 |
 |
|
| 18/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Ի՞նչ կապ ունեն Հայաստանի աղքատ համայնքների ճանապարհները ժողովրդավարության հետ: Հարցը ծագում է այն բանից հետո, երբ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը (ըստ էության՝ ԱՄՆ կառավարությունը) Երեւանի ավագանու ընտրություններից հետո վերջնականապես որոշել է չֆինանսավորել մեր գյուղական ճանապարհների վերանորոգման ծրագիրը՝ պատճառ բերելով Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոչ պատշաճ մակարդակը: Իհարկե, նախեւառաջ պետք է ընդունել, որ վերոհիշյալ ոլորտներում վիճակը մեր երկրում իսկապես խիստ անբավարար է, եւ ամերիկյան կառավարության գնահատականն այս առումով հիմնականում օբյեկտիվ է: Բոլոր տեսակի արդարացումները՝ «մենք անցումային երկիր ենք», «ժողովրդավարությունները տարբեր են լինում, մենք մեր ազգային առանձնահատկություններն ունենք», «իսկ Ամերիկայում այս առումով ամեն ինչ լա՞վ է», կամ մաքուր դեմագոգիա են, կամ՝ ինքնախաբեություն: Այս ակնհայտ իրողությունն ընդունելուց հետո փորձենք, այնուամենայնիվ, տրամաբանական կապ գտնել ժողովրդավարության եւ գյուղական ճանապարհների միջեւ:
Եթե երկրում չկա ժողովրդավարություն, այդ երկրի կառավարության գործունեությունը թափանցիկ չէ: Այդ դրույթի հետ, կարծես թե, բոլորը համաձայն են. երբ պաշտոնյաների գործունեությունը չի գտնվում հասարակական վերահսկողության տակ, նա կարող է անել այն, ինչ սիրտն ուզում է՝ իմանալով, որ իրավապահ մարմիններն էլ իր «խաթրին չեն դիպչելու»: Հեռու չգնալու համար որպես օրինակ բերեմ հենց մեր թերթի այսօրվա նյութը. ինչ-որ «թափով մարդ» բենզալցակայան է կառուցում Լենինգրադյան փողոցի հենց մայթի վրա: Դուք կարծում եք՝ այդ հրապարակումը որեւէ մեկին կվախեցնի կամ գոնե կզգաստացնի՞: Իհարկե, ոչ. շատ-շատ՝ վաղը մի դափոն թուղթ կբերեն, որ շինարարությունը օրինական է: Իրենց ձեռքը չի՞, ինչ թուղթ կուզենան՝ գրել կտան:
Ահա այս պայմաններում, երբ իշխանությունը եւ, մասնավորապես, կառավարությունը անվերահսկելի են, դուք ձեր մի կոպեկը կվստահե՞ք նրա պաշտոնյաներին: Չե՞ք վստահի: Իսկ ինչո՞ւ եք վստահություն ակնկալում ԱՄՆ կառավարությունից: Ուրեմն, տրամաբանական շղթան, որքան ես եմ հասկանում, հետեւյալն է. ժողովրդավարության բացակայություն = անվերահսկելիություն = ոչ թափանցիկ աշխատանք = կոռուպցիոն մեծ ռիսկեր = դրամաշնորհն ուտելու մեծ հավանականություն:
Բնականաբար, իրավացի են նրանք, ովքեր ասում են, որ ԱՄՆ-ին եւ ընդհանրապես Արեւմուտքին հուզում է ոչ այնքան մեր ժողովրդավարությունը, որքան իրենց երկրների շահերը: (Ես կզարմանայի, եթե այլ կերպ լիներ): Բայց ո՞վ ասաց, որ այդ շահերը մշտապես հակասում են մեր պետական շահերին: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2009-06-18 |
| «ՀԱՐՄԱՐԱՎԵՏ» ԲԻԶՆԵՍ |
| |

Նախընտրական շրջանում ոմանք «հարմարավետ Երեւան» էին խոստանում: Եվ պետք է ասել՝ խոստումն արդեն իրականություն է դառնում: Բոլոր քաղաքաշինական նորմերը խախտելով՝ հերթական բենզալցակայանը կառուցելը եւ դրանից եկամուտներ ստանալը, իսկապես, շատ «հարմարավետ է»: Այդպիսի մի «հարմարավետ օբյեկտ» «Առավոտի» տեսախցիկը ֆիքսել է «Շիրակ» հանրախանութի դիմաց:
Մանրամասները՝ |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՄԱՍԱՄԲ ԿՎԵՐԱԲԵՐԻ «ՄԱՐՏԻ 1»-ԻՆ |
| |
ՀՀ նախագահի ներկայացրած առաջարկությունները՝ համաներում անցկացնելու վերաբերյալ, երեկ փակ նիստում քննարկվել է ԱԺ հանձնաժողովում եւ հավանության արժանացել:
Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում քննարկվեց ՀՀ նախագահի ներկայացրած «Համաներում հայտարարելու մասին» առաջարկությունը: Կետերը, որոնք փաստում են, թե կոնկրետ ում վրա է ազդելու համաներումը, մանրամասն են նշված, եւ այդ շարքում հատուկ առանձնացված է «Մարտի 1»-ը: Այսպես, նախագծում նշված է, որ համաներումը կկիրառվի «2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց վրա»:
Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ներկայացնելով նախագահի առաջարկը՝ ասել է, որ այն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻ ՀՈՒՅՍԸ ՆԻԿՈՅԱ՞ՆՆ Է |
| |
Այդպիսի տպավորություն է ստացել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողների հետ հանդիպած Սեդա Սաֆարյանը
Երեկ ավարտվեց ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի այցը Հայաստան:
Այցի վերջին օրը նրանք հասցրեցին հանդիպել 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք եւ արդեն լուծարված խմբի անդամներին, «Յոթի» գործով անցնող եւ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ ամբաստանվող քաղբանտարկյալների փաստաբանների, կանանց ու նաեւ «Մարտի 1»-ի զոհերի հարազատների հետ:
Համազեկուցողները թեեւ ափսոսանք են հայտնել Փաստահավաք խմբի լուծարման առնչությամբ, բայցեւ կարծիք են հայտնել, թե Խմբում ձեւավորված անհանդուրժողականության մթնոլորտում գործունեություն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| «Վերջին խոսքն» էլ ասացին |
| |
Ավարտվեց նաեւ Սուրեն Սիրունյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի դատավարությունը
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում վերջին խոսքով հանդես են եկել 2008թ. մարտի 1-ին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղադրվող ՀՀ ԱԳ նախկին նախարար, 2008թ, նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանն ու այդ ընտրությունների ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սուրեն Սիրունյանը: Վերջինս իր խոսքը սկսել է այսպես. «Նորակառույց Իրան-Հայաստան երկաթգծով Հայաստան է տեղափոխվել Իրանում զանգվածային անկարգությունների մասնակից 8 անձանց դիակները, որպեսզի դատաբժշկական փորձաքննություն անցկացնի Շոթա Վարդանյանը, իսկ շոգեքարշի վարորդը եղել է ԱԺ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| ՍԻՐԻԱՆ ՄԵՐ ԵՐԿՐՈ՞ՐԴ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է |
| |
Հայաստանի նախագահի հետ կայացած առանձնազրույցից ու համագործակցության փաստաթղթեր ստորագրելուց հետո երկու երկրների նախագահները ՀՀ նախագահի նստավայրի ամառային սրահում կայացած ասուլիսում պատասխանեցին Հայաստանի եւ Սիրիայի լրագրողների հարցերին: Ղարաբաղյան հարցի կարգավորման ընթացքի մասին Արաբական Հանրապետության ղեկավարն ասել է, թե խնդիրը, իհարկե, խրթին է, բայց սեփական փորձից գիտի, որ ինչքան խնդիրը բարդանում է, դրա լուծումն այնքան դժվարանում է։ Բաշար Ալ-Ասադը նաեւ խոսել է Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման մասին՝ նշելով, որ այսօր չկա մի իսրայելցի գործընկեր, որ կարող է նստել խաղաղության սեղանի շուրջ, սակայն դա չի նշանակում, որ իրենք չեն շարունակելու խաղաղության հաստատման գործընթացը։
«Սիրիան հայերի երկրորդ հայրենիքն է»,- հայ-սիրիական պատմական բարեկամության մասին խոսելով հայտարարել է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| 15 ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՎՐԱ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՉԻ ՏԱՐԱԾՎԻ |
| |
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին է ուղարկել առաջարկություն «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ նախագահի նախաձեռնության մեջ փոփոխություն կատարելու մասին: Պատգամավորը նշել է, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիսի 24-ին ԵԽԽՎ լիագումար նիստում պետք է քննարկվի Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը, ինչը ներառում է նաեւ քաղաքական հայացքների համար հետապնդվող անձանց ազատ արձակումը՝ իր առաջարկներն ընդունելու դեպքում նրանց ցանկը կդառնա առավել ընդգրկուն: Զարուհի Փոստանջյանն առաջարկում է համաներումը կիրառել նաեւ «Քրեական օրենսգրքի» 112-րդ հոդվածով, 178 հոդվածի 3-րդ մասով, 200 հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 235 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 238 հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով, 258 հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 262-րդ 2-րդ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՆՓՈՓՈԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՉԷ |
| |
Ասում է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը
- Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո էլի հնչեցին հայտարարություններ, թե ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ կա որոշակի առաջընթաց: Մասնավորապես ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնն ասաց. «Ես հավատում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի, որոշակի առաջընթաց կա»: Սա միջնորդների լավատեսության հերթական արտահայտությունների՞ց է, թե՞ այս անգամ սա որոշակի հիմքեր ունեցող պնդում է:
- Տարիների ընթացքում մենք անընդհատ լսում ենք «բաց պատուհանների» կամ «ոսկե հնարավորությունների» մասին: Այն հանգամանքը, որ չկա իրական առաջընթաց, ունի իր պատճառը. դա Ադրբեջանի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| «ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ |
| |
ՀՀ Ազգային ժողովի նախագահ պրն Հ. Աբրահամյանին
Հարգելի պարոն Աբրահամյան,
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածով՝ առաջարկում եմ 2009 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 12.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ներառելով համաներում հայտարարելու մասին հետեւյալ առաջարկությունը.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մասի դրույթները՝ առաջարկում եմ հայտարարել համաներում ստորեւ նշված պայմաններով՝
1. Պատժից ազատել՝
ա) առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց.
բ) այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
գ) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| ՆԱԵՎ ԱՅՍՊԵ՞Ս Է ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼՈՒ ԵՐԵՎԱՆԸ |
| |
Մայրաքաղաքը «զարդարվելու է» եւս մի բենզալցակայանով
Մայրաքաղաքի Լենինականի խճուղում, «Շիրակ» հանրախանութի դիմացի մայթին, հրշեջ ծառայության 8-րդ խմբի «քթի տակ» գտնվող այս բենզալցակայանի վերակառուցումը սկսվեց Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին զուգահեռ: Այն ընթացքում, երբ քաղաքային իշխանության, այդ թվում նաեւ տվյալ ժամանակ գործող իշխանություն ՀՀԿ-ական հավակնորդները բնակիչներին պատմում էին, թե ինչպիսի կանաչապատ, բարեկարգ եւ օրենքի, հարմարավետ ու կանաչ մայրաքաղաք են իրենք դարձնելու Երեւանը՝ շինարարական դանդաղ, բայց հետեւողական ընթացքով այլասերվում էր մայրաքաղաքի հերթական հատվածը: Այս կառույցը չի համապատասխանում շինարարական եւ ոչ մի նորմի:
Ամբողջ մայթը զավթելուց բացի, ապագա ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| «Գլենդել հիլզը» խոշոր հարկատուների ցուցակում է» |
| |
Հայտնում են ընկերության պատասխանատուները
20 տարի շարունակ տնակներում ապրող մոտ 4000 գյումրեցիների միակ հույսը «Գլենդել հիլզի» կողմից Մուշ 2 թաղամասում իրականացվող բնակարանաշինությունն է: Այդ պատճառով էլ գյումրեցիները հաճախակի են անհանգստանում, թե տնտեսական ճգնաժամը չի՞ ազդի բնակարանաշինության վրա, կհասցնի՞ «Գլենդել հիլզը» գործը գլուխ բերել՝ խոստացած ժամկետում ավարտելով շինարարությունը:
Երեկ կազմակերպության ղեկավարները Գյումրիում հանդես գալով մամուլի հաշվետու ասուլիսով՝ պատասխանեցին ինչպես այս հարցերին, այնպես էլ որոշ շինարարների դժգոհություններին ու ընկերության շուրջ պտտվող տարաբնույթ խոսակցություններին:
Ըստ «Գլենդել հիլզ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանի, իրենք Գյումրիում նախատեսել են կառուցել 3030 բնակարան, որից 1320-ը հանձնելու են մինչեւ տարեվերջ: Նա ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| Զգուշացիր ավտոմեքենայից |
| |

Հունիսի 12-ին, առավոտյան ժ. 9-անց 30-ի սահմաններում, Հաղարծին գյուղի դպրոցի մոտ վթարի է ենթարկվել Իջեւանից Երեւան մեկնող «Գազել» միկրոավտոբուսը: Մեքենան գյուղի դպրոցի մոտ մեծ արագությամբ փորձել է վազանցում կատարել, սակայն առջեւից ընթացող «Ժիգուլին» փակել է վազանցի ճանապարհը: Միկրոավտոբուսը ջարդել է ճանապարհաեզրի բետոնե հենասյունը, բախվել գետափնյա, սողանքի պատճառով լքված, քանդման ենթակա տների պատին եւ շրջվել: Ութ ուղեւորները եւ վարորդը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Վիրավորները տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց: Մեր տեղեկություններով՝ ուղեւորներից մեկի պարանոցը լրջորեն վնասվել է: Սույն երթուղու վարորդների խոսքերով, վթարի պատճառը եղել է այն, որ երիտասարդ վարորդը շտապել է շուտ հասնել Դիլիջան եւ «տիրանալ» այնտեղից ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| Լայնածավալ ճանապարհաշինություն՝ Գեղարքունիքում |
| |
Գեղարքունիքի մարզի տարբեր նշանակության ավտոճանապարհներին ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի խոսքով, այսօրվա դրությամբ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում Նորատուս- Արծվաքար- Կարմիրգյուղ՝ 9,2, Գավառ-Նորատուս՝ 2,1, Դպրաբակ-Ճամբարակ-Աղբերք՝ 33,6, Պետխճուղի-Լճաշեն՝ 1,7 կմ հանրապետական եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին: Ի դեպ, աշխատանքները իրականացվում են «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում՝ նախորդ տարվանից տնտեսված միջոցների հաշվին: Հողահարթեցման, կողային առուների եւ եզրաքարերի տեղադրման, որոշակի փոսային նորոգման աշխատանքները արվել էին անցած տարի, այժմ ճանապարհների երթեւեկելի մասի ասֆալտբետոնե ծածկն է տեղադրվում: Աշխատանքների ավարտը 2010 թվականի հունիսն է:
«Ասիական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՆ |
| |
Հայ երեխաներին օտար լեզուները մայրենիից հեշտ են տրվում
Երեկ ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանից տեղեկացանք օտար լեզուների միասնական պետական քննությունների արդյունքների մասին: Ըստ այդմ, անգլերենի քննության դիմում-հայտ էր ներկայացրել 8220 մարդ, որից քննությանը մասնակցել է 7929-ը (բացակա՝ 291): Միասնական քննության միջին գնահատականը եղել է 13,9, իսկ ավարտականինը՝ 15,4: Անգլերենից 17,5-20 միավոր է հավաքել 1707 երեխա կամ՝ քննությանը մասնակցածների 21,53%-ը: Ընդ որում, անգլերենից 20 միավոր է հավաքել 103 շրջանավարտ: 13,5-17,25 միավոր է հավաքել 2888 երեխա (36,42%), 7,5-13,25 միավոր է հավաքել 2908 հոգի՝ մասնակիցների 36,68%-ը: Իսկ դրական շեմը հաղթահարել չի կարողացել 426 մասնակից, որը կազմում է 5,37%:
Ֆրանսերենից դիմում-հայտ ներկայացրած 443 հոգուց քննությանը մասնակցել է 429-ը: Միասնական քննության միջին գնահատականը 16,5-ն է, իսկ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| Հայ գիտնականը՝ աշխարհի լավագույններից |
| |
Օրերս Միջազգային կենսագրական կենտրոնը ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Գեւորգյանին ճանաչել է աշխարհի առաջին 100 լավագույն գիտնականներից մեկը: Հիշեցնենք, որ Ա. Գեւորգյանի քիմիական գիտության առաջին թթվա-հիմնային տեսության հետ կապված՝ բազում տարաձայնություններ առաջացան հեղինակի եւ ակադեմիայի նախագահության, այլ գիտնականների միջեւ, ինչի մասին անդրադարձ է կատարվել մեր նախորդ հրապարակումներում: Հաջողության կապակցությամբ «Առավոտի» հետ զրույցում պարոն Գեւորգյանը նշեց. «Արվեստի եւ գիտության բերած անմիջական օգուտը չենք տեսնում, բայց այդ բնագավառների շնորհիվ երկիրը կարողանում է իր առաջ ծագած խնդիրները լուծել այն մակարդակով, որը չի կարողանում որեւէ այլ պետական գործիչ: Այլ կերպ ասած՝ արվեստագետը, գիտնականը պետական գործչի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| Մկնիկի մեկ քլիքով քննություն |
| |
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նոր գնահատման համակարգը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողներին քննություն հանձնելու համար այսուհետեւ կպահանջվի ընդամենը մկնիկով քլիք անելու հմտություն, քանի որ այս ուսումնական տարվանից ներդրվել է ավարտական ամփոփիչ քննությունների հանձնման նոր համակարգ: Այն ստեղծվել է Microsoft visual basic 2008 ծրագրով: Երեկ «Առավոտը» ներկա գտնվեց այս համակարգով անցկացվող տնտեսագիտության տեսություն առարկայի քննությանը: Քննությունը բարեհաջող հանձնելու համար համեմատաբար վատ սովորող կամ հաճախ դասերից բացակայող ուսանողներին այլեւս չի փրկի տարեվերջին հաճախ դասի գնալը կամ դասախոսների հետ մոտեցման ձեւեր գտնելը: Այժմ նրանց ճակատագիրը կախված է ոչ թե դասախոսի քմահաճույքից (սա վատ պատասխանի արդարացման հիմնական ձեւն է), այլ համակարգչից: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| ԻՆՉՈՎ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՆԵՐՈՒՄԻՑ |
| |
Մեկնաբանում է իրավաբանը
Ներկայումս լայնորեն քննարկվում է «Մարտի 1»-ի իրադարձությունների առիթով դատապարտյալների եւ «7-ի» գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառելու խնդիրը: Դիտարկենք համաներում եւ ներում հասկացությունների էությունը եւ դրանց իրավական հետեւանքները: Համաներումը (լատիներեն՝ amnestia՝ ներում, մոռացություն) համարվում է ազատման բազմաբնույթ ձեւ, ընդսմին, նրա միջոցով գործնականում հնարավոր է դատավարության տարբեր փուլերում իրականացնել քրեական պատասխանատվությունից եւ պատժից ազատելու գործողություններ: ՀՀ քրօրի թիվ 82 հոդվածը վերաբերում է այդ հասկացությանը, ըստ որում, հանցանք կատարած անձը համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխվել ավելի մեղմ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| «Կամերային» ռեժիսորը մեծ բեմում |
| |
Կամ «Մուսա լեռան 40 օրը»՝ Արմեն Էլբակյանի գեղագիտությամբ

Բեմադրիչ Արմեն Էլբակյանը՝
Հարություն Մովսիսյանի եւ Աննա Էլբակյանի հետ, փորձի պահին:
Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» առաջին գործն էր, որը օտարագիր հեղինակի միջոցով ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը: 1980-ականներին Գրիգոր Չալիկյանի ռեժիսուրայով ստեղծվեց ռադիոբեմականացում, ավելի ուշ՝ հեռուստաներկայացում: Այս վեպի բեմականացման փորձը հիմա էլ նախաձեռնել է «Էդգար Էլբակյան» թատրոնի ներկայիս եւ Խամաճիկների թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում: Բեմադրությունը կյանքի է կոչվում «ազատ բեմի» շրջանակներում՝ որպես նոր գեղարվեստական էքսպերիմենտի արտահայտություն: Ներկայացման ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐՎԵՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ |
| |
Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը մարզական ոլորտում 2009/2012 թվականներին համագործակցության համաձայնագիր ստորագրեցին:
Արարողությունից հետո հանպատրաստից կազմակերպված ասուլիսում երկու երկրների մարզական ղեկավարները պատասխանեցին լրագրողների հարցերին:
- Համաձայնագրով կոնկրետ ի՞նչ ծրագրեր են նախատեսվում իրականացնել:
Արմեն Գրիգորյան- «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ սպորտի ոլորտում համագործակցության հիմքերը հիմա չեն դրվում: Դրանք արմատավորվել են դեռ 90-ականների սկզբից: Հիմա, հաշվի առնելով անհրաժեշտությունը, համագործակցությունը, պարզապես, պաշտոնական եւ իրավական դաշտ է բերվում: Նախատեսվում է հավաքականների եւ առանձին մարզիկների համատեղ ուսումնամարզական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| Նախապատրաստվում են |
| |
Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների 24 ձյուդոիստներ վաղվանից մինչեւ հունիսի 29-ը համատեղ ուսումնամարզական հավաքների են մեկնում Ծաղկաձոր: Հրավիրված են երկու տարիքային խմբերի բոլոր առաջատարները:
Մեծահասակները նախապատրաստվում են օգոստոսի վերջին Ռոտերդամում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մրցաշրջանն ավելի հագեցած է լինելու մեր երիտասարդների համար, որոնք սեպտեմբերին հանդես են գալու առաջին անգամ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Հասկանալի է, որ երիտասարդ ձյուդոիստները ցանկանում են իրենց արդյունքներով չզիջել բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականին: Դրա համար այս հավաքից հետո նրանց համար նախատեսված է մասնակցություն մի շարք միջազգային մրցաշարերի, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| Մեկնեցին |
| |
Երեկ աթլետիկայի Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Բոսնիա, որտեղ մասնակցելու է հունիսի 20-21-ին անցկացվելիք Եվրոպայի երրորդ դիվիզիոնի առաջնությանը: Նպատակը 13 երկրների հետ թիմային մրցապայքարում 1-2-րդ տեղ գրավելն է, քանի որ միայն նրանք են հաջորդ մրցաշրջանում Եվրոպայի երկրորդ դիվիզիոն տեղափոխվելու իրավունք ձեռք բերելու:
Տղաներից որոշակի ակնկալիքներ կան Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից, նիզականետորդ Մելիք Ջանոյանից եւ հեռացատկորդ Արսեն Սարգսյանից, իսկ աղջիկների մեջ հիմնական սպասումները կապվում են երկու դիսցիպլիններում (հեռացատկ եւ եռացատկ) իրեն վստահ զգացող Հայկանուշ Բեգլարյանի հետ: Հայկանուշն այս տարի հաղթող է ճանաչվել Իրանում անցկացված միջազգային մրցաշարում: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| Դեմքով շրջվում են դեպի Հայաստա՞ն |
| |
Անցած շաբաթ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում աչքի ընկած մեր մարզիկներին պարգեւատրելիս ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը մարզաշխարհի ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ Հայաստանում արվում է հնարավոր ամեն բան՝ մեր երկրի մարզական հեղինակությունը միջազգային ասպարեզում բարձրացնելու համար եւ այդ աշխատանքներն առաջին պտուղներն են տալիս: Եվ որպես ասվածի ապացույց, ընդգծեց տարբեր միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցության սերտացումն ու խորացումը: Դրա արդյունքում Երեւանում անցկացվեց բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, սեպտեմբերին Եվրոպայի երիտասարդ ձյուդոիստները կժամանեն Հայաստան եւ կորոշեն Հին աշխարհամասի չեմպիոններին ու մեդալակիրներին:
ՀԱՕԿ-ի նախագահը լուրջ հույսեր ունի, որ եկող եւ հաջորդ տարիներին Երեւանում կարող են անցկացվել նաեւ ծանրամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| Հունիսի 18 |
| |
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր բարձր տրամադրություն կունենաք՝ շնորհիվ ձեր գործընկերների:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր վիճակախաղի տոմս գնեք՝ հնարավոր է փոքրիկ գումար շահեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր առաջարկներ ստանալիս՝ երկար մտածեք:
ԽԵ ՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ մի քիչ կտխրեցնի:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեք:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր դուք հիանալի տրամադրություն ու տեսք ունեք, զվարճացեք:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Պետք չէ առանձնանալ բոլորից:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր ձեր զուգընկերը ձեր օգնության կարիքն ունի, պետք չէ նրան մենակ թողնել:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Շաբաթվա սկզբում սկսված լարվածությունը վերջապես կանցնի, ու բոլոր հարցերն իրենց լուծումները կստանան:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ՝ ԳՆՈՐԴ ՉՈՒՆԵՆՔ |
| |
Նոր ատոմակայանը գործողից 3 անգամ հզոր է լինելու, հետեւապես ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրելու, սակայն այն գնելու ցանկություն ոչ ոք չի հայտնել:
Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման մասին գաղափարը քաղաքական գործիչներից շատերն ու նաեւ տնտեսագետները համարեցին անիրատեսական: Նրանց կարծիքով, սա մեր կառավարության հերթական վերամբարձ, ուժերից վեր նախաձեռնությունն է, որը դատապարտված է ձախողման: Չնայած այս հոռետեսական կանխատեսումներին՝ նոր ատոմակայանի կառուցման առաջին քայլը կարծես թե արված է:
Ատոմակայանի կառավարման ծառայությունները ստանձնելու հետաքրքրություն էր դրսեւորել ավելի քան 13 ընկերություն, սակայն մեր խստապահանջ կառավարության առաջարկած պայմանները կատարելու ռիսկին դիմեց միայն երկուսը: Մանրակրկիտ «հարցուփորձից» հետո հաղթող ճանաչվեց ավստրալիական «Worley Parsons» ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| Թատրոններն էլ պետք է ՀԴՄ կտրոններ տան |
| |
Չնայած ըստ օրենսդրության՝ կանխիկ առեւտուր իրականացնող բոլոր առեւտրի վայրերում ՀԴՄ կտրոններ պետք է տրամադրվեն, այդուհանդերձ, մի շարք մշակութային օջախներում օրենքի այս կետին չեն հետեւում: Օրինակ՝ Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական եւ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոններում բեմադրությունների տոմսերի վաճառքի դիմաց, որպես կանոն, ՀԴՄ կտրոն չեն տրամադրում: Մեր հարցին, թե ի՞նչն է դրա պատճառը, 2 թատրոնների տոմսավաճառներն էլ պատասխանեցին, որ իրենք ՀԴՄ կտրոններ են տալիս միայն իրենց թատրոնի կողմից ցուցադրվող բեմադրությունների տոմսերի վաճառքի դիմաց, իսկ երբ իրենց դահլիճները վարձակալությամբ են տրվում, ապա ՀԴՄ կտրոն չի տրամադրվում: Նրանց մեկնաբանությամբ՝ «նման հարցերը պարտավոր են լուծել թատրոնի դահլիճը վարձակալած ընկերությունները»:
«Առավոտը» Պետեկամուտների կոմիտեից ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| Ադամանդային բիրժա՝ «Զվարթնոցում» |
| |
Էկոնոմիկայի նախարարության՝ Երեւանում ադամանդային բիրժա ստեղծելու նախաձեռնութjանն արդեն արձագանքել է Ադամանդի բորսաների համաշխարհային ֆեդերացիան: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց թանկարժեք քարերի գիտաուսումնական լաբորատորիայի տնօրեն Արթուր Զանգինյանը: Նրա ներկայացմամբ՝ հունիսի 9-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքում ֆեդերացիայի նախագահ Ավի Պազը հայտարարել է. «Վերջին տասը տարիների ընթացքում միջազգային ադամանդագործության արտադրության եւ առեւտրի ոլոտում Հայաստանի դերը բավականին աճել է: Ադամանդագործության արտադրության ծավալն այնքան է աճել, որ տրամաբանական էր ստեղծել ադամանդային ֆոնդային բիրժա, որպեսզի ադամանդի առեւտուրն ավելի դյուրին լինի եւ այդ կերպ միանան ադամանդի առեւտրի գլոբալ ընտանիքին, որը նաեւ ադամանդագործության միջազգային ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ ԷԻՆ |
| |
Իրավապաշտպան գրասենյակը հատուկ քննչականի դեմ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, քննության դրվեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի հայցը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության դեմ: Այն առնչվում էր քննիչի գործողությունների եւ կայացրած որոշման հետ:
Իրավապաշտպան գրասենյակի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Թումանյանը տեղեկացրեց, որ փետրվարի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության հասարակական դիտորդական խմբի անդամներ, դիտորդներ Էդմոն Մարուքյանը եւ Վանաձորի Հելսինկյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը այցելել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Նրանք հանդիպել են կալանավոր Արթուր Վարդումյանի հետ: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| «Աղմուկ»՝ կտավի վրա նկարելի՞ս |
| |
Արվեստագետներին շուտով կարգելվի ստեղծագործել
ՀՀ նկարիչների միության անդամ Արփինե Թոքմաջյանը 2 տարուց ավելի է, ինչ դատարաններում արդարադատություն է փնտրում:
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը 2007թ. հուլիսի 27-ի վճռով բավարարել է արվեստագետի հարեւանուհւ՝ ՀՀ փաստաբանների պալատի վետերան-անդամ Ջուլիետա Հարությունյանի հայցը, եւ, փաստորեն, դատարանը Ա. Թոքմաջյանին արգելել է բնակարանը որպես արհեստանոց օգտագործել: Դատարանը հասկացրել է, որ Ա. Թոքմաջյանը պետք է ապրի՝ ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները:
Փաստաբան Ջ. Հարությունյանը դիմել էր դատարան, հայտնելով, որ նկարչուհու՝ 5-րդ հարկում գտնվող բնակարանում փայտամշակման հաստոց կա, որի աղմուկը խանգարում է իրեն: Բազմաթիվ անհայտ եւ հայտնի մարդիկ, փորձագետներ են այցելել արվեստագետի բնակարան պատեհ-անպատեհ ժամանակ, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ |
| |
«Առավոտի» հունիսի 16-ի «Մերժվել է Բադալյանի միջնորդությունը» հրապարակման արձագանքը
«Հրապարակման մեջ մի քանի կետեր կան, որոնք, կարծում եմ, պարզաբանման կարիք ունեն:
1. Բացարձակապես իրականության հետ կապ չունի ինձ վերագրվող այն պնդումը, թե իբր ես ասել եմ՝ «Ինչու եք խաբել ինձ»: Ես այդպիսի բան չեմ ասել ոչ քննիչներին, ոչ էլ «Առավոտի» թղթակցին, եւ դա իմ խոսքը չէ: Ես ոչ մեկի հետ որեւէ պայմանավորվածություն չունեի այստեղ գալով եւ այսօր էլ չունեմ: Հետեւաբար, որեւէ մեկն ինձ չէր կարող խաբել այդ առումով, եւ ես էլ խաբված չէի կարող լինել: Առավել եւս, որ ինձ համար միշտ էլ հստակ է եղել, որ նաեւ այս դիմումներս են մերժելու եւ ես եկել եմ՝ ուղղակի սպառած լինելու հայաստանյան ներքին իրավական ընթացակարգը՝ վերպետական ատյաններին դիմելու հնարավորություն ստանալու համար:
2. Ես արդեն ուղիղ 9 ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| «ԳԱՂՏՆԱՊԱՀ» ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ |
| |
Ալավերդու քաղաքապետարանն արդեն պաշտոնական կայք ունի, սակայն ավագանու ոչ բոլոր որոշումներն են հրապարակված:
Հայաստանի համայնքներում ու մասնավորաբար Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի համայնքներում հողօգտագործման եւ կառուցապատման ոլորտների բյուջետային ծախսումները համայնքապետերի գործունեության ամենափակ ու ամենախոցելի մասերն են: Դատելով իրերի դրությունից, տպավորություն ես ստանում, որ ՀՀ կառավարությունը ՏԻՄ-երում ոչ միայն քաղաքաշինական գործունեության մոնիտորինգներ չի անցկացնում, այլեւ աչք է փակում դրանց ակնհայտ խախտումների վրա:
Ընդամենը օրեր առաջ Ալավերդու քաղաքապետարանում հանդիսավորությամբ բացվեց քաղաքապետարանի պաշտոնական www.alaverdi.am ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| ՀՅԴ-ն կ’ամբաստանուէ անձնագիրերու կեղծման մէջ |
| |
Լիբանանի խորհրդարանական ընտրութիւններուն շուրջ բուռն քննարկումները կը շարունակուին երկրի քաղաքական շրջանակներուն մօտ եւ մամուլի կողմէ:
Լիբանանի քաղաքական թատերաբեմի ամենէն ազդեցիկ դէմքերէն նկատուող երեսփոխան Միշէլ Մըր, որ աւելի քան 50 տարուայ դաշնակիցը եղած է ՀՅԴ-ի, երեքշաբթի հունիս 16-ին կայացած մամլոյ ասուլիսի մը ընթացքին, կասկածի տակ առաւ Պուրճ Համուտի քուէատուփերու արդիւնքները, ամբաստանելով հայկական կուսակցութիւնը կեղծ անձնագիրերու օգտագործման մէջ:
«Հարց կու տամ, ուրկէ՞ եկան յաւելեալ 4000 հայ քուէարկողները: Արդեօ՞ք անոնք օգտագործեցին այն կեղծ անձնագիրերը, որոնք յայտնաբերուած էին ներքին գործոց նախարարութեան կողմէ»,- յայտարարեց Միշէլ Մըր լրագրողներու ներկայութեան:
Լիբանանի նախկին փոխվարչապետը բացայայտեց, որ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| Մայրասպանը կարոտում է մորը |
| |
17-ամյա Դենիել Պետրիչը՝ ԱՄՆ Օհայո նահանգից, որը 2007թ. հոկտեմբերին կրակել է ծնողների վրա, դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Պետրիչը սպանել էր մորը եւ վիրավորել էր հորը այն բանի համար, որ վերջիններս նրա ձեռքից խլել էին իր սիրած խաղի տեսասկավառակը: Մեղադրող կողմը պահանջում էր ցմահ ազատազրկում, սակայն դատարանը հաշվի առավ Դենիելի հոր՝ Մարկ Պետրիչի ցուցմունքները, ըստ որոնց՝ որդին զղջում է արածի համար եւ «կարոտում է մորը». «Նա ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչն է նրան դրդել նման սարսափելի արարքի»: Քննությունը պարզել է, որ Դենիելը ծնողներից գողացել է հոր չհրկիզվող պահարանի բանալին, հանել է այնտեղից իրենից «բռնագրաված» սիրելի սկավառակը, ինչպես նաեւ՝ հոր ատրճանակը, այնուհետեւ դեռահասը մտել է ծնողների սենյակ եւ կրակ բացել, որի արդյունքում Պետրիչի մայրը տեղում մահացել է, իսկ հայրը՝ վիրավորվել է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| Մի դատիր, որ չդատվես |
| |
Նեւադա նահանգից ԱՄՆ սենատոր Ջոն Էնսայնը հրապարակավ ներողություն է խնդրել իր նախկին աշխատակցուհու հետ արտամուսնական սիրավեպի համար: Այդ գործիչը համարվում է 2012 թվականի նախագահական ընտրություններում ամենահավանական հանրապետական թեկնածուն: Հունիսի 16-ին նա շտապ կազմակերպել է մամուլի ասուլիս եւ պատմել, որ իր սիրավեպը տեւել է 2007 թվականի դեկտեմբերից մինչեւ 2008-ի օգոստոսը: Նախկին սիրուհին եւ նրա ամուսինը, Էնսայնի խոսքերով, իր մտերիմ ընկերների շարքում էին եւ աշխատում էին իր թիմում: Սենատորը նշել է նաեւ, որ կնոջ հետ միասին դիմել է հոգեբանի օգնությանը, եւ այժմ իրենց ամուսնությունն ավելի ամուր է, քան երբեւէ: Էնսայնի կինը ներկա չի եղել մամուլի ասուլիսին, սակայն հրապարակել է հայտարարություն, որում սատարում էր ամուսնուն: Էնսայնը 1995-99 թվականներին ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| ՀԱՎԵԼՅԱԼ 106 ՄԼՐԴ ԿԾԱԽՍԵՆ |
| |
Ամերիկյան օրենսդիրները հավանություն են տվել արտակարգ բյուջետային ծախսերի մասին օրինագծի միասնական տարբերակին: 106 միլիարդ դոլարը կծածկի տարբեր տեսակի կարիքները սեպտեմբերի 30-ից մինչեւ ընթացիկ ֆինանսական տարվա վերջը: Աֆղանստանում եւ Իրաքում ընթացող պատերազմների վրա կծախսվի $79,9 միլիարդ, իսկ H1N1 գրիպի դեմ պայքարի վրա՝ $7,7 մլրդ:
Ներկայացուցիչների պալատը հունիսի 16-ին, 226 կողմ եւ 202 դեմ ձայնով, հավանություն տվեց բյուջեի մասին օրինագծի վերջնական տարբերակին: Բացի ռազմական կարիքներից եւ էպիդեմիայի դեմ պայքարից՝ օրենսդիրները հոգ են տարել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամին ԱՄՆ-ի մասնակցության մասին՝ դրա համար դաշնային բյուջեից առանձնացված է 8 մլրդ դոլար: Եվս մեկ միլիարդ կհատկացվի՝ ԱՄՆ ավտոարդյունաբերությանը օգնելու համար:
Նախագահ Բարաք Օբաման նախապես ցանկություն ուներ, որ օրինագծում տեղ գտներ $80 ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| ՈՒՈԹԵՐԳԵՅԹԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ ՋՐԻ ԵՐԵՍ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ |
| |
Լրացավ ամենահայտնի քաղաքական սկանդալներից մեկի 37 տարին, եւ այդ առթիվ ԱՄՆ-ում գաղտնիության մակնշումը հանվեց նախագահ Նիքսոնի հրաժարականին հանգեցրած ուոթերգեյթյան սկանդալի առանցքային մասնակից Հովարդ Հանթի անձնական գործի վրայից: Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) 2007 թվականին մահացած Հովարդ Հանթի 167 էջանոց անձնական դոսյեն փոխանցել է Associated Press գործակալությանը: 37 տարի առաջ՝ 1972 թվականի հունիսի 17-ին, ձերբակալվեցին Նիքսոնի վարչակազմի «ջրմուղագործների» խմբի անդամները, որոնք մասնակցել էին անօրինական գաղտնալսումների: Մամուլը հատուկ ծառայությունների խմբին այդ անվամբ կնքեց այն բանի համար, որ նրանք գաղտնալսող սարքերը տեղադրել էին դեմոկրատների նախընտրական շտաբում, որը տեղակայված էր վաշինգտոնյան «Ուոթերգեյթ» (թարգմանաբար՝ ջրային դարպաս կամ արգելապատնեշ) հյուրանոցում: Սպիտակ տան խորհրդական Հանթը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| Խաղատները՝ քաղաքո՞ւմ, թե՞ քաղաքից դուրս |
| |
Կամ արդյո՞ք դրանք հասարակությունն ապականելու միջոց են
«Եթե ԱԺ-ն հավանության արժանացնի խաղատների համար հատուկ շրջաններ՝ Ծաղկաձորի, Ջերմուկի եւ Սեւանի բնակավայրերը տրամադրելու մասին նախագիծը, ապա 2013-ի հունվարից Արգավանդ տանող ճանապարհին գործող խաղատների գործունեությունը կդադարեցվի»,- երեկ «Հայելի» ակումբում կայացած բանավեճի ժամանակ ասաց Շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը:
«Բարեփոխում» հ/կ-ի նախագահ Կարինե Հակոբյանի համոզմամբ, տգեղ է, որ քաղաքի մուտքը խորհրդանշում են խաղատները, բայց, միեւնույն ժամանակ՝ ճիշտ չէ սխալը սխալով ուղղելը: Տիկին Հակոբյանը զարմացած է կառավարության՝ խաղատների համար առողջարանային երեք բնակավայրերը տրամադրելու մտահղացումից, այդ քայլով փաստվում է, որ Հայաստանում բացակայում է անվտանգ եւ կայուն զարգացման հայեցակարգ. ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| ԱՍՏՂԱԶԱՐԴ ԱՂՋԻԿԸ |
| |
tert.am-ից տեղեկանում ենք, որ բելգիական ոստիկանություն է դիմել 18-ամյա մի աղջիկ, որը տատու-սրահի աշխատակցին մեղադրում է նրանում, որ վերջինս երեք աստղիկի փոխարեն իր դեմքի վրա նկարել է 56-ը: Այժմ նա 12 հազար եվրո է պահանջում: Քիմբերլի Վլամինկը ասել է, որ ինքը պատրաստվում էր անել փոքրիկ դաջվածք, սակայն Ռուսլան Թումանյանց անունով վարպետն այնքան վատ էր խոսում անգլերեն եւ ֆրանսերեն, որ չի հասկացել, թե ինչ էր ուզում հաճախորդը:
Աղջիկը պնդում է, որ դաջվածք անելու ժամանակ ինքը քնել է՝ արթնանալուց հետո հայտնաբերելով, որ դեմքին 56 աստղիկ է նկարված:
Գումարը, որը Քիմբեռլին պահանջում է սրահից, նա պատրաստվում է ծախսել լազերային վիրահատության միջոցով դաջվածքը հանելու վրա: Սակայն, ամենայն հավանականությամբ, նախկին տեսքին վերադառնալ նրան այդպես էլ չի հաջողվի. դաջվածքների տեղերում սպիներ կմնան:
Հայազգի վարպետը պնդում է, որ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-18 |
| ԷՔՍՏՐԱՎԵ՞ՐՏ ԵՔ, ԹԵ՞ ԻՆՏՐԱՎԵՐՏ |
| |
Հոգեբանական թեստ
Շվեյցարացի գիտնական Կարլ Յունգը իր «Հոգեբանական տիպերը» գրքում հոգեբանական բնութագրման նպատակով առաջինը գործածեց «էքստրավերտ» (բառացի թարգմանությամբ՝ արտաքին ուղղվածություն ունեցող) եւ՝ «ինտրավերտ» (ներքին ուղղվածություն ունեցող) հասկացությունները: Ըստ նրա նկարագրության՝ էքստրավերտները ձգտում են ընդլայնել գործնական շփումները, օգտագործել բոլոր հնարավորությունները, իսկ ինտրավերտները, ընդհակառակը՝ սահմանափակում են շփումները, ինքնամփոփ են, թույլ չեն տալիս ավելորդ ծախսեր՝ պահպանելով ուժերը:
Նկատի ունենալով էքստրավերտներին եւ ինտրավերտներին բնորոշող վերոշարադրյալ հատկանիշները, եկեք պարզաբանենք, թե այդ երկու հիմնական հոգեբանական տիպերից որի՞ն եք պատկանում դուք:
Եվ այսպես. եթե դուք էքստրավերտ եք, ապա.
- Օրվա ընթացքում, առանց ճիգ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2009-06-18 23:46 |
| |
| |
Ո՞ՒՄ ՎՐԱ ՉԻ ՏԱՐԱԾՎԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ
Երեկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը քննարկեց ՀՀ նախագահի կողմից ներկայացված «Համաներում հայտարարելու ... |
| |
 |
|
| 2009-06-18 23:45 |
| |
| |
ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԼՈՒԾՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ
2008-ի տարեվերջին Հայաստանում ուժգնացան սպասումները, թե ԼՂ հարցի լուծումն ընդամենն ամիսների հարց է: «Առավոտի» հարցին, թե ... |
| |
 |
|
| 2009-06-18 23:44 |
| |
| |
ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ
Երեկ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը, Ժորժ Կոլոմբիեն եւ ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի համաքարտուղար Բաս Քլայնը ... |
| |
 |
|
| 2009-06-18 23:43 |
| |
| |
ՆԱԽԿԻՆ ԹԱՂԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձը պատվիրելու կասկածանքով հետախուզվում է Արաբկիրի նախկին ... |
| |
 |
|
| 2009-06-18 23:43 |
| |
| |
ԵԽԽՎ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է «Ա1+»-Ի ՀԱՐՑԸ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը երեկ հանդիպել է ԵԽԽՎ ... |
| |
 |
|
| 2009-06-18 23:43 |
| |
| |
ՇՈՒՏՈՎ ԿԱՇԽԱՏԻ «ԲՋՆԻ» ԳՈՐԾԱՐԱՆԸ
Երեկ ուժի մեջ է մտել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ «Բջնի» գործարանը սնանկ ճանաչելու մասին: Ըստ այդմ, ... |
| |
 |
|
| 2009-06-18 23:41 |
| |
| |
|
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Գորդոնը հայտարարել է
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ նախագահ Օբամայի վարչակազմը պաշտպանում է ... |
| |
 |
|
| 2009-06-18 23:40 |
| |
| |
ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԿՓՐԿԻ
«Այսօր բոլոր դատարանները մի կողմ են դրել Քրեական օրենսգիրքը եւ իրականացնում են դաժան հաշվեհարդար՝ քաղաքացիական հասարակության աչքի առաջ։ ... |
| |
 |
|
| 2009-06-18 23:40 |
| |
| |
ՏՊԱԳԻՐ «ՀԵՏՔ»
Երեկվանից շաբաթը մեկ անգամ կտպագրվի «Հետաքննող լրագրողների ընկերակցության» «Հետք» էլեկտրոնայինի տպագիր տարբերակը: Գլխավոր խմբագիր Էդիկ ... |
| |
 |
|
| 2009-06-18 23:40 |
| |
| |
ՊԱՅՔԱՐԵՔ ՄԱՆՐ ԿԱՇԱՌԱԿԵՐՆԵՐԻ ԴԵՄ
ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ երեկ Իջեւանում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Կոռուպցիոն ... |
| |
 |
|
| 2009-06-18 23:40 |
| |
| |
ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
«Առավոտի» տեղեկություններով, երեկ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մանուկյանը ազատվել ... |
| |
 |
|
| 2009-06-18 23:39 |
| |
| |
ԿՈՉ Է ԱՐԵԼ ԴԻՄԱԴՐԵԼ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին մեկնաբանել է երկրի նախագահական ընտրություններին ... |
| |
 |
|
| 2009-06-18 23:39 |
| |
| |
64 ՄԼՆ ԵՎՐՈ՝ «ՀԷՑ»-Ի ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ՀԱՄԱՐ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը կտրամադրվի 64,5 մլն եվրո վարկ: Վարկը տրամադրվում է առանց պետական երաշխիքների: ... |
| |
 |
|
| 2009-06-18 23:39 |
| |
| |
ՆՇԱՆԱԿՎԵՑԻՆ «ԹԱՂԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Երեկ վերջապես պաշտոնապես հայտարարվեցին, թե ովքեր են Երեւանի քաղաքապետի որոշումներով «Երեւան քաղաքում տեղական ... |
| |
 |
|
| 2009-06-18 23:38 |
| |
| |
ՎԱՐԿԻ ՉԱՓԸ ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ
Շուտով մայրաքաղաքում կմեկնարկի քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը: Այն իրականացնելու համար վարկ ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել