11/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Քաղաքակա- նությունը եւ մենք
 

Եվրոպական եւ ռուսական թերթերի էջերը մեծ մասամբ բռնված են քաղաքական հարցերով: Ինչո՞ւ. որովհետեւ այդ ժողովուրդները ապրում են քաղաքական մեծ պայքարներով, երկիրներ ու ազգեր տիրելու եւ կառավարելու ծրագիրներ ունեն, առեւտուրի մեծ շուկաներ ու ազդեցությունների ասպարեզներ ձեռք բերելու խնդիրներ ունեն, միլիարդներով փոխառություն անելու, դաշնակցություններ կապելու հոգսեր ունեն, խաղում են իրենց ահռելի ուժերով, աշխարհքներ ու ազգեր են շարժում, եւ արթուն, ուշի ուշով հետեւում են ամեն մեկը մյուսի կամ ամբողջ աշխարհքի քաղաքական կյանքի ընթացքին, մանրամասն հաշվի են առնում դիմացինի այս կամ այն շարժումը, նավերի թիվն ու զորաբանակը, աշխատում են գուշակել մեկը մյուսի տեսակցությունն ու խոսակցությունը, զբաղվում են դրանով, խորհրդածություններ են անում, եւ այդ պատճառով իրենց թերթերն ու հոդվածներն էլ նվիրում են դրանց:

Այս ամենը շատ է պարզ ու շատ է հասկանալի: Բայց մի բան, որ շատ է անհասկանալի ու անհեթեթ, այն է, որ մեր մամուլն էլ, մենք էլ ամենայն եռանդով միշտ հետեւել ենք եւ հայ ընթերցողների հետ զրույց ենք արել, հաշիվ ենք տեսել քաղաքական այդ բոլոր դեպքերի ու դեմքերի մասին, շարունակ առաջնորդողներ ենք նվիրել մեկի ու մյուսի քաղաքականությանը, խորհրդածություններ արել, եզրակացություններ հանել, սխալներ գտել եւ, թող զարմանալի չթվա, նույնիսկ զգուշացրել ու սպառնալիքներ արել:

...Եթե մենք պետք է զբաղվեինք քաղաքականությամբ, այդ ամենից առաջ այն էր լինելու, որ մի ճշմարիտ հայացք լինեինք ստեղծած, մի պարզ վերաբերմունք լինեինք մշակած դեպի այն պետությունները, որոնց ձեռքի տակ գտնվում ենք: Մի գիտակցական, մտածված վերաբերմունք, որ գոյություն չունի ամենեւին, եւ միշտ առաջնորդվում ենք քամու հոսանքներով, նախապաշարումներով ու թյուրիմացություններով, ամեն անգամ էլ դառնությամբ հաշվելով մեր կոպիտ սխալներն ու կորուստները, ամեն անգամ էլ ամեն մեկս ետին թվով հանդիսանալով խելոք ու հեռատես, երբ եղածն անցել է անդառնալի: Եվ որտեղի՞ց պետք է լինի այդ գիտակցությունն ու մտածված վերաբերմունքը, քանի որ միանգամայն տգետ ենք մեր նույնիսկ մոտիկ անցյալին եւ այսօրվա անցած դարձածին:

Այսպես է, դժբախտաբար, եվրոպական պետությունների քաղաքականության վրա խորհրդածող կուլտուրական ժողովուրդը: Եզոպոսի աստղաբաշխի նման, որ, դիտակն աչքերին, աստղերը դիտելով, առանց իր ոտի տակի ճանապարհը նայելու՝ առաջ է գնում ու գնում է ընկնում ջրհորը:

Անշուշտ, քաղաքական աշխարհքից պետք է երբեմն-երբեմն տալ տեսություններ, եւ այդ շատ է հեշտ, որովհետեւ պատրաստ գալիս է տպված, բայց առաջին ու մեծ տեղը պետք է բռնեն մեր աշխարհքը, մեր կյանքը, այդ կյանքի հարցերն ու նրանց լուրջ, ամենակողմանի ուսումնասիրությունը, այն, որ դժվար է, եւ գուցե դրա համար էլ ամենից քիչ տեղ է ունեցել մեր մամուլի մեջ:

 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ, 1910թ.
 
 
Քաղաքականություն
ՊԵ՞ՏՔ Է ԱՐԴՅՈՔ ՀԱՄԱՆԵՐԵԼ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՆ
 

Երեկ ՀՀ խորհրդարանը հավանություն տվեց ՀՀ նախագահի համաներում հայտարարելու առաջարկությանը, որից հայաստանյան ընդդիմությունը հեչ էլ ոգեւորված չէ: «Իշխանությունները կազմակերպեցին «Մարտի 1»-ը, մարդկանց գնդակահարեցին, անմեղ մարդկանց լցրեցին բանտերը, հիմա էլ համաներում են հայտարարում: Եթե խոսում ենք համերաշխության մասին, ապա Սերժ Սարգսյանը դա անելու համար նախ՝ պետք է ողջ հայ ժողովրդից ներողություն խնդրեր, խոստանար, որ կբացահայտի մարտիմեկյան սպանդի բոլոր հեղինակներին: Ա՛յ, դա կլիներ համերաշխություն: Թե չէ՝ անմեղ մարդկանց համար համաներում հայտարարելու համերաշխությունը ո՞րն է: Ասենք, տանենք Սամվել Նիկոյանին մի երկու տարի նստացնենք, հետո համաներում անենք ու ասենք, որ համերաշխությո՞ւն է, հա՞»,- նկատեց Հայ ազգային ...

 
 
Քաղաքականություն
«ՄԱՐՏԻ 1»-Ի ԷՋԸ ՉՓԱԿՎԵՑ
 

Անկախ համաներման վերաբերյալ տարատեսակ մոտեցումներից՝ այս հարցում քաղաքական ուժերը համամիտ են

Ազգային ժողովի երեկ ընդունած համաներման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով ինչ-որ չափով իրականություն դարձան հասարակության սպասելիքները: Սակայն արդյոք դրանով կարելի՞ է փակված համարել «մարտի 1»-ի էջը, եւ ո՞րը պետք է լինի ընդդիմության պատասխան քայլը՝ հանրապետությունում առկա բարոյահոգեբանական լարվածությունը թուլացնելու, «նոր էջից» սկսելու ուղղությամբ: Հանրային խորհրդի եւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը կարծիք հայտնեց, որ «մարտի 1»-ի էջը երբեք էլ հնարավոր չէ փակել, այն միշտ էլ մնալու է մեր հիշողության մեջ: «Դա շրջադարձային կետ էր Հայաստանի պատմության մեջ: Հեղափոխություն արեցինք, Խորհրդային ...

 
 
Քաղաքականություն
ԷՍ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՉԷՐ
 

Ընդդիմությունը կշարունակի բարձրաձայնել քաղբանտարկյալների գոյության մասին ու պահանջել նրանց անհապաղ ազատարձակումը:

Երեկ ՀՀ խորհրդարանը ընդունել է որոշում, որով հավանություն է տվել երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ երկրում համաներում հայտարարելու առաջարկությանը: Ու թեեւ մասնավորապես իշխանությունները փորձում են հերքել, թե այդ համաներումն արվում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանից առաջ ու հե՛նց 2008թ. մարտիմեկյան դեպքերից հետո կալանավորված ու դատապարտված անձանց խնդրին ինչ-որ կերպ լուծում տալու համար, այդուհանդերձ, Հայաստանի օրենսդիր մարմնում ծավալված քննարկումը դա էր հաստատում: Իշխանական կոալիցիայի անդամներից ոմանք հայտարարեցին, թե համաներումը կօգնի «ողջ հասարակությունով նոր էջից» սկսել, «Մարտի 1»-ի էջը թերթել»: Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումն այս համաներման առնչությամբ ...

