13/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
«Բոկոների» կորզած մանդատը
 

Ճիշտն ասած, ես վաղուց էի ուզում անդրադառնալ Երեւանի ՀՀԿ-ական ավագանի Լեւոն Իգիթյանի հայտարարությանը, որ նա չի սիրում դեմոկրատիա, քանի որ դրա տակ հասկանում է նախեւառաջ միասեռական ամուսնությունները: Բայց համաներման հետ կապված բուռն իրադարձությունները խանգարեցին ըստ արժանվույն գնահատել մտքի այդ պոռթկումը: Հիմա դրա առիթը ներկայացավ փոքր-ինչ ուշացումով. Ստրասբուրգում, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում, Կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը մեջբերեց հանրապետական մտավորականի այս ասույթը, հավանաբար՝ ցույց տալու համար, թե ովքեր են Երեւանի ավագանիում ներկայացնում իշխանությունը: Չգիտեմ, թե որքանով է պարոն Իգիթյանի այդ միտքը վրդովեցրել եվրոպացիներին՝ նրանց հետ շփվելիս ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ են իրենք իրականում մտածում, տեսնում եմ միայն, որ նրանք ինձ ընկալում են որպես «երրորդ աշխարհի» ներկայացուցիչ: Բայց մեր ներքին խնդիրները հասկանալու համար արժե ժողովրդավարության մասին ասել մի երկու խոսք:

Մի անգամ ես առիթ եմ ունեցել զրուցելու Լեւոն Իգիթյանի հետ, եւ նա իմ վրա հիմար կամ տգետ մարդու տպավորություն չի թողել: Հետեւաբար, ես գրեթե բացառում եմ, որ նա անկեղծորեն մտածի, թե ժողովրդավարության գլխավոր արտահայտությունն է երկու տղամարդու վրա պսակ պահելը: Մյուս կողմից՝ ես 100 տոկոսով հավատում եմ պարոն Իգիթյանի անկեղծությանը, երբ նա ասում է, թե ժողովրդավարություն չի սիրում, եւ ահա թե ինչու:

Սովորաբար, մարդիկ չեն սիրում այն, ինչը իրենց պետք չէ, ավելին՝ այն, ինչը իրենց խանգարում է: Մասնավորապես, եթե այդ բանի (տվյալ դեպքում՝ ժողովրդավարության) առկայության դեպքում դու չես կարող հասնել քո նպատակներին, ապա բնական է, որ դու դա չես սիրելու եւ դեռ հազարումի «պոզուպոչ» ես կպցնելու: Ենթադրենք, ես երազում եմ դառնալ Երեւանի ավագանի, իսկ ժողովրդավարությունն ինձ խանգարում է, որովհետեւ ես գիտեմ, որ արդար ընտրությունների դեպքում մուրազիս չեմ հասնի: Պարզ է, որ այդ դեպքում ես պետք է ապավինեմ «դուխով տղերքի դմբուզին»: Ավելի հստակ ձեւակերպմամբ՝ քրեական տարրերին: Այնպիսի մարդկանց, ինչպիսին էր 7/25 ընտրատարածքում «Բոկոն», որն ընտրությունների ժամանակ զբաղվում էր կեղծիքներով, իսկ ընտրություններից հետո թաղապետի, «թաղի տղերքի» եւ ոստիկանության հետ «ուս ուսի տված» ամեն ինչ անում է՝ վկաներին ահաբեկելու եւ իր հանցագործությունը կոծկելու համար: Ընտրությունների շարժիչ ուժը հարյուրավոր նման «բոկոներն» են:

Եվ ահա այլընտրանք է առաջանում. կամ սիրել ժողովրդավարությունը, այսինքն՝ ժողովրդի իշխանությունը, քաղաքացիների՝ իշխանության մարմիններ ձեւավորելու իրավունքը, կամ չսիրել ժողովրդավարությունը եւ վերցնել «բոկոների» կորզած մանդատը:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
Քաղաքականություն
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈՇՄԱՆԻ՞
 

«Համաներում հայտարարելու մասին» ՀՀ խորհրդարանում ընդունված որոշման համաձայն, երեկ ազատ արձակվեց եւս 4 քաղբանտարկյալ, այդ թվում՝ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա կալանավորվել էր 2008թ. փետրվարի 25-ին՝ նախագահական ընտրությունների ժամանակ «ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու» մեղադրանքով եւ դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Արդեն ազատության մեջ հայտնվելով, ինչպես այլ՝ արդեն նախկին քաղբանտարկյալները, նա եւս հայտարարեց, թե շարունակելու է պայքարել գործող իշխանությունների օր առաջ հեռացման համար: Ի պատասխան «Առավոտի» հարցին, թե՝ հնարավո՞ր է, որ իշխանությունները զղջան իրենց՝ համաներում հայտարարելու եւ դրա արդյունքում ընդդիմության շարքերը համալրելուն ...

 
 
Քաղաքականություն
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎՈՒՄ Է ՊԱՐՏԱԴՐՎԱԾ»
 

Կարծում է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը

- Երեւանի ավագանու ընտրությունները մի տեսակ ստվերում թողեցին Ղարաբաղի հարցը՝ այն դեպքում, երբ միջազգային մակարդակներում այս հարցին առնչվող տեսանելի ակտիվություն կա: Ըստ ձեզ, ո՞ւր ենք հասել եւ ի՞նչ է սպասվում:

- Որեւէ խնդիր չի կարող ստվերում թողնել ԼՂՀ հիմնահարցը, հատկապես այսպիսի ինտենսիվ բանակցային փուլում: Ինչ վերաբերում է խնդրի կարգավորման հնարավորությանը, ապա համոզված եմ, որ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ մոտ ժամանակներս որեւէ համաձայնություն ձեռք բերելը անհնար է: Եվ դրա մասին բավականին հստակ ասաց նաեւ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, թե բանակցությունները շատ լարված են, իսկ կողմերն ունեն իրարամերժ տեսակետներ: Խնդրի լուծման մի եղանակ կա այսօր. եթե հայկական կողմը համաձայնվի հետաձգված հանրաքվեին: ...

 
 
Քաղաքականություն
ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ՝ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵՋ
 

«Համաներում հայտարարելու մասին» ՀՀ խորհրդարանում ընդունված որոշման համաձայն, երեկ ազատ արձակվեցին եւս չորս քաղբանտարկյալներ:


Քրիստափոր Էլազյանը պատրաստ է շարունակել պայքարել:

Երեկ համաներմամբ ազատ արձակվեցին ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, որը մեղադրվում էր «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ», եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որը դատապարտվել էր 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ, իբր, ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու մեղադրանքով, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ Ռոմեն Ղազարյանի որդին՝ Վահե Ղազարյանը, որը դատապարտվել էր «զանգվածային անկարգությունների» ...

 
 
Քաղաքականություն
«Ես զարմացած եմ»
 

Արամ Գասպարիչը տրամաբանություն չի տեսնում համաներման մասին որոշման մեջ

Այս համաներումը մեծ, քաղաքական իմաստով Հայաստանի Հանրապետությանը ոչինչ չտվեց, քանի որ կողմերը մնացին իրենց կարծիքներին եւ իրենց դիրքերում. այսպես է կարծում նաեւ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: «Մի կողմ թողնենք միջազգային գնահատականները: Անկեղծ ասած, դրանք ինձ ավելի քիչ են հետաքրքրում, որովհետեւ դրանք ավելի կոնյունկտուրային են, քան օբյեկտիվ: Իսկ ներսում՝ հասարակական համերաշխության, հասարակության ըմբոստությունը հանելու առումով, դա ոչինչ չտվեց, այն պարզ պատճառով, որ օրենքը պետք է գործեր հստակ, եւ դրան համապատասխան էլ գործողություններ լինեին»,- նշում է Արամ Գ. Սարգսյանը: Մեր զրուցակիցը կարծում է, որ համաներումն իրավական ակտ է, ուստի այն բացառապես իրավական ոլորտում պետք է գործեր: Ինչ ...

 
 
Քաղաքականություն
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՉԶՐԿՎԵՑ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ
 

Ժամանակին, երբ Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում մանդատներից զրկվելու վտանգի առջեւ էր՝ Սամվել Նիկոյանը հայտարարում էր, թե մեզ ուզում են պատժել՝ գունավոր հեղափոխություն չանելու համար: Երեկ ԵԽԽՎ-ում քննարկումն ապացույց դարձավ, որ այս կառույցը կարող է սպառնալ պատժել նաեւ այն երկրներին, որոնք իրականացրել են գունավոր հեղափոխություն: Խոսքն Ուկրաինայի մասին է, որն անտեսել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջը, ըստ որի՝ դրան միացած բոլոր երկրները պարտավոր են ներկայացնել 3 դատավորների թեկնածություններ: Մինչդեռ 2007-ին Ուկրաինայի նախագահը դադարեցրել է դատավորի ընտրության՝ արդեն սկսված գործընթացը: Եվ այդ պատճառով ԵԽԽՎ 20 պատվիրակներ, որոնք ներկայացնում են 5 խմբակցություններ եւ ազգային 5 պատվիրակություններ՝ շրջանառության մեջ էին դրել նախագիծ, որով առաջարկում էին չեղյալ համարել ԵԽԽՎ-ում Ուկրաինայի ...

 
 
Քաղաքականություն
ՄԱՐՏԻ 1-Ի ԷՋԸ ՉԻ ՓԱԿՎԵԼ
 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ հրավիրեց այս պաշտոնում իր վերջին ասուլիսը: Խոսքի նախաբանում նա արտահայտեց իր մտահոգությունը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում բռնությունների աճի կապակցությամբ, եւ այս համատեքստում հիշատակեց նաեւ Կովկասյան տարածաշրջանը եւ մասնավորապես՝ Հայաստանում 2008-ին տեղի ունեցած դեպքերը: Ըստ նրա, բռնությունները վկայում են քաղաքական մշակույթի պակասի մասին: «Առավոտի» հարցին, թե արդյոք այն, որ Հայաստանի ԱԺ-ն հայտարարել է համաներում եւ ընդդիմադիրների մի մասն արդեն ազատ է արձակվել, թեեւ շատերը դեռ բանտում են՝ հիմք տալի՞ս է պնդելու, որ այսպիսով փակվեց մարտի 1-ի էջը՝ Թերի Դեւիսը պատասխանեց. «Ոչ: Մեկ տարի առաջ կատարվածի վերաբերյալ դեռ շատ կարեւոր հարցեր են մնում առկախ: Ու ես դեռ շատ մտահոգ եմ այն ...

 
 
Քաղաքականություն
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵՆՔ
 

Այս առաջարկը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներն առաջարկում են ներառել նոր բանաձեւի նախագծում:

Երեկ հրապարակվել է ԵԽԽՎ համազեկուցողներ Պրեսկոտի եւ Կոլոմբիեի զեկույցն ու բանաձեւի նախագիծը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանի պատվիրակության մի շարք անդամներ շուրջ 10՝ գերազանցապես խմբագրական բնույթի առաջարկներ են արել բանաձեւի նախագիծը փոփոխելու վերաբերյալ:

Զեկույցի սեղմագրում նշված է, որ Եվրոպայի խորհրդի կառույցների ջանքերի, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետ «գերազանց համագործակցության» շնորհիվ՝ «Հայաստանի իշխանություններն անցած 15 ամիսների ընթացքում կայուն զարգացող առաջընթաց են արձանագրել ...

 
 
Քաղաքականություն
«Ժառանգությունն» առաջարկում է եւ պահանջում
 

Երեկ «Ժառանգություն» կուսակցությունն ուղերձով դիմել է ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին՝ ներկայացնելով համագործակցության սեփական «համապարփակ շրջանակը, որի հիմնախնդիրները տարբեր ժամանակներ արտացոլվել են ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի պաշտոնական փաստաթղթերում ու քաղաքական հայտարարություններում, եւ, կարծում ենք, միարժեք ընդունելի կլինեն նրանց կողմից»: Դրանք են. «Մարդու իրավունքների պաշտպանություն եւ Հայաստանում սոցիալական արդարության հաստատում: Քաղաքական ու տնտեսական համակարգերի արմատական հանրակարգային բարեփոխում: Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի բացահայտում, դրանց հեղինակների պատասխանատվության սահմանում եւ պահպանվող քաղաքական-համակարգային ճգնաժամի հետեւանքների վերացում: ԼՂՀ անկախության ճանաչում: Հայ-թուրքական հարաբերությունների հայանպաստ եւ ազգային անվտանգության հռչակված նպատակներից բխող ...

 
 
Քաղաքականություն
Ընդդիմության հանրահավաքը՝ հուլիսի 2-ին
 

Թեեւ հունիսի 1-ին Մատենադարանի մոտ տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտարարվեց, թե հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու սեպտեմբերի 18-ին, այդուհանդերձ, երեկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ հայտարարված հանրահավաքը մնում է ուժի մեջ, բայց Կոնգրեսը նաեւ հուլիսի 2-ին է հանրահավաք նախաձեռնել, որին մասնակցելու են նաեւ օրերս համաներմամբ ազատ արձակված ընդդիմադիր գործիչները:

Լ. Զուրաբյանի բնորոշմամբ, մինչ այժմ Հայ ազգային կոնգրեսը «մի քիչ ինվալիդ վիճակում էր»: «Բայց հիմա մենք պետք է վերակազմավորենք ամբողջ շարժումը, որովհետեւ նոր, հզոր ռեսուրսներ են միացել շարժմանը: Պատահական չէ, որ այս մարդկանց էին ձերբակալել մարտի 1-ից հետո եւ միայն այն պատճառով, որ նրանք լուրջ ուժ են ներկայացրել, եղել են շարժման լավագույն ...

 
 
Քաղաքականություն
Շարունակելո՞ւ են շինել
 

«Առավոտի» հունիսի 18-ի համարում «Հարմարավետ բիզնես» հրապարակումից հետո, որը վերաբերվում էր մայրաքաղաքի Լենինականի խճուղում «Շիրակ» հանրախանութի դիմացի մայթին գտնվող, քաղաքաշինական բոլոր նորմերին դեմ կառուցվող հերթական բենզալցակայանին, շատ արագ արձագանք եղավ: Հենց նույն օրը քանդվեց մետաղական կոնստրուկցիաների մի մասը: Տպավորություն էր, որ պատկան մարմինների վճռականությունը կբավականացնի մինչեւ վերջ գնալուն: Սակայն մի քանի օրվա դադարից հետո երեկ բենզալցակայանի շինարարական աշխատանքները կրկին նոր թափ էին ստացել:

 
 
Սոցիում
ՆԱԽԿԻՆ ԹԱՂԱՊԵՏԻ ԲԻԶՆԵՍԸ ԿԽԼԵ՞Ն
 

Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդու՝ Ռոբերտ Երիցյանի կատարած հանցագործությունը պատճառ է դարձել խոսակցությունների, թե Ա. Երիցյանին ստիպել են վաճառել «Հայր եւ որդի Երիցյաններ» սուպերմարկետների ցանցը:

Այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը հաստատեցին, որ մայիսի 23-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ իրականացրած մահափորձի պատվիրատուն Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի տղան է՝ Ռոբերտ Երիցյանը, հասարակության շրջանում սկսեցին տարաբնույթ խոսակցություններ շրջանառվել: Տարածվեցին լուրեր այն մասին, որ Ռոբերտ Երիցյանին հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ միջազգային հետախուզում հայտարարվելուց հետո, Ալբերտ Երիցյանը հանդիպում է ունեցել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահը ...

 
 
Սոցիում
Օրաթերթը շաբաթը մե՞կ են ստանում
 

«Հայփոստի» աշխատակիցների անպատասխանատու աշխատանքի եւ ծառայությունների մատուցման որակի վերաբերյալ «Առավոտը» պարբերաբար դժգոհություններ է ստանում: Հիմնականում բողոքները թերթերի բաժանորդների կողմից են, որոնք դժգոհում են, որ բաժանորդագրվելով այս կամ այն թերթը, դրանք պարբերաբար ստանում են ուշացումներով: Օրերս էլ «Առավոտին» էր դիմել մայրաքաղաքի Վարդանանց 13 հասցեում գտնվող «Էյ Էս Դի Սի» ընկերության տնօրեն Ռուդոլֆ Ղազարյանը եւ դժգոհել, որ բաժանորդագրվելով «Առավոտ» օրաթերթը, պարբերաբար այն ստանում է ուշացումներով: Պարոն Ղազարյանի ներկայացմամբ. «Առավոտը» օրաթերթ է եւ ուզում ենք ամեն օր տեղեկանալ կատարված կարեւոր իրադարձություններին, բայց եթե մի քանի օրվա թերթը հավաքում են ու մի օր բերում են միանգամից 3-4 օրվա թերթերը, բաժանորդագրությունը անիմաստ է դառնում: «Հայփոստի» ...

 
 
Սոցիում
Կրթում են բոնուս տրամադրողներին
 

Պետական եկամուտների կոմիտեն սկսել է նախապատրաստական աշխատանքները՝ ՀԴՄ կտրոններով բոնուսների տրամադրման գործընթացը կազմակերպելու համար:

Մասնավորապես, մինչեւ 2009-ի հուլիսի 1-ը տարածքային հարկային բոլոր տեսչությունները պետք է ունենան միջնորդագրերի եւ գրանցամատյանների էլեկտրոնային եղանակով վարման հնարավորություն: Իսկ կտրոնների խմբաքանակների ընդունման ու միջնորդագրերի տրամադրման աշխատանքները օպերատիվ կազմակերպելու եւ հերթերը բացառելու նպատակով, հարկային տեսչությունների համապատասխան աշխատակիցների համար կազմակերպվում են դասընթացներ:

Հիշեցնենք, որ վիճակահանության արդյունքում չշահած կտրոններով քաղաքացիները հնարավորություն ունեն որոշ գումար «վաստակել»: 3 ամիսը մեկ անգամ, այսինքն առաջին փուլում՝ ապրիլ-մայիս-հունիս ամիսներին, եթե հավաքած 50 եւ ավելի կտրոնների վրա ֆիքսված ընդհանուր ...

 
 
Կրթություն
ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ Է ՊԵՏՔ
 

Երեկ կայացած ռուսերենի քննությունը փակեց միասնական պետական եւ ավարտական քննաշրջան-2009-ը (չհաշված առաջիկայում սպասվող լրացուցիչ քննությունները): Այդ կապակցությամբ «Առավոտը» կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանին խնդրեց ամփոփել քննաշրջանը:

- Պարոն Մկրտչյան, ավարտվեց միասնական պետական քննությունների առաջին՝ գլխավոր փուլը: Ինչպե՞ս կգնահատեք այն:

- Թվում է՝ լավ լիներ, թե վատ, ես՝ որպես այս հարցում շահագրգիռ մարդ (հիշեցնենք, որ Մ. Մկրտչյանը, մինչեւ ԿԳ փոխնախարար նշանակվելը, ԿԳ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենն էր, իսկ ԿԳ այդ ստորաբաժանումը պատասխանատու է միասնական եւ ավարտական քննությունների կազմակերպման եւ անցկացման համար- Մ. Բ.), պիտի ասեի, որ ամեն ինչ լավ էր, բայց անկեղծ եմ ասում՝ իսկապես լավ ...

 
 
Կրթություն
ԱՌԱՆՁԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵ՞Ր, ԹԵ՞ ԿՈՌՈՒՊՑԻԱ
 

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Գ. Հովսեփյանին

Այս տարվա դպրոցական ավարտական եւ միասնական քննություններն՝ ընդհանրապես, իսկ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի քննական թեստը՝ հատկապես մեծ աղմուկ բարձրացրին ամբողջ հանրապետությունում: Սակայն հատկանշականն այն էր, որ բոլոր արձագանքները վերաբերում են միայն մասնագիտական բարդություններին եւ անճշտություններին, եւ բոլորիս ուշադրությունից դուրս է մնացել, ավելի ճիշտ՝ ընդհանրապես չեն քննարկվում երեւույթի սոցիալական, բարոյական, հոգեբանական եւ իրավական կողմերը:

Եթե նույնիսկ չկարեւորենք այն, որ հիշատակված երեւույթը բավական լուրջ հոգեբանական եւ բարոյական հարված հասցրեց հազարավոր ծնողների, ուսուցիչների եւ, որ ամենավտանգավորն է, խաթարեց բոլոր շրջանավարտների հավատը ...

 
 
Կրթություն
«Տասը նախարարն էլ չի փրկի»
 

Ըստ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ հայ ծնողների անհանգստությունը շատ դժվար է փարատել:

Երեկ ավարտվեց միասնական քննությունների առաջին փուլը: Ըստ որոշ ծնողների՝ դա սթրեսային մի ժամանակահատված էր՝ համեմված բազում անակնկալներով: ԿԳ նորանշանակ նախարար Արմեն Աշոտյանը, հավատարիմ մնալով իր՝ այս տարի ձեւավորած ավանդույթին, երեկ եւս այցելեց մարզում գտնվող քննակենտրոն՝ հետեւելու ռուսաց լեզվի քննությանը: Նա հյուրընկալվեց Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արարատ Գոլեցյանի անվան թիվ 1 դպրոց: Մինչ նախարարի ժամանելը, «Առավոտը» զրուցեց քննակենտրոնի դիմաց հավաքված ծնողների հետ, որոնք սկզբում դպրոցի փակ դարպասների հետեւում, հետո ավելի ազատ պայմաններում խմբված զրուցում էին ընդունելության քննություններին վերաբերող տարբեր ...

 
 
Մշակույթ
ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄԵՐ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ
 

Ադրբեջանական քարոզչությունն աշխարհի կրթական կենտրոնները հեղեղել է պատմական փաստերը կեղծող գրականությամբ:

Դեռեւս խորհրդային տարիներին «եղբայրական» Ադրբեջանի գիտական շրջանակները ձեռնամուխ եղան ազերիների՝ քրիստոնյա աղվանների հետնորդները լինելու մտացածին տեսության գիտական հիմնավորմանը: Այն ժամանակ անհեթեթ թվացող այս ձեռնարկը հետապնդում էր կոնկրետ հեռահար նպատակներ. նենգափոխելով պատմական իրողությունները՝ հող նախապատրաստել հայկական մշակութային արժեքների յուրացման համար: Գործընթացը սկսողներից մեկը ազերի ճարտարապետ-տեսաբան Զիա Բունիաթովն էր, որը դեռեւս 60-ական թվականներին սկսեց հայկական պատմաճարտարապետական եւ պատմահնագիտական արժեքների ադրբեջանականացումը: Նրան անմիջապես հետեւեցին բազմաթիվ այլ «գիտնականներ» եւ Ադրբեջանական ՍՍՀ ԳԱԱ-ն հրատարակեց ՀՀ ներկայիս ...

 
 
Մշակույթ
«Միությունները պետք են»
 

Կարծում է Մոսկվայի կոմպոզիտորների միության անդամ Արտյոմ Կոկժաեւը


Մ. Բրոնները (ձախից),
Ա. Թալալյանը եւ Ա. Կոկժաեւը:

Երեկ Կամերային երաժշտության տանն ավարտվեց ապրիլի 4-ից մեկնարկած թավջութակի երաժշտության երկրորդ փառատոնը (գեղարվեստական ղեկավար՝ Երեւանի պետկոնսերվատորիայի դոցենտ Արամ Թալալյան)՝ նվիրված հայ թավջութակի դպրոցի հիմնադիր եւ երախտավոր Գերոնտի Թալալյանի հիշատակին:

Ջերմ ընդունվեցին հատկապես Մոսկվայի կոմպոզիտորների միության անդամ Արտյոմ Կոկժաեւի ութ թավջութակի համար գրված երկու պիեսը մեկ սյուժեով՝ «Շնիկով տիկինը», «Շների մենուետ» եւ Ռուսաստանի կոմպոզիտորների միության քարտուղար Միխայիլ Բրոնների «Յակովի աստիճանները» կվարտետն ու «Արցունքների այգի» ...

 
 
Մշակույթ
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՀԱՂԹԵՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
 

«Առավոտի» ապրիլի 28-ի համարում տպագրված «Հայկական արտաքինի պատճառո՞վ» լուրում տեղեկացրել էինք, որ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասանուհի Իսկուհի Մանասյանը պատրաստվում է դատի տալ գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին: Դերասանուհու փոխանցմամբ, թատրոնի գեղարվեստական ղեկավարն այլեւս չէր ցանկանում իր հետ աշխատել, պատճառաբանելով, որ Իսկուհին հայկական արտաքին ունի եւ հարմար չէ ռուսական թատրոնի համար: Հիշեցնենք, որ նրան աշխատանքից ազատելու մասին հրամանում՝ տնօրեն Ֆրեդ Դավթյանը այդ քայլը հիմնավորում էր՝ Ի. Մանասյանի աշխատանքային պայմանագրի ժամկետի՝ մարտի 31-ին ավարտվելով, եւ թատրոնի խաղացանկային քաղաքականությամբ:

Երեկ խմբագրություն զանգեց Ի. Մանասյանը եւ հայտնեց, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռ. Ափինյանի նախագահությամբ, ...

 
 
Սպորտ
ԱՆԾԱՆՈԹ ՄՐՑԱԿԻՑՆԵՐ
 

Շվեյցարիայի Նիոն քաղաքում անցկացվեց Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին ու երկրորդ փուլերի վիճակահանությունը:

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում մեկնարկելու է որակավորման երկրորդ փուլից եւ մրցակիցը լինելու է Խորվաթիայի ներկայացուցիչ Զագրեբի «Դինամոն»: ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կայանալու են հուլիսի 14/15-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 21/22-ին Եվրոպայի լիգայում (ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության մրցաշարը վերանվանվել եւ այսուհետեւ կրում է «Եվրոպայի լիգա» անունը) մեր հանրապետությունը ներկայացնում են «Գանձասարը», «Բանանցը» եւ «Միկան»: Վերջին երկուսը ...

 
 
Սպորտ
Բոլորը ազգային հավաքականնե րի անդամներ են
 

«Առավոտի» հունիսի 16-ի համարում տեղեկացրել էինք, որ հուլիսի 1-12-ը Բելգրադում կայանալիք համաշխարհային ուսանողական մարզական 25-րդ խաղերին մեր հանրապետությունը մասնակցելու է չորս մարզաձեւում եւ ընդհանուր առմամբ մրցասպարեզ է մտնելու 14 մարզիկ:

Այժմ մեր մարզիկները նախապատրաստական վերջին մարզումներն են անցկացնում, որոնց ավարտից հետո հունիսի 30-ին մեկնելու են մրցավայր: Սակայն մեր ուսանողական մարզական պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը Բելգրադ է մեկնելու մի քանի օր շուտ, որպեսզի մասնակցի Խաղերի նախօրեին կայանալիք Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին:

Երեկ պարոն Ստեփանյանից հետաքրքրվեցինք, թե ովքե՞ր են Բելգրադում պաշտպանելու մեր ...

 
 
Սպորտ
ՀԱՄԵՍՏ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 

Ատլետիկայի Հայաստանի հավաքականը համեստ մասնակցություն ունեցավ Բոսնիայում անցկացված մարզաձեւի Եվրոպայի 3-րդ լիգայի թիմային առաջնությունում, որտեղ պայքարում էին 13 երկրներ: Նրանց բոլորի նպատակը առաջին երկու տեղերից մեկը գրավելն էր, որպեսզի հաջորդ տարի մեկ աստիճան վեր գտնվող առաջնությունում հանդես գալու իրավունք ձեռք բերեն: Հասկանալի է, մեր թիմին դա անել չի հաջողվել: Ընդհանուր պայքարում Հայաստանը գրավել է 8-րդ հորիզոնականը: Իսկ բաղձալի նպատակին հասել են Իսրայելն ու Մոլդովան:

Սակայն մեր թիմում հաջող մրցելույթներ են եղել անհատական պայքարում: Մասնավորապես, լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Վահրամ Փահլեւանյանը հավասարը չի ունեցել տղամարդկանց հեռացատկում, իսկ կանանց պայքարում Հայկանուշ Բեգլարյանը եռացատկում գրավել է երկրորդ տեղը:

 
 
Սպորտ
«Օլիմպիական խաղեր»՝ Երեւանում
 

«Կապույտ երկինք, կարմիր արեւ, առողջություն, խաղաղություն». սա այն ամենն է, ինչ երկրագնդի համար ցանկացան «Օլիմպիական խաղերի» մասնակից, մայրաքաղաքի թիվ 296 համալիր մանկապարտեզի ավագ խմբի սաները՝ երկրագնդի եւ մարդկության համար: Մանկապարտեզում երեկ կազմակերպված սպորտային միջոցառումը «Օ՜, սպորտ, դու խաղաղություն ես» խորագիրն ուներ: Այն կյանքի կոչվեց օլիմպիական խաղերի սցենարով՝ օլիմպիական կրակի վառումից մինչեւ մրցություններ եւ պարգեւատրումներ: «Օլիմպիական» մեդալներ եւ դափնիներ ստացան հայ օլիմպիական եւ աշխարհի չեմպիոններ Հրանտ Շահինյանին, Ալբերտ Ազարյանին, Յուրի Վարդանյանին, Վլադիմիր Ենգիբարյանին մարմնավորած մանկապարտեզի սաները: Մանկապարտեզի ֆիզկուլտ-հրահանգիչ Օֆելյա Մադյանն «Առավոտի» հետ զրույցում միջոցառման ...

 
 
Սպորտ
Տալլինում նշել են Տիգրան Պետրոսյանի 80-ամյակը
 

Լրատվական գործակալությունները տեղեկացնում են, որ Էստոնիայի մայրաքաղաքում անցկացվել է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված անդրանիկ բաց մրցաշարը, որի հաղթող են դարձել Ռոբերտ Դուբրովինը եւ Գեորգ Ներոն:

Մրցաշարը լուսաբանած լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մրցաշարի մասնակիցների մեջ եղել են մեր մեծ հայրենակցի հասակակիցներ, որոնք աշխարհի չեմպիոնի կենդանության օրոք շփվել են նրա հետ, անգամ հանդիպել խաղատախտակի առջեւ: Նրանք հանդիպումների եկել են լուսանկարներով, հիշարժան փաստաթղթերով եւ հուշանվերներով: Մասնավորապես, միջազգային մրցավար Լեմբիտ Վախեսաարը, որը սպասարկել է Կարպով-Կասպարով նշանավոր մրցամարտը, ցուցադրել է պատմական մի փաստաթուղթ՝ Տիգրան Պետրոսյանի դիմում-բողոքի բնագիրը «Տալլին-79» ...

 
 
Աստղագուշակ
Հունիսի 24
 

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր պատրաստ եղեք ձեր մասին քննադատություններ լսելուն:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք շատ բարձր տրամադրությամբ: Ձեր բոլոր հանդիպումները բարեհաջող կանցնեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Առավոտից՝ ձեր մտքերը զբաղված կլինեն նոր գործեր սկսելով ու դրանցից շահույթ ստանալով:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր աշխատեք լեզու գտնել ղեկավարության հետ, որովհետեւ դա նախ ձեր շահերից է բխում:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր սիրելիի հանդեպ ցուցաբերած ձեր անտարբեր վերաբերմունքի շնորհիվ անցանկալի խոսակցություններ կլինեն:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բացահայտում արած չեք լինի, եթե պարզեք, որ գործընկերներն ու մտերիմները միշտ պատրաստ են ձեզ օգնել:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հնարավոր է կոնֆլիկտներ լինեն՝ կապված աշխատանքի, գործուղումների հետ:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր մի կողմ դրեք ամեն ...

 
 
Տնտեսություն
«ՋՐԻ ՎԱՐՁ ՉԵՆՔ ՄՈՒԾԵԼՈՒ»
 

Արդեն որերորդ ամիսն է՝ Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի բնակիչները նորմալ ջրամատակարարում չեն ստանում: Բացի այն, որ 2 մուտքից բաղկացած 108 բնակարանով շենքը ժամանակ առ ժամանակ ջրազրկվում է՝ բնակիչներին թողնելով բակի ցայտաղբյուրի հույսին, ջուրը մատակարարվում է առանց ճնշման: Ցածր ճնշման հետեւանքով մարդիկ չեն կարողանում ո՛չ ջրատաքացուցիչ միացնել, ո՛չ լվացքի մեքենա: «Երկու ամիս ամեն օր զանգում ենք կամ «Երեւան ջուր», կամ Արաբկիրի ջրմուղ՝ բողոքը փոխանցում, բայց ոչ մի օգուտ չունի, որեւէ մեկը մեր ջրերի ճնշման հարցով չի զբաղվում: Մինչ այդ, եթե չհաշվենք, որ պոմպը շատ հաճախ փչանում էր, գոնե նորմալ ջուր էր բարձրանում վերեւի հարկերը: Այժմ բնակիչներն ամեն օր նյարդայնանում են թույլ ճնշման պատճառով, քանի որ ջրի հետ կապված ոչ մի սարք չեն կարողանում միացնել: Մեր բողոքներին պատասխանում են, իբր կողքի նորակառույց շենքը ջուր ...

 
 
Իրավունք
«ԴԵՌ ՀԱՐՑ Է, ԹԵ ՈՎ ՈՒՄ Է ՆԵՐԵԼ»
 

Համաներման մասին այսպիսի կարծիք են հայտնում համաներում ստացած քաղբանտարկյալները

Բացի Մուշեղ Սաղաթելյանից ու Հարություն Ուռուտյանից, շիրակցի մյուս քաղբանտարկյալները՝ թվով 5 հոգի, արդեն ազատության մեջ են: Երեկ Արթիկի քրեակատարողական հիմնարկից ազատ արձակեցին եւս 1 քաղբանտարկյալի՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին: Չնայած հորդառատ անձրեւին՝ շիրակցի ընդդիմադիրները մոտ 2 ժամ գաղութի դիմաց սպասում էին իրենց ընկերոջը՝ բացականչելով. «Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ»: Մեկ առ մեկ ողջագուրվելով հավաքվածների հետ՝ Պ. Մակեյանը մի կողմ քաշեց Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանին եւ ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանին՝ կատակելով, թե «եկեք թմմվենք»:

Հիշեցնենք, որ ...

 
 
Իրավունք
Կարաոկեն աղմկում է
 

Թեեւ նման ժամանցի ակումբները աղմուկի համար տուգանվում են, սակայն կրկին շարունակում են բնակիչներին նյարդայնացնել:

Մայրաքաղաքի կենտրոնում գործող կարաոկե, ստրիպտիզ եւ այլ ակումբներ, որոնք անտանելի աղմուկով են աշխատում, արդեն երեւանցիների «կոկորդին են հասել»: Որքան էլ քաղաքային իշխանությունները պայքարում են այդ ակումբներին կարգի հրավիրելու համար՝ որպեսզի նրանք սահմանված նորմերը չխախտեն, միեւնույն է, ամեն քայլափոխի կամ նոր ակումբներ են բացվում, կամ էլ մի անգամ տուգանվում են եւ նորից շարունակում հանգիստ խղճով խախտումներ անել: Դրա պատճառը հիմնականում այն է, որ եթե, օրինակ, ակումբի երաժշտության ձայնը կամ աղմուկը գերազանցում է սահմանված նորմը, օբյեկտի տերը տուգանվում է ընդամենը 30-50 հազար դրամով, ինչը էական ազդեցություն չի ունենում տնտեսվարողի գրպանի վրա: Օրերս «Առավոտին» են դիմել ...

 
 
Իրավունք
ԼՐԱԳՐՈՂԻ ԴԵՄ ԲՌՆԱՐԱՐՔԻ ԳՈՐԾԸ՝ ԹԵՐԻ
 

Մեղադրյալն իրեն մեղավոր չճանաչեց


Լրագրողը լսում է պաշտպանի ճառը:

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ուշացումով ներկայացավ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, «Հետք» էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Սակայն դա չէր խանգարել առանց տուժողի սկսել Կարեն Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Երեկ պաշտպանական ճառով հանդես եկավ վերջինիս պաշտպան Վահագն Մանուկյանը: Հիշեցնենք, որ Կ. Հարությունյանը մեղադրվում է անցյալ տարվա նոյեմբերի 17-ին Էդիկ Բաղդասարյանին ծեծի ենթարկելու համար: Պաշտպանը գտնում էր, որ մեղադրանքը շինծու է, եւ կան չփարատված կասկածներ, ...

 
 
Իրավունք
«Որոգայթի» տղաներից 2-ը զոհվել են
 

Նախորդ օրը Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին՝ հարավսլավացի զոհված փրկարարների հուշարձանի մոտ տեղի է ունեցել ավտովթար


Գեղամ Խանդիլյանը եւ Արամ Միսկարյանը գտնվել են այս ավտոմեքենայում

:

«ԲՄՎ-745» մակնիշի 11 ԼՏ 602 պետհամարանիշի ավտոմեքենան, գերազանցելով արագությունը, ճանապարհի երթեւեկելի մասից դուրս էր եկել ու շրջվել: Ըստ պաշտոնական տեղեկատվության, Գոհար Տեր-Ադամյանին պատկանող ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորներ՝ 36-ամյա Արամ Միսկարյանի (Գարիկ) եւ 35-ամյա Գեղամ Խանդիլյանի (Գոքոր) դիակները: Վարորդին՝ Երեւանի Սողոմոն Տարոնցու փողոցի 1/3 շենքի թիվ 19 բնակարանի 26-ամյա բնակիչ, օպերատոր Էդգար ...

 
 
Իրավունք
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
 

«Կրիմինալ» քաղաքում՝ ամենասովորական «տղայական խոսակցություն»

2009 թ. հունիսի 20-ին, երեկոյան ժամը 23-ի սահմաններում, Վանաձորի Մյասնիկյան փողոցի սկզբնամասում (քաղաքային բաղնիքին հարող թաղամաս) «ընկերոջ թասիբ պահող» վանաձորցի երեք երիտասարդներ վիճաբանության մեջ մտան այդ նույն թաղամասի բնակիչ՝ 1991 թվականին ծնված Գեւորգ Սահակյանի հետ՝ նրանից պահանջելով բացատրություն իրենց ընկերոջը հասցրած վիրավորանքի համար:

Հունիսի 20-ին, ժամը 23.10-ի սահմաններում, ինքնությունը չպարզված անձանց կողմից Վանաձորի թիվ 1 հիվանդանոց տեղափոխվեց 1990 թվականին ծնված՝ Վանաձոր քաղաքի բնակիչ Էդգար Խառատյանի դիակը՝ կրծքավանդակի շրջանում կտրած, ծակած, թափանցող վնասվածքով։

Կարճ ժամանակ անց կրծքի շրջանի վնասվածքով նույն հիվանդանոց տեղափոխվեց Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 1991 թվականին ծնված Դավիթ Սիրեկանյանը, ...

 
 
Իրավունք
ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՄԱՀԱՑԱՎ
 

Երեկ, ժամը 04.29-ին, Լոռու մարզի Ամրակից գյուղի մերձակայքում, չպարզված հանգամանքներում, «Մերսեդես» մակնիշի 03 ՍՏ 072 պետհամարանիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու հարվածել ծառին: Վարորդին` Ստեփանավանի Վիրահայոց փողոցի թիվ 72 տան բնակիչ, 1975 թ. ծնված Արթուր Բժոյանին ծանր վնասվածքներով տեղափոխվել էին Ստեփանավանի հիվանդանոց: Ա. Բժոյանը հիվանդանոցում մահացել է:

 
 
Մարզեր
«ՋԻԹԻԶԵԹԸ» ՊԱՏՐԱՍՏ Է, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ...
 

Արտակարգ իրավիճակների նախարարը լոռեցիներին խոստացել է լուծումներ գտնել

Լոռու մարզին պատուհասած բնական աղետները արտակարգ դրություն էին «հաստատել» մարզում, ու իրավիճակն անտարբեր չթողեց կառավարական վերին ատյաններին: Հունիսի 20-ին պաշտոնական այցով Վանաձորում էր արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը: Իսկ երեկ Վանաձոր է այցելել ՀՀ վարչապետը եւ քննարկել միայն մեկ խնդիր՝ քաղաքի քիմկոմբինատի վերագործարկման հարցը:

Արտակարգ իրավիճակների նախարարը Վանաձորում էր աղետի պատճառած վնասների չափերը պարզելու եւ դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները ճշտելու նպատակով։ Նախարարի հավաստմամբ՝ այսուհետեւ պարբերաբար կձեռնարկվեն կանխարգելիչ միջոցառումներ, որոնք արդյունավետ կլինեն արտակարգ իրավիճակների ...

 
 
Մարզեր
«Հայի ապագան Հայաստանում է»
 

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ ամփոփեց նախարարության այս տարվա առաջին կիսամյակի գործունեությունը: Հայաստանից դուրս ապրում է յոթ միլիոն հայ, գործում՝ 33 հազար կազմակերպություն: Համայնքներն ունեն իրենց առանձնահատկությունները, սակայն բոլորի համար տագնապ եւ մարտահրավեր են լեզվի պահպանության եւ ուծացման հարցերը:

Սփյուռքահայերի, Սփյուռքում գործող կազմակերպությունների հետ մշտական քննարկումների արդյունքում նախարարությունը սահմանել է գործունեության հետեւյալ սկզբունքները. նախարարությունը չի կառավարում կամ վերահսկում Սփյուռքը, նախարարությունը եկել է երկխոսելու, քննարկելու եւ համատեղ որոշելու, նախարարությունում աշխատում են սփյուռքահայեր, ծրագրերը լայնորեն հրապարակվում են, աշխարհասփյուռ հայերի ներուժը օգտագործելու համար ստեղծվում են հայկական մասնագիտական միավորումներ՝ ճարտարապետների, ...

 
 
Մարզեր
Առեւտուր՝ կեղտաջրերի մեջ
 

Ալավերդի քաղաքի կենտրոնական հատվածում տեղավորված «Հայպետշին» թաղամասի շուկայում առավոտյան եւ երեկոյան ժամերի ջրամատակարարման ժամանակ վթարված կոյուղագծերի կեղտաջրերից արդեն 2 շաբաթ է՝ առվակներ են գոյանում: Կեղտաջրերը ոչ միայն անանցանելի են դարձնում փողոցը եւ խոչընդոտում մարդկանց անցուդարձին, այլեւ գարշահոտություն տարածում շուկայի ողջ տարածքում: Ամենացավալին, սակայն, այն է, որ կեղտաջրերը հոսում են շուկայում վաճառվող բանջարեղենի եւ սննդամթերքի արկղերի տակով: Անտարբեր ալավերդցիները, սակայն, անվրդով առեւտուր են անում, բնավ չմտահոգվելով՝ կոյուղաջրերի առվակների մեջ դրված սննդամթերքի օգտագործման անկանխատեսելի հետեւանքների մասին: Էլ ավելի ցավալի է, որ այս վիճակին անտարբեր է Ալավերդու քաղաքապետարանը:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ...

 
 
Մարզեր
«Սիվիլիթասը» հասավ Շվանիձոր
 

«Հայաստան» համահայկական եւ «Սիվիլիթաս» հիմնադրամների միջոցներով Մեղրու տարածաշրջանի Շվանիձոր գյուղում սկսվել է գյուղի խմելու ջրի հարցի լուծումը: Ծրագրի շրջանակներում կմաքրվի եւ կնորոգվի գյուղի մեկ ջրհոր, կապահովվի նաեւ գյուղի խմելու ջրի քլորացումը, 350 մ-ով կերկարացվի խմելու ջրագիծը, որի 1,8 կմ-ը կառուցվել էր երկու տարի առաջ՝ Rec Caucasus կազմակերպության օգնությամբ: Այդ ժամանակ գյուղում կառուցվել էր նաեւ լրացուցիչ ջրավազան: Շվանիձորի գյուղապետ Հովհաննես Օհանյանի խոսքով, նախատեսվում է կառուցել նաեւ լրացուցիչ ջրավազաններ՝ գյուղում պահուստային ջուր ունենալու համար: Ծրագրի շրջանակներում Շվանիձորի համայնքը նվեր է ստացել մեկ տրակտոր, որի կարիքը խիստ զգացվում էր գյուղում:

Ծրագրի հովանավորը Իրանի հայ համայնքն է եւ տեղում աշխատում են նաեւ իրանցի մասնագետներ: Մեզ հետ զրույցում գյուղապետ Հովհաննես ...

 
 
Մարզեր
Վիրավորանք՝ ՀՀ պետությանը եւ ԱԺ-ին
 

Երեկվա համարում «Առավոտը» տեղեկացրել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է պահանջել Վրաստանի իշխանություններից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, ծագումով ջավախեցի Շիրակ Թորոսյանին Վրաստան մուտք գործելը արգելելու կապակցությամբ: Իսկ Ջավախքից լուրեր էինք ստացել, որ Վրաստանի հատուկ ծառայությունները Ջավախքի հայ ուսուցիչներին արգելում էին գալ Հայաստան՝ վերապատրաստվելու:

Եվ քանի որ ուսուցիչների վերապատրաստման ծրագրում առաջնային դեր ունի ՀՀ Սփյուռքի նախարարությունը, նախարար Հրանուշ Հակոբյանին խնդրեցինք ներկայացնել իր կարծիքը տեղի ունեցածի մասին: «Ճիշտ է վարվել արտաքին գործերի նախարարությունը, ես միանում են այդ նոտային»,- ասաց Հրանուշ Հակոբյանը: Իսկ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի հնարավոր տապալման մասին էլ ասաց. «Մենք կապի մեջ ենք թեմի առաջնորդ սրբազան Միրզախանյանի հետ: Հույս ...

 
 
Հայդ պարկ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԻ ՀԵՏԵՎԱՆՔ
 

Երեւան–Անկարա հարաբերությունները հայ–թուրքական հարաբերություններ չեն

Թուրքիայի Հանրապետությունը ներկայացնում է թուրք ժողովրդին եւ խոսում նրա անունից: Հայաստանի Հանրապետությունը չի ներկայացնում հայ ժողովրդին, համայն հայությանը, այլ ներկայացնում է միայն ՀՀ բնակչությանը եւ կարող է հանդես գալ միայն նրա անունից, ինչպես արտոնում է ՀՀ սահմանադրությունը, ըստ որի՝ ՀՀ իրավասությունները տարածվում են մոտ 30 հազար քառ. կմ տարածքի եւ մոտ 3 միլիոն բնակչության վրա:

Հայ ժողովրդի, համաշխարհային հայության միայն մեկ երրորդն է ՀՀ քաղաքացի, մյուս մասը հայկական Սփյուռքն է, որը հիմնականում հետեւանք է Մեծ եղեռնի, Արեւմտյան Հայաստանի հայաթափման, անընդմեջ կոտորածների, տարագրության: Նախկին Օսմանյան կայսրության կենդանի մնացած հայ ...

 
 
Ժամանց
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ LOVE STORY-ԻՆ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ…
 

Նրա կյանքի անկանխատեսելի իրադարձություններն ու նախասիրությունները

Սեր՝ ատամնաբույժի այցելելիս

Սերը, որ ամուսնությունից առաջ ծնվեց, արդյունք էր նրա, որ ես որոշեցի գնալ ատամնաբուժարան: Հենց առաջին պահից իմ մեջ հետաքրքիր զգացողություններ առաջացան, երբ տեսա, որ բժշկուհիս բարետես ու ժպտերես անձնավորություն է: 10 օր բուժում ընդունելուց հետո, որոշեցի, որ նրան պետք է դուրս հրավիրեմ զրուցելու: Իհարկե, առաջին անգամ մերժեց. ըստ էության՝ դեռ խնդիր կար հասկանալու, որ ես համակրանքի պատճառով եմ նրան հրավիրում եւ նաեւ այն, որ նա երբեք ընկեր չէր ունեցել՝ այս կտրվածքով էլ կոմպլեքսներ ուներ: Հետո ամեն ինչ շատ անակնկալ արագ զարգացավ: Կարծում եմ, որ տվյալ պարագայում միշտ չէ, որ երկար ժամանակ է պետք մարդու հետ ծանոթանալու համար: ...

 
 
Ժամանց
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՓՇՏԱԿՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԸ
 

Հայոց պատմության ու մշակույթի զեղծարարները հիմա էլ հասել են հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն

Օրերս ուկրաինական տեղեկատվական-վերլուծական կենտրոնի մասնագետները (www.analitika.at.ua) համացանցում հայտնաբերել են ոմն Սամվել Ազիզյանի աշխատությունը, որ կոչվում է «Մեծն Այվազյանի գաղտնիքը»: Վայ-պատմաբան Սամվել Ազիզյանի «աշխատության» հիմնական գաղափարն այն էր, որ նկարիչ Այվազովսկին երբեք չի ցանկացել պահպանել իր հայկական արմատները, ստեղծագործել է բացառապես ուկրաինական թեմատիկայով եւ երբեք չի եղել Հայաստանում:

Ազիզյանի ապատեղեկատվությանն արձագանքել է ANALITIKA.at.ua կենտրոնը՝ հրապարակելով վերլուծաբան Դավիթ Դավթյանի հոդվածն այս կապակցությամբ:

Իր հոդվածում Դավթյանը նշում է. «Մեծն նկարչի սերն ու նվիրվածությունը հայ ժողովրդի հանդեպ բազմիցս արտացոլվել է նրա ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009-06-24 23:59
 
 

ԹԵԵՎ ՆՈՐ ԷՋ Է, ԲԱՅՑ ԱՎԱՐՏ ՉԷ

ԵԽԽՎ Հայաստանի վերաբերյալ եւ նոր զեկույցում, եւ բանաձեւի նախագծում դրվատանքի խոսքեր կան, թե «համաներման ...

 

2009-06-24 23:59
 
 

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼԻ ՊԱՐՏՎԵՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ հրապարակել է իր վճիռը «Մինասյանն ու Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի» ...

 

2009-06-24 23:59
 
 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂ ԴԻՄԻ ԴԱՏԱՐԱՆ

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Պրեսկոտն ու Կոլոմբիեն իրենց զեկույցի բացատրական հուշագրում ափսոսանք են հայտնել, որ ...

 

2009-06-24 23:59
 
 

ՆՇԱՆԱԿԵՔ ՀԱՏՈՒԿ ԶԵԿՈՒՑՈՂ

Այսօր ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ կդրվի Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի մի նախաձեռնություն, որով Վեհաժողովին ...

 

2009-06-24 23:58
 
 

ՍՊԱՆԵԼ Է ՆՈՐԱԾՆԻՆ

Հունիսի 12-ին Բաղաբերդ թաղամասի թիվ 12 շենքի 5-րդ բնակարանում նորածնին՝ մայիսի 31-ին ծնված Աշոտ Պետրոսյանին 1,5 մ բարձրությունից հատակին գցելով ...

 

2009-06-24 23:57
 
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Բաց երկինք

Ուժի մեջ է մտել 2008 թ. նոյեմբերի 21-ին ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ Վաշինգտոնում ստորագրված «Օդային հաղորդակցության մասին» ...

 

2009-06-24 23:57
 
 

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ՝ ԱՌԱՆՁՒՆ

ԵԽԽՎ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը պատվիրակության այլ անդամներից առանձին է ներկայացրել բանաձեւում ...

 

2009-06-24 23:57
 
 

ՄԻ ՔԻՉ ԿԱՎԵԼԱՑՆԵՆ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) որոշել է Հայաստանին հատկացվող վարկին եւս մի քանի միլիոն դոլար ավելացնել: Ըստ այդմ՝ մեր երկրին տրվող ...

 

2009-06-24 23:56
 
 

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԲԱՆԿ ԳՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ

«Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տարվող դրամավարկային քաղաքականության արդյունքում բանկային տոկոսադրույքների ...

 

2009-06-24 23:56
 
 

ԿՔՆՆԱՐԿԵՆ ՆԱԵՎ «ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ» ՀԱՐՑԸ

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու՝ Հայաստան այսօր կայանալիք այցի ընթացքում նախատեսվում է քննարկել նաեւ «Վերին ...

 

2009-06-24 23:51
 
 

ՀԱՂԹԵՑ ԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Կիրակի՝ հունիսի 21-ին, Շիրակի մարզի Ախուրիկ համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում համայնքապետ է ընտրվել Շիրակի մարզպետարանի ...

 

2009-06-24 00:01
 
 

ԹԵԵՎ ՆՈՐ ԷՋ Է, ԲԱՅՑ ԱՎԱՐՏ ՉԷ

ԵԽԽՎ Հայաստանի վերաբերյալ եւ նոր զեկույցում, եւ բանաձեւի նախագծում դրվատանքի խոսքեր կան, թե «համաներման ...

 

2009-06-24 00:00
 
 

ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ԿԵՂԾԵԼ ԵՎ ՄՆԱԼ ԱՆՊԱՏԻԺ

«Ինձ համար ի սկզբանե ընդունելի չէր, երբ համաներման տակ փորձում էին տեսնել կոնկրետ մարդկանց, համաներումը, կարծում եմ, ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

 Armenian Medical Network -Health news