16/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Ո՞րն է իմաստը
 

«Ընտրությունների կեղծումը հավասարազոր է ազգային դավաճանության»: «Իշխանությունները ստեղծել են այնպիսի համակարգ, երբ գործարարները ամենավախեցած խավն են՝ նրանք կարող են ամեն ինչ կորցնել»: «Ներկայումս Հայաստանում չկա սահմանադրություն, քանի որ հանրաքվեների երկու արդյունքներն էլ կեղծված են»: «Հայաստանում ձեւավորվել է ապաքաղաքական իշխանություն, եւ այդ իշխանության դեմ պետք է պայքարի հասարակությունը»: «Հայկական բանակը խաղալիք է դարձել իշխանությունների ձեռքին... բանակը միաձայն է քվեարկում իշխանահաճո թեկնածուների եւ քաղաքական ուժերի օգտին»: Ի՞նչ եք կարծում, ով է այդ մտքերի հեղինակը: Հայ ազգային կոնգրեսի որեւէ ակտիվի՞ստ: Արմատական ընդդիմադի՞ր: Ոչ, նման դատողություններ է հայտնել Հանրային խորհրդի ներկայիս նախագահ, «համատեղության կարգով»՝ ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը: Գուցե այդ ամենը նա ասել է շա՞տ վաղուց՝ մինչեւ 1998-ի իշխանափոխությունը: Դարձյալ ոչ: Մեջբերումներն արված են 2006 եւ 2007 թվականների ասուլիսներից՝ ըստ «Ռեգնում» գործակալության: Այժմ պարոն Մանուկյանը խուսափում է նման թեմաներից հրապարակավ խոսելուց եւ գերադասում է միանգամայն ճիշտ խոսքեր ասել հանդուրժողականության մշակույթ ստեղծելու, չարությունը եւ ագրեսիան բացառելու մասին: Իբր, նա 1996-ին չար եւ ագրեսիվ չէր:

Ես, այնուամենայնիվ, կխուսափեի սուր որակումներ տալ ԱԺՄ նախագահին: Ի վերջո, խոսքը Երրորդ հանրապետության հիմնադիրներից մեկի մասին է: Ընդհանրապես, ես որոշակի պատկառանք ունեմ «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամների նկատմամբ, որովհետեւ կարծում եմ, որ 88-90 թվականներին նրանք ընտրեցին ամենաօպտիմալ լուծումները: (Հասկանում եմ, թե որքան շատ են այն ընթերցողները, որոնք դրա հետ համաձայն չեն, բայց այստեղ տվյալ միտքը հիմնավորելու համար տեղ չկա): Այսօր ավելի արդիական է հետեւյալ հարցը. պարոն Մանուկյանի՝ վերը մեջբերված գնահատականները «ուժի մե՞ջ են», թե՞ նրա կարծիքով, երկու տարում Հայաստանում տեղի են ունեցել այնպիսի «տեկտոնիկ» տեղաշարժեր, որ այդ արատները վերացել են: Համարձակվեմ պատասխանել ԱԺՄ նախագահի փոխարեն եւ ընտրեմ առաջին տարբերակը. այն, ինչ ասված էր երկու տարի առաջ, ճիշտ է նաեւ հիմա: Բայց այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում՝ էլ ի՞նչ Հանրային խորհուրդ: Այսինքն՝ եթե ընտրությունները կեղծվում են, եթե սահմանադրություն չկա, եթե բանակը իշխանությունների խաղալիքն է, իսկ գործարարները ամենավախեցած խավն են, ապա ո՞ր միամիտը կարող է հույսեր կապել նախագահի կողմից ստեղծված մի մարմնի հետ, որը բացարձակապես ոչ մի իրավասություն չունի: Ո՞ւմ են պետք դրա տասնյակ հանձնաժողովներն ու հարյուրավոր նիստերը:

Մեր հասարակության մեջ լարվածությունը կարող է մեղմանալ միայն այնպիսի պետական եւ ոչ պետական ինստիտուտների գործունեությամբ, որոնք հավասար հեղինակություն ունեն ժողովրդի ընդդիմադիր եւ իշխանամետ հատվածների մոտ, ստեղծվել են դրանց փոխադարձ (թեկուզ՝ ոչ ֆորմալ) համաձայնությամբ: Մնացած ամեն ինչը օդի անիմաստ ցնցում է:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
Քաղաքականություն
ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ
 

«Մենք մեր գործողություններով չպիտի օգնենք այս իշխանությանը՝ իշխանությունը պահելու հարցում: Այս իշխանությունները մինչեւ հոկտեմբեր պատասխան ունեն տալու, դրա համար էլ անգլիացի դիտորդը հայտարարեց, որ վերջնական գնահատականը ավագանու ընտրությունների վերաբերյալ կտան հոկտեմբերին: Հնարավոր է՝ մեկ-երկու շաբաթից նորից հանրահավաքի կոչ անենք, ցանկացած կոչի անմիջապես հավաքվեք: Մեր առաջնորդի հետ միանշանակ հասնելու ենք հաղթանակի»,- երեկ հանրահավաքում կոչ արեց Արամ Զավենի Սարգսյանը: Իսկ Ստեփան Դեմիրճյանը նկատեց, որ ոչ մի կեղծված ընտրություն չի կարող ընկճել ժողովրդի կամքը, դրանք ընդամենը համալրում են այս իշխանության հանցագործությունների ցանկը:
Մանրամասները՝

 
 
Քաղաքականություն
«ՊԵՏԴԵՊԻ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԹԱՑԸ ՉՈՐԻ ՀԵՏ Է ԽԱՌՆՎԱԾ»
 

Երեկ ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը

ԱՄՆ Պետական դեպարտամենտը հրապարակել է «Ազատության եւ ժողովրդավարության զարգացման» տարեկան զեկույցը: Այն ներկայացնում է ԱՄՆ-ի օժանդակությունը «անցումային ժողովրդավարությամբ» երկրներում: Զեկույցն ընդգրկում է 106 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: Ըստ զեկույցի, 2008 թվականի նախագահական ընտրությունների բազմաթիվ բացթողումները Հայաստանում հանգեցրել են քաղաքական ճգնաժամի, որը շարունակվում է չլուծված մնալ: 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը ուժ է կիրառել բողոքի ցույցերը ցրելու համար, ձերբակալվել են բազմաթիվ ցուցարարներ, իսկ 20-օրյա արտակարգ դրությունը նշանակալիորեն սահմանափակել է լրատվամիջոցների գործունեության եւ հավաքների ազատությունը։ ...

 
 
Քաղաքականություն
«ԳԱԼԻՍ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ՝ ՌԵԺԻՄԻ ՀԱՄԱՐ»
 

ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, եթե ամռան ընթացքում արտակարգ իրավիճակներ չլինեն:

«Այս իշխանությունների բարեկարգած ու կանաչապատած քաղաքում երբ անձրեւ է գալիս՝ ցեխաջուր է թափվում»,- երեկ անձրեւին զուգահեռ սկսված հանրահավաքն այսպես բացեց այն վարող ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ անդամ Արարատ Զուրաբյանը: ՀԱԿ-ի առաջնորդներին եւ առաջին նախագահին հավաքվածները ողջունեցին ու Մատենադարանի հարթակ ուղեկցեցին ծափերով, ցնծությամբ ու հայտնի կարգախոսների վանկարկումներով: Երեկվա հանրահավաքը այնքան մարդաշատ չէր, ինչպիսին սովորաբար լինում են ՀԱԿ-ի հանրահավաքները, սակայն «Առավոտի» հետ զրույցներում կոնգրեսական առաջնորդները մտավախություններ չունեին, քանի որ համոզված էին, որ «երբ պահը գա», նորից ժողովուրդը ...

 
 
Քաղաքականություն
Պաշտպանվենք՝ ներքին խնդիրները թոթափելով
 

Առաջարկում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը

«Ժառանգություն» խմբակցությունը հունիսի 22-ին սկսվող ԵԽԽՎ նստաշրջանից, որում կլսվի նաեւ Հայաստանի հարցը, մեծ սպասելիքներ չունի եւ վստահ է, որ «այդպիսի վայրերում» (նկատի ունի ե՛ւ ԵԽԽՎ-ն, ե՛ւ ԵՄ նախարարների կոմիտեն) չի կարելի, որ Հայաստանի անունը անընդհատ բացասական կերպով շեշտվի»: Ըստ խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, իշխանությունները մեկ հետեւություն պետք է անեն, որ՝ «իրենք այնպիսի գործունեություն պետք է ծավալեն, որի արդյունքում մենք ոչ թե մեր ներքին խնդիրներից պաշտպանվելով փորձենք պաշտպանել Հայաստանը, այլ վերջապես թոթափենք այդ ներքին խնդիրները եւ կարողանանք արտաքին մարտահրավերների նկատմամբ համարժեք աշխատանք իրականացնել»: Իսկ ...

 
 
Քաղաքականություն
ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ»
 

«ՀՀ վարչապետին, որպես ամենահարուստ մարդկանցից մեկին ՀՀ-ում, որպես քաղաքականապես բոբիկ անձնավորության, պետք է ուղղակի քաղաքական հենարան, որովհետեւ ոնց որ թե հանրապետականները զզվում են իրենից»,- երեկ «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: Նրա կարծիքով, հենց այդ նկատառումներից է Տիգրան Սարգսյանը ստեղծում նոր՝ ռամկավար-արմենակյան կուսակցություն: Առաքելյանը նկատեց, որ Տիգրան Սարգսյանը ՀՌԱԿ-ի հանդեպ իր բացահայտ նկրտումները չի թաքցրել երբեք. «Նա բացահայտ մեր ատենապետի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ՌԱԿ-ը գանձ է, եւ չի թաքցրել, թե ում է ուզում տեսնել ատենապետի դերում. նա, ի դեպ, հենց այն պատճառով, որ վարչապետը տվեց իր անունը, չդարձավ Լիբանանում պատգամավոր, դուրս մնաց ցուցակից: Վարչապետը էմիսարներ է ուղարկել օվկիանոսից այն կողմ, փորձում էր ամեն ինչ անել, որ տեղի չունենա ...

 
 
Քաղաքականություն
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՉԱՓՆ ԱՆՑՆՈՒՄ Է»
 

Վստահ է Ժուռնալիստների միության նախագահ, Հանրային խորհրդի եւ Երեւանի ավագանու անդամ Աստղիկ Գեւորգյանը

- Տիկին Գեւորգյան, Դուք, լինելով Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը, վերջերս նշանակվեցիք Հանրային խորհրդի անդամ եւ ընտրվեցիք Երեւանի ավագանի: Կկարողանա՞ք արդյոք հասցնել արդյունավետ աշխատել այդ բոլոր պաշտոններում:

- Եթե դա լիներ վճարովի հիմունքներով, ապա, թերեւս, անհարմար կզգայի՝ թե կասեն, որ գումարի հետեւից եմ ընկել: Սակայն այդ բոլոր տեղերում աշխատանքը հասարակական է, եւ ես, լինելով իմ երկրի քաղաքացին, կփորձեմ իմ ներդրումն ունենալ այդ կառույցների աշխատանքում: Բերեմ մի օրինակ. ինչպես տեղյակ եք, Կարեն Անդրեասյանը լրագրողական մասնագիտական վարքականոնի վերաբերյալ օրենքի նախագիծ է ներկայացրել: Եվ հիմա ես շատ գոհ եմ, ...

 
 
Քաղաքականություն
Բերբերյանին խեղդամահ է արել ընկերը
 

Հանցագործությունը բացահայտվել է

ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից, որպես անհայտ կորած, այս տարվա ապրիլի 30-ից որոնվում էր ԱՄՆ քաղաքացի, 1951 թվականին ծնված, Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 5 շենքի 3-րդ բնակարանի բնակիչ, «ԼԻԼ-ՆԱՐ» ՓԲԸ տնօրեն Նազարեթ-Հագոփ Բերբերյանը, որը ապրիլի 26-ին, երեկոյան 20-ի սահմաններում, դուրս է եկել նշված հասցեից եւ չի վերադարձել: Իսկ շենքի բակից անհետացել է Բերբերյանին պատկանող ՋԻՓ մակնիշի 04 ԼՍ 413 համարանիշի ավտոմեքենան: Ոստիկանությանն ապրիլի 28-ին այս մասին հայտնել է քաղաքացի Ս.-ն: Մայիսի 3-ին Բերբերյանի անհայտացման հետ կապված՝ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ Քրօր-ի 104 հոդվածի հատկանիշներով (կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործություն, սպանություն): Օրեր անց ոստիկանությունը Բերբերյանին պատկանող ավտոմեքենան ...

 
 
Կրթություն
ԱՐՎԵՍՏԸ ՆՈՒՐԲ ՈԼՈՐՏ Է
 

Միասնական քննությունների ներկայիս բովում կարծես մի փոքր անուշադրության են մատնվել արվեստի բուհերը, որտեղ մասնագիտական առարկաներից ընդունելության քննությունները տեղի կունենան հուլիսին:

Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոռեկտոր Սվետլանա Գեւորգյանը եւ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի դեկան Նարինե Սարգսյանը: Արդեն երկու տարի է՝ Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ընդունելության քննությունները կազմակերպվում են Գյումրիում: Ս. Գեւորգյանը խոսեց դրա արդյունավետության մասին, նշելով, որ դիմորդներն այլեւս ստիպված չեն լինի գալ եւ օրերով օթեւանել մայրաքաղաքում ապրող իրենց բարեկամների տներում, որպեսզի հանձնեն ընդունելության քննությունները: «Առավոտը» տիկին Գեւորգյանից հետաքրքրվեց՝ մտավախություն չկա՞, որ, ինչպես ասում են, ...

 
 
Կրթություն
Հեռու մնանք քաղաքականությունից
 

Սա է սոցիոլոգների դեղատոմսը՝ քաղաքական գործիչների գործիքը չդառնալու համար

Հայաստանյան հասարակության մեջ սոցիոլոգիական հարցումների մասին սկսում են խոսել հիմնականում ընտրություններից ընտրություններ: Այնինչ, արտասահմանյան զարգացած երկրներում որեւէ բիզնես դնելուց առաջ գործարարները հատուկ մասնագետների օգնությամբ սոցիոլոգիական հարցումների միջոցով ուսումնասիրում են շուկան, որպեսզի մեկ տարուց հետո իրենց բիզնեսը չտապալվի: ՀՀ-ում այսպիսի երեւույթի հազվադեպ կարելի է ականատես լինել:

Աշխարհում գոյություն ունեցող հիմնախնդիրները եւ սոցիոլոգիայի բնագավառում եղած մարտահրավերները հունիսի 11-14-ը աշխարհի շուրջ 50 երկրից ՀՀ ժամանած մասնագետները կքննարկեն «Սոցիոլոգիան խաչմերուկներում» խորագրով գիտաժողովի ընթացքում:

«Առավոտը» զրուցեց գիտաժողովի մի քանի արտասահմանցի մասնակիցների ...

 
 
Կրթություն
«ՄԵՆԱԿ ՎԱՏԸ ՄԻ ԱՍԵՔ»
 

Հասարակությանն ու լրագրողներին հորդորում է ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը

- Ի տարբերություն կրթության եւ գիտության նախարարի, Դուք նոր մարդ չեք միասնական պետական քննությունների համակարգում: Ինչպե՞ս եք գնահատում այս տարվա քննությունների ընթացքը՝ նախորդ երկու տարիների համեմատ: Եվ ինչի՞ հետ եք կապում այս տարվա քննություններից դժգոհությունների մեծ քանակը:

- Ես նաեւ նախորդ տարվա քննությունների պատասխանատուներից մեկն եմ: Անցած տարիներին այս համակարգի կայացմամբ մարդիկ են զբաղվել, որոնք դրա նվիրյալն են եղել, եւ այնպես են արել, որ ամեն ինչ լավ լինի, բայց մյուս կողմից՝ այնպես լինի, որ հաջորդ տարի ավելի լավ լինի, հետո՝ ավելի լավ եւ այդպես շարունակ: Մեր հիմնական չափանիշը հետեյալն է եղել՝ ամեն տարին նախորդ տարվանից ավելի լավ պետք է լինի: Դա ...

 
 
Կրթություն
ԲՈՂՈՔԱՎՈՐՆԵՐ ՉԿԱՅԻՆ
 

Մի քանի թերթերում (այդ թվում՝ «Առավոտում») տպագրվել էր մի ահազանգ, համաձայն որի՝ Վանաձորի թիվ 5 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հայոց լեզվի միասնական պետական քննության ժամանակ եղել են աղաղակող ապօրինություններ: Առանձնացված մի դասասենյակում հավաքված են եղել այդ տարածքի մեծահարուստների երեխաները, որոնց համար նախապես «մուծել» են, եւ նրանք բոլորը ստացել են բարձր բալեր: Կոնկրետ մեզ այդ ահազանգով դիմել էր խիստ վրդովված մի տիկին: Երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպել այդ տիկնոջը եւ լսել նրա բողոքները, մենք զանգեցինք նրան եւ տեղեկացրինք այդ մասին: Տիկինը հրաժարվեց հանդիպումից, ասելով, որ իր ասածներին ավելացնելու ոչինչ չունի եւ չի կարող այդքան հեռավորություն կտրել նույն խոսքերը կրկնելու համար:

Երեկ ԿԳ նախարարն անձամբ մեկնեց Վանաձոր: Մինչ այդ մենք փորձեցինք ...

 
 
Կրթություն
ԱՆԳԼԵՐԵՆԻՑ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ…
 

Երեկ, ի թիվս այլ քննական կենտրոնների, շրջանավարտները օտար լեզվի միասնական պետական քննություն հանձնեցին նաեւ Երեւանի պետական համալսարանում տեղակայված քննակենտրոնում: Քանի որ այստեղից նախորդ քննությունների ժամանակ որոշակի բողոքներ էին եղել, այս անգամ էլ այցելեցինք այդ քննակենտրոն:

Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ երեխաները քննության էին հրավիրված առավոտյան ժամը 8-ին, սակայն, ի տարբերություն հայոց լեզվի, երբ քննությունը սկսվել էր ժամը 10-ին, այս անգամ այն սկսվեց 9.20-ին: Դրսում հավաքված ծնողներին մի բան էր միայն հուզում՝ երեխաները հաջող հանձնեն քննությունը, քանի որ մաթեմատիկայի եւ հայոց լեզվի քննություններից հետո շատ էին լարված ու դժգոհ: Ծնողները պատմեցին, որ այդ առարկաներից ցածր են եղել գնահատականները, այն դեպքում, երբ իրենց երեխաները լավ են պատրաստվել քննություններին: Սերինե անունով մի ծնող ասաց, ...

 
 
Կրթություն
«ՈՒՂԵՑՈՒՅՑԻՑ ՉԵՆՔ ՇԵՂՎԵԼ»
 

Հայոց լեզվի եւ հայ գրականության միասնական պետական թեստի հեղինակները պարզաբանում են

Հայոց լեզվի եւ հայ գրականության 2009 թվականի միասնական քննության թեստը հարուցել է դիմորդների, ծնողների, մասնագետների եւ լրագրողների դժգոհությունը։ Առարկությունների գերակշիռ մասը վերաբերում է թեստի բարդության աստիճանին. հակասություն է արձանագրվում թեստի եւ 2008 թվականի աշնանը ՀՀ ԿԳՆ գնահատման եւ թեստավորման կենտրոնի հրապարակած «Հայոց լեզվի եւ հայ գրականության պետական ավարտական եւ միասնական քննության ուղեցույցի» միջեւ։

Քննական թեստի բարդության աստիճանը բնավ պայմանավորված չի եղել այս կամ այն մասնագետի քմահաճույքով։ Թեստը կազմվել է առանձին մասնագետների եւ հաստատությունների ներկայացրած տասնյակ առաջարկների հիման վրա, որոնցում ակնհայտորեն նկատվում է թեստի բովանդակային, մասամբ նաեւ՝ կառուցվածքային ...

 
 
Մշակույթ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
 

a
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ տասնմեկերորդ

 ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ՎԵՊ

 Կանայք ամուսնանալուց հետո ոչ միայն որեւէ նոր բան չեն հասկանում, այլեւ նախկինում հասկացածներից էլ են ահագին բան մոռանում, ու էս դեպքում արդեն կնոջ ազգային պատկանելությունը որեւէ նշանակություն չի կարող ունենալ, որովհետեւ ամուսնանալուց հետո ոչ թե կնոջ խելքն ու մտածողությունն են ավելանում կամ փոխվում, այլ՝ իրավիճակները, ու էս ասածս առաջին հերթին հենց Մելիսային է վերաբերում, որովհետեւ դժվար է պատկերացնել ավելի փոխված իրավիճակ ու ավելի նոր կյանք, քան՝ Հայաստան տեղափոխված ամերիկացու իրավիճակն ու կյանքը, ...

 
 
Սպորտ
ՇԱՊԻԿՈՎ ԾՆՎԱԾ ՊԱՐԱՇՅՈՒՏԻՍՏԸ
 

Անգլիացի պարաշյուտիստ Ջեյմս Բուլը, որը մի քանի տարի առաջ մարզաձեւին վերաբերող ֆիլմեր նկարահանելու նպատակով հիմնել է «Air 2Air» սեփական գործակալությունը, տեւական ցատկերի մասին նկարահանումներ կատարելու նպատակով ժամանել էր Ռուսաստան:

Հերթական սյուժեներից մեկի համաձայն, նա զուգընկերոջ հետ միասին ցատկեց 1800 մետր բարձրության վրա գտնվող ուղղաթիռից: Բուլը, որի մոտ էր տեսախցիկը, իր պարաշյուտը ընկերոջ ազդանշանով պետք է բացեր գետնից ցածր բարձրության վրա գտնվելու ժամանակ: Սակայն օդային հոսանքները նրանց քշեցին դեպի մոտակա սարի լանջերը, եւ ընկերը չհասցրեց ազդանշան տալ եւ Բուլը ժամում 160 կմ արագությամբ բախվեց գետնին...… բայց ողջ մնաց՝ կոտրելով ողնաշարը, մի քանի կող ու ատամ, վնասելով թոքը: Նրան փրկեց այն, որ լանջը շատ թեք էր եւ ծածկված էր ձյան հաստ շերտով: «Ասես ինձ բեռնատար մեքենա հարվածեց,- հետո պատմել է ...

 
 
Սպորտ
Հրաժարվել է անարդար նշանակված 11 մետրանոցից
 

Եզակի դեպք է տեղի ունեցել ֆուտբոլի Ռումինիայի առաջնությունում: Մրցավարը «Ռապիդի» կիսապաշտպան Կոստին Լազերի դեմ խաղի կանոնները խախտելու համար «Օցելուլայի» դարպասին 11 մետրանոց է նշանակում: Պատժված թիմի խաղացողները, բնականաբար, համաձայն չէին մրցավարի որոշման հետ, ինչը նա փոխել չէր պատրաստվում: Բայց անսպասելի նրան է մոտենում «տուժողը» եւ հայտարարում, որ խաղի կանոնների խախտում իսկապես չի եղել: Եվ մրցավարը, որ դեպքերի այդպիսի զարգացման չէր սպասում, հարկադրված ընդառաջ է գնացել Լազերին: Ճիշտ է, այդ պահին հաշիվն արդեն 2:0 էր՝ հօգուտ դաշտի տիրոջ դերում հանդես եկող «Ռապիդի»: Մնացած ժամանակում «Ռապիդը» եւս երկու անգամ գրավում է մրցակցի դարպասը եւ համոզիչ հաղթանակ տանում՝ առանց կասկածելի 11 մետրանոց հարվածի օգնության:

Վերջին տասնամյակում արդարացի խաղի այդպիսի դեպք գործնականում չի ...

 
 
Սպորտ
ՌԵՏԻՆԵ ՄԱՐՄԻՆ
 



Մարդու հոգեւոր, մտավոր եւ ֆիզիկական հնարավորություններն անսահմանափակ են: Ասում են՝ յուրաքանչյուր ոք կարող է անել անհնարինը: Բայց դրա համար նա պետք է շատ ցանկանա, ապրի հատուկ ռեժիմով, նախապատրաստական

որոշակի ծրագիր անցնի: Ու, որ նույնպես շատ կարեւոր է՝ ամեն օր տքնաջան մարզվի: Օրինակները բազմաթիվ են: Ասենք՝ արեւելյան մարտարվեստների ներկայացուցիչները, որոնք դատարկ ձեռքերով կամ մարմնի տարբեր մասերով հաստ տախտակներ ու աղյուսներ են փշրում՝ ...

 
 
Տնտեսություն
ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
 

ՀԱԷԿ-ի աշխատակիցների հավաստմամբ, ղեկավարությունն իրենց հետ անմարդկային է վերաբերվում

Մեծամորի ատոմակայանի ղեկավարությունը 6 տարի շարունակ իր աշխատակիցներին չի վճարել նրանց հասանելիք հավելավճարները, որն օրենքով սահմանված է առողջության համար վտանգավոր պայմաններում աշխատելու համար: Եվ միայն աշխատակիցների համառ բողոքներից ու «Ժառանգություն» խմբակցության հետեւողական աշխատանքներից հետո է ՀԱԷԿ-ը համաձայնել վճարել հավելավճարները, բայց՝ մինչեւ 2015 թվականը: Այս մասին «Առավոտն» արդեն անդրադարձել է (05.06.2009):

Խնդրի առնչությամբ երեկ խմբագրություն էին դիմել ՀԱԷԿ-ի մի խումբ աշխատակիցներ, որոնք դժգոհ էին ոչ միայն սահմանված ժամանակացույցից, այլեւ «իրենց ղեկավարության կողմից դրսեւորված անմարդկային վերաբերմունքից»:

Նրանց խոսքերով. «Մենք լրիվ անտեսված ենք: Մեր ղեկավարությունը ...

 
 
Տնտեսություն
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ» ԿԸՆԴԼԱՅՆԻ ԲԻԶՆԵՍ-ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ
 

Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին եւ երկրի քաղաքական ու տնտեսական դաշտի լարվածությանը, աճել է «Հայէկոնոմբանկի» նկատմամբ հաճախորդների վստահությունը, ինչի մասին վկայում է ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին բանկի մի շարք ցուցանիշների աճը։ Երեկ «Հայէկոնոմբանկի»՝ նախորդ տարվա գործունեության արդյունքների ներկայացման ժամանակ ասաց բանկի վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը: Մասնավորապես, Դ. Սուքիասյանի ներկայացմամբ, 8,3%-ով աճել են ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդները՝ կազմելով 5,4 մլրդ դրամ, իսկ իրավաբանական անձանցից ներգրավված դեպոզիտները ավելացել են 1,5 մլրդ դրամով կամ 54,8 %-ով՝ կազմելով 4,3 մլրդ դրամ: Դ. Սուքիասյանը տեղեկացրեց նաեւ, որ հաշվետու տարում բանկը տրամադրել է ավելի քան 20 հազար տեղական եւ միջազգային պլաստիկ քարտ՝ հասցնելով դրանց քանակը 69 հազար 265-ի: Ընդհանուր առմամբ, բանկի ...

 
 
Տնտեսություն
ԴԱՄԲՈՒԼԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՄԻՆՉԵՎ Ո՞ՒՐ
 

«Կառավարությունը վարում է դամբուլային քաղաքականություն: Ամեն ինչ անում է հակառակը»,- երեկ լրագրողներին հայտարարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, կառավարությունը զարկ է տալիս շինարարությանը, որն էլ դարձել է ճգնաժամի պատճառ. «Հիմա բանկերը գյուռ-գյուռ փող են ստանում կառավարությունից, վերավարկավորում են շինարարությունը՝ մեր ազգային պարտքի շնորհիվ: Դրա փոխարեն 1000-ական դոլար պետք է տալ գյուղացիական տնտեսություններին՝ անկախ այն բանից՝ կվերադարձվե՞ն, թե՞ ոչ»:

Հ. Բագրատյանին վրդովեցրել էր նաեւ այն, որ վերջերս Ռուսաստանից ստացված վարկի բաշխումը թափանցիկ չի արվել, եւ ոչ ոք տեղյակ չէ, թե այդ գումարներն ինչ են եղել. «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ վարկային համաձայնագիր ստորագրելուց հետո ԿԲ-ն շրջաբերական է ուղարկել կոմերցիոն բանկերին՝ վարկը ծախսելու վերաբերյալ առաջարկություններ ...

 
 
Տնտեսություն
ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄԻ ՀՈՒՅՍԸ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐՆ ԵՆ
 

«Այս տարվա 1-ին եռամսյակում, նախորդ տարվա համեմատությամբ, արձանագրվել է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի աճ՝ 2, 8%-ով»,- այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Վիճակագրական տվյալների համաձայն, գրեթե ամեն տարի Հայաստան այցելող զբոսաշրջիկների 62%-ը սփյուռքահայեր են: Մ. Ապրեսյանի խոսքերով, չնայած միջազգային ֆինանսական ճգնաժամին եւ համաշխարհային զբոսաշրջության կենտրոնների կանխատեսումներին՝ այս տարի Հայաստանում զբոսաշրջիկների մեծաքանակ այցելությունների ակնկալիքներ կան. «Եթե 2008-ին Հայաստան այցելողների թիվը կազմել է 558 հազար, ապա այս տարվա 1-ին եռամսյակի տվյալները վկայում են տարեվերջին զբոսաշրջիկների աճի մասին»:

Մ. Ապրեսյանի հավաստմամբ, ճգնաժամի պարագայում, Հայաստանում այս տարի հյուրանոցային եւ ...

 
 
Մարզեր
«ԱՐԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՕՐԸ»
 

Արցախյան պատերազմի մասին հերթական գիրքը, նախորդների նման, հագեցած է անճշտություններով

2006 թվականին ընթերցողի դատին է հանձնվել արցախյան պատերազմի մասին հերթական գիրքը՝ Անահիտ Չիբուխչյանի «Արարման վեցերորդ օրը»: Հեղինակը անդրադարձել է պատերազմին մասնակցած բժիշկներին եւ, մեղմ ասած, անճշտություններ ներկայացրել: Գրքում նշվում է, որ Շուշիի առանձնակի գումարտակի բժիշկներ են եղել Վաչագան Սարգսյանը, Գեւորգ Գրիգորյանը: Մինչդեռ հայտնի է, որ 1992-1998 թվականներին Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած Շուշիի առանձնակի գումարտակի բժիշկը եղել է Նորայր Շահբազյանը:

Մեզ հետ զրույցում Ժիրայր Սեֆիլյանը ասաց, որ Գեւորգ Գրիգորյանին չի ճանաչում, իսկ Վաչագան Սարգսյանը գումարտակում եղել է կարճ ժամանակով միայն, գումարտակի բժիշկը Նորայր Շահբազյանն էր: ...

 
 
Մարզեր
Աչաջուր. մեծ համայնքի մեծ հոգսերը
 

Գյուղի շատ խնդիրներ լուծվել են, սակայն սողանքների հարցը մնում է բաց

Աչաջուրը բնակչության քանակով Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ գյուղն է: Տավուշի մարզում այն բնակչությամբ երկրորդ գյուղական համայնքն է: Գյուղի անվանումը ծագել է երկու վտակների միախառնումից, ճյուղավորումից՝ «աչայից»: Բնակավայր մտնելիս աչքի են զարնում մեծ, գեղեցիկ տները եւ …անբարեկարգ, փոսաշատ ճանապարհները: Գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանը համայնքը ղեկավարում է 2005 թվականի դեկտեմբերից՝ վկայում է, որ ամեն տարի համայնքի բյուջեից ֆինանսներ են հատկացնում համայնքի ճանապարհների հարթեցման, խճապատման համար: Սակայն գյուղ մտնող ճանապարհը թեք է, անձրեւներն ի չիք են դարձնում այդ աշխատանքների արդյունքը: Գյուղապետն ասում է, որ վճռել են տեղական քարով ճանապարհի սալահատակում ...

 
 
Մարզեր
ԹԱՓԱՆՑԻԿ Է ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՄԻԱՅՆ ԿԵՍԸ
 

Ըստ Կոտայքի մարզպետարանի, մարզի բնակչությունը մարզպետին սիրում է այնպես, ինչպես նույնիսկ Ռոմեոն չի սիրել Ջուլիետին:




Պաշտոնյայի կողմից հասարակության համար բաց լինելու, հասարակության առաջ հաշվետու լինելու, հասարակությանը բանի տեղ դնելու տարբեր դրսեւորումներ կան: Ու դրա համար կարելի է այս կամ այն բանը անել կամ չանել: Օրինակ, կարելի է թիկնապահներ չունենալ, մեկ-մեկ ...

 
 
Մարզեր
ԴԱՆԱԿԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՈՍԿՈՐԻՆ
 

Վանաձորի Ալեքսանդր Շիրվանզադեի փողոցին վանաձորցիները «Լաչինի միջանցք» են ասում: Ու որքան էլ արգելվի փողոցային առեւտուրը, այստեղ առեւտրականները էլի գտնում են ելքը, «բիզնես ծավալում»: Այստեղից մարդիկ գնում են իրենց անհրաժեշտ սնունդը եւ չեն մտածում սեփական առողջության մասին: Լոռու մարզի գլխավոր հակահամաճարակաբան Կարինե Միրզոյանը նշում է, որ առեւտրի համար նախատեսված բոլոր կանոնները խախտված են՝ առեւտուրը կատարվում է բաց երկնքի տակ, փողոցային փոշու, արեւի, անձրեւի, ցանկացած պայմաններում: Իհարկե, սա փողոցային առեւտրի պատճառած միակ վնասը չէ: Շիրվանզադեի փողոցի թիվ 3 տան բնակիչ Վաչագան Գասպարյանը վրդովված պատմում է, որ վերջերս իրենց հարեւանի տանը հրդեհ էր բռնկվել: Հրշեջ մեքենաները չէին կարողացել մտնել տարածք: Բարեբախտաբար՝ հարեւանությամբ է գտնվում Լոռու մարզի ազգային անվտանգության շենքը, որի բակից ...

 
 
Մարզեր
ԱՆՄԽԻԹԱՐ ՊԱՏԿԵՐ
 

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի որոշմամբ գույքագրվել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի եւ համայնքների հանրային իրազեկման միջոցները։ Ըստ նախարարությունից ստացված տեղեկատվության՝ Հայաստանի Հանրապետության 914 համայնքից 154-ը չունի ֆիքսված հեռախոսակապ, բջջային կապ չկա 6 համայնքում, ինտերնետային կապ առկա է 131 համայնքապետարանում, ինտերնետային կայք ունի ընդամենը 20 համայնք: Կայքերն էլ առավելապես ճանաչողական են՝ ընթացիկ նորություններ չեն մատուցում: Հեռուստաընկերություն կա հազիվ 22 համայնքում, նույնքան համայնքում էլ կա տեղական թերթ, իսկ տեղական ռադիոցանց ունի ընդամենը վեց համայնք: Համայնքապետարանի գործունեության մասին տեղեկատվական նյութերի ցուցատախտակ կա 645 համայնքում, 269-ում՝ չկա: Արմավիրում, Լոռիում եւ Շիրակում՝ բոլոր համայնքներն ունեն տեղեկատվական ցուցատախտակներ:

 

 
 
Մարզեր
ԻՐԱԶԵԿՎԱԾ ՉԵՆ
 

Աշխատանքային այցով Սյունիքում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը եւ մարզի ղեկավարության հետ քննարկում է գյուղատնտեսության գլոբալ խնդիրները:

Լինելով սյունեցի, նախարարը նշել է, որ ծանոթ է մարզի հիմնախնդիրներին եւ կարեւորում է հատկապես մեքենատրակտորային կայանների ստեղծումը: Գերասիմ Ալավերդյանը հայտարարել է, որ առաջիկայում նախատեսվում է նման կայաններ ստեղծել մի քանի, այդ թվում՝ Սյունիքի մարզում: Իսկ հակակարկտային կայաններ արդեն կան Արարատում, Շիրակում, Արմավիրում: Առաջիկայում կստեղծվի նաեւ Սյունիքում:

Սյունիքում՝ հատկապես Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում, կան ոչխարաբուծությունը զարգացնելու բարենպաստ պայմաններ: Ըստ գյուղնախարարի, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, հնարավոր է համագործակցություն Իրանի հետ, ու լուծված կլինի նաեւ արտադրանքի իրացման հարցը: Իսկ արտադրված ...

 
 
Մարզեր
ԽՆՋՈՒՅՔ՝ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՀԻՆ
 

Հունիսի 10-ին Նոյեմբերյան քաղաքի «Լեւոն երկրորդ» ռեստորան-հյուրանոցում կայացել է ճաշկերույթ, որը նախաձեռնել են Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Խնջույքը կազմակերպվել է ի պատիվ Նոյեմբերյանում վերջերս պաշտոնավարման անցածների՝ ազգային անվտանգության Նոյեմբերյանի բաժանմունքի եւ հարկայինի տարածքային բաժնի պետերի, նոր ոստիկանապետի, Նոյեմբերյանում շուրջ մեկ տարի պաշտոնավարող, սակայն դեռեւս նոր համարվող դատավորի: Հատկանշական է, որ նրանք բոլորն էլ տեղացի չեն:

Վերջերս պաշտոնն ստանձնած «ՀայՌուսգազարդի» Նոյեմբերյանի տարածքային կառույցի ղեկավարը, ով ծագումով Նոյեմբերյան քաղաքից է, քեֆին ներկա չի եղել: Համայնքապետերը այս քայլով, փաստորեն, ցանկանում են լավ հարաբերություններ հաստատել պետական հզոր կառույցների տեղական չինովնիկների հետ: «Հզորներին» դուր գալու ձգտումը ...

 
 
Հայդ պարկ
«ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ՏՆՕՐԻՆՈՒՄ ԷԻՆ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՆԴԱՆԵՐԸ»
 

Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի 2009թ. հունիսի 12-ի հանրահավաքում ելույթից Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական մեքենայի, այնպես էլ հանձնաժողովների անդամների ու թաղային հեղինակությունների ամենաակտիվ մասնակցությամբ։ Սերժ Սարգսյանն այս ընտրություններով ցույց տվեց, որ ժողովրդավարության ...

 
 
Ժամանց
ԵՐԵԽԱՅԻ ՎԱՐՔԻ ՄՈԴԵԼԸ՝ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԻ ՀԵՐՈՍ
 

Երեխաների մեջ սերմանելով ազարտի հակվածությունը՝ մեծանալիս նա կդառնա խաղամոլ

«Եթե չենք ուզում, որ մեր երեխաները լինեն ապագա խաղամոլներ, ազարտի սիրահարներ, ուրեմն պետք է սահմանափակենք նրանց համակարգչային խաղեր խաղալու ժամանակը»,- մտահոգված է հոգեբան Դիանա Սարգսյանը։ Հոգեբանի խոսքերով՝ համակարգչային խաղերը երեխաների համար մեծ վտանգ են ներկայացնում. դրանք ունեն ֆիզիոլոգիական, հոգեբանական եւ վարքային ազդեցություն։ Հոգեբանի փոխանցմամբ, համակարգչային խաղերի ամենավտանգավոր ազդեցությունը ֆիզիոլոգիականն է. «Համակարգչի առաջ երեխային նստեցնելիս պետք է հաշվի առնել նրա տարիքը։ 4, 5, 6 տարեկան երեխաների մոտ տեղի է ունենում ֆիզիոլոգիական, տեսողության հասունացում, ողնաշարի, մաշկամկանային համակարգի կառուցվածքի ձեւավորում, ...

 
 
Ժամանց
Վերհիշենք հայկական ավանդական կերակուրները
 

Ուտելիքը միայն քաղցը հագեցնելու համար չէ

Հայոց ավանդական տոնածիսական մշակույթը զգալի կորուստներով է մեզ ավանդվել: Պատմական, հասարակական, քաղաքական տարբեր պատճառներով դուրս են մղվել որոշ տոներ, տարրալուծվել են այլ տոների ու ծիսակատարությունների մեջ կամ տոնվում են միայն ժողովրդի մի հատվածի կողմից: Մոռացված ավանդույթները, հայ ազգային խոհանոցը ճանաչելի դարձնելու եւ վերականգնելու համար երեկ «Արարատ հոլլ» ռեստորանում հավաքվել էին բազմաթիվ հյուրեր: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հ/կ-ի եւ ԵՊՀ ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Հացը լեռներում» ցուցադրություն-համտեսը: Սկզբում լրագրողների հետ հայոց ավանդական տոնածիսական մշակույթի արդի վիճակի մասին խոսեցին միջոցառման ...

 
 
Ժամանց
«Շվեդական սեղան», ինը կում սակե, ջայլամի ձվեր...
 

Հարսանեկան ավանդույթները՝ տարբեր երկրներում

Յուրաքանչյուր ազգ ունի յուրահատուկ մշակույթ, սովորույթներ, որոնցից են նաեւ հարսանեկան ավանդույթները: Նրանք բոլորն էլ գայթակղիչ են, եւ ի զորու՝ բորբոքել մարդու երեւակայությունը...

Եկեք ծանոթանանք մի շարք երկրների հարսանեկան ավանդույթներին։

Օրինակ, Դանիան աչքի է ընկնում իր ճոխ հարսանիքներով, որտեղ արդեն սկսել են բյուջեում ճեղքվածք առաջացնող եւ կեղեքիչ հարսանիքների դեմ օրենսդրորեն պայքարել: Ըստ ավանդույթի՝ այստեղ հարսանիքներն ընթանում են չափից ավելի ճոխ. ուտելիքը շա՜տ-շատ է լինում՝ առնվազն մեկ տասնյակ սագ, բադ եւ գառ է մորթվում, 2 տասնյակի հասնող հավեր, շուրջ 5 խոճկոր, խոզեր, 2 կով եւ՝ ալկոհոլային խմիչքների ահռելի քանակություն:

Հարսանեկան խնջույքի սեղանն իր առատությամբ Դանիային գրեթե չի զիջում Գերմանիան: Հյուրերին հրամցվում է առնվազն 20 ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009-06-13 23:42
 
 

ՀԱՋՈՐԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

«Որ ներկա իշխանությունը տապալվելու է, եւ Սերժ Սարգսյանը չի դիմանալու մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ...

 

2009-06-13 23:41
 
 

ԿՈՊԻՏ ՉԽՈՍԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

«Իշխանությունների հետ կոպիտ խոսելը ինքնանպատակ չէ, այլ մեթոդ է՝ հասնելու ինչ-որ նպատակների: Դու պետք է կոպիտ խոսես, եթե կոպիտ ...

 

2009-06-13 23:39
 
 

ԱՄՈԹԱՆՔԸ՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

«Միամտություն է կարծել, որ դա (կաշառակերության վերացումը-խմբ.) կախված է մի քանի մարդկանցից, որ եթե ուզեն՝ կվերանա: ...

 

2009-06-13 23:38
 
 

ՈՉ ՈՔ ՉԻ ՈՒԶՈՒՄ «ՊԱՊԱ»

«Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա արբանյակները չեն կարող որեւէ մեկի հետ համագործակցել՝ չլինելով «պապայի» դերում, իսկ նրան «պապայի» դերում ...

 

2009-06-13 23:38
 
 

ԳԱԼԻՍ ԵՆ ՊՐԵՍԿՈՏԸ ԵՎ ԿՈԼՈՄԲԻԵՆ

ԵԽԽՎ հունիսի 22-ին սկսվող նստաշրջանից առաջ՝ հունիսի 15-ին, եռօրյա այցով Երեւան կժամանեն ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ...

 

2009-06-13 23:38
 
 

ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱՏԵԼ

Ի պատասխան «Կանայք հանուն խաղաղության» հ/կ նախագահ Գայանե Մարտիրոսյանի՝ «Առավոտի» երեկվա համարում տպագրված հարցազրույցի, Հայ ազգային ...

 

2009-06-13 23:37
 
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Երկակի չափանիշներ

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) մեղադրում է ԱՄՆ-ին Հարավային Կովկասի երկրների նկատմամբ երկակի չափանիշների ...

 

2009-06-13 23:37
 
 

ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵ՞Լ Է

Ըստ որոշ լուրերի, ՀՀ ոստիկանության վեցերորդ՝ կազմակերված հանցավորության դեմ պայքարի վարչությունը հունիսի 11-ին ձերբակալել է ...

 

2009-06-13 23:36
 
 

ՀԲ-Ն ՓՈՂ ԿՏԱ

Հարկային օրենսդրությունում ՀՀ կառավարության առաջարկած փոփոխությունները, մասնավորապես հարկային տեսուչի ներկայությունը խոշոր ...

 

2009-06-13 23:36
 
 

ՊՏՏԱՀՈՂՄ ՇԻՐԱԿՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 11-ին ուժեղ պտտահողմ է գրանցվել Շիրակի մարզում, զգալի վնասվել են ...

 

2009-06-13 23:36
 
 

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ

«Առաջիկայում քաղաքական դաշտում վերադասավորումներ չեմ ակնկալում, որովհետեւ քաղաքական դաշտ չկա: Դա բիզնեսի ոլորտի պայքար է: ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

 Armenian Medical Network -Health news