 
 
Քաղաքականություն
Ստեղծվեց եւս մի ռամկավարական կուսակցություն
 

Որի հիմնադիր համագումարին, ըստ նախաձեռնող խմբի անդամի, օպերատորներ են հրավիրել նախագահականից

Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Արմենական-ռամկավար ազատական կուսակցության հիմնադիր համագումարը, որը փակ էր լրագրողների համար: Համագումարին ներկա «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանն «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կարող է կուսակցության հիմնադիր համագումարը փակ լինել, պարզաբանեց՝ «Փակ չի, ուղղակի աշխատանքային է, դրա համար էլ մամուլին չենք հրավիրել»: Հետագա զրույցում պարզեցինք, որ պարոն Ավետիքյանը համագումարին ներկա էր իբրեւ ՌԱԿ ներկայացուցիչ՝ «պարզապես նույն գաղափարախոսությանն է պատկանում, դրա համար էլ ես այստեղ ներկա եմ եւ ողջունում եմ»: Տեղեկացանք, որ նախաձեռնող խմբի անդամներից են «Ազգ» թերթի վերլուծաբան Արմեն Մանվելյանը, Գայանե Մուրադյանը, ինչպես ...

 
 
Քաղաքականություն
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ» ԿԱՏԱՐՎԵՑ
 

Երեկ խորհրդարանը ՀՀ նախագահի առաջարկության հիման վրա որոշում ընդունեց համաներում անցկացնելու մասին

Համաներմանը նվիրված արտահերթ նիստի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ սպասվելիք որոշումը կապված է ԵԽԽՎ-ում եկող շաբաթ սկսվող նստաշրջանի հետ, սակայն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նկատեց, որ որեւէ կապ չկա, քանի որ ԵԽԽՎ-ի բանաձեւերում համաներման պահանջ չկա, կա՝ առաջարկ: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը միակն էր, որ ուղղակի հարցրեց՝ իսկ ինչո՞ւ ենք խուսափում ասել, որ ԵԽԽՎ-ի բանաձեւերի պահանջների հետ համաներում անցկացնելը ուղղակի կապ ունի. «Հարգելիներս, մենք ինչի՞ց ենք վախենում, մենք կամովին ստանձնել ենք պարտավորություններ, մենք այդ կազմակերպության լիիրավ անդամն ենք, ...

 
 
Քաղաքականություն
«Չհաջողված դիպլոմային աշխատանք»
 

Այդպիսի գնահատական է տվել ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը Հայ ազգային կոնգրեսի հայցադիմումին:

ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի երեկ հրավիրած ասուլիսը նվիրված էր Երեւանի ավագանու ընտրության արդյունքը վիճարկելու մասին Հայ ազգային կոնգրեսի հայցադիմումին: Հիշեցնենք, որ հայցադիմումը վարչական դատարանը մերժել էր: Այժմ ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան, ապա՝ նաեւ միջազգային դատական ատյաններ: Պարոն Ազարյանի նպատակն էր հերքել ՀԱԿ-ի առաջադրած բոլոր մեղադրանքները: Օրինակ, նա հայտարարեց, թե ընտրությունների օրը ոչ մի ժամկետային զինծառայող չի քվեարկել: Իբր միայն մեկ զինծառայող է ցանկացել քվեարկել, բայց նրա անունը չի եղել ընտրացուցակում: Ինչպես հայտնի է, ՀԱԿ-ը հայտարարել էր, թե քվեարկելու փորձի ժամանակ բացահայտել են բազմաթիվ ...

 
 
Քաղաքականություն
«ՄԻ ՔԻՉ ԹԱՑ ԱՉՔԵՐՈՎ»
 

Հունիսի 18-ին Նյու Յորքում ՀՅԴ ներկայացուցչության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամյակ» գրքի շնորհանդեսը, որին մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու, հայ համայնքի բազմաթիվ ակնառու դեմքեր, ՀՅԴ անդամներ:

«Ա1+»-ի մատուցմամբ, հանդիպման մասնակիցներից մեկը՝ «Հույս» կազմակերպության նախագահ Կարեն Հակոբյանը, նախկին նախարարին հարց է ուղղել 2008թ. մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպեց ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ ինքը՝ Վարդան Օսկանյանը, եւ արդյոք իրեն պատասխանատու չի՞ զգում 10 տարի շարունակ ժողովրդի նկատմամբ իրականացված քրեական հանցագործությունների համար: «Ես շատ ուզում եմ, որ բոլորդ գնաք եւ նայեք իմ մամուլի ասուլիսի ձայնագրությունը. արցունքները աչքերիս մեջ էի խոսում: Գուցե շատ նայիվ էի այն ...

 
 
Քաղաքականություն
ՇՈՒՏՈՎ ԿԳԱՆ
 

Հուլիսի 15-ին «Արի տուն» ծրագրով Հայրենիք կժամանի վաղօրոք հայտ ներկայացրած սփյուռքահայ պատանիների եւ աղջիկների առաջին խումբը: Ծրագրի առաջին փուլում մոտավորապես 100 հոգի, նախնական պայմանավորվածության համաձայն, կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում՝ Երեւանում եւ մերձակա շրջաններում: Սփյուռքահայ երիտասարդները Հայաստան կգան Եգիպտոսից, Թուրքիայից, Իրանից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Վրաստանից: Ըստ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ գրեթե լիովին ավարտվել են հյուրընկալող ընտանիքների կենցաղային պայմանների, բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրման աշխատանքները, եւ հիշյալ ընտանիքները պատրաստ են սիրով կրելու այս ժամանակավոր, բայց եւ հաճելի պատասխանատվությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, սփյուռքահայ երեխաների եւ ...

 
 
Քաղաքականություն
Ո՞ՒՄ ՎՐԱ ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ
 

ԱԺ արտահերթ նիստում արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը Վիկտոր Դալլաքյանի հարցերին պատասխանելով՝ ասաց, որ նախատեսվող համաներումը 90 տոկոսով կտարածվի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների մասնակիցների վրա, այդ թվում՝ համաներումը կտարածվի Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Սմբատ Այվազյանի վրա: Իսկ Սասուն Միքայելյանի մասով ասաց. «Նա մեղադրվում է 235 հոդվածի 2-րդ մասով, եւ 8-րդ կետի համաձայն՝ համաներում այդ անձի վրա չի տարածվում: Մնացած բոլորի վրա համաներումը կտարածվի, իսկ թե ինչ չափով՝ դա արդեն պայմանավորված է պատժաչափով»: Նաեւ նշեց, որ Գագիկ Ջհանգիրյանը եւ Սմբատ Այվազյանը կազատվեն անվերապահորեն: Վիկտոր Դալլաքյանը պարզաբանումներ խնդրեց նաեւ Խաչատուր Սուքիասյանի եւ Նիկոլ Փաշինյանի մասով: Նախարարը ասաց. «Նրանք եւս ենթակա են համաներման, եթե մինչեւ հուլիսի 30-ը ներկայանան ...

 
 
Քաղաքականություն
«ՁԵՐ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՁԵԶ ՊԱՀԵՔ»
 

Երեկ քաղբանտարկյալների կանայք, Հայ ազգային կոնգրեսի անդամներն ու Կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչները բողոքի ցույց էին կազմակերպել ՀՀ խորհրդարանի շենքի դարպասների մոտ: Նրանք, որ վրդովված էին երեկ ԱԺ-ում քննարկվող համաներումը միայն քաղբանտարկյալների մի մասի վրա տարածվելու փաստից, վանկարկում ու պահանջում էին ազատություն 2008թ. հետընտրական գործընթացներից ու մարտիմեկյան իրադարձություններից հետո ազատազրկված բոլոր անձանց համար: Մարդիկ եկել էին անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի հարազատ գյուղից՝ Վանատուրից, ու պահանջում էին իրենց համերկրացու անհապաղ ազատ արձակումը: «Քանի՞ փոս պետք է լցնել, ասֆալտապատել մեկ սպանության մեղքը քավելու համար, իսկ սպանվածները 10-ն են», «Քանի՞ ծառ պետք է տնկել մեկ սպանության մեղքը քավելու համար, իսկ սպանվածները 10-ն են», «Քանի՞ բարեգործություն պետք է ...

 
 
Սոցիում
ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ «ՌԵՑԵՊՏ» ԳՐԵԼ
 

Իսկ հոգեկան հիվանդները հրաժարվում են հայկական արտադրության դեղերն ընդունել, քանի որ, ըստ նրանց, անհամեմատ ավելի վատն են եւ նման են կավիճի:

Մեկ շաբաթից ավելի է, մեր հանրապետության հոգեկան հիվանդներն իրենց հասանելիք հոգեմետ ոչ բոլոր դեղերն են ստանում, ինչը հիվանդների առողջության վրա լուրջ ազդեցություն է թողնում: Օրերս «Առավոտին» էին դիմել հոգեբուժական կլինիկայից անվճար, այսինքն՝ պետպատվերի շրջանակներում դեղեր ստացող հիվանդներն ու նրանց հարազատները՝ դժգոհելով, որ որոշ դեղեր վերջացել են, իսկ հոգեբույժներն իրավունք չունեն դեղատոմս գրելու, որպեսզի գոնե դեղերի բացակայության ժամանակահատվածում հիվանդները հնարավորություն ունենան դեղատներից դրանք ձեռք բերել: Նրանց խոսքերով, իրենք ամեն ամիս այցելում են հոգեբուժական կլինիկա եւ ստանում դեղերը, սակայն վերջին օրերին կլինիկա այցելած ...

 
 
Սոցիում
ՖՈՐՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆ
 

Երեկ մեկնարկեց «Digitec business» ֆորումը, որտեղ մի շարք կազմակերպություններ ներկայացնում էին տեղեկատվական տեխնոլոգիաններում իրենց նորարարությունները: Ֆորումին մասնակցում էին բավականին մեծ թվով ընկերություններ: «Առավոտի» հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանն ասաց, որ իրենք ներկայացնում են նոր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ. «Այն հանրապետությունում առկա ամենախոշոր համակարգերից է եւ հնարավորություն է տալիս ավտոմատացնել փաստաթղթաշրջանառությունը ցանկացած կազմակերպությունում: Համակարգը ներդրված է արդեն մի քանի նախարարություններում: 2-րդ փաթեթը, որ մենք ներկայացնում ենք՝ անձնակազմի կառավարման տեղեկատվական համակարգ է, որը եւս ներդրված է պետական եւ մասնավոր ընկերություններում»: Նա ասաց, որ ճգնաժամի ...

 
 
Սոցիում
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ
 

ՀՀ քաղաքացիների բնապահպանական գիտակցությունը բարձրացնելու նպատակով, երեկ «Սպառողների ասոցիացիա» հ/կ-ն քննարկում էր կազմակերպել:

Ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքերով՝ «ՀՀ-ում բնապահպանական կուլտուրան բարձրացնել է պետք, մասնավորապես՝ հասարակության մեջ դեպի բնությունը սեր առաջացնելով: Այսօր ամեն քայլափոխի մենք հանդիպում ենք կանաչ եւ ջրային գոտիների վերացման, ապօրինի շինարարությունների եւ այլն: Ցավալին այն է, որ այս բացասական դինամիկան տենդենց չունի պակասելու»:

Ըստ Ա. Պողոսյանի՝ էկոլոգիական լուրջ խնդիր են նաեւ օրեցօր ավելացող տրանսպորտային միջոցները, որոնց առատությունից օդը խիստ աղտոտվում է: Ա. Պողոսյանը գտնում է, որ կառավարության անդամները, մասնավորապես՝ Երեւանի քաղաքապետը, ավագանին, պիտի ...

 
 
Սոցիում
ՍՈՒՐՃԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԿՆՎԱԶԵՆ
 

ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը կանխատեսում է, որ 2009-2010 թթ. զգալիորեն կնվազեն սուրճի պաշարները՝ հասնելով 30-ամյա նվազագույն մակարդակին: Այս մասին տեղեկանում ենք «tert. am» էլեկտրոնային լրատվամիջոցից: Փորձագետների գնահատմամբ՝ սուրճի համաշխարհային արտադրությունը կկրճատվի 5,5%-ով, մինչդեռ սպառման մակարդակը կմնա նույնը:

Վերլուծաբանների կարծիքով՝ համաշխարհային շուկայում սուրճի հետ կապված իրադրությունը շատ անորոշ է, եւ դժվար է կանխատեսել հետագա զարգացումները: Այդուհանդերձ, նրանք ենթադրում են, որ մոտակա երեք ամսվա ընթացքում սպառողական շուկայում սուրճի թանկացում տեղի չի ունենա:

 
 
Սոցիում
ԽՈԶԻ ԳՐԻՊԻՑ 167 ՄԱՐԴ ՄԱՀԱՑԵԼ Է
 

Մոտ 2 ամիս առաջ բռնկված խոզի գրիպն արդեն ներխուժել է 88 երկիր՝ դառնալով 167 մարդու մահվան պատճառ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, այս պահին աշխարհում 39 հազար 620 նշյալ գրիպի վիրուսակիր կա: ԱՄՆ-ում H1N1 վիրուսով 17 հազար 855 դեպք է գրանցվել, որից 44 մարդ մահացել է, ընդ որում՝ համաճարակային գործընթացում ընդգրկվել է արդեն 52 նահանգ, իսկ Մեքսիկայում՝ 6 հազար 241 լաբորատոր հաստատված դեպք կա՝ 108 մահվան ելքով: Կանադայում 4 հազար 49 մարդ է վարակվել, այդ թվում՝ 7 մահվան դեպք կա, Կոստա Ռիկայում՝ 149 դեպք, որից մեկը մահացել է: Արգենտինայում՝ 733, այդ թվում՝ 1 մահվան դեպք, Ավստրալիայում՝ 2112, Ավստրիայում՝ 7, Բելգիայում՝ 19, Բրազիլիայում՝ 79, Չինաստանում՝ 382, Կոլումբիայում՝ 53, այդ թվում՝ 1 մահվան դեպք, Կուբայում՝ 7, Դանիայում՝ 15, Էկվադորում՝ 86, Էլ Սալվադորում՝ 125, Ֆրանսիայում՝ 118, Ֆինլանդիայում՝ 12, ...

 
 
Կրթություն
ՀԵՏԵՎԵ՞ՆՔ ՓԱՐԱՎՈՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ
 

Կամ թեստերի արտահոսքի հարցի լուծման 2 տարբերակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից

«Նախարարը գա՝ ասելու եմ», «Էդ հարցերը անպայման նախարարին կտաս». երեկ առավոտյան ժամը 9-ին ԵՊՀ քննական կենտրոնի բակում ծնողների զրույցներնում նման արտահայտություններ էին հնչում, մինչ նրանք սպասում էին ՀՀ նախագահի եւ ԿԳ նախարարի այցին: Երեկ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի 3573 դիմորդ քննություն հանձնեց հայոց պատմություն եւ 1328 դիմորդ՝ քիմիա առարկաներից: «Առավոտը» մոտեցավ ԵՊՀ բակում խմբված ծնողներին եւ նրանց խնդրեց գնահատել քննությունների անցկացման գործընթացը: Մի ծնող ասաց. «Գործընթացը դժվար ընթացավ, թեստային հարցերը երեխաներին եւ ծնողներին մեծ սթրեսներ պատճառեցին»: Մեկ այլ ծնող էլ պատմեց.«Տնտեսագիտական համալսարանում անցկացված ...

 
 
Կրթություն
Հայկական դիպլոմներ՝ արտասահմանցիներին
 

Նրանք զարմացած են, որ ՀՀ բուհերում կարելի է 4 ամիս դասի չգալ եւ քննություն ստանալ

Երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) տեղի ունեցավ օտարերկրյա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: Ավարտական վկայական ստացավ 92 օտարերկրյա քաղաքացի, որից 82-ը՝ բակալավրի, 10-ը՝ մագիստրոսի: Բուհում օտարերկրյա քաղաքացիների առաջին խմբերը ձեւավորվել են դեռ 1976-ից: Ներկայումս համալսարանում գործում է Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունք, որտեղ սովորում է 330 արտասահմանցի: Ուսուցումը հայերեն եւ անգլերեն է: ՀՊՃՀ-ում հիմնականում սովորում են Վրաստանից, Սիրիայից, Չինաստանից, Թուրքիայից, Եգիպտոսից, Հորդանանից ժամանած երիտասարդներ: ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ողջունելով օտարերկրացի շրջանավարտներին, ասաց. ...

 
 
Կրթություն
ԲՈՅԿՈՏԵԼՈ՞Ւ ԵՆ
 

Երեւանում ավարտական դասարանների աշակերտների ծնողները բողոքում են ավագ դպրոցների ներմուծման համակարգի դեմ: Մասնավորապես Երեւանի թիվ 166 դպրոցում սովորող աշակերտների ծնողները դժգոհություն են հայտնել այն փաստի վերաբերյալ, որ իրենց երեխաներին ստիպում են ստորագրել թիվ 159 դպրոցում ուսումը շարունակելու համաձայնագիր: Այս մասին տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: Հենց այստեղ 2009 թվականի սեպտեմբերին կտեղակայվի հերթական ավագ դպրոցը: Ծնողների մտահոգությունն է առաջացնում ոչ միայն դպրոցի եւ ուսուցչական կազմի փոփոխությունը, այլեւ այն, որ գրեթե բոլոր ավագ դպրոցները տեղակայված են Կենտրոն համայնքից դուրս: Ընդ որում, պաշտոնատար անձինք հաշվի չեն առնում այն փաստը, որ որոշ երեխաներ տառապում են ծանր հիվանդություններով, եւ նրանց համար բարդ է մեծ տարածություններ հահղթահարելը: Ծնողների խոսքերով, թիվ 166 դպրոցի ավագ ...

 
 
Կրթություն
ԶԱՆԳԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ
 

Երեկ պարզ դարձավ, թե նախորդ օրը ԿԳՆ-ից ով եւ ինչու է զանգել «Առավոտի» խմբագրություն եւ խնդրել շտապ լրագրող ուղարկել նախարարություն: ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Երեկ երեկոյան պարզեցինք, որ զանգը իսկապես եղել է ԿԳՆ մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչությունից: Վարչության պետը աշխատակիցներից մեկին՝ մարզառազմական դաստիարակության բաժնի առաջատար մասնագետ Ալվարդ Էվոյանին կարգապահական նկատողության առաջարկ է ներկայացրել: Ի դեպ, այդ անձը նախկինում արդեն մեկ նկատողություն ստացել է: Հավանաբար երկրորդ նկատողության առաջարկը նրան վրդովեցրել է, եւ նա իր վրդովմունքը փորձել է այդպես արտահայտել: Հետո նաեւ պարզ դարձավ, որ այդ բաժնում երկու կին են աշխատում, որոնցից մեկը հիվանդության պատճառով չի եկել ...

 
 
Մշակույթ
«ՕՐԵՐՍ ԼՑՆՈՒՄ ԵՄ ԿՈՄԻՏԱՍՈՎ»
 

Ասում է Ցյուրիխի տրիոյի եւ կվինտետի գեղարվեստական ղեկավար Բորիս Լիվշիցը



Ռ. Ասատրյանը, Ն. Դիվանյանը եւ Բ. Լիվշիցը (աջից)՝
Կոմիտաս են քննարկում:

Ցյուրիխի օպերային թատրոնի նախկին կոնցերտմայստեր, ջութակահար Բորիս Լիվշիցը, որը մեծանուն մանկավարժ Լ. Աուերի սանն է, սկսած 1965թ.՝ պարբերաբար այցելում է Հայաստան: Ծնունդով վիլնյուսցի այս երաժիշտը ժամանակին եղել է նաեւ Մեծ թատրոնի նվագախմբի մենակատար եւ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր: 26 տարի աշխատելով որպես Ցյուրիխի օպերային թատրոնի կոնցերտմայստեր, Բ. Լիվշիցը վարպետության դասեր է անցկացրել նաեւ Երեւանի կոնսերվատորիայում եւ Կամերային երաժշտության տանը, հանդես եկել համերգով:

Հայ ունկնդիրը հավանաբար կհիշի, այլ ...

 
 
Մշակույթ
Ինչպես կեղծել պատմական փաստերը
 

Կամ ադրբեջանական քարոզչության հնարքները

Ֆրանկֆուրտի տոնավաճառում ամիսներ առաջ վաճառվել եւ նույնիսկ քարոզչական նպատակով մարդկանց անվճար բաժանվել են Ադրբեջանի արտգործնախարարության հովանավորությամբ հրատարակված մեծ քանակությամբ գրքեր՝ մի քանի լեզուներով: «Ադրբեջանցիները պետական հովանավորությամբ գիրք են հրատարակում եւ կազմի վրա, ասենք, Գառնիի տաճարն է, Ամբերդի ամրոցը, Երեւանի պարսկական մզկիթը, որ նորից ադրբեջանցիների հետ կապ չունի,- մտահոգված պատմում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության երեւանյան գրասենյակի տնօրեն Սամվել Կարապետյանը եւ շարունակում,- Էջմիածնի մայր տաճարը հայ-թուրքական եկեղեցի է ներկայացվում, Գանձասարի վանքը՝ աղվանա-թուրքական եկեղեցի եւ այլն, եւ այլն: Գրքերը հրատարակել են ...

 
 
Մշակույթ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
 

a
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ տասներկուերորդ

 

ԻՐԻԿՆԱՅԻՆ ԶՐՈՒՅՑ

 

Եվ Մելիսան Ալիկին ասաց՝ «իսկապես հոգնած եմ. չգնա՞նք», եւ Ալիկն ասաց՝ «դու գնա տուն, ես տղերքի հետ մի քիչ խոսամ՝ կգամ», եւ Մելիսան տեղից վեր կենալով Ալիկին ասաց՝ «շատ ուշ չգաս. դու էլ ես հոգնած», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «էս գրողներին մի քիչ խելք կսովորացնեմ՝ կգամ», եւ Մելիսան ժպտալով ասաց՝ «զգուշացիր՝ իրե՛նք քեզ խելք չսովորեցնեն» եւ մեզ ժպտալով ասաց՝ «բարի գիշեր», եւ ես ասացի՝ «բարի գիշեր», եւ Վահանն ասաց՝ «բարի գիշեր», եւ Ջավախյանն ասաց՝ «բարի ...

 
 
Մշակույթ
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵՑԻՆ
 

ԵՊՀ-ում անցկացվող ուսանող ստեղծագործողների ամենամյա մրցույթն այս տարի առանձնահատուկ էր: Այն իր մեջ ներառել էր նաեւ պետական այլ բուհերի ուսանողների: Լավագույն 3 տեղերի համար պայքարում էին 3-ական ուսանողներ, նախատեսվել էր նաեւ 8 խրախուսական պատվոգիր: Կազմակերպիչների հավաստմամբ, մրցույթին այս տարի ուսանողների ակտիվ մասնակցություն է արձանագրվել: Ժյուրիի հավանությանն էր արժանացել 17 արձակ եւ չափածո ստեղծագործություն: Հաղթողները՝ որպես մրցանակ ստացան պատվոգրեր եւ հուշանվերներ, իսկ 1-3-րդ մրցանակակիրները՝ նաեւ դրամական պարգեւներ: Ժյուրին գլխավորող ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի համոզմամբ, այս մրցույթը ստեղծագործելու լայն հնարավորություններ է ընձեռում ուսանողներին: «Այս սերունդը խիստ տարբերվում է նախորդ սերունդներից՝ ավելի համարձակ է ու նոր խոսք ունի ասելու»,- նշեց նա: Մրցույթի մասնակիցներին շնորհավորելու ...

 
 
Մշակույթ
«ԳՐԱԿԱՆ» ԿՐՔԵՐ
 

«Առավոտի» երեկվա համարում տպագրված «Սարուխանը չի հեռացվել» լուրից հետո խմբագրություն զանգեց ՀԳՄ Վանաձորի մասնաճյուղի նորընտիր նախագահ, «Երկունք» թերթի խմբագիր Մանվել Միկոյանը եւ արձագանքելով մեր թերթի նամակագիր Ա. Մարտիրոսյանին՝ ասաց, որ ինքը երբեք որեւէ մեկի ու ոչնչի չի ծառայել ու չի ծառայելու, բացի իր գործից: «Ինչ վերաբերում է ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի հետ լավ հարաբերություններին, դա նորմալ է, որովհետեւ չկա մարդ, որ ինչ-որ մեկի հետ լավ չլինի: Իսկ այ, Ա. Մարտիրոսյան ծածկանունով հանդես եկած ընթերցողին կասեմ, որ ես գլխի եմ ընկնում, թե ով է: Նա ինձ որակել է այնպիսի բառերով, որոնք հենց իրեն են բնորոշ»,- հեռախոսով ասաց պարոն Միկոյանը:

Երեկ խմբագրություն զանգեց նաեւ ճանաչված բանաստեղծ, ՀԳՄ Վանաձորի մասնաճյուղի նախկին ղեկավար Հրաչյա Սարուխանը եւ ասաց, որ արդեն քանի տարի է՝ իր պաշտոնը ...

 
 
Սպորտ
ԱՐԴԵՆ ՀՈԳՆԵՑՐԵՑԻՆ
 

Կամ «ասանկ կըսեմ՝ անանկ հասկըցեք»

«Արարատ» ֆուտբոլային ակումբ-ՀՖՖ, իսկ ավելի ստույգ՝ Հրաչ Կապրիելյան եւ Արկադի Անդրեասյան-Ռուբեն Հայրապետյան (ըստ ամենայնի՝ վերջը չնշմարվող) հակամարտությունն արդեն անտանելի է դառնում:

Հանուն ամբիցիաների եւ միայն իրենց հասկանալի հակակրանքի համար մղվող ոխերիմ պայքարի, սեփական ճշմարտացիությունն ապացուցելու մոլուցքի՝ շատ բաների կարելի է գնալ: Եվ այստեղ ճիշտն ու սխալը մենք՝ մարզական լրագրողներս չէ, որ պետք է որոշենք: Կենաց ու մահու այս կռվի անհրաժեշտությունը, գուցե, կա: Բայց մինչեւ այնտեղ, որտեղ այդ անձնականն ավարտվում է: Դրանից այն կողմ արդեն նետվող քարերն ընկնում են ֆուտբոլասերների, ժողովրդի այգիները:

Հակամարտող կողմերը հատկապես վերջին շրջանում այնքան են իրենց դարդերը ...

 
 
Սպորտ
«Վտանգավոր» գեղեցկուհիները
 




Արդեն քանի տարի ԱԻԲԱ-ն պայքարում է, որպեսզի կանանց սիրողական բռնցքամարտն ընդգրկվի ամառային օլիմպիական խաղերի ծրագիր՝ պատճառաբանելով, որ բռնցքամարտը միակ մարզաձեւն է, որը Խաղերում ներկայացված չէ գեղեցիկ սեռով: Եվ, կարծես, մոտ է նպատակին հասնելուն՝ արդեն 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերում:

Հայերիս հոգեբանության մեջ կին եւ բռնցքամարտ հասկացություններն անհամատեղելի են: ...

 
 
Սպորտ
ՇԱՐԺՎԵԼ, ՍՈՎՈՐԵԼ, ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
 

Սա ՄՕԿ-ի հիմնադրման տարելիցի շրջանակներում ավանդաբար այս օրերին անցկացվող ՀԱՕԿ-ի՝ այսօր կազմակերպած մասսայական վազքարշավի նշանաբանն է, որին մասնակցել կարող է ՀՀ 13-ից բարձր տարիք ունեցող ցանկացած բնակիչ, որի առողջությունը թույլ է տալիս:

Մասսայական մարզական միջոցառումներն այս տարի ազգային օլիմպիական կոմիտեները կարող են կազմակերպել մեկ շաբաթվա ընթացքում: Ինչպես բոլոր ազգային օլիմպիական կոմիտեներին հղած ուղերձում նշել է ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն, օլիմպիական այս օրը տարբերվում է բոլոր ազգային եւ այլ տոնակատարություններից, չի պատկանում որեւէ երկրի, չի մեծարում որեւէ անձի, չի նշանակում հաղթանակ կամ մարտական իրադարձություն: Դա օլիմպիական շարժման ամենամյա համաշխարհային միակ միջոցառումն է, միասնության օր, որին մասնակցում են տարբեր սեռերի եւ տարիքային խմբերի մարդիկ:

Հայաստանում օլիմպիական վազքարշավին ...

 
 
Աստղագուշակ
Հունիսի 20
 

ԽՈՅ (21.03-20.04)- Օրը կսկսվի լարվածությամբ, անձնական կյանքում հնարավոր է խնդիրներ առաջանան:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր պետք չէ նոր պարտավորություններ ստանձնել, որովհետեւ հնարավոր է ձախողվեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր ձեզ մի քիչ զուսպ պահեք, պետք չէ հակադարձել ձեր հասցեին արված բացասական արտահայտություններին:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Կարգավորեք ձեր անձնական գործերը:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Միշտ ձգտեք ավելիին, դուք դրան արժանի եք:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Պահի ազդեցության տակ որոշումներ մի կայացրեք, որովհետեւ չի բացառվում, որ հետո փոշմանեք ձեր արածի համար:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր ձեզ լիդերի դերում կզգաք:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Մի չարաշահեք ալկոհոլի օգտագործումը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Այսօր անակնկալներն անխուսափելի են, սակայն հնարավոր է դրանից մի քիչ ...

 
 
Իրավունք
ԳՆԴԱԿԱՀԱՐՎԱԾԻ ԳՈՐԾՈՎ
 

Նյութեր են նախապատրաստվում

«Իրականում երկրում գոյություն չունի հասարակական բեւեռացում: Բեւեռն այդ իրենք են եւ ոչ ընդդիմությունը, որին իրենք ապակողմնորոշելու նպատակով մատնացուցում են: Իսկ պետությունը նրանք մի կողմ են հրել, հանձինս պրեզիդենտական իշխանության անկարողության: Եվ այժմ նրանց հիմնական թշնամին մնացել է մերկ ժողովուրդը»:

Մեջբերվածը Գեղարքունիքի մարզի Գավառի 47-ամյա բնակիչ Գեորգի Բիձյանի «Առավոտին» ի պահ տված «Քաղաքական օրագրի» վերջին գրառումներից է: Նա նախաբան էր ընտրել՝ «Պետության անունով հանցագործություն կատարելը հեշտ է, պետություն կառուցելն է դժվար» տողերը:

Ինչպես «Առավոտի» հունիսի 12-ի «Սպանությունից երկու օր առաջ գրել էր» հրապարակման մեջ տեղեկացրել էինք, հունիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանի մոտ հայտնաբերվեց Գեորգի Բիձյանի ...

 
 
Իրավունք
Կեղծ ցուցմունքները՝ հի՞մք
 

Մայիսի 23-ի «Առավոտի» «Ստիպում են համագործակցել» հրապարակմամբ տեղեկացրել էինք «Ջեներալ Փրինթ Հոլդինգ» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ Նարինե Գրիգորյանի եւ նրա տնօրենի՝ Հովհաննես Ամլիկյանի միջեւ տեղի ունեցած մի թյուրիմացության մասին: Տնօրենը, կարծելով, թե 3 մլն 900 000 դրամ գումար է պակասել հաշվապահությունից, դիմել էր ոստիկանության Երեւանի քաղաքային վարչությանը՝ նշելով, որ յուրացման մեջ կասկածում է Ն. Գրիգորյանին: Հետագայում գումարի վերահաշվարկի ժամանակ պարզվել էր, որ այն տեղում է, իսկ ոստիկանությունը հանգիստ չի տվել Ն. Գրիգորյանին:

Երեկ խմբագրությանը դիմած Ն. Գրիգորյանը հայտնեց, որ «Ջեներալ Փրինթ Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ աշխատող ընկերություններին («Թագ», «Չանախ», «Գոլդն Ռեյ», «Օտ Մարտինա», «Մայ Աննա», ...

 
 
Իրավունք
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԻ ՀԱՄԱՐ
 

Երեկ ոստիկանության Շիրակի մարզի Արթիկի քննչական բաժանմունքում Տուֆաշեն համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ըստ նախնական տեղեկատվության, Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքի ղեկավար Հ. Մխիթարյանը, «անձնական այլ դրդումներից» ելնելով, Երեւանի բնակիչ Գ. Լաբրաջյանին տրամադրել է համայնքի տարածքում վարձակալական հիմունքներով 4 հա հողատարածք՝ դրանով իսկ խախտելով սահմանված կարգը: Ըստ սահմանված կարգի՝ համայնքի ղեկավարը պետք է վարձակալության համար հայտարարեր մրցույթ, ինչը չի արել: Փոխարենը 2008թ. դեկտեմբերի 22-ին կազմել է կեղծ փաստաթուղթ՝ հողատարածքի վարձակալման մրցույթի անցկացման վերաբերյալ եւ այն 2008թ. դեկտեմբերի 24-ին ներկայացնելով Արթիկի նոտարական գրասենյակ՝ Ս. Լաբրաջյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր: Նույն օրը վարձակալության իրավունքը ...

 
 
Իրավունք
«ԻՆՔՆԱԲՈՒԽ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ»՝ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ
 

Երեկ մինչ ՀՀ Ազգային ժողովը կքննարկեր համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահի առաջարկության տեքստը, «ինքնաբուխ հնարահավաք» էին կազմակերպել մայրաքաղաքի բնակիչները: Նրանք ԱԺ ուշադրությունն էին հրավիրում համաներման մի քանի սկզբունքների վրա: Հանրահավաքի մասնակիցներից ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարիի կարծիքով, իրենց ընկերների (նկատի ունի մարտի 1-ի դեպքերի հետ կապված անազատության մեջ հայտնվածներին) նկատմամբ պետք է արդարացման որոշում լինի, այլ ոչ թե՝ համաներման: Հանրահավաքի մասնակիցներից Գայանե Կիրակոսյանի ամուսինը 2-րդ խմբի հաշմանդամ է եւ դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Նրան հետաքրքրում էր, թե ԱԺ-ն կընդգրկի՞ իր ամուսնուն համաներման ցուցակում: Հանրահավաքի մասնակիցներից մեկն էլ Գյումրիից եկած Վահան Խաչատրյանն էր, որի եղբայրը արցախյան հերոսամարտի մասնակիցներից է: Ի դեպ, համաներման համար առաջարկվել էր ...

 
 
Մարզեր
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻՑ
 

Պատերազմից պատվով դուրս եկած սահմանապահ գյուղը ոչ միայն բազում խնդիրներ ունի, այլ նաեւ «հեղեղված» է ադրբեջանական հեռուստատեսային եւ ռադիոընկերություններով:


Գյուղապետ Ֆելիքս Մելիքյանի խոսքով, գյուղը
շատ հոգսեր ու խնդիրներ ունի:

Չհայտարարված պատերազմում պարտությամբ հրադադար կնքած Ադրբեջանի սահմանամերձ գյուղերը պետության կողմից «հերոս բնակավայր» կոչում են ստացել: Իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ շեները, որ անխախտ են պահել իրենց սահմանները, պատվով դուրս եկել պատերազմական բոլոր փորձություններից, հրադադարի հաստատումից 15 տարի անց շարունակում են ապրել դժվարին կյանքով: Հիրավի, հերոս գյուղ է Կոթին: 1990-ական թվականներից այս հողի վրա, այս հողի համար 40 հոգի է ...

 
 
Մարզեր
Պահանջվում է ուղղորդող
 

Պետական կառույցները մեղադրում են, ձեռնարկությունները՝ խորհուրդ տալիս, իսկ գյուղացին տուժում է:

Գյուղատնտեսական տարին վաղուց է մեկնարկել, գյուղացիներն էլ արդեն իրենց վար ու ցանքն արել-վերջացրել են, բայց համոզված չեն, որ բերքի իրացման խնդիր չեն ունենա: Նախորդ տարվա դառը փորձից մի լավ դաս քաղեցին մասնավորապես Արմավիրի մարզի սոխ մշակողները: Հետեւելով այս մշակաբույսի աճեցման հարցում մասնագիտացած որոշ գյուղերի օրինակին, այլ կուլտուրաներ աճեցնողները եւս սկսեցին համատարած սոխ ցանել՝ վստահ լինելով, որ սոխը սպառման լայն շուկա ունի: Բայց ապրանքը չիրացվեց, մնաց գյուղացիների պահոցներում: Երկար մնաց, ծլեց ու դարձավ աղբ:

Մեկնաբանելով դառը դատած, դատարկ նստած գուղացու վիճակը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մեղքի ու մեղադրանքի ...

 
 
Մարզեր
ՄԱՐԶՊԵՏԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է, ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԸ՝ ԽԱՆԴԱՎԱՌՎԵԼ
 

Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը այցելել է օրեր առաջ ուժգին քամու եւ կարկտահարության հետեւանքով տուժած համայնքներ եւ վերջում Ամասիայի տարածաշրջանի գյուղապետերի հետ քննարկել համայնքների հողի հարկի պարտքերի հավաքագրման եւ այդ ուղղությամբ տարվելիք աշխատանքների վիճակը: Ըստ մարզպետարանի՝ տիկին Նանյանը խիստ քննադատել է այն համայնքների ղեկավարներին, ովքեր մինչ օրս չեն ծանուցել իրենց համայնքների բնակիչներին կառավարության կարեւոր որոշումների մասին: Ոմանց էլ մարզպետը քննադատել է «սեփական համայնքների նկատմամբ անսրտացավ մոտեցման համար՝ մասնավորապես ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակի պատճառով: Կարելի է եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե հարթեցման աշխատանքների միջոցով որոշ չափով անցանելի դարձնել ճանապարհները»:

Իսկ երբ մարզպետը խոսել է Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանների համայնքներում ...

 
 
Միջազգային
Սահակաշվիլին՝ պատերազմի հրձիգ
 

Նախորդ շաբաթ գերմանական ազդեցիկ «Դեր Շպիգել» շաբաթաթերթում հետաքրքիր հոդված կար՝ նախորդ տարվա ռուս-վրացական պատերազմի մասին: Լրագրող Ուվե Կլուսմանին հաջողվել է աչքի անցկացնել Եվրոպական հանձնաժողովի կողմից պատրաստվող գաղտնի փաստաթղթերը՝ 2008 թվականին Կովկասում տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետաքննության արդյունքների մասին: Նա պարզել է, որ հանձնաժողովի հավաքած փաստերը հերքում են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու պնդումները, թե իր երկիրը «ռուսական ագրեսիայի» անմեղ զոհն էր:

Փորձագետները վկայություններ են գտել այն մասին, որ 2008 թվականի օգոստոսի 7-ին Սահակաշվիլու հրամանով Հարավային Օսեթիայի սահմանին են մոտեցել 12 հազար զինվորականներ եւ 75 տանկեր: Բացի այդ, Վրաստանի նախագահի արտահայտած մտքերը կասկածի տեղիք չեն ...

 
 
Միջազգային
Կեղծված չեն
 

Ընտրությունների արդյունքները կեղծված չեն՝ ուրբաթ օրը հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին։ Ինչպե՞ս է հնարավոր 11 միլիոն ձայն կեղծել, դիմելով Թեհրանի համալսարանի մզկիթում հավաքված հավատացյալներին՝ ասել է Համենեին՝ ակնարկելով քվեների այն տարբերությունը, որ կա գործող նախագահի եւ Միր-Հոսեյն Մուսավիի միջեւ։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ժողովուրդը կատարել է իր ընտրությունը։ Պետք է հատուկ նշեմ, որ բոլոր չորս թեկնածուներն էլ հավատարիմ են այս պետությանը եւ վստահություն են վայելում։ Դա կարող եմ ասել թե՛ Մահմուդ Ահմադինեջադի եւ թե՛ Միր-Հոսեյն Մուսավիի մասին։ Այդուհանդերձ, քաղաքական պայքարի բոլոր կողմերը արժանի են խիստ քննադատության իրենց բացասական պահվածքի համար»,- ասել է Համենեին: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Համենեին Իրանում այսօր տեղի ունեցող ...

 
 
Միջազգային
«Գեստապո»-ում խորհրդային լրտեսը «բացահայտվեց»
 

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը գաղտնազերծել է «գեստապո»-ում ծառայող խորհրդային գործակալ Վիլլի Լեմանին վերաբերող արխիվային նյութերը:

Հունիսի 22-ին՝ Հիշատակի եւ սգո օրը, այդ նյութերը փոխանցվելու են Տեոդոր Գլադկովին, որն աշխատում է լրտեսի մասին գրքի վրա: Ըստ հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Իվանովի, 1941 թվականի առաջին կեսի ընթացքում Լեմանը բազմիցս հաղորդել է խորհրդային հետախույզներին տեղեկություններ այն մասին, որ ֆաշիստական Գերմանիան պատրաստվում է հարձակվել Խորհրդային Միության վրա: 41-ի հունիսի 19-ին նա իր բեռլինյան գործակալներին հայտնեց պատերազմը սկսելու հստակ ամսաթիվը եւ ժամը: Լեմանը հավաքագրվել է խորհրդային հետախուզության կողմից 1929 թվականին, 33-ին դարձել է նացիստական կուսակցության անդամ, իսկ մեկ տարի ...

 
 
Միջազգային
ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻՆ ՊԱՏՄՈՒՄ ԷՐ ՇԻՐԱԿԻՆ ՊՈՌՆՈՄՈԴԵԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, մեկնաբանելով Սիլվիո Բեռլուսկոնիի հետ կապված վերջին սկանդալը, հայտարարեց լրագրողներին, որ մի անգամ Իտալիայի վարչապետն իրեն պատմել է պոռնոմոդելների հետ իր կապերի մասին: Մի անգամ, երբ Շիրակը հյուրընկալվել է Բեռլուսկոնիի վիլլայում, իտալացին ցույց է տվել Ֆրանսիայի նախագահին մի քանի պոռնոամսագրեր եւ հպարտությամբ նշել, որ այնտեղ պատկերված մոդելներից շատերի հետ ինտիմ հարաբերություններ է ունեցել: Ֆրանսիայի 76-ամյա նախկին նախագահը մամուլին ասել է, որ այն ժամանակ ինքը շատ էր անհանգստացել այդ «տարօրինակ մարդու» պահվածքով, որի վիլլայում էրոտիկ ամսագրերը ամենուր էին:

Շիրակը, շարունակելով իր «խաբարբզիկությունը», նաեւ պատմել է, որ երբ Բեռլուսկոնին ցույց է տվել իր լոգարանը, մատնացույց անելով բիդեն, ասել ...

 
 
Միջազգային
ՍՊԱՆԵԼ ԵՆ ԷԼԵԿՏՐԱՇՈԿՈՎ
 

Ավստրալիայում ոստիկանները սպանել են մի տղամարդու էլեկտրաշոկային ատրճանակի՝ «թազերի» կրակոցների միջոցով: 39-ամյա Անտոնիո Գալեանոյի սպանության փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Զոհվածի վրա կրակել են 28 անգամ: «Թազերները» ոստիկաններին հնարավորություն են տալիս անզգայացնել իրավախախտներին էլեկտրականության միջոցով. էլեկտրահարվելու արդյունքում մարդու մկանները ժամանակավորապես տեղի են տալիս: Նման գործիքներ կիրառվում են մի շարք երկրներում, սակայն իրավապաշտպանները պնդում են, որ «թազերները» շատ ավելի վտանգավոր են, քան ընդունված է կարծել:

Էլեկտրաշոկային ատրճանակի կրակոցը կարող է մարդուն սպանել՝ սրտի նոպա առաջացնելով: ԱՄՆ-ում եւ Կանադայում տեղեկություններ են հաղորդվել հարյուրավոր մահերի մասին, որոնք կարող էին այս կամ այն ...

 
 
Հայդ պարկ
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
 

Նախարարները չեն վստահում կառավարությանը

Երեկ չէ առաջին օրը երկրաշարժ տեղի ունեցավ: Այսինքն, դա երեւի գիտեք: Զանգվածային լրատվամիջոցները, ցուցադրելով իրենց արհեստավարժության ողջ փայլը, հարցուփորձ էին անում մարդկանց, թե ով որտեղ է եղել այդ ժամանակ, ինչի շնորհիվ է նկատել ցնցումները, ինչ է արել իր անվտանգության համար: Մարդիկ էլ շատ ջերմեռանդ պատմում էին, նույնիսկ՝ արվեստագետները: Դե, մեղադրելու չի, երկրաշարժ... պատմական ուրիշ աղետներ տեսած ժողովուրդ է... Այլապես երկրաշարժն ուժեղ չէր, որեւէ պաշտոնական հաղորդագրություն էլ չէր եղել, թե հետագա ցնցումներից տագնապելու պատճառ կա:

Միանման թղթակցությունների այս հեղեղում առանձնացավ մեկը: Որը ոչ թե ժողովրդի պահվածքից էր խոսում, այլ՝ կառավարության: Վախվորած ...

 
 
Հայդ պարկ
Ես Շուշիի գնդի բժիշկն էի
 

Անդրադարձ «Առավոտի» հրապարակմանը

«Առավոտ» թերթի 13.06.09թ. համարում տպագրված է «Արարման վեցերորդ օրը. արցախյան պատերազմի մասին հերթական գիրքը, նախորդների նման հագեցած է անճշտություններով» հոդվածը, որտեղ հոլովվում է նաեւ իմ անունը:

Քանի որ շեշտը դրված է, «մեղմ ասած, անճշտությունների վրա», նշեմ, որ հոդվածի հեղինակը հենվել է երկու ականավոր զինվորականների խոսքերի վրա: Կասկածի տակ է առնված երկու բժիշկների՝ Վաչագան Սարգսյանի եւ Գեւորգ Գրիգորյանի մասնակցությունը պատերազմին: Մեջբերեմ գրքում իմ մասին գրված տողերից. «Եղել է «Արաբո» ջոկատի եւ Շուշիի գումարտակի բժիշկը» (Ա. Չիբուխչյան), «Մարտակերտը ազատագրելու ժամանակ Շուշվա գնդի Վաչիկի եւ Օգանով Սամվելի զորամասի բժիշկն էի...» (Գ. Գրիգորյան): Գրքի հեղինակը կարող էր շփոթել «գունդ» եւ «գումարտակ» ...

 
 
Հայդ պարկ
Ատելության կուլմինացիա
 

«Կուլմինացիա» բառից հատկապես օգտվեցի՝ Արմեն Հարությունյանին հուշելու, որ ինչ է կատարվում հենց նրա պաշտոնավարության տարիներին՝ նրա աչքերի առջեւ: Եթե մարտի 1-ը անցած տարիների կուլմինացիան էր, ապա ի՞նչ է լինելու այս տարիների կուլմինացիան: Հիմա էլ հանրային մարմնավաճառները տարբեր խորհուրդներում ընդգրկված, ջուրը բերաններն առած դես ու դեն են ընկել, թե աստվածահաճո ո՞ր տարբերակով ներեն մնացած «մոլորյալներին»: Ու մեկն էլ չկա՝ ասի. «Տո, տականքներ, էդ ո՞ւմ եք ներում»: Մի հայելու առաջ կանգնեք, ոտից գլուխ ձեզ նայեք ու ձեզ նայելով ասեք. «Սմբատ Այվազյան, քեզ ներում եմ քո գործած հանցանքների համար. Պետրոս Մակեյան, քեզ ներում եմ քո գործած հանցանքների համար» եւ այլն:

Այդ հանրային ներկայացուցիչները, ովքեր հանդուրժեցին մեր երկրի պատմության ամենախայտառակ իրադարձությունները, ամենախայտառակ ...

 
 
Ժամանց
Երաժշտության տոնը կմեկնարկի
 

Հունիսի 21-ին՝ 12 ժամ շարունակ, Երեւանում եւ հանրապետության մարզերում կհնչի կենդանի երաժշտություն: Երեկ այս մասին հայտարարվեց ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության եւ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ այդ օրը կանցկացվի «Երաժշտության տոն» միջոցառումը: Ձեւավորված ավանդույթի համաձայն, մինչեւ ուշ երեկո մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, բացօթյա սրճարանների հարակից տարածքները, զբոսայգիներն ու հրապարակները ողողված կլինեն բազմաժանր երաժշտության հնչյուններով: Այս տոնին առաջին անգամ կմիանան ՀՀ բոլոր մարզերը՝ 24 քաղաքներով: Օրինակ՝ Շարլ Ազնավուրի հրապարակում կկայանա ռոք համերգ՝ Empyray, Dogma, The Beautifield Project, Vordan Karmir, E.V.A., Road Movie խմբերի մասնակցությամբ:

Սիրահարների այգում էլ կլինեն The Beautifield Project-ը, Menq-ը, Loorr-ը: Դասական երաժշտության համերգի սիրահարները ...

 
 
Ժամանց
Արա Բերքյան-75
 

Երեկ Հայաստանի ազգային գրադարանում սփյուռքահայ ճարտարապետ Արա Բերքյանի մեծարման ցերեկույթն էր կազմակերպվել, որին ներկա էր ճարտարապետի կինը՝ Լիզա Բերքյան-Աբրահամյանը:

1934 թվականին Բեյրութում ծնված, ֆրանսիական գիմնազիայում եւ ամերիկյան համալսարանում ուսում ստացած Բերքյանը 22 տարեկանում տեղափոխվել է Գերմանիա, ուր եւ աշխատել ու ստեղծագործել է: Իսկ կյանքի վերջին տարիներին՝ 1988-1993 թթ. հատվածում եղել Վիսբադենի քաղաքապետարանի ճարտարապետը: Հենց Գերմանիայում է նա գրել հայկական ճարտարապետության մասին լայնածավալ աշխատությունը եւ դոկտորի աստիճան ստացել: Հենց Գերմանիայում է գրվել ու մեծ արձագանք ստացել նրա «Հռենոսի եւ Արաքսի միջեւ կամ 900 տարվա գերմանա-հայ հարաբերությունները» գիրքը: Հենց Գերմանիայում է նա ընդվզել ընդդեմ պատմական անարդարության եւ ապացուցել, որ Էդիթ Նոյբաուերի «Հայկական ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009-06-20 23:43
 
 

ԱՆՓՈՒԹՈՐԵՆ, ԹԵ ՓՈՒԹՈՐԵՆ՝ ԴԱՎԱԴԻՐ ՄԻ ՃԱՄԲԱՐՈՒՄ

«Մարդկանց մի խմբի մասին է խոսվում, որ մեծ ճանապարհի մարդիկ են, մեզ հետ միասին պայքարող մարդիկ ...

 

2009-06-20 23:43
 
 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՉԷԻՆ ԱԶԴԻ

«439 տեղամասից ընդամենը 18 տեղամասի վերաբերյալ է, որ կան խնդիրներ: Եթե մի պահ պատկերացնենք, որ այդ բոլոր տեղամասերում ...

 

2009-06-20 23:43
 
 

«ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ»

«Մինչեւ 10 զոհերի սպանդի կազմակերպիչներն ու կատարողները չբացահայտվեն՝ «մարտի 1»-ի էջը չի փակվի»,- «Առավոտի» ...

 

2009-06-20 23:43
 
 

ԼԱՎ Է, ՈՐ ՀՔԾ-ԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

Երեկ ՀՀ խորհրդարանում համաներման առաջարկի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անկեղծանալով՝ ասել է, թե՝ «իմ համար ...

 

2009-06-20 23:42
 
 

ԲԱԽՏԸ ԲԱՑՎԵ՞Ց

Երեկ ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն ասուլիսում հրապարակել է ՀԱԿ համամասնական ցուցակում Երեւանի ավագանու թեկնածու, Մարքսիստական ...

 

2009-06-20 23:42
 
 

ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԾԱՌԻՑ ՉԻ ԸՆԿԵԼ

«Ժառանգությունը» ձգտում է վերմակը քաշել իր վրա։ Ժամանակին ՀԱԿ-ի, Լեւոն Տեր-Պետրոսյանի հաշվին ռեյտինգ ձեռք բերեց, հիմա ձգտում է նրա ...

 

2009-06-20 23:41
 
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Կասկածվում են

Մոսկվայում իրավապահները 4 գործազուրկի են ձերբակալել, որոնք կասկածվում են ՀՀ քաղաքացու առեւանգման մեջ: Նրանցից երեքը ...

 

2009-06-20 23:38
 
 

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՄԱԵՍՏՐՈ

Այսօր հայտնի նկարիչ Էդուարդ Խարազյանի ծննդյան օրն է: Ընկերները, բարեկամները եւ նրա արվեստի սիրահարները շնորհավորում են ...

 

2009-06-20 23:37
 
 

ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ՝ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՈՎ

Արագածոտնի նորանշանակ մարզպետ Սարգիս Սահակյանը, ով նշանակվելուց հետո հայտնի դարձավ ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի հետ ...

 

2009-06-20 23:33
 
 

ԴԵՌ ԳՈՒՄԱՐ ԿԱ ԾԱԽՍԵԼՈՒ

2009թ. կառավարության «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով Սյունիքի մարզին հատկացված 97,133 միլիոն դրամից, հունիսի 1-ի դրությամբ, ...

 

2009-06-20 23:33
 
 

ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ 11 ԹՈՒՅԼ ՑՆՑՈՒՄՆԵՐ

Երեկ Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Հրաչյա Պետրոսյանը ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ ...

 

2009-06-20 23:32
 
 

ԵՐԿՈՒՍԸ՝ ԳԵՏՈՒՄ

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից «Առավոտին» երեկ տեղեկացրին, որ Լոռու մարզի Արեւածագ գյուղի մերձակայքում Ձորագետն են ընկել երկու երիտասարդ: ...

 

2009-06-20 23:31
 
 

ԹՈՒՐՔԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Ինչպես հաղորդում է «Արմինֆոն»՝ վկայակոչելով ԱՊԱ-ն եւ «Dogan» գործակալությունը, Թուրքիայի եւ Հայաստանի սահմանին գտնվող ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+15+7 
 Շիրակ+7-1 
 Արարատ+16+5
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

 Armenian Medical Network -Health news