 |
 |
|
| 12/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Երբ ես գրեցի հայաստանյան եթերում ավագանու ընտրությունների լուսաբանման մասին, ընթերցողներից մեկն ինձ կշտամբեց՝ խայտառակ ընտրություններ են անցել, իսկ դուք անդրադառնում եք ինչ-որ հեռուստաընկերությունների: Փորձեմ բացատրել, թե ինչու եմ ես այդ խնդիրը կարեւորում, եւ այդ նպատակով սկզբից վերաշարադրեմ այն, ինչ արդեն գրվել է մեր թերթի հունիսի 1-ի համարում:
Թիվ 7/25 տեղամասում Բոկո մականունով քրեական հեղինակությունը ահաբեկում էր Կոնգրեսի վստահված անձին՝ ստիպելով նրան դուրս գալ տեղամասից: Պարզ է, որ Բոկոյի առաջ խնդիր էր դրված ապահովել անարգել լցոնումները: Երբ «Առավոտի» թղթակից Նելլի Գրիգորյանը սկսեց ահաբեկելու այդ պրոցեսը լուսանկարել՝ Բոկոն հարձակվեց մեր լրագրողի վրա եւ խլեց տեսախցիկը, որն այնուհետեւ «թաղի տղերքը» վերադարձրին, սակայն առանց համապատասխան «չիպի»: Այդ դեպքով, որքան ինձ հայտնի է, ոչ մի իրավապահ մարմին չի հետաքրքրվում: Ավելին՝ միանգամայն կանխատեսելի է, որ Բոկոյին իր հերոսական աշխատանքի համար շուտով «կպարգեւատրեն»՝ հնարավորություն տալով որեւէ «օբյեկտ աշխատեցնելու»: Հիշո՞ւմ եք Բանգլադեշի Համոյին:
Թիվ 8/20 տեղամասում «Առավոտի» թղթակիցներ Լուսինե Խաչատրյանի եւ Լուսինե Շահբազյանի աչքի առաջ տեղամաս ներխուժեցին մի խումբ սափրագլուխներ ու լցոնեցին մի քանի կապոց քվեաթերթիկներ: «Օպերացիան» իրականացվում էր հանձնաժողովի «նախագահի տեղակալ Գեւորգ» ներկայացած «ապերոյի» գլխավորությամբ, որը բռնությամբ փորձում էր դուրս հանել մեր լրագրողներին, իսկ հանձնաժողովի նախագահ Արամայիս Բաբայանն իրեն դրել էր, թող ներվի ասել, ռետինե խողովակի տեղ: Այդ փաստով էլ համապատասխան ատյաններից ոչ մեկը չի զբաղվել:
Մի շարք լրատվամիջոցներ արձանագրել են եւս մի քանի տասնյակ նման դեպքեր (իրականում դրանք, իհարկե, ավելի շատ էին): Դե, հիմա պատկերացրեք, որ ընտրությունների օրը մեզ նման աշխատեին Երեւանում եթեր ունեցող 17 հեռուստաընկերությունները, եւ նրանցից յուրաքանչյուրը ընտրությունների օրը պատրաստեր այդպիսի 3-4 ռեպորտաժ: Ընտրակեղծիքները, հավանաբար, դրանով չէին կանխվի, բայց նախ՝ կեղծարարների գործը շատ կդժվարանար. իշխանությանը ծառայող ոչ բոլոր «օտմորոզոկները» կհամարձակվեին հարձակվել լրագրողների տեսախցիկների եւ ֆոտոխցիկների վրա: Եվ ամենակարեւորը. հասարակությունն ավելի հստակ պատկերացում կունենար, թե ինչպես են իրականում անցել ընտրությունները, եւ որքան խորն է ռեալ արդյունքների եւ պաշտոնական թվերի միջեւ անդունդը:
Ահա թե ինչու ես ազատ մամուլի խնդիրը ամենեւին երկրորդական չեմ համարում: Պարտադիր չէ լինել «ընդդիմադիր լրատվամիջոց» (չեմ էլ հասկանում, թե դա ինչ է նշանակում): Պարտադիր չէ կրկնել բարձրագոչ կարգախոսները: Միանգամայն բավարար է արձանագրել այն, ինչ տեղի է ունեցել: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2009-06-04 |
| ԼՐԱԳՐՈՂՆԵ՞ՐՆ ԵՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՀՐԵԼ |
| |

Պատասխանելով Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների մասին հարցին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ մամուլի ասուլիսում ասել է, որ Հայաստանը «կոնկրետ բնորոշիչ կեցվածքի» լրագրողների կարիք ունի. «Բազմաթիվ տեղամասերում լրագրողները, փաստորեն, վերցրել են հանձնաժողովի նախագահների լիազորությունները եւ սկսել են դիտողություններ անել տարբեր քաղաքացիների, որի հետեւանքով նաեւ կարող էր լարվածություն առաջանալ։ Հասարակական պահանջ է դարձել։ Լրագրողը չի կարողանում իր կեցվածքի բնութագիրը հասարակության մեջ ապահովել։ Նա իր ազատությամբ սկսել է արդեն սահմանափակել այլոց ազատությունը։ Սա վատ իրավիճակի հետեւանք է, եւ մենք այստեղ մեղադրում ենք ոչ թե լրագրողներին, այլ հենց ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԱԾ ԿԱՐՄԻՐ ԹՂԹԱՊԱՆԱԿԸ |
| |
Սամվել Նիկոյանի կարծիքով, փաստահավաք խումբը իր չգոյությամբ խանգարում է հանձնաժողովի աշխատանքներին
Մարտի 1-ին Երեւան քաղաքում կատարված դեպքերի եւ դրանց հետեւանքների ուսումնասիրության նպատակով ստեղծված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո, որի ժամանակ պարոն Հարությունյանը հայտարարել էր, որ մարտի 1-ի դեպքերի ժամանակ նախագահականում գործել է հատուկ շտաբ, դիմել էր ՀՀ նախագահի նստավայր, խնդրելով պատասխանել՝ իրո՞ք նման շտաբ գործել է նախագահականում: Մեր տեղեկություններով, երկու օր առաջ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ստացել է իր դիմումի պատասխանը, որը զետեղված է եղել կարմիր թղթապանակի մեջ: Երեկ «Առավոտի» հետ զրույցում պարոն Նիկոյանը հաստատեց, որ ինքը ստացել է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| «ՀՔԾ-Ի ԱՐԱԾՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՇՈՈՒ Է» |
| |
ՀԱԿ-ը պահանջում է անվավեր ճանաչել ոչ միայն Մալաթիա-Սեբաստիայում, այլեւ ամբողջ Երեւանում տեղի ունեցած ընտրությունները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը արդեն երկու օր է, ինչ զբաղված է Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում, մասնավորապես՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ ստացված ահազանգերն ուսումնասիրելով ու այդ համայնքի թիվ 8 ընտրատարածքի մի քանի տեղամասերում եղած կեղծիքների փաստի առնչությամբ հունիսի 1-ին հարուցված քրգործի նախաքննությամբ: Ընդ որում, դա արվում է աննախադեպ թափանցիկությամբ՝ ԶԼՄ-ների ու դիտորդների ներգրավմամբ, ինչը լայնորեն լուսաբանվում է նաեւ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերություններով: Եվս մեկ սենսացիա՝ ՀՔԾ-ն փաստում է, որ մասնավորապես թիվ 8/05 ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| «Շատ մարդկանց ձեռնտու էր արյունահեղությունը» |
| |
Դատարանում հայտարարեց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործով դատավարությունը: Անդրադառնալով վկաներից մեկի՝ ոմն Երանոսյանի ցուցմունքներին՝ պատգամավորն ասաց. «Երանոսյանին էին ցուցմունք գրել տվել, որ Հակոբը ասել ա, որ եթե ղարաբաղցիք վերցրեցին, ուրեմս մեր համար շատ վատ ա լինելու»,- հետո էլ ավելացրեց. «Լավ կլիներ, որ Երանոսյանը էստեղ լիներ, իմանայինք՝ ինքը կապ ունի՞ էդ գրածի հետ, թե՞ չէ: Բոլորս էլ լավ գիտեինք, որ Քոչարյանն էլ էր ղարաբաղցի, ու Հակոբն իրա հետ որեւիցե խնդիր չի ունեցել: Իմ ընգերությունն էլ գիտի, որ «Ղարաբաղ» հասկացողությունն իմ կյանքից թանկ ա եղել: Իրանք եթե էդքան քրդի շուն են ու Հակոբին ցավացնելու, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| ՆՈՐԻ՞Ց ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ |
| |

Երեկ Հայ ազգային կոնգրեսը անդրադարձել է Երեւանի ավագանու մայիսի 31-ին տեղի ունեցած ընտրություններին ու արձանագրել, որ դրանց ընթացքում, նախընտրական ժամանակաշրջանում «Հայաստանում կատարվել է աննախադեպ ընտրական զեղծարարություն», որին մասնակցել են ոչ միայն իշխող կոալիցիայի կուսակցությունները՝ ավանդական դարձած մեթոդներով, «այլեւ ամբողջատիրական (տոտալիտար) մեթոդներով դրան է ծառայեցվել ողջ պետական համակարգը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եւ համակարգմամբ»: ՀԱԿ-ի դիտարկմամբ, անցած ընտրությունների ընթացքում կիրառված ընտրակեղծիքների տեխնոլոգիաները ապացուցում են, որ Հայաստանում «ստեղծվել է դեմոկրատական ֆասադով քրեապետական ամբողջատիրական պետական համակարգ: Երկրի վարչախումբը, ըստ էության, վերածվել է խունտայի, որը պետական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| ՉՁԵՐԲԱԶԱՏՎԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻՑ |
| |
ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասել է, որ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի գործունեությունը, ըստ էության, ձախողվել է. «Ժամանակը ցույց տվեց, որ առաջադրված լինելով քաղաքական ուժերի կողմից՝ փաստահավաք խմբի անդամները, ցավոք սրտի, չկարողացան ձերբազատվել իրենց քաղաքական օրակարգից եւ գործել որպես իրապես անկախ փորձագետներ, հանգամանք՝ առանց որի ինքնին խնդրահարույց է դառնում փաստահավաք խմբի գոյությունը, ինչն էլ իր հերթին բերեց խմբի ներսում ստեղծված ներկա մթնոլորտին եւ, ըստ էության, խմբի գործունեության ձախողմանը»,- գնահատելով Փաստահավաք խմբում ստեղծված իրավիճակը, նշել է Սամվել Ֆարմանյանը՝ «Ազատություն» ռադիոկայանին ուղղված իր նամակում: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| «ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԻ» ԱՐՁԱԳԱՆՔԸ |
| |
Ի պատասխան մեր թերթի մայիսի 30-ի համարում տպագրված «Ժողովրդահաճո քա՞յլ, թե՞ իրական մտահոգություն» հրապարակման, որում ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը որոշ գնահատականներ էր տվել «Գլենդել Հիլզ» կազմակերպությանը, երեկ այս ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էդուարդ Մելիքյանից ստացել ենք հետեւյալ արձագանքը. «Հարգելով մարդու խոսքի ազատության իրավունքը, մասնավորապես, որ միգուցե ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը աղետի գոտում իրականացվող բնակարանաշինության առնչությամբ վերապահումներ ունի, թեկուզ մենք համամիտ չենք այդ կարծիքին, միեւնույն ժամանակ, մենք ցավում ենք, որ օգտվելով խոսքի ազատության իրավունքից՝ մարդիկ տարածում են կեղծ եւ իրականության հետ առնչություն չունեցող տեղեկություններ: Առավել ցավալի է, երբ դա արվում է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| ՊԱՏՐԱՍՏ ԷԻՆՔ ԱՇԽԱՏԵԼ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՎՐԱ |
| |
Ասում է Փորձագետների փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը
- ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը երեկ հայտարարել է. «Փաստահավաք խմբի անդամները, ցավոք սրտի, չկարողացան ձերբազատվել իրենց քաղաքական օրակարգից եւ գործել որպես իրապես անկախ փորձագետներ, հանգամանք՝ առանց որի ինքնին խնդրահարույց է դառնում փաստահավաք խմբի գոյությունը, ինչն էլ իր հերթին բերեց խմբի ներսում ստեղծված ներկա մթնոլորտին եւ, ըստ էության, խմբի գործունեության ձախողմանը»: Համաձա՞յն եք այս գնահատականին:
- Կարծում եմ, որ մայիսի 4-ից սկսված գործընթացի նպատակն այս հայտարարությունն էր: Եվ ցավում եմ, որ այս կազմակերպված գործընթացի սկիզբը դրվեց ՄԻՊ-ի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանի միջոցով:
Ես բացարձա՛կ համաձայն չեմ խոսնակի այդ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| «Տոտալիտար մեթոդներով» |
| |
Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններում, ինչպես նաեւ նախընթաց նախընտրական ժամանակաշրջանում Հայաստանում կատարվել է աննախադեպ ընտրական զեղծարարություն։ Դրան մասնակցել են ոչ միայն իշխող կոալիցիայի կուսակցությունները՝ ավանդական դարձած մեթոդներով, այլեւ ամբողջատիրական (տոտալիտար) մեթոդներով դրան է ծառայեցվել ողջ պետական համակարգը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եւ համակարգմամբ: Օգտագործվել են հատկապես հանրության խոցելի խավերը։ Պաշտպանության նախարարությունն ապահովել է զինվորների եւ այլ զինծառայողների ապօրինի քվեարկությունը, ինչի մասին կան արձանագրումներ եւ հրապարակումներ։ Քվեարկությանը մասնակցելու նպատակով ՊՆ գաղտնի հրահանգով նրանց զանգվածաբար ապօրինի արձակուրդներ են տրամադրվել, մասնավորապես շեշտելով, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| ՆՈՐԱՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՆ ԶԱՎԹՈՒՄ |
| |
Մայրաքաղաքը կանաչ քաղաք դարձնելու՝ քաղաքական ուժերի խոստումները դժվար էլ իրականանան

Կանաչ տարածքների հաշվին՝ «Տրիումֆը» անընդհատ ընդլայնվում է:
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցությունների քարոզչության ընթացքում ամենից հաճախ հնչած խոստումներից մեկը մայրաքաղաքը կանաչ քաղաք դարձնելու խոստումն էր, թեեւ ավելի ճիշտ կլիներ ասել ոչ թե դարձնելու, այլ՝ վերադարձնելու:
Ժամանակին Ալ. Թամանյանի կողմից քաղաք-պարտեզի սկզբունքով նախագծված Երեւանը հավակնում էր դառնալ տարածաշրջանի ամենականաչ քաղաքներից մեկը, սակայն 70-ականներին արված թամանյանական հայեցակարգից շեղումներն ու ավելի ուշ՝ 90-ականների պատերազմական տարիներից սկսած կանաչ տարածքների համատարած ոչնչացումը փոխեցին ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| «Դվին հոլդինգը» գյուղացիներին խաբում է |
| |
Պարարտանյութի փողը կանխավ վերցնելով, այս ընկերությունը 3 ամիս է՝ ապրանքի մատակարարումը ձգձգում է:
Լոռու, Շիրակի ու Արարատյան դաշտավայրի գյուղացիները որքան էլ դժգոհ են «Դվին հոլդինգի» մատուցած ծառայությունից, այդուհանդերձ, ստիպված են պարարտանյութը նրանից գնել: Քանի որ, գյուղացիների խոսքերով, վերջինս այս դաշտում «մոնոպոլիստ» է: Վրաստանով պարարտանյութ ներկրելու մենաշնորհը վերապահված է միայն «Դվին հոլդինգին»: Նշենք, որ պարարտանյութ է ներկրվում նաեւ Իրանից, սակայն շատ քիչ քանակությամբ, եւ գյուղացիները հիմնականում գնում են «Դվին հոլդինգից»: Թե ով է այս ընկերության տանիքը, գյուղացիներին քիչ է հետաքրքրում, նրանք մտահոգված են, որ պարարտանյութը ժամանակին իրենց հատկացնեն: Փաստն այն է, որ այսօր «Դվին հոլդինգը» գյուղացիներին փաստի առաջ է կանգնեցրել: Պարարտանյութ մատակարարող ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ ԱՄՈՒՍՆՈՒՆ ԴԵՄ Է |
| |
Ի պաշտպանություն Թեղուտի անտառների՝ բնապահպանների հավաքագրած 5000 ստորագրություններին նախօրեին Հաղթանակի զբոսայգում միացել են նաեւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ նախկին առաջին տիկին Բելլա Քոչարյանը: Նրանց Թեղուտի պաշտպանները «բռնացրել» են մի միջոցառման ժամանակ: «Թեղուտի պաշտպանության խմբի» անդամները, մոտենալով Ռ. Սարգսյանին եւ Բ. Քոչարյանին, կոչ են արել, որ ստորագրեն դիմումի տակ, ինչին ներկա եւ նախկին նախագահների տիկնայք մեծ պատրաստակամությամբ եւ սիրով համաձայնել են։ Այս մասին երեկ լրագրողներին վստահեցրեց «Էկո դար» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Սավզյանը: Նրա խոսքերով՝ «Փաստորեն, ՀՀ առաջին տիկինն իր ամուսնու կարծիքին դեմ է»: Ըստ պարոն Սավզյանի, ստորագրահավաքով դիմելու են ՀՀ նախագահին, վարչապետին եւ ԱԺ նախագահին, ինչպես նաեւ արդեն դիմել են ՎՏԲ բանկի Ռուսաստանի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| ՎԵՆԵՍՈՒԵԼԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ |
| |
«Առավոտի» զրույցը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Սյուզան Բրայդենսթայնի եւ նրա ամուսնու՝ Վիկտոր Ռոխասի հետ:
Ամերիկուհի Սյուզան Բրայդենսթայնը եւ վենեսուելացի Վիկտոր Ռոխասը երկու տարի է, ինչ բնակություն են հաստատել Երեւանում: Երիտասարդ ընտանիքին Հայաստան է բերել Սյուզանի դիվանագիտական աշխատանքը. նա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի տեղակալն է: «Առավոտը» զրուցեց Սյուզանի եւ Վիկտորի հետ, բացահայտեց նրանց կյանքի բազում հետաքրքիր անկյուններ եւ հասկացավ, որ երիտասարդ զույգը իր երեք տարեկան զավակի՝ Դավիթիկի հետ իրեն Հայաստանում զգում է «ինչպես տանը»: Այժմ նրանք ապրում են Երեւանում եւ, Սյուզանի փոխանցմամբ, սերտորեն շփվում են հայ հարեւանների հետ. ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| Դպրոցներում մեկնարկեցին ավարտական քննությունները |
| |

Երեկ ՀՀ հանրակրթական դպրոցներում 37731 շրջանավարտ ավարտական քննություն հանձնեց քիմիա, կենսաբանություն եւ աշխարհագրություն առարկաներից: Ինչպես միասնական քննությունների մեկնարկի օրն էր ԿԳ նախարար Ա. Աշոտյանը նշել, պետք է ընդունելության քննություններից բացի, ուշադրություն դարձվի նաեւ բուհական եւ դպրոցական ավարտական քննություններին: Ուստի երեկ նախարարը այցելեց իր սովորած Գոգոլի անվան թիվ 35 դպրոց: Դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանը հայտնեց, որ իրենց կրթօջախում ավարտական քննություն է հանձնելու 149 աշակերտ, իսկ մնացածները հանձնելու են միասնական քննություններ: Ա. Սարյանը ԳԹԿ-ից ստացված թեստերի ծրարը բացելիս հայտնաբերեց, որ նրանում չկան կենսաբանություն առարկայի թեստերը: Ա. Աշոտյանը նշեց, որ հարցը կլուծվի եւ մի քանի րոպեից ԳԹԿ-ից կբերվեն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԸ ԼԻԴԵՐ Է |
| |
Panorama.am-ի թղթակիցը երեկ զրուցել է Հանրապետական ընդունող հանձնաժողովի մամուլի պատասխանատու Լիլիթ Գալստյանի հետ, որը ներկայացրել է բուհերում դիմորդների թիվը: Ինչպես երեկվա համարում արդեն իսկ «Առավոտը» նշել էր, այս տարի առավել շատ դիմորդներ ունի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, որին հաջորդում են Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական եւ Երեւանի պետական համալսարանները, այնուհետեւ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական եւ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանները:
ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետում 25 պետպատվեր տեղի համար առաջին հայտով դիմում է ներկայացրել 223 դիմորդ, հոգեբանություն մասնագիտությունից՝ 10 տեղի համար 130 դիմորդ, տնտեսագիտականի 25 տեղի համար՝ 339 դիմորդ, իրավագիտության 20 տեղի համար՝ 449 դիմորդ: ՀՊՃՀ-ում էներգետիկայի դեպարտամենտի 54 պետպատվեր տեղի համար առաջին հայտով ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| Ռ. ԲԱԲԱՅԱՆԸ ԿՈՒՐՍ ՉԻ ՀԱՎԱՔԻ |
| |
Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության եւ ռեժիսուրայի ամբիոնի վարիչի պարզաբանումները:

Ռուբեն Բաբայանը 4 տարի անց միայն կհավաքագրի նոր կուրս:
«Առավոտը» բազմիցս անդրադարձել է հայաստանյան արվեստի բուհերի շրջանավարտների՝ աշխատանքի տեղավորման, կադրերի կուտակման խնդիրներին: Օրերս տեղեկացանք, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության եւ ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը հրաժարվել է 2009-2010 ուստարվա հավաքվելիք իր արվեստանոցից: Պարոն Բաբայանի հայտարարությունը մտահոգող է նաեւ այն առումով, որ նա ինստիտուտի անվանի, փորձառու մանկավարժներից է, որի շրջանավարտները միշտ էլ աչքի են ընկել ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| Գեւորգյանցը՝ կրկին նախագահ |
| |
Համագումար՝ առանց անակնկալների
Երեկ Կինոյի տան դահլիճում կայացավ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության 10-րդ համագումարը: Ի տարբերություն մյուս ստեղծագործական միությունների համագումարների, կինոգործիչների մոտ, թեկուզ արտաքուստ, ամեն ինչ խաղաղ էր ու անաղմուկ: Միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը փաստեց, որ 2004- 2009թթ. Կինոգործիչների միությունն ունեցել է կորուստներ, ներկաները հարգեցին Խորեն Աբրահամյանի, Ֆրունզե Ամիրխանյանի, Եպրաքսիա Բաբայանի, Վարդան Բադալյանի, Աղասի Այվազյանի, Ալբերտ Յավուրյանի եւ այլոց հիշատակները: Խորհրդականի բերանով հնչեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում ասված էր, թե չնայած դժվարություններին, կինոգործիչները պետք է հասարակության մեջ սերմանեն մշակութային բարձր չափանիշներ, բարձրացնեն մտավորականի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| Հայր եւ որդի |
| |
Հունիսի 12-19-ը Բուխարեստում կայանալիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական 35-րդ առաջնությունում Հայաստանից հանդես կգա միայն Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը: Նա կմասնակցի 69 կգ քաշայինների պայքարին: Ռումինիայում նրա հետ կլինի նաեւ հայրը՝ օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանը, որը ծանրորդի անձնական մարզիչն է: Առաքելը մրցահարթակ է մտնելու հունիսի 16-ին: Մարզաձեւի հանրապետության ֆեդերացիայում Առաքելից բավականին լուրջ ակնկալիքներ ունեն: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| Նահանջը շարունակվում է |
| |
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, երեկ հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հունիս ամսվա ցուցակը:
Ցավոք, Հայաստանի ընտրանու նահանջը ոչ միայն կանգ չի առնում, այլեւ շարունակվում է: Նախորդ ամսվա համեմատությամբ՝ մենք ետ ենք գնացել եւս վեց քայլ եւ այժմ 131-րդն ենք:
Առաջատարների տասնյակը կազմել են. 1. Իսպանիա, 2. Հոլանդիա, 3. Գերմանիա, 4. Իտալիա, 5. Բրազիլիա, 6. Անգլիա, 7. Արգենտինա, 8. Խորվաթիա, 9. Ռուսաստան, 10. Ֆրանսիա:
Աշխարհի գավաթի որակավորման փուլի խմբային մրցաշարում մեր մրցակից մյուս երկրների հավաքականները (բացի ցուցակը գլխավորող Իսպանիայից) զբաղեցնում են հետեւյալ հորիզոնականները: 12. Թուրքիա, 33. Բոսնիա եւ Հերցեգովինա, 63. Բելգիա, 113. Էստոնիա:
ՖԻՖԱ-ի վարկանիշային հաջորդ ցուցակը հրապարակվելու է հուլիսի 1-ին: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| Թուրքիան կժամանի մարտական կազմով |
| |
Ֆուտբոլի Թուրքիայի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Խամի Մանդիլարին հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք նախապատրաստվելու են Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Երեւանում կայանալիք հանդիպմանը: Նրանք են:
Դարպասապահներ. Վոլկան Բաբաջան, Ֆերհատ Կապլան, Գեհկան Դեգիրմենջի:
Պաշտպաններ. Թունայ Աջար, Յիգիտ Գեկօղլան, Աբդուլահ Կարմիլ, Այկուտ Դեմիր, Էմրե Օզկան, Ֆերհատ Բիկմազ, Սերդար Կեսիմալ:
Կիսապաշտպաններ. Այդին Յըլմազ, Ռիդվան Շիմշեկ, Ֆերհատ Քիրազ, Դենիզ Յիլմազ, Հասան Ալի Կալդիրիմ, Մուրատ Ջեյլան, Գյուրայ Վուրալ, Նեջօպ Ույսալ, Ցոներ Այդոխդու:
Հարձակվողներ. Մուստաֆա Պեկտեմեկ, Օմեր Հասան Շիշմանօղլու, Բուրակ Չալիկ: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| Նպատակը «Վանկուվեր 2010»-ն է |
| |
Գեղասահքից Հայաստանի առաջատար մենասահորդներ Անի եւ Գեղամ Վարդանյաններն իրենց անձնական մարզիչ Արմեն Ասոյանի հետ ուսումնամարզական հավաքի են մեկնել ԱՄՆ, որտեղ մինչեւ հունիսի 20-ը նախապատրաստվելու են սեպտեմբերին Գերմանիայի Օբերդորֆ քաղաքում կայանալիք «Վանկուվեր 2010» ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին: Անին ու Գեղամը մարզվելու են հանրահայտ մասնագետ Ռաֆայել Հարությունյանի գլխավորությամբ, որը մարզաձեւին տվել է գեղասահքի այնպիսի աստղեր, ինչպիսիք են ճապոնուհիներ՝ օլիմպիական խաղերի չեմպիոն Միշել Քվանը, աշխարհի չեմպիոններ Ասադան, Ջեֆրի Բաթլը (Կանադա) եւ ուրիշներ: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ Ռաֆայել Հարությունյանը իր նախկին սան Արմեն Ասոյանի հետ միասին աշխատելու է մարզիկների վարպետությունը հղկելու ուղղությամբ: Ձմեռային օլիմպիական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| Աբրահամն ու Պավլիկը կհանդիպեն 2010-ի հունվարի՞ն |
| |
Միջին քաշային կարգում տարբեր վարկածներով աշխարհի չեմպիոններ Արթուր Աբրահամի եւ Կելլի Պավլիկի ներկայացուցիչների միջեւ ընթացող բանակցություններին քաջատեղյակ աղբյուրները «BoxingScene» հանդեսի աշխատակցին տեղեկացրել են, որ կողմերը հույս ունեն երկար սպասված մենամարտը կազմակերպել 2010 թվականի սկզբին:
Նախապես այդ մենամարտի անցկացումը նախատեսված էր այս տարվա վերջին, սակայն լրացուցիչ գործոնները խանգարում են դրան: Նախ Աբրահամն ու Պավլիկը պետք է գոտիները պաշտպանեին հունիսի 27-ին, որից հետո նախապատրաստվեին գոտիների միավորմանը: Սակայն ամերիկացու եւ Սերխիո Մորայի մենամարտը հետաձգվեց եւ «Top Rank» պրոումոթերական ընկերությունում Պավլիկի պրոումոթերներն աշխատում են մարզիկի համար մարտ կազմակերպել այս տարվա սեպտեմբերին:
«Sauerland Event»-ի անդամ Աբրահամի պրոումոթերական ընկերությունը նախապատրաստվում էր ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| Հունիսի 4 |
| |
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր բանակցություններ վարելու համար արդյունավետ օր է: Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Հետեւեք ձեր սրտի ձայնին, պարտադրված ոչինչ մի արեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պետք չէ կենտրոնանալ անհեթեթ մտքերի վրա, մտածեք հաճելի պահերի մասին:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր ծանոթությունները ոչ միայն հաճելի, այլեւ օգտակար կլինեն ձեզ ու ձեր աշխատանքին:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր աշխատանքի նկատմամբ անտարբեր կլինեք, իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է լիցքաթափվել, հանգստանալ:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հարմար օր է հանդիպումների, հյուրեր ընդունելու եւ նրանց հետ հաճելի ժամանակ անցկացնելու համար:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Եթե սիրահարված եք, մի թաքցրեք, արտահայտեք ձեր զգացմունքները, հակառակ դեպքում՝ հետո ուշ կլինի:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Մի ձգտեք ձեզ պահել այնպես, ինչն իրականությանը չի համապատասխանում:
ԱՂԵՂՆԱՎՈՐ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| ՇԱՏ ԾԱԽՍՈՂՆԵՐԸ ՇԱՏ ՁԱՅՆ ԵՆ ՀԱՎԱՔԵԼ |
| |
Նախընտրական շրջանում որոշ կուսակցություններ միլիոններ են վատնել հեռուստաեթերների ու գովազդային վահանակների վրա,
իսկ որոշներն էլ՝ անգամ 100 դրամ չեն ծախսել:
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում կուսակցություններից ամենաշատ ծախսը կատարել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ մոտ 44,5 միլիոն դրամ: Նրանց հիմնադրամ մուտք է արվել մոտ 46 միլիոն դրամ, որի մեծ մասը ՀՀԿ-ն ծախսել է հեռուստաեթերի վրա՝ օգտվելով բոլոր հեռուստաընկերությունների եթերից: ՀՀԿ-ի գործերի կառավարիչ Արմեն Ազատյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ Հանրային հեռուստատեսության վճարովի հեռուստաեթերի համար իրենք ծախսել են 4 միլիոն դրամ, «Արմենիա», «ԱրմՆյուզ» եւ «TV5» հեռուստաընկերություններին վճարել են 8 միլիոն 755 հազար դրամ, «հ2»-ին վճարել են 5 միլիոն 400 հազար դրամ, «Շանթին»՝ 5 միլիոն 400 ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| Կանխատեսվում է ՌԴ-ի հետ համագործակցության կրճատում |
| |
Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական շուկաների զարգացումների բացասական ազդեցությունը դրսեւորվել է՝ սկսած 2008-ի 4-րդ եռամսյակից: Հայաստանի բանկային համակարգը, չունենալով կարճաժամկետ պարտավորությունների գծով միջազգային ֆինանսական շուկաներից կախվածություն, կարողացել է զերծ մնալ 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունից: Այս մասին ասվում է երեկ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված «Ֆինանսական կայունության հաշվետվության» մեջ:
Ըստ ԿԲ-ի՝ 2008-ին հայաստանյան տնտեսության իրական հատված ներթափանցած խնդիրները եւ կապիտալ ներհոսքի դանդաղումը բացասական անդրադարձ են ունեցել ՀՀ բանկային համակարգի զարգացման վրա՝ հիմնականում վարկավորման աճի տեմպերի դանդաղման դրսեւորմամբ: Նավթամթերքի եւ առաջնային սպառման ապրանքների համաշխարհային գների նվազումը ստեղծել է գնանկումային ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| Պարտքերը փակել են |
| |
3 ամսվա ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ամբողջովին մարել է Հայաստանի կառավարության կողմից տրամադրված՝ $10 մլն վարկը: Նշենք, որ վարկը տրամադրվել էր տնտեսական ճգնաժամից տուժած գործարանի վնասը վերականգնելու համար: Գործարանի աշխատողների միջին աշխատավարձը կազմում է 215 հազար դրամ: Ինչպես հավաստիացրել էր գործարանի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, կառավարության աջակցության շնորհիվ իրենք կկարողանան 75%-ով ավելացնել մոլիբդենի, իսկ 35%-ով՝ պղնձի արտադրությունը: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| Ամենացածր գնաճը՝ Հայաստանում է |
| |
Այս տարվա հունվար-ապրիլի ընթացքում Հայաստանում գրանցվել է ամենացածր գնաճը՝ ԱՊՀ երկրների թվում: Գնաճի ցուցանիշը մեր երկրում 2,3% է: Ընդ որում, ԱՊՀ երկրների գնաճի միջին ցուցանիշը 14% է: Ըստ ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի հրապարակած սոցիալ-տնտեսական ցուցանիշների, ամենաբարձր գնաճը գրանցվել է Ուկրաինայում՝ 19,1%, ապա Ղազախստանում՝ 15,3%, Ռուսաստանում՝ 13,6%, Տաջիկստանում՝ 10%: Այս մասին տեղեկացնում է «panorama.am»-ը:
Հայաստանում այս տարվա չորս ամիսների ընթացքում տնտեսական անկումը կազմել է 9,7%, Ռուսաստանում՝ 9,8%:
Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում տնտեսական զգալի աճ է արձանագրվել Ուզբեկստանում՝ 7,9%: Դրական ցուցանիշներ են արձանագրվել նաեւ Ադրբեջանում, Տաջիկստանում, Վրաստանում, Բելառուսում եւ Ղրղըզստանում:
ԱՊՀ բոլոր երկրներում գրանցվել է արդյունաբերական արտադրության ծավալների անկում: ԱՊՀ-ում անկման ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| ԱՄԵՆԱԿԱՇԱՌԱԿԵՐՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԵՆ |
| |
ԱՊՀ երկրներում կաշառք տվողների քանակությամբ առաջին տեղը զբաղեցնում է Ադրբեջանը, իսկ երկրորդը՝ Հայաստանը: Ադրբեջանում կաշառք տվողները կազմում են բնակչության 46%-ը, իսկ մեր երկրում՝ 43%-ը, Վրաստանում այս ցուցանիշը ընդամենը 2% է: Այս տվյալները պարզվել են «Թրանսփարենսի Ինտերնեյշնլի» ուսումնասիրությունների արդյունքում:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ վերջին 12 ամսվա ընթացքում աշխարհում 10 հարցվողներից մեկը հայտնել է, որ ինքը կամ իր ընտանիքի անդամներից մեկը կաշառք է տվել: Հարցման ենթարկված երկրների մեծ մասը, որպես ամենակոռումպացված ոլորտ, նշել է մասնավոր հատվածը, իսկ բոլոր հարցվողները մատնանշել են ոստիկանության համակարգը՝ որպես ամենակաշառակեր հաստատություն: Կոռումպացվածության աստիճանով 2-րդ տեղում են պաշտոնյաներն ու քաղծառայողները, իսկ 3-րդ տեղում՝ խորհրդարանը: Նախորդ տարվա ընթացքում ոստիկանության հետ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ «ԱՐՏԱՇԻՐԻՄՈՒՄ» |
| |
Բաց փորձաքննությունը բացեց ընտրությունների իրական դեմքը

Փորձագետները դեռ աշխատում են:

«Կասկածյալը»՝ հատակին:
Ինչպես «Առավոտում» տեղեկացրել ենք, մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հունիսի 1-ին ձերբակալվել էին Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքի 05 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Նորայր Եղիազարյանը եւ նույն տեղամասի ընտրող Արմեն Օհանյանը:
Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության, նրանք կասկածվում են քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: Հունիսի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| Մատչելի է 4 ամիս |
| |
Քաղաքապետի թեկնածուները մասնակցեցին առանց հայտարարագրերի
Ընտրողները չկարողացան իմանալ իրենց թեկնածուների գույքի եւ եկամուտների մասին մանրամասները, քանի որ այս տարվա հունվարի 1-ից ընտրություններին մասնակցող թեկնածուներն այլեւս Կենտրոնական ընտրական հանձնաժողով չեն ներկայացնում իրենց գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրեր: Թեեւ Ընտրական օրենսգիրքը սահմանում էր հայտարարագրերի հրապարակայնությունը, սակայն 2009թ. հունվարի 1-ից «ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած է ճանաչվել, իսկ նոր օրենքը՝ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին», այլեւս չի պարտադրում ԿԸՀ ներկայացնել թեկնածու առաջադրված քաղաքացիների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, ինչի արդյունքում ամբողջովին խախտվել է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| ԱԿՆԱՂԲՅՈՒՐՈՒՄ «ՏՆԱՎԱՐԻ՞» ԵՆ ԿՐԹՈՒՄ |
| |
Դպրոցի տնօրենը նախընտրում է պատռել լրագրողի նոթատետրը, քան պարզաբանումներ տալ

Կռվարար տնօրենը դռների միջից ժպտալով՝
մեզ ճանապարհ դրեց:
Ակնաղբյուր գյուղի բնակչուհի Իրինա Մխիթարյանը փորձում է Շահերի պաշտպանության եւ աջակցության Իջեւանի կենտրոնի միջոցով վերականգնել իր ոտնահարված իրավունքները: Իրինան ավարտել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի բնագիտական բաժինը: 2008-2009 ուստարում աշխատել է գյուղի հիմնական դպրոցում՝ որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի: Ուսումնական տարվա սկզբին նրա եւ դպրոցի տնօրեն Էդիկ Թիրաբյանի միջեւ կնքվել է աշխատանքային պայմանագիր՝ մեկ տարի ժամկետով, սակայն այս տարվա մարտին դպրոցի տնօրենը նրանից պահանջել է աշխատանքային պայմանագրում «մեկ տարի» ձեւակերպումը փոխարինել «մեկ ուսումնական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| Մարզպետի եղբոր գործը |
| |
«Ջիլիզայի անտառտնտեսությունում» պակասում է 69 միլիոն դրամ

Դատավոր Սուրեն Բաղդասարյանը
կորոշի նախկին մարզպետի եղբոր մեղքի ծանրությունը:
Ապրիլի 28-ին «Առավոտը» տեղեկացրել է, որ Հենրիկ Քոչինյանի Լոռու մարզպետ եղած տարիներին՝ մինչեւ 2006-ի դեկտեմբեր, նրա եղբայր Հովհաննեսը միանգամից երեք աշխատանք է ունեցել՝ «Ջիլիզայի անտառտնտեսություն» ընկերության տնօրեն, «Էրիկ-Էդիկ» եւ «Շնող» ընկերությունների ղեկավար: Իսկ 2007-ին պարզվել է, որ Հովհաննես Քոչինյանը իր ղեկավարած ընկերությունների միջեւ տարատեսակ գործարքներ է իրականացրել եւ արդյունքում պետական ընկերությունը՝ «Ջիլիզայի անտառտնտեսությունը» 26,970 միլիոն դրամ պակասորդ եւ 42 միլիոն դրամ դեբիտորական պարտք ունի: Նախկին մարզպետի նախկին անտառապետ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| Պայթյուն՝ Ստամբուլում |
| |
Չորեքշաբթի, հունիսի 3-ին, Ստամբուլի սրճարաններից մեկում պայթյուն տեղի ունեցավ, տեղեկացրեց AFP ընկերությունը: Արտակարգ պատահարը եղել է Բակիրյան շրջանում, որը գտնվում է քաղաքի եվրոպական մասում:
Ստամբուլի նահանգապետ Մուամմար Գյուլերը հայտարարել է, որ պայթյունի արդյունքում 3 մարդ վիրավորվել է: Սրճարանի տերը, նրա դուստրն ու հաճախորդը հոսպիտալացվել են: Շինությանը լուրջ վնաս է հասցվել: Նահանգապետը հերքել է վարկածը, որ ահաբեկչություն է տեղի ունեցել: Նրա խոսքերով՝ պարզվել է, որ պայթել է գազի բալոնը: Մինչ այդ, այդ նույն վարկածը առաջ են քաշել տեղում աշխատող հրշեջները: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| Հրապարակել են գաղտնի փաստաթղթեր |
| |
The New York Times-ը հաղորդում է, որ ԱՄՆ կառավարությունը սխալմամբ հրապարակել է մի փաստաթուղթ, որում մանրամասն տեղեկություններ կային պետական միջուկային օբյեկտների եւ ծրագրերի մասին, այդ թվում՝ քարտեզներ, որոնցում մատնանշված էին միջուկային վառելիքով պահեստների ճշգրիտ տեղերը: Այդ փաստաթղթի 266 էջերից յուրաքանչյուրի վրա մեծատառերով նշում կար՝ «Հույժ գաղտնի»: Փաստաթուղթը տեղադրված էր կառավարական հրատարակչական վարչության կայքէջում: Դրա գաղտնազերծման մասին հայտնի դարձավ երկուշաբթի, հունիսի 1-ին՝ պետական գաղտնիքներին առնչվող հարցերին նվիրված լրահոսից, սակայն կայքէջից այդ հաշվետվությունը հանել են միայն երեքշաբթի՝ հունիսի 2-ի երեկոյան, The New York Times-ի դիմումից հետո: Փաստաթուղթը ծրագրված էր փոխանցել ՄԱԳԱՏԷ-ին: Դա պիտի տեղի ունենար ԱՄՆ-ի միջուկային ծրագրերի վերահսկողությունը խստացնելու ծրագրի շրջանակներում: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| Վենեսուելայի նախագահը մեղադրում է ԿՀՎ-ին |
| |
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մեղադրել է ԿՀՎ-ին՝ իր հանդեպ հարձակման նախապատրաստության մեջ, տեղեկացնում է Associated Press-ը: Չավեսն ասել է, որ այդ հարձակման սպառնալիքի պատճառով նա ստիպված է եղել հետաձգել իր այցը՝ Սալվադորի նոր նախագահի երդմնակալության արարողությանը: Ըստ Չավեսի՝ վենեսուելական հատուկ ծառայությունները վստահելի տեղեկություններ ունեն այն մասին, որ ինքնաթիռը, որով Չավեսը պիտի մեկներ, ծրագրվում էր հրթիռակոծել:
Վենեսուելայի նախագահի վարկածով, ամերիկյան հատուկ ծառայությունները սպանության պլանը կազմել են Լուիս Պոսադա Կարիլեսի հետ համագործակցության արդյունքում, որը Կուբայում ծնված վենեսուելացի է՝ Ֆիդել Կաստրոյի ռեժիմի դեմ պայքարողներից մեկը: ԿՀՎ-ի նախկին աշխատակից Կարիլեսին համարում են մի քանի ահաբեկչական ակտերի իրագործման պատասխանատու, որոնց թվում է կուբայական ինքնաթիռի պայթեցումը, որի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑՈՒՄ |
| |
2009-ի ապրիլին ամերիկացիները սոցիալական կայքերում կրկնակի շատ ժամանակ են ծախսել, քան 2008-ի ապրիլին: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Nielsen online ընկերության անցկացրած հետազոտությանը հղում կատարելով՝ Reuters-ը տեղեկացնում է, որ Facebook սոցիալական ցանցում այս տարվա ապրիլին ամերիկացիները անցկացրել են 13,9 մլրդ րոպե, ինչը 700%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից՝ 1,7 մլրդ րոպե: Փոխարենը MySpace-ը մեկ տարվա ընթացքում կորցրել է իր հետաքրքրությունը ամերիկացիների համար: Նախորդ տարվա 7,3 մլրդ րոպեի փոխարեն այս տարի այս կայքում ԱՄՆ բնակիչները եղել են ընդամենը 4, 97 մլրդ րոպե: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| ՃԳՆԱԺԱՄ՝ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՊԱՌԼԱՄԵՆՏՈՒՄ |
| |
Մոլդովայի պառլամենտում կրկին տապալվեցին նախագահի ընտրությունները, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ճիշտ ինչպես նախորդ անգամ՝ մայիսի 20-ին, հունիսի 3-ին կայացած քվեարկության ժամանակ էլ մասնակցել են միայն իշխող Կոմունիստական կուսակցության 60 անդամները, իսկ ընդդիմությունը նորից բոյկոտի է ենթարկել ընտրությունները: Հիշեցնենք, որ Մոլդովայում երկրի նախագահին ընտրում են պատգամավորները, եւ ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է առնվազն 61 ձայն:
Մայիսի 20-ին էլ նույն սցենարով ընտրությունները չկայացան: Կոմունիստները հույս ունեին, որ երկու շաբաթվա ընթացքում կկարողանան ընդդիմությունից գոնե 1 պատգամավորի իրենց կողմը թեքել, սակայն, ինչպես պարզվեց՝ իզուր:
Սահմանադրությունը նախատեսում է, որ այս պարագայում, երբ երկու անգամ անընդմեջ նախագահի ընտրությունները տապալվում են, խորհրդարանը ցրվում է եւ անց են կացվում նոր ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| Վերջից՝ իններորդը |
| |
Ռուսաստանը աշխարհի ամենախաղաղասեր պետությունների (Global Peace Index) վարկանիշում ընդամենը 136-րդն է: Վարկանիշային այդ ցուցակը հրապարակվել է երեկ՝ հունիսի 3-ին: Ցուցակում տեղ է գտել 144 երկիր: Ռուսաստանից ավելի վատ դիրքերում են միայն Պակիստանը, Չադը, Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունը, Սուդանը, Իսրայելը, Սոմալին, Աֆղանստանը եւ Իրաքը: Ռուսաստանից ավելի խաղաղասեր են համարվել նույնիսկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Շրի Լանկան, Մյանման, Եթովպիան, Կորեական Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը: Զիմբաբվեի հետ միասին 134-րդ տեղն է կիսում Ռուսաստանից ընդամենը մեկ աստիճանով ավելի խաղաղասեր Վրաստանը: Ցուցակում առաջինը Նոր Զելանդիան է, ապա՝ Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան: Նախկին ՍՍՀՄ երկրներից ամենախաղաղասերն Էստոնիան է՝ 38-րդ տեղ, ԱՄՆ-ը 93-րդն է:
Հայաստանը տարօրինակորեն այդ ցուցակում ընդհանրապես չկա:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| ԲԱՐՈՅԱՀՈԳԵՎՈՐ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ |
| |
Բարեգործությունը՝ որպես բիզնես
Հանրահայտ է, որ բարեգործությունը «շահավետ» ու անօրեն բիզնեսների թվում հինգերորդն է, ու այս ոլորտի մեջ հայտնված ճարպիկ մարդիկ կարողանում են բարեգործությունը հօգուտ իրենց շահերի օգտագործել: Հայաստանյան բարեգործական կազմակերպությունները հիմնականում ներխրված են այս «բիզնեսի» մեջ, որն էլ աշխարհի հայության մեծ մասի մոտ անվստահություն է առաջացնում դեպի համահայկական միջոցառումները: Այլապես «հեռուստամարաթոններում» թվերը տասն անգամ մեծ կլինեն: Սակայն ձեռնարկողները մտածում են՝ ավելի լավ է քիչ, բայց անձնական ավելի մեծ օգուտ, քան թե վստահելի թափանցիկություն, աշխարհի ողջ հայության մասնակցություն ու միասնություն, հսկայական միջոցներ, սակայն՝ դատարկ սեփական գրպան: Եթե որեւէ կազմակերպություն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| Ճիշտ դասեր քաղենք պատմությունից |
| |
Օրենքի ուժ չստացած մի որոշում
1918 թ. նոյեմբերի 7-ին Հայաստանի Առաջին Հանրապետության օրենսդիր մարմնին՝ Ազգային խորհրդին ՀՀ ռազմական նախարար, գեներալ-մայոր Հախվերդովը ներկայացնում է օրինագիծ՝ զինծառայողների՝ ընտրություններին չմասնակցելու մասին։ Այդ փաստաթուղթը, որ հայտնաբերվել է Հայաստանի ազգային արխիվում, անչափ հետաքրքիր է իր բովանդակությամբ եւ առաջ քաշած խնդրով։
Քաջ գիտակցելով, որ ցանկացած պետության հզոր եւ կայուն լինելու պայմաններից մեկը ամուր բանակի առկայությունն է, նախարարն իր առաջարկությամբ փորձ է անում բանակն ապաքաղաքականացնել։ Նրա կարծիքով, որքան բանակը հեռու է կուսակցական խառնաշփոթից, այն ավելի կուռ, ամուր եւ անկախ է, եւ միակ գաղափարը, որով նա պիտի առաջնորդվի, երկրի անվտանգության եւ ապահովման խնդիրը պիտի լինի։ Երկարատեւ պատերազմներից քայքայված Հայոց բանակը կայուն պահելու համար ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| ԿԱՆԱՆՑ ՍԵՔՍՈՒԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ Է, ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑԸ՝ ԶՈՒՏ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ |
| |
Ըստ բժշկի՝ շատ սեքս բոլոր տարիքում էլ հնարավոր է…
«Սեքսի շատ լինելը վնաս չէ»,- վստահեցնում է բժիշկ-սեքսապաթոլոգ, բժշկական գիտություննեի թեկնածու Վրեժ Շահրամանյանը: Ըստ նրա` սեռական կյանքի ակտիվությունը բարերար ազդեցություն է ունենում զույգերի կայունության վրա, մասնավորապես՝ երիտասարդ տարիքում. «Զույգերը որքան շատ միմյանց պարգեւեն հաճույքի պահեր, որքան շատ «ստիպեն» արտադրել երջանկության հորմոններ, այնքան ավելի մեծ կլինի նրանց հոգեբանական կապվածությունն ու ավելի ամուր կլինեն նրանց հարաբերությունները»:
Մարդու կյանքում կան շրջաններ, որոնցում սեռական ակտիվությունը շատ ցայտուն է դրսեւորվում: Շատերը կարծում են, որ սեքսի շատ լինելը վնասակար է, բայց սեքսապաթոլոգն ասաց, որ «եթե տղամարդը օրվա ընթացքում ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| Ծխելու ցուցանիշը բացառիկ բարձր է գնահատվել |
| |
Հայաստան ժամանած հյուրին զայրացրել է «Արմավիային» պատկանող օդանավում տեղակայված Marlboro-ի գովազդը, որը
ծխախոտը ներկայացնում է սեքսուալության, մոդայիկության քողի ներքո:
Հայաստանի Ամերիկյան եւ Ջոնս Հոփքինս համալսարանների միջեւ համագործակցության շրջանակում օրերս Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Բլումբերգի անվան հանրային առողջապահության բաժնի պրոֆեսոր, Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային ինստիտուտի տնօրեն Ֆրենսիս Սթիլմանի դասախոսությունը՝ նվիրված Հայաստանում ծխախոտի դեմ պայքարին: Մասնագիտությամբ հոգեբան Սթիլմանը ավելի քան 20 տարի աշխատում է տարբեր ծրագրերում, այդ թվում նաեւ՝ քաղցկեղի կանխարգելման եւ հակածխախոտային ծրագրերի ոլորտում: Նրա շնորհիվ Հոփքինսի համալսարանը վերջնականորեն ազատվել է ծխախոտի ծխից: Ֆ. Սթիլմանն իր խոսքում նշեց, որ Հայաստանում, իսկ տարիներ առաջ՝ նաեւ ԱՄՆ-ում, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-04 |
| ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՑԻԿ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈՎ |
| |
Մեր հարեւան հանրապետությունը, պարզվում է, բացի հայկական հողերից, հավակնություններ ունի նաեւ ռուսաստանյան տարածքների նկատմամբ: ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» «թեժ գծին» ուղղված նամակում այս առնչությամբ իրենց անհանգստությունն են հայտնել մի խումբ ռոստովցիներ:
http://www.baku.ru/cmm-glr-list.php?cmm_id=564&id=87106. այս լինքում կարելի է տեսնել մի փոստային բացիկ, որտեղ պատկերված շենքերն ու տրամվայը առաջին հայացքից ոչ մի ինտրիգ էլ չեն պարունակում: Սակայն բացիկի վերեւում գրված է՝ Азербайджан, Нахичевань, сквер Л. Толстого, Галерея: Баку и Азербайджан.
«Ցանկացած ռոստովցի, տեսնելով այս բացիկը, անվարան կասի, որ պատկերվածը 1900 թվականին հայ ճարտարապետ Թուրփախյանի կողմից կառուցված Նոր Նախիջեւանի հայկական թատրոնն է (Нахичеванский-на Дону армянский театрիսկ դրա կողքին՝ օրիորդաց ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2009-06-04 23:59 |
| |
| |
ՍԱԲՈՏԱԺԸ ՆԱԽԱՊԵՍ ԾՐԱԳՐՎԱԾ ԷՐ
«Այս բոլոր գործողությունները նախօրոք պլանավորված էին, որպեսզի հնարավորություն չտան ինձ եւ Սեդա Սաֆարյանին ... |
| |
 |
|
| 2009-06-04 23:58 |
| |
| |
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԻՎ 8/05-ՈՒՄ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՎԵՑԻՆ
Մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ, մասնավորապես՝ Մալաթիա-Սեբաստիա ... |
| |
 |
|
| 2009-06-04 23:57 |
| |
| |
ՀՈՒՅՍԵՐԸ Ի ԴԵՐԵՎ ԵԼԱՆ
«Հույսս փաստահավաք խմբի վրա էր, հույսս վկաների վրա էր, չէր կարող պատահել, որ այդքան դեպքեր են տեղի ունեցել, եւ ինչ-որ մեկը չի նկատել ... |
| |
 |
|
| 2009-06-04 23:57 |
| |
| |
ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՎՐԱ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՉԻ՞ ՏԱՐԱԾՎԻ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն «ԱրմԻնֆո»-ին հայտնել է, որ 10 ... |
| |
 |
|
| 2009-06-04 23:57 |
| |
| |
ԹՈՂ ԱՊԱՀՈՎԵԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ 30 օրով հետաձգել է Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին, Սասուն ... |
| |
 |
|
| 2009-06-04 23:56 |
| |
| |
ԹԵՂՈՒՏԻ ՀԱՐՑԸ՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ ասուլիսում հայտնել է, որ մտադիր է ԵԽԽՎ հունիսյան ... |
| |
 |
|
| 2009-06-04 23:56 |
| |
| |
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Սովորական ձեւաչափով
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պետերբուրգյան հանդիպումը կկայանա սովորական ձեւաչափով, Բաքվում ասել է ԵԱՀԿ Մինսկի ... |
| |
 |
|
| 2009-06-04 23:55 |
| |
| |
ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է
Հայ-ռուսական ռազմավարական գործընկերության պատճառը, ըստ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր ... |
| |
 |
|
| 2009-06-04 23:53 |
| |
| |
ՓԱԿՎԵԼ Է 1 ԳՐԱՍԵՆՅԱԿ
Օրերս տեղեկատվություն էր տարածվել, որ «ԱրմենՏելի» մի քանի սպասարկման կետեր փակվել են: Ըստ այդ տեղեկատվության, այլեւս չեն գործում Վազգեն ... |
| |
 |
|
| 2009-06-04 23:53 |
| |
| |
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ «ՀՈՍՔԱԳԾՈՎ»
Սվերդլովի երկրամասում ոստիկանները ձերբակալել են մի մոլագարի, որը մարդկանց սպանում էր էլեկտրականության միջոցով: 30-ամյա Դմիտրի ... |
| |
 |
|
| 2009-06-04 23:52 |
| |
| |
ԷԼ ՃԱՐ ՉՈՒՆԵՐ
Մերձմոսկովյան Օրեխովո-Զուեւո քաղաքում հայրը սպանել է որդուն, այնուհետեւ ինքնասպանության փորձ է արել: Հանցագործության մասին ոստիկաններին ... |
| |
 |
|
| 2009-06-04 23:52 |
| |
| |
ԱՌԱՔՈՒՄԸ՝ ԱՆՎՃԱՐ
Օրերս Կալինինգրադի մարզի իրավապահները վնասազերծել են հանցավոր խմբի, որը թմրանյութեր է իրացրել տաքսու վարորդների միջոցով: Յուրաքանչյուր ... |
| |
 |
|
| 2009-06-04 23:52 |
| |
| |
ԴԵՌԵՎՍ՝ ՎԿԱՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ
Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/05 ընտրատեղամասում ընտրությունների օրը ծեծի էին ենթարկվել «168 ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանը եւ ... |
| |
 |
|
| 2009-06-04 23:51 |
| |
| |
ԱՐԿԻՑ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է
ԼՂՀ Մարտունու շրջանում հակատանկային ականի պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել է բեռնատար մեքենայի վարորդը: Ըստ «Արմինֆոյի», տուժածին ... |
| |
 |
|
| 2009-06-04 23:50 |
| |
| |
ԱՌԱՆՑ ՈՒՂՏԵՐԻ ԵՎ ՔԻՉ ՎԱՐԴԵՐՈՎ
Մամուլում հրապարակում կա այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոնի եւ Սիրուշոյի «Օջախ» ռեստորանային համալիրում հունիսի ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +15 | +7 |
| Շիրակ | +7 | -1 |
| Արարատ | +16 | +5 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել