին, ինչպիսին որ կա, իսկ ...

 
 
Ժամանց
Ներկայացումները հետաձգվեցին ընտրությունների պատճառով
 

Երեկ «Առավոտը» դժգոհություն ստացավ Երեւանի մի խումբ քաղաքացիներից, որոնք վրդովված էին, թե ընտրությունների օրը՝ մայիսի 31-ին, Երեւանի թատրոններն իրենց կանգնեցրել են փաստի առաջ: Քաղաքացի Նունե Սարգսյանը, «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնից մայիսի 31-ի համար գնել էի «Իմ զոքանչը» ներկայացման տոմս: Բայց երբ ժամը 19-ին գնացինք ներկայացման, պարզվեց, որ ավագանու ընտրությունների պատճառով բոլոր ներկայացումները հետաձգվել են: Մեզ առաջարկեցին կամ ներկայացման տոմսի գումարը ետ վերցնել, կամ առաջիկա օրերի համար այլ ներկայացում ընտրել: Գումարը ետ վերցրինք եւ փորձեցինք ներկայացում նայել այլ թատրոնում, բայց պարզվեց, որ ամենուր են հետաձգումները: Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, մի՞թե կարելի է այսպես վարվել հասարակության հետ, մեր իրավունքներն ամեն քայլափոխի ...

 
 
Ժամանց
8 ֆիլմ՝ «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին
 

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրություն: Կինոգետ Նարինե Ջրբաշյանի խոսքով, այդ ֆիլմերը «Հայկ» կինոստուդիայի 2007-2009թթ. արտադրություններից էին: Կինոստուդիայի նախաձեռնությամբ՝ արդեն ավանդական դարձած ֆիլմերի ամենամյա ցուցադրությունում այս անգամ ներկայացվեց 8 ֆիլմ, դրանցից 3-ը պատմական էին, 5-ը՝ դիմանկարային:

Պատմական ֆիլմեր էին՝ Տիգրան Մեծի մասին պատմող «Հայաստանը ՔԱ 1-ին դարում», Թորոս Ռոսլինի հետքերով գնացող եւ մեր նախնիների պատգամներն ու խորհուրդներն արդիականացնող համանուն ֆիլմը եւ 21-րդ դարի վանդալների մասին պատմող «Ցեղասպանությունը»:

Դիմանկարային 5 ֆիլմերից կինոգետ Ն. Ջրբաշյանին հատկապես հիացրել էր դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի մասին պատմող «Անձրեւից հետո, անձրեւից առաջ»-ը: Նրա բնորոշմամբ, այդ ֆիլմերը լավագույնս ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009-06-02 23:46
 
 

ՀԱԿ-Ը ԻՐ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵՑ

Երեկ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Մատենադարանի մոտ տեղի ունեցած ...

 

2009-06-02 23:46
 
 

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՈՒՄ ԿԼԻՆԵՆ ՈՉ ԹԵ 65, ԱՅԼ 52 ՀՈԳԻ

«Առավոտի» հարցին, թե Երեւանի ավագանու կազմում իր մանդատներից հրաժարվելու՝ Հայ ազգային կոնգրեսի քայլից հետո այդ ...

 

2009-06-02 23:46
 
 

ԿՀԱՌՆԵՄ ԼԵՎՈՆԻ ՀԵՏ

«Կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մոխիր կդառնանք, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մոխրից կհառնենք դեպի հաղթանակ»,- երեկ հակադարձելով «Առավոտի» ...

 

2009-06-02 23:45
 
 

ԴԵՄ ԷՐ ՄԻԱՅՆ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

ԿԸՀ-ն երեկ արտահերթ նիստում հրապարակել է Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների ...

 

2009-06-02 23:45
 
 

ԳՅՈՒՄՐԻԻՑ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻՑ «ԵՐԵՎԱՆՑԻ» ԸՆՏՐՈՂՆԵՐ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի երեկ տարածած ...

 

2009-06-02 23:45
 
 

ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ԶԵԿՈՒՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՆ

Փորձագետների փաստահավաք խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը դիմում ներկայացնելով ՀՀ նախագահին՝ խմբից դուրս ...

 

2009-06-02 23:45
 
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Հզոր զորախումբ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Կենտրոնական Ասիայում ստեղծում է հզոր զորախումբ՝ ապահովելու ...

 

2009-06-02 23:44
 
 

ԿՈԼԽՈԶ-ՇՈՒԿԱ

«Ժողովրդական կուսակցության» ցուցակը գլխավորող Տիգրան Կարապետյանը բացասական կարծիք ունի կայացած ընտրությունների մասին: «Ահագին խախտումներ ...

 

2009-06-02 23:44
 
 

ԴԺԳՈՀ ԵՆ

«Ընտրությունների որակը շատ հեռու էր ցանկալիից: Մեզ մոտ չի ստացվում ժողովրդի մեծ մասի ակնկալիքները բավարարող ընտրություն կազմակերպել ու ...

 

2009-06-02 23:44
 
 

ՀԱՐԿԱՅԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՏՈՒԳԵԼ

ՀՀ վարչապետը նախորդ ուրբաթ առավոտյան, կառավարության նիստից առաջ, հարկ համարեց հայտարարել, որ կառավարությունը որոշում է ...

 

2009-06-02 23:44
 
 

ԱՄԵՆԱՄԵԾ ԳՆԱՃԸ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ Է

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում այս տարվա մայիսին, ապրիլի համեմատությամբ, արձանագրվել է սակագների ...

 

2009-06-02 23:43
 
 

ՇԱՀՈՂՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ

Հաշվիչ դրամարկղային կտրոններով անցկացվող մայիսի 8-ի՝ չորրորդ վիճակահանության արդյունքում շահել է 1331 քաղաքացի: Շահումների ընդհանուր ...

 

2009-06-02 23:42
 
 

ԿՀԱՐՈՒՑՎԵՆ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ մայիսի 31-ին ավագանու ընտրությունների ձայները 8 ...

 

2009-06-02 23:42
 
 

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ՝ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ

Նախորդ օրը երեկոյան մի քանի օրով արձակուրդ են տվել ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, կալանավոր Գագիկ Ջհանգիրյանին: Երեկ ...

 

2009-06-02 23:42
 
 

ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ՝ ԳԵՐԻ

Համաձայն ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, մայիսի 31-ին, ժամը 14.10-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

 Armenian Medical Network -Health news