13/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
«Հակա-պետական» առաջարկնե՞ր
 

Ամեն անգամ, երբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվում են Հայաստանի հետ կապված հարցեր, այստեղ՝ մեզ մոտ, բանավեճ է ծագում՝ ինչպիսի վարք պիտի դրսեւորեն մեր պատվիրակության իշխանամետ եւ ընդդիմադիր ներկայացուցիչները: Ո՞րն է ճիշտը. «սվաղե՞լ» մեր արատները, թե՞, ընդհակառակը, բարձրացնել այդ խնդիրները՝ փորձելով եվրոպացիների ներգրավմամբ լուծել դրանք: Իմ կարծիքով, այդ հարցի ունիվերսալ պատասխանը գոյություն չունի՝ ամեն մի կոնկրետ դեպքի համար պետք է կիրառվի առանձին մոտեցում: Օրինակ, ես չէի բռնի ԵԽԽՎ պատվիրակների օձիքից, բացականչելով՝ «վայ, խնդրում եմ, աղաչում եմ, զրկեք մեզ ձայնից»: Դրա մեջ, համաձայնեք, ինքնանվաստացման ինչ-որ տհաճ դրսեւորում կա: Չնայած, մյուս կողմից, պարզ է, որ եթե չլիներ ձայնից զրկվելու վտանգը, մեր իշխանությունները դժվար թե ազատ արձակեին քաղբանտարկյալների մի մասին, գուցե մի 100 հոգու էլ բռնեին:

Սակայն այն, ինչ վերջին նստաշրջանում առաջարկում էր ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ոչ մի բացասական լիցք չէր պարունակում, եւ շատ էլ նորմալ է, որ այդ նախաձեռնությունների տակ ստորագրել են Ադրբեջանի կամ Թուրքիայի պատվիրակները: Սպասելի էր, իհարկե, որ դա դուր չի գա մեր իշխանամետ պատգամավորներին, եւ նրանք արդեն տեղում՝ Ստրասբուրգում, կսկսեն հայրենասիրության դասեր տալ իրենց գործընկերուհուն: Օրինակ, «ֆուտբոլային դիվանագիտության հարցում ընդդիմադիր» ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ա1+»-ին ասաց, թե այնտեղ՝ դրսում, պետք է գիտակցել, որ ՀՀ իշխանության դեմ պայքարելը հավասարազոր է պետության դեմ պայքարելուն: Նախ՝ ես դրա հետ համաձայն չեմ նույնիսկ տեսականորեն. ոչ Երեւանում, ոչ Ստրասբուրգում, ոչ էլ Դիարբեքիրում որեւէ մեկը իրավունք չունի նույնացնել պետությունը եւ իշխանությունը:

Իսկ զուտ գործնական տեսակետից թույլ տվեք հիշեցնել Զ. Փոստանջյանի առաջարկները. ա/ կոչ անել մեր իշխանությանը՝ ազատ արձակել բոլոր մնացած քաղբանտարկյալներին, բ/ կոչ անել նույն իշխանություններին վերակազմավորել փաստահավաք խումբը՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ, գ/ պարտավորեցնել համազեկուցողներին Հայաստան գալ մինչեւ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը՝ նոր զեկույց պատրաստելու առաջադրանքով: Ասացեք, խնդրեմ, որտե՞ղ է այստեղ պետության դեմ պայքարը եւ ի՞նչ «կրիմինալ» կա նրանում, որ այդ առաջարկների տակ ստորագրել են մեկ ադրբեջանցի եւ մեկ թուրք պատվիրակ: Գուցե հակապետակա՞ն է նաեւ «մարտի 1»-ի զոհերի հարցով ԵԽ հատուկ զեկուցող նշանակելու առաջարկը: Եթե իշխանություններն այդ առաջարկներում տեսնում են պայքար իրենց դեմ, ապա կարելի է միանգամայն հստակ եզրակացություններ անել, թե ինչու է այդ ամենը նրանց վրդովեցնում:

Որպես Ստրասբուրգում «խիստ պետականամետ» գործունեություն՝ պետք է նշել, հավանաբար, պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի առաջարկը՝ բանաձեւից հանել «Ա1+»-ի մասին հիշատակումը: Ինչ խոսք, «Ա1+»-ին եթեր չթողնելը մեր պետության գերնպատակն է:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
Քաղաքականություն
ԱՅՍ ԱՆԳԱՄ «ԲԱԽԵՑԻՆ» ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻՆ
 

Երեկ Հանրապետության հրապարակի մոտակայքում ջավախահայերի ու երիտասարդ դաշնակցականների ակցիային մասնակցող ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը փորձում էր դիմադրել իրեն քաշքշող ոստիկաններին՝ փաթաթվելով սյանը:
Կարդացեք

Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

 
 
Քաղաքականություն
ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՍՏԱԿ ՉԷ
 

Ազատազրկված եւ համաներմամբ ազատ արձակված պատգամավորները դեռ պահպանո՞ւմ են մանդատները, թե՞ արդեն ոչ:

Որոշ հանրապետականներ արդեն սկսել են քննարկել այն հարցը, թե համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Մյասնիկ Մալխասյանի փոխարեն ով է դառնալու պատգամավոր, անգամ անուններ են շոշափվում, այդ թվում նաեւ Սպիտակի տարածքային կառույցի ղեկավար, իրականում Երեւանում բնակվող եւ սոցիալական ապահովագրության հիմնադրամում աշխատող Հովհաննես Սահակյանի անունը: Իսկ Հակոբ Հակոբյանը պատգամավոր է դարձել մեծամասնական ընտրակարգով, նրա գործընկերները չեն էլ կասկածում, որ «եթե Հակոբը նորից դնի իր թեկնածությունը, էլի հարյուր տոկոսով կանցնի»: Մինչդեռ իրենք՝ դատարանի վճռով դատապարտված եւ համաներմամբ ազատ արձակված պատգամավորները, վստահ են, որ ...

 
 
Քաղաքականություն
ՀԱՄԱՆԵՐՄԱՄԲ ՀԱՐՑ ՉԼՈՒԾՎԵՑ
 

Իսկ ԵԽԽՎ-ից, ըստ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի, կան ե՛ւ լավ, ե՛ւ վատ լուրեր

- Հայ ազգային կոնգրեսը մոտ մեկուկես տարի է՝ պահանջում էր ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ դա համարելով որպես իշխանությունների հետ երկխոսություն սկսելու նախապայման ու առանցքային հարց: Կարելի՞ է ասել, որ այդ պայմանը, թեեւ մասամբ, բայց կատարվել է, որ դրվել են երկրում համերաշխության մթնոլորտ ձեւավորելու հիմքերը, ինչպես պնդում են իշխանության ներկայացուցիչները:

- Հայտարարված համաներումը մենք չենք գնահատում որպես բարի կամքի դրսեւորում կամ համերաշխության մթնոլորտ ստեղծելուն ուղղված քայլ, որովհետեւ ռեժիմը բաց թողեց ուղիղ այնքան մարդ, որ կարողանա խուսափել ԵԽԽՎ-ում հնարավոր պատժամիջոցներից: Դա տարրական սակարկություն էր ԵԽ-ի հետ, որի ...

 
 
Քաղաքականություն
Ի պաշտպանություն Ջավախքի
 

Բախում ոստիկանների եւ երիտասարդ դաշնակցականների միջեւ, որի ընթացքում Կիրո Մանոյանը բռնել էր սյունը:

Երեկ առավոտից բազմաթիվ ջավախահայեր բողոքի ակցիա էին կազմակերպել «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ իջեւանել էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Ջավախահայերը ցանկանում էին Վրաստանի նախագահին հիշեցնել բազմաթիվ այն խնդիրների մասին, որոնք անլուծելի էին մնում Ջավախքում՝ դասագրքերի, հայոց լեզվի, եկեղեցու, սահմանային անցակետի խնդիրները, ազգային գործիչների նկատմամբ բռնությունների ու հալածանքների դեպքերը: Ոստիկանության աշխատակիցները, մարդկանց հրմշտելով, քշեցին Հյուսիսային պողոտայի ուղղությամբ: Ակցիայի մասնակիցներին Արամի փողոցից միացան նաեւ ՀՅԴ երիտասարդական թեւի անդամները՝ դրոշներով ու ցուցապաստառներով: ՀՀ ...

 
 
Քաղաքականություն
Պակասող օրը
 

Այսինքն թե՝ օր, որը նույնիսկ Աստծուն պակասեց՝ աշխարհն ու մարդուն ավելի կատարյալ ստեղծելու համար, քանի որ վեցօրյա արարչությունից հետո Աստված հոգնեց եւ թույլ տվեց իրեն հանգստանալ: Եվ եղավ այնպես, որ պակասող օրը բարեհարդար ճամփա բացեց մանրուքների համար եւ ետին պլան մղեց կարեւորներն ու արժեքները: Ինչպես որ չեղավ այն հրաբուխը, որ իր խորքերից գանձեր էր աշխարհ հանելու, այլ շարունակ դուրս ժայթքեց միայն ցեխաջուրը, որ իր մեջ առնելով՝ գունազրկեց, ծածկեց կատարյալը, ծածկեց վսեմը եւ հոսեց մեզ վրա, ու մենք սկսեցինք մառախուղ շնչել՝ կորցնելով իրար: Միեւնույն է, մարդը մենակ է,- մտածում էի ես՝ փորձելով խարույկ վառել, չնայած, որ աշխարհն ամեն գարուն ջահելանում է եւ աշնանամուտին դարձյալ թոշնում չորացող մրգի նման: Այնինչ, ամեն առավոտ, արեւի լույսի հետ միասին, հայտնվում ...

 
 
Քաղաքականություն
ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ
 

Վեճեր ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցչի նախաձեռնություններին միացողների կապակցությամբ:

ԵԽԽՎ-ում հունիսի 24-ին շրջանառության մեջ է դրվել «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունը՝ «Հայաստանում 2008-ի մարտի 1-2 դեպքերի եւ հատկապես այն որոշակի հանգամանքների հետաքննությունը, որոնք հանգեցրել են զոհերի»: Այս նախաձեռնությունը բանաձեւի նախագիծ դարձնելուն միացել են 11 այլ պատվիրակներ: Փաստաթղթում մասնավորապես ասված է, թե Վեհաժողովն անհանգստացած է փորձագետների փաստահավաք խմբի առջեւ հարուցված խոչընդոտների ու նաեւ այն կապակցությամբ, որ Հայաստանի իշխանություններն անտեսում են խմբի ձեռք բերած փաստերն առնվազն 4 զոհերի մահվանը բանակի առնչակցության ...

 
 
Քաղաքականություն
Հաջիբեյլին դժգոհ էր
 

Ադրբեջանական պատվիրակը շարունակում է հակահայկական ելույթները

ԵԽԽՎ-ն հունիսի 24-ին քննարկեց «Մարդիկ, մոռացված Եվրոպայի կողմից. Երկարաժամկետ տեղահանված մարդկանց իրավունքների պաշտպանությունը» զեկույցը, որը նախապատրաստել է բրիտանացի պատվիրակ Ջոն Գրինվեյը: Հիշեցնենք, որ նա մայիսին այցելել էր Հայաստան եւ տարածաշրջանի այլ երկրներ:

Ադրբեջանի պատվիրակությունը, որի յուրաքանչյուր ներկայացուցիչ գրեթե ցանկացած հարցի քննարկման վերաբերյալ ելույթում իր պարտքն է համարում հիշեցնել իրենց «1 մլն փախստականների» մասին՝ դժգոհ էր այս զեկույցից: Այդ վերաբերմունքն անթաքույց արտահայտեց պատվիրակության անդամ Գյուլթաքին Հաջիբեյլին, որը նշեց, թե այդքան միամիտ ու անքաղաքավարի չի լինի՝ կարծելու համար, որ պրն Գրինվեյը չգիտի ներքին ...

 
 
Քաղաքականություն
ՊԱՐԶՎԵԼ Է ԱՎԻԱՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌԸ
 

2008-ին «Բելավիա» ավիաընկերության «CRJ-100LR» ինքնաթիռը Երեւանում վթարի է ենթարկվել այն պատճառով, որ չի ախտահանվել հակասառեցնող լուծույթով։

Ըստ «tert. am»-ի, այդ մասին երեկ մամուլի ասուլիսում հայտնել է ավիաընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գուսարովը։ «Վթարի պատճառն այն է, որ համակարգի արտադրողը բավականաչափ չի մշակել ինքնաթիռի պաշտպանողական համակարգը՝ հնարավոր սառեցման պայմաններում: Ինչպես ցույց են տվել մի շարք հետազոտություններ եւ փորձաքննություններ, ինքնաթիռը պետք է ախտահանեին հակասառեցման լուծույթով, դա կարող էր օգնել խուսափել միջադեպից»,- մեկնաբանել է ավիաընկերության գլխավոր տնօրենը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ այդ ժամանակ գործող տեխնիկական փաստաթղթերի համաձայն՝ ինքնաթիռի նման վերամշակման անհրաժեշտություն չի եղել։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա փետրվարի լույս 14-ի գիշերը ...

 
 
Սոցիում
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ՝ ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ
 

Նախկին տնօրենը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին մեղադրում է իրեն կուսակցական խաղերի զոհ դարձնելու մեջ:

«Առավոտի» նախորդ համարում արդեն նշել էինք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ուղարկված հանձնաժողովը օրերս ստուգումներ է անցկացրել Գյումրիի «Հույս» մանկատանը, որից հետո աշխատանքից ազատել է մանկատան տաս տարվա տնօրեն Ռուբեն Մարկոսյանին: Հանձնաժողովի պարզաբանմամբ, պատճառը Մարկոսյանի թույլ տված խախտումներն են: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Հայկ Մուրադյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ իրենք նկարահանել են այնպիսի փաստեր, թե տնօրենը հին հացով ու ժամկետանց սնունդով է կերակրել երեխաներին, որ մանկատանը գրանցված երեխաների թիվը չի համապատասխանել իրականում ներկա գտնվող երեխաների թվին եւ այլն:

Սակայն Ռ. Մարկոսյանը ...

 
 
Սոցիում
Շինարարները թերացել են, բայց բողոքո՞ւմ են
 

Չնայած ճգնաժամին, «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից Գյումրիում երկրաշարժից տուժած անօթեւանների համար լայն թափով բնակարանաշինություն է ընթանում: ՀՀ կառավարությունը միջոցներ է գտել, ընկերությունն էլ կարողանում է սահմանված գրաֆիկով իրականացնել շինարարությունը, որն արդեն 210 000 քմ տարածք է ընդգրկում, որտեղ 22 շենք է վեր խոյանում: Ինչպես տեղեկացանք, երեկ մի քանի շինարար բողոքել է ընկերությունից, թե աշխատավարձերը ցածր են, աշխատանքային ժամերը՝ երկար: Մինչդեռ, ինչպես ընկերությունից «Առավոտի» հետ զրույցում նշեցին, իրականում աշխատավարձը ոչ թե ժամավճարով է, այլ՝ գործարքային. «Կան խմբեր, որոնք ինչ-որ տեղ թերանում են, ինչ-որ տեղ փորձը չի հերիքում եւ չեն հասցնում պլանային աշխատանքը կատարել իրենց նախընտրած ժամում: Մենք նրանց ազատում ենք աշխատանքից, եւ նրանք խնդիրն իրենց պակաս պրոֆեսիոնալիզմի մեջ պիտի ...

 
 
Սոցիում
Խոզի գրիպը մուտացիայի է ենթարկվել
 

Հարավամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ վերջերս մոլեգնած խոզի գրիպը մուտացիայի է ենթարկվել: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները: Մասնագետների խոսքերով, դա նշանակում է, որ հիվանդության համար պատվաստանյութ գտնելը շատ ավելի դժվար է լինելու: Գրիպի այդ նոր փոփոխությունը հայտնաբերել են Սան-Պաուլո քաղաքի առողջապահության հարցերով քարտուղարությանը կից գործող Ադոլֆու Լուտց ինստիտուտի գիտնականները: Մուտացիոն երեւույթներ նկատել են նաեւ ճապոնացի գիտնականները: Ըստ նրանց, մուտացիայի ենթարկված վարակը կարող է մարդկանց շրջանում տարածման ավելի արագ ձեւ ընդունել եւ ավելի ակտիվ խոցել մարդու օրգանիզմի բջիջները: Նշենք, որ ընդհանուր առմամբ H1N1 վիրուսով այսօր աշխարհում հիվանդ է 52 հազար 160 մարդ, որից 231-ն արդեն մահացել է: Խոզի գրիպն առավել մեծ տարածում է գտել Կանադայում: H1N1 վիրուսով հիվանդացել է 5710 մարդ, ...

 
 
Սոցիում
Բոմժերի դարդից են կտրել
 

Երեկ Կամերային երաժշտության տան բակում ծառեր էին սղոցվում: Այս մասին «Առավոտին» հայտնեցին տարածքի բնակիչները: Նրանց խոսքերով, իրենք այս դժգոհությամբ դիմել են նաեւ Կամերայինի տնօրինությանը, սակայն՝ ապարդյուն, աշխատանքները չեն դադարել: Այս առնչությամբ երեկ Կամերային երաժշտության տան աշխատակիցներից մեկը մեզ պարզաբանեց, որ ծառեր չեն սղոցվել, այլ իրենք մի քանի չորացած ճյուղեր են կտրել, որոնց միջոցով «բոմժերը» մագլցում էին Կամերայինի կտուր եւ այնտեղ տաքանալու համար կրակ էին վառում. «Այսպիսի միջադեպերից խուսափելու համար էլ այդ ճյուղերը կտրեցինք: Այդ ճյուղերը չորացել էին, քանի որ էլեկտրական մալուխներն անցնում են դրանց վրայով: Այդ տարածքն էլ պատկանում է մեզ»:

 

 
 
Սոցիում
«FAST-FOOD»-Ը՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵ՞Ք
 

ՀՀ ԿԸՀ-ում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը երեկ «Ա1+»-ին տված հարցազրույցում ասել է, թե իրեն բոլորովին չի զարմացնում այն փաստը, որ ԵԽԽՎ լիագումար նիստում լուրջ քննարկման առարկա չդարձան Երեւանի ավագանու ընտրությունները, դրա ընթացքում տեղի ունեցած համատարած խախտումները: «Ես եվրոպացիներին, ընդհանրապես Արեւմուտքին լուրջ չեմ վերաբերվում: Արեւմուտքն այնքան է հղփացել, որ ժողովրդավարական արժեքները նրանց համար դարձել են երկրորդական: Նրանց համար «fast food»-ից կամ էժանագին ուտելիքներից բացի, այլ արժեքներ չկան»: Անդրադառնալով ԵԽ դիտորդների կողմից երեւանյան ընտրությունները որպես եվրոպական չափանիշներին համապատասխան տրված գնահատականին, տիկին Թադեւոսյանը հայտարարել է, որ դա «նշանակում է, որ եվրոպացիներն էլ են գտնվում նույն աղբի մեջ»: Նա անիմաստ է համարել ԵԽԽՎ ...

 
 
Կրթություն
Խնդիրներ՝ կապված մրցույթի հետ
 

Գիտնականներն ու ստեղծագործական միությունների ներկայացուցիչները քննարկում են Ռուսաստանի հայերի միության կազմակերպած ամենամյա մրցույթի մանրամասները:

Համաշխարհային հայկական կոնգրեսը, Ռուսաստանի հայերի միությունը այս տարի եւս հայտարարում են արդեն ավանդական դարձած «Աշխարհի հետ՝ մեր ինքնությամբ. Հայաստանը համայն հայության հայրենիքն է» խորագրով մրցույթը: Այն այս տարի համահայկական է, այսինքն՝ ձեռք է բերել միջազգային մրցույթի կարգավիճակ, ավելացել է նաեւ մրցանակաբաշխությունների քանակը. այս տարի կլինի Ջիվան Գասպարյանի անվան մրցանակաբաշխություն, որը նախատեսված է ազգային երաժշտական գործիքների համար: Մրցանակաբաշխություններին մասնակցում են ստեղծագործական միությունները, ԳԱԱ-ն: Երեկ ակադեմիայի դահլիճում տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում միությունների նախագահները, ...

 
 
Կրթություն
ՆԱԽԱՐԱՐԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
 

Երեկ «Առավոտին» ԿԳ նախարարությունից տեղեկացրին, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հաջորդ շաբաթվա ընթացքում մտադիր է հանդիպել «Առավոտում» հրապարակված «Դուքանը փակելու ժամանակը» բաց-նամակով (23.06.09) իրեն դիմած ուսուցիչների խմբի, ինչպես նաեւ հարցով շահագրգիռ այլ մասնագետների հետ: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է միասնական պետական քննության հայոց լեզվի եւ գրականության թեստերի բովանդակության վերաբերյալ մասնագետների դժգոհություններին:

 

 
 
Կրթություն
ԸՆԴԱՄԵՆԸ 4 ՈՍԿԵ ՄԵԴԱԼ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
 

Սյունիքի մարզից 36 ոսկե մեդալի հավակնորդներից այս տարի ընդամենը 4-ին հաջողվեց դառնալ ոսկե մեդալակիր: Ըստ Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնի մասնագետ Էլմիրա Սարգսյանի՝ հիմնականում այս տարվա թեստերի բարդությունն է պատճառ եղել, որ 32 շրջանավարտները չկարողացան տարբեր առարկաներից հավաքել 19 եւ 20 միավորները եւ հաղթահարել անհրաժեշտ շեմը: Մարզում ի սկզբանե ոսկե մեդալի 43 հավակնորդներից միայն 36-ն է ցանկություն հայտնել պայքարելու ոսկե մեդալի համար: Իսկ նախորդ ուստարում 39 ոսկե մեդալի հավակնորդներից 20 շրջանավարտ էր արժանացել ոսկե մեդալի: Ըստ զրուցակցիս, այս օրերին ամփոփվում են քննությունների արդյունքները, թեեւ այս տարվա միավորները նախորդ տարվա համեմատությամբ՝ հուսադրող չեն:

 

 
 
Կրթություն
ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱ
 

Ինչպես տեղեկացնում է կրթության եւ գիտության նախարարության կայքէջը՝ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՈՒՀ) մասին տեղեկությունների բազա ձեւավորելու եւ համագործակցությունը զարգացնելու նպատակով՝ մշակել է էլեկտրոնային հարցաթերթ։ Դրա վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ ստանալու ակնկալիքով, ինչպես նաեւ մինչեւ հուլիսի 1-ն այն լրացնելու նպատակով, հարցաթերթն ուղարկվել է մի քանի ՄՈՒՀ-երի՝ ՈԱԱԿ-ի հետ կապի պատասխանատուներին։

Այսպիսով, ուսումնական հաստատությունների մասին պաշտոնական ու հավաստի տեղեկություններով ձեւավորվելիք բազայի շնորհիվ հնարավորություն կստեղծվի ամբողջական պատկերացում կազմել մեր հանրապետությունում մասնագիտական կրթական հաստատությունների առկա վիճակի ու խնդիրների վերաբերյալ։ Այն ...

 
 
Մշակույթ
«Ալմաստի» պրեմիերան հետաձգվեց
 

Հունիսի 27-28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում պետք է կայանար Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի նոր բեմադրության պրեմիերան, սակայն հետաձգվել է: Երեկ մեր այցելության պահին օպերայի բեմադրող ռեժիսոր, ՌԴ 2009-ի լավագույն օպերային ռեժիսոր ճանաչված Գեորգի Իսահակյանը նյարդայնացած էր: Նա նեղսրտած ասաց, որ, իր կարծիքով, անկախ ամեն ինչից, ներկայացումը չպետք է հետաձգվեր, որովհետեւ մի քանի հարյուր մարդ է դրա վրա աշխատել, նաեւ հավելեց. «Ցավոք, խորհուրդ տվողներն ավելի շատ են, քան օգուտ տվողները»:

Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը «Ալմաստի» հետաձգման առիթով հայտնեց. «Ընդհանրապես թատրոններում, լինի օպերային, թե դրամատիկական, մի աֆորիզմ կա՝ «Պրեմիերային միշտ չի հերիքում եւս երկու օր»: Տվյալ դեպքում մեր ավարտական աշխատանքները կապված էին ...

 
 
Մշակույթ
Երգերը՝ հումորով
 

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ «Բեռլին Կոմեդիան Հարմոնիստս» (Berlin Comedian Harmonists) խումբը երեկ հանդես եկավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգը՝ Հայաստանում անցկացվող «Գերմանիայի շաբաթներ 2009» ծրագրի շրջանակում էր։ 90-ականների վերջերին կազմավորված «Բեռլին Կոմեդիան Հարմոնիստս» խումբը նորից կյանքի է կոչում 30- ականների «Կոմեդիան Հարմոնիստս» խմբի երգերը՝ հումորով եւ առանձնահատուկ գրավչությամբ։ Խմբի՝ Սիդնեյում, Փարիզում եւ Հռոմում կայացած ու հաջողությամբ պսակված ելույթները վկայում են այն ցնծության մասին, որը երաժիշտներից փոխանցվում է ունկնդիրներին։ Երեկ ելույթ ունեցան խմբի հինգ երգիչները՝ Հոլգեր Օֆֆը, Օլաֆ Դրաուշկեն, Ռալֆ Շտայնհագենը, Ֆիլիպ Զայբերտը եւ Վոլֆգանգ Հյոլթցելը, դաշնակահար Հորստ Մարիա Մերցի նվագակցությամբ։

 
 
Մշակույթ
Փառատոն՝ բաց երկնքի տակ
 

Գլաստոնբերիում (Անգլիա) օրերս բացվել է աշխարհի ամենամեծ բացօթյա երաժշտական փառատոնը: Այն ունի 117000 ունկնդիր եւ մասնակցում է 300-ից ավելի խումբ: 40-ամյա «Գլաստոնբերին» ավանդաբար անցկացվում է Մայքլ Իվիսի ֆերմայում: Այստեղ կլինեն նաեւ աշխարհահռչակ ռոք խմբեր՝ սկսած Status Quo-ով, վերջացրած Madness-ով եւ Blur-ով: Անցյալ տարի կազմակերպիչները երիտասարդներին գրավելու նպատակով հրավիրել էին նաեւ հիփ-հոփի աստղ Jay-Z-ին: Չնայած վերջինիս փայլուն ելույթին, տոմսերը վատ վաճառվեցին, իսկ կազմակերպիչները մեղադրվեցին փառատոնի ակունքներից հեռանալու մեջ: Այս տարի եւս հիփ-հոփ կհնչի՝ Q-Tip-ը, Roots Manuva-ն եւ Black Eyed Peas-ը, սակայն հանդես կգան ոչ թե քաղաքի գլխավոր, այլ երկրորդական բեմահարթակներում: Գլաստոնբերի կժամանի նաեւ հանրահայտ The Prodigy-ն եւ կներկայացնի իր Invaders Must Die ալբոմը: Ի դեպ, ըստ արտասահմանյան մամուլի, փառատոնի տոմսերը սպառվել են դեռեւս ...

 
 
Մշակույթ
Համերգներ՝ «Ուլիխանյանում»
 

Օրերս «Ուլիխանյան» մշակութային ակումբում տեղի ունեցավ 2 համերգ՝ «Ուլիխանյան» կվինտետի եւ REPRISE խմբի: «Ուլիխանյան» կվինտետը հիմնադրվել է 1997թ.: Կվինտետի հաջողության բանալին ջազի եւ դասական երաժշտության համադրությունն է: Կվինտետի հիմնադիրները՝ Մարտին Ուլիխանյանը (կլարնետ) եւ Վարդան Ուլիխանյանը (դաշնամուր), ինչպես նաեւ մյուս անդամները՝ Դմիտրի Արզումանյանը (սաքսոֆոն), Էդգար Ավետիսյանը (բաս) եւ Արմեն Ավետիսյանը (հարվածային գործիքներ) ունեն դասական երաժշտական կրթություն: Կվինտետը թողարկել է երկու ալբոմ, մեկնել է բազմաթիվ հյուրախաղերի եւ ռուսական «Կուլտուրա» հեռուստաընկերության կողմից նկարահանվող ֆիլմում ներկայացրել է Արամ Խաչատրյանի երաժշտության ջազային մշակումները:

Ինչ վերաբերում է REPRISE խմբին, այն ունի էթնո-ջազային ուղղվածություն: REPRISE-ի անդամներն են՝ Խաչիկ Սահակյանը ...

 
 
Մշակույթ
Սիփանի հիշատակին
 

1997 թվականի հունիսի 25-ին, դեռ 30-ը չբոլորած, կյանքից հեռացավ բանաստեղծ, քանդակագործ, նկարիչ Սիփան Շիրազը՝ Հովհաննես Շիրազի որդին: Երեկ Ազգային գրադարանում կայացավ Սիփան Շիրազի «Արշալույսի խորաններ», «Հայուհու թագադրում», «Մահամերձ տարի», «Երկվություններ», «Սկուդա հեյ, Սկուդա հու», «Զվարթ կերակուր», «Վերջին էջեր» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Նաիրի» հրատարակչությունը: Մինչ Սիփան Շիրազ բանաստեղծի մասին խոսելը, գրքի առաջաբանի հեղինակ, գրականագետ Սամվել Մուրադյանը ցավով նշեց. «Մինչեւ հիմա տեսնում ենք Հովհաննես Շիրազ չհասկացող ազգի դավաճանների, սրիկաների, որոնցից մեկն պարտքն է համարում վարկաբեկել մեր մեծերին, այդ թվում՝ նաեւ Շիրազին, որը մեր քնած խիղճը, պատմական հիշողությունը արթնացրել է, մեզ տվել հայրենիք, մեր Հայաստան աշխարհը ...

 
 
Մշակույթ
80-ամյա Սպենդիարյան
 

Երաժշտական դպրոցի հոգսերն ու հաջողությունները

Չգիտեմ՝ դասական նվագախումբն ինչ կանոններով է կազմվում, բայց Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի միջանցքում ֆլեյտայի, դաշնամուրի ու քանոնի սենյակներից իրար խառնվող ձայները համահունչ թվացին ինձ: Աշակերտները տարեվերջյան քննություններ եւ ստուգարքներ էին հանձնում: Ներսում մասնագետներն էին լսում նրանց, իսկ դասասենյակից դուրս՝ դռներին հենված ծնողները.

- Խայ-տա-ռա-կե՜ց, թո՛ւ, խայտառակեց Բախը,- իր երեխայի կատարումը շտապեց գնահատել ծնողներից մեկը: Բայց կարծում եմ, որ նա հուզմունքից խտացրեց գույները: Դատելով միջազգային մրցույթներում այս դպրոցի ունեցած արդյունքներից՝ Բախն այստեղ պետք է որ «չխայտառակվի»:

«Ամեն տարի մեր դպրոցի աշակերտները դառնում են միջազգային ...

 
 
Սպորտ
Հայաստան-ֆրանսիա. կրկին հաղթանակ
 

Երեկ Փարիզում կայացավ արագ շախմատի Հայաստան-Ֆրանսիա տղամարդկանց ազգային հավաքականների ընկերական երկրորդ մրցամարտը, որում հաջողությունը կրկին ուղեկցեց օլիմպիական կրկնակի չեմպիոն մեր թիմին:

Հայաստանի առաջատար գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը չորս տուրերում հերթականությամբ հանդիպեցին տանտերերի ուժեղագույն շախմատիստների՝ Ժոել Լոթյեի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի, Լորան Ֆրեսինեի եւ Քրիստիան Բաուերի հետ: Խաղացված բոլոր տուրերում Հայաստանը 2,5:1,5 հաշվով թիմային հաղթանակ տարավ:

Շախմատիստները երկու օրվա ընթացքում խաղացին ութ պարտիա եւ իրենց վատ չդրսեւորեցին: Սակայն փարիզյան այս մրցաշարում իր տարերքի մեջ էր երիտասարդ Տիգրան Պետրոսյանը, որը թիմին բերեց 6,0 միավոր (8,0 հնարավորից), իսկ Վլադիմիր Հակոբյանը, Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը՝ 4,5-ական ...

 
 
Սպորտ
Լավագույնը Արման Փաշիկյանն էր
 

Վրաստանի մայրաքաղաքում ավարտվեց շախմատի «Թբիլիսիի գավաթ-2009» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին երկու հարյուրից ավելի շախմատիստներ:

Ինը տուրում կորցնելով ընդամենը մեկ միավոր՝ հաղթողի կոչումը միանձնյա նվաճեց տանտերերից Բաադուր Ջոբավան:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն ցուցանիշն ունեցավ Արման Փաշիկյանը: Նա 6,5 միավորով պայքարը եզրափակեց 11-րդ հորիզոնականում: 6,0-ական միավոր վաստակեցին Դավիթ Պետրոսյանը, Լեւոն Բաբուջյանը եւ Սուրեն Պողոսյանը, որոնք, համապատասխանաբար, գրավեցին 20-րդ, 28-րդ եւ 41-րդ տեղերը: Մեր մյուս շախմատիստների արդյունքները Թբիլիսիում ավելի համեստ էին:

 
 
Սպորտ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԱՐԵԼ
 

Հունահռոմեական ըմբշամարտի Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, մեր հայրենակից Վարդերես Սամուրգաշեւը, որը հանդես է գալիս մինչեւ 74 կգ քաշային կարգում, Կրասնոդարում անցկացված Ռուսաստանի առաջնությունում ծնոտի բազմակի վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Մենամարտի ժամանակ Վարդերեսի՝ «գլորում» հնարք կիրառելիս, մրցակիցը անհաջող ընկել է հայ ըմբիշի վրա: Արդյունքում՝ Սամուրգաշեւի ծնոտը երկու տեղից կոտրվել է եւ ոսկորի տեղաշարժ է եղել: «Սովետսկի սպորտի» տեղեկացմամբ, օլիմպիական չեմպիոնին տեղափոխել են Դոնի Ռոստովի շտապօգնության հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժին: Երեկ իրազեկ աղբյուրներից տեղեկացանք, որ Վարդերես Սամուրգաշեւը մեկնում է Գերմանիա, որտեղ նրան պետք է վիրահատեն:

 
 
Սպորտ
ԸՆՏՐՎԵՑ ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
 

Երեկ կայացած մարզաձեւի ֆեդերացիայի հերթական համաժողովը հասարակական այդ կազմակերպության նոր նախագահ ընտրեց նախկին հեծանվորդ, Հայաստանի հավաքականի անդամ (1976 թվականից), «Բուրեվեստնիկ» համամիութենական մարզական ընկերության կենտրոնական խորհրդի հավաքականի անդամ (1980թ.), ԽՍՀՄ սպորտի վարպետ Ալեքսանդր Բերեզովսկուն, որը, չնայած ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր՝ 4-րդ վարչության պետի տեղակալը լինելով, ոչ միայն կապերը չի խզել հարազատ մարզաձեւի հետ, այլեւ պատրաստակամ է ամեն ինչով նպաստել հանրապետությունում հեծանվային սպորտի զարգացմանը, հեծանվային սպորտի հայկական դպրոցի երբեմնի բարձր միջազգային հեղինակության վերականգնմանը:

Գնդապետ Ալեքսանդր Բերեզովսկու հետ «Առավոտի» հարցազրույցը կարդացեք ...

 
 
Սպորտ
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ
 

Անցած մեկ տարվա արդյունքների ամփոփումից հետո ամերիկյան «Forbes» հանդեսը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը: Այն ութերորդ տարին անընդմեջ գլխավորել է գոլֆիստ Թայգեր Վուդսը: Նա նախորդ տասներկու ամիսներին ընդհանուր առմամբ վաստակել է $110 միլիոն: Հանդեսը վարկանիշային այդ ցուցակը կազմելիս մարզիկների վաստակի մեջ ներառել է նրանց բոլոր եկամուտները՝ աշխատավարձը, պարգեւավճարները, գովազդային պայմանագրերի գումարները, հեռուստա եւ կինոնկարահանումներից ստացած հոնորարները:

Անցած մրցաշրջանում ծնկի վնասվածքի պատճառով Վուդսը ութ ամիս չմասնակցեց մրցումների, ինչը կտրուկ նվազեցրեց նրա վաստակելիք պարգեւավճարների գումարը՝ $ 25 միլիոնից կրճատելով մինչեւ $ 5 միլիոն, իսկ մարզիկի հովանավորներից մեկն անգամ ժամկետից մեկ տարի շուտ խզեց ...

 
 
Սպորտ
Հոմոսեքսուալիստ մրցավարը դատի է տալիս ԹՖՖ-ին
 

Երբ թուրք 33-ամյա ֆուտբոլային մրցավար Հալիլ Դինկդագը այս տարվա մայիսին հրապարակայնորեն հայտարարեց իր սեռական ոչ ստանդարտ կողմնորոշման մասին, Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան նրան զրկեց մրցավարական լիցենզիայից: Դրան ի պատասխան՝ Դինկդագը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով եվրոպական դատարան:

Առայժմ, նախկին մրցավարի խոսքերով, այն պահից, ինչ ինքը հայտարարել է իր՝ հոմոսեքսուալիստ լինելու մասին, նրա կյանքը «դժոխքի է վերածվել»: Մրցավարը հարկադրված փոխել է բնակության վայրը՝ Տրապիզոնից տեղափոխվելուվ Ստամբուլ: Նա պնդում է, որ ընտանիքը եւ իմամ եղբայրը շարունակում են պաշտպանել իրեն:

ԹՖՖ-ն գտնում է, որ Դինկդագին հեռացնելու բավարար հիմքեր ունեցել է՝ նշելով, որ նա հոմոսեքսուալիստ լինելու պատճառով ոչ պիտանի է ...

 
 
Աստղագուշակ
Հունիսի 26
 

ԽՈՅ (21.03-20.04)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Անսպասելի հեռախոսազանգ կստանաք:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք երեխաներին:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Խոշոր գնում կատարելիս չեք փոշմանի:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություններ կունենաք:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ամուսնության առաջարկություն կստանաք:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր եղեք համբերատար:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Հարմար օր է գնումներ կատարելու համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Հոգու տխուր վիճակը կփոխարինվի ուրախությամբ:

ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ՁՈՒԿ (20.02-20.03)- Երեկոյան կմասնակցեք խնջույքի:

 

 

 

 
 
Տնտեսություն
ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԳՐԱՎԱՃԱՌՆԵՐԻՆ
 

«Վերնիսաժ»-ում գրքի առեւտրով զբաղվողները վստահ են, որ հարկայինը խնդիր ունի իրենց տարածքի տիրոջ հետ, եւ «մուռը» իրենցից է հանում:

Տոնավաճառների ու անհատ տաքսիստների խնդիրները դեռ չլուծած՝ հիմա էլ հարկայինը անցել է վերնիսաժի առեւտրականներին: Երեկ մի քանի գրավաճառներ «Առավոտին» տեղեկացրին, որ հարկային տեսուչները պատահական եկել եւ տուգանել են 8 հոգու: Միայն այն գրավաճառների բախտն է բերել, որոնք տեսուչների «ռեյդի» պահին այդտեղ չեն եղել: Ըստ առեւտրականների, տեսուչները 80-300 հազար դրամ տուգանք են նշանակել եւ սպառնացել, որ եթե մինչեւ հուլիսի 1-ը չվճարեն, ապա ստիպված կլինեն մի քանի տասնյակ հազար էլ տույժ վճարել: Այս արարքը հարկային տեսուչները պատճառաբանել են՝ իբր գրավաճառները գործում են անօրինական: Մեզ հետ զրույցում տուգանված առեւտրականները նշեցին, որ իրենք տարածքի համար ...

 
 
Տնտեսություն
Գագիկ Մինասյանը անակնկալի է եկել
 

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը անակնկալի է եկել ԵԽԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի պահվածքից: Այս մասին երեկ պարոն Մինասյանը հայտարարեց մամուլի ասուլիսում: Նրա խոսքերով, երեկ ինքը ադրբեջանական «day.az» կայք-էջում կարդացել է այսպիսի վերնագրով մի նյութ. «Հայաստանի պատվիրակը Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով՝ ստորագրություններ է հավաքում ադրբեջանական եւ թուրքական պատգամավորներից»: Ըստ Գ. Մինասյանի, «սա աննախադեպ պահվածք է եւ այդ պահվածքի դրսեւորումը կարող է ներքաղաքական ասպարեզում լուրջ պրոբլեմներ առաջացնել»: Պարոն Մինասյանը կանխատեսեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի ապագան: Նրա կարծիքով, ՀԱԿ-ը ունի 2 ճանապարհ. «Եթե ՀԱԿ-ը շարունակի ...

 
 
Տնտեսություն
Սահակաշվիլին կասեցրել է վտանգը
 

Երեկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԵՊՀ դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ հիմնականում հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթիի շրջանում մեծ ծավալով ներդրումներ են կատարվում։ Վրաստանի նախագահը նշել է, որ «երկու երկրների համագործակցությունը չպետք է սահմանափակվի միայն հաղորդակցության ուղիներով. համագործակցությունը պետք է լինի մեր երկրների տնտեսական ինտեգրման մակարդակով»։ Մ. Սահակաշվիլին նշել է նաեւ, որ «Վրաստանը Հայաստանի ընկերն է եւ մեր երկրների միջեւ սահմանը պայմանական է»։ Նրա խոսքերով, տարածաշրջանում երկու երկրների տնտեսությունները չեն կարող գոյություն ունենալ առանձին-առանձին։ Վրաստանի նախագահը տեղեկացրել է նաեւ՝ Հայաստանի հետ ազատ առեւտրի վերաբերյալ պայմանագրի կնքման մասին, եւ կարեւորել է մեր երկրի հետ համատեղ սահմանային մաքսակետեր ստեղծելու խնդիրը, ...

 
 
Տնտեսություն
Խողովակաշարը կկառուցվի այս տարի
 

Արդեն այս տարի կարող է սկսվել Իրանից Հայաստան եկող նավթամթերքի խողովակաշարի կառուցումը։ «7 օր»-ը վկայակոչելով «Iran.ru» կայքէջը, տեղեկացնում է, որ, ըստ այդ նախագծի՝ հումքի սեփական պաշարներ չունեցող մեր երկիրը օրական կարող է ստանալ մինչեւ 8000 տոննա պատրաստի նավթամթերք, ինչը թույլ կտա նվազեցնել տրանսպորտային ծախսերն ու ներքին շուկայի գները։ Նոր նախագծի կարեւորությունը նաեւ այն է, որ բենզին եւ դիզելային վառելիք Հայաստան հասցնելու համար այլընտրանքային ճանապարհ է բացվելու։

 
 
Տնտեսություն
ԱՆԳՈՐԾ ԿՄՆԱՆ, ԲԱՅՑ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՌՆԱ
 

Միգրացիոն գործակալության կողմից տարեսկզբին արված կանխատեսումները, թե Ռուսաստանում աշխատանքը կորցրած շուրջ 150 հազար հայ կվերադառնա հայրենիք՝ չի իրականացել. արտերկրից Հայաստան վերադարձողների մեծ ներհոսք չի եղել:

Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Ըստ Գ. Եգանյանի, չնայած ներհոսք չի եղել, սակայն բավականին նվազել է նաեւ Ռուսաստան աշխատանքի մեկնողների թիվը: «Եթե մենք ցանկանում ենք հստակ իմանալ, թե որքան մարդ է մեկնել ժամանակավոր աշխատանքի, պետք է սոցհարցում անենք: Հստակ հաշվառում եւ վիճակագրություն չի իրականացվում: Հայաստանից աշխատելու նպատակով մեկնում է 60-70 հազար մարդ։ Կանխատեսում ենք, որ այս տարի այդ թիվը կարող է կրճատվել կիսով չափ»,- նշեց Գ. Եգանյանը։ Նրա հավաստմամբ, ստացվում է, որ նույնիսկ Ռուսաստանում գործազուրկ մնալով՝ մարդիկ փորձում են ավելի ցածր ...

 
 
Իրավունք
ԾԵԾԵԼ ԷԻՆ ԵՎ ՍՊԱՆԵԼ
 

Ոստիկանները փորձել են հանցագործությունը պարտակել

Ապրիլի 14-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Տիգրան Թադեւոսյանը դաժան ծեծի ենթարկվեց: Ըստ նախնական ահազանգի, Տիգրանին տարել էին Գյումրիի Անի թաղամասի ոստիկանություն: «Երբ ես ներխուժեցի (ներս չէին թողնում) ոստիկանության շենք, տեսա կիսակենդան դեմքով ու գլուխը ջարդված, անգույն ու մահու չափ սարսափ ապրած երեխային՝ առաջին հարցս եղավ. Տիգրան, ո՞վ է քեզ ծեծել: Երեխայի փոխարեն ինձ պատասխանեց սեղանի պաշտոնական մասում նստած մի հաստավիզ ոստիկան, հավանաբար բաժնի պետ ոմն Աշոտ, ասելով, թե՝ քուր ջան, երեխան սոված է եղել ու վայր է ընկել: Բայց դուք չե՞ք տեսնում, որ սա ընկնելու բան չէ. երեխան դաժան ծեծի է ենթարկվել՝ ասացի ես: Ոչ, երեխան սովածության հետեւանքով վայր է ընկել՝ ասաց ոստիկանը: Այդ ընթացքում Տիգրանին օգնություն էր ցույց տվել շտապօգնության անձնակազմը, որը ...

 
 
Իրավունք
Մայրն ու երկու երեխաները՝ իրավազուրկ
 

2005 թ. օգոստոսին Սուրեն Բաբայանը, հանդիսանալով Անահիտ Մկրտչյանի լիազորված անձը, վաճառում է վերջինիս պատկանող՝ Էջմիածին քաղաքի Կիրովի 96ա հասցեում գտնվող առանձնատունը: Սակայն ամիսներ անց, արդեն ԱՄՆ-ում, Ս. Բաբայանին նրա վաղեմի ընկերուհին՝ Գայանե Հովհաննիսյանը հայտնում է, որ առանձնատունն իրենն է, եւ ինքը կներկայացնի փաստաթղթեր եւ կապացուցի, որ առանձնատունն իր սեփականությունն է: Դրանից հետո Լոս Անջելես քաղաքի Հայաստանի հյուպատոսարանում Ս. Բաբայանը հայտարարություն է տալիս, որ «պարտավորվում է 6-ամսյա ժամկետում ետ գնել Էջմիածին քաղաքի Կիրովի 5 հասցեում (թեեւ խոսքը Կիրովի 96ա հասցեի մասին է- Ա. Գ.) գտնվող անշարժ գույքը», նշելով Գ. Հովհաննիսյանին՝ այդ գույքի միակ սեփականատեր, միաժամանակ պարտավորվում է այդ ընթացքում Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցի 2 շ. 11 հասցեի՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանի մասը ...

 
 
Իրավունք
«ԱՆՀԱՐՄԱՐ ՉԷ՞ ԴԻՄԵՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ»
 

ՀՀ քաղաքացի Պարույր Գուլգուլյանը երեկ արցունքն աչքերին տեղեկացրեց, որ վերջապես կարողացավ վերաքննիչ բողոք բերել եւ հունիսի 30-ին դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ նշանակվել է դատական նիստը:

Գուլգուլյանի պատմությունն սկսվել է 1993թ.-ից: Բարեկեցիկ կյանքով ապրող շարքային բիզնեսմենը որոշում է իր «Կռազ» մակնիշի ավտոմեքենան, ավտոկցորդը, ռեստորանային գույքը (53 000 դոլար արժողության) տեղափոխել ծանոթներից մեկի՝ Սամվել Կարախանյանի բնակարան:

Հետագայում Ս. Կարախանյանը տիրանում է գույքին, քանի որ ուներ Էրեբունու նախկին թաղապետ Արշալույս Խրիմյանի նման հովանավոր: Հարուցվում է քրեական գործ: Սակայն հանկարծ 2002-ին ի հայտ է գալիս «հաշտության պայմանագիր», ըստ որի՝ Խրիմյանն ու Կարախանյանը գույքը հանձնել են Գուլգուլյանին եւ կողմերը ...

 
 
Իրավունք
ԷԼԻ ԽԱՓԱՆԵՑԻՆ
 

Հայաստանի ոստիկանությունն ամեն ինչ անում է, որ Վրաստանի նախագահը Երեւանում ցուցարարներին ոչ տեսնի, ոչ լսի

Վրաստանի նախագահին Հայաստանի նախագահի նստավայրի մոտ բողոքի ցուցապաստառներով դիմավորելու հունիսի 24-ի անհաջող փորձից հետո, բողոքավորների նույն խումբը փորձել է նույնը անել երեկ՝ հունիսի 25-ին՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մատույցներում: Հենց այս հյուրանոցում է հանգրվանել Միխայիլ Սահակաշվիլին:

Եթե առաջին փորձի ժամանակ ոստիկանները պարզապես արգելել էին ցուցարարներին՝ բացել պաստառները, ապա երեկ բողոքավորների նկատմամբ ուժ է կիրառվել, նրանց ուժով հեռացրել են հյուրանոցի հարակից տարածքից: Սա, սակայն, չի խանգարել, որ բողոքավորները Վրաստանի նախագահին ուղղված դիմում տարածեն: Ցուցարարները Վրաստանի նախագահին ...

 
 
Իրավունք
ԸՍՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ՝ «ԳԱՂՏՆԻՔ» ԷՐ
 

Հունիսի 26-ին, ժամը 16-ին, ՀՀ վարչական դատարանում կկայանա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործով դատական նիստ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մի քանի անգամ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն` 2008 թ. գարնանային զորակոչի վերաբերյալ ստանալու հետեւյալ տեղեկությունները. մասնավորապես Լոռու մարզի Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Սպիտակի ու Վանաձորի տարածաշրջաններից քանի՞սն են ենթակա եղել պարտադիր զինծառայության, քանիսի՞ն է տրվել ծանուցում զորակոչի մասին, տարկետում եւ ի՞նչ տեւողությամբ: Նրանցից քանի՞սն են ստացել տարկետում.

ա/ առողջական վիճակի պատճառով,

բ/ ընտանեկան դրության բերումով,

գ/ ուսումը շարունակելու համար:

Եվ, վերջապես, քանի՞սն են դիմել «Այլընտրանքային ծառայության» անցնելու ...

 
 
Մարզեր
Ճանապարհը սխա՞լ է կառուցված
 


Այս կամ գրեթե այս վիճակում են լինում չարաբաստիկ
վայրում վթարված մեքենաները:

Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում, ուր 88-ին կործանվեց Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն բերող հարավսլավական օդանավը, վթարներն անպակաս են: Վերջին դեպքը հունիսի 22-ին էր ու, ցավոք, մարդկային զոհերով. ԲՄՎ մակնիշի մեքենայով դուրս գալով մայրուղու երթեւեկելի մասից ու բախվելով ծառին՝ զոհվել էին «Որոգայթ» հեռուստասերիալից հայտնի Արամ Միսկարյանը՝ Գարիկ եւ Գեղամ Խանդիլյանը՝ Գոքոր:

Որ ճանապարհի այս հատվածում վթարներն ու պատահարները անբնական շատ են, կարելի է համոզվել տեղում. բավական է անցնել նշված վայրով եւ ի հիշատակ զոհերի՝ սիզամարգերի հարեւանությամբ զետեղված ծաղիկների ու ծաղկեպսակների առատությունը կվկայի ասվածը: ...

 
 
Մարզեր
Վիրավորվածները ղեկավարել են ուզում
 

Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ Կրասնոդարի երկրամասում հրատարակվող «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր, «Համշեն» կենտրոնի տնօրեն Տիգրան Թավադյանը հայտարարել է, որ Կրասնոդարի հայ համայնքի համար վիրավորական է ապրիլի 23-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների միջեւ կնքված «Ճանապարհային քարտեզ» փաստաթուղթը: «Այն, ինչ մենք լսեցինք Եղեռնի հիշատակի օրվանից մեկ օր առաջ, վիրավորական է մեզ համար։ Դրա համար՝ վստահություն չունենք Հայաստանի արտաքին քաղաքականության նկատմամբ», հայտարարել է Տիգրան Թավադյանը։ Ըստ նրա, դրսում ապրող հայերը Հայաստանից սպասում ենք ինչ-որ քայլեր, որ հույսը չկտրեն՝ մի օր վերադառնալ հայրենիք՝ «ոչ թե՝ Հայաստանի Հանրապետություն, որը Հայաստանի 10%-ն է, այլ պատմական հայրենիք։ Եվ հարցեր, որ կապված են Արեւմտյան Հայաստանի հետ՝ Ղարսի կամ Սեւրի պայմանագրերը, ...

 
 
Մարզեր
Բերդը կիսաշրջափակված վիճակում է
 

«Առավոտը» քանիցս անդրադարձել է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի փլուզված հատվածին: Տեղեկացրել ենք, որ նախատեսվում է 67 միլիոն դրամով վերակառուցել մի քանի տարի առաջ քանդված հատվածը: Եվ ահա, ինչպես տեղեկացանք Տավուշի մարզպետարանից, օրերս ամբողջությամբ է փլվել Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11-րդ կմ-ի երթեւեկամասը, խաթարվել է կապը Բերդի տարածաշրջանի հետ:

Ըստ մարզպետարանի, ճանապարհի անանցանելիության եւ երթեւեկության անվտանգության ապահովման ուղղությամբ ժամանակավոր միջոցառումներ են ձեռնարկվել՝ Երեւան-Բերդ կապը իրականացվում է Ճամբարակ-Թթուջուր-Նավուր-Բերդ հանրապետական նշանակության ճանապարհով, իսկ մարզկենտրոն Իջեւանի կապը Բերդի հետ՝ Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ...

 
 
Մարզեր
ԲԱՑ ՆԱՄԱԿ
 

«Հարգարժան վարչապետ

ՀՀ Կոտայքի մարզպետարանի համար կառավարման գործելակերպում կամայականության դրսեւորումը դարձել է աշխատանքային նորմ: Ահա հերթական փաստերից մեկը:

Դեռատիզացիոն աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով տարիներ առաջ մեր դպրոցը պայմանագիր է կնքել Հրազդան քաղաքում գործող համապատասխան լիազորություն ունեցող կազմակերպության հետ, որը բարեխիղճ, սրտացավ եւ հետեւողականորեն աշխատանքներ է կատարել եւ այսօր էլ կատարում է: Սակայն, չգիտես թե ինչու եւ որ օրենքից ելնելով, մարզպետարանը հանիրավի պահանջում էր, որ դպրոցում այդ աշխատանքները կատարելու համար պայմանագիր կնքենք իր՝ մարզպետարանի առաջարկած կազմակերպությունների հետ, որոնք գտնվում էին այլ քաղաքներում, այն էլ՝ պայմանագրային ավելի բարձր գներով:

2006 թվականի ապրիլին մարզպետարանը պահանջեց պայմանագիր կնքել «Արտակ ...

 
 
Միջազգային
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է
 

Արցախը՝ BBC-ի թղթակցի աչքերով

«Այն պահից, երբ նավթով հարուստ Ադրբեջանը հայտարարեց իր զինված ուժերին տրամադրվող բյուջեի աճի մասին, ի հայտ եկավ այն վարկածը, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմել հարեւան Հայաստանի հետ»,- երեկ BBC միջազգային հեռուստաալիքն աշխարհին մատուցեց Ադրբեջանի ռազմատենչության եւ իր պատմական հողերի պահպանման համար մարտնչող հայերի մասին պատմող մի տեսանյութ:

Վերջերս անգլիական BBC միջազգային հեռուստաալիքի թղթակիցներից մեկն այցելել է Լեռնային Ղարաբաղ, ապա Ադրբեջան եւ մի շարք հանդիպումներ է ունեցել երկու կողմերի պաշտոնյաների ու վերլուծաբանների հետ:

Անգլիացի լրագրողն այցելել է սահմանամերձ դիտակետերը, որտեղ հերթապահում էին ղարաբաղյան բանակի ամենաերիտասարդ զինվորները. բոլորը 160 սմ հասակով՝ նեղլիկ ...

 
 
Միջազգային
Իրանում ձերբակալությունները շարունակվում են
 

Իրանի համալսարանների դասախոսներից առնվազն 70-ը ձերբակալվել է՝ հունիսի 24-ին նախագահի նախկին թեկնածու Միր-Հոսեյն Մուսավիի հետ հանդիպումից հետո: Ձերբակալվածները պատկանում են քաղաքական այն հոսանքին, որը կողմ է Իրանում կառավարման ազատական ձեւ ներմուծելուն: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ձերբակալվել է ավելի քան 500 հոգի՝ սկսած բողոքի ակցիաների մասնակիցներից, վերջացրած լրագրողներով, այդ թվում՝ արտասահմանյան: Ձերբակալվածներից 25-ը Մուսավիին պատկանող «Կալամե Սաբզ» թերթի աշխատակիցներ են: Ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդ Մեհդի Քարուբին դիմել էր իշխանություններին՝ վերջին իրադարձությունների ընթացքում զոհվածների հիշատակին սգո արարողություն կազմակերպելու խնդրանքով: Սակայն իշխանությունները մերժել են այդ դիմումը: Այժմ Իրանում ...

 
 
Միջազգային
Բերեզովսկին դատապարտվելո՞ւ է 15 տարի ազատազրկման
 

Կրասնագորսկ քաղաքի դատարանը հեռակա կարգով մեղավոր ճանաչեց ձեռնարկատեր Բորիս Բերեզովսկուն՝ «Ավտովազ» ընկերությունից 143 մլն ռուբլի հափշտակելու մեջ: Ավելի վաղ մեղադրող կողմը պահանջել էր Լոնդոնում ապրող բիզնեսմենին դատապարտել 15 տարվա ազատազրկման: Որպես գործով երկրորդ մեղադրյալ է «Լոգովազ» ընկերության նախկին տնօրեն Յուլի Դուբովը, որի համար դատախազությունը պահանջում է 9 տարի ազատազրկում: Քննության վարկածի համաձայն՝ 1994 թվականին «Լոգովազը» պայմանագիր է կնքել «Ավտովազի» հետ՝ 20 հազար մեքենա մատակարարելու մասին, բայց, ստանալով դրանք, գումարի մի մասը չի վճարել: Մեղադրական եզրակացության համաձայն՝ դրա փոխարեն 143 մլն ռուբլի ներդրվել է անշարժ գույքի եւ արժեթղթերի մեջ:

Սա Բերեզովսկու դեմ երկրորդ քրեական գործն է, որը ...

 
 
Միջազգային
«Լաչինի միջանցք»
 

«Ազատություն» ռադիոկայանը տեղեկացնում է, որ երեկ Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշան հանդիսավոր կերպով բացել է այդ երկիրը Կոսովոյի հետ կապող մայրուղին: Բերիշան հայտարարել է, թե բացում է «ալբանացի ազգի միջանցքը»: Կոսովոյում ապրում են ավելի քան 2 միլիոն ալբանացիներ, ինչը կազմում է անցած տարի անկախություն հռչակած երկրամասի բնակչության շուրջ 90 տոկոսը:

60-կիլոմետրանոց մայրուղին, որի շինարարության համար ծախսվել է 1,4 միլիարդ դոլար, կառուցվել է թուրք-ամերիկյան մի կոնսորցիումի կողմից:

Մայրուղու բացման արարողությանը ներկա էր նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

 
 
Միջազգային
ՀԱՅԵՐԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
 

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հղում կատարելով թուրքական «Հյուրիեթ» թերթին, Թուրքիայի պետական հեռուստաընկերությունը պատրաստվում է այս տարվա ընթացքում հաղորդումներ հեռարձակել հայերենով: Մի քանի ամիս առաջ արդեն իսկ սկսվել էին հայերենով ռադիոհաղորդումները, եւ հիմա Թուրքիայի ռադիոյի եւ հեռարձակման կորպորացիան՝ TRT-ն, պատրաստվում է հայերենով հեռուստաեթեր ունենալ: TRT-ի արտասահմանյան հեռարձակումների բաժնի տնօրենը՝ Շենոլ Գյոքան, հաստատել է, որ այս տարվա մեջ սկսելու են հայերենով հեռուստահաղորդումների հեռարձակումը՝ առանց հայտնելու մանրամասները: Նրա փոխանցմամբ՝ մի քանի շաբաթ առաջ Թուրքիա էր այցելել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավար Ալեքսան Հարությունյանը, երկու կողմերի ստորագրությամբ անցյալ տարի համաձայնագիր է կնքվել միասին ծրագրեր պատրաստելու համար: ...

 
 
Հայդ պարկ
ԲԱՐՈՅԱՀՈԳԵՎՈՐ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ
 

Կրթությունը պետք է ղեկավարեն անկուսակցականները

Տարիներ առաջ «Առավոտի» եւ «Ազգի» էջերում լրագրողը հոդվածներ տպագրեց կրթության համակարգում իրականացվող «օպտիմալիզացիա» կոչվող ռեֆորմների բացասական երեւույթի մասին: Մի դպրոցի տնօրեն լրագրողին հայտնեց, որ երկրի մտավորականությունը, մանկավարժները ուշադրությամբ հետեւում են՝ արդյոք լրագրողին կհաջողվի՞ հաղթել դպրոցական համակարգում տիրող բյուրոկրատիային, կոռուպցիային: Լրագրողը վստահ էր, որ համակարգի «հիվանդությունը» ճիշտ ախտորոշելու դեպքում ոլորտի պատասխանատու մարմինները անտարբեր չեն մնա խնդրի նկատմամբ, մանավանդ որ, այն առնչվում է պետության անվտանգության հետ: Ի վերջո, հենց այսօրվա կրթության որակից է կախված, թե ինչ մակարդակի մարդիկ պիտի տարիներ հետո կառավարեն երկիրը: Ի՞նչ որակի մանկավարժներ ենք պատրաստում ...

 
 
Հայդ պարկ
Բարոյահոգեբանական դիվերսիա
 

Կամ՝ կրկին հայկական հեռուստաեթերի մասին

Ասել, որ հայկական հեռուստաեթերը վերածվել է հայ հասարակության եւ Սփյուռքի դեմ ուղղված խափանարար մի գործիքի, նշանակում է ոչինչ չասել: Այն հետեւողականորեն ոչնչացնում է հայ ազգի նկարագիրը, արժեհամակարգն ու մշակույթը: Այսօր կարելի է պնդել, որ մեր դեմ գործում է մեր իսկ կողմից ստեղծված վտանգավոր քարոզչական համակարգ, որի միջոցով արդյունավետորեն իրականացվում է արտաքին ուժերի կողմից ծրագրված եւ հասարակության ու ազգի դեմ ուղղված «փչացնելու» բազմաքայլ ու հեռահար նախագիծը: Դժվար չէ կռահել, որ այս կերպ թուլացնելով կոնկրետ հասարակության դիմադրողականությունն ու զգոնությունը եւ դարձնելով այն կառավարելի՝ մոտ ապագայում այլեւս կարիք չի զգացվի համանախագահներ տարածաշրջան ուղարկելու եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական կողմի հակազդեցությունն ու ...

 
 
Ժամանց
ԱՄԱԶՈՆՈՒՀԻՆԵՐՆ ԱՌԱՋԱՑԵԼ ԵՆ ԿՈՎԿԱՍՈ՞ՒՄ
 

Ըստ Գերմանիայի ադրբեջանական մշակույթի ինստիտուտի՝ այս տարածաշրջանի յուրաքանչյուր իգական սեռի ներկայացուցիչ կարող է ամազոնուհի լինել:

Գերմանիայում գործող ադրբեջանական մշակույթի ինստիտուտը՝ Գենցեվին, նախատեսում է առաջիկայում անցկացնել միջազգային մրցույթ՝ «Կովկասյան ժամանակակից ամազոնուհիների բացահայտում» խորագրով: Ինստիտուտի աշխատակիցներն իրենց կատարած հետազոտությունների արդյունքում պնդում են, որ ամազոնուհիների իրական նախատիպերն առաջացել են կովկասյան տարածաշրջանում: Հին հույները առաջին ամազոնուհուն անվանել են Պենտեսիլեա ու նրա մեջ տեսնում էին ռազմի աստված Արեսի դստերը: Դեռ մ.թ.ա. 5-րդ հազարամյակում հույները ամազոնուհիների պատկերներով քանդակներ, գեղանկարչական ստեղծագործություններ էին ստեղծում: Ամազոնուհիները՝ ռազմատենչ եւ կրքոտ, արդարության ջատագով, բայց, ...

 
 
Ժամանց
Ամուսնության «բանաձեւը»
 

Տղամարդկանց եւ կանանց ամուսնության նպատակները տարբեր են

«Տղամարդը կին համարում է նրան, ում հետ անկողին է կիսում»,- ասում է հոգեբան Արմեն Կարախանյանը:

Թերեւս յուրաքանչյուր մարդ երբեւէ ցանկանում է ամուսնանալ: Ամուսնությունը մի մասի համար կյանքի նպատակ է, մի մասի համար՝ երեխա ունենալու «հարմար տարբերակ»: Սակայն շատ են հանդիպում մարդիկ, որոնք մինչեւ 35-40 տարեկանն այդպես էլ չեն ամուսնանում: Հայ իրականությունում նման դեպքեր գրանցվում են ավելի շատ իգական սեռի շրջանում, քան արական:

Իսկ ընդհանրապես ինչո՞ւ են մարդիկ ամուսնանում, կամ՝ ոչ:

Հոգեբան Արմեն Կարախանյանը, կանանց բաժանելով երկու խմբի՝ ամուսնացողներ եւ չամուսնացողներ, ասաց. «Օրինակ, ամերիկանցիների պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանանց 75%-ը ֆրիգիդ են՝ սառը: Այսինքն՝ սեքսուալ վարքի նկատմամբ ...

 
 
Ժամանց
ԻՆՉՊԵ՞Ս ՆՎԵՐ ԸՆՏՐԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ
 

Սիրելի կանայք, հիշեք, որ յուրաքանչյուր նվերի արժեքը բարձրանում է, երբ դրան զուգահեռ գրավիչ ժպիտով ասվում են գեղեցիկ խոսքեր:…

Հաճելի է, երբ նվերը դրական էմոցիաներ է առաջացնում ստացողի մոտ եւ դրանով իսկ ընդգծում ձեր վերաբերմունքը տվյալ մարդու նկատմամբ: Մինչ նվեր ընտրելը՝ անհրաժեշտ է հասկանալ՝ ո՞ւմ եք ցանկանում շնորհավորել եւ ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը նրա նկատմամբ:

Նվեր սիրելիի համար.- Ամեն ինչ կախված է նրանից, թե տվյալ պահին ինչ փուլում են ձեր փոխհարաբերությունները, ինչ զարգացում ունի ձեր սիրավեպը: Սիրելի տղամարդու համար նախատեսված նվերը պայմանականորեն բաժանենք 2 խմբի՝ «ձեր երկուսի համար» եւ «անձամբ նրա համար»։

«Ձեր երկուսի համարի» մեջ կարելի է ընդգրկել այն ամենը, ինչը կարող է խորհրդանշել ձեր ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009-06-26 23:54
 
 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Հունիսի 24-ին ԵԽԽՎ-ում Եվրոպայում մարդու իրավունքների վիճակի մասին քննարկման ժամանակ ելույթ ...

 

2009-06-26 23:53
 
 

ԱՌԱՆՑ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԻ ՉԵՆ ԿԱՐՈՂ

«Ռեժիմը կարծում է, որ պահելով պատանդներին՝ հնարավոր կլինի կոտրել շարժման թափը, եւ սրանով ընդունում, որ առանց ռեպրեսիաների ...

 

2009-06-26 23:52
 
 

ԶՐԿՎՈ՞ՒՄ ԵՆ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ

ՀՀ Սահմանադրությունը եւ ԱԺ կանոնակարգ-օրենքը կարծես թե ասում են, որ ազատազրկման դատապարտված պատգամավորը պետք է զրկվի իր մանդատից: ...

 

2009-06-26 23:52
 
 

ԻՆՉՈՒ ՆՐԱՆՑ ՉԵՔ ԱՆՎԱՆՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ

Բրիտանացի պատվիրակ Մայքլ Հանքոքը հունիսի 24-ին ընդունված «Մարդու իրավունքների վիճակը Եվրոպայում եւ Վեհաժողովի ...

 

2009-06-26 23:51
 
 

ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ԽՆԴՐԻՆ

Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Սերհիյ Հոլովաթին հունիսի 24-ին ներկայացրած իր զեկույցում նշել է, որ ԵԽԽՎ նախագահը ...

 

2009-06-26 23:51
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՌԱՊՈՒՄ Է

Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի նախագահ պրն Միրովը ԵԽԽՎ վեհաժողովում հունիսի 23-ին իր ելույթում հայտարարեց. «Ճգնաժամը ...

 

2009-06-26 23:51
 
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Դեմ է պարտադրմանը

ՌԴ-ն դեմ է դրսից ԼՂ հակամարտության մասնակիցներին դեղատոմսերի պարտադրմանը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ...

 

2009-06-26 23:50
 
 

ՊՐԵՍԿՈՏԻ ԴԱՍԵՐԸ

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը հունիսի 24-ին 1677 բանաձեւի քննարկման ժամանակ իր ելույթում ...

 

2009-06-26 23:50
 
 

ՆԱԵՎ ՀԱՅԵՐԸ

Միավորված ազգերի կազմակերպության կրթական, գիտական ե մշակութային հարցերի գործակալության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրատարակած «Մշակութային արժեքները ...

 

2009-06-26 23:49
 
 

ՀՈՐԴՈՐԵՑ ՊԱՅՔԱՐԵԼ

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «Ա1+»-ի հետ զրույցում իր համերաշխությունն է հայտնել ՀՅԴ-ի Հայ դատի եւ քաղաքական ...

 

2009-06-26 23:48
 
 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՉԵՆ ԱՆԻ

Հունիսի 10-ին կառավարությունը որոշեց 15 օրով հետաձգել աղմկահարույց հարկային փաթեթի քվեարկությունը: Հիշեցնենք, որ խորհրդարանում բուռն ...

 

2009-06-26 23:48
 
 

ՍՊԱՆՎԵԼ Է ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ Երեւանի օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության ինստիտուտում, գիտակցության չգալով, մահացավ հրազենային վնասվածքներ ստացած Ա. ...

 

2009-06-26 23:46
 
 

ԱԶԱՏՎԵՑԻՆ

ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի տեղեկացմամբ, ԱԺ հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն, արդարադատության ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

 Armenian Medical Network -Health news