15/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Ինչու ուշացավ համաներումը
 

Համաներման մասին արդեն շատ-շատ է գրվել ու ասվել: Իշխանությունը, ընդդիմությունը, պաշտոնյաները, իրավաբանները, մեկնաբանները, կարծես թե, լուսաբանել են այդ երեւույթի բոլոր կողմերը, իրենց կարծիքն են հայտնել համաներման քաղաքական եւ իրավական հետեւանքների մասին: Մի հարց ինձ համար, այնուամենայնիվ, բաց մնաց. ինչո՞ւ այն, ինչ պետք է արվեր 2008-ի ապրիլի 9-ին, արվում է 2009-ի հունիսի վերջին: Պատկերացրեք, որ Հայաստանի երրորդ նախագահը իր երդմնակալության օրը հանդես է գալիս մոտավորապես այն առաջարկով, որով այս օրերին դիմել է Ազգային ժողովին, եւ հայտարարում է, որ իր այդ քայլով ցանկանում է վերջ դնել լարվածությանն ու թշնամանքին եւ կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին ու քաղաքացիներին՝ լծվել ազգային խնդիրների լուծմանը: Հավանաբար, կարիք չկա բացատրելու, թե ինչպիսի քաղաքական դիվիդենդներ դա կբերեր Սերժ Սարգսյանին եւ որքանով կլիցքաթափեր իրավիճակը:

Ինչու դա չարվեց՝ կան բազմաթիվ վարկածներ, որոնցից հիմնականը հետեւյալն է. իշխանությունը մտավախություն ուներ, որ համաներումը կընկալվի որպես թուլության նշան, ընդդիմությունը դրանից չափից դուրս կոգեւորվեր, եւ դա հասարակական նոր կրքեր կառաջացներ: Իսկ հիմա՝ Երեւանի ավագանու ընտրությունների «բարեհաջող» ավարտից հետո, «թույլ երեւալու» մտավախություն այլեւս չկա: Բայց եկեք մի նժարի վրա դնենք այդ «մտավախությունները», իսկ մյուսի՝ անմեղ մարդկանց մեկուկես տարի անազատության մեջ պահելը. ոչ մի քաղաքական հաշվարկ չի կարող արդարացնել սուտ ցուցմունքների վրա մեղադրանքներ «թխելը»: Համաներման ձգձգումը բացատրում են նաեւ հետեւյալ կերպ: Արեւմուտքը եւ, մասնավորապես, Եվրոպայի խորհուրդը ճնշում էին գործադրում մեր իշխանության վրա, որպեսզի վերջինս ազատ արձակի քաղբանտարկյալներին: Մեր իշխանությունները, սակայն, փորձում էին ԵԽ-ին մոլորության մեջ գցել՝ թե մի օր երեւի կանենք ձեր ուզած համաներումը: Սակայն եվրոպացիները, ըստ այդ վարկածի, հասկացան, որ մերոնք «խոսքը կտուրն են գցում» եւ պահանջեցին կոնկրետ ժամկետներ: Եթե հաշվի առնենք, որ վերոհիշյալ եվրոպացիների ներկայացուցիչները Պրեսկոտն ու Կոլոմբիեն էին, որոնք փառաբանեցին 2008-ի մեր նախագահական ընտրությունները, ապա թույլ տվեք փոքր-ինչ կասկածել նրանց այդ «սկզբունքայնության» եւ «պահանջատիրության» վրա:

Համաներման հետաձգման այլ վարկածներ ինձ հայտնի չեն: Բայց ի տարբերություն քաղաքականության վրա «խփնվածների», ես կարծում եմ, որ այս պահին ամենակարեւորն այն է, որ տղաները օր առաջ ազատություն ստանան: Մնացածի մասին մտածելու համար միշտ էլ ժամանակ կգտնվի:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
Քաղաքականություն
ԹՈՒՐՔԻԱՆ ՆԱՀԱՆՋԵՑ
 

Թուրքիան «մարտավարական հետքայլ» կատարեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ այդ նախաձեռնության նկատմամբ երկրի ներսում կատաղի հակազդեցության պատճառով. «Reuters»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Թուրքական կողմը հետքայլ կատարեց, սակայն դա 180 աստիճանով շրջադարձ չէ: Հուսով ենք, որ երկխոսությունը կշարունակվի»,- նշել է Սեմնեբին: Նրա կարծիքով, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը Թուրքիայում թեժ բանավեճերի առարկա դարձավ. «Ինձ թվում է, որ բանավեճն ավելի թեժ եղավ, քան սպասվում էր»: Հավելել է, թե շատ կարեւոր է, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ առաջացած «դադարը» երկար չձգվի, ...

 
 
Քաղաքականություն
ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ ՓԱԹԵԹՈՎ
 

ԵԽԽՎ նստաշրջանին ընդառաջ

Ակնկալվում է, որ հունիսի 22-ին կհրապարակվեն «Յոթի» գործից անջատված մասերով 5 քաղբանտարկյալների՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, նաեւ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավճիռները: Նրանք մեղադրվում են 2008թ. մարտի 1-ին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ, որի համար ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժաչափը ազատազրկումն է՝ 4-10 տարի ժամկետով: Ինչ վերաբերում է Աբովյանի նախկին քաղաքապետ եւ ՀՀՇ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանին, ապա նրա գործով երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում նախատեսված դատավարությունը հետաձգվել է, որովհետեւ ավելի վաղ դատավորի կողմից կիրառված սանկցիայի՝ Ոսկերչյանին դատարանի դահլիճից ...

 
 
Քաղաքականություն
ԱՅՍ ՊԼԱՏՖՈՐՄԸ ՀԱԿ-Ի ՕՐԱԿԱՐԳՆ Է
 

Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած գործողությունների ծրագրի մասին ասում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

- Ընդդիմադիր ուժերին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած միավորման պլատֆորմի 12 կետերից առնվազն 7-8-ը խնդիրներ են, որոնք միշտ կարեւորել է Դաշնակցությունը: Ուրեմն՝ ի՞նչն է խոչընդոտում համագործակցությանը՝ ՀՅԴ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ ավանդական վատ հարաբերություննե՞րը, թե՞ մեկ այլ գործոն:

- Մենք ավանդական հարաբերությունների զոհ չենք դառնում: Խնդիրը շատ հստակ է մեզ համար. քաղաքական դաշտում մեր փոխված տեղի ու որպես կուսակցություն մեր առաքելությանը համապատասխան՝ դերակատարություն ճշտելու հարցն օրակարգի վրա է: Այս պահին մենք հենց այդ քննարկումների մեջ ենք: Մեզ համար հստակ է, որ նախ եւ ...

 
 
Քաղաքականություն
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ
 

Ասում է Արման Մելիքյանը

- Ի՞նչ տվեցին Երեւանի ավագանու ընտրությունները հայ հանրությանը կամ ի՞նչ տարան նրանից:

- Ընդհանուր առմամբ, այդ ընտրություններն ազդարարեցին անցյալ տարվա նախագահական ընտրություններով սկսված ընտրական փուլի ավարտը: Արդյունքը մեկն էր՝ սկսվեց իշխող կոալիցիայի վերակառուցման գործընթացը: Կոալիցիայից դուրս եկավ ՀՅԴ-ն, իսկ ՀՀԿ-ն սկսեց ձգտել երկիրը միակուսակցական կառավարման համակարգի բերելու: Սա երկրի ներսում շատ հստակ նոր շեշտադրումներ է առաջացնում: Ընդդիմությունն, ըստ էության, գնալով ավագանու ընտրություններին, հաստատեց, որ այլեւս չի պատրաստվում վիճարկել նախագահական ընտրությունների արդյունքները: Մյուս կողմից՝ փորձեց պահպանել իր դեմքը՝ չհամաձայնելով ավագանու ընտրությունների հրապարակված ...

 
 
Քաղաքականություն
ԲՀԿ-ն կիսաընդդիմադիր կամ ընդդիմադիր չէ
 

Հայտարարում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը, սակայն չի բացառում, որ քաղաքականության մեջ մեկ վայրկյանը կարող է քաղաքական վայրիվերումների առիթ դառնալ:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը մամուլի ասուլիսում պատասխանելով մեր հարցին՝ ասաց, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ն չի նեղացել Հանրապետական կուսակցությունից. «Նեղացածություն չկա, պարզապես ընտրությունից հետո, վերլուծական աշխատանքից հետո ընտրության արդյունքը գոհացուցիչ չէր»: Սրա համար ԲՀԿ-ն ոչ թե Հանրապետականին, այլ ինքզինքն է մեղադրում, բայց եւ հայտարարում, որ իրենց անցկացրած նախընտրական քարոզարշավը շատ ավելի լավն էր, քան՝ ընտրության արդյունքը:

Ըստ Խաչիկ Գալստյանի՝ այս իրավիճակի համար մեղավորը մեր ազգային մենտալիտետն է. «Այստեղ մենք կամա թե ակամա պետք է առնչվենք մեր ազգային ...

 
 
Քաղաքականություն
ՓՈՂԵՐԸ ՉԵՆ ԿՏՐԵԼ
 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը երեկ առավոտյան քվեարկել է հաջորդ ֆիսկալ տարվա բյուջեում Հայաստանին հատկացվող տնտեսական օգնությունն անցած տարվա $48 միլիոնի մակարդակին պահպանելու օգտին: Բացի այդ, հանձնաժողովը որոշել է ավելացնել Արցախին տրամադրվելիք մարդասիրական օգնությունը՝ հասցնելով այն 10 մլն դոլարի։

Հայաստանի համար ռազմական ուսուցման ծրագրի (IMET) շրջանակներում նախատեսվում է 450 հազար դոլար:

Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA), ենթակոմիտեն քվեարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի համար ռազմական օգնության հավասարության պահպանման օգտին՝ յուրաքանչյուր երկրին հատկացնելով 3 մլն դոլար: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել էր կրճատել Հայաստանին տրամադրվող օգնության գումարը՝ հասցնելով այն 30 միլիոն դոլարի։

Մյուս կողմից՝ ...

 
 
Քաղաքականություն
ԲԱՇԱՐ ԱԼ-ԱՍԱԴԸ՝ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
 

Ըստ panorama.am-ի, չորեքշաբթի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի պատվին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված պաշտոնական ընթրիքի ժամանակ Սիրիայի նախագահը, մասնավորապես, նշել է. «Այսօր մենք հպարտանում ենք հայկական արմատներ ունեցող Սիրիայի քաղաքացիներով, որոնք ակնառու դեր են խաղում Սիրիայի ընդհանուր կյանքի բոլոր ոլորտներում, հատկապես՝ արվեստի, երաժշտության, բժշկության, արհեստագործության եւ այլ բնագավառներում: Այս անքակտելի մշակութային միաձուլումը պատասխանն է քարոզվող այն մտքերին, գաղափարախոսություններին եւ ռասայական գործողություններին, որոնք ի հայտ բերեցին քաղաքակրթությունների, մշակույթների, կրոնների եւ ազգերի հակամարտության ակունքը»: Սիրիայի նախագահի ասելով, այդ կողմնակալ եւ անպատասխանատու քաղաքականությունները հանգեցրին պատերազմների եւ հակամարտությունների ծագմանը, ինչը ...

 
 
Սոցիում
ՉՍՏԱՑՎԱԾ ԱՍԵԼԻՔ
 

Ես չգիտեմ, թե որտեղ է վերջանում հավերժությունը կամ վերջանո՞ւմ է արդյոք, եւ ով է, որ դատում է արդար կամ դատում գթությամբ: Չգիտեմ նաեւ, թե ուր է հեռանում անսահմանությունը, եւ որտեղ է, որ այդ անբացատրելի ծիրի մեջ հայտնվում է օրենքը մեր՝ ապրողներիս համար, որ անտեսի արդարներին եւ դատի մեղավորներին: Վաղը մեղավորների համաներման օրն է...

Եվ այսօր ինչքան էլ մեր հարեւան թուրքերի հետ բարեկամություն հաստատենք, միեւնույն է՝ իրենք մեղավոր են, չնայած որ ուզում են քաղաքակիրթ աշխարհ մտնել, միեւնույն է՝ իրենք մեղավոր են: Մեղավոր են առաջին հերթին ոչ միայն եղեռնագործությամբ, այլեւ, որ Ալթայից գաղթելով իրենց շարունակական քոչով, քոչ, որի նպատակը սեփական տարածքը թողած ուրիշի հայրենիքներում սոսկ ուտելիք փնտրելն էր եւ ապրելու տարածք ու սեփական բնակավայրը թողած՝ որպես քոչվոր եւ նվաճող, սկսեցին ապրել ուրիշների հայրենիքներում... Եվ ...

 
 
Սոցիում
Ո՞Վ ԿԼԻՆԻ «ԳՅՈՒՂԱՓՐԿԻՉԸ»
 

Պարտքերի մեջ թաղված Ախուրիկ գյուղում 2 օրից գյուղապետի ընտրություններ են


Ախուրիկցիները չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ է այս գյուղապետարանի դուռը բացվել ու այնտեղ նիստ եղել:


Թե ով կզբաղեցնի գյուղապետի աթոռը՝ ախուրիկցիներին բացարձակապես չի հետաքրքրում. այս պահին նրանց հուզող միակ հարցը օրերս տեղի ունեցած պտտահողմն է՝ իր ավերիչ հետեւանքներով: Շիրակի մարզում բարձրացած պտտահողմը ավերել էր Ախուրիկ ու Ղարիբջանյան գյուղերի տները՝ թռցնելով կտուրները, ջարդուփշուր անելով ապակիները, օդում ֆռռացնելով գյուղի կովերին եւ այլ առարկաներ: Այսօր գյուղացիների ուշքումիտքը ոչ թե գյուղապետի առաջիկա ընտրություններն են, այլ այն, թե կառավարությունը կփոխհատուցի՞ վնասը. «Վերջը ձեր ղեկավարներն ու ...

 
 
Սոցիում
Ծառերը կտրատում են, որ տեղում խանո՞ւթ կառուցեն
 

Երեւանի Էրեբունի թանգարանի դիմացի պուրակը, որը 1999թ. մեծ հանդիսավորությամբ անվանակոչվեց Վազգեն Սարգսյանի անունով, այսօր ոչ միայն չի կարելի պուրակ անվանել, այլ նաեւ այն, ինչպես պարզվեց, արդեն Վազգեն Սարգսյանի անունը չի կրում:

Թե՛ Երեւանի քաղաքապետարանից, թե՛ Էրեբունու թաղապետարանից պուրակի ներկայիս անունը ճշտելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին. մեզ պատասխանեցին, որ իրենց մոտ տվյալ տարածքում Վազգեն Սարգսյանի անվան պուրակ գրանցված չէ: Մինչդեռ 1999թ. դեկտեմբեր ամսին, առատ տեղացող ձյան տակ, ժամանակի իշխանական էլիտայի ներկայացուցիչները, մեկը մյուսից առաջ ընկնելով, պուրակում մի-մի ծառ տնկեցին եւ տեսախցիկների առաջ սգակիր կեցվածք ընդունելով՝ հուզառատ խոսքեր ասացին, նշելով, որ նաեւ այդ ծառերի միջոցով վառ կպահեն Վազգենի ...

 
 
Սոցիում
ԱՆԱՊԱՏԱՆՈՒՄ ԵՆՔ
 

Անապատացման դեմ պայքարի օրվա առիթով, բնապահպանության նախարարությունում բնապահպան մի քանի կազմակերպություններ «Հողերի դեգրադացիայի մեղմացման եւ Հարավային Կովկասում աղքատության դեմ պայքարի համար հողային ռեսուրսների կառավարում» թեմայով նախօրեին քննարկում էին կազմակերպել: Ծրագիրն իրականացվելու է հարավային տարածաշրջանում՝ Խրամի-Դեբեդ եւ Ալազանի-Յորի գետերի ավազաններում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ, այն կյանքի կկոչվի «Կանաչ արահետ» հ/կ-ի կողմից: Հ/կ-ի նախագահ Նունե Սարուխանյանը նշեց, որ ծրագիրը կիրականացվի Ալավերդիում, Թումանյանում եւ Ախթալայի տարածաշրջաններում: Նունե Սարուխանյանի խոսքերով՝ «Անապատացման խնդիրների գլխավոր պատճառներն են աղքատության բարձր մակարդակը, բնական ռեսուրսների անկայուն կառավարումը, գյուղատնտեսական վարման ոչ ճիշտ մեթոդները, ինչպես նաեւ կլիմայական ...

 
 
Կրթություն
24 ԺԱՄԸ 8 ԺԱ՞ՄՆ Է
 

Քննակենտրոնների բողոքարկման օպերատորներին դիմորդները դժվարությամբ են գտնում

Միասնական պետական քննությունների բողոքարկման մեխանիզմը մի քիչ խրթին է: Ասվում է, օրինակ, որ դիմորդները կարող են բողոքարկել քննությունների արդյունքների հրապարակմանը հաջորդող 24 ժամվա ընթացքում: Սակայն այդ 24 ժամ ասվածը ոչ այնքան ճշգրիտ հասկացություն է, քանի որ եթե, ասենք, արդյունքները հրապարակվել են ժամը 12.00-ին, ապա նույն օրը ժամը 23.00-ին ոչ ոք չկա քննակենտրոնում, որ «բողոքն» ընդունի: Ըստ 2009-ի միասնական քննությունների կազմակերպման եւ անցկացման ընթացակարգի՝ քննական աշխատանքների արդյունքները հրապարակվում են քննության հաջորդ օրից սկսած՝ 5 օրվա ընթացքում: Առանձնահատուկ ...

 
 
Կրթություն
Կրթական դետեկտիվ
 

Կամ՝ խորհրդավոր հեռախոսազանգ ԿԳՆ-ից

Երեկ, ժամը 11.30-ի սահմաններում, «Առավոտի» 52 87 52 հեռախոսահամարին մի զանգ եկավ: Երբ քարտուղարուհին վերցրեց լսափողը, լսվեց մի կնոջ ձայն, որը քարտուղարուհուն ասաց, որ զանգում է կրթության եւ գիտության նախարարությունից եւ խնդրեց շտապ լրագրող ուղարկել նախարարություն: Հեռախոսազանգի մասին ինձ տեղեկացրեց կրթության էջի պատասխանատուն, եւ ես շտապեցի ԿԳՆ: Ճանապարհին, բացի այն, որ մտածում էի հնարավորինս արագ հասնել ԿԳՆ, նաեւ խորհում էի՝ տեսնես ի՞նչ է պատահել, գուցե նախարարի փոփոխությունից հետո ԿԳՆ-ն ա՞յլ ոճով է սկսել աշխատել ու ոլորտի խնդիրների մասին նախարարությո՞ւնն է փորձում լրագրողներիս տեղյակ պահել, այն էլ՝ այս աստիճան հրատապ կերպով: Այնուհետեւ մտովի պատկերացնում էի, որ նախարարության ...

 
 
Կրթություն
«Հայ ասպետ». խաղում ենք ազգովի
 

Հունիսի 17-ին «Հրազդան» մարզադաշտում անսովոր տոնական տրամադրություն էր: «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամը նշում էր ավանդույթ դարձած «Մանկության մեկ օր...» միջոցառումը: Նախորդ տարի նմանատիպ միջոցառում կազմակերպվել էր Դիլիջանում, իսկ ինչպես այս միջոցառման ավարտին անցկացված վիճակահանության արդյունքներից պարզվեց, հաջորդ տարի «Հայ ասպետն» ու ՀՀ մարզերը կհամախմբվեն Արցախի երկնքի տակ՝ Ստեփանակերտում: Տոնին ներկա էին ՀՀ մարզերից ժամանած երգի, պարի խմբեր եւ «Հայ ասպետ» հեռուստախաղի հաղթող թիմերի, քաղաքապետարանների եւ մարզպետարանների ներկայացուցիչներ: Միջոցառման սկզբում մայրաքաղաք ժամանած հյուրերին ողջունեց քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Յուրաքանչյուր մարզի խումբ ՀՀ քարտեզում իրեն համապատասխանող գույնի թիկնոցներով շքերթով մտավ հրապարակ: Ապա հրապարակ մտան ...

 
 
Մշակույթ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ՝ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
 

Դիրիժոր Վարդան Հակոբյանը Բուրգասում ներկայացրել է Հայաստանը


Վարդան Հակոբյանի առջեւ նոր հորիզոններ կբացվեն:

Հարուստ ավանդույթներ եւ երեւելիներ ունեցող հայ դիրիժորական դպրոցի ներկայացուցիչները (Կոնստանտին Սարաջեւ, Մելիք Փաշաեւ, Միքայել Թավրիզյան, Միքայել Մալունցյան, Դավիթ Խանջյան, Ռաֆայել Մանգասարյա, Յուրի Դավթյան, Արամ Քաթանյան, Հակոբ Ոսկանյան...) եւ մերօրյա դիրիժորներից ոչ մեկը չի մասնակցել այս ոլորտում անցկացվող մրցույթների։ Միայն Մելիք Փաշաեւը 1935 թ. մասնակցելով ռուսաստանյան մրցույթի, շահել է երկրորդ մրցանակը, իսկ առաջին տեղը գրավել է հանրահայտ Եվգենի Մրավինսկին։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի ասիստենտ Վարդան Հակոբյանը, փաստորեն, առաջին հայ ...

 
 
Մշակույթ
«Տիեզերքը խտացնել բառի մեջ»
 

Բանաստեղծության բնորոշումն ըստ մանկագիր Նաիրա Համբարձումյանի

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում վերջերս բանաստեղծուհի, մանկագիր Նաիրա Համբարձումյանի «Ես բառ եմ դարձել» բանաստեղծությունների նոր ժողովածուի շնորհանդեսն էր: Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ն. Համբարձումյանը բանաստեղծական երեք ժողովածուների, «Կանաչուկը» մանկապատանեկան գրքի, «Մարո Մարգարյանի քնարերգությունը» մենագրության եւ երեք տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է:

- Ի՞նչ է Ձեզ համար պոեզիան, բանաստեղծությունը:

- Եվ նորից ինքդ քեզ ժխտելով՝ ինքդ քեզ հաստատում ես՝ բանաստեղծությունը (պոեզիայի ըմբռնմամբ) մեծագույն գաղտնիքն է, միստիկան, եւ որքան շատ ես նրանից հասկանում, այնքան ավելի քիչ ես կարողանում բնորոշել այն: Քանի որ բանաստեղծությունը, լայն իմաստով՝ արվեստը, ինքը՝ ...

 
 
Սպորտ
ՍԿԻԶԲՆ ԱՅՆՔԱ՜Ն ԼԱՎ ԷՐ
 

Հայաստանցի ծանրորդ, մինչեւ 69 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական 35-րդ առաջնությունում նվաճեց ընդամենը մեկ «փոքր» ոսկե մեդալ՝ պոկում վարժությունում:

Մրցավայր մեկնելուց առաջ Առաքելը գտնվում էր այնպիսի լավ մարզավիճակում, որ ոչ ոք նրա ընդհանուր հաղթանակին չէր կասկածում: Եվ դրա հնարավորությունը նա, իսկապես, ուներ: Սովորաբար, մինչեւ մրցավայր մեկնելը կազմակերպիչներին ուղարկվում են ծանրորդների բարձրացնելիք կիլոգրամների նախնական հայտերը, որոնցով էլ կազմվում են մեկնարկային ցուցակները: Աշխարհի առաջնության պաշտոնական կայքում ուժեղագույնների «A» խմբում ընդգրկված Առաքել Միրզոյանի անվան դիմաց գրանցված էր երկամարտի 330 կիլոգրամ, 10 կիլոգրամով ավելի, քան նրա գլխավոր մրցակիցներինը:

Պոկում ...

 
 
Սպորտ
«Միկան» եւ «Միկա Երեւանը»՝ Հայաստանի չեմպիոններ
 

Աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն ավարտվեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնությունները:

Տղամարդկանց պայքարին մասնակցեցին «Միկա», «Շախմատային ակադեմիա», «Բանկային արքա» եւ «Կոտայք» թիմերը, որոնք նույն հերթականությամբ էլ դասավորվեցին մրցաշարային ամփոփիչ աղյուսակում: Հաղթող թիմի ավագ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ իրենց ակումբը երկրորդ անգամ անընդմեջ է նվաճում հաղթողի կոչումը, իսկ ընդհանուր առմամբ սա անցկացված հանրապետության ակումբային հինգ առաջնություններում «Միկայի» երրորդ բարձունքն է: Այս անգամ չեմպիոն թիմի կազմում էին Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Արա ...

 
 
Սպորտ
Փաշիկյանը Թբիլիսիում առաջատարների մեջ է
 

Վրաստանի մայրաքաղաքում մեկնարկել է շախմատի «Թբիլիսիի գավաթ 2009» մրցաշարը, որին մասնակցող 209 շախմատիստներից 29-ը կրում է գրոսմայստերի կոչում:

Մրցաշարում Հայաստանը ներկայացված է 10 հոգով: Անցկացված երեք տուրից հետո միայն հաղթանակներ են տոնել 11 գրոսմայստերներ: Նրանց մեջ է նաեւ Արման Փաշիկյանը, որն այս մրցաշարին անպայման մասնակցելու նպատակով բաց թողեց շախմատի Հայաստանի ակումբային առաջնության եզրափակիչ տուրը: Նա երեկ կայացած չորրորդ տուրից առաջ լրացուցիչ գործակիցներով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանը եւ Գեւորգ Հարությունյանը 2,5-ական միավորով ընթանում էին, համապատասխանաբար, 12-րդ եւ 31-րդ հորիզոնականներում:

 
 
Սպորտ
Տեղաշարժ չկա
 

Հայաստանի եւ Արցախի միջեւ մարզական ոլորտում 2009/2012 թթ. համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը խոսեց նաեւ Լեռնային Ղարաբաղում ֆուտբոլը զարգացնելու նպատակով խաղադաշտեր կառուցելու համար ՀՖՖ-ի կատարած 40 միլիոն դրամ ներդրման մասին:

Ակամա հիշեցինք շվեյցարացի գործարար, «Արարատ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Հրաչ Կապրիելյանի՝ տարիներ շարունակ Արցախում ֆուտբոլի պահպանման ու զարգացման հոգսերն իր ուսերին կրելու մասին հավաստիացումները եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հակառակ պնդումները:

Առիթն օգտագործելով՝ փորձեցինք հարցի շուրջ հնարավոր առավել ճշգրիտ տեղեկատվություն ստանալ Հայրապետյան-Կապրիելյան հակամարտության կողմ չհանդիսացող ու, թերեւս, ամենաշահագրգիռ ...

 
 
Աստղագուշակ
Հունիսի 19
 

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հարազատները կաջակցեն ձեզ նոր գործեր սկսելու հարցում:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր զբաղվեք սպորտով, հետեւեք ձեր կազմվածքին:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Խուսափեք ավելորդ ծանրաբեռնվածությունից, հանգստյան օրերին մոռացեք աշխատանքի մասին:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Գնացեք քաղաքից դուրս՝ ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր հնարավորություն կունենաք լիարժեք լիցքաթափվելու: Խնայեք ձեր նյարդերն ու հետեւեք առողջությանը:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Վերջապես կազատվեք այն մարդկանցից, որոնք ամբողջ շաբաթ ձանձրացնում էին ձեզ:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր անսպասելի, բայց հաճելի հյուրեր կունենաք:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Մտերիմների հետ շփվելիս՝ նրանց նկատմամբ ավելի ջերմ եղեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Մի խուսափեք ժամադրությունից, որովհետեւ ...

 
 
Տնտեսություն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒԿԱՆ ԾԱՐԱՎ Է»
 

Ըստ սիրիահայ գործարարների, թեեւ Հայաստանը ներդրումների համար բարենպաստ երկիր է, սակայն շուկան դեռեւս բավարար զարգացած չէ:

Չնայած Հայաստանի վրա տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությանը, սիրիահայերը պատրաստակամ են մեր երկրում ներդրումներ կատարելու: Երեկ կառավարության ընդունելությունների տանը կայացած հայ-սիրիական գործարար համաժողովի ժամանակ «Առավոտի» հետ զրույցում սիրիահայերից շատերը հավաստիացրին, որ մեծ ցանկություն ունեն Հայաստանում գործունեություն ծավալելու, ոմանք էլ արդեն մի քանի տարի է՝ աշխատում են մեր երկրում: «Ավո» ընկերության տնօրեն Մամիկոն-Սարգիս Կարագուլյանը Հալեպում ոսկերչությամբ է զբաղվում, սակայն այստեղ որոշել է կառուցապատում անել. «Արդեն 5 տարի է հոս՝ Հյուսիսային պողոտայում շենքեր ...

 
 
Տնտեսություն
«ՏՏ ոլորտը ամենաիներտն է ճգնաժամի նկատմամբ»
 

Կարծում է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը

Թեեւ Հայաստանը արձանագրում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը զարգացում է ապրում, սակայն Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականներում ՏՏ ոլորտում Հայաստանի վարկանիշի նահանջ կա: Ոլորտի զարգացման հեռանկարների եւ խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ զրուցեցինք էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ: Ի պատասխան մեր այն հարցին, թե՝ չե՞ք կարծում, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մեր երկրի՝ միջազգային վարկանիշի բարձրացմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտություն կա, պարոն Երիցյանն ասաց. «Երկու գործոն կա, որ ազդում է վարկանիշի ձեւավորման վրա։ Առաջինը կոչվում է կարծր տեղեկատվություն, որոնք զուտ փաստեր են, վիճակագրություն։ ...

 
 
Տնտեսություն
ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՀՈՒՅՍԵՐ ՉՓԱՅՓԱՅԵՔ
 

«Արձակուրդային սեզոն է սկսվում, եւ բարձրաստիճան շատ պաշտոնատար անձինք դիմում են գրում արձակուրդ վերցնելու համար: Ինձ զարմացնում է այն, որ բոլորը դիմումը գրում են հենց 1 ամսով, կարծես թե ոչ մի արտառոց բան չի պատահել, մենք տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամն արդեն հաղթահարել ենք: Այս մոտեցումն անընդունելի է: Բարձրաստիճան պաշտոնատար անձինք, եթե նույնիսկ պետք է գնան արձակուրդ այս ամռանը, ապա պետք է այն լինի կարճաժամկետ եւ ՀՀ-ում: Ձեր տեղակալներին էլ հայտնեք, որ մեկ ամսվա արձակուրդ նրանք այս տարի չեն ստանալու: Տնտեսական ցուցանիշները բարվոք չեն, եւ 2009-ը ամենածանր տնտեսական տարին է կառավարության համար: Տնտեսական ցուցանիշները ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ վատանում են, եւ մենք ձեզ հետ միասին գիտակցելով այս հանգամանքը, պետք է ծանր բեռը վերցնենք մեր ուսերին: Համար մեկ խնդիրը, որ մեր առջեւ կանգնած է, այն է, որ ...

 
 
Իրավունք
ՎԵՐԵԼԱԿԻ ՇՈՒՐՋ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
 

Երեւանի Իսակովի պողոտայի 4/2 շենքի 2-րդ մուտքի վերելակի պատմությունը մարդկային դրամա է հիշեցնում:

Շենքի բնակիչներից մեկը դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, պատկան մարմիններին, հայտնելով, որ վերելակը խանգարում է իր անդորրը, այն անսարք է, աղմկոտ ու վտանգավոր կյանքի համար: Նույն շենքի 20-ից ավելի բնակիչներ պնդել են հակառակը: Սակայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2008 թ. դեկտեմբերի 23-ի 152-Ա հրամանով վերելակն «ազատազրկվել» է, դադարեցվել է շենքում նրա «ազատ գործելու լիազորությունը»: Ի դեպ, հրամանն այդ ժամանակ շենքի կառավարչի կողմից չի կատարվել, այն ի կատար է ածվում այս տարվա փետրվարի 24-ից: ԱԻՆ-ի կողմից հարուցվում է թիվ 1 վարչական վարույթը՝ շենքի կառավարչի դեմ: Վարույթին մասնակցում է միայն մեկ բնակիչ:

Նշված մուտքի վերելակապաշտպան բնակիչները պահանջում են հնարավորություն ...

 
 
Իրավունք
ԵՐԻՑՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ
 

Նոր մանրամասներ մահափորձի գործով

Մայիսի 23-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ էր իրականացվել։ Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի, անհայտ անձինք Երեւանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույց շենքի ամրանի վրա փորձել էին տեղադրել ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք՝ պայթյուն իրականացնելու համար։ Նշված տարածքում հայտնաբերվել էր 600 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ, հեռակառավարման սարք, ձեւափոխված «Ռոջեր» տիպի ռադիոկայան, ինչպես նաեւ՝ «ուղիղ կապով տեսահսկում իրականացնելու համար տեսախցիկ ծառայող ձեւափոխված «Sonny-Ericson» տիպի բջջային հեռախոս»։ Կալանավորվել է 8 անձ, այդ թվում «Մուսկուլ Գագո» մականունով Գագիկ Մաթեւոսյանը, որը 1992-97 թթ. ծառայել է ՆԳ նախարարության ներքին զորքերի «Չղջիկներ» անվանումը ստացած հատուկ նշանակության ...

 
 
Իրավունք
ԶՈՐԱԿՈՉԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
 

ՀՀ նախագահն ապրիլի 16-ին հրամանագիր է ստորագրել 2009 թ. ապրիլ-հունիս ամիսներին 2009 թ. պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: ՀՀ զինված ուժեր կզորակոչվեն արական սեռի ՀՀ այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ 27 տարին չլրացած այն քաղաքացիները, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ցուցում է տրվել մարզերի եւ համայնքների դատախազներին՝ անհապաղ փոխել ընտրված խափանման միջոց կալանավորումը, դադարեցնել հետախուզումը եւ քրեական հետապնդումը այն զորակոչիկ մեղադրյալների նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացքում կամովին կներկայանան ոստիկանություն կամ զինկոմիսարիատ եւ ցանկություն կհայտնեն ծառայելու ՀՀ զինված ուժերում: ...

 
 
Իրավունք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ՝ ԵՐԿՐԱՇԱՐԺ
 

Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկացրին, որ ժ. 12.34-ին 3,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Գառնիից 10 կմ դեպի հյուսիս: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ՝ ըստ MCK-ի: 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ զգացվել է Երեւանում եւ հանրապետության մի շարք բնակավայրերում:

 
 
Իրավունք
ՎԱՐԺԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ
 

Երեկ ավարտվեց ապրիլի 1-ից ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի համար մեկնարկած 12 շաբաթանոց բժշկական վարժանքը: Իր բնույթով եզակի այս վարժանքներն առաջին անգամ են անցկացվում ՀՀ զինված ուժերում:

Վարժանքի դաշտային փուլը տեղի ունեցավ հունիսի 16-ին՝ Բալահովիտի զորավարժարանում, որի նպատակը, ըստ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Ս. Շահսուվարյանի, առաջին բուժօգնության երեք փուլերի համակցումն է՝ անմիջական կրակի ժամանակ, դաշտային բուժօգնություն եւ վիրավորների ցամաքային ու օդային տարհանումը: Պարապմունքներին իրական բնույթ հաղորդելու համար ներգրավվել էին նաեւ ռազմատրանսպորտային ուղղաթիռներ:

Երեկ նախկին մայրաքաղաքային գնդում բժշկական վարժանքի մասնակիցները հանդիսավոր արարողության ժամանակ ստացան ավարտական վկայականներ:

 
 
Իրավունք
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՍԵՔՍ-ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԳՈՐԾ՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
 

2001-ին նախկին գնդապետ Նիկոլայ Ռանցեւը Կիպրոսից ստացավ իր աղջկա դին: Լիմասոլ քաղաքի ոստիկանությունը հավատացնում էր, որ 20-ամյա աղջիկն իր կյանքին վերջ է տվել կղզի գալուց 7 օր անց: Սակայն ՌԴ-ում կատարված դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ դա սպանություն է:

Չնայած Կիպրոսի իշխանությունների դիմադրությանը, Ռանցեւը որոշեց սեփական հետաքննություն անցկացնել: Այսպիսով, առաջին անգամ Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան է մտել սեքս-թրաֆիքինգին զոհ դարձած աղջկա գործ՝ «Ռանցեւն ընդդեմ Կիպրոսի», գրում է yandex.ru-ն:

«2-րդ կուրսից հետո Օքսաննան թերթում հայտարարություն գտավ՝ Կիպրոսի «Նոլեուս Աֆանասիուս» կազմակերպությունում ռուսալեզու թարգմանիչ աշխատելու մասին: Նա դիմել էր այդ կազմակերպությանը եւ միանգամից դրական պատասխան ստացել: Ինձ շատ զարմացրեց այդ փաստը,- ասում է Նիկոլայ Ռանցեւը:- ...

 
 
Մարզեր
ԱՂԵՏԸ ԴԵՌ ՄՈԼԵԳՆՈՒՄ Է
 

Աստծունը՝ աստծուն, կայսրինը՝ կայսրին, իսկ կարկուտը՝…լոռեցուն


Արդեն քանի օր է, բնությունն անխնա ու առանձնակի դաժանությամբ «պատժում» է լոռեցիներին։ Սպիտակի եւ Տաշիրի տարածաշրջանների տասը գյուղերից հետո կարկուտի հաջորդ թիրախը Լոռու մարզկենտրոն Վանաձորն էր։ Հունիսի 15-ի երեկոյան սկսված հորդառատ անձրեւը սովորական չէր անձրեւի սովոր վանաձորցիների համար, վերջիններս չէին էլ ենթադրում, որ շուտով մնալու են անօթեւան։ «Սենց աղետ չէինք տեսել, ժամը 7-8-ի սահմաններում անձրեւ սկսվեց, 9-ին մոտ ուժեղացավ, ձորը փակվեց, ջուրը թափվեց բակ։ Մինչեւ հիմա էլ գալիս է: Դուռը փակեցի կարկուտի առաջ, բայց ...

 
 
Մարզեր
Ուղեւորատրանսպորտային «պատահար»
 

Էջմիածին-Երեւան երթուղու մենաշնորհից ոչ միայն սպասարկման որակն է տուժում, այլ ուղեւորն ինքը: Այս երթուղուց օգտվողները կամ ամուր նյարդեր պետք է ունենան, որ դիմանան վարորդների կամայականություններին, կամ՝ ամուր կապեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել նստելու տեղը երթուղայինի մեջ:

Վարորդները ուղեւորների հետ վարվում են այնպես, ինչպես սրտներն է ուզում: Մասնավորապես, եթե վերջիններիս սիրտը մի լավ ուրախանալ կամ, իրենց բառապաշարով ասած՝ ուղեւորների վրա «կայֆ» բռնել է ուզում, միկրոավտոբուսը կայանում են ժամերով սպասող, կուտակված ուղեւորներից այնքան հեռու, որ տեսնեն ու զվարճանան, թե ինչպես են ուղեւորները, հատկապես կանայք ու աղջիկները, վազքով, միմյանց հրմշտելով հասնում բաղձալի տրանսպորտին: Բայց հասնելը դեռ գործի կեսն է, որովհետեւ բուն ...

 
 
Մարզեր
Ճգնաժամն ու բանկերը գրոհում են
 

Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում առավել քան ակնհայտ է ճգնաժամի ազդեցությունը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը (նստավայրը՝ Նոյեմբերյան) բանկերից եւ վարկային կազմակերպություններից հայցեր է ընդունում ժամկետանց ավանդների գումարների եւ տոկոսների բռնագանձման վերաբերյալ: Օրինակ, «Անիվ» հիմնադրամը 517 հազար դրամ փոխառության գումարի եւ 18 հազար դրամ բանկային տոկոսի բռնագանձման հայցով դիմել է առաջին ատյանի դատարան: Ըստ այդ հայցի, Արարատ եւ Ֆարման Բաբայանների նկատմամբ բռնագանձումը պետք է տարածվի վարկի գրավի առարկաների վրա եւ մինչ պարտավորությունների դադարման օրը պետք է հաշվարկվի ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսը:

«ԱԳԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն էլ երեք հայց է ներկայացրել վարկառուների դեմ: Մի դեպքում բանկը դատարանից պահանջում է Կողբ գյուղի բնակչից բռնագանձել 48 544 դրամ: Մնացած ...

 
 
Միջազգային
ՍՈՄԱԼԻՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԴԱՐՁԱՎ
 

Երեկ Սոմալիում իրականացված ահաբեկչական գործունեության արդյունքում զոհվել է այդ երկրի ազգային անվտանգության նախարար Օմար Հաշի-Ադենը: Մահապարտ ահաբեկիչը Բելեդուեյն քաղաքի «Մեդինա» հյուրանոցի մոտ պայթեցրեց այն ավտոմեքենան, որի մեջ գտնվում էր ինքը: Ականատեսների վկայությամբ՝ նախարարից բացի, այդ ահաբեկչության արդյունքում զոհվել է ամենաքիչը 20 մարդ եւս: Հիշեցնենք, որ աֆրիկյան այս հանրապետությունում արդեն երկու տասնամյակից ավելի է՝ չի դադարում քաղաքացիական պատերազմը: Իսլամիստ-գրոհայինները ձգտում են տապալել գործող իշխանությունը, որը պատերազմի պատճառով չի կարողանում վերահսկողություն իրականացնել ողջ երկրի տարածքում: Սոմալիի նախագահ, չափավոր իսլամիստ Շարիֆ Ահմեդը այս ահաբեկչական գործողության կազմակերպման մեջ մեղադրել է «Ալ-Քայիդ» խմբավորմանը: Ի դեպ, 2009-ի հունվարին, այն բանից անմիջապես հետո, երբ ...

 
 
Միջազգային
ԱՄՆ ՍԵՆԱՏԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ ԱՖՐՈԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՑ
 

ԱՄՆ-ում ստրկության վերացման օրվա՝ հունիսի 19-ի նախօրեին ԱՄՆ Սենատը պաշտոնական ներողություն խնդրեց բոլոր աֆրոամերիկացիներից: Սենատի ընդունած բանաձեւում խոսվում է «ստրկության անմարդկային, անարդար, դաժան, արյունարբու բնույթի» ճանաչման մասին: ԱՄՆ ժողովրդի անունից Սենատը ներողություն խնդրեց աֆրոամերիկացիներից՝ «նրանց եւ նրանց նախնիների հանդեպ կատարված իրավախախտումների համար»: Ստրուկների սերունդներին դրամական փոխհատուցում տալու մասին այդ բանաձում որեւէ խոսք չկա: Սենատի կողմից հավանության արժանանալուց հետո այս բանաձեւը դեռ պետք է հաստատվի նաեւ Ներկայացուցիչների պալատի կողմից: Հիշեցնենք, որ առ այսօր ԱՄՆ Կոնգրեսն իր ամբողջ կազմով՝ Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ, դեռ ներողություն չի հայցել ստրկատիրության համար: 1998-ին իր աֆրիկյան ուղեւորության ժամանակ նախագահ Բիլլ Քլինթոնն էր իր անձնական ...

 
 
Միջազգային
ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻՆ՝ ԿԱՎԱ՞Տ
 

Նախկին ֆոտոմոդել Պատրիցիա Դ’Ադարիոն մեղադրել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին այն բանում, որ վերջինս՝ իր բիզնես-գործընկերների հետ միասին, իրեն ներքաշել է մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ: Իտալական լրատվամիջոցները նախորդ օրը հայտարարել են, որ Բարի քաղաքի դատախազությունը ներկայումս ստուգում է քաղաքացուհի Դ’Ադարիոյի հայտարարությունն այն մասին, որ Բեռլուսկոնիի ընկերները նրան գումար են առաջարկել գիշերը վարչապետի ընկերակցությամբ վերջինիս վիլլայում անցկացնելու համար, իսկ անձամբ վարչապետը իր հետ կապվելու դիմաց Պատրիցիային նույնիսկ խոստացել է առաջ քաշել նրա թեկնածությունը Եվրախորհրդարանի պառլամենտում: Աղջիկը դատախազությունում պնդել է, որ իր հայտարարությունն ապացուցող ձայնագրություններ ունի: Նա պատմել է, որ Բեռլուսկոնիի գործընկերն իրեն 2000 եվրո է առաջարկել վարչապետին զվարճացնելու համար, ...

 
 
Հայդ պարկ
«ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԵՌԱՆԿՅՈՒՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ»
 

Ռուս-վրացական պատերազմը եւ հայ-թուրքական գործընթացը տարածաշրջանում խորքային աշխարհաքաղաքական փոխակերպումներ առաջացնելու լիցք ունեն, թեեւ երկուսն էլ հետեւանք են, անհամատեղելի գլոբալ շահերի բախման պատճառով սկիզբ առած շարունակական ռեակցիայի առաջին խոշոր շղթաները: Ընթացքը ցույց է տալիս, որ հնարավոր է առաջանա շահերի հավասարակշռման նոր մոտեցումների ու ձեռնարկումների, ռազմավարական նոր գործընկերական հարաբերությունների պահանջ: Արդյո՞ք հայ-թուրքական գործընթացը տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքականության հետեւանք է, ի՞նչ ազդեցություններ կարող է այդ «նորն» ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի՝ ղարաբաղյան հակամարտության մեջ ունեցած դիրքերի վրա: Ստորեւ բերված հարցազրույցներով ավարտում ենք ներկայացնել հայ եւ ադրբեջանցի փորձագետների մեր հարցումների արդյունքները, հետեւանքներ անելու ...

 
 
Հայդ պարկ
«Ռուսաստանը խափանում է կարգավորման ցանկացած տարբերակ, որը չի համընկնում նրա աշխարհաքաղաքական շահերի հետ»
 

Հարցազրույց «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովի հետ

- Որո՞նք են ԱՄՆ-ի՝ հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված հիմնական շահերը, եւ ի՞նչ դիրք ունի այդ հարցում Ռուսաստանը։

- Առաջին՝ այսօր Հայաստանը լիովին կախված է երկու, ԱՄՆ-ի համար, մեղմ ասած, ոչ այնքան բարեկամական երկրներից՝ Ռուսաստանից եւ Իրանից։ Այս գործոնը կանխորոշում է Հայաստանի արտաքին քաղաքական նախապատվությունները։ Ընդ որում՝ հարկ է հաշվի առնել, որ Հայաստանը չի կարող ամբողջովին օգտագործել արեւմտամետ Վրաստանի հնարավորությունները։ Մի կողմից՝ Վրաստանը լիովին խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչն անկասկած ազդում է Հայաստանի տնտեսական վիճակի վրա։ Մյուս կողմից՝ Վրաստանը, կառուցելով Հայաստանի հետ սեփական՝ առաջին հերթին՝ տնտեսական ...

 
 
Ժամանց
ՕՐԱԳԻՐԸ ՊԱՀԵԼԸ՝ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ՄԻՋՈ՞Ց
 

Հոգեբանը չի խրախուսում օրագրերի առկայությունը

Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ լինում են դեպքեր, երբ արտահայտվելու, խոսելու, ինչ-որ մեկի հետ կիսվելու կարիք է ունենում: Երբեմն «վստահված անձը» լինում է ընկերուհին, սիրած անձնավորությունը, մայրը կամ քույրը: Սակայն շատ հաճախ անգամ ամենամոտ հարազատիդ հետ լիարժեք չես կարողանում անկեղծանալ: Այս պարագայում օգնության են հասնում օրագրերը, որոնք օգնում են ազատվել ամենածանր գաղտնիքներից անգամ:

Ի՞նչ է կյանքի օրագիրը, որքանո՞վ է այն մեզ օգնում թեթեւ ապրել եւ լինել լիարժեք անկեղծ, ճի՞շտ է, արդյոք, օրագիր պահելը, ի՞նչ բնավորության տեր մարդիկ են օրագիր պահում: Այս հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց հոգեբան Արմեն Կարախանյանի հետ: Ըստ նրա, կյանքի օրագիրը մարդու ...

 
 
Ժամանց
Կնքահայրությունը պաշտոն կամ հոգեւոր դաստիարակ լինել չէ
 

Մարդ մեկ անգամ է ծնվում եւ մեկ անգամ էլ պետք է մկրտվի, իսկ կրկնակի մկրտությունը մահացու մեղք է:

Քրիստոնեական աստվածաբանության մեջ «խորհուրդ» է կոչվում այն սրբազան արարողությունը կամ, ինչպես Պողոս առաքյալն է ասում, «անտեսանելի բաների տեսանելի կերպով հաստատումը, որով մարդն Աստծու փրկարար զորության պահպանությունն է ստանում»: Բոլոր խորհուրդները, որոնք կատարում է քրիստոնեական եկեղեցին, հաստատված են Հիսուս Քրիստոսի կողմից: Դրանք են՝ մկրտություն, դրոշմ, ապաշխարություն, հաղորդություն, պսակ՝ ամուսնության, ձեռնադրություն եւ վերջին օծում:

Հայերեն «մկրտություն» բառը նշանակում է լվացում, մաքրագործություն: Սակայն կրոնական իմաստով այն նշանակում է ծես, որի միջոցով մկրտվողը վերստին ծնվում է՝ դառնալով Քրիստոսի եկեղեցու անդամ: Երբ մկրտության ժամանակ մարդը դառնում է քրիստոնյա, մենք ...

 
 
Ժամանց
Գազարային ինստալյացիաներն ու պանիկան
 

Շվեդ նկարիչ Կոնի Բլոմի աշխատանքները բազմաթիվ զանգերի ու անհանգստության պատճառ են դարձել: Մարդիկ նրա ինստալյացիաներում օգտագործված գազարները շփոթել են պայթուցիկ նյութերի հետ ու վախեցել, տեղեկանում ենք bbc-com-ից: Նկարիչը The Bunny Project-ի շրջանակներում իր 15 ինստալյացիաները տեղադրել էր Օրեբրո քաղաքի մոտակայքում: Նա ենթադրում էր, որ իր այս զվարճալի մտահղացումը կդառնա ժամանակակից արվեստի փառատոնի մի մասը, որն անցկացվում է քաղաքում: Նրա աշխատանքները բաղկացած էին գազարների խրձից, որոնք կապված էին սեւ ժապավենով, վրան էլ ամրացված ժամացույցի մեխանիզմ: Ոստիկանությունը այդ ինստալյացիաների տեղադրումից մեկ ժամ չանցած բազմաթիվ ահազանգեր է ստացել, անգամ բացատրելուց հետո՝ ինչն ինչոց է, զանգողները չեն հանգստացել: Բլոմն էլ նեղացել է իր անմեղ աշխատանքների հասցեին հնչող քննադատություններից, ասելով, որ դրանք ընդամենը գազարներ են՝ ...

 
 
Ժամանց
«Սերեբրոյի» շիկահերը չի երգելու
 

Ըստ ռուսական ԶԼՄ-ների, մեծ անակնկալ է եղել հայտնի «Սերեբրո» տրիոյից միակ շիկահեր երգչուհու հեռանալը: 26-ամյա Մարինա Լիզորկինային այժմ փոխարինում է ոմն Նաստյա Կարպովա: Մինչ այդ բամբասանքներ էին տարածվել, թե իբր Մարինան վիճել է խմբի պրոդյուսեր Մաքս Ֆադեեւի հետ, ոմանք էլ պնդում էին, թե ինքնակամ է հեռացել՝ իմանալով իր անսպասելի հղիության մասին: Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդայի», Մարինայի հեռանալու պատճառն այլ է. նա պարզապես որոշել է հրաժարվել երգչուհու կարիերայից, որովհետեւ ցանկանում է դառնալ պրոֆեսիոնալ նկարչուհի: Մարինան հայտարարել է, որ այդ որոշմանն է հանգել օրերս հաջողությամբ կայացած իր անհատական գեղանկարչական ցուցահանդեսից հետո: Ինչ վերաբերում է «Սերեբրոյին», արդեն նախկին երգչուհու խոսքով, այս խմբի հետ իրեն միայն ջերմ հիշողություններ են կապում:

 

 
 
Ժամանց
Մարսում կյանք կա
 

Վաշինգտոնում գտնվող «Մարսի անոմալիաների հետազոտման կենտրոնի» նախագահ Էնդրյու Դ. Բեզիագոն հայտարարել է, որ NASA-ն ոչ միայն թաքցնում է Մարսում առկա կյանքի մասին տեղեկությունները, այլեւ իր գործունեությամբ վտանգ է ներկայացնում կարմիր մոլորակի փխրուն էկոհամակարգի համար: Նշենք, որ Էնդրյու Բեզիագոյի տեսությունը հիմնված է Մարսի մակերեսի լուսանկարների վրա, որոնք կատարվել են Spirit մարսագնացի կողմից: Ըստ գիտնականի` այդ լուսանկարներում հստակ երեւում են ոչ միայն կացարաններ եւ կուլտային կառույցներ, այլեւ հումանոիդների՝ 5 եւ կենդանիների բազմաթիվ տեսակներ, որոնք երբեւիցե բնակվել են այնտեղ: Կենդանիների անհայտ տեսակներին գիտնականն արդեն անուն է տվել: Օրինակ, Մարսի կենդանիներից մեկին անվանել է սենդակ: Բեզիագոն համոզված է, որ շատ վաղուց Մարսում եղել է Հին Եգիպտոսի քաղաքակրթության կարգի համակարգ: Այժմ Մարսի ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009-06-19 23:59
 
 

ՀՅԴ-Ն ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ

«Առավոտի» հարցին, թե ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն ե՞րբ է քննարկելու Լեւոն Տեր-Պետրոսյանի ...

 

2009-06-19 23:58
 
 

ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ՕԵԿ-Ն ՈՒ ՀՅԴ-Ն ԷԻՆ»

«ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն չճանաչեին նախագահական ընտրությունների պաշտոնապես հայտարարված արդյունքներն ու երկրորդ փուլ պահանջեին՝ ...

 

2009-06-19 23:57
 
 

ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ-1

«Մեր ցանկություններն ու ընդդիմության որոշած մարտավարությունը չեն համընկնում»,- ասել է «Հայ կամավորականների ...

 

2009-06-19 23:56
 
 

ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ-2

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում հայտարարել է. «Եթե ...

 

2009-06-19 23:56
 
 

ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՉԻ ՏԱՐԱԾՎԻ 16 ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՎՐԱ

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ի լրումն ավելի վաղ ուղարկված 15 քաղբանտարկյալների ցանկի՝ երեկ ...

 

2009-06-19 23:55
 
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Քաղաքագետի կարծիք

Հայաստանի նկատմամբ թուրք բարձրաստիճան պաշտոնատար անձանց քաղաքականությունը ճշմարտությունը չասելու մեջ է ...

 

2009-06-19 23:53
 
 

ԱԶԱՏԵԼ ԲՈԼՈՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՊԱՂ

«Բոլոր քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Այդ մարդիկ նստած են բանտերում օրինական քաղաքական գործունեության համար, ...

 

2009-06-19 23:53
 
 

ԻՐԱՆԸ ՉԻ ՓՈԽՎԻ

Իրանագետ Գառնիկ Ասատրյանի կարծիքով Իրանի կայունությունը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից: Նրա ասելով, Իրանի այսօրվա զարգացումները ...

 

2009-06-19 23:52
 
 

ԱՆՁՆԱԿԱՆԸ՝ ՀՕԳՈՒՏ ՄԻՋՊԵՏԱԿԱՆԻ

Արդյոք Գագիկ Ծառուկյանն իր արտերկրյա այցերի օրակարգը համաձայնեցնո՞ւմ է իշխանության` նախագահի կամ կառավարության հետ. այս ...

 

2009-06-19 23:52
 
 

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀՐԴԵՀԵԼ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ...

 

2009-06-19 23:51
 
 

ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸ ԿՏԱՆԵՆ ԱՐՏԵՐԿԻՐ

Երեւանի թունաքիմիկատների գերեզմանոցի տեղափոխման ուղղությամբ աշխատանքները կմեկնարկեն առաջիկա ամիսներին: ՀՀ արտակարգ ...

 

2009-06-19 23:50
 
 

ՊԱՐԿԸ ԿՊԱՀՊԱՆԵՆ, ԿՎԵՐԱԿԱՆԳՆԵՆ

Երեկ կառավարության որոշմամբ հաստատվել են «Ջրվեժ» անտառապարկի սահմանների նկարագիրը եւ տարածքի չափը: Նշենք, որ «Ջրվեժ» ...

 

2009-06-19 23:49
 
 

ՍՊԱՆԵԼ ԵՆ ՄԵԿԱՄՅԱ ԵՐԵԽԱՅԻՆ

Այս ցնցող դեպքը պատահել է Կրասնոյարսկի Շուշենսկի շրջանի Սինեբորսկ քաղաքում: Երեխայի ծնողները նրան թողել են իրենց հարազատներից ...

 

2009-06-19 23:46
 
 

Անձրեւ, սողանք, վնաս

Սյունիքում եւս շարունակվում են աննախադեպ հորդառատ անձրեւները եւ մեծ ավերածություններ եւ վնասներ հասցնում մարզի բնակավայրերին: Առատ ...

 

2009-06-19 23:46
 
 

ԴԵՊԻ ՕՐԵՆՔԻ ԵՐԿԻՐ

Ինչպես Գյոթեն կասեր՝ «Ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը»: Մեր այս փոքրիկ երկրի նոր պատմության մեջ գրվեց եւս մի ամոթալի էջ՝ ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

 Armenian Medical Network -Health news