 |
 |
|
| 16/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Մոսկվայում ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո իրավիճակը Հայաստանում «ուժեղ ձեւով» կայունացել է: Ըստ վարչապետի, կայունացման գործոններն են. ա/ միջազգային դիտորդների դրական գնահատականը այդ ընտրություններին, բ/ այն, որ ընդդիմությունը, նրա կարծիքով, ավելի քիչ ձայներ է հավաքել Երեւանում, քան նախագահական ընտրությունների ժամանակ: Ինչպես հայտնի է, կատարելությունը սահման չունի. իրավիճակը կարելի էր է՛լ ավելի «ուժգին ձեւով» կայունացնել: Ասենք, ձերբակալել եւս մի 100 հոգու կամ ընտրություններից առաջ օրենք ընդունել, որ քվեարկելու իրավունք ունեն միայն կոալիցիայի կողմնակիցները, իսկ մնացածների՝ ընտրատեղամասին մոտենալը քրեորեն հետապնդելի արարք է: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի «ուժեղ կայունություն» կտիրեր այդ դեպքում: Այդ իրավիճակն, իհարկե, ցանկացած իշխանավորի երազանքն է (ոչ միայն Հայաստանում): Սակայն տարբեր՝ ուժեղ քաղաքացիական հասարակության, ավանդույթների, գործող ընտրական մեխանիզմների պատճառով քիչ թե շատ զարգացած երկրներում այդ՝ իշխանավորների համար բաղձալի «կայունությունը» չի հաստատվում: Հայաստանում, ավաղ, վերոհիշյալ պատճառներից ոչ մեկը չկա: Միակ պատճառը, թե ինչու է մեր երկիրը տարբերվում, ասենք, «ամենակայուն» Հյուսիսային Կորեայից, այն է, որ մենք, այնուամենայնիվ, կախում ունենք Արեւմուտքից, եւ մեր ղեկավարները չեն ցանկանում, որ Հայաստանի «կայունությունը» ձեռք բերի չափից դուրս վայրագ եւ անսքող կերպարանք:
Հենց այդ նկատառումներից ելնելով՝ մեր վարչապետը ստիպված է խոսել էվֆեմիզմներով (մեղմասածություններով) եւ կիրառել «կայունություն» եզրույթը: Իսկ ահա ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը ազատ արվեստագետ է եւ, ի պատիվ իրեն, խոսում է բաց տեքստով: Պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ արդյոք նա արդա՞ր է համարում Երեւանի ավագանու ընտրությունները, ռեժիսորն ասաց. «Ես դեմ եմ արդարությանը: Այ, արդարություն եղավ, Հիտլերը Գերմանիայում ղեկավար դարձավ: Ես դեմ եմ դեմոկրատիային, ես կողմ եմ դիկտատուրային, ուժեղ, խելացի ղեկավարությանը, որովհետեւ պետք է գործի օրենքի դիկտատուրա»: Մարդն առանց սեթեւեթելու եւ «կայունությունը» վկայակոչելու՝ ասում է այն, ինչ մտածում է, այն, ինչ չեն կարող ասել պաշտոնատար անձինք: Ռեժիսորի անկեղծությունն, անշուշտ, ողջունելի է: Սակայն նրա խոսքում կա ներքին հակասություն. դիկտատուրան ոչ մեկի եւ ոչ մի բանի (նաեւ՝ օրենքի) կողմից չսահմանափակվող իշխանություն է: Հետեւաբար, դիկտատուրան չի կարող որեւէ ձեւով համատեղվել օրենքի հետ: Պարոն Գեւորգյանցն իր միտքը պետք է հանգեցներ հետեւյալ բանաձեւին. «Ես դեմ եմ արդարությանը եւ ժողովրդավարությանը, կողմ եմ դիկտատուրային ու անօրինականությանը»: Այ, դա կլիներ ներկայիս իրավիճակի ճշգրիտ նկարագրությունը: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2009-06-12 |
| ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՈՐ ԶԵԿՈՒՅՑԸ |
| |

ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը երեկ ասուլիսում հայտնեց, որ մարտի 5-ին, երբ դեռ լուծարված չէր փաստահավաք խումբը՝ ինքը եւ «Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ավարտուն տեսքի են բերել 15 էջից կազմված մի փաստաթուղթ, որում ամփոփել են 2008-ի մարտի 1-ին հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ խմբի ուսումնասիրության արդյունքները. «Եվ այս փաստաթուղթն այսօր եւեթ ուղարկելու եմ Սամվել Նիկոյանի հանձնաժողովին»: Անդրանիկ Քոչարյանը նաեւ ասաց. «Ուշի-ուշով հետեւելու ենք ԱԺ հանձնաժողովի փաստաթղթերին, որոնց մեջ պետք է ներգրավված լինեն նաեւ փաստահավաք խմբի փաստաթղթերը: Եթե հանկարծ տեսնենք, որ որեւէ փաստաթուղթ այնտեղ ներգրավված չէ՝ կարծում եմ, որ մենք դա կհնչեցնենք»:
Կարդացեք նաեւ՝ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԻԱՅՆ ԱՐԴԱՐԱՑՎԵՆ |
| |
Նախընտրելի է համարում Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանը՝ չբացառելով համաներման տարբերակը:
- Ինչպե՞ս եք գնահատում համաներման այս անգամ ընտրված ձեւը՝ ՀՀ նախագահին «ազգովի խնդրելը»:
- Համաներում հայտարարելը նախագահի մենաշնորհն է: Նա է որոշում ե՛րբ եւ ի՛նչ կարգի համաներման առաջարկ բերի ԱԺ: Եթե Հայաստանի նախագահը իրեն վերապահված լիազորություններն առանց կողմնակի խորհուրդների, առաջարկների կամ խնդրանքների չի կարողանում իրացնել՝ նշանակում է նա իրեն չի զգում լիարժեք նախագահ: Լեգիտիմությունն առաջին հերթին նախագահին է պետք, որ իրեն նախագահ զգա, հետո նոր՝ ժողովրդին: Սերժ Սարգսյանը երբե՛ք չի կարողանալու իրեն լիարժեք նախագահ զգալ: Խանգարում են փետրվարի 19-ը, մարտի 1-ը, հեղված արյունը, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| «ՈՒԺԵՂԱՑԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՐՔԵՐԸ» |
| |
Այսպես է մտածում ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը
- Ձեր կարծիքով՝ համաներումը պետք է վերաբերվի միայն մարտի 1-ի դեպքերի մասնակիցների՞ն:
- Համաներումը ժողովրդավարական, մարդասիրական քայլ է, եւ ես կարծում եմ, որ ճիշտը ընդհանուր համաներումն է: Վերհիշենք, թե սովորաբար երբ է լինում համաներում, այն ժամանակ, երբ պետությունը, ժողովուրդը որոշակի պրոցեսներով են անցնում, եւ դրա սկզբնական գաղափարի մեջ մտնում է այն, երբ լինում են անգամ հասարակարգի, տնտեսական համակարգի փոփոխություններ։ Նայեք մեր անցած պրոցեսները՝ նախագահի ընտրություն, խորհրդարանական ընտրություն, քաղաքապետի ընտրություն, մարտի 1. այս բոլորը քաղաքական լրջագույն պրոցեսներ էին, իսկ մարտի 1-ի դեպքերը՝ հատկապես: Բայց միայն մարտի 1-ի համար համաներում անցկացնելը ես ճիշտ չեմ համարում: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| Համաներմա՞մբ սկսել նոր էջը |
| |
Համաներման հարցը կքննարկվի արտահերթ նիստում
Համաներման թեման դարձել է օրվա հարցը, եւ բոլորը վերլուծություններ են անում, թե երբ կլինի, ում կվերաբերվի, ինչպիսի տեքստով կհնչի: Սակայն բոլորը մի բանում վստահ են՝ համաներումը արվելու է մարտի 1-ի դեպքերի անմիջական ազդեցությամբ: ԲՀԿ անդամ, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովն առաջարկել է, որ համաներման տեքստը կազմված լինի՝ առանցքում ունենալով մարտի 1-ը, բայց հասկանալի է, որ կլինի ոչ թե մասնակի, այլ՝ ընդհանուր համաներում. «Այո, դուք ճիշտ եք, համաներումը սովորաբար անցկացվում է ոչ թե կոնկրետ դեպքերի համար, այլ՝ ըստ Քրեական օրենսգրքի հոդվածների: Մնացածը արդեն հանրապետության նախագահի իրավասության շրջանակներում է, եւ ես վստահ եմ, որ այն, ինչ անկախության ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| «ՔՅԱԲԱԲ ՈՒՏԵԼՈՎ՝ ՉԵՍ ՇԱՀԻ» |
| |
«Կանայք հանուն խաղաղության» հ/կ նախագահ Գայանե Մարտիրոսյանը դժգոհ է ՀԱԿ-ի կազմակերպվածության աստիճանից:
- Ասում էիք, որ գիտեք, թե Երեւանի ավագանու ընտրություններում՝ մասնավորապես, եւ, ընդհանրապես, որն է Հայ ազգային կոնգրեսի ոչ այնքան մեծ հաջողությունների պատճառը: Ի՞նչ նկատի ունեիք:
- «Հաղթել ենք» կարգախոսն արդեն մի քանի ամիս է՝ գրեթե չի հնչում: Ժողովուրդն այն քիչ է կիրառում. դա արդեն մտահոգիչ է, քանի որ ժողովրդի կողմից հնչեցվող այդ կարգախոսը ես համարում էի ՀԱԿ-ի ամենալուրջ ձեռքբերումը:
- Կարծում եք, որ ժողովուրդը սկսում է հիասթափվե՞լ Կոնգրեսից:
- Երեւանի ավագանու ընտրություններում իրականում մենք չպարտվեցինք: Անգամ երրորդ տեղը ես համարում եմ լուրջ ձեռքբերում: Եթե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն փող են բաժանել, ասֆալտ են ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| «Շշմելու աստիճանի անտարբեր վերաբերմունք» |
| |
Լուծարված փաստահավաք խմբի անդամները մեղադրում են «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահին:
Երեկ «Դե ֆակտո» ակումբում ասուլիսի ընթացքում այժմ լուծարված փաստահավաք խմբում ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը զարմանք հայտնեց հունիսի 10-ին «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի այն գնահատականների կապակցությամբ, որոնք առնչվում էին փաստահավաք խմբի կազմած զեկույցին՝ Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ. «Խոսում է, թե փաստաթուղթը շատ լուրջ է կազմված, հետո ասում է՝ այնտեղ ոչինչ չկա՜, այնտեղ պրոցեդուրային ինչ-որ խախտումնե՜ր են: Հետո խոսում է զրահաբաճկոնի կորստի մասին, չընկալելով, թե այդ զրահաբաճկոնն ինչի է կորել: Բավական է՝ պրն Նիկոյանը մի քիչ ուշադիր կարդար այդ փաստաթուղթը եւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՌՅՈՒԾՆԵՐԻՆ |
| |
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած՝ «Որսագողության մասին» օրինագիծը երեկ խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ՝ 68 կողմ, 2 ձեռնպահ եւ ոչ մի դեմ ձայներով: Այս կապակցությամբ պարոն Դալլաքյանն ասաց. «Օրինագիծը կարեւոր նշանակություն կունենա որսագողության դեմ պայքարն ուժեղացնելու, կենդանական աշխարհը ոչնչացնող բարբարոսներին քրեական պատասխանատվության ենթարկելու առումով: Ամենակարեւորը այս հարցում օրենքի կիրառման եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի լիարժեք իրականացման խնդիրն է: Ի դեպ, խորհրդարանական քննարկումների ընթացքում ոմանց մոտ անհարկի մեկնաբանության տեղիք տվեց վայրի կենդանիներին, այդ թվում՝ առյուծներին անազատության պայմաններում պահելու օրինագծում ամրագրված այն դրույթը, որ այդ խնդիրը պետք է կարգավորվի օրենքով: Որոշ մարդկանց կողմից պարզունակ ձեւով փորձ արվեց այդ մոտեցումը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| ՄԵՐ ԹԱՂԻ ԱԳՌԱՎԸ |
| |
Ասացի՝ բարի գիշեր, ես գնում եմ քնելու, գնացի ու դարձյալ չկարողացա քնել: Մտածում էի՝ լավ է ուշ, քան ավելի ուշ, անքնության պահին կրկնում էի մտքումս՝ հիշելով ու հաստատելով իմ կյանքն ու իմ գործը, քանի որ երբեքը վերջն է ընդամենը, երբեքը մահն է այլեւս: Եվ այս նախաստեղծ ու սպասելի միտքը կրկնում էի շարունակ՝ մեր տան պատշգամբից նայելով լուսաբացի մեջ լվացվող մեր Զաքիյան փողոցին... Երբ որ ճիշտ ժամանակին երեւաց իմ հին ու ծանոթ ագռավը, հայտնվեց փողոցի կենտրոնում, երբ դեռ երթեւեկը չէր սկսվել: Ենթադրում եմ, որ ինքն ինձ չէր տեսնում, մտածում եմ նաեւ, որ ագռավը չէր զգում, որ ես հետեւում եմ իրեն, թե ինչպես էր ինքը անցնում լվացված, դատարկ, անմեքենա փողոցով: Ու զարմանալիորեն անցնում էր փողոցի կենտրոնով՝ հանդիսավոր, հոծ գծի վրայով, այնինչ, այդ ընթացքում չղջիկները պատշգամբի տակ խաղ էին անում կատվի հետ, երբ կատուն ուզում էր բռնել չղջիկներից ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| «ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ ՈՉ ԹԵ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ, ԱՅԼ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ» |
| |
Երդման արարողության ժամանակ խոստացավ նորընտիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը
Երեկ Երեւանի քաղաքապետարան էին եկել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ, թաղապետեր, նախկին քաղաքապետեր, մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ այլք: Նրանց հավաքվելու առիթը Երեւանի նորընտիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի երդման արարողությունն էր:
Նկատենք, որ քաղաքապետի երդումը լսելու էին եկել նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած կուսակցությունները. ԲՀԿ-ականները եկել էին Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, Դաշնակցականները՝ Հրանտ Մարգարյանի եւ Արմեն Ռուստամյանի: Ներկա էր նաեւ Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը: Չնայած «Օրինաց ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| Երկու տարի ջուր չունեն |
| |
Արդեն 20 տարի դպրոցի ննջասենյակներում բնակվող աղետյալներն ապրում են անմարդկային պայմաններում:
«Էս պառավ հալիս օրական 100 լիտր ջուր եմ կրում: Արդեն 2 տարի ջուր չունենք: Երկրաշարժից տուժածներ ենք: 5 ընտանիք ենք, ամեն մեկինս մեկ սենյակ է, ինչ անում ենք՝ այդքան տարածքում ենք անում՝ լողանալ, աման լվանալ, մաքրություն անել: Մեր կրած ջուրը հազիվ ենք հերիքացնում: Միայն զուգարանն է ընդհանուր, որտեղ անմխիթար վիճակ է, ջարդուխուրդ եղած ու «հոտավետ», ջուր չենք ունենում, որ գոնե դա մաքրենք»,- իրենց սոցիալական ծանր վիճակն այսպես սկսեց նկարագրել 59-ամյա Նվարդ Պետրոսյանը: Նրա ներկայացմամբ, այդ ընտանիքները, որպես աղետյալներ, 20 տարի առաջ կառավարության որոշմամբ ժամանակավորապես տեղավորվել են Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող թիվ 30 նախկին գիշերօթիկ դպրոցի ննջարանային մասնաշենքում, որտեղ ապրում են մինչեւ հիմա: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| ԾԱՄՈՆ ՃՏՃՏԱՑՆԵԼՈՎ ԵԿԵԼ ԷԻՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ |
| |
ԳԹԿ-ի բակում երեկ գրանցվեց նույնիսկ ուշաթափության դեպք
Հուզված եւ մարտական տրամադրված ծնողներ, անարդարությունից դժգոհող դիմորդներ, որոնք հաճախ գալիս էին ոչ միայն ծնողների, այլեւ՝ մորաքույր-հորաքույրների, «ախպեր-տղերքի» ուղեկցությամբ, ԳԹԿ-ի աշխատակիցներ, որոնք հարցախեղդ եղած հերթապահում էին թեստավորման կենտրոնի մուտքի առաջ՝ սպասելով հերթական այցելուներին. երեկ «Առավոտը» այցելելով Գնահատման եւ թեստավորման կենտրոն՝ ականատես եղավ այսպիսի իրավիճակի: Թերեւս ստեղծված կացության գլխավոր պատճառն այն էր, որ մեկ օր առաջ ավարտվել էր հայոց լեզու եւ գրականություն առարկայի՝ հունիսի 5-ին կայացած միասնական քննության բողոքարկման գործընթացը, բայց կային տարբեր պատճառներով ուշացողներ: Օրինակ, Չարենցավանի թիվ 3 դպրոցի ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| Անկեղծ նամակ՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին |
| |
Նամակս գրելու շարժառիթը եղավ այն, որ մի խորհրդակցության ժամանակ, այսպես կոչված, բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ակնարկեց, թե ես «նախագահին գրողներից» եմ:
Մասնակիցներից որեւէ մեկը չասաց՝ նախագահը մեր երկրի նախագահն է եւ ոչ թե ուրիշ երկրի: Այդ պահին շանթահարված փորձեցի լուռ «մարսել» մի միտք՝ մի՞թե քո երկրի նախագահին ճշմարտություն ասելը անբարոյականություն է: Այս գաղափարը ինձ շատ է մտատանջել: Հիմա ես ազատագրվել եմ այդ մտքերից, նորից եմ գրում եւ այս անգամ՝ հրապարակավ, միաժամանակ խորհուրդ տալիս որոշ պաշտոնյաների, որ կարդան ոչ միայն նախագահին հասցեագրված իմ գրությունները, այլեւ մամուլում հրապարակվող գիտահոգեւոր բնագավառի իմ թարգմանությունները, եթե, իհարկե, հասանելի են:
Ղեկավարման ընթացքում կամայականության դրսեւորումը՝ պաշտոնում պատահականորեն հայտնվելու նշան է: Ահա կամայականության ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| ՄԵՆԵՋՄԵՆՏԻ ԴՊՐՈՑ՝ ԴԱՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ |
| |
Բարձրակարգ արվեստի քարոզման բանալին՝ ըստ կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի հետ «Առավոտի» հանդիպման նպատակն էր զրուցել այն խնդիրների մասին, որոնք վերաբերում են մերօրյա մշակութային կյանքին՝ փառատոներ, անվանի երաժիշտների հյուրախաղեր, ինչպես նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններ:
- Վերջին տարիներին մեզանում դասական երաժշտության ոլորտում տեղի ունեցող բազմապիսի միջոցառումները դրվատելի են, բայց արդյո՞ք դրանք նպաստում են ունկնդրի հետ կապի ամրապնդմանը:
- Ինչ խոսք, փառատոները, մրցույթները, անվանի արվեստագետների հյուրախաղերը եւ դասական երաժշտարվեստում տեղի ունեցող այլ միջոցառումները հարստացրել են հայաստանյան երաժշտական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| «Հմայիլներ». գաղտնազերծման փորձ |
| |
Հարցազրույց բանաստեղծուհի Կարինե Աշուղյանի հետ
- Քո «Հմայիլներում» Մ. Ցվետաեւայի հատկանշած Անմահությունից Տարագրվածի թախծությամբ ես նայում մահկանացության կնիքով կնքվածների՝ երկրայինների այս տանը, որովհետեւ՝ «Մեկն իմ անունով գնում է, գալիս... Մի բոլորովին ուրիշ, ուրիշ օր Հենց ես եմ գալու, Ես գալու եմ դեռ» («Ուրիշ ես»): Միայն բանաստեղծները գիտեն՝ նյութեղենն ինչքան օտար է իրենց, անհարիր այն եթերայինին, որ բանաստեղծողի կերպն առած՝ շրջում է Երկնային արքայությունում: Եղել են տարագրվածներ, որ բերկրանքով են ընդունել այդ բացակայությունը, քանզի նյութեղեն ներկայությունը ստորադասված է նրան, ինչը նյութից անդին է եւ չափվում է ժամով Հավերժի:
- Երկնային արքայությունից տարագրված բանաստեղծն այս թիթեռակյաց օրերի ահասարսուռ- քնքույշ թախծի ու զմայլանքի մեջ զբաղված է հենց հմայախոսությամբ. նրա ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼՈՒ ՀԵՐԹՆ ԸՄԲԻՇՆԵՐԻՆՆ ԷՐ |
| |
Տարբեր մարզաձեւերի Եվրոպայի առաջնություններում աչքի ընկած հայաստանցի մարզիկները հերթով խրախուսական պարգեւներ են ստանում Գագիկ Ծառուկյանից:
Երկու օր առաջ ՀԱՕԿ-ի նախագահը պարգեւատրեց ծանրորդներին: Երեկ հերթը ըմբիշներինն էր: Դրամական խոշոր պարգեւներ ստացան հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, ազատ ըմբշամարտի ու թեկվանդոյի բրոնզե (երիտասարդների մեջ) մեդալ նվաճած մյուս մարզիկները, հավաքականների գլխավոր, երկրորդ եւ անձնական մարզիչները, հավաքականների բժիշկները, մերսողները:
Արարողության ավարտին ՀԱՕԿ-ի նախագահը շնորհավորեց բոլորին. «Քայլ առ քայլ առաջ ենք գնում ու արդեն ամեն մի մրցումից մեր մարզիկները մեդալներով են տուն վերադառնում,- ասաց նա:- Այսինքն, վերջին տարիներին մեր կորցրած մարզական նվաճումներն աստիճանաբար ետ ենք բերում՝ պահպանելով եղած բարի ավանդույթները: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| Մերոնք՝ ռինգում |
| |
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները, որոնք բնակվում, մարզվում եւ հանդես են գալիս տարբեր երկրների դրոշների ներքո, մոտ ապագայում կարեւորագույն մենամարտեր ունեն անցկացնելու:
Նրանցից ոմանք պետք է պաշտպանեն իրենց չեմպիոնական գոտիները, մյուսները պայքարելու են գոտիներ նվաճելու համար:
Հունիսի 27-ին միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Բեռլինում իր գոտու հերթական կամավոր պաշտպանությունն է անցկացնելու: Այդ օրը նրա մրցակիցը, ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, լինելու է ծագումով թուրք, սակայն Գերմանիայի քաղաքացիություն ունեցող Մախիր Օրալը:
Նույն օրը Ատլանտիկ Սիթիում (ԱՄՆ) գերմիջին քաշային կարգում հանդես եկող աբովյանցի Վանես Մարտիրոսյանը (նա ներկայումս բնակվում է Կալիֆոռնիայում) ուժերը չափելու է Անդրեյ Ցուրկանի հետ:
Հուլիսի 4-ին Համբուրգում կրկին ռինգ է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| ՊԻՏԻ ԱՇԽԱՏԵՆ ՊԱՐՏՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ |
| |
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական երկու հանդիպումները Հայաստանի ազգային հավաքականն անցկացնելու է մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում:
Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի թիմը սեպտեմբերի 5-ին կհյուրընկալի Բոսնիայի ընտրանումն, իսկ չորս օր անց՝ սեպտեմբերի 9-ին, ուժերը կչափի Բելգիայի ընտրանու հետ:
Հիշեցնենք, որ մեր հավաքականն անցած տարվա հոկտեմբերի 11-ին արտագնա հանդիպումում 0:2 հաշվով զիջել է Բելգիային, իսկ սեպտեմբերի 15-ին Բոսնիայում պարտվել դաշտի տերերին՝ 1:4:
Հայաստանը եզրափակում է աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը:
1. Իսպանիա 6 6 0 0 13-2 18
2. Բոսնիա 6 4 0 2 18-7 12
3. Թուրքիա 6 2 2 2 6-5 8
4. Բելգիա 6 2 1 3 10-11 7
5. Էստոնիա 6 1 2 3 5-15 5
6. Հայաստան 6 0 1 5 3-16 1 |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| ԱՄԵՆԱՀԱՋՈՂԱԿՆ ԱՌԱՅԺՄ ԳԱԼՈՅԱՆՆ Է |
| |
Թբիլիսիում շարունակվում է շախմատի աշխարհի բազմակի չեմպիոն Մայա Չիբուրդանիձեի գավաթի խաղարկությունը: Հայաստանի երեք ներկայացուցիչներից առայժմ ամենից հաջող հանդես է գալիս գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը: Նա հինգ հնարավորից վաստակել է 3,5 միավոր: Մեր մյուս գրոսմայստերը՝ Լիլիթ Մկրտչյանը, իր անվան դիմաց գրանցել է 3,0 միավոր, իսկ միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանն ունի 2,5 միավոր: Մրցաշարի առաջատարը Սլովենիան ներկայացնող Աննա Մուզիչուկն է՝ 4,5 միավորով: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| ԳԱԲԻՆ ՀԻԱՑՆՈՒՄ Է |
| |
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը շարունակում է գերազանց հանդես գալ Միացյալ Նահանգներում ընթացող շախմատային փառատոներում: Երեկ արտասահմանի լրատվամիջոցները տեղեկացնում էին, որ Գաբին Լաս Վեգասում կազմակերպված շախմատային փառատոնի շրջանակներում անցկացված կայծակնային մրցաշարում, որին մասնակցել է 37 շախմատիստ, 12 հնարավորից վաստակել է 9,5 միավոր եւ Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Կաչեիշվիլիի հետ բաժանել է 1-2-րդ տեղերը:
Գաբրիել Սարգսյանի այս հաջող մրցելույթները ցույց են տալիս, որ նա լավ մարզավիճակում է, ինչը շատ կարեւոր դեր կարող է խաղալ հունիսի 24-25-ին Փարիզում կայանալիք արագ շախմատի Հայաստան-Ֆրանսիա մրցաշարում: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| Հունիսի 12 |
| |
ԽՈՅ (21.03-20.04)- Դժվար օր է: Տանը եւ աշխատանքում անցանկալի խնդիրներ կունենաք, իսկ դրանց լուծման համար հարկավոր է սթափ լինել:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Թանկարժեք իրեր գնելիս մի գայթակղվեք ու ձեր փողերը քամուն մի տվեք: Մտածեք ճգնաժամի մասին:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Կազմակերպչական հարցերում հաջողություններ կունենաք: Հարմար օր է ձեր հնարավորությունները ցույց տալու համար:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր դուք կլինեք բոլորի ուշադրության կենտրոնում, ձեր հմայքով կգերեք շրջապատի հակառակ սեռին:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հարազատներին հաճելի պահեր պարգեւելու համար նվերներ մատուցեք: Ապացուցեք, որ անտարբեր չեք:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բարեհաջող օր է: Հնարավոր է նաեւ ֆինանսական վիճակի բարելավում:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Կանանց հետ շփումներում զգույշ եղեք: Խուսափեք անծանոթուհիներից: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ Է՞Լ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆՈՒՄ |
| |
Որոշ քաղծառայողների կարծիքով, օրենքում նախատեսվող փոփոխությունները այսօրվա «ավտորիտար ռեժիմին» ծառայեցնելու փորձեր են:

Ըստ Ա. Գեւորգյանի,
մեր երկիրը սկզբունքային նահանջի ճանապարհին է:
Վերջերս շրջանառության մեջ դրված «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը հարուցել է որոշ քաղծառայողների դժգոհությունը: Ըստ նրանց, նախաձեռնողներն ամեն ինչ մոգոնել են՝ քաղծառայության համակարգը ստրկամիտներով համալրելու, «անհնազանդ ու անցանկալի» մարդկանցից մաքրելու համար:
Օրերս իր առարկությունները «Առավոտին» ներկայացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության՝ սոցիալական ապահովության բաժնի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| Գազի սակագինը ինքնագլուխ չեն բարձրացրել |
| |
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ ապրիլի 1-ից թանկացավ «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից մատակարարվող գազի սակագինը: Բնակչությանը մատակարարվող գազի 1000 խմ-ն դարձավ 96 հազար դրամ՝ ընկերության կողմից առաջարկվող 99 հազարի փոխարեն։ Իսկ խոշոր սպառողները 1000 խմ գազի համար, նախկին 154-ի փոխարեն, պետք է վճարեն $215: Նշենք, որ ընկերությունն առաջարկել էր սակագինը բարձրացնել մինչեւ $230:
«ՀայՌուսգազարդի» ներկայացրած սակագներն ամբողջությամբ չընդունելը հանձնաժողովը պատճառաբանեց դրանց ոչ լիարժեք հիմնավորվածությամբ:
Սակայն «Առավոտին» դիմած մի քանի խոշոր սպառող հանդիսացող բաժանորդների հավաստմամբ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագները հաստատելուց հետո, «ՀայՌուսգազարդը» իրենց տեղեկացրել է նոր թանկացման մասին: Նրանց ներկայացմամբ, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| Զրկում են ֆինանսավորումից |
| |
«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշել է դադարեցնել Հայաստանում ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը: Որոշումը չի վերաբերում միայն ծրագրի ավելի մեծ մասը կազմող ոռոգման ենթածրագրին: «Ա1+»-ի տեղեկացմամբ, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հաղորդագրության մեջ նշված է, որ տնօրենների խորհրդի որոշման համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարության կատարած քայլերը չեն համապատասխանում կորպորացիայի ժողովրդավարական կառավարման չափանիշներին:
«Այս որոշման պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանել ծրագրի շարունակական մասնակցության համար անհրաժեշտ ցուցիչներին: Հանգամանքը, որ կորպորացիան չի կարողանալու համագործակցել Հայաստանի հետ գյուղական աղքատ համայնքների համար ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| ԽԱՂԱՏՆԵՐԸ՝ ԵՐԵՎԱՆԻ ՇՐՋԱԿԱՅՔԻՑ ԴՈՒՐՍ |
| |
2013-ի հունվարի 1-ից Հայաստանում խաղատներ են լինելու միայն Ծաղկաձորում, Սեւանում եւ Ջերմուկում: Իսկ մայրաքաղաքում խաղատան բացման մասին հարցը կարող է քննարկվել միայն $100 մլն ծավալի բիզնես-առաջարկի դեպքում՝ համատեղված առնվազն 125 սենյակից բաղկացած բարձրակարգ հյուրանոցի շինարարությամբ: Երեկ կառավարության նիստում որոշվել է այս եւ մի քանի այլ փոփոխություններ կատարել «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում:
«Սա է մեր սկզբունքային դիրքորոշումը, հանրապետության նախագահի դիրքորոշումը՝ 2013-ից խաղատներ չպետք է լինեն երկրի կենտրոնական մասում եւ Երեւանի շրջակայքում»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նիստում որոշվել է նաեւ հակաճգնաժամային ծրագրի միջոցառումների շրջանակում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերի գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող բնակավայրերի ջրօգտագործողներին ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿՈՒ ՕՐ ԱՌԱՋ ԳՐԵԼ ԷՐ… |
| |
«Մարզպետարանի մոտ դիակ կա»
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում հունիսի 8-ին տեղադրվեց այս հաղորդագրությունը. «Հունիսի 6-ին, ժամը 19.20-ին, «1-02» հեռախոսահամարով անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզպետարանի մոտ դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1962թ. ծնված Գորգի Բիձյանի դիակը՝ ճակատին հրազենային վնասվածքի հետքով: Կատարվում է նախաքննություն»: Հաղորդագրությունն ուշագրավ էր երկու պատճառով. սպանվածը երկու օր առաջ «Առավոտում» էր, եւ ինձ տրամադրեց տպագիր մի փաթեթ իր «Քաղաքական օրագրից» եւ ահազանգեց, որ իրեն սպառնում են: Նա ասաց, որ վերջին՝ «Հայհոյանք» գիրքը գրախանութներից հավաքել են եւ նաեւ տեղեկացրեց, որ այրել են պապենական տունը: Մայրը վերջերս էր մահացել:
Գեւորգին ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ ԾԱՐԱՎ ԵՆ |
| |
Երեկ «Առավոտին» են դիմել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորները: Նրանք հայտնեցին, որ արդեն մի քանի օր է, ինչ իրենց խցերում ջուր չկա: Դա այն դեպքում, երբ խցերում ասեղ գցելու տեղ չկա եւ կալանավորների թիվը յուրաքանչյուր խցում հասել է 12-18-ի:
Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն «Առավոտի» ահազանգի կապակցությամբ տեղեկացրեց, որ խնդիրը համայնքային է: Նա ասաց, որ Նուբարաշեն համայնքում վթար էր եղել, իսկ մեկուսարանում ջրի հարցը կարգավորվել է պոմպի միջոցով. «Մենք չենք կարող 24 ժամով ջուր տալ, բայց միջոցներ են ձեռնարկվում խնդիրը լուծելու համար»: Նշենք, որ «Նուբարաշենում» երեկվա դրությամբ գտնվում է 1156 ազատազրկված: Նրանցից 810-ը կալանավոր է: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՎԵՐԵԼԱԿԸ «ԿԱՆԳՆԵԼ Է» |
| |
Երեկ «Առավոտին» են դիմել մայրաքաղաքի Իսակովի պողոտայի 4/2 շենքի 2-րդ մուտքի բնակիչները (ստորագրություններն առկա են): Նրանք տեղեկացնում են, որ մայիսի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի 152-Ա հրամանով հոսանքազրկվել է Իսակովի պողոտայի 4/2 շենքի 2-րդ մուտքի վերելակը: Պատճառաբանություններից մեկն այն է, որ բնակիչներից մեկը դիմել էր վերելակի անսարքության, վտանգավորության հետ կապված հարցով: Բնակիչները հայտնում են, որ իրականում իրենց միջոցներով (իսկ ո՞ւր մնաց վերելակների առողջացման մայրաքաղաքային ծրագիրը- Ռ. Մ.) հիմնովին վերանորոգվել է վերելակը, այն աշխատել է անխափան, եւ որ նախարարի հրամանը անհիմն է եւ չունի փաստաթղթային հիմնավորում:
Բնակիչները գտնում են, որ նախքան հրաման տալը, նախարարը պարտավոր էր փորձաքննություն նշանակել: Ի դեպ, փորձաքննության ժամանակ կպարզվեր, որ բնակիչների գումարների ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՃՇՏՈՒՄ Է |
| |
Պահպանողական կուսակցությունը տարածել էր մամուլի հաղորդագրություն, թե մայիսի 27-ին դատախազությունը քրեական գործ է հարուցել Կարեն Հեքիմյանի նկատմամբ՝ ԴԱՀԿ աշխատակցին զրպարտելու մեղադրանքով: Նաեւ եզրակացրել, թե «դատախազությունն ակտիվ գործունեություն է ծավալում» քաղաքացիների դեմ՝ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն «Առավոտին» տեղեկացրեց. «Կ. Հեքիմյանի կողմից դատական հարկադիր կատարողներ Ա. Մկրտչյանին եւ Է. Մանուչարյանին զրպարտելու փաստի առթիվ քրեական գործ իրոք հարուցվել է, սակայն ոչ թե դատախազության, այլ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից՝ դեռեւս 2009 թ. մայիսի 7-ին: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ պարզաբանում ենք, որ ոստիկանության կողմից քրեական գործ հարուցելու հիմք են հանդիսացել ձեռք ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| ՊԱՇՏՊԱՆԻ ՃԱՌԸ |
| |
Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի գործով դատավարությունը: Ինչպես տեղեկացնում է «Ա1+»-ը՝ Ս. Միքայելյանի պաշտպանը հանդես եկավ 20 էջից բաղկացած պաշտպանական ճառով: Ամբաստանյալի աթոռին հայտնված Սասուն Միքայելյանը ներկա չէր, սակայն թե դատարանի դահլիճում, թե բակում մի քանի տասնյակ մարդիկ էին հավաքվել՝ սատարելու նրան:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը մեղադրվում է մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ: Մեղադրող դատախազը պահանջել է 9 տարվա ազատազրկում: Հովիկ Արսենյանը եւս մեկ անգամ հետադարձ հայացք նետելով 2008թ. նախագահական ընտրություններին՝ հիշեցրեց, որ կեղծված ընտրությունները հազարավոր մարդկանց դժգոհության առիթ դարձան, եւ նրանք փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ը հավաքվում էին Ազատության ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ՈՒ ԶԶՎԱԾ |
| |
Ինչպե՞ս են հայերն ապրում օտար ափերում…
«Էն վերնիսաժը կա՞»,- Վիեննայի հայկական համայնքին պատկանող եկեղեցու բակում այսպես բացականչեց 47-ամյա Ռաֆիկը, ով աշխատանք գտնելու նպատակով տարիներ առաջ գաղթել է Հայաստանից: ԱՄՆ գնալու համար Ռաֆիկի ճանապարհը երկար է եղել. սկզբում գնացել է Իրան, որտեղից պետք է մեկներ Միացյալ Նահանգներ, սակայն սեպտեմբերյան ահաբեկչությունից հետո ստիպված է եղել գալ Վիեննա: Այստեղ է արդեն 8 տարի: «Հայաստանում «Ոզնի» թերթի երգիծական նկարներն էի նկարում»,- ասում է Ռաֆիկը: Այժմ Վիեննայում, ինչպես ինքն է նշում, տեխնիկական աշխատանքներ է կատարում, իսկ Հայաստան գալու մասին չի էլ մտածել: «Գամ ի՞նչ անեմ»,- ասում է նա ու հիշում այն ժամանակվա Երեւանը. «Հոսանք չկար, ջուր չկար, մարդիկ շատ կոպիտ էին. Վերնիսաժից ուզում էիր մի բան առնեիր, ձեռք էիր տալիս՝ գոռում էին վրադ: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| Հրաժարվում են ԲԳՎ-ներից |
| |
Վանաձորի Տիգրան Մեծի 73 շենքի, ժողովրդին ավելի հայտնի՝ ֆոտոէտյուդի շենքի 12 ընտանիք հրաժարվում է բնակարանների գնման վկայագրեր (ԲԳՎ) ստանալ:
Սկսած 2001 թվականից, Վանաձորում 594 ընտանիք ստացել է ԲԳՎ, իսկ նշված շենքի 73 ընտանիքից ԲԳՎ է ստացել 55-ը, մի քանի ընտանիք Հայաստանում չէ, մնացած 12-ն էլ հրաժարվում է: Նրանք 20 տարի ապրել են շենքի տեղում տեղադրված տնակներում, միայն անցյալ տարի են ազատել տարածքը, որպեսզի «Վիմպերգ» ՍՊԸ-ն սկսի շենքի կառուցումը, պայմանով, որ կառուցվող էլիտար շենքի 12 բնակարաններն իրենց են տալու: Սակայն շինարարությունը անժամկետ կասեցվեց ճգնաժամի պատճառով: «Քանի տարի է՝ աչքները էս տարածքի վրա է, էլ խնդրեցին ազատել, էլ հորդորեցին, էլ սպառնացին»,- ասում է Ռոզա Ավետյանը:
«Ոչ մի ճգնաժամ, ուղղակի մեր շենքի բնակիչներից ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| ԲԻՍՏՐՈ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ |
| |
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքը՝ նախկինում հարուստ գործարաններով ու արտադրամասերով, այժմ աշխատատեղերի, երիտասարդության հանգիստն ապահովող ժամանցի վայրերի խիստ կարիք ունի: Օրերս նոյեմբերյանցիների համար իսկական տոն էր: Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (ՀԱՀԹԳՀԶԾ) քաղաքում կառուցեց եւ բացեց Բիստրո-սրճարան եւ համակարգչային զարգացման կենտրոն:
ՀԱՀԹԳՀԶԾ Տավուշի մարզի տարածքային ծրագրի ղեկավար Զորայր Կիրակոսյանի խոսքով, նման ծրագրեր իրականացնելիս հաշվի է առնվում այն փաստը, որ տարածքը համարվում է սահմանամերձ գոտի: Իսկ ծրագրի հիմնական նպատակներից մեկը կրթությունն է: «Կրթության միջոցով մենք փորձում ենք բոլոր ձեռներեցներին եւ ընդհանրապես բոլորին մատուցել այն կարեւոր տեղեկատվությունը, որի օգնությամբ նրանք կկարողանան իրենց համայնքներում ստեղծել ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| Թուրք բիզնեսմենը փորձում էր փախչել Ադրբեջանից |
| |
Թուրք բիզնեսմեն Հուսեյն Արաբուլը, որը պայմանականորեն ազատազրկված էր Ադրբեջանում, փորձում էր փախչել այդ երկրից: Հունիսի 2-ին նա ձերբակալվել է ադրբեջանա-վրացական սահմանին, եւ այժմ հայտնի են գործի մանրամասները: Նախաքննության տվյալներով՝ Արաբուլը երկար էր նախապատրաստվում սահմանն անօրինական ձեւով հատելուն: Սկզբից նա ձեռք էր բերել կեղծ վարորդական իրավունքներ՝ ծրագրելով բեռնատար մեքենայով մեկնել Ղազախստան: Այնուհետեւ գործարարը որոշել էր փախչել Վրաստան, վարձել էր մի քանի օգնական, որոնց ծառայությունների համար վճարել էր $8000: Որոշ ժամանակ նա ապրում էր Ադրբեջանի Շամխորի եւ Ղազախի շրջաններում, տպավորություն ստեղծելով՝ իբր անց է կացնում արձակուրդը, ողջ օրը շրջելով ձկնորսական շորերով եւ ուսապարկով: Արտաքինը փոխելու նպատակով նա նաեւ ներկել էր մազերը, ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| Հաղորդավարը վիրավորել է Ալյասկայի նահանգապետին |
| |
Ամերիկացի հեռուստահաղորդավար Դեւիդ Լետերմանն իր երեկոյան շոուի ժամանակ անհարգալից է արտահայտվել Ալյասկայի նահանգապետ Սառա Փեյլինի եւ նրա դուստրերից մեկի հասցեին: Ինքը՝ Փեյլինը, Լետերմանի մեկնաբանություններն անվանել է սեռական այլասերվածության հետեւանք: Իր ելույթում Լետերմանը մեկնաբանել է Փեյլինի այցը Նյու Յորք, որի ընթացքում փոխնախագահի նախկին հանրապետական թեկնածուն մասնավորապես ներկա է գտնվել «Յանկիզ» թիմի բեյսբոլի խաղին: Հեռուստահաղորդավարը համեմատել է Փեյլինի ոճը օդանավի թեթեւաբարո ուղեկցորդուհու վարքի հետ, իսկ նահանգապետի աղջկա մասին կատակով ենթադրել է, որ «վերջինս հավանաբար հասցրել է հղիանալ «Յանկիզ» թիմի խաղացողից»: Ըստ երեւույթին՝ Լետերմանն ակնարկում էր նահանգապետի ավագ դստեր՝ Բրիստոլ Փեյլինի արտամուսնական ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| Հովանավորները Պենտագոնի պաշտոնյաների վրա ծախսել են $26 մլն |
| |
Center for Public Integrity (CPI) ամերիկյան լրագրողական կազմակերպությունը հետաքննել է 1998-2007-ը Պենտագոնի աշխատակիցների գործուղումների ծախսերը եւ պարզել է, որ արտասահմանյան ընկերություններն ու անհատները 10 տարվա ընթացքում հովանավորել են ԱՄՆ պաշտպանության նախարարության 22 հազար գործուղում՝ 26 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ: Լրագրողական կազմակերպության զեկույցում նշվում է, որ շրջագայությունների առավելագույն քանակը՝ մոտ 10 մլն դոլար, ֆինանսավորել են բժշկական ընկերությունները: Նրանց գումարներով գործուղվել են հիմնականում ռազմական դեղագործներն ու բժիշկները: Պենտագոնի հայտնի հովանավորներից են նաեւ Nike, Skechers, Mattel, Sony ընկերությունները: Լրագրողները պնդում են, որ ամերիկյան զինվորականներին վճարող հիմնական պետություններն են Ավստրալիան, Սինգապուրը եւ Ճապոնիան: ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| 1 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՆԵՐՔՆԱԿ |
| |
Թել-Ավիվի մի բնակչուհի դեն է գցել հին ներքնակը, որում մայրը պահում էր իր խնայողությունները: Պարզվել է, որ այդ ներքնակում պահվում էր մոտ 1 մլն դոլարին համարժեք գումար: Անատ անունով կինը պատրաստվում էր հաճելի անակնկալ մատուցել մորը եւ նրա համար գնել էր նոր ներքնակ, իսկ հինը տարել էր փողոց՝ հետագայում աղբանոց տեղափոխելու նպատակով: Բայց երբ Անատը իմացավ ներքնակի թանկարժեք պարունակության մասին եւ վազեց դուրս, պարզվեց, որ քաղաքի տնտեսական ծառայությունների աշխատակիցներն արդեն տարել են թանկարժեք իրը:
Անատը իր «գանձը» փնտրեց քաղաքային երեք աղբանոցներում, բայց փողով ներքնակը չգտնվեց: Աղբահանության ծառայության մենեջեր Իցհակ Բորբան հայտարարել է, որ իր գործընկերները օգնել են հուսահատ Անատին՝ դեն նետված գույքի փնտրտուքներում: Աղբահավաքներին ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՃ |
| |
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հունիսի 11-ին օրենք է ընդունել, որը հաստատում է Ճապոնիայի ինքնիշխանությունը Հարավ-Կուրիլյան մի քանի կղզիների վրա, որոնք ներկայումս պատկանում են Ռուսաստանի Դաշնությանը: Պատգամավորները միաձայն քվեարկել են Իտուրուպ, Շիկոտան, Կունաշիր կղզիները եւ Հաբոմայի կղզիախումբը «Ճապոնիայի անքակտելի մասը» հռչակելու մասին օրենքի օգտին: Նոր օրենքը պետք է լրացնի գոյություն ունեցող օրենսդրական ակտերը Կուրիլների մասին ու հուլիսյան Մեծ ութնյակի գագաթաժողովի ժամանակ նախատեսված ռուս-ճապոնական բանակցությունների նախաշեմին նոր ազդակ հաղորդի կղզիների վերադարձի կապակցությամբ Ճապոնիայում ծավալված արշավին: Նոր օրենքը նախատեսում է Կուրիլներում բնակվող ճապոնացիների եւ ռուսների համար առանց վիզայի ռեժիմի հետագա ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| ՎԻԿՏՈՐ ՉԵՌՆՈՄԻՐԴԻՆՆ ԱՅԼԵՎՍ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՉԷ |
| |
Ինչպես տեղեկացնում է newsru.com կայքը, երեկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Վիկտոր Չեռնոմիրդինն ազատվել է Ուկրաինայում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Այդ հրամանագրին անմիջապես հետեւել է երկրորդը, որով Չեռնոմիրդինին ՌԴ նախագահը նշանակել է ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ:
Հիշեցնենք, որ պարոն Չեռնոմիրդինը Ռուսաստանի շահն էր ներկայացնում Ուկրաինայում արդեն ութ տարի: Չեռնոմիրդինի՝ դեսպանի պաշտոնը թողնելու մասին խոսակցությունները շրջանառվում են արդեն մեկ տարի: Իսկ այս տարի փետրվարին այդ խոսակցություններն ավելի լրջացան այն բանից հետո, երբ Չեռնոմիրդինն իրեն մի քանի սուր արտահայտություն թույլ տվեց Ուկրաինայի հասցեին, ինչին հետեւեց այդ երկրի ԱԳ նախարարի բողոքը, որում նա դեսպանի գնահատականները համարել էր «ոչ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| ԲԱՐՈՅԱՀՈԳԵՎՈՐ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ |
| |
«Հանուն արդարության շարժում»
Բնության մեջ կառավարման ու գոյության լավագույն ձեւը շրջանն ու փակ շղթան են: Դրա վկայությունն է գալակտիկաների, աստղային համակարգերի, ատոմների եւ այլ շրջանային շարժման մեջ գոյությունը: Այսօր լավագույն արդյունքների են հասնում այն երկրները, որտեղ երկրի կառավարումն իրականացվում է փակ շղթայի տեսքով:
Մեր երկրի կառավարումն իրականացվում է վերեւից ներքեւ ուղղվածությամբ: Քանի որ այս համակարգում կառավարման համար անհրաժեշտ փակ շղթա կազմելու համար բացակայում են ժողովրդի ընդգրկումն ու նրա կողմից հսկողությունը ամենատարբեր գործընթացների նկատմամբ, այս իրավիճակում ծաղկում, բարգավաճում են բյուրոկրատիան, կոռուպցիան, անարդարությունը, անպատասխանատվությունն ու անպատժելիությունը, որոնք հասել են երկրի անվտանգության համար վտանգավոր չափերի: Այն բերում է նաեւ ազգային ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| Կոչումը մերժում է պահանջողությունը |
| |
Ի պատասխան «Առավոտում» տպագրված (30.05.2009) «Ինչպես խանգարել ռեժիսորին» վերնագրով Սուրեն Շահվերդյանի հարցազրույցի:
Կանխատեսելով հետագայում հնարավոր խոսակցությունները՝ ինքս եմ Գ. Սունդուկյանի անվ. թատրոնի գեղխորհրդի հերթական նիստերից մեկում պնդել Սուրեն Շահվերդյանի բեմադրական ծրագրերն ընդունելու անհրաժեշտությունը, որոնք, սակայն, հետաձգվել են՝ այլ երիտասարդների հնարավորություն ընձեռելու հիմնավորումով։
«Փող չեք տա՝ կգնամ երկրից»,- մոտավորապես այսպես էր խոսում սերնդակիցս մշակույթի նախարարի հետ։ Ո՞վ է երբեւէ արտահայտվել այս դիրքերից՝ Վահան Բադալյա՞նը, որ իր ստեղծագործական ուղին սկսել է նկուղային բեմադրություններից՝ անաղմուկ ու անհավակնոտ, եզակի ճաշակի, գեղարվեստական չափի զգացման, էսթետիկական հատկությունների ու կուլտուրայի տեր Նարինե Գրիգորյա՞նը, «Միմ ստուդիոյի» ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| ՀԱՅԵՐ՝ ՆԻՀԱՐԵԼԸ ԿՅԱՆՔԻ ՆՊԱՏԱԿ ՄԻ ԴԱՐՁՐԵՔ |
| |
Յուրաքանչյուր սպորտաձեւ առողջ ապրելակերպի միջոց է
«Նիհարելու խնդիրը հայուհիների համար ցավոտ հարց է ու տանջում է նրանց՝ անկախ տարիքից»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Orange Fitness» ակումբի շեյփինգի մասնագետ, ավագ մարզիչ Քրիստինե Միկոյանը:
Վերջին մի քանի տարիների ընթացքում պարի, լողի, մասնավորապես՝ շեյփինգի հաճախողների թիվը կտրուկ աճել է: Aerobic, low aerobic, step, tai-bo, yoga, cycle, body training, leg training... Սրանք բոլոր այն մարզաձեւերն են, որոնք, ըստ հայ կանանց եւ աղջիկների, օգնում են նիհարել, ձեռք բերել գեղեցիկ կազմվածք:
«Իրականում յուրաքանչյուր սպորտաձեւ նախ եւ առաջ առողջ ապրելակերպի միջոց է, սակայն չեմ ժխտում, որ նիհարելը նույնպես առողջ ապրելակերպ է: Այս բոլոր մարզաձեւերը ուղղված են անձի սրտանոթային համակարգի կարգավորմանը,- մեկնաբանում է Ք.Միկոյանն ու շարունակում:- Օրինակ, aerobic basic-ը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| Նոր ֆիլմ՝ «Արեւի տաճարը» |
| |
Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ 2008 թ. «Հայկ» կինոստուդիայում մշակույթի նախարարության պատվերով նկարահանած «Արեւի տաճար» կինոնկարի պրեմիերան: Ֆիլմի բյուջեն կազմել է 2 մլն դրամ: Երբ կինոնկարի մտահղացման հեղինակ Արմինե Դեմիրճյանն առաջարկել է նկարահանող խմբին Գառնիի տաճարի մասին ֆիլմ նկարել, գաղափարը սկզբում բոլորի համար արտառոց է թվացել, որովհետեւ 20-ից ավելի ֆիլմ արդեն կա այդ տաճարի մասին: Ֆիլմի սցենարիստ Վահան Տեր-Ղազարյանը նշեց. «Ժամանակակից կինոաշխարհում Հայկական լեռնաշխարհը մի տեսակ սպիտակ բծի տպավորություն է թողնում. մեր լեռնաշխարհով կամ պարզապես անցնում են, կամ շրջանցում, այնինչ՝ Հայկական լեռնաշխարհը խոշորագույն մշակութային կենտրոն է, որտեղ, սակայն, խորը ուսումնասիրություններ չեն կատարվել, շատ դեպքերում էլ աղավաղվել են փաստերը: Ֆիլմով փորձել ենք կինոտարածք մտցնել ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| Մաքսիմի արկածները Ցյուրիխում |
| |
Ռուսական շոու- բիզնեսի ամենաթարմ դեմքերից մեկը՝ երգչուհի Մաքսիմը վերջերս խանգարել է ցյուրիխցիների անդորրը, երբ իր հեթական՝ «Չեմ տա» տեսահոլովակն էր նկարում Շվեյցարիայում: Քլիպմեյքերն է Բախոդիր Յուլդաշեւը: Ըստ սցենարի, Մաքսիմը պիտի ուշագրավ գիրք ընթերցի, այնուհետեւ նրա աչքին վառվռուն կերպարներ երեւան: Մաքսիմի շարժունակությունը եւ վազվզոցը՝ Ցյուրիխի խաղաղ փողոցներում, զարմացրել է տեղի մեծահասակ բնակիչներին, սակայն ոգեւորել դպրոցականներին: Վերջիններս սիրով են մասնակցել տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին: Տեսահոլովակում Մաքսիմի սիրած տղային մարմնավորող երիտասարդը, սակայն, օրերս իրականում ավտովթարի է ենթարկվել՝ հենց նկարահանման ժամանակ, եւ ստեղծագործական կազմը ստիպված է եղել մեկ գիշերվա ընթացքում ուրիշին գտնել: Չնայած այս ամենին, Մաքսիմը գոհ է իր տեսահոլովակի պատճառով առաջացած խառնաշփոթից. ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| Պահպանակների կտրոններ՝ երեխաներին |
| |
Ըստ ռուսական ԶԼՄ-ների, բրիտանացի 13-20 տարեկան երեխաներին եւ երիտասարդներին այլեւս կտրոններ են բաժանվելու, որոնցով նրանք անվճար պահպանակներ կարող են ձեռք բերել դեղատներից, հիվանդանոցներից, երիտասարդական եւ սպորտային կենտրոններից: Դպրոցականներն այդ կտրոնները կստանան սեռական դաստիարակության դասերին, որոնք կանցկացվեն բուժաշխատողների կողմից: Իշխանությունները չեն բացառում, որ կտրոն կտրվի նաեւ 13-ից ցածր տարիքի երեխաներին, եթե նրանք սեռապես հասուն են: Այս ակցիայի նպատակն է երեխաներին ոչ միայն զանազան սեռավարակներից, այլեւ վաղաժամ հղիությունից զերծ պահելը: Վերջինիս առումով Մեծ Բրիտանիան առաջինն է Եվրոպայում:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-12 |
| ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ԲԱՑՈՒՄ ԾՐԱՐԸ |
| |
Հոգեբանական թեստ
Որքան էլ տարօրինակ թվա, բայց պարզվում է՝ ծրարը բացելու ձեւը եւս շատ բան կարող է ասել մարդու, նրա բնավորության եւ այլ հատկանիշների մասին։
Եվ այսպես՝ ուշադիր դիտեք ձեզ ներկայացված 4 նկարները եւ փորձեք կողմնորոշվել, թե ո՞ր ձեւով եք դուք ավելի հաճախ բացում ծրարները:
. Եթե ծրարը բացում եք այնպես, ինչպես պատկերված է նկար 1-ում, ապա դուք պահանջկոտ եք կյանքի նկատմամբ. փոփոխական տրամադրությամբ, նյարդային եւ անհամբեր անձնավորություն եք: Սակայն, միեւնույն ժամանակ՝ լի լավատեսությամբ ու էնտուզիազմով: Ընդունակ եք զմայլվել արեւի գրավիչ մայրամուտով, գեղեցիկ նկարով կամ արձանով, եւ ձգտում եք ձեր ուրախությունը կիսել ուրիշների հետ: Այնուհանդերձ՝ ձեզ հաճախ է պարուրում հուսահատության ալիքը, իսկ այդ դեպքում ձեր հեռանկարային պլաններն ու փայլուն գաղափարները մնում են լոկ երազանք:
. Իսկ եթե ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2009-06-12 23:40 |
| |
| |
50 ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻՑ ԿԱԶԱՏՎԵՆ 14-Ը՞
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն անդրադառնալով «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Համաներման ... |
| |
 |
|
| 2009-06-12 23:40 |
| |
| |
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՍԽԱԼՆԵՐԸ
«Ես կարծում եմ՝ ընդդիմությունը հերթական սխալը կատարեց՝ քաղաքապետի ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը ... |
| |
 |
|
| 2009-06-12 23:39 |
| |
| |
ԳՈՐԾԻ ԱՆՑՆԵՆՔ
«Խոսքով չի, գործով է, իսկ գործող մասսա մենք ունենք: Իշխանավորները անգամ տառասխալներով են խոսում, բայց գործում են հստակ: Մենք էլ չխոսենք, բայց ... |
| |
 |
|
| 2009-06-12 23:38 |
| |
| |
ՄԵԿԸ ԵԿԵԼ ԷՐ ԿՈԾԿԵԼՈՒ, ՄՅՈՒՍԸ՝ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ
Երեկ ասուլիսում ի պատասխան հարցի, թե իրո՞ք Ռոբերտ Ավագյանը փաստահավաք խումբ հրավիրված ոստիկաններին ասում էր, թե ... |
| |
 |
|
| 2009-06-12 23:38 |
| |
| |
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՉԻ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՆ
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը երեկ ՀՀ նախագահի նստավայր նամակ է ուղարկել, բողոքելով, որ ... |
| |
 |
|
| 2009-06-12 23:38 |
| |
| |
ԵՎՍ ՄԻ ԼՑՈՆՄԱՆ ԳՈՐԾ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ հաղորդում են ստացել թիվ 13/18 ընտրատեղամասի վստահված անձ Ա. ... |
| |
 |
|
| 2009-06-12 23:37 |
| |
| |
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Կարող է հրաժարվել
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կարող է հրաժարվել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ... |
| |
 |
|
| 2009-06-12 23:37 |
| |
| |
«ՄԻՋԱԴԵՊ ՉԻ ԵՂԵԼ»
«Իմ քրոջ եւ Անգլիայի դեսպանի միջեւ որեւէ միջադեպ չի եղել եւ չէր կարող լինել: Նա ընդամենը հանձնաժողովի անդամներից մեկն է եղել, որը ոչ մի առիթ ... |
| |
 |
|
| 2009-06-12 23:36 |
| |
| |
ԱՐՏԸ ԽԱԽՈՒՏ, ՄԱՀԱՆԱՆ՝ ԿԱՐԿՈՒՏ
«Մեկ կասեն՝ տասը կստանան»,- ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը երեկ իրենց ... |
| |
 |
|
| 2009-06-12 23:35 |
| |
| |
ՏԵՂԸ ԵՐԵՎՈՒՄ Է
Այսօր քաղաքական-պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: Բարձրաստիճան մի պաշտոնյա, ում կորուստը սգում էին ու սգում են թե՛ իշխանամետ, ... |
| |
 |
|
| 2009-06-12 23:35 |
| |
| |
ԵՐԿԱՐ ՄՏԱԾԵԼՈՒՑ ՀԵՏՈ
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում համաներման հասարակական առկա պահանջը, ինչպես նաեւ Հանրային խորհրդի հանձնաժողովներում ... |
| |
 |
|
| 2009-06-12 23:35 |
| |
| |
«ՑԻՆԻԿ ՔԱՅԼ»
Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ... |
| |
 |
|
| 2009-06-12 23:33 |
| |
| |
ԱՆԱՊԱՀՈՎՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԾՆՎՈՒՄ ԵՆ ԱՐԱՏՆԵՐՈՎ
Հղի կանանց թերսնումը հանգեցնում է նրան, որ երեխաները ծնվում են նապաստակի շրթունք կամ գայլի երախ արատներով: Նման ... |
| |
 |
|
| 2009-06-12 23:33 |
| |
| |
ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԱԿԻՐՆԵՐԸ
Հայաստանում այս տարվա առաջին 5 ամիսներին գրանցվել է ՄԻԱՎ վարակի 71 դեպք, որից 43-ը՝ տղամարդկանց, 28-ը՝ կանանց շրջանում: Ըստ ... |
| |
 |
|
| 2009-06-12 23:31 |
| |
| |
BRIDGE ARTSAKH՝ ՀՈՒՆԻՍԻ 19-21-Ը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանի արդյունաբերողների եւ ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել