 |
 |
|
| 14/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Ե՞րբ էին ավելի շատ կաշառք վերցնում՝ կոմունիստների՞ ժամանակ, թե՞ հիմա: Պատկերացրեք, նրանք, ովքեր դրանով զբաղվում էին խորհրդային ժամանակաշրջանում եւ հիմա էլ են «այդ գործին», խոստովանում են, որ առաջ կաշառքի հնարավորությունները տասնապատիկ շատ էին: Իհարկե, շատերը դրա հետ չեն համաձայնի, եւ ես նույնիսկ կարող եմ ասել, թե ինչու. 30 տարի առաջ ռայկոմի քարտուղարը, որը, մասնավորապես, փողով մարդ էր ընդունում իր հարազատ կուսակցության շարքերը, իր «կերածը» վայելում էր թաքուն. պատկերավոր ասած՝ քաշվում էր մի մութ անկյուն, ու, լավագույն դեպքում, խրթխրթոցն էր լսվում: Այսօր կադաստրի կամ հարկայինի պաշտոնյան ու, ամենակարեւորը՝ նրա զավակներն ու սիրուհիները Երեւանի փողոցներով երթեւեկում են այնպիսի մեքենաներով, որոնք մեր երկրում աշխատավարձով ապրող ոչ մի քաղաքացի չի կարող գնել, եւ դա, անշուշտ, զայրացնում է մարդկանց, տպավորություն է ստեղծում, որ կաշառակերները շատացել են:
Իրականում այդ երեւույթները չեն շատացել, պարզապես դարձել են ավելի լկտի, ավելի բացահայտ ու ցինիկ: Դա, իհարկե, վերաբերում է նաեւ ընդունելության քննություններին, որոնք միշտ էլ եղել են կոռուպցիայի բույն: Ոչ մի կոմունիստի մտքով չէր անցնի առանձնացնել կաշառք տված շրջանավարտներին, տանել նրանց հատուկ սենյակ եւ դեմները դնել թեստերի պատասխանները: Անպատկառության տեսակետից նման մոտեցումը ոչնչով չի տարբերվում «թաղի տղերքով» տեղամաս ներխուժելուց ու տրցակներով քվեաթերթիկ լցոնելուց: Երկու դեպքում էլ «օրենսդրության բարելավումը», «գործընթացն ավելի թափանցիկ դարձնելը» դատարկ խոսքեր են, քանի դեռ չկա խնդիրը լուծելու անկեղծ ցանկություն:
Ասվում էր, օրինակ, որ միասնական քննությունը վերջ կդնի բուհական կոռուպցիային: Այո, վերջ դրեց՝ հիմք դնելով «արտաբուհական» կոռուպցիային, որի էությունը նույնն է: Մի դեպքում կաշառք էին վերցնում «ինքնիշխան ձեւով», մյուս դեպքում՝ «կենտրոնացված եղանակով»: Ասացեք, խնդրեմ, ո՞րն է տարբերությունը:
Ասվում էր նաեւ, որ թեստային համակարգը բացառում է մարդկային գործոնը, որ այստեղ ամեն ինչ ավտոմատացված է, կոմպյուտերիզացված է եւ այլն: Դա էլ է հեքիաթ: Թեստերը կազմում են մարդիկ, տեղափոխում են մարդիկ, ծրարները բացում են մարդիկ: Ոչ մի դժվարություն չկա նախօրոք իմանալու դրանց բովանդակությունը: Բացի այդ, կարելի է վստահաբար ասել, որ թեստերը (համենայնդեպս, հայոց լեզվի եւ գրականության) կազմվում են ոչ թե երեխաների գիտելիքները ստուգելու, այլ կրկնուսույցների եւ քննություն ընդունող հանձնաժողովների «բիզնեսին» նպաստելու նպատակով:
Այդ ամենը, իհարկե, զուտ ընդունելությունների քննության կամ նույնիսկ զուտ կրթական խնդիրներ չեն: Մի հասարակությունում, որտեղ գիտելիքը, մտածելու ունակությունը արժեք չունեն, ի՞նչ կարող ենք պահանջել կրթական համակարգից: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2009-06-10 |
| ՍԿՍԵՑԻՆՔ ԱԶԳՈՎԻՆ ԽՆԴՐԵԼ |
| |

Երեկ երեք ժամ տեւած նիստում Հանրային խորհուրդը որոշում է կայացրել՝
դիմել ՀՀ նախագահին՝ առաջարկ ներկայացնել ՀՀ ԱԺ-ին՝ համաներում հայտարարելու մասին: Համաներման պայմանները դեռ մշակվում են աշխատանքային խմբերում, վերջնական տարբերակով դրանք կկցվեն նախագահին ուղղվելիք դիմումին: Այս հարցի վերաբերյալ խորհրդի 12 հանձնաժողովների 10 նիստ է եղել, ներկայացվել են մոտ 80 տարբեր առաջարկներ: Ակնկալվում է, որ վաղն արդեն համաներման խորհրդի պատկերացրած պայմանները վերջնական տեսքով պատրաստ կլինեն: Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի օգնական Հակոբ Բարխուդարյանն «Առավոտի» հարցին՝ նախնական տպավորությամբ առաջարկներն իրենց մեջ ներառելո՞ւ են «մարտի 1»-ի գործով անցնող անձանց համաներում, պատասխանեց. «Կառնչվի, այո: Պարզապես, որոշման մեջ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| «ԵՍ ՈՐՈՇԵԼ ԵՄ ՓԱԹԵԹԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՉԴՆԵԼ» |
| |
ԱԺ նախագահը երեկ հետաձգեց վիճահարույց հարկային փաթեթի քննարկումը
Խորհրդարանի հերթական քառօրյայի երկրորդ նիստի ժամանակ պատգամավորները լսեցին 2008 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը, իսկ այնքան աղմկահարույց հարկային փոփոխություններին վերաբերող փաթեթը այդպես էլ քվեարկության չդրվեց, քանի որ երեկ առավոտյան խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի էր ունեցել խորհրդակցություն, եւ ԱԺ նախագահին չի հաջողվել համոզել Գագիկ Ծառուկյանին եւ Դաշնակցությանը՝ կողմ քվեարկել այս փաթեթին: ԱԺ նախագահը երեկ հայտարարեց, որ օրինագծի քվեարկությունը հետաձգվում է, քանի որ կան որոշ չպարզաբանված հարցեր. «Ես որոշել եմ փաթեթը քվեարկության չդնել: Այն գտնվում է քննարկման փուլում, երբ պատգամավորները ընդհանուր եզրահանգման կգան, այն կընդունվի, կամ կառավարությունը ետ կվերցնի օրինագիծը»,- հայտարարեց Հ. ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| «ՆԱԽԱՊԵՍ ԳՐՎԱԾ ՍՑԵՆԱՐ» |
| |
Այսպես է բնութագրում փաստահավաք խմբի ոդիսականը Սեդա Սաֆարյանը
«Իր հրամանագրով նախագահն արդեն ամեն ինչ ասաց: Սա պարզապես խայտառակություն էր»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում Փաստահավաք խումբը լուծարելու մասին նախագահի հրամանագրին այսպես արձագանքեց խմբի «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող Սեդա Սաֆարյանը: Սեդա Սաֆարյանը հակված է կարծելու, որ խմբի շուրջ եւ հետ մինչ օրս տեղի ունեցած իրադարձությունները նախապես մշակված սցենարի շրջանակներում էին, որոնք իրենց հանգուցալուծումը գտան Սերժ Սարգսյանի հրամանագրով:
Ստեղծված իրավիճակում տիկին Սաֆարյանի մտահոգությունը մեկն է՝ ի՞նչ կարգով կարելի է ձեռք բերել արդեն հավաքված տեղեկությունները, ամփոփել այն: Ինչպես հայտնի է, հավաքված բոլոր տեղեկությունները խմբի ղեկավարի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| «Պայքարում էինք ամբողջ պետական լծակի դեմ» |
| |
Երեկ հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարան է գալիս միայն այն դեպքերում, երբ լրագրողներին ասելիք ունի կամ շատ կարեւոր հարկային փաթեթ է քննարկվում: Երեկ էլ, Ազգային ժողովի քառօրյա նիստից առաջ, ԱԺ նախագահի մոտ տեղի է ունեցել խմբակցությունների ղեկավարների հետ խորհրդակցություն, որի ժամանակ, մեր տեղեկություններով, ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ղեկավարները խստորեն հայտարարել են, որ ոչ մի դեպքում կողմ չեն քվեարկելու կառավարության ներկայացրած հարկային այն փաթեթին, որը այս օրերին քննարկվում է խորհրդարանում: Արդյունքում, հարկային փաթեթի քվեարկությունը խորհրդարանը հետաձգել է անորոշ ժամանակով: Ի դեպ, այս փաթեթի մասին Գագիկ Ծառուկյանը երեկ ասաց. «Քանի որ ես ունեմ մի քանի խոշոր գործերի բաժնետոմսեր, դրա համար ես չեմ խոսում, որ ավել-պակաս խոսակցություններ չլինեն: Միշտ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| Առայժմ չեն մեկնաբանում |
| |
ԱՄՆ-ն զերծ է մնում մեկնաբանություններից Երեւանի ավագանու խորհրդի ընտրությունների վերաբերյալ, թեեւ գրանցել է խախտումների եւ կեղծումների դեպքեր, ըստ «Նովոստի Արմենիի», երեկ լրագրողներին ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը։ «Ընտրությունների օրը դեսպանատան դիտորդները հետեւել են քվեարկության գործընթացին ընտրատեղամասերում եւ փողոցներում։ Մենք հանդիպել ենք խախտումների, կեղծումների, վախեցնելու դեպքերի՝ ինչպես քվեարկության, այնպես էլ ձայների հաշվարկման ժամանակ»,- ասաց Յովանովիչը։ Ինչպես նշել է դեսպանը, ավելի ուշ ԱՄՆ-ն հանդես կգա ավելի բազմակողմանի հայտարարությամբ։ Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը դրական գնահատեց Երեւանի ավագանու խորհրդի քվեարկության անցկացման ու ընտրությունների գործընթացը։ «Ընտրությունների արդյունքներն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ |
| |
Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես եկավ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Փաստահավաք խմբի ստեղծումը հնարավոր դարձավ հայաստանյան հասարակության եւ միջազգային հանրության, մասնավորապես ԵԽԽՎ-ի եւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թ. Համմարբերգի ակտիվ դերակատարության շնորհիվ: Բաղկացած կոալիցիայի եւ ընդդիմության երկուական եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մեկ ներկայացուցչից, խումբն աշխատեց շուրջ վեց ամիս՝ կենտրոնանալով հիմնականում մարտի 1-ի զոհերի սպանության հանգամանքների բացահայտման վրա։ Փաստահավաք խմբի աշխատանքը բարձր է գնահատվել ու նրա հույժ կարեւորությունը շեշտվել է ԵԽԽՎ-ի 1643 բանաձեւում։
Ապրիլին Փաստահավաք խումբը ԱԺ խորհրդարանական հանձնաժողովին հանձնեց սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների մասին առաջին գրավոր զեկույցը, որում հավաքված փաստական նյութը գլխիվայր էր ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԱՐԲԵՐ Է ԴԱՌՆՈՒՄ |
| |
Հատվածներ «Սիվիլիթաս» հիմնադրամի երեկ կազմակերպած «Ընտրական իրավունքը» թեմայով քննարկումից
«Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյան. «Ես չեմ ուզում մենք այսօր քննարկենք, թե վերջին ընտրությունների ընթացքում ինչ է տեղի ունեցել, որովհետեւ կարծեմ՝ այս հարցում մենք ընդհանուր մոտեցում ունենք առ այն, որ նորմալ ընտրություն չենք անցկացրել: Եվ ի դեպ ասեմ, որ 1991 թվականի բացառությամբ՝ երեւի թե մենք իրոք արդար ընտրություններ չենք ունեցել Հայաստանում: Այդ են վկայում միջազգային դիտորդների զեկույցներն ու նաեւ մեր տեղական դիտորդների գնահատականները: (…) Եթե չկան ազատ ընտրություններ՝ մենք երբեք չենք կարողանալու սահմանադրականորեն պահանջված ճիշտ հակակշիռներ ստեղծել մեր հասարակությունում ու քաղաքական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| ՀՅԴ-ն էլ է դիմելու |
| |
համաներման առաջարկով
Եվ կազմակերպելու է քննարկումներ ԼՂ կարգավորման խնդրի վերաբերյալ
Երեկ անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին, որ ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն սկսեն քաղաքական խորհրդակցություններ՝ ընդդիմադիր դաշտի ամբողջականացման եւ միասնականացման խնդրի լուծման նպատակով, ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտնել է, որ կոալիցիայից դուրս գալուց հետո Դաշնակցությունը «Ժառանգությանն» առաջարկել է խորհրդարանում քննարկվող օրինագծերի վերաբերյալ անցկացնել կանոնակարգված խորհրդակցություններ: Սակայն խորհրդարանական ձեւաչափից դուրս՝ ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ վարելը ՀՅԴ-ն աննպատակահարմար է համարում: Ըստ Վահան ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է |
| |
Համոզված են ինչպես գծատերերը, այնպես էլ՝ ոլորտի պատասխանատուները
Խնդիրն այն է՝ թե երբ եւ որքանով կբարձրանա տրանսպորտի ուղեվարձը: Չնայած հեղուկ գազի ապրիլյան թանկացմանը հետեւած գծատերերի եւ վարորդների բողոքին, առայսօր ոչ տրանսպորտի եւ կապի նախարարության, ոչ էլ Երեւանի քաղաքապետարանի կողմից հանրային տրանսպորտի սակագների փոփոխության մասին որեւէ որոշում չի ընդունվել: Իսկ հայտադիմումներ ներկայացվել են թե՛ միջմարզային, թե՛ ներքաղաքային երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունների կողմից:
Դեռեւս ապրիլի 10-ին 18 միջմարզային ընկերություն դիմել էր տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ ուղեվարձերը 30-40 %-ով բարձրացնելու հայտով: Ու թեեւ, ըստ սահմանված կարգի, նախարարության մրցութային հանձնաժողովը 15-30 oրվա ընթացքում պետք է ավարտեր հայտի ուսումնասիրությունն ու կայացներ համապատասխան ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| 2 երեխայով մի սահմանափակվեք |
| |
Բժիշկները վստահեցնում են, որ կանայք ինչքան շատ երեխա ունենան, այնքան շատ կխուսափեն կանացի հիվանդություններից:
«Միոմաներ հանդիպում են նույնիսկ չամուսնացած աղջիկների մոտ, սակայն աղջիկների շրջանում բարորակ ուռուցքների առաջացման դեպքերը անհամեմատ քիչ են: Սրանք, իհարկե, հիմնականում հորմոնալ խախտումների արդյունք են, լինում են նաեւ այլ սուբյեկտիվ պատճառներ, բայց ամենահիմնական պատճառը հղիության բազմակի արհեստական ընդհատումներն են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Անդրանիկ Պողոսյանը: Նրա խոսքերով, եթե 5 տարի առաջ միոմաներ հանդիպում էին 40-ն անց կանանց մոտ, ապա այսօր 23 տարեկանից սկսած՝ ունեն այդ խնդիրը:
Բժշկի ներկայացմամբ, հատկապես շատացել է բարորակ ուռուցքներ ունեցողների թիվը: Վատ հետեւանքներից խուսափելու համար պարոն Պողոսյանը ամուսնացած ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐՆ ՕՐԵՐՈՎ ՍՈՎԱԾ Է |
| |
«Ինձ այս կյանքում արդեն ոչինչ չի հետաքրքրում, ինձ համար ամեն ինչ միեւնույն է»,- երեկ մեզ հետ զրույցում այսպես ասաց մոր՝ Կարինե Թովմասյանի հետ «Առավոտի» խմբագրություն եկած 14-ամյա Նարեկը: Նա հուսահատված լսում էր, թե մայրն ինչպես է պատմում իրենց անօգնական վիճակի մասին ու ընկճվում էր իր անզոր դրությունից, որ անչափահաս է եւ չի կարող աշխատել ու մորն ինչ-որ բանով օգնել:
ՀՀ իշխանությունների մատնանշած տնտեսական աճը, չգիտես ինչու, շրջանցել է այս ընտանիքը: Մեր երկրի համար ապագա զինվոր Նարեկը, կարելի է ասել, օրերով չի սնվում. ընտանիքը, հացից բացի, այլ սննդամթերք գնելու հնարավորություն պարզապես չունի: «Օր ա լինում, որ հաց էլ չենք առնում: Բառերով հնարավոր չի նկարագրել, թե ինչ օրեր ենք քաշում: Իսկ դրսում հայտնվելու մտքից՝ ուղղակի սարսափում ենք, բնակարան չունենք: Արդեն ինչքան ժամանակ ա մի տատիկի տանն ենք ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| ՈՐՈԳԱՅԹՆԵՐՈՎ ԼԵՑՈՒՆ ԹԵՍՏԵՐ |
| |
Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին
Հիմի՞ էլ լռենք...…
Այս հռետորական հարցով դիմում ենք ե՛ւ’ երիտասարդ, ե՛ւ’ տարեց մանկավարժներին, ե՛ւ’ գիտության աշխատողներին, մանավանդ՝ լեզվաբաններին:
Ինչպես գիտեք, 2006-2007 ուստարվանից սկսած, շրջանավարտները հանձնում են միասնական քննություններ: 80 հարցանոց հարցաթերթիկին պատասխանող աշակերտը ստիպված է ուսումնասիրել ոչ միայն առաջինից տասներորդ դասարանի՝ գրեթե ամեն տարի փոփոխվող դասագրքերը, այլեւ հայտնի եռյակի (Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ա. Աբրահամյան)՝ հրապարակի վրա եղած առնվազն վեց գրքերը, որոնցից մի քանիսի նախաբաններում նրանք խոստովանում են. «Հատուկ ուշադրություն է դարձված քննական ծուղակների դեր կատարող բացառություններին եւ շեղումներին, վիճելի դեպքերին, զուգաձեւություններին» (Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| Մաթեմատիկան էլ էր դժվար |
| |
Երեկ կայացավ մաթեմատիկա առարկայից միասնական պետական քննությունը: Հանրապետությունում քննությունը անցկացնելու համար ձեւավորվել է 36 քննական կենտրոն, որից 11-ը՝ մայրաքաղաքում: Մաթեմատիկա առարկայից միասնական պետական քննություն հանձնելու համար դիմում-հայտ էր ներկայացրել 9806 դիմորդ:
Ինչպես տեղեկացնում է panorama.am կայքը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ իր օրը սկսել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի թիվ 4 դպրոցում: Որից հետո այցելել է Երեւանի թիվ 199 դպրոցում տեղակայված քննական կենտրոն: Թիվ 199 դպրոցի քննական հանձնաժողովի նախագահ Գյուլնարա Փալիկյանը տեղեկացրել է, որ երեկ քննությանը մասնակցելու համար այս կենտրոնում նախապես հայտագրվել էր 359 դիմորդ, որից 13-ը չի ներկայացել քննության: Ծնողների մտահոգությանը, որ հայոց լեզվի թեստերի արտահոսք է եղել, նախարարը վստահեցրել է, որ նման բան ուղղակի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԵՆ ԳՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՏՂԱՆԵՐԸ |
| |
Գենդերային հավասարությունը չի հասել ասպիրանտական համակարգին
«Մեր ֆակուլտետում չորս տեղի համար չորս հոգի է դիմել: Ճիշտ է, եւս երկու հոգի դիմել էին, բայց մեկը նախորդ տարվա շրջանավարտ էր, եւ տեսավ, որ ինքն ավելի թույլ է, քան այս տարվա իր մրցակիցը, իսկ մյուսը աղջիկ էր, չուզեց վատություն անել տղային, եւ ինքը աշնանը կդիմի հեռակա ասպիրանտուրա ընդունվելու համար: Իսկ տղան հիմա կանցնի ու բանակ չի գնա: Աղջկա համար էլ հեռակայի դեպքում համ մրցույթ չի լինի, համ ավելի հեշտ կլինի, համ էլ իր այս քայլով նա մի մեծ բոնուս ստացավ»,- այսպես արդարացրեց աղջիկներին ասպիրանտական համակարգից դուրս մղելու իրողությունը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Այս խոսակցությունը կայացավ երեկ, ԵՊՀ հումանիտար թեւի ասպիրանտուրայի ընդունելության գրավոր ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| ՀԱՆՐԱՀՌՉԱԿՈՒՄ, ՀԱՏԿԱՆՈՒՆ ԵՎ ԲՐԵՆԴԻՆԳ |
| |
Հայկական մշակույթի փրկության բանալիները
ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական վեբ-կայքում՝ Mincult.am-ում ներկայացված են գերատեսչության ծրագրերը՝ մեկը մեկից հնչեղ վերնագրերով: Դրանցից մեկն էլ «Մշակույթի հանրահռչակման ծրագիրն» է, որի իրականացման ժամկետը 5 տարի է: Մշակույթի հանրահռչակում հասկացությունը լսելով՝ շարքային քաղաքացին կմտածի, որ ծրագրի «հայրերը» նկատի ունեն մշակույթի մերձեցումը հանրությանը, մատչելի դարձնելը այն աստիճան, որ, դիցուք, բոլորն ի վիճակի լինեն իրենց թույլ տալ գնելու Ալ Ջերոյի համերգի կամ «Սպարտակ» բալետի թանկարժեք տոմսերը: Մշակույթի հանրահռչակման ծրագրի նախաբանում սիրուն բառերի «շքերթով» արձանագրվում է. «Իր ազգային առանձնահատկությունների, այդ թվում՝ լեզվի, մշակույթի, կրոնի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ |
| |
Երեկ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում նշվեց գրող, հրապարակախոս, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի ծննդյան 70-ամյակը: Նա բազմաթիվ գրքերի, հոդվածների, կինոսցենարների հեղինակ է: Գարսիա Մարկեսի, Տոլստոյի եւ համաշխարհային մեծությունների գործերին հայ ընթերցողը ծանոթացել է հենց նրա թարգմանություններով: Հարցազրույցներից մեկում երբ խոսք է գնացել արվեստագետի կուսակցական լինելու մասին, Ռ. Հովսեփյանը պատասխանել է. «Չեմ հավատում, թե Մարկեսի «Հարյուր տարվա մենության» ընթերցողը հանկարծ այնպիսի հաճույք չի ստանա այդ գրքից՝ զուտ այն բանի համար, որ թարգմանիչը դաշնակցական է, որովհետեւ գիրք ընթերցելիս երբեք չեմ մտածել, թե հեղինակն ինչ կուսակցության է պատկանում... Եթե Մարկեսի գիրքը ընթերցողի համար ցածրարժեք է դառնում զուտ այն բանի համար, որ ես ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| ԵՐԱԺԻՇՏՆԵՐ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ |
| |
«21-ի հեռանկարներ» 10-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանում են Մեծ Բրիտանիայից ժամանած թավջութակահար Ռոհան Դե Սարամը, ԱՄՆ-ից՝ կլառնետահար Ֆիլիպ Օ՛ Քոնորը, Թոնի Արնոլդը (սոպրանո), ջութակահար Մովսես Պողոսյանը: Մեծանուն երաժիշտները եւ նրանց հետ հայաստանցի դաշնակահար Արթուր Ավանեսովը հունիսի 8-10-ը հայ հանդիսատեսին կներկայացնեն ժամանակակից երաժշտություն: Այս մասին երեկվա ասուլիսում լրագրողներին հայտնեց փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը: ԱՄՆ-ից ժամանած Մովսես Պողոսյանը, որ համերգներով հաճախ է լինում Հայաստանում, կարծիք հայտնեց, որ երաժշտությունը չպիտի լինի միայն լիցքաթափվելու միջոց, նրա խոսքով, հատկապես բարդ երաժշտություն լսելը հարստացնում է մարդուն: Բրիտանացի Ռոհան Դե Սարամը նկատել է, որ հայ հանդիսատեսը նույնն է մնացել, ինչ հիսուն տարի առաջ՝ խստապահանջ, զգացմունքային:
Հունիսի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| 200 ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐՆԵՐԸ |
| |
Բրիտանական The Times-ը հրապարակել է 1900-ից մինչ մեր օրերի 200 նկարիչների վարկանիշային աղյուսակը: Թերթը դեռ 4 ամիս առաջ իր ընթերցողներին խնդրել էր քվեարկել իրենց նախընտրելի նկարիչների օգտին: Յուրօրինակ այս հարցմանը մասնակցել էր 1,4 մլն մարդ:
21587 ձայնով առաջին տեղում է իսպանացի ճանաչված նկարիչ Պաբլո Պիկասոն, 200-րդ տեղում՝ ճապոնացի ժամանակակից նկարիչ Խիրոշի Սուջիմոտոն: Բարձր վարկանիշով երկրորդը ֆրանսիացի իմպրեսիոնիստ Պոլ Սեզանն է, հաջորդը՝ ավստրիական մոդեռն գեղանկարչության հայր Գուստավ Կլիմտը, 4-րդ տեղում Կլոդ Մոնեն է, 5-րդում՝ Մարսել Դյուշանը, 6-ում՝ Մատիսը: Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն, որ, ըստ տրամաբանության, բարձր վարկանիշի պիտի արժանանար, հայտնվել է ընդամենը 19-րդ հորիզոնականում:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
|
| |
Պարտություն՝ տեղեկատվական պատերազմում
Ուկրաինայի հայ համայնքի եւ մասնավորապես ANALITIKA. at.ua տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ջանքերի շնորհիվ, ինչպես արդեն նշել ենք, վերջերս Ուկրաինայում վերահրատարակվեց «Հակամարտություններն ու պատերազմները ԽՍՀՄ փլուզումից հետո» գիրքը. նոր տարբերակում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին պատմական փաստերի կեղծումներ այլեւս չկան: Իսկ կեղծված փաստերով հոդվածները տեղ էին գտել ուկրաինացի գրականագետ-պատմաբաններ Վ. Յու. Բոգդանովիչի եւ Ա. Յա. Մանաչինսկու հեղինակած գրքում: Նույն հեղինակները խմբագրել ու վերահրատարակել են գիրքը: ANALITIKA.at.ua կայքից տեղեկանում ենք, որ այս օրերին Օդեսայի քաղաքային գրադարան է բերվել գրքի վերահրատարակված տարբերակը: Առաջիկա ամսվա ընթացքում երկրի գրախանութները մեծ թափով կսկսեն ներմուծել գրքի նոր տարբերակը: Այդ գործում ANALITIKA.at.ua ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| ԽՈՇՈՐ ՊԱՐԳԵՎՆԵՐ՝ ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԻՑ |
| |
Ռումինիայի մայրաքաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 63 կգ քաշային Առաքել Միրզոյանը նվաճեց չեմպիոնի կոչումը՝ միեւնույն ժամանակ արժանանալով նաեւ Եվրոպայի ընթացիկ տարվա լավագույն ծանրորդի համար սահմանված պարգեւին:
Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց մարզաձեւի Եվրոպայի առաջնության հերոսներին եւ, ստեղծված ավանդույթի համաձայն, նրանցից յուրաքանչյուրին, նրանց անձնական մարզիչներին եւ հավաքականի հետ աշխատող բժշկին իրենց վաստակին համարժեք պարգեւներ հանձնեց: ՀԱՕԿ-ի նախագահը «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենա նվիրեց Առաքել Միրզոյանին, իսկ մեր մյուս մեդալակիրներին արժանացրեց դրամական խոշոր խրախուսանքների:
Արարողության ավարտին Գագիկ Ծառուկյանն ասաց. «Պարգեւատրման այս արարողությունն այս անգամ մի փոքր ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| ՉԵՄՊԻՈՆԻՆ ԳԱՎԱԹԸ ՀԱՆՁՆԵՑ ՉԵՄՊԻՈՆԸ |
| |
Աշխարհի երկրորդ ռակետ, շվեյցարացի թենիսիստ Ռոժե Ֆեդերերը, իր մարզական փայլուն կարիերայում առաջին անգամ նվաճելով Ֆրանսիայի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոսի» գավաթը, «Մեծ սաղավարտի» մրցաշարում տարած հաղթանակների թվով հավասարվեց լեգենդար Փիթ Սամփրասին եւ Անդրե Աղասիից հետո դարձավ երկրորդն աշխարհում, որին հաջողվել է հաղթել «Մեծ սաղավարտի» բոլոր երեք՝ խոտածածկ, արհեստական եւ հողածածկ կորտերում:
«Հավանաբար, սա իմ հաղթանակներից մեծագույնն է,- հայտարարել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 14-ակի հաղթողը:- Հիմա ինձ ոչինչ չի ճնշում եւ կարող եմ, պարզապես, թենիսից հաճույք ստանալ: Այժմ արդեն ոչ ոք ինձ չի կարող ասել, թե չեմ կարողացել հաղթել Փարիզում»:
Ֆրանսիայի բաց առաջնությանը տիկնոջ՝ Շտեֆի Գրաֆի հետ միասին ներկա էր նաեւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| Լիլիթները առաջատարների շարքում են |
| |
Թբիլիսիի «Շախմատի պալատում» շարունակվում է կենդանի լեգենդ հանդիսացող շախմատիստ, աշխարհի բազմակի չեմպիոն, գրոսմայստեր Մայա Չիբուրդանիձեի մրցանակների խաղարկությունը: Գլխավոր մրցանակի համար պայքարում է 53 հոգի: Նրանք շվեյցարական մրցակարգով անցկացնելու են ինը տուր:
Մրցաշարի չորրորդ տուրից հետո մեր հանրապետության ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը չորս հնարավորից ունեն 3,0-ական միավոր եւ ընթանում են մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում, իսկ միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանն իր անվան առջեւ գրանցել է 2,5 միավոր: Մրցաշարի առաջատարը տանտիրուհիներից գրոսմայստեր Բելա Խոտենիշվիլին է, որը շահել է իր բոլոր պարտիաները: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| Եկան ու հաղթանակը տարան |
| |
Ֆուտբոլի Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական փուլում դաշտի տերի կարգավիճակով հանդես եկող Հայաստանի
երիտասարդական հավաքականը երեկ «Հանրապետական» ստադիոնում 2:5 խոշոր հաշվով պարտվեց Թուրքիայի հավաքականին:
Ձախողված մրցավեճը սկզբունքային էր մի քանի առումներով: Արդեն կարելի է ասել, որ սպասվող հաղթանակը, գուցե, ավելի կարեւոր էր լինելու ոչ այնքան մարզական, որքան ֆուտբոլասերի ոգեւորության առումով: Մի հաճույք, որը հերթական անգամ վայելելու բախտ չունեցավ հայ մարզասերը:
Շվեյցարիայից արտագնա խաղում կրած 1:2 հաշվով պարտությունից հետո մեր հավաքականի ավագ մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը լուրջ վերլուծություններ պետք է արած լիներ: Սակայն մեր գործընկերների փոխանցմամբ, հետխաղային մամուլի ասուլիսում նա խոստովանել է, որ երկու դեպքում էլ ինքն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| Հունիսի 10 |
| |
ԽՈՅ (21.03-20.04)- Բիզնեսում հաջողություններ կունենաք:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Վարձահատույց լինելու ժամանակն է:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Զվարճանալու փոխարեն մտածեք աշխատանք գտնելու մասին:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Սպորտով զբաղվելը կօգնի լիցքաթափվել:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Տհաճ իրավիճակում հայտնվելիս մի կորցրեք ինքնատիրապետումը:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հետեւեք ձեր առողջությանը:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Կենտրոնացեք աշխատանքի վրա:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Մի մոռացեք ընկերներին:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Հաճելի հեռախոսազանգը ձեզ կզարմացնի:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Անակնկալներն անխուսափելի են:
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Զբաղվեք երեխաների դաստիարակությամբ:
ՁՈՒԿ (20.02-20.03)- Աշխատանքից հետո գնացեք զբոսանքի: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| ԳՅՈՒՄՐԻՆ ՏԵԽՆՈՔԱՂԱ՞Ք ԵՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ |
| |
Նման լավատեսական մտահղացումներով՝ Գյումրի էր ժամանել փոխվարչապետի շքախումբը
Երեկ Գյումրի ժամանած պաշտոնյաները՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ, նախեւառաջ մասնակցեցին Գյումրիի տեղեկատվական կենտրոնի բացման արարողությանը, որը տեղակայված է Վարպետաց փողոցում՝ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի շքեղ առանձնատան դիմաց: Այնուհետեւ շրջեցին այն բոլոր գործարաններն ու կառույցները, որտեղ հնարավոր է տեղադրել էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հեղինակած տեխնոպարկը: Այդ կառույցների թվում էր Սլաբոդկա թաղամասում գտնվող Գյումրիի նախկին փոստատան շենքը, որը վերանորոգելու համար առնվազն 7,5 մլն դրամ է պահանջվում, եւ, ըստ Ն. Երիցյանի, այնտեղ տեղադրվելու են ոսկերչական լաբորատորիա, գրադարան, մի խոսքով՝ բիզնես-կենտրոն են հիմնելու եւ շենքը առանձին կազմակերպությունների վարձով են տալու: Շքախմբի հաջորդ կանգառը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| Վարչապետը հրաժարակա՞ն կտա |
| |
Կառավարության կողմից ԱԺ ներկայացված հարկային փաթեթի մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ իրենց տեսակետները հայտնեցին ԲՀԿ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը եւ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը: Վ. Բոստանջյանի կարծիքով, այդ օրինագիծը չի համապատասխանում առողջ դատողությանը: Նրա խոսքերով, չի բացառվում, որ այդ օրինագծի քվեարկությանը ԲՀԿ-ն չմասնակցի: Վ. Բոստանջյանը հավելեց, որ չնայած ՀՀԿ-ի կողմից առաջարկած որոշակի փոփոխություններին, իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ. «Այդ փոփոխությունները երբեւէ չեն կարող ապակողմնորոշել մեզ նման մտածողներին: Այդ օրինագիծը հակասում է ՀՀ սահմանադրության 5-րդ եւ 6-րդ հոդվածներին»: Ա. Թեւանյանն էլ վստահեցրեց, որ ինքը դեռեւս երկու ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| Զրկում են իրենց մշակած հողից |
| |
10 տարուց ավելի Դալմայի այգիների վարձակալ հանդիսացող մարդիկ կանգնած են իրենց ձեռքով մշակած այգիներից զրկվելու վտանգի առաջ: Երեկ նախագահական նստավայրի մոտ նրանք իրենց դժգոհությունն էին արտահայտում: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը: Դալմայի վարձակալները նախագահից պահանջել են, որպեսզի նա, օրենքով սահմանված կարգով, թույլ տա սեփականացնել հողատարածքները:
«2003-ին մեր վարձակալած հողերը, առանց մեզ տեղյակ պահելու, վաճառել են՝ հաշվի չառնելով, որ մարդիկ մշակում են: Դրանից հետո սկսվեց մեր դժբախտ ոդիսականը՝ կառավարության, քաղաքապետարանի եւ բոլոր ատյանների առջեւ, որովհետեւ ուր դիմում էինք, մեզ ուղարկում էին քաղաքապետարան, այն նույն ատյանը, որը ոտնահարել է մեր սահմանադրական իրավունքները»,- ասաց հողագործ Ռոլանդ Ավետիսյանը:
Ցուցարարները ստորագրություններով նամակ են հանձնել նախագահին, որում ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| Պետության ծախսերը կվերահսկեն |
| |
Մինչեւ ընթացիկ տարվա վերջ՝ ֆինանսների նախարարությունը պետք է կառավարությանը ներկայացնի պետական ներքին ֆինանսական հսկողությունը Հայաստանում ներդնելու ծրագիրը: Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրել է նախարարության բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ Կարեն Բրուտյանը: Պաշտոնյայի խոսքերով. «Այս միջոցառումը նախատեսված էր նաեւ «Հայաստան-Եվրամիություն հարեւանության գործողությունների» ծրագրով, ինչը վկայում է ծրագրի քաղաքական կարեւորության մասին»:
Նշենք, որ այս համակարգի նպատակը պետական ֆինանսների ծախսման, ծախսերի հսկողության եւ աուդիտի այնպիսի մեխանիզմի ներդրումն է, որը պետությանը հնարավորություն կտա իր պարտավորություններն ավելի որակյալ կատարել: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| «ORANGE»-Ը ՈՒԶՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԱՄԵՆԱՍԻՐՎԱԾԸ |
| |
«Օրանժ Արմենիա» ընկերությունը նախատեսում է Հայաստանում ներդնել 80 մլն եվրո եւ, ընդհանուր առմամբ, բացել 400 աշխատատեղ: Այս մասին երեկ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ֆրանսիական «Օրանժ» ընկերության փոխնախագահ Օլաֆ Սվանտին: Ըստ Օ. Սվանտիի՝ հաջողակ բիզնես սկսելու համար Հայաստանում մեծ հնարավորություն կա: Նշենք, որ «Օրանժ Արմենիա» ընկերությունը ինտերնետային եւ բջջային կապի ծառայություններ կսկսի մատուցել այս տարվա վերջին եռամսյակում:
Նախարարի խոսքերով, «Օրանժի» մուտքը Հայաստան՝ թույլ կտա ավելի ազատականացնել հեռահաղորդակցային շուկան:
Օ. Սվանտիի ներկայացմամբ էլ, «Օրանժի» նպատակն է Հայաստանում ձեռք բերել առաջատարի, նորարարի եւ ամենասիրվածը լինելու համբավ:
Ընկերության փոխնախագահին ընդունել է նաեւ հանրապետության նախագահ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| «9-Ի ԳՈՐԾԸ» ՀԱՍԱՎ ԴԱՏԱՐԱՆ |
| |
Նախկին կոմունիստ-ՕԵԿ-ականը մեղադրվում է
Սանատրուկ Սահակյանի, Գոռ եւ Մարինե Ստեփանյանների, Արտաշես Աբգարյանի, Լաուրա Եփրեմյանի, Սուրիկ Եդիգարյանի, Ռոբերտ Ահարոնյանի, Կարինե Սահակյանի, Դավիթ Ներսիսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Այն, մեր տեղեկություններով, երեկվանից հանգրվանել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում:
Նախկին կոմունիստ-ՕԵԿ-ական Սանատրուկ Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել կաշառքի համար: Ըստ նախաքննության մարմնի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, նա, հանդիսանալով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական, խաբեության եղանակով, «կաշառք ստանալու պատրվակով հափշտակել է ուրիշի խոշոր չափերի գույքը, ինչպես նաեւ կաշառք տվողի եւ կաշառք ստացողի միջեւ կաշառքի շուրջ համաձայնության գալուն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| Արտակարգ իրավիճակ՝ Նոր Նորքի 4-րդ զանգվածում |
| |
Ընտրարշավի ժամանակ քանդել են տարածք

Քանդված պատի քարերը երեկ արդեն գողացվել էին:
Օրեր առաջ Ամերիկայից Հայաստան վերադարձավ «Խաղաղության աշխարհ» կանանց միջազգային միության նախագահ Սիլվա Եղիազարյանը: Նա մասնակցում էր սեմինարի, որը ստիպված էր ընդհատել, քանի որ տեղեկացել էր, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող իր տարածքը (այն գտնվում է Գյուլիքեխվյան փողոցի 17, 19, 21 շենքերի հարեւանությամբ) քանդել են: Մայիսի 25-ին ավագանու ընտրությունների հետ կապված՝ թեկնածու Գագիկ Բեգլարյանը հանդիպել էր Նոր Նորքի բնակիչների հետ: Հանդիպումն ավարտվել է նախընտրական «խոստմամբ». հաջորդ օրը թեկնածուի հրահանգով քանդվել է այն տարածքը, որն իր նախորդի՝ Երվանդ Զախարյանի պաշտոնական որոշմամբ հատկացվել էր սրտի բազմակի վիրահատություններ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՈՒՄ ԿԱՇԿԱՆԴՎԱԾ ԷԻՆ |
| |
Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Զորակոչի նկատմամբ մոնիտորինգի իրականացում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ քննարկում Շիրակի մարզի մոնիտորինգի մասնակիցների հետ, որը կազմակերպել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Ըստ Վանաձորի հելսինկյան գրասենյակի, քննարկմանը մասնակցում էին ծրագրի աշխատակազմն ու Շիրակի մարզի մոնիտորինգի մասնակիցները:
Նպատակը՝ մոնիտորինգի ընթացքի վերահսկողությունն է եւ մոնիտորինգի ընթացքում առաջացող խնդիրների լուծման ուղիներ գտնելը:
Մասնակիցները ներկայացրին Շիրակի մարզի Ախուրյան, Արթիկ, Մարալիկ եւ Գյումրի քաղաքներում իրականացված հարցազրույցների ընթացքում կատարած իրենց դիտարկումները: Մասնավորապես նշվեց, որ Գյումրիում բուհերի ուսանողների հետ ավելի հեշտ է եղել զրուցել, նրանք ավելի անկեղծ էին, քան ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| ՍՅՈՒՆԻՔԸ՝ ՎԵՐՋՆԱՊԱՀ |
| |
Սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը Սյունիքում է արձանագրվել, բայց սպասվում են խոշոր ծրագրեր
Մարզի սոցիալ-տնտեսական կյանքում առկա խնդիրները բարձրացվեցին երեկ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում գումարված մարզխորհրդի նիստում: Գյուղական շատ համայնքների ղեկավարներ մեծ դժգոհություններ ունեին՝ կապված հողի հարկի եւ գույքահարկի հավաքագրման հետ: Սիսիանի տարածաշրջանի Իշխանասարի գյուղապետն ասում է, որ մոտ 600 հազար դրամի հողի հարկը չի հաջողվում հավաքել՝ այն պատճառով, որ այդ հողերի սեփականատերերը գտնվում են արտերկրում, հողը չի մշակվում, իսկ այն մեկ այլ գյուղացու տալը՝ ինքնին սեփականության իրավունքի խախտման է հանգեցնում: Դատարան դիմելու դեպքում էլ, ինչպես իրենք են ասում՝ ֆինանսական խնդիրներ են առաջանում: Նման ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| Պատկերասրահը կփակվի՞ |
| |
 
Ալավերդու 1987 թվականից գործող պատկերասրահը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի այս տարվա ապրիլի 3-ի հրամանով դադարեցնելու է իր գործունեությունը: Խորհրդային տարիներին պատկերասրահի շենքը գտնվել է Ալավերդու քաղառի հաշվեկշռում: Անկախությունից հետո քաղառը լուծարվել է, իսկ պատկերասրահի շենքը, քաղառի պարտքի դիմաց, 2003 թվականից անցել է Հայէկոնոմբանկին: Շենքում այժմ տեղավորված է բանկի Ալավերդու մասնաճյուղը: Այն ժամանակ Ալավերդու քաղաքապետ Սարիբեկ Օհանյանը եւ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը միջոցներ չեն ձեռնարկել պատկերասրահին շենքային պայմաններով ապահովելու համար եւ այն տեղափոխել են նույն շենքի մեկ այլ տարածք, որը, պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանի հավաստմամբ, 130 քմ է: Ըստ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| Ցուրտ մարզի հոգսերը |
| |
Գեղարքունիքի մարզպետը կողմ է ներդրումներին՝ միայն «Մաքուր Սեւան» ապահովելու պարագայում
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը հայտարարեց, որ մարզի ամենալուրջ խնդիրը արտադրված կարտոֆիլի իրացումն է, քանի որ, ի տարբերություն անցյալի, այսօր Գեղարքունիքի գյուղացու բերքի իրացման միակ դաշտը տեղական շուկան է, որը բավարար չէ, միայն անցած տարի Գեղարքունիքի մարզում արտադրվել է 300 հազար տոննա կարտոֆիլ: Մարզը այլ խնդիրներ էլ ունի:
Այս մարզի բնակիչների մեջ կան ավանդաբար արտագնա աշխատանքի մեկնող ընտանիքներ: Տարեկան մոտ 20-21 հազար մարդ է մեկնում արտագնա աշխատանքի: Ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված՝ 4-5 անգամ նվազել է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը, հետեւաբար նվազել է դրսից եկող դրամական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| ՍԵՐԸ ԲՈՒԺԵՑ ԶՈՀԻՆ |
| |
Ավստրիացի մոլագար Յոզեֆ Ֆրիցերի դուստրը, որին հայրը 24 տարի պահում էր նկուղում՝ սեքս-ստրկուհու կարգավիճակով, դադարեցրել է հոգեբուժական կուրսը: 43-ամյա Էլիզաբեթ Ֆրիցերը սկսել է իրեն ավելի լավ զգալ, որովհետեւ սիրահարվել է իրեն հսկող թիկնապահին՝ Թոմասին: Վերջինս Էլիզաբեթից 14 տարի երիտասարդ է եւ նշանակված էր կնոջ եւ մոլագարից ծնված վեց երեխաների անվտանգությունն ապահովելու համար: Ֆրիցերի զոհերն ազատագրվել են անցած տարվա ապրիլին: Էլիզաբեթը 18 տարեկանից գտնվել է անազատության մեջ եւ այդ ընթացքում հայրը նրան բռնաբարել է 3000 անգամ: Բժիշկները կնոջ մոտ ախտորոշել են հետտրավմատիկ սթրես, նրա մոտ հալյուցինացիաներն էին եւ հիշողության կորուստներ, գիշերները տանջում էին մղձավանջները: Մասնագետները կարծում ՝էին, որ Ֆրիցերի զոհերը բժշկական օգնության կարիք կունենան ողջ կյանքի ընթացքում, սակայն այժմ Էլիզաբեթը կարողացել է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| ՍԴ-Ն ԿՈՉ ԱՐԵՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ |
| |
Ռուսաստանի սահմանադրական դատարանը կոչ արեց Թաթարստանին, Բաշկիրիային, Յակուտիային եւ Տուվային՝ ամենասեղմ ժամկետներում հանել իրենց սահմանադրություններից ինքնիշխանության մասին դրույթները: Նման որոշումներ դատարանն արդեն ընդունել էր 2000 եւ 2001 թվականներին, սակայն վերոհիշյալ հանրապետությունները դրանք այդպես էլ չեն կատարել: Բացի այդ, Բաշկիրիայի սահմանադրության մեջ հղումներ կան պետական ինքնիշխանության մասին հռչակագրին, որոնք նույնպես հակասում են ՍԴ որոշումներին: ՍԴ հայտարարության մեջ ասվում է, որ Բաշկիրիայի, Կաբարդինո-Բալկարիայի, Չեչնիայի, Կոմիի, Բուրյաթիայի եւ Տուվայի սահմանադրություններում պահպանվել են «ժողովրդի՝ որպես իշխանության սուբյեկտի, մասին դրույթները: Նմանատիպ նորմեր կան նաեւ մի շարք ինքնավար մարզերի եւ երկրամասերի օրենքներում: 2009թ. փետրվարին Յակուտիայի խորհրդարանի պատգամավորները ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| ՎԱՆԿՈՒՎԵՐՆ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՔԱՂԱՔՆ Է |
| |
Economist Intelligence Unit հեղինակավոր ընկերության կողմից անցկացված հետազոտության արդյունքներով, Կանադայի Վանկուվեր քաղաքը կրկին ճանաչվել է աշխարհում ամենահարմարավետը:
Այդ առումով Մոսկվան, օրինակ, ընդամենը 69-րդ տեղում է: EIU-ն ամեն տարի կազմում է կյանքի համար առավել հարմար քաղաքների վարկանիշ՝ գնահատելով քաղաքները հետեւյալ չափանիշներով՝ բնակչության կյանքի մակարդակ, սոցիալական կայունություն, անվտանգություն, կլիմատիկ պայմաններ, շրջակա միջավայրի վիճակ, ենթակառուցվածքների, առողջապահության եւ մշակույթի զարգացման աստիճան, ինչպես նաեւ՝ ապրանքների եւ ծառայությունների մատչելիություն: Քաղաքներն այդպիսով գնահատվում են 100 բալանոց սանդղակով: Ըստ այդմ, 2009 թվականի վարկանիշում Վանկուվերը ստացել է 98 բալ: 2-րդ տեղում է Ավստրիայի մայրաքաղաք Վիենան, իսկ 3-րդում՝ ավստրալիական Մելբուռնը: Հարմարավետ քաղաքների առաջին ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| ԵՍ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔՍ |
| |
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Հայաստանում քաղաքական գործընթացների վերջին փուլն ավարտվեց մայիսի 31-ին՝ երեւանյան ընտրությունների եվրոպական միջնադարի ինկվիզիցիայի չափանիշներին համապատասխան: Հայաստանում, ուր ընտրական քվեն անգամ ֆուտբոլի հնամաշ գնդակի արժեք չունի, մանավանդ որ արդեն տասնչորս տարի է, որ խաղում են ընտրական նույն գնդակով, նույնիսկ անհույս լավատեսի համար հստակ է, որ մեր պետությունում իշխանությունը ոչ վերցնում են, ոչ էլ հանձնում ընտրությունների միջոցով: Եվ ընտրական քվեն ընդամենը նմանվում է հոգեխանգարմունք ունեցող այն թափառականին, որին ծաղրում են կամ անգթությունից, կամ տգիտությունից: Եվ նրանք, ովքեր փորձում են պաշտպանել այդ թափառականին, անշուշտ՝ մարդասիրական գործ են անում, սակայն բիրտ պայքարում մարդասիրությունը եթե չի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| «ԾՅՈՄ ՅՈՒԺՆԻՆ» ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԿՏԱ |
| |
«Վերվարածներն ընտանիքում», «Որոգայթ-1», «Կյանքի գինը» հեռուստասերիալներում «լավ տղայի» դերեր խաղացող Արտավազդ Առաքելյանի (հայտնի է «Ծյոմ Յուժնի» մականունով) հետ հանդիպմանս պատճառը հունիսի 27-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք նրա համերգն էր:
- Արտավազդ, համալիրում քեզնից առաջ Արմենչիկի մենահամերգն է լինելու: Քեզ չի՞ վախեցնում այն, որ նրա տոմսերն արդեն սպառված են: Ինչպե՞ս ես «լցնելու» դահլիճը:
- Արմենչիկին լսողներն այլ են, իմ ունկնդիրները՝ այլ: Մեկը մյուսին չի խանգարի:
- Ովքե՞ր են քեզ լսում:
- Ուժեղ տղերքը, կյանքը ճիշտ հասկացող մարդիկ...
- Ուժեղ աղջիկները չե՞ն գալու:
- Խելացի աղջիկները, ռոմանտիկ, մի քիչ կյանքը սիրողները կգան իմ համերգին:
- Ի՞նչ երգեր են լինելու, ի՞նչ ես ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| Դիզայներներն արտահայտվելու հնարավորություն չունեն. պատճառը գումարն է |
| |
Հայկական նորաձեւությունը մոդելներին վարձատրելու խնդիր ունի
«Հայկական նորաձեւության ապագան հուսալի ձեռքերում է»,- ասում է Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի (ԳԱԱԱ) ռեկտոր Էդուարդ Սեդրակյանը։
Օրերս Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «ԳԱԱԱ նորաձեւություն 2009» գարնանային տասներեքերորդ մրցույթը։ «Սա գալա ցուցադրություն է, որն ամենամյա բնույթ է կրում։ Մրցույթում ցուցադրվում են այս ուսումնական տարում կատարված աշխատանքները։ Կարելի է ասել, որ սա մեկ տարվա աշխատանքների հաշվետվություն է, այսինքն՝ այն, թե ինչ փոփոխություններ եւ ինչ աշխատանքներ են տարվել հագուստի դիզայնի ասպարեզում»,- նշեց Է. Սեդրակյանը: Ըստ նրա, հագուստի դիզայնը Հայաստանում զարգանալու դեռ շատ տեղ ունի. «Բոլոր ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-10 |
| ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ |
| |
Այս թեստը խորհուրդ է տրվում կիրառել մտերիմների շրջանում: Դա հնարավորություն կտա բացահայտել նրանց «մութ» կողմերը (եւ՝ ոչ միայն), որոնց մասին միգուցե իրենք էլ չգիտեն: Փորձե՛ք. դա առնվազն հետաքրքիր է...
1. Ընտրեք ցանկացած միանիշ կենտ թիվ (1-9):
2. Գրառեք 5 գույն՝ դրանք շարադրելով ըստ ձեր նախասիրության. 1, 2, 3, 4, 5 (առաջին տեղում պետք է լինի ձեր ամենասիրելի գույնը):
3. Գրառեք 5 գեղարվեստական կինոնկարի վերնագիր՝ դրանք եւս շարադրելով ըստ ձեր նախասիրության։
4. Գրառեք 5 երաժշտի (կամ՝ խմբի) անուն (դրանք շարադրելով ըստ ձեր նախասիրության)։
5. Նկարեք 5 պարզ երկրաչափական պատկեր:
6. Նկարեք մեկ բարդ երկրաչափական պատկեր, որը մի քանի պարզերի համադրումն է:
Իսկ հիմա հերթը պարզաբանումներինն է:
1. Եթե մտապահել եք «1» թիվը, ուրեմն միշտ եւ ամենուրեք ձգտում եք առաջինը լինել: Եթե ընտրել եք «3» ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2009-06-10 23:54 |
| |
| |
ՍԵՎԱՆ ՏԱՆԵԼՆ ՈՒ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԸ ՆՈՒՅՆԸ ՉԵ՞Ն
Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկմանը ներկա Ժողովրդական կուսակցության նախագահ ... |
| |
 |
|
| 2009-06-10 23:53 |
| |
| |
ՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ ՉՀՆՉԵՆ
«Ես կարծում եմ, որ, այնուհանդերձ, չցանկացան, որպեսզի անուններ հնչեն: Այդ մարդկանց ոչ կարող էին պատժել, ոչ էլ ձեռնտու էր, որ այդ անուններն ... |
| |
 |
|
| 2009-06-10 23:52 |
| |
| |
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԱՐՏԱՌՈՑ ՄԻ ԲԱՆ
«Պարզապես տեղի է ունենում տնտեսական քաղաքականության կտրուկ փոփոխություն, որի առաջին քայլերն արվել են անցած տարվա ... |
| |
 |
|
| 2009-06-10 23:51 |
| |
| |
ԵԽ-Ն ՀԵՏԵՎՈՒՄ Է «ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾԻՆ»
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն երեկ հրապարակել է հունիսի 5-ին մարդու իրավունքների երկրորդ հատուկ հանդիպման ժամանակ ... |
| |
 |
|
| 2009-06-10 23:51 |
| |
| |
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՉԷՐ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ՓԱՍՏԱՀԱՎԱՔԸ ԿԼՈՒԾԱՐՎԻ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն անդրադառնալով փաստահավաք խումբը լուծարելու մասին ... |
| |
 |
|
| 2009-06-10 23:51 |
| |
| |
ԴԱՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ
Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում պետք է սկսվեր «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի բողոքի հիման վրա ... |
| |
 |
|
| 2009-06-10 23:50 |
| |
| |
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Կրճատում
ՆԱՏՕ-ն ծրագրում է մինչեւ 2010 թ. հունվար կրճատել իր խաղաղապահների թվաքանակը Կոսովոյում՝ 15 հազարից հասցնելով 10 հազարի:
Կմեկնի ... |
| |
 |
|
| 2009-06-10 23:50 |
| |
| |
ՊԱՆԾԱԼԻ ՀԱՂԹԱՆԱ՞Կ
Երեկ ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարեց, որ ՀՀԿ-ն հաղթել է ավագանու ընտրություններում, քանի որ վայելում է ... |
| |
 |
|
| 2009-06-10 23:50 |
| |
| |
ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ԼՑՈՆՈՂ
Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրին, որ ձերբակալվել է ավագանու ընտրությունների գործի շրջանակներում 7/07 ընտրական ... |
| |
 |
|
| 2009-06-10 23:49 |
| |
| |
ՃԳՆԱԺԱՄՆ ԱՌԱՅԺՄ ԱԶԴՈՒՄ Է
«Աստանայում կայացած մեր հանդիպումից հետո մեզ մոտ տնտեսության մեջ կոնցեպտուալ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Առայժմ մենք զգում ... |
| |
 |
|
| 2009-06-10 23:49 |
| |
| |
ԽՆԱՄԻՆ ՓՈԽԱՐԻՆԵՑ ԽՆԱՄՈՒՆ
«Առավոտի» տեղեկություններով, երեկ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Էրեբունի եւ ... |
| |
 |
|
| 2009-06-10 23:47 |
| |
| |
«ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ ՄԱՆՐՈՒՔ Է»
Առանձնապես հիացած չեմ եղել գովազդային շուկայով, տեսահոլովակներով, գովազդային մշակույթով՝ առհասարակ: Անճաշակ գովազդների, դրանց ... |
| |
 |
|
| 2009-06-10 23:46 |
| |
| |
ՀԵԼՍԻՆԿՅԱՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ
Հելսինկյան ասամբլեայի պաշտոնական վեբ-կայքի լուսանկարիչ, Մալաթիա-Սեբաստիա համայնքում ավագանու ընտրություններում դիտորդ ... |
| |
 |
|
| 2009-06-10 23:45 |
| |
| |
ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԿԼԻՑՔԱԹԱՓԻ
Երեկ Գյումրիի իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է ՀՀ նախագահին՝ կապված համաներման հետ: «Լսելով Ձեր դիրքորոշումը համաներման ... |
| |
 |
|
| 2009-06-10 23:45 |
| |
| |
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԷԼ ՀԱՏՈՒԿ ՔՆՆԱՍԵՆՅԱԿ ԿԱՐ
Երեկ «Առավոտ» էր զանգահարել վանաձորցի մի վրդովված ծնող: Այս տարի նրա զավակն էլ է մասնակցել միասնական պետական ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել