16/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Ինչու չեմ հավատում
 

Ընդդիմությունը հանրությանն է ներկայացնում երկիրը բարգավաճման եւ արդարության տաճար սարքելու այնպիսի տպավորիչ ծրագրեր, որ դրանց հետ համեմատած՝ Կամպանելլայի Արեւի քաղաքը պարզապես բավականին խղճուկ տեսք ունի: Արդարության թագավորության այս (ինչպես նաեւ ցանկացած այլ) խոստումներին ես չեմ հավատում, իսկ թե ինչու՝ պարզաբանեմ երկու օրինակով:

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, իհարկե, նստած էր ոչ այն հանցագործությունների համար, որոնք իրականում կատարել էր: Նրա դեմ սարքած գործը ծայրից ծայր անհեթեթություն էր, իսկ նրա հաշմանդամ եղբոր դեմ գործ թխելը, բացի ամեն ինչից, չի տեղավորվում նաեւ մարդկային որեւէ չափանիշի մեջ: Բնականաբար, այս գործերով պարոն Ջհանգիրյանն արժանի է անվերապահ արդարացման: Բայց գաղտնիք չէ, որ նա, մասնավորապես, զինդատախազի պաշտոնում իսկապես կատարել է հանցագործություններ՝ նրա կառույցում խոշտանգվել են կալանավորներ, «թխվել» են գործեր: Արդյոք իշխանափոխությունից հետո նա դատվելո՞ւ է այդ հանցագործությունների համար: Իհարկե՝ ոչ, որովհետեւ այն թիմը, որում նա այս պահին գտնվում է, պարտական է նրան՝ ծառայությունների եւ արիության համար: (Հանուն արդարության ասենք, որ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ընդդիմություն անցնելու համար իսկապես խիզախություն է պետք):

Նույնքան շինծու է այն գործը, որով դատապարտվել է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, եւ այս հարցում նրան նույնպես պետք է անպարտ ճանաչել: Սակայն արդյոք իշխանափոխությունից հետո հիշելո՞ւ են, որ նա երկու անգամ ընտրություններ է կեղծել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի՝ նույն Մալաթիայում, նույն կրիմինալի միջոցով: Եվ քանի որ պարոնայք Ջհանգիրյանն ու Հակոբյանը չեն դատապարտվելու, վստահ եղեք, որ Հայաստանում շարունակելու են խոշտանգել կալանավորներին, գործեր «թխել» եւ ընտրություններ կեղծել: Շատ պարզ տրամաբանություն է:

Ես ընդհանրապես չեմ հասցնում հետեւել քաղաքական քամիների հարափոփոխության արդյունքում մարդկանց՝ հերոսներից հրեշներ դառնալու եւ հակառակ ուղղությամբ կերպարանափոխվելու գործընթացներին: Իշխանության համար Գեղամյանը մի քանի տարի առաջ դատարկ դհոլ էր, իսկ հիմա Մովսես մարգարեին գրեթե հավասար իմաստասեր է: Ընդդիմության տեսանկյունից Ստեփան Դեմիրճյանը մի ժամանակ «անմեղսունակ» անհաջողակ էր, այժմ՝ խոշոր քաղաքական գործիչ, Կոնգրեսի երկրորդ դեմք: Հետեւաբար, ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական, բարոյական, մարդկային գնահատականներն են խիստ հարաբերական՝ կախված նրանից, թե տվյալ պահին որ թայֆայի մեջ է այս կամ այն քաղաքական գործիչը:

...Եթե վաղը կամ մյուս օրը Գրիգոր Ամալյանը ազատվի աշխատանքից եւ (ենթադրենք) ընդդիմադիր դառնա, ես պարտավոր կլինե՞մ համարել նրան ազատ խոսքի առաջամարտիկ:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
Քաղաքականություն
ԽՈՍԵԼ ԵՆ ԴԵՄ ԱՌ ԴԵՄ
 

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, հայկական կողմի պնդմամբ Հայաստանի եւ Վրաստանի նախագահների հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե «նեղ կազմով», այլ դեմ առ դեմ: Կարելի է ենթադրել, որ դա հնարավորություն է տվել Սերժ Սարգսյանին ավելի «բաց տեքստով» խոսել ջավախահայության խնդիրների, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորի՝ Վրաստան չթողնելու մասին:
Կարդացեք

 
 
Քաղաքականություն
ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԸ ԲԱՐԴԱՑԱՎ
 

Փոխարենը, ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը վստահ է, որ այժմ չկա գայթակղություն՝ եզրակացությունը գրել որպես մի քաղաքական ուժի մեղադրական ակտ՝ ուղղված մեկ այլ ուժի:

Համաներման առաջարկի քննարկումների ժամանակ ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ համաներում անցկացնելու պահը ճիշտ չի ընտրված, քանի որ մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը շարունակում է իր գործունեությունը եւ առայժմ չունի համապատասխան եզրակացություն: Ըստ պարոն Թորոսյանի, համաներմամբ դժվարին կացության մեջ է դրվում մարտի 1-ի հանձնաժողովը, որի համար սրանից հետո շատ ավելի բարդ է լինելու աշխատանքը: Արդեն մի քանի օր է՝ մարդիկ ազատ են արձակվում, իսկ մարտի 1-ի հանձնաժողովի անդամները դեռ «կաշկանդված են» իրենց ...

 
 
Քաղաքականություն
ԲԱԺԱԿԸ ԿԻՍՈՎ ՉԱՓ ԼԻՔՆ Է
 

ԵԽԽՎ 41 պատվիրակներից, որոնք մասնակցեցին Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների մասին բանաձեւի ընդունմանը՝ կողմ քվեարկեցին 37-ը:

Դեմ էին միայն Ադրբեջանի պատվիրակության անդամներ Ռաֆայել Հուսեյնովը եւ Գանիրա Փաշաեւան: «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, որը խիստ քննադատական ելույթ ունեցավ՝ փոխանցելով խորը հիասթափություն Հայաստանի «հանցագործ» իշխանությունների հանդեպ նման հանդուրժողականություն ու մեղմ վերաբերմունք ցուցաբերելու համար՝ չմասնակցեց բանաձեւի քվեարկությանը: Իսկ քննադատական մյուս ելույթ ունեցող Մարիետա դե Փուրբախ Լունդինը, որը դիտորդ է եղել Հայաստանի 2008-ի նախագահական ընտրություններում եւ դրանից հետո մեր երկրի վերաբերյալ ԵԽԽՎ բոլոր 4 քննարկումներում քննադատական ...

 
 
Քաղաքականություն
«Գերազանց համագործակցություն»
 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի համատեղ մամուլի ասուլիսը երեկ սկսվեց մոտ մեկ ժամ 10 րոպե լրագրողներին սպասեցնելուց հետո: Վրաստանի նախագահը ասուլիսի մոտ 22 րոպեի 14 րոպեն նվիրեց Վրաստանի «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողի հարցին պատասխանելուն: Իսկ հարցը վերաբերում էր Վերին Լարսին, ռազմավարական երկկողմանի հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանը, վրացական ընդդիմությանը ֆինանսավորող գումարներին: Մի քիչ էլ խոսելով Վերին Լարսի եւ ռուսների մասին՝ Միխայիլ Սահակաշվիլին անցավ իր երկրի կոռուպցիոներին, իր երկրի ընդդիմությանը եւ Վրաստանում իրեն չընդունող ուժերին, կարծես այդ բանը չէր կարող անել իր հայրենի հողի վրա եւ դրա համար արժեր գալ-հասնել Երեւան: Սերժ Սարգսյանը ի ողջույնի խոսքում ասաց, որ Հայաստանը խիստ կարեւորում է Վրաստանի տարածքով անցնող ...

 
 
Քաղաքականություն
Ո՞Ր ԱՐՄԵՆԱԿԱՆՆ Է ԱՎԵԼԻ ՌԱՄԿԱՎԱՐ
 

Մամուլից տեղեկանալով Արմենական-ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման մասին՝ վերջերս հիմնադրված եւ ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված «Արմենական» հասարակական երիտասարդական միավորումը երեկ իր բողոքի ձայնն է բարձրացրել նույնանուն քաղաքական կազմակերպություն ստեղծելու փորձի առիթով, քանի որ ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 1-ին գլխի 6-րդ հոդվածի 2-րդ կետում հստակ նշված է, որ կուսակցության անվանումը եւ դրա հապավումը պետք է տարբերվեն արդեն իսկ գործող կուսակցությունների եւ հասարակական միավորումների անվանումներից ու դրանց հապավումներից: Ըստ երիտասարդ արմենականների՝ խախտվել է նաեւ ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 2-րդ գլխի 12-րդ հոդվածի 1-ին կետը՝ հիմնադիր համագումարի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվում են կուսակցության հիմնադիր ...

 
 
Քաղաքականություն
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼՈՒ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ
 

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որը 2008թ. մարտիմեկյան իրադարձություններից ի վեր գտնվում է հետախուզման մեջ եւ մեղադրվում է «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ, երեկ իր կայքէջով հայտարարություն է տարածել, որում ասված է, թե «ընդհատակից դուրս գալու եւ քաղաքական պայքարս բանտում շարունակելու որոշում եմ կայացրել»: Փաստարկելով իր՝ մինչ օրս ընդհատակում լինելու անհրաժեշտությունը, նա համոզմունք է հայտնել, որ հիմա, երբ համաժողովրդական պայքարի արդյունքում իր «քաղբանտարկյալ ընկերներից շատերը ազատություն են ստանում, ինչը նոր լիցք ու ոգեւորություն կհաղորդի Շարժմանը, Հայ ազգային կոնգրեսին», իր՝ ընդհատակից դուրս գալը եւ բանտում հայտնվելը այլեւս չի կարող հարվածել Համաժողովրդական շարժմանը, ուստի՝ «հպարտությամբ արձանագրում եմ, որ եկել է քաղբանտարկյալ ...

 
 
Քաղաքականություն
ԵՎՍ 4-ԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ
 

Երեկ տարբեր քրեակատարողական հիմնարկներից համաներման կիրառմամբ ազատ է արձակվել եւս 4 քաղբանտարկյալ: Այսպես՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել «Վարդաշեն» ՔԿՀ պետի նախկին տեղակալ Գագիկ Հովհաննիսյանը: Վերջինս դատապարտվել էր 2,5 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: Ի դեպ, նրա հայրը՝ «Տրոս» անունով ավելի հայտնի Համլետ Հովհաննիսյանը, մարտիմեկյան դեպքերի առնչությամբ հարուցված քրգործով մեղադրվում է «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ եւ գտնվում է հետախուզման մեջ: Երեկ «Սեւան» ՔԿՀ-ից ազատ են արձակվել նաեւ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչներ Մկրտիչ եւ Արմենակ Աբրահամյանները, որոնք դատապարտվել են նախկինում գործող ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն՝ «զանգվածային անկարգություններին» մասնակցելու համար, իսկ «Էրեբունի» ...

 
 
Քաղաքականություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ
 

ԵԽԽՎ երեկ ընդունած ընդհանուր բնույթի մի բանաձեւում Հայաստանի վերաբերյալ կան բազմաթիվ դրույթներ

ԵԽԽՎ-ն իր լիագումար նիստում երեկ քննարկեց Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Սերհիյ Հոլովաթիի հեղինակած զեկույցը՝ «Մարդու իրավունքների վիճակը Եվրոպայում եւ Վեհաժողովի դիտարկման գործընթացի առաջընթացը»: Ընդունվեց նաեւ համապատասխան բանաձեւ, որի շատ կետերում՝ ինչպես նաեւ զեկույցում, բազմաթիվ հիշատակումներ կան Հայաստանի մասին: Ընդհանուր առմամբ՝ այս փաստաթղթերը դիտարկման գործընթացի ներքո գտնվող 11 երկրների ու եւս 3-ի մասին են, որոնք գտնվում են հետդիտարկման փուլում:

Այսպես՝ բանաձեւի 6.1 կետում Հայաստանը նշվում է այն 6 երկրների շարքում, որտեղ թեեւ դատական համակարգի բարեփոխումներ են իրականացվում, սակայն դեռ առկա են ...

 
 
Քաղաքականություն
«Էդ կարմրուկը մենք հանել ենք»
 

Խորեն Թռչունիչը քննադատում է ԻԻՀ իշխանություններին

Հայաստանի խորհրդարանի նախկին կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանը, «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն չկայացած այցին, որոշեց անկեղծանալ եւ ասել. «Սա Իրանի իշխանությունների մեծամտությունն է: Ժողովուրդն արտակարգ ժողովուրդ է, բայց իշխանությունները միշտ էլ մեծամիտ են եղել: Ես ցավում եմ, որ նման բան է պատահել, բայց էդ կարմրուկը մենք հանել ենք»: Հիմնավորելով ասածը՝ Խորեն Թռչունիչը իր հետ կատարված մի դեպք պատմեց. «1996 թվականին, երբ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն Իրանում էր՝ նորից ԱԺ նախագահի գլխավորությամբ, մեզ 15 րոպե նստեցրել են՝ իրենց խորհրդարանի ղեկավարը՝ Հաբիբին, չի գալիս: Հետո մեկը դուրս եկավ, թե՝ Հաբիբին ասում է, դուք շատ ...

 
 
Սոցիում
ԱՌԱՋԱՐԿ ԵՎ ՊԱՀԱՆՋ՝ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
 

Երեւանում երիտասարդներին արգելել են ցուցապաստառներով դիմավորել Վրաստանի նախագահին, բայց բողոքի հայտարարություններ արվել են:

Վրաստանի նախագահի Հայաստան այցից մեկ օր առաջ Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը Հայաստանի եւ Վրաստանի նախագահներին նամակ է հղել, որում անդրադարձել է Ջավախքի խնդիրներին: Նամակագիրները բարձրաստիճան ղեկավարների երկխոսություններն ու հանդիպումները համարում են տարբեր երկրների ու ժողովուրդների միջեւ ծագած խնդիրների լուծման բանալի ու միաժամանակ նկատում, որ Ջավախքի հայ բնակչության նկատմամբ կիրառվում են այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են հայաթափման ճանապարհով արհեստականորեն ազգային կազմը փոխելուն, ոտնահարվում են տեղացիների ազգային ու ...

 
 
Կրթություն
«ԼՈՒՅՍԸ» ԲԱՑՎՈ՞ՒՄ Է
 

Երեկ հանրությանը ներկայացավ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրենը

«Առավոտը» պարբերաբար անդրադարձել է «Լույս» հիմնադրամի՝ հիմնականում վարագուրված գործունեությանը: Համազգային նպատակներ ունեցող այս մասնավոր ձեռնարկի սկիզբը հայտարարվել էր վաղուց, եւ պարբերաբար կցկտուր տեղեկություններ էին սպրդում հիմնադրամի ինչ-ինչ գործունեության մասին, սակայն, ընդհանուր առմամբ, սա մի փակ կառույց էր, որի մասին տեղեկություններ հայթայթելը լուրջ ճիգեր էր պահանջում: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի անմիջական ջանքերով հայտնի էր միայն, որ իր՝ Արթուր Իշխանյանի եւ համախոհների նախաձեռնությամբ ՀՀ նախագահի հովանու ներքո ստեղծվել է մի հիմնադրամ՝ «Լույս», որի նպատակն է աջակցել արտասահմանյան ...

 
 
Կրթություն
Եղեք օբյեկտիվ եւ մի վախեցեք ոչնչից
 

Փորձառու լրագրողները խորհուրդ տվեցին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտներին

Երեկ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 51 բակալավրի եւ 32 մագիստրոսի դիպլոմների հանձնման արարողությունը: Սկզբում երիտասարդ լրագրողները որոշեցին երդում տալով հետ չմնալ բժիշկներից: Իհարկե, նրանցը ոչ թե Հիպոկրատի, այլ այնպիսի բովանդակության երդում էր, որով ապագա կամ արդեն գործող լրագրողները խոստանում էին լինել օբյեկտիվ, անաչառ, հարգել այլոց իրավունքները եւ այլն: Ողջույնի խոսքերից հետո մագիստրոսներին, որոնք հատուկ զգեստներ էին կրում, եւ բակալավրիատն ավարտած ուսանողներին դիպլոմներ հանձնեցին հյուրերը, որոնք հայաստանյան լրատվական դաշտի ներկայացուցիչներ էին: ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը ողջույնի խոսքում կես-կատակ ասաց, որ հույս ունի այս ...

 
 
Մշակույթ
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՆԻՄԱՑԻԱՆ ՈՒ ՀՆԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱՆ
 

Ոլորտի խնդիրները՝ ըստ ճանաչված մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանի


Գ. Մարտիրոսյանի՝ սարոյանական «Պատերազմը մեր փողոցում» ֆիլմի հերոսները:

Հայկական մուլտիպլիկացիան ծաղկման շրջան ապրեց 1970-80-ական թթ., երբ ստեղծվեցին ոճական, բովանդակային առանձնահատկություն ունեցող ֆիլմեր, որոնք մշակեցին ազգային անիմացիոն կինոյի նկարագիրը, նպաստեցին այս կինոձեւի ու մեր գրականության եւ միջնադարյան մանրանկարչության միահյուսմանը: Այսօր ցանկության դեպքում էլ չենք կարող խոսել վերջին տարիների հայկական անիմացիոն կինոյի հաջողությունների մասին, որովհետեւ, ըստ էության, զրկվել ենք «Հայֆիլմի» բաղկացուցիչ ստորաբաժանումներից մեկից՝ մուլտարտադրամասից: Պետական աջակցությունն էլ այս ոլորտում բավարար չէ: Հիշենք ...

 
 
Մշակույթ
Մարզային թատրոնի հոգսերը
 

Մեկնաբանում է Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարը

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնը հանրապետության մարզերում գործող այն հազվագյուտ օջախներից է, որ սեփական շենք ունի: Վերջին անգամ այն նորոգվել է 1997-ին: Մեր այցելության օրը ներկայացում ազդարարող եւ ոչ մի ազդագիր փակցված չէր: Շենքի ներսում դիմավորեցին երկու նարդի խաղացողները, հեռանալիս նրանց թիվն ավելացել էր: Պարզվեց՝ նրանք թատրոնի աշխատակիցներն են:

«Առավոտը» հանդիպեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Մնացականյանի հետ: Նա պատմեց, որ թատրոնի պատմության մեջ ծանր շրջան է եղել, երբ գործել են քաղաքապետարանի ենթակայության ներքո, իսկ հետո նորից վերականգնվել որպես մշակույթի նախարարության կառույց: «Այսօր ոչ մի քաղաքապետ չի կարող թատրոն պահել: Առանց պետական հովանավորության՝ անհնար է, որ մեկ տարուց ...

 
 
Սպորտ
ՄԵԿ ԱՂՋԻԿ ԵՎ ՎԵՑ ՏՂԱ
 

Ձյուդոյի Հայաստանի պատանիների (մինչեւ 17 տարեկաններ) հավաքականը երեկ մեկնեց Սլովենիա, որտեղ հունիսի 26-28-ը անցկացվելու է այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունը: Ավագ մարզիչ Մարտին Սարգսյանը մրցավայր տարել է յոթ հոգու: Նրանք են. մինչեւ 48 կգ քաշային կարգ՝ Երջանիկ Կարապետյան, որը մեր հանրապետությունից Սլովենիա մեկնած միակ աղջնակն է, 50 կգ՝ Գարիկ Հարությունյան, 55 կգ՝ Դավիթ Նիկողոսյան, 60 կգ՝ Դավիթ Ղազարյան, 66 կգ՝ Հայկ Ալեքսանյան, 73 կգ՝ Մհեր Հայրապետյան եւ 81 կգ՝ Արման Սողոմոնյան:

Հավաքականը Եվրոպայի առաջնության նախապատրաստության վերջին հավաքն անցկացրել է Աբովյան քաղաքում:

Մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայից երեկ մեզ տեղեկացրին նաեւ, որ հուլիսի 4-ին մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայանալու է ֆեդերացիայի 2009 թ. գավաթի անհատական երկրորդ խաղարկությունը մեծահասակների միջեւ (առաջինն անցկացվել է ...

 
 
Սպորտ
 

ՄԵԿՆԵԼ ԵՆ ԶԱԳՐԵԲ

Զագրեբում կայանալիք թեքվանդոյի Եվրոպայի կադետների (պատանիներ) առաջնությունում, որին, ըստ նախնական տվյալների, մասնակցելու են շուրջ 40 երկրներ, Հայաստանը ներկայացված է լինելու յոթ քաշային կարգերում: Մեր պատանիների թիմը արդեն մեկնել է մրցավայր: Իսկ մարզաձեւի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել օգոստոսին Դանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ ՄԵՐՈՆՔ ԵՆ

ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ, ՈՒԵՖԱ-ի որոշմամբ, ֆուտբոլի «Եվրոպայի լիգայի» որակավորման առաջին փուլի Չեռնոգորիայի «Սուտյեսկա» եւ Բելառուսի ՄՏԶ ՌԻՊՈ թիմերի միջեւ հուլիսի 2-ին նշանակված հանդիպումը սպասարկելու է Հայաստանի մրցավարական բրիգադը:

Հանդիպման գլխավոր մրցավարը ...

 
 
Սպորտ
Հայաստան-ֆրանսիա՝ 9,5:6,5
 

Երեկ Փարիզի «Castell-Paris» հյուրանոցում սկսվեց արագ շախմատի Ֆրանսիա-Հայաստան ընկերական մրցամարտը, որում հաղթողի հիմնական հավակնորդ համարվում է Հայաստանի թիմը:

Ըստ մրցակարգի՝ շախմատիստներին պարտիայի համար տրվում է 15 րոպե՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան ավելացումով:

Առաջին օրը 9,5:6,5 (3:1, 1,5:2,5, 2:2, 3:1) հաշվով ընդհանուր հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող մեր հանրապետության ազգային հավաքականը: Հայաստանցի գրոսմայստերների (նրանք խաղացել են չորսական պարտիա) անհատական ցուցանիշներն են. Լեւոն Արոնյան, Տիգրան Պետրոսյան եւ Վլադիմիր Հակոբյան՝ 2,5-ական միավոր, Գաբրիել Սարգսյան՝ 2,0, Ֆրանսիայինը՝ Մաքսիմ Վաշյե Լագրավ՝ 2,5, Ժոել Լոթյե եւ Քրիստիան Բաուեր՝ 1,5-ական, Լորան Ֆրեսինե՝ 1,0:

Այսօր մրցամարտի երկրորդ եւ վերջին օրն է:

 
 
Սպորտ
 

ՇՎԵԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԵՇՏ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

Այս համոզմունքն է արտահայտել «Միկայի» հարձակվող Արամ Ոսկանյանը՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունից հետո, երբ հայտնի դարձավ, որ աշտարակցիների առաջին մրցակիցը լինելու է Շվեդիայի «Հելսինբորգը»: Ֆուտբոլիստը լրատվամիջոցներին ասել է. «Այս տարի մենք ընկերական խաղ ենք ունեցել Շվեդիայի չեմպիոն «Կալմարի» հետ, որն ավարտվել է 1:1 հաշվով: Հասկանալի է, որ «Հելսինբորգը» կուռ կազմ ունի եւ ֆիզիկապես ուժեղ խաղացողներով համալրված թիմ է: Վստահաբար կարելի է ասել, որ մրցակցի հարկի տակ մեզ համար դժվար է լինելու: Սակայն նույն չափ վստահեցնում եմ, որ նրանց համար էլ Հայաստանում կայանալիք հանդիպումը հեշտ չի լինի: Առաջին արգելքը հաղթահարելու մեր եւ նրանց շանսերը գնահատում եմ 50-50»:

«ԲԱՆԱՆՑՆ» ԱՐԴԵՆ ՈՒԺԵՂԱՆՈՒՄ Է ...

 
 
Սպորտ
Կլինի Աբրահամի վերջի՞ն մենամարտը
 

Գերմանական մամուլը նշում է, որ IBF-ի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ ծագումով թուրք Մահիր Օրալի միջեւ հունիսի 27-ին նշանակված մենամարտը հայ բռնցքամարտիկի համար կարող է վերջինը լինել միջին քաշային կարգում: Աբրահամը վաղուցվանից քաշ գցելու հետ կապված խնդիրներ է ունենում, դրա պատճառով էլ պլանավորում է շուտով տեղափոխվել երկրորդ միջին քաշային կարգ:

Համընդհանուր համոզմամբ, Արթուրի եւ WBC/WBO վարկածներով չեմպիոնական տիտղոսների տիրակալ, ամերիկացի Կելլի Պավլիկի միջեւ գոտիների միավորման մենամարտն ամենասպասվածն է միջին քաշային կարգում: Սակայն Պավլիկը եւ նրա պրոումոթերները, հայ բռնցքամարտիկի խոսքերով, խուսափում են իր հետ հանդիպելուց: «Ես հայտարարում եմ, որ Պավլիկը խուսանավում է ինձ հետ մենամարտից,-Աբրահամի խոսքերը մեջբերում է «Boxing Scene.com»-ը:- Նա մեկ վնասվածք է ստանում, մեկ հրաժարվում: Նրանք միշտ էլ մի ...

 
 
Աստղագուշակ
Հունիսի 25
 

 

ԽՈՅ (21.03-20.04)- Ձեր ավելորդ հուզականությամբ կազդեք գործընկերների նյարդերին:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Բարենպաստ օր է ցանկացած հարց լուծելու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր ծանոթություններ հաստատելիս՝ ապագայում անձնական հաջողություններ կունենաք:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հնարավորություն կունենաք ստանալ ձեզ հուզող հարցերի պատասխանները:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրը լի է նոր հետաքրքրություններով:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Օրիգինալ եւ համարձակ որոշումներ կայացնելու համար շատ բարենպաստ օր է:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Անսպասելի կլուծվեն բոլոր ֆինանսական հարցերը:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Ժամանակն է տեղավորվեք որեւէ կայուն աշխատանքի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Սիրո հարցում հաջողություններ կունենաք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Զերծ մնացեք չմտածված քայլեր կատարելուց: ...

 
 
Տնտեսություն
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
 

Մի քանի տարի է, ինչ Կադաստրի պետական կոմիտեն պետական ֆինանսավորում չի ստանում, այդ պատճառով էլ կոմիտեում որոշել են գոյատեւելու համար բարձրացնել գործարքների գները:

Օրերս Կադաստրի պետական կոմիտեն գործարքների գները մի քանի անգամ թանկացրել է, ինչն էլ դարձել է բազմաթիվ քաղաքացիների դժգոհության պատճառ: Շատերը կադաստրի ծառայություններից օգտվելիս՝ անակնկալի են եկել՝ տեղեկանալով, որ նախկինում մի քանի հազար դրամ արժեցող տեղեկանքի համար պետք է 2-3 անգամ ավելի վճարեն: Մանավանդ, որ այդ մասին քաղաքացիներին նախապես չի զգուշացվել: Եթե նախկինում բնակարան ձեռք բերողը իր անունով այն գրանցելու դեպքում պետք է վճարեր մոտ 14 հազար դրամ, ապա այսօր նույն գործարքը կատարելու համար վճարելու է 35 հազար դրամ։

Խնդրի առնչությամբ «Առավոտը» զրուցեց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ...

 
 
Տնտեսություն
Տնտեսական անկումը ԱՄՀ-ին հանգիստ չի տալիս
 

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) խիստ անհանգստացած է Հայաստանում առաջին հինգ ամիսներին արձանագրված տնտեսության անկման 15,7% ցուցանիշով: Այս մասին երեկ ասուլիսում ասաց ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նինկե Օմեսը: Նրա կարծիքով, նման կտրուկ անկման պատճառը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների կրճատմամբ, ու նաեւ երկրում շինարարության տեմպերի նվազմամբ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 9,8%:

Ն. Օմեսը տեղեկացրել է, որ ԱՄՀ-ի վարկի մի մասը՝ $158 մլն, Հայաստանը կստանա մինչեւ շաբաթվա վերջ: Նշենք, որ ԱՄՀ-ն մեր երկրի համար նախատեսված վարկը $ 540 մլն-ից ավելացրել էր մինչեւ $822 մլն 700 հազար՝ Հայաստանի աճող ֆինանսական կարիքները հոգալու համար: ԱՄՀ ներկայացուցիչը նաեւ կանխատեսումներ է արել 2009-ին Հայաստանի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ: Ըստ ...

 
 
Տնտեսություն
«Դինո գոլդ մայնինգում» կրճատումները շարունակվում են
 

Օրերս «Առավոտին» էին դիմել Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության աշխատակիցները, որոնք դժգոհում էին ընկերությունում իրականացվող հերթական կրճատումներից: Այս անգամ կրճատվել է մոտ 250 աշխատակից: «Առավոտի» հետ զրույցում «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» կրճատված աշխատակիցների ներկայացմամբ. «Գործարանի ղեկավարությունը կառավարության հետ պայմանավորվել էր, որ կրճատումներ չի անի, խոստացել էր, որ մենք, այնուամենայնիվ, կաշխատենք, բայց, փաստորեն, 200 հոգի արդեն կրճատել է: Տարվա սկզբին պատճառաբանում էին, որ պղնձի միջազգային գները, դոլարի ցածր կուրսը վնասում են իրենց աշխատաքին ու իրենք «տակ են» տալիս: Հիմա էլ հո դոլարի կուրսը բարձրացել է, պղնձի գներն էլ բարձրացել են, հիմա ինչո՞ւ են «տակ տալիս»: Իսկ ճգնաժամն ու դոլարի կուրսը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի վրա չի՞ ազդում, ինչո՞ւ իրենց մոտ ...

 
 
Տնտեսություն
ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՈՒՆԴ՝ ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՆԿԱՏԱ՞ՆԸ
 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակում է իր ուսումնասիրության արդյունքները


Մանկատան տնօրենը վստահ է, որ իր գլխին «սարքում» են:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ վերջերս կատարած ստուգումների արդյունքում աշխատանքից ազատվել էր Գյումրիի «Հույս» մանկատան տնօրեն Ռուբեն Մարկոսյանը: Նախարարությունից պարզաբանում են, որ նա խախտել է երեխաների ապրելու ու սնվելու իրավունքը, այդուհանդերձ՝ Ռուբեն Մարկոսյանը շարունակում է պնդել, որ դա կուսակցական խաղ է, իրեն «անտակտ» ձեւով պաշտոնազրկել են գործազուրկ ԲՀԿ-ական Անահիտ Կարապետյանին աշխատատեղով ապահովելու նպատակով: «Եթե ինձանից ներողություն խնդրեն, կանգնեն ու անկեղծ ասեն, որ ինձ ...

 
 
Տնտեսություն
Ընկե՞լ է, թե՞ արմատախիլ է արվել
 

Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում իրականացվող շինարարության պատճառով 2 ծառ է արմատախիլ արվել: Այս մասին օրերս «Առավոտին» հայտնեցին այս տարածքի հարեւանությամբ ապրող էջմիածինցիները: Նրանց խոսքերով, շինարարությունն իրականացնողը երկար ժամանակ ձեռք չի տվել ծառերին, սակայն հենց դրանք սկսել են կառույցին խանգարել, անմիջապես գործի է անցել ու, ավելորդ քաշքշուկի մեջ չընկնելու համար, ծառերը հենց արմատից հանել է, իրենց՝ բնակիչների առջեւ էլ արդարանալով, թե քամուց են ընկել:

Այս առնչությամբ Էջմիածնի քաղաքապետարանի հասարակության հետ կապերի վարչությունից մեզ պարզաբանեցին, որ մեկ շաբաթ առաջ իրենց մոտ տեղի ունեցած ուժգին քամու պատճառով է այդ տարածքի միակ ծառն ընկել, որը չէր խանգարում շինարարությանը, շինարարությունն էլ օրինական է եւ ոչ մի խախտում թույլ տրված չէ: Նրանք տեղեկացրին նաեւ, որ այդ քամու հետեւանքով ...

 
 
Տնտեսություն
Մահափորձ չի եղել
 

Երեկ օրվա ընթացքում տեղեկություն տարածվեց, թե Հայաստանի բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի դեմ մահափորձ է կատարվել: Այդ առնչությամբ «Առավոտը» փորձեց ընկերության մամուլի քարտուղար Վահե Իսահակյանից ճշտել, արդյոք նման բան եղե՞լ է: Վ. Իսահակյանը մեր հարցին պատասխանեց. «Այդ տեղեկատվությունը սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը»:

 

 
 
Տնտեսություն
Արդեն կժպտան
 

«Արաբկիր» բժշկական կենտրոնում արդեն սկսվել են «նապաստակի շրթունք» եւ «գայլի երախ» բնածին արատներով ծնված երեխաների ու մեծահասակների անվճար վիրահատությունները: Ծրագիրն իրականացնում է շահույթ չհետապնդող «Ժպիտ» միջազգային կազմակերպությունը: Վիրահատությունները կատարում է ԱՄՆ-ից ժամանած մասնագետների խումբը: Նախօրեին բուժկենտրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Ժպիտ» նախագծի հիմնադիր տնօրեն Մադլեն Մինասյանը հայտնեց, որ ծրագրել են առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանում լուծել շուրթի եւ քիմքի ճեղքվածքի հետ կապված խնդիրները:

Այս փուլում նախատեսվում է վիրահատել 50-55 հոգու: Միջոցառմանը ներկա առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանն էլ նշեց, որ ինչպես բոլոր երեխաները, այնպես էլ այսպիսի արատ ունեցողները ծնվում են գեղեցիկ, սակայն նրանց գեղեցկությունը երեւում է ...

 
 
Իրավունք
ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՆԱԼՈՒ
 

«Տաշիր» առեւտրի կենտրոնի հարակից տարածքից՝ տարել էին ԱԱԾ վարչական շենք

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Ավետիսյանի վարույթում են գտնվում Գեւորգ Ահարոնյանի եւ Հայկ Աբրահամյանի քրեական գործերը: Ընդ որում, Գ. Ահարոնյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ապրիլի 10-ին, իսկ Հ. Աբրահամյանի նկատմամբ՝ մարտի 3-ին:

Երկուսն էլ զբաղվել են արտարժույթի վաճառքով՝ դրա համար չունենալով համապատասխան լիցենզիա: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Լ. Հովհաննիսյանի, Գ. Ահարոնյանը «փորձ է արել զբաղվել» 100 000 դրամը գերազանցող 326 000 դրամի փոխանակմամբ: Նա մի քաղաքացուց վերցրել է 1000 դոլար, եւ, ըստ մեղադրանքի կողմի գնահատման. «Չի կատարել ...

 
 
Իրավունք
«Ինքնահաստատման ձգտումները»՝ մուրճով եւ դանակով
 

Վայոց ձորի մարզի դատախազության կողմից օրեր առաջ ներկայացվեցին 2008 թ. ընթացքում անչափահասների շրջանում ձեւավորված հանցավորության վիճակի, նրանց կողմից կամ մասնակցությամբ կատարված հանցագործությունների կառուցվածքի, դրանց կատարմանը նպաստող հանգամանքների ուսումնասիրությունները:

Ըստ այդ ուսումնասիրությունների, մարզի տարածքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների 7 դեպք, որոնք կատարել է 10 անչափահաս: 2005-2007թթ. այս նույն մարզի տարածքում արձանագրվել էր 11 անչափահասի կողմից կատարված հանցագործության ընդամենը 10 դեպք, ընդ որում՝ 3-ական դեպք կատարվել էր, համապատասխանաբար, 2005 եւ 2006 թթ., իսկ 4-ը՝ 2007 թ. ընթացքում:

Առողջությանը վնաս պատճառելու 7 դեպքից 2-ը կատարվել է դանակի եւ մուրճի գործադրմամբ: Ըստ դատախազության, «Նշված դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ անչափահասների կողմից ...

 
 
Իրավունք
ՈՒՇՔԻ Է ԵԿԵԼ
 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին, հարավսլավացի զոհված փրկարարների հուշարձանի մոտ տեղի ունեցած ավտովթարի ժամանակ զոհվել էին «Որոգայթ» հեռուստասերիալի դերասաններ Գեղամ Խանդիլյանն ու Արամ Միսկարյանը։ Ծայրահեղ ծանր վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել օպերատոր Էդգար Տեր-Ադամյանը։ Նրան վիրահատել էին Էջմիածնի հիվանդանոցում եւ ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Երեկ, բարեբախտաբար, նա ուշքի է եկել (թեեւ մամուլի որոշ միջոցներում միանգամայն այլ տեղեկություններ էին տարածվում)։ Բժիշկների գնահատմամբ՝ նրա վիճակը կայուն էր։ Նշենք, որ նա ամուսնացած է, ունի 2 երեխա եւ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի որդին է։

 
 
Իրավունք
ԸՆՏԱՆԻՔԸ ՓԱԽԵԼ ԷՐ
 

Երեկ «Առավոտ» էին եկել Կոտայքի մարզի բնակիչներ՝ ազգությամբ եզդի Ջեմա Ազոյանի ընտանիքի անդամները: 60-ամյա Ջ. Ազոյանն ասաց, որ 3 օր է, ինչ փախեփախի մեջ են, քանի որ Գողթ գյուղի բնակիչները հետապնդում եւ սպառնում են իրենց: Նախ, նրանք այս ընտանիքից պահանջել են հորթ, ապա գառ, ու երբ անասնապահությամբ զբաղվող, 10 «նաֆար պահող» ընտանիքն ընդդիմացել է, ապտակել եւ ջարդել են Ջեմայի որդու՝ Կանաթի ատամները:

Գողթեցիները շրջափակել են ընտանիքին, որը գյուղից 40 կմ հեռավորության վրա գտնվող սարն է բարձրացել: Սակայն Ազոյանների ընտանիքի փախուստի պահին տեղաբնակները կրակել են նրանց ետեւից, ջարդել են նրանց «Ուազ» մակնիշի ավտոմեքենան, որը, երեկվա դրությամբ, ջարդված-ընկած էր գյուղապետարանի շենքի դիմաց:

Նրանք դիմել են նաեւ ՀՀ-ում Եզդիների պրեզիդենտ Ազիզ Թամոյանին, որպեսզի վերջինս դիմի ոստիկաններին ու դատախազին, ...

 
 
Իրավունք
ԿՈՐԵԼ ԷՐ
 

Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի մոտակա դաշտերում, խոտաբույսեր հավաքելիս, կորել էր Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի 80-ամյա բնակչուհի Քնարիկ Պողոսյանը: Փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ Ք. Պողոսյանը, կորցնելով ընկերներին, ինքնուրույն տուն էր վերադարձել:

 

 
 
Իրավունք
ԴԵՌ ՀԱՄԱՆԵՐՎՈՒՄ ԵՆ
 

ՀՀ ԱԺ հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն, ԱՆ քրեակատարողական հիմնարկներից երեկվա դրությամբ ազատ է արձակվել թվով 103 անձ: Կրճատվել է 4 անձի պատժի չկրած մասը: Ըստ քրեակատարողական հիմնարկների՝ պատկերն այսպիսին է.

«Նուբարաշեն» ՔԿՀ- ազատվել է 35 անձ,

«Արթիկ» ՔԿՀ- ազատվել է 5 անձ, 2-ի պատժաչափը կրճատվել է,

«Վանաձոր» ՔԿՀ- ազատվել է 12 անձ,

«Գորիս» ՔԿՀ- ազատվել է 5 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է,

«Վարդաշեն» ՔԿՀ- ազատվել է 22 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է,

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ- ազատվել է 7 անձ,

«Աբովյան» ՔԿՀ կանանց տեղամաս- ազատվել է 5 անձ, իսկ անչափահասների տեղամասից՝ 3 անձ,

«Մեղրի» ՔԿՀ- ազատվել է 7 անձ:

«Առավոտի» տեղեկություններով, դատարկվել է նաեւ ռազմական ոստիկանության մեկուսարանը: Այնտեղից ազատ ...

 
 
Մարզեր
Գումարները սառեցվել են
 

Տնտեսական ճգնաժամի պատճառով հետաձգվել են Սյունիքի մարզի մի շարք դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: 2009 թվականի պետբյուջեից մարզի 6 դպրոցի հիմնանորոգման համար ընդամենը 557,8 միլիոն դրամ գումար է նախատեսված, սակայն այսօր միայն 220 միլիոնի աշխատանքներ են իրականացվում՝ նախորդ տարիներից դեռեւս նորոգումը չավարտված 2 ուսումնական հաստատություններում՝ Սիսիանի տարածաշրջանի Սառնակունք գյուղի դպրոցում եւ Կապանի թիվ 3 կրթահամալիրում:

Ըստ Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի` մնացած 337 միլիոն դրամի աշխատանքները, կառավարության համապատասխան որոշմամբ, կասեցված են, իսկ այս տարի դպրոցաշինության համար նախատեսված գումարը, նախորդ տարիների համեմատությամբ, բավական քիչ է: Ուստաբաշյանի խոսքով, կասեցված գումարը կհատկացվի ...

 
 
Մարզեր
Արագածոտնում էլ են քիչ հավաքում
 

Արագածոտնի մարզխորհրդի նիստում մարզպետարանի Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ա. Ավետիսյանը հայտարարել է, որ այս տարվա առաջին հինգ ամիսներին հողի հարկի հավաքագրումը կազմում է 71,5 %: Առանձին համայնքներ անցել են 100 %-ի սահմանը: Բայց կան համայնքներ, որոնք վատթարագույն վիճակում են: 20%-ի սահմանագիծը չեն հատել Արագածոտն, Կարբի, Սաղմոսավան, Օրգով, Ջրամբար, Գեղարոտ, Ծիլքար, Միրաք, Նորաշեն, Շենկանի, Ջամշլու, Կանիաշիր, Սիփան համայնքները:

«Առավոտը» տեղեկացրել է, որ Հայաստանի 920 համայնքներից եւ ոչ մեկը հանրային իրազեկման միջոցները արդյունավետ չի օգտագործում: Այս մասին խոսվել է Արագածոտնի մարզպետարանում: ՏԻՄ վարչության պետ Ս. Հովսեփյանը ասել է, թե համայնքապետարանների մեծ մասում բացակայում են տեղեկատվական վահանակները, որոնցում պետք է պարտադիր փակցվեն համայնքապետերի եւ ավագանիների ...

 
 
Մարզեր
Պահանջները նույնն են
 

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եղել է Մարտունի քաղաքում ու Ծովասար գյուղում եւ ծանոթացել միջհամայնքային ճանապարհի 7 կմ հատվածի նորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագիրը իրականացվում է Ասիական զարգացման բանկի միջոցներով։ Իսկ ահա ծագումով մարտունեցի, ռուսաստանաբնակ եղբայրների՝ «ԲԱՄՕ» ընկերության միջոցներով Ծովասարում 500 աշակերտական տեղով նոր դպրոց է կառուցվում, հիմնանորոգվում է գյուղի մշակույթի տունը: Ծրագրերի ավարտը՝ այս տարվա սեպտեմբերին։ Գյուղը խմելու ջրի խնդիր ունի, եւ Արմեն Գեւորգյանը խոստացել է զբաղվել այս հարցով, իսկ «ԲԱՄՕ»-ն նորոգում է գյուղի խմելու ջրագիծը: Մարտունեցիք ավանդաբար եւ ընտանիքներով մեկնում են արտագնա աշխատանքի: Ճգնաժամի արդյունքում մեկնողների թիվը նվազել է, սակայն «ԲԱՄՕ»-ի ծրագրերը մոտ 250 հոգու աշխատելու հնարավորություն են տվել: ...

 
 
Մարզեր
Մեդալները հաստատվեցին
 

ՀՀ Սփյուռքի նախարարության ատյանի երեկվա նիստում որոշվել է ստեղծել նախարարության պարգեւների համակարգ: Այսուհետեւ նախարարությունը այս կամ այն անհատի, կազմակերպության վաստակը կարող է գնահատել՝ նրանց պարգեւելով ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալ, «Վիլյամ Սարոյան», «Պողոս Նուբար», «Կոմիտաս», «Արշիլ Գորկի» մեդալներ, ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգիր, պատվո դրոշ եւ շնորհակալագիր: Եթե Հայաստան-Սփյուռք հարաբերությունները լուսաբանած ԶԼՄ-ների աշխատանքը նախարարության սրտով լինի՝ լրագրողները եւս կպարգեւատրվեն: Լրագրողական աշխատանքների մրցույթի մասին նախարարությունը նախապես կտեղեկացնի:

Հիշեցնենք, որ Սփյուռքի նախարարությունն արդեն մի շարք խորհրդանիշներ ունի, այս պահին փորձում է Հայաստան-Սփյուռք գործակցության օրհներգ ընտրել: ՀՀ Սփյուռքի նախարարությունը ...

 
 
Միջազգային
907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԳՈՐԾԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆԴԵՊ
 

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի որոշման համաձայն, Ազատության ակտի 907-րդ ուղղումը կշարունակի գործել Ադրբեջանի հանդեպ: Այդ մասին որոշումն ընդունվել է 2010 թվականին նախատեսված արտաքին օգնությունների չափաբաժինները քննարկելիս:

Համաձայն Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության, ԱՄՆ Պետքարտուղարությունը խորհրդակցել է արտաքին հատկացումների ենթահանձնաժողովների հետ, հավաստիանալու՝ արդյոք բոլոր նախապայմանները համապատասխանե՞լ են աջակցությունն ստանալու պահանջներին: Հիշեցնենք, որ նույն քննարկումների ժամանակ ենթահանձնաժողովը հավանություն էր տվել 2010 թվականի ԱՄՆ պետբյուջեում Հայաստանի համար նախատեսված օգնության ծավալը հասցնել 48 միլիոն դոլարի, ինչպես նաեւ 10 միլիոն դոլարի չափով օգնություն սահմանել ...

 
 
Միջազգային
Հավատարմություն՝ վեկտորին
 

Խուսափելով ՆԱՏՕ-ի զորավարժություններում Հայաստանի մասնակցությունից՝ Սերժ Սարգսյանը ցուցաբերել է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության վեկտորի նկատմամբ իր հակվածությունը: «Արմինֆոյի» թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի հայրենակիցների հետ կապերի եւ ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Օստրովսկին: «Ես շատ դրական եմ գնահատում Հայաստանի այդ դիրքորոշումը, մասնավորապես՝ հանրապետության նախագահ Ս. Սարգսյանի դիրքորոշումը, ով իր գործողություններով խուսափել է «Cooperative Lancer/Cooperative Longbow» զորավարժություններում Հայաստանի մասնակցությունից, որոնք կայացել են Վրաստանի տարածքում մայիս-հունիս ամիսներին՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում»,- նշել է նա: Օստրովսկու կարծիքով, դրանով Հայաստանի նախագահը ցուցաբերել է Ռուսաստանի հետ ռազմավարական ...

 
 
Միջազգային
Մահմեդականները՝ Գերմանիայում
 

Համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվերով կատարված ուսումնասիրության՝ ներկայումս այդ երկրում հաշվվում է ավելի քան 4,3 միլիոն մահմեդական: Թիվը շատ ավելի մեծ է, քան ենթադրվում էր: Մինչ այդ կարծում էին, թե Գերմանիայում ապրում է առավելագույնը 3,5 միլիոն մուսուլման:

Այսպիով, մահմեդականները կազմում են ԳԴՀ-ի բնակչության 5,2%-ը: Ընդ որում՝ նրանց 45%-ը գերմանական քաղաքացիություն ունի, իսկ 55%-ը՝ այլ երկրների քաղաքացիություն: Մուսուլմանների ճնշող մեծամասնությունը՝ 2,5 մլն մարդ կամ 63,2%-ը, ներգաղթել են Թուրքիայից: Իսկ 13,6%-ը Արեւելյան եւ Հարավային Եվրոպայից ներգաղթյալ մահմեդականներն են: Գերմանիայում բնակություն հաստատած մահմեդականների 8%-ը այստեղ է հասել Միջին Արեւելքից, իսկ 7%-ը՝ Հյուսիսային Աֆրիկայից: ԳԴՀ-ում բնակվող բոլոր մահմեդականների 98%-ը ապրում է «հին դաշնային հողերում», ...

 
 
Հայդ պարկ
ԹԵՍՏԵՐԸ՝ ՈՐՊԵՍ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ»
 

Գիտելիքների բնականոն ստուգո՞ւմ, թե՞ սթրեսների ստեղծման արհեստական պայմաններ

Մենք ամենեւին մտադրություն չունեինք արձագանքելու դպրոցի շրջանավարտների համար գիտության եւ կրթության նախարարության կողմից ամեն տարի կազմակերպվող՝ բուհ ընդունվելու քննական շրջանին (ավարտական եւ միասնական քննություններ): Մենք համոզված էինք եւ դրա հիմքերն ունեինք, որ 2009-ի շրջանավարտները, ինչպես նախորդ տարիներին է եղել, այնպես էլ այս տարի հայտնվելու են նույն՝ արդեն հայտնի քննական պայմաններում, եւ անգամ քննությունների անցկացման որոշ փոփոխություններ (միասնական քննություններ) էապես չեն կարող ազդել գիտելիքների գնահատման որակի վրա: Իսկ քննության արդյունքների բողոքարկման տոկոսը, ինչպես միշտ, լինելու է նորմայի սահմաններում: Եվ առհասարակ բողոքարկումը օբյեկտիվորեն նորմալ երեւույթ է, դրանում ոչ մի արտառոց բան չկա: ...

 
 
Ժամանց
ԲԱՄԲԱՍԱՆՔԸ՝ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ
 

Այս երեւույթը նպատակ ու շահ է հետապնդում

Ժողովուրդն ասում է՝ մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա: Յուրաքանչյուր մարդու համար իր անունն ու հեղինակությունը շատ թանկ են: Այս մասին գիտեն շատերը, բայց դա ոչ ոքի չի խանգարում ընկերուհու, հարեւանի, բարեկամի ետեւից բամբասել, չարախոսել...

Ինչո՞ւ են մարդիկ բամբասում, ի՞նչ է բամբասանքը եւ ի՞նչ հոգեբանական ապրումների մեջ կարող է այն մարդուն գցել:

Հոգեբան Մարիա Թեւոսյանի ձեւակերպմամբ, բամբասելը հաճելի գործընթաց է, ու եթե այդպես չլիներ, մարդիկ տհաճություն, անհանգստություն, տագնապ, անհարմարավետություն զգային՝ դրանով չէին զբաղվի: Հոգեբանը փաստում է, որ բոլորն էլ կյանքում բամբասում են. «Որեւէ մարդու քննարկելը՝ շատ հաճախ բամբասանք ենք անվանում: Բայց նախ պետք է հասկանալ՝ ինչ է բամբասանքը: Կյանքում կա մի պարզ հասկացություն, մարդիկ կարիք ...

 
 
Ժամանց
Գործն ուսումից կարեւո՞ր է
 

Ուսանողներն աշխատում են արձակուրդի ժամանակ

Երիտասարդության զբաղվածության խնդիրն այսօր բավականին լուրջ հարց է դարձել: Ամառային արձակուրդներին այն կրկնապատկվում է՝ ի հաշիվ ուսանող երիտասարդության: Իհարկե, նրանց մեծ մասը նախընտրում է ամառը վայելել՝ իր ջանքերը ներդնելով հանգիստն առավել զվարճալի դարձնելու գործում, բայց մի մասն էլ նախընտրում կամ շատ հաճախ ստիպված է լինում աշխատել: Ընտանեկան միջավայրից դուրս հանգիստ նախընտրող ուսանողները հիմնականում մեկնում են ուսանողական ճամբարներ, ինչպիսիք կազմակերպվում են պետական գրեթե բոլոր բուհերում: Բուհերի բազային ճամբարներում հանգիստը համեմատաբար մատչելի է, ուսանողները Հայաստանի տարածքում 10-15 օր հանգստանալու համար վճարում են 17-24 հազար դրամ: Իսկ սոցիալապես անապահովների եւ հասարակական գործունեությամբ աչքի ընկնողների համար գործում են զեղչեր: ...

 
 
Ժամանց
Ամենասեքսուալ կանայք
 

Ըստ FHM ամսագրի՝ աշխարհի ամենասեքսուալ կանանց տասնյակում առաջին տեղը արդեն երկրորդ տարին շարունակում է զբաղեցնել «Տրանսֆորմերների» աստղ Մեգան Ֆոքսը (լուսանկարում): Նրան հետեւում են Ջեսիկա Ալբան, Սքարլետ Յոհանսոնը, Ջեսիկա Բիլը, Մեդելին Զիման, Ադրիանա Լիման, Էլիշա Գուտենբերգը, Հեյդի Մոնտագը, Էնն Հետեուեյը, իսկ տասնյակը եզրափակում է Կետի Պերրին:

«Տրանսֆորմերների» աստղ Մեգան Ֆոքսը դարձել է երկրորդ կինը, ով վարկանիշի գոյության ողջ պատմության ընթացքում կարողացել է 2 տարի անընդմեջ մնալ առաջին տեղում: Այդպիսի արդյունքի առաջինը հասել էր Ջենիֆեր Լոպեսը՝ 2001թ. եւ 2002թ.:

FHM-ը Ֆոքսի մասին գրել է. «Երկրի վրա կա 6 մլրդ մարդ, որից 3-ը՝ կանայք: Եվ նրանից հետո, երբ 10 մլն-ը քվեարկել է, FHM-ի ընթերցողները Մեգան Ֆոքսին կրկին հայտարարել են աշխարհի ամենասեքսուալ կին»:

Մեգան Ֆոքսի մասնակցությամբ հաջորդ ֆիլմը ...

 
 
Ժամանց
2,5-ամյա ծխողը
 

Չինաստանում հայտնաբերվել է ամենաերիտասարդ ծխողը. ծխախոտի սիրահարը Լյան Լյան անունով 2,5 տարեկան տղա է, հաղորդում է «Ռիա Նովոստին»: Տյանցզին մեգապոլիսում ապրող փոքրիկը ծխել սկսել է մեկ տարի առաջ: Այժմ նա օրական ծխում է մեկ տուփ ծխախոտ: Ըստ aysor.am-ի՝ պարզվել է, որ վատ սովորույթը երեխայի մոտ առաջացել է ծնողների շնորհիվ: Լյան Լյանը լույս աշխարհ է եկել ճողվածքով: Քանի որ վաղ հասակում նրան վիրահատելը շատ վտանգավոր էր, բժիշկները որոշել են սպասել, մինչեւ փոքրիկը մեծանա: Տղան մշտապես տառապում էր սուր ցավերից: Սրտացավ հոր որոշմամբ երեխան սկսել է ծխել, որպեսզի մոռանա տանջանքները: Տղան այնքան է վարժվել նոր «ցավազրկողին», որ ծխախոտից հրաժարվել չեն կարողանում նրան ստիպել անգամ ծնողները:

 
 
Ժամանց
Հաագայի «Աբովյանը» 25 տարեկան է
 

Հաագայում (Նիդեռլանդներ) գործող հայկական «Աբովյան» մշակութային ընկերությունը 25 տարեկան է:

Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը»՝ հղում անելով Հաագայից ստացված հաղորդագրությանը, տարեդարձի առթիվ ընկերությունը կազմակերպում է հայկական կինոփառատոն` համագործակցելով Հաագայի Filmhuis Den Haag-ի եւ երեւանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոների հետ: Հոկտեմբերի 22-ին մեկնարկելիք փառատոնը կներկայացնի հայկական կինոյի անցած ուղին: Նախատեսվում է նաեւ հրատարակել որոշ գրքեր: Անցած 25 տարիների ընթացքում «Աբովյան» հայկական մշակութային ընկերությունը հետաքրքիր է դարձրել Նիդեռլանդների հայ համայնքի մշակութային կյանքը` կազմակերպելով շաբաթական հանդիպումներ եւ հայոց լեզվի, պատմության ու մշակույթի դասընթացներ, միջոցառումներ, հրատարակելով պարբերականներ: «Աբովյան» մշակութային ընկերությունը միշտ սերտ ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009-06-25 23:59
 
 

ԿԱՐԵՎՈՐ ՉԻ՞, ՈՐ ԱԶԳԻՑ ԵՆ

«Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի առաջարկների ներքո ստորագրել էին ինչպես Գյորան Լինդբլադն ու ...

 

2009-06-25 23:58
 
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Երկու կասկածյալ

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է ստամբուլահայ ոսկերիչ Մինաս Ագգայայի սպանության մեջ կասկածվող երկու անձանց, ...

 

2009-06-25 23:55
 
 

ԼՐԱՑՈՒՑԻՉԻ ՕՐԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Երեկ ԳԹԿ-ից տեղեկացանք նաեւ լրացուցիչ միասնական պետական եւ ավարտական քննությունների ժամանակացույցին: Այսպիսով, լրացուցիչ ...

 

2009-06-25 23:55
 
 

ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻՆ ԿՐԹԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն, պատմաբան Արա Սարաֆյանը հունիսի 26-ին Անկարայում թուրք պատգամավորներին կներկայացնի ...

 

2009-06-25 23:54
 
 

ԱԶԲ-Ն $100 ՄԻԼԻՈ՞Ն ԿՏԱ

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) քննարկում է Հայաստանին 100 մլն դոլարի վարկ տրամադրելու հարցը՝ Երեւան-Բաթում ավտոմայրուղու հայկական հատվածը ...

 

2009-06-25 23:54
 
 

ԳՅՈՒՐՋՅԱՆԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ

«Առավոտի» նախորդ համարում մտահոգություն էինք հայտնել այն մասին, որ նենգափոխելով պատմական իրողությունները՝ ադրբեջանցիները պետական ...

 

2009-06-25 23:54
 
 

ԳՐՔԵՐ՝ ՍՓՅՈՒՌՔԻՆ

Ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության, «երեք տասնյակից ավելի երկրներում գործում են մոտ 400 ամենօրյա եւ 700 միօրյա հայկական դպրոցներ, սակայն հայ ...

 

2009-06-25 00:00
 
 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՔԱՐԸ ԴԱԴԱՐԵՑՆՈ՞ՒՄ Է

Թեհրանում դադարեցվել են ընդդիմադիրների ելույթները, քաղաքը հանգստացել է: Այս մասին փոխանցում է «Panorama.am»-ը՝ ...

 

2009-06-25 00:00
 
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Երկու կասկածյալ

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է ստամբուլահայ ոսկերիչ Մինաս Ագգայայի սպանության մեջ կասկածվող երկու անձանց, ...

 

2009-06-25 00:00
 
 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՆ ԷԺԱՆԱՑԵԼ ԵՆ

Հայաստանում թանկարժեք մետաղների պաշտոնապես հաստատված գները ընթացիկ շաբաթվա ընթացքում, անցյալ շաբաթվա համեմատությամբ, ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

 Armenian Medical Network -Health news