 |
 |
|
| 14/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Երբ ծանոթներիցս մեկը ինձ հիշեցրեց, որ այսօր՝ հունիսի 17-ին, նշվելու է Տիգրան Պետրոսյանի 80-ամյակը, ես չհավատացի՝ մի՞թե ընդամենը 80-ամյակը: Դժվար է հավատալ, որ աշխարհի 9-րդ չեմպիոնը, շախմատում նոր դարաշրջան բացած մարդը մեր ժամանակակիցն է, եւ եթե չլիներ նրա անբուժելի հիվանդությունը, նա կարող էր այս պահին մեր կողքին լինել: Ուրեմն, նա նվաճեց աշխարհի չեմպիոնի թագը՝ ընդամենը 34 տարեկան երիտասարդ լինելով: Երեւի «տարածության» այդ զգացողությունը պայմանավորված է նրանով, որ վերջին տասնամյակների ընթացքում փոխվել է շախմատային խաղի էությունը:
Պետրոսյանի, Սպասսկու, Կորչնոյի, Տալլի համար շախմատը Խաղ էր՝ ինտելեկտի եւ տրամաբանության մաքուր մրցույթ: Այդ մրցույթի վրա այլ, կողմնակի գործոնների, օրինակ՝ փողի ազդեցությունը չնչին էր. աշխարհի չեմպիոնը ստանում էր 2000 ռուբլի եւ որեւէ այլ հավակնություն չուներ: Ֆիշերի, Կարպովի եւ Կասպարովի ժամանակ շախմատը դարձավ մեծ բիզնեսի եւ մեծ քաղաքականության հետ սերտորեն կապված սպորտաձեւ՝ բազմաթիվ այլ սպորտաձեւերի նման:
1971-ի ամռանը ես Մոսկվայում հնարավորություն ունեի հետեւելու, թե ինչպես է Տիգրան Պետրոսյանը խաղում Վիկտոր Կորչնոյի հետ: Դա հավակնորդների մրցաշարի կիսաեզրափակիչի 6-րդ կամ 7-րդ պարտիան էր: Կորչնոյը 5 ժամվա ընթացքում գրեթե չէր վեր կենում տեղից եւ լարված նայում էր գրատախտակին: Պետրոսյանը կարծես կիսապառկած էր աթոռին, հաճախ էր դուրս գալիս բեմից եւ ժամանակ առ ժամանակ քթի տակ ժպտում էր: Մի խոսքով, իր սիրելի գործով՝ Խաղով զբաղվող եւ դրանից մեծ բավականություն ստացող մարդու տպավորություն էր թողնում: Ես հիշում եմ նույնիսկ 1966 թվականը, երբ հազարավոր հայեր հավաքվում էին օպերայի (ապագա Ազատության) հրապարակում՝ երկրպագելու իրենց մեծ հայրենակցին: Ազգային համախմբման նման պահեր դրանից հետո եղել են միայն 88-ին: Նույն տեղում:
…Վերջերս Գերմանիայում մտավորականներից մեկը մեզ՝ հարավկովկասցիներիս հաճոյանալու համար հիշատակեց մեր ազգերի փառքը կազմող մարդկանց: Երբ նա խոսեց Բուլաթ Օկուջավայի մասին, մեր վրացի գործընկերներն ընդդիմացան՝ «դե, նա ռուս բանաստեղծ է»: Ըստ էության, դա, իհարկե, ճիշտ է՝ Օկուջավան ռուսական մշակույթի ներկայացուցիչ է, բայց եթե ունես վրացական արմատներով այդպիսի փայլուն ներկայացուցիչ (ի դեպ, մայրական կողմից՝ հայ), ինչո՞ւ չհպարտանալ: Երբ հերթը հասավ մեզ՝ հայերիս, նույն գերմանացին նշեց Տիգրան Պետրոսյանի անունը: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2009-06-17 |
| ՀԱՂԹՈՂԸ ՎԵՐՑՆՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ |
| |

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը երեկ «Հայացք» ակումբում նշեց, թե Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանական դաշտում եւ առաջին հերթին՝ կոալիցիայի լոկոմոտիվը համարվող ՀՀԿ-ի ռազմավարության մեջ եւ մոտեցումներում տեղի է ունեցել բավական մեծ փոփոխություն. «Ի տարբերություն նախորդ 10 տարիների՝ Հանրապետական կուսակցությունում ակնհայտ է այլեւս իր հաղթանակը որեւէ մեկի հետ չկիսելու եւ չզիջելու դիրքորոշումը»:
Կարդացեք նաեւ՝
Լուսանկարը՝ Արտակ Բարսեղյանի |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| ՍԹԱՓՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ՝ ՔԱՂԱՔԱԿԱն ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ |
| |
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը վստահ է, որ մաքսիմալիզմը լավ բան չէ:
- Չե՞ք կարծում, որ արտաքին քաղաքականության հարցերում մենք ինչ-որ բան տանուլ ենք տալիս:
- Կարծում եմ՝ հիմա քաղաքական ուժերի համար սթափվելու ամենաճիշտ պահն է, այն առումով, որ եկանք մի ճամփաբաժանի, երբ «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը, մաքսիմալիզմը իրեն սպառել է: Մաքսիմալիզմը արտաքին քաղաքականության մեջ անհատի տեսանկյունից ինձ համար ընկալելի է, ասենք, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններում, վերջիվերջո, մենք արդար ենք մեր պահանջի մեջ՝ խոսքը մեր պատմական հայրենիքի մասին է, մարդկայնորեն ես դա հասկանում եմ: Նույնիսկ երբ արտաքին հարցերում մաքսիմալիստ է մի կուսակցություն, որը միշտ դավանել է ազգային իղձերի, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| «ԹԱԳԱՎՈՐՆ ԱՊՐԱԾ ԿԵՆԱ» |
| |

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը Պուտինին ողջունելու հնարավորություն ունեցել է, իսկ Սերժ Սարգսյանի հետ խոսելու հնարավորություն չունի:
«Եթե ես ոսկե ձկնիկ բռնեի, նրանից երեք բան կխնդրեի՝ մի օրով Վազգեն Սարգսյանին վերակենդանացներ, եւ նա իր աչքով տեսներ, թե իրենից հետո ովքեր են իրենց հերոսների տեղ դրել: Կխնդրեի Վանո Սիրադեղյանին Երեւան բերեր, ու նա իր աչքով տեսներ, թե այսօր քաղաքում ովքեր են իրենց լավ տղերք զգում: Նաեւ կխնդրեի, որ մեր առաջին տղամարդը ժողովրդին ընտրեր իրեն թիկնապահ ու լավ հասկանար, որ իր շրջապատի նազիր-վեզիրները առաջինը կփախնեն իրենից»,- «Առավոտի» հետ զրույցում իր մտորումները կիսեց բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը:
Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ այժմ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| Արծվի տեղ էիր ուզում փախնեիր |
| |
Սովորական ղառղառ դուրս եկար
Ժողովուրդը մի հայտնի ասացվածք ունի՝ «դմակով ոչխար ես՝ մի տեղդ փակի»: Տեսեք՝ ո՞վ է խոսում բիզնես ընդդիմության մասին: Վաղուց ի վեր բացահայտ փեշը վառած-մարած գործակալ Արամ Կարապետյանը, որը 2008թ. մարտիմեկյան դեպքերից օրեր անց մարդկանց զգոնությունը բթացնելու նպատակով կարճ ժամանակով հայտնվեց Ազգային անվտանգության ծառայության VIP (գործակալների համար նախատեսված) «խցում»: Այնուհետեւ «առողջության վատթարացման» պատճառաբանությամբ, որը ռեժիսորական մեծ վարպետությամբ հրամցվեց հանրությանը, նա հայտնվեց ազատության մեջ: Ի տարբերություն մյուս բանտարկյալների, Արամը անհապաղ, առանց որեւէ խոչընդոտի, մեկնեց հանրապետությունից դուրս՝ իր «վաստակած» հանգիստն անցկացնելու նպատակով: Հիմա էլ տերերը հետ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| Արտահերթի թեման՝ համաներում |
| |
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ստորագրել է որոշում, ըստ որի՝ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահի նախաձեռնությամբ 2009թ. հունիսի 19-ին, ժամը 12.00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: Օրակարգում ընդգրկված է ՀՀ նախագահի առաջարկությունը՝ համաներում հայտարարելու մասին: Թե կոնկրետ ի՞նչ տեսք ունեն նախագահի առաջարկությունները համաներման մասին, մենք դեռ չենք պարզել, այս օրերին տարբեր տեղեկություններ եւ տարբեր ձեւակերպումներ են տարածվում այդ առաջարկությունների վերաբերյալ: Սակայն մեզանում արդեն տարածված տեխնոլոգիա է. հրապարակ են նետվում մի քանի «հավաստի» տեղեկություններ, եւ վերջում արվում է դրանց ճիշտ հակառակը: Ըստ ամենայնի, այս անգամ եւս այդպես կլինի: Երեկ մենք հետաքրքրվեցինք, թե ինչի՞ համար էր այս ամբողջ շոուն՝ տարբեր հանրային խորհուրդների, հասարակական կազմակերպությունների, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՄԱՍՆԱԿԻ՞ |
| |
«Համաներումը չի լինելու այն բովանդակությամբ եւ ընդգրկմամբ, ինչին սպասում են հասարակությունը, քաղաքական ուժերը եւ մասնավորապես, ինչը պատկերացնում են ընդդիմադիր քաղաքական ուժերը»,- երեկ «Հայացք» ակումբում նման համոզմունք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա՝ «Համաներումը կարող է լինել ուղղակի մասնակի եւ այդ գաղափարի ամենաանցանկալի այլասերումներով: Այն, որ համաներման միջոցով կվերանան քաղբանտարկյալներին մեղսագրվող բոլոր հանցագործությունները՝ ես այնքան էլ համոզված չեմ: Մասնավորապես, ես համոզված չեմ, որ ԱԺ-ի մեր 4 գործընկերների նկատմամբ կիրառված համաներման արդյունքում նրանք վերադառնալու են խորհրդարան։ Սա արդեն ակնհայտ է։ Պատժելու են նրանց, եւ այդ պատիժը լինելու է, առնվազն, պատգամավորական գործունեությունից զրկելու տեսքով»: Նկատենք, որ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ |
| |
Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ ծանոթացել են համաներման մասին որոշման մանրամասներին:
Եռօրյա այցով Երեւանում գտնվող ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն երեկ առավոտյան ԱԺ-ում հանդիպեցին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների հետ: Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն «Առավոտին» հանդիպումից հետո հայտնեց, թե համազեկուցողներին առաջնահերթ հետաքրքրում էին հետեւյալ հարցերը. «Անշուշտ՝ կարեւորագույն հարցը համաներումն է: Ըստ կարեւորության՝ երկրորդ հարցն է, թե փաստահավաք խմբի լուծարումից հետո ի՞նչ քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրությունն ընթանա պատշաճ հունով: 3-րդ խումբ հարցերն ընտրական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| Դատական շոուները մոտենում են ավարտին |
| |
Երեկ ելույթ է ունեցել երեք քաղբանտարկյալ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարաններում պաշտպանական ճառերով եւ վերջին խոսքով են հանդես եկել «Յոթի» գործից անջատված մասերով եւ 2008թ. մարտի 1-ին Երեւանում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ ամբաստանվող երեք քաղբանտարկյալները՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն ու Սուրեն Սիրունյանը:
Մասնավորապես Մ. Մալխասյանն իր վերջին խոսքում հայտարարել է, որ ինքը դատարանից որեւէ ակնկալիք չունի եւ ներողամտություն չի հայցում. «Այսօր իմ ակնկալածը դատարանից միայն արդարադատությունն է, որը հավատ ու հույս պետք է ներշնչի ժողովրդին եւ նպաստի երկրում բարոյական մթնոլորտի վերականգնմանը: Իմ ու քաղբանտարկյալ ընկերներիս կողմից կրած չարչարանքներից ու զրկանքներից հետո պիտի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ |
| |
Օտար լեզուների ուսուցիչների վերապատրաստման դասընթացները մեկնարկեցին մանկավարժների կողմից հնչեցված հիմնախնդիրների տարափով:
«Ավագ դպրոցն ի՞նչ պիտի տա երեխային, եթե կրկին դասավանդելու են դպրոցի նույն ուսուցիչները». ավագ դպրոցների ծրագրի մասին խոսելիս ծնողներն առաջինն արտասանում են այս նախադասությունը: Մտահոգությունը թերեւս տեղին է, ու հենց այդ պատճառով էլ արդեն մեկնարկել են ավագ դպրոցի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: Դրանք իրականացվում են Երեւանի եւ մարզերի մանկավարժական բուհերում: Երեկ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում մեկնարկեցին օտար լեզուների ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, որոնք իրականացվում են ԿԳՆ-ի եւ Կրթական ծրագրերի կենտրոնի աջակցությամբ: Մինչեւ հուլիսի 4-ը Երեւանից եւ մարզերից մայրաքաղաք ժամանած 200 ուսուցիչ կվերապատրաստվի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| Անբավարար ստացածների թիվը պակասել է |
| |
Ինչպես հաղորդում է կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքէջը՝ հանրապետությունում ձեւավորված 22 քննակենտրոնում այսօր կայացած ֆիզիկա առարկայի միասնական քննությանը մասնակցում էր 4723 շրջանավարտ։ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը քննություններին հետեւում էր Արմավիրի թիվ 1 եւ թիվ 6 դպրոցներում տեղակայված քննական կենտրոններում։ Մինչ քննությունների մեկնարկը, քննակենտրոնների ղեկավարները շրջանավարտներին բացատրեցին քննության ընթացակարգը, ծանոթացրին ձեւաթղթերի լրացման կարգին, ապա ծնողների ներկայությամբ բացվեցին թեստերի ծրարները, եւ քննությունները մեկնարկեցին։
Ինչ վերաբերում է ֆիզիկայի թեստերին, ապա ինչպես ավելի վաղ հաղորդել են թեսթերի մշակողները, բոլոր առաջադրանքները պայմանականորեն կարելի էր բաժանել պարզ, միջին բարդության եւ բարդ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| Նոր հանրակացարան |
| |
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ մասնակցել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրակացարանի՝ Զեյթուն ուսանողական ավանի վեցերորդ մասնաշենքի բացմանը՝ հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: ՀՀ վարչապետը շրջել է հիմնովին վերակառուցված մասնաշենքում, որը Պետական բժշկական համալսարանին է տրամադրվել ՀՀ կառավարության որոշմամբ՝ բուհին նախկինում պատկանող յոթերորդ մասնաշենքի փոխարեն: Տիգրան Սարգսյանը ծանոթացել է շենքային պայմաններին, եղել է նաեւ միջազգային փոխանակման ծրագրերով Հայաստան ժամանած ուսանողների, դասախոսների, հյուրերի համար նախատեսված հյուրանոցային հարկաբաժնում: Հանրակացարանը հագեցած է տեխնիկական պատշաճ միջոցներով, անվտանգության համակարգով: Ներկայումս ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| «ԱՊԱՀՈՎԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» |
| |
ՀՀ մշակույթի նախարարության հերթական գլուխգործոցը՝ մշակույթի ոլորտի 2008-2012 թթ. միջոցառումների ցանկը նախընտրական բուկլետ է հիշեցնում:
Վերջերս ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2008 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախագծի նախնական քննարկումների ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարեց, թե մշակութային արժեքների պահպանումը ՀՀ մշակույթի նախարարության գործունեության գերակայություններից է: Տարօրինակ կթվար, եթե հակառակը հայտարարվեր, մանավանդ կան գերակայություններ, որոնց մասին պետք չէ բարձրաձայնել, դրանք «չգրված օրենքի» սահմաններում են: Ընդհանրապես, ՀՀ մշակույթի նախարարության գործունեությունն ասոցացվում է ճոխ ձեւակերպումների, բառաշքերթի, հորինված եզրույթների հետ: Ասվածը հաստատում է նաեւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| «Պետք է թո՛ւյլ տալ շռայլություն» |
| |
Ասում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը՝ նկատի ունենալով օպերետի ժանրը:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնն անցնող թատերաշրջանում մի քանի առաջնախաղ ունեցավ՝ Շեքսպիրի «12-րդ գիշեր», Օստրովսկու «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում», վերականգնեց ազգային օպերետի լավագույն նմուշներից մեկը՝ Գ. Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինին», ինչպես նաեւ Ջոն Պատրիկի «Տարօրինակ միսիս Սեւիջը» տրագիկոմեդիայի միջոցով հանդիսատեսին առիթ ընձեռեց ակնդիրը դառնալու անկրկնելի Գալյա Նովենցի ինքնատիպ դերակատարմանը:
«Առավոտը» կոմեդիայի թատրոնի հետ կապված իրեն հուզող հարցերն ուղղեց տնօրեն Կարո Շահբազյանին:
- Վերջերս հաճախ է խոսվում այն մասին, որ որոշ պրոդյուսերական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| ՆԱՑԻԶՄ՝ ԷԼԻՏԱՐ ԴՊՐՈՑՈՒՄ |
| |
Այն ծնողներին, որոնց երեխաները սովորում են Pechersk School International էլիտար դպրոցում, սպասվում է տհաճ անակնկալ: Այս դպրոցը, որի սաները փաստացի Ուկրաինայի ողջ էլիտայի զավակներն են, տեղակայված է Կիեւի կենտրոնում: Մի տարօրինակ տնային աշխատանք երեխաների մոտ շոկ է առաջացրել: Առաջադրանքի բնույթը հետեւյալն էր՝ բերել Ադոլֆ Հիտլերին պաշտպանելու 68 պատճառ: Ու որպեսզի ֆյուրերի ոգուն հաղորդակից լինեն, երեխաներից դպրոցում պահանջում են բարեւել նացիստների պես: Նշենք, որ դպրոցում նաեւ մի հսկա պաստառ է փակցված նացիստական առաջնորդի նկարով: Այն երեխաները, որոնք հրաժարվում են կատարել համապատասխան աշխատանքներն այս թեմայով՝ պատժվում են: Օրինակ, այդ դպրոցի սան Լինան հրաժարվել է մտնել նացիստական բովանդակությամբ պաստառներով ու գրություններով «զարդարված» դասարան՝ ստանալով նկատողություն տնօրենից: «Թեկուզ հեռացնեն դպրոցից, ներս ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| «Միկան» ընդհուպ մոտեցավ «Փյունիկին» |
| |
Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար, հանրապետության բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» այս մրցաշրջանում միավորի երկրորդ կորուստն ունեցավ: Վարդան Մինասյանի թիմը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0, խաղաց Կապանի «Գանձասարի» հետ:
Այդ առիթից օգտվեց Աշտարակի «Միկան», որը մրցակցի դաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց «Ուլիսին» եւ վաստակած միավորներով ընդհուպ մոտեցավ «Փյունիկին»՝ լրացուցիչ լարվածություն հաղորդելով առաջնությանը:
Երեւանի «Կիլիկիան» հարազատ հարկի տակ միավորը բաժանեց Գյումրիի «Շիրակի» հետ: Ցավոք, կրկին պարտություն կրեց Հայաստանի ամենաճանաչված ակումբը՝ «Արարատը»: Այս անգամ թիմը 0:2 հաշվով տանուլ տվեց ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| Վիկը նոկաուտ է խոստանում |
| |
Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը գտնվում է Ամերիկայում եւ նախապատրաստվում է իր համար արդեն երրորդ՝ թեթեւագույն քաշային կարգում չեմպիոնական գոտի նվաճելուն: Նա ձեռնոց է նետել IBF-ի վարկածով գործող չեմպիոն, գանացի Ջոզեֆ Ագբեկոյին: Նրանց միջեւ մենամարտը կայանալու է հուլիսի 11-ին՝ Ֆլորիդայի նահանգի Սանրայզ քաղաքում: Մարտի պրոումոթերներն են հանրահայտ Դոն Քինգը եւ Գերի Շոուն: Ապագա այդ մարտի մասին Շոուն լրատվամիջոցներին հայտարարել է. «Վիկ մրրիկը թափ է հավաքում եւ երբ նա հուլիսի 11-ին կհարձակվի Ֆլորիդայի վրա, դա ամենաբարձր կարգի մրրիկ կլինի: Ջոզեֆ Ագբեկոն կխեղդվի արեւադարձային փոթորիկի ճնշման տակ, եւ Վիկը կվերացնի նրան»:
Վախթանգը Սիդնեյից Լաս-Վեգաս է ժամանել հունիսի 4-ին եւ գրեթե մեկ ամիս մարզվելու է «Tacco’s Boxing Gym» մարզասրահում: «Ես նոր եմ սկսել հարմարվել ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| Լուրջ, հիմնավորված, գործնական եւ ուսանելի |
| |
Գրեթե հինգ տարուց ավելի է, ինչ ԱՊՀ, բալթյան եւ նախկին սոցիալիստական ճամբարի երկրների մի քանի ազգային օլիմպիական
կոմիտեներ միավորվել են մեկ հատուկ ասոցիացիայի մեջ, որի շրջանակներում բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվում:
Ասոցիացիայի անդամ ԱՕԿ-ների ղեկավարները տարին մեկ անգամ հավաքվում են երկրներից մեկում եւ գալիք միջազգային խոշորագույն մարզական միջոցառումներին համատեղ նախապատրաստվելու ծրագրեր են մշակում: Անցած տարի նրանք հավաքվել էին Ծաղկաձորում, որի արդյունքում փոխադարձ շահավետ բազմաթիվ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: Դրանից հետո ՀԱՕԿ-ի հեղինակությունն ավելի բարձրացավ, քանի որ բոլորն էլ համոզվեցին, որ եթե գործը վերաբերում է սպորտին, մասնավորապես՝ հայկական սպորտի շահերին, մեր կառավարությունը, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| Հունիսի 17 |
| |
ԽՈՅ (21.03-20.04)- Մի գայթակղվեք ձեր հասցեին հնչեցրած հաճոյախոսություններից:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր խոհարարությամբ զբաղվելու հարմար օր է:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր մտերիմները ձեր աջակցության եւ խորհրդի կարիքն ունեն:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պարտքով փող խնդրողներին՝ մերժեք, որովհետեւ նրանք ուշ վերադարձնելու մտադրություն են ունենալու:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Մի չարաշահեք մտերիմների համբերությունը:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Զբաղվեք երեխաների դաստիարակությամբ եւ տնային գործերով:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր աշխատանքը ձեզ համար շատ հոգնեցուցիչ կթվա:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Ռոմանտիկ ընթրիքի առաջարկ կստանաք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Այսօր կարգավորեք ձեր անձնական գործերը:
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Անմոռանալի երեկո ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԻ» ՎԵՐՑՐԱԾ ՎԱՐԿԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՆՀԱՅՏ Է |
| |
Ընկերության աշխատակիցները ահազանգում են, որ ճգնաժամի դեմ պայքարի պատրվակով բանկերից վերցրած վարկը կոմբինատին չի ծառայել:
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, տեւական ժամանակ ներդրումներ չկատարելով, կոմբինատը քայքայման եզրին է հասցրել: Բացի այդ, կոմբինատի սեփականատերերը, ճգնաժամը պատրվակ դարձնելով, աշխատանքից ազատել կամ հարկադիր պարապուրդի են ուղարկել աշխատակիցների մեծ մասին, մինչդեռ տարեսկզբին նրանք պաշտոնապես հայտարարել էին, որ կոմբինատում կրճատումներ չեն լինելու:
Այս մասին տեղեկացրին կոմբինատի մի խումբ աշխատակիցներ, որոնք օրերս բողոքով դիմել էին «Առավոտին»: Նրանք, մասնավորապես, վստահեցնում էին, որ գործարանը տուժում է ոչ թե ճգնաժամի, այլ ղեկավարության սխալ կառավարման պատճառով: Ըստ նրանց, գործարանը միլիոնավոր դոլարների ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| Հայաստանի արտաքին պարտքը անցել է թույլատրելիի սահմանը |
| |
Հայաստանում ճգնաժամի հետեւանքները մեղմելու եւ տնտեսության բարելավմանն ուղղված ծրագրերի արդյունավետության մասին երեկ լրագրողներին իր տեսակետը ներկայացրեց Ազգային ժողովի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Խոսելով վերջին մեկ ամսվա ընթացքում բուռն քննարկումների առիթ դարձած հարկային փաթեթից, Թ. Մանասերյանն ասաց. «Սա աննախադեպ ակտիվություն էր գործադիր, թե օրենսդիր մարմինների կողմից, նպատակը մեկն էր՝ հարկային դաշտը դարձնել պարզ եւ նպաստավոր ձեռներեցության զարգացման համար»: Տնտեսագետը չցանկացավ խոսել փաթեթի խոցելի տեղերի մասին, միայն ասաց, որ ակնկալում է, որ այն նոր փոփոխություններով կվերադառնա ԱԺ: Անդրադառնալով տնտեսական ճգնաժամին, պարոն Մանասերյանը նշեց, որ Հայաստանը, լինելով համաշխարհային տնտեսության մաս, կարող է տնտեսության զարգացման ինքնուրույն ճանապարհներ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| Նաիրիտցիներին կուղարկեն հարկադիր պարապուրդի |
| |
«Նաիրիտ» քիմիական գործարանի քլորոպրենի արտադրության 1-12բ արտադրամասում ավարտվել է այս տարվա մայիսի 14-ի վթարի հետեւանքով վնասված տեղամասի ապամոնտաժումը եւ սկսվել են վերականգնողական աշխատանքները: Այս մասին երեկ տեղեկացրին «Նաիրիտ գործարան» ընկերության մամուլի ծառայությունից:
Աղբյուրի փոխանցմամբ, մասնագիտական հետազոտությունների արդյունքում հստակեցվել են վնասի ծավալները: Ըստ այդմ՝ տեղամասի ամբողջական վերականգնման համար կպահանջվի 1,5 ամիս ժամանակ եւ մոտ $200 հազար: Նշված գումարը չի ներառում այն նյութերի, սարքավորումների, ինչպես նաեւ մարդկային ռեսուրսների ծախսը, որոնք առկա են գործարանում եւ ներդրվելու են վթարված տեղամասի վերականգնման համար: «Նաիրիտի» հաղորդագրության մեջ ասվում է. «Պայմանավորված այդ գործընթացով՝ ընկերությունը հայտարարել է տեխնոլոգիական կանգառ, որի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| ԽՈՇՈՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՊԱԿԱՍԵՑՐԵԼ ԵՆ |
| |
2009-ի ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, մի շարք խոշոր հարկատուների մոտ արձանագրվել է ապրանքի իրացումից ստացված հասույթի ցուցանիշի նվազում: Մասնավորապես, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», «Քաղ Պետրոլ սերվիսի» եւ «Մաքուր երկաթի գործարանի» հասույթը ընդհանուր առմամբ նվազել է մոտ 9,2 մլրդ դրամով:
Ներմուծման ծավալները եւս շարունակում են անկում ապրել: Այս տարվա ապրիլ ամսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, այն նվազել է 22,1 %-ով եւ կազմել է ընդամենը 44,5 մլրդ դրամ: Այսպես, «Արմենիա միջազգային օդանավակայան», «Միկմետալ» եւ «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունները միասին ներմուծել են մոտ 0,8 մլրդ դրամի ապրանք՝ նախորդ տարվա նույն ամսվա 4,6 մլրդ դրամի փոխարեն: Արդյունքում՝ ՀՀ սահմանին վճարված մաքսային վճարները նվազել են 29,3%-ով: Այս տվյալները երեկ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| ՀԱՅՏՆԻ ՉԷ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ |
| |
Ընտանիքի անդամների նկատմամբ հետապնդում չեղավ
Անցյալ տարվա հուլիսի 19-ին, Սանկտ Պետերբուրգից վերադառնալով Էջմիածին, կնոջ եղբոր՝ Սեւակ Թովմասյանի կողմից, տան մեջ դանակահարվեց եւ սպանվեց ճանաչված տնտեսագետ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մանուկ Միսակյանը: Վերջինս օդանավակայանից անմիջապես այցելել էր Կարճիկյան 2-րդ փակուղու 1 հասցեում գտնվող կնոջ հայրական տուն՝ իր երեխաներին՝ 5-ամյա Արփինեին եւ 3-ամյա Դավիթին տեսնելու:
2008թ. հուլիսի 22-ին քրեական գործ հարուցվեց Սեւակ Թովմասյանի նկատմամբ: Ըստ Մանուկ Միսակյանի հոր՝ տուժողի իրավահաջորդ Ներսես Միսակյանի, իր որդու սպանությանը մասնակից էր եղել ոչ միայն Սեւակը, այլեւ մեղադրյալի հայրը՝ Մանվել Թովմասյանը, մայրը՝ Ալինա Պետրոսյանը, կինը՝ Լիլիթը: Չնայած նրանց նկատմամբ քրեական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| Անգամ սննդի օբյեկտներում մահճակալներ կան |
| |
Նմանակում եվրոպական երկրների՞ն
Վերջերս «Վահան» համալիր միջոցառման շրջանակներում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ քննչական գլխավոր վարչությունների աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում ստուգայց էր իրականացվել Մանանդյան փող. թիվ 29 հասցեում գտնվող «ՍՎ» հյուրանոցային համալիրում:
Պարզվել էր, որ հյուրանոցի աշխատակիցները նպաստել են 1986 թ. ծնված Վ. Հ.-ի, 1983 թ. ծնված Մ. Դ.-ի, 1988 թ. ծնված Թ. Ց.-ի, 1975 թ. ծնված Է. Բ.-ի, 1985 թ. ծնված Ա. Մ.-ի, 1977 թ. ծնված Ք. Մ.-ի եւ այլոց պոռնկությամբ զբաղվելուն՝ պարբերաբար, շահադիտական նպատակով նրանց տարածք տրամադրելով հաճախորդների հետ սեռական հարաբերության համար:
Մինչ հանգամանքները կպարզվեին, այդ ինֆորմացիային հետեւեց երեկ Վանաձորից ստացված նոր տեղեկատվությունը: «Վարդան Վարդանյան 5 գումարած 5» ՍՊԸ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| ՀԱՂՈՐԴԱՇԱՐ՝ ԻՐԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ |
| |
Երեկ Հանրային հեռուստատեսության առաջին ծրագրով սկսվեց «Դատաժամ» հաղորդաշարը: Այն, ըստ էության, կգործի «Դատական ալիք» ու «Իմ իրավունքը» հաղորդաշարերի կողքին: «Դատաժամը» կցուցադրվի յուրաքանչյուր երեքշաբթի, ժ. 22.10-ին: «Առավոտի» հետ զրույցում ծրագրի ղեկավար եւ վարող, ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանն ասաց, որ «Դատաժամը» նպատակ ունի ներկայացնել հանրային հետաքրքրություն ունեցող եւ իրավունքների իրացման տեսանկյունից առավել հետաքրքրաշարժ դատական գործընթացները, ավելի թափանցիկ դարձնել մեր երկրի իրավական դաշտը, ծանոթացնել մարդկանց իրենց դատավարական իրավունքներին ու պարտականություններին եւ արդյունքում նրանց իրավական գիտելիքներ հաղորդել»: Ա. Ենգոյանի կարծիքով, դատարանի հետ առնչվելիս մարդիկ լավ չեն պատկերացնում իրենց իրավունքները, ինչպես նաեւ այն, թե ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| ՄԱՐԶԵՐՈՒՄ ԻՆՔՆԱԱԲՈՐՏԻ ԴԵՊՔԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ |
| |
Վստահեցնում են առողջապահության ոլորտի պատասխանատուները
«Մարզերում այսօր լավ բժիշկների պակաս գրեթե չի նկատվում, մայրաքաղաքից ժամանակ առ ժամանակ լավագույն բժիշկներ են մեկնում մարզեր եւ իրենց փորձը կիսում մարզերի իրենց գործընկերների հետ»,- «Առավոտի» այն հարցին, թե առողջապահության ոլորտի պատասխանատուներն ինչպե՞ս են պատրաստվում մարզերում բժիշկ-մասնագետների պակասը լրացնել, այսպես լավատեսորեն պատասխանեց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը:
Երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը «Դեռահասների եւ երիտասարդների վերարտադրողական առողջության պահպանման հիմնախնդիրները» ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| «Մանկատան երեխաներն ուշադրության կարիք ունեն» |
| |
Նման եզրահանգման է եկել Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ այցելելով մանկատներ
Հայաստանի hանրապետական կուսակցությունը մարզերի բնակիչների առողջապահական խնդիրները վեր հանելուց հետո, որոշել է զբաղվել մարզերի մանկատան երեխաների առողջությամբ: Երեխաների պաշտպանության օրվանից սկսած, կուսակցությունը մի շարք մանկաբույժների հետ այցելում է հանրապետության մարզերի մանկատներ եւ երեխաներին բժշկական համալիր զննության ենթարկում: Մինչ տվյալ մանկատուն այցելելը, ՀՀԿ-ն իր տարածքային կառույցների միջոցով պարզում է, թե մանկատանն ինչ է անհրաժեշտ, որպեսզի նախօրոք պատրաստած նվերներ էլ տանեն:
Սա մեզ հետ զրույցում պատմեց ՀՀԿ-ի մարզային ծրագրերի պատասխանատու Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքերով, իրենք այս ծրագրի շրջանակներում արդեն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| Գեղիում բերքի հույս չկա |
| |
Հունիսի 12-ի երեկոյան մեկ ժամ տեղացած անձրեւն ու կարկուտը բավական մեծ վնասներ են հասցրել Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղական համայնքին: Գյուղապետ Վասիլ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վնասի չափերը դեռեւս ճշտվում են, բայց գյուղի ցանքատարածություններից բան չի մնացել: «Ծառերի վրա էլ մի հատ բերք չի մնացել, տարածաշրջանում մենք էինք ամենաշատը բերք ստանում, հատկապես՝ տանձ, խնձոր, կարտոֆիլ, էս տարի դրանցից կզրկվենք»,- նշում է զրուցակիցս:
Գեղիի բնակիչները հիմնականում իրենց այգիներից ստացված բերքով են իրենց կարիքները հոգում, այս տարի նրանք հույսները կտրել են իրենց եկամտի հիմնական աղբյուրից: Գյուղապետը ասում է, որ տեղում ստեղծված հանձնաժողովը վնասի չափերը հաշվարկելուց հետո արձանագրություն կներկայացնի մարզպետարան, հույսով, որ կառավարությունը մարզի ցրտահարություններից տուժած համայնքներին ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| Կարկուտը ծեծած տեղն է ծեծում |
| |
Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ: Մեկ օր էլ չէր անցել ավերիչ կարկուտից եւ ահա նոր աղետ՝ հունիսի 14-ի երեկոյան, ժամը 17-ի սահմաններում, մրրիկը վրա հասավ: Արդյունքում ամբողջովին ավերվել են տների տանիքները, կտրվել հոսանքի լարերն ու արմատախիլ եղել ծառեր: Ավերվել են ցանքատարածությունները, վնասվել է ամբողջ բերքը:
Մեծ Պարնիի գյուղապետ Հրայր Յաղուբյանի խոսքով, սա աննախադեպ երեւույթ է. «Այսպիսի դեպք եղել էր 15-20 տարի առաջ, այսօր կրկնվեց՝ մարդկանց թողնելով անօթեւան»: Գյուղապետը նշում է, որ նախորդ օրը տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղին, ավերելով այգիները, որոնցից ակնկալվում էր 1000 տոննա գյուղմթերք: Ականատեսների վկայությամբ, գետի ջուրը մոտ 10 մետրով բարձրացել էր:
Վնասի չափերը դեռեւս ճշտվում են, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| Bonjoure, Գեղարքունիք |
| |
Նկատի ունենալով 1994-2008 թվականների հայ-ֆրանսիական համագործակցությունը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ֆրանսիայի Իզեր մարզի, Ֆրանսիայի Ռոման եւ Գրենոբլ քաղաքների, Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Սեւան քույր քաղաքների համագործակցությունը, ՀՀ Գեղարքունիքի մարզում որոշել են Ֆրանսիայի օգնությամբ ապահովել տուրիզմի կայուն զարգացում, նպաստավոր պայմաններ ստեղծել տուրիզմի զարգացման համար: Տուրիզմի զարգացումը Գեղարքունիքի մարզում կարեւոր նշանակություն կունենա տնտեսության մյուս ճյուղերի զարգացման համար:
«ԿԱԶԱ հիմնադրամի», «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության», Վիենի տուրիզմի գրասենյակի, Գեղարքունիքի մարզի եւ Գրենոբլ քաղաքի առեւտրաարդյունաբերական պալատների եւ այլ տեղական ու միջազգային շահագրգիռ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| Փախստական՝ սեփական հայրենիքում Դպրեվանք՝ բնակավայր առանց բնակիչների |
| |
Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Շամիրամ եւ Արուճ գյուղերի հարեւանությամբ 1990 թվականին հարեւան հանրապետությունից բռնագաղթածների համար հող հատկացվեց՝ բնակավայր հիմնելու համար:
«Ամեն ինչ ունենք այնտեղ, որոնք բնորոշում էին մեր ազգային պատկանելությունը՝ լեզու, կրոն, մշակույթ: Միայն տարածք չունեինք, սեփական տարածք եւ այն ունեցանք հայրենիքում՝ Հայաստանում, բայց հիմա՝ խնդրեմ»,- ցավով նշեց սակավաբնակ գյուղի վերջին բնակիչներից մեկը՝ Ռայա Հոկկակյանը: Պետության միջամտությամբ հաշված ամիսների ընթացքում այստեղ հառնեց մի գեղատեսիլ բնակավայր՝ երկհարկանի շենքերով, ցանկապատված հողամասերով, բազմատեսակ տնկիներով: Մի խոսքով՝ գրեթե այն ամենով, որը մարդկանց մեջ հավատ էր ներշնչում սերնդեսերունդ ապրելու այստեղ: Սկզբում 160 բնակիչ ուներ Մադրասան, որը հետագայում վերանվանվեց Դպրեվանք:
«Շեն» ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| Այս անգամ չստացվեց |
| |
Հունիսի լույս 15-ի գիշերը սահմանամերձ Ոսկեպար գյուղում անասնագողության փորձ է եղել: Անհայտ անձինք գոմից հանել են Արտեմ Մանուչարյանի երկու կովը, մոզին եւ հորթը, սակայն Մանուչարյանի երեխան աղմուկ է բարձրացրել: Դեպքի վայր են ժամանել գյուղում պարեկություն անող ոստիկանները եւ Մանուչարյանի հարեւանները: Անասնագողերին հաջողվել է փախչել: «Առավոտը» քանիցս անդրադարձել է Տավուշի մարզում վերջին 15 տարում արձանագրված անասնագողություններին: Այս հանցագործությունը Տավուշում հիմնականում չի բացահայտվում:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| Հետընտրական զոհեր Իրանում |
| |
Անցած գիշեր Իրանում սպանվել է 7 հոգի, այն բանից հետո, երբ նրանք փորձել են հարձակվել Ազադի հրապարակի կողքին գտնվող զինվորական ուղեկալի վրա: Այդ պահին հրապարակում հանրահավաք էր անցկացվում, որի մասնակիցները բողոքում էին անցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Եվս մի քանի հոգի վիրավորվել է: AFP գործակալությունը կապվել է նախաքննության մարմնի հետ, որը չի հաստատել միջադեպի եւ հանրահավաքի միջեւ կապը: Գործակալությունը հայտնում է սակայն, որ իրականում Թեհրանում մահացել է 8 հոգի: Այնինչ ընդդիմության տվյալներով՝ սպանվել է հանրահավաքի 24 մասնակից: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտարարվեց Մահմուդ Ահմադինեջադի վերընտրվելու մասին, ընդդիմության թեկնածու Միր-Հոսեյն Մուսավիի հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել փողոց՝ ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| Պատրաստվում են հանրահավաքներ ճնշելուն |
| |
Էստոնիայի խորհրդարանը փոփոխություններ է մտցրել արտակարգ դրության մասին օրենքի մեջ: Այդ փոփոխությունները թույլ կտան իշխանություններին օգտագործել բանակը եւ «Կայտ սե լիհտ» ռազմականացված կազմակերպությունը՝ զանգվածային անկարգությունները ճնշելու համար: Գործող օրենսդրությամբ բանակը եւ «Կայտ սե լիհտը» ներգրավվում են միայն սահմանադրական կարգը տապալելու փորձերը կանխելու համար: Էստոնիայի կառավարությունը կարծում է, որ այդ փոփոխությունները կօգնեն իշխանություններին ավելի հեշտ դուրս գալ այն իրավիճակներից, երբ զանգվածային ցույցերը դուրս են գալիս օրինականության սահմաններից: Մասնավորապես, նման դեպք է տեղի ունեցել 2007 թվականի ապրիլին, երբ ապամոնտաժվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձանը, եւ դա առաջացրեց հուզումներ ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| Չինաստանն անցնում է «մարդասիրական» մահապատիժների |
| |
Պեկինի իշխանությունները պատրաստվում են փոխել Չինաստանի մայրաքաղաքում մահվան դատապարտվածների մահապատժի ձեւը: Մինչեւ այս տարվա վերջ բոլոր գնդակահարությունները փոխարինվելու են ավելի մարդասիրական համարվող մահացու ներարկումներով: Պեկինից 20 կմ հեռավորության վրա արդեն կառուցվել է հատուկ կենտրոն, որտեղ հանցագործներին մահապատժի են ենթարկեու նոր ձեւով: Բացի այդ, մոտ ժամանակներս սկսվելու են դասընթացներ՝ ոստիկանների եւ բժիշկների համար, որպեսզի վերջիններս նախապատրաստեն դատապարտյալներին մահվան եւ կարողանան ներարկումներ անել:
1997 թվականին Չինաստանում օրենք է ընդունվել, որը թույլ է տալիս գնդակահարության փոխարեն կիրառել մահապատժի այլ ձեւեր: Տեղացի մասնագետները նշում են, որ մահացու ներարկումները ոչ միայն ավելի մարդասիրական են, այլ նաեւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| ՄԱՀԱՓՈՐՁ ՋԻՄԻ ՔԱՐՏԵՐԻ ԴԵՄ |
| |
Հունիսի 16-ին Գազայի հատվածում կանխվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի դեմ մահափորձը: Ինչպես իսրայելական «Հաարեց» թերթի լրագրողներին հաղորդել է անհայտ մնալու ցանկություն հայտնած մի պաղեստինցի, Գազայի սեկտորը վերահսկող «Համաս» շարժման անվտանգության ուժերը այն ճանապարհի վրա, որով պետք է ընթանար ԱՄՆ էքսնախագահի մեքենան, հայտնաբերել են երկու արկ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ պայթուցիկները տեղադրել էին «Համասից» հեռացած եւ ներկայումս «Ալ-Ղայիդա» ահաբեկչական շարժմանը հարող «Ջալջալաթ» խմբի գրոհայինները: «Համասի» կառավարության ներքին գործերի նախարար Իհաբ Ալ Ռասինը հերքել է Քարտերի դեմ կազմակերպված մահափորձի վարկածը, ասելով, որ սակրավորների հայտնաբերածը այդ ճանապարհի վրա եղել է սովորական առօրյա աշխատանքի ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| ԲՈՂՈՔՆԵՐԸ՝ ԲՋՋԱՅԻՆՈՎ |
| |
Ինգուշեթիայի նախագահ Յունուսբեկ Եվկուրովը Ինգուշեթիայի քաղաքացիներին է տվել իր բջջային հեռախոսի համարը՝ տեղեկացնում է այդ հանրապետության պաշտոնական կայքը: Նախագահը Ինգուշեթիայի բնակիչներին առաջարկել է զանգել իրեն կամ կարճ հաղորդագրություններ գրել 8 928 792 20 38 համարով, եթե հանդիպեն կոռուպցիայի, չինովնիկների կողմից լիազորությունների վերազանցման, աշխատանքից անհիմն ազատումների, աշխատավարձերի չվճարման կամ ավազակության դեպքերի: Միեւնույն ժամանակ իշխանությունները խորհուրդ չեն տալիս այդ հեռախոսահամարից օգտվել՝ աշխատանք գտնելու, բնակարանով ապահովելու, հողհատկացման խնդրանքներով: Այդ կարգի խնդիրներն առաջարկվում է բարձրացնել Եվկուրովի օնլայն ընդունարանում, որը բացվել է մայիսի 20-ից:
Հիշեցնենք, որ Եվկուրովը Ինգուշեթիայի նախագահի աթոռը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| ՀՈՂԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ |
| |
«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ հունիսի 14-ի երեկոյան Երուսաղեմի հայոց պատրիարքարանի օգնությամբ հայրենիք տեղափոխվեց անցած երեքշաբթի օրը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում հանկարծամահ եղած միաբան, 35-ամյա Արմեն Խաչատրյանի դին: Դատաբժշկական հետաքննությունը հաստատեց «Շտապ օգնության» բժիշկների նախնական վարկածը՝ սրտի տագնապ, այնուհետեւ՝ կաթված:
Թել Ավիվի Աբու Բեքիր բժշկական կենտրոնից շաբաթ օրը հանգուցյալի դին բերվել էր Երուսաղեմ, ու Սրբոց Հակոբյանց մայրավանքում ողջ իսրայելահայ համայնքը հրաժեշտ տվեց նրան: Այստեղ էին նաեւ պատվիրակներ Ֆրանցիսկան եկեղեցուց, ներկայացուցիչներ Հույն եւ Կաթոլիկ պատրիարքարաններից ու տասնյակ մարդիկ, որոնք ճանաչում էին Արմենին:
Պատրիարքարանը հրեական մի կազմակերպության միջոցով շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ կազմակերպել այդ ոչ դյուրին՝ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| «ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐ» |
| |
Ըստ «կավատ Ինգայի»
Հարգելի դատարան, անցյալ դատական նիստի օրը՝ մայիսի 13-ին, մի քանի տարօրինակ զուգադիպություններ տեղի ունեցան, որոնք ինձ մտորումների տեղիք տվեցին, եւ ես որոշեցի հանդես գալ սույն հայտարարությամբ:
Մայիսի 13-ին «Առավոտ» օրաթերթի խմբագրականում Արամ Աբրահամյանը գրել է, մեջբերում եմ. «Մարդը պետք է վերջնականապես կորցնի իր խիղճն ու արժանապատվությունը, որպեսզի դատարանում տրված ուղիղ հարցին պատասխանի, ասենք՝ այո, պարոն Ոսկերչյան, ես լսել եմ, որ դուք բռնության կոչեր եք արել»: Այնուհետեւ պարոն Աբրահամյանը կարծիք է հայտնում՝ «վկաների մեջ նման զոմբիացած մարդիկ, բարեբախտաբար, չկան կամ գուցե շատ քիչ են»:
Նույն օրը դատակոչվում է արդեն բազում ծիծաղաշարժ խոսակցությունների նյութ դարձած անհրաժեշտ վկան՝ Լուիզա Ստեփանյանը, նույն ինքը՝ կավատ Ինգան: Եվ չնայած այն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| Մեզ մի խառնեք ձեր վայրի արջի ցեղերին |
| |
Ապրենք հայավարի, մարդավարի
Փաստորեն ասելիքը միայն նկարելով չի պրծնում. անհրաժեշտություն կա նաեւ բանավոր խոսքի։ «Եվ ո՞րն է երկիրդ, ինձ հարց տվեցիր, եւ չիմանալով լեզուն քո օտար, ես թղթի վրա ժայռ նկարեցի ու ժայռից բխած ծիրանի մի ծառ»,- պարզաբանեց պոետ Իգնատը։ Ճանաչո՞ւմ ենք մենք ծիրանաբույր երկիրն ու արժանի՞ ենք, արդյոք, ժառանգորդը լինել այդ երկրի։ Ո՛չ, դժբախտաբար՝ ոչ։ Որտեղի՞ց են եկել, ովքե՞ր են սրանց տերերը, ո՞ւմ են ծառայում սրանք։ Աստծո՞ւն, թե՞ մամոնային։ Համատարած սարսափելի այլասերում, այլեւս ոչ թե ապազգային, այլ ապամարդկային, ապաստվածային եւ կարելի է գործածել բոլոր հոմանիշները։ Մի՞թե սա էինք երազում 20 տարի առաջ, մի՞թե սրա համար կորցրեցինք ընկերներ, հայորդիներ։ Խելքի գանք։ Վաղը ուշ կլինի, եթե արդե՛ն ուշ չէ։ Սա էլ որ ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| ՄԱՐԴԸ ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ ՏԵՍՆՈՒՄ Է ԻՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
| |
Հայելին մուտք է դեպի այլ աշխարհ
«Սեփական անձի մասին ինֆորմացիան եւ գնահատումը տալիս է հայելին,- ասում է ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի աշխատակից, անձի հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբան Լիլիա Գարգրցյանն ու շարունակում:- Չնայած հայելին միակը չէ, որ ինֆորմացիա է տալիս սեփական անձի մասին, հայելին զուտ արտաքինի արտացոլանքն է: Հոգեբանության մեջ ընդունված է նաեւ հայելի անվանել երկրորդ՝ կողքի մարդուն: Կա մի տարիք, երբ մարդ սկսում է ճանաչել եւ գնահատել ինքն իրեն, այդ ժամանակ նրա մոտ իրեն կողքից տեսնելու ռեֆլեքս է առաջանում: Սովորաբար դու քո անձի վերաբերյալ թե գնահատականները, թե քո մասին ինֆորմացիան, գիտելիքները ստանում ես առաջին հերթին դիմացինից: Իսկ ինքնաճանաչումը սկսվում է վաղ մանկությունից: Օրինակ, երեխայի համար հայելին սեփական ծնողներն ու շրջապատի մարդիկ են»: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| Նժդեհի «անվերջ վերադարձը» |
| |
26 տարի՝ Հայաստանում…
1955 թ. Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի բանտի խղճուկ բանտախցերից մեկում քայքայված առողջությամբ մի բանտարկյալ կնքեց իր մահկանացուն: Ինչպես հարյուրավոր հանգուցյալների, նրան էլ, առանց որեւէ սգո ծիսակարգի, հուղարկավորեցին Վլադիմիրի քաղաքային գերեզմանոցում: Հետո տեղադրեցին մի անշուք ցուցանակ, որի վրա գրված էր. «Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի. 1886-1955, N 825»: Այդ մարդը հայ ազգային հերոս, սպարապետ Գարեգին Նժդեհն էր:
1983թ. լեզվաբան, պրոֆեսոր Վարագ Առաքելյանի մեջ միտք հղացավ Հայաստան տեղափոխել Նժդեհի աճյունը: Այդ դժվարին առաքելությամբ Վլադիմիր է մեկնում Նժդեհի թոռնուհու ամուսինը՝ Պավել Անանյանը, փնտրում-գտնում գերեզմանը, հետո վերադառնում Երեւան: Մի քանի օր անց դարձյալ մեկնում է այնտեղ, ծանոթանում երկու վստահելի ռուսի հետ ու նրանց օգնությամբ քանդում է շիրիմը: Անցորդները ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| Մկնիկի այլընտրանքը |
| |
Hillcrest Labs ընկերությունը սկսել է Loop յուրօրինակ մանիպուլյատորի վաճառքը, որը նախատեսված է «հեռուստացույցին միացված համակարգիչ-մեդիակենտրոնների հետ միասին» օգտագործելու համար։
Առանց լարի սարքավորումը ստեղծվել է օղակաձեւ կորպուսի տեսքով, այն հագեցած է չորս կոճակներով եւ գործարկման անիվով։
Ըստ tert.am-ի՝ Loop-ի օգնությամբ կարելի է կայքերով շրջել, համակարգչային շնորհանդեսներ ցուցադրել եւ նույնիսկ սովորական էկրանային ստեղնաշարի միջոցով տեքստ մուտքագրել։ Նշենք, որ սարքավորումը հագեցած է ձեռքի դողի կայունացման համակարգով, որը համապատասխանեցվում է յուրաքանչյուր օգտատիրոջը։
Loop-ը սնվում է AA կարգի երկու մարտկոցներից, համակարգչի հետ տվյալների փոխանակությունը կատարվում է USB ընդունիչի միջոցով։ Նորաստեղծ սարքավորման տրամագիծը կազմում է մոտավորապես 120 մմ, քաշը՝ մոտավորապես 140 գրամ։
Loop-ը կարելի է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-17 |
| Կյանքն Աստծո պարգեւն է |
| |
Ինչպե՞ս է եկեղեցին վերաբերվում աբորտներին: qahana.am կայքում Գարեգին Ա ամենայն հայոց կաթողիկոսն այս հարցի վերաբերյալ ասել է. «Մարդկային կյանքը մարդու կողմից չի ստեղծվել, դրա համար էլ նրա սեփականությունը չէ: Կյանքն Աստծո պարգեւն է, եւ մենք պետք է նրա առջեւ հաշվետու լինենք, թե ինչպես ենք տնօրինում այդ պարգեւը: Մենք մեր կյանքի կամ էլ մեր մարմնի տերը չենք ու չենք կարող դրանք տնօրինել հանուն զվարճությունների եւ քմահաճույքների: Մարդկային կյանքը սրբություն է, եւ այն պետք է հարգել: Մեր եկեղեցում չկան այդ հարցի վերաբերյալ բարոյական ձեւակերպված կանոններ: Մենք հատուկ որոշումներ չենք ընդունել եւ պաշտոնական հայտարարություններ չենք արել յուրաքանչյուր բարոյական հիմնախնդրի կապակցությամբ: Բայց մեր եկեղեցին իր հավատացյալներին համոզում է հարգել կյանքի սուրբ բնույթը եւ հենց սկզբից չդիմել վիժեցմանը, որն ընդհատում է այդ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2009-06-17 23:40 |
| |
| |
ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն ԶՈՀԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ
Մարտի 1-ի զոհեր Գոռ Քլոյանի, Դավիթ Պետրոսյանի, Սամվել Հարությունյանի եւ Տիգրան Խաչատրյանի ... |
| |
 |
|
| 2009-06-17 23:38 |
| |
| |
ԼՂՀ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
«Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ մտել է սովետական կարգերի ժամանակ, հիմա, եթե Ադրբեջանը այսօր խոսում է ... |
| |
 |
|
| 2009-06-17 23:37 |
| |
| |
«ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
«Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ դուք փաստորեն այն կարծիքին եք, որ գործող իշխանությունը արտաքին ... |
| |
 |
|
| 2009-06-17 23:36 |
| |
| |
«ԿԵՂԾ ՀԵՐՅՈՒՐԱՆՔ»
Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երեկ հերքեց այն տեղեկությունները, ըստ որոնց՝ նա գումար է բաժանում տեղամասային որոշ ... |
| |
 |
|
| 2009-06-17 23:36 |
| |
| |
ՀՅԴ-Ն ԷԼ Ի՛Ր ՊԼԱՏՖՈՐՄՆ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած համագործակցության պլատֆորմի ... |
| |
 |
|
| 2009-06-17 23:36 |
| |
| |
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ ՄՆԱՑ ԹՂԹԻ ՎՐԱ
«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ստորագրված Ճանապարհային քարտեզի առնչությամբ որեւէ առաջընթաց չկա: Ոչինչ չի ձեռնարկվում»,- ... |
| |
 |
|
| 2009-06-17 23:36 |
| |
| |
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Միջուկային զինանոց
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ քննարկել է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ... |
| |
 |
|
| 2009-06-17 23:35 |
| |
| |
ՄԱՈՒԳԼԻՆ, ԿԱՆ ԵՎ ԲԱՆԴԵՐԼՈԳՆԵՐԸ
Երբ Դավիթ Հակոբյանին խնդրեցինք արձագանքել ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի՝ նախորդ օրը իրեն տված գնահատականին՝ «բիզնես ... |
| |
 |
|
| 2009-06-17 23:34 |
| |
| |
ԾԱՅՐԱՀԵՂ ԱՂՔԱՏ ԵՆ ԱՊՐՈՒՄ
Չնայած Հայաստանի օրենսդրությունը բոլոր փախստականներին եւ ինտեգրված անձանց պաշտպանության եւ օգնության իրավունք է հատկացնում, ... |
| |
 |
|
| 2009-06-17 23:34 |
| |
| |
ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է
Հայաստան այցելած տուրիստների քանակն այս տարվա հունվար-մարտ ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է ... |
| |
 |
|
| 2009-06-17 23:34 |
| |
| |
3 ՏԱՐԻ՝ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ
Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ընտրական հանձնաժողովի անդամներ Նորիկ ... |
| |
 |
|
| 2009-06-17 23:33 |
| |
| |
1000 ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ ՎԱՃԱՌԵԼ Է ԻՐ ՆՈՐԱԾԻՆԻՆ
Հունիսի 15-ին երեխա վաճառելու կասկածանքով ոստիկանության Գուգարքի բաժին բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Նարինե Ջ.-ն: Ըստ ՀՀ ... |
| |
 |
|
| 2009-06-17 23:33 |
| |
| |
ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՎԵՑ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (Գագիկ Խանդանյանի նախագահությամբ) լսվեց Ինֆորմացիայի ... |
| |
 |
|
| 2009-06-17 23:33 |
| |
| |
«ԵՎՐՈԿՈՎԿԱՍԻ» ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ
Հունիսի 15-ին Թբիլիսիում կնքվեց հայ-վրացական անդրսահմանային համագործակցության առաջին «ԵվրոԿովկաս» անունով եվրոռեգիո ... |
| |
 |
|
| 2009-06-17 23:32 |
| |
| |
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ԵՐԿԱՐ ԿԱՇԽԱՏԵՆ
ՀՀ մշակույթի նախարարը ստորագրել է նոր հրաման, համաձայն որի՝ 2009 թվականի հունիսի 15-ից մինչեւ նոյեմբերի 1-ը Երեւանում գործող ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել