 |
 |
|
| 15/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Ազգային կոչված ժողովը կամազուրկ է եւ անմիջապես մեղսակից: Այն, որ ի հեճուկս համաներման արարի, մեր երկրում օրենքի թերիշխանության եւ իրավունքների անհավասարության պարտադրանքով հարատեւելու է համոզմունքի համար կալանավորված քաղաքացիներ ունենալու հակահայկական խարանը՝ հետխորհրդային Հայաստանի ողջ հետագծով ապացուցված ու արդեն կայացած իրողություն է: Մանդատներից մեր պատգամավորական գործընկերների կամայական բռնազրկումը մանր-խորամանկ, քրեածին մտքերի մարտնչող պտուղն է: Նախագահականում, խորհրդարանում կամ այլուր ո՞ր բարձրաստիճան պաշտոնյան է, ով, մեղմ ասած՝ իր կամ մերձավոր բարեկամի օրինակով նվազ հանցագործ է, քան պստլիկ վրեժխնդրությամբ պատժվող մեր պատգամավորները: Ոչ, պարոնայք, մենք ճիշտ մարդիկ չե՛նք:
Արդարամտության ու ճշմարտասիրության, միասնության ու ազգային շահի մասին գեղեցկակազմ ճառադասություններն ի զորու չեն՝ սքողելու համար այս բյուրեղյա ինքնաճանաչումը: Մարտի 1-ի համապետական ողբերգության փաստապարտակ դիպաշարը շարքային քաղաքացու աչքի առջեւ է եւ՝ նրան ուղղված անարգանք ու քամահրանք: Ոչ մեկը պակաս չէ Հայաստանի երեք նախագահներից, եւ հենց նրանք են, ում հարկ է իրենց այդ օրերի արարքների ու գործողությունների մասին վկայություն տալ հայ ժողովրդին: Ընտրությունից ընտրություն տեր հռչակվող «ժողովուրդը» պարտական չէ ոչ մեկին, ոչ էլ սերունդները՝ պատանդ, այլ իր ղեկավարների նախավերջին հաշվետերը՝ մինչեւ Աստված:
Ընտրական իշխանափոխություն, անվանվի սա «հերթական», թե «արտահերթ», հայոց ողջ պատմության ընթացքում առաջին անգամ տեղի կունենա, երբ ազգովի՝ եւ հատկապես քաղաքական պատասխանատվության բարեխիղճ կրողները, գիտակցենք ոչ միայն օտարի, թշնամու, ուրիշի, այլեւ սեփական մեղքն ու սխալականությունը՝ պատմական հայրենիք կորցնելու, հրաշքով փրկված հանրապետական մեր արդի անկյունն ապականելու, ի՛ր երկրում հայի ու հայաստանցու ազատությունն ու արժանապատվությունը, հույսն ու հավատը խորտակելու համար: Պարկեշտ ախտորոշման այս ինքնահրամայականից էր մղված՝ եւ ոչ թե պատվիրանների մրցավազքով պայմանավորված, Դաշնակցությանը, Կոնգրեսին, Ժառանգությանը (առաջին հերթին), ինչպես նաեւ մնացյալ մեծերին ու փոքրերին ուղղված՝ հայրենատիրական աննախընթաց հանգրվան համահեղինակելու իմ վաղուց առաջարկած քաղաքացիական մաղթանքը:
Հայաստանի եւ հայության ժողովրդավարական արժեքներն ու ազգային նպատակները պատկանում են՝ միասին եւ բնականաբար, հանրային առաջնահերթությունների միեւնույն օրակարգին: Իր ազատության ու պատկանելության չափով՝ մարդ-քաղաքացին հավաքական իղձերի, ազգային անվտանգության եւ պետական առաջատարության կորիզային արտացոլանքն է: Մերժելով կամ միգուցե կանխանշելով Նախիջեւանի ճակատագիրը՝ Արցախը դարձել է ինքնիշխան, իրավական ու գրեթե ամբողջական պետություն, որն արժանի է ճանաչման, եթե դա իհարկե իրեն տակավին պետք է: Իսկ Ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման ամփոփմամբ՝ եթե Թուրքիայի որեւէ պետգործիչ ՄԱԿ-ում կամ այլուրեք թեկուզ մեկ անգամ եւս փորձի կապել հայ-թուրքական հարաբերությունների պաշտոնականացումը որեւէ նախապայմանի հետ՝ լինի դա հակապատմական հանձնաժողովներ, Ղարսի պայմանագիր, ԼՂՀ կամ «occupied» տարածքներ, Հայաստանն իսկույն եւեթ եւ վերջապես պետք է ընդունի Անկարայի իրապես ազնիվ մարտահրավերը՝ ա) վերականգնելով տեւապես բացակայող սիմետրիան, բ) փակելով «առանց նախապայմանների» պատմափուլը եւ գ) պայմանավորելով Հայաստանի մասով արցախյան հիմնալուծումը Թուրքիայի կողմից 1920թ. նոյեմբերին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի վերահաստատմամբ եւ այդ սահմաններից օկուպացիոն զորքերի դուրսբերմամբ:
Քաղաքացիական հպարտությունն է հայրենի հեռանկարի ակունքն ու էությունը: Դրա վերականգնումն իմ եւ մեր Աստվածատուր իրավունքն է: Իսկ դրանից զատ՝ կյանքից, պետությունից, քաղաքականությունից եւ ոչ մեկից չունեմ այլ պահանջ կամ ակնկալիք: Բարով մնանք: |
| |
| ՐԱՖՖԻ Կ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2009-06-23 |
| ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԻ ՄԱՍՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ |
| |

Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում՝ Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, հոծ բազմություն էր հավաքվել՝ դիմավորելու Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանների դահլիճներից, նաեւ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակված թվով 15 քաղբանտարկյալներին, այդ թվում՝ մարտիմեկյան իրադարձություններից հետո կալանավորված ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանին, Սուրեն Սիրունյանին, Դավիթ Մաթեւոսյանին, Քրիստափոր Էլազյանին, Գեւորգ Ղազարյանին, Վարդան Ղավալբաբունցին, նաեւ մինչեւ «Մարտի 1»-ը կալանավորված Սմբատ Այվազյանին, Աշոտ Զաքարյանին եւ Հովհաննես Հարությունյանին:
Նրանք բոլորն ազատ են արձակվել ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Համաներում հայտարարելու մասին» ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԷՖԵԿՏ ՏՎԵՑ ԸՆՏՐԱԳՈՂԵՐԻ ԻՄԱՍՏՈՎ |
| |
Աղասի Արշակյանը համոզված է, որ համաներումն ավելի արդյունավետ կլիներ, եթե անցկացվեր մարտյան դեպքերից անմիջապես հետո:
- Համաներումը երեկվանից ի կատար է ածվում, մարդիկ աստիճանաբար ազատ են արձակվում բանտերից, ինչպե՞ս եք գնահատում այս իրադարձությունը:
- Ովքեր գաղափարի համար երեք օրից ավելի նստել են, գիտեն, որ ազատագրված հոգու համար փակ տեղում ավելի հեշտ է անցկացնելը, քան էս տեսակ սուտ ազատությունների մեջ, որ ունենք: Այնպես որ, «ներվողների» գործն է՝ մարդասպան կամ խարդախ ձեռքից ներում ստանալ, թե ոչ: Ես գտնում եմ՝ համաներումն առաջին հերթին մարդասպաններին էր պետք, ոչ թե գաղափարի համար նստածներին: Իրենք գիտեն՝ այդ համաներումից ինչ կստանան, ինչ չեն ստանա, բայց մեր հասարակությունը եւ իշխանությունները շատ լուրջ հիվանդ են, եւ համաներումը միայն փոքրիկ դեղահաբի դերակատարություն կարող է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԵՍ ՃԱՆԱՊԱՐՀԸ |
| |
Ընդդիմության վերջնական հաղթանակին երեկ ազատ արձակված 15 քաղբանտարկյալները, իրենց ասելով, հասնելու են պայքարի «24-ժամյա գրաֆիկով» աշխատելու արդյունքում:
Մի մասին ազատ արձակեցին
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի տարբեր դատարաններում, բայց գրեթե միաժամանակ, կայացվեցին 2008թ. մարտիմեկյան դեպքերի առնչությամբ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղադրվող 4 քաղբանտարկյալների՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ Սիրուն Սիրունյանի դատավճիռները: Ինչպես եւ ակնկալվում էր, նրանք բոլորն էլ մեղավոր ճանաչվեցին իրենց առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտվեցին 5-ական, իսկ Սուրեն Սիրունյանը՝ 4 ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| Ինչու չթողեցին Շիրակին |
| |
Երեկ «Հզոր Հայրենիք» կուսակցության վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Ֆրիդրիխ Նաումանի» անվան գերմանական հիմնադրամի նախաձեռնությամբ, նախապես կազմված ծրագրով, Թբիլիսիում կազմակերպված միջոցառմանը մասնակցելու համար Հայաստանից մեկնող խումբը, որի կազմում ընդգրկված են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Ստեփան Մարգարյանը, «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը եւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, հունիսի 19-ին, ժամը 21-ի սահմաններում, չի կարողացել ամբողջ կազմով մուտք գործել Վրաստան: Սադախլոյի անցակետում Վրաստանի սահմանապահ ծառայությունները, թույլատրելով խմբի երեք անդամների մուտքը Վրաստան, հայտարարել են, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| ԸՆԴՀԱՐՈՒՄ |
| |
Երեկ ԵԽԽՎ խմբակցություններից մեկի՝ Եվրոպական լիբերալների եւ դեմոկրատների ալիանսի՝ ALDE-ի նիստում բանավեճ է տեղի ունեցել խմբի երկու անդամների՝ բրիտանացի պատվիրակ Մայքլ Հենքոքի եւ Հայաստանի պատվիրակ Նաիրա Զոհրաբյանի միջեւ: Վերջինս պատմեց «Առավոտին». «Օրակարգում մեզ վերաբերող խնդիր չկար: Վրաստանի կին պատվիրակներից մեկը խոսում էր իրենց ներքաղաքական իրավիճակի եւ ՌԴ-ի հետ կոնֆլիկտի մասին: Բայց քանի որ պրն Հենքոքը, մեղմ ասած՝ «շեղված է» հայաստանյան թեմայի վրա, ակնհայտ էր, որ եթե նույնիսկ խոսվեր ստրասբուրգյան անձրեւի մասին՝ նա պիտի տրանսֆորմացներ Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին: Եվ ելույթում նա խոսեց Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցի քննարկման մասին ու նշեց, թե Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչն ասել է, ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՇՐՋԱԴԱՐՁ ԵՂԱՎ |
| |
ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են համաներումը, բայց շարունակելու են հետեւել դրա կիրառմանը

ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը եւ ԵԽԽՎ-ում
Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝
Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից առաջ:
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը երեկ ընդունեց բանաձեւի նախագիծ, որում գնահատվում է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ այս կառույցի 3 բանաձեւերի կատարումը: Զեկույցը եւ նոր բանաձեւի նախագիծը դեռեւս հրապարակված չեն: Նիստից հետո ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասաց. «Գնահատականն ընդհանուր առմամբ դրական է: Բայց Հայաստանն անշուշտ շարունակելու է մնալ մոնիտորինգի ներքո: Նշվեցին նաեւ առաջիկա ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| Իսկ ովքե՞ր են դատավորները |
| |
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր համաներում անցկացնելու մասին ՀՀ նախագահի առաջարկությունը, զուգահեռ անցկացրեց «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության եւ այսօր, մարտի 1-ի գործով ընթացող դատավարությունների միջեւ եւ հայտարարեց. «Համաներման գործընթացին նախորդող դատավարությունները ամրապնդեցին մեր հեղինակազրկված դատարանների բավականին խոշոր աշխատավարձ ստացող, սակայն այդպես էլ ծառայամտությունը չթոթափած դատավորների ու պատվեր կատարող դատախազների նկատմամբ մեր մեջ արմատավորված անսահմանության հասնող բացասական կարծիքը: Օրինակ, ուզում եմ հիշեցնել պետական մեղադրող Կորյուն Փիլոյանի (վերջինս այժմ որպես մեղադրող է հանդես գալիս մարտի 1-ի գործով դատավարությունների մեծ մասում- Մ. Ե.) «ծառայությունները» «Հոկտեմբերի 27»-ի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| Հայկական ֆիլմը՝ 10-նյակում |
| |
Նյու Յորքում անցկացվող կարճամետրաժ ֆիլմերի երիտասարդական միջազգային կինոփառատոնում հայաստանյան «Սաքոն» ֆիլմը 300 ֆիլմերից ընտրվել է լավագույն տասնյակում, ինչը նշանակում է, որ այն ցուցադրվելու է ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, տեղեկանում ենք azatutyuan.am-ից:
«Ամեն տարի ֆինանսական կամ այլ խնդիրներ էին ծագում, եւ չէր ստացվում ֆիլմ ուղարկել այս փառատոնին»,- ասում է «Մանանա» երիտասարդական կինոստուդիայի համակարգող Գոռ Բաղդասարյանը։- Սակայն կենտրոնի սաների նկարահանած «Սաքոն» ֆիլմը այս տարի հաջողվեց ուղարկել փառատոնին։ Մեկ այլ միջոցառման շրջանակներում կարճամետրաժ ֆիլմերի երիտասարդական միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները տեսել էին ֆիլմն ու առաջարկել էին այն ընդգրկել իրենց փառատոնում։ Ֆիլմը վավերագրական է, հիմքում՝ իրական պատմություն»: 5 րոպե տեւողությամբ «Սաքոն» ֆիլմը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| Վերանայվելու է պաշտպանության ռազմավարությունը |
| |
Երեկ ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին նախագահել են հանձնաժողովի համանախագահներ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայության, ամփոփվել են պաշտպանության ռազմավարական վերանայման երկրորդ՝ պլանավորման ղեկավար փաստաթղթերի մշակման փուլի ընթացքում կատարված աշխատանքները: Ա. Բաղդասարյանը եւ Ս. Օհանյանը շնորհակալություն են հայտնել միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Ա. Բաղդասարյանն առաջարկել է միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին մեկ շաբաթվա ընթացքում փաստաթղթի վերաբերյալ իրենց նկատառումները ներկայացնել հանձնաժողովի քարտուղարություն: Հանձնաժողովը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| ԴՈՒՔԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ |
| |
Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին
Արդեն երեք տարի է՝ հանրապետությունում անցկացվում են դպրոցի ավարտական եւ բուհական ընդունելության միասնական քննություններ: Դա, անշուշտ, ողջունելի եւ առաջադիմական միջոցառում է: Միասնական քննությունների անցկացման ժամանակ կրթական համակարգի ղեկավարները հայտարարում էին, թե այն կբարձրացնի հանրակրթական դպրոցի հեղինակությունը, կվերացնի կրկնուսուցման անհրաժեշտությունը: Սակայն երեք տարվա փորձը ցույց տվեց, որ այդ բարի ցանկությունները մնացին օդի մեջ, եւ դպրոցը աստիճանաբար հեղինակազրկվում է, իսկ կրկնուսուցման համակարգը ոչ միայն չի վերանում, այլեւ ընդհակառակը՝ խորանում ու ահագնանում է: Դրա գլխավոր պատճառը կրթական համակարգը տնօրինող ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| «Կրկին փորձեք»-ը՝ վաղվանից |
| |
Հունիսի 24-ից հուլիսի 2-ը ԳԹԿ-ն կհայտագրի պետական ավարտական եւ միասնական լրացուցիչ քննություններին մասնակցելու ցանկություն եւ իրավունք ունեցողներին:
Այսօր ավարտվեցին Հայաստանի տարածքում անցկացվող միասնական պետական եւ ավարտական քննությունները: Վերջինն այդ շարքում ռուսաց լեզվի քննությունն էր: «Առավոտը» պարբերաբար ներկայացրել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնից ստացված տեղեկությունները, թե որ առարկայից ինչ գնահատականներ են ստացել մեր շրջանավարտները: Եվ այդ տվյալների մեջ աչքի էր զարնում այն, որ միասնական քննությանը մասնակցելու դիմում-հայտ ներկայացրած դիմորդների թիվը հիմնականում տարբերվում է քննությանը մասնակցածների թվից: Տարբեր քննությունների ժամանակ տարբեր քանակով (ընդհուպ մինչեւ մի քանի հարյուր) շրջանավարտ բացակայում էր քննությունից: Ինչ վերաբերում է ավարտականին, ապա, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| 164 ՀՈԴՎԱԾ՝ ԱՆԱՆՅԱՆԻ ԴԵՄ |
| |
Ա. Ափինյանը հաշվում է նրա թերությունները, Էդ. Միլիտոնյանը՝ արժանիքները
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին «Նոր դար» ամսագրի տնօրեն Աբգար Ափինյանը եւ ՀԳՄ քարտուղար, ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը: «Հայելիի» վարող Անժելա Թովմասյանը խնդրեց զրույցը չանձնավորել եւ չխոսել միայն ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի մասին, սակայն նրա ցանկությունն այդպես էլ չիրականացավ:
Ա. Ափինյանը շեշտեց, որ, ի տարբերություն Լ. Անանյանի, լավ հարաբերությունների մեջ է Էդ. Միլիտոնյանի հետ, ու հայ գրողներին խանգարում է միայն Լեւոն Անանյանը. «Եթե այդ մարդը չքվի ասպարեզից, եղբայրությունն ու հաշտությունը կտիրի Գրողների միությունում, շանտաժ ու ստորություն չի լինի, Հրաչյա ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| Միայն հայկական ծրագրով |
| |
Գերմանացի երաժիշտները ներկայացնում են մեր կոմպոզիտորներին
 
Հաճախ ենք դժգոհում այն մասին, որ հայ կոմպոզիտորների երկերը չեն կատարվում, իսկ Հայաստանում գործող կոլեկտիվները, որոնց գլխավոր խնդիրը ազգային դասական երաժշտության քարոզումն է, զբաղված են հիմնականում համաշխարհային դասական ու ժամանակակից երկերի կատարումներով: Փաստը խիստ անհանգստացնող է, դժգոհությունն էլ՝ տեղին: Հազվադեպ, բայց լինում են նաեւ դեպեր, որ թեկուզ արտերկրյա դիրիժորների ու երաժիշտների միջոցով հնչեցնում են հայ երաժշտություն: Նման համերգներից մեկը կկայանա «Ա. Խաչատրյան» համերգասրահում, հունիսի 26-ին, որտեղ կկատարվեն Աշոտ Զոհրաբյանի «Նվիրում Մեծարենցին», Տիգրան Մանսուրյանի Թավջութակի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| Խզմալյանի նոր ֆիլմը |
| |
Երեկ կայացավ Տիգրան Խզմալյանի «Քրիստոսի կենդանագիր պատկերը» ֆիլմի պրեմիերան
Թեպետ ֆիլմի մասին նախօրոք տեղեկացվել էր բոլոր ԶԼՄ-ներին, սակայն հեռուստաընկերություններից ներկա էր միայն «Շողակաթը»: «Եթե Հուդայի հետույքի մասին ֆիլմ նկարվեր, բոլոր լրատվամիջոցները կգային»,- հեռուստաընկերությունների վարած քաղաքականության մասին այսպես արտահայտվեց Տ. Խզմալյանը: Նա հայտնեց, որ ֆիլմի նկարահանմանը աջակցել են մարդիկ, ովքեր չեն պատկանել ոչ մի եկեղեցական, քաղաքական, կուսակցական խմբի: 55 րոպե տեւողությամբ ֆիլմը նկարահանվել է մոտ 10 տարվա ընթացքում, իսկ գաղափարը հղացվել է դեռ 1999 թվականի մարտի 4-ին: Սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Տ. Խզմալյանը ֆիլմով փորձում է հիշեցնել, որ հայերս արքաների, մարգարեների զավակներ ու հետնորդներ ենք, եւ ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| ՄԱՆՐԱՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ ՉԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ |
| |
Հունիսի 19-29-ը «ՀայԱրտ» մշակությաին կենտրոնում հայ հանդիսատեսին իր աշխատանքներով կներկայանա մանրանկարիչ Նարինե Գրիգորյանը: Արտերկրում բազմիցս ցուցադրվելուց հետո հայրենիքում իր առաջին անհատական ցուցահանդեսին երկար սպասած Նարինեն կներկայացնի շուրջ 54 աշխատանք՝ հոգեւոր, ճակատագրի, հավերժության թեմաներով: Ներառված են նաեւ Կոմիտասին նվիրված աշխատանքներ եւ հայոց գրերի 1700-ամյակին նվիրված հայոց 38 տառերը: Հոգեւոր թեմայով նա պատկերել է աստվածաշնչյան կերպարներ: Մանրանկարչի խոսքով, հավերժության թեմայով ներկայացրել է բնության 4 կարեւորագույն տարրեր՝ հող, ջուր, օդ, կրակ: Հավերժացրել է կյանքը աշխարհի ստեղծման օրից, սկսելով Ադամից ու Եվայից: Ճակատագրի թեմայով ստեղծագործությունները նվիրված են հայի անցյալ ու դժվարին պատմությանը: Եվրոպական մի շարք երկրներում իր աշխատանքները ներկայացրած Նարինե Գրիգորյանը չի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| ՆԱԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՈՒ ՀԵՌԱՑՈՒՄ |
| |
Հունիսի 20-21-ին կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի հանդիպումները:
Աշտարակի «Միկան», 2:1 հաշվով հաղթելով «Կիլիկիային», վաստակած միավորների քանակը հասցրեց 32-ի եւ մրցաշարային աղյուսակում շրջանցեց հանրապետության բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկին»՝ բարձրանալով առաջին հորիզոնական: Ճիշտ է, նրան այդ հարցում «աջակցեց» ինքը՝ «Փյունիկը», որը հաջորդ օրը մրցակցի դաշտում ոչ-ոքի խաղաց Գյումրիի «Շիրակի» հետ: Այդուհանդերձ, պոտենցիալ առաջատարը շարունակում է մնալ «Փյունիկը», քանի որ թիմը մեկ հանդիպում պակաս է անցկացրել (11-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» խաղը հետաձգվել է եւ կայանալու է հուլիսի 7-ին):
Խաղադաշտը կրկին գլխիկոր թողեց «Արարատը»: Այս անգամ տիտղոսավոր թիմը 0:1 հաշվով զիջեց «Գանձասարին»: Իր երկրպագուներին ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| ԿԵՍ ՄԻԱՎՈՐԻ ԳԻՆԸ |
| |
Վրաստանում ընթացող շախմատի «Թբիլիսիի գավաթ-2009» անվանումը կրող միջազգային մրցաշարը, որին Հայաստանից մասնակցում է տասը շախմատիստ, մոտենում է եզրագծին:
Յոթերորդ տուրում մրցաշարի առաջատար, հայաստանցի Արման Փաշիկյանը սեւերով պարտվել է Վրաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի Դավիթ Հարությունյանին եւ միանգամից նահանջել 16-րդ հորիզոնական: Նույն օրը մեր հանրապետության ներկայացուցիչ, միջազգային վարպետ Դավիթ Պետրոսյանը, որը մինչ այդ վատ չէր հանդես գալիս, սակայն առաջատարների մեջ էլ չէր, միավորը բաժանել է գրոսմայստեր Միխայիլ Կոբալիայի հետ եւ 6,0-ական միավորով առաջատարի դերն ստանձնած գրոսմայստերներ Մերաբ Գագունաշվիլիին, Միխեիլ Մչեդլիշվիլիին, Բաադուր Ջոբավային ու Դավիթ Հարությունյանին զիջելով ընդամենը կես միավորով՝ բարձրացել է 13-րդ տեղ: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| Հունիսի 23 |
| |
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեզ մոտ նոր հետաքրքրություններ կառաջանան:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Գնումներ կատարելիս զուսպ եղեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ կխանգարի:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրվա երկրորդ կեսը կանցնի շատ արդյունավետ:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Անընդհատ պարապ նստելու փոխարեն ավելի լավ է նոր աշխատանք փնտրեք:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Արտասահմանում բնակվող ձեր բարեկամները ձեզ հաճելի անակնկալ կմատուցեն:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Փոքրիկ անհաջողություններից մի հուսահատվեք, կյանքին թեթեւ նայեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Ռոմանտիկ երեկո անցկացնելու հնարավորությունը ձեռքից բաց մի թողեք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Գործընկերների կողմից արված կատակներին հումորով վերաբերվեք: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐԸ ԱՆԿՈՒՄԸ ՍՊԱՍԵԼԻ ԷՐ |
| |
Թեեւ, մասնագետների հավաստմամբ, Հայաստանում գրանցված տնտեսական անկումը վերջին 60 տարիներին ամենամեծն է, սակայն այն պաշտոնյաներին անակնկալի չի բերել:
Նախորդ ուրբաթ օրը Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց Հայաստանի տնտեսական անկման վերաբերյալ աննախադեպ բացասական ցուցանիշներ. տարեսկզբի 5 ամիսների կտրվածքով՝ մեր տնտեսության անկումը կազմել է 15,7%: Վարչապետ Տիգրան Սարգսյանին վիճծառայության ցուցանիշների մասին թերեւս ավելի վաղ էին տեղեկացրել, քանի որ դրանց հրապարակումից առաջ կառավարության նիստում նա բարձրաձայնեց Հայաստանի անմխիթար վիճակի մասին. «Մեր տնտեսական ցուցանիշներն այս տարի բարվոք չեն, եւ 2009-ը ամենածանր տնտեսական տարին է մեր կառավարության համար: Եվ մենք պետք է աչալուրջ լինենք: Իհարկե, հասկանալի է, որ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| Փողոցում՝ ինչպես ջրաշխարհում |
| |
Շաբաթ օրը մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրեւը Լենինգրադյան փողոցը դարձրել էր անանցանելի: Մոտ 3 ժամ, փողոցում կուտակված անձրեւաջրերի պատճառով, վարորդները չէին կարողանում նորմալ երթեւեկել: Նշենք, որ նման դեպքերը այս փողոցում կրկնվում են գրեթե յուրաքանչյուր անձրեւից հետո: Բանն այն է, որ փողոցում տեղադրված ջրատարների քանակը բավական չէ կուտակված անձրեւաջուրը հեռացնելու համար: Բացի այդ, դրանք հաճախ խցանված են լինում, ինչն էլ ջրի կուտակման պատճառ է դառնում:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| ՀԲ-ն հուսադրում է |
| |
Երեկ Համաշխարհային բանկը հրապարակել է համաշխարհային տնտեսության վերաբերյալ հերթական կանխատեսումը, որի համաձայն՝ համաշխարհային ՀՆԱ-ի անկումն այս տարի կազմելու է 2,9 %: Նշենք, որ նախորդ անգամ ՀԲ-ն կանխատեսել էր ՀՆԱ-ի անկում՝ 1,7 %-ով: Ըստ ՀԲ-ի, չնայած ռեցեսիան ավելի խորն է, քան կանխատեսվել է ավելի վաղ, սակայն արդեն աշխարհը մտնում է դանդաղ տնտեսական աճի շրջան:
ՀԲ-ի հրապարակման համաձայն, ընթացիկ տարում Հայաստանի տնտեսության անկումը կկազմի 6%, իսկ 2011-ին կունենանք 1% տնտեսական աճ: Ռուսաստանում այս տարի սպասվում է 7,5% տնտեսական անկում, ԱՄՆ-ում՝ 3%, իսկ եվրոպական երկրներում՝ 4,5%: Ինչ վերաբերում է ՀՆԱ-ի աճին, ապա այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն 2010-ից: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| Գաջը թանկացել է |
| |
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել գաջի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Գաջ» ընկերության դիմումի հիման վրա: Ընկերությունը հանձնաժողովին տեղեկացրել է, որ սույն թվականի ապրիլի 1-ից Հայաստանում գազի, էլեկտրաէներգիայի սակագների, դրամի փոխարժեքի փոփոխման պատճառով բարձրացել են անմիջապես գաջի արտադրական պրոցեսում օգտագործվող որոշ նյութական արժեքների գները եւ սպասարկման ծառայությունների սակագները: Մասնավորապես, 1000 խմ գազի սակագինը $153,26-ից դարձել է $215, դրամի փոխարժեքը մոտավորապես 307 դրամից դարձել է 378 դրամ, իսկ 25%-ով՝ էլեկտրաէներգիայի սակագինը: Ընկերությունը հայտնել է, որ սրանով պայմանավորված՝ հունիսի 1-ից ընկերության կողմից 1 տոննա գաջի բացթողնման գները փոփոխվել են: Ներկայումս այն վաճառվում է առանց պարկերի՝ 34 հազար, իսկ պարկերով՝ 37 հազար դրամ: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| Թուրքական բանկը կաշխատի ռուբլով |
| |
Yapi Kredi թուրքական բանկն անցել է ռուբլով հաշվարկների Ռուսաստանի հետ։ Ինչպես հայտնում է Zaman թերթը, ֆինանսական կառույցի ղեկավարությունը նման որոշում է կայացրել՝ պատրաստի հագուստի արտահանողների պահանջների վրա հիմնվելով, որոնց ձեռնտու է ռուս հաճախորդների հետ հաշվարկների այդ սխեման, գրում է tert.am-ը։ Ինչպես ասվում է բանկի հայտարարությունում, այն ընկերությունները, ովքեր առեւտրային հարաբերությունների մեջ են ՌԴ-ի հետ, կկարողանան բացել ռուբլու հաշվարկներ Yapi Kredi-ում, հաշվիների վրա դրամային փոխանցումների գործողություններ իրականացնել, վճարովի հանձնարարականներ ուղարկել եւ փոխանակել ռուսական արժույթն այլ դրամական միավորներով։ Նշենք, որ փոխանցումներն իրականացվելու են Yapi Kredi Bank Moscow բանկի ռուսական մասնաճյուղի միջոցով։ Ապրիլ ամսին ռուբլու հաշվարկների հետ կապված ծառայություններն առաջին անգամ Թուրքիայում սկսել է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ |
| |
Սիգարետ ներկրող ընկերությունն առաջարկում է հետեւել ԱՀԿ-ի պահանջներին, որի անդամ ենք 2003 թվականից
Օրերս «Ֆիլիպ Մորիս» ընկերության հրավերով մի խումբ լրագրողներ այցելեցին Սանկտ Պետերբուրգում գտնվող «Philip Moris Izora» գործարան, որտեղ արտադրվում է սիգարետի 50-ից ավելի տեսականի: Նշենք, որ այս գործարանի որոշ արտադրատեսակներ ներկրվում են նաեւ Հայաստան:
Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ ամբողջ աշխարհում (առանց ԱՄՆ շուկայի) շուկայի շուրջ 15.6%-ը զբաղեցնում է հենց «Ֆիլիպ Մորիսի» արտադրանքը, որը նաեւ ոլորտի առաջատարն է:
Ինչ վերաբերում է հայաստանյան շուկային, ապա մեզ մոտ այն փոքր է եւ մեր շուկայում կա սիգարետների 10 բրենդ, մոտ 300 տեսականիից 46-ը «Ֆիլիպ Մորիսի» արտադրությունն է:
«Philip Moris Izora» գործարանի գլխավոր տնօրեն Սերգեյ Գուրովի վստահեցմամբ, տնտեսական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| Շենքը «նստել» է |
| |
Ամրացնելուց հետո շենքն ավելի վթարային է դարձել
 
Շենքի ամրացման աշխատանքները մնացել են կիսատ:
Միչուրինի փողոցի 5-րդ վթարային շենքի բնակիչները չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ են իրենց շենքը նորոգել: Թաղապետարանից քաղաքապետարան, այստեղից էլ կառավարություն անընդհատ դիմելուց հետո վերջապես այս տարվա մարտի 1-ին պատասխանեցին նրանց մտահոգություններին: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում պատմեցին նշյալ շենքի բնակիչները: Նրանց խոսքերով, ամրացման աշխատանքները սկսվեցին ու ավարտվեցին շատ արագ, այդպես էլ շենքը չամրացնելով. «Եկան բանվորներն ու եռանդով սկսեցին քանդել 5-րդ շենքի առաջին եւ 2-րդ մուտքերի հիմքերը, կիսով չափ լցրեցին ցեմենտ-բետոնով: Բանվորները 2 օր ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| ՕՐԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԵՐԹԵՎԵԿԵԼ |
| |
«Աշտարակի տարածքում կա Նոր Ամանոս գյուղ, որտեղ գնալ-գալը պրոբլեմ է: Եթե մեկը հյուր է ամանոսցուն, ապա հյուրընկալը հյուրին ճանապարհելու համար ցուցաբերում է հարգալից վերաբերմունք՝ պատվիրում է տաքսի, որպեսզի հյուրին ուղարկի 15 կիլոմետր հեռու գտնվող Կոշ գյուղ, որտեղից նա կկարողանա երթուղային տաքսի նստել՝ Աշտարակով Երեւան գնալու համար: Այդ երթուղայինները օրական 10 անգամ գնում-գալիս են, սակայն մեր գյուղի ավտոբուսը օրը 1 անգամ գնում է եւ մեկ անգամ էլ գալիս, այն էլ այնպիսի ժամերի՝ առավոտյան 8-ին, մեկ էլ երեկոյան ուշ, որ ոչ ոք չի կարող օգտվել»,- օրերս նման նամակով «Առավոտին» էին դիմել ամանոսցիները: Նրանք տրանսպորտի եւ կապի նախարարից պահանջում էին այս խնդրին ուշադրություն դարձնել. «Թող հնարավորության դեպքում խնդրին լուծում տա»: Ամանոսցիներն արդեն խնդրի հնարավոր լուծումներ էլ են գտել: Նրանք առաջարկում են ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| Ո՞ՒՄ ՎՐԱ ԿՏԱՐԱԾՎԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ |
| |
Սպասենք մինչեւ սեպտեմբերի 30-ը
Հայաստանի ԱԺ-ն հունիսի 19-ին ընդունեց ՀՀ նախագահի համաներում հայտարարելու մասին որոշումը: Մինչ այդ հայտարարված համաներման նմանօրինակ ակտերը նվիրված էին նշանակալի իրադարձություններին, մասնավորապես՝ Անկախության օրվան, Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակին:
Այս որոշումը հավանաբար կկոչվի «հասարակական պահանջին» նվիրված համաներում: ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի տեղեկացմամբ, համաներման որոշումը կիրառվելու է մինչեւ հունիսի 1-ը հանցագործություն կատարած անձանց նկատմամբ: Այն կավարտվի սեպտեմբերի 30-ին: Համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի մոտ 2000 անձի վրա, որից 500-ը կազատվի պատժի կրումից:
Ինչպես «Առավոտում» տեղեկացրել ենք, համաներումը չի կիրառվի հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| Վերջ կդրվի՞ ոդիսականին |
| |
«Առավոտի» նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, թե ինչպես է 80-ամյա Մարիա Նազարովան դարձել խաբեության զոհ, բայց կարողացել է դատարանի միջոցով ետ ստանալ բրոքերին տված իր $8000 գումարը: Դրանից հետո նա դիմել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով գումարի տոկոսները՝ 957 698 դրամ, քանի որ բրոքեր Ագնեսա Պապյանը 2006թ. ապօրինի պահել եւ օգտագործել էր գումարը: Սակայն դատավոր Սուրեն Թադեւոսյանը որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին:
Դատարանը որոշումը հիմնավորել է այն փաստարկներով, որ հայցադիմումում նշված չի եղել Մ. Նազարովայի հայրանունը (հիշեցնենք, որ նա ունի ռուսական կրթություն եւ հայերենին չի տիրապետում), հայցը ստորագրել է ոչ թե Նազարովան, այլ այն ստորագրելու լիազորություն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
|
| |
ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
ՀՀ ոստիկանությունը երեկ հանդես է եկել պարզաբանմամբ՝ կապված ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների տարածած մի ապատեղեկատվության հետ: Ապատեղեկատվության «թիրախն» այս անգամ Կոտայքի մարզի Նոր Գյուղում հունիսի 6-ին սպանված եզդի Հասոյանների ընտանիքի 4 անդամներն են:
«Ադրբեջանական լրատվամիջոցները հանցագործության սարսափազդու, իսկ իրականում՝ ծայրեծայր հորինված «մանրամասներ» թվարկելով հավելում են, թե հայկական մամուլը այս հանցագործության մասին լռում է: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ ոստիկանությունը վերոնշյալ հանցագործության մասին տեղեկատվությունը տարածել է արդեն հունիսի 8-ին: Շահադիտական նպատակներով կատարված սպանության բացահայտմանը հունիսի 10-ին հաջորդել է երկրորդ՝ ծավալուն հրապարակումը: Այս իրողությունը չէր կարող հայտնի չլինել ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| ԾՐԱԳԻՐԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է |
| |
Մանկատնից դուրս եկած սաները կարող են մնալ անօթեւան
Վանաձորի մանկատան 10 երեխա մնաց անօթեւան ու անպաշտպան: Ապրիլի 30-ից կասեցվել է Վանաձորի մանկատան շրջանավարտների անկախ ապրելակերպի ծրագիրը: Ըստ ֆինանսավորող կազմակերպության՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում (ՍՊՀՀ) ծրագիրը կասեցվել է վատ աշխատանքի պատճառով: Սակայն կասեցվել է առանց բացատրության եւ զգուշացման: Ծրագիրը իրականացնող «Առավոտ» հասարակական կազմակերպությունը նման պահվածքը անհեթեթ է համարում:
Այս ծրագրով մանկատան 16 տարեկանից բարձր երեխաների համար վարձակալվել են բնակարաններ, երեխաները ապրել են սոցիալական աշխատողի հետ միասին, վարել տնտեսություն: Ծրագրի նպատակն էր՝ զարգացնել երեխաների անկախ ապրելակերպի հմտությունները: Այս ընթացքում շահառուներից 2-ը ընդունվել ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| Մինսկի հայկական դպրոցը |
| |

Դպրոցի սաները հաջողությամբ հանդես են գալիս Բելառուսում կազմակերպված եւ համահայկական փառատոներում:
Հայրենիքից հեռու ապրող երեխաներին հայոց լեզվին եւ պատմությանը ծանոթացնող դպրոցը օգնության կարիք ունի
Մեր հայրենակիցներից մեկը ճակատագրի բերումով ապրելով հայրենիքից հեռու, այսպես էր արտահայտվել իրեն ապաստան տված հողի մասին. «Ես անկեղծորեն հարգում եմ Բելառուսը, իսկ հայրենիքս՝ Հայաստանը, սիրում եմ»: Նախնիների հողը սիրել եւ հարգել այն ժողովրդին՝ ում պետությունում ապրում ես. ահա սա են ուսանում Մինսկի հայկական դպրոցում:
Այսօր դպրոցում սովորում է 5-17 տարեկան 110 երեխա: Արդեն բուհերի ուսանող տարբեր տարիքի պարմանիներ եւ պարմանուհիներ նույն դպրոցում ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| ԱԱՆ-ն՝ ընդդեմ ջավախահայ ուսուցիչների |
| |
«Ա-Ինֆո» գործակալությունը հաղորդում է, որ, Ախալքալաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն, երկրի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները խստիվ արգելել են Վրաստանի հայ ուսուցիչներին մասնակցել Հայաստանում անցկացվելիք վերապատրաստման աշխատանքներին: Հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու Ջավախքի առաջնորդական ընդհանուր փոխանորդությունից գործակալությանը տեղեկացրել են, որ վերապատրաստման ծրագիր, իրոք, եղել է ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ, որի շրջանակներում վրաստանաբնակ մոտ 150 հայ ուսուցիչներ պետք է Հայաստանում հայ եկեղեցու պատմության դասընթացներին մասնակցեին: Այս տարի ծրագրին մասնակցելու էր մոտ 80 ուսուցիչ, մյուսները՝ եկող տարի:
Սակայն Վրաստանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները հայկական դպրոցների ուսուցիչներին խստիվ զգուշացրել եւ պահանջել են հրաժարվել ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| Օբաման եւ Սարկոզին՝ «Նոբելյան մրցանակի» հավակնորդ |
| |
2009 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնորդ անձանց եւ կազմակերպությունների ցուցակում հայտնվել են նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի անունները: Պաշտոնական տվյալներով, ցուցակում ներառված է 205 հավակնորդ, որից 33-ը՝ կազմակերպություն:
Այդպիսով, Խաղաղության նոբելյան մրցանակի համար այս տարի կպայքարեն ռեկորդային թվով թեկնածուներ: Նախորդ ռեկորդը եղել էր 2005-ին, երբ հավակնորդների ցուցակը բաղկացած էր 199 մարդուց եւ կազմակերպություններից: Թեկնածուների անունները հույժ գաղտնի են պահվում, սակայն կազմակերպությունները, որոնք թեկնածու են ներկայացրել, իրավունք ունեն ցանկության դեպքում բացահայտելու իրենց առաջ քաշած թեկնածուի անունը: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| Ինգուշեթիայի նախագահի առողջական վիճակը ծանր է |
| |
Երեկ առավոտյան Նազրան-Մագաս մայրուղում մահափորձ է կատարվել Ինգուշեթիայի նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովի վրա: Նրա շարասյան մեջ մխրճվել է մահապարտ ահաբեկչի մեքենան: Պայթյունի արդյունքում վիրավորվել է 3 եւ մահացել է 1 հոգի: Եվկուրովը բուժման նպատակով տեղափոխվելու է Մոսկվա՝ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռով: Ըստ բժիշկների՝ Ինգուշեթիայի նախագահի առողջական վիճակը տագնապալից է: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մահափորձը կապված էր Եվկուրովի պրոֆեսիոնալ գործունեության հետ: Մեդվեդեւը հանձնարարել է ուժայիններին վերահսկողության տակ պահել գործի քննությունը: Եվկուրովի դեմ մահափորձը կատարվել է Ինգուշեթիայի վրա հարձակման ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| Ազատ, անկախ Գրենլանդիա |
| |
Դանիայի նախկին գաղութ Գրենլանդիան հունիսի 21-ին ինքնիշխանություն է հռչակել: Այդ քայլի հիմքն էր դրել 2008-ի նոյեմբերին անցկացրած հանրաքվեն, երբ աշխարհի խոշորագույն կղզու բնակիչները կողմ արտահայտվեցին ինքնավարությանը: Գրենլանդիայի ինքնիշխանությունը ենթադրում է ոստիկանության եւ դատարանների անցումը տեղական կառավարության իրավասության տակ, գրենլանդական լեզուն կդառնա պաշտոնական, իսկ գրենլանդացիները միջազգային իրավունքի կողմից դիտվելու են որպես առանձին ժողովուրդ: Միաժամանակ՝ կղզու պաշտպանության ու արտաքին գործերը շարունակելու է տնօրինել Դանիան: Գրենլանդիան ունի նավթի, գազի, ոսկու եւ ադամանդի զգալի պաշարներ: Առայժմ այդ հարստությունները մատչելի չեն, քանի որ կղզու մեծ մասը ծածկված է սառույցով, սակայն գլոբալ տաքացումը կարող է փոխել իրավիճակը: ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| Իրանում սահմանափակվում է խոսքի ազատությունը |
| |
Կանադական քաղաքացիություն ունեցող Newsweek ամսագրի թղթակիցը ձերբակալվել է իրանական իշխանությունների կողմից: Մազիար Բախարիի գործընկերները հայտնել են, որ լրագրողը Իրանում է ապրում արդեն 10 տարի, եւ այդ ընթացքում համագործակցել է երկրի իշխանության հետ, իսկ նրա ռեպորտաժներն աչքի են ընկել ազնվությամբ եւ հավասարակշռությամբ: Հունիսի 14-ից սկսած, Իրանում ձերբակալվել է առնվազն 23 լրագրող եւ բլոգեր: «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը հրապարակել է նրանց անունները եւ պահանջել միջազգային հանրությունից ուշադրություն դարձնել խոսքի ազատության բնագավառում Իրանում տիրող իրավիճակին: Կիրակի օրը այդ երկրի իշխանությունները պահանջել են, որպեսզի BBC-ի թղթակից Ջոն Լայնին 24 ժամում լքի Իրանի տարածքը: Այդ որոշումը հիմնավորվում է նրանով, որ Լայնին, իբր, սատարում էր անկարգությունների կազմակերպիչներին: Իրանի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ԵՐԱՇՏԸ ԱՂԵՏԱԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ |
| |
Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը օրերս դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ խնդրելով նրան երաշտից տուժած Կալիֆոռնիայի հովիտը հայտարարել աղետի գոտի: Դա կօգնի նահանգին հավելյալ ֆինանսական օգնություն ստանալ դաշնային բյուջեից: Շվարցենեգերը հիշեցրել է, որ Կալիֆոռնիայի հովիտը Միացյալ Նահանգների ամենազարգացած գյուղատնտեսական շրջաններից է, եւ երաշտը կարող է պատճառ դառնալ գործազրկության կտրուկ աճի: «Ջրի բացակայությունը նշանակում է աշխատանքի բացակայութուն, իսկ աշխատանքի բացակայության արդյունքն այն է, որ մարդիկ չեն կարողանում կերակրել իրենց ընտանիքները»,-հայտարարել է Կալիֆոռնիայի նահանգապետը: Նախնական գնահատականներով, երաշտի պատճառով Կալիֆոռնիայի հովտում կարող է առանց աշխատանքի մնալ մինչեւ 70 հազար մարդ: Նահանգի ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| ՀԱՆՈՒՆ «ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻ» ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ |
| |
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի քաղաքապետ Իռլինգ Լայեն (աջից) Վիլնյուսում, որն այս տարի արժանացել է «Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» կոչվելու պատվին, հունիսի 19-ին կայացած քաղաքապետերի համաժողովին ներկայացել է իր հոմոսեքսուալիստ ամուսնու՝ Յենս Օլսենի ընկերակցությամբ: Այդպիսով, նա որոշել է իր բողոքն արտահայտել, իր խոսքերով՝ «Լիտվայում միասեռականների ծանր դրության կապակցությամբ»: Լայեն ասել է, որ ամուսնու ուղեկցությունը նախապես պլանավորած չէր ավելի քան 30 քաղաքապետերի մասնակցությամբ ընթացող համաժողովին, սակայն իր այդ քայլով նա ցանկացել է ընդգծել, որ ինքն «ամուսնական կապերով կապված է տղամարդու հետ»: Օսլոյի հոմոսեքսուալիստ քաղաքապետի դժգոհությունն էր հարուցել մասնավորապես այն, որ Վիլնյուսի քաղաքապետ՝ պահպանողական Վիլյուս ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| ՍԻՐՏԸ ԲԱԴԻԿԻ ՏՆԱԿ ԷՐ ՈՒԶՈՒՄ |
| |
Բրիտանական The Guardian թերթն իր ընթերցողներին կոչ էր արել հայտնաբերել որքան հնարավոր է շատ «ամոթալի ծախսեր», որոնք կատարել են պառլամենտի անդամները՝ պետբյուջեի հաշվին: Այդ նպատակով խմբագրությունն իր կայքէջի վրա բաց է թողել օրենսդիրների ծախսերի հաշվետվությունները ներկայացնող 92 հազար էջերում գործող փնտրման համակարգ:
Ընդհանուր առմամբ The Guardian-ը տիրապետում է ավելի քան 700 հազար փաստաթղթի՝ նվիրված օրենսդիրների ծախսերին: Համացանցում հրապարակված 91996 էջ փաստաթղթից չուսումնասիրված են մնացել ավելի քան 23 հազարը: Թերթը հենց դրանք էլ առաջարկում է իր ընթերցողներին՝ հետազոտել: Մրցույթը պիտի ավարտվեր երեկ, որին մասնակցելու իրավունք ունեին միայն Բրիտանիայի հպատակները: Մրցույթի հաղթողը, որը խորհրդարանական փաստաթղթերում կհայտնաբերեր ամենախայտառակ ծախսը, մրցանակ կստանա՝ տնակ բադիկների համար: Բանն այն է, որ, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔ |
| |
Գլխավոր խնդիրը վերաբնակեցումն է
Միշտ չէ, որ հայությունը պատմական ու վճռորոշ պահերին կարողացել է միասնական կանգնել երկրի պաշտպանության դիրքերում: Ուժերի համախմբման դեպքում նա միշտ հաղթանակել է: Սակայն ուժերի համախմբման կամ միասնականության գաղափարի գալը հասարակության մեջ ենթարկվում է բնական օրենքներին, տվյալ դեպքում՝ սինուսոիդի պարբերականությանը. վերելքին հաջորդում է անկում, անկմանը՝ վերելք: Երբ թշնամու նվաճողական արշավանքը դեպի Հայաստան համընկել է բարոյական անկման ժամանակաշրջանի հետ, ապա ժողովրդին չի հաջողվել շատ թե քիչ պաշտպանություն կազմակերպել, չնայած նրա ունեցած ներուժին: Թշնամին առանց լուրջ խոչընդոտի նվաճել է երկիրը, ստրկացրել, թալանի ենթարկել այն, հափշտակել հարուստների կուտակածը, տիրացել նրանց կանանց, ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| Նկարչական սոցիոլոգիայի պերճանքն ու թշվառությունը |
| |
Կրկին՝ Ահարոն Ադիբեկյանի եւ «նրա շուրջ»
Սկզբում իրենց լուրջ մասնագետ համարող սոցիոլոգները ծիծաղում էին, այսպես կոչված, սոցիոլոգների եւ նրանց իրականացրած «սոցիալական հարցումների» վրա, որոնց հիմնավորվածությունն ու գիտականությունը իսկապես որ զրո է: Ծիծաղը` ծիծաղ, սակայն վերջապես իրենց լուրջ մասնագետ համարող սոցիոլոգները հասկացան, որ իսկապես ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում: Ու մինչ իրենք զբաղված էին քամահրական ծիծաղներով եւ խորագույն ուսումնասիրություններով, դաշտը զբաղեցրել են իրենց սոցիոլոգ հռչակած մարդիկ եւ արդեն նրանք են ծիծաղում իրենք իրենց լուրջ մասնագետ համարողների վրա՝ եւս մեկ անգամ ապացուցելով, թե ինչքան կարեւոր է հրապարակային լինելու կարողությունը մեր օրերում: Թերեւս ոչ պակաս կարեւոր է, քան խորաքնին հետազոտություններ անցկացնելը: Իսկ այս փաստն ինձ ավելի քան ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՊԱՐԱՑՑԻՆԵՐ ՉԿԱ՞Ն |
| |
paparazzi.am-ում տեղադրվում են նույնիսկ հայտնի մարդկանց վեճերը
«Ծանոթ-բարեկամ-հարեւան-սիրեկան պայմաններում Հայաստանում պապարացցի երբեք չի լինի»,- ասում է լուսանկարիչ, paparazzi.am ինտերնետային կայքի հեղինակ, մասնագիտությամբ բժշկական սարքավորումների տեխնիկ, 21-ամյա պարսկահայ Արթուր Վարդանյանը կամ, ինչպես ընկերներն են անվանում՝ Paparazzi-ն։ Արթուր Վարդանյանը ծնունդով Անգլիայից է, բայց մեծացել է Պարսկաստանում. «Ծնվել եմ Մանչեսթր քաղաքում։ Քանի որ մեր բարեկամները բոլորը Պարսկաստանում էին, ընտանիքով փոքր հասակում տեղափոխվեցինք այնտեղ, որտեղ էլ մեծացա, դպրոց գնացի։ Արդեն 5 տարի ապրում եմ Հայաստանում, սովորում Պոլիտեխնիկումում»։ Ըստ Արթուրի, ինքն ունի մի շարք հետաքրքրություններ՝ լուսանկարչություն, ինտերնետ, հայտնի մարդիկ եւ այլն. «Օրինակ, մոտ 4 տարի առաջ բացեցի Մայքլ Ջեքսոնի հայկական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-23 |
| Արմենչիկը չի պատրաստվում հրաժարվել «չիկ»-ից |
| |
Որովհետեւ իր անվան փաղաքշական մասնիկը հանդիսատեսն է «շնորհել»
«Քուլա-քուլա ելած» ամպերն ու հորդառատ անձրեւը ամենեւին էլ չխանգարեցին «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիր շտապող հանդիսատեսին: Նրանց սպասում էր թեժ երեկո երգիչ Արմենչիկի հետ: Նման հանդիպում վերջին անգամ 2006 թվականին է եղել: «Այս համերգի մասին ես շատ եմ երազել»,- ասաց Արմենչիկը եւ օդային համբույրներ ուղարկեց հանդիսատեսին: Դահլիճում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար: Արմենչիկը պարբերաբար հետաքրքրվում էր՝ ի՞նչ տրամադրություն ունի ժողովուրդը եւ առաջարկում էր լինել ավելի «ջիգյարով», ինչպիսին հենց ինքն է: Դրանում մենք համոզվեցինք կուլիսներում նրա հետ զրույցի ժամանակ: Նախ հետաքրքրվեցինք՝ երգիչը ցանկություն ունի՞ հրաժարվելու իր ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2009-06-23 23:59 |
| |
| |
ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ
«Չի կարելի ասել, թե առաջընթաց չկա: Առաջընթաց կա»,- ըստ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամ ... |
| |
 |
|
| 2009-06-23 23:59 |
| |
| |
«ԶԻՋԵՑԻՆՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ»
«Եթե չի հրապարակվում փաստաթուղթը, ապա կամ այդպիսի փաստաթուղթ ընդհանրապես չկա, կամ ենթադրում եմ, որ նախապայմաններ կան` ... |
| |
 |
|
| 2009-06-23 23:58 |
| |
| |
«ԽՈՍՔԻ ՏԵՐՆ ԷՐ»
«Այս համաներումը խոսում է այն մասին, որ ՀՀ բարձրագույն իշխանությունների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի խոսքը գործից չի տարբերվում»,- Սերժ ... |
| |
 |
|
| 2009-06-23 23:58 |
| |
| |
ԱՄԵՆ ԻՆՉԻՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ՝ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ հարցադրմամբ փորձեց պարզել ԵԽ նախարարների կոմիտեի ... |
| |
 |
|
| 2009-06-23 23:57 |
| |
| |
ՏԵՍԵՔ, ԹԵ ՈՎՔԵՐ ԵՆ ՀՀԿ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԸ
ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը երեկ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում մեջբերել է ՀՀԿ ընտրացուցակով Երեւանի ... |
| |
 |
|
| 2009-06-23 23:56 |
| |
| |
ԿԵՂԾԵՑ ԵՎ ՆԵՐՎԵՑ
Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանում 3 տարվա ազատազրկման դատապարտվեց քվեարկության արդյունքները կեղծելու ... |
| |
 |
|
| 2009-06-23 23:56 |
| |
| |
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Հերթական հանդիպում
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը կկայանա ... |
| |
 |
|
| 2009-06-23 23:55 |
| |
| |
ԿՆՊԱՍՏԵՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Երեկ Հայաստանի հիպոտեկային շուկայի միության տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ միության գործադիր տնօրեն Էդուարդ ... |
| |
 |
|
| 2009-06-23 23:55 |
| |
| |
ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
Նախօրեին վերականգնվել է Վրաստանի տարածքով ռուսական գազի մատակարարումը Հայաստան: Այս մասին տեղեկացնում են ... |
| |
 |
|
| 2009-06-23 23:54 |
| |
| |
«ՌԵՑԵՊՏՈՎ» ԱՐԴԵՆ ԴԵՂ ԿՏԱՆ
Օրերս «Առավոտում» տպագրված «Հոգեբույժներին թույլ չեն տալիս «ռեցեպտ» գրել» հոդվածում անդրադարձել էինք հոգեկան հիվանդների ... |
| |
 |
|
| 2009-06-23 23:54 |
| |
| |
«ԿՈՒՅՍ» ՀՈՒՇԱԴՐԱՄ
ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է Կույսի կենդանակերպի պատկերով 10 հազար դրամանոց ոսկե հուշամեդալ: ԿԲ-ի այս նախաձեռնությունը «Կենդանակերպի ... |
| |
 |
|
| 2009-06-23 23:53 |
| |
| |
ՍՊԱՆԵԼ Է «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻՆ»
ՀՀ ոստիկանությունից «Առավոտին» տեղեկացրին, որ հունիսի 20-ին, ժամը 9:30-ին, մեղայականով ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել Վեդի ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել