 |
 |
|
| 11/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում առաջին եւ երկրորդ նախագահները մի քանի անգամ այս կամ այն առիթով համաներում էին հայտարարել: Իհարկե, չի կարելի պնդել, որ այդ իրադարձություններին նախորդող ժամանակաշրջանում քննարկումներ չեն եղել. բոլոր դեպքերում խոսք էր գնում մարդկային ճակատագրերի մասին: Ազատազրկվածների հարազատները հուզվում էին՝ արդյոք համաներումը տարածվո՞ւմ է նաեւ իրենց մտերիմների վրա: Կային նաեւ, այսպես կոչված, «կոռուպցիոն ռիսկեր», որովհետեւ որոշումներն իրականում ընդունվում էին չինովնիկական կաբինետներում, իսկ նախագահը միայն ստորագրում էր: Բայց կարելի է վստահաբար ասել, որ նման իրարանցում, ինչպիսին վերջին 1,5 տարվա ընթացքում առաջացրել է նախագահի հնարավոր համաներումը, Հայաստանում երբեք չի եղել: Հասկանալի է, որ պատճառը համաներման քաղաքական ենթատեքստն է, քանի որ բոլորը կենտրոնացել են մարտի 1-ի դեպքերի համար մեղադրվողների վրա:
Բազմիցս նշել եմ եւ հիմա եւս մեկ անգամ կրկնեմ, որ այդ մարդիկ քաղբանտարկյալներ են. նրանք դատապարտվել են կամ դատվում են այն «հանցանքների» համար, որոնք չեն կատարել: Իսկ անցած ընտրությունների հետ կապված հնարավոր չէ չնկատել, որ քաղբանտարկյալներից ոմանց անազատության մեջ էին պահում ընտրակեղծիքներն ավելի «սահուն» անցկացնելու համար: Օրինակ, Հակոբ Հակոբյանը Մալաթիայում կկարողանար գոնե որոշ չափով դիմակայել «օլիգարխիկ գրոհայինների»՝ ընտրատեղամասերի վրա հարձակումներին:
Բոլոր դեպքերում, ոչ ոք կարծես թե չի վիճում, որ իրավիճակը պետք է ինչ-որ ձեւով հանգուցալուծվի, եւ համաներումը դրա ձեւերից մեկն է: Բայց այդ ոչ բարդ գործն իրականացնելու համար ընտրվել է չափազանց երկար եւ «խուճուճ» ճանապարհ, որը երկու խոսքով կարելի է անվանել «հասարակական պահանջարկի» հետազոտում: Մասնավորապես, այդ խնդիրը, իբր, պետք է քննարկի Հանրային խորհուրդը. մեր «աքսակալները»՝ իրենց մորուքները շոյելով, հանդարտ, մի քանի հանձնաժողովներով եւ բազմաթիվ նիստերով որոշելու են՝ արժե՞ արդյոք անմեղ մարդկանց ազատություն շնորհել: Գուցե ինչ-որ մեկը կարծում է, որ դրանով բարձրանո՞ւմ է այդ ատյանի հեղինակությունը: Դա մոլորություն է. նախագահի գրպանում գտնվող խորհո՞ւրդը պետք է նախագահին խորհուրդ տա՝ համաներում հայտարարել՝ անհեթեթ վիճակ է: Զրոյին գումարած զրո, բազմապատկած զրոյով՝ նույն զրոն է մնալու:
Մոտ 7 տասնյակ կուսակցություններ (այդ թվում՝ 2,5 հոգանոցները) նո՞ւյնպես պիտի վարչության նիստեր գումարեն ու հորդորեն նախագահին՝ ներում շնորհել: Բացի այդ, կան մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ. նրանք էլ, հավանաբար, պետք է մասնակցեն «ազգովին խնդրելու»: Մինչեւ «սպիդի» դեմ պայքարող հ/կ-ները դա չանեն, հասարակական պահանջարկը գուցե ակնհայտ չդառնա:
Մինչդեռ իշխանություններն ունեն այդ պահանջարկը չափելու ճշգրիտ եւ անվրեպ գործիք: Այդ գործիքի անունը Ահարոն է: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2009-06-05 |
| ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ |
| |

«Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանն «Առավոտին» հայտնեց, որ ՊետրոսՄակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի գործով դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Հայցն այժմ նախապատրաստման փուլում է, թարգմանչական աշխատանքն է արվում: Հաջորդ ամսվա ընթացքում մեր հայցը կմուտքագրվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան»: Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը դատապարտվել է 3, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանը՝ 2,5 տարվա ազատազրկման, իսկ ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանը պայմանականորեն է դատապարտվել 2008-ի փետրվարի 19-ին թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին իբր խոչընդոտելու համար: Մասնավորապես ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՎԵԼԻ ԹՈՒԼԱՑՐԻՆ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ |
| |
Այսպես է գնահատում Երեւանի ավագանու ընտրությունները ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը
ԵԽ դիտորդները «կրակն են ընկել» հայ քաղաքական ուժերի ձեռքը. եթե նրանք հրապարակում են մի եզրակացություն, որը ձեռնտու է ընդդիմությանը՝ իշխանամետ գործիչները մեղադրում են, թե նրանք ցանկանում են զիջումներ կորզել ԼՂ հարցով: Իսկ եթե նրանց եզրակացությունը ձեռնտու է լինում իշխանությանը՝ ընդդիմադիրներն են միջազգային դիտորդներին մեղադրում, թե կաշառված են: Մեր այս դիտարկումներին ի պատասխան՝ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն ասաց. «Նախ՝ եկեք արձանագրենք, որ այս անգամ դիտորդական առաքելություն ներկա չի եղել Երեւանի ավագանու ընտրություններին: Եղել է պատվիրակություն ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսից, որը չունի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| «ՄԱԶՈԽԻՍՏ ՀՈ ՉԵ՞ՆՔ» |
| |
Երեւանի ավագանու ընտրություններից հետո հարցնում է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը
- Ի՞նչ տպավորություններ ստացաք մայիսի 31-ին կայացած ընտրություններից:
- Մենք դեռ երկու ամիս առաջ կանխատեսում էինք, որ ընտրություններն անցնելու են այնպես, ինչպես անցան, ու դրանով էր պայմանավորված ավագանու ընտրություններին մեր չմասնակցությունը: Ինձ համար անսպասելի ոչինչ չեղավ: Բայց շատ հետաքրքիր են արդյունքները, ի դեպ, ես հենց այսպիսի արդյունքներ էլ կանխատեսում էի եւ դրանց մասին ասել եմ նաեւ ՀԱԿ-ի ներկայացուցիչներին:
- Ձեզ որտեղի՞ց էին հայտնի գրվելիք թվերը:
- Վերլուծելով այսօրվա քաղաքական դաշտը ու իրավիճակը՝ շատ հեշտությամբ կարելի էր գալ դրանց, եւ ոչ մի Ահարոն Ադիբեկյան էլ պետք չէր: Միանշանակ է, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն այս ընտրություններում զիջել ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| Համաներումը կարո՛ղ է վերաբերել մարտի 1-ի գործով հետախուզվողներին |
| |
Պնդում է «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն «ԱրմԻնֆո»-ի հարցին, թե համաներում հայտարարելու դեպքում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կշարունակի՞ մնալ հետախուզման մեջ, պատասխանել էր. «Նա մեղադրվում է բավականին լուրջ հոդվածներով: Չեմ կարծում, թե համաներումը տարածվի նման ծանր հոդվածների վրա: Նման դեպքերում, եթե բացակայում է դատական ակտը՝ համաներում չի կիրառվում»:
Նկատենք, որ Խաչատուր Սուքիասյանն այժմ մեղադրվում է ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված ՔՕ 300 հոդվածով եւ 225 հոդվածի 3-րդ մասով, եւ մեղադրանքը վերաորակվեց, երբ ուժի մեջ մտան «Քրեական օրենսգրքում» Դավիթ Հարությունյանի ղեկավարած ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ԴՈՒ ԳԻՏԵՍ, ՈՐ ԵՍ ԳԻՏԵՄ |
| |
Մարտի 1-ի հանձնաժողովում բոլորը մարտի 1-ի մասին վաղուց ամեն ինչ գիտեն, բայց փորձում են ցույց տալ, որ իրենք լուրջ գործով են զբաղված:Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյա
նը երեկ հանձնաժողովականներին տեղեկացրեց կառավարությունից ստացված կարմիր թղթապանակի մասին: Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահը նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ հանձնաժողովում արված որոշ հայտարարություններից հետո դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմ՝ ստանալու հարցի պատասխանը՝ մարտի 1-ին նախագահականում գործե՞լ է հատուկ շտաբ: Երեկ, սակայն, կառավարությունից ստացված պատասխանը ոչ թե այս մասին էր, այլ՝ մարտի 1-ի գիշերը, ժամը 22-ից, Ռոբերտ Քոչարյանի կողմից հայտարարված արտակարգ դրության պայմաններում ստեղծված շտաբի: Հանձնաժողովականները լսեցին Սամվել ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| Մարքսիստի գլխավոր նպատակը՝ «պերեվասպիտատ» |
| |
Նա դժգոհ է մանդատներից հրաժարվելու ՀԱԿ-ի որոշումից
Այն մեղադրանքներին, թե «մարքսիստը քննադատում է աջ, քննադատում է ձախ, չի խնայում յուրայիններին էլ. հիմա նա ո՞ւմ ոհմակից է, ի՞նչ նպատակ է հետապնդում այդ քննադատությունը» (նա կարծում է, որ իր հասցեին նման կշտամբանքներ են հնչում), Դավիթ Հակոբյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Գլավնայա զադաչա մարքսիստա-պալիտիկա զակլյուչաետցա վ տոմ, չտոբ նե ռաստապտած վսյակույու պալիտիչեսկույու ի կրիմինալնույու սվոլոչ, ա իխ պերեվասպիտատ, սդելատ իզ նիղ չեստնիմի պալիտիչեսկիմի տրուժեննիկամի՝ վա բլագո օբշեստվա, վա բլագո գասուդարստվա: Ահա մարքսիստական իմպիրիոկրիպիցիզմի ողջ քաղաքական բովանդակությունը եւ իմաստը»:
Անդրադառնալով ՀԱԿ-ի՝ ավագանու մանդատներից հրաժարվելու փաստին՝ նա հավելեց. «Մունիցիպալ ավագանու քաղաքական ամբիոնից եւ տրիբունի մանդատից ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| ՇԻՐԱԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻՆ ՆՈՐԻՑ ՇՇՊՌԵՑԻՆ |
| |
Նրանք հին պարտքերը մարելու փոխարեն՝ զբաղված են եղել նոր պարտքեր կուտակելով
«Դուք բողոքում էիք նախորդ գյուղապետերից, թե պարտքերի մեջ թաղել են ձեզ, բայց դուք, հին պարտքերը բացարձակապես չմարելով, ընթացիկ պարտքեր եք կուտակել, ինչի՞ համար, ժամանա՞կն է պարտքեր անելու: Չտեսանք մի գյուղի ավագանու, որը գնահատական տար գյուղապետի աշխատանքին, ավագանին զբաղված է միայն հաղորդումներն ի գիտություն ընդունելով, սա աշխատելու ձե՞ւ է»,- երեկ Շիրակի մարզպետարանում կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ այսպիսի խրատական տոնով սկսեց իր ելույթը մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ Հովսեփ Սիմոնյանը: Նա հրապարակեց պարտքեր «շալակած» 19 համայնքապետերի ցանկը, որոնց թվում էին Ախուրիկի, Այգաբացի, Կարմրաքարի, Հովիտի, Արտենիսի, Գտաշենի, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| Համախոհներ է փնտրում, որ խափանի |
| |
«Իրականում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը շատ լավ գիտակցում է, որ իր գործունեությունը օրենքից դուրս է, սակայն մեկնաբանում է, որ ժամանակի հետ տեխնիկական միջոցները զարգանում են, եւ օրենքներն էլ դրան համապատասխան կարող են փոխվել»,- երեկ ասուլիսի ժամանակ ասաց «Էկոլուր» տեղեկատվական հ/կ-ի տնօրեն Ինգա Զարաֆյանը: Միջոցառման կազմակերպիչները հերթական անգամ կոչ էին անում «Սոթք» ոսկու գործարանի գործունեությանը խոչընդոտել, որպեսզի Արարատի ոսկու արտահանման եւ վերամշակման գործարանը չտեղափոխվի Սեւանի ավազան: Ըստ բնապահպանների, դա կարող է աղետաբեր հետեւանքներ ունենալ Սեւանի բնապահպանության եւ շրջակա միջավայրի համար:
Նշենք, որ Արարատի ոսկու արտահանման գործարանի տնօրենին ձեռնտու չէ ոսկու պաշարի տեղափոխումը Արարատից Սեւան, քանի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| 3,5 միլիոն դրամ վարկ կտան |
| |
Կառավարությունը փոխել է այն որոշումը, համաձայն որի՝ 60 առավել աղքատ համայնքներին հատկացվող վարկերի տոկոսադրույքները ֆինանսավորում է պետությունը: «Կարիքավորների» ցանկն ընդլայնվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հայաստանում Ամերիկյան համալսարանի բիզնեսի զարգացման տնօրեն, ծրագրի կոորդինատոր Գեւորգ Գոյունյանն «Արմինֆոյին» ասել է, թե 2009 թվականին գյուղական համայնքների զարգացման «Թուրփանջյան» ծրագրի ֆինանսավորումը կկազմի $500 հազար: Ծրագիրն անցկացվելու է Շիրակում, Տավուշում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում: Առաջին փուլում բնակչությունից բիզնես-առաջարկներ կընդունվեն, ապա կընտրվեն ամենաիրական նախագծերը, որոնց հեղինակների համար բիզնես-դասընթացներ կկազմակերպվեն, վերջում իր խոսքը կասի մրցութային հանձնաժողովը, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| Նոր ծառայություն՝ «Բիլայնից» |
| |
«ԱրմենՏելն» ամրակցված եւ շարժական կապի բաժանորդներին վճարման նոր տարբերակ է առաջարկում՝ «ունիվերսալ քարտ» եւ «բալանսի փոխանցում» ծառայության միջոցով: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նրա խոսքերով՝ «Մենք մեծ կարեւորություն ենք տալիս այս ծառայություններին: Սա իմ՝ տնօրեն նշանակվելուց հետո, հավանաբար առաջին փոքր քայլն է՝ ուղղված ծառայության, սպասարկման որակի բարձրացմանը: Այս ծառայությունները նպատակաուղղված են առաջին հերթին բաժանորդների հարմարավետությունն ապահովելուն: Այլեւս կարիք չի լինի ծառայությունների վճարման համար անպայման «Beeline»-ի գրասենյակներ այցելել կամ միջնորդավճար մուծել: Նորամուծությունը թույլ է տալիս հեշտությամբ լիցքավորել ազգականների եւ բարեկամների հաշիվները»: Ընկերության տնօրենի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| ԱՆՆԱՄԱԿ ԾՐԱՐ |
| |
Բոլոր այս ժամանակներում ես փորձեցի խոսքս հասցեագրել ոչ թե ընդհանրապես, այլ անուն առ անուն, փորձեցի՝ չիմանալով անունները նրանց, բայց կարծում էի, թե գիտեմ ցեղս եւ իր անցած ճանապարհը, որի խորհուրդը ազգիս էության եւ խոսքի մեջ է: Չգիտեմ՝ իմ ձայնը տեղ հասա՞վ, թե՞ ոչ, գիտեմ միայն, որ ես այսօր մենակ եմ իմ մտքի եւ խոսքի առջեւ՝ ինչպես դատարկ ծրարի:
Եվ մենակ, անարձագանք մնացած մարդու սրված երեւակայությամբ, տեսնում եմ ազգերի հոգեւոր ջրերի հեռավոր խորքերում լողացող Լեգեոն ձկանը, որի պոչը այնքան երկար էր, որ ձուկն իր պոչը չէր ճանաչում եւ, տեսնելիս, ուզում էր կծել: Իսկ երբ կծեր, աշխարհը խորտակվելու էր: Եվ եղան ազգեր, որոնց հետ պատահեց այդ բանը, ու վաղորդյան մշուշի պես տարրալուծվեցին ժամանակների խաբուսիկ զրնգոցի մեջ ու վերացան աշխարհի երեսից: Քանզի նրանք գիտեին իրենց գործած մեղքի չափը եւ փութացին ժամանակից շուտ հագնել իրենց ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| ԽՈԶԻ ԳՐԻՊԸ ՄՈԼԵԳՆՈՒՄ Է |
| |
Նախօրեին 66 երկիր պաշտոնապես հայտարարել է, որ իրենց բնակչության շրջանում H1N1 վիրուսով վարակված 19 հազար 273 մարդ կա, որից 117-ն արդեն մահացել է: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: ԱՄՆ կառավարության՝ ԱՀԿ-ին ներկայացրած տվյալների համաձայն, հունիսի 3-ի դրությամբ իրենց երկրի բնակչության շրջանում լաբորատոր հաստատվել է 10 հազար 53 դեպք: ԱՄՆ-ում խոզի գրիպից արդեն 17 մարդ է մահացել: Այստեղ համաճարակ է գրանցվել 48 նահանգում: Մեքսիկայում լաբորատոր հաստատվել է 5 հազար 29 դեպք, ներառյալ՝ 97 մահվան դեպք: Լաբորատոր հաստատված դեպքեր են արձանագրվել Կանադայում՝ 1530, որից 2-ն արդեն մահացել է: Կոստա Ռիկայում հաստատվել է 50 դեպք, այդ թվում՝ 1 մահվան դեպք, Արգենտինայում՝ 131, Ավստրալիայում՝ 501, Բելգիայում՝ 13, Բրազիլիայում՝ 20, Չինաստանում՝ 69, Կոլումբիայում՝ 20, Կուբայում, Իռլանդիայում, Թուրքիայում եւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| ԱՆՏՈԿՈՍ ՎԱՐԿ՝ ԱՂՔԱՏ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ |
| |
Կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական ծրագրի պայմանները երկարացնելու եւ փոփոխելու մասին: Նշենք, որ համաձայն այդ ծրագրի, Հայաստանի 60 ամենաաղքատ գյուղական համայնքների բնակիչների կողմից գյուղատնտեսական աշխատանքների համար վերցրած վարկի տոկոսադրույքի մի մասը՝ 10%-ը, սուբսիդավորվում էր պետության կողմից: Ինչպես նիստում տեղեկացրել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, նոր որոշմամբ՝ «գյուղական համայնքների նոր վարկառուները կարող են համարձակորեն վարկեր վերցնել՝ արդեն զրոյական տոկոսադրույքով»: Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ սուբսիդավորման ծրագիրը կերկարացվի մինչեւ բյուջետային տարվա ավարտը: Այս մասին տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության կապերի հետ վարչությունը:
Հակաճգնաժամային միջոցառումների ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԱՎԵԼԻ ԷԻՆ |
| |
Թիվ 118 դպրոց-կենտրոն բերված՝ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դպրոցների՝ 9-րդ դասարանի քննությունների թեստերը մեկ օրինակով ավելի էին:
Երեկ ՀՀ հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանցիները քննություն հանձնեցին հայոց լեզու եւ գրականություն առարկայից: «Առավոտը» շրջայց կատարեց մի շարք դպրոցներում՝ տեղում ծանոթանալու քննական իրավիճակին: Քանի որ այս ժամանակահատվածում հասարակության ուշադրության հիմնական մասը կենտրոնացած է բուհական ընդունելության համար կազմակերպվող միասնական քննությունների վրա, դպրոցներում անցկացվող 4-րդ, 9-րդ եւ 11-րդ դասարանցիների քննությունները մի փոքր աչքաթող են արվում: Իսկ այդ իրավիճակից կարող են օգտվել շահագրգռված անձինք, մանավանդ՝ 9-րդ կամ 4-րդ դասարանցիների քննությունների մասին տեղեկություններ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| Փակ սահմաններ՝ հայ երիտասարդ գիտնականների համար |
| |
Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
Հարգելի պարոն վարչապետ, ս/թ մայիսի 2-8-ը հրավիրվել էի մասնակցելու Եվրոպական կենսաքիմիկոսների ասոցիացիաների ֆեդերացիայի (FEBS) եւ Պաստերի ինստիտուտի (Pasteur Institut) կողմից կազմակերպված լեկցիոն դասընթացին, որը տեղի էր ունենալու Ֆրանսիայում: Թվում էր, թե ամենաբարդ խնդիրը, որը կարող է առաջ գալ հայաստանյան պայմաններում աշխատող երիտասարդ գիտնականի առջեւ, այն է՝ «ինչպե՞ս հայթայթել գումարը»: Սակայն, ի շնորհիվ FEBS-ի կողմից տրամադրված ճանապարհային դրամաշնորհի, բոլոր ֆինանսական հարցերը լուծվեցին: Թվում էր, թե այլ խոչընդոտ չի կարող ծագել, քանի որ հրավիրող կողմը այնպիսի հեղինակավոր հիմնարկ է, որ սեփական երկրի ներկայացչությունը դժվար թե խոչընդոտի նրա կողմից կազմակերպվող միջազգային գիտական միջոցառմանը երիտասարդ գիտնականի մասնակցությունը: Գիտաժողովին իրենց գիտական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՊԱՑՈՒՑՎԵԼ |
| |
Երեկ «Առավոտի» խմբագրություն եկավ թիվ 18 հատուկ դպրոցի տնօրեն Ծովինար Գեւորգյանը եւ «Առավոտի» մայիսի 27-ի համարում տպված «Թիվ 18 հատուկ դպրոցի ոդիսականը» հոդվածում տեղ գտած պնդումների կապակցությամբ ներկայացրեց ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության որոշումը, որտեղ, մասնավորապես, գրված էր. «Նախաքննության ընթացքում Ս. Ուրումյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2008թ. սեպտեմբերի 1-ին որպես փոխտնօրեն նշանակվելուց հետո դպրոցի տնօրեն Ծովինար Գեւորգյանը, փոխտնօրենի պաշտոնից չազատելու համար, 2008թ. սեպտեմբերի 29-ին եւ հոկտեմբերի 30-ն իրենից պահանջել է իր 3 ամսվա աշխատավարձը, որն ընդհանուր առմամբ կազմում է 396 հազար դրամ, աշխատավարձերի ցուցակներում ստորագրելուց հետո հանձնել իրեն: Ս. Ուրումյանը նշել է, որ այդ մասին խոսակցություններին, բացի իրենից եւ Ծ. ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| «ԱՆՈՒՄ ԵՄ՝ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԵՄ» |
| |
Միքայել Պողսյանը՝ ինչպես որ կա

Մ. Պողոսյանը նաեւ «նվագում» է Վ. Չալդրանյանի
«Մաեստրո» ֆիլմում:
«Ամենալավ երգը լռությունն է, ամենալավ ներկայացումը՝ դատարկ բեմը, ամենալավ գեղանկարչությունը՝ մաքուր կտավը...»,- «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց շուրջ 35 տարի բեմում հանդես եկող ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանը:
Նա ասաց նաեւ, որ ներկայումս խաղում է՝ ինչպես կարող է, երգում՝ ինչպես ուզում է: «Փակագծերը բացելով» էլ հավելեց, որ այսպիսով ինքն իրեն շնորհել է ազատ արվեստագետի կարգավիճակ:
Մ. Պողոսյանը, որ Երեւանի կամերային թատրոնի հիմնադիրներից մեկն է, ժամանակին հանդես է եկել խաղացանկային շուրջ 10 ներկայացումներում, նկարահանվել մոտ 20 ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| Երբ է ազատագրվելու Գետաշենը |
| |
Գետաշենի բռնազավթման 18 տարվա առիթով
Հայկազ Սեյրանյանը ծնվել է Հայոց Գարդմանաց աշխարհի հանրահայտ Գետաշեն գյուղում: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ուկրաինայի Զմեեւսկի գյուղի մոտ տեղի ունեցած ծանր մարտերում գործած սխրանքների համար պարգեւատրվել է հրամանատարության կողմից: 1991թ. սովետական բանակի զինված ստորաբաժանումների ու Ադրբեջանի ներքին զորքերի գրոհայինների համատեղ ուժերով կազմակերպված դավադիր հարձակման արդյունքում՝ Գետաշենի անկումից, ապա եւ ազգաբնակչության բռնի տեղահանությունից հետո, շատերի հետ միասին նրա ընտանիքը տեղափոխվել է ՀՀ Կոտայքի մարզի Արզնի գյուղ:
Դիտարկմանը, թե Հայրենական մեծ պատերազմից հետո Գետաշենում վարել է տարբեր պաշտոններ՝ միաժամանակ հաղթահարելով այն ժամանակվա ադրբեջանական ղեկավարության ոչ բարեհաճ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| ՌԵՆՈՒԱՐԻ ՆԿԱՐԸ ԳՏՆՎԵՑ |
| |
Ըստ ռուսական ԶԼՄ-ների, ֆրանսիացի նկարիչ Պյեր-Օգյուստ Ռենուարի՝ 1984թ. Հռոմից գողացված նկարը վերջերս հայտնաբերվել է հյուսիսիտալական Տրեւիզո քաղաքի հավաքորդներից մեկի մոտ: Կտավը պատկերում է միֆական տեսարան՝ ըստ Սոֆոկլեսի դրամաներից մեկի: Փորձագետները գտնում են, որ կտավի շուկայական արժեքը անցնում է միլիոն եվրոյից: Քանի որ Տրեւիզոյում ապրող հավաքորդը չի կարողացել հաստատել իր իրավունքները՝ հին իրերի խանութից էժան գնելու արդյունքում նկարին տեր լինելը, ոստիկանությունն առգրավել է այն, որպեսզի վերադարձնի օրինական տիրոջը:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| Վիկն ուզում է բռնցքամարտի պատմության նոր էջ գրել |
| |
Երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը նպատակ ունի նույն հաջողությանը հասնել նաեւ թեթեւագույն քաշային կարգում: Իր այս ծրագրերի իրականացմանը նա ձեռնամուխ է լինելու հուլիսի 11-ին՝ գանացի աշխարհի չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյի հետ մենամարտով:
«Գուցե մեկ տարի մնամ այս քաշային կարգում, որպեսզի միավորեմ բոլոր գոտիները,- լրագրողներին հայտարարել է վանաձորցին:- Սակայն հետագայում քաշս էլի կբարձրացնեմ, որպեսզի այնտեղ էլ բոլոր տիտղոսները նվաճեմ: Ցանկանում եմ մտնել բռնցքամարտի պատմություն, որպեսզի ինձ հիշեն ոչ միայն այնքան ժամանակ, քանի դեռ ռինգ եմ մտնում: Ասում են, թե ուժերս չեն բավականացնի թեթեւագույն քաշային կարգում մենամարտելու համար: Եվ հենց այդ նպատակով եմ Ամերիկայում մարզվում, որպեսզի ապացուցեմ, որ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| Չինգ-Քու Վուն հո՞ւյս է տալիս |
| |
Խոսքը բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության կազմակերպումը Երեւանին վստահելու մասին է:
AIBA-ի աշխարհի պատանեկան առաջնության ավարտից հետո բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Չինգ-Քու Վուն շնորհակալական հեռագիր է ուղարկել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Շնորհակալություն հայտնելով մրցաշարը հիանալի կազմակերպելու, ջերմ հյուրընկալության եւ հյուրասիրության համար՝ պարոն Վուն նշում է. «Հուսով եմ, որ մոտ ապագայում Հայաստանը կդառնա ավելի բարձր մակարդակի առաջնությունների մրցավայր»: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| Հայաստան-Ֆրանսիա շախմատային մրցամարտ |
| |
Հունիսի 24-25-ին Փարիզում արագ շախմատի մրցամարտ է անցկացվելու օլիմպիական չեմպիոն Հայաստանի ազգային հավաքականի եւ Ֆրանսիայի ընտրանու միջեւ: Կազմակերպիչը ֆրանսիական «Մոդելյեր» ընկերությունն է, որին աջակցում են երկու երկրների շախմատի ֆեդերացիաները:
Մեր երկրի շախմատային դրոշի պատիվը պաշտպանելու են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Արտաշես Մինասյանը: Ֆրանսիան նույնպես հանդես է գալու իր մարտական կազմով: Խաղատախտակների առջեւ կնստեն Մաքսիմ Վոշյե Լագրավը, Լորան Ֆրեսինեն, Ժոել Լոթյեն, Քրիսիան Բաուերը: Վերջինը լրատվամիջոցներից մեկին ապագա մրցամարտի մասին ասել է. «Հայաստանը բացահայտ ֆավորիտն է, քանի որ հայ շախմատիստների վարկանիշային գործակիցներն ավելի բարձր են: Սակայն նմանատիպ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| «Պատրաստվում եմ միջազգային ասպարեզ ելնել» |
| |
Չնայած կանանց ֆուտբոլը Հայաստանում զարգացած չէ, այնուամենայնիվ, նվիրյալներ կան, որոնք ոչ միայն աշխատում են պահպանել եղած աննշանը, այլեւ փորձում մեր կանանց ֆուտբոլը հնարավորին չափ ճանաչելի դարձնել երկրի սահմաններից դուրս:
Նրանցից է մեր կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպան Նելլի Ստեփանյանը: Նա հիմա ավելի շատ զբաղվում է մրցավարությունով: Ունի հանրապետական կարգ, որին անցած տարվա դեկտեմբերին ավելացավ նաեւ միջազգայինը: Այսօր Նելլին ՈՒԵՖԱ-ի հրավերով մեկնում է Ֆրանկֆուրտ՝ մասնակցելու կին մրցավարների միջազգային սեմինարի: Վերջում սեմինարի մասնակիցները հանձնելու են համապատասխան նորմատիվներ: «Եթե ամեն բան հաջող ընթանա, արդեն միջազգային հանդիպումներ սպասարկելու իրավունք կստանամ»,- մեկնելուց առաջ երեկ «Առավոտին» ասաց Նելլի Ստեփանյանը: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| Ֆուտբոլային աստղերի սեքսուալ կանայք |
| |
Նրանք գեղեցիկ են, հմայիչ եւ իմաստուն: Բրիտանական «Նաթս» տաբլոիդը պարբերաբար կազմում է ֆուտբոլային աստղերի ամենասեքսուալ կանանց վարկանիշային իր ցուցակը: Ստորեւ ներկայացվող լուսանկարներից կարելի է ենթադրել, որ կաշվե գնդակի հանրահայտ վարպետները գերադասում են իրենց կողքին տեսնել թոփ-մոդելների, գեղեցիկ հեռուստահաղորդավարուհիների ՚եւ մոդայիկ երգչուհիների: Բայց պայմանով, որ նրանք մեծ կրծքեր ունենան:
Ռուսական արմատներով ֆրանսիացի թենիսիստուհի Տատյանա Գոլովինը դարձել է Լոնդոնի «Արսենալի» եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սամիր Նասերիի մուսան: Բայց ինքն էլ աշխարհի լավագույն 50 թենիսիստուհիների ցուցակում է:
Տասը տարի առաջ մոդել Մարտա Չեկետտոն հարձակվող Լուկա Տոնիին համոզեց չհեռանալ ֆուտբոլից: Եվ իր իմաստուն ղեկավարությամբ Տոնիին հասցրեց մինչեւ Իտալիայի ազգային հավաքական: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| Հունիսի 5 |
| |
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ֆիզիկապես շատ հոգնած կլինեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է անհրաժեշտություն առաջանա շաբաթվա մյուս օրերի համար նախատեսված աշխատանքը եւս կատարել:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Աշխատանքը ձեզ համար միշտ առաջին տեղում է: Գործնական առումով ոչ ստանդարտ որոշումները հնարավորություն կտան գնալ ճիշտ ուղիով:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Զբաղվեք ձեր պրոֆեսիոնալ գործերով, ֆանտազիաների պատճառով մի շեղվեք:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Ուսման հետ կապված հարցերը կարգավորելիս՝ պաշտոնատար անձանց հետ շփումներում ձեզ ավելի զուսպ պահեք:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր ինքնազգացողությունը հիանալի է: Երեկոն անցկացրեք մտերիմների հետ որեւէ հաճելի վայրում:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր ցանկություն կառաջանա կարգավորել թե անձնական, թե գործնական հարցերը: Որոշումներ կայացնելիս եղեք ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ 1 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՊԱՐՏՔ Է ԿՈՒՏԱԿԵԼ |
| |
Մեծամորի ատոմակայանի ղեկավարությունը տարիներ շարունակ առողջության համար վտանգավոր ձեռնարկությունում աշխատեցնելով աշխատակիցներին, չի վճարել նրանց հասանելիք հավելավճարները:
2001-ից մինչեւ 2007-ը Մեծամորի ատոմակայանի 160-ից ավելի աշխատակիցներ հավելյալ աշխատավարձ չեն ստացել, մինչդեռ ՀՀ «Աշխատանքի վարձատրության մասին» օրենքում նշված է, որ «Առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում աշխատողին վճարվում է հավելում՝ նրա տարիֆային աշխատավարձի 50%-ի չափով։ Առողջության համար առանձնապես վնասակար եւ ծանր աշխատանքի կատարման դեպքում վճարվում է հավելում՝ աշխատավարձի 100%-ի չափով«։ Այս օրենքն ընդունվել է 2001-ին, սակայն ՀԱԷԿ-ը որոշել է աշխատակիցների հավելավճարները տրամադրել 2007-ից: ՀԱԷԿ-ի աշխատակիցները փորձել են պահանջել նաեւ նախորդ տարիների հավելավճարները, սակայն նրանց պահանջներն անուշադրության ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| Կոնցեսիոն պայմանագիրը կփոփոխվի |
| |
Իրան-Հայաստան երկաթուղու շինարարական ծրագրով զբաղվելու համար, հնարավոր է, որ առաջիկայում Հայաստանում ստեղծվի առանձին ձեռնարկություն, որից հետո արդեն պարզ կդառնա երկու երկրներից յուրաքանչյուրի մասնակցության չափն ու շահագրգռությունը այդ նախագծում: Երեկ ասուլիսում տեղեկացրեց «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը: Նշենք, որ նախագծի նախնական արժեքը գնահատվում է մինչեւ $2 մլրդ:
Շ. Շայդուլինն ասել է նաեւ, որ «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարման պայմանագրում կկատարվեն որոշակի փոփոխություններ, որոնք ներկայումս քննարկվում են տրանսպորտի եւ կապի նախարարության հետ. «Այդ փոփոխությունները ուղղված են նախ եւ առաջ երկաթուղու աշխատանքի արդյունավետության եւ սպասարկման որակի բարձրացմանը»: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| Նոր ատոմակայանը 3 անգամ ավելի հզոր է լինելու |
| |
Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման համար, 7-8 տարի առաջ կատարված հաշվարկներով, պահանջվում էր ընդամենը $800 մլն, սակայն մի շարք գործոնների, այդ թվում նաեւ՝ միջազգային շուկայում մետաղների գների կտրուկ աճի հետեւանքով, այսօր արդեն այդ գումարը կազմում է $4,5 մլրդ: Այս մասին տեղեկացրել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման նպատակով հայտարարված մրցույթում հաղթել է ավստրալիական «Worley Parsons» միջազգային կոնսորցիումը: Հայաստանի կառավարության եւ այս ընկերության միջեւ կնքված պայմանագրով, վերջինս $459,7 մլն ներդրումով պետք է իրականացնի ատոմակայանի նոր էներգաբլոկի նախագծային, նախահաշվարկային, խորհրդատվական եւ այլ ծառայությունները: Այս ընկերությունը հետագայում նաեւ ղեկավարելու է նոր ատոմային էներգաբլոկի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| Այսօր չեն ստուգում, բայց մի օր տեղը կհանեն |
| |
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում ներդրվելու է հարկային ստուգումների նոր քաղաքականություն: Այդ մասին փաստաթուղթը երեկ հաստատվել է կառավարության նիստում:
Ըստ վարչապետի, փաստաթուղթը հնարավորություն կտա հարկային ստուգումները կառուցել վերլուծության եւ ռիսկային չափանիշների հիման վրա. «Կարեւորագույններից մեկը համարվող այս փաստաթուղթը հանդիսանալու է ոլորտի բարեփոխումն իրականացնելու հիմքը։ Եվ քանի որ այս փոփոխությունը որոշակի իմաստով կարող է համարվել խստացում, այն կիրառվելու է 2011-ի հունվարից»։
Նշենք, որ այս տարվա հունիսի 1-ից մինչեւ 2011-ի հունվարի 1-ը հենց այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ՓՄՁ-ները ազատվում են տեսչական ստուգումներից, բայց ոչ՝ հարկային: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ, ՈՐ ԱՇԽԱՏԻ |
| |
Կնոջ իրավունքի ոտնահարման հայկական տարբերակը
«Առավոտը» բազմիցս է անդրադարձել դեռեւս 2008թ. փետրվարի 8-ին Հասմիկ Պողոսյանի՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջազգային կապերի բաժնի պետի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում միակ հաղթող ճանաչվելու եւ այդ պաշտոնում չնշանակվելու խնդրին:
Ինչպես արդեն ընթերցողին հայտնի է, նախկին նախարար Աղվան Վարդանյանի եւ փոխնախարարներ Արայիկ Պետրոսյանի, Արտեմ Ասատրյանի եւ աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանի թեթեւ ձեռքերով Հ. Պողոսյանը ոչ միայն չնշանակվեց այդ պաշտոնում, այլեւ ազատվեց բնապահպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետի պաշտոնից, քանի որ նրանք ահազանգել էին քաղծառայության խորհուրդ, թե իբր Հ. Պողոսյանի աշխատանքային ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| Կեղծ քվեաթերթիկների գործով |
| |
Երեկ ՀՀ գլխավոր դատախազության շենքում շարունակվեց Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով նշանակված փորձաքննությունը: Ինչպես տեղեկացրել էինք, բացվել էր թիվ 8/05 ընտրական տեղամասից առգրավված քվեաթերթիկների պարկը: Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետներ Արսեն Բաղդասարյանը, Յուրի Ավետիսյանը, ԿԸՀ-ի կողմից լիազորված ներկայացուցիչներ՝ ԿԸՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սեւակ Հովհաննիսյանը, թիվ 10 ԸԸՀ նախագահ Սիլվա Մարկոսյանը եւ թիվ 12 ԸԸՀ քարտուղար Նորիկ Երանյանը, զննելով քվեաթերթիկների պարկը, արձանագրել՝ են, որ չօգտագործված քվեաթերթիկների ծրարը բաց էր, որտեղ լցված էին ոչ միայն չօգտագործված քվեաթերթիկները, ինչպես պահանջում է օրենքը, այլ նաեւ քվեարկված վավեր քվեաթերթիկներ (98 հատ՝ քվեարկված ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| ՉԱԽԱԼՅԱՆՆԵՐԸ ԿԴԻՄԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ |
| |
«Միասնական Ջավախք» ժողովրդական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի հարցը ողջ Ջավախքի հայության խնդիրն է: Այդ մասին PanArmenian.net-ում հայտարարել է Փարիզի փաստաբանների կոլեգիայի անդամ, ֆրանսիացի դատապաշտպան Պատրիկ Արափյանը: «Այս խնդիրը շատ խորն արմատներ ունի: Դեռեւս Զվիադ Գամսախուրդիայի օրոք Վրաստանում գոյություն ուներ մի կարգախոս՝ «Վրաստանը վրացիների համար»: Հենց այս քաղաքականության արդյունքում էլ Ջավախքում ապրող կես միլիոն հայերից այժմ մնացել են միայն 280 000-ը»,- նշել է ֆրանսիացի դատապաշտպանը:
Մայիսի 29-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունեցել երկրորդ դատական նիստը, որում որպես Չախալյանի պաշպան հանդես է եկել արդեն Պատրիկ Արափյանը: Պատասխանող կողմ Վրաստանի արդարադատության նախարարությունը գործի քննության հետ կապված փաստաթղթեր է ներկայացրել դատարան, իսկ դատարանն էլ դրանք զննելու ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| ՍԿՍՎԵՑ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԾԵԾԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԸ |
| |
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հունիսի 4-ին սկսվեց «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Էդիկ Բաղդասարյանի դեմ 2008թ.-ի նոյեմբերի 17-ի բռնարարքի գործով դատաքննությունը: Գործով ամբաստանյալը մեկն է՝ 1982թ.-ին ծնված Կարեն Հարությունյանը: Սակայն, ըստ տուժողի, հարձակվողները 3-ն են եղել: Նրանց մասով գործը անջատվել է առանձին վարույթ, եւ նախաքննությունը շարունակվում է: Նիստում Է. Բաղդասարյանը հայտարարեց, որ բռնարարքը կապում է իր մասնագիտական գործունեության հետ, քանի որ այլ գործունեությամբ ինքը չի զբաղվում: Դեպքին նախորդող շրջանում ինքը մեծ հոդված է գրել բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի բիզնեսի մասին: Նա նշեց, որ թեեւ չի ճանաչում ամբաստանյալին, սակայն այն, որ ամբաստանյալի մայրը եղել է Վ. Այվազյանի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԴՐՍԻ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ |
| |
Կապանցի «տիկնիկները» բարություն եւ մաքրություն են քարոզում, բայց պետական աջակցություն չեն ստանում
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները օրերս Կապանում՝ Սյունիքի մարզային գրադարանում տեղակայված Ամերիկյան անկյունում, հանդիպեցին տարբեր հ/կ ներկայացուցիչների հետ եւ մանրամասն ներկայացրին ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող ծրագրերը, ծանոթացրին դրանցից օգտվելու տարբերակներին: Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրից կարող են օգտվել հասարակական կազմակերպություններն ու տեղական անկախ լրատվամիջոցները: Դրամաշնորհի առավելագույն գումարը կազմում է 24 հազար ԱՄՆ դոլար եւ հատկացվում է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների զարգացմանն ուղղված ծրագրերի եւ աշխատանքների իրականացման համար:
Իսկ բուհերում դասավանդող երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագիրը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| Նա սկսում է բարկանալ |
| |
Չարենցավանի մանկապարտեզները վնասներ են տվել քաղաքին
Թե ինչից սկսվեցին տարաձայնությունները Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի եւ «Ծիծեռնակ» մանկապարտեզի արդեն նախկին տնօրեն Գայանե Գրիգորյանի միջեւ, վերջինս այնքան էլ լավ չի հիշում: Բայց որ այդպիսիք եղել են՝ ոչ ոք չի ժխտում:
«Ծիծեռնակի» տնօրենին քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը աշխատանքից հեռացրել է այս տարվա փետրվարի 26-ին՝ աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմնավորմամբ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետեր):
Ըստ նախկին տնօրենի՝ քաղաքապետն իրեն հաճախ էր ասում, որ մանկապարտեզի համար էժան սննդամթերք գնի. մասնավորապես՝ ոչ թե թարմ, այլ սառեցրած միս կամ էժան կարագ: Գայանե Գրիգորյանի փոխանցմամբ՝ Շահգալդյանը դա արել է միջոցները ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| Օբաման մերձենում է Մերձավոր Արեւելքի հետ |
| |
Չորեքշաբթի օրը Սաուդյան Արաբիա իր այցի ժամանակ Բարաք Օբաման այդ երկրի թագավոր Աբդուլայից ծանր ոսկե շղթա նվեր ստացավ: Աբդել -Ազիզ թագավորի շքանշանը սաուդյան բարձրագույն պարգեւն է: Ընդհանրապես, այդ երկրում ԱՄՆ նախագահը շքեղ ընդունելության արժանացավ: Մասնավորապես, թագավորը Օբամայի համար էքսկուրսիա կազմակերպեց՝ իր ճոխ ձիաբուծարանը: Հանձնելով շքանշանը՝ թագավորն ասաց, որ նման պարգեւ ստանում է իր բարեկամների միայն մի փոքր մասը, եւ ԱՄՆ նախագահը նրանց թվում է: Օբամայի այցը Մերձավոր Արեւելք՝ կոչված է ցույց տալ ԱՄՆ վարչակազմի ջերմ վերաբերմունքը իսլամական աշխարհի նկատմամբ, որի հետ հարաբերությունները փչացան Ջորջ Բուշի նախագահության օրոք: Օբաման եւ Աբդուլա թագավորը քննարկել են պաղեստինա-իսրայելական կարգավորման հեռանկարները, սակայն բոլոր պաշտոնական ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| «Սեւ արկղերը» չեն հայտնաբերվի |
| |
Air-France ընկերության A330 աերոբուսը, ըստ ամենայնի, քանդվել է դեռեւս օդի մեջ: Այդ մասին է հայտարարել ընկերության անանուն ներկայացուցիչը: Վերջին հաղորդագրությունը, որը ստացվել է աղետյալ ինքնաթիռի օդաչուից, այն էր, որ օդանավը մտել է մրրկահողմային գոտի: Այնուհետեւ ավտոպիլոտն անջատվել էր եւ համակարգիչները սկսել են սնվել էներգիայի պահեստային աղբյուրից: Վերջին հաղորդագրությունը վկայում է, որ ինքնաթիռում անջատվել են էլեկտրաէներգիայի բոլոր համակարգերը: Այդ հաղորդագրությունները աերոբուսից հաղորդվել են ավտոմատ ռեժիմով եւ չեն պատասխանում այն հարցին, թե ո՞րն էր աղետի իրական պատճառը: Ավելի ճշգրիտ ինֆորմացիա կարող են տալ «սեւ արկղերը», սակայն դրանք արդեն, ամենայն հավանականությամբ, գտնվում են օվկիանոսի հատակին եւ դժվար թե հայտնաբերվեն մեծ խորության (մոտ 7կմ) եւ հատակի բարդ ռելիեֆի պատճառով: Որոնողական աշխատանքներ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| Իրանում բանավիճում են նախագահի թեկնածուները |
| |
Իրանի Իսլամական Հանրապետության 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրություններից առաջ կազմակերպվում են թեկնածուների հեռուստաբանավեճեր: Դրանցից մեկի ժամանակ բարեփոխական թեւի ներկայացուցիչ համարվող Միր-Հոսեյն Մուսավին ուղիղ եթերում գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադին անվանեց «բռնապետ»: Մուսավին նաեւ հայտարարեց, որ երկրի ղեկավարի կողմից Հոլոքոսթի մերժումը էապես գցել է Իրանի միջազգային վարկը: Ըստ նախագահի թեկնածուի՝ վերջին տարիների լարվածությունը Իրանի եւ մնացած աշխարհի միջեւ ավելացել է: Գործող նախագահի ղեկավարելու բռնապետական մեթոդները վարկաբեկում են Իրանը աշխարհի աչքերում: Իր հերթին Ահմադինեջադը մեղադրել է բարեփոխիչներին անտնտեսվարության, կոռուպցիայի եւ դավադրության մեջ: Այդ դավադրությանը, ըստ Իրանի գործող ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԶԵ՞ՆՔ ՈՒՆԻ |
| |
Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը՝ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են հերթական ապատեղեկա-տվությունը՝ այս անգամ Հայաստանին մեղադրելով առայժմ գիտությանն անհայտ ինչ-որ խորհրդավոր հրաձգային զենք կիրառելու մեջ: Բառացիորեն այդ օպուսը հնչում է հետեւյալ կերպ. «Հայաստանի զինված ուժերը վերջին ժամանակներս Ադրբեջանի բնակավայրերը եւ մեր բանակի դիրքերը գնդակոծում են ժամանակակից ռազմական համակարգում չներառված զենքից»: Ադրբեջանցի մասնագետների տվյալներով, նոր փամփուշտները (որոնց տրամաչափը 5,45 – 7,62 մմ սահմաններում է) ի զորու են ծակել-անցնել մեկ մետր լայնությամբ հողի շերտը, բարակ բետոնե շերտը, զրահաբաճկոնները եւ թեթեւ զրահատեխնիկան: «Առայժմ մանրամասն տեղեկատվություն չկա այն զենքի մասին, որից արձակվում են այդ փամփուշտները, եւ դրանց տեխնիկական ցուցանիշների մասին»,- ասված է տեքստում: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԻՆԸ ՏԱՐԻ ԱՆՑ |
| |

Այս տարվա ապրիլին Կուրսկի մարզի Վոլոկնո ավանի մերձակայքում պատահաբար հայտնաբերվել են դեռես 2000 թվականի հուլիսին անհայտ կորած չորս դպրոցական աղջիկների կմախքացած դիակները: Մարզի իրավապահները վերսկսեցին ինը տարի առաջ սառեցված գործի քննությունը եւ պարզեցին, որ աղջիկները դարձել էին դաժան սպանության զոհ: Չորս պատանի եւ չորս աղջիկ հանդիպել էին անտառում՝ հարաբերություններ պարզելու համար: Խոսակցությունը չէր կայանում, եւ երիտասարդներից մեկը գործի դրեց բռունցքները: Այնուհետեւ, բոլորի աչքի առաջ բռնաբարեց իր ընկերուհուն: Մնացած աղջիկները սկսեցին վախեցած գոռալ, որ ամեն ինչ կպատմեն ծնողներին: Դա էլ որոշեց նրանց ճակատագիրը: Տղաները սկզբից ծեծեցին, այնուհետեւ խեղդեցին նրանց: Այդ ամենի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ԵՎՐՈՊԱՌԼԱՄԵՆՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
| |
Մեծ Բրիտանիայում եւ Նիդեռլանդներում երեկ սկսվեցին Եվրոպառլամենտի ընտրությունները, որոնք անց են կացվելու Եվրոպայի 27 երկրներում՝ հունիսի 4-ից մինչեւ հունիսի 7-ը: Ակնկալվում է, որ այս տարի Եվրախորհրդարանի ընտրություններում կլինի ընտրողների ռեկորդային ցածր մասնակցություն: Այդ պատճառով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եվրոպացիներին կոչ են արել ակտիվորեն մասնակցել ընտրություններին: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԳՏՆԻ՞, ԱՐԴՅՈՔ, ԻՐ ՃԻՇՏ ՏԵՂԸ |
| |
Հազիվ ստեղծված՝ Հանրային խորհուրդը պետք է քննություն հանձնի, համապատասխանու՞մ է, արդյոք, իր ստեղծման նպատակին
Ինչի՞ համար է ստեղծվել այս Հանրային խորհուրդը: Հայտնի է՝ գլխավորապես նրա համար, որ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացնի հասարակության մեջ առկա տրամադրությունները, որոնք նախագահն իր ունեցած տեղեկատվության մյուս աղբյուրներով ստանալ չի կարող: Առաջին հերթին՝ այդ հնարավորությունը չի տալիս ներկա խորհրդարանը, որը գնալով ավելի ու ավելի է արժանանում «թյուրիմացություն» որակավորմանը (ասենք, կարող է հանգիստ կերպով չեղյալ հայտարարել մեկ տարի առաջ իր իսկ կողմից ընդունված դատարանական ռեֆորմը):
Ահա, Սերժ Սարգսյանը խնդրեց ՀԽ-ին պարզել, թե երկրում կա՞, արդյոք, իր խոսքերով ասած, «հասարակական ցանկություն»՝ համաներում անցկացնելու: Լավ, իր՝ նախագահի համար սա պարզ չէր, չնայած տարուց ավելի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| Ինչո՞ւ են ադրբեջանցիները տհաճ իրավիճակներում հայտնվում |
| |
Ըստ ադրբեջանցի վերլուծաբանի՝ իրենց իսկ դիլետանտության պատճառով
Օրերս ադրբեջանցի մի խումբ ակտիվիստներ դիմել են իրենց հայրենակիցներին՝ միանալ «Համագործակցության կոչ» ակցիային: Ի՞նչ են ուզում այս անգամ մեր հարեւանները: Նրանց հիմա էլ դուր չի գալիս, որ գերմանական Deutsche Welle հայտնի ռադիոկայանի կայքում եղանակի տեսությունը ներկայացնող քարտեզում Լեռնային Ղարաբաղը ներկայացված է Ադրբեջանի կազմում, բայց երեւում են ԼՂ ադմինիստրատիվ սահմանները: Ադրբեջանցիներին նյարդայնացնում է այն, որ, օրինակ, Վրաստանի կազմում Աբխազիան եւ Հարավային Օսեթիան սահմանազատված չեն, իսկ Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում, սահմանազատված է:
«Այս առումով Ադրբեջանը անհավասար դիրքում է»,- գրում է Today.az-ը՝ Գերմանիայի լրատվական ամենամեծ կայքէջում՝ Deutsche Welle-ում, այս ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| ՋՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ՄԱՐՄՆԻ ԱՄԵՆ ՄԱՍՆԻԿՆ ԱԶԱՏ Է |
| |
Ցանկություն, լողազգեստ եւ ժամանակ. ահա թե ինչ է անհրաժեշտ ջրային աերոբիկայով զբաղվելու համար
«Ակվաաերոբիկայով զբաղվողները չեն նիհարում, դա նիհարելու համար նախատեսված պարապմունք չէ»,- ասում է թիավարության միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի գավաթակիր, «Orange Fitness» համալիրի լողավազանի ավագ մարզիչ Արամ Անդրեասյանը։ Ժամանակ առ ժամանակ Երեւանում, Հայաստանի տարբեր մարզերում բացվում են մարզասրահներ, ֆիթնես ակումբներ, որտեղ զբաղվում են բազմազան սպորտաձեւերով՝ լող, վազք, թենիս, վոլեյբոլ, աերոբիկա, շեյփինգ, ակվաաերոբիկա եւ այլն։ Հայկական մտածելակերպի համաձայն, յուրաքանչյուր նմանատիպ սրահի բացումը նպատակ ունի օգնել գեր մարդկանց նիհարելու հարցում։ Այսինքն՝ մարզասրահի բացումը ասոցացվում է զուտ նիհարելու, մարմնի կառուցվածքը գեղեցկացնելու, հետո նոր՝ մարզվելու հետ։
Վերջին ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| Մտորումներ՝ հեքիաթի շուրջ… |
| |
Յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու իր խնդիրների համար
Մեզնից յուրաքանչյուրը սիրում է հեքիաթներ՝ սիրո, ընտանիքի եւ անձնական կյանքի ոլորտներում... Մենք սպասում ենք, հույսեր փայփայում, որ երբեւէ մեզ կներկայացվի մի պատմություն այն մասին, որ երկիր մոլորակի վրա՝ ինչ-որ տեղ գոյություն ունի «հավերժական սեր»:
Մենք հավատում ենք «հավերժական սիրո» մասին հեքիաթին, եւ դա լավ է...
Պետք է հավատալ, որ ինչ-որ տեղ քայլում է ձեր կեսը, այն միակն ու անկրկնելին, որը նախատեսված է բացառապես ձեզ համար: Ձեզնից պահանջվում է միայն գտնել նրան, եւ հենց գտնեք՝ կսկսվի ձեր երազած երջանկությունը:
Մարդ արարածը ցանկանում է ու հակված է հավատալու, որ իր բոլոր խնդիրները ինչ-որ մե՜ծ գաղտնիքի չիմացության հետեւանք են: Բայց իրականում դա ամենեւին էլ այդպես չէ...
Պարզապես, անհրաժեշտ է գտնել այդ խնդիրների լուծման ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-05 |
| «12 ԱԹՈՌ» ԿԱՄ ՄԻ ՓՈՔՐ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՈՒՆ |
| |
Հոգեբանական թեստ՝ երեւակայության սիրահարներին
Ստեղծագործող անձնավորության կարեւոր եւ հիմնական հատկանիշներից մեկն էլ առարկան տարբեր կողմերից ներկայացնելու կարողությունն է։ Բազմաթիվ անգամ ոչ մեծ բացահայտումները հաճախ ի հայտ են գալիս, որովհետեւ առաջին անհրաժեշտության առարկաները, որոնց մենք ընտելացել ենք՝ մեզ են ներկայանում մեկ այլ ձեւով։ Նրանց համար, ովքեր ցանկություն ունեն վարժեցնել ու զարգացնել իրենց երեւակայությունը, միեւնույն ժամանակ՝ ստուգել այն, առաջարկում ենք հենց այս թեստը։
Դուք պետք է, հնարավորության սահմաններում, մեր կյանքում սովորական աթոռի օգտագործման եղանակներ մտաբերեք (կամ հորինեք)։ Անհրաժեշտ է հիշել եւ նկատի ունենալ, որ թույլատրելի են նույնիսկ ամենատարօրինակ՝ առողջ մտածելակերպի տեսանկյունից, աթոռի օգտագործման ձեւերն ու եղանակները, սակայն պետք չէ մոռանալ, որ պարտադիր ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2009-06-05 23:39 |
| |
| |
«Ա՜Յ, «ԲՈԲՈՆ» ԿԳԱ»
«Ես չեմ պաշտպանում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեզը: Դրանք բոլորը խոսակցություններ են՝ ներիշխանական ... |
| |
 |
|
| 2009-06-05 23:39 |
| |
| |
ԻՆՉՈ՞Ւ ՀԱՏԿԱՊԵՍ ՁԵՐ ՄԵՔԵՆԱՆ
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն «Առավոտին» պատմեց, որ երբ մայիսի 31-ին որպես Ավան համայնքի ընտրող գնացել է ... |
| |
 |
|
| 2009-06-05 23:38 |
| |
| |
ՓԱՍՏԱՀԱՎԱՔԸ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ՄԱՀԱՑԵԼ Է, ՔԱՆ ՈՂՋ Է
Փաստահավաք խմբում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը փաստահավաք խմբում ... |
| |
 |
|
| 2009-06-05 23:37 |
| |
| |
ԳՆԴԱԿԸ ԼՌՎԵԼ-ՄՆԱՑԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՇՏՈՒՄ
Ժնեւում Շվեյցարիայի աջակցությամբ Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ «ճանապարհային ... |
| |
 |
|
| 2009-06-05 23:37 |
| |
| |
ՀՅԴ-Ն ՀՐԱԺԱՐՎՈ՞ՒՄ Է ՂԵԿԱՎԱՐԵԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հունիսի 3-ին ասել էր, որ իրենք պատրաստ են Երեւանի վարչական ... |
| |
 |
|
| 2009-06-05 23:37 |
| |
| |
ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՂԵԿԱՎԱՐԻ ԴԻՄՈՒՄՈՎ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանից հունիսի 4-ին ստացել է դիմում՝ Երեւանի ... |
| |
 |
|
| 2009-06-05 23:36 |
| |
| |
ՃԵՂՔՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ
Երեկ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը «ճեղքման» կամ «զգալի առաջընթացի» չեն հասել: ... |
| |
 |
|
| 2009-06-05 23:35 |
| |
| |
«ԼԵԶՈՒ ԵՆ ԳՏՆՈՒՄ»
Ըստ lragir.am-ի տեղեկությունների՝ իշխանություններն այս օրերին փորձում են ամեն ինչ անել՝ վիժեցնելու համար Երեւանի ավագանու կազմում Հայ ... |
| |
 |
|
| 2009-06-05 23:35 |
| |
| |
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԳԱՆԱՅՈՒՄ
Transparency International միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր-2009» զեկույցը, որում անդրադարձ ... |
| |
 |
|
| 2009-06-05 23:35 |
| |
| |
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Փակ ընթրիք
Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ... |
| |
 |
|
| 2009-06-05 23:33 |
| |
| |
ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի ... |
| |
 |
|
| 2009-06-05 23:32 |
| |
| |
ՄՏԱՑԱԾԻՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Ս. Շահսուվարյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմում հայտնված ... |
| |
 |
|
| 2009-06-05 23:32 |
| |
| |
ՀԱԿ-Ը ԴԺԳՈՀՈՒՄ Է
Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հետընտրական խախտումներին վերաբերող հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Բոլոր ... |
| |
 |
|
| 2009-06-05 23:31 |
| |
| |
ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից Հայաստանում անցկացվող Գերմանիայի շաբաթների շրջանակում Գրողների ... |
| |
 |
|
| 2009-06-05 23:31 |
| |
| |
ՖԻԼՄԵՐԸ՝ ՆԱԽՕՐՈՔ
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կկայանա 6-րդ անգամ՝ հուլիսի 12-19-ը: Փառատոնին շարունակում է աջակցել «ՎիվաՍել-ՄՏՍ» ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +15 | +7 |
| Շիրակ | +7 | -1 |
| Արարատ | +16 | +5 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